You are on page 1of 228

ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

Բուհական դասագիրք

Կազմեց՝ ԳԱՅԱՆԵ Ռ․ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ


Contents
1․ Մշակույթ հասկացության զարգացումն ու սահմանումները 6
Մշակույթ կամ կուլտուրա բառի ստուգաբանությունը 7
Մշակույթի սահմանումը 7
Արժեքներ և արժեհամակարգ 9
Մշակույթ հասկացության մեկնաբանությունները 11
Մշակույթի գիտական հասկացության զարգացումը 13
2․ Միջմշակութային հետազոտությունների գիտակարգային և մեթոդաբանական
խնդիրները 15
Մեթոդ և մեթոդաբանություն 18
Միջմշակութային մեթոդներ և միջգիտակարգեր 20
Փիլիսոփայական մեթոդ 23
Միջմշակութային հաղորդակցման միջգիտակարգային մոտեցումները 24
Գիտական մշակույթ և ոճ 30
3․ Մշակույթն իբրև հաղորդակցում 33
Միջմշակութային հարցի պատմությունից 34
Միջլեզվական հաղորդակցման խնդիրները 35
Միջմշակութային պրակտիկան աշխարհում 38
Միջմշակութայի հաղորդակցում գիտությունը 40
Միջմշակութային հաղորդակցման մակարդակները 41
Մշակութային և լեզվական էքսպանսիա 45
Մշակութային դիֆուզիա 45
Մշակութային կոնֆլիկտ 46
4․ Անձը որպես հանրային և մշակութային գործոն և միավոր 47
I. Ա. Մասլոուի անձի պահանջմունքների տեսությունը 47
II. Մետապահանջմունքներ և մետապաթոլոգիա 57
III. ԱՆձը որպես մշակույթի սուբյեկտ 59
«Ինկուլտուրացիա» և «սոցիալիզացիա» 61
Ինկուլտուրացիա և սոցիալիզացիա 64
Ինկուլտուրացիայի առաջնային և երկրորդական փուլերը 65
Ինկուլտուրացիայի մի քանի հոգեբանական մեխանիզմներ 68
Ակուլտուրացիան որպես օտար մշակույթի յուրացում 70
Ակուլտուրացիայի հիմնական ձևերը 72
Ակուլտուրացիան որպես հաղորդակցություն 74
5․ Ինքնություն, լեզու, գիտակցություն 76
Լեզվական ինքնություն 76
Մշակույթի ռացիոնալ մեխանիզմները․ ճանաչողություն և հույզեր 77
Ստանս 81
Սոցիալական ինքություն 81
Սոցիալական ինքնության լեզուն 82
Սցիալական ինքնության հարափոփոխությունը 85
Միջմշակույթի համամարդկային շերտը 87
6․ Գիտակցություն և կարծրատիպեր 87
Կարծրատիպ հասկացությունը 88
Կարծրատիպի առաջացումը 91
Կարծրատիպերի տեսություն 92
Կարծրատիպի առաջացման հոգեբանական մեխանիզմը 93
Կարծրատիպի ճանաչողական նշանակությունը 94
Կարծրատիպի հաղորդակցական նշանակությունը 96
Կարծրատիպերի գործառույթները 97
Լեզվամշակութային գիտակցություն 99
Գիտակցության էթնիկ կարծրատիպացումը 101
Կարծրատիպերի նշանակությունը 103
Կարծրատիպերի էթնոմշակութային բնույթը 106
Մշակույթի սոցիալական կանոնակարգումը 107
7․ Մշակույթ և վարք 108
Խոսքային էթիկետ 115
Ոչ-խոսքային էթիկետ 117
Դիսկուրս էթիկետ 118
Խոսքի նորմերը և ցուցիչները 119
Լեզու և գաղափարախոսություն 123
Երկլեզվություն 126
Միջմշակութային երկխոսության սուբյեկտը: 129
Մշակութային արժեքների ձևերը 130
8․ Մշակույթ եվ լեզու 131
Լեզվամշակութային մտածողություն 134
Սեպիր Ուորֆի վարկածը 135
Միջմշակութային-միջազգային լեզուներ 139
Գիտական ոճի միջմշակութային ներկայացման սկզբունքները 140
Հաղորդակցական գործաբանություն 141
Գիտական հաղորդակցումը միջմշակույթում 145
Թարգմանական հաղորդակցում և տերմինաբանություն 146
Գիտական էթիկետ 149
Լեզուն որպես մշակույթի հայելի 151
Աշխարհի պատկերը գիտակցության մեջ 154
Աշխարհի լեզվական պատկերը 155
Բառը որպես աշխարհի մասին գիտելիքի միավոր 156
Միջմշակութային հաղորդակցման և օտար լեզուների ուսումնասիրում 159
Երկլեզվություն 164
9․ Միջմշակութային կոնֆլիկտ 167
Կոնֆլիկտը մշակույթի ներսում 167
Կոնֆլիկտի մեխանիզմը 171
Միջանձնային կոնֆլիկտներ 173
Կոնֆլիկտի պատճառները 174
Կոնֆլիկտի հետևանքները 175
Կոնֆլիկտների կառավարում 176
Կոնֆլիկտը մշակույթի ներսում 178
Մշակութային բազմազանություն և ներառում 180
Հարցեր քննարկման համար 182
10․ Միջմշակութային հաղորդակցման տեսություններ և կաղապարներ 183
I. Է. Հոլլի բարձր և ցածր կոնտեքստուալ 186
մշակույթների տեսություն 186
II. Գ. Հոֆստեդի մշակութային չափումների տեսությունը 192
III. Է. Հիրշի մշակութային գրագիտության տեսություն 199
IV. Մ. Բենեթի օտար մշակույթի յուրացման կաղապարը 201
Էթնոկենտրոն փուլեր 202
Էթնոհարաբերման փուլեր 209
V. Գուդիկունստ և Կիմ․ հաղորդակցություն օտարերկրացիների հետ 215
VI. Հայդեր: Վերագրման տեսություն 218
VII. Ս․ Թինգ-Թումեյ․ դեմքի բանակցման տեսություն 219
VIII. Սկոլոն և Սկոլոն. զրույցի քննություն 220
IX. Կ․ Օբերգ․ մշակութային ցնցում 223
X. Բ․ Ռամփտոն․ մշակույթի փոփոխականություն 229
XI. Լեզվի հանրամշակութային նորմերը․ 231
XXXXXXXXXXXXXXXXXXXXXX 237
11․ Գլոբալացման ազդեցությունը մշակույթի վրա 251
Գլոբալացում 259
Ազգային գիտակցություն 260
Մշակույթ, անձ և ինքնություն 260
1․ Մշակույթ հասկացության զարգացումն ու
սահմանումները

Իր սահմանումներից մեկում մշակույթը բնութագրվում է որպես


կենսական գործունեության մասին հաղորդակցվող գիտելիք,
կարողություններ և հմտություններ, որոնց ամբողջությամբ որոշվում
է տվայլ մշակույթը կրող հանրույթի շրջանակը։ Ուստի
միջմշակութային հաղորդակցում հասկացության բովանդակությունը
հասկանալու համար անհրաժեշտ է պարզել, թե որն է մշակույթի
երևութաբանությունը: Մշակույթը բարդ և բազմակողմանի երևույթ է
և արտահայտում է մարդկային գործունեության բոլոր կողմերը: Եթե
փորձենք ընդհանրացնել մշակույթի բոլոր հայտնի սահմանումները,
ապա կարող ենք համառոտ կերպով մշակույթ համարել մարդկային
ձեռքբերումների ամբողջությունը։
Մշակույթ բառը կարող է բնութագրել
1. Որոշակի պատմական դարաշրջան (օր.` անտիկ մշակույթը),
2. Կոնկրետ հասարակությունները, ազգությունները, և ազգերը
(օր.` հայկական, չինական մշա-կույթը և այլն);
3. Մարդկային գործունեության յուրահատուկ ոլորտները (օր.`
կենցաղ, քաղաքական մշակույթ):
4. Կենսակերպ, որոշակի ժամանակաշրջանում մարդկանց որոշակի
խմբի ընդհանուր սովորութ-յուններ և հավատալիքներ;

Հաղորդակցման տեսության գրքում բազմակողմանիորեն


անդրադարձել ենք հաղորդակցում հասկացությանը և դրա տարբեր
մեկնություններին։ Այստեղ բաց կթողնենք «հաղորդակցում»
հասկացության մեկնությունը, քանի որ դրան նվիրված է առաջին
հատորը։ Այս հատորում մշակույթ հասկացության հետ մեկտեղ
կանդրադառնանք անձ և լեզու հասկացություններին, քանի որ
համարում ենք, որ սրանք են միջմշակութային հաղորդակցման բուն
սուբյեկտը և գործիքը։ Իհարկե, նաև կքննենք միջմշակութային
հաղորդակցության հիմնական հասկացությունները, պատմությունը,
կծանոթանանք որոշ տեսությունների և մոտեցումների, որոնք

6
միջմշակույթի գոյաձևերը հետազոտողներին կարող են մեթոդական
ընտրության մեծ հնարավորություն տալ:

Մշակույթ կամ կուլտուրա բառի ստուգաբանությունը

Մշակույթի ստուգաբանական մեկնությունը տալու փորձը մեզ


տանում է դեպի cult/քաղել/քաղհանել, մշակել/ տեսակավորել/
ընտրել/ լատիներեն qualitas՝ որակ հասկացությունը։ Մշակույթի մեկ
այլ մեկնաբանություն էլ կա, ըստ որի` որոշ գիտնականներ
«կուլտուրա» բառի առաջացումը կապում են «կուլտ-պաշտամունք»
բառի հետ, գտնում են, որ մշակույթն ունի նույն բնույթը, ինչ
պաշտամունքն ու կրոնը: Մեր կարծիքով, օգտակար փորձառության
կարևորումը, որը ժամանակի ընթացքում վերածվում է այլևս
բացատրություն չպահանջող ծիսական արարողության, կարող է
դառնալ կրոնական դոգմատի մաս։ Այս իմաստով, կրկին, կուլտը
որպես պաշտամունք ձևավորվում է մշակելու, ընտրելու արդյունքում։
Մշակույթը իր արմատներով կապված է մարդու արժեքաբանական,
ուրեմն և զգացմունքային հուզական կենսոլորտի հետ, այն
ձևավորվում է դրական հուզականության դաշտում․ մի գործոն, որը
ժամանակի մեջ փոփոխական մեծություն է։

Մշակույթի սահմանումը

Շատ հետազոտողներ մշակույթ հասկացությունն օգտագործում են


ավելի շատ որպես տարբեր երևույթներ սահմանազատելու, քան
ուրույն երևույթ նշանակելու հասկացության: Մշակույթի գրեթե բոլոր
հետազոտողները յուրվի մոտեցում են ցուցաբերում դրա նկատմամբ,
սահմանելով ամեն անգամ բնութագրման առանձին չափանիշներ։
Օրինակ, մի տեսության համաձայն մշակույթը վերապրուկ է։
Վերապրուկն էթնոսի ինքնագիտակցությանն է վերաբերվում։ Սա,
անկասկած, հարցի մարդաբանական էության արժեքն է
լուսաբանում, որովհետև կապեր է հաստատում մշակութային էթնիկ
միավորի հարթության վրա, դիտարկում է տարբեր էթնիկական
խմբերի միջև հաղորդակցումը: Եվ չնայած այն փաստին, որ
մշակույթի մյուս բնագավառներն առաջ են անցել, էթնիկական

7
հաղորդակցումը դեռ ընդունվում է որպես միջմշակութային
հաղորդակցման հարացույց:
Մշակույթի մյուս ցայտուն սահմանումը մտայնությունն է, քանի որ
մշակույթը նախևառաջ ապրում է մեր գիտակցության մեջ, չնայած
դրա նյութական իրականացումները՝ թեկուզ ճարտարապետության
տեսքով, աշխարհով մեկ են ցրված։ Դրանք մշակույթի մտավոր
տեսակներն են հավատալիքները, գաղափարախոսությունները,
արժեքները և կանոնները: Երկրորդ խումբն ընդլայնում է մշակույթի
սահմաններն արտաքին աշխարհից դեպի վարքի արդյունքներ,
շրջապատի ֆիզիկական արժեքներ: Այս կապակցությամբ Պորտերը և
Սամովարն իրենց գրքում գրում են. «Մենք մշակույթը սահմանում ենք
որպես գիտելիքի, փորձի, հավատքների, արժեքների, վերաբերմունքի,
իմաստների, հիերարխիայի, կրոնի, ժամանակի պատկերացման,
դերերի, տարածական կապերի, տիեզերական արժեքների և
նյութական իրերի համակարգ, որը սահմանված է տարիների
ընթացքում մի խումբ մարդկանց անհատական կամ խմբակային
ջանքերով»:
Կարևոր է իմանալ վերապրուկ, մտայնություն և
գաղափարախոսություն հասկացությունների միջև կապը մշակույթի
մտավոր և հոգևոր ձևը հասկանալու համար։ գաղափարախոսություն,
մենտալիտետ/ մտայնւթյուն և դրանց կապը մշակույթի հետ։
Գաղափարախոսությունը քաղաքական, իրավական և այլ մտքերի
և հայացքների համակարգ է, որի ժամանակ ի հայտ են գալիս
տարբեր հասկացությունների նկատմամբ մարդկանց ունեցած
կարծիքները և արարքները։ Գաղափարախոսությունը կարող է նաև
հասարակությա՛ն կարծիքը լինել և նրա հայացքները այս կամ այն
իրերի ու երևույթների նկատմամբ։ Այն սոցիալական տարբեր
դիրքերի, հասկացությունների նմանությունն ու տարբերությունն է։
Հայերենում այս դեպքում գերադասում են օգտագործել
հասարակական կարծիք եզրը։ Վերջինս քաղաքական
գաղափարախոսությանը նման է նրանով, երկուսն էլ դա
գաղափարների և հայացքների կամ հավատալիքների ամբողջություն
է, աշխարհայացքի մի մաս։ Դրանից հետո նմանություններ այլևս
չկան։ Մնացած բոլոր գաղափարախոսական հասկացությունները
հիմնականում քաղաքական և տնտեսագիտական տերմինների կամ
համակարգի մեջ են մտնում։ Որոշ դեպքերում դա նաև վերաբերում է
հասարակությանը, ժողովրդին, ինչպես նաև անհատին՝ մեկ մարդուն
(a person, an individual)։ Եթե հասարակական կարծիքը ձևավորվում է

8
ինքնաբերաբար կամ որպես արձագանք ինչ-որ դրդիչ երևույթի, ապա
գաղափարախոսությունը միշտ ինչ-որ ,հեղինակե և ծննդյան թիվ
ունի։ Այն սովորաբար ծնվում է տեքստի, ելույթի, հայտարարության,
կամ հատորներ կազմող աշխատությունների տեսքով։ Այն ստեղծվում
է որպես հասարակության մեջ ձևավորված պահանջների,
դժգոհության և կարիքների գաղափարական բավարարում և կազմում
է մշակույթի մի մասը, մտավորականների խմբի կամ մեկ անհատի
կողմից։ Գաղափարախոսությունները կարող են նաև գաղթել,
տարածվել մեկ երկրից մյուսը, դրանքք բաժանելով հակամարտող
ճամբարների, ի վերջո, գաղափարախոսությունները դառնում են
պատերազմի առիթ։ Մշակույթի մաս լինելով, գաղափարախոսություն
ունի իր խորը աշխարհայացքային-հոգեբանական արմատները, բայց
այն երբեք չի կարող գերազանցել մշակույթի աղդեցությունը։
Մշակույթը ցույց է տրված բոլոր էթնոսներում, այն ժողովրդով է
կերտված և ժամանակի ընթացքում, այդ բարձրությունն ավելի
կարևոր է, քան գաղափարախոսությունը։ Սակայն վերջինիս
փոփոխությունը մեծ ազդեցություն ունի մշակույթի վրա։ Դրա վառ
օրինակը կոմունիզմի գաղափարախոսության պարտությունն էր, որն
իսկույն իր փոփոխությունը բերեց դրանով միավորված մշակույթների
կյանքում։ Մեկ այլ վառ օրինակ է ֆաշիզմի գաղափարախոսությունը,
որը խեղդելու համար եվրոպական մշակույթները միավորվեցին,
ստեղծվեց ՄԱԿ-ը, իսկ հետո էլ Ռվրոպական միասնական
մշակութային տնտեսական-քաղաքական տարածքը։ Հայաստանում
գաղափարախոսությունները նվազ որոշիչ են, քանի որ փոքր ազգերի
գերակա գաղափարախոսությունը ազգային շահն է, դրա
գիտակցությունը։
Մտայնություն կամ մենտալիտետ հասկացությունն իր մեջ է
ներառում աշխարհահա-յացք, արժեքահամակարգ և
համապատասխան և հոգեբանություն։ Այլ խոսքով ասած՝
մենտալիտետը մտքի և հոգեբանության ընկալումն է ինչպես
անհատի, այնպես էլ հասարակությանն ընդանրապես, անգլերեն՝
Mentality.
Մենտալիտետը ևս գաղափարախոսության նման, մշակույթի մաս է
կազմում։ Այն մոտավորապես կարելի է նկարագրել որպես
հասարակական կարծիք, կամ կարծիքի և գաղափարախոսության
միջանկյալ մի փուլ, որն, ինրպես մյուս երկուսը, ունի իր ներգործման
խոսքային-լեզվական, իմաստաբանական մեխանիզմներն ու
միջոցները։

9
Քանի որ մշակույթի սահմանումները բազմաթիվ են ու լայն,
կարևոր է հասկանալ, որ դիալեկտիկորեն, ցանկացած երևույթ,
ծագելով մեկ այլ երևույթից և զարգանալով, հակադրվում է դրան։ Այդ
երևույթի մասին մեր գիտելիքը, փոխվում է, խորանում և
ընդարձակվում են հարակից երևույթների հետ կապերը, ուստի
բազմակողմանի են դառնում այդ երևույթի սահմանումները։
Բնականաբար, մշակույթը ևս, ի սկզբանե լինելով պարզունակ
գոյապահպանական և համայնքաստեղծ գործունեության, անփոփոխ
չի մնացել։ Կորցնելով իր ակունքներում ունեցած պաշտամունքային,
կրոնական արմատները` մշակույթն աստիճանաբար վերաճում է
քաղաքակրթության, իսկ վերջինս, իր ձևավորման ընթացքում
հակադրվում է մշակույթին: Եթե մշակույթն իբրև խմբի ինքնության
ցուցիչ առաջացել է խորհրդանիշի և պաշտամունքի վերածված
գործողություններից և իրերից, ապա քաղաքակրթությունն ավելի
ակնհայտ ռացիոնալացում ունի: Մշակույթի ակունքները սրբացված
են: Այն ունի ազնվածին է և ծիսական, որոշակի կրոնական
միտումներ ունի: Մինչդեռ քաղաքակրթությունը ավելի շատ
գործնական, պրագմատիկ գործունեության արդյունք է, և
հուզականության, իսկ հաճախ նաև էսթետիզմի տարրերը գրեթե
լիովին դուրս են մղվում նրանից, քանի որ քաղաքակրթությունը
արագ ֆորմալացնում է ավելի մեծ խմբերի ձեռք բերած
փորձառությունը, առանց հաշվի առնելու տեղային նրբություններն ու
առանձնահատկություննեը։ Մշակույթը խորապես անհատական և
անկրկնելի երևույթ է, իսկ քաղաքակրթությունը` համընդհանուր
կիրառելիության դրսևորում:

Արժեքներ և արժեհամակարգ

Յուրացնելով շրջապատող աշխարհը՝ մարդն ինքն իր համար


որոշում է, թե ինչն է կարևոր և ինչը կարևոր չէ իր կյանքի համար:
Դրա արդյունքում նրա մոտ ձևավորվում է արժեքային վերաբերմունք
աշխարհի հանդեպ, որի հետ մեկտեղ բոլոր իրերն ու երևույթները
դիտվում են նրա կյանքի համար կարևոր և նշանակալի տարրեր:
Ամեն մի առարկա, երևույթ կամ իդեա ստանում է իր արժեքը և
հանդիսանում է որոշակի արժեք, որի հիման վրա ձևավորվում է նրա
հանդեպ վերաբերմունք: Արդյունքում ձևավորվում է մարդու
ամբողջական արժեքային վերաբերմունքը աշխարհի հանդեպ, որի
10
դեպքում աշխարհը շրջապատող այս կամ այն երևույթները ունենում
են իմաստ և նշանակություն: Ելնելով արժեքային այսպիսի
ըմբռնումից՝ ամերիկացի մշակութաբաններ Կ. և Ֆ. Ստրոտբեկը
ներկայացրել են արժեքները որպես «բարդ, հարմար ձևով
կառուցարկված սկզբունքներ, որոնք համընդհանուր խնդիրների
լուծման համար մարդկային զարգացմանն ու գործունեությանը
ուղղվածություն են տալիս»: Միևնույն կերպ, ամեն մի ազգի մոտ
ձևավորվում է իրեն յուրահատուկ մոտեցում բնության, մարդկային
արժեքների, առարկաների հանդեպ: Այս հարաբերությունների հիման
վրա ձևավորվում է տվյալ ազգի և մշակույթի արժեքային
համակարգը: Աշխարհի հանդեպ արժե-քային վերաբերմունքի հիման
վրա ձևավորվում են արժեքային նորմեր, որոնք իրենց հերթին
որոշում են վարքագծային մոդելներ և ձևավորվում է տվյալ ազգի
ներկայացուցիչների վար-քագիծը:
Արժեքների դերը կյանքում ինչպես առանձին անհատի, այնպես էլ
հասարակության հա-մար շատ մեծ է: Հենց սրանց հետ համատեղելով
է տեղի ունենում տեղեկատվության հավաքագրում շրջապատող
աշխարհի փոխազդեցության գորրծընթացում, կառուցվում են սոցիալ-
հարաբերություններ, ձևավորվում են զգացումներ, զգացմունքներ,
վերաբերմունք, և արժեքներ: Մարդկային գիտակցության մեջ
միաժամանակ տարբեր բովանդակության և տիպի արժեքների
բազմազանություն է գործում: Ցանկացած մշակույթում ամեն մի
արժեքային համակարգ մեծ նշանակություն ունի, որովհետև դրանով
որոշվում է մարդու վերաբերմունքը բնության հանդեպ համայնքի,
շրջապատի և ինքն իր հետ, ձևավորվում է ինքնություն և
աշխարհայացք:
Գիտության մեջ առանձնացնում են տարբեր արժեքային խմբեր`
անձնական արժեքներ, տարիքային արժեքներ, փոքր և մեծ սոցիալ-
խմբերի արժեքներ, տարբեր դարաշրջանների և
կառավարությունների պատմական արժեքներ, համայնամարդկային
արժեքներ և այլն: Մարդու և համայնքի բոլոր արժեքային
համակարգերից առանձնացնում են մշակութային արժեքների խումբը,
որն իր հերթին բաժանվում է երկու գլխավոր ենթախմբերի: Առաջին
հերթին, դա ինտելեկտուալ, գեղարվեստական և հոգևոր
ստեղծագործության համատեղումն է: Երկրորդ դեպքում,
մշակութային արժեքներին են դասվում նաև գործնականում իրենց
օգտավետությունը արդարացված և ապացուցված մարդկանց
ընդհանուր գոյատևման սկզբունքները՝ սովորույթները,

11
գիտակցության վարքագծի կարծրատիպերը և այլն: Հենց այս երկու
խմբերն են կազմում պրակտիկայում ցանկացած մշակույթի սերուցքը:
Այն արժեքները, որ գործում են բոլոր մշակույթներում, կոչվում են
համամարդկային արժեքներ։ Օր.՝ աշխարհում չկա այնպիսի
մշակույթ, որը դրականապես կգնահատի սպանությունը, սուտը և
գողությունը: Մյուս կողմից, այս հասկացությունների նշանակությունը
կարող է հարաբերական լինել տարբեր մշակույթներում։ Օրինակ,
ազնվություն հասկացությունը տարբեր է տարբեր մշակույթներում,
կարող է ունենալ տարբեր հոմանիշություն, որով ակներևէ
դառնումնայդ արևույթի մշակութային հարաբերականությունը։ Որոշ
մշակույթներում, օրինակ, ազնվությունը հավասարեցված է
ուղղամիտ բացախոսությանը, մի երևույթ, որը շատ մշակույթներում
անընդունելի կոպտություն է։ Մեկ այլ դեպքում, սակարկելով մարդուն
համոզել-խաբելը ամենևին անազնիվ չի համարվում, քանի որ
սակարկելու ունակությունը մշակութային արժեք է։
Յուրաքանչյուր մշակույթ ունի իր տրամաբանությունը:
Յուրաքանչյուր մշակույթ ստեղծում է աշխարհի տարբեր
պատկերներ: Այն, ինչն զգալի է մի մշակույթի մեջ, կարող է մյուսի
մեջ անէական լինել. այդ իսկ պատճառով շատ կարևոր է միշտ
հարգանքով վերաբերվել այլ մշակույթի ներկայացուցիչներին:
Հնարավոր է նաև տարբեր նախասիրություններ ունենալ սննդի,
հագուստի և այլնի նկատմամբ: Տարբեր են անգամ ժամանակի եւ
տարածության մշակութային ընկալումները: Հարգանքն այլ
մշակույթի նկատմամբ պայմանավորված է ոչ միայն
հետաքրքրությամբ, այլև գիտելիքներով: Մշակութային ընկալումների
մասին գիտելիք կարելիէ ստանալ գիտակցության մեջ աշխարհի
պատկերի քննության միջոցով։ Իսկ մարդու գիտակցության
բովանդակությունը ամենից ակնառու և ուսումնասիրելի է նրա խոսքի
և լեզվի նյութի հիման վրա։

Մշակույթ հասկացության մեկնաբանությունները

Առաջարկվող բոլոր սահմանումների և մեկնաբանությունների


ընդհանրությունը կայանում է նրանում, որ մշակույթը դիտարկվում է
իբրև հասարակության, խմբի համար ընդհանուր, համապիտանի
արժեքային կողմնորոշումների համակարգ, վարքի կարծրատիպերի
ժամանակ մարդկանց հետ շփման ձևերի և համատեղ գործունեության

12
կազմակերպման ամբողջություն, որը փոխանցվում է սերնդեսերունդ:
Մշակույթը մեծ ազդեցություն է ունենում տվյալ հասարակության
անդամների ընկալման, մտածողության և վարքի վրա և բնութագրում
է նրանց պատկանելությունը տվյալ հասարակությանը:
Այս մեկնաբանության մեջ մշակույթը կրոնական, ազգային-
պետական սահմանների կամ էթնիկական տարբերակիչ
հատկանիշների ամբողջություն է, որը ստեղծելով որոշակի ներքին
սահմանող տարածք, միաժամանակ սահմանափակող գործառույթ
ունի։
Բացի այդ, մշակույթի տարաբնույթ մեկնաբանությունները, նախ և
առաջ, պայմանավորվում են նրանով, որ մշակույթն արտահայտում է
մարդկային կեցության բազմաչափությունը: Ամենն, ինչով զբաղվում
է մարդը, ենթակա է մշակույթի․ սնվելը, հանգնվելը, առողջությունը,
հիգիենան, ընտանիքը, կրթությունը, տունը, աշխատելը, խոսքը,
հավատքը, խմբային պատկանելությունը, հանգիստը, բոլոր
զգացմունքները՝ սեր, վիշտ, ուրախություն, կարեկցանք,
ընկերություն, անգամ գիտությունն ու հետազոտությունը։ Մի
խոսքով, մարդն ինքնին մշակող էակ է, և ամեն ինչ, որ նա անում է
բարելավելու, գեղեցկացնելու, հարմարավետ և օգտակար դարձնելու
նպատակով, կարելի է համարել մշակույթ։
Ըստ այդմ, պայմանականորեն տարբերակում են նյութական և
հոգևոր մշակույթի տեսակները, հաճախ հոգևորը նույնացնելով
արվեստի հետ։ Սակայն հոգևոր մշակույթ է նաև հաղորդակցման
մշակույթը, մտքերի և զգացմունքների մշակույթը, որն ամենևին
արվեստի տարրեր կարող է չունենալ, քանի որ արվեստը
կատարելության հասցված մշակույթն է։
Հաճախ մշակույթը սահմանում են որպես «երկրորդ բնություն»:
Այս ըմբռնումը սկզբնավորվել է անտիկ Հունաստանում փիլիսոփա
Դեմոկրիտի կողմից: Բնությունը ստեղծված է մարդու համար, մարդն
անդադրում աշխատանքով ստեղծել է «երկրորդ բնությունը»`
մշակույթը: Մշակույթն առաջին հերթին բնության հաղթահարման,
բնազդի սահմաններից այն կողմն անցնելու գործողություն է, այն
բանի արարումն է, որն արդեն վեր է կանգնած բնությունից: Մարդը
հաղթահարում է իր տեսակի կանխորոշված սահմանափակությունը և
ստեղծում է մշակույթ: Այսինքն, էակները ստեղծում են այնպիսի մի
բան, որը բնության մեջ չկա: Մշակույթը ենթադրում է ակտիվության
ինքնաբուխ, ազատ դրսևորում, որը հաղթահարում է իր տեսակային
սահմանափակությունը: Որպեսզի դառնա մշակույթի ստեղծող,

13
մարդը պետք է ձեռք բերի մի շնորհ` իր տեսակային ծրագրում
չամրագրված ստեղծման հնարավորություն:
Մշակույթի գրեթե բոլոր սահմանումներն ակնհայտ են դարձնում,
որ մշակույթը որպես գաղափար է ընդհանրական, իսկ իրական
կյանքում այն մասնատված է. այն ոչ թե անհատի, այլ մի խմբի
սեփականությունն է: Եվ քանի որ այն հաղորդակցություն է, ըստ
էության, անհատ մարդկանց միջև, ապա հաղորդակցվում են ոչ թե
մշակույթները, այլ այդ մշա-կույթ-ները կրող մարդիկ, որոնցից
յուրաքանչյուրը զարգացող, փոփոխական էակ է, եթե անգամ
փորձենք չնկատել այն համատեքստերը, որոնցում հայտնվում են այդ
անհատները և ընդունում են գործողության որոշումներ:

Մշակույթի գիտական հասկացության զարգացումը

Միջմշակութային հաղորդակցումը, ինչպես և ցանկացած


գիտական ուղղություն, իր հետազոտությունները իրականացնում է
մի շարք հասկացությունների և կարգերի գործիքակազմով, որոնք
փոխադարձ սահմանումներ եղանակով ապահովում են
հետազոտության ոլորտի առանձնահատկությունները: Իր
լայնիմաստության շնորհիվ մշակույթ հասկացությունը իրար է
կապում տարբեր գիտակարգեր և գիտություններ, կամրջում է
բնագիտությունը հասարակագիտության հետ։
Սկզբնական իմաստով կապված լինելով գյուղատնտեսական
մշակում հասկացությանը, ենթադրվում է, որ մշակույթ բառն իր
հասարակագիտական իմաստով առաջին գործածողներից եղել է
Մարկոս Ցիցերոնը, մ․թ․ա․առաջին դարում։ Լինելով հմուտ
ճարտասան և քաղաքագետ, կարևորելով մարդու ազատության և
ինքնաարտահայտման իրավունքները, Ցիցերոնը մշակույթ
գյուղատնտեսական հղել-մշկել տերմինն օգտագործում է մարդկային
զարգացման իմաստով։ Ցիցերոնն այս տերմինին տվեց հոգևոր
զարգացման, կազմակերպման նշանակությունը։ Այդ նոր իմաստի
կոնտեքստում, ի տարբերություն բնության ստեղծածի` մարդու
գործունեությամբ ստեղծածը սկսեցին անվանել մշակույթ, ինչ-որ
իմաստային ոլորտում այն հակադրելով բնություն հասկացությանը՝
նատուրա-կուլտուրա: Այդ ժամանակվանից մշակույթի աշխարհը
ընկալվում էր ոչ թե որպես բնության ուժերի գործունեության
հետևանք, այլ որպես մարդկային գործունեության արդյունք`
ուղղված այն բանի մշակմանն ու վերափոխմանը, որը ստեղծվել է
14
անմիջապես բնության կողմից: Այս հանգամանքը հասկանալը
էական նշանակություն ունի գիտաբանության համար, քանի որ
դրանով սահմանվում է մարդկային գործուներությունը որպես
պրոցես, պրոդուկտ և գոյակերպ։ Կարևոր է նշել, որ Պետրարկայի
կողմից Ցիցերոնի մոռացված նամակների վերահայտնագործման հետ
մեկտեղ, մշակույթ հասկացությունը մտավ վերածնունդի
կոնցեպտուալ շրջանառության մեջ և այդ իմաստով այն պահպանվեց
ընդհուպ մինչև 17-րդ դարի վերջը: Սակայն Լուսավորության
դարաշրջանի վերջում կազմվեց մշակույթի նոր՝ որակական
մեկնաբանություն. մշակույթը սկսեց նույնացվել կյանքի
հարմարավետ պայմանների հետ, սպասարկելով կյանքի որակի
մասին արիստոկրատիայի ունեցած պատկերացուները:
18-րդ դարում մշակույթն այդ մեկնաբանությամբ մտնում է
Գերմանիա, որտեղ բավականին շուտ ստանում է նոր իմաստ`
դառնալով կրթվածություն բառի հոմանիշը: «Մշակույթ» եզրույթի նոր
մեկնաբանության պատիվը պետք է վերագրել գերմանացի
իրավաբան Սամուել Պուֆերդորֆին, որը բնութագրում է մշակույթը
որպես մարդուն վսեմացնող դրական որակների ամբողջություն,
մոտեցնելով այն մարդկային կատարելության գաղափարին, սակայն
միաժամանակ հեռացնելով այն ցիցերոնյան հղկելու գործունեության
պրագմատիկ իմաստից։ Այդուհանդերձ, կուլտուրա եվրոպական
տերմինը հենց այդ իմաստով է գործածվում մի շարք լեզուներում, այս
անգամ հակադրվելով ոչ թե բնությանը, այլ հենց իր էոյս անգամ
պարունակելով ավելի գեղագիտական բովանդակություն։

2․ Միջմշակութային հետազոտությունների
գիտակարգային և մեթոդաբանական խնդիրները

Հայերենի բառապաշարում հնուց ի վեր գործածվել են մշակ,


մշակել, մշակություն բառերը աշխատել, արդյունք տալ, կրթել,
բարելավել իմաստներով։ Խորհրդային շրջանում արդի մշակույթ
ըմբռնումն արտահայտում էին միջազգային լայն գործածություն
ունեցող կուլտուրա բառով։ 1980 թ-ի փիլիսոփայության միջազգային
վեհաժողովի տրվել է մշակույթ կամ կուլտուրա հասկացության ավելի
քան 250 սահմանում: Սահմանումների այսպիսի բազմազանությունը
առաջացնում է դրանք կարգավորելու անհրաժեշտություն,
դասակարգելու ըստ գիտակարգային մոտեցումների։
15
Մշակույթի սոցիոլոգիական սահմանումն այն ներկայացնում է
որպես հասարակական կյանքի կազմավորման գործոն, մտքերի,
սկզբունքների սոցիալական ինստիտուտների ամբողջություն, որն
ապահովում է մարդկանց կոլեկտիվ կենսագործունեությունը:
Այդպիսի հասկացության օրինակ կարող է լինել հետևյալ
սահմանումը։ Մշակույթն արտացոլում է անհատի հանրային
բնութագիրը, նրա յուրացված և ձեռքբերված գործելակերպի
տեսանկյունից: Ե’վ անհատը, և’ մշակույթը փոխվում են դեպքերի ու
ժամանակի ազդեցությամբ:
Պատմական մոտեցմամբ մշակույթը հասարակության
պատմության ընթացքն է և զարգանում է ձեռքբերված փորձի և
գիտելիքների սերնդից սերունդ հաղորդման ուղով։ Ուստի,
«Մշակույթը համատեղ կենսագործունեության արդյունք է, որի
հիմքում ընկած են որոշակիորեն հստակ նկարագրով բնութագրվող
մարդկային խմբերն ու դրանց գոյության հաստատված
պատմությունը:
Մշակույթի կանոնակարգային բովանդակությունը կազմում են
մարդկանց կյանքը կանոնակարգող նորմերն ու կանոնները: 20-րդ
դարի մշակութաբանական գրականության մեջ մշակույթը
ներկայացվում է որպես մարդկանց կողմից ստեղծված կանոնների ու
առարկաների, մարդկային վարքագծի ու գործունեության
արհեստական ձևերի, ձեռքբերված գիտելիքների ամբոջություն; Այն, ի
լրումն բնության օրենքների, նշանային արտացոլման և
ինքնաճանաչման շնորհիվ պատկերում են շրջապատող աշխարհը:
Ինչպես տեսնում ենք, մշակույթը այստեղ նույնացվում է խմբային
կամ հանրային գիտելիքի և կենսափորձի հետ։ Հետաքրքրական է, որ
այն ժողովուրդները, որոնք ետ են մնացել գիտելիքի կուտակման և
ինտեգրման պատմական ընթացքից, զարթոնքի ընթացքին, փորձում
են բացը հարթել գիտելիքը նորացվող ռեսուրս համարելով։
Մշակույթի հոգեբանական սահմանումը հիմնվում է մարդկանց
հոգեկան կերտվածքի արդյունավետության վրա։ Ըստ այս մոտեցման
մշակույթը գենետիկորեն փոխանցվող իրազեկություն է, վաղ
մանկությունից դրված ծրագիր, որը ղեկավարում է մարդու
գործունեությունը, որոշում նրա ընտրությունները կենսական տարբեր
իրադրություններում, վարքը հասարակության մեջ և օգնում է
հասկանալ, թե ինչ կարելի է սպասել նրանից տարբեր
պարագաներում:

16
Մշակույթի կրթական սահմանումը ցույց է տալիս այն որակի
ամբողջությունը, որը մարդը ձեռք է բերում կրթության և
դաստիարակության ընթացքում, հաղորդվող գիտելիքների,
կարողությունների և հմտությունների տեսքով։ Կրթության մշակույթը
քսանմեկերորդ դարում, մշակութային ավանդույթից հեռացած
երկրներում ընդունված է անվանել կրթության որակ։ Ի
տարբերություն կրթության տեղական մշակույթի, կրթության որակը
հավակնում է գլոբալ նշանակության։
Մարդաբանական առւմով մշակույթը ինքնին գործունեությունն է և
այդ գործունեության նյութական և ոչ նյութական արդյունքները,
ինչպես օրինակ՝ ճարտարապետությունը, ջրօգտագործման
համակարգերը, բանահյուսությունը, երաժշտությունը, խոհանոցը,
տարազը և այլն տվյլա ժամանակահատվածում։ Մշակույթը` որպես
մարդաբանական մշակութային հետազոտության առարկա,
բավականին ուսումնասիրված է: Հոգևոր մշակույթի
ամենահանրաճանաչ կողմնակիցներից մեկը` Գուդինաֆը, գտնում է,
որ «Մշակույթը ոչ նյութական ֆենոմեն է. այն բաղկացած է
նյութերից, մարդկանցից, վարքից և հույզերից: Ավելի շուտ, դա այդ
բոլորի կազմակերպման ձևն է: Դա այն կերպն է, որ մարդիկ մտածում
են, ընկալում և հասկանում աշխարհը և իրենք իրենց:
Դրա հակառակորդը Հիրշն է, որի համար մշակույթը կառավարման
մեխանիզմների համակազմ է, որի միջոցով կարելի է ղեկավարել
մարդկանց վարքը: Որպես կառավարման գործիք ընդունվում է
լեզուն, դրանով ստեղծված խորհրդանիշները, որոնց միջոցով
փոխանցվում են դրույթները, մտադրություններն ու ակնկալիքները:
Մյուս կողմից, ներքին մշակույթը կարող է հասկացվել նաև որպես
անձնական իմաստների հղացման գործընթաց, որն անհատին
շրջապատող աշխարհի հետ հարաբերվելու ուղղություն է տալիս: Այդ
գործընթացը, որում նախնական գիտելիքները և պատկերացումները
հիմնարար դեր են խաղում, ցույց են տալիս յուրաքանչյուր մարդու
գիտելիքների և ունակությունների մակարդակը: ներքին մշակույթի
տեր մարդկանց հաճախ համարում ենք բնական խելքով օժտված,
քանի որ նրանք կրթության և գիտելիքի բացերը կարողանում են
ակնհայտորեն լրացնել վարքային արդյունավետ ընդրություններ
կատարելու միջոցով։ Այսպիսով, նրանց ընտրությունների և
գնահատականների, մեկնաբանությունների շնորհիվ երևույթները
ամեն անգամ հասկացվում են նոր ձևերով: Այդ պատճառով էլ հենց

17
մշակույթը ներկայանում է որպես աշխարհի անընդհատ զարգացող
ընկալում, որը անհատական է և անկրկնելի:
Վերջապես ժամանակակից արևմտյան մշակութային
մարդաբանական տեսության մեջ բավականին մեծ տարածում
ունեցող մշակույթի սահմանումը պատկանում է Ա. Կրեբերին և Կ.
Կլաքսոնին, որոնք պնդում են, որ մշակույթը ներառում է մարդու
գործունեության բոլոր տեսակները որպես բնախոսական
արդյունքներ: Սա նշանակում է, որ մշակույթը համարվում է
պայմանական-ռեֆլեկտորային և ձեռքբերովի գործունեության
տեսակների արդյունք։
● Մշակույթը մարդկային կենսաձևերի բազմազանությունն է, և այդ
պատճառով համարում ենք, որ չկան այնպիսիս խմբեր ու
հասարակություններ, որոնք չունենան իրենց մշակույթը։
● Մշակույթը մարդկանց կենսագործունեության միասնական
արտադրանքն է։ Այդ արտադրանքը կարող է լինել հարուստ կամ
աղքատ, կախված բնակլիմայական միջավայրից։
● Մշակույթը իր գոյակերպը գտնում է այն կորղ և ստեղծող խմբի
արժեքների, կանոնների, սովորույթների և ավանդույթների մեջ,
յուրացվում է սովորելով։
Ներառելով, ըստ էության մարդկային կյանքի բոլոր կողմերը,
մշակույթի ուսումնասիրությունը վերաբերվում է գրեթե բոլոր
գիտություններին: Յուրաքանչյուր գիտություն ընտրում է մշակույթի
ուսումնասիրության իր նյութը, մեթոդները, նպատակները։

Մեթոդ և մեթոդաբանություն

Մեթոդը( հուն. methodos) բավականին լայն հասկացություն է: Նրա


բառային իմաստն է «ուղի դեպի ինչ-որ մի բանը», սուբյեկտի
դործունեության եղանակը`իր բոլոր ձևերով: «Մեթոդաբանություն»
հասկացությունը ունի երկու նշանակություն`որոշակի եղանակների և
գործողությունների համակարգ, որ օգտագործվում է տարբեր
ոլորտների ուսումնասիրման համար (գիտություն,
քաղաքականություն, մշակույթ և այլն. ) և այդ համակարգի և մեթոդի
ընդհանուր տեսության ուսուցումը:
Մեթոդի հիմնական ֆունկցիան այս կամ այն օբյեկտի
ուսումնասիրության կազմակերպումն ու կանոնավորումն է։ Դրա

18
համար մեթոդը (իր այս կամ այն ձևով) կենտրոնացվում է
ուսումնասիրման և բացահայտման որոշակի կանոնների,
եղանակների, գործողությունների և նորմերի ամբողջության մեջ:
Մեթոդի ընտրությունը սերտորեն կապված է դրված խնդրի,
բարձրացված հարցի բնույթի և այդ հարցի լուծմանը տանող ուղիների
հետ: Այն կարգավորում է քննության նպատակին ծառայեցվող
ժամանակը, միջոցները, ներդրվող ուժերը, նպատակին հասնելու
ճանապարհների էթիկան և արդյունավետությունը։ Ճիշտ մեթոդը
յուրատեսակ կողմնացույց է, որից օգտվելու հմտությունից և
խելամտությունից է կախված ստացվող լուծման կամ պարզապես
արդյունքի համապատասխանությունը դրված նպատակին :
Ֆ. Բեկոնը մեթոդը համեմատում է կանթեղի հետ, որը մթության
մեջ լուսավորում է ուղին, և ենթադրում է, որ ինչ-որ հարց
ուսւոմնասիրելիս հնարավոր չէ հաջողության հասնել` սխալ ուղի
ընտրելով: Նա կարծում էր, որ պետք է այնպիսի մեթոդ ստեղծել,
ուսումնասիրությունների այնպիսի գործիք, որը կապահովեր մարդու
իշխանությունը բնության վրա: Նա այդպիսի մեթոդ էր համարում
համադրումը կամ ինդուկցիան:
Ռ. Դեկարտը մեթոդ էր անվանում այն «պարզ և հստակ
կանոնները», որոնք նպաստում են գիտելիքի ավելացմանը, թույլ են
տալիս տարբերել իրականը կեղծիքից: Նա ասում էր, որ ավելի լավ է
չմտածել, քան դա անել առանց մեթոդի։ Մտածողության հիմնական
մեթոդ նա համարում էր վերլուծական ռացիոնալիզմը։ Դիալեկտիկ
մեթոդաբանության մեծ երախտավորներ են, Արիստոտելից և
Պլատոնից հետո, Հեգելն ու Մարքսը, որոնցից յուրաքանչյուրը
հենվում էր իր՝ իդեալիստական և մատերիալիստական ուսմունքի
վրա: Յուրաքանչյուր մեթոդը, անկասկած, կարևոր և անհրաժեշտ
բան է: Ի վերջո արժե նշել կոմպլեմենտարիզմի կամ լրացման
մեթոդաբանությունը, որն իր հերթին նոր դուռ բացեց
հասարակագիտական հետազոտությունների ոլորտում, ՏՏ
զարգացմանը զուգահեռ առաջ մղելով որակական և քանակական
հետազոտությունների, համակարգային քննության գաղափարները։
Պետք է նկատի ունենալ, որ մեթոդի և մեթոդաբանության հարցերը
չեն կարող սահմանափակվել միայն փիլիսոփայական և ներգիտական
շրջանակներով։ Արդի դարաշրջանում, երբ արհեստական ինտելեկտը
գալիս է փոխարինելու մարդկային աշխատանքը և մտածողության
ձևերը, առաջ է մղվում էթիկան, որպես մարդու համընդհանուր
բարօրության չափանիշ։ Միայն էթիկապես ընդունելի

19
նպատակադրումն է հնարավոր դարձնում էթիկապես ճիշտ մեթոդի
ընտրությունը։

Միջմշակութային հաղորդակցման հետազոտական օբյեկտների


նկատմամբ կա երեք հիմնական մեթոդաբանություն։ Դրանք են
օնտոլոգիան, էպիստեմոլոգիան և աքսիոլոգիան։ Համառոտ դառնանք
դրանցից յուրաքանչյուրին։
Օնտոլոգիան հետազոտողի իրականության մեջ որոշակի
կողմնորոշման վրա է հիմնված: Հերևույթները բացատրելուն և
կանխատեսելուն, բնականաբար, հետազոտողի որոշակի
տեսակկետից։ Դեդուկտիվ օնտոլոգին փորձում է նվազեցնել
մեկնաբանողի սուբյեկտիվությունը։ Մեկնականն, ընդհակառակը,
կարևորում է սուբյեկտ-օբյեկտ փոխկախվածությունը, քանի որ,
նրանց կարծիքով, այդպես են գոյանում համատեղ իմաստները։
Քննադատական տեսաբանները կենտրոնանում են հատկապես
կյանքի սոցիալական անհավասարությունների և
անարդարությունների վրա:
Էպիստեմոլոգիան քննում է, թե ինչպես ենք մենք ծանոթանում
ընտրված երևույթին և, այդպիսով, ինչպես են հետազոտողները
ուսումնասիրում այս երևույթը: Հասարակական գիտություններում
խնդիրը բարդ է, քանի որ օբյեկտիվ իրականությունը գնահատելու
համար պետք է էմպիրիկ ապացույցներ հավաքել, գտնել երևույթների
միջև պատճառահետևանքային կապերը, մի բան որ չափազանց
բարդ է, երբ խոսքը մարդկային սուբյեկտների գործունեության մասին
է։ Օբյեկտիվություն ապահովելու համար այս մեթոդները
օգտագործում են քանակական մոտեցումներ ՝ տվյալների հավաքման
համար, որոնք իբր գոյություն ունեն մեր՝ դրանց մասին գիտելիքից
անկախ (Cohen et al., 2007):
Երբ մշակույթն ուսումնասիրում են, աքսիոլոգիական տեսանկյունից
կամ որպես արժեքների համակարգ տրամաբանորեն հարց է
առաջադրում նրանց գոյության ձևի և սփռվածության ասպարեզների
մասին:
Մշակութային ասպարեզների մեր առաջարկած տարբերակով,
անդրադարձ կանենք հետևյալ ոլորտներին՝
I. կենցաղը, որպես միջավայր
II. խոսքային էթիկետը, որպես հաղորդակցում,

20
III. գիտակցության կարծրատիպացումը, որպես
տվյալ/data
IV. անձն ու իր մտածելակերպը որպես միավոր։
Կենցաղի մշակույթի գերակշռող ձևերն են անձի առօրյան
կազմակերպող գործընթացները, սկսած նորածնի խնամքից մինչև
թաղումը։ Կենցաղային արվեստի նշանակությունը նրանում է, որ այն
կազմավորվում և ձևավորում է այնպիսի արժեքներ, որոնք
միջմշակութային շփման մեջ ունեն հաստատուն արժեքներ: Կենցաղի
ասպարեզ համարվում է պատմական մշակույթի կրողն ու պահողը,
քանի որ այն զգալիորեն ավելի մնայուն է, քան կրոնն ու իրակա-
նությունը և փոխվում է ավելի դանդաղ, քան վերջիններս: Այդ իսկ
պատճառով էլ հենց կենցաղային արվեստն է, որ իր մեջ
պարունակում է «հավերժական» արժեքներ, որոնք թե
համամարդկային են և թե ազգային-էթնիկական: Բացի այդ, հենց
կենցաղում են ծնվում կրոնն ու արվեստը, ձևավորվում է անձն ու իր
գործունեության տեսակները։ Կենցաղին ծանոթանալով կարելի է
լիարժեք պատկերացում կազմել տվյալ էթնիկկամ սոցիալական այլ
խմբի մշակույթի մասին։ Կենցաղային սովորույթները հիմնավորման
և ապացուցման կարիք չունեն, և այդ մշակույթի կրողները այն
ընդունում են որպես բնական և ինքնաբավ կերպով: Կենցաղային
արժեքների յուրացումը միայն բավական է, որ անձը կարողանա
շփվել այս կամ այն ժողովրդի մշակույթի հետ:
Վարքականոններ կամ էթիկետ։ Ցանկացած միջավայրում
շփումը իր մեջ ներառում է նորմեր և կանոններ, որոնք կարգավորում
են մասնակիցների վարքը` նպատակ ունենալով վերահսկել և
կարգավորել մասնակիցների դիրքերը, տարբերակված
հարաբերությունները և այլն: Վարքի այսպիսի կարգավորումները
կոչվում են սոցիալական նորմեր: Այս նորմերը ընդգծում են, թե
ինչպես պետք է մարդը իրեն պահի այս կամ այն իրավիճակում:
Օրինակ, վարքի մշակութային նորմերը ամրագրում են, թե ինչպես
պետք է շփվեն մեծահասակներն ու փոքրերը, տղամարդիկ ու
կանայք, օրինապահները և հանցագործները, իշխանավորներն ու
հպատակները, անգամ՝ տեղացին և օտարականը:
Կարծրատիպերը գիտակցության կայուն վերաբերմունքային
միավորներ են, որոնք մարդը կիրառում է այն ժամանակ, երբ
հնարավորություն չունի յուրաքանչյուր նոր փաստը կամ
իրադրությունը մեկնաբանել ավելի կոնկրետ, խորիմաստ կերպով,

21
կամ գիտակցաբար խուսափում է այդ մոտեցումից: Տարբեր
մշակույթների ներկա-յացուցիչների հաղորդակցման պրոցեսի
ընթացքում կարծրատիպային պատկերացումները գերակշռող դիրք
են գրավում: Կարծրատիպերը փրձով կայունացած արժեքներ են
սեփական և այլ մշակույթների վերաբերյալ։ Այս ֆենոմենը կարելի է
դիտարկել երկու տեսակետից.
ա) որպես մեկ լեզվամշակույթ ներկայացուցիչների կողմից
մյուսների մասին պատկերացում և բնութագրելու միջոց, և բ) որպես
սեփական արժեհամակարգը ներկայացնելու խորհրդանշանային
համակարգ: Կարծրատիպային մտածողությունն ունի ինչպես
դրական, այնպես էլ բացասական նշանակություն։
Անձը, որպես կանոն չի գիտակցում իր մշակույթի
յուրահատկությունների մեծ մասը և այն ընդունում է որպես բնական
տրվածություն: Սեփական մշակույթի արժեքների գիտակցումը
անհրաժեշտ է դառնում այլ մշակույթի ներկայացուցիչների հետ
շփման ժամանակ, երբ տեղի է ունենում տարբեր մշակույթների
փոխանակություն և ի հայտ են գալիս նրանց արժեքային
տարբերությունները: Ահա թե ինչու, մենք հաճախ ճիշտ չենք
հասկանում մեր մշակույթի արժեքը քանի դեռ դուրս չենք եկել և
դրսից չենք նայել ինքներս մեզ և մեր մշակույթին։ Մի կողմից
մշակույթը անձի ձևավորման հզորագույն գործոն է, քանի որ դա այն
միջավայրն է, որում հայտնված անձը ձևավորվում է մինչև գիտակից
ընտրություն կատարելը և հետո։ Մյուս կողմից, մշակույթի կայացումն
անհնար է առանց դրա մշակների, առանց այն անհատների, որոնք
մեծ կամ փոքր քայլերով կերտում են տվյալ մշակույթի արժեքները,
հաճախ, դառնալով այդ մշակույթի խորհրդանիշներ։

Միջմշակութային մեթոդների առաջին խումբը ապահովում է


ընդհանուր փիլիսոփայական գիտելիքը, քանի որ այն համընդհանուր
իմացաբանական հենքն է կազմում: Օրինակ, տիեզերքի մասին
իմացաբանական կաղապարները սովորաբար արտածվում են նաև
մարդու և հասարակական գիտությունների վրա։ Երկրորդ խումբը
կազմում են հասարակական կամ բնական օրենքների իմացությամն
վրա հենված մեթոդները: Օրինակ, հասարակությունն ունի
պատմականության կամ հերմենևտիկ մեկնության մեթոդները։
Երրորդ խումբը կազմում են այն մեթոդները, որոնք
համապատասխանում են տվյալ գիտակարգիմ ու գիտությանը,
օրինակ, լեզվի տիպաբանական համեմատության մեթոդը
22
լեզվաբանության մեջ կամ իմաստային դիֆերենցիալի մեթոդը
փորձառական հոգելեզվաբանության ոլորտում:
Ընդհանուր փիլիսոփայական մեթոդները մտածողության
հիմնարար մեթոդներն են։ Մեթոդների երկրորդ խումբը ծառայում է
տվյալ գիտությանը, ուստի թելադրում է ինչպես աշխատել քննության
տվյալ նյութի հետ։ Միջմշակութային հաղորդակցման դեպքում
գիտական մեթոդաբանությունը օգնում է նկարագրել, դասակարգել
մշակութային հաղորդակցման նյութը՝ ձևերը, բովանդակությունը,
տեքստերը, նշանները, խորհրդանիշները, հոգեվիճակները, վարքային
ընտրությունները և այլն։ եթե ուշադիր նայենք գիտությունների
անվանումներին, կտեսնենք, որ -գրություն, -գիտություն
հասկացական արմատին փոխարինել է -գիտությունը, -բանությունը,
-բուժությունն ու –տվությունը, -ումը / ծրագրավորում,
հաղորդակցում, ձևավորում, կանխատեսում/ այսինքն, շարժվում ենք
դեպի կոնկրետ գործնական իրազեկությունները։
Երրորդ խմբի մեջ մտնում են առավել մասնավոր մեթոդական
գործիքները, որոնք կիրառվում են կոնկրետ բնույթի որոշումներ
ընդունելու համար։ Օրինակ, եթե ձեզ պետք է պարզել տվյալ
մշակութային խմբի գիտակցության գերակա կարծրատիպերը, ապա
կարող եք անցկացնել զուգորդային տվյալների հավաքագրում, դրանց
հետագա սանդղավորմամբ և դասակարգմամբ հանդերձ։
Համաժամանակյա՝ սինխորն և տարժամանակյա՝ դիախրոն
մեթոդները նյութի ժամանակային և տարածական հատկանիշները
բացահայտելու համար են, իսկ պատահական ընտրության և
ստանդարտ շեղման հաշվարկային մեթոդը՝ հատկանիշի
կայունությունը չափելու համար է։ Կան նաև այլ առանձնահատուկ
մեթոդներ, որոնք հարմարեցվում են քննության նյութի բնույթին,
նպատակին և այլ պարամետրերի՝ արժեքաբանական, բաշխական,
ուժեղ-թույլ կողմերի վերլուծության և այլ մեթոդներ ։
Միջմշակութային քննության երեք տիպի տարածված մեթոդ կա. Ա)
հարցաթերթ, բ) գիտափորձ և (գ) բովանդակության վերլուծություն:
Տարբեր տեսակի հարցաթերթիկները առայժմ ամենատարածված
հետազոտության մեթոդն են (օր. ՝ Oetzel & Ting-Toomey, 2003; Rao,
Singhal, Ren, & Zhang, 2001): Այն սովորաբար կարելի է տարածել
բազմաթիվ մշակույթներում, տարբեր նմուշների վրա: Գիտափորձը
բարձր հավաստիություն ունեցող հետազոտության տեսակ է,
փոփոխականների վերահսկելիության շնորհիվ, ինչը
հնարավորություն է տալիս օբյեկտի պատճառահետևանքային

23
կապերն ուսումնասիրել: Սակայն, քանի որ մշակույթն այնքան էլ
հեշտ չի տրվում փորձարարական մանիպուլյացիայի ,
գիտնականներն օգտագործում են մի քանի մեթոդի համակցում,
գիտափորձ կառուցելու համար։ Ասենք, զուգորդումներ և
քանակական վերլուծություն, կամ մտացածին իրադրության մեջ
հավանական վարքի նկարագրություն։
Երրորդ մեթոդը լրատվամիջոցների կամ այլ դիսկուրս աղբյուրների
բովանդակության վերլուծությունն է: Այս մեթոդը օգտագործվում է
օրինակ ԶԼՄ-ներում տարածված օրինաչափություններ
հայտնաբերելու համար (օրինակ ՝ Dixon & Azocar, 2006; Klein &
Shiffman, 2006): Հնարավոր է ուսումնասիրել հասարակական կարծիքի
ձևավորումը։ Բովանդակության վերլուծությունը, չնայած
ժամանակատար է, բավականաչափ էժան է և մատչելի, քանի որ
անհրաժեշտ միակ նյութը ձայնագրությունն է կամ
արձանագրությունը:

Միջգիտակարգային մոտեցումներ

Միջմշակութային հաղորդակցումը` ի տարբերություն հանրային,


խմբային կամ մասնագիտական հաղորդակցման, որպես այդպիսին
հաղորդակցման մեկ ոլորտ չէ։ Այն տարբեր լեզուներ խոսող, տարբեր
կենսաձևերով ապրող մտածելակերպեր ունեցող անձերի միջև
տարաբնույթ հաղորդակցական ոլորտների գերակա, հովանոց
կատեգորիա է։ Հենց դրա համար հաղորդակցական խնդիրները
հետազոտող մեթոդները կարող են օգտագործվել միջմշակութային
հաղորդակցման շրջանակներում և հաղորդակցական դաշտի ավելի
լայն շրջանակներում՝ թարգմանությունից մինչև լեզվուսուցում,
ազգագրությունից մինչև մեկ անձի բազմալեզվության և ինքնության
հարցերը:

Սոցիոլոգիա և միջմշակութային հաղորդակցում


Միջմշակութային հաղորդակցման ասպարեզում աշխատող
սոցիոլոգները օգտագործում են այդ գիտության համար ավանդական
դարձած ընտրված խմբերի հարցման մեթոդը: Այս հարցումները
օգտագործվում են բացահայտելու արժեքներըմ գիտակցության մեջ
ամրակայված կամ փոփոխվող կարծրատիպերը և վարքային
կողմնորոշումները: Այսպիսի հետազոտություններն այսօր շատ են,
24
իսկ սկզբնավորողներից մեկը հենց Հոֆստեդն է։ Միջմշակութային
սոցիոլոգիական հարցումները նպատակ ունեն համեմատական
քննություն կատարելու կամ բազմամշակույթ կոլեկտիվներում
դիտարկելու հաղորդակցման արդյունավետությունը։ Այսպիսի
ուսումնասիրություններով շատ են հետաքրքրվում բազմազգ
կորպորացիաները և գործարար ոլոտը։
Սոցիոլոգների կողմից ստացված այս կամ այն մշակութային
խմբին հատուկ կամ նրա կողմից նախընտրելի վարվելակերպի
տեսակների ընդհանրացման հիման վրա ձևավորվում են
համապատասխան գործնական հանձնարարականներ, որոնք
իրականացվում են հատուկ միջմշակութային
վերապատրաստումների կամ գործադիր որոշումների տեսքով:
Հարցմանը բնորոշ թիրախային ոլորտներն են աշխատանքային
փոխհարաբերությունները, գիտելիքի բաշխումն ու փոխանակումը,
որոշումների ընդունումը, կոնֆլիկտի կառավարումը,
առաջնորդությունը, աշխատանք-հանգիստ հարաբերակցությունը:

Հոգեբանություն և միջմշակութային հաղորդակցություն

Միջմշակութային հաղորդակցման ասպարեզում հոգեբաններին,


առաջին հերթին, հետաքրքրում են մշակութային տարբերությունների
ազդեցությունը վարքային մեկնաբանություններում և
բացատրության կամ ռացիոնալացման ժամանակ, ինչպես նաև
վարվելաձևերին բնորոշ կարծրատիպերի գոյաբանությունը:
Առանձնահատւկ հետաքրքրություն են ներկայացնում կրիտիկական
վիճակների, անորոշության, սեռական վարքագծի, ինքնության և
կարգավիճակի մշակութային տարբերությունները տարբեր
ներխմբային մշակույթներում, և որոշակի համամարդկային
պարամետրերի նկատմամբ մշակույթով պայմանավորված
վերաբերմունքը, պատմական անցքերի ազդեցությունը ինքնության
վրա և այլն։ Բնականաբար, հարցին ներգրավվում են միանգամից մի
քանի գիտակարգեր, ասենք, սոցիալական հոգեբանությունը,
պատմամշակութային հերմենրտիկան, հոգեբանական կամ
լեզվաբանական պրագմատիկան, էթնոհոգելեզվաբանությունը և
նրանց հատուկ մեթոդական զինանոցը։
Երբ խոսքը հաղորդակցման, հատկապես միջմշակութային
հաղորդակցման մասին է, շատ դժվար է սոցիալական
հոգեբանության մեջ սահմանազատել սոցիալական կամ
25
հոգեբանական կողմերը: Եվ առաջինը և մյուսը գործ են ունենում
հաղորդակցման ընթացքում առաջացող և փոխանակվող բարդ
կատեգորիաների հետ` արժեքներ, կողմնորոշումներ, կարծրատիպեր,
փաստարկումներ և նախապաշարմունքներ: Սակայն հոգեբանական
մեթոդները հիմնականում փորձառական բնույթի են, քանի որ
սովորաբար խնդիր են ունենում կոնկրետ իրադրային
հանգամանքներում կոնկրետ խնդիրներ լուծել այս կամ այն
շարժառիթի կամ հետևանքի կանխատեսման վերաբերյալ։ Տարբեր
մասնաբաժիններով, առանցքային երկու խնդիրներն են
ճանաչողության և հաղորդակցման հուզականությունն ու
ռացիոնալացումը։

Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցում

Լեզվաբաններին, առաջին հերթին, պետք է հետաքրքրի թե ինչպես


է ԴԱ տեղի ունենում: Ինչն է լեզվական հաղորդագրության մեջ
խորհրդանշում միջմշակութային փոխհարաբերության
առկայությունը: Հատկապես ինչն է բնութագրում
հաղորդագրությունը, որը փոխա-նակում են տարբեր մշակույթներին
պատկանող ներկայացուցիցչներ: Ինչպիսի հաղորդակ-ցական
համատեքստերում են դրսևորվում դրանք: Հատկապես ինչպես է
տեղի ունենում փոխադարձ անըմբռնողությունը, որ լեզվական
յուրահատկություններն ու մեխանիզմներն են թույլ տալիս կամ,
յակառակը, թուկլ չեն տալիս հավասարակշռել իրար չըմբռնելը:
Հաղորդակցական ոճերը կարող են նաև տարբերվել քանակական
պարամետրերով: Խոսքը գնում է խոսքի կամ լռության (այսինքն`
խոսքի բացակայության) մասին: Եվրո-պական մշակույթներում
անծանոթ կամ գրեթե անծանոթ մարդկանց հետ հաղորդակցվելու
ընթացքում լռություն պահելը չի խրախուսվում և համարվում է
անքաղաքավարի: Դրանից ելնելով` ստեղծվել են հատուկ թեմաներ,
որոնք կոչվում են “small talk՚, որոնք օգտագործվում են այն ժամանակ,
երբ խոսակցության ընթացքում անհարմար լռություն է տիրում:
Բայց օրինակ Հարավային Ամերիկայի հնդկացիները կարծում են, որ
անծանոթի հետ խոսակցությունը վտանգավոր է և ոչ խրախուսելի:
Անծանոթների հետ լռում են այնքան ժամանակ, մինչև չեն ճանաչում
ինչպես հարկն է: Ի տարբերություն եվրոպական մշակույթների` այս
մշակույթներին պատկանող մարդիկ զրույցը չեն օգտագործում
26
ծանոթությունների համար: Բայց նույնիսկ հաղորդակցման փոքր
տարածության դեպքում կոնֆլիկտները անխու-սափելի են։ Օրինակ,
մերձբալթյան ժողովուրդների մասին ընդունված կարծիք կա, որ
նրանք սառնարյուն ու դանդաղաշարժ են, իսկ վերջիններիս համար էլ
հարավի ժողովուրդներն են չափազանց աղմկոտ ու անհանգիստ։
Ասիացիների համար արևմտյան մշակույթի ներկայացուցիչներն
անտակտ ու կոպիտ են, իսկ վերջիններիս համար ասիացիները
խորամանկ են ու լպրծուն։
Արաբա-ամերիկյան միջմշակութային կոնֆլիկտները,
մասնավորապես, կապված են այն բանի հետ, որ արաբների
տեսանկյունից ամերիկացիները հանդուգն են և հաշվենկատ, իսկ
ամերիկացիների տեսակետից, արաբները ոչ ռացիոնալ են,
ավելորդաբանություններ շատ են խոսում, ծածկամիտ և վտանգավոր
են։

Դիսկուրսի վերլուծություն

Էթնոգրաֆիան կամ ազգագրությունը (ethnography of


communication or ethnography of speaking), դիսկուրսի վերլուծություն,
կենցաղային հաղորդակցման վերլուծություն, միջմշակութային
պրագմա-տիկա, մեթոդներ են, որոնք լայնորեն կիրառվում են
միջմշակութային հաղորդակցման ֆերևույթների ուսումնասի-րության
համար։
Լեզվաբանական ուսումնասիրությունների կարևոր
ուղղվածությունը պայմանավարված է նրանով, շատ մեծ զարգացում
է ունեցել դիսկուրսի ուսումնասիրումը` որպես ինչ-որ համ-ընդհանուր
կենտրոնական պրոցես հաղորդակցական գործունեության համար:
Դիսկուրսի հիմնական գործոնների առանձնացման փորձերը, որոնք
մեծ ազդեցություն ունեն նրա ժանրերի և ձևերի վրա, բավականին
արագ բերեցին մի շարք ուղղուոթյունների զարգացմանը, որոնք
ուսումնասիրում են (քերականությունից և լեքսիկայից բացի)
դիսկուրսի գոյության լեզ-վական այլ գործոնները:
Դիսկուրսի միջմշակութային ուսումնասիրությունները կարող են
խճանկարի տեսքվ վերականգնել աշխարհի մշակութային պատկերը:
Դիսկուրսի ուսումնասիրման ամենահաջող մոտեցումը նկարագրված
է Ռոնա և Սյուզան Սկոլլոնների աշխատանքներում։ Նրանք
ուսումնասիրել են հաղորդակցման ժանրերը` փորձելով տարբեր

27
դիսկուրսիվ պարամետրերով դեդուկտիվ հաշվել հիմնական
մշակութային հակադրություն-ները:

Միջմշակութային գործաբանություն
Վերջին տասնամյակում խոսույթի՝ որպես միջմշակութային
գործունեության խոր ուսումնասիրությունները կապվում են
միջմակութայի պրագմատիկայի հետ։ Միջմշակութային
պրագմատիկայի ոլորտում կատարվող հետազոտությունների մի
առանձին ուղղություն է թյուրըմբռնման ուսումնասիրությունը, մի
թեմա որը էական նշանակություն ունի կոնֆլիկտների կառավարման
համար։
Դիսկուրսի պրագմատիկ վերլուծության մյուս տարբերակը
միջմշակութային պրագմատիկան է, որը զբաղվում է
հաղորդակցական գործունեությունը բնութագրող սկզբունքների
համեմատական վերլուծությամբ: Հիշարժան է Բրաունի և Լևինսոնի
«քաղաքավարության սկզբունքը» և բազմաթիվ այլ
աշխատություններ, որոնք նվիրված են խոսքային գործողությունների
համարժեքության և իմաստային վերլուծության հարցին։
Միջմշակութային տարբերությունները դրսևորվում են հատկապես
նրանում, թե ինչպիսի քաղաքավարություն է` հիմնված
համերաշխության վրա կամ էլ որոշակի հեռավորություն
պահպանելու վրա: Վերջինս հատուկ է այս մշակույթին: Օր.`
ռուսները գերմանացիներին կարող են անքաղաքավարի թվալ, քանի
որ նրանք կարող են խորհուրդներ տալ կամ կարծիք հայտնել
զրուցակցի մասին, որը գերմանացիների կարծիքով աներեսություն է,
քանի որ նրանք կողմ են ինքնավարության և որո-շակի դիստանցիա
պահելու սկզբունքին:
Միջմշակութային գործաբանության նորագույն ոլորտներից է
թյուրիմացության ուսումնասիրությունը․ լեզվատրամաբանական և
երևութաբանական վերլուծության են ենթարկվում, դասակարգվում
են տարբեր տեսակի միջմշակութային թյուրըմբռնումներն ու իրար
չհասկանալու պատճառները։
Հաճախ միջմշակութային ուսումնասիրությունները զբաղվում են
տարբեր ենթամշակույթների պատկանող խմբերի «լեզուների»
հեմեմատությամբ: Դրա ամենալավ օրինակը Դեբորա Տանենի
աշխատությունն է, որը տղամարդկանց և կանանց
հարաբերությունների հաղորդակ-ցական յուրահատկությունների
մասին է: Այս երկու խմբերի ներկայացուցիչների կողմից արված
28
ամենահասարակ արտահայտությունը տարբեր ձև է ընկալվում
երկուսի կողմից`չնայած որ միևնույն անգլերեն լեզվով էր արված:
Օր.` երբ կինը տղամարդու մոտ դժգոհում է որևէ խնդրի
վերաբերյալ, նրանք տարբեր հաղորդակցական գործողությունների
մեջ են ներգրավված: Կինը ցանկանում է, որ իրեն կարեկցեն, իսկ
տղամարդը կարծում է, թե իրենից խոր-հուրդ են սպասում:
Տանենի ամենահայտնի աշխատությունը հենց այդպես էլ կոչվում
է` «Դու ուղղակի չես հասկանում»:

Գիտական մշակույթ և ոճ

Գիտական հաղորդակցումը ներկայանում է որպես


լեզվամտածական և հաղորդակցական գործառնական ոճերից մեկը,
որը բնութագրում է նոր տեղեկատվության հաղորդումը խիստ,
տրամաբանորեն կազմակերպված և օբյեկտիվ ձևերով: Գիտական
լեզվամտածողությունը լեզվական նյութի այնպիսի կազմակերպումն
է, որը նախ և առաջ ծառայում է գիտական հարցերի հետևողական և
համակարգված, միանշանակ ձևակերպմանը,
ուսումնասիրությունների, ապահովում է փորձերի և
վերլուծությունների արդյունքների ճշգրիտ փոխանցում,
ներկայացնում է այս կամ այն տեսության, հայացքների համակարգի
ճիշտ (կամ սխալ) լինելը բացահայտող ընդհանուր
օրինաչափությունները: Այն փաստը, որ գիտական ոճը առաջին
հերթին առանձնահատուկ է նրանով, որ արտացոլում է մարդու
բանական գործունեությունը և նրա բոլոր ժանրերը, ծառայում են՝
բնութագրելու հետազոտվող առարկան գիտական տեսանկյունից,
ներկայացված են շատ աշխատություններում: Հասարակական
գործունեության այն ոլորտը, որը հաղորդակցվում է գիտական ոճով,
ներկայանում է որպես գիտություն: Գիտական ոճի գործառնության
նպատակը հանդիսանում է գիտական տեղեկատվության
փոխանցումը: Գիտական ոճը պատկանում է գրքային ոճին, քանի որ
այն մեծամասամբ ներկայացվում է գրավոր տեսքով: Զանգվածային
հաղորդակցման միջոցների զարգացման հետ միասին,
հասարակության մեջ գիտության դերի մեծացման և տարբեր տիպի
գիտական փոխհարաբերությունների (նիստեր, կոնֆերանսներ,
գիտաժողովներ) ավելացումը մեծացնում է նաև գիտական բանավոր
խոսքի դերը: Գրավոր տեքստի տարբեր տեսակներ ներկայացված են
այնպիսի ժանրերով, ինչպիսիք են մենագրությունը, գիտական
29
հոդվածները, ատենախոսական աշխատանքները, դասագրքային և
գիտատեխնիկական գրա-կանության տարբեր ժանրերը, գիտական
քննարկումների ժամանակ ելույթները, գիտական զեկույցները,
դասախոսությունները, գիտահանրամատչելի հաղորդումները և
գիտահանրամատչելի գրականության ժանրերը: Տվյալ ժանրերը
տարբերվում են հիմնականում տեքստերի կազմման կառուցվածքով:
Լեզվական միջոցների ենթահամակարգը, որոնք ներկայացվում են
վերոհիշյալ ժանրերի տեքստերում, բավականին միանման են:
Բնագիտա-կան մտածողությունը սովորաբար գիտական
հաղորդակցման առաջատարն է, նրանից են փոխառվում գիտական
լեզվի հիմնական հասկացությունները։ Այսպես, մեխանիկայի
դարաշրջանում մեխանիզ մասնակցությունը կիրառվում էր
բազմաթիվ գիտաճյուղերում։ Գիտական ոճին ներկայացվում են
հետևյալ բազմակողմանի պահանջները` տեղեկատվությամբ
հարուստ, ձևակերպման տրամաբանություն և հստակություն: Մ. Ն.
Կոժինայի մոտ, օրինակ, ճշգրտությունը, վերացականությունը,
տրամաբանությունը և օբյեկտիվությունը հանդիսանում են գիտական
ոճի արտալեզվական նշաններ, որոնք ձևավորում են տվյալ
ֆունկցիոնալ ոճը (Кожина М.М.:27): Ոճի հիմնական
առանձնահատկությունները կամ ֆունկցիոնալ գծերը կապված են
արտալեզվական պատճառների հետ: Նրանց առկայությունը
արտահայտում է տվյալ ոճի համապատասխանությունը ֆունկցիոնալ
խնդրին: Այդ պատճառով ոճի ֆունկցիոնալ գծերը բազմակողմանի են.
նրանք ճիշտ են բոլոր այն լեզուներով, որոնք ընդգծում են տվյալ
ֆունկցիոնալ ոճը: Գիտական գրականության այդպիսի գիծը, ինչպես
նաև ձևակերպ-ման տրամաբանությունը, առաջին հերթին կապված է
գիտական ոճի իմաստաբանական առանձնահատկությունների հետ:
Գիտական գրականության մեջ ներկայացված կազմակերպման
տիպային ձևերը արտահայտվում են գիտական մտքի փաստարկներով
արտա-հայտվելու հետ սերտ կապի մեջ` խստորեն կարևորելով նրա
հետևողականությունը գիտա-կան շղթաներին: Գիտական ոճի
իմաստաբանական ձևում ձևակերպումներ կատարելիս ի հայտ են
գալիս ապացույցներ, փաստարկներ բերելու անհրաժեշտություն:
Բառապաշարի մանրակրկիտ ընտրությունը հնարավորություն է
տալիս ձևակերպումները կատարել ավելի հստակ և հասկանալի:
Օգտագործվում են այն բառապաշարային միավորները, որոնց
օգնությամբ հնարավոր է անհրաժեշտ գիտական տեղեկատվությունը
փոխանցել միանշա-նակորեն:
30
Գիտական տեքստերում բառապաշարի տարատեսակները
բավականին սահմանափակ են: Գիտական ոճի համար բնորոշ է
ձգտումը ստանդարտին: Տեքստի համար որպես տեղե-կատվություն
կարող են ծառայել միայն միանշանակորեն ընդունվող
բառապաշարային միջոցները: Գիտական տեքստերի ստեղծման
գործում մեծ դեր են խաղում ընդհանուր գիտա-կան բառերը, ինչպես
օրինակ, պրոցես, անալիզ, պարամետր, ասպեկտ և այլն: Գիտական
տեքստի համար բնորոշ են ոչ միայն որոշակի բառապաշարային
միավորները, այլ նաև նրանց որոշակի համադրությունը: Տեքստից
տեքստ անցնում են տիպային բառակապակ-ցություններ, որոնք
ձևափոխում են լեզվական միջոցները, հեշտացնում են գիտական
տեղե-կատվության ընկալումը, նպաստում նրա ընկալման
միանշանակությանը: Այսպիսով, ոճի հիմնական պահանջներին
համապատասխանությունը գիտական ոճում առաջ է բերում
բազմակողմանի ոճային գծեր, բայց բառապաշարի ընտրությունը,
խոսքի հնչյունաբանական ձևակերպումը, ձևաբանական ձևերը,
բառերի համակցությունը, շարահյուսական կառուց-վածքը հատուկ է
բոլոր լեզուներին: Գիտական ոճի բառապաշարը բնորոշվում է
ընդհանուր գրական, չեզոք և եզրաբանական շերտի կիրառությամբ,
վերացական գոյականների գերա-կշռությամբ կոնկրետների
նկատմամբ, բազմիմաստ բառերի մեկ կամ երկու նշանակության
կիրառությամբ, միջազգային եզրույթների կիրառության
ավելացմամբ, հարաբերական մի-օրինակությամբ, բառապաշարի
սահմանափակությամբ, խոսակցական բառերի հնարավո-րինս քիչ
օգտագործմամբ: Գիտական ոճի ձևաբանության ասպարեզում ի հայտ
են գալիս նաև նրա ընդհանուր արտալեզվական նշանները’
ճշգրտություն, վերացականություն, ընդհան-րություն:

3․ Մշակույթն իբրև հաղորդակցում

Սամովարն ու Պորտերը մշակույթը դիտարկում են հաղորդակցման


տեսակետից, քանի որ հաղորդակցումը հասարակական
գործունեություն է, մի բան, որ ինքնին մշակույթ է: Այդ
գործունեությունը պետք է մտածված լինի, այն դրսևորվում է մեր
վարքագծի, ընտրությունների և որոշումների մեջ, լինի դա խոսքային
կամ ոչ։

31
Է. Հոլի առաջ քաշած այն տեսակետը, որ հաղորդակցումը մշակույթ
է, այսօր գիտական շրջաններում նոր մեկնաբանությունների առարկա
է դարձել: Հոլի ձեռքբերումը նրանում է, որ հաղորդակցման
ուսումնասիրությունների ընթացքում նա առաջ քաշեց մշակութային
համատեքստի գաղափարը: 1954 թ-ին նա Դ. Թրանգերի հետ միասին
լույս է ընծայում «Մշակույթը իբրև հաղորդակցություն» գիրքը, որտեղ
առաջին անգամ օգտագործվում է միջմշակութային
հաղորդակցություն հասկացությունը: Ըստ նրա այդ տերմինով պետք
է բնորոշվի տարբեր մշակույթներին պատկանող մարդկային
հարաբերությունների յուրահատկությունները: Հետագայում 1959 թ-
ին լույս է տեսնում Հոլի 2-րդ գիրքը` վերնագրված «Համր խոսք»:
Այստեղ նա զարգացնում էր մշակույթի և հաղորդակցման միջև սերտ
կապի մասին իր հայացքները:
Միջմշակութային հաղորդակցումը նաև ի հայտ է բերում
մշակույթի տարբեր ըմբռնումները, որովհետև այն ներկայացնող
մարդիկ իրար հանդիպելիս գործում են իրենց մշակութային նորմերին
համապատասխան,։ Փոխըմբռնման գալու ճանապարհին,
միաժամանակ, ստեղծում են նոր, միջմշակութային հաղորդակցման
մշակույթ:
Ինչպես հայտնի է, բոլոր տեսակի հաղորդակցությունների հիմքում
դրված է ընդհանուր կոդ` հաղորդակցման ակտի բոլոր
մասնակիցներին հայտնի լեզու:
Լեզվական հաղորդակցման դեպքում այդպիսի ընդհանուր կոդ է
հանդիսանում լեզվական միավորների հասկացական համակարգը:
Քանի որ հասկացական համակարգերը դիսկրետ համասեռ
միավորներից չեն բաղկացած, այլ ավելի շուտ տարասեռ
հոգբանականժնշանային միացությունների ամբողջություն են, ապա
այն դժվարությունները, որոնք առաջանում են միջլեզվական
հաղորդակցման ժամանակ, կարող են լինել ինչպես պարզորոշ՝
նշանային, այնպես էլ ոչ պարզորոշ, վարքային-հոգեբանական և այդ
պատճառով, ավելի վտանգավոր: Այս գրքում լեզվի դերին
կանդրադառնանք առանձին գլխով։

Միջմշակութային հարցի պատմությունից

Միջմշակութային հաղորդակցություն հասկացությունը նոր չէ:


Շատ հին ժամանակներից կան մարդիկ, ովքեր փորձում էին

32
ուրիշների անհասկանալի վարքը հաղթահարել ոչ թե նրանց հետ
կռվել-պատերազմելով, այլ այդ մարդկանց հետ հաղորդակցվելով և
հասկանալով նրանց գոյաձևը։ Պողոս առաքյալի թղթերում գտնվող
այս հատվածով կարելի է բնութագրել միջմշակութային
հաղորդակցման էությունը. «Եվ չնայած ազատ լինելով բոլոր
մարդկանցից` ես ինքս ինձ նրանց բոլորի ստրուկն եմ դարձրել` էլ
ավելի շահելու համար նրանց բարեհաճությունը, ինչպես և հրեաների
հետ ես դարձա հրեա` նրանց բարեհաճությունը շահելու համար,
ինչպես և օրինավորների հետ դարձա օրինավոր` օրինավորների
բարեհաճությունը շահելու համար, ինչպես և անօրենների հետ դարձա
անօրեն`անօրենների բարեհաճությունը շահելու համար, ինչպես և
թույլերի հետ թույլ դարձա` թույլերին բարեհաճ լինելու համար: Բոլոր
մարդկանց համար ես ամեն ինչ դարձել եմ` նրանցից ոմանց
փրկության համար»:
Պողոսի մեկնաբանությունները նշանակում են, որ եթե ցանկանում
ենք մեկ այլ մշակույթի հետ հաղորդակցումը արդյունավետ լինի,
պետք է փոխադարձ համակրանք կամ նմանություն լինի մշակույթը
կրողների միջև: Ինչպես ասում է ֆրանսիական ասացվածքը՝ Qui se
ressemble s’assemble. Երբ որևէ մշակույթի պատկանող մարդ
ցանկանում է շփվել մեկ այլ մշակույթի ներկայացուցչի հետ,
հետաքրքրասիրության և համակրանքի հիման վրա երևան են գալիս
այդ հաղորդակցման խնդիրները։
Ահա օտար լեզվով հաղորդակցվելու մի քանի ակնառու խնդիրներ։
1. Դարձվածաբանություն ու կայուն կապակցություններ, որոնք
ունեն միայն տվյալ լեզվին բնորոշ գործակցության շրջանակ (օր`
heavy rain – հորդառատ անձրև, բայց heavy - ծանր, rain - անձրև,
strong tea - թունդ թեյ, բայց strong – ուժեղ, tea - թեյ): Հայերեն՝
դալար ձեռք, մի ձեռք անկողին, դալար հասակ։ Ահա թե ինչու շատ
կարևոր է օտար լեզուն ուսումնասիրելու ընթացքում սովորել
բառերը ոչ թե առանձին վերցրած տարբերակներով, այլ նրանց բնորոշ
կիրառությունները, որոնք հատուկ են տվյալ լեզվի մտածողությանը։
Մեծ մասամբ սա է պատճառը, որ մեքենայական
թարգմանությունները ետ են մնում կենդանի թարգմանություններից։
Սակայն մեքենայական վերլուծության արդի միջոցները թույլ են
տալիս վիճակագրական մեթոդներով վեր հանել լեզվի բնորոշ
իմաստագործածությունները և գտնել դրանց համարժեքները մյուս
լեզուներում։ րկլեզու բառարաններում բառի միանշանակ
բացատրությունը ևս կարող է խառնաշփոթ առաջացնել եթե

33
պարտադրված եք այն բառացիորեն օգտագործել: Օրինակ,
անգլերենով խոսողները «գլուխ լվանալ» արտայատությունը
թարգմանում են «to wash one՚s hair», մազերը լվանալ, իսկ բառացի
«to wash one՚s head», թարգմանվում է շատ զայրացած լինել մեկի
վրա:
2. Խորհրդանշական տարբերություններ։ Եթե հայերենում «սև
կատուն» բացասական երևույթ է, ապա անգլերենում «black cat»
նշանակում է հաջողություն բերող: Որպես օրենք` դա լեզուների
մշակույթով պայմանավորված տարբերությունն է: Կամ, հայերենում
«կանաչ աչքեր» արտահայտությունը ցույց է տալիս աչքերի գույնը,
իսկ անգլերենում “green eyes” արտահայտությունը ունի բացասական
նշանակություն և նշանակում է նախանձություն: Նույն բնույթի
դժվարություններ է առաջացնում կրոնական ընկալումների
տարբերությունը։ Երբեմն կրոնամշակութային տարբեր
բովանդակությունը կարող է անհասկանալի դարձնել
արտահայտությունը, և այս թեմաներով մշակութային
լեզվաբանությունը բազմաթիվ հետազոտություններ և լեզվական
նյութ ունի հավաքած։ Երբ տարբեր լեզուներում եղած բառերն իրենց
մեջ պարունակում են հավասար քանակությամբ իմաստներ, այսինքն
արտահայտում են միևնույն իրականության ոլորտը, ապա հնարավոր
է նրանց լեզվական օգտագործումը տարբերվի, քանի որ այն
բացատրվում է տարբեր լեզվական մտածելակերպի օգտագործումով:
3․ Անծանոթ, անհամարժեք երևույթներ, որոնց թե՛ գիտակցումը,
թե՛ առավել ևս թարգմանությունը պահանջում է նկարագրական
մոտեցում, նոր երևույթի ներկայացում: Այս խմբին են պատկանում
կենսագործունեություն և փոխհարաբերություններ նշանակող
բհասկացությունները, որոնք բնորոշվում են այս կամ այն
մշակույթում գոյություն ունեցող նորմերով, որոնք կանոնակարգում
են մարդկային մտածողությունը և վարքը, ազդում են ընկալման
բնույթի վրա, փոխհարաբերվելու ընթացքում միմյանց տրվող
գնահատականի վրա, որոնց թվին են պատկանում կրթությունը,
դաստիարակությունը, պատմական հիշողությունը, ավանդույթները և
սովորույթները: Հասարակության ձևավորած վարքային-
հաղորդակցական կանոնները նույնպես ձևավորում են բոլորի կողմից
ընդունված մի համակարգ, որը թույլ է տալիս լուծել կենցաղային
տարբեր պրոբլեմներ, ճիշտ կողմնորոշվել տարատեսակ
իրադրություններում: Այդ վարքականոնները միջմշակութային

34
հաղորդակցման պարագայում կարող են բախվել իրար, առաջ բերել
թյուրըմբռնումներ։
4․ Հաղորդակցական նորմեր․ սեփական մշակույթի դիրքերից
աշխարհն ընկալելը միանգամայն բնական է մարդու համար:
Սեփական մշակույթը կրելու փաստը մարդը գիտակցում է այն
ժամանակ, երբ հարաբերվում է օտար մշակույթի ներկայացուցչի
հետ: Երբեմն տարբեր մշակույթ կրող մարդկանց հարաբերութ-
յուններում նկատվում է հետևյալ երևույթը` դիմացինի խորթ լինելը
տպավորություն է ստեղծում, թե նրա վարքը անկանխատեսելի է,
սակայն այս պարագայում խոսքն ընդամենը օտար մշակույթը
չիմանալու մասին է: Այս համատեքստում հատկապես կարևոր է
միջմշակութային հաղորդակցական իրազեկության խնդիրը: Վերջինս
այլ մշակույթ կրողի հետ արդյունավետ հաղորդակցվելու
հմտությունների և կողմնորոշման ունակությունների ամբողջությունն
է:
Ասվածի համատեքստում հատկապես կարևոր է այլ մշակույթների
հանդեպ հանդուրժողականության ձևավորման խնդիրը: Խոսքն
այն մասին է, որ բարեկիրթ անձը պետք է սիրի և նվիրված լինի
սեփական մշակույթի արժեքներին, սակայն նորմալ համարի նաև այդ
արժեքներից տարբերվող արժեքների և մշակույթների գոյությունը,
կարողանա հանդուժել դրանք և հարկ եղած դեպքում, արդյունավետ
երկխոսությամբ հարաբերություններ կարգավորել:

Միջմշակութային գիտելիքը և պրակտիկան աշխարհում

ԱՄՆ
Եթե Կունի «Գիտությունների զարգացումը» աշխատության
փուլերը՝ նախնական հետազոտություններից մինչև ձևավորված
գիտակարգ, կիրառենք միջմշակութային հաղորդակցման նկատմամբ,
ապա հնարավոր է տարանջատել այն հիմնական
իրադարձությունները, որոնք նպաստեցին այս գիտության
զարգացմանը։
Բնականաբար, մշակույթների առաջին տարբերակումը սկսվում է
լեզվից։ Ապա, խորանալով, այն տարածվում է մարդկային
գործունեության և կենսակերպի մյուս ոլորտների վրա, սկսած
տնաշինությունից մինչև ավանդույթներ և կրոն։ Այս առումով,
անհրաժեշտ է ծանոթանալ Հարտի, 1996) աշխատությանը, որում նա

35
սահմանում է ԱՄՆ միջմշակութային գիտության զարգացման
փուլերը, ոչ միայն գիտական գործունեության, ամսագրերի,
ինստիտուտների տեսքով, այլև այնպիսի քաղաքական և
հասարակական կազմակերպությունների ստեղծումով, ինչպիսիք են
դիվանագետների, գործարարների համար հատուկ դպրոցները,
Խաղաղության կամավորների պատրաստումը, միջազգային
փոխանակման ծրագրերը, բնակչության բազմազանության (diversity)
կատեգորիայի, որպես առողջ հանրության ցուցանիշի հաստատումը:
1980-ականներ Հոլի, Հարտի և Հոֆստեդի աշխատություննեը
լրացնելու եկան Գուդիկունստի, Բայրամի, Պորտեր և Սամովարի,
Բենեթի, Սպիցբերգի և ուրիշների աշխատությունները։
Գործնական միջմշակութային հաղորդակցման ծնունդը`
մասնագիտացված միջմշակութային դասընթացներով և գործնական
սեմինարներով, կազմակերպություններով և ամսագրերով, տեղի
ունեցավ 1970-ական թվականներին:
Որպես գիտություն՝ միջմշակութային հաղորդակցումը ճանաչվեց
վաղ 1950-ական-ներում Հոլլի և Արտաքին (Օտարերկրյա)
Ծառայությունների Ինստիտուտի մյուս անդամների առաջին
աշխատությունով: Շատ գրքերում Էդվարդ Հոլլը համարվում է
միջմշակութային հաղորդակցման հիմնադիրը: Սակայն, նախքան
երկրորդ Համաշխարհային Պատերազմը ԱՄՆ-ն համեմատաբար
առանձնացված էր և չէր հետաքրքրվում միջմշակութային
հաղորդակցման խնդիրներով այն աստիճան, որ իր ներքին բազմազգ
բնակչության համար այն ավելի շատ «հալեցնող կաթսա» էր, քան,
ասենք, «կանադական կարկատան վերմակը»:

ՍՍՀՄ
Այս տեսակետից պետք է ըստ արժանվույն գնահատել նաև
արևելյան կիսագնդում՝ ՍՍՀՄ-ում միջմշակութային
հիմնախնդիրներով դրդված այն դաշտային հետազոտությունները,
որոնք իրականացվում էին Վիգոտսկի, Լուրիա, Ռուբինշտեյնի և
ուրիշների խմբերի կողմից անծայրածիր երկրի բազմազգ
բնակչության էթնիկ կազմը գրանցելու, ազգամշակութային
ճանաչողական և հաղորդակցական առանձնահատկությունների
նկարագիրը կազմելու համար։

ԵՄ

36
Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքում, միջամտելով
Եվրոպայի վերաձևման քաղաքական գործընթացներին, Միացյալ
Նահանգները բախվեց մշակույթների հաղորդակցման իրողությանը,
որը չտիրապետելը շատ ծրագրերի ձախողման պատճառ դարձավ:
Անհասկանալի մշակույթները որևէ կերպ համակարգելու համար ԱՄՆ
մի կողմից և ՍՍՀՄ մյուս կողմից մրցակցային դաշտ ձևավորեցին,
հիմնադրելով հետազոտական ինստիտուտներ, որոնք փորձում էին
չափելի և բացատրելի դարձնել մշակութային տարբերությունները,
մշակել հաղորդակցական քաղաքականություն՝ սեփական
ազդեցության ոլորտներն ընդլայնելու համար։
Այս համատեքստում Եվրոպան որոշեց իր ձեռքը վերցնել սեփական
ճակատագիրը, նոր եվրոպական մշակույթի քաղաքացիներ կրթելու
համար ստեղծեց կենտրոնացված կառույցներ եվրոպական
արժեքները իր և հարևանության տարածելու համար ։ Հիմնված
լինելով հին հունահռոմեական քաղաքական մշակույթի վրա,
Եվրոպական 19 երկրներն արագ կազմավորվեցին որպես նոր
կենսամշակութային, քաղաքական տարածք և հաղորդակցական
միավոր։

Համաձայն Քուինսի հարացուցային զարգացման տվյալների,


միջմշակութային հաղորդակցումը որպես գիտությունը նախքան
որպես դեռևս կազմավորման փուլում է, քանի որ այն հասկացական,
միավորային, մեթոդաբանական և մի շարք այլ խնդիրներում հստակ
մոտեցումներ չունի ձևավորված։ 21-րդ դարասկզբի տվյալներով, ՄՄՀ
գիտության ոլորտներն են հանրային կառուցարկումը, գործարար
հաղորդակցումը, մշակութային ադապրացիան և ինքնության
խնդիրը, հարցի պատմությունը, միջմշակութային հորիզոնական
ցանցերը՝ ըստ տնտեսության ոլորտների՝ գիտություն, կրթություն,
բժշկություն, բնապահպանություն ևն։ Բացի այդ, ՄՄՀ ներառում է
խոսքային և ոչ խոսքային հաղորդակցումը, թարգմանությունը,
արժեհամակարգերը, աշխարհի ազգային պատկերը և
մտայնությունները, գլոբալացումը և էլի մի շարք նոր ոլորտներ։
Գիտության ոլորտում և գիտական տեքստերի տեսության մեջ
միջմշակութային հաղորդակացությունը հանդիսանում է ֆունկցիոնալ
ոլորտներից մեկը, որը հատկապես մեծ տեսակարար կշիռ է կազմում
սոցիալական հաղորդակցման բնագավառում և հանդիսա-նում է այն
հիմնական ոլորտներից մեկը, որտեղ ավելի վառ է արտահայտվում
անգլերեն լեզվի գերակշռող դիրքը: Գլոբալիզացիոն գործընթացները,
37
հասարակական կյանքի դեմոկրատացումը, համաշխարհային
ամենավերջին ձեռքբերումների բաց և հասանելի լինելը
հնարավորություն են տալիս հսկայական թվով մարդկանց ստանալ և
փոխանակել գիտա-տեխնիկական տեղեկատվություն:
Գիտական ոլորտում միջմշակութային հաղորդակցման
կարևորագույն առանձնա-հատկությունն այն է, որ այնտեղ
գերակշռում է հաղորդակցման գրավոր ձևը: Եթե ոլորտ-ների
մեծամասնությունում հաղորդակցումը տեղի է ունենում
հիմնականում բանավոր կերպով, ապա գիտական ոլորտի համար
կարևորագույնը համարվում է գրավոր հաղորդակ-ցությունը:
Այսպիսով, գիտական փոխհարաբերությունների ժամանակ
գիտատեխնիկական գրականությունը հանդիսանում է
տեղեկատվության փոխանակման կարևորագույն միջոցը:

Միջմշակութային հաղորդակցման հարթությունները

Միջմշակութային հաղորդակցումը ենթադրում է տարբեր


մշակույթների ներկայացուցիչների միջև շփում, որի ընթացքում
կողմերից առնվազն մեկը կարող է խոսել ոչ մայրենի լեզվով:
Ներկայումս, երբ անգլերենը դարձել է միջազգային շփման լեզու,
հաղորդակցման երկու կողմերը կարող են խոսել ոչ մայրենի լեզվով`
միաժամանակ անգլերեն խոսքին հաղորդելով սեփական
մշակութային նրբերանգները:
Հաջող միջմշակութային հաղորդակցումը ենթադրում է օտար
լեզուն տիրապետելուց բացի, նաև այլ հանրույթի ներկայացուցչի
վարքը համարժեք կերպով մեկնաբանել: Բացի այդ, կողմերը պետք է
պատրաստ լինեն հաղորդակցական վարքի այլ ձևեր ընկալելու և
հասկանալու, ինչպես նաև ընդունելու այդ վարքի
տարբերությունները: Նման դեպքերում, նախ և առաջ, առաջ է գալիս
հասկանալու խնդիրը: Այստեղ պետք է հասկանալ, որ լեզուն
ընդամենը խոսքային վարքի ձևերի փոխանցման գործիք է և կոչված է
ստեղծելու միջմշակութային հաղորդակցման միջավայր:
Միջմշակութային հաղորդակցություն ասվածը հասկանալու համար
համատեքստում նշանակում է մեկնաբանության բարդ գործընթաց,
որը կախված է ինչպես լեզվային, այնպես էլ ոչ լեզվային
գործոններից: Միջմշակութային հաղորդակցման ընթացքում
փոխըմբռնման հանգելու համար նրա մասնակիցները պետք է ոչ
միայն տիրապետեն այս կամ այն լեզվի քերականությանը կամ
38
բառապաշարաին, այլև միանման բառի նշանակության մշակույթային
բաղադրիչները, օտար մշակույթի իրողությունները:
Միջմշակութային հաղորդակցումը իրականացվում է և կարող է
ուսումնասիրվել կամ խմբային կամ էլ անհատական մակարդակում:
Այլ կերպ ասած` կարելի է ուսումնա-սիրել հաղորդակցական
գործընթացը տարբեր մշակութային խմբերի կամ էլ առանձին մարդ-
կանց միջև: Խմբի մակարդակում տեղի ունեցող հետազոտությունների
մեծամասնությունը կրում են մշակութամարդաբանական,
հոգեբանական և սոցիոլոգիական բնույթ: Այս դեպքում մշակութային
խումբը դիտարկվում է իբրև կոլեկտիվ ամողջություն, որը հարկավոր
է հաս-կանալ որպես այդպիսին:

Միջմշակութային շփման վերջնական սուբյեկտը հանդիսանում է


մարդը: Սակայն մարդիկ, կամա թե ակամա, որևէ մշակութային խմբի
մաս են կազմում: Յուրաքանչյուր մարդու վարքը պայմանավորված է
այն խմբային արժեքներով, որի անդամն է նա: Դրա հետ մեկտեղ,
յուրաքանչյուր մարդ ունի հարմարվելու սեփական
պատկերացումները, կանոնները, որոնցով հիմնվում ենք ընդհանուր
մշակութային արժեքների վրա:
Հարաբերվող կողմերի մոտ առկա տարբերությունները
պայմանավորում են միջմշակու-թային հաղորդակցման բնույթը:
Տարբեր մշակույթ կրող կողմերը պետք է հաղթահարեն ոչ միայն
լեզվական խոչընդոտները, այլև ոչ խոսքային բնույթ կրողները,
որոնք արտահայտ-վում են այլ մշակույթ կրողի ընկալման,
մտածելակերպի, հարալեզվական հաղորդակցման միջոցների
(դիմախաղի, ժեստերի) միջոցով:
Ինչպես հայտնի է, հաղորդակցման հաջողությունը կամ
անհաջողությունը մեծապես պայմանավորված է նրանով, թե արդյո՞ք
հաղորդակցման կողմերը վստահություն են ներշնչում մեկը մյուսին:
Այդ վստահությունը նախ և առաջ պայմանավորված է երկու գործոն-
ներով.
1. Անձնային որակներով,
2. Յուրահատուկ գիտելիքներով:
Սակայն այս երկու գործոնները տարբեր մշակույթներում տարբեր
են: Մասնավորապես ոչ արևմտյան մշակույթներում անձի հանդեպ
վստահությունը ավելի կարևոր է, քան նրա գիտելիքների հանդեպ
վստահությունը: Մինչդեռ արևմտյան մշակույթներում ճիշտ հակա-
ռակն է: Հաղորդակցման գործընթացը և ստացվող տեղեկությունների
39
մեկնաբանության վրա մշակութային տարբերություններից բացի
ազդում են նաև տարիքը, սեռը, մասնագի-տությունը և
հաղորդակցվող կողմերի սոցիալական դիրքը (ստատուսը): Դրանցով
է պայմա-նավորված հաղորդակցման մասնակիցների միջև
փոխըմբռնման մակարդակը:
Փոքր խմբերում միջմշակութային հաղորդակցումը ընդունում է
տարատեսակ ձևեր. այդպիսիք կարող են լինել ծրագրավորված
բանակցությունները և չծրագրված շփումները: Փոքր խմբերում
արդյունավետ հաղորդակցման համար հաղորդակցվողը պետք է հար-
մարվի օտար մշակույթ կրողի արժեքների հետ: Այդ հաղորդակցման
ընթացքում մասնա-կիցները դրսևորում են սեփական մշակույթի
ստերիոտիպերը, ինչն էլ ազդում է հաղորդակ-ցության ընթացքի վրա:
Այդ ստերիոտիպերը դրսևորվում են ակամա, քանի որ կազմում են
հաղորդակցվողների ինքնության մի մասը: Հաղորդակցման
ընթացքում պետք է հասկա-նալ, որ այդ ստերիոտիպերը դրսևորվում
են ոչ թե միտումնավոր, այլ ակամա: Այդ դեպքում հաղորդակցումը
կլինի արդյունավետ: Իհարկե, հաղորդակցվելիս, կողմերը չպետք է
փորձեն փոխել իրենց մշակութային արժեքները, այլ ընդհակառակը`
առաջացող խնդիրները պետք է լուծել այնպես, որ հաղորդակցվող
կողմերը մնան սեփական մշակույթի համատեքստում:
Այս դեպքում առանձնացնում ենք էթնիկական և ազգային
մակարդակները: Էթնիկական մակարդակ ասելով` ի նկատի ունենք
հաղորդակցումը տարբեր էթնիկ խմբերի միջև: Ազգային մակարդակ
ասելով` ի նկատի ունենք ազգային միասնության պարագայում
ընթացող հաղորդակցումը: Ազգային միաս-նությունը կարող է ձեռք
բերվել ինչպես նույն ազգային իմաստով միատարր հանրույթում,
այնպես էլ բազմազգ հանրույթում:
Էթնիկ մակարդակում միջմշակութային հաղորդակցումը
դրսևորվում է երկլեզվութ-յամբ, խառն ամուսնություններով և այլն:
Սակայն այս ամենը դեռ չի հանգեցնում ընդհանուր մշակութային
հանրույթի ձևավորմանը: Ազգային մակարդակում գործ ունենք
բազմազգ հան-րության մեջ կամ տարբեր ազգերի միջև ստեղծվող
ընդհանուր մշակութային միջավայրի ստեղծման, կամ էլ
ընդհակառակը` բազմազգ հանրույթում` ազգային խմբերից մեկի
համա-խմբման և այդ հանրույթը կազմող այլ ազգերի
հակասությունների առաջացման հետ: Մշակույթի ավանդաբար
առանձնացվող բաղադրիչներն են ա) Սովորույթները (կամ մշակույթի
կայուն տարրեր), նաև ադաթները (որոնք արտա-հայտվում են որպես

40
սովորույթներ «սոցիո-նորմատիվ» մշակույթի բնագավառում) և
ծեսերը (որոնք կատարում են անգիտակցորեն հաղորդակցման դեր
տվյալ իշխող նորմատիվների պահանջների համակարգում), բ)
Կենցաղային մշակույթը, որը սերտ կապված է սովորույթների հետ,
որի հետևանքով նրան ոչ հաճախ կոչում են սովորութակենցաղային
մշակույթ, գ) Վարքուբարքը (որոշ մշակույթների ներկայացուցիչների
սովորույթները, որոնք ըն-դունված են որոշ սոցիումի հաղորդակցման
նորմաներում), նաև նրա հետ կապված դիմա-խաղի և մնջախաղի
ծածկագրերը, որոնք օգտագործվում են որոշ, լինգվոմշակութային
ընդ-հանրության կրողների կողմից, դ) Աշխարհի ազգային
պատկերները, որոնք արտահայտում են շրջակա աշխարհի
ընկալման յուրահատկությունը, մտածելակերպը, այս կամ այլ
մշակույթի ներկայացուցիչ-ների ազգային
առանձնահատկությունները, ե) Արվեստը, որը արտացոլում է այս կամ
այլ էթնոսի մշակութային սովորույթները:

Միջմշակութային դինամիկա

Մշակութային էքսպանսիա ասելով` հասկանում ենք մեկ ազգի


մշակույթի ընդլայնում և տարածում այլ ազգերի, պետությունների
վրա: Եթե ընդունենք, որ տվյալ մշակույթի սահ-մանը որոշվում է
տվյալ հանրույթի տարածման բնական սահմաններով, ապա
մշակութային էքսպանսիայի դեպքում գործ ունենք նախնական
մշակութային սահմաններից այդ մշակույթ դուրս գալու և այլ
մշակութային սահմաններից ներս թափանցելու հետ: Փաստորեն, այս
դեպքում գործ ունենք միակողմանի միջմշակութային հաղորդակցման
հետ: Միակող-մանի մշակութային էքսպանսիայի օրինակ է Ասիայի և
Աֆրիկայի գաղութացումը Եվրոպա-ցիների կողմից: Այնտեղ, որտեղ
մշակույթը դիմադրել է արտաքին ազդեցություններին, կարո-ղացել է
պահպանվել:

Մշակութային դիֆուզիան իրենից ներկայցնում է այլ մշակույթի


արժեքների փոխառնութ-յունը մշակութային հարուստ շփումների
ընթացքում: Այս դեպքում մասնագետները խոսում են մշակութային
փոխներթափանցման մասին: Ի տարբերություն մշակութային
էքսպան-սիայի` սա երկկողմ գործընթաց է: Վերջինիս մեխանիզմներն
են զբոսաշրջությունը, ներգաղ-թը, առևտուրը և այլն: Մշակութային
դիֆուզիայի հոտևանքով ժողովուրդները ամեն ինչ չէ որ փոխառում
41
են մեկը մյուսից: Առաջին հերթին անձնային մակարդակում վերցվում
են այն արժեքները, որոնք նման են սեփական մշակութային
արժեքներին, որոնք հասկանալի են և կիրառելի: Փոխառվում են նաև
այն արժեքները, որոնք կարող են բարձրացնել դրանք ընդունողի
սոցիալական ստատուսը:
Հասարակությունը, այս կամ այն արժեքը ընդունելուց առաջ, ծանր
ու թեթև է անում, ապա հանգում այն հետևության, որ մշակութային
նորամուծության ընդունումը ավելի շահավետ է այն չընդունելուց:
Մշակութային դիֆուզիան կարող է դրսևորվել հորիզոնական և
ուղղահայաց ձևերով: Առաջին դեպքում փոխներգործության մեջ են
մտնում հավասար ստա-տուս ունեցող խմբերը: Հորիզոնականի
դեպքում ընդհակառակը` մշակութային արժեքների տարածումը տեղի
է ունենում անհավասար ստատուս ունեցողների միջև: Մշակութային
դիֆուզիայի արդյունքը լինում է մշակութային ինտեգրացիան, երբ
տեղի է ունենում փոխներգործող մշակույթների առանձին
հատվածների միավորում մեկ ընդհանրության մեջ:
Վերջապես, դիտարկենք միջմշակութային կոնֆլիկտը։ Այս
դեպքում գործ ունենք տարբեր մշակույթ կրողների միջև բախման
հետ: Այդ բախման պատճառը մշակութային տարբերություններն են:
Այդ տարբերությունները կարող են դրսե-վորվել թեթևակի
հակասություններից մինչև բացահայտ բախում: Եթե այդ օտար
մշակու-թային հանրույթները ապրում են նույն պետության մեջ, ապա
անխուսափելիորեն միջմշա-կութային լարվածությունը և
կոնֆլիկտները կհուշեն իրենց մասին ժամանակ առ ժամանակ: Ընդ
որում, այդ կոնֆլիկտները հաճախ դրսևորվում են միջանձնային
շփումներում:
Կոնֆլիկտի կանխման նպատակով հարկավոր է մանրամասնորեն
տեղյակ լինել ոչ միայն այլ մշակույթի լեզվին, ում հետ
պատրաստվում ես հաղորդակցվել, այլև ծանոթանալ նրա սոցիալ-
մշակութային նկարագրին: Այդուհանդերձ օտար մշակույթի մասին
տեղեկաց-ված լինելը չի կարող լիովին կանխել մշակութային
կոնֆլիկտը:
Այսպիսով, տիրապետելով օտարալեզու կոդին` հարկավոր է նաև
ուսումնասիրել, իմանալ հաղորդակցման մյուս կողմի վարքը
պայմանավորող մշակութային առանձնահատկությունները:

42
4․ Անձը որպես մշակութային հանրույթի գործոն և
միավոր

Մարդ արարածն իբրև հանրային էակ ներկայանում է այն պահից ի


վեր, երբ ծնվում և գրանցվում է որպես այս կամ այն
հասարակության, պետության, ազգի, ընտանիքի անդամ,
քաղաքացի։ Ծնվելու պահից նա ձեռք է բերում անձի կարգավիճակ և
նրա նկատմամբ կիրառելի են մադու հիմնարար իրավունքները։ Որոշ
հոգեբաններ, իրավաբաններ և փիլիսոփաներ կարծում են, որ անձի
իրավունքներով է օժտված անգամ մարդու սաղմը՝ իր
ներարգանդային կյանքում։ Այսպես, թե այնպես, մարդու
հանրայնացումն սկսվում է նրա ծննդյան պահից, երբ նա
հաշվառվում է կոնկրետ անունով և այլ ՝ սեռային, ազգային,
տարիքային պատկանելության պիտակավորմամբ։ Մարդու
սոցիալական շրջանակների մասին գրել է Բրոնֆենբրենները։ Իսկ
Մասլոուն զարգացրել է անձի պահանջմունքների տեսությունը, որի
հիման վրա խառուցվում են նրա վարքային ընտրություններն ու
հասարակական հարաբերությունները։

Պահաանջմունքերը այն կենսական պայմաններն են, որոք


անհրաժեշտ են մարդու ֆիզիկական, գոհեկան, սոցիալական և
հոգևոր բարօրության համար։ Դրանք, պարզ ասած, այն կարիքներն
են, որոնք կարելի է դասավորել ընստ կարևորության չափի; Օրինակ,
շնչելն առաջնային պահանջմունք է, դրանից հետո կարող ենք դնել
ծարավի հագեցումը, քաղցը և այլն։ Մասլոուն ստեղծեց այսպես
կոչված պահանջմունքների ստորակարգություն (hierarchy of needs):
Մասլոուն օդի, ջրի, սննդի և սեքսի պահանջմունքներից վեր
առաջարկեց ավելի լայն շերտեր` ֆիզիոլոգիական պահանջմունքներ,
ապահովության պահանջմունք, սիրելու և հասարակական խմբին
պատկանելու պահանջ-մունք և ինքնաիրականանալու
պահանջմունքը:

Ֆիզիոլոգիական պահանջմունքներ: Այս պահանջմունքներն


ընդգրկում են այն կարիք-ները, որը մենք ունենք թթվածնի, ջրի,
43
պրոտեինի, աղի, շաքարի, կալցիումի և այլ վիտամին-ների և
հանքային ջրերի հանդեպ: Վերոնշյալ պահանջմունքը ընդգրկում է
նաև թթվուտային հավասարակշռութունը (չափից շատ թթուն և հիմքը
մահացու կլինեն ձեզ համար) և ջերմաս-տիճանը (մոտավորապես
98.6):
Բացի այդ, մարդուն հարկավոր են նաև ակտիվ լինելու,
հանգստանալու, քնելու, արտա-թորանքից ազատվելու (գազեր,
քրտինք, մեզ և կղանք), ցավից խուսափելու և սեքսով զբաղ-վելու
պահանջմունքները: Ահա և պահանջմունքների հիանալի
համակցություն:
Մասլոուն կարծում էր, որ այս բոլորը, իրականում, անհատական
պահանջմունքներ են (այս առումով գիտահետազոտական
ուսումնասիրությունները այդ են վկայում) և, օրինակ, վիտամին c-ի
պակասը հատուկ քաղցի կհանգեցնի որոշ բաների հանդեպ, որոնք
նախկինում պարունակում էին այդ վիտամին c-ն, օրինակ, նարնջի
հյութը: Կարծում եմ, որ ինչ-որ ուտե-լիքների հանդեպ մեծ
ցանկություն են ունենում հղի կանայք և այնպես, ինչպես երեխա-
ներն են ուտում տհաճ համ ունեցող ուտելիք, որոշ չափով
հաստատում է Մասլոուի այս տեսա-կետը:
Ապահովության պահանջմունքներ: Երբ մարդիկ բավարարում են
իրենց ֆիզիոլոգիական պահանջմունքները, պահանջմունքների այս
շերտն է ի հայտ գալիս: Ձեզ անհրաժեշտ կլինեն ապահովություն,
կայունություն և պաշտպանված լինելը: Հնարավոր է, որ Դուք
հաստատեք կարգ ու կանոնի և որոշ սահմանափակումների
պահանջմունքներ:
Բացասական հայացք գցելով այս ամենին` Ձեզ հուզում է ոչ միայն
քաղցի և ծարավի պահանջմունքները, այլև Ձեր վախն ու
մտահոգությունը: Սովորական ամերիկացի չափահա-սի մոտ
պահանջմունքների այս համակարգը դրսևորվում է մեզ համար խիստ
անհրաժեշտ պահանջմունքների տեսքով, ինչպես, օրինակ, բնակվել
ապահով հարևանությունում, ունե-նալ փոքրիկ աշխատանք և
որոշակի չափի կուտակված գումար, բավականաչափ կենսաթո-շակ,
ապահովագրում և այլն:
Սիր(վ)ելու և հասարակական խմբին պատկանելու պահանջմունք:.
Երբ ընդհանուր առ-մամբ ֆիզիոլոգիական և ապահովության
պահանջմունքները բավարարվում են, պահանջ-մունքների 3-րդ
շերտն է երևան գալիս: Դուք սկսում եք զգալ ընկերներ, սիրեցյալ,

44
երեխաներ, ջերմ հարաբերություններ և նույնիսկ հասարակական
որևէ խմբի անդամ դառնալու պա-հանջմունքը:
Բացասաբար նայելով այս ամենին` Դուք սկսում եք ավելի շատ
դյուրազգաց դառնալ միայնության և հանրային խնդիրների հանդեպ:
Մեր առօրյա կյանքում մենք ցուցաբերում ենք վերոնշյալ
պահանջմունքները` ցանկա-նալով ամուսնանալ, ընտանիք կազմել,
համայնքի, եկեղեցու և եղբայրության, ինչպես նաև մտերիմների
ակումբի կամ բոուլինգի անդամ դառնալ: Սա նաև կազմում է այն
մասը, որ մենք փնտրում ենք մեր աշխատանքային գործունեության
ժամանակ:
Գնահատված լինելու պահանջմունքը: Այնուհետև մենք սկսում ենք
փնտրել փոքր-ինչ ինքնասիրություն: Մասլոուն առանձնացրեց
գնահատված լինելու 2 մակարդակ` ստորին և վերին: Ստորին շերտը
ուրիշներին հարգելու պահանջմունքն է` կարգավիճակի, համբավի,
փառքի, ճանաչման, ուշագրավության, հռչակի, գնահատման,
արժանապատվության և նույ-նիսկ գերակայության պահանջմունքը:
Վերին շերտը ընդգրկում է ինքնագնահատականի պահանջմունքը,
որն ընդգրկում է վստահություն, բանիմացություն, նվաճում,
վարպետութ-յուն, անկախություն և ազատություն: Հարկ է նկատի
ունենալ, որ սա ,վերինե շերտն է, որովհետև, ի տարբերություն
ուրիշներին հարգելուն` Դուք ունեք ինքնագնահատական. դա
առավել բարդ կլինի կորցնել:
Այս պահանջմունքների բացասական կողմն այն է, որ առկա են
ինքնասիրության պակաս և թերարժեքության բարդույթներ:
Մասլոուն կանխազգում էր, որ Ադլերն, իսկապես, ինչ-որ բան էր
ակնարկում, երբ գտնում էր, որ այս ամենը հանդիսանում է
բազմաթիվ հոգեբանա-կան խնդիրների սկզնաղբյուր: Ժամանակակից
երկրներում մեզնից շատերը ունեն այն, ինչ անհրաժեշտ է մեր
ֆիզիոլոգիական և ապահովութան պահանջմունքների համար: Շատ
հաճախ մեզնում նույնպես կա մի փոքր սիրո և պատկանելության
զգացում: Սա փոքր հարգանք է, որը շատ հաճախ դժվար է ձեռք
բերել:
Նախորդ բոլոր 4 մակարդակները նա անվանում է
գոյապահպանական պահանջմունք-ներ (deficit needs or D-needs): Եթե
Ձեզ ինչ-որ բան չի բավարարում այնքան, որքան անհրա-ժեշտ է,
ուրեմն Դուք ունեք ինչ-որ բանի պակաս: Բայց եթե Դուք ձեռք եք
բերում այն ամենը, ինչ Ձեզ հարկավոր է, Դուք պարզապես ոչինչ չեք
զգում: Այլ կերպ ասած` նրանք դադարում են խթանիչ լինել Ձեզ

45
համար: Ինչպես հին բլյուզն է ասում` ,Ջրի կարիքը չես զգա, մինչև
ջրհորը չցամաքիե:
Նա նաև խոսում է այս մակարդակների մասին հոմեոստազի
(homeostasis) շրջանակ-ներում: Հոմեոստազը այն սկզբունք է, որի
միջոցով աշխատում է Ձեր հալոցի ջերմառելեն: Երբ շատ ցուրտ է
լինում, այն միացնում է ջեռուցումը, երբ շատ տաք է լինում, այն
անջատում է ջեռուցումը: Նույն կերպ լինում է Ձեր մարմնի հետ` երբ
այն ինչ-որ բանի կարիք է զգում, այն սկսում է այդ բանի հանդեպ
քաղց ունենալ, իսկ երբ այն բավարարում է այդ քաղցը, այլևս քաղց
չկա: Մասլոուն պարզապես հոմեոստազի սկզբունքը հասցնում է
այնպիսի պահանջ-մունքների, ինչպիսիք են ապահովությունը,
հասարակական խմբին պատկանելը և գնահատ-վելու
պահանջմունքները, որոնց մենք այս տեսանկյունից այդպես չենք
դիտում:
Մասլոուն այս բոլոր պահանջմունքները դիտում է որպես
էականորեն գոյություն ունեցող պահանջմունքներ: Նույնիսկ սերը և
հարգանքը անհրաժեշտ են առողջության համար: Ըստ նրա` մենք
բոլորս ունենք այս պահանջմունքները, որոնք գենետիկորեն են մեր
մեջ ամրա-գրված, ինչպես բնազդները: Իրականում, նա դրանց
անվանում է բնազդանման պահանջ-մունքներ:
Ամբողջական զարգացման տեսանկյունից փուլերի տեսքով մենք
անցում ենք կատարում այս մակարդակներով: Ինչպես նորածինը,
մենք նույնպես կենտրոնանում ենք ֆիզիոլոգիա-կան
պահանջմունքների վրա: Շուտով, մենք սկսում ենք հասկանալ, որ
մենք ապահով լինելու կարիք ունենք: Իսկ հետո մենք բուռն
ցանկություն ունենք ուշադրության և ջերմության: Ավելի ուշ, մենք
փնտրում ենք ինքնասիրություն: Հիշեցնենք, որ այս բոլորը
հանդիպում են առաջի-կա մի քանի տարվա ընթացքում:
Սթրեսային վիճակում կամ երբ մարդու գոյությունը սպառնալիքի
տակ է գտնվում, հնարավոր է, որ մենք ,հետընթաց կատարենքե
ավելի ցածր պահանջմունքների մակարդակի: Երբ Ձեր կարիերան
կտրուկ անկում է ապրում, հավանական է, որ Դուք մի փոքր ուշադ-
րության կարիք ունենաք: Երբ Ձեր ընտանիքը հանկարծ լքի ձեզ,
թվում է, թե սերը վերստին այն ամենն է, ինչ Դուք երբևէ ցանկացել
եք: Երբ Դուք ֆինանսական խնդիրների եք բախվում երկար ու ձիգ,
անհոգ օրերից հետո, այնպես է ստացվում, որ Դուք փողից բացի ուրիշ
ոչնչի մասին չեք էլ կարող մտածել:

46
Այս բոլորը նույն հաջողությամբ կարող է տեղի ունենալ
հասարակության լայն շերտերի հետ: Երբ հասարակությունը
հանկարծ ճգնաժամի է բախվում, մարդիկ սկսում են աղմուկ
բարձրացնել և պահանջել ավելի հզոր ղեկավար, որը կարող է
ստանձնել իր պարտակա-նությունները և ամեն ինչ իր տեղը գցել: Երբ
պայթուցիկները ընկնում են, մարդիկ փնտրում են ապահովություն:
Երբ խանութներում այլևս սննդամթերք չի լինում, նրանց
պահանջմունք-ները գնալով ավելի են առաջնային դառնում:
Մասլոուն առաջարկեց, որ մենք կարող ենք հարցնել մարդկանց,
թե որն է ըստ իրենց ,ապագայի հեռանկարըե, ինչպիսի՞ն կլիներ
իրենց իդեալական կյանքը և աշխարհը, և ստանալ կարևոր
տեղեկատվություն այն մասին, թե նրանց որ պահանջմունքներն են
բավարարված և որոնք՝ ոչ:
Եթե Դուք Ձեր անձի զարգացման ճանապարհին ունեք լուրջ
խնդիր, ինչպիսիք են մանուկ ժամանակ ապրած ծայրահեղ
անապահովությունը և քաղցը կամ ընտանիքի անդամի կորուստը
մահվան կամ ապահարզանի պատճառով կամ էլ զգալիորեն
անուշադրության մատնված լինելը կամ շահագործված լինելը, ապա
հնարավոր է, որ Դուք կենտրոնանաք պահանջմունքների այդ
համակարգերի վրա Ձեր ողջ կյանքի ընթացքում:
Ահա այսպես է նևրոզն ընկալում Մասլոուն: Միգուցե, երեխա
ժամանակ Դուք պատե-րազմի եք ականատես եղել, իսկ այժմ Դուք
ունեք այն ամենը, ինչի կարիքը զգում է Ձեր սիրտը, բայց դեռ գտնում
եք, որ մինչև հիմա Ձեզ տիրում է բավականին մեծ գումար ունենա-լու
և Ձեր մթերանոցը պաշարով լի պահելու բուռն ցանկությունը: Կամ,
միգուցե, Ձեր ծնողնե-րը բաժանվեցին, երբ Դուք փոքր էիք, իսկ այժմ
Դուք ունեք հիանալի ամուսին, մինչդեռ Դուք խենթի պես խանդում եք
կամ մշտապես անհանգստանում, որ նա Ձեզ կլքի, որովհետև Դուք
նրա համար «այնքան էլ լավը չեք»:
Ինքնաիրականացում: Վերջին մակարդակը մի փոքր
տարբերվում է մյուս մակարդակ-ներից: Մասլոուն մի շարք
եզրույթներ է օգտագործել այս մակարդակի վերաբերյալ: Նա դա
անվանել է աճի խթանում, կեցության պահանջմունքներ և
ինքնաիրականացում:
Սրանք այն պահանջմունքներն են, որոնք չեն ընդգրկում
հավասարակշռություն կամ հոմեոստազ: Հենց որ մենք ճանաչենք
նրանց որպես այդպիսիք, նրանք իրենց անմիջապես զգացնել կտան:
Փաստորեն, շատ հավանական է, որ նրանք ավելի ցայտուն դառնան,

47
երբ մենք այսպես ասած «կերակրենք» նրանց: Նրանք ունեն այն
մշտական ցանկությունը, որն է՝ իրականացնել ներուժը,
«հնարավորինս լինել այնպիսին, ինչպիսին կարող եք»: Պահանջ-
մունքը ավելի կատարյալ ու ամենալիարժեք դառնալու խնդիրն է, և
«դու»-ն հենց ինքնա-իրականացման եզրույթն է:
Այժմ, համընթաց շարժվելով Մասլոուի տեսությանը, մինչև այս
կետը, եթե Դուք ցան-կանում եք իսկապես լինել ինքնաիրականացող,
Դուք պետք է, համենայն դեպս, որոշակի չա-փով բավարարեք Ձեր
ստորին մակարդակում գտնվող պահանջմունքները:
Սա խելամիտ է: Եթե Դուք քաղցած եք, Դուք անում եք ամեն
հնարավոր բան` ուտելիք ձեռք բերելու համար, եթե Դուք անապահով
եք, Ձեզ պետք է մշտապես հսկեն, եթե Դուք մեկուսացված եք և
չսիրված, Դուք ստիպված եք բավարարել այդ պահանջմունքները,
եթե Դուք Ձեզ ցածր եք գնահատում, Դուք պետք է լինեք
պաշտպանվող: Երբ ստորին մակարդակի պահանջմունքները
բավարարված չեն, Դուք ամբողջովին չեք կարող Ձեզ նվիրել ներուժը
իրականացնելուն:
Այդ դեպքում զարմանալի չէ, որ կյանքի՝ այսքան բարդ լինելու
հետ մեկտեղ, աշխարհում մարդկանց միայն փոքր տոկոսն է
իրականում ինքնաիրականացող: Մասլոուն այս հարցում միայն երկու
տոկոսի մասին է խոսում:
Անշուշտ, հարց է առաջանում, թե ինքնաիրականացում ասելով
Մասլոուն կոնկրետ ի՞նչ նկատի ունի: Այս հարցին պատասխանելու
համար անհրաժեշտ է հայացք գցել այն մարդկանց, որոնք
համարվում են ինքնաիրականացած։
Նա սկսեց ընտրել մի խումբ մարդիկ, այդ թվում որոշ պատմական
դեմքերի, որոշ մարդկանց, որոնց նա անձամբ էր ճանաչում և գտնում
էր, որ նրանք համապատասխանում են ինքնաիրականցման
ստանդարտներին: Այս մեծն մարդկանց թվում էին Աբրահամ
Լինկոլնը, Թ. Ջեֆերսոնը, Ալբերտ Էյնշտեյնը, Էլեոնոր Ռուզվելտը, Ջ.
Ադամսը, Վ. Ջեյմսը, Ա. Շվեցերը, Բ. Սպինոզան և ևս 12 ոչ հայտնի
մարդիկ, որոնք ողջ էին այդ ժամանակ, երբ Մասլոուն կատարում էր
իր գիտահետազոտական աշխատանքը: Այդ ժամանակ նա
ուշադրություն էր դարձնում նրանց կենսագրությանը, գրվածքներին,
նրանց վարվելակերպին և խոսելաոճին, որոնց նա անձամբ ծանոթ էր:
Ելնելով այս աղբյուրներից` նա ստեղծեց անձնական որակների
ամբողջությունը, որոնք բնորոշ էին վերը նշված մարդկանց ի
տարբերություն մեզ՝ այսքան ստվար զանգված կազմողներիս:

48
Այս մարդիկ ուշադրությունը սևեռում էին իրականության վրա, որը
ենթադրում է, որ նրանք կարողանում էին տարբերել, թե ինչն է կեղծ
և անազնիվ, և որն է իրական և ճիշտ: Նրանք կենտրոնանում էին
խնդրի վրա, ինչն էլ նշանակում է, որ նրանք դիտում էին կյանքի
դժվարությունները որպես լուծում պահանջող խնդիրներ և ոչ թե
անձնական խնդիրներ, որոնց շուրջ պետք է փնթփնթալ և կամ էլ
անձնատուր լինել: Նրանք նաև այլ կերպ էին ընկալում միջոցն և
նպատակը: Նրանք գտնում էին, որ նպատակները չեն արդարացնում
միջոցները, որ միջոցները միևնույն ժամանակ կարող էին հանդես գալ
որպես նպատակ և որ միջոցները շատ հաճախ ավելի կարևոր էին,
քան նպատակները:
Բացի այդ, ինքաիրականացվողները այլ կերպ էին շփվում
մյուսների հետ: Սկզբում նրանց միայնությունն էր դուր գալիս և
նրանք իրենց բավականին լավ էին զգում, երբ միայ-նություն էին
վայելում: Նրանք մեծ բավականություն էին ստանում ավելի խոր
մարդկային հարաբերություններից որոշ մտերիմ ընկերների և
ընտանիքի անդամների հետ, քան շատ մարդկանց հետ ավելի
մակերեսային հարաբերություններից:
Նրանց շատ էր դուր գալիս ինքնավարությունը, որն իրենց համար
հարաբերական անկա-խություն էր ֆիզիկական և հասարակական
պահանջմունքներից: Եվ նրանք համառորեն դիմադրում էին
ինկուլտուրացիային (enculturation), այսինքն նրանք չէին ընկրկում
հասարա-կական ճնշմանը, որպեսզի ,ընդունված հարմարվենե: Կարճ
ասած` իրականում, նրանք բառի բուն իմաստով չհարմարվողներ
էին:
Նրանք բարի հումորի զգացում ունեին, նախընտրում էին իրենց
անձին հասցեագրված կատակներ անել կամ այնպիսի կատակներ,
որոնք կարելի է վերագրել ցանկացած մարդու և երբեք չէին
հասցեագրում իրենց հումորը մյուսներին: Նրանք օժտված էին մի
այնպիսի հատ-կանիշով, որ նա անվանեց քո և ուրիշների ես-ի
ընդունումը, ըստ որի, նա նկատի ուներ, որ այս մարդիկ շատ ավելի
հավանական է, որ քեզ ընդունեն այնպիսին, ինչպիսին դու կաս, և քիչ
հավանական է, որ նրանք փորձեն քեզ փոխել և դարձնել այնպիսին,
ինչպիսին նրանք կցանկանային քեզ տեսնել: Այս նույնը վերաբերում
է հենց իրենց նկատմամբ իրենց իսկ մոտեցումներին: Եթե իրենց
հատկանիշներից մեկը բացասական չէր, թո՛ղ այդպես լինի, նրանք
անգամ բավականություն էին ստանում այդ ամենից: Մյուս կողմից,
նրանք շատ հաճախ ջանք ու եռանդ էին ներդնում փոխելու այն

49
բացասական հատկանիշները, որոնք հնարավոր էին փոխել: Այս
ամենին հաջորդում է ինքնաբխությունը և պարզությունը: Նրանք
նախընտրում էին իրենց բնականին մոտ դրսևորել, քան պահանջկոտ
և ձևական երևալ: Իրականում, չնայած իրենց
անհարմարվողականությանը, նա պարզեց, որ նրանք ավելի շատ
մակերեսորեն են իրենց պարզ ու հասարակ դրսևորում, մինչդեռ քիչ
ավելի ինքնաիրա-կանացվող չհարմարվողները պարզվում է, որ
դերասանական տաղանդով են օժտված:
Բացի այդ, նրանք այլոց նկատմամբ համեստություն և հարգանքի
զգացում էին տածում, մի բան, որը Մասլոուն անվանեց լիբերալ
արժեքներ՝ նկատի ունենալով, որ նրանք պատ-րաստ էին էթնիկական
և անհատական բազմազանությունների՝ անգամ այն բարձր գնահա-
տելով: Նրանք ունեին մի հատկանիշ, որը Մասլոուն անվանեց
մարդամոտություն. դրանք են՝ հասարակության հանդեպ
հետաքրքրություն, կարեկցանք և մարդասիրություն: Եվ այս ամենին
հաջորդում է բարձր էթիկան, որը հոգևոր էր, բայց հազվադեպ էր, որ
բոլորի կողմից իր էությամբ ընդունվում էր որպես կրոնական: Եվ այս
մարդիկ օժտված էին ամեն ինչ նորովի գնահատելու ունակությամբ,
զարմանքով ամեն ինչ նկատելու, անգամ սովորական բաները
գնահատելու կարողությամբ:
Վերջինիս հաջորդում է ստեղծագործելու ճարտարամիտ և
յուրօրինակ լինելու կարողությունը: Եվ, վերջապես, այս մարդիկ
ավելի շատ ծայրահեղ իրավիճակներում էին հայտնվում քան
սովորական մարդիկ: Ծայրահեղ իրավիճակը այն է, երբ ինչ-որ բան
քեզ հունից հանում է և ստիպում է ինչ-որ չափով արժեզրկված կամ
հեղինակավոր զգալ: Այն քեզ ընձեռում է անսահմանության և
հավերժության մասնիկը լինելու զգացողություն: Այս փոր-
ձությունները հիմնականում իրենց կնիքն են ունենում անձի վրա,
փոխում են նրան դեպի լավը, և շատ մարդիկ ակտիվորեն ջանում են
նրանց գտնել: Սրանք նաև միստիկ փորձություններ են կոչվում և շատ
կրոնական են և փիլիսոփայական ավանդույթների կա-րևորագույն
մասն են կազմում:
Մասլոուն, անշուշտ, չի կարծում, որ ինքնաիրականացվողները
կատարյալ են: Իր ուսում-նասիրություների ժամանակ նա նաև
բացահայտեց որոշ թերություններ կամ թերացումներ: Առաջին
հերթին նրանք հաճախ տառապում էին շատ հոգսերից և մեղքի
զգացումներից. պետք է նշել իրական հոգսերի և մեղքերի և ոչ թե
անիմաստ կամ նյարդային վիճակների մասին: Նրանցից ոմանք

50
մտացրիվ էին ու չափազանց բարի, և վերջապես, նրանցից ոմանք
անսպասելիորեն ցուցաբերում էին անգթություն, վիրաբույժին բնորոշ
սառնասրտություն և հումորի պակաս:
Կա ևս երկու դրույթ այս ինքնաիրականացվողների վերաբերյալ.
այն է՝ նրանց արժեհա-մակարգը «շինծու» չէ, և թվում է, թե նրա
արգասիքները առանց իսկ ջանք գործադրելու դուրս էին գալիս իրենց
ներաշխարհից: Եվ այնպես ստացվեց, որ նրանք գերազանցեցին շատ
երկատումների, իսկ մյուսները ընդունում էին անհերքելիությունը,
ինչպես օրինակ` հոգևորի և մարմնականի, եսասերի և անձնուրացի,
նաև արականի և իգականի տարբերություները:

Անձի մետապահանջմունքները հոգևոր բնույթի են։ Դրանք են՝


● Ճշմարտություն քան անազնվություն,
● Բարություն քան չարություն,
● Գեղեցկություն, բայց ոչ տգեղություն կամ գռեհկություն,
● Միավորվածություն, ամբողջականություն և ընդդիմադիր
գործոնների հաղթահարում և ոչ կամայականություն կամ
հարկադրված ընտրություն,
● Կենսուրախություն և ոչ թե անտարբերություն կամ կյանքի
հանդեպ ավտոմատացում,
● Եզակիություն, բայց ոչ ոչինչ չասող միօրինակություն,
● Կատարելություն և անհրաժեշտություն և ոչ
սենտիմենտալություն, անկայունություն կամ պատահականություն,
● Լիարժեքություն, քան ոչ լիարժեքություն,
● Արդարություն և կարգ ու կանոն և ոչ անարդարություն և
անօրինականություն,
● Պարզություն և ոչ անհարկի բարդություն,
● Հարստություն և ոչ թե շրջակա միջավայրի պաշարների
աղքատություն.
● Ջանք չներդնելը և ոչ լարվածություն,
● Կայտառություն և ոչ ծանրություն, հումորից զուրկ և
լրջմիտ լինելը,
● Ինքնապավինում և ոչ կախվածություն,
● Իմաստալիություն քան անիմաստություն:

51
Մասլոուն կարծում է, որ աշխարհում կատարված շատ արատավոր
երևույթներ հանգում են այն փաս-տին, որ իրոք շատ քիչ մարդկանց է
հետաքրքրում այս արժեքները և ոչ թե այն պատճառով, որ նրանք
վատ մարդիկ են, այլ այն պատճառով, որ նրանք նույնիսկ իրենց
առաջնային պահանջմունքները չեն բավարարել:
Երբ ինքնաիրականացողը չի բավարարում այս
պահանջմունքները, վերջիններս արձա-գանքում են
մետապաթոլոգիայով, որն ունի մետապահանջմունքների պես մի
շարք խնդիր-ներ:
Մասլոուն ներդրում ունի անձի հոգեբանության և մարդկային
ներուժի տեղաշարժի ուսումնասիրություններում: Կյանքի
մայրամուտին նա հոգեբանության մեջ ներմուծեց չորրորդ ուժ
հասկացությունը: Ֆրեյդի սեռական դոմինանտի հոգեբանությունը նա
անվանեց առաջին ուժ, բիհեյվորիզմը և գործունեության
տեսությունները երկրորդ ուժն են, հումանիզմը, ներառյալ
եվրոպական էգզիստենցիալ հոգեբանությունը կազմում են երրորդ
ուժը: Չորրորդ ուժը, ըստ Մասլոուի ներառում է միջանձնային
հոգեբանությունը, էմպաթիան, ինքնամաքրումը և այլ հիմնական
գաղափարներ, որդեգրված արևելյան փիլիսոփայությունից։ Դրանք
ներատում են նաև մտահայեցումը, մեդիտացիան, էզոթերիզմը,
հոգևոր ինքնակատարելագործումն ու վերհոգեբանական
ունակությունները։
Մասլոուն մարդու հոգևոր-մշակութային շարժման պիոներներից
մեկն էր, որը վերադարձրեց մարդ արարածին հոգեբանություն, իսկ
անձին` անձնավորություն:
Արդի ռացիոնալիստական շարժման և թվային տեխնոլոգիաների
ֆոնին, կարծում ենք, որ ճանաչողական և հոգևոր զարգացման
տեսությունները առողջ հակակշիռ են ստեղծում։

ԱՆձը որպես մշակույթի սուբյեկտ

Միջմշակութային հաղորդակցման մասին խոսելիս, ուստի, պետք է


հիշել, որ հաղորդակցումը տեղի է ունենում անձերի, ոչ թե
մշակույթների միջև: Ե՛վ մարդիկ, և՛ այն կոնտեքստը, որում նրանք
շփվում են, եզակի, դինամիկ և փոփոխական են: Սակայն մյուս
կողմից, անհերքելի է, որ մարդկանց խմբերն ունեն վարքի և
ընտրություն կատարելու ընդհանուր գծեր՝ սովորույթներ, արժեքներ,
մտայնություններ, կենցաղը կազմակերպելու նախասիրություններ,
52
որոնցով նրանք տարբերվում են մյուսներից։ Այս միավորող
հատկանիշները ընդհանրացնելով, մենք անվանում ենք մշակույթ, և
տարբեր մշակութային խմբերի անդամների միջև հաղորդակցումը
դառնում է միջմշակութային քննության առարկա։
Նկատի ունենալով, որ մշակույթը մասնատված է այն կրող և
ստեղծող անդամների մեջ, կարող ենք պատկերացնել դրա
խմբագոյացման, տարածման պրոցեսները որպես ծովի ալիք-ներ,
որոնք բարձրանում են, ապա իջնելով մարում են մեկ այլ ալիքի մեջ,
այսպիսով պահպա-նելով թե՛ անհատ կաթիլի, թե ընդհանրապես
մշակույթ հասկացության որակական հատկանիշները։
Մեր կարծիքով մշակույթի հետազոտության բոլոր ասպեկտներն
ունեն մեթոդաբանական թերություններ` բոլոր գիտություններում
մշակույթը վերլուծվում է` առանց հաշվի առնելու անհատն ու իր
անձը։
Բանն այն է, որ բոլոր մշակութաբանական տեսություններում,
հասկացություններում և մեթոդաբանական մոտեցումներում
մշակույթը դիտվում է որպես իրոք գոյություն ունեցող ֆենոմեն:
Այստեղ չի բացատրվում մշակույթի առաջացումը, առանց որի
հնարավոր չէ հաս-կանալ դրա իմաստը: Ի օգուտ այդ
մեթոդաբանական մոտեցման` ասվում է, որ մշակույթը գոյություն
չունի մարդու մեջ: Այն սկզբնական կապ ունի մարդու հետ, քանի որ ի
հայտ է եկել մարդուց: Այդ իսկ պատճառով, մշակույթի մասին
լիարժեք և ճիշտ պատկերացում կազմելու համար պետք է միայն
հենվել մարդկային հետաքրքրասիրության և կարիքների վրա:
Մարդը` որպես օրգանիզմ, մտնում է ընդհանուր կենսոլորտի մեջ,
քանի որ մարդկային վարքը և կենսաբանական օրենքները
համապատասխան են ամբողջ կենդանական աշխար-հին: Համաձայն
այս օրենքների` յուրաքանչյուր կենդանի արարած պետք է
հարմարվի շրջա-պատի պայմաններին: Բայց կենդանիներն ունեն
կանխազգացման ունակություն, որը ղեկա-վարում է իրենց վարքը
կյանքի ամեն րոպեին:
Ի տարբերություն կենդանական աշխարհի` մարդը չունի այդ
ունակությունը: Դա նշա-նակում է, որ մարդու հասկացողությունն և
գործունեությունը բաժանվում են կյանքի սոցիա-լական պայմանների:
Այդ պատճառով էլ մարդը կարող է ընկնել այնպիսի իրադրության
մեջ, որ իրոք չկարողանա հասկանալ, թե ինչպես պետք է վարվի
տվյալ պահին:

53
Այդ պատճառով էլ, իր գործունեության ընթացքում մարդը
շրջապատում ստեղծում է անբնական աշխարհը` երկրորդ
բնությունը, որը բաղկացած է մի շարք առարկաներից, հոգևոր
արժեքներից, վարքի նորմայից և այլն: Ստեղծելով հոգևոր և
նյութական առարկաներ, երևույթներ` մարդը, զարգանալով,
ստեղծում է հենց ինքն իրեն: Այս ամենի հետ կապված` մարդը իր
կյանքի պատմության արդյունք է հանդիսանում: Սովորույթները,
ավանդույթները, որոնք կարևոր են գոյության և զարգացողության
համար, փոխանցվում են ամեն ազգին սերնդեսերունդ: Ի շնորհիվ այդ
ամենի` մշակույթը պահպանում և հեշտացնում է մարդու կյանքը:
Եվ քանի որ անձն է մշակույթի սուբյեկտը, թե որպես ստեղծող և թե
որպես ներկայացնող, կրող և կիրառող, ապա այստեղ հարկ է
անդրադառնալ անձի պահանջմունքների մասին Մասլոուի
համընդհանուր տեսությանը, որպեսզի հասկանանք, մարդու
մշակութային գոր-ծունեության շերտերն ու հենց մշակույթի
կառուցվածքը։

«Ինկուլտուրացիա» և «սոցիալիզացիա»

Յուրաքանչյուր մարդու վիճակված է ապրել հասարակության մեջ,


ահա ինչու հասարակական ինտեգրացիան համարվում է նրա կյանքի
ամենակարևոր գործոնը: Մեզանից յուրաքանչյուրը պետք է
կարողանա հարմարվել հասարակությանը, հակառակ դեպքում`
անհատը չի կարողանա լեզու գտնել շրջապատի մարդկանց հետ և
կդատապարտվի մեկուսացման և միայնության: Յուրաքանչյուր
մարդու` որպես անհատի զարգացումն սկսվում է շրջակա աշխարհ
նրա մուտք գործելուց: Դեռ վաղ մանկուց մարդն ընկալում է վարքի
ընդունված նորմերը և մտա-ծողության ձևերը մինչ այն ժամանակ,
երբ դրանց մեծամասնությունը արդեն սովորական բան է դառնում
նրա համար: Որպեսզի մարդը մուտք գործի հասարակություն որպես
անհատ, նա պետք է յուրացնի բավարար գիտելիքներ, որոշ
կանոններ, արժեքներ և օրինակներ, որոնք նրան թույլ կտան լինել
հասարակության լիիրավ անդամ: Այս գործընթացի հիմնական
պատճառը հանդիսանում է այն, որ մարդու հասարակական վարքը
բնության կողմից չէ ծրագրավորված և այդ է պատճառը, որ նա ամեն
անգամ ստիպված է նորից վարժվել այն բանին, թե ինչպես պետք է
հասկանալ շրջակա աշխարհը և ինչպես արձագանքել այս երևույթին:

54
Անհատի կողմից հասարակական կյանքի և մշակույթի սահմանված
կարգերը յուրաց-նելու այս գործընթացը տարբեր հումանիտար
գիտություններում հանդիպում ենք ինկուլ-տուրացիա և
սոցիալիզացիա հասկացությունների տեսքով: Այս
հասկացությունները հիմնա-կանում համընկնում են իրենց
բովանդակությամբ, քանի որ երկուսն էլ ենթադրում են մարդ-կանց
կողմից որևէ հասարակության մշակութային կարգերի յուրացում:
Իզուր չէ, որ ժամա-նակակից գիտական գրականության մեջ
սոցիալիզացիա և ինկուլտուրացիա հասկա-ցությունները հաճախ
հանդես են գալիս որպես հոմանիշներ: Բազմաթիվ գիտնականներ,
որոնք մշակույթը համարում են մարդկային բացառիկ
բնութագրություն, որով մարդը տարբերվում է մեր մոլորակի կենդանի
բոլոր օրգանիզմներից, գտնում են, որ պետք է առանձնացնել այս
երկու հասկացությունները` ընդգծելով յուրաքանչյուրի որակական և
իմաստային առանձնահատկությունները: Ամենապարզ մշակութային
հետազոտությունները ցույց են տալիս, որ տարբեր
հասարակություններում անհատի տարբեր որակներ են ընդունվում:
Տվյալ հասարակարգում ընդունված անհատի ձևավորումն ու
զարգացումը, որպես կանոն, կատարվում է դաստիարակման
միջոցով, այսինքն` ավագ սերնդից մատաղ սերնդին արժանվույն
պահվածքի նորմերի ու կանոնների նպատակաուղղված փոխանցման
միջոցով: Յուրաքանչյուր մշակույթում պատմականորեն են
ձևավորվել ընդունելի պահվածք սովորեցնելու միջոցները:
Ազգագրագետները և սոցիոլոգները համեմատել են, թե ինչպես են
տարբեր մշակույթներում դաստիարակում երեխաներին և
առանձնացրել են 2 հակասող դաստիարակության ձևեր` ճապոնական
և անգլիական:
Ճապոնիայում դաստիարակողը ավելի շատ հակված է
խրախուսելու, քան պատժելու երեխային: Այնտեղ դաստիարակել,
նշանակում է չմեղադրել վատ արարքի համար, այլ, կանխատեսելով
վատը` սովորեցնել լավ արարքներ: Անգամ բարոյական
ամենաակնառու սխալի դեպքում դաստիարակողը խուսափում է
զայրանալուց, որպեսզի երեխային չնվաս-տեցնի: Նախատինքի
փոխարեն երեխաներին սովորեցնում են ճիշտ վարքի կանոնները,
ամեն կերպ փորձում են նրանց վստահություն ներշնչել այն բանում,
որ նրանք իրենք կարող են իրենց ղեկավարել: Ճապոնացիները
գտնում են, որ երեխայի հոգեկանի վրա չափից դուրս ճնշումը կարող
է հակառակ արդյունք ունենալ:

55
Եվրոպացիների տեսակետի համաձայն` Ճապոնիայում
երեխաներին չափից դուրս երես են տալիս: Նրանց ոչինչ չեն
արգելում` դրանով զրկելով նրանց գտնել ճիշտ ուղին: Մեծերը
ամենևին չեն արձագանքում երեխաների վատ արարքներին, կարծես
այն չեն էլ տեսնում: Առաջին արգելքները սկսվում են դպրոցական
տարիներից, բայց դա կատարվում է աստիճանաբար: Միայն այդ
ժամանակ է երեխան սկսում իրեն դրսևորել, հարգել մեծերին:
Հասունանալու հետ պահվածքի կարգավորումը գնալով լավանում է:
Անգլիայում դաստիարակության գործընթացը այլ կերպ է
իրականանում: Անգլիացիները կարծում են, որ ծնողական
անչափավոր սերն ու նրբությունը մանկական բնավորությունը
փչացնում են: Երեխային երես տալ, նշանակում է փչացնել նրան:
Անգլիացի դաստիարակողը պահանջում է երեխային սառը
վերաբերվել: Սեր ու նրբություն նրանք տածում են ավելի շատ
կենդանիների հանդեպ: Երեխաների համար կարգուկանոնը ի հայտ է
գալիս դեռ վաղ մանկութունից: Եթե երեխան տանջում է շանը կամ
կատվին, նեղացնում է փոքր եղբորը կամ վատ արարք է կատարում,
նրան սպասվում է խիստ ու դաժան պատիժ: Անգլիայում
երեխաներին պատժելը ծնողների իրավունքն ու պարտականությունն
է:
Մանկուց անգլիացիները ինքնուրույն և պատասխանատու են
իրենց արարքների համար: Նրանք շուտ են հասունանում և նրանց
պետք չէ պատրաստել հասուն կյանք վարելու համար: Գիտակցաբար
իրենց հեռու պահելով երեխաներից` ծնողները նրանց
նախապատրաստում են հասուն կյանքի դժվարություններին: Արդեն
16-17 տարեկանում, ստանալով վարորդական իրավունք և
վկայական` երեխաները գնում են հայրական տնից և ապրում են
ինքնուրույն:
Ի տարբերություն սոցիալիզացիայի` ինկուլտուրացիա տերմինը
ենթադրում է մարդուն սովորեցնել կոնկրետ մշակույթի
ավանդույթները և վարքի կանոնները: Այս գործընթացը կատարվում է
մարդու և իր մշակույթի փոխհարաբերությունների ընթացքում, որի
ժամանակ մշակույթը մի կողմից որոշում է անհատ մարդու հիմնական
կողմերը, մյուս կողմից` մարդն ինքն է ազդում իր մշակույթի վրա:
Ինկուլտուրացիան իր մեջ ներառում է այնպիսի մարդ-կային
որակական հատկանիշներ, ինչպիսիք են միմյանց հետ հարաբերվելը,
ինքնատի-րապետումը, ինքնաբավարարումը, շրջակա աշխարհը
գնահատելու ունակությունը և այլն: Ի տարբերություն

56
սոցիալիզացիայի` ինկուլտուրացիա հասկացությունը ենթադրում է,
որ յուրաքանչյուր անհատ պետք է յուրացնի իր մշակույթին հատուկ
աշխարհայացքն ու ապրե-լակերպը, որի արդյունքում ձևավորվում են
ընդհանուր գծեր այդ մշակույթի ներկայացու-ցիչների համար և
տարբերություններ այլ մշակույթի ներկայացուցիչների մեջ:
Ինկուլտուրա-ցիայի գործընթացը սկսվում է մարդու ծնվելու պահից և
շարունակվում է ողջ կյանքի ընթացքում:

Չնայած նրան, որ տարբերում ենք ինկուլտուրացիա և


սոցիալիզացիա հասկացությունները ըստ իմաստի և
բովանդակության, սակայն գիտության մեջ այս հարցի շուրջ շատ
տարաձայնություններ կան: Օրինակ` Մ. Միդը, սոցիալիզացիա
ասելով, հասկանում է ընդանրապես սոցիալական գիտություն, իսկ
ինկուլտուրացիա` առանձին մշակույթում կատարվող իրական,
գիտական գործընթաց: Դ. Մացումոտոն գտնում է, որ
սոցիալիզացիան կազմում է գործընթացներն ու մեխանիզմները,
որոնց միջոցով մարդը ընկալում է սոցիալական և մշակութային
նորմերը, իսկ ինկուլտու-րացիան համարում էր սոցիալիզացիայի
գործընթացի պտուղներ: Բոլոր ուսումնասիրողները գտնում են, որ
սոցիալիզացիան և ինկուլտուրացիան անխզելի կապի մեջ են
գտնվում, կարող են գործել միայն միասին: Այժմ, անկասկած,
հնարավոր չէ կյանքը պատկերացնել առանց այս 2
հասկացությունների, քանի որ սրանց բացակայության դեպքում
մարդը չի կարող գոյություն ունենալ որպես հասարակության լիիրավ
անդամ: Արդյունքում, մարդը ձեռք է բերում իր մշակույթին հատուկ
գծեր, որոնցով տարբերվում է այլ մշակույթների
ներկայացուցիչներից:

Ինկուլտուրացիայի առաջնային և երկրորդական փուլերը

Ինկուլտուրացիայի գործընթացի ուսումնասիրման հիմնադիր


ամերիկացի մարդաբան Մելվիլ Հերսկովիցը իր աշխատությունում
ընդգծում էր հատկապես այն, որ սոցիալիզացման և
ինկուլտուրացման գործընթացները միաժամանակ են տեղի ունենում
և որ մարդը չի կարող գոյություն ունենալ որպես հասարակության
անդամ` առանց մշակույ-թի մեջ մտնելու: Նա ինկուլտուրացիան
բաժանում էր 2 էտապի, որոնց միասնությունը ապահովում է
մշակույթի նորմալ առաջընթացն ու զարգացումը:

57
Առաջին փուլը սկսվում է երեխայի ծնվելու պահից և տևում է
մինչև դեռահասության տարիքը: Նրա հիմնական բովանդակությունը
կազմում են դաստիարակությունն ու կրթութ-յունը: Այս շրջանում
երեխաները յուրացնում են մշակույթի կարևորագույն էլեմենտներ,
ձեռք են բերում նորմալ սոցիալ-մշակութային կյանքի համար
անհրաժեշտ ունակություններ: Ին-կուլտուրացիայի գործընթացը
իրականանում է նպատակաուղղված դաստիարակության և
անձնական փորձի հիման վրա: Յուրաքանչյուր մշակույթում այս
շրջանի համար գոյություն ունեն հատուկ միջոցներ` երեխաների մոտ
համապատասխան գիտելիքներ ու առօրյա կյան-քի համար
ունակություններ ձևավորելու համար: Շատ հաճախ այդ ամենը
կատարվում է տարբեր խաղերի միջոցով: Կարելի է ասել, որ խաղերը
անհատի ինկուլտուրացիայի լավա-գույն միջոցներից են, քանի որ
միաժամանակ մի քանի գործառույթ են կատարում` ուսուցո-ղական,
մարդկային հարաբերությունների լավացման, զվարճանքի,
լիցքաթափման, զարգաց-ման, դաստիարակչական և այլն:
Փոքր երեխաները սիրում են մենակ խաղալ` ուշադրություն
չդարձնելով այլ մարդկանց: Ավելի ուշ նրանք սկսում են գնահատել
մեծերին և նաև հաշվի նստել այլ խաղացողների հետ:
Ինկուլտուրացիայում առաջնային տեղ են գրավում ֆիզիկական
ունակությունների յու-րացումը և ուսում ստանալու կարողության
զարգացումը: Արդյունքում, երեխան իր մանկա-կան փորձի հիման
վրա ձեռք է բերում համամշակութային գիտելիքներ և
ունակություններ: Նրա ձեռքբերումները և իր սեփական փորձի հիման
վրա ստացած գիտելիքը կերտում է նրա անհատականությունը: Այս
դեպքում նկատվում է, որ երեխան կամաց-կամաց մեծանում է և ի
վիճակի է մասնակցել սոցիալ-մշակութային կյանքին: Առաջին էտապի
միջոցները կախված են նրանից, թե ինչ սեռի է պատկանում
դաաստիարակողը: Կինը, ընդանրապես, ավելի մեղմ, հանդուրժող է,
տանում է երեխայի բոլոր քմահաճույքները, իսկ տղամարդը հաճախ
ավելի խիստ է դաստիարակում երեխային:
Ինկուլտուրացիայի երկրորդ փուլը վերաբերում է չափահաս
մարդկանց: Այս դեպքում ինկուլտուրացիան հանդես է գալիս
մշակույթի միայն մի քանի էլեմենտ յուրացնելով: Սովո-րաբար
այդպիսի էլեմենտներ են համարվում ինչ-որ հայտնագործություններն
ու բացահայ-տումները, մարդու փոփոխվող կյանքը կամ նոր
գաղափարներ` փոխառված մյուս մշակույթ-ներից:

58
Տարբերվող հատկանիշ է այն, որ մարդը ինքնուրույն է փորձում
հասկանալ սոցիալ-մշա-կութային հարաբերությունները, որոնք կան
տվյալ հասարակության մեջ: Մարդը հնարավո-րություն է ստանում
օգտագործել հայտնագործություններն ու գիտությունը սեփական
խնդիրները լուծելու համար, որոշումներ կայացնելու համար, որոնք
կարող են զգալի դեր խաղալ թե’ նրա, թե’ շրջապատի մարդկանց
համար: Նա հնարավորություն է ստանում մասնակցել այնպիսի
գործողությունների, որոնք կարող են հանգեցնել զգալի սոցիա-
մշակութային փոփոխությունների: Այս շրջանում հիմնական
ուշադրությունը ուղղվում է մասնագիտական պատրաստվածությանը:
Անհրաժեշտ գիտելիքներն ու ունակությունը հիմնականում
ձևավորում են միջին և բարձրագույն կրթական
հաստատություններում:
Ինկուլտուրացիայի հոգեբանական մեխանիզմները. Շրջակա
աշխարհի ազդեցությունը ինկուլտուրացիայի վրա
Յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում ստիպված է
յուրացնել բազում հասարա-կական դերեր, քանի որ սոցիալիզացիայի
և ինկուլտուրացիայի գործընթացները շարունակ-վում են ամբողջ
կըանքի ընթացքում: Յուրաքանչյուր հասարակական դեր իր մեջ
ներառում է մշակութային բազմաթիվ նորմեր, որոնք օգնում են
մարդուն ավելի կազմակերպված ապրել որպես հասարակության
անդամ: Մինչ խոր ծերություն, մարդը փոխում է իր աշխար-հայացքը,
ճաշակը, վարքի կանոնները, դերերը և այլն: Բոլոր այս
փոփոխությունները տեղի են ունենում սոցիալ-մշակութային
շրջապատի անկանխատեսելի ազդեցության ներքո, որի հետ մարդը
գտնվում է անխզելի կապի մեջ և առանց որի ինկուլտուրացիա չի
կարող լինել:
Մարդկային հասարակությունը կարելի է բաժանել մի քանի խմբի`
կախված այն բանից, թե նա ինչպիսի ֆունկցիա է կատարում.
● Խնամակալներ` խնամում են երեխային, բավարարում
նրա հոգևոր և ֆիզիկական պահանջները,
● Հեղինակություններ` հաղորդում են երեխային
մշակութային նոորմերն ու արժեքները սեփական օրինակի վրա,
● Դաստիարակողներ` սովորեցնում են երեխային, նրան են
փոխանցում սոցիալ-մշա-կութային գիտելիքներ,
● Գործընկերներ` երեխայի հետ հավասար դիրքի են և
օգնում են նրան իր գործու-նեության մեջ,
59
● Բնակարանակիցներ` ապրում են երեխայի հետ միևնույն
տան մեջ:
Այս աամենը կատարվում է ընտանիքի, ընկերների, դպրոցի,
թերթերի, տարբեր կազմա-կերպությունների (եկղեցական,
սպորտային, քաղաքական) միջոցով` որոնք անհատին տեղե-կություն
են տալիս այն աշխարհի մասին, որում նա ապրում է:
Կյանքի տարբեր փուլերում այս գործոննները տարբեր կերպով են
արտահայտվում: Փոքր տարիքում ինկուլտուրացիայի մեջ մեծ դեր են
խաղում ընտանիքն ու հատկապես մոր խնամ-քը: Չէ՞ որ փոքր
երեխան գոյատևելու համար կարիք ունի որ մեծերը հոգ տանեն իրեն,
կերակրեն, հագցնեն և որ ամենակարևորը` սիրեն նրան:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծնողազուրկ երեխաների
ինտելեկտը ավելի ուշ է զարգանում, ինչն ազդում է նրանց
հոգեբանության վրա, հաճախ նաև հոգեկան խանգարումներ են
նկատվում:
3-ից 15 տարեկան հասակում երեխաները գնալով ավելի շատ են
ենթարկվում ինկուլ-տուրացիայի ազդեցությանը, սկսում են շփվել այլ
երեխաների հետ, գնում են դպրոց, ձեռք են բերում ընկերներ և
այսպես շարունակ: Նրանք իրենց առջև որևէ նպատակ են դնում և
ամեն կերպ փորձում են դրան հասնել, ընդունակ են իրենց համար
կերպարներ ստեղծել, այդ թվում նրանց մոտ սկսում է ձևավորվել
աշխարհի կերպարը:
Իհարկե, յուրաքանչյուր մշակույթ ունի այս նպատակներին
հասնելու իր միջոցներն ու ձևերը: Բայց անգամ առանձին մշակույթի
մեջ ինկուլտուրացիան կախված է դասային, ռասսային և էթնիկական
տարբերություններից:

Ինկուլտուրացիայի գործընթացն ուսումնասիրող մասնագետների


համար կարևոր խնդիր է հանդիսանում դրա մեխանիզմների հարցը:
Այս հարցին վերջնական պատասխան դեռևս չկա, բայց
գիտնականները սովորաբար առանձնացնում են ինկուլտուրացիայի
հոգեբանական 4 մեխանիզմ` նմանակում, նույնականացում, ամոթի
և մեղքի զգացում:
Նմանակումն այն է, երբ երեխան մտածված կերպով փորձում է
ընդօրինակել այս կամ այն վարքի ձևը: Սովորաբար, օրինակ են
ծառայում երեխայի ծնողները, սակայն նա կարող է իր վարքը
նմանեցնել ուսուցչի, ընկերոջ, հայտնի մարդկանց և այլոց վարքին:

60
Երեխան ընդօրինակում է ոչ միայն կոնկրետ պահվածք, այլև այն, ինչ
նրան սովորեցնում են ծնողները: Տարիներ անց նա այդ ամենը պետք
է սովորեցնի իր սեփական երեխային: Նմանակումը կարող է նաև
վատ ազդեցություն ունենալ, եթե, օրինակ, երեխան փորձի
ընդօրինակել վատ պահվածքը: Եթե երեխային խստորեն պատժում
են, ապա նա նույն բանը անում է իր խաղալիքների հետ: Ենթադրվում
է, որ երեխաներին նեղացնող մեծերը իրենք էլ են պատժվել մանուկ
ժամանակ:
Երբեմն ծնողները խնդրում են երեխաներին չկրկնել իրենց գործած
սխալները, և եթե նրանք չեն պատժում, երեխաները հակված են
լսելու և հասկանալու: Օրինակ, եթե երեխա-ները սիրում ու հարգում
են իրենց հորը, ապա նա կարող է ետ պահել նրանց ծխելուց, եթե
անգամ ինքը ծխում է:
Նույնականացումը երեխաների կողմից ծնողներին կամ
շրջապատի մարդկանց նմանա-կելու միջոց է: Հաճախ երեխաները
ընտրում են իրենց ծնողների մասնագիտությունը, որ-պեսզի նրանց
նմանվեն:
Եթե նմանակումն ու նույնականացումը համարվում են
ինկուլտուրացիայի դրական մեխանիզմներ, ապա ամոթը և մեղքը
համարվում են բացասական մեխանիզմներ: Չնայած նրան, որ ամոթի
և մեղքի զգացումները փոխկապակցված են, նրանք միշտ չէ, որ
համնկնում են: Ամոթի զգացումը ի հայտ է գալիս, օրինակ, եթե ձեզ
բռնացնում են հանցանքի վայրում կամ խայտառակում են:
Մեղքի զգացումը նույնպես կախված է այդ ապրումների հետ,
սակայն պարտադիր չէ, որ այն զուգակցված լինի հիասթափությամբ:
Բավական է` Ձեր խիղճն ասի, որ Դուք վատ արարք եք կատարել, և
դուք կսկսեք տանջվել Ձեր իսկ գործած վատ արարքի պատճառով,
այսինքն` այստեղ խոսքը վերաբերում է ինքն իրեն պատժելու մասին:

Ակուլտուրացիան որպես օտար մշակույթի յուրացում

Ակուլտուրացիան, որպես օտար մշակույթի ուսումնասիրության


գործընթաց: Ակուլտու-րացիայի հիմնական ձևերն են` ասիմիլացիան,
անջատումը, մարգինալիզացիան, ինտեգրա-ցիան:
Միջմշակութային հարաբերությունները հանդիսանում են
ժողովուրդների միջև հաղոր-դակցությունների բաղադրամաս: Այդ իսկ

61
պատճառով, հաղորդակցվելիս, մշակույթները ոչ միայն լրացնում են
միմյանց, այլև մտնում են բաց փոխհարաբերությունների մեջ, որոնց
ժամանակ նրանցից յուրաքանչյուրը դրսևորում է իր
յուրօրինակությունը և առանձնահատ-կությունը:
Հաղորդակցություններում մշակույթներն ադապտացվում են
ամենալավ արտադրանքի փոխառության ձևով: Առաջացած
փոխառության փոփոխություններն ստիպում են տվյալ մշակույթի
մարդկանց համակերպվել դրանց հետ, յուրացնելու և օգտագործելու
նոր տար-րերն իրենց կյանքում: Բացի դրանից, անհրաժեշտ
ադապտացիայի նոր մշակութային պայ-մաններին առնչվում են
բազմաթիվ զբոսաշրջիկներ, գործարարներ, գիտնականներ` կարճա-
տև այցելելով արտասահման և միջամտելով օտար մշակույթին:
Երկար ժամանակ ապրում են օտար երկրներում և համակերպվում
են նոր պայմաններին օտարերկրյա ուսանողները, վարչապետները,
դիվանագետները: Վերջապես վտարանդիներն ու փախստականները,
կամավոր կամ հարկադրված փոխելով բնակավայրը, տեղափոխվելով
ընդմիշտ արտերկիր, այնքան էլ հեշտ չեն համակերպվում, բայց
լիարժեք մարդ են համար-վում նոր հասարակությունում և
մշակույթում: Բոլոր այս պայմաններում հարկավոր է հարմարվել այլ
մշակույթի:
Արդյունքում, այս բավականին բարդ գործընթացում մարդը քիչ թե
շատ հասնում է նոր մշակութային միջավայրի համատեղությանը: Այդ
անհրաժեշտ զգացողությունը հարկավոր է զբոսաշրջիկներին, որոնք
կարճ ժամանակով այցելում են արտերկիր:
Այն մարդիկ, ովքեր ժամանակավոր բնակվում են օտար երկրում,
պետք է հարմարվեն օտար մշակույթին, բայց ոչ ամբողջովին: Նրանք
կարող են կապեր հաստատել այդ մշակույթի հետ` հաղորդակցվելով
ծառայողական պարտականություններից դուրս, միայն իրենց շրջա-
պատում (օրինակ` զինծառայողները և նրանց ընտանիքները,
օտարերկրյա ուսանողները): Սակայն փախստականներին ու
գաղթականներին անհրաժեշտ է լիարժեք միանալ օտար մշակույթին:
Սովորաբար, կամավոր գաղթականները պատրաստ են դրան ավելի
լավ, քան փախստականները, որոնք հոգեպես պատրաստ չէին օտար
երկրում բնակվելուն: Սա վկա-յում է այն մասին, որ այդ բոլոր
դեպքերում մենք գործ ունենք ակուլտուրացիայի ընթացքի հետ:
Ակուլտուրացիայի հետազոտման գործընթացը XX դարի սկզբին
հիմնադրել են ամերի-կացի մշակութային մարդաբաններ Ռ.
Ռեդֆիլդը, Ռ. Լինտոնոմը և Մ. Հերսկովիցեն:

62
Սկզբում ակուլտուրացիան դիտվում էր տարբեր մշակույթների
խմբերի երկարատև շփման արդյունք, որը ներկայացվում է
«մշակույթի մոդելների փոփոխականությունը» խմբում: Համարվում
էր, որ պրոցեսներն ընթանում են ավտոմատ կերպով, որի ժամանակ
մշակույթները խառնվում են` հասնելով մշակութային և էթնիկ
(ազգային) կացության: Բնականաբար, թերի զարգացած մշակույթը
փոփոխվում է ավելի շատ, քան զարգացածը: Ակուլտուրացիայի
արդյունքը կախված է խմբերի մասնակիցների թվից: Եվ այդ թեորեմի
շրջանակներում առաջացավ ԱՄՆ-ի հայտնի
հայեցակարգը`«Մշակույթի ճիշտ օջախ»: ԱՄՆ ժամանած տարբեր
մարդկանց մշակույթները միաձուլվում են, և արդյունքում ստեղծվում
է նոր, միանման, ամերիկյան մշակույթ: Աստիճանաբար
հետազոտողները հետ կանգնեցին այն մտքից, որ ակուլտուրացիան
խմբակային ֆենոմեն է և սկսեցին դիտարկել անձի հոգեբա-նական
մակարդակը:
Այդ գործընթացի շուրջ առաջացան նոր դիտարկումներ, որոնք
ընդունվում են որպես կողմնորոշող արժեքներ և պահելաձևի դեր:
Այժմ ակուլտուրացիա արտահայտությունն օգտագործվում է
գործընթացի նշանակման և տարբեր մշակույթների փոխադարձ
փոխազդե-ցության համար, որի դեպքում մի մշակույթի
ներկայացուցիչների մի որոշակի մաս ընդօրի-նակում է այսպես
կոչված ,դոնորե մշակույթի արժեքներն ու ավանդույթները:
Այդ են վկայում ակուլտուրացիայի ոլորտում ժամանակակից
հետազոտությունները, որոնք հատկապես ակտիվացել են XX դարի
վերջին: Դա կապված է ներգաղթի հետ, ինչը մարդկությունը մեծ
աղմուկով է ընդունել:
Ակուլտուրացիայի ընթացքում յուրաքանչյուր մարդ միաժամանակ
երկու հիմնական խնդիր է լուծում.
1. Ձգտում է պահպանել իր մշակութային նույնականությունը,
2. Ներթափանցում է օտար մշակույթ:
Այդ խնդրի լուծման հնարավոր տարբերակներն առաջ են քաշում
ակուլտուրացիայի 4 հիմնական ձև` ասիմիլացիա, անջատում,
մարգինալիզացիա և ինտեգրացիա:
1. Ասիմիլացիան այն ձևն է, երբ մարդն ամբողջովին ընդունում է
օտար մշակույթի նոր-մերն ու արժեքները` այդ ձևով հրաժարվելով իր
մշակույթի նորմերից ու արժեքներից,
2. Անջատումն օտար մշակույթը ժխտելն է, չընդունելը` այդպես
պահպանելով սեփա-կան մշակույթի նույնականացումը: Այս դեպքում

63
անգերակշիռ խմբի ներկայացուցիչները նախընտրում են շատ թե քիչ
չափով մեկուսացում գերակշռող մշակույթից: Եթե այդպիսի
մեկուսացումը պնդում են գերիշխող կամ դոմինանտ մշակույթի
ներկայացուցիչները, դա անվանում են խտրարարություն կամ
սեգրեգացիա,
3. Մարգինալիզացիա նշանակում է մի կողմից սեփական
մշակույթի նույնացման կո-րուստ, մյուս կողմից` մեծամասնության
մշակույթի նույնացման բացակայություն: Այդ երևույթն առաջանում
է, երբ անհնար է լինում պահպանել սեփական նույնականացումը և
նորը ձեռք բերելու հետաքրքրության և շահագրգռվածության
պակասի դեպքում (հնարավոր է այդ մշակույթի կողմից սեգրեգացիա
կամ դիսկրեմինացիայի պատճառով),
4. Ինտեգրացիան ներկայանում է որպես նույնականացում և՛ հին
և՛ նոր մշակույթի կողմից: Ինտեգրացիայի ենթարկված խումբը
պատրաստ է ընդունել իր համար նոր մշա-կույթի արժեքներն ու
օրենքները, իսկ դոմինանտ խումբը պատրաստ է ընդունել այդ
մարդկանց` հարգելով վերջիններիս իրավունքները, արժեքները`
սոցիալական ինստիտուտ-ները հարմարեցնելով նրանց
պահանջներին:
Ինտեգրացվող խմբի էթնիկական նույնականացման
պահպանումն նախկինում դեռ ակուլտուրացիայի հիմնական և
դժվար գործընթաց էր համարվում, իսկ այժմ դրական է
գնահատվում, որովհետև օգնում է հարթեցնել ու պարզեցնել
այդ գործընթացի բոլոր դժվարությունները: Դա հատկապես
կարևոր է փախստականների համար: Ինտեգրացիան կարող է
կամավոր լինել թե փոքրամասնության, թե մեծամասնության
կողմից, քանի որ իրենից ներկայացնում է այդ երկու կողմերի
փոխադարձ հարմարեցումը:
Ակուլտուրացիայի արդյունքները: Ակուլտուրացիայի
գործընթացի կարևորագույն ար-դյունքը և նպատակն օտար
մշակույթին երկարատև հարմարվելն է` ադապտացիան: Սովո-րաբար
ադապտացիան դիտարկվում է երկու ասպեկտում` հոգեբանական և
սոցիալ-մշակութային:
1. Հոգեբանական ադապտացիան ներկայանում է որպես նոր
մշակույթի շրջանակներում հոգեբանական բավարար վստահության
հասնելը,

64
2. Սոցիալ-մշակութային ադապտացիան կայանում է նոր
մշակույթի և հասարակության մեջ կողմնորոշվելու, առօրյա
խնդիրները թե ընտանիքում, թե աշխատավայրում և թե
դպրոցում լուծելու մեջ: Քանի որ հաջողված ադապտացիայի
կարևոր ցուցանիշը կայանում է աշխատանքի առկայության,
մասնագիտական նվաճումների մեջ, փորձագետները վերջին
ժամանակներս ադապտացիայի ինքնուրույն ճյուղ են
համարում տնտեսական ադապտա-ցիան:
Ակնհայտ է, որ ադապտացիայի արդյունքները կախված կլինեն
ինչպես հոգեբնական, այնպես էլ սոցիալ-մշակութային գործոններից,
քանի որ այս երկու տերմիններն էլ սերտորեն կապված են միմյանց:
Հոգեբանական ադապտացիան կապված է մարդու
անհատականության, նրա կյանքում տեղի ունեցող
իրադարձությունների, նաև սոցիալական աջակցության հետ: Սոցիալ-
մշա-կութային ադապտացիան կապված է մշակույթի մասին
գիտելիքների միջխմբային կապերի հաստատման հետ:
Կարևոր է նշել այն հանգամանքը, որ ակուլտուրացիայի հիմքում
ընկած է հաղորդակցումը: Ինչպես տեղաբնակներն են իրենց
մշակութային յուրահատկությունները ձեռք բերում շփման մեջ,
այնպես էլ նորեկներն են ծանոթանում մշակութային նոր
պայմաններին և ձեռք են բերում նոր հմտություններ ու
ունակություններ: Այդ է պատճառը, որ ակուլտուրացիայի
գործընթացը դիտվում է որպես մշակույթի նոր հաղորդակցական
ընդունակությունների ձեռք բերում: Շնորհիվ երկարատև հաղորդակ-
ցական փորձի` մարդիկ յուրացնում են այն ամենը, ինչը հարկավոր է
նոր պայմաններում:
Հաղորդակցությունն ներկայանում է որպես շրջապատող
մարդկանց պայմանների հետ փոխադարձ փոխազդեցություն: Այդ
փոխազդեցությունը բաղկացած է երկու փոխկապակց-ված
գործընթացներից.
1. Անձնական շփում (հաղորդակցություն),
2. Սոցիալական շփում (հաղորդակցություն):
Անձնական հաղորդակցությունն ունի երկու փոխկապակցված
ասպեկտ. դրանք են.
1. Ճանաչողական կամ իմացական,
2. Գերզգայական կամ բարձր հուզական:
Դա պայմանավորված է նրանով, որ հաղորդակցման ընթացքում
տեղի են ունենում ընկալողական գուրծընթացներ, տեղեկատվության
65
վերամշակում: Այդ ընթացքում անհատը, օգտագուծելով իր ընկալած
կամ ստացած տեղեկատվությունը, ընտելանում է շրջապատող
միջավայրին:
Հիմնական փոփոխությունները կատարվում են առաջին հերթին
իմացական համակար-գում, որի միջոցով մարդիկ պահանջվող
տեղեկատվությունն ստանում են շրջակա միջավայ-րից:
Որքան ավելի զարգացած է մարդու ճանաչողական կամ
իմացական համակարգը, այն-քան ավելի է նա ընդունակություն
ցուցաբերում օտար մշակույթը հասկանալու և ընկալելու համար:
Որպեսզի մարդը կապեր հաստատի օտար մշակույթի
ներկայացուցիչների հետ, նա ոչ միայն պետք է հասկանա հիմնովին,
այլև պետք է կարողանա կիսել իր զգացմունքները ուրիշ մարդկանց
հետ այսինքն` ընկալել օտար մշակույթը գերզգայական կամ բարձր
հու-զական մակարդակի վրա:
Սովորաբար սոցիալական կարողությունները պակաս
յուրահատուկ են, քան տեխնիկա-կանները, և դրանք տիրապետելն
ավելի դժվար է, քան տեխնիկական կարողություններին
տիրապետելը:
Օրինակ` կարելի է շատ բան իմանալ նոր մշակույթի մասին, բայց
շփում չունենալ բարձր հուզական մակարդակում: Որքան մեծ
սոցիալական փորձ ունի մարդը, այդքան ավելի լավ է ադապտացված
օտար մշակույթին:
Դրա համար հարկավոր է օտար մշակույթի ներկայացուցիչներից
շատ ընկերներ ունե-նալ, ակտիվորեն օգտվել միջազգային
տեղեկատվական համակարգերից:

Ինքնություն, լեզու, գիտակցություն

Աշխարհի պատկերը կախված է այն բանից, թե լեզվաբանական


մշակույթը ինչ ձևով է համակարգում օբյեկտները և ինչ տեղ են
զբաղեցնում նրանք որոշակի ձևավորված համակարգում:
Լեզվամշակութային տարածություն թափանցած աշխարհի մասին
մարդկության գիտելիքների արտացոլումը առարկաների
հարաբերակցությունն է և համադրումը, ինչպես նաև նրանց
ազդեցությունը մեկը մյուսին` ընկալման տարբեր մակարդակներում:
Բ.Դադձեն գրում է. «Ինչպես հայտնի է, լեզուները ձգտում են
վերստեղծել մարդկային աշխարհի կառուցվածքը: Ինչպես բոլոր
հասարակական երևույթները, նրանք փորձում են կարգի բերել

66
մարդկային խառնաշփոթը, սխալ ընկալումը, ձև տալ
անկերպությանը: Բայց յուրաքանչյուր լեզու դա անում է յուրովի,
տարբեր ճանապարհներով գալով միևնույն արդյունքի»:
Օգտվելով լեզվից որպես առարկայական աշխարհում
գործունեության համար կողմնորոշման անհրաժեշտ
համակարգ`«Լեոնտև 1997.272» հաղորդակցողն է որոշում իր
սեփական տեղը այդ աշխարհում: Այսպիսով, աշխարհի լեզվական
պատկերը կարող է հանդես գալ որպես ուղեկցորդ և անհատի
հաղորդակցման համատեքստ, անհատի ինքնաճանաչո-ղության
հիմք: Օբյեկտների միջև հաղորդակցումը ավելի է բարդանում
իրավիճակի գլոբալիզացման հետ: Օբյեկտները կայուն չեն, դրանք
շարժական են, փոփոխվում են և դրա հետ մեկտեղ փոփոխվում են
փոխհարաբերությունները նրանց միջև: Աշխարհի պատկերի դիտումը
իր դինամիկայում` չափազանց բարդ խնդիր է, որը բազմակի անգամ
բարդանում է, երբ խոսքը գնում է մշակույթների փոխհարաբերության
մասին:
Արդյունավետ հաղորդակցման գլխավոր պայմաններից մեկը
առարկայի վերաբերյալ իրազեկությունն է: Գիտելիքը կազմակերպող
և համակարգող ընդունված ճանաչողական կառուցվածքներն են`
ֆրեյմները, սկրիպտները և սխեմաները:
Ֆրեյմները իրենցից ներկայացնում են մարդու ֆենոմենոլոգիական
դաշտում ճանաչողական կառուցվածք, որը հիմնված է տիպիկ
իրավիճակների մասին հնարավոր գիտելիքների վրա:
Փոխհաբերությունը, որը ընկած է տերմինի հիմքում, թույլ է տալիս
ֆրեյմը նմանեցնել լուսանկարի, որի ստեղծման ժամանակ մարդու
աչքը տեսնում է ինչպես այն, ինչ ընկել է լուսանկարչական
ապարատի օբյեկտիվ, այնպես էլ այն ինչ մնացել է կադրից դուրս:
Միև-նույն ֆրագմենտը, կարող է դիտարկված լինել տարբեր
տեսանկյուններից, ինչի արդյունքում որոշակի օբյեկտներ կարող են
ձեռք բերել մեծ նշանակություն, մինչ այլ օբյեկտներ կարող են
հայտնվել շողքում կամ ընդհանրապես անտեսանելի դառնալ:
Օբյեկտները կայուն չեն, նրանք շարժական են, փոփոխվում են և դրա
հետ մեկտեղ փոփոխվում են փոխհարաբե-րությունները նրանց միջև:
Աշխարհի պատկերի դիտումն իր դինամիկայում չափազանց բարդ
խնդիր է և բազմակի անգամ բարդանում է, երբ խոսքը գնում է
մշակույթների փոխ-հարաբերության մասին:
Մարդկային ուղեղը այնպես է կառուցված, որ այն ավտոմատ
կերպով միայն մասնակիո-րեն է լրացնում այն օբյեկտները, որոնք
67
ներկայացված են ֆրեյմում: Քանի, որ այդ լրացման գործընթացը
տեղի է ունենում մեր մշակութային փորձի հիման վրա, մեջբերվող
ինֆորմա-ցիան միշտ չէ որ ճշմարիտ է և հաճախ ենթարկվում է
սուբյեկտիվ ընկալումների ազդեցութ-յան, ինչի արդյունքում նրա
ամբողջական պատկերը լեզվամշակութային տարբեր անհատնե-րի
գիտակցության մեջ կարող է տարբերվել:
Հաջորդ ճանաչողական կառուցվածքը` սկրիպտը, գործածվում է
կարծրատիպ դրվագնե-րի մասին տեղեկություններ ներկայացնելու
համար և հանդիսանում է նախորոք պատրաստ-ված պատճառների
շղթա, որը արտացոլում է տվյալ մշակույթի ներկայացուցչի համար
իրադարձությունների ընդունված հերթականություն: Սա իր էությամբ
փոքրիկ դրամայի սցենար է` բովանդակությամբ և դերերով բաշխված
2 տարբեր դերասանների միջև:
Ֆրեյմը կայուն է, սկրիպտը` շարժական, զարգացող, սցենարները
թելադրում են մարդ-կանց վարքը կամ այլ մարդկանց վարքի
մեկնաբանություն` շփման որոշակի իրադարձութ-յունում: Մի
կողմից` սցենարների առկայությունը պարզեցնում է մարդկանց
կյանքը` նրանց վերագրելով շփման կոնկրետ պայմաններում
որոշակի վարք և նվազում է սեփական ընտ-րությունն կատարելու
անհրաժեշտությունը: Մյուս կողմից` միջմշակութային իրադար-
ձություններում մշակույթով պայմանավորված սկրիպտները
արտասահմանցուն դնում են ծանր կացության մեջ` ի տարբերություն
այդ մշակույթը կրողների:
Այն մարդու համար, որը լավ տիրապետում է լեզվին և ծանոթ է
նրա մեջ ներառված մշակութային բաղադրիչիններին, մշակույթին
հարմարվելը ամենաբարդ մասն է: Ամենա-պարզագույն
գործողությունները ընկալվում են որպես բարդ խնդիրներ:
Ջ. Գերհարդը նկարագրում է սպասք լվանալու պրոցեսը
Ռուսաստանում: Այդ պատկե-րը, իր հերթին, ֆրեյմերի և սկրիպտների
խառնածինն է և խմբավորում է գործողությունները և իրավիճակները,
որոնք վերաբերում են միասնական նպատակին և միասնական
իրավիճա-կին: Ձևավորված դրույթները օգնում են շփվողին ընկալել և
հիշողության մեջ ամրագրել նոր փորձ` արդեն վերը բերված և
իմաստավորված ինֆորմացիայի հիման վրա: Սակայն
միջմշակութային հաղորդակցման մեջ այս պրոցեսը ոչ միշտ է
աշխատում: Շատ հաճախ մի մշակույթի հին փորձի և մեկ այլ
մշակույթի նոր փորձի միջև ստեղծվում են երևակայական կապեր,
որոնք բերում են կեղծ հաղորդակցման, որն էլ վերջանում է

68
հաղորդակցման խափանմամբ: Սցենարի պարամետրերը` որպես
կոգնիտիվ կառույց, բնութագրվում են ժամանակով և տարածությամբ,
որոնք անհրաժեշտ է ուսումնասիրել ավելի մանրամասն` կապված
աշխարհի ազգային յուրահատուկ նկարագրի վերլուծության հետ:
Տարածաժամանակային պարադիգման առկա է բոլոր լեզուներում`
բառապաշարի և քերականական համակարգի յուրաքանչյուր
էլեմենտում:
եզվաբանական հարաբերականության տեսության հեղինակները`
Սեպիրը և ՈՒորֆը, առաջինն են լուրջ ուշադրություն դարձրել
ժամանակի կատեգորիայի արտահայտման ձևերին տարբեր
մշակույթներում: Այնյնշտայնը պնդում էր, որ հենց լեզուն է եղել իր
հարաբերակցության տեսության գլխավոր թշնամին, որովհետև
թելադրել է ժամանակի և տարածության կատեգորիաների
տարանջատում այն դեպքում, երբ իրականում նրանք համարվում են
անանջատելի ամբողջություն և գոյություն ունեն սերտ փոխադարձ
կապի և փոխադարձ կախվածության միջև: Ժամանակի սահմանային
ընկալումը, որը հատուկ է արևմտյան մշակույթներին և նրանց
ներկայացուցիչների կողմից դիտվում է որպես միակ հնարավոր և
ինքնըստնիքյան պարզ երևույթ, անվիճելի չէ: Միջնադարյան
մշակույթում ժամանակը այլաբանորեն նկարագրում էին պտտվող
անիվի խճապատկերի տեսքով: Արևելքում այն մինչև այժմ էլ
նույնացնում են խաղաղ ջրամբարի հետ` իրար հաջորդող
շրջանագծերով: Արաբական մշակույթում օգտագործվում
է ,ժամանակի բացակայությունե պարադիգման:
Ժամանակի առարկայացումը հնդեվրոպական լեզուներում
դիտվում է որպես միավոր-ների հավաքականություն է, որոնք իրենց
արտացոլումն են գտնում լեզվում` որպես զգայա-կան ընկալմանը
հատուկ որևէ մի բան, որը կարելի է վատնել, կորցնել, խնայել և այլն:
Ժամանակի առարկայացումն ու օբյեկտիվացումն եվրոպական
լեզուների միջոցով` նե-րառյալ ռուսերենն ու անգլերենը, ծնել են
այնպիսի հասկացություններ և առարկաներ, ինչ-պիսիք են
մեխանիկական և էլեկտրոնային ժամացույցները, օրացույցները,
օրագրերը, ամա-ռային ժամանակին անցնելը: Անկասկած, այս
երևույթի համար պատասխանատու է ոչ միայն լեզուն, այլև ինչպես
նշում է Մակլուենը, գրերի զարգացումը, ինչը թույլ տվեց
տեսանելիորեն և տարածականորեն ներկայացնել սուբյեկտիվ փորձը,
ժամանակը ենթարկել անալիզի և հաշվառման:

69
Լեզվի ձեռքբերումները սերտ կապված են սոցիալական
ինքնության հետ: Սոցիալական ինքնությունը համարվում է կեղծ
տերմին` մի շարք սոցիալական երևույթների պատճառով, այդ թվում
ստատուս, վարվելակերպ, հարաբեություններ և այլ
համապատասխան համայն-քային ինքնություններ, որոնք կարող են
հաստատվել կամ սահմանվել սոցիալական կյանքի ընթացքում:
Լեզվաբանական կառույցները քերականության և բանավոր խոսքի
բոլոր մակարդակնե-րում հանդիսանում են սոցիալական ինքնության
վճռական ցուցիչներ, քանի որ նրանք կանոնավոր ձևով ազդում են
միմյանց վրա, բացի դրանից սոցիալական ինքնությունը հանդի-
սանում է մասնավոր լեզվաբանական կառույցների սոցիալական
իմաստի վճռական ցուցանիշ: Սակայն նշանակություն չունի, թե
որքան վճռական է լեզուն` սոցիալական ինքնությունը, սոցիալական
իմաստը հասկանալու համար: Սոցիալական ինքնությունը
հազվադեպ է լինում քերականացված կամ այլ կերպ ասած`
որոշակիորեն ծածկագրված է աշխարհի լեզուների համեմատ: Այլ
խոսքերով ասած` լեզվի և սոցիալական ինքնության միջև եղած
հարաբերությունը գերազանցապես հեռավոր է սոցիալ-
լեզվաբանական տեսակետից: Պետք է հասկա-նալ լեզվի և
սոցիալական ինքնության միջև գոյություն ունեցող այս հեռավոր,
բարդ հարա-բերությունը: Հատկապես վիճելի է թե արդյոք`
խոսակիցները փորձում են սահմանել սոցիալական ինքնությունն
իրենց և ուրիշների միջև` որոշ սոցիալական գործողություններ
կատարելով և ցույց տալով ոոշակի վարվելակերպ: «Սոցիալական
գործողությունը» նշանակում է որևէ սոցիալապես ճանաչված,
նպատակաուղղված վարք, ինչպիսին է հարց տալը, հակաճառելը կամ
խանգարելը (Ochs, 1990):
Ստանս նշանակում է սոցիալապես ճանաչված տեսակետի կամ
վերաբերմունքի արտահայտություն: Ստանսը նաև ներառում է
էպիստեմիկ վերաբերմունք արտահայտություններ, ինչպիսիք են
օրինակ, թե որքանով է խոսակիցը համոզված կամ տարակուսած
որոշ հիմնավորման վերաբերյալ և ինչպիսի էմոցիաներ է
արտահայտում:
Խոսակիցները կարող են օգտագործել բանավոր գործողություն
կամ վարվելակերպ` փորձելով ոչ միայն կառուցել իրենց սեփական
ինքնությունները, այլև զրուցակցի սոցիալական ինքնությունները:
Օր.` ես կարող եմ փորձել կառուցել իմ ինքնությունը որպես պրոֆե-
սիոնալ ակադեմիկ` մի շարք պրոֆեսիոնալ գոծողություններ
70
իրականացնելով, այնպիսիք, ինչպիսին են վարկած առաջ բերելը,
պնդումը, ուսուցանումն ու գնահատումը և ցույց տալով այնպիսի
վարվելակերպեր, ինչպիսիք են օբյեկտիվությունը,
գիտակցականությունը և ինտելեկտուալ ճկունությունը: Մյուս կողմից,
իմ միջավայրում այլ մարդիկ նույնպես փորձում են կառուցել իմ
ինքնությունը: Այսպիսով, ես կարող եմ բախվել մեկին, ով միևնույն
հանդիպման ընթացքում մի շարք հաճոյախոսություններ է ուղղում
ինձ: Ես կարող եմ հետևություններ անել, որ նա շողոքորթում է:
Լեզվի կապը սոցիալական ինքնության հետ ուղղակի չէ, այլ ավելի
միջնորդավորված է զրուցակիցների սովորույթների ըմբռնումներով`
մասնավորապես որոշակի սոցիալական գործողություններ կամ
վարվելակերպեր ցուցաբե-րելու դեպքում, նաև զրուցակիցների
ըմբռնումներով` թե ինչպես են գործողությունները և վարվելակերպը
հանդիսանում միջոցներ` որոշակի սոցիալական ինքնություններ
կառուցելու համար: Այս իմաստով հետաքրքիր աշխատությւն ունի
Կարասիկը՝ «Սոցիալական կարգավիճակի լեզուն» վերնագրով։
Սոցիալական խմբում անդամակցելը, լինի դա որոշակի լեզվի
համայնք կամ լեզվի համայնքում գոյություն ունեցող սոցիալական
խումբ, կախված է անդամների` տեղի պայմանա-կանությունների
վերաբերյալ ունեցած գիտելիքներից, թե ինչպես գործողությունների
և վարվելակերպերի արտահայտման միջոցով կառուցել սոցիալական
ինքնություններ: Սոցիալական ինքնությունը բարդ սոցիալական
իմաստ է, որը կարող է ներգրավվել գործողության կամ
վարվելակերպի իմաստների մեջ` այն հանգեցնելով էության: Այս
տեսակետից, սոցիալական ինքնությունը սովորաբար որոշակիորեն չի
ծածկագրվում լեզվի կողմից, բայց այն ավելի շուտ սոցիալական
իմաստ է, որը սովորաբար մարդը եզրակացնում է` հիմնվելով իր
գիտակցութ-յան վրա` լեզվաբանական կառույցների կողմից
ծածկագրված գործողության և վարվելակեր-պի իմաստների
վերաբերյալ:
Իհարկե, թեև որոշ գործողություններ և վարվելակերպեր սերտորեն
համադրվում են մասնավոր սոցիալական ինքնությունների հետ, այլ
գործողություններ և վարվելակերպեր հանդի-սանում են միջոցներ`
կառուցելու համար սոցիալական ինքնությունների մի մեծ շարք: Հե-
տևաբար, որոշ ինքնություններ ավելի հեշտությամբ են հետևում
գործողություններից և վար-վելակերպերից (օր.` ուսուցչի
ինքնությունը Միացյալ Նահանգներում ենթադրվում է թեստի հարց
տալուց, իսկ ցածր դիրք ունեցող անձի ինքնությունը տրադիցիոն

71
Սամոան համայնք-ներում ենթադրվում է պատրաստակամության,
սիրալիրության և բնակեցման վարվելակերպից):
Գոյություն չունի որոշակի գործողությունների կամ
վարվելակերպերի որոշակի ինքնությունների կարծր կամ պարտադիր
բաշխում: Ավելի շուտ համայնքների անդամները կարող են
օգտագործել տարբեր տիպի գործողություններ և վարվելակերպեր`
ինչ-որ մասնավոր սոցիալական ստատուսում կամ սոցիալական
փոխհարաբերության մեջ տարբեր ձևերով դրսևորելով:
Ավելին, այսպես, թե այնպես, մասնավոր սոցիալական
ինքնությունը իսկապես կախված է սոցիալական
փոխհարաբերությունից. վերջինս կախված է.
ա) Արդյոք խոսողը կամ այլ խոսակիցները կիսում են մշակութային
և լեզվաբանական պայմանականությունները` կառուցելու համար
մասնավոր գործողություններ կամ վարվելա-կերպեր,
բ) Արդյոք խոսողը և այլ խոսակիցները կիսում են տնտեսական,
քաղաքական կամ այլ սոցիալական պատմություններ և
սովորույթներ, որոնք ասոցիացնում են այդ գործողություն-ները, իր
վարվելակերպերը այն մասնավոր սոցիալական ինքնության հետ, որ
խոսողը փորձում է ցուցաբերել,
գ) Արդյոք այլ խոսակիցները կարող են կամ ցանկանում են կամ
հարկադրված են հաստատել խոսողի պնդումն այլ ինքնության
նկատմամբ:
Այս իմաստով, սոցիալական ինքնությունը բարդ, ենթադրելի և
սոցիալական պրոցես է: Եվ եթե որպես լեզվի և մշակույթի
հետազոտողներ և յուրացնողներ մենք ուզում ենք հասկանալ, թե
ինչու է յուրացնողի պնդումը սոցիալական ինքնության նկատմամբ
որևէ մասնա-վոր դեպքում ձախողվում, ապա մենք պետք է
դասակարգենք ախտորոշելու այն մակարդա-կը, որը ձախողման
պատճառ է հանդիսանում: Արդյո՞ք յուրացնողն այդ բանավոր
գործողութ-յունը կամ վարվելակերպը վերարտադրել է պայմանական
ձևով: Օր.` արդյ՞ոք յուրացնողը հաճոյախոսել է, հա՞րց է տվել,
հիպոթե՞զ է առաջ բերել կամ ցուցաբերե՞լ է համոզվածության կամ
մտերմության վարվելակերպի պայմանական ձև: Եթե ոչ, ապա
ձախողման պատճառ է հանդիսանում յուրացնողի` տեղական
սովորույթների վերաբերյալ գիտելիքի բացակայութ-յունը`
անհրաժեշտ գործողության կամ վարվելակերպի արտահայտման
համար: Արդյո՞ք յուրացնողը ցուցաբերում է գործողություններ և
վարվելակերպեր, որոնք ներդաշնակ են տեղային

72
հասկացողությունների, որոշակի ստատուսների,
հարաբերությունների, աստիճան-ների և խմբային ինքնությունների
համար:
Օր.` առաջին կամ երկրորդ լեզուն է, որով յուացնողը
հաճոյախոսում է` կախված նրանից, արդյոք դա երեխա է, ուսանող,
կին, տղամարդ, թե օտարերկրացի, արդյոք տեղական
հասկացությունների և ակնկալիքների, կարծրատիպերի,
հարաբերությունների հետ ներդաշնակ վարվելակերպ է դրսևորում,
թե ոչ։ եթե կան անհամապատասխանություններ, ապա սոցիալական
ինքնությունը հաստատելու փորձերը կարող են ձախողվել, թեև դա չի
նշանակում, որ անձը ինքնության հոգեբանական խնդիրներ ունի։ Սա
հետևանք է միայն տվյալ համայնքի հաղորդակցական և
արժեքաբանական համակարգերի առանձնահատկությունները
չըմբռնելու, այդ համակարգում մասնավոր գործողություններով
հաջողության հասնելու բացակայության։
Եվ նույնիսկ եթե բոլոր այս ըմբռնումները տեղին են, ցուցաբերված
սոցիալական ինքնությունը չի կարող կայանալ, եթե յուրացնողը
չգիտի ինքնության հաստատման խոսքային-հաղորդակցական
պայմանականությունները:
Տվյալ մշակույթին անծանոթ մարդը կարող է չիմանալ, թե ինչպես
պետք է, և պետք է արդյոք ցույց տալ զրուցակցի հետ հավասար
լինելը, կապված զրուցակցի սոցիալական ինքնության հետ:
Հեշտ է հասկանալ սոցիալական ինքնության կազմությունը, եթե
հետևում եք և հաղորդակցական փոքր քայլերի՝ գործողությունների և
վարվելակերպի դրսևորումներով ընդօրինակում տվյալ սոցիալական
կարգը: Նույնիսկ մինչև ծնվելը, սաղմը տեղյակ է իր մոր շարժումների
և ձայնի տոնի մասին: Այս գործողությունները հանդիսանում են
ընկալողական կառուցողական հիմքեր մանկան կողմից` այլ մարդու
հասկանալու համար:
Սոցիալական իմացության զարգացման հարցում մեծ
նշանակություն ունեն հուզական և գնահատողական, այսինքն,
վերաբերմունքային ինքնաարտահայտման միջոցները, կամ
լեզվաբանորեն՝ եղանակավորողներն ու միջարկությունները։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մանուկները, հանդիպելով
նոր առարկայի կամ մարդու, հետևում են իրենց մոր ցույց տված
աֆեկտիվ դրսևորումներին, նախքան որոշելը, թէ ինչպես ընկալել նոր
առարկան կամ մարդուն: Երբ մայրը ցույց է տալիս մասնավոր
աֆեկտիվ վարվելակերպ մարդու, առարկայի նկատմամբ, դրանով իսկ

73
նա փորձում է կառուցել սոցիալական փոխհարաբերություն իր
երեխայի ու նոր մարդու, առարկայի միջև: Երբ երեխաները
արձագանքում են նոր առար-կային (օր`. մոտենալով կամ
խուսափելով) մոր աֆեկտիվ ցուցումների համաձայն` նրանք
հաստատում են մոր դիրքորոշումը, թե երեխան ինչպես պետք է
վերաբերվի որոշ առարկա-ների: Այսպիսով, մայրը և երեխան միասին
կառուցում են աշխարհում եղած առարկաների, և մարդկանց միջև
փոխհարաբերությունները:
Բազմիցս ցույց է տրվել, որ սոցիալական ինքնության և լեզվական
վարքի միջև եղած համապատասխանությունը հաստատուն չէ: Եվ
լեզվաբանական կառույցները չեն կարող ճշգրտորեն վերաբերվել այս
կամ այն լեզվական ինքնությանը:
Միևնույն լեզվով խոսողները կարող են բազմիցս փոխել իրենց
գործողությունները և վարվելակերպերը և դրանով իսկ վերստին
ուրվագծել իրենց և մյուսների սոցիալական ինքնությունները կարճ
ժամանակահատվածում:
Սոցիալական կառուցողական մոտեցումը տալիս է ոչ պարտադիր
նկատառում այն մասին, թե ինչպես լեզուն առանց քերականացվելու
կարող է հարաբերվել սոցիալական ինքնությանը: Այսպիսով,
սոցիալական կառուցողական մոտեցումը լուսաբանում է տարբեր
մշա-կույթների սոցիալական ինքնության վերարտադրման և
մեկնության միջև եղած նմանություններն ու տարբերությունները:
Սոցիալական ինքնությունների բազմաթիվ տարբերություններ
կարելի է գտնել համայնքների միջև, քանի որ համայնքները
արմատապես տարբերվում են իրենց լեզվաբանական
սովորույթներում: Սակայն պրակտիկայում երևում է, որ կան նաև
շատ տարբեր մշակութա-յին նմանություններ` սոցիալական
գործողությունների, աֆեկտիվ և էպիստեմիկ վարվելա-կերպերի միջև
լեզվաբանական կառույցում:
Սոցիալական գործողությունների մեջ ընդհանրությունները
ներառում են հարցական դերանուններ, շարահյուսություն և
ինտոնացիայի բարձրացում, որպեսզի կառուցեն հարցեր:
Հավանաբար բոլոր հասարակություններն ունեն համաձայնության
և անհամաձայնության գործողություններ կառուցելու համար
հաստատական ու ժխտական մասնիկներ: Կան նաև լեզուների և
համայնքների ընդհանրություններ, որոնք հանդես են գալիս
լեզվաբանական կաղապարի օգնությամբ, օր.` ողջունելը,

74
երախտագիտությունը, գնահատականը, հաճոյախոսությունը,
պնդումը, խորհուրդը, թույլտվությունը, բողոքը և այլն:
Սոցիալական ակտերի և վարվելակերպերի նման,
ընդհանրությունները ցույց են տալիս, որ մարդկային էակները կիսում
են համընդհանուր մշակույթի տարրեր: Ամբողջ աշխարհում
երեխաները սոցիալականացվում են և ունեն որոշակի ընդհանուր
ուղիներ` աշ-խարհը լեզվաբանորեն կառուցելու համար:
Սոցիալական ինքնության փոխազդեցության կառուցման մեջ
մշակութային տարբերությունները մեծապես ընկած են այն կապերի
միջև, որոնք ձեռք են բերվում մի կողմից գործողությունների և
վարվելակերպների, մյուս կողմից` սոցիալական ինքնության
հարաբերությունների արդյունքում:
Մի համայնքում որևէ վարվելակերպ կամ գործողություն կարող է
օգտագործվել` կառուցելու որոշ սոցիալական ինքնություն, մինչդեռ
մյուս համայնքում այդ վարվելակերպը կամ գործողությունը
հազվադեպ է օգտագործվում տվյալ ինքնությունը կառուցելու համար:

Միջմշակույթի համամարդկային շերտը

Այդուհանդերձ, անժխտելի է, որ ինչպես մշակույթի, այնպես էլ


ցանկացած ազգի լեզվի մեջ առկա են միաժամանակ և՛
համամարդկային, և՛ ազգային բաղադրիչներ: Համընդհանուր
հասկացությունները, նույն կերպ գիտակցված աշխարհի մարդկանց
կամ առանձին մշակույթների ներկայացուցիչների կողմից, հիմք են
հանդիսանում միջմշակութային հաղորդակցման համար. առանց
դրանց միջմշակութային հաղորդակցություը սկզբունքորեն անհնարին
կլիներ: Միևնույն ժամանակ, ցանկացած մշակույթի մեջ առկա են
առանձնահատուկ մշակութային հասկացություններ` ամրապնդված
լեզվում, բարոյական նորմերում, վարքի
առանձնահատկություններում և այլն:

Գիտական հաղորդակցումը միջմշակույթում

Գիտության ոլորտում միջմշակութային հաղորդակցման նպաստող


գործոնները հետևյալներն են.

75
● Պրոֆեսիոնալ համագործակցման միջոցներով գիտական
տեղեկատվության փոխանակություն,
● Տեղեկատվության հոսքի սահմանափակում` ելնելով թեմաների
և գիտելիքների տար-բերությունից, ճյուղերի դասակարգման և
տարբերակման ճանապարհով,
● Շփման համար մեկ ընդհանուր լեզվի ընտրություն:
Գիտության ոլորտում միջմշակութային հաղորդակցումը
խոչընդոտող գործոններն են` շփման մեկ ընդհանուր լեզվի
բացակայությունը, և, որպես ասվածի հետևություն, տեղե-
կատվության թարգմանությունը կամ փոխակերպումը այլ լեզվի:
Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ կարևորագույն պատճառները,
որոնք բարդացնում են հաղորդակցումը գիտա-կան ոլորտում,
հանդիսանում են լեզվաբանական խնդիրները՝ լեզվական և
խոսքային: Մշակույթների տարբերությունը այս դեպքում
չեզոքացվում է, քանի որ կորպորատիվ գիտական միջավայրը մի
քանի հարյուր տարիների ընթացքում դարձել է միջազգային, որը և
արտահայտվել է գիտական տեքստերում: Շատ մշակույթներում
գիտական ոլորտում ազգային լեզվի կիրառությունը ստացել է հատուկ
գործառնական ոճ, որը նախատեսված է գիտական
տեղեկատվությունը բացատրելու համար: Շատ լեզուներով ձևավորվել
են ազգային եզրաբանական համակարգեր, որոնք արտացոլում են
գիտելիքների համակարգը որոշակի կարգով:

Գիտական ոճի միջմշակութային ներկայացման սկզբունքները

Գիտական նյութերը ստեղծվում են իրականությունը որոշակի


համակարգված ձևով ար-տահայտելու նպատակով, օրինակ`
առարկայի, երևույթի, գիտելիքների համակարգի, ինչ-որ բանի՝
օբյեկտի (օբյեկտների) գոյությունը ապացուցելու, օբյեկտների միջև
կապի առկայութ-յունը կամ բացակայությունը ցույց տալու
նպատակով և այլն: Գիտական տեքստը ընդհանուր առմամբ իրենից
ներկայացնում է գիտական հետազոտության արդյունքների
նկարագրութ-յուն` նրա առանձնահատկությունների հետ կապի մեջ:
Բանավոր գիտական հաղորդակցութ-յունը ներկայացվում է հետևյալ
ժանրերում` զեկույց, դասախոսություն, քննարկում: Գրավոր ձևերը
ներկայացվում են մենագրության, դասագրքերի, հոդվածների,
գրախոսությունների, ծանոթությունների, ռեֆերատների և թեզերի
76
ժանրերում: Կախված ոճից, շփման ձևերից` ժանրերը դասակարգվում
են ըստ թեմատիկայի և կառուցվածքային
առանձնահատկությունների:
Հաղորդակցման մասնակիցների վարքի ռազմավարությունը
գիտական ոլորտում իրականցվում է խոսքի կոնկրետ վարքի
արտահայտմամբ, որը ներկայանում է որպես հա-ղորդակցման
օպտիմալ միջոցների և հնարավորությունների ընտրություն: Տվյալ
ընտրությունը վերաբերում է ոչ միայն ոճին, այլ նաև ժանրին և
տեքստի կառուցվածքային ձևին: Գիտական գրավոր տեքստերի
հատկությունը լեզվի օգտագործման արդյունքն է՝ հիմնված որոշակի
«հաղորդակցման կոդեքսի» վրա, որը գործում է գիտական
համագործակցության շրջանակներում: Այդ օրենսգիրքը հիմնվում է
ընդհանուր հաղորդակցային գիտաժողովների և խոսքի
հաղորդակցման կանոնների վրա և իրականացվում է խմբակցության
ներսում գործող նորմերին համապատասխան:
Շփման ռազմավարություն ասելով պետք է հասկանալ տեքստի
հեղինակի շփման ոլորտը, որը պայմանավորված է նրա լեզվական
փորձառությամբ և վարքով: Սա ենթադրում է, որ հեղինակը պետք է
ենթարկվի օգտագործվող ֆունկցիոնալ ոճի նորմերին և շփման
կոնկրետ իրավիճակների կանոններին: Այն պետք է համաձայնեցվի
նաև տեքստի հեղինակի սոցիալ-լեզվական և հոգեբանական
առանձնահատկություններին:
Գիտական էթիկետ

Քաղաքավարության ռազմավարությունը իրականացվում է


գիտական ոճում դրական և բացասական գնահատականներ
արտահայտող միջոցների օգնությամբ, որոնք սովորաբար ենթադրում
են մասնագիտացված լեզվական արտահայտությունների տարածված
ձևեր: Բացասական նշանակություն ունեցող բառույթների
օգտագործման ժամանակ կիրառվում են ոճական որոշ արգելքներ:
Ամբողջապես բացասական և նույնիսկ դրական բնույթ ունեցող
բառույթների և ձևերի կիրառությունը որոշակի ենթատեքստում
խրախուսելի չէ: Այդ ռազմա-վարությունը կիրառելիս պետք է
արտահայտվել ոչ կտրուկ կերպով: Դրա համար օգտագործ-վում են
անդեմ նախադասություններ, ինչպես նաև պասիվ կառուցվածքներ:
Դրանց օգտա-գործումը հնարավորություն է տալիս արտահայտվելու
կենտրոնը տեղափոխել գործողութ-յունների կամ իրավիճակների

77
օբյեկտ, որը ակտիվ կառուցվածքներում կազմում է արտա-
հայտչականության շրջագիծը:
Հեգնանքի ռազմավարությունը գրավոր գիտական տեքստում
հազվադեպ է ուղղակիորեն արտահայտվում, սակայն
քաղաքավարության ռազմավարության հետ միասին այն բացատ-
րում է հեղինակի դիտավորությունը արտահայտելու ինչպես իր
համոզմունքը, այնպես էլ որոշակի կասկած նկարագրվող փաստերի և
իրավիճակների գնահատականի հետ կապված: Իհարկե, այդ
ռազմավարության ուղղակի արտահայտությունը գիտական տեքստի
«երկրոդա-յին» գրավոր ժանրերում անթույլատրելի է: Հատուկ
ուշադրություն պետք է դարձնել հաղորդ-ման ձևի վրա, այսինքն այն
տեղեկատվության, որի համար տեղի է ունենում հաղորդակ-ցություն:
Ակնհայտ է, որ գիտական ոլորտի շփման հիմքում ընկած է աշխարհի
մասին նոր գիտելիքների ստացման անհրաժեշտությունը: Այդ տիպի
գործունեության հիմնական ար-դյունքներից մեկը որոշակի տեքստի
կազմումն է, որտեղ ներկայացված կլինի աշխարհի օբյեկտների
մասին բացարձակ օբյեկտիվ տեղեկատվություն: Գործունեության այս
տիպի սո-ցիալական կողմնորոշման բարձր աստիճանը հանգեցնում է
նրա սոցիալական կարգավոր-ման պարտավորվածության, որը
տարածվում է ոչ միայն հաղորդակցվողների սոցիալական և
կարգավիճակային դերի, շփման ոճի, այլև խոսողի նկատառումների և
հաղորդվող տեղե-կատվության բնույթի վրա:

5․ Գիտակցություն և կարծրատիպեր

Յուրաքանչյուր լեզու յուրովի է մասնատում աշխարհը, ունի նրա


համակարգման իր եղանակը: Յուրաքանչյուր ազգություն, ժողովուրդ
ունի շրջակա միջավայրի, մարդկանց, այլ մշակույթի
ներկայացուցիչների մասին իր սեփական պատկերացումները:
Հասարակության մեջ ձևավորվում են որոշակի կարծրատիպեր,
ինչպես հենց իրենց մշակույթի ավադույթների և վարմունքների
վերաբերյալ, այնպես էլ այլ լեզվի և մշակույթի ներկայացուցիչների
վերա-բերյալ: Շատ գիտնականներ (Ու. Լիպման, Ի. Ս. Կոն, Յու. Ա.
Սոռոկին, Խ. Յու. Մարկովինա, Ա. Վ. Պավլովսկայա, Ն. Վ. Ուֆիմցևա,
Վ. Վ. Կրասնիխ և այլն) զբաղվում են տվյալ հիմնա-խնդրի

78
ուսումնասիրությամբ: Կարծրատիպի երևույթը պետք է դիտարկվի
լայն իմաստով` որպես հասարակությունը ներառող մեկ ազգի
պատկերացումները մեկ այլ ազգի մշակույթի վերաբերյալ:

Կարծրատիպ հասկացությունը

Մարդը, ընկալելով աշխարհը իր մշակույթին բնորոշ և գերակշռող


արժեքներով, հարաբերություններով և հասկացություններով, իրեն
ցուցաբերում է դրանց համապատասխան: Այդ պատճառով
մարդկանց` աշխարհի վերաբեր-յալ պատկերացումները,
ըմբռնումները միշտ տարբեր են ու հարաբերական և պայմանավոր-
ված են նրանով, թե որ մշակույթում է մարդը ծնվել և
դաստիարակվել: Որպեսզի հասկանալ, թե ինչու է այլ մշակութային
հասարակության ներկայացուցիչը իրեն որոշակի ձևով պահում ինչ-
որ սոցիալ-մշակութային իրավիճակում, ապա առաջին հերթին պետք
է հասկանալ` ինչպես է նա ըմբռնում այդ աշխարհը, տեսնել
իրադրությունը նրա աչքերով, պատկերացնել, թե ինչպես է
աշխատում նրա ընկալումը:
Մեկ մշակույթի ներկայացուցիչների կողմից, մեկ ուրիշների վարքի
մեկնաբանության ընթացքում դիպվածական բնորոշման
բովանդակությունը հիմնականում որոշվում է յուրա-քանչյուր կողմի`
մյուսի մասին կարծրատիպային պատկերացումներով: Վերջիններս
են` պատկերացումները կյանքի, ապրելակերպի, սովորույթների,
բարիքների, հմտությունների մասին, այսինքն` այս կամ այն ազգի
էթնիկամշակույթային հատկությունների համակարգի մասին:
Այդպիսի պատկերացումների հիմքն են կազմում տարբեր մարդկային
խմբերի պար-զեցված մտավոր ներկայացուցչությունները, որոնք
չափազանցեցնում են նման հատկություն-ները և ,արհամարհումե
տարբերությունները:
Համեմատությունն այլ ազգերի հետ, օգնում է նրանցից
յուրաքանչյուրին զգալ սեփական անհատականությունը: Այսպես,
օր.` ֆրանսիացիների աչքերով բելգիացիները հումորից զուրկ,
միամիտ, դանդաղամիտ մարդիկ են, շվեցարացիները`
սահմանափակ, ժլատ և հաշ-վենկատ պեդանտներ են,
իտալացիները` ստախոսելու սիրահարներ:
Ֆրանսիական էթնիկական կարծրատիպների համաձայն` հույնը
ներկայացվում է որպես ճարպիկ մարդ, թուրքը` ֆիզիկապես ուժեղ,
լեհը` խմել սիրող: Անգլիացիներին երբեմն մեղադրում են
79
շահամոլության և էգոիզմի մեջ, գերմանացիները երկյուղ են
առաջացնում իրենց կարգապահությամբ, կազմակերպվածությամբ,
աշխատասիությամբ և ագրեսիվութ-յամբ: Ռուսների մեջ
ֆրանսիացիները գնահատում են նրանց ուժը, սրտակցությունը,
դժբախ-տություններում դիմակայունության և համբերության
ցուցաբերումը, այն հատկությունները, որ հենց իրենց չի
բավարարում:
Յուրաքանչյուր մարդու վարքագիծը (չնայած որ որոշ դեպքերում
այն անհատական է) ցանկացած հասարակությունում
տիպականացված է, այսինքն` այն ենթարկվում է նորմերի`
անհատապես մշակված տվայլ հասարակությունում: Մշակույթային
կարծրատիպերը մարդու վարքագծի վրա ազդեցություն են ունենում
իր սեփական մշակույթային և լեզվական տարածությունում և սկսում
են ընկալվել այն պահից, երբ մարդը իրեն գիտակցում է որպես
որոշակի էթնոսի, մշակույթի մի մաս:
Ներքոնշյալ երևույթները առանձին ժողովուրդների մոտ
վերաբերում են կարծրատիպերին.
● Խոսակցական, վերբալ վարքագիծ,
● Ոչ խոսակցական վարքագիծ (միմիկա, ժեստեր, շարժումներ),
● Ազգային բնավորությունը և նրա մասին այլ ազգերի
պատկերացումները,
● Սոցիալական իրավիճակները և վարվելաձևը դրանց ժամանակ,
● Կենցաղի առանձնահատկությունները,
● Ազգային խոհանոցը,
● Կրոնական և ազգային ծիսակատարությունները:
Հաջող հաղորդակցական ակտի իրականացման համար տարբեր
ազգերի միջև անհրաժեշտ է ոչ միայն լեզվի տիրապետում, այլև
ֆոնային գիտելիքների իմացություն, ինչպես նաև մեծ դեր են
կատարում նախադեպային անունները` անհատական անունները,
իրավիճակները` լավ հայտնի այս կամ այն ազգի ներկայացուցչին:
Նախադեպային անունները բաղկացուցիչ են համարում այնպիսի
հասկացության, ինչպիսին են ֆոնային գիտելիքները: Վերջիններս
կարևոր են ազգային մշակույթի կարծրատիպերի մեկնաբանման և
պարզաբանման, նրանց ընկալման և ճիշտ դատողության համար:
Նրանք ներառում են աշխարհայացքի, տեսանկյունների համակարգը`
տվյալ հասարակությունում գերիշխող, էթնիկական

80
գնահատականները, էսթետիկական ճաշակները, խոսակցական և ոչ
խոսակցական վարքագծի նորմերը և այն գիտելիքների մեծ մասը,
որին տիրապետում են տվյալ հասարակության բոլոր անդամները:
Ժողովուրդների կյանքի շատ կողմերը, կենցաղի սովորույթները,
ավանդույթները, պատմական իրադարձությունները, որոնք հայտնի
են տվյալ լեզվական խմբի անդամներին և ծանոթ չեն
օտարերկրացիներին, պատճառ են դարձել տվյալ մշակույթային
տարածությունում այս կամ այն կարծրատիպերի առաջացմանը:
Մարդը, հանդիպելով այլ ազգի, մշակույթի ներկայացուցիչներին,
սովորաբար ցուցաբերում է բնական հակում` ըմբռնելու նրանց
վարքը իր մշակույթի տեսանկյունից, այսպես կոչ-ված` ,մի արշինով
չափելե: Ընդ որում` առանց զրուցակցի ճիշտ և արագ գնահատելու
հմտության, դժվար է կողմնորոշվել այլ սոցիալական և մշակութային
շրջապատում: Շատ հաճախ օտար լեզվի, ժեստերի սիմվոլիկայի,
միմիկաների և վարքի այլ էլեմենտների չիմացությունը, չհասկանալը
բերում է նրանց գործողությունների իմաստի աղավաղված մեկ-
նաբանության, ինչն իր հերթին ստեղծում է բացասական
զգացմունքներ, ինչպիսիք են զգու-շությունը, ատելությունը,
թշնամությունը: Այդպիսի իրադրություններից դուրս գալու իրա-կան,
ռեալ ելք են հանդիսանում կարծրատիպերը, որոնք ինչ-որ ձևով
հուշում են, օգնում ձևավորելու այլ մարդկանց գնահատողական
ենթադրությունները և մեկանաբանությունները:

Կարծրատիպերը ծագում են միջմշակութային կամ միջէթնիկական


շփումներից, որոնց ընթացքում բացահայտվում են առավել տիպիկ
գծեր` այս կամ այն ազգին, մշակույթին բնորոշ, և կապված այդ
բնորոշիչ հատկանիշների և որակների հետ` դրանք
ստորաբաժանվում են խմբերի (կատեգորիաների):
Այսպես աստիճանաբար ձևավորվում են էթնոմշակութային
կարծրատիպեր, որոնք իրենցից ներկայացնում են տվյալ ազգին կամ
նրա մշակույթին բնորոշ գծերի ընդհանրացված համակարգ:
Ներկայիս գիտությունը ներկայացնում է կարծրատիպերի մի քանի
բնորոշումներ, որոն-ցում արտացոլված են նրանց հիմնական
գործոնների տարբեր հասկացություններ և կարծ-րատիպի էությունը
որոշելու տարբեր մոտեցումներ: Այդ բնորոշումների համար հատուկ
է կարծրատիպերի դիտարկումը որպես գիտակցության արգասիք`
տվյալ սոցիումին համա-պատասխան:

81
Բացի դրանից, կարծրատիպը ենթադրում է հաստատուն,
պարբերաբար կրկնվող վարքի ձևեր: Դրանք այսպես կոչված
վարվելաձևի շաբլոններ, շտամպեր, օրինակներ են` ընդունված այս
կամ այն մշակույթում: Համաձայն այլ տեսանկյունի` կարծրատիպն
իրենից ներկայաց-նում է հոգելեզվաբանական, դինամիկ,
ֆունկցիոնալ համակարգ` կոչված կանոնավորելու սուբյեկտի
սոցիալապես նշանակալի գործունեությունը: Այլ մեկնաբանմամբ`
կարծրատիպը դիտարկվում է որպես խմբակային գիտակցության
ցուցաբերում, որը արտահայտվում է ստանդարտ վարվելակերպի,
մարդու կամ նրանց խմբի կերպարանքի իդեալացված կլիշեյի
տեսքով:
Արևմուտքում կարծրատիպերի հետազոտությունը սկսվել է
նախորդ հարյուրամյակի 20-րդ թթ-ից, երբ ամերիկացի սոցիոլոգ Ու.
Լիպմանը առաջինը փորձեց տալ կարծրատիպի բնորոշումը: Նրա
կարծիքով` «Կարծրատիպերը կանխակալված կարծիքներ են, որոնք
հստակ կառավարում են ընկալման բոլոր պրոցեսները: Դրանք
պիտակավորում են որոշակի օբյեկտներ, ինչպես հայտնի, այնպես էլ
անհայտ, որի հետևանքով քիչ ծանոթները թվում են լավ հայտնի, իսկ
անծանոթները` բացարձակ անհայտ»:
Կարծրատիպերի այդպիսի բացասական գնահատումը`
առաջարկված առաջին անգամ Լիպմանի կողմից, գերակշռում էր
արևմտյան գիտության մեջ մինչև 50-ական թթ-ի վերջը, երբ առաջ էր
բերվել ենթադրություն, որ կարծրատիպի բովադակությունը կարող է
լինել այս կամ այն կարգի իրականություն: Այս ենթադրության
համապատասխան` ամերիկացի սոցիոլոգ-հոգեբան Տ. Շիբուստանին
տվել է կարծրատիպի հետևյալ բնորոշումը. «Կարծրատիպը
հանրաճանաչ հասկացություն է` նշանավոր մարդկանց մտավոր
խմբավորում ինչ-որ արագ տարբերակող հատկանիշի տեսանկյունից`
այդ մարդկանց վերաբերյալ լայն տարածված պատկերացումների
աջակցությամբ»:
70-ական թթ-ի սկզբից, ամերիկյան գիտության վերաբերմունքը
կարծրատիպի հանդեպ էապես փոխվում է: Այդ ժամանակ խորացավ
կոնկրետ ձևերի և տեսակների (սոցիալական, էթնիկական,
տարիքային) կարծրատիպերի ուսումնասիրությունը: Արևմուտքի
ժամանակա-կից հետազոտությունները ուղղված են այնպիսի
տեսանկյունների ասպեկտների ուսումնա-սիրությանը, ինչպիսիք են
էթնիկական բաղադրամասը, ընկալման սիմվոլիզացիան, տեղե-
կատվական բովանդակությունը և այլն:

82
Կարծրատիպն առաջանում է նախորդ կյանքի անհատական և
խմբային փորձին դիմելիս և պայմանավորված է նախկինի
ընկալմամբ: Կարծրատիպերի ստեղծման և ձևավորման պրոցեսը
առաջանում է տարբեր հոգեբանական տարրերի անմիջական
համագործակցութ-յան ժամանակ (ձևերի, քննարկումնների,
Առոգանումների, իմաստային դիրքորշումների, կրկնվող
գնահատումների, հույզերի և այլն):
Կարծրատիպերի ուսումնասիրությամբ զբաղվել է նաև
Մամարդաշվիլին, դրանք դիտարկելով գործաբանական
տեսանկյունից։
Կարծրատիպերի ձևավորման գործընթացը հիմնվում է
երկրորդական ազդանշանային համակարգի վրա և ներառում է 3
փուլ: Սկզբնական փուլը ենթադրում է համակարգի զգացմունքների
վրա լսողական և տեսողական գրգռիչների հաջորդական
ազդեցություն և խոսքային ու տեսողական կերպարներից ստացված
գրգռիչների փոխադարձ կապակցումը գլխուղեղում, ինչը ավարտվում
է գիտակցության մեջ ամբողջական պատկերների ստեղծմամբ, առկա
պատկերացված և արդեն պատրաստի նշանների ու գիտակցության
ձևերի իրականացմամբ: Այնուհետև, հաջորդում է փնտրողական
փուլը, երբ տեսողական և լսողական ինֆորմացիան նույնացվում է
պատկերացումների հետ և ճանաչվում: Ընդ որում` ընդհանուր
սխեմատիկ պատկերացումը հարստանում է մանրամասներով և
ստանում կոնկրետ բովանդակություն: Պրոցեսն ավարտվում է
ճանաչումով։ Կարծրատիպերի ելակետային տեղեկատվությունը
գլխուղեղում սինապտիկ զուգորդային կապերի տեսքն ունի: Այստեղ
ընկալման և հիշողության գործող տարրերը առաջ են բերում մի շարք
զգացմունքներ, նշաններ ու կերպարներ, որոնք էլ իրենց
ընդհանրացմամբ ձևավորում են համապատասխան կարծրատիպը:

Դրա հետ մեկտեղ, կարծրատիպի առաջացման հոգեբանական


մեխանիզմը հիմնվում է նաև սովորական մարդկային
գիտակցությանը հատուկ՝ «մտածելակերպի տնտեսման» սկզբունքի
վրա: Վերոնշյալ սկզբունքը նշանակում է, որ մարդիկ չեն ձգտում
ամեն ամգամ տեղի ունեցող երևույթներին արձագանքել
զգացմունքների և ապրումների ողջ լիությամբ, այլ դրանց վերագրում
են իրենց արդեն հայտնի կատեգորիաներ: Անընդհատ փոփոխվող
աշխարհը նրան պարզապես ծանրաբեռնում է նոր ինֆորմացիայով և
ստիպում է այն դասակարգել առավել հարմար և առօրյա մոդելներով,
83
որոնք անվանվել են կարծրատիպեր: Այս դեպքում ճանաչողական
պրոցեսը մնում է սովորական գիտակցության մակարդակում`
սահմանափակելով կենսական փորձի վրա հիմնված տվյալ ոլորտին
տիպիկ պատկերացումների ընդհանրա-ցումը:
Միևնույն ժամանակ, մարդուն շրջապատող աշխարհին
տիրապետում են կրկնողական և միատեսակ հայտնի տարրեր, որոնց
հանդեպ մարդու մոտ ձևավորվում են հաստատուն ռեակցիաներ և
գործողություններ` նույնպես կարծրատիպային բնույթ կրող:
Կարծրատիպե-րից հրաժարվելու համար մարդուց կպահանջվեր
ուշադրության անընդհատ լարվածութ-յուն, և նրա ողջ կյանքը
կվերածվեր սխալների և փորձերի անվերջ հաջորդականության:
Դրանք օգնում են մարդուն տարբերակել և պարզեցնել շրջակա
աշխարհը, դասակարգել և կարգի բերել այն, օգնում են ծանոթը և
ճանաչելին արագ առանձնացնել և տեղավորել հիշողության
խտացված, պիտակավոր դարակներում:
Կարծրատիպերի առաջացման պատճառները տարատեսակ են:
Նրանցից ամենակարևորը, հավանաբար, հանդիսանում է
գիտակցության պաշտպանիչ ռեակցիան` գլխուղեղում անընդհատ
աճող ինֆորմացիայի ծավալի նկատմամբ: Ընդունվող ինֆորմացիայի
կարծրա-տիպացումը հանդես է գալիս որպես գլխուղեղի
ծանրաբեռնվածությունից պաշտպանման բնական ձև` ուղղված ողջ
օրգանիզմի առողջության և ամբողջականության պահպանմանը:
Առանց այդ պաշտպանիչ ֆունկցիայի, մարդու գիտակցությունը
պարզապես կխճճվեր` անընդհատ կատարելով գնահատողական
մեկնաբանություններ: Կարծրատիպերի առկա-յությունը զգալի
կերպով հեշտացնում և թեթևացնում է այդ պրոցեսը:
Մարդու կողմից կարծրատիպի ընկալումը տեղի է ունենում
տարբեր ուղիներով:
Առաջինը` դրանք ընդունվում են համայնացման
(սոցիալիզացման) և մշակութացման պրոցեսում: Քանի որ
կարծրատիպերն իրենցից ներկայացնում են մշակույթի մի մաս, ապա
այլ խմբերի մասին «տեղեկությունե մենք որոշ չափով ,ստանում ենք
մոր կաթի հետ»: Շատ կարծրատիպեր փոխանցվում և զարգանում են
դեռևս ծնողների կողմից մեր գիտակցությու-նում հիմք դրված
կերպարներով: Իրենց վերջնական ձևը դրանք ձեռք են բերում 12-30
տա-րեկան հասակում, որից հետո ամուր հիմնադրվում են և փոխվում
են մեծ դժվարությամբ: Ընդ որում` դա վերաբերում է ոչ միայն նրան,
թե ինչպիսին են մեր աչքերում այլ խմբերը, այլև մեր

84
պատկերացումները սեփական խմբերի դրսևորման մասին` օտար
խմբերի տեսանկյու-նից:
Երկրորդ հերթին` կարծրատիպերը ձևավորվում են այն մարդկանց
հետ շփման ընթացքում, որոնց հետ առավել հաճախ ստիպված ենք
հանդիպել` ծնողները, ընկերները, հասա-կակիցները, ուսուցիչները և
այլն: Օրինակ, եթե երեխաները լսում են իրենց ծնողներից, որ
«ռուսները շատ բարեհոգի են» կամ որ «գնչուհիների աչքերին նայել
չի կարելի` կխաբեն», ապա նրանք ընդունում են այդ կարծրատիպը:
Երրորդ դեպքում` կարծրատիպերը կարող են առաջանալ
անհատական, սահմանափակ շփումներից: Այսպես, եթե ձեզ
շուկայում խաբել է ադրբեջանցի առևտրականը, ապա դուք կաող եք
ենթադրել, որ բոլոր ադրբեջանցիները ստախոս են և խաբեբա: Տվյալ
դեպքում կարծ-րատիպը ձևավորվում է` ելնելով սահմանափակ
տեղեկատվությունից:
Չորրորդ` կարծրատիպերի ձևավորման պրոցեսում հատուկ տեղ են
գրավում մասսա-յական լրատվության միջոցները, որոնցով
կարծրատիպերի ձևավորման հնարավորություն-ները
անսահմանափակ են ինչպես իրենց մասշտաբով, այնպես էլ իրենց
ուժով: Շատ մարդ-կանց համար մամուլը, ռադիոն և
հեռուստատեսությունը բավականին հեղինակային են: Վեր-ջիններիս
արտահայտած կարծիքը դառնում է նաև մարդկանց կարծիք` դուրս
մղելով իրենց մտածելակերպից սեփական դիրքորոշումները: Այդ
պատճառով, չունենալով հաղորդակ-ցության անձնական փորձ`
մարդիկ օտարերկրացիներին շնորհում են արտաքին տեսքի խիստ
ֆիքսված դիմագծեր և բնավորության առանձնահատկություններ:

Ներկայացնելով կարծրատիպերի լրատվության միջոցներով


ձևավորման մեխանիզմը` առանձնացնենք հասարակության վրա
նրանց ազդեցության պատճառները.
● Շատ մարդկանց համար լրատվության միջոցները հանդիսանում
են հեղինակավոր կարծիքի աղբյուր, որը քննադատորեն չի
գերագնահատվում: Դա տեղի է ունենում այն դեպքում, երբ անհատը
չի տիրապետում սեփական կարծիքի ձևավորման համար բավարար
գիտելիքների կամ դիրքոշումների,
● Մեծ նշանակություն ունի ինֆորմացիայի աղբյուրի
կարգավիճակը: Միանգամայն ակնհայտ է ճանաչված քաղաքագետի
կամ հասարակական գործիչի կողմից ինֆորմացիոն ազդեցության
85
արդյունքը մարդկանց վրա: Ինչքան բարձր է ինֆորմացիայի
աղբյուրի հեղի-նակությունը, այնքան, համապատասխանաբար,
բարձր է ունկնդիրների վստահությունը այդ տեղեկատվության
նկատմամբ: Նույնիսկ եթե մի շարք անհատներ քննադատորեն ընդու-
նեն այդ աղբյուրի ինֆորմացիան, միևնույնն է, այն կամրապնդվի
նրանց գիտակցությունում,
● Մասսայական լրատվության միջոցները տիրապետում են
կարծես թե ընդունված որո-շումներից «պատասխանատվությունը
հանելու» ունակությամբ: Ամեն անգամ, երբ մարդը տատանվում է
որոշման ընդունման մեջ, նրա վերջնական ընտրությունը
իրականացվում է որոշումների եղած տարբերակներից
հեղինակավորի հավանության օգնությամբ: Այս դեպ-քում մարդը չի
զգում ներքին կոնֆլիկտի զգացումը իր ընդունած որոշման
հետևանքների համար և հանում է իրենից ողջ
պատասխանատվության զգացումը: Արդյունքում, անհատի մոտ
վերանում է իր վարքագծի նկատմամբ ամեն տեսակի քննադատական
գնահատականը, ինչպես նաև նրա արդյունքի վերաբերյալ
անհանգստությունը: Բոլորը թվում է` ճիշտ է և արդարացի, քանի որ
նրա կարծիքով ինքը գործել է հեղինակության թույլտվությամբ և
հավանությամբ: Տվյալ դեպքում, փաստորեն, մասսայական
հաղորդակցման միջոցների ազդեցությունը համեմատելի է
մասսայական հաղորդակցման հիպնոսի հետ:
Իրենց բնույթով պայմանավորված՝ կարծրատիպերն օժտված են մի
շարք գործառույթներով: Դրանց թվին են պատկանում
ամբողջականությունը, արժեքային և զգացմունքային-
գնահատողական երանգավորումը, կայունությունը,
պահպանողականությունը, ռացիոնալացումը և այլն: Այս որակների
շնորհիվ կարծրատիպերը կատարում են բազմապիսի ֆունկցիաներ,
որոնցից, միջմշակութային հաղորդակցման տեսանկյունից, առավել
կարևոր են հետևյալ երեքը.
1. Համեմատաբար հաստատուն տեղեկատվության փոխանցումը,
2. Կողմնորոշող ֆունկցիա,
3. Իրականության ստեղծման վրա թողած ազդեցությունը:
Համեմատաբար հավաստի տեղեկատվության փոխանցման
ֆունկցիան հիմնված է «գլո-բալ» ընդհանրացման պրոցեսների վրա,
86
որոնք տեղի են ունենում այլ մշակութային խմբերի մոտ դրսևորվող
անսովոր, աչքի ընկնող պահվածքի և մտածելակերպի քննման
ժամանակ: Այլ մշակույթ ոտք դնելով՝ մարդիկ հակված են
ընդհանրացնելու և կանոնակարգելու այն ամենը, ինչ տեսնում են:
Օտար մշակույթի հետ շփվելու առաջին իսկ օրվանից, սկսվում է նոր
տեղեկությունների կանոնակար-գումը և ձևավորվում է այդ մշակույթի
համեմատաբար ճշգրիտ մոդելը: Դա կատարվում է իրականության
պարզեցման և ընդհանրացման, տվյալ մշակույթի հատուկ գծերի
ընդգծման ճանապարհով: Այդ իսկ պատճառով, տպավորություն-ների
ամբողջ բազմազանության հիման վրա ստեղծվում են օտար
մշակույթի հստակ ուրվա-գծերը և որոշակի հատկանիշներով տրվում է
նրա ներկայացուցիչների ընդհանուր բնութա-գիրը: Օրինակ`
գերմանացիների գործնականության և ճշտապահության, հայերի
հյուրընկա-լության, իտալացիների տաքարյունության
կարծրատիպերի ստեղծման հիմքում ընկած են նրանց իրական
վարքի դիտարկումները:
Կողմնորոշող ֆունկցիայի էությունը կայանում է նրանում, որ
կարծրատիպացման միջո-ցով հաջողվում է ստեղծել շրջապատող
աշխարհի պարզեցված մատրիցան, որի բջիջում, հենվելով
կարծրատիպերի վրա, «տեղավորվում են» որոշակի սոցիալական
խմբեր: Հիմնվե-լով կարծրատիպային հատկանիշների վրա` սա
հնարավորություն է տալիս արագ տարբե-րակել տարբեր խմբերի
մարդկանց՝ սպասելով նրանցից որոշակի վարվեցողություն: Օրի-
նակ` գնչուներին վերագրելով գուշակության արվեստը` մենք,
փողոցում նկատելով որևէ ան-ցորդի հետ զրուցող գնչուհու, առաջին
հերթին կմտածենք, թե նա գուշակուհու ծառայություն է առաջարկում
վերջինիս: Սակայն եթե նույնը տեղի ունենար մեր հասարակական
խմբից ոչնչով չտարբերվող որևէ կնոջ հետ, նման ենթադրություններ
մեզ մոտ չէին առաջանա: Այսպիսով, կարծրատիպերը նպաստում են
հասարակությունը բաժանել տեսանելի և հաս-կանալի խմբերի՝ այդ
կերպ թույլ տալով պարզեցնել անծանոթ մշակույթի բարդությունը:
Իրականության ստեղծման վրա ունեցած ազդեցության ֆունկցիան
կայանում է նրանում, որ կարծրատիպերի օգնությամբ հաջողվում է
սահմանազատել սեփական և օտար էթնիկ խմբերը:
Կարծրատիպացումը հնարավորություն է տալիս այդ խմբերի
արժեքային համեմա-տությունը տալ՝ այդպիսով պահպանելով
սեփական խմբի ավանդույթները, սովորույթները, տեսակետերը և
արժեքները: Սրանով է պայմանավորված, որ կարծրատիպերը

87
համարվում են պաշտպանական մեխանիզմ, որը ծառայում է
սեփական մշակութային խմբի դրական նույնության պահպանմանը:
Այսպիսի սահմանափակումը կապված է նաև ներխմբային ֆա-
վորիտիզմ հասկացության հետ, որը ենթադրում է սեփական
մշակույթի առավել դրական կերպարի ձևավորումը՝ համեմատած այլ
մշակույթների հետ: Այստեղ, կարծրա-տիպերը, ստեղծելով որոշակի
ռեալություն, համախմբում են սեփական մշակութային խումբը և որո-
շում են նրա սահմանները: Դրա օրինակ կարող են ծառայել
կարծրատիպ-ասացվածք-ները և անեկդոտները, որոնք գոյություն
ունեն յուրաքանչ¬յուր մշակույթում: Այդ ասացվածքներում կարելի է
տեսնել սեփական և օտար մշակույթների բավականին կոնկրետ
պատկերը և հա-կադրությունը: Տարբեր հասարակական խմբերը,
փոխներգործելով միմյանց հետ, իրար հան-դեպ որոշակի
հասարակական կարծրատիպեր են ձևավորում: Դրանցից
ամենահայտնին համարվում են էթնիկական կարծրատիպերը՝ մի
էթնիկական խմբերի անդամների մասին պատկերացումները այլ
խմբերի տեսանկյունից: Այդ պատճառով, կարծրատիպերը հիմնա-
կանում պրոյեկտում են մեծ հասարակական խմբերը:

Լեզվամշակութային գիտակցություն

Ներկայումս յուրաքանչյուր ազգի մշակույթում և լեզվում ներկա են


միաժամանակ համա-մարդկային և ազգային կոմպոնենտները:
Աշխարհի բոլոր մարդկանց կամ առանձին մշա-կույթների
ներկայացուցիչների կողմից միանման գիտակցվող ունիվերսալ
նշանակություն-ները հող են ստեղծում միջմշակութային
հաղորդակցման համար: Առանց դրանց միջմշա-կութային
փոխըմբռնումը ուղղակի անհնար կլիներ: Յուրաքանչյուր
մշակույթում գոյություն ունեն յուրահատուկ մշակութային
հասկացություններ՝ լեզվում, բարոյական նորմերում, վար-քի
յուրահատկություններում ամրացված:
Լեզվական ինքնությունը միջազգային մշակույթի հաղորդակցման
մեջ
Ծանոթանալով տարբեր լեզուների ժամանակատեսակային
կարգին` գալիս ենք այն եզրակացության, թե ինչ բազմազան են
ժամանակային կարգերը լեզվամշակույթում:

88
Տարբեր մշակույթների համար յուրահատուկ են ժամանակի
ընկալումը և ուղղվածությունը։ Ակնառու տարբերություններ
կբացահայտեք, եթե ուսումնասիրեք, օրինակ արևելքի և արևմուտքի
ժամանակային պատկերացումները լեզվում, արաբական մշակույթը,
հայկական մշակույթը և ժամանակի անգլոամերիկյան
պատկերացումները։
Հոֆշտեդն այս գործոնը համարում է մշակութային էական
առանձնահատկություններից մեկը, որով պայմանավորվում են
մշակույթների մտածական, էթիկական և արժեքային
տարբերությունները։ Նույն պատմական ընթացքում լեզուները կարող
են գտնվել տարբեր զարգացման աստիճաններում: Այսինքն`
լեզուները կարող են գտնվել տարբեր ժամանակային առանցքներում
և այդ իսկ պատճառով միջմշակութային կոնֆլիկտի պատճառ
դառնալ:

Տարածությունը նույնպես համարվում է հարաբերական


կատեգորիա, և պայմանավոր-ված է մշակույթով: Հոլը եկել է այն
եզրակացության, որ արևմտյան մշակույթը ուշադրություն է դարձնում
օբյեկտներին` անտեսելով տարածությաւն գաղափարը, երբ
արևելյան մշակույթը պնդում է, որ առարկաների միջև
տարածությունը նույնպես ուշադրություն է պահանջում:
Գիտնականերն ապացուցել են, որ ամերիկացիների անձնական
տարածությունը ավելի շատ է քան ռուսներինը. դա կապված է
ամերիկյան անհատականության հետ: Ամերիկացիները շատ դժվար
են կիսում իրնց տարածքը, այդ ամենը նկատվում է, երբ նրանք գալիս
են Ռուսաստան և ստիպված են լինում կանգնել հերթերում, ինչը շատ
ճնշող են համարվում :
Ընկերությունը նույնպես համարվում է տարածքային
հասկացություն, որը տարբեր մշա-կույթներում կազմակերպվում է
տարբեր ձևերով: Տարածության մեջ կողմնորոշվելու համար շատ
կարևոր է հաղորդակցի համար, թե որտեղ է գտնվում առարկան:
Այսպես, հաղորդա-կիցը հասկանում է, որ խոսքի կամ տեքստի
աշխարհը կողմնորոշված է Հյուսիսային Ամե-րիկայի
իրադարձությունների հետ, որոնք կողմնորոշում են իր հայացքը:
Նույնիսկ եթե աշ-խարհագրապատմական կատեգորիան` դրված
քննարկվող արտահայտություններում էա-կան չէ շարադասության
համար, թարգմանիչը, այնուամենայնիվ, գիտակցում է նախնական
ելակետային պայմանները, որոնցով հիմանվորում են դիտարկվող
89
արտահայտությունները, և այդ գիտակցումը պայմանավորում է
ընդհանուր թարգմանությունը:

Գիտակցության էթնիկ կարծրատիպացումը

Մյուս կողմից, չի կարելի գերագնահատել կարծրատիպերի դերը,


քանի որ վարքի մոդելն ու իրական վարքը տարբեր են: Կարծրատիպը
կատարում է վարքագծի ծրագրի դեր, որն իրականանում է կոնկրետ
ծեսերում, սովորույթներում, էթիկետում, աշխատանքում, խաղի մեջ,
հանգստի, տոների ժամանակ, դաստիարակության, խնամքի,
վիրավորելու, պատժելու եղանակներում և այլն: Լավագույն դեպքում
կարծրատիպը և դրա կատարումը պետք է համընկնեն, սակայն
իրականում դրանց միջև միշտ անջրպետ կա, ընդ որում
յուրաքանչյուր հա-սարակություն մշակում է վարքի տարբեր
ոլորտների խախտման նկատմամբ խստության և հանդուրժողության
իր չափորոշիչը: Քանի որ կարծրատիպերը վերևից չեն պարտադրված,
այլ մարդուն հատուկ են ներքուստ, բացի արտաքին
կարգավորիչներից, մեծ դեր են խաղում ներ¬քինները` ամոթի,
վախի, մեղավորության, պարտքի զգացումները և այլն:
Էթնիկական կարծրատիպերի ողջ բազմազանության մեջ
առանձնացվում է ընկալման կարծրատիպերի խումբը, որի տակ
սովորաբար հասկացվում է որևէ էթնիկ խմբի կամ էթնի-կական
ընդհանրության պարզեցված, սխեմայացված, զգայական և
չափազանց կայուն կեր-պարը, որը տարածվում է նրա բոլոր
ներկայացուցիչների վրա: Էթնիկ կարծրատիպերի օգ-նությամբ
ձևավորվում են տար¬բեր ժողովուրդների մասին պատկերացումների
կամ էթնիկ կերպարների մեծ մասը:
Վարքի կարծրատիպերն ու էթնիկ կերպարները թաքնված կամ
բացահայտորեն գոյութ-յուն ունեն էթնոսի կենսագործունեության
բոլոր ոլորտներում և ամեն մի կոնկրետ դարա-շրջանում էթնոսի
կողմից ընկալվում են որպես այլ էթնոսների հետ համագոյակցության
միակ հնարավոր միջոցը: Վարքի էթնիկական կարծրատիպերի
կառուցվածքը դրսևորվում է հարաբերությունների խիստ որոշակի
համակարգի ձևով: Էթնոսի կյանքի փոփոխություննե-րը առաջացնում
են վարքի նորմերի, էթնիկական պատկերացումների և սոցիալ-
հոգեբանա-կան դիրքորոշումների ձևափոխում: Էթնիկական խմբերի
վարքի փոփոխությունների կարևոր գործոններ կարող են
հանդիսանալ պատմական, տնտեսական, քաղաքական, ժողովրդա-
90
գրական, կրոնական, ինչպես նաև վերջին տարիներին հատկապես
սրված էկոլոգիական և տեխնիկական գործոնները: Այսպիսով, վարքի
էթնիկական կարծրատիպերը նույնքան դինամիկ են, որքան ինքը`
էթնոսը:
Միջմշակութային հաղորդակցման պրոցեսում մարդը ընկալում է
դիմացինին նրա գործողությունների հետ և դրանց միջոցով:
Գործողությունների և դրանց պատճառների հասկանալու
համապատասխանությամբ է պայմանավորված այլ մարդու հետ
փոխհարաբերությունների կառուցումը: Այս պայմաններում կարծրա-
տիպերը հնարավորություն են տալիս ենթադրություններ կազմել
սեփական և ուրիշի արարքների պատճառների և հնարավոր
հետևանքների մասին: Կարծրատիպերի միջոցով մարդը օժտվում է
այս կամ այն որակներով և հատկություններով, և սրանից ելնելով՝
կարելի է կանխագուշակել նրա վարքը: Այսպիսով, կարծրատիպերը,
ինչպես ընդհանրապես հաղոր-դակցման, այնպես էլ միջմշակութային
կոնտակտի ժամանակ շատ կարևոր տեղ են գրավում:
Շատ դեպքերում որոշակի մշակույթին պատկանող անձանց
իրականում ունեցած և ուրիշների կողմից նրանց վերագրվող
հատկանիշները չեն համընկնում: Մարդիկ, ապրելով տարբեր
հասարակական խմբերում, տարբեր կերպ են ըմբռնում շրջապատող
աշխարհը: Ղեկավարվելով սեփական մշակույթի նորմերով՝ մարդն
ինքն է որոշում ինչը և ինչպես գնահատել: Դա զգալի ազդում է այլ
մշակույթների ներկայացուցիչների հետ մեր հաղորդակցության
բնույթի վրա:
Կախված կարծրատիպերի օգտագործման միջոցներից և ձևերից՝
նրանք կարող են հա-ղորդակցման համար լինել վնասակար կամ
օգտավետ: Այն օգուտ է բերում հետևյալ դեպքերում.
1. Եթե նրան գիտակցորեն հետևում են: Անհատը պետք է
հասկանա, որ կարծրատիպը արտահայտում է խմբային նորմեր և
արժեքներ, խմբային գծեր և հատկություններ, այլ ոչ թե ուրույն
որակներ, որոնք հատուկ են այդ խմբին պատկանող որևէ առանձին
անհատի,
2. Եթե կարծրատիպը համարվում է նկարագրական և ոչ թե
գնահատողական: Դա են-թադրում է, որ կարծրատիպերում
արտահայտվում են տվյալ խմբի մարդկանց ռեալ և օբյեկ-տիվ
որակները և հատկությունները, այլ ոչ թե նրանց գնահատականը`
որպես լավ կամ վատ անհատներ,

91
3. Եթե կարծրատիպը ճշգրիտ է: Դա նշանակում է, որ
կարծրատիպը պետք է համապա-տասխանորեն ներկայացնի
հատկություններն ու գծերը այն խմբի, որին պատկանում է տվյալ
մարդը,
4. Եթե կարծրատիպը համարվում է խմբի մասին միայն
ենթադրություն և ոչ թե հաստատ տեղեկություն: Դա նշանակում է, որ
խմբի մասին ունեցած առաջին տպավորությունը միշտ չէ, որ
համապատասխանում է այդ խմբին պատկանող բոլոր անհատներին,
5. Եթե կարծրատիպը ձևափոխված է, այսինքն հիմնված է ռեալ
մարդկանց հետ շփման փորձի և հետագա քննումների վրա կամ
բխում է ռեալ իրավիճակի փորձից:
Միջմշակութային կոնտակտների ժամանակ կարծրատիպերը
արդյունավետ են միայն այն ժամանակ, երբ նրանք օգտագործվում են
ինչպես առաջին և դրական ենթադրություն մարդու կամ իրավիճակի
մասին, այլ ոչ թե դիտարկվում են որպես միակ հավաստի տեղե-
կությունը նրանց մասին:
Կարծրատիպերը դառնում են անարդյունավետ և դժվարեցնում են
հաղորդակցումը, երբ մենք սխալ կերպով ենք դասում մարդկանց
որևէ խմբի մեջ, անքաղաքավարի ձևով ենք նկարագրում խմբային
նորմերը, երբ կարծրատիպերը խառնում ենք որոշակի անհատի նկա-
րագրության հետ և երբ մեզ չի հաջողվում ձևափոխել
կարծրատիպերը՝ հիմնված ռեալ ուսումնասիրությունների և փորձի
վրա:
Գոյություն ունեն մի շարք պատճառներ, որոնց համաձայն
կարծրատիպերը կարող են խոչընդոտել միջմշակութային
հաղորդակցմանը.
1. Կարծրատիպերի հետևում չի հաջողվում երևան հանել
մարդկանց անհատական աջանձնահատկությունները:
Կարծրատիպացումը ենթադրում է, որ խմբի բոլոր անդամները
միևնույն հատկություններով են օժտված: Այսպիսի մոտեցումը
դրսևորվում է ամբողջ խմբի և առանձին անհատի նկատմամբ
որոշակի ժամանակահատվածում՝ չնայած անհատական
փոփոխության հնարավորությանը,
2. Կարծրատիպերը կրկնում և ուժեղացնում են որոշակի սխալ
համոզմունքներն ու հավաստիացումները մինչև այն ժամանակ, երբ
մարդիկ չեն սկսում այն ընդունել որպես ճշմարիտ,
3. Կարծրատիպերը հիմնվում են կիսաճշմարտության և
խեղաթյուրումների վրա: Իրենց մեջ պահպանելով

92
կարծրատիպականացող խմբի ռեալ բնութագրումները՝
կարծրատիպերը միևնույն ժամանակ խեղաթյուրում են
իրականությունը և տալիս ոչ ճշգրիտ պատկերացում-ներ այն
մարդկանց մասին, որնց հետ տեղի է ունենում միջմշակութային
հաղորդակցություն:
Մարդիկ պահպանում են իրենց կարծրատիպերը՝ չնայած
նույնիսկ դրանց հակասող իրականությանը, այդ պատճառով
միջմշակութային հաղորդակցման ժամանակ կարևոր է կարողանալ
արդյունավետ վարվել կարծրատիպերի հետ, այսինքն գիտակցել
դրանք և կարո-ղանալ հրաժարվել դրանցից, եթե չեն
համապատասխանում իրականությանը:
Միջմշակութային հաղորդակցումը, ի տարբերություն
հասարակական, խմբային կամ մասնագիտական հաղորդակցման, չի
հանդիսանում հաղորդակցման բնագավառներից մեկը որպես
այդպիսին: Ավելի ճիշտ, կարելի է խոսել այն մասին, որ
միջմշակութային հա-ղորդակցումը հանդիսանում է գլխավորապես
հաղորդակցություն, քանի որ նրա մեջ հիմ-նավորված կերպով առաջ
են քաշված հաղորդակցման բոլոր կենսական խնդիրները: Միջ-
մշակութային հաղորդակցման բնագավառում կարելի է առանձնացնել
հոգեբանական, սո-ցիալական և լեզվաբանական
հետազոտությունների ուղղությունները: Այս բաժանումը կախ-ված է
ինչպես հետազոտության օբյեկտից, այնպես էլ կիրառվելիք
մեթոդներից:

Կարծրատիպերի էթնոմշակութային բնույթը

Չնայած արժեքային կողմնորոշիչների ողջ կարևորությանը`


մարդիկ կարիք ունեն ավել կամ պակաս չափով համակարգված
եղանակների ու գործողությունների, այսինքն վարքի պրակտիկ
կարծրատիպերի: Ինչպե՞ս են առաջանում վարքի նման կանոնները և
ո՞րն է դրանց մեխանիզմը:
Յուրաքանչյուր էթնոսի կյանքն ընթանում է համատեղ գոյության`
հարաբերա-կա¬նորեն միանման պայմաններում, ինչն էթնիկ
հանրության անդամների մեջ օրինաչափորեն առաջ է բերում
միևնույն առարկայի մասին միասնական հայացքներ, գնահատման
ընդհանուր չա-փանիշներ, վարքի համանման եղանակներ:
Գնահատողական դատողությունների ձևավոր-ման ընթացքն
աստիճանաբար է կայանում և ա-վարտվում է էթնոհոգեբանական
93
էտալոննե-րի ի հայտ գալով, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ`
սովորույթների, ծեսերի, առաս-պելների, կարծրատիպերի,
գնահատականների միջոցով:
Այսպիսով, մարդուն շրջապատող աշխարհն ունի ծանոթ
երևույթների ու տարրերի մի-օրինակություն, որը տիպականացնում է
մարդու վարքը, այսինքն այն ենթարկում է հան-րության մեջ
մշակված և ընդունված նորմերին: Մարդկային հանրույթներից
յուրաքանչ-յուրում գոյություն ունի տիպական ծրագրերի սեփական
հավաքածու, որն ուղղված է մարդ-կանց վարքը համահարթեցնելուն,
քանի որ անթույլատրելի էր այն չվերահսկելը, հակառակ դեպքում դա
կհանգեցներ քայքայման: Սակայն այդ տիպային ծրագրերը չեն
կարող հաշվի առնել հնարավոր իրադարձությունների ողջ
բազմազանությունը, և մարդկանց վարքի որոշ հատվածներ մնում են
չկարգավորված: Սովորաբար դրանք սոցիալական նշանակություն
չունեն: Անշուշտ, յուրաքանչյուր էթնիկական մշակույթում գործում է
հետևյալ օրենքը` որքան կարևոր է վարքագծի ոլորտը, այնքան ավելի
շատ է այն կանոնագրվում, այնքան ուժեղ է հասարակության
վերահսկողությունը` պահպանելու ստանդարտներն ու օրինակները:
Այդ ստանդարտների առաջացման պատճառն այն է, որ մարդուն
հատուկ է դատողությունները տնտեսելու ձգտումը, երբ ստանդարտ
իրավիճակներում որոշակի հարցերի ու պրոբլեմների լուծման համար
նա օգտագործում է փորձված եղանակներ ու միջոցներ:
Գոյություն ունի ստանդարտ վարքագիծ, որն առաջանում է
սոցիալական պիտակավորման կառույցի հիման վրա, օրինակ
գյուղացի, քաղքենի, զինվոր, կանայք/տղամարդիկ, ծեր, մանուկ,
ասիացի, արաբ, քրիստոնյա, և այլն։ Ընդ որում` մարդու վարքը չի
ենթարկվում դրանցից որևէ մեկն կամ մի քանիսի հանրագումարին,
այլ ներկայանում է որպես մի քանի ծրագրերի համաձուլվածք, քանի
որ մարդը միաժամանակ մի քանի սոցիալական խմբերի անդամ է և
կրում է որոշակի օնտոգենետիկ ու բնախոսական նկարագիր: Չնայած
այս բարդությանը, սոցիալական վարային կարծրատիպերը
բավականին կանխատեսելի են դարձնում մարդու նկարագիրը։
Ինչպես են առաջանում վարքի նման կանոնները, ո՞րն է դրանց
մեխանիզմը: Յուրաքանչյուր հասարակություն կուտակում է
արտաքին աշխարհի հետ փոխգործունեության իր փորձը, որի
ստեղծումը, պահպանումն ու փոխանցումը հանրույթի գոյության
պայմանն է: Ի տար-բերություն կենդանական աշխարհի` այդ
ինֆորմացիան կենսաբանորեն չի ժառանգվում և ամբողջությամբ

94
հիմնված է սովորելու վրա, կապված է սոցիալականացման պրոցեսի,
հասարակության անդամի ձևավորման հետ: Քանի որ անիմաստ է ու
նաև անհնարին տիրապետել այն ամբողջ ինֆորմացիային, որը
կուտակվում է մեկ մարդու ողջ կյանքի ընթացքում, ան-հրաժեշտ է
այդ տեղեկությունների կանոնակարգում և դրա կարևորագույն
հատվածների ընտրույթի կատարում: Սրան էլ ուղղված է
կարծրատիպերի առաջացման մեխանիզմը: Դրա օգնությամբ
կուտակված ինֆորմացիան դառնում է ոչ թե սոսկ օգտակար
գիտելիքների գումար, այլ որոշակիորեն կազմակերպված փորձ, որը,
շնորհիվ իր կառուցվածքի, կարող է փոխանցվել հաջորդ
սերունդներին: Բացի այդ, նման կարծրատիպը հնարավորություն է
տալիս պահպանել անհրաժեշտ ինֆորմացիայի աշխատող ծավալը`
հեշտությամբ փոփոխելով նրա առանձին հատվածները, նոր
տվյալների ի հայտ գալու ժամանակ:
Վարքի կարծրատիպ հասկացությունը մոտ է սոցիալական նորմի`
որպես մարդու պատ-մականորեն ձևավորված վարքի կանոնի և
գործողության գնահատականի (լավ-վատ) հաս-կացությանը:
Սակայն, ի տարբերություն նորմերի, կարծրատիպերը
ստանդարտացնում են նաև սխալ վարքը, ինչի օրինակ կարող են
ծառայել լատինոամերիկյան կառնավալները:
Վարքի համամարդկային նորմերն ու մոդելներն ամբողջությամբ
պատճառաբանված են մարդու կենսաբանական հատկություններով,
սակայն էականորեն հարմարեցված են սոցիո-մշակութային
մեխանիզմներով: Որտեղ էլ ապրի մարդը, նա պետք է ուտի, քնի,
հագնվի և այլն: Տարբեր մշակույթներում և տարբեր ժողովուրդների
մեջ դա տարբեր ձևով է կատար-վում: Վարքի կարծրատիպերը
թելադրում են գործողության ևþ ձևը, ևþ բովանդակությունը:
Կարծրատիպային վարքը բացատրության կարիք չունի,
գործողության նման եղանակի օգ-տին ամենածանրակշիռ
փաստարկը հղումն է նախնիների օրենքին:

6․ Անձի խոսքային և ոչ խոսքային գործունեություն

Մարդը, շփվելով ուրիշ մշակույթների ներկայցուցիչների հետ,


հաճախակի չի կարող կանխագուշակել նրանց վարքը` հիմնվելով
միայն սեփական մշակույթային կանոնների և օրենքների վրա:
Հաճախ անհրաժեշտ է հասկանալ խոսակցի յուրաքանչյուր քայլի

95
իմաստը, քանի որ այդ իմաստը միշտ չէ որ ակնհայտ է, հաճախ այն
թաքնված է վարքի ավանդական պատկերացումների ներքո, որոնք
տարբեր մշակույթներում էականորեն տարբեր են:
Վարքի կանոնները ճապոնական բնակավայրում չափից դուրս
բարդ են, որպեսզի կարելի լիներ դրանք արագ յուրացնել, նախ
կարևոր է ոչ մի բան չտրորել, ոչ մի բանի վրայով չքայլել անցնել և
նստել այնտեղ, որտեղ ցույց կտան: Գոյություն ունեն սահմանված
դիրքեր տա-տամիի վրա նստելու համար: Դրանցից
ամենածիսակարգայինը` իջնելով ծնկերին, նստել սեփական
կրունկների վրա: Այս դիրքում կատարվում են ծնրադրություններ:
Խոնարհվել բարձի վրա նստած` համարվում է անպարկեշտություն,
սկզբից պետք է տեղափոխվել հատակի վրա: Նստել ոտքը ոտքի վրա
գցած ճապոնացիների մոտ համարվում է անպար-կեշտ, իսկ դեպի
խոսակիցը ոտքերը մեկնելը համարվում է անպարկեշտություն
գագաթնա-կետ:
Պատմությանը հայտնի են այս կամ այն մշակույթների
ներկայացուցիչների բազմաթիվ անհաջող փորձեր` սերտ
հարաբերություններ հաստատելու միմյանց հետ: Սովորաբար ան-
հաջողությունները բացատրվում են անձնական պատճառներով, մյուս
կողմի թերություննե-րով կամ պարզապես լեզուն չհասկանալու
պատճառով: Ընդ որում, փաստորեն, հաշվի չէին առնում
մշակույթային տարբերությունները, որոնք մնում են թաքնված
փոխազդող կողմերի համար: Բանն այն է, որ մարդկանց վարքը
շփման ընթացքում, ինչպես ցույց տվեցին հատուկ
ուսումնասիրությունները, որոշվում է մի շարք տարբեր աստիճանի
կարևորության և ազդման գործոններով: Այդ
ուսումնասիրությունների հիմքի վրա կարելի է անել հետևություն, որ
ժամանակակից պատմական պայմաններում մարդկանց վարքը
կապված է մի շարք պատճառների հետ:
Առաջինը` նշանակություն ունեն մշակույթ ներխուժող
մեխանիզմների առանձնահատ-կությունները, համաձայն որոնց`
անհատի հարազատ մշակույթի յուրացումը կատարվում է
միաժամանակ ինչպես գիտակցաբար կրթության և
դաստիարակության միջոցով, այնպես էլ անգիտակցաբար, երբ
յուրացման պրոցեսը կատարվում է տարերայնորեն, տարբեր կենցա-
ղային իրավիճակների և պայմանների ազդեցության տակ:
Ինչպես ցույց տվեցին ուսումնասիրությունները, մշակույթի այն
մասը, որ յուրացվել է անգիտակցաբար, նույնքան նշանակալից և

96
կարևոր է նրա վարքում և կյանքում, որքան գիտակցաբար
յուրացվածը: Ելնելով սրանից` մշակույթը կարելի է պատկերավոր
կերպով համեմատել սառցաբեկորի հետ, որի զանգվածի ընդամենը
փոքր մասն է գտնվում ջրի մակերեսի վրա այն ժամանակ, երբ
սառցաբեկորի մեծ մասը թաքնված է ջրի տակ: Երևացող մասը, որը
գտնվում է ջրի վրա, ձևական մշակույթն է: Այս մակարդակի վրա
կարելի է սովորեցնել անհրաժեշտ վարքի մոդելները:
Միջմշակույթային շփման պրոբլեմներ առաջա-նում են հազվադեպ,
հետևաբար հազվադեպ են առաջանում դրական կամ բացասական
զգացմունքներ, նույնիսկ եթե ոչ դիտավորյալ կատարվել է որևէ
վարքային վրիպում:
Մշակույթի անտեսանելի մասը ներկայանում է որպես մշակույթի
ոչ ձևական մակար-դակ, որի վրա բոլոր գործողությունները և
վարքային ակտերը կատարվում են մեխանիկորեն և համարյա
անգիտակցաբար: Գիտակցումը ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ
առաջանում են էքստրեմալ, անսովոր իրադրություններ մյուս
մշակույթների ներկայացուցիչների հետ շփման ժամանակ: Վարքի
կանոնները այդ մակարդակի վրա չեն հրապարակվում, դրանք
որոշվում են ենթագիտակցաբար: Այդ պատճառով, վարքային ակտերի
գնահատումները ուղեկցվում են բարձր զգացմունքանությամբ, քանի
որ չգրված օրենքների խախտումները անդրադառնում են մարդկանց
հարաբերությունների վրա: Մշակույթի անգիտակցական
դաստիարակումը մեծ նշանակություն ունի հաղորդակցման
պրոցեսում: Քանզի եթե հաղոր-դակիցների վարքագիծը հիմնված է
միայն նրա վրա, ապա ավելի բարդ է դառնում հաղոր-դակցման
մասնակիցներին այլ տպավորություն գործել: Նրանք ի վիճակի չեն
լինում գիտակ-ցորեն ըմբռնել այլ մշակույթ, ինչի հետևանքով էլ
հաղորդակցումը դադարում է: Այս իրավի-ճակը կփրկի ինչ որ երրորդ,
չեզոք մի կողմ կամ նպատակադրված միջմշակույթային վար-քագծի
ուսումնասիրումը, որը թույլ կտա գտնել ընդհանուր տեսակետը
երկուսի հաղոր-դակցման ընթացքում: Օրինակ` կարդալով Տորան`
հրեաները հետ են ընկնում` ընդունելով ուխտավայրի դիրք: Այս
վերաբերմունքը առաջացել է շատ դարեր առաջ. դրա միտքը և իմաս-
տը շուտ է կորել, բայց հենց այդ շարժումը մնացել է և փոխանցվում է
սերունդեսերունդ` որ-պես մշակութային էլեմենտ: Շատ նման
պահվածքի օրինակներ ունեն անընդունելի բնույթ, ինչպես իրենց
ծագմամբ այնպես էլ արտահայտմամբ:

97
Երկրորդ տեղում այն փաստն է, որը բացատրում է մարդկանց
հաղորդակցումը. դա այն իրավիճակն է, որը Հոլլն անվանում
է ,մշակույթի ակնոցե:
Հայտնի գերմանացի ուսումնասիրող Բաուզինգերը նշում է, որ
մարդկանց ամենօրյա վարվելաձևին յուրահատուկ է նաև ռեալիզմը:
Նրանք գտնում են, որ աշխարհն այնպիսին է, ինչպիսին իրենք են այն
պատկերացնում: Եվ երբեմն սա է պատճառը, որ մարդիկ ավելի բարձր
աստիճանի վրա են դնում իրենց կրոնը:
Երրորդ` մարդկանց վարքը հաղորդակցման ընթացքում որոշվում է
արտաքին պայման-ներով և հաղորդակցման պայմաններով: Մարդու
գտնվելու վայրը վարվելագծի որոշ կանոն-ներ է թելադրում: Տարբեր
ազգերի մշակութային կարևոր տարբերությունները նկատվում են
սննդի ընդունման, քանակի, սեղանի շուրջը պահվածքի և հյուրին
ուշադրության արժանաց-նելու ժամանակ: Ռուսները
հյուրասիրություններ շատ են սիրում և դա հաճախ զարմացնում է
ամերիկացիներին:
Հաղորդակցման պայմանները նունյպես թելադրում են իրենց
պահանջներն իրենց մաս-նակիցների վարքի վերաբերյալ: Մարդկանց
մեջ եղած հարաբերությունները և հաղորդակ-ցությունները կարող են
առաջանալ տարբեր պատճառներով` մրցանակաբաշխություն, հու-
ղարկավորություն և այլն: Յուրաքանչյուր դեպքում պայմանները
պարտավորեցնում են մարդկանց, որպեսզի նրանք իրենց պահեն
համապատասխանաբար: Չնայած, օրինակ` մի մշակույթի համար
հարսանիքի ժամանակ ընդունված պահելաձև է համարվում
լռությունը և միայնությունը, իսկ հրեական այդ իրադարձությունը
ուղեկցվում է բարձր երաժշտությամբ, պարերով և համընդհանուր
ուրախությամբ:
Փաստորեն, միջմշակութային հաղորդակցումը անհատական
մակարդակի վրա իրենից ներկայացնում է աշխարհայացքների
հատում, որի ընթացքում հաղորդակցվողները, չեն գիտակցում
հայացքների տարբերությունը, համարում են իրենց պահվածքը
նորմալ: Ընդ որում` հաղորդակցվողների վարվելակերպը
բնութագրվում է այն իրավիճակով, երբ այն ինչ ընդունելի է մի կողմի
համար, ընդունելի չէ մյուսի համար: Սկզբում դա բացահայտվում է
որպես հայացքների և արժեքների տարբերություն, իսկ հետո
պատճառ է դառնում դիմացի-նին տգետ, չար համարելու համար:
Դրան հակառակ` ցանկացած ոք կարող է հիշել շատ օրինակներ իր
կյանքից, երբ մյուսների հետ հաղորդակցումը հասկանալի է, հեշտ և

98
հաճելի: Դա սիրելի մարդկանց, ընկերների հետ շփումն է, երբ ամեն
ինչ կատարվում է առանց ավելորդ հոգեբանական լարման: Այս
իրավիճակներում առկա է դիմացինին հասկանալու ցանկությունը,
նրան չվիրավորելու մտադրությունը: Այս կարգի հաղորդակցումը և
խոսակցի վարվելակերպի ըմբռնումը «հասկացումը» կոչվում է
էմպատիա: «Էմպատիա» տերմինը վերջին տասնամյակում
ընդարձակվել է մի շարք հումանիտար գիտություններում: Բայց այս
կարգի հաղորդակցման շատ յուրահատկություններ դեռևս լավ
ուսումնասիրված չեն:
Էմպատիայի առաջացումը հաղորդակցման ժամանակ նպատակ
ունի ոչ թե հասկանալ ասվածի թաքնված իմաստը, այլ զգալ
խոսակցի վիճակը: Սա պայմանավորված է նրանով, որ ոչ միշտ
խոսակիցներից մեկը կարող է ընտրել ճիշտ բառեր, ոճ, տոն մտքերն
արտահայտելու համար: Երբեմն սեփական մշակույթի
պայմանականությունները հաշվի առնելով` մարդն այնպես է
արտահայտում իր մտքերը, որ խոսակիցը անմիջապես չի
կարողանում հասկանալ դրանք: Խոսակցի զգացմունքների ապրումը
տարբեր էմոցիոնալ արտահայտությամբ, ցույց է տալիս, թե ինչքանով
են հասկանում դիմացինի զգացմունքները: Այս իրավիճակներում
հաղորդակցումը կախված է ոչ միայն ինֆորմացիայից, այլ
զգացմունքներից, զգացմունքների արտահայտումից: Էմպատիան
կարող է հանդես գալ երեք հիմնական ձևերով.
1. Կոգնիտիվ` ունակություն հարաբերակցել սեփականը և օտարը,
հասկանալ թե ինչն է միավորում և բաժանում մարդկանց,
2. Էքսպրեսիվ` զգացմունքների և նպատակների նմանությունները
և տարբերություն-ները հասկանալու ունակությունը,
3. Սոցիալական` հաստակական պահվածքի նորմերի
նմանությունները և տարբերութ-յունները:
Որքանով հարուստ և բազմազան է մարդու պատկերացումները
մյուսների մասին, այն-քանով ընդարձակ և բազմազան են մարդու
էմպատիկական որակները: Բայց մյուսներին հասկանալը հաղորդում
է ինքն իրեն հասկանալուն: Փորձելով ճանաչել ինքն իրեն, իր պահ-
վածքը, արաքների պատճառները, կարիքները` մարդը դիմում է
անալոգիաների, օգտագոր-ծում է անհատականության
բացահայտման հոգեբանական տարբեր մեխանիզմներ, որոնց
նպատակն է բացատրել սեփական պահվածքը, գնահատել և
իմաստավորել այն: Դրա հիման վրա ձևավորվում է սեփական Ես-ը,

99
համապատասխան որի մարդը փորձում է դատել ուրիշների
ներաշխարհի և զգացմունքների մասին:
Միջմշակութային հաղորդակցման մեջ Էմպատիայի
առանձնահատկությունը կայանում է նրանում, որ հաղորդակցման
սուբյեկտը փորձում է իր մեջ վերարտադրել այն մարդու ապրումները,
որի հետ նա շփվում է: Այլ կերպ ասած` էմպատիան հիմնված է ինքն
իրեն մյուսի տեղը դնելու, նրա աչքերով աշխարհին նայելու, նրա
վիճակը հասկանալու և այս ամենը իր սեփական արարքների մեջ
կիրառելու ունակության վրա: Էմպատիայի մեխա-նիզմը կայանում է
նրանում, որ մյուսի ներաշխարհի տարրերը փոխանցում են քո
սեփականը նրա բնութագրման համար ավելի ճիշտ կլինի
հավանաբար ,ապրումե տերմինը, քանի որ էմպատիան գտնում է
իրեն որպես մյուսի ապրումների ապրում:
Հաղորդակցման ցանկացած տեսակ բնորոշվում է խոսողների
փոխահարաբերություն-ներով, իրենց նպատակով և խնդիրներով:
Այս հարաբերություններում միջմշակութային հաղորդակցման
յուրահատկությունը կա-յանում է ցանկության մեջ հասկանալ, թե ինչ
է մտածում խոսակիցը, նրա ապրումների պատ-ճառը, նրա
տեսանկյունը:
Այդ պատճառով, այլ մշակույթի մարդկանց պահվածքը պետք է
բացատրել հենց նրանց մշակույթի սահմաններում, այլ ոչ թե քո: Այդ
հարաբերությունները նշանակում են խոսքի մտքային, ինտելեկտուալ
և զգանցմունքային աշխարհի մեջ ներխուժում:
Հոգեբանորեն, էմպատիան այն ենթադրության վրա է հիմնվում, որ
նույն իրվիճակներում բոլոր մարդիկ համարյա նույնն են ապրում,
զգում և այդ ապրումը թույլ է տալիս մարդուն հասկանալ մյուսի
տեսանկյունը: Դրա շնորհիվ առաջանում է այնպիսի մի ունակություն,
որի միջոցով մարդը կարողանում է իրեն ուրիշի տեղը դնել, ընդունել
մյուսի աշխարհայացքը, հասկանալ նրա զգացմունքները:
Բենեթն առաջարկում է հաղորդակցման պլատինե
կանոնը. ,Վարվիր մյուսների հետ այնպես, ինչպես նրանք կվարվեն
քեզ հետե: Հաղորդակցման Էմպատիկ տեսակը ավելի հեշտացնում է
հաղորդակցումը` իր նպատակադրվածությամբ հասկանալու
մշակույթների տարբերությունները և գտնելու անհրաժեշտ ուղիներ և
եղանակները փոխըմբռման համար: Դրա համար անհրաժեշտ են
Էմպատիայի հետևյալ հիմնական բնութագրիչները.
1. Ուշադիր լսել, թե ինչ են ասում,
2. Փորձել հասկանալ, թե ինչպես են իրենց զգում մյուսները,

100
3. Իսկապես հետաքրքրվել նրանով, թե ինչ են խոսում և անում
մյուսները,
4. Կարեկցանք արտահայտել մյուսների կարիքների և
հետաքրքրությունների վերա-բերյալ,
5. Տիրապետել ուրիշների տեսանկյունը հասկանալու
ունակությանը:
Հոգեբանության մեջ մշակված են բազմաթիվ մեթոդներ, որոնց
օգնությամբ կարելի է բացատրել մարդկանց նրբանկատությունը
մյուսների ապրումների հանդեպ:

Խոսքային և ոչ խոսքային էթիկետ

Խոսքային էթիկետը յուրաքանչյուր ազգի մշակույթի կարևոր տարր


է, մարդու կուլ-տուրայի դրսևորման ձև և այդպիսի դրսևորման
գործիքը: Խոսքային էթիկետը հանդիսանում է մարդու վարքագծի և
շփման հիմնական մասը: Խոսքային էթիկետի արտահայտման մեջ
ֆիքսված են այս կամ այն դարաշրջանի սոցիալական
հարաբերությունները: Խոսքային էթի-կետի բանաձևերը ամրացել են
ասացվածքներում, առածներում, թևավոր խոսքերում, օրի-նակ`
«Բարի գալուստ», «Համեցեք», «Բաղնիքդ անուշ» և այլն: Հանդես
գալով որպես ազգային կուլտուրայի տարր՝ խոսքային էթիկետը
ցայտուն տարբերվում է իր ազգային յուրահատ-կությամբ:
Օրինակ՝ բարևելու յուրահատկությունը տարբեր ազգերի մոտ
տարբեր է:
Տարբեր է նաև արտահայտման միջոցնեի քանակը՝ կախված
իրավիճակից: Օրինակ` աբխազների և Կովկասի մի շարք այլ ազգերի
մոտ բարևելու գործողությունը, ի տարբերութ-յուն ռուսների «Բարև
Ձեզ»-ի, տարբեր է. նրանք ունեն տասնյակ բարևելու ձևեր` կախված
իրավիճակից (բարևելը հյուրերին, ճամփորդներին, որսորդներին,
հովիվներին և այլն), տա-րիքից ելնելով (տարեցներին,
հասակակիցներին, փոքրերին), տարբեր սեռերի հանդեպ մոտե-ցումը:
Բարեմաղթանքների և ողջույնների բավականին մեծ
բազմազանություն է հանդիպում մոնղոլների մոտ, ընդ որում` այդ
ողջույնները տարբերվում են ըստ տարվա եղանակների: Օրինակ`
աշնանը հարցնում են` «Յուղո՞տ է արդյոք անասունը», «Լա՞վ եք
անցկացնում աշունը», գարնանը՝ «Բարեհաջո՞ղ եք դիմավորում
գարունը», ձմռանը՝ «Ինչպե՞ս եք ձմեռում» և այլն: Իսկ
ամենատարածված ողջույնի ձևը, որի նպատակն է տեղեկանալ
101
գործերի մասին` բնութագրելով անասնապահների քոչվոր
ապրելակերպը, հետևյալն է` «Ինչպե՞ս եք քոչում», «Ինչպե՞ս է Ձեր
անասունը», և կարևոր չէ, որ զրուցում են այնպիսի մարդիկ,
որոնք վա-ղուց արդեն անասուն չունեն և չեն քոչում: Կայուն
արտահայտությունները պահպանում են իրենց ավանդական
հնությունը, զրուցողները սովորաբար չեն զգում էթիկետային ֆրա-
զաների հին նշանակությունը՝ օգտագործելով դրանք ներկայումս:
Չինական ողջույնի հիմ-քում ընկած է հետևյալ հարցը՝ «Դուք կու՞շտ
եք», «Դուք արդեն ճաշե՞լ եք»: Մի ամբողջ ժողովրդի
պատմությունը կապված է այդ ստերետիպերի, մտակաղապարների
հետ: Խոս-քային էթիկետն ունիվերսալ երևույթ է, սակայն,
միաժամանակ, յուրաքանչյուր ժողովուրդ կառուցում է իր
լեզվական վարքագծի ազգային յուրահատուկ համակարգը:
Դիմելաձևը հաղորդակցական մշակույթի ամենավառ ցուցիչներից
մեկն է։ Դրա հետ կապվա, անձնական դերանունները սոցիալական
հարաբերությունների և միջանձնային տարածության կարգավորիչներ
են: Դրանք զրուցակցին հասցեագրելիս վերաբերմունք
արտահայտելու միջոց են, որոնք զրուցակիցների միջև կեցվածքային
հարաբերակցություն են հաստատում։ Անձի տիտղոսավորումը
հարգանքի հետ միաժամանակ տարածություն է դնում
հաղորդակցվողների միջև, և այդ տարածությունև միշտ չէ, որ
դրական արդյունք է տալիս հաղորդակցմանը։
Ժամանակակից անգլերենն այլևս չունի «դու»-ով դիմելաձև և
նույնիսկ չի պահպանվել այդ դերանունը: Այն սկսեց գործածությունից
դուրս գալ XVI դարում և վերջնականապես փոխարինվեց հարգալից
«Դուք»-ով XVIII դարի սկզբին: Արտացոլելով փոփոխվող
տնտեսական հարաբերությունները, որոնք հենված են գործնական,
դրամաիրային շահերի այլ ոչ թե ժառանգական ստորակարգության
վրա նոր վարքային էթիկետը տարածվեց բոլոր անգլախոս
երկրներում։ Գենդերային տարբերակում ունեցող դիմելաձևերն էլ
աստիճանաբար, իրենց տեղն են զիջում մասնագիտական
տարբերակումներին։ Այդուհանդերձ, մշակութային որոշ
առանձնահատկություններ պահպանվում են։ Ասիական երկրների
խոսքային էթիկետում գոյություն ունի էթիկետի կանոնների
հստակ բաժանում՝ կանացի և տղամարդկային: Արաբական
երկրներում, երբ ամուսինները փողոց են դուրս գալիս, ամուսինը
քայլում է առջևից, իսկ կինը հետևում է նրան: Հին հույները
ողջունում էին միմյանց՝ «Ուրախացեք», իսկ ժամանակակիցները`

102
«Ողջ եղի՛ր»: Հնդիկները հարցնում են, արդյոք դու այդ օրը որևէ բան
կերել ես։
Խոսքային էթիկետի արտահայտությունները, չնայած
մշակութային տարբերություններին, դժվար չէ թարգմանել և գտնել
համարժեքները, քանի որ դրանք ունեն նաև որոշակի սոցիալայան
նշույթավորում, այսինքն, տարբեր ազգերի նույն սոցիալական խավն
ունի նույն ոճը՝ պայմանավորված այդ սոցիալական խմբի
արժեհամակարգով, նաև դրական և բացասական վերաբերմունքի
արտահայտությունը բնորոշ է մարդկությանն ընդհանրապես։
Օրինակ, ակադեմիական շրջանակներում ընդունված են գիտական
տիտղոսներով դիմելաձևերը, որոնք սակայն, տարբերակված են
տարբեր լեզվամշակույթներում։

Մշակութային վառ առանձնահատկություններ է պարունակում ոչ-


խոսքային հաղորդակցումը․ ժեստերը, դիմախաղը, մարմնի
կեցվածքները։ Ժեստերի լեզվին նվիրված բազում աշխատություններ
կան, ուստի այստեղ մենք կփորձենք դասակարգել ժեստերի
մշակութային իմաստաբանությունը։ Օրինակ, գլխի շարժումով
մարդիկ հիմնականում արտահայտում են ընդհանուր վերաբերմունք՝
համաձայնություն կամ ոչ, հարգանք, կամ արհամարհանք, ամոթ,
նեղվածություն և այլն։ Դիմագծերն ավելի հստակ են արտահայտում
մարդու զգացմունքներն ու մտքերը, և սովորաբար սրանք ունիվերսալ
բնույթի են։ Ձեռքերի և մատների օգնությամբ մարդը կարող է
պարզապես խոսել, ցույց տալով բառեր, թվեր, առարկաներ,
վերաբերմունք, պատմել պատմություններ,, ինչպես որ անում են
խուլուհամրերը։ Ուստի ձեռքերի սեմիոտիկան, ինչպես և լեզուն,
պարունակում է թե համընդհանուր և թե մշակույթին բնորոշ գծեր։
Մարմնի կեցվածքը, որոշակի շարժումներ ևս հաղորդակցական
նշանակություն ունեն, և միջմշակութային հաղորդակցման մեջ կաևոր
է դրանք իմանալը։

Դիսկուրս էթիկետ

103
Դիսկուրս էթիկետը վերաբերվում է խոսքային հաղորդակցման
կառուցվածքին և ռազմավարություններին։ Այն մտնում է
միջմշակութային պրագմատիկայի մեջ, քանի որ ընստ էության
նկարագրում է տարբեր մշակույթներում հաղորդակցական տեքստերի
ձևավորմանը։ Այսպես, ասիական մշակույթներիում դեմքի կամ երեսի
ներկայացվածության արժեքը մարդկանց ստիպում է սիմել
խորամանկ թվացող քայլերի, որոնք իրականում այդ մշակույթի
ռացիոնալացման ձևերն են։ Արաբները և ճապոնացիները,
պատասխանից խուսափելու համար կարող են աստծո կամքը
վկայակոչել, կամ խոստումից խուսափել այլ եղանակներով, իսկ
նրանց զրուցակիցը, որքան էլ որ հասկանում է, դիմացինի ստելը,
պետք է այդ մասին բացահայտ չխոսի։ Ասիական մշակույթներում
անգամ առօրյա հաղորդակցման մեջ կարևոր է դիմացինի անձը
բարձրացնելը, նրան պատիվ տալու արտահայտություններ անելը,
որպեսզի վերջինս ուշադրության արժանացնի ձեզ և լավ տրամադրվի։
Չինացին շատ ուշադիր հետևում է, թե որքան ուշադիր է
խոսակիցը իր հանդեպ, միաժամանակ պատրաստ է վերադարձնել
սիրալիրությունները։
Խոսքային էթիկետում լեզվի ազգային առանձնահատկությանը
ավելանում է ժողովրդի սովորույթների և ավանդույթների
առանձնահատկությունը: Հետաքրքրական է, որ ավանդական
համարվող սիրալիրությունները ժամանակակից գործարար
հարաբերություններում կարող են բացասական երանգավորում
ստանալ, քանի որ սահմանակցում են կոռուպցիոն վարքագծին, և
հաճախ է դժվար լինում սահմանազատել մեկը մյուսից։
Եվ, քանի որ մենք ապրում ենք մարդկանց մեջ, ապա մշտապես
սովորույթներով, ավանդույթներով, ծեսերով ենք խոսում
ուրիշների հետ: Մեր ազգային խոսքային էթիկետում գոյություն
ունի արտահայտությունների բազմազանություն` արտահայտելու
մեր բարեմաղթանքները և սիրալիրությունը:
Ամփոփենք․ ի՞նչ է խոսքային էթիկետը՝ իր ամբողջ
բազմազանությամբ իր ոճաբանական ձևերով: Նեղ իմաստով`
դրանք բանաձևեր են, որոնք ապահովում են համապատասխան
հարաբերություններ: Լայն իմաստով՝ այն խոսքային վարքագծի
կանոնադրություն է, բոլոր խոս-քային կարելիներով և չի-
կարելիներով, կախված զրուցողների սոցիալական դիրքի և
իրադրության թելադրած պայմաններից: Խոսքային էթիկետը
սահմանում է հաղորդակցման այն շրջանակները, որոնցում

104
իրականանում են իմաստավորված փոխհարաբերություններ։
Խոսքային էթիկետի ազգային առանձնահատկությունները,
բնականաբար ձևավորվում են նաև տվյալ լեզվի անկրկնելի
նկարագրի հիման վրա։

Խոսելաձևը նույնպես նորմեր ունի` սպասվելիք լեզվի տեսակը,


սպասվելիք դիրքը և ընդ-հանուր կառուցվածքը: Այս նորմերը
խոսելաձևի վերլուծության գրականության մեջ կոչվել են
շրջանակներ: Ընդհանուր առմամբ, խոսողները նման նորմերն
օգտագործում են խոսելաձևի իմաստը հասկանալու նպատակով և
ցույց են տրվել, որ շատ թյուրիմացություններ առաջ են գալիս
շրջանակների անհամապատասխանությունից: Սակայն նորմերը
կարելի է «տարան-ջատել» կամ մեկ այլ տեսակետից նայել,
օգտագործել ավելի շատ լեզվաբանական երանգ-ներով (ձևեր, որոնք
անսպասելի են` խոսքի համար ոչ նորմատիվային) և նշված ձևն ըստ
էության կարելի է դիտարկել որպես մեկ այլ խոսելաձև: Օրինակ`
նշենք, որ շփման խոսելա-ձևում (որը լայնորեն տարածված է սկսած
ուսանողական հանրակացարանում արված խոսակցություններից
մինչև բարերում տեղի ունեցած խոսակցությունները)
Խոսելաձևի այն ցուցիչավորումը, որի ժամանակ սովորական
վստահության դիրքը և ոչ ստորակարգային հարաբերությունները
նորմա են, օգնում է խմբում հավասարի դիրք և իրավունքներ
գրավելուն: Այս մոտեցումը միշտ չէ, որ լսարանի կողմից
հավանության է արժանանում: Փոխնախագահի պաշտոնի համար
ելույթ ունենալուց հետո տարվող քննար-կումներում Փիթը՝ այդ
ժամանակվա փոխնախագահը, անցավ սահմանները և սկսեց պարծե-
նալ այն ձևով, որն ավելի բնորոշ է զրույցի իրավիճակներում:
Խոսքի մեկ դեպքի ցուցիչավորումը մեկ այլ խոսքի մեջ կապված է
միջազգային այլ ձևերի հետ մի նուրբ, սակայն կարևոր օղակով: Մենք
հակված ենք նմանատիպ իրավիճակներում գտնել տարբեր խմբերի
մոտ տարբեր ոճական փոփոխություններ` ընդհանուր տեսակարար
կշռի առումով: Մենք կկարողանանք բացատրել այս տարբերությունը
խմբերի միջև` մշա-կութային մոդելների վրա հենվելու միջոցով:
Ուստի, համեմատաբար ֆորմալ միջավայրում, ինչպիսին է
հանդիպումը, մենք հավանաբար կգտնենք, որ աֆրոամերիկացիների
աշխատա-վոր դասակարգը աֆրոամերիկյան տեղական անգլերենից
(African American Vernacular English) անցել է միջին դասի
սպիտակամորթների անգլերենին: Սակայն մենք նաև կգտնենք, որ
105
աշխատավոր դասակարգի ներկայացուցիչ խոսողները անցնում են
այն խոսելաձևին, որն այնքան էլ մոտ չէ սպիտակամորթ միջին
դասի ,նպատակակետինե համեմատած նրանց միջին դասի
աֆրոամերիկացիների հետ: Մենք կարող էինք բացատրել այս
փաստը` ուշադ-րությունը սևեռելով այն փաստի վրա, որ
մշակութային այն մոդելները, որոնք գնահատվում են աշխատավոր
դասի խմբերի կողմից (հավանաբար, հակադրվելով
ստորակարգությանը) և ընկալվում կապված աֆրոամերիկացիների
հետ, կարող է տարբեր լինել այն մոդելներից, որոնք գնահատվում են
աֆրոամերիկացի միջին դասի կողմից (ովքեր, ամենայն հավանակա-
նությամբ, գնահատում են սահմանված մոդելները): Այն, ինչը հարկ է
նկատել, դիրքի վրա կենտորնացումն է և դրա կապը խոսքի հետ:
Գործողության տեսակը չշեշտված դիրք ունի, որը կարող է ստեղծվել
մեկ այլ գործողության տեսակի մեջ` օգտագործելով լեզվաբանական
այն հատկանիշը, որը ասոցիացվում է ,ներդրվածե խոսելաձևի հետ:
Կրկին նշենք, որ մենք զուգահեռներ ենք գտնում այս շրջանակներում
և վերը քննարկված ավելի ընդհանուր մշակութային մոդելներում:
լեզվաբանության մեջ այս երևույթը վաղուց հայտնի է որպես ոճ,
ոճաբանության առարկա, սակայն տարբերությունն այստեղ այն է, որ
ոճական փոփոխութ-յունները դիտվում են որպես սոցիալական
տեղաշարժի ցուցիչներ։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է
փոփոխվում հեղափոխական լրագրողի ոճը, կախված նրա
զբաղեցրաց հաղոր-դակցական, սոցիալական, պաշտոնեական
դիրքից; Եվ իհարկե, այս տեղաշարժերի իրազե-կության և հմուտ
գործածության պարագայում, որքան հաջող կերպով կարելի է
գործածել լեզվի տեքստային և խոսքային ցուցիչները որոշակի
խնդիրներ լուծելու համար։
Ցուցչայնության մեջ անպայման չէ, որ այս նորմերից որևէ մեկը
առաջնային լինի, ավելի շուտ դրանք ստեղծում են մեկը մյուսի մեջ
ներառված նորմերի ցանց: Մեկ մակարդակը կարող է ավելի մոտ
լինել` կախված համատեքստի այլ կողմերից, օր.՝ թեմայից:
Խոսողի դիրքն իսկապես ի հայտ է գալիս որպես կենտրոնական
մաս, քանի որ խոսող-ները հենց խոսելու մակարդակում են
գործածում լեզուն, հատկապես՝ երբ մենք գործ ունենք
հավանականության հատկանիշերի հետ, օր.՝ (ING): Սա նշանակում է,
որ նույնիսկ եթե խո-սողները տարբեր ձևով են գնահատում «–in»-ը և
«-ing»-ը, նրանք գիտակցորեն չեն հետևում իրենց և մյուսների
տոկոսային հարաբերությանը: Ավելի շուտ, նրանք իրենց

106
խոսակիցների նկատմամբ դիրք են գրավում և հենց այդ դիրքի
շնորհիվ է, որ սոցիալական կազմակեր-պության տարբեր
մակարդակներն ու ցուիչայնություն են ի հայտ գալիս: Չի կարելի
պնդել, որ դիրքը ,գլխավոր ցուցչայնություննե է, բայց կարելի է
պնդել, որ սոցիալական իմաստի խոսող-ների փորձը հիմնականում
սևեռված է դիրքին: Այսպիսով, դիրքը կենտրոնական դեր է խա-ղում
սոցիո-մշակութային լեզվաբանական նորմերը հասկանալու հարցում:
Սևեռվելով դիրքի և տարբեր տեսակի սխեմաների (մշակութային
մոդելների և խոսելաձևերի) վրա` մենք կարող ենք բացատրել, թե
ինչպես են խոսողները սուբյեկտիվ կերպով զգում փոխգործության
փաս-տը` միաժամանակ կարողանալով կապել դա այն օբյեկտիվ
ձևերի հետ, որոնք մենք հայտնա-բերում ենք խոսքի համայնքներում:
Այլ կերպ ասած՝ մենք կարող ենք ընդհանրացնել և բացատրել
դրանք` առանց շփոթվելու անհատական հարաբերականության
բազմության մեջ:
Որտեղի՞ց են առաջանում նորմերը և ինչպե՞ս են դրանք
վերարտադրվում, հատկապես այն դեպքում, երբ դրանք չեն
գիտակցվում: Սա նույնպես իրականացվում է խոսքի և վերը
ուսումնասիրված ցուցիչավորման տեսակների կրկնվող գործածման
միջոցով: Այսպիսով, ցուցիչավորումը ամրապնդում է այդ
ցուցիչավորման հարաբերություններն այնպես, ինչպես որոշակի
նյարդն ուղեղի մեջ ամրապնդում է նեյրոնների միջև կապը:
Սիդնեյը (2003) լուսաբանում է խոսքի այլ դրսևորումները, որտեղ
սոցիալական նորմերը, հատկապես՝ խոսքի դեպքերի նորմերը, կարող
են ամրապնդվել և նույնիսկ ստեղծվել շփման միջոցով: Ինչևէ, այս
ցուցիչավորման իմաստը հասկանալու համար, խոսակիցները պետք է
ունենան ընդհանուր մշակութային մոդել կամ սխեմա այն
սոցիալական իմաստների համար, որոնք պետք է հաջողությամբ
ստեղծվեն: Ահա այս իմաստը հասկանալու միջոցով է, որ
ցուցիչայնությունը ի հայտ է գալիս և դրանով ամրապնդվում են
հիմքում ընկած նորմերը:
Երբ որևէ մշակույթի պատկանող մարդ ցանկանում է շփվել մեկ այլ
մշակույթի ներկայացուցչի հետ, միջմշակութային հաղորդակցման
հասկացության կարիքը զգացվում է, և երևան են գալիս
հաղորդակցումը հետազոտող տեխնիկաները:
Այս ենթափուլի առանձնահատկությունն այն է, որ անհատը
մտածելու և ընկալելու փուլից անցնում է ակտիվ գործունեության`
կիրա-ռելով իր հարուստ գիտելիքներն ու կենսափորձը: Այս դեպքում

107
անհատը կարող է իրեն պատկերացնել այլ ազգի մշակութային
ներկայացուցչի դերում` ցուցաբերելով ուրույն, ուժեղ կամք,
ունակություններ: Միջմշակութային հաղորդակցման ընթացքում,
փաստորեն, անհատը կատարում է հետևյալ գործառույթները.
1. Ուսումնասիրում է մշակույթի արժեքները, հոգևոր
հարստությունը ճիշտ ընկալում և պահպանում է,
2. Հանդես է գալիս որպես իր ազգային մշակույթի լիիրավ
ներկայացուցիչ` փորձելով հասկանալ և քննարկել սոցմշակութային
այն բոլոր խնդիրներն ու կոնֆլիկտները, որոնք երբեմն խոչընդոտում
են առողջ հաղորդակցմանը,
3. Անհատը պատասխանատվություն է կրում այդ խոչընդոտների
հետագա բացառման գործում,
4. Ցուցաբերում է ուրույն դիվանագիտական հմտություն հետագա
երկխոսությունը շարունակելու համար: Ինքնուրույն փորձում է
սովորել, թե ինչպես գործել համաշխարհային մշակութային
ասպարեզում` կիրառելով իր ամբողջ փորձը:
Մշակութային կրթական ծրագրերի երկրորդ գլխավոր փուլն
իրենից ներկայացնում է մշակութային այն բազմազանությունը, որն
առկա է տվյալ երկրում, այսինքն` նրա արտա-հայտման բազմազան
ձևերի առկայությունը և այլն: Օտար լեզվի և մշակույթի ուսումնա-
սիրության ընթացքում մշակութային բազմազանությունը մեծ
նշանակություն ունի, այդ պատճառով էլ առկա է մշակութային
երկխոսության և ինքնորոշման ցանկացած փուլում:
Մշակութային երկխոսության զարգացումը և ամբողջական
ընկալումն ապահովող հիմ-նական նախապայմաններից մեկը,
համաձայն փիլիսոփայական մեկնության, ազգային մշա-կույթի
խորաքնին ուսումնասիրությունն է, քանզի անհնար է որևէ
պատկերացում կազմել այլ ազգի մշակույթի մասին, առանց ազգային
մշակույթի էությունն ըմբռնելու: Չէ՞ որ մշակույթ-ները արձագանքում
են միմյանց: Ճիշտ է բոլոր մշակույթները եզակի են, բայց դա չի
նշանա-կում, որ դրանք զարգանում են միմյանցից անկախ, լիովին
մեկուսացված են իրարից: Ընդհա-կառակը, մշակութային
աշխարհները ձգտում են միասնության: Մշակույթներից յուրաքանչ-
յուրը կարող է անկրկնելի նրբերանգ տալ համաշխարհային
մշակույթի պատմությանը: Դա նշանակում է, որ գրեթե յուրաքանչյուր
մշակույթ իրավացիորեն իր դրոշմն է դնում աշխարհի մշակույթների
խճանկարում:

108
Ծառայելով հասարակությանը որպես հաղորդակցման միջոց`
լեզուն ամբարում է, պահպանում իր մեջ հասարակության
գործունեության արդյունքները` նրանց փորձն ու գիտելիքները`
փոխանցելով այդ ամենը սերնդե սերունդ:
Մարդու մշակութային գործունեությունը ենթադրում է տարբեր
մարդկանց հետ հաղորդակցվելու և վարքագծի խնդիրը: Բանն այն է,
որ մշակութային արժեքները ներառում են ոչ միայն մշակույթի
նյութական արդյունքները, որոնք ստեղծվում են մարդու կողմից՝
արվեստի գործեր, ճարտարապետություն, և այլն, որոնք ցույց են
տալիս մարդու ընդունակության սահմանները, այլև որոշում են այն,
թե ինչպես պետք է վարվեն մարդիկ միմյանց նկատմամբ այդ
արժեքների իմաստավորման և օգտագործման ընթացքում: Կախված
բնական տրվածության և սոցիալական կառույցի զարգացման և
գործունեության բազմազանության աստիճանից, տարբեր
մշակույթներում զարգացել են վարքի կանոններ, որոնք կարգավորում
են մարդու հարաբերությունները բնության, առարկաների և միմյանց
հետ շփվելիս։ Հաղորդակցական վարքականոները կամ նորմերը
հայտնի են էթիկետ անունով։ Վարքային մյուս նորմերը, որոնք
կարգավորում են հասարակական կյանքի մյուս ՝ նյութական,
իրավական, կացության, հոգևոր և մյուս ոլորտները,
հասարակության զարգացման ընթացքում ստացան ազդեցության
տարբեր աստիճաններ և անուններ՝ սովորույթներ, ավանդույթներ,
ծեսեր, արարողություններ, դոգմատներ, օրենսդրություն և այլն:
Դրանցից ամենասկզբնականը և ընդհանուրը, թերևս, բարքերն են։
Բարքերը պատմականորեն եղել են մարդկային վարմունքի
առաջին կարգավորողները: Մշակութային նորմերի ամբողջ
բազմազանության մեջ բարքերը հանդիսանում են ամենաշարժունը,
քանի որ ստեղծված են` կարգավորելու ընթացիկ
իրադարձությունները և արարքները: Բարքերը որոշում են
թուլատրելիի սահմանները, այս կամ այն արարքի բարոյական
գնահատականը:

8․ Մշակույթ եվ լեզու

Լեզուն տեղեկատվության պահպանման և ինքնատիպ միջոց է,


մարդկային վարվելակերպի կարգավորիչ:

109
Մշակութաբանական գրականության մեջ, հաճախ լեզվի այսպիսի
գնահատականներ են տալիս`
● Մշակույթի հայելի, որում արտացոլվում է ոչ միայն մարդուն
շրջապատող ռեալ աշխարհը, այլև ազգի արժեքը, դրա ազգային
բնավորությունը, սովորույթները, ավանդույթները, խրատը, արժեք-
ների և նորմերի համակարգը, աշխարհի նկարագիրը,
● Մշակույթի կրող, քանի որ հենց լեզվի օգնությամբ է, որ
մշակույթը փոխանցվում է սերնդից սերունդ: Երեխաները, սովորելով
իրենց հարազատ լեզուն, դրա հետ մեկտեղ ձեռք են բերում նախորդ
սերունդների փորձը,
● Շտեմարան, որտեղ կուտակվում են գիտելիքը,
ունակությունները, նյութական և հոգևոր ար-ժեքները, որոնք գրքերի,
բանավոր և գրավոր խոսքի մեջ են,
● Շրջապատող աշխարհի առարկաների ինդևնտիֆիկացիայի
մեթոդ,
● Մարդու` շրջապատող աշխարհի հետ միաձուլման մեթոդ,
● Առարկաների, երևույթների և դրանց շփման ճիշտ գնահատման
միջոց,
● Մարդկային գործունեության կարգավորման միջոց,
● Մշակույթի գործիք, որը ձևավորում է մարդու անձը, որը հենց
լեզվի միջոցով է ընկալում իր ազգի ավանդույթները, սովորույթները և
աշխարհի մշակութային ինքնատիպ ձևը:
Ժամանակակից բառարանագրության մեջ լեզվի շատ
ձևակերպումներ կան, բայց ակնհայտ է, որ լեզուն նախ մարդկանց
միջև հաղորդակցման միջոց է: Լեզվի չփոխանցվող դերը
հաղորդակցության մեջ գիտական վերլուծության առարկա է դարձել
դեռ նոր ժամանակներից սկսած: Դա ուսումնասիրել են Վիկոն,
Հերդերը, Հումբոլդտը և այլ գիտնականներ: Ամենահաջողված
փորձերը լեզվի ուսում-նասիրության մեջ եղել են 20-րդ դարին, երբ
գիտնականները կարողացան բացատրել լեզվի, մտածո-ղության և
մշակույթի անքակտելի կապը:
Սեպիր-Ուորֆի կանխավարկածի համաձայն` լեզուն մարդու մոտ
ձևավորվող և մարդուն շրջապատող իրերը կարգավորող աշխարհի
նկարագիրն է: Այս կանխավարկածի համաձայն` ցանկացած
առարկա, երևույթ մեզ համար գիտակցելի է դառնում միայն այն
110
ժամանակ, երբ մենք այդ առարկային անվանում ենք տալիս: Այն
առարկան կամ երևույթը, որը անուն չունի, գիտակցված չէ, այսինքն,
մտածական օպերացիաների մեջ ընդգրկված միավոր չի
հանդիսանում։ Լեզուն այսպիսով կարող է արտացոլել իր կրողի
մշակութային-ազգային պատկանելությունը: Ու թեև երկրի
մշակութային նկարագիրը միշտ ավելի հարուստ է, քան լեզվական
նկարագիրը, հենց լեզվում է իրականանում, գոյատևում,
պահապանվում մշակույթը և փոխանցվում սերնդեսերունդ:
Ժամանակակից քաղաքակրթության հիմքում ընկած է
մշակույթների բազմազանութ-յունը, որոնք անընդհատ գտնվում են
փոխգործողության և փոխադարձ կապի մեջ: Դրա հետ մեկտեղ,
յուրաքանչյուր մշակույթ ունի իր լեզվական համակարգը, որի
օգնությամբ մշակույթի կրողները շփվում են միմյանց հետ: Լեզուն
հաճախ համարում են.
● Մշակույթի հայելի, որում արտացոլվում է ոչ միայն
մարդուն շրջապատող իրական աշխարհը, այլև ազգի
մտածելակերպը, նրա ազգային նութագիրը, սովորույթները,
ավանդույթները, բարոյականությունը, նորմերի և արժեքների
համակարգը, աշխարհի պատկերը,
● Մշակույթի պահեստը, խնայատուփը, քանի որ այս կամ
այն ազգի կողմից կուտակած բոլոր գիտելիքները,
կարողությունները, նյութական և հոգևոր արժեքները պահվում են
նրա լեզվական համակարգում՝ ժողովրդական բանահյուսության
մեջ, գրքերում, բանավոր և գրավոր խոսքում,
● Մշակույթի կրողը, քանի որ հենց լեզվի միջոցով է այն
փոխանցվում սերնդից սերունդ,
● Շրջապատող աշխարհի օբյեկտների նույնացման
մեթոդներից մեկը, դրանց դասակարգումը և դրա մասին
տեղեկությունների կարգավորումը,
● Շրջապատող միջավայրի պայմաններին մարդու
ադապտացման միջոցը,
● Օբյեկտների, երևույթների և նրանց հարաբերությունների
ճիշտ գնահատման միջոցը,
● Մարդկային գրծունեության կազմակերպման և
կոորդինացման միջոցը,
111
● Մարդու անձը ձևավորող մշակույթի գործիք, որը հենց
լեզվի միջոցով ընկալում է մտածելակերպը, իր ազգի
ավանդույթներն ու սովորույթները, ինչպես նաև աշխարհի
յուրահատուկ մշակութային կերպարը:
Այսպիսով, համաձայն այս մոտեցման` լեզուն հանդիսանում է
տեղեկատվության և գիտելիքի պահպանման և փոխանցման
յուրահատուկ միջոց, ինչպես նաև մարդկային վարքի կառավարում:

Լեզվամշակութային մտածողություն

Ժամանակակից զարգացած լեզուները տարբեր գործառույթներ են


կատարում իրենց կրողների մշակույթում, բայց այդ բազմաթիվ
գործառույթների թվում առանձնանում է մտածական կամ ներքին
հաղորդակցման գործառույթը, որը ենթադրում է, որ առանց լեզվի
մարդկանց հաղորդակցման որևէ, անգամ ներքին, ձև անհնար է:
Լեզվական մտածողությունը ինքնին արդեն մշակույթ է, քանի որ
մշակում է մարդու ներքին գիտակցական և հուզական աշխարհը,
կազմակերպում է նրա գիտելիքներն իր և աշխարհի մասին և
հաղորդակցությունը։
Հաղոդակցման գործընթացում լեզվի անանցողական դերը դարձավ
գիտական անալիզի առարկա դեռևս նոր ժամանակներից: Այն
ուսումնասիրել են Դ. Վիկոն, Ի. Գերդերը, Վ. Հումբոլդտը և այլ
գիտնականներ: Առավել զգալի հաջողւթյուններ են նկատվել 20-րդ
դա-րում, երբ գիտնականները կարողացան բացատրել լեզվի,
մտածողության և մշակույթի ան-քակտելի փոխկապվածությունը:
Դեռևս 1911թ.-ին Բոասը ցույց տվեց այդ կապը՝ լուսաբա-նելով այն 2
մշակույթների համեմատությամբ՝ նրանց բառարանական կազմի
միջոցով: Այսպես, ամերիկացիների մեծամասնության համար ձյունը
սովորական եղանակային երևույթ է և նրանց բառապաշարում այդ
հասկացության նշանակության համար գոյություն ունի 2 բառ՝ snow
(ձյուն) և slush (շլուփա): Իսկ Ալյասկայի էսկիմոսների լեզվում
գոյություն ունի ավելի քան 20 բառ՝ ձյունը տարբեր վիճակներում
նկարագրող: Բառարանական միջոցների այս բազմազանությունը
հստակ ցույց է տալիս էսկիմոսների համար ձյունը ուղղակի եղանակի

112
մաս կազմող երևույթ չէ, այլ դրա կարևորագույն մասը, որի վրա
հիմնված է նրանց մշակույթի էլեմենտների մեծ մասը:
Լեզվի և մշակույթի անքակտելի փոխկապակցվածության
վերաբերյալ ուսումնասիրությունները ներկայումս հանգեցնում են մի
քանի մոտեցումների և կարծիքների:

Սեպիր Ուորֆի վարկածը

Է. Սեպիրը և Բ. Ուորֆը այս վարկածն անվանեցին լեզվական


հարաբերականության տեսություն, այդ գաղափարը փոխառելով
Էյնշտեյնի հեղափոխական շրջանառություն առաջացրած
հարաբերականության տեսությունից: Այս վարկածի հիմքում ընկած է
այն համոզմունքը, որ մարդիկ տարբեր ձևով են տեսնում աշխարհը,
իրենց հարազատ լեզվի պրիզմայի միջով, որ լեզուն ոչ միայն մտքերի
վերար-տադրման գործիք է, այլ ինքն է ձևավորում մեր մտքերը:
Սեպիրի և Ուորֆի վարկածը ելնում է այն իրողությունից, որ լեզուն
աշխարհի այն պատկերի հիմքն է, որը կազմավորվում է
յուրաքանչյուր մարդու կյանքում և կարգավորում է շրջապատող
աշխարհի առարկաներն և երևույթները: Այսպիսով, տվյալ վարկածում
ընդգծվում են հետևյալ հիմնական դրույթները:
● Լեզուն պայմանավորում է այդ լեզվով խոսող ազգի
մտածողությունը։
● Իրական աշխարհի բացահայտման միջոցը կախված է նրանից,
թե ինչ լեզվով են մտածում այն բացահայտող սուբյեկտները:
Այս վարկածի համաձայն` յուրաքանչյուր առարկա կամ երևույթ
մեզ հասանելի է դառնում միայն այն ժամանակ, երբ դրան տրվում է
անվանում: Համապատասխանաբար, այն առարկան կամ երևույթը,
որ չունի անվանում, մեզ համար ուղղակի գոյություն չունի:
Ձևավորելով որևէ անվանում՝ մենք նոր էլեմենտ ենք ներառում արդեն
մեզ մոտ գոյություն ունեցող աշխարհի պատկերում: Կարելի է պնդել,
որ լեզուն ոչ միայն արտացոլում է աշխարհը, այլև մեր
գիտակցության մեջ կառուցում է մի նոր, իդեալական աշխարհ: Այն
նախագծում է 2-րդ իրականությունը, որի հետ մարդը գործ է ունենում
ավելի շուտ, քան իրական իրականության առարկաների հետ:
Մարդն աշխարհը տեսնում է այնպիսին, ինչպես նա խոսում է: Այդ
պատճառով տարբեր լեզուներով խոսող մարդիկ աշխարհը տարբեր
ձևով են տեսնում:
113
Այս վարկածի համաձայն ՝ աշխարհն արարվում է շնորհիվ տվյալ
մշակույթի լեզվական առանձնահատկությունների: Յուրաքանչյուր
լեզու սեփական միջոցներն ունի՝ միևնույն իրականությունը
ներկայացնելու համար: Որքան բարդ և բազմազան է տվյալ երևույթի
հաս-կացողության ամբողջությունը, այնքան ավելի կարևոր
նշանակություն և կշիռ ունի այն տվյալ մշակույթում և ընդհակառակը:
Օրինակ` հնում կլասիկ արաբական լեզվում գոյություն ուներ 6000
բառ, որոնք այսպես թե այնպես բնութագրում էին ուղտին, բայց
ներկայումս այդ բառե-րից շատերն անհետացել են, քանի որ այժմ
արաբական մշակույթում ուղտի դերն զգալիորեն փոքրացել է:
Սեպիրի և Ուորֆի վարկածը մեծ ճանաչում գտավ և ի հայտ եկան
դրա և’ հետևորդներ, և’ հակառակորդներ: Վերջիններս այս վարկածը
խիստ քննադատության են ենթարկում՝ հիմ-նավորելով իրենց
դիրքորոշումը հետևյալ դրույթներով.
1. Որպես հասկացությունների աղբյուր՝ ծառայում են շրջապատող
աշխարհի առարկա-ներն ու երևույթները: Յուրաքանչյուր լեզու իր
ծագման պատմության մեջ մարդու միջոցով շրջապատող աշխարհի
արտացոլման արդյունքն է, այլ ոչ թե ինքնուրույն մի ուժ, որը ստեղ-
ծել է աշխարհը,
2. Լեզուն զգալի չափով հարմարեցված է մարդու
կազմակերպությունների ֆիզիոլոգիա-կան յուրահատկություններին,
բայց այդ յուրահատկությունները ի հայտ են եկել կենդանի
օրգանիզմի շրջապատող աշխարհին հարմարացնելու երկարատև
պրոցեսի արդյունքում:
Լեզվական հարաբերականության վարկածը լեզվի մտածողության
և մշակույթի փոխադարձ կապի վերաբերյալ ուսումնասիրությունների
խթան եղավ, որն էլ հանգեցրեց ևս մեկ մոտեցման առաջացմանը: Այդ
մոտեցման գաղափարները հետևյալն են՝
● Լեզուն հանդիսանում է մշակույթի հիմնական մասը, որը մենք
ժառանգում ենք մեր նախնիներից,
● Լեզուն դա հիմնական գործիքն է, որի շնորհիվ մենք յուրացնում
ենք մշակույթը,
● Լեզուն մշակույթի կարևորագույն երևույթն է, քանի որ
մշակույթի էության հասկացումը հնարավոր է միայն այդ մշակույթի
երևույթների՝ որպես կոդերի քննարկմամբ և, իհարկե, լեզուն այդպիսի
կոդերի առավել կատարյալ մոդելն է: Դրա համար մշակույթի

114
կոնցեպտուալ իմաստավորումը հնարավոր է միայն բնական լեզվի
միջնորդությամբ:
Այս դրույթները նշանակում են, որ լեզվի և իրական աշխարհի միջև
կանգնած է մարդը՝ լեզվի և մշակույթի կրողը: Հենց նա է ընկալում և
գիտակցում աշխարհը զգայական օրգան-ների միջնորդությամբ, այդ
հիմքի վրա ստեղծում է իր պատկերացումները աշխարհի մասին:
Այսպիսով, իրական աշխարհի և լեզվի միջև կանգնած է
մտածողությունը:
Բառն արտացոլում է ոչ թե շրջապատող աշխարհի որևէ առարկա
կամ երևույթ, այլ ինչպես է մարդը տեսնում այդ առարկան կամ
երևույթը այն աշխարհի պատկերի պրիզմայի միջով, որը գոյություն
ունի իր գիտակցության մեջ և որը որոշված է նրա մշակույթով: Չէ՞ որ
յուրաքանչյուր մարդու գիտակցությունը ձևավորվում է ինչպես նրա
անհատական փորձի ազդեցությամբ, այնպես էլ ինկուլտուրացիայի
արդյունքում: Այսպիսով, լեզուն ոչ միայն սովորական հայելի է՝
մեխանիկորեն ամբողջ շրջապատը արտացոլող, այլև պրիզմա, որի
միջով նայում են աշխարհին և որը յուրաքանչյուր մշակույթում իրենն
է: Լեզուն, մտածողությունը և մշակույթը այնքան են միմյանց
փոխկապակցված, որ միասին մի ամբողջություն են կազմում և չեն
կարող գործառույթներ կատարել առանց մեկը մյուսի: Լեզվի և
մշակույթի միջև հարա-բերությունները կարող են դիտվել որպես
ամբողջի և մասի հարաբերություններ: Լեզուն կարող է համարվել
մշակույթի բաղադրամաս և գործիք: Այն կարող է դիտվել որպես
ինքնու-րույն, ինքնավար սեմիոտիկ համակարգ: Քանի որ լեզվի
յուրաքանչյուր կրող միաժամանակ հանդիսանում է նաև մշակույթի
կրող, ապա լեզվական նշանները մշակույթի նշանների
գործառույթները կատարելու ընդունակություն են ձեռք բերում և
դրանով մշակույթի հիմնական դրույթների պատկերացման միջոց են
ծառայում: Հենց դրա համար լեզուն ընդունակ է արտացոլել այն
կրողների ազգամշակութային մտածելակերպը:
Իրական կյանքից դեպի հասկացություն և այդ հասկացության
արտահայտություն տանող ճանապարհը տարբեր ազգերի մոտ
տարբեր է և պայմանավորված է տարբեր բնական և կլիմայական
պայմաններով, ինչպես նաև տարբեր սոցիալական շրջապատով: Այս
պարագաների հիման վրա յուրաքանչյուր ազգ ունի իր
պատմությունը, աշխարհի իր մշակութային և լեզվական պատկերը:
Աշխարհի մշակութային պատկերը ավելի հարուստ է, քան
լեզվականը:
115
Լեզվական պրակտիկան վկայում է, որ լեզուն չի հանդիսանում այս
կամ այն մշակույթի մեխանիկական հավելուկը, քանի որ այդ
դեպքում այն ի վիճակի չէր լինի օգտագործվել միջմշակութային
հաղորդակցման բազմաթիվ իրավիճակներում: Իրականում լեզվի
գլխավոր առանձնահատկությունն է նրա համապարփակ լինելը, այն
որ հնարավորություն է տալիս օգտագործել այն որպես
հաղորդակցման միջոց: Նախ, հենց ունիվերսալությունն է
հնարավորություն տալիս լեզվին ինչպես ներմշակութային, այնպես էլ
միջմշակութային շփումներ իրականացնել:
Բառը՝ որպես լեզվի միավոր, հարաբերակցվում է իրական
աշխարհի նշանակված առարկայի կամ երևույթի հետ: Տարբեր
մշակույթներում այդ հարաբերակցումը կարող է տարբեր լինել, քանի
որ տարբեր կարող են լինել ինչպես այդ առականերն ու երևույթները,
այնպես էլ մշակութային պատկերացումները դրանց վերաբերյալ:

Միջմշակութային-միջազգային լեզուներ

Որևէ լեզվի վերածումը միջմշակութային հաղորդակցման միջոցի


տեղի է ունենում միջազգային տնտեսական և քաղաքական
հարաբերությունների պայմաններում։ Խոսքն այնպիսի լեզուների
մասին է, որոնք լայնորեն կատարում են «Լեզու-միջնորդների» դերը:
Թերևս ամենահին միջազգային լեզուներից է եղել աքքադերենը, ապա
փյունիկերենը, որի հիման վրա ձևավորվեցին մի քանի՝ եբրայերենի,
արաբերենի, հունական, այդ թվում նաև հայոց այբուբենը:
Իրավիճակը փոխվեց, երբ ձևավորվեց հին հունարենը։ Լինելով
միջերկրածովյան շրջանի միջազգային լեզուն՝ հունարենն իր մեջ
ներառեց այն ժամանակվա միջմշակույթի բոլոր կարևոր էլե-
մենտները:տարրերն ու գիտելիքները։
Հունարենի անկումից հետո, Հռոմի տիրապետության ժամանակ
միջազգային լեզու դարձավ լատիներենը: Դա պայմանավորված էր
նրանով, որ լատիներենը դարձավ արևմտյան քրիստոնեության լեզուն
և հարյուրամյակներ շարունակ աշխարհի շատ երկրներում
ժամերգությունը կատարվում էր այդ լեզվով: Ժամանակի ընթացքում
լատիներենը դարձավ նաև կրթության ու գիտության լեզու և այդպես
շարունակվեց մինչև 19-րդ դարի վերջը: Մինչև հիմա լատիներենն է
դրված ֆլորայի, ֆաունայի և բժշկության գիտական համակարգման
հիմքում: Ներկայումս գիտատեխնիկական տերմինաբանության 85%-
ը հիմնված է հին հունարենի և լատիներենի վրա: 17-րդ դարում
116
լատիներենին փոխարինելու եկավ ֆրանսերենը, որը մինչև 20-րդ դար
հանդիսանում էր նաև մշակույթի լեզու, քանի որ մինչև 20-րդ դարը
ֆրանսիական մշակույթը ամենատարածվածն էր ժամանակակից
Եվրոպայում: Ներկայումս համաշխարհային լեզուն անգլերենն է, որի
ազդեցությունը գլոբալ բնույթ է կրում: Առաջին անգամ մոլորակի վրա
հայտնվեց մի լեզու, որն օգտագործվում է բոլոր ազգերի կողմից կամ
որպես հարազատ, կամ որպես երկրորդ կամ որպես օտար լեզու:
Կարող ենք համոզված պնդել, որ հետագայում միջազգային և
միջմշակութային հաղորդակցման լեզուն կմնա անգլերենը:

Հաղորդակցական գործաբանություն

Շփման ընդհանուր հաղորդակցման նորմերը սահմանվել են


անգլո-ամերիկյան լեզվաբանական դպրոցի գիտնականների կողմից:
Այս ոլորտում ամենահայտնի և ճանաչված աշխատությունները
համարվում են Պ. Գրայսի և Ջ. Լիչի աշխատությունները: Պ. Գրայսի
սահմանած միավորման սկզբունքը կամ ենթատեքստերի տեսությունը
շատ հարցերով որոշակիացնում է գիտական գրավոր տեքստի
հեղինակի լեզվական վարքի ռազմավարությունը: Այն ներկայանում է
որպես սկզբունքների ամբողջություն, որոնք ընկած են գիտական
հաղորդակցման անդամների համագործակ-ցության հիմքում
(ներառյալ գիտական համագործակցությունը): Հաղորդակցման ակտի
յուրաքանչյուր մասնակից ընդունում է շփման ընդհանուր նպատակը՝
գիտական տեղեկատ-վության փոխանակությունը: Պ. Գրեյսը
առանձնացրել է չորս հիմնական սկզբունքներ, որոնք ամբողջապես
վերաբերում են գիտական հաղորդակցմանը: Դրանք են.
1. Ամբողջականության սկզբունք,
2. Տեղեկատվության որակի սկզբունք,
3. Կարևորության սկզբունք,
4. Վարքի սկզբունք:
Ջ. Լիչը ավելացրել է այդ թվարկումը ևս երկու սկզբունքներով.
5. Քաղաքավարության սկզբունք,
6. Հեգնանքի սկզբունք:
Այդ սկզբունքների վրա հիմնված են ռազմավարություններ, որոնք
օգտագործվում են գի-տատեխնիկական տեքստերի հեղինակների
կողմից՝ հաղորդակցման վերջնական նպա-տակին հասնելու համար:

117
Գիտական տեքստի ամբողջականության ռազմավարությունը
կիրառվում է տեքստի բոլոր մակարդակներում: Բառապաշարային
մակարդակում այն դրսևորվում է տերմինների ընտրության և նրանց
սահմանումների ներկայացման միջոցով, որոնց խնդիրն է ապահովել
տեքստի պարզությունը և ոչ երկիմաստությունը: Նրանք միևնույն
ժամանակ հանդիսանում են այս կամ այն թեմատիկ և
նոմենկլատուրային ոլորտի անցման ազդանշան:
Տեղեկատվության ամբողջության ռազմավարությունը
իրականացվում է խոսքի կառուցման ժամանակ հատուկ ձևերի
կիրառությամբ. աստիճանական անցում տեսակետից փաս-տերին,
ապա եզրակացություններ՝ մասնագիտացված շարահյուսական
կառուցվածքների օգտագործմամբ:
Տեղեկատվության որակի ռազմավարությունը, նրա
հասանելիությունը իրականացվում է մի քանի մակարդակներով:
Բառապաշարային մակարդակում դա բառույթի տրված
ենթատեքստում հոմանիշների շարքից հնարավորինս շատ
նույնիմաստ բառերի օգտագործումն է, շարահյուսական
մակարդակում՝ առանձնացված կառուցվածքների ներմուծումը, որը
բացատրում կամ սահմանում է բառի իմաստը:
Ամբողջականության և տեղեկատվության որակի
ռազմավարությունը տարբեր գիտական ժանրերում տարբեր կերպ է
հանդես գալիս: Եթե մենագրություններում առաջնորդվում են նախ և
առաջ տրամաբանությամբ՝ իրավիճակի նկարագրությունից անցնելով
տեսակետի ձևակերպման, փաստերի նկարագրությունից`
եզրակացության, ապա հոդվածի դեպքում, տեսակետը ձևակերպվում
է տեքստի ամենասկզբում: Ծանոթությունները կազմվում են հիմ-
նական, վճռորոշ հասկացությունների ստորոգմամբ, ռեֆերատները
փաստերի և եզրակա-ցությունների սեղմ նկարագրությամբ, թեզերը
կարևոր փաստերի հատվածական նկարա-գրությամբ, որը
հնարավորություն է տալիս եզրակացություն կատարել:
Ձևակերպման ընդհանրության ռազմավարությունը
իրականացվում է հիմնականում քերականական մակարդակում,
գոյականի թվի և բայի ժամանակային ձևերի ընտրության միջոցով:
Հոգնակի թվի ձևերը ավելի արտահայտիչ են, ոճապես կարևոր և
մտքին կարող են տալ եղանակավորող երանգներ, որը ցույց է տալիս
հեղինակի հատուկ վերաբերմունքը հաղորդ-վածին, նրա փաստերը
ուժեղացնելու, նրանց կարևոր նշանակությունն և ապացուցելիութ-
յունը ցույց տալու ցանկությունը:

118
Եթե դիտարկենք ներկա ժամանակի ձևերի գործողությունների
առանձնահատկությունները, ապա կնկատենք, որ գիտական
տեքստերում շատ հաճախ օգտագործվում է ներկա անկատար
ժամանակձևը: Այլ ոլորտներում ներկայի իմաստաբանական
փոփոխություններ հազվադեպ են կատարվում: Այս կամ այն
ժամանակների տարբերությունները արտահայտվում են բայի
բառապաշարային միավորով, գիտական ոճի բայերի բառույթի
իմաստաբանության վերացականությամբ, նրանց նշանակության
շեղումներով: Կիրառության շարակարգային պայմանականությունը
ձևավորում է ուսումնասիրվող ձևերի արտաժամանակային բնույթը:
Գիտական խոսքի վերացականության ռազմավարությունը
դրսևորվում է հետևյալ կերպ` վերացական նշանակությամբ
վերացական գոյականները ենթարկվում են իմաստաբանական
փոխակերպման (բայական իմաստաբանության): Լեզվի միավորի`
որպես գիտական ոլոր-տում հաղորդակցման միջոց ծառայելու
հնարավորություն, հանգեցնում է նրա այնպիսի գծերի քարացման,
ինչպիսիք են վերացականությունը (աբստրակցիա), տվյալ ոճի մեջ
կիրառ-վող միավորում շեղված իմաստների ձևակերպում և այլն:
Հետաքրիր տվյալներ են ստացվել Վ. Ա Սալիմովսկիից (Салимовский
В. А.: 48), որը նշում է, որ գիտական ոճում օգտագործվում է գրական
լեզվի ընդհանուր միավորների մի մասը միայն: Այսպես, շարժում և
կոնկրետ գործողություն ցույց տվող բայերի ընդամենը 9 % և 5% -ն է
հնարավոր օգտագործել գիտական ոճում, այն դեպքում, երբ այդ
խմբերի բայերի կեսից ավելին փոխաբերական իմաստով կարող են
օգտագործվել միայն գիտական խոսքի մեջ:
Օբյեկտիվության ռազմավարությունը իրականացվում է
տեղեկատվությունը հաղորդողի կոնկրետ մարտավարության
միջոցով, որի նպատակն է խուսափել տեքստը անհատակա-
նացնելուց և այն ընդհանրացնել: Դրա համար օգտագործվում են
որոշակի քերականական ձևեր և շարահյուսական կառուցվածքներ:
Գիտական տեքստերում պարզ նախադասությունները գիտական
խոսքին տալիս են ոճական գծեր, ցույց են տալիս ձևակերպման
օբյեկտիվության տպավորություն, որին կարելի է հասնել
ընդհանրականությունից շեղվելով և գործողությունների
կոնկրետացմամբ, ինչպես նաև այլ կարևոր հատկությունների
միջոցով՝ խուսափելով ձևաերպման ժամանակ կտրուկ գնահատական
տալուց: Գիտական տեքստում ամենից հաճախ կիրառվում են անդեմ
կառուցվածքները: Գիտական տեքստ գրելու առանձնահատկությունը

119
կայանում է նրանում, որ կախված սոցիալական և մասնագիտական
դիրքից` հեղինակը ավելի մեծ նշանակություն է տալիս
խմբակցության անդամների կարծիքին, կարևորում է նրանց կողմից
խրախուսանքը: Հետևաբար, ցանկացած տեղեկատվություն, որը
արտահայտված է խոսքի մեջ, պետք է ապա-ցուցվի
համապատասխան փաստերով, թվերով, արդյունքներով,
հեղինակությունը ցույց տվող մեջբերումներով:
Օբյեկտիվության ռազմավարությունը ուղղված է գիտելիքի
փոխանցելիության հետ: Իսկ քանի որ գիտելիքն, ըստ էության,
մարդկային ռեսուրս է, ապա այն նորացվում է յուրաքանչյուր նոր
սերնդի հետ մեկտեղ, հարստացվում է նոր փաստարկներով, նոր
մոտեցումներով։ Այստեղ օգտագործվում են տեքստային
արդիականցման հետևյալ ձևերը.
● Հնի և նորի նույնականացում,
● Գիտելիքի ներկայացում արդեն հայտնիի և նորի մի շարք
հատվածների հետ մոդելա-տրամաբանական հարաբերությունների
սահմանման միջոցով,
● Առանձին տեսակետների և գիտելիքների բաղադրիչ մասերի
ընդգծում,
● Հին և նոր գիտելիքների որոշակի գնահատական:

Թարգմանական հաղորդակցում և տերմինաբանություն


Ներկայումս թարգմանությունների տեսությունը, որպես
ինքնուրույն գիտական կարգ, իսկ դրա հետ միասին նաև
թարգմանչական պրակտիկան, շատ դեպքերում փոխակերպվում է
ավելի լայն, գլոբալ կարգի՝ միջմշակութային հաղորդակցման
տեսության: Թարգմանությունը որպես խոսքային գործունեության
հատուկ տեսակ, հանդիսանում է միջմշակութային հաղորդակցման
հիմնական և ընդունված միջոց, այնպես, ինչպես շատ հաճախ հենց
ինքը՝ թարգմանիչն է հանդիսանում գիտական տեղեկատվությունը
փոխանակող միջոց: Թարգմա-նության ժամանակ պետք է հաշվի
առնել, որ թարգմանության գործընթացի արդյունքում հա-
րաբերականությունը, համարժեքի ընտրությունը ընդունելի է
յուրաքանչյուր կոնկրետ տեքս-տի համար: Այս առումով կան մի քանի
մոտեցումներ: Այսպես, ֆորմալ համապատասխա-նությունը

120
ձևավորվում է հետևյալ կերպ` թարգմանվում է այնպես, ինչպես
հնարավոր է ճիշտ ձևակերպել: Չթարգմանվող կամ դժվար
թարգմանվող էլեմենտները փոխակերպվում են, բաց են թողնվում
միայն օրիգինալ տեքստի այն էլեմենտները, որոնք ընդհանրապես
հնարավոր չէ թարգմանել:
Թարգմանության նորմատիվ- բովանդակային
համապատասխանության կողմնակիցները ելնում են նրանից, որ
թարգմանիչը պետք է հետևի երկու պահանջների` փոխանցել
օրիգինալ տեքստի բոլոր կարևոր էլեմենտները և հետևել
թարգմանվող լեզվի նորմերին: Այդ դեպքում, արդյունքում ստացվում
է տեղեկատվության ամբողջական փոխանցում և պահպանվում են
լեզվի նորմերը:
Ճշգրիտ թարգմանության կողմնակիցները գտնում են, որ
թարգմանությունը և տեքստի այլ լեզվով ներկայացնելը
գործունեության բոլորովին տարբեր ոլորտներ են: Նրանք գտնում են,
որ թարգմանության ժամանակ պետք է ձգտել տեքստը ճիշտ
ներկայացնել. ընդ որում հասնել նրան, որ տեղեկատվության
փոխանակման գործընթացը կատարվի այն նույն միջոցներով, ինչով
ներկայացված է օրիգինալ տեքստում:
Անցնելով գիտական տեքստերի թարգմանությանը`
համարժեքության հասկացությունը հանդիսանում է արդիական և
ամբողջապես ընդունելի: Ընդունվում է հիմնականում Լ.Կ. Լատիշևի
մոտեցումը, որը իր աշխատանքում դիտարկում է տարբեր ոճերի
տեքստերի թարգ-մանության առանձնահատկությունները: Գիտական
տեքստերի թարգմանությունների հետ կապված` ըստ նրա,
բարդությունը օրիգինալ տեքստի բովանդակության այլ
տերմինահամա-կարգի միջոցով փոխանցելն է: Եզրաբանական
թարգմանվող լեզվի եզրաբանական համա-կարգը, ինչպես և ամբողջ
բառապաշարային համակարգը սկզբունքորեն անկրկնելի է: Դրա
պատճառները հետևյալներն են` համակարգը հանդիսանում է
ազգային լեզվի բառապաշա-րային համակարգի մի մասը, հետևաբար
այն այս կամ այն չափով արտացոլում է նրա ազ-գային-մշակութային
առանձնահատկությունները:
Եզրաբանական համակարգը արտացոլում է կոնկրետ բնագավառի
գիտելիքների առարկաների և հասկացությունների այն
ամբողջությունը, որը նույնպես կարող է տարբեր մշակույթներում
տարբեր լինել:

121
Եզրաբանական համակարգը միշտ շարժման մեջ է. այն միշտ
փոփոխվում է ինչպես միա-վորների միջև համակարգային
հարաբերություններում, այնպես էլ առանձին եզրույթա-յին
միավորների պլանային բովանդակության մեջ:
Ներկայացված գործոնները հաճախ տանում են նրան, որ
եզրույթները դիտարկվում են որպես ոչ համարժեք կամ մասամբ
համարժեք միավորներ:
Ոչ համարժեք հասկացության պատճառները բառապաշարային
առումով դիտարկվել են տարբեր մասնագետների կողմից: Դրա
պատճառները հետևյալներն են.
1. Ազգի կյանքում տվյալ առարկայի կամ երևույթի
բացակայությունը,
2. Նմանատիպ հասկացության բացակայությունը,
3. Բառապաշարա-ոճաբանական բնութագրերի
տարբերությունները:
Առաջին երկու պատճառները ավելի հատուկ են
եզրույթաբանությանը, հատկապես նմա-նատիպ հասկացության
բացակայությունը: Որպես օրինակ կարելի է բերել անգլերեն և ռու-
սերեն լեզուներով իրավաբանական եզրույթաբանությունը, որոնցում
առկա են գործառնա-կան-նմանատիպ և հաճախ ձայնային
ընդհանրություններ ունեցող եզրույթների սկզբունքա-յին
անհամապատասխանություններ, որը բացատրվում է Ռուսաստանի և
Մեծ Բրիտանիայի իրավական համակարգի սկզբունքային
տարբերություններով: Այսպիսի սկզբունքային տար-բերություններ
կարելի է գտնել նաև ցանկացած հումանիտար գիտության մեջ, որը
զբաղվում է հասարակության հետազոտությամբ և նկարագրությամբ,
նրա իրական կյանքով և ի վերջո այդ իրականության հետ
անքակտելիորեն կապված ազգային-մշակութային առանձնահատ-
կություններով: Ընդ որում, եզրաբանական միավորների մեծ մասը
ստեղծված է միջազգային բառապաշարի և ձևույթի հիմքի վրա և այդ
պատճառով, շատ հաճախ կարող է առաջ գալ եզրաբանական
նմանությունների պատրանք, որը իրականում չկա, կամ եզրույթի
իմաստա-բանական կառուցվածքի ստեղծման փորձ` նրա ձևույթները
կազմող նշանակությունների հիմքի վրա: Նմանատիպ իրավիճակները
թարգմանությունների ժամանակ հաճախ հանգեց-նում են
անճշտությունների կամ նույնիսկ լուրջ սխալների: Ասվածից
ենթադրվում է, որ ան-հրաժեշտ է եզրաբանական համակարգի
զուգորդված հետազոտություն ինչպես նրանց նշանակությունների

122
իմաստաբանական նկարագրության առումով, այնպես էլ
անվանացանկի հնարավորությունների ուսումնասիրության առումով,
որոնք արդյունավետ են այս կամ այն համակարգային գիտելիքների
համար: Հետևաբար առաջ է գալիս համարժեք եզրույթների
թարգմանությունների ձևերի մշակման անհրաժեշտություն:
Թարգմանչական պրակտիկայում հաճախ մի շարք եզրաբանական
միավորների թարգ-մանության համար կիրառվում է
տրանսլիտերացիա և տրանսկրիպցիա: Թարգմանության այդ ձևը
կարելի է ընդունելի համարել միայն այն դեպքում, երբ բերվում է
դրանց բացատ-րությունը, այսինքն տվյալ հասկացության
սահմանումը: Պետք է շեշտել, որ այդ դեպքում մի կողմից տեղի է
ունենում եզրաբանական համակարգի միաջազգայնացում, մյուս
կողմից հնարավոր է տեղի ունենան չհիմնավորված փոխառություն,
որը կհանգեցնի ամբողջ եզրա-բանական համակարգի ամբողջական
շարժի: Հետևաբար, այլ լեզվի եզրաբանական միավոր-ների
փոխանցման համար անհրաժեշտ են կոնկրետ թարգմանչական
ընթացակարգեր:

Լեզուն որպես մշակույթի հայելի

Իրականության, լեզվի և մշակույթի փոխհարաբերությունն ու


փոխներգործությունը կա-րևոր դեր են խաղում ընդհանուր առմամբ
շփվելու ձևերի կատարելագործման, արդյունավե-տության և
մասնավորապես, օտար լեզուներ դասավանդելու գործում: Դրանց
անտեսմամբ է բացատրվում միջազգային շփման և մանկավարժական
պրակտիկայում ունեցած անհաջո-ղությունները:
Այս թեման քննարկելիս ամենատարածված փոխաբերությունները
հետևյալն են` լեզուն շրջապատող աշխարհի հայելին է, այն
արտացոլում է իրականությունը և ստեղծում ձևա-փոխված աշխարհի
պատկեր` անկրկնելի և յուրահատուկ ցանկացած լեզվի և, համապա-
տասխանաբար, ազգի էթնիկական և խոսքային խմբի համար, որն
օգտագործում է տվյալ լեզուն` որպես շփման միջոց:
Լեզվի համեմատումը հայելու հետ օրինական է: Դրա մեջ, իրոք,
արտացոլվում է շրջա-պատող աշխարհը: Աշխարհի ցանկացած իրի
կամ երևույթի համար լեզվում գոյություն ունի համապատասխան

123
բառ: Լեզուն արտացոլում է ամեն ինչ` աշխարհագրությունը, կլիման,
պատմությունը, կյանքի պայմանները:
Իրական աշխարհի և լեզվի փոխհարաբերությունը կարելի է
ներկայացնել հետևյալ կերպ.

Իրական աշխարհ Լեզու

Առարկա, երևույթ Բառ

Սակայն աշխարհի և լեզվի միջև կանգնած է Homo sapiens-ը`


լեզվի կրողը:
Լեզուն մարդկանց հաղորդակցման միջոցն է և այն սերտորեն
կապված է այն խոսքային խմբի կյանքի և զարգացման հետ, որն այն
օգտագործում է որպես շփման միջոց:
Լեզվի հասարակական բնույթն արտահայտվում է ինչպես տվյալ
հասարակարգում դրա գործունեության արտաքին պայմանների
(բիլինգվիզմ, պոլիլինգվիզմ, հասարակության, գի-տության և
գրականության զարգացման մակարդակները և այլն), այնպես էլ
լեզվի կառուց-վածքի, շարահյուսության, քերականության,
բառապաշարի մեջ:
Այսպիսով, լեզվի և իրական աշխարհի միջև գտնվում է մարդը:
Հենց նա է իր զգայարան-ների միջոցով ընկալում և գիտակցում
աշխարհը և դրա հիման վրա էլ ստեղծում աշխարհի վերաբերյալ
պատկերացումների համակարգը: Մարդը, անցկացնելով դրանք իր
գիտակցութ-յան միջով, գիտակցելով այդ ընկալման արդյունքները,
լեզվի միջոցով փոխանցում է դրանք իր խոսքային խմբի այլ
անդամներին: Այլ կերպ ասած` իրականության և լեզվի միջև կանգ-
նած է մարդկային մտածողությունը:
Լեզուն` որպես միտք արտահայտելու և այն մեկից մյուսին
փոխանցելու միջոց, սերտո-րեն կապված է մտածողության հետ:
Լեզվի և մտածողության հարաբերությունը և՛ լեզվաբա-նության , և՛
փիլիսոփայության բարդ խնդիրներից է:
Բառն արտացոլում է ոչ թե ինքնին իրականության առարկան, այլ
լեզվի կրողի կողմից ընդունված այն պատկերացումը, որն իր
գիտակցության մեջ կազմվել է տվյալ առարկայի մասին:
Պատկերացումն էլ կազմվում է որոշ հիմնական հատկանիշների
ընդհանրացման միջոցով, հատկանիշների, որոնք բնութագրում են
այդ առարկան կամ երևույթը: Դա է պատճառը, որ պատկերացումն

124
իրենից ներկայացնում է վերացական հասկացություն, շեղում
կոնկրետ հատկություններից:
Ուղին իրական աշխարհից դեպի հասկացությունը և հետագայում
նաև դեպի խոսքային արտահայտությունը, տարբեր ազգերի մոտ
տարբեր կերպ է արտահայտված, որն էլ պայմա-նավորված է այդ
ազգերի պատմության, աշխարհագրության, կյանքի
առանձնահատկութ-յունների և հետևաբար նրանց հասարակական
գիտակցության զարգացման առանձնահատ-կություններով: Քանի որ
մեր գիտակցությունը պայմանավորված է կոլեկտիվ (կենսակերպով,
սովորույթներով, ավանդույթներով և այլն) և անհատական (տվյալ
անհատին բնորոշ աշ-խարհընկալումով) կերպով, ապա լեզուն
արտահայտում է իրականությունը ոչ թե ուղիղ կերպով, այլ երկու
զիգզագների միջոցով` իրական աշխարհից դեպի մտածողություն և
մտա-ծողությունից դեպի լեզուն: Այսպիսով, եզրակացնում ենք, որ
հայելու վերաբերյալ փոխաբե-րությունն այնքան էլ ճշգրիտ չէ, քանի
որ այդ հայելին ,ծուռե է, այն որոշ չափով աղավաղում է
իրականությունը:
Այսպիսով, լեզուն, մտածողությունն ու մշակույթն այնքան
սերտորեն են փոխկա-պակցված միմյանց, որ գործնականորեն
դիտվում են որպես մեկ ամբողջություն` բաղկացած այդ երեք
մասերից, որոնցից և ոչ մեկը չի կարող գործել (հետևաբար նաև
գոյություն ունենալ) առանց մյուսների: Նրանք բոլորը միասին
հարաբերակցվում են իրական աշխարհի հետ, հակազդում դրան,
կախված են դրանից, արտացոլում և միաժամանակ ձևավորում են
այն:
Վերը նշված բանաձևը կարելի է արտահայտել հետևյալ կերպ.

Իրական աշխարհ Մտածողություն/Մշակույթ


Լեզու/Խոսք

Առարկա, Պատկերացում, Բառ


երևույթհասկացություն

Աշխարհի պատկերը գիտակցության մեջ

Այսպիսով, մարդուն շրջապատող աշխարհը ներկայացվում է երեք


ձևով`

125
ա) Աշխարհի իրական պատկերը,
բ) Աշխարհի մշակութային պատկերը,
գ) Աշխարհի լեզվական պատկերը:

Աշխարհի իրական պատկերը մարդկությունից դուրս գտնվող


օբյեկտիվ իրականությունն է, դա մարդուն շրջապատող աշխարհն է:
Աշխարհի մշակութային պատկերն իրական պատկերի
արտացոլումն է հասկացություն-ների միջով, որոնք ձևավորվել են
մարդու պատկերացումների հիման վրա ստացված զգայա-րանների
միջոցով և անցած նրա գիտակցության միջով` ինչպես կոլեկտիվ,
այնպես էլ անհա-տական:
Եթե փորձ կատարվի կազմել Եվրոպայի մշակութային քարտեզը,
ապա տարբեր ազգերի ներկայացուցիչներ այն կկազմեն տարբեր
ձևերով` կիրառելով որոշակի ստերեոտիպեր: Օրի-նակ`
նորվեգացիների համար Մեծ Բրիտանիայի ստերեոտիպը մի
հետազոտության արդ-յունքում եղել է «Չարլզը և Դին», Ֆինլանդիայի
ստերեոտիպը` «սաունան և վոդկան» և այլն: Մեկ այլ հետզոտության
արդյունքում, որում հարցման են ենթարկվել ռուս ուսանողներ, ի
հայտ է եկել Եվրոպայի քարտեզի այլ մշակութային պատկեր: Այսպես,
Ֆրանսիայի ստերեո-տիպը եղել է «հեղափոխությունը»,
Ռումինիայինը` «դրակուլան», Ֆինլանդիայինը` «Սանտա Կլաուսը»,
Գերմանիայինը` «գարեջուրը» և այլն: Քանի որ Եվրոպայի
մշակութային պատկեր-ները կազմվել են ինչպես ռուսերենով, այնպես
էլ անգլերենով, ողջ մշակութային հասկացութ-յունները
ներկայացվում են այն լեզվով, որով որ դրանք գրված են եղել
ուսանողների կողմից: Ըստ էության, լեզվի ընտրությունը
պայմանավորված է հոգեբանական և մշակութային պատճառներով:
Մշակութային կապակցվածության քանակն ու բազմազանությունը
նույնպես խիստ հատկանշական է:

Ավստրիա Մեծ
Բրիտանիա
վալս, fog
(մառախուղ),
Alps (Ալպեր), Shakespeare
(Շեքսպիր),

126
Opera (օպերա), monarchy
(միապետություն),
Մոցարտ Robin Hood
(Ռոբին Հուդ),
Oxbridge
(Օքսբրիջ` Օքսֆորդն ու
Քեմբրիջը
միասին)

Իտալիա Ֆրանսիա
սպագետտի, fashion
(նորաձևություն),
պիցցա, գինի,
Renaissance (Վերածննդի դարաշրջան), le parphum
(օծանելիք)
Pope (Հռոմի պապ), love (սեր),
empire (կայսրություն) revolution
(հեղափոխություն)

Աշխարհի լեզվական պատկերը

Աշխարհի լեզվական պատկերը անդրադարձնում է


իրականությունն աշխարհի մշակութային քարտեզի միջոցով:
Աշխարհի ազգային և յուրահատուկ լեզվական պատկերների
գոյության գաղափարը ծնվել է գերմանական փիլիսոփայության մեջ
18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին (Հերդեր, Հումբոլտ):
Աշխարհի պատկերի ձևավորման հարցում լեզուն՝ որպես
կատարյալ, օբյեկտիվորեն գոյություն ունեցող կառուցվածք, իրեն է
ենթարկում և կազմակերպում իր կրողների աշխարհընկալումը:
Երկրորդ` լեզուն մաքուր նշանակությունների համակարգ է, որը
ձևավորում է մի առանձին աշխարհ, որը կարծես պիտակաային
տեսքով փակցված լինի իրական աշխարհի վրա: Լեզուն մշակույթի
մասն է կազմում, բայց մշակույթն էլ, իր հերթին, միայն լեզվի մի
մասն է:

127
Այսպիսով, աշխարհի լեզվական և մշակութային պատկերները
սերտորեն փոխկապակցված են: Դրանք գտնվում են մշտական
փոխկապակցվածության մեջ: Աշխարհի մշակութային պատկերը
առաջնային է. այն ավելի հարուստ է, քան լեզվականը: Լեզուն է
իրակա-նացնում, խոսքի վերածում աշխարհի ազգային
պատկերացումը:

Բառը որպես աշխարհի մասին գիտելիքի միավոր

Որպես վերը նշվածի վառ օրինակ կարող է ծառայել բառը` լեզվի


հիմնական և ուսուցման կարևորագույն միավորը: Բառը միայն
մարդուն շրջապատող աշխարհի «մասնիկի», առարկայի կամ
երևույթի անվանումը չէ: Այդ իրականության մի մասնիկը անցել է
մարդու գիտակցության միջով և անդրադարձման գործընթացում ձեռք
բերել յուրահատուկ հատկութ-յուններ, որոնք հատուկ են տվյալ
ազգության հասարակական գիտակցությանը. դրանք պայ-
մանավորված են տվյալ ազգի մշակույթով: Բառը կարելի է
համեմատել խճանկարի մի մաս-նիկի հետ: Տարբեր լեզուներում այդ
մասնիկները կազմում են տարբեր պատկերներ: Այդ պատկերները
կտարբերվեն, օրինակ, իրենց գույներով` եթե ռուսերեն լեզուն իր
կրողին ստի-պում տեսնել երկու գույն` «синий» (կապույտ) և
«голубой» (բաց կապույտ), ապա անգլիացին տեսնում է մեկը` blue:
Ընդ որում, և՛ ռուսախոս և՛ անգլիախոս ժողովուրդները նայում են
միևնույն իրականության օբյեկտին` լույսի սպեկտրի միևնույն
հատվածին:
Ա. Վեժբիցկան, մասնավորապես հայտնի է բառային տարրական
իմաստների ուսումնասիրությամբ։ Համեմատելով բառերը,
տեքստերը, որոնք առկա են բոլոր լեզուներում, Վեժբիցկան ցույց է
տալիս, որ բառային թարգմանությունները կարող են կարևոր
մշակութային տարբերություններ թաքցնել: Օրինակ, անգլերեն
‘ընկեր’ հասկացությունը իր մեջ պարունակում է ոչ այն բոլոր
իմաստները, որոնք հատուկ են հայերենի ‘ընկեր’ հասկացությանը:
Յուրացնելով օտարալեզու բառ` մարդը կարծես դուրս է հանում
իրեն անծանոթ խճանկարի մի մասը և փորձում համատեղել այն իր
գիտակցության մեջ առկա աշխարհի պատկերի հետ: Հենց այդ
հանգամանքն է խոչընդոտ հանդիսանում և բարդություն ստեղծում
օտար լեզուներ ուսումնասիրելիս:

128
Այսպիսով, յուրաքանչյուր հասկացություն, իրականության
միևնույն մասնիկ տարբեր լեզուներում ունի տարբեր խորությամբ
լեզվական արտահայտման ձևեր: Տարբեր լեզուների բառերը,
ունենալով միևնույն նշանակությունը, կարող են տարբերվել
իմաստաբանական խորությամբ: Օրինակ` հայերս, ասելով կոնյակ,
պատկերացնում ենք խաղողի գինուց պատ-րաստված թունդ խմիչք,
որը հնեցվել է կաղնու տակառում, այնինչ, ֆրանսիացու համար կոն-
յակը իրենց երկրի Կոնյակ շրջանում արտադրված խմիչքն է, ոչ թե
այդ խմիչքի ընդհանրացված անվանումը:
Կարող են լինել դեպքեր, երբ մեկ լեզվում բացակայում է մյուս
լեզվի որևէ բառի համար-ժեքը: Այս շարքին է դասվում այսպես
կոչված անհամարժեք բառապաշարը, որի բովանդա-կությունը չի
կարող համեմատվել որևէ օտար լեզվի լեքսիկական
հասկացությունների հետ: Սակայն անհամարժեք բառապաշարի
տեսակարար կշիռը լեզուներում փոքր է: Ավելի հա-ճախ են դեպքերը,
երբ նույն հասկացությունը տարբեր լեզուներում արտահայտվում է
տարբեր խորությամբ, ինչպես նշվեց վերևի օրինակում:
Ընդհանուր առմամբ, միջլեզվային հոմանիշների առկայությունը
մեծ կասկածի տեղիք է տալիս: Այդ իսկ պատճառով միջլեզվային
համապատասխանությունները պահանջում են մանրակրկիտ և
բազմակողմանի վերլուծություն: Չափազանց դժվար է գտնել
այնպիսի բազ-մալեզու բառեր, որոնք արտահայտեն բացարձակապես
միևնույն հասկացությունը և չտարբերվեն միմյանցից իրենց
հուզական-արտահայտչական, ոճական կամ որևէ այլ ձևերով:
Ի հավելումն բառերի լրացուցիչ իմաստներին` դարձվածտիկ
լեզուն նույնպես դժվարեց-նում է հաղորդակցումը տարբեր
մշակույթների միջև:
Գոյություն ունի չորս պատճառ, թե ինչու են իդիոմները կարևոր
առարկա հանդիսանում միջմշակույթային հաղորդակցման մեջ:
Առաջինը` դարձվածներն ի բնե փոխաբերական իմաստ են
արտահայտում:
Երկրորդը` փոխաբերական իմաստները հաճախ ըմբռնման
խնդիրներ են ի հայտ բերում տարբեր մշակույթներ ունեցող անձանց
միջև:
Երրորդը` դարձվածներին լրիվ բացատրություն չի տրվում:
Եվ վերջապես, դարձվածները հնարավորություն են ստեղծում
մարդկանց միջև հաստատել որոշակի մտերմություն:
Այժմ մանրամասն վերլուծենք այդ պատճառները:

129
Առաջինը` դարձվածն և նրա նշանակությունը հաճախ չեն
համընկնում, քանի որ նրանք ունեն ավելի շատ փոխաբերական, քան
թե բառացի կապակցվածություն: Դարձվածյի նշանա-կությունը
հազվադեպ է կռահելի լինում դրա բաղադրամասերից: Օրինակ` «like
a duck on a June bug» արտահայտությունն ոչ մի բառացի
կապակցվածություն չունի «I will confront you immediately with what
you have done» արտահայտության հետ:
Երկրորդը` հաղորդակցական ձախողումները հաճախ տեղի են
ունենում, երբ մարդիկ հաղորդակցման ժամանակ օգտագործում են
այնպիսի դարձվածներ, որոնց իմաստը դիմացինին անհասկանալի է:
Այն մարդկանց համար, ովքեր օգտագործում են
դարձվածները ,բնականորենե, դարձվածյի և դրա իմաստի միջև
փոխաբերական կապը հաճախ աննկատ է մնում:
Երրորդը` դարձվածյի լրիվ բացատրությունը պահանջում է
լեզվաբանական քննարկում դարձվածն կազմող բառերի և
հարաբերակցական քննարկում պատկերացման վերաբերյալ այն
երկու անձանց միջև, որոնք օգտագործում են այն: Մեզանից շատերը
զբաղված են լեզվա-բանական բացատրությունով, սակայն բաց են
թողնում հարաբերակցական քննարկումը:
Վերջապես, դարձվածները մարդկանց միջև մտերմության
«բանալիներն» են: Դրանք հաճախ օգտագործվում են ոչ
պաշտոնական միջավայրում, ընկերների և բարեկամների միջև: Եթե
տարբեր մշակույթային արմատներ ունեցող մարդիկ կարող են
հաղորդակցման ընթաց-քում օգտագործել դարձվածներ, ապա նրանց
միջև առկա կաշկանդվածությունը կարող է վերացվել և փոխվել ոչ
պաշտոնական և անգամ մտերիմ հարաբերությունների: Սա կարող է
հեշտացնել միջմշակութային հաղորդակցումը տարբեր
կոնտեքստներում` անձնական հարաբերությունները
համադասարանցիների և ընկերների միջև, աշխատանքային հարաբե-
րությունները կազմակերպությունում, ինչպես նաև ուսուցիչ-
աշակերտ հարաբերությունները ուսումնական
հաստատություններում:
Միջմշակութային հաղորդակցման և օտար լեզուների
ուսումնասիրում

Միջմշակութային փոխշփումների և օտար լեզուների


դասավանդման սերտ կապն ու փոխկապվածությունը այնքան

130
ակնհայտ են, որ դժվար թե ընդարձակ բացատրությունների կարիք
զգացվի:
Օտար լեզվի յուրաքանչյուր դաս մշակույթների խաչմերուկ է,
միջմշակութային շփման պրակտիկա, քանի որ յուրաքանչյուր օտար
լեզվի բառ արտացոլում է օտար երկիր և օտար մշակույթ:
Յուրաքանչյուր բառի ետևում կանգնած է ազգային գիտակցությամբ
պայմանա-վորված (նույնպես օտար, եթե բառը օտարալեզու է)
աշխարհի մասին պատկերացում:
Ռուսաստանում օտար լեզուների դասավանդումը, ինչպես
սոցիալական կյանքի մյուս ոլորտները, ապրում է արմատական
վերակառուցման (եթե չասենք հեղափոխության) ծան-րագույն և
բարդ ժամանակաշրջան. տեղի է ունենում արժեքների,
նպատակների, խնդիրների, մեթոդների և նյութերի վերանայում և
վերաարժեքավորում: Իմաստ չունի այժմ խոսել այդ ոլորտում
հսկայական փոփոխությունների հասարակական ուշադրության
վերելքի, որոշակի սոցիալ-պատմական պատճառներով այդ
առարկայի նկատմամբ վերաբերմունքի արմատա-կան փոփոխության
մասին. այդ ամենը չափազանց ակնհայտ է:
Նոր ժամանակը, նոր պայմանները պահանջեցին օտար լեզուների
դասավանդման ինչ-պես ընդհանուր մեթոդոլոգիայի, այնպես էլ
կոնկրետ մեթոդների և հնարքների անհապաղ և արմատական
վերանայում: Այդ նոր պայմաններն են` Ռուսաստանի
«բացահայտումը», նրա համաշխարային հանրության սրընթաց
մուտքը, քաղաքականության, տնտեսության, մշա-կույթի
գաղափարախոսության խելահեղ թռիչքները, լեզուների և
ազգությունների միախառ-նումը և տեղափոխությունները, ռուսերենի
և այլազգիների միջև հարաբերությունների փոփո-խությունները,
հաղորդակցման բացարձակ նոր նպատակները: Այս ամենը չի կարող
նոր խնդիրներ չառաջադրել օտար լեզուների դասավանդման
տեսության և գործնականի համար: Աննախադեպ պահանջարկը
պահանջեց աննախադեպ առաջարկ: Իրենց համար անսպասելի
օտար լեզուների ուսուցիչները հայտնվեցին հասարակական
ուշադրության կենտրոնում, գիտության մշակույթի, բիզնեսի,
տեխնիկայի մարդկային գործունեության մնացած բոլոր ոլորտների
անհամբեր մասնագետների լեգիոնները պահանջեցին օտար լեզվի`
որպես ար-տադրության միջոցի, անհապաղ ուսուցանում: Նրանց չի
հետաքրքրում լեզվի ո’չ պատմութ-յունը, ո’չ տեսությունը: Օտար
լեզուները` առաջին հերթին անգլերենը, նրանց անհրաժեշտ է զուտ

131
ֆունկցիոնալ տեսակետից, որպես հասարակական կյանքի տարբեր
ոլորտներում օտարերկրացիների հետ ռեալ շփման միջոց:
Այսպիսով, բոլորովին փոխվել են լեզվի ուսումնասիրման
դրդապատճառները (լեզուն հանդես եկավ այլ լույսի տակ, ոչ
ինքնանպատակ), ինչի հետ կապված անհրաժեշտություն առաջացավ
արմատապես վերակառուցել օտար լեզուների դասավանդումը,
ներմուծել «լինգ-վիստիկա և միջմշակութային շփում»
մասնագիտացումը, սկսել նոր ոճի դասախոսական կադրերի
պատրաստում:
Ներկայումս Ռուսաստանում օտար լեզուների դասավանդման
հիմնական խնդիրը լեզվի` որպես հաղորդակցման ռեալ և լիարժեք
միջոցի ուսուցումն է: Այդ կիրառական խնդրի լուծումը
հասարակության միայն ֆունդամետալ տեսական հիմքի վրա է:
Այդպիսի հիմքի ստեղծման համար անհրաժեշտ է.
1. Լեզվաբանական տեսական աշխատանքների գործնական
կիրառումը օտար լեզունե-րի դասավանդման գործում,
2. Տեսականորեն հասկանալ և ընդհանրացնել օտար լեզուների
դասախոսների հսկա-յական գործնական փորձը:
Մեր երկրում օտար լեզվի դասական ուսուցումը հանգում է սոսկ
տեքստերի ընթերցա-նությանը: Ընդ որում` բարձրագույն դպրոցի
մակարդակով լեզվաբանների ուսուցումը տար-վում էր
գեղարվեստական գրականության ընթերցանության հիման վրա:
Լեզվաբանները կարդում էին «հազար բառով» իրենց ապագա
մասնագիտության հետ առնչվող համապա-տասխան տեքստեր, իսկ
առօրյա հաղորդակցման շքեղությունը, եթե բավարարում էր
ժամանակը և ինչպես ուսուցանողի, այնպես էլ ուսուցանվողի
շահագրգռվածությունը, ներ-կայացնում էր այսպես կոչված
կենցաղային թեմաներով. այն է` հյուրանոցում, ռեստորանում,
փոստում և այլն:
Ուսումնասիրվող լեզվի և աշխարհի հետ ռեալ ծանոթության,
ստացված գիտելիքների կի-րառման անհնարինության և լիակատար
մեկուսացման պայմաններում, այս հայտնի թեմա-ների
ուսումնասիրումը և ստացված գիտելիքների գործնական կիրառումը
լավագույն դեպ-քում ռոմանտիկ ձգտում էր, վատթարագույն
դեպքում`անօգուտ և նույնիսկ վնասակար, գրգռող («ռեստորանում»
թեման, տոտալ դիֆիցիտի պայմաններում, «բանկում», «ինչպես
վերցնել վարձու մեքենա», «զբոսաշրջական գործակալություն») և այլ
նման թեմաներ, որոնք սովորաբար կազմում են ինչպես հայրենական,

132
այնպես էլ արտասահմանյան անգլերենի կուրսերի հիմնական
բովանդակությունը:
Այսպիսով, իրականացվում էր միայն լեզվի ոչ գործառույթային,
ինֆորմատիվ, հաղոր-դակցական ֆունկցիան, այն էլ բավականին
սեղմ տեսքով, քանի որ լեզվի տիրապետման չորս բաղադրիչներից
(ընթերցանություն, գիր, խոսակցություն, ընկալում) զարգանում էր
մի-այն մեկը` պասիվը, որը ուղղորդված էր «ճանաչմանը»`
ընթերցանությանը:
Այդ դժբախտությունը համատարած էր և ուներ միանգամայն
պարզ պատճառներ և խորը արմատներ: Այլ երկրներում և նրանց
ժողովրդների հետ հաղորդակցումը մեղմ ասած նույն-պես դժվար էր,
երկիրը կտրված էր արևմտյան աշխարհի լեզուներից, այդ լեզուները
դասա-վանդվում էին իբրև մեռյալ լատիներեն և հին հունարեն: Օտար
լեզուների դասավանդումը միայն գրավոր տեքստերի հիման վրա,
լեզվի հաղորդակցական հնարավորությունները հան-գեցնում էր ինչ-
որ մեկի կողմից ստեղծված տեքստի պասիվ ընկալման
ընդունակությանը, բայց հնարավորություն չէր ընձեռում ստեղծել,
գտնել լեզուն, առանց որի հնարավոր չէ ռեալ հաղորդակցություն:
Մեր երկրի սոցիալական կյանքի անսպասելի և կտրուկ
փոփոխությունը, նրա «բացահայ-տումը» և սրընթած ներխուժումը
համաշխարհային և առաջին հերթին արևմտյան ընդհան-րություն,
վերակենդանացրեց լեզուները, դարձրեց նրանց տարբեր տիպի
հաղորդակցման ռեալ միջոցներ:
Հենց այդ պատճառով, ներայումս բարձրագույն դպրոցի
մակարդակով օտար լեզվի ուսու-ցումը` որպես տարբեր երկրների
մասնագետների միջև հաղորդակցման միջոցի դասավան-դում,
հասկացվում է ոչ որպես նեղ մասնագիտական և սոսկ կիրառական
խնդիր` ուսուցանել ֆիզիկոսին, երկրապահին և այլոց, հասկանալ
նեղ մասնագիտական տեքստեր: Բուհական մասնագետը
բազմակողմանի զարգացած մարդ է, որն ունի հիմնարար
պատրաստվա-ծություն: Համապատասխանաբար, այդ կարգի
մասնագետի օտար լեզուն արտադրության միջոց է, մշակույթի մաս և
կրթության հումանիտարացման միջոց: Այս ամենը ենթադրում է
լեզվի հիմնարար և բազմակողմանի պատրաստվածություն:
Ուսանողի օտար լեզվի իմացության մակարդակը որոշվում է ոչ
միայն դասախոսի հետ նրա անմիջական շփումով: Որպեսզի օտար
լեզուն ուսուցանվի որպես ռեալ հաղորդակցման միջոց, անհրաժեշտ է
ստեղծել ռեալ հաղորդակցման միջավայր, ապահովել օտար լեզու-

133
ների դասավանդման կապը կյանքի հետ, ավելի ակտիվ կիրառել
օտար լեզուները կենդանի բնական պայմաններում:
Դրանք կարող են լինել օտար լեզվով գիտական քննարկումներ
օտարերկրյա մասնագետ-ների ներգրավման, արտասահմանյան
գիտական գրականության ռեֆերատացումը և քննարկումը, առանձին
կուրսերի դասավանդումը օտար լեզվով, ուսանողների մասնակցութ-
յունը միջազգային կոնֆերանսներին, թարգմանչական աշխատանքը,
որի էությունը հենց կայանում է հաղորդակցման շփման,
ինֆորմացիայի ընկալման և փոխանցման մեջ: Անհրա-ժեշտ է
զարգացնել հաղորդակցման արտադասարանային ձևերը`
ակումբներ, խմբակներ, օտար լեզվով բաց դասախոսություններ` ըստ
հետաքրքրությունների գիտական ընկերութ-յուններ, ուր կարող են
հավաքվել տարբեր մասնագիտություն ունեցեղ մասնագետներ:
Այսպիսով, գրավոր տեքստերի միջոցով նեղ մասնագիտական
լեզվի տիրապետումը չի սահմանափակվում որպես շփման միջոց:
Շփման ընդունակությունների մաքսիմալ զար-գացում` ահա օտար
լեզվի դասախոսի առջև դրված հիմնական, հեռանկարային, բայց
շատ բարդ խնդիրը: Այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է
յուրացնել դասավանդման նոր մեթոդներ և սկզբունքորեն նոր
ուսուցողական նյութեր, որոնց միջոցով կարելի է սովորեցնել
մարդկանց էֆեկտիվ հաղորդակցվել: Այդ պարագայում բնական է, որ
սխալ կլիներ նետվել մի ծայրահեղությունից մյուսը և հրաժարվել
բոլոր հին մեթոդներից: Նրանցից անհարժեշտ է զգուշորեն ընտրել
լավագույնը, օգտակարը` ուսուցողական պրակտիկայով ստուգված:
Օտար լեզուների դասավանդման` որպես փոխշփման միջոց
տարբեր ազգերի և մշա-կույթի ներկայացուցիչների միջև,
արդիական խնդրի հարցի լուծման գլխավոր պատասխա-նը
կայանում է նրանում, որ լեզուները պետք է ուսումնասիրվեն
աշխարհի և ազգերի մշա-կույթի, անխափան միության մեջ, որոնք
խոսում են այդ լեզուներով: Սակայն արդի շրջանում մեծացել է
անգլերենի դերը, և անգլերենն իբրև կրթության լեզու օգտագործելու
համար գործում են լեզվական նորմավորման երեք հիմնական
սիստեմ․ IELTS, TOEFL, CEFR։ Եթե առաջին երկուստ վերաբերվում են
միայն անգլերենի, որպես միջազգային հաղորդակցման լեզվի
տիրապետումը ստուգող գնահատմանը, ապա CEFR ավելի լայն՝
ուսուցման կազմա-կերպման, ինքնագնահատման, գնահատման
շրջանակներ է ապահովում եվրոպական բոլոր լեզուների համար։

134
Միջմշակութային խոսքային հաղորդակցումը լեզվական
ունակություններից և տիրապե-տումից բացի, կախված է բազմաթիվ
գործոններից` շփման պայմաններից և կուլտուրայից, էթիկետի
կանոններից, ոչ խոսքային ձևերի արտահայտման իրազեկությունից
(դիմախաղ, ժեստեր), խորը հենքային գիտելիքների առկայությունից
և շատ ուրիշ բաներից:

Երկլեզվություն

Մշակույթի յուրացմանը նպաստում է նաև երկլեզվությունը` երկու


լեզվի իմացությունը, երբ մարդը գրեթե հավասար չափով
տիրապետում է երկու լեզվի և ըստ իրադրությունների պահանջի`
մտածում կամ խոսում է դրանցից մեկով, ապա մյուսով: Այդ
հաղորդակցման ընթացքում մարդը իրենից օտարում, ուրիշներին է
հաղորդում տվյալ լեզվի նյութական միավորներով ու միջոցներով
ձևավորված իր մտքերը և դրանով իսկ օբյեկտիվացնում իր
սուբյեկտիվ միտքը: Բնականաբար, մեկ լեզվիմիջավայրում մեծացած
մարդու համար երկլեզվությունը գրեթե երբեք հավասարաչափ չի
լինում․ միշտ լեզուներից որևէ մեկը գերադասվում է այս կամ այն
մտքի կամ զգացմունքի արտահայտման ժամանակ։
Աշխարհում երկու և ավելի լեզուներով խոսող մարդկանց թիվը
գերակշռում է մեկ լեզվով խոսող մարդկանց թվին, հետևաբար`
ժամանա-կակից աշխարհում երկլեզվությունը բավականին
տարածված երևույթ է: Երկլեզվության տարածմանը նպաստում է
միջազգային լեզուների գոյությունը։ Սրանք միջնորդ լեզուներ են,
որոնք տարածաշրջանում կամ տվյալ քաղաքական, տնտեսական կամ
անգամ մասնագիտական ոլորտում սպասարկում են տարբեր լազգերի
տարբեր լեզուներ խոսող ներկայացուցիչների միջև հաղորդակցումը։
Երկլեզվությունն իբրև երևույթ ուշագրավ է երկու տեսակետից․
սոցիալական հարթության վրա, որպես հասարակական երևույթ, և
հոգելեզվաբանական հարթության մեջ, որպես անձի ունակություն,
բնութագիր։Քանի որ արդեն ասվեց, որ լեզուն գիտակցության հայելին
է, ապա երկու կամ ավելի լեզվի տիրապետումը վկայում է անձի
գիտակցության երկու նշանային համակարգով ներկայացման մասին։

135
Եվ այդպիսի՝ երկու և ավելի լեզուներով խոսող մարդու խոսքի մեջ,
մեկ լեզվից մյուսին անցնելիս տեղի է ունենում այս երկու նշանային
գիտակցական համակարգերի փոխլծորդում: Սովորաբար, և մեծ
մասամբ, սա դրական երևույթ է, խոսում է անձի հոգեկան
ճկունության, մտածողության կոմպլեքս բնույթի մասին։
Երկլեզվություն Եթե ծանոթ չես այդ երկրի պատմական
զարգացմանը, քաղաքական, տնտեսական և սոցիալական
պայմաններին, ապա իսկապես շատ դժվար կլինի ուսումնասիրել
տվյալ օտար լեզուն և առավել ևս հաղորդակցվել այդ լեզվով խոսող
մարդկանց հետ:
Երկլեզվությունը` որպես միջմշակութային հաղորդակցման
երևույթ, արդյունք, մեծ հետաքրքրություն է առաջացնում ինչպես
լեզվաբանների, այնպես էլ օտար լեզուներ դասավանդողների մոտ,
ինչով էլ մեծամասնորեն պայմանավորված է միջմշակութային
հաղորդակցման արդյունավետությունը:
Լեզուն արտացոլում է իրականությունը, իսկ մշակույթը այդ
իրականության մի մասն է կազմում, ուրեմն լեզուն մշակույթի
արտացոլումն է: Այն կարևոր բաղադրիչ է համարվում մշակույթի
յուրացման գործում, քանզի երկրորդ լեզվի յուրացումը միշտ տեղի է
ունենում այդ լեզվով խոսող ժողովրդի մշակույթի յուրացման հետ
միասին: Լեզվի շնորհիվ է տեղի ունե-նում մշակութային
երկխոսությունը տարբեր ազգային պատկանելություն ունեցող
անհատ-ների միջև: Եթե խոսելիս մարդն անցնում է մեկ լեզվից
մյուսին, ապա նրա հոգեկանում տեղի է ունենում անցում մեկ
մշակույթից մյուսին, պատկերացումների մեկ համակարգից մյուսին:
Օտար լեզվին տիրապետելն անհրաժեշտ է:
Օտար լեզվի տիրապետումը, համաձայն մի շարք գիտնականների
կարծիքների, նպաս-տում է անհատի մեջ այնպիսի հատկանիշների
ձևավորմանը ինչպիսիք են` համբերությունը,
հանդուրժողականությունը, անկանխակալությունը այլազգի
մշակույթի և ներկայացուցիչ-ների նկատմամբ: Օտար լեզվի միջոցով
անհատը հնարավորություն է ստանում ընդլայնելու սոցմշակութային
իր մտահորիզոնը, ինքնորոշվել, հասնել ինքնագիտակցման` որպես
ազգա-յին և այլազգի մշակութապատմական ասպարեզի սուբյեկտ:
Ամենից առաջ այստեղ է գիտակցությունը վերածվում
ինքնագիտակցության` հանդիսանալով մարդկային գիտակցական
գործունեության ուղեցույց: Այն մարդկային լեզվամտածողության նոր
մակարդակ է նշանավորում: Մարդը ճանաչում է իրեն ոչ այնքան

136
սեփական գործողություններով, որքան այլ մարդկանց վարքով և
գնահատելով նրանց արարքները` գնահատում է նաև իր սեփա-կանը:
Այս ամենը հնարավոր է դառնում մտածողության լեզվի շնորհիվ:
Լեզուն է, որ պահ-պանում է տեղեկատվության հայթայթման ու
պահպանման սահման չճանաչող հնարավո-րությունները: Այս ամենը
մեծ նշանակություն ունի երկխոսության ծավալման համար: Մարդիկ
տարբեր են, նրանցից գրեթե յուրաքանչյուրն ունի իր կենցաղը,
ավանդույթներն ու սովորույթները, իսկ այս ամենը չի կարելի
անտեսել բուն երկխոսության ընթացքում: Իրենց ազգային լեզուն
փոխելիս` զգալի փոփոխություններ են նկատվում նաև նրանց մտքի
բովան-դակության մեջ: Այսինքն` լեզվի և մտածողության միջև խոր
կապեր կան և մեկ լեզվից մյուսին անցնելիս, անհատի գիտակցության
մեջ վերարդրվում է տարբեր հոգեկան բովան-դակություններ, կյանքի
տարբեր և ուրույն գնահատականներ, մտքի որոշակի տարբեր կա-
ռուցվածքներ: Վերոհիշյալը կարելի է պարզաբանել հետևյալ
օրինակով` անձի վրա լեզվա-մշակութային ազդեցության խնդրի
տեսակետից շատ հետաքրքրական է այն հետազո-տությունը, որն
անցկացրել է Սյուզան Էրվինը Կալիֆորնիայի համալսարանում: Նա
հետա-զոտեց 64 անձանց` և՛ տղամարդկանց, և՛ կանանց, որոնք
մեծացել էին Ֆրանսիայում, սակայն միջին հաշվարկով 12 տարի
ապրում էին ԱՄՆ-ում: Նրանք բոլորն էլ տիրապետում էին և՛
ֆրանսերենին, և՛ անգլերենին: Նրանցից մի քանիսին հանձնարարվեց
մի պատմություն գրել անգլերեն, իսկ մյուսներին` ֆրանսերեն:
Ինչպես հայտնի է, ֆրանսիական և ամերիկյան մշակույթները
նկատելիորեն տարբերվում են և դա իր դերն ունեցավ այդ գործում:
Ուսում-նասիրությունից հետո պարզ դարձավ, որ անհատի մեջ
գոյություն ունի և՛ ֆրանսուհի (ֆրան-սիացի), և՛ ամերիկուհի
(ամերիկացի): Փոխելով լեզուները` նրանք երկու տարբեր պատմութ-
յուններ գրեցին, որոնք տարբերվում էին իրենց խառնվածքով և
բովանդակությամբ, ագրե-սիայի և մեղմ վերաբերմունքի կիրառմամբ:
Այսպիսով, Սյուզան Էրվինը պարզեց, որ սոցիա-լական և
մշակութային տարբեր միջավայրում տարբեր կերպ ենք գործում,
սակայն, միևնույն ժամանակ, անհատն իր բնավորության մեջ ունի մի
շարք կայուն գծեր, որոնք կախված չեն օգտագործվող լեզվից: Իսկ
ինչպիսի՞ն է այս ամենի դերն ու նշանակությունը մշակութային
երկխոսության ընթացքում, սակայն նախ և առաջ` պարզենք, թե ինչ
է երկխոսությունն ընդհանրապես:

137
Երկու լեզվով խոսող կամ երկլեզու մարդու համար լեզվական
փոփոխությունների ուսումնասիրությունը կարևոր է հատկապես
լեզվական հաղորդակցման տեսանկյունից: Լեզուն, կոնկրետ
անգլերենը, փոփոխվում է իր խոսողների անհատական բնութագրերի
ազդեցությամբ։ Օրինակ, օտար լեզվով խոսողի արտասանությունը
կախված է նրա սոցիալական, մշակութային, քաղաքական, ազգային
և մի շարք այլ հատկանիշներից, ինչպես նաև նրա լեզվական
հմտությունից: Բանավոր հաղորդակցման արտասանական կողմը
(մասնավորապես խոսողի ձայնային տոնը, տեմբրը, նրա խոսելու ձևը)
կարևոր է խոսակցի անձը բացահայտելու համար: Մայրենի լեզվով
խոսողը անմիջապես կարողանում է նկատել խոսակցի հնչյունական
սխալները, որոնք ակնբախ են նրա համար և որոնք բխում են
խոսակցի մայրենի լեզվի հնչյունական առանձնահատկություններից:
Առոգանությունը, որպես խոսողի արտասանական բնութագրում,
խոսակցական հաղորդակցման մեջ շատ կարևոր դեր է խաղում:
Առոգանություն (ակցենտ) տերմինը (լատ. accentus—
Առոգանություն) կապում են բանավոր լեզվի տարբեր միավորների
հետ (ձայնավոր հնչյուններ, վանկեր, բառեր, նախադա-սության
անդամներ և այլն): Ժամանակակից լեզվաբանության մեջ
Առոգանություն տերմինը օգտագործվում է ոչ միայն բառի կամ
նախադասության շեշտը ճիշտ դնելու համար, այլև շեշտելու համար
խոսողի արտասանությունը, որը չի կարողանում խոսել այն
առոգանությամբ, որը բնորոշ է տվյալ լեզվի հնչյունական
համակարգին:
Մարդու արտասանության առանձնահատկություններ
հետազոտումը կարևոր նշանակություն ունի դատական
լեզվաբանության փորձագիտության մեջ։ Կարելի է վստահորեն ասել,
որ մարդուն ներկայացնում է հենց իր խոսքը, քանի որ նրա խոսքից
կարելի է հասկանալ` կիրթ, թե անկիրթ, բռի, թե բարեհամբյուր
մարդու հետ գործ ունենք: Մայրենի լեզվով խոսող մարդը միշտ գլխի
է ընկնում, երբ իր խոսակիցը տեղացի չէ, չնայած միշտ չէ, որ
կարողանում է գուշակել, թե որ լեզվի շեշ-տադրությամբ է վերջինս
խոսում: Հենց բանավոր խոսքի միջոցով է, որ կարող ենք կազմել
տվյալ անհատի խոսքային դիմագծերը, որում արտացոլվում են նրա

138
բանավոր լեզվի մշակույթի անհատական, սոցիալական,
տարածքային, դասային և ազգային առանձնահատ-կությունները:
Առոգանությունը խոսքի բարդ կազմավորում է: Օտար լեզվով
խոսողի` տվյալ լեզվի արտասանության սահմանված նորմերից
հեռանալը մի կողմից ունի իր յուրահատկությունները, որոնք
բացահայտում են խոսողի լեզվական պատկանելիությունը (ազգային,
սոցիալական, տարածքային): Սակայն բանավոր խոսքը
միաժամանակ հագեցած է ընդհանուր առանձնահատկություններով,
որոնք բնորոշ են այս կամ այն մարդուն, որը խոսում է օտար լեզվով և
այն կատարյալ չի տիրապետում: Սակայն այս երևույթը երկու լեզվով
խոսող (երկլեզու) մարդկանց մոտ նկատվում է ոչ միայն օտար
լեզվով խոսելիս, այլև արտացոլվում է իր մայրենի լեզվում: Մարդն
օգտագործում է օտար լեզվի առոգանությունը իր մայրենի լեզվում`
հաճախ ցանկանալով ցույց տալ, որ ինքը տիրապետում է այս կամ
այն օտար լեզվին և այն տիրապետում է այնպիսի բարձր
մակարդակով, որ այլևս չի կարողանում պահապանել իր մայրենի
լեզվի առոգանությունը:
Առոգանական խոսքը երկու լեզվով խոսող մարդու` հատկապես
գիտնականների, բարձր պաշտոնյաների, քաղաքական գործիչների,
լեզվաբանների, թարգմանիչների, մոտ չի սահմանփակվում միայն
նրանով, որ վերջիններս փորձեն ընդօրինակել օտար լեզվի
ճկունությունը, նրա առանձնահատկությունները, քերականությունը և
այլն, այլ նրանում, որ նրանք փորձում են հասնել լեզվի կատարյալ
իմացության: Եվ կարևոր է նշել, որ օտար լեզվի կատարյալ
տիրապետումը չի նշանակում, որ մարդը պետք է վերջինիս
Առոգանությունը կամ էլ քերականական որևէ
առանձնահատկությունները փորձի օգտագործել իր մայրենի լեզվով
խոսելիս կամ գրելիս:
Չի կարելի չնշել, որ տարբեր լեզուներում, բացի գրական լեզվից,
գոյություն ունի նաև խոսակցական լեզուն, և եթե մարդն ուզում է
ուսումնասիրել որևէ օտար լեզու, ապա նա անպայման պետք է
ուսումնասիրի գրական լեզուն, քանի որ վերջինս է հանդիսանում
լեզվի ճիշտ, հիմնական ձևը: Հակառակ դեպքում, օտար լեզու
ուսումնասիրող մարդու համար շատ դժվար կլինի սովորել տվյալ
լեզուն, քանի որ հնարավոր է, որ միևնույն տարածքում մարդիկ
խոսեն տարբեր Առոգանությամբ և օգտագործեն այնպիսի
ժարգոնային բառեր, որոնք չկան գրական լեզվում, և օտարերկրացին
անծանոթ է դրանց:

139
9․ Միջմշակութային կոնֆլիկտ

Շատերն են կարծում, որ կոնֆլիկտը կործանարար է և այն լուծելու


ամենալավ ուղին դրանից ընդհանրապես խուսափելն է: Բայց
գաղափարական մակարդակի վրա վիճե-լի է դառնում այն
հանգամանքը, թե արդյոք կոնֆլիկտը նվաճում կամ նվաճումների
աղբյուր չէ: Նրանք, ովքեր համարում են, որ կոնֆլիկտը իր մեջ կարող
է կրել նաև պոտենցիալ ուժ` ուղղված զարգացմանն ու
հնարավորությունների ընդլայնմանը, գտնում են նաև, որ ավելի
նպաստավոր կլիներ կառուցողական ընթացք և լուծում տալ
կոնֆլիկտին, քան թե նրանից ընդհանրապես խուսափել:

Կոնֆլիկտը մշակույթի ներսում

Տարբեր մշակույթներին պատկանող մարդկանց միջև


հաղորդակցումը շատ հետաքրքրական և միևնույն ժամանակ շատ
բարդ ու հակասական է: Մշակույթներն ազդում են մարդկանց
մտածե-լակերպի, նրանց կողմից աշխարհը տեսնելու և ընկալելու ձևի
վրա: Մշակույթն ազդում է նաև լեզվամտածողության վրա: Օրինակ`
միևնույն բառերը տարբեր մշակույթների ներկայացու-ցիչների համար
տարբեր բաներ կարող են նշանակել: Երբ լեզուները տարբեր են և
հարկավոր է թարգմանություն հաղորդակցման համար, սխալ
հասկանալու և սխալ հասկացված լինե-լու հավանականությունը
ավելի մեծ է դառնում: Հարկ է նշել, որ, երբ մենք կոնֆլիկտը դիտում
ենք մշակույթի ներսում, բախվում ենք բազմաթիվ կողմնորոշումների
և տեսակետների հետ:
Գոյություն ունի 3 եղանակ, որոնցով միջմշակութային բախումները
կամ կոնֆլիկտները անդրադառնում են միջմշակութային
հաղորդակցման վրա`
1. Այսպես կոչված, իմացական սահմանափակումներն են: Սրանք
ճանաչողության կամ աշխարհի պատկերի շրջանակներն են, որոնք
հիմք են ստեղծում, որպեսզի ամեն մի նոր տեղեկատվություն
համեմատվի կամ ներառվի արդեն գոյություն ունեցող
տեղեկատվական համակարգի մեջ,

140
2. Վարվելակերպի սահմանափակումներն են: Ամեն մի մշակույթ
ունի իր սեփական կանոնները պատշաճ վարվելակերպի վերաբերյալ,
որոնք ազդում են բանավոր և ոչ բանավոր հաղորդակցման վրա:
Օրինակ` արդյոք պատշաճ է, որ մարդն ուղիղ մյուսի աչքերի մեջ
նայի նրա հետ խոսելիս, թե ոչ, կամ արդյոք մարդ պետք է բացահայտ
ասի, թե ինչ է ինքը մտածում կամ ինչ ի նկատի ունի, թե պատշաճ է,
որ նա ասելիքի շուրջը խոսի, առանց այն բացահայտորեն նշելու, կամ
օրինակ` միմյանցից ինչքան հեռու պետք է գտնվեն մարդիկ
զրուցելիս և այլն: Սրանք բոլորը քաղաքավարության կանոններ են,
որոնք շատ տարբեր են տարբեր մշակույթներում,
3. Հուզական սահմանափակումներն են: Տարբեր մշակույթներում
հուզմունքի դրսևո-րումները տարբեր են լինում: Որոշ մշակույթների
ներկայացուցիչներ շատ էմոցիոնալ են դառնում որևէ հարց
քննարկելիս: Նրանք գոռում են, բղավում, բացահայտ կերպով
դրսևորում իրենց բարկությունը, վախը և այլ զգացումներ: Մյուս
մշակույթներում ընդունված է թաքցնել իրենց հուզմունքները, տվյալ
հարցի վերաբերյալ կիսել միայն իրենց նպատակահարմար և
փաստացի տեսակետները:
Այս բոլոր տարբերությունները հանգեցնում են հաղորդակցման
մեջ խնդիրների ի հայտ գալուն: Եթե հաղորդակցման մեջ
ներգրավված մարդիկ տեղյակ չեն, թե ինչ պո-տենցիալ ուժ են իրենց
մեջ ներառում այդ խնդիրները, շատ հավանական է, որ նրանք կդառ-
նան հենց այդ խնդիրների զոհը: Չնայած միայն տեղյակ լինելը
բավական չէ այդ խնդիրները հաղթահարելու և մշակույթների միջև
արդյունավետ հաղորդակցություն ստեղծելու համար:
Մենք կարող ենք մշակութային բազմազանությանը նայել` ելնելով
այն հանգամանքից, որ գոյություն չունի երկու իրար բացարձակապես
նման մարդ, հետևաբար, անկախ նրանից, թե ինչ մասնագիտական և
փորձառության հիմք ունենք, մենք տարբերվում ենք մյուսներից մեր
արժեքներով, դավանանքով և մտածելակերպով, որոնք ձևավորում են
մեր աշխարհընկալ-ման պատկերը, ինչն էլ ազդում է մեր վարքագծի
և որոշումների կայացման վրա: Դրանցից (արժեքներ, դավանանք,
մտածելակերպ) յունաքանչյուրը կարող է դիտվել որպես
յուրօրինակ ,զտիչե (ֆիլտր) կամ ոսպնյակ, որի միջով անցնում է նոր
տեղեկատվությունը` ենթարկվելով ընկալման և հասկացողության
պրոցեսներին: Յուրաքանչյուր մարդ ունի իր ,զտիչե կամ ,ֆիլտրողե
ցանցը: Ավելի ճշգրիտ հասկանալու համար մարդկանց կողմից
ընկալվող աշխար-հի պատկերը` մենք պետք է ընդհանուր առմամբ

141
հաշվի առնենք, որ մշակութային տարբեր վարքագծերի գնահատումը
համարվում է էթնոկենտրոն, և ամեն դեպքում այդ վարքագծերը
բախվում են հաղորդակցման խնդիրների հետ, հետևաբար,
անհրաժեշտ է իմանալ աշխարհի պատկերի կոնտեքստի մասին,
որտեղ էլ ընկալվում են տարբեր մշակույթների վարքագծերը:
Իհարկե, կան նաև այնպիսի ոլորտներ, որտեղ կարելի է գտնել
ընդհանուր հիմքեր: Հենց այդ ոլորտներն էլ կարող են ծառայել որպես
միավորող կետեր, որոնց շուրջ մենք կարող ենք զարգացնել
փոխադարձ հասկացողություն և գնահատում:
Աշխարհի պատկերի ազդեցությունը արտահայտվում է նաև բնիկ
հասարակության մեջ, որտեղ մենք ծնվել ենք և շարունակում ենք
ապրել: ,Բնիկե գիտելիքները դրանք տվյալ հասա-րակությանը
պատկանող մարդկանց կողմից ամենօրյա փորձի միջոցով ձեռք
բերված գիտե-լիքներն են: Այս դեպքում մենք գործ ունենք աշխարհի
փորձարարական իրականության հետ: Կան գիտելիքի այնպիսի
տեսակներ, որոնք արտացոլում են բնիկ հասարակությունների
մարդկանց ընդունակությունները, առավելությունները և արժեքային
համակարգերը: Նրանց կողմից ,աշխարհի իրականությունե ասելով
ընկալվում է այն իրականաությունը, որը նրանք ընկալում են իրենց
աշխարհում: Չկա մեկ ընդհանուր իրականություն մարդկանց համար
և հենց այս հանգամանքն է նաև, որը կոնֆլիկտի պոտենցիալ աղբյուր
կարող է համարվել: Մենք ակնկալում ենք մյուսներից վարվել այն
նույն կողմնորոշումների և արժեքների համա-ձայն, որոնց մենք ենք
տիրապետում, և երբ նրանք հակառակն են անում, մենք ընդհարվում
ենք, մեր կարծիքները չեն համընկնում և ստեղծվում է կոնֆլիկտ:
Այսպիսով, կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվում այն ժամանակ,
երբ ի հայտ է գալիս իրական կամ կանխազգացված սպառնալիք կամ
միջամտություն` ուղղված մեր կողմից այս կամ այն գործողությունը
իրա-կանացնելու դեմ: Կարևոր է նշել, որ երբ մենք որևէ պատահարի
ժամանակ բախվում ենք այլ մշակույթի ներկայացուցչի հետ, մենք
ձեռք ենք բերում փորձ, որի շնորհիվ մեզ համար ավելի հեշտ է
դառնում շտկել հետագա կոնֆլիկտները: Միևնույն ժամանակ մեր
մտահորիզոնը ավելի է ընդլայնվում` բացահայտելով բազմաթիվ այլ
հնարավորություններ` ընկալելու մարդկային վարքագիծը: Որքան
լայն և ընդարձակ է մեր աշխարհընկալման պատկերը, այնքան ավելի
բազմազան և շատ են մեր ընկալումները, փորձառությունը, մեր
արժեքները և ավելի քիչ հավանական է դառնում նմանատիպ
բախումների և կոնֆլիկների ի հայտ գալը:

142
Շատ հաճախ մեզ կոնֆլիկտի է բերում նաև ուրիշներին (այլ
մշակույթների ներկայացու-ցիչներին) և նրանց գործողությունները
դատելը: Մենք միանգամից որոշումներ ենք կայաց-նում`
դատողություններ անելով տվյալ իրավիճակում նրանց
գործելակերպից` առանց ամ-բողջությամբ բացահայտելու այդ
գործելակերպի շարժառիթները և առանձնահատկություն-ները:
Մեզանից յուրաքանչյուրը, աշխարհ գալով, փորձում է զարգացնել
իր սեփական անհա-տական աշխարհընակալման պատկերը` ելնելով
իր ունեցած կենսափորձից: Հենց այս աշ-խարհընկալման միջոցով ենք
մենք մեկնաբանում և բացատրում մեր կենսափորձը, մեր
ընկալումները և իմաստավորում մեր կյանքը: Մենք նաև շատ
երաջանիկ ու բախտավոր ենք` ունենալով այնպիսի միջոցներ կամ
գործիքներ, որոնցով մենք կարող ենք ավելի խորը ճանաչել ու
հասկանալ ինքներս մեզ, մեկս մյուսին, ինչպես նաև այն
իրավիճակները, որոնցում մենք հայտնվում ենք: Մեր սեփական
փորձի նկատմամբ մեր քննադատական վերաբերմունքը թույլ է
տալիս բացահայտել այն հիմնականը և կարևորը, որի համաձայն
մենք ապրում ենք:
Մյուսների նկատմամբ զիջող և հասկացող լինելու համար
անհրաժեշտ է ընդլայնել մեր ճանաչողության շրջանակը` այն
ոսպնյակը, որի միջով մենք տեսնում և ընկալում ենք մեզ շրջապատող
աշխարհը: Մենք կարող ենք ավելի կանխամտածված և կշռադատված
գտնվել մեր գործողություններում` օգտագործելով ժամանակը`
բացահայտելու այն ամենը, ինչ կերտում է մեզ և մյուսներին:
Ի. Յու. Մարկովինայի և Յու. Ա. Սարոկինայի հետաքրքիր
հետազոտությունները ազգային սպեցիֆիկ մշակույթների բաղադ-
րիչներ են, այսինքն հենց այն, ինչը ստեղծում է միջմշակութային
փոխշփման խնդիրներ: Տարբեր մշակույթների շփման իրավիճակում
(լինգվոմշակութային ընդհանրացում) լեզվա-կան արգելքը ոչ միակ
խոչընդոտն է փոխըմբռման ճանապարհին: Ամենատարբեր մշակու-
թային փոխշփում ապահովող բաղադրիչների ազգային-սպեցիֆիկ
յուրահատկությունները կարող են բարդացնել միջմշակութային
հաղորդակցման ընթացքը:

Կոնֆլիկտի մեխանիզմը

143
Հետազոտությունները ցույց են տալիս, որ դրական
հաղորդակցման մթնոլորտում ավելա-նում են աշխատողների
բավարարվածությունը: Մարդիկ սովորաբար փնտրում և մնում են
հաղորդակցման այն միջավայրում, որը հաստատում և աջակցում է
նրանց: Բայց հաղորդակ-ցությունը կարող է փոխվել ժամանակի հետ:
Մարդիկ կարող են ազդել դրա վրա և փոխել այն ՝ ավելի լավ
բարելավելու և զարգացնելու իրենց բարեկամական, խրախուսական
և աջակցող հարաբերությունները: Հարաբերության մակարդակը
որոշվում է այն աստիճանով, որով մարդիկ հավատում են, որ իրենք
գնահատվում են միմյանց կողմից:
Դրական հաղորդակցումը ցանկալի է խմբում, քանի որ այն
ստեղծում է դրական մթնոլորտ: Չհաստատելը հաղորդակցումը
հարգանքի պակաս է ցույց տալիս: Ամրա-պնդող հաղորդակցումը
տեղի է ունենում երեք ավելի դրական մակարդակներով` ճանաչում,
հաստատում և հաստատում: Ընդունելություն նշանակում է շփվել
մարդկանց հետ, չմոռանալ նրանց ցուցաբերել ձեր խնամքն ու
մտահոգությունը, երբեք չխուսափել նրանց հետ շփումից: Ի
գիտություն ընդունելու, մենք հաստատում ենք ուրիշների գաղա-
փարներն ու զգացմունքները: Մարդու համար լավագույն արձագանքը
անկեղծորեն լսելն է: Հաստատումը հաստատող հաղորդագրության
ամենաուժեղ տեսակն է, քանի որ այն հա-ղորդակցում է գնահատման
բարձրագույն ձևը:
Մարդիկ, ովքեր դիմում են ուրիշներին, ոչ միայն զրուցակից են
որոնում: Նրանք հույս ունեն, որ իրենց համաձայնությունը կհետևի
արտացոլող ունկնդրությանը: Նրանք սպասում են
հաճոյախոսությունների և հաստատումների:
Դրական հաղորդակցման կլիման պահանջում է մշտական
աջակցություն և զարգացում փոխադարձ հաղորդակցման ձևով:
Յուրաքանչյուր մարդու հաղորդագրությունը պետք է ամրապնդվի
մյուսի կողմից: Պատահական բացասական պատասխանը կամ
նույնիսկ հաստատող հաղորդագրությանը որևէ պատասխանի
բացակայությունը կարող են հանգեցնել թշնամական, սառը կամ
պաշտպանական հարաբերությունների: Երկու բանավոր և ոչ
բանավոր հաղորդագրությունները կարող են նպաստել
փոխհարաբերություններին (օրինակ ՝ ժպիտներ կամ փնթփնթոցներ,
աչքի շփման առկայություն կամ բացակայություն, ձայնի
տոնայնություն, անձնական տարածության օգտագործում և այլն):

144
Հաղորդագրությունները չհաստատելը ամրացնում են միմյանց:
Մեկ հարձակումը տանում է դեպի մյուսը: Պաշտպանությունը
ենթադրում է պաշտպանվել իրեն հարձակումից:

Միջանձնային կոնֆլիկտներ

Ոյս Հոկերը և Ուիլյամ Ուիլմոտը միջանձնային կոնֆլիկտը


սահմանում են որպես առնվազն երկու փոխկապակցված կողմերի
միջև արտահայտված պայքար, որոնք ընկալում են անհա-մատեղելի
նպատակները, սակավ պարգևատրումները և մյուս կողմի
միջամտությունը ապա-հովելի նպատակներին, սակավ
պարգևատրումներին և մյուս կողմի միջամտությանը ՝ իրենց
նպատակներին հասնելու համար (1995 թ.) Միջանձնային
հարաբերություններում կոնֆլիկտ-ները բնական են:
Այնուամենայնիվ, որքան էլ որ գործընկերները հասկացող և
համատեղելի են, գալիս է մի ժամանակ, երբ մեկի գաղափարները,
գործողությունները, կարիքները կամ նպատակները չեն
համապատասխանի մյուսի հետ: Որոշ հրահրող իրադարձությունների
հետևանքով կոնֆլիկտ է ծագում, եթե ընկալվում է, որ մարդիկ արել
են մի բան, որն անընդունելի է: Կոնֆլիկտներն առաջանում են
հետևյալ հինգ պատճառներով։
Նախ, կոնֆլիկտը կարող է ծագել արժեքների պատճառով, այսինքն
՝ մարդու մտքերն են այն մասին, ինչ «պետք է լինի»: Երբ մեկ ուրիշի
պահվածքը ընկալվում է, որ այն անհամատե-ղելի է մեր սեփական
արժեհամակարգի հետ, և մեր նպատակները կարող են առաջանալ:
Երկրորդ, հակամարտությունը տեղի է ունենում տարբեր
համոզմունքների շուրջ: Այս խնդիրը կարող է ավելի հեշտ
կառավարվել, քան հակամարտությունը արժեքների շուրջ, քանի որ
հավատալիքները կարող են փորձարկվել վիճակագրորեն կամ
ապացույցների միջո-ցով:
Երրորդ՝ հակամարտությունը կարող է լինել ռեսուրսների մասին:
Ռեսուրսների մի մասը հատուկ է փողի նման, ապրանքներ,
ծառայություններ, մյուսները ավելի վերացական են՝ սերը,
կարգավիճակը, տեղեկատվությունը: Հակամարտություն է
առաջանում, երբ մարդկանց մերժվում են այն ռեսուրսները, որոնք
ունեն ուրիշները, և մարդիկ զգում են, որ իրենց պետք կամ արժանի
են: Երբ մարդիկ զգում են, որ զրկված են ուրիշների համեմատ, նրանք
145
կարող են ագրեսիվ արձագանքել: Նրանք, ովքեր ռեսուրսներ ունեն,
հավանաբար կպաշտպանեն իրենց սեփականության իրավունքը և
դեմ կլինեն հրաժարվել դրանցից՝ առանց փոխհատուցման:
Չորրորդ, կոնֆլիկտը կարող է փոխհարաբերությունների բնույթ
ունենալ: Դա կարող է առաջանալ, երբ մարդիկ տարբեր ձևերով են
սահմանում իրենց հարաբերությունները:
Վերջապես, հակամարտությունը կարող է կենտրոնանալ
նախասիրությունների կամ սովորությունների վրա:Մարդիկ ունեն
գործեր կատարելու մի շարք հստակ նախասիրութ-յուններ կամ
ռեժիմներ, ինչպիսիք են գույները, սնունդը, քայլելու կամ քշելու
ձևերը, արձա-կուրդի վայրերը և այլն: Երբ սովորությունները
վիճարկվում են, մարդիկ պետք է դիմադրեին:
Որոշ դեպքերում հակամարտությունները կարող են ներառել մեկից
ավելի հարց:

Կոնֆլիկտի պատճառները
Հնարավոր է բացահայտել հակամարտությունների հինգ պատճառ:
Նախ, եթե անհատները մեծացել են մտածելու և գործելու տարբեր
եղանակներով և մշա-կել են գործեր կատարելու իրենց ձևերը: Նրանց
սովորությունները կարող են անհամատեղելի լինել:
Հակամարտության երկրորդ պատճառը փոխկապակցվածությունն
է: Երբ մեկ անձի կամ խմբի պահվածքն ազդում է ուրիշի վարքի վրա և
հակառակը:
Երրորդ, հակամարտությունը կարող է հանգեցնել լարվածության:
Դա տեղի է ունենում սթրեսային աշխարհում: Երբ մարդիկ հիվանդ
են, գործազուրկ, շոգ, մարդաշատ, բարձրա-ձայն աղմուկի
ենթարկվելով, նրանք դառնում են ավելի վիրավորական և
նյարդայնացնող:
Չորրորդ, կոնֆլիկտը կարող է լինել մեր վարքի ազդեցությունը
ուրիշների վրա կանխա-տեսելու մեր անկարողության հետևանքով:
Մեր գործողությունները կարող են նույնիսկ ակա-մայից խանգարել
ուրիշների գործողություններին:
Վերջապես, հակամարտությունը կարող է հանգեցնել մեր
սեփական աշխարհայացքին նվիրվածության: Գործերը կատարելու
մեր սեփական սովորական ձևը փոխելու համար անհրաժեշտ է մեծ
ճշգրտում մեր ապրելակերպում:

146
Կոնֆլիկտի հետևանքները

Հակամարտության հետ կապված կարող են լինել լավ և վատ


հետևանքներ, բայց դա պարադոքսալ կերպով կարող է հնչել:
Հակամարտությունը կարող է օգտակար լինել:
Հակամարտությունների ժամանակ արդյունավետ շփումը կարող է
իրականում ամուր պահել լավ հարաբերությունները: Հաղորդակցման
որոշակի հմտությունները կարող են կոնֆլիկտը կառուցողական
դարձնել:
Հակամարտությունը կարող է ծառայել տարբեր նպատակների:
Նախ՝ հակամարտությու-նը անհատներին տեղյակ է պահում
խնդիրների մասին և ստիպում է նրանց արձագանքել այս
խնդիրներին: Հակամարտությունը փոփոխությունների ուժ է:
Երկրորդ, հակամարտությունը կարող է ծառայել որպես ազատություն
լարվածության համար: Երրորդ, հակամարտությունը կարող է մեզ
տեղյակ պահել գործերն անելու այլընտրանքային և ավելի լավ
եղանակների մասին: Մենք գտնում ենք խնդիրների նորարարական
լուծումներ: Ի վերջո, հակամար-տությունը հարաբերությունների
ամրապնդման ներուժ ունի: Առճակատումը ցույց է տալիս
դժվարությունների զգայունությունը և դրանք լուծելու համար ուրիշի
հետ աշխատելու ցանկությունը:
Բայց դեռ մարդիկ բացասական են տեսնում
հակամարտությունները, վախեցնում են դրանք և փորձում են
խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից: Նրանք ունեն նման ցան-
կության պատճառներ: Հակամարտությունները թերություններ ունեն:
Չկառավարվող հակա-մարտությունները կարող են հանգեցնել
բացասական արդյունքների: Նախ՝ հակամարտութ-յունը հանգեցնում
է ֆիզիկական ագրեսիային: Երկրորդ, հակամարտությունը կարող է
ոչնչացնել փոխհարաբերությունները: Ի վերջո, հակամարտությունը
կարող է լրջորեն ազդել հոգեբանական և հուզական բարեկեցության
վրա: Մարդիկ, ովքեր հաճախակի բախման մեջ են հայտնվում,
հաճախ հայտնում են իջեցված ինքնավստահության և ուրիշների
նկատմամբ վստահության մասին, ինչպես նաև զգում են, որ չեն
կարողանում վերահսկել իրենց հետ կատարվածը (Լակեյ, Թարդիֆ և
Դրյու, 1994):
Կոնֆլիկտից օգուտ ստանալու համար պետք է հասկանալ դրա
էությունը և կարողանալ կառավարել այն։

147
Կոնֆլիկտների կառավարում

Կան հակամարտությունների լուծման մի քանի մեթոդներ: Win-


Lose- ի խնդրի լուծման գործընթացում մի կողմը ստանում է իր
ուզածը, մինչդեռ մյուսը ՝ կարճ: Lose-Lose- ի խնդրի լուծման
գործընթացում ոչ մի կողմը բավարարված չէ հակամարտության
արդյունքով: Փոխզիջումը երկու կողմերին տալիս է գոնե իրենց
ուզածի մի մասը, չնայած երկուսն էլ զոհաբերում են իրենց
նպատակների մի մասը: Մարդիկ սովորաբար կողմնորոշվում են
փոխզիջումների, երբ թվում է, որ մասնակի բավարարվածությունը
լավագույնն է, որի համար կարող են հույս ունենալ: Win-Win- ի
հիմնախնդիրների լուծման հարցում նպատակն է գտնել լուծում, որը
կբավարարի ներգրավված յուրաքանչյուրի կարիքները: Ակնհայտ է,
որ սա հակամարտությունների լուծման առավել գերադասելի
մոտեցում է:
Հակամարտությունների կառավարումը համեմատաբար նոր խնդիր
է: Այն կենտրո-նացած է այն ձևերի վրա, որոնց միջոցով անհատները
փորձում են վերահսկել իրենց վեճերը: Նպատակը կարող է լինել կամ
ամբողջությամբ կարգավորել հակամարտությունը կամ պարզապես
վեճը վատթարանում պահելուց: Վեճը կառավարելու համար պետք է
գիտակցել, որ կոնֆլիկտը կարող է անցնել երեք փուլով՝
նախախախատում, դիմակայություն և հետհանդիպում:
Հակամարտությունների կառավարման գործում արդյունավետ
լինելու համար պետք է զգայուն լինել այլընտրանքային
հեռանկարների և մոտեցումների նկատմամբ ՝ միևնույն ժամանակ
հավատարիմ մնալով սեփական կարիքներին: Պետք է կարողանա
համոզիչ կերպով ներկայացնել մի դիրքորոշում ՝ առանց
դոգմատիկորեն մերժելու այլընտրանքային տեսակետը:
Հակամարտությունների արդյունավետ կառավարումը ջանք է
գործադրում: Պետք է լինի ստեղծագործ և ինքնատիրապետում: Պետք
է կարողանալ վեր բարձրանալ ջերմությունից և զայրույթից, որոնք
հաճախ ուղեկցում են վեճերին:
Ոչ բոլոր կոնֆլիկտները կարող են լուծվել մեկ անձի բավարարման
համար, բայց դրանք կարելի է կառավարել, որպեսզի դրանք
չվատթարանան: Սա հակամարտության կառավար-ման սկզբունքն է ՝
ընդդեմ հակամարտությունների լուծման:

148
Եզրակացնենք․ Ցանկացած խմբում դրական կլիմայի մթնոլորտը
հաղորդակցման հաս-տատման արդյունք է: Հաղորդագրության
հաստատումը հիմնված է ճանաչման, հաստատ-ման և հաստատման
վրա: Այն ստեղծում և զարգացնում է դրական միջանձնային հարա-
բերություններ: Հաղորդագրության հաստատումը մշտական
զարգացման կարիք ունի: Դրա-կան հաղորդագրությունների
բացակայությունը կարող է հանգեցնել կապի չհաստատմանը, ինչը
մարդուն դարձնում է պաշտպանողական, փոխադարձ հարձակման:
Հաղորդակցման կլիման կարող է զարգանալ ինչպես բանավոր,
այնպես էլ ոչ բանավոր հաղորդագրություն-ներից:
Հակամարտությունների հինգ հիմնական պատճառ կարող է լինել:
Հակամարտութ-յունները կարող են առաջանալ հինգ հարցերից մեկի
ընթացքում կամ դրանց մի մասի միաժամանակ: Հակամարտության
հետևանքները կարող են օգտակար լինել, չնայած, ընդ-հանուր
առմամբ, մարդիկ զգում են բացասական վերաբերմունք
հակամարտությունների նկատմամբ: Միշտ կան հնարավորություններ
հակամարտությունների կառավարման համար:

Կոնֆլիկտը մշակույթի ներսում

Հաղորդակցումը տարբեր մշակույթներին պատկանող մարդկանց


միջև շատ հետաքրքրական և միևնույն ժամանակ շատ բարդ ու
հակասական է: Մշակույթներն ազդում են մարդկանց մտածելա-
կերպի, նրանց կողմից աշխարհը տեսնելու և ընկալելու ձևի վրա:
Մշակույթն ազդում է նաև լեզվամտածողության վրա: Օրինակ`
միևնույն բառերը տարբեր մշակույթների ներկայացու-ցիչների համար
տարբեր բաներ կարող են նշանակել: Երբ լեզուները տարբեր են և
հարկավոր է թարգմանություն հաղորդակցման համար, սխալ
հասկանալու և սխալ հասկացված լի-նելու հավանականությունը
ավելի մեծ է դառնում: Հարկ է նշել, որ, երբ մենք կոնֆլիկտը դի-տում
ենք մշակույթի ներսում, բախվում ենք բազմաթիվ կողմնորոշումների
և տեսակետների հետ:
Գոյություն ունի 3 եղանակ, որոնցով միջմշակութային բախումները
կամ կոնֆլիկտները անդրադառնում են միջմշակութային
հաղորդակցման վրա.
1. Այսպես կոչված իմացական սահմանափակումներն են: Սրանք
ճանաչողության կամ աշխարհի պատկերի շրջանակներն են, որոնք
հիմք են ստեղծում, որպեսզի ամեն մի նոր տեղեկատվություն
149
համեմատվի կամ ներառվի արդեն գոյություն ունեցող
տեղեկատվական համակարգի մեջ,
2. Վարվելակերպի սահմանափակումներն են: Ամեն մի մշակույթ
ունի իր սեփական կանոնները պատշաճ վարվելակերպի վերաբերյալ,
որոնք ազդում են բանավոր և ոչ բանավոր հաղորդակցման վրա:
Օրինակ` արդյո՞ք պատշաճ է, որ մարդն ուղիղ մյուսի աչքերի մեջ
նայի նրա հետ խոսելիս, թե՞ ոչ, կամ` արդյո՞ք մարդ պետք է
բացահայտ ասի, թե ինչ է ինքը մտածում կամ ինչ ի նկատի ունի, թե՞
պատշաճ է, որ նա ասելիքի շուրջը խոսի` առանց այն բացահայտորեն
նշելու, կամ օրինակ` միմյանցից ինչքան հեռու պետք է գտնվեն
մարդիկ զրուցելիս և այլն: Սրանք բոլորը քաղաքավարության
կանոններ են, որոնք շատ տարբեր են տարբեր մշակույթներում,
3. Հուզական սահմանափակումներն են: Տարբեր մշակույթներում
հուզմունքի դրսևո-րումները տարբեր են լինում: Որոշ մշակույթների
ներկայացուցիչներ շատ էմոցիոնալ են դա-ռնում որևէ հարց
քննարկելիս: Նրանք գոռում են, բղավում, բացահայտ կերպով
դրսևորում իրենց բարկությունը, վախը և այլ զգացումներ: Մյուս
մշակույթներում ընդունված է թաքցնել իրենց հուզմունքները, տվյալ
հարցի վերաբերյալ կիսել միայն իրենց նպատակահարմար և
փաստացի տեսակետները:
Այս բոլոր տարբերությունները հանգեցնում են հաղորդակցման
մեջ խնդիրների ի հայտ գալուն: Եթե հաղորդակցման մեջ
ներգրավված մարդիկ տեղյակ չեն, թե ինչ պոտեն-ցիալ ուժ են իրենց
մեջ ներառում այդ խնդիրները, շատ հավանական է, որ նրանք
կդառնան հենց այդ խնդիրների զոհը: Չնայած միայն տեղյակ լինելը
բավական չէ այդ խնդիրները հաղթահարելու և մշակույթների միջև
արդյունավետ հաղորդակցություն ստեղծելու համար:
Շատերն են կարծում, որ կոնֆլիկտը կործանարար է, և այն լուծելու
ամենալավ ճանապարհը դրանից ընդհանրապես խուսափելն է: Բայց
գաղափարական մակարդակի վրա վիճելի է դառնում այն
հանգամանքը, թե արդյոք կոնֆլիկտը նվաճում կամ նվաճումների
աղբյուր չէ՞: Նրանք, ովքեր համարում են, որ կոնֆլիկտը իր մեջ
կարող է կրել նաև պոտենցիալ ուժ` ուղղված զարգացմանն ու
հնարավորությունների ընդլայնմանը, գտնում են նաև, որ ավելի
նպաստավոր կլիներ կառուցողական ընթացք և լուծում տալ
կոնֆլիկտին, քան թե նրանից ընդհանրապես խուսափել:

150
Մշակութային բազմազանություն և ներառում

Մենք կարող ենք մշակութային բազմազանությանը նայել` ելնելով


այն հանգամանքից, որ գոյություն չունի երկու իրար բացարձակապես
նման մարդ, հետևաբար, անկախ նրանից, թե ինչ մասնագիտական և
փորձառության հիմք ունենք, մենք տարբերվում ենք մյուսներից մեր
արժեքներով, դավանանքով և մտածելակերպով, որոնք ձևավորում են
մեր աշխարհընկալ-ման պատկերը, ինչն էլ ազդում է մեր վարքագծի
և որոշումների կայացման վրա: Դրանցից (արժեքներ, դավանանք,
մտածելակերպ) յունաքանչյուրը կարող է դիտվել որպես
յուրօրինակ ,զտիչե (ֆիլտր) կամ ոսպնյակ, որի միջով անցնում է նոր
տեղեկատվությունը` ենթարկվելով ընկալման և հասկացողության
պրոցեսներին: Յուրաքանչյուր մարդ ունի իր ,զտիչե կամ ,ֆիլտրողե
ցանցը: Ավելի ճշգրիտ հասկանալու համար մարդկանց կողմից
ընկալվող աշխար-հի պատկերը` մենք պետք է, ընդհանուր առմամբ,
հաշվի առնենք, որ մշակութային տարբեր վարքագծերի գնահատումը
համարվում է էթնոկենտրոն, և ամեն դեպքում այդ վարքագծերը
բախվում են հաղորդակցման խնդիրների հետ, հետևաբար,
անհրաժեշտ է իմանալ աշխարհի պատկերի կոնտեքստի մասին,
որտեղ էլ ընկալվում են տարբեր մշակույթների վարքագծերը:
Իհարկե, կան նաև այնպիսի ոլորտներ, որտեղ կարելի է գտնել
ընդհանուր հիմքեր: Հենց այդ ոլորտներն էլ կարող են ծառայել որպես
միավորող կետեր, որոնց շուրջ մենք կարող ենք զարգացնել
փոխադարձ հասկացողություն և գնահատում:
Աշխարհի պատկերի ազդեցությունը արտահայտվում է նաև բնիկ
հասարակության մեջ, որտեղ մենք ծնվել ենք և շարունակում ենք
ապրել: «Բնիկ» գիտելիքները տվյալ հասարա-կությանը պատկանող,
մարդկանց կողմից ամենօրյա փորձի միջոցով ձեռք բերված գիտելիք-
ներն են: Այս դեպքում մենք գործ ունենք աշխարհի փորձարարական
իրականության հետ: Կան գիտելիքի այնպիսի տեսակներ, որոնք
արտացոլում են բնիկ հասարակությունների մարդկանց
ընդունակությունները, առավելությունները և արժեքային
համակարգերը: Նրանց կողմից ,աշխարհի իրականությունե ասելով`
ընկալվում է այն իրականաությունը, որը նրանք ընկալում են իրենց
աշխարհում: Չկա մեկ ընդհանուր իրականություն մարդկանց համար,
և հենց այս հանգամանքն է նաև, որը կոնֆլիկտի պոտենցիալ աղբյուր
կարող է համարվել: Մենք ակնկալում ենք մյուսներից վարվել այն
նույն կողմնորոշումների և արժեքների համաձայն, որոնց մենք ենք
151
տիրապետում, և երբ նրանք հակառակն են անում, մենք ընդհարվում
ենք, մեր կարծիքները չեն համընկնում, և ստեղծվում է կոնֆլիկտ:
Այսպիսով, կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվում այն ժամանակ,
երբ ի հայտ է գալիս իրական կամ կանխազգացված սպառնալիք կամ
միջամտություն` ուղղված մեր կողմից այս կամ այն գործողությունը
իրականացնելու դեմ: Կարևոր է նշել, որ երբ մենք որևէ պատահարի
ժամանակ բախվում ենք այլ մշակույթի ներկայացուցչի հետ, մենք
ձեռք ենք բերում փորձ, որի շնորհիվ մեզ համար ավելի հեշտ է
դառնում շտկել հետագա կոնֆլիկտները: Միևնույն ժամանակ, մեր
մտահորիզոնը ավելի է ընդլայնվում` բացահայտելով բազմաթիվ այլ
հնարա-վորություններ` ընկալելու մարդկային վարքագիծը: Որքան
լայն և ընդարձակ է մեր աշխարհ-ընկալման պատկերը, այնքան
ավելի բազմազան և շատ են մեր ընկալումները, փորձառութ-յունը,
մեր արժեքները, և ավելի քիչ հավանական է դառնում նմանատիպ
բախումների և կոն-ֆլիկտների ի հայտ գալը:
Շատ հաճախ մեզ կոնֆլիկտի է բերում նաև ուրիշներին (այլ
մշակույթների ներկայացու-ցիչներին) և նրանց գործողությունները
դատելը: Մենք միանգամից որոշումներ ենք կայաց-նում`
դատողություններ անելով տվյալ իրավիճակում նրանց
գործելակերպից` առանց ամ-բողջությամբ բացահայտելու այդ
գործելակերպի շարժառիթները և առանձնահատկություն-ները:
Մեզանից յուրաքանչյուրը, աշխարհ գալով, փորձում է զարգացնել
իր սեփական անհա-տական աշխարհընակալման պատկերը` ելնելով
իր ունեցած կենսափորձից: Հենց այս աշ-խարհընկալման միջոցով ենք
մենք մեկնաբանում և բացատրում մեր կենսափորձը, մեր ըն-
կալումները և իմաստավորում մեր կյանքը: Մենք նաև շատ երաջանիկ
ու բախտավոր ենք` ունենալով այնպիսի միջոցներ կամ գործիքներ,
որոնցով մենք կարող ենք ավելի խորը ճանա-չել ու հասկանալ
ինքներս մեզ, մեկս մյուսին, ինչպես նաև այն իրավիճակները,
որոնցում մենք հայտնվում ենք: Մեր սեփական փորձի նկատմամբ մեր
քննադատական վերաբերմուն-քը թույլ է տալիս բացահայտել այն
հիմնականը և կարևորը, որի համաձայն մենք ապրում ենք:
Մյուսների նկատմամբ զիջող և հասկացող լինելու համար
անհրաժեշտ է ընդլայնել մեր ճանաչողության շրջանակը, այն
ոսպնյակը, որի միջով մենք տեսնում և ընկալում ենք մեզ շրջապատող
աշխարհը: Մենք կարող ենք ավելի կանխամտածված և կշռադատված
գտնվել մեր գործողություններում` օգտագործելով ժամանակը`
բացահայտելու այն ամենը, ինչ կեր-տում է մեզ և մյուսներին:

152
Միջմշակույթի համամարդկային շերտը

Այդուհանդերձ, անժխտելի է, որ ինչպես մշակույթի, այնպես էլ


ցանկացած ազգի լեզվի մեջ առկա են միաժամանակ և՛
համամարդկային, և՛ ազգային բաղադրիչներ: Համընդհանուր
հասկացությունները, նույն կերպ գիտակցված աշխարհի մարդկանց
կամ առանձին մշակույթների ներկայացուցիչների կողմից, հիմք են
հանդիսանում միջմշակութային հաղորդակցման համար. առանց
դրանց միջմշակութային հաղորդակցություը սկզբունքորեն անհնարին
կլիներ: Միևնույն ժամանակ, ցանկացած մշակույթի մեջ առկա են
առանձնահատուկ մշակութային հասկացություններ` ամրապնդված
լեզվում, բարոյական նորմերում, վարքի
առանձնահատկություններում և այլն:

Գիտական հաղորդակցումը միջմշակույթում

Գիտության ոլորտում միջմշակութային հաղորդակցման նպաստող


գործոնները հետևյալներն են.
● Պրոֆեսիոնալ համագործակցման միջոցներով գիտական
տեղեկատվության փոխանակություն,
● Տեղեկատվության հոսքի սահմանափակում` ելնելով թեմաների
և գիտելիքների տար-բերությունից, ճյուղերի դասակարգման և
տարբերակման ճանապարհով,
● Շփման համար մեկ ընդհանուր լեզվի ընտրություն:
Գիտության ոլորտում միջմշակութային հաղորդակցումը
խոչընդոտող գործոններն են` շփման մեկ ընդհանուր լեզվի
բացակայությունը, և, որպես ասվածի հետևություն, տեղե-
կատվության թարգմանությունը կամ փոխակերպումը այլ լեզվի:
Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ կարևորագույն պատճառները,
որոնք բարդացնում են հաղորդակցումը գիտա-կան ոլորտում,
հանդիսանում են լեզվաբանական խնդիրները՝ լեզվական և
խոսքային: Մշակույթների տարբերությունը այս դեպքում
չեզոքացվում է, քանի որ կորպորատիվ գիտական միջավայրը մի
քանի հարյուր տարիների ընթացքում դարձել է միջազգային, որը և
արտահայտվել է գիտական տեքստերում: Շատ մշակույթներում

153
գիտական ոլորտում ազգային լեզվի կիրառությունը ստացել է հատուկ
գործառնական ոճ, որը նախատեսված է գիտական
տեղեկատվությունը բացատրելու համար: Շատ լեզուներով ձևավորվել
են ազգային եզրաբանական համակարգեր, որոնք արտացոլում են
գիտելիքների համակարգը որոշակի կարգով:

Գիտական ոճի միջմշակութային ներկայացման սկզբունքները

Գիտական նյութերը ստեղծվում են իրականությունը որոշակի


համակարգված ձևով ար-տահայտելու նպատակով, օրինակ`
առարկայի, երևույթի, գիտելիքների համակարգի, ինչ-որ բանի՝
օբյեկտի (օբյեկտների) գոյությունը ապացուցելու, օբյեկտների միջև
կապի առկայութ-յունը կամ բացակայությունը ցույց տալու
նպատակով և այլն: Գիտական տեքստը ընդհանուր առմամբ իրենից
ներկայացնում է գիտական հետազոտության արդյունքների
նկարագրութ-յուն` նրա առանձնահատկությունների հետ կապի մեջ:
Բանավոր գիտական հաղորդակցութ-յունը ներկայացվում է հետևյալ
ժանրերում` զեկույց, դասախոսություն, քննարկում: Գրավոր ձևերը
ներկայացվում են մենագրության, դասագրքերի, հոդվածների,
գրախոսությունների, ծանոթությունների, ռեֆերատների և թեզերի
ժանրերում: Կախված ոճից, շփման ձևերից` ժանրերը դասակարգվում
են ըստ թեմատիկայի և կառուցվածքային
առանձնահատկությունների:
Հաղորդակցման մասնակիցների վարքի ռազմավարությունը
գիտական ոլորտում իրականցվում է խոսքի կոնկրետ վարքի
արտահայտմամբ, որը ներկայանում է որպես հա-ղորդակցման
օպտիմալ միջոցների և հնարավորությունների ընտրություն: Տվյալ
ընտրությունը վերաբերում է ոչ միայն ոճին, այլ նաև ժանրին և
տեքստի կառուցվածքային ձևին: Գիտական գրավոր տեքստերի
հատկությունը լեզվի օգտագործման արդյունքն է՝ հիմնված որոշակի
«հաղորդակցման կոդեքսի» վրա, որը գործում է գիտական
համագործակցության շրջանակներում: Այդ օրենսգիրքը հիմնվում է
ընդհանուր հաղորդակցային գիտաժողովների և խոսքի
հաղորդակցման կանոնների վրա և իրականացվում է խմբակցության
ներսում գործող նորմերին համապատասխան:
Շփման ռազմավարություն ասելով պետք է հասկանալ տեքստի
հեղինակի շփման ոլորտը, որը պայմանավորված է նրա լեզվական
փորձառությամբ և վարքով: Սա ենթադրում է, որ հեղինակը պետք է
154
ենթարկվի օգտագործվող ֆունկցիոնալ ոճի նորմերին և շփման
կոնկրետ իրավիճակների կանոններին: Այն պետք է համաձայնեցվի
նաև տեքստի հեղինակի սոցիալ-լեզվական և հոգեբանական
առանձնահատկություններին:
Գիտական էթիկետ

Քաղաքավարության ռազմավարությունը իրականացվում է


գիտական ոճում դրական և բացասական գնահատականներ
արտահայտող միջոցների օգնությամբ, որոնք սովորաբար ենթադրում
են մասնագիտացված լեզվական արտահայտությունների տարածված
ձևեր: Բացասական նշանակություն ունեցող բառույթների
օգտագործման ժամանակ կիրառվում են ոճական որոշ արգելքներ:
Ամբողջապես բացասական և նույնիսկ դրական բնույթ ունեցող
բառույթների և ձևերի կիրառությունը որոշակի ենթատեքստում
խրախուսելի չէ: Այդ ռազմա-վարությունը կիրառելիս պետք է
արտահայտվել ոչ կտրուկ կերպով: Դրա համար օգտագործ-վում են
անդեմ նախադասություններ, ինչպես նաև պասիվ կառուցվածքներ:
Դրանց օգտա-գործումը հնարավորություն է տալիս արտահայտվելու
կենտրոնը տեղափոխել գործողութ-յունների կամ իրավիճակների
օբյեկտ, որը ակտիվ կառուցվածքներում կազմում է արտա-
հայտչականության շրջագիծը:
Հեգնանքի ռազմավարությունը գրավոր գիտական տեքստում
հազվադեպ է ուղղակիորեն արտահայտվում, սակայն
քաղաքավարության ռազմավարության հետ միասին այն բացատ-
րում է հեղինակի դիտավորությունը արտահայտելու ինչպես իր
համոզմունքը, այնպես էլ որոշակի կասկած նկարագրվող փաստերի և
իրավիճակների գնահատականի հետ կապված: Իհարկե, այդ
ռազմավարության ուղղակի արտահայտությունը գիտական տեքստի
«երկրոդա-յին» գրավոր ժանրերում անթույլատրելի է: Հատուկ
ուշադրություն պետք է դարձնել հաղորդ-ման ձևի վրա, այսինքն այն
տեղեկատվության, որի համար տեղի է ունենում հաղորդակ-ցություն:
Ակնհայտ է, որ գիտական ոլորտի շփման հիմքում ընկած է աշխարհի
մասին նոր գիտելիքների ստացման անհրաժեշտությունը: Այդ տիպի
գործունեության հիմնական ար-դյունքներից մեկը որոշակի տեքստի
կազմումն է, որտեղ ներկայացված կլինի աշխարհի օբյեկտների
մասին բացարձակ օբյեկտիվ տեղեկատվություն: Գործունեության այս
տիպի սո-ցիալական կողմնորոշման բարձր աստիճանը հանգեցնում է

155
նրա սոցիալական կարգավոր-ման պարտավորվածության, որը
տարածվում է ոչ միայն հաղորդակցվողների սոցիալական և
կարգավիճակային դերի, շփման ոճի, այլև խոսողի նկատառումների և
հաղորդվող տեղե-կատվության բնույթի վրա:

Հարցեր քննարկման համար

Վերցրեք որևէ կոնֆլիկտի դեպք և փորձեք վերլուծել։ Ո՞րն է դրա


պատճառը։
1. Իշխանություն (օրինակ ՝ որոշումների կայացում, խոսակցական
վերահսկողություն); Սոցիալական խնդիրներ (օր. ՝
քաղաքականություն, կրոն և այլն);
2. Անհատական թերություններ (օր. ՝ խմել, ծխել, տեսքը);
3. Անվստահություն (օրինակ ՝ անազնվություն, նախանձ);
4. Ինտիմ հարաբերություններ (օր. ՝ սեռ, սիրո պակասություն);
5. Անհատական հեռավորություն (օր. ՝ միասին անցկացվող
ժամանակի պակաս, աշխատանքային կամ դպրոցական
պարտավորություններ);
6. Ուրիշ / նշեք:

ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԿԱՂԱՊԱՐՆԵՐԸ

10․ Միջմշակութային հաղորդակցման տեսություններ


և կաղապարներ

Ժամանակակից հաղորդակցական տարածությունն իրենից


բավականին բարդ համա-կարգ է ներկայացնում, որի մեջ հիմնական
տեղերից մեկը պատկանում է հաղորդակցման տարբեր տեսակներին։
Դա պայմանավորված է նրանով, որ տարբեր իրավիճակներում և
պարագաներում մարդն իրեն տարբեր կերպ է դրսևորում և այդպիսով,
յուրահատուկ, առան-ձին դեպքում, այլ մարդկանց հետ
առանձնահատուկ ձևով է փոխներգործում։ Բացի դրա-նից,

156
հաղորդակցման բնույթն ու առանձնահատկությունները որոշվում են
նաև տեղեկութ-յան փոխանցման ձևերով և միջոցներով,
հաղորդակցման անձերով, նրա նպատակներով և շատ այլ
պատճառներով։ Դա թույլ է տալիս ընդգծել հաղորդակցման
զանազան ձևեր։ Ժամանակակից հաղորդակցաբանության մեջ
հաղորդակցման այս կամ այն տեսակների ընգծումը իրականացվում
է մի քանի պահանջներով, այդ պատճառով տարբեր աղբյուրնե-րում
հաղորդակցման տեսակների քանակը էականորեն տարբերվում է։
Ընդ որում, հաղոր-դակցման յուրահատուկ տեսակ ունի իր տեսական
հիմնավորումն ու դրսևորումը։
Միևնույն ժամանակ, այս հարցին գործնական մոտեցումը թույլ
է տալիս առանձնաց-նել հաղորդակցման հետևալ տեսակները`
միջէթնիկական, գործնական, սոցիալ, միջազ-գային, միջանձնային,
մասսայական, միջմշակութային և այլն։ Հաղորդակցման բոլոր նշված
տեսակներից մեզ առավել հետաքրքրում է միջմշակութային
հաղորդակցումը։ Միջմշակութային հաղորդակցման համար օբյեկիվ
հիմք են հանդիսանում մշակույթների միջև եղած
տարբերությունները, որոնք ստեղծվում են յուրաքանչյուր էթնիկ
մշակույթի ձևավորման պրոցեսում։ Ինչպես վերը նշված է, մարդկանց
կենսագործունեությունն ու հա-րաբերությունները որոշվում են այս
կամ այն մշակույթում գոյություն ունեցող չափանիշ-ներով, որոնք
կարգավորում են մարդկային մտածողության և վարքագծի գրեթե
բոլոր ոլորտները և ազդում են միջանձնային հարաբերությունների
գնահատման ընկալման բնույ-թի վրա։ Կրթությունը,
դաստիարակությունը, պատմական հիշողությունը, ավանդույթները,
սովորույթներն ու լեզուն մշակում են կողմնորոշման համակարգ,
որոնք մարդկանց օգնում են հաղթահարել կենցաղային
իրավիճակները և տարբեր խնդիրներ։
Յուրաքանչյուր մարդ արտաքին աշխարհին արձագանքում է իր
մշակույթի առանձ-նա-հատկություններին համապատասխան։ Այս
մշակութային չափանիշները հաճախ են գի-տակցվում անհատի
կողմից, քանի որ նրա անձի մասն են կազմում։
Սեփական մշակույթի առանձնա հատկությունների գիտակցումը
տեղի է ունենում մարդ-կանց հետ շփվելու ժամանակ, որոնք իրենց
վարքագծում ղեկավարվում են այլ մշակութային չափանիշներով։
Ընդ որում, նման տեսակի փոխազդեցությունն ստեղծում է
անհարմարա-վետություն կամ բախումային իրավիճակներ և
մանրակրկիտ հետազոտություն է պահան-ջում։

157
Այլ մշակույթներին պատկանող մարդկանց վարքը ինչ-որ
անկանխատեսելի բան չէ. այն կարելի է ուսումնասիրել,
կանխատեսել, բայց հատուկ կրթական ծրագրերի պահանջ է
պայմանավորում, որոնք ուղղված են ՄՄՀ-ն գիտելիքների և
հմտությունների ձևավորման վրա։ Այլ մշակույթները և նրանց
ներկայացուցիչների վարքագիծը հասկանալու ձգտումը, մշակութային
տարբերությունների և զուգադիպությունների պատճառները
պարզելու ձգտու-մը գոյություն ունի այնքան ժամանակ, ինչքան
գոյություն ունի մարդկության էթնիկ և մշակութային
բազմազանությանը։
Նույնքան և հին է համարվում այլ մշակույթների ուշադրություն
չդարձնելու կամ դրանք որպես անարժան դիտելու ձգտումը։ Այդ
մշակույթը կրող մարդիկ համարվում են անար-ժան, երկրորդ
կարգի, բարբարոս, որոնք չունեն ո’չ քաղաքավարություն, ո’չ
անձնային հատ-կություններ և ընդհանրապես ոչ մի մարդկային
արժանիք։
Այսպիսի հակադիր վերաբերմունքն այլ մշակույթների հանդեպ
գոյություն ուներ մարդկության պատմության ողջ ընթացքում։
Ձևափոխված տեսքով այս երկընտրանքը պահպան-վում է նաև
ժամանակակից պայմաններում, ինչը դրսևորվում է ՄՄՀ-ն
նպատակների, օբ-յեկտների, բովանդակության վերաբերյալ
մասնագետների վեճերի և բանավեճերի մեջ։ Այս բանավեճերի և
քննարկումների արդյունքում ՄՄՀ-ն մեջ մի քանի տեսություն է
ստեղծվել, որում դիտարկվում են մշակույթների փոխազդեցության
զանազան խնդիրներ։
ՄՄՀ-ն առավել հայտնի տեսություններին են պատկանում Է.
Հոլլի «Բարձր և ցածր կոնտեքստուալ տեսությունը», Գ. Հոֆստեդի
«Մշակութային չափերի տեսությունը» և Է. Հիրշի «Մշակութային
գրագիտության տեսությունը»։

I. Է. Հոլլի մշակութային տեսություն

Տարբեր մշակույթների համեմատական հետազոտության հիման


վրա` Հոլլը առանձնացրել է ոչ միայն նրանց մշակութա-
հաղորդակցական նմուշները, այլև մշակել է դրանց ընդհանուր
ձևաբանությունը կոնտեքստի՝ ինֆորմացիայի նկատմամբ, որը շրջա-

158
պատում կամ ուղեկցվում է այս կամ այն մշակութային
իրադարձությունը։ Նա ուշադ-րություն է դարձրել այն բանին, որ
բոլոր մշակույթները միջանձնային շփման մեջ կիրառում են որոշ,
չարտահայտված, ծածուկ կանոններ, որոնք կարևոր են
միջանձնային վարքա-գծի, կատարվող իրադարձությունների
ընկալման համար։ Մշակույթները տարբերվում են իրենց
«կոնտեքստի ընթերցմամբ», ծածուկ տեղեկության օգտագործմամբ,
որն իր մեջ ունի յուրաքանչյուր իրավիճակ։ Որքան շատ
կոնտեքստուալ տեղեկություն է անհրաժեշտ սոցիա-լական
իրավիճակի ընկալման համար, այնքան բարձ է մշակութի
բարդությունը։ Եվ որ-քան բարձր է մշակույթի բարդությունը,
այնքան ,օտարներինե դժվար է ճիշտ հասկանալ և գնահատել
սոցիալական իրավիճակը։ Կախված տարածության և ժամանակի
օգտագործ-ման բնույթից` Հոլլը բոլոր մշակույթները սահմանազատել
է բարձրագույն ցածրակոնտեքս-տուալների։
Հոլլի հետազոտություների համաձայն` հաղորդակցման
գործընթացի բնույթն ու ար-դյունքները, բացի ամենից, որոշվում են
նաև նրա մասնակիցների տեղեկացվածության աստիճանով։
Տեղեկացվածության աստիճանն իր հերթին կախված է սոցիալ
կապերի խտությունից և արդ ցանցի անդամների միջև տեղեկության
փոխանակման արագությունից։ Սրան համապատասխան, բոլոր
մշակույթները կարելի է դասակարգել ըստ թույլ և ուժեղ
կոնտեքստուալ կախվածության հատկանիշի։ Մարդիկ, որոնք
օգտվում են տեղեկատվական խիտ ցանցից, պատկանում են բարձր
կոնտեքստով մշակույթին, իսկ անհատները, որոնք իրենց սոցիալ
շրջապատում օգտվում են կապերի ազատ ցանցից, որում
տեղեկատվության փոխանակման ծավալը քիչ է, պատկանում են
ցածր կոնտեքստուալ մշակույթին։
Մշակույթի բարձր կոնտեքստը այս կամ այն իրադարձության
ընկալման պարտադիր տարր է համարվում, քանի որ
տեղեկատվական ցանցերի բարձր խտությունը ենթադրում է խիտ
շփումներ ընտանիքի անդամների միջև, մշտական
հարաբերություններ ընկերների, գործընկերների, հաճախորդների
հետ։
Այս դեպքում մարդկանց հարաբերությունների մեջ միշտ առկա են
խիտ կապեր։ Համաձայն բարձր տեղեկատվական ապահովվածության
և կուտակած պատմական փորձի` նման մշակույթները կարելի է
միատարր անվանել. նրանք քիչ են փոխվում ժամանակի ընթացքում

159
և օտարամշակույթ շրջապատի ազդեցության դեպքում
բարձրակոնտեքստուալ մշակույթների ներկայացուցիչների
վարքագիծը ծնում է միանման արձագանք և կանխա-տեսելի է։ Հոլլի
կարծիքով այստեղ սովորական առօրյա շփման համար կատարվելիքի
համար մանրակրկիտ տեղեկության կարիք չկա, քանի որ այս
մշակույթների ներկայա-ցուցիչները միշտ տեղյակ են շրջապատում
կատարվող ամեն ինչի մասին։ Մշակույթի բարձր կոնտեքստով
երկրների շարքում են Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան, Մերձավոր
Արևելքի երկրները, Ճապոնիան և Ռուսաստանը։
Բարձր կոնտեքստային մշակույթների ներկայացուցիչներին
բավականին տեղեկություն փոխանցվում է ոչ լեզվային
համատեքստով՝ ստորակարգությամբ, կարգավիճակով, մարդու
արտաքին տեսքով, նրա վարքագծի ձևերով, ապրուստի
պայմաններով և այլն։ Օրինակ՝ իրենց բնույթով բարձր
կոնտեքստուալ ճապոնացիները բանակցություններ չեն վարի այլ
ֆիրմայի ներկայացուցչի հետ, եթե նա ստորակարգության մեջ
այնքան էլ բարձր դիրք չի գրավում, որքան էլ մասնագիտացված
նա լինի։
Բանակցություններ վարելու ողջ անհրաժեշտ ինֆորմացիան
արդեն դրված է մարդկանց գիտակցության մեջ, և առանց այս
ինֆորմացիան իմանալու, բանակցություններն անհաջող կլինեն։ յս
տեսակի մշակույթների մեջ կիրառվում են շատ ակնարկներ,
ենթատեքստեր, պատկերավոր արտահայտություններ և այլն։
Այսպես, եթե ամերիկացին գործարքի քննարկ-ման ժամանակ
հաստատական պատասխան տա, այն ոչ մի մեկնության կարիք
չունի, մինչդեռ ճապոնացու համաձայնությունը բացարձակ չի
նշանակում, որ նա իրականում համաձայն է, այն կարող է զանազան
մեկնություններ ունենալ։ Բանն այն է, որ ճապոնական մշակույթում
ընդունված չէ ուղիղ «ոչ» ասել, այն բանի վախից, որ ինչ-որ
բանի ժխտումը կարող է գործընկերոջ հեղինակությունը գցել։
Ճապոնացիները հատկապես զգայուն են զրուցակցի հեղինակության
նկատմամբ և երբեք գորցընկերոջը չեն դնի անհար-մար դրության
մեջ` հրապարակորեն մերժելով նրա առաջարկը։
Միաժամանակ աշխարհում գոյություն ունի մշակույթների խումբ,
որոնցում բացարձակ բացակայում են ոչ ֆորմալ տեղեկատվական
ցանցեր։ Այս մշակույթները սակավ միատարր են, նրանցում
միջանձնային հարաբերությունները խիստ սահմանափակված են, այս
մշա-կույթների ներկայացուցիչները անձնական հարաբերությունները

160
չեն խառնում աշխատանքի և առօրյա կյանքի կերպարի հետ։ Այս
առանձնահատկության իրավունքներն են թույլ տեղե-
կացվածությունը և լրացուցիչ ինֆորմացիայի մեծ պահանջը` շփման
ընթացքում այլ մշա-կույթների ներկայացուցիչներին հասկանալու
համար։ Ցածր կոնտեքստուալ մշակույթի շար-ժին կարելի է դասել
Գերմանիան, Շվեյցարիան, ԱՄՆ-ն, Սկանդինավյան և այլ հարավեվրո-
պական երկրները։
Այս երկրների մշակույթներում տեղեկության մեծ մասը խոսքերի
մեջ են պարունակվում, այլ ոչ թե շփման համատեքստում։
Մարդիկ արտահայտում են իրենց ցանկությունները խոսքերով`
չենթադրելով, որ դա ըմբռնելի կլինի շփման իրավիճակին։ Նման
հասարակութ-յուններում առավել նշանակություն է տրվում խոսքին,
ինչպես նաև դետալների քննարկմանը: Նախընտրելի է շփման
ուղիղ և բաց ոճը, երբ իրերն իրենց անունով են կոչում։
Երկու տեսակի մշակույթների համեմատությունը ցույց է տալիս, որ
նրանցից յուրաքանչ-յուրն սպեցիֆիկ առանձնահատկություններ
ունի։ Այսպես, բարձրակոնտեքստուալ մշակույթ-ներն բնութագրվում
են.
● Խոսքի չարտահայտված, ծածուկ ձև, բազմաթիվ և
բազմանշանակ ընդմիջումներ,
● Ոչ վերբալ շփման լուրջ դեր և «աչքերով խոսելու»
կարողություն,
● Ինֆորմացիայի ավելորդ առատություն, քանի որ շփման համար
բավարար չեն սկզբնական ֆոնային գիտելիքները,
● Դժգոհության բաց արտահայտման բացակայություն շփման
ցանկացած պայմանների և արդյունքների դեպքում։
Իր հերթին, ցածր կոնտեքստային մշակույթները բնորոշվում են
հետևյալ հատկանիշ-ներով.
● Խոսքի ուղիղ և արտահայտիչ ձև,
● Շփման ոչ վերբալ ձևերի աննշան մաս,
● Բոլոր քննարվող թեմաների և հարցերի հստակ և պարզ
գնահատում,
● Թերասման գնահատումը որպես զրուցակցի թույլ
տեղեկացվածություն կամ ոչ բա-վարար իրավասություն,
● Դժգոհության բաց արտահայտում։

161
Բացի մշակույթի կոնտեքստուալության խնդրից, Հոլլի տեսության
մեջ մեծ տեղ է հատ-կացվում տարբեր մշակույթների
ներկայացուցիչների կողմից ժամանակի օգտագործման հարցի
հետազոտմանը։ Ըստ նրա՝ ժամանակը այս կամ այն մշակույթում
ընդունված կյանքի արագության և գործունեության ռիթմի կարևոր
ցուցանիշ է համարվում։ Ժամանակի օգտա-գործման կուլտուրան
կյանքի և հաղորդակցման կազմակերպման կարևոր գործոն է
համարվում, քանի որ նրա միջոցով մարդիկ իրենց զգացմունքներն են
դրսևորում, ընդգծում իրենց արարքների և գործողությունների
կարևորությունը։
Յուրաքանչյուր մշակույթին հատուկ է ժամանակի օգտագործման
իր ուրույն համա-կարգը, ինչը չափազանց կարևոր է միջմշակութային
հաղորդակցման համար։
Ըստ Հոլլի՝ կախված ժամանակի օգտագործման ձևից`
մշակույթները պետք է բաժանել երկու հակադիր տեսակների`
մոնոխրոն, որոնցում ժամանակը այնպես է բաշխվում, որ ժա-
մանակի միևնույն հատվածում հնարավոր է գործունեության միայն
մեկ տեսակ և պոլիխրոն, որոնցում ժամանակի միևնույն
հատվածում կատարվում են մի քանի տեսակ գործեր։
Ժամանակի մոնոխրոն օգտագործումը նշանակում է, որ
գործողությունները իրականաց-վում են հաջորդաբար, մեկը մյուսի
ետևից, ժամանակի որոշակի ընթացքում։ Մոնոխրոն ժամանակը
բաժանվում է հատվածների, այսինքն՝ ամեն ինչ մանրակրկիտ ձևով
ծրագրվում է, որպեսզի ժամանակի ցանկացած հատվածում մարդը
կարողանա կենտրոնանալ ինչ-որ բանի վրա։ Այսպիսով, այն դառնում
է համակարգ, որի օգնությամբ մարդկային կյանքի կազ-մակերպման
մեջ կարգ ու կանոն է պահպանվում։ Ժամանակի օգտագործման այս
ձևը կի-րառվում է Գերմանիայում, ԱՄՆ-ում մի շարք
հյուսիսեվրոպական երկրներում։
Ժամանակի պոլիխրոն ընկալումը հակադիր է մոնոխրոնին:
Նրանում շատ բաներ միա-ժամանակ են կատարվում։ Պոլիխրոն
տեսակի մշակույթներում մեծ դեր ունեն միջանձնային, մարդկային
հարաբերությունները, իսկ մարդու հետ շփումը դիտվում է որպես
առավել կա-րևոր գործողություն, քան գործողությունների ընդունված
ծրագիրը։ Տիպիկ պոլիխրոն մշա-կույթներին են պատկանում
Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի, Միջերկրական Ծովի
երկները, ինչպես նաև Ռուսաստանը։

162
Մոնոխրոն և պոլիխրոն մշակույթների ներկայացուցիչների
տարբերությունը ընդհան-րացված ձևով կարելի է նկարագրել
հետևյալ կերպ` մոնոխնրոն մշակույթներում անհատ-ները
ժամանակի մեկ հատվածում միայն մեկ գործ են անում, ընդ որում,
նրանք կենտրո-նացած են իրենց աշխատանքի վրա, պահպանում են
բոլոր պայմանավորվածությունները, պատասխանատվության
զգացում ունեն, աշխատում են ոչ ոքի չխանգարել, հարգալից են
ուրիշների հանդեպ, բծախնդիր են, պահպանում են առավելապես
կարճատև միջանձնային հարաբերություններ։
Պոլիխրոն մշակույթների ներկայացուցիչները միաժամանակ մի
քանի գործ են անում, հաճախ ընդհատում են իրենց աշխատանքը,
ավելի մեծ նշանակություն են տալիս պայմանա-վորվածություններին
և հանդիպումներին, քան մարդկային փոխհարաբերություններին։
Նրանք հաճախ փոխում են իրենց ծրագրերը, ավելի հետաքրքրվում
են անձնական գործերով, նրանց բծախնդրությունը կախված է
փոխհարաբերություններից, հակված են այլոց հետ հա-
րաբերություններ հաստատել ողջ կյանքի ընթացքում։
Բաժանելով մշակույթները բարձրա և ցածրակոնտեքստուալների`
մոնոխրոնների և պո-լիխրոնների, պետք է հիշել, որ յուրաքանչյուր
տեսակի մեջ գոյություն ունեն բազմաթիվ ծա-ծուկ կանոններ և
պահանջներ, որոնք կարգավորում են մարդկանց առօրյա կյանքը։
Բարձր կոնտեքստուալ և մոնոխրոն մշակույթներում այս կանոններն
ու պահանջներն են որոշում հասարակության մեջ վարքագծի
չափանիշները, որոնք խստորեն պահպանվում են։
Ցածր կոնտեքստուալ մշակույթներում միջանձնային
հարաբերությունները հաճախ ժա-մանակավոր բնույթ են կրում։
Այստեղ մարդիկ հեշտ բարեկամական հարաբերությունների մեջ են
մտնում և նույն հեշտությամբ էլ ընդհատում են դրանք։
Յուրաքանչյուր տեսակի մշակույթի համեմատությունը թույլ է
տալիս եզրակացնել, որ փոխադարձ շփման դեպքում այս
մշակույթների ներկայացուցիչները ստիպված են բախվել շատ
բարությունների։ Այստեղ միշտ կարևոր է հիշել, որ չի կարելի այլ
մշակույթի ներ-կայացուցչի վարքագծին արձագանքել այնպես,
ինչպես ընդունված է սեփական մշակույ-թում։ Հոլլի տեսությունը
օգնում է այլ մշակույթի ներկայացուցիչներին ներսից տեսնել, ինչը
հեշտացնում է մշակութային հաղորդակցական նմուշ օրինակների
ընկալումը։ Սակայն, մշա-կութային շփման պրակտիկայում պետք է
հաշվի առնել, որ Հոլլի տեսությունը չի բացատրում այս կամ այն

163
տեսակի մշակույթների ներկայացուցիչների ողջ վարքագիծը։
Միևնույն մշա-կույթի սահմաններում կարող են հանդիպել դրանց
տարբեր համակցություններ։ Հոլլի տեսությունը ընդհամենը տալիս է
տիպիկ գծերի նկարագրում, որոնք ուղեկցում են նկարգրված
մշակույթների ներկայացուցիչների հաղորդակցման գործընթացը։

II. Գ. Հոֆստեդի մշակութային չափումների տեսությունը

Հոգեկան աշխարհի անհատական յուրահատկությունների, սոցիալ


շրջապատի և էթնիկ մշակույթի սպեցիֆիկ
առանձնահատկությունների ազդեցության տակ, յուրաքանչյուր մարդ
առանձնահատուկ ձևով է ընկալում շրջապատող աշխարհը, դառնում
է որոշակի մտածելա-կերպի և պոտենցիալ գործողությունների կրող։
Միևնույն ժամանակ, մարդկանց վարքագծի սոցիալ կաղապարների
ճնշող մեծամասնությունը ձևավորվում է մանկական տարիքում, քանի
որ հատկապես մանկության շրջանում մարդն առավել ընկալունակ է
ուսուցման պրո-ցեսների նկատմամբ։ Կոնկրետ զգացողությունները,
մտածողության ձևերն ու գործողության միջոցները, որոնք
առաջանում են ուսուցման պրոցեսի ընթացքում, ամրապնդվում են
մար-դու գիտակցության մեջ, պահեստավորվում և հետագայում
դժվար են փոփոխվում։ Ինչպես հայտնի է, նոր բան յուրացնելու
համար, անհրաժեշտ է հրաժարվել հին նմուշներից։ Իսկ
սովորական դարձած զգացողություններից, մտքերից, վարքագծի
կաղապարներից հրաժարվելն ավելի դժվար է, քան «մաքուր թղթից»
ուսուցումն սկսելը։ Զգացողությունների, մտքերի և վարքագծի
ձևավորման պրոցեսի արդյունք կարող են լինել այսպես կոչված
մենթալ ծրագրերը, որոնք կարող են չափվել հետևյալ մշակութային
առանցքներով․
● Իշխանական- ինքնակազմակերպվող,
● Անհատական – խմբային կեցություն,
● Հոգածություն-իշխանություն
● Անորոշությունից խուսափելու պահանջմունք
● Ժամանակի կարճատև-երկարատև պլանավորում
● Զրկանք-պահանջների բավարարում

164
Տվյալ պատկերացումներն ու գաղափարները ելակետային են
համարվում հոլանդացի սոցիոլոգ Հոֆստեդի մշակութային
չափումների տեսության մեջ, որն առաջիններից մեկն էր, ով փորձեց
մշակույթի սոցիոլոգիայի մեջ օգտագործել վիճակագրական շոշափելի
տվյալներ` մշակութային արժեքների քննման նպատակով։ Այս
հետազոտությունները թույլ են տվել պարզել, որ մշակույթի
զանազան դրսևորումները կարող են չափվել նշված չորս
սանդղակներով, որոնք գործնականում հանդես են գալիս միմյանց
միջև տարբեր հարաբերականությամբ, ինչն էլ որոշում է տվյալ
մշակույթի մտայնությունը։ Այս սանդղավորումը կարելի է գործածել
ինչպես տարբեր մշակույթների համեմատության համար, այնպես էլ
միևնույն մշակույթի զարգացման դինամիկան դիտելու նպատակով։
Այս ցուցանիշը թույլ է տալիս պարզել, թե տարբեր
մշակույթներում ինչ նշանակություն է տրվում մարդկանց իշխելու-
ենթարկվելու հարաբերություններին և ինչպես են ըստ տվյալ
հատկանիշի ձևափոխվում տարբեր մշակույթները։ Իշխանության
չափանիշով չափվում է հասարակության մեջ իշխանության
բաշխման բնույթը, մարդկանց վերաբերմունքը և պատկերացումները
իշխանության ընդունելի չափերի մասին, և տարբեր
փոխհարաբերություններում հասարակության այդ
անհամաչափությունն ընդունելու պատրաստակամության
աստիճանը: Հոֆսթեդն իշխանության գաղափարը բացատրում է
հասարակության իշխանությամբ օժտված անդամների հիմնական
արժեքների միջոցով։ Ըստ նրա` իշխանության բաշխման ձևը
սովորաբար կախված է հասարակության իշխանությամբ օժտված
անդամների վարքից, այսինքն` ղեկավարների արժեքներից և
մտայնություններից, այլ ոչ թե ղեկավարվողների կարծիքներից:
Այն մշակույթներում, որտեղ համոզմունք կա, որ աշխարհում
պետք է որոշակի անհավասարություն լինի, բուն իշխանության
օրինականցման հարցը այնքան էլ կարևոր չէ, քանի որ բոլորն
ընդունում են իրենց համար սահմանված տեղի գաղափարը։ Որոշ
մշակույթներ առավելաբար ուղղահայաց կառուցվածք ունեն, մինչդեռ
այլ մշակույթներում պաշտոնակարգությունը այնքան էլ ուժեղ
արտահայտված չէ, կամ նրա կառուցվածքը հորիզոնական
փոխահարաբերությունների կառուցման բնույթ ունի։ Իշխանության
բարձր տարածությամբ պաշտոնակարգական հասարակություններում
ենթակա անձինք պատրաստ են լիազորությունների անհամաչափ

165
բաշխմանը և այդ պատճառով հնազանդվում են բոլոր բարձրադիր
անձանց։
Հասարակության սոցիալ պաշտոնակարգությունը ոոշում է նրա
կազմակերպությունների կառոցվածքը։ Նման մշակույթներում
կազմակերպչական կառուցվածքներին բնորոշ են իշխանության
կենտրոնացում, ղեկավարման և ստուգման ոլորտում մեծ քանակ, որն
էլ որոշում է այս կամ այն աշխատանքի կարևորությունը։ Այստեղ
գոյություն ունի հաստատ համոզմունք, որ իշխանությամբ
օժտվածները տարբերվում են շարքային մարդկանցից. այդ
պատճառով իշխանության յուրաքանչյուր դրսևորում նորմալ է
ընկալվում։
Ինքնակազմակերպվող մշակույթներում այն տեսակետն է տիրում,
որ հասարակության մեջ անհավասարությունը պետք է հանգեցնել
նվազագույնին։ Այս տեսակ մշակույթների ներկայացուցիչները
կարծում են, որ պաշտոնակարգությունը անհավասարության
պայմանական ամրապնդում է, այդ պատճառով առավել կարևորվում
են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են շփումներում հավասարական
վարքագիծը, անհատական ազատությունն ու անձի նկատմամբ
հարգանքը։ Տվյալ մշակույթներում հաղորդակցումը սակավ ֆորմալ է,
զրուցակիցների հավասարությունը լավ է արտահայտված, իսկ
ղեկավարության հետ շփման ոճը ավելի շատ կոնսուլտատիվ բնույթ է
կրում։ Այս մշակույթներում բարձրադիր անձանց և նրանց
ենթակաների միջև զգացմունքային տարածությունը չնչին է։ Օրինակ,
նման կազմակերպությունների աշխատակիցները միշտ կարող են
մոտենալ իրենց ղեկվարին հարցոդրումով, կամ քննադատական
նկատողություններ անել։ Հակառակ սրան, իշխանության բարձր
տարածությամբ մշակույթներում աշխատակիցները միայն
հազվագյուտ դեպքերում կարող են իրենց թույլ տալ որևէ հարց տալ
ղեկավարին, էլ չենք ասում, այն մասին, որ քննադատության
ենթարկեն նրա գործողությունները։
Մշակույթների չափումն ըստ անհատականություն-կոլեկտիվիզմ
հատկանիշի` կոչված է ցույց տալ սոցիալական կախվածության
ընդունված չափը և սեփական ուժերին հենվելու շնորհիվ ինքնուրույն
որոշումներ և ընտրություն կատարելու հավանականությունը։
Առաջադրելով այս հատկանիշը` Հոֆսթեդը համարում է, որ կախված
հասարակության, թե անձի պահանջների գերակայությունից` բոլոր
մշակույթները կարելի է բաժանել կոլեկտիվիստականների և
անհատականների։

166
Անհատական կարող է կոչվել այն մշակույթը, որում նրա
անդամների անհատական նպատակները առավել կարևոր են
խմբայիններից։ Անհատականությունը հատուկ է ազատ սոցիալ
կառուցվածքով (ոչ խիստ) հասարակություններին, որոնցում
յուրաքանչյուրն ինքը պետք է հոգ տանի իր և իր ընտանիքի համար։
Կոլեկտիվիստական մշակույթը, հակառակը, բնորոշում է նրանով,
որ խմբային նպատակները իշխում են անհատականներին։
Կոլեկտիվիզմը հատուկ է ցածր սոցիալական մակարդակի
իշխանական հասարակություններին համակարգով
հասարակություններին, սոցիալական խմբերի բաժանումը հաստակ
է, և իշխանության ուշադրությունն ու հոգածությունը ստանալու
դիմաց անհատը պետք է ցուցաբերի անառարկելի խմբային
օրինապահություն։
Ըստ Հոֆստեդի` մարդկանց ճնշող մեծամասնությունը ապրում է
կոլեկտիվիստական հասարակություններում, որ խմբի շահերը
գերակշռում են անհատի շահերին։ Հասարակության
կոլեկտիվիստական բնավորությունը նշանակում է պետության
իշխանության առկայությունը ոչ թե անհատի նկատմամբ, այլ
հակառակը` խմբի իշխանությունը պետության հանդեպ։ Այս
տեսակի մշակույթների դասին են պատկանում ավանդական
ասիական և աֆրիկյան մշակույթների մեծամասնությունը, ինչպես
նաև հարավ-եվրոպական և Լատինական Ամերիկայի կաթոլիկ
երկրները։ Ի տարբերություն սրա անհատապաշտ մշակույթներում
յուրաքանչյուր մարդ ինքը պետք է հոգ տանի իր և իր ընտանիքի
համար։ Դրված նպատակի կատարումը գերիշխում է ցանկացած
անձնական փոխհարաբերությունների վրա։ Անհատի
նվիրվածությունը խմբին ցածր է, յուրաքանչյուր մարդ մտնում է մի
քանի խմբերի կազմի մեջ` ըստ անհրաժեշտության մեկից մյուսին
անցնելով։ Այս մշակույթներում նախապատվությունը տրվում է
մրցակցությանը, այլ ոչ թե համագւրծակցությանը։ Ամենից առաջ
գնահատվում է յուրաքանչյուրի անձնական սեփականության,
մասնավոր կարծիքի, տեսակետի իրավունքը։ Ողջունելի է
ինքնուրույն որոշումներ ընդունելու կարողությունը։
Մշակույթի արական-իգական չափումային առանցքը կոչված է
բնութագրելու այն մշակույթներն ու հասարակությունները, որոնցում
սեռերի դերը հստակ ընդգծված են։ Մշակույթների դասակարգման
այս չափանիշը առաջադրելով` Հոֆստեդն ընգծում է, որ ինքը ուղիղ
կապ չունի տղամարդկանց և կանանց հետ, այլ պարզապես

167
հաստատում է ազգային բնավորության մեջ որոշակի գծերի
գերակշռությունը։ Ըստ նրա` տղամարդկային կարող են համարվել
այն մշակույթները, որոնցում գնահատվում են փառասիրությունը,
հաջողության ձգտումը, ձեռքբե-րումների ընդունումը և բարձր
եկամուտներ ունենալու ցանկությունը։ Որպես կանացի պետք է
ընդունել այն մշակույթները, որոնցում գերակայում են միջանձնային
հարաբերությունների համագործակցման, հասկանալու ձգտման
կարևորությունը, որտեղ շրջապատի մարդկանց հանդեպ խնամք է
դրսևորվում։ Ըստ Հոֆսթեդի` «արական» և «իգական»
հասկացություն-ները արտացոլում են այս կամ այն մշակույթում կնոջ
և տղամարդու դերը, որոնք կանխորոշ-ված են մշակույթի կողմից։
Այդ պատճառով, որպես մասկուլիստական և ֆեմինիստական
մշակույթների բաժանման չափանիշ` Հոֆստեդն առաջարկում է
հաշվի առնել աշխարհի երկրների մեծ մասում ընդունված
տղամարդկանց և կանանց ավանդական հատկանիշները։ Համաձայն
ավանդական պատկերացումների` տղամարդկանց վերագրվում է
ամրություն, մրցակցելու կենտրոնացում և առաջինը լինելու
ձգտում։ Իր հերթին, կանանց վերագրվում է կենտրոնացում դեպի
տունը, ընտանիքը, սոցիալական արժեքները, ինչպես նաև
զգացմունքայնությունն ու զգայունությունը։
Արական մշակույթի երկրներ են համարվումում Ավստրիան, Մեծ
Բրիտանիան, Վենեսուելան, Գերմանիայն, Հունաստանը, Իռլանդիան,
Իսպանիան, Մեքսիկան, Շվեյցարիան, Ֆիլիպինները, Ճապոնիան,
տղամարդկային և կանացի դերերի տարբե-րությունը
հասարակության մե հստակ ընդգծված են. տղաներին սովորեցնում
են լինել հա-մարձակ և համառ, իսկ աղջիկներին՝ զիջող և
հոգատար։
Արական համարվող մշակույթներում գերակշռում է
հակվածությունը դեպի ագրեսիվ հաղորդակցական ոճը, քանի որ
մրցակցությունը ավելի կարևոր է համագործակցությունից։
Մշակույթների չափումն ըստ խուսափում անորոշությունից
չափանիշի` նշանակում է մշակույթների համեմատում` համաձայն
թույլատրելի շեղումների աստիճանի։ Խուսափումն անորոշությունից
որևէ մշակույթի անդամի պատասխան արձագանքն է իրեն
անհասկանալի և անորոշ իրավիճակում, երբ վտանգ կամ սպառնալիք
է նկատվում։ Ընդ որում` անորոշության հաղթահարման
ռազմավարությունները յուրաքանչյուր մշակույթում տարբեր են և
կախված են նրանից, թե համապատասխան մշակույթում ինչ

168
նշանակություն է տրվում անորոշությանը։ Կապված այս ցուցանիշի
հետ` Հոֆստեդն մշակույթները բաժանում է երկու տեսակի՝
անորոշությունից խուսափման ցածր և բարձր մակարդակով։
Անորոշությունից խուսափման բարձր մակարդակով
մշակույթներում անհայտության իրավիճակում մարդիկ միշտ սթրես
և վախի զգացողություն են ապրում։ Ըստ Հոֆստեդի`
անորոշության բարձր մակարդակը ոչ միայն ուժեղ սթրես է
հանգեցնում անհատի մոտ, այլև նրանից մեծ քանակությամբ
էներգիա է դուրս բերում։ Այդ պատճառով, նման մշակույթ-ներում
նկատվում է ագրեսիվության բարձր մակարդակ, որի դուրս բերման
համար նման հասարակություններում հատուկ ուղիներ են
ստեղծվում։ Այսպիսի մշակույթի ներկայացու-ցիչները փորձում են
խուսափել անորոշ իրավիճակներից` իրենց ապահովելով բազմաթիվ
ֆորմալ կանոններով` վարքագծի չափանիշներից շեղումներ
չընդունելով։
Նման մշակույթներին պատկանող մարդիկ նախընտրում են
հստակ նպատակներ, մանրամասն առաջադրանքներ, աշխատանքի և
գործողությունների խիստ գրաֆիկներ։ Հոֆստեդն այս տիպի
մշակույթներին է դասում Բելգիան, Գերմանիան, Գվատեմալան, Հու-
նաստանը, Պերուն, Պորտուգալիան, Ուրուգվայը, Ֆրանսիան,
Ճապոնիան։
Անորոշությունից խուսափման ցածր մակարդակով
մշակույթներում մարդիկ ավելի հակված են ռիսկին` անծանոթ
պայմաններում: Դրա համար օրինաչափ է, որ անորոշության վախի
ցածր մակարդակի դեպքում, մարդիկ դժգոհ են կյանքի չափազանց
կարգավորվածությունից և կազմակերպվածությունից, կանոնների և
հրահանգների առատությունից։ Այդ պատճառով, նրանց համար
կանոնները հաստատվում են միայն ծայրահեղ անհրաժեշտության
դեպքում։ Այստեղ տիրում է այն համոզմունքը, որ որքան հնարավոր
է քիչ պետք է լինեն կանոններ, ամեն ինչում պետք է հուսալ
սեփական ուժերի վրա։ Այս մշակույթների ներկայացուցիչները հեշտ
են ընդունում կյանքի անկանխատեսելիությունը, նրանց չեն
վախեցնում մարդկային անհասկանալի արարքները և նոր
գաղափարները, նրանք համեմատաբար են վերաբերվում ամեն
արտասովորին, բարձր են գնահատում ռիսկի գնալու
նախաձեռնությունը։ Հոֆստեդն այս տեսակին է դասել Դանիայի,
Հնդկաստանի, Իռլանդիայի, Հոլանդիայի, Նորվեգիայի, Սինգապուրի,
ԱՄՆ-ի, Ֆինլանդիայի, Շվեցիայի մշակույթները։

169
Հոֆստեդի մշակութային չափումների տեսությանը քննադատելի է,
սակայն ըստ էության սա մշակութային որևէ չափում իրականացող
միայն գործիքն է։

III. Է. Հիրշի մշակութային գրագիտության տեսություն

Արդյունավետ միջմշակութային հաղորդակցման պայման է


համարվում մշակութա-յին գրագիտության բավարարման
մակարդակը, որը նախատեսում է տվյալ մշակույթին բնորոշ
ֆոնային գիտալիքների, արժեքային դրույթների, սոցիալ և
հոգեբանական նույնա-կանացման ըմբռնում։ Մշակութային
գրագիտության ձևավորման խնդրին է նվիրված ամերիկացի
մշակութաբան Է.Հիրշի տեսությունը։
Այս տեսության գլխավոր նպատակը համարվում այլ լեզուների և
մշակույթների կրողերի հետ համապատասխան հաղորդակցման
համար անգլերեն լեզվով խոսողների անհրա-ժեշտ գիտելիքների և
հմտությունների ձևավորումը։ Տեսությունը ստեղծողի կարծիքով
լեզվին լավ տիրապետելու համար անհրաժեշտ է տվյալ ազգային
մշակույթի մշակութային խորհրդանիշների խոր իմացություն։ Այս
տեսակ գիտելիքները տերմինազատում են լեզվային իմաստները,
շփման առանձնահատկությունները, տեքստերի իմաստը և որոշակի
լեզվա-մշակութային խմբակցության դիսկուրսի յուրահատկությունը։
Այլ մշակույթների ներկայա-ցուցիչների հետ հաջող հաղորդակցման
համար յուրաքանչյուր մարդ պետք է տիրապետի իր գործընկերների`
հաղորդակցմանն անհրաժեշտ մշակութային գիտելիքների նվազա-
գույնին։
Հիրշի տեսակետից` մշակութային գրագիտությունը «մեզ
հաղորդակցման և ճանաչո-ղության միօրինակ գործիքի տեղ է
դարձնում` այսպիսով թույլ տալով մեզ տարածության և
ժամանակի մեջ գրավոր և բանավոր ձևով ստանալ և փոխանցել բարդ
տեղեկություն»։ Սակայն մշակութային գրագիտությունը ոչ միայն
մշակութա-առանձնային տեղեկություն է, այլև ներառում է աշխարհն
ամբողջությամբ։ Մշակութային գրագիտությունը միջմշակու-թային
իրավասության առավել դինամիկ բաղադրիչն է, որը պահանջում

170
է մշակութային տեղեկության մշտական ավելացում։
Հաղորդակցությունից դուրս իրավասություն գոյություն չունի։
Հատկապես ստույգ հաղորդակցական իրավիճակներում է
դրսևորվում լեզվային և այլ տեսակների իրավասության
մակարդակը։ Հաղորդակցվողը չի գիտակցում իր անիրավա-սությունը
շփման այն ոլորտներում, որոնք իր համար փակ են։
Միջմշակութային հաղոր-դակցման մեջ միավորվում են
իրավասության տարբեր ձևեր (լեզվային, մշակութային,
հաղորդակցական)։ Շփման կոնկրետ իրավիճակում` կախված այս
կամ այն տեսակի իրա-վասության դերից և նշանակությունից, Հիրշը
առանձնացնում է միջմշակութային իրավա-սության հետևյալ
մակարդակները.
● Կենսակայունության համար անհրաժեշտ,
● Այլ մշակույթ թափանցելու համար բավարար,
● Նոր մշակույթում լիարժեք գոյություն ապահովող,
● Թույլատրող լիարժեք իրականացնել լեզվային
նույնականությունը։
Համապատասխան միջմշակութային ընկալման և արդյունավետ
փոխներգործության համար անհրաժեշտ է համաչափական
կախվածություն լեզվային, հաղորդակցական և մշա-կութային
իրավասությունների մակարդակների միջև։ Ասիմետրիայի դեպքում
մեծ է չըն-կալելու հավանականությունը, քանի որ լեզվին
տիրապետող մարդուց համապատասխան մշակութային
գրագիտության մակարդակ են ակնկալում և նրան դիմում են որպես
մշա-կութաբանական տեղեկության մեծ ծավալ ունեցողի։

IV. Մ. Բենեթի օտար մշակույթի յուրացման կաղապարը

Օտար մշակույթի յուրացման, մշակութային շոկի և այլոց


մշակույթում հարմարվելու հիմնախնդիրների վերլուծությունը
հետազոտողների առջև օրինաչափ որոշակի ծրագրեր մշակելու հարց
է բարձրացրել, որոնք նպատակաուղղված են մարդուն սովորեցնել և
նախա-պատրաստել ապրել օտար մշակութային միջավայրում և
միջմշակութային փոխհարաբե-րության պայմաններում: Դրա համար,
ինչպես գտնում է միջմշակութային հաղորդակցման խոշորագույն
մասնագետ Մ. Բենեթը, անհրաժեշտ է մարդու մեջ զարգացնել
171
մշակութային զգայունություն: Սա է պատճառը, որ օտար մշակույթի
յուրացման Բենեթի առաջ քաշած մո-դելում շեշտը դրվում է
մշակութային տարբերությունների զգայական ընկալման և մեկնա-
բանման վրա: Սա էլ, ըստ Բենեթի, հենց միջմշակութային
զգայունություն ասվածն է: Մարդ-կանց համար կարևոր է հասկանալ
ոչ միայն իր և օտարի միջև նմանությունները, այլև տար-
բերությունները, քանի որ միջմշակութային հաղորդակցման մեջ
առաջացած դժվարութ-յունների հիմնական պատճառը
միջմշակութային տարբերությունների սխալ ընկալումն է:
Միջմշակութային տարբերությունների գիտակցման գործընթացն
ըստ Բենեթի` անցնում է մի քանի փուլով: Զարգացման սկզբնական
շրջանում այդ տարբերությունները չեն ընկալ-վում մարդու կողմից:
Այնուհետև օտար մշակույթը սկսում է գիտակցվել որպես աշխարհի
ճանաչման հնարավոր տեսանկյուններից մեկը: Այդ ժամանակ
միջմշակութային զգայունութ-յունը սկսում է աճել և մարդն իրեն
զգում է որպես մի քանի մշակույթների կրող: Զարգացման վերջին
փուլերում միջմշակութային զգայունությունն ավելի է աճում, քանի որ
անհատն ընդունում է աշխարհի մասին մի քանի տեսակետների
գոյությունը: Այնուհետև տեղի է ունե-նում նոր տիպի անհատի
ձևավորում, որը գիտակցաբար ընտրում և սեփական մշակութային
արժեհամակարգի մեջ է ներմուծում տարբեր մշակույթների տարրեր:
Բենեթի մոդելը չափազանց դինամիկ է, քանի որ այստեղ ոչ միայն
առանձնացվում են զարգացման նախնական, միջանկյալ և
վերջնական փուլերը, այլև դրանցից յուրաքանչյուրում ընդգրկվում են
այն փոփոխությունները, որոնք կատարվում են յուրաքանչյուրի
ներսում: Այդ մոդելը կարելի ներկայացնել հետևյալ սխեմայի տեսքով.

Էթնոկենտրոն փուլեր

Մշակութային մարդաբանության մեջ էթնոկենտրոնությունը


սեփական էթնիկական ընդ-հանրության և սեփական մշակույթի`
որպես կենտրոնականի, մյուսների նկատմամբ գլխա-վորի մասին
պատկերացումների ամբողջությունն է: Սովորաբար այդ դերում
հանդես է գալիս սեփական, հարազատ մշակույթը:
1. Բացասում կամ մերժում
Էթնոկենտրոնության դրսևորումներից մեկը ժողովուրդների միջև
մշակութային տարբե-րությունների բացասումն է: Էթնոկենտրոն
անհատը պարզապես չի ընկալում մշակութային տարբերությունների
172
գոյությունը: Բացասումը (մերժումը) կարող է դրսևորվել ինչպես
մեկու-սացման, այնպես էլ սեպարացիայի` անջատողականության
միջոցով:
Մեկուսացումն առաջին հերթին հասկացվում է որպես
ժողովուրդների և մշակույթների մեկուսացում մեկը մյուսից: Այն
մեծապես նպաստում է էթնոկենտրոնությանը, քանի որ օտա-րի հետ
շփման բացակայությունը մշակութային տարբերությունների
ընկալման անհրաժեշ-տություն չի առաջացնում: Մեր օրերում լրիվ
մեկուսացում չի կարող լինել (չնայած կարող են հայտնաբերվել փոքր
ցեղախմբեր ասենք Ամազոնի ջունգլիներում), բայց հնարավոր է
հարա-բերական մեկուսացում, օր.` որևէ էթնիկապես միատար
բնակչությամբ քաղաքի մեկուսա-ցում բազմէթնիկ երկրում ( օր.`
հայաբնակ Ախալքալակը և շրջանը Վրաստանի կազմում):
Մեկուսացման հետաքրքիր օրինակ կարող է հանդիսանալ նաև
զբոսաշրջիկների վարքը արտասահմանում, որտեղ նրանք փնտրում
են միայն իրենց մշակույթի հետ նմանություն-ները և դրա համար էլ
նկատում են միայն ծանոթ իրերը: Այսպես, ամերիկացիները Ճապո-
նիայում տեսնում են միայն երկնաքերները,
ռեստորանները, ,Մակդոնալդսներըե և ավտոմե-քենաները: Այլ
խոսքով` այդ մարդկանց մոտ չեն ձևավորվել այն չափորոշիչները,
որոնք հնարավորություն կտային ընկալելու օտար մշակույթը:
Մասնակի մեկուսացումը կարող է արտահայտվել նաև
մշակութային տարբերություն-ների ավելի լայն` առանց
մանրամասնությունների ընկալման մեջ, օր.` մարդիկ համաձայն են,
որ կան տարբերություններ եվրոպացիների և ասիացիների միջև, բայց
չեն տեսնում, ասենք, ճապոնացիների և կորեացիների
տարբերությունները:
Սեպարացիան (անջատվողականություն) ներկայանում է որպես
ֆիզիկական և սոցիա-լական արգելապատնեշի կառուցում` որոշակի
տարածություն ստեղծելու համար այն ամե-նից, ինչը տարբերվում է
իր սեփական մշակույթից: Սեպարացիան միջոց է` բացասումը
պահպանելու համար: Միջմշակութային հաղորդակցման մեջ
գործնականում առավել հանդիպում ենք սեպարացիայի, քան
մեկուսացման դրսևորումների: Նմանօրինակ արգելք-ներն ստեղծվում
են ռասայական, էթնիկական, կրոնական, քաղաքական և այլ հիմքերի
վրա, որոնք բաժանում են մարդկանց բազմաքանակ և տարաբնույթ
խմբերի: Այսպես, Ամերիկա-յում հետնաթաղերի բնակիչները հաճախ
այլ ռասայի ներկայացուցիչներ են (սևամորթներ, գունավորներ և

173
այլն) և նրանց կյանքի նյութական պայմանները նպաստում են
ռասայական խտրականության առաջացմանը և խորացմանը:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ բացասումը միջմշակութային
շփումների ,հաջող ձև է: Այս դիրքորոշումը որդեգրած մարդիկ չեն
փնտրում վեճեր և բախումներ այնքան ժամա-նակ, քանի դեռ
մյուսները (օտարները) պահում են իրենց որոշակի տարածության
վրա և ագրեսիվ քայլեր չեն կատարում: Այս փուլում մարդիկ իրենց
առավել բարեկիրթ են պահում, քան մշակութային
ինքնապաշտպանության ռեակցիայի մյուս փուլերում: Սակայն
բացաս-ման վտանգը կայանում է նրանում, որ տեղի է ունենում,
իրենց ոչ նման մարդկանց ու նրանց մշակույթների ծպտված
տեղափոխում այլ` առավել ցածր հարթություն:
Բացասման փուլում միջմշակութային զգայունության ձևավորման
լավագույն մեթոդը միջմշակութային այնպիսի միջոցառումների
կազմակերպումն է, ինչպիսիք են միջազգային երեկույթները,
միջմշակութային փոխանակումների շաբաթները, որտեղ կարելի է
ծանոթա-նալ օտարի երաժշտությանը, պարերին, տարազին,
խոհանոցին և այլն: Սրանից հետո հնարավոր է ձևավորել
համընդհանուր մշակութային սահմանումների ընկալման կոնկրետ
եղանակներ: Սրա հետ մեկտեղ, անհրաժեշտ է խուսափել իսկապես
էական տարբերություն-ները քննարկելուց, քանի որ լսարանը կամ
կմերժի նմանատիպ մտքերի փոխանակումը, կամ կմերժի ցանկացած
բացատրություն: Երբ այդ տարբերություններն ընկալվում և
գիտակցվում են, առաջին արձագանքը լինում է լարվածության
մեծացումը, որը բերում է հաջորդ փուլին` պաշտպանությանը:
2.Պաշտպանություն
Այս փուլում մշակութային տարբերությունները մարդն ընկալում է
որպես սպառնալիք իր գոյությանը և փորձում է դրանց դիմակայել:
Քանի որ մշակութային տարբերությունների գոյությունն ընդունվում է
որպես իրական փաստ, ապա պաշտպանությունը ներկայանում է
որպես քայլ առաջ միջմշակութային զգայունության զարգացման
տեսանկյունից` համեմա-տած բացասման հետ:
Պաշտպանության նախնական ձևը հանդիսանում է
զրպարտությունը (դիֆֆամացիա), այսինքն մշակութային
տարբերությունների բացասական ընկալումը, որը ժամանակի ըն-
թացքում բացասական կարծրատիպերի ձևավորման արդյունք է: Այս
պարագայում որոշակի սոցիո-մշակութային հանրության
յուրաքանչյուր անդամ օժտվում է բացասական հատկա-նիշներով:
174
Զրպարտությունը կարող է տարածվել ռասայի, էթնոսի, սեռի, կրոնի
այլ արժե-համակարգերի վրա: Այն կարող է արտահայտվել ոչ
բացահայտ ձևերով, ասենք որևէ խորհրդակցման կամ սեմինարի
ժամանակ կարող է հարց բարձրացվել, թե այս կամ այն էթնոսի
ներկայացուցիչը կամ խումբը իսկապես վտանգ է ներկայացնում կամ
էլ օժտված է բացասական լիցքերով և այլն (օր. չեչեններն
արյունախում են ու նենգ, կամ գնչուները անպայման գող են ու
խաբեբա): Բայց կան զրպարտության առավել վտանգավոր և լուրջ
ձևեր, երբ ձևավորված բացասական կարծրատիպերը փորձում
են ,գիտականորենե հիմ-նավորել և ապացուցել այս կամ այն խմբի,
էթնոսի կամ կրոնի թերարժեքությունը: Հենց այս-պես էլ գործում են
ծայրահեղական կազմակերպությունները (օր. գերմանական
ֆաշիստների հակասեմիթիզմը, հարավաֆրիկյան
սպիտակամորթների` մինչև վերջերս որդեգրած ապար-տեիդի
քաղաքականությունը կամ էլ իսլամական ծայրահեղականների`
ինչպես օրինակ Ալ Քաիդայի վերաբերմունքը դեպի ոչ
մուսուլմանները):
Զրպարտությունից դեպի հաջորդ փուլերը շարժումը դժվարանում է
աճող ատելության զգացումի պատճառով, որը ծնում է դեպի
բացասում վերադարձի միտում: Շատ մարդիկ, որոնք գիտակցում են
իրենց ատելությունը ուրիշների նկատմամբ և միևնույն ժամանակ
հասկանում են, որ դա նորմալ երևույթ չէ, գերադասում են
վերադառնալ մեկուսացման` գտնելով որ դա բոլորի համար էլ լավ է:
Այս խնդիրը կարելի լուծել միայն անհատի մեջ մշակութային
ինքնահարգանքի ձևավորմամբ: Այս դեպքում մարդը հանգում է
գերազան-ցության ձևին, այսինքն սեփական մշակութային բարձր
դիրքի ընդգծման, որտեղ, ընդ որում, օտարի մշակույթի բացասումը
բնավ էլ պարտադիր չէ: Այսպիսի գերազանցության դրսևո-րումներ
կարող են հանդիսանալ հպարտությունը դեպի սեփական ռասան,
ազգը, մշակույթը, սեռը կամ կրոնը (օր. «ես հպարտ եմ, որ հայ եմ
ծնվել կամ հայ-քրիստոնյա եմ» և այլն): Բնականաբար, ամենայն
օտարն ընկալվում է որպես ինչ-որ ցածր կարգանիշ ունեցող երևույթ:
Գերազանցության դասական օրինակ կարելի է համարել այսպես
կոչված եվրո-ցենտրիզմը, երբ մնացած բոլոր մշակույթները դիտվում
են որպես առավել ցածր և թույլ զարգացած ֆենոմեններ: Հենց այս
հայեցակարգից էլ բխում է ,զարգացող երկրներե հասկա-ցությունը,
որը նշանակում է, որ հիշյալ շարքում գտնվող երկրները,
ժողովուրդները և նրանց մշակույթները որպես չափորոշիչ և ուղենիշ

175
պետք է ունենան ամենայն եվրոպականը և ամերիկյանը, իսկ նրանց
առաջադիմության նպատակը հիշյալ (եվրոպական և ամերիկյան)
արժեհամակար¬գներին և կենսամակարդակներին հասնելն է:
Գերազանցությունը մի քայլ առաջ է զրպարտությունից, քանի որ
այստեղ տարբերութ-յունները պակաս բացասական են գնահատվում,
դրանք հարկավ ընդունվում են, սակայն միայն էթնոկենտրոնության
դիրքերից: Այս փուլում վտանգ կա` գլորվելու դեպի օտարների
հանդեպ ատելություն: Սեփական մշակույթի նկատմամբ
հպարտությունը չպետք է դառնա ինքնանպատակ:
Չգերակայող էթնիկ խմբերն ու ազգային փոքրամասնությունները
միջմշակութային զգա-յունության ճանապարհը սկսում են իրենց
գերազանցությունից և զրպարտանքից ու բավա-կան երկար
ժամանակ գերի են դառնում այդ զգացմունքներին:
Հակադարձ զարգացումը կամ լիակատար փոփոխությունը բնավ
պարտադիր չէ միջմշա-կութային հաղորդակցման փուլերի շարքում,
սակայն հաճախ է հանդիպում այն մարդ-կանց շրջանում, որոնք
բավական երկար ժամանակ ապրել են արտասահմանում: Սա նշա-
նակում է սեփական մշակույթի լիակատար սևացում կամ
ստորադասում և օտար` այլոց մշակույթի գերազանցության
ընդունում: Մշակութային տարբերությունների սուբյեկտիվ ընկալումն
այս պարագայում մնում է նույնը, սակայն պարզապես տեղի է
ունենում մշակույթի փոխարինում, որն ընկալվում է
որպես ,այլե, ,տարբերե և այլն:
Պաշտպանության փուլում կարևոր է ուշադրություն դարձնել այն
բաղադրիչների վրա, որոնք ընդհանուր են փոխազվդող
մշակույթների, և հատկապես նրանցում եղած դրական-ների համար:
Եթե պաշտպանության փուլին չհետևի նվազեցումը (մինիմիզացիա),
այլ միան-գամից տեղի ունենա թռիչք դեպի ընդունումը կամ
հարմարեցումը (ադապտացիա), ապա այն կհանգեցնի
պաշտպանական ռեակցիայի կարծրացման և հետագա
միջմշակութային զգայունությունից հրաժարման:
3. Նվազեցում
Այս փուլը, փաստորեն, էթնոկենտրոն դիրքերը պահպանելու
վերջին փուլն է: Նվազեց-ման փուլում մշակութային
տարբերությունները բացահայտ ընդունվում են և բացասական
գնահատականի չեն արժանանում, ինչպես դա արվում էր
պաշտպանության փուլում: Դրանք դառնում են առօրեական,
սովորական մի բան: Կարելի է ընդունել մարդկային հասարակութ-
176
յան ընդհանուր բնույթը և միևնույն ժամանակ ուշադրություն
չդարձնել գոյություն ունեցող ակնհայտ տարբերություններին: Այս
դիրքորոշումը բնորոշող կանոնը հնչում է հետևյալ կերպ. «Վարվիր
ուրիշների հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ նրանք վարվեին քեզ
հետե: Այս կանոնից բխում է, որ բոլոր մարդիկ միատեսակ են: Ցավոք,
չնայած իր արտաքին գրավչությանը` այս կանոնն իր մեջ
պարունակում է էթնոկենտրոն տարրեր, քանի որ մարդկանց
ունիվերսալ բնութագրման հիմքում սեփական մշակույթն է`
այսինքն` ,եղիր ինձ պես»:
Նվազեցման նախնական ձև հանդիսանում է ֆիզիկական
համընդհանրությունը (ունի-վերսալիզմը), այսինքն` բոլոր մարդիկ,
անկախ իրենց ռասայական և մշակութային պատկա-նելությունից,
ունեն միևնույն ֆիզիկական բնութագրիչները, որոնք ապահովում են
միա-տեսակ նյութական պահանջներ և բոլորին հասկանալի վարքի
կանոններ: Այս դրույթների տրամաբանությունից ելնելով` կարելի է
եզրահանգել, որ բոլոր մշակութային տարբերութ-յունները հանգում
են ոչ էական բնութագրիչների: Դրա համար էլ կարևոր է հասկանալ,
որ չնայած բոլոր մարդիկ ունեն միևնույն ֆիզիկական պահանջները,
սակայն դրանց բավարա-րումն ամեն անգամ տեղի է ունենում
որոշակի ինքնահատուկ (սպեցֆիկ) մշակութային և սոցիալական
միջավայրում: Այս փուլում կարևոր է մարդկանց ծանոթացնել
էմպիրիկ (փոր-ձարարական) այն նյութին, որն ընդգծում է մարդու
վարքի սոցիալական կոնտեքստի նշա-նակությունը:
Ֆիզիկական ունիվերսալիզմը էմպիրիկ ճանապարհով ձեռք բերված
գիտելիքի արգասիք է, որը հիմնված է բնագիտական փորձի
արդյունքների համադրման վրա: Սրա յուրատիպ հա-մանիշ կարող է
հանդիսանալ գերհամահարթեցումը (տրանսցենդենտալ
ունիվերսալիզմը), որը ենթադրում է, որ բոլոր մարդիկ հանդիսանում
են ինչ-որ ընդհանուր սկզբունքի, մոտեց-ման, գոյի (առավել հաճախ
Աստծո) արարչագործության արդյունք: Ամենատարածված օրի-նակ
կարող է հանդիսանալ աստվածաշնչյան հետևյալ պնդումը` Աստված
ասաց. ,Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանությամբ… և
աստված մարդուն ստեղծեց իր պատ-կերով…ե (Աստվածաշունչ, Գիրք
ծննդոց, 26):
Միջմշակութային զգայունության զարգացման այս փուլում
առավել ազդեցիկ կլինեին միջմշակութային շփումների սեփական
փորձի մասին պատմությունները կամ էլ այլ օրի-նակները, որոնք
առավել պատկերավոր են ներկայացնում վարքի մշակութային

177
տարբերութ-յունները: Հատկապես լավ է, եթե հնարավորություն կա
այդ ժամանակ կազմակերպել հան-դիպում օտար մշակույթի
կրողների հետ, որոնք ընդունակ են առավել ակնառու ցուցադրելու
այդ մշակութային տարբերությունները:

Էթնոհարաբերման փուլեր

Էթնոկենտրոնությունից անցումը դեպի էթնոհարաբերում տեղի է


ունենում բացարձակա-նությունից-հարաբերություն (աբսոլյուտիզմից-
ռելյատիվիզմ) հարացույցի փոփոխման միջո-ցով: Էթնոհարաբերման
հիմքում ընկած է այն ենթադրությունը, որ մարդու վարքը կարելի է
ընկալել` ելնելով որոշակի մշակութային իրադրությունից, և որ
մշակութային վարքում գոյություն չունի ճշտի չափորոշիչ
(ստանդարտ): Մշակութային տարբերությունները լավ կամ վատը չեն.
դրանք ուղղակի կան, իսկ վարքի տարբեր դրսևորումները կարող են
ընդունելի կամ մերժելի լինել միայն որոշակի սոցիո-մշակութային
պայմաններում: Շատ մարդկանց հատուկ է բազմամշակույթ
միջավայրում միասին ապրելու անհրաժեշտության ընդունումը, դրա
համար էլ նրանք պատրաստ են հարգելու ուրիշներին և պահանջելու
համարժեք հար-գանքի դրսևորում իրենց նկատմամբ:
Էթնոհարաբերումն սկսվում է մշակութային տարբերությունների`
որպես ինչ որ դրական և անխուսափելի երևույթի գիտակցումից և
անցնում է դրանց հարմարվելով, որի արդյունքում ձևավորվում է
միջմշակութային հաղորդակցման առումով իրազեկված անհատ:

Ընդունում կամ ճանաչում


● հարգանք վարքագծի տարբերությունների նկատմամբ
● հարգանք արժեքային համակարգերի մեջ առկա
տարբերությունների նկատմամբ

Պաշտպանություն
● զրպարտություն (դիֆֆամացիա)
● գերազանցություն
● հակադարձ զարգացում

Հարմարվողականություն
● բարյացկամություն

178
● բազմակարծություն

Հեռացում
● ֆիզիկակական համահարթեցում
● տրանսցենդենտալ համահարթեցում

Ինտեգրում
● ենթատեքստային գնահատում
● կառուցողական մարգինալիզմ

1. Ճանաչում
Էթնոհարաբերման առաջին փուլ հանդիսանում է ճանաչումը կամ
հավանություն տալը: Ճանաչման փուլում մշակութային
տարբերություններն ընկալվում են որպես միջանձնային
հարաբերությունների անքակտելի մաս կամ պարտադիր իրավիճակ:
Սկզբում ճանաչվում են վարքի, ապա նաև մշակութային
արժեհամակարգերի տարբերությունները: Վարքագծային
տարբերությունների ամենաակնառու ցուցիչը լեզուն է:
Խոսքային վարքը խիստ տատանվում է տարբեր մշակույթներում:
Մարդն սկսում է հաս-կանալ, որ լեզուները միայն գաղափարներն
արտահայտող ինչ որ պայմանանշաններ չեն: Նրանք հասկանում են,
որ լեզուն աշխարհի պատկերի ձևավորման միջոց է և շատ դեպքե-
րում մենք աշխարհն ընկալում և ճանաչում ենք այնպես, ինչպես
խոսում ենք (Սեպիրի և Ուորֆի վարկած):
Այս փուլը մարդկանց նախապատրաստում է գիտակցելու
մշակութային արժեքների հա-րաբերականությունը, որն էլ
հանդիսանում է միջմշակութային զգայունության ձևավորման
գլխավոր պայման: Ճանաչման փուլում տեղի է ունենում անհատի
կողմից աշխարհի ընկալման զանազան մոտեցումների յուրացում և
ընդունում: Մշակութային արժեքներն այս դեպքում դիտարկվում են
ոչ թե որպես ինչ որ իրեր կամ առարկաներ, այլ որպես միայն
մարդուն հատուկ աշխարհի ընկալման և յուրացման ոչ նյութական
միջոցներ: Մենք կարող ենք դա անել տարբեր կերպ, դրա համար էլ
արժեքները մարդկանց մեջ կարող են ձևավորվել տարբեր
եղանակներով: Եթե մենք արժեքները ամրագրում ենք և դրանք

179
դառնում են ինչ-որ հաստատուն և անփոփոխ երևույթներ, ապա
դրանք նոր գոյության ձևեր են ընդունում և մեզ նորից կարող են
վերադարձնել դեպի էթնոկենտրոնություն` այսինքն ,դարձ ի շրջանս
յուրե, որը բնականաբար, բացասական դրսևորում է միջմշակութային
զգայունության տես-անկյունից:
2. Հարմարվողականություն
Այս փուլում տեղի է ունենում էթնոհարաբերման գործընթացի
թանձրացում: Այստեղ կա-րևոր է ըմբռնել, որ մշակույթը ոչ թե
քարացած իրողություն է, այլ զարգացող գործընթաց: Սա է
պատճառը, որ առավել ճիշտ է ասել ոչ թե մարդիկ մշակույթ ունեն,
այլ նրանք ներգրավված են մշակութային գործընթացի մեջ:
Արդյունքում` մարդը կարող է հանգիստ ընդունել օտար մշակութային
արժեհամակարգերը` միևնույն ժամանակ սպառնալիք չզգալով
սեփական մշակութային արժեքների պահպանման համար:
Հարմարվողականությունը նկատի ունի հա-ղորդակցման
այլընտրանքային հմտությունների և վարքականոնների զարգացում
մարդ-կանց մեջ: Էթնոհարաբերման կարելի է հասնել միայն այն
ժամանակ, երբ մենք մի կողմ կդնենք մշակութային արժեքների
վերաբերյալ սեփական կարծրատիպային մտածողությունը:
Հարմարվողականությունը սկսվում է բարյացկամությունից և
ավարտվում է բազմակար-ծությամբ:
Մշակութային բարյացկամություն (էմպատիա) նշանակում է
հարաբերակցության գործ-ընթացում ընկալել տարբեր
զգայություններ, որոնք բնորոշ են օտարին: Պետք է բարյացկա-
մությունը կամ համակրանքը չշփոթել կարեկցանքի հետ:
Կարեկցանքը կամ խղճահարութ-յունը էթնոկենտրոն կատեգորիաներ
են, քանզի հենված են այն մտայնության վրա, որ նույ-նանման
իրադրություններում տարբեր էթնիկական պատկանելության մարդիկ
կարող են ունենան միևնույն զգացմունքները: Կարեկցանքն ու
խղճահարությունը հեշտորեն կարելի է տարբերել
բարյացկամությունից: Օրինակ, եթե որևէ մեկն ասում է. ,Ես նրա
փոխարեն կանեի այս կամ այն…ե, ապա դա համարյա միշտ
կարեկցանքի դրսևորում է, իսկ եթե ասում է. ,Ես սկսում եմ մտածել
այլ կերպ, երբ պատկերացնում կամ ընկալում եմ նրա տեսակետըե,
սա արդեն բարյացկամություն է:
Բարյացկամության զգացումը ձևավորվում է երկար տարիների
ընթացքում և արդյունք է մի քանի գործոնների.

180
● Մարդը ժամանակի ընթացքում ձեռք է բերում
համապարփակ գիտելիքներ օտար մշակույթների և
արժեհամակարգերի մասին,
● Ուսումնասիրում է տարբեր լեզուներ,
● Հասկանում և ընկալում է հաղորդակցման նոր
եղանակները,
● Արդյունքում իր սեփականությունն է դարձնում և կիրառում
է այլընտրանքային արժեքները:
Հարկ է նշել, որ բարյացկամությունն ունի սահմանափակ բնույթ:
Առավել խորքային հար-մարվածությունը կապված է
բազմակարծության հետ: Բազմակարծության տակ հասկացվում է ոչ
միայն մշակութային տարբերությունների պարզունակ ընկալում կամ
ընդունում, այլ նաև այդ տարբերությունների ընկալումը կոնկրետ
մշակութային իրադրությունների համատեքս-տում: Այն հնարավոր է
միայն այլ մշակութային միջավայրում ապրելու փորձի հիման վրա:
Սովորաբար դրան հասնելու համար գոնե երկու տարի պետք է ապրել
օտար ժողովուրդների միջավայրում: Բազմակարծություն սովորաբար
ցուցաբերում են ներգաղթածների երեխա-ները կամ էլ այն անձինք,
որոնք ծնվել են խառը ընտանիքներում (երբ ծնողները պատկանում
են զանազան մշակույթների օր.` հայրը հայ է, մայրը` ռուս):
Բազմակարծությանը բնութա-գրական է այն, որ մշակութային
տարբերությունների զգացումը հանդես է գալիս որպես սեփական
ինքնության բաղկացուցիչ մաս: Այսպիսի մարդկանց համար օտարին
հարգելը նշանակում է հարգել ինքն իրեն: Սրանով է հիմնականում
բազմակարծությունը տարբերվում բարյացկամությունից: Վերջինիս
պարագայում աշխարհի ընկալման ,այլընտրանքայինե կարծիքը
դեռևս գտնվում է անհատից` անձից «դուրս»: Բազմակարծության
փաստացի ար-դյունք են հանդիսանում երկմշակութայնության
(բիկուլտուրիզմ) և բազմամշակութայնության (մուլտիկուլտուրիզմ)
ձևավորումը մարդկանց շրջանում:
Բազմակարծությունը, լինելով միջմշակութային զգայնության
բարձր մակարդակի առհա-վատաչյա, իր մեջ ամփոփում է
մշակութային տարբերությունների դրական (կառուցողական)
ընկալման փորձ:
3. Ներգրավում (ինտեգրում)
Ներգրավումը հանդիսանում է օտար մշակույթում հարմարվելու
ծայրահեղ դրսևորում, երբ օտարն սկսում է ընկալվել որպես
181
սեփական: Այս փուլում կարող ենք խոսել բազմա-մշակույթ անհատի
ձևավորման ավարտի մասին, որի ինքնությունը բացի սեփականից
ներ-առնում է նաև այլ կենսական սկզբունքներ: Այսպիսի մարդը
հոգեբանորեն և սոցիալապես պատրաստ և ընդունակ է հասկանալ
կամ ընկալել բազմաթիվ իրողություններ: Սրանց գնա-հատելիս
երբեմն օգտագործում են «միջմշակութային», «ինտերնացիոնալ» կամ
,ունիվերսալե անհատ եզրը (տերմինը): Այսպիսի անհատներն
ընդունակ են յուրահատուկ, ոչ ստանդարտ իրադրություններում
դիմելու մտածված, կշռադատված քայլերի և ոչ թե գործում են`
ելնելով միայն սեփական մշակութային արժեհամակարգից:
Ներգրավման փուլի առաջին ենթափուլը ենթատեքստային
գնահատականն է, որը թույլ է տալիս մարդուն վերլուծել և քննել
մշակութային վարքագծի մի քանի տարբերակներ: Ակն-հայտ է, որ
հարմարեցման փուլում հնարավոր է մի իրավիճակ, երբ մարդուն
այլընտ-րանքային ընտրույթի հարցում բոլոր տարբերակները թվում
են միատեսակ ընդունելի ու լավ: Ենթատեքստային գնահատականը
հնարավորություն է տալիս մարդուն կոնկրետ իրավիճա-կում ընտրել
վարքի լավագույն տարբերակը, երբ մի տեղ կարելի է վարվել որպես
ամերի-կացի, իսկ մի այլ տեղ` որպես ճապոնացի և այլն (մեր
ժողովուրդն ասում է. ,Ես այս դեպքում ինձ հայավարի պահեցիե):
Մարդկանց մեծամասնության համար ներգրավման այս ձևը հան-
դիսանում է միջմշակութային զգայունության զարգացման վերջին
փուլը: Ոչ մասնագետների համար միջմշակութային զգայունության
զարգացման հետագա ընթացքն այլևս ավելորդ է:
Բայց և այնպես, որոշ մարդիկ ավելի առաջ են գնում և
տիրապետում են կառուցողական մարգինալությանը: Այս
մակարդակում հանդես է գալիս այսպես կոչված միջմշակութային
մարգինալությամբ օժտված անհատը: Այսպիսի մարդը գտնվում է
մշակութային շրջանակ-ներից ու սահմանափակումներից դուրս և ի
վիճակի է բարձրանալ իրադրությունների գնա-հատման
վերնամակարդակին: Նման մարդու համար գոյություն չունի բնական
մշակութային ինքնագիտակցության, ինքնաճանաչման և բացարձակ
ճիշտ վարքի կանոնների մակարդակ: Այս դեպքում մարդը կարծես
ինքն իրեն ազատում է մշակույթի «կապանքներից» և իր համար
բացահայտում է, որ կան բազմաթիվ այլ միջոցներ` լավ, ազնիվ և
գեղեցիկ մարդ լինելու համար: Սա նման է լեռ բարձրանալուն: Երբ
մենք հասնում ենք լեռան գագաթին և նայում ենք ներքև, տեսնում
ենք, որ դեպի գագաթ տանում են բազմաթիվ արահետներ, որոնցից

182
ամեն մեկը յուրովի գեղեցիկ է և գրավիչ, բայց բանն այն է, որ սրանց
բոլորի վերջնական հանգման կետը միևնույն գագաթն է:
Սրանից հետո մշակույթը դիտվում է թե’ օբյեկտիվ, և թե’
սուբյեկտիվ տեսանկյուններից` օգտագործելով այս կամ այն
մշակութային արժեքներն առանց ներքին բախումների և հակա-
սությունների և ըստ ցանկության` սեփական վարքագծի մեջ
ներմուծելով ցանկացած լեզվա-կան և մշակութային նշանային
համակարգեր: Այս փուլում բնավ էլ պարտադիր չէ, թե քեզ որ
ժողովրդի կամ մշակույթի կրող կհամարեն մյուսները: Նման մարդիկ
լիարժեք ազատության զգացում ունեն թե’ ազգակցական-
արյունակցական պատկանելության, և թե’ վարքագծային ու
հուզական-հոգեբանական մակարդակներում:
Իհարկե, բազմամշակութային մարդը մի տեսակ իդեալ է, որին
անհրաժեշտ է ձգտել: Միամշակութայնությունից դեպի
բազմամշակութայնությունը ճանապարհը բարդ գործընթաց է
ակնկալում, որում միավորվում են նորանոր արժեքներ և արդյունքում
մարդը ամբողջապես ընկալում և հասկանում է թե վերջապես ինչ
ասել է մշակույթ հասկացությունը: Այս գործ-ընթացը կապված է
սթրեսների և նյարդային ու գիտակցական լարվածության հետ, քանի
որ այսպիսի մարդը ենթակա է շրջապատի անընդհատ ճնշումներին:
Ոչ բոլոր մարդիկ են ընդու-նակ դիմանալու այսպիսի փորձությանը:
Հարկ է նշել, որ այս գործընթացի արդյունքում կա-րող են առաջանալ
հոգեկան հիվանդություններ (օր.` գիտակցության տարալուծում) և
շատ մասնագետներ նույնիսկ կասկածի են ենթարկում
բազմամշակութայնության անհրաժեշ-տությունն ու
հնարավորությունը: Բայց և այնպես, ժամանակակից
հետազոտողներից շա-տերը համաձայն են այն բանի հետ, որ
բազմամշակութայնությունը հանդիսանում է կարևոր մարդկային և
սոցիալական արժեք: Բազմամշակութայնությունը, նրանց կարծիքով,
այնպիսի մի իդեալ է, որին պետք է ձգտի ժամանակակից անհատը:

V. Գուդիկունստ և Կիմ․ հաղորդակցություն օտարերկրացիների


հետ

Վիլիամ Գուդիկունստը և Յանգ Յուն Կիմը միջմշակութային


հաղորդակցման տեսութ-յան նշանակալի դեմքերից են:
Գուդիկունստը երկար ժամանակ իր ջանքերը կենտրոնացրել էր

183
մասնավորապես մի տեսության զարգացման վրա, որը դաշտին
կապակցվածություն (հարակցություն) կտար: Գուդիկունստի
տեսությունը վերաբերում էր միջմշակութային հա-ղորդակցմանը այն
ժամանակ, երբ նա այդ ուրիշներին էր սովորեցնում (որպես նավա-
տորմի մասնագետ` տեղակայված Ճապոնիայում):
Կորեայում մեծանալուց հետո, Յուն Կիմը արտագաղթեց Միացյալ
նահանգներ: Նրա առանձնահատուկ հետաքրքրությունը
ներգաղթողների մշակութային հարմարեցման, հա-ղորդակցման
ասպեկտներն էին: Երկուսն էլ անկեղծորեն էմպիրիկ ճամբարից են և
նրանց տեսությունը պրագմատիկ արդյունքի համար ծայրահեղ է:
«Մենք ավելի շատ կենտրոնանում ենք տեսական հարցերի, քան
գոյություն ունեցող շատ հեղինակների տեքստերի միջմշակութային
հաղորդակցման վրա: Մենք հավատում ենք, որ որպեսզի
միջմշակութայի հաղորդակցման պրոցեսը հասկանանք և մեր
միջմշակութային արդյունավետությունը բարելավենք, մենք պետք է
ունենանք գաղափարային զենքեր` հաս-կանալու` ի՞նչ է տեղի
ունենում» (Գուդիկունստ և Կիմ, 1997):
Գուդիկունստը և Կիմն իրենց տեսությունը հյուսում են
օտարերկրացու մտքի շուրջ, որը նրանք այսպես են
ձևակերպում. ,Մարդիկ, որոնք տարբեր խմբերի անդամներ են և
անծանոթ են մեզե (Գուդիկունստ և Կիմ, 1997, էջ 25): Այսպիսով,
նրանք պարզաբանում են, որ բոլոր հաղորդակցությունները որոշ
իմաստով միջմշակութային են: Տարբերությունն, ասենք, քո
աշխատակիցների, ովքեր կիսում են քո ազգային պատկանելությունը
և լեզուն, և Ինուիթ այցելությանդ, որտեղ ոչ ոք չի կիսվում քեզ հետ,
փոխազդեցությունների միջև ոչ թե որա-կական է, այլ հարցը
տարօրինակությունների աստիճանի մեջ է:
Սա կարևոր տեսական ընդունում է: Վաղ էմպիրիկ տեսությունները
քննադատվել են նրա համար, որ միջազգային հաղորդակցումը
ներազգային հաղորդակցությունից իր տեսա-կով տարբեր է դիտվել.
մի տեսակետ, որը, բնականաբար, առաջացել է ստատիկ, ազգային
մտքերով կապված մշակույթից, ինչը վերը քննարկվել է:
Նվազեցնելով ազգայնությունը` Գու-դիքունսթը և Կիմը հող են
նախապատրաստում մշակույթի ավելի նրբերանգային հասկացո-
ղության համար` մշակելով որևէ «խմբի» յուրաքանչյուր մակարդակ:
Հեղինակներն առաջարկում են` կան հաղորդակցման ընթացքի
վրա մշակութային ազդեցությունների 4 տեսակներ: Մշակութային
ազդեցությունները ներառում են արժեքներ, նորմաներ և կանոններ:

184
Նորմաները և կանոնները «…հատուկ (որոշակի) իրավիճակների
սպասված վարքի շարքերն են» (Գուդիքուսթ և Գիմ, 1997, էջ 47):
Սոցմշակութային ազդեցությունները նույնպես ներառում են
արժեքներ, նորմաներ և կանոններ, բայց դրանք կենտրոնացած չեն
իրավիճակների, այլ սոցիալական դերերի վրա, որպիսիք են ֆիզիկոսը
կամ գործատուն:
Փսիխոմշակութային ազդեցությունները նրանք չեն, ովքեր սերվել
են մեր մշակույթից կամ հասարակությունից, այլ մեր սեփական,
անձնական փորձից և հոգեբանական կերտվածքից: Ի վերջո,
միջավայրային ազդեցությունները վերաբերում են ֆիզիկական
շրջապատում տրված մեր վարքի ակնկալիքներին:
Նրանց գործերից շատերը բաղկացած են այս կատեգորիաներից
յուրաքանչյուրի սահ-մաններում, ուրիշների տեսական մտքերից:
Բարձր կամ ցածր կոնտեքստի նախապատվութ-յունը, օրինակ,
քննարկվում է որպես մշակութային ազդեցություն,
էթնոկենտրոնացում և նա-խապաշարմունք և պոտենցիալ
փսիխոմշակութային ազդեցություներ: Ամեն դեպքում, Գուդի-քունսթը
և Կիմը զգուշանում են ուսումնասիրել, որ չնայած մի միտումը`
անհատապաշտութ-յունը, ասենք, կարող է լինել մշակութային
մակարդակի վրա, ցանկացած անհատ այդ մշա-կույթի մեջ ազատ է
նախընտրելու կոլեկտիվիզմը:
Նրանց շահագրգռվածությունը` միավորելու ուրիշների
ուսումնասիրությունները և ազա-տություն տալու անհատին, նրանց
տեսության ուժի բանալին է: Ցիրուցան հետազոտություն-ների
տվյալները բերելով մի հարացուցային կտուրի ներքո` նրանք
միջմշակութային հաղոր-դակցումը գրեթե դարձնում են հարակցված
գիտության նման (ամեն դեպքում էմպիրիկի): Ճանաչելով` անհատը
ուղի է բացում փոփոխության, ոչ մշակութային, իրավիճակային
ազդե-ցությունների առջև, կարճ ասած` դա բերում է իրական
աշխարհի ճանաչողությանը:
Ինչևիցե, այս ուժը ևս դրա թուլության բանալին է: Հարացույցը,
որի տեսական կառուց-վածքներն անթիվ են և որի ընդհանրացված
կանխագուշակումները ցանկացած անհատ կարող է հակաճառել,
հարացույց է առանց որևէ իրական զորություն ճշգրիտ որոշելու կամ
բացատրելու: Հետևաբար, ինչպես Գուդիկունստը և Կիմն ավելի ուշ
կիրառում են իրենց գրքում, խորհուրդը, որ նրանք առաջարկում են
հաղորդակցվողներին, անխուսափելիորեն հեգնական է և
ընդհանրական: Գիտությունը շատ փափուկ չի լինում:

185
Որպես դաշտի ստուգման դեպք, օտարերկրացիների հետ
հաղորդակցումը նպատա-կակետին չի հասնում: Թվում է` անկարելի
է մեզ առաջարկել ամբողջական բնորոշմամբ հարացույց, որն
արժանին է հատուցում տվյալներին: Գուդիկունստը և Կիմն ուզում են,
որ մենք մեր թխվածքն ունենանք և ուտենք այն: Դժբախտաբար,
ափսեն մի փոքր աղքատիկ է:

VI. Հայդեր: Վերագրման տեսություն

Վերագրման տեսությունը զարգացրել է մասնավորապես


հասարակական հոգեբան Ֆրից Հայդերը: Վերագրման տեսությունը
քննարկում է ինֆորմացիան, որը մարդիկ օգտագործում են
հետևություններ անելու ժամանակ, և ուսումնասիրված վարքի
պատճառները: Վերա-գրման տեսությունը նկարագրում է բացատրելի
դեպքերի ընթացքները և դրանց բացա-տրությունների վարքային և
զգացմունքային հետևանքները:
Սկզբից Հայդերը վերագրման տեսության մասին գրել է իր
«Միջանձնական հարաբե-րությունների հոգեբանությունը» (1958)
գրքում, որը վերագրման տեսության զարգացման և սահմանման մեջ
կենտրոնական դեր էր խաղում: Հայդերն առաջարկում էր
հետևությունների կանոնների մի շարք, որով հասարակ մարդը
պատասխանատվությունը կվերագրեր մեկ այլ մարդու գործողության:
Հայդերը զատորոշում է ներքին և արտաքին վերագրումներ,
պնդելով, որ երկու անձնա-կան ուժերը և միջավայրային գործոններն
ազդում են մարդու վրա: Երեք գործոններ, որոնք ներգործում են
մարդու վրա, ներառում են հետևողականությունը, հատկանշությունը
և հա-մաձայնությունը:
Վերագրման տեսությունը հավատում է, որ մարդիկ
տրամաբանական են, բայց և այնպես, «Ամենահասարակ
հետազոտական տվյալներից մեկն այն է, որ իրենց վերագրումներում
մար-դիկ հաճախ անտրամաբանական են և շեղված» (Լիթլջոն, 1999,
էջ 133): Վերագրման տեսութ-յան հետագա դժվարությունն այն է, որ
«Վերագրման հետազոտության մեջ կայուն գյուտերից մեկը
հիմնական վերագրման սխալն է: Դա այն միտումն է, երբ
իրադարձությունների պատ-ճառը վերագրվում է անձնական
առանձնահատկություններին» (Լիթլջոն):

186
Վերագրման տեսության արժեքն այն է, որ այն փորձում է
բացատրել, թե ինչո՞ւ որոշ մշա-կույթներ վարվում են այնպես,
ինչպես որ վարվում են: Դա հետազոտության համար մեծ մի-ջոցներ է
ապահովում, բայց այդ հետազոըությունը սահմանում է
ենթամշակութային վարքի փոքր կանխագուշակելիություն:

VII. Ս․ Թինգ-Թումեյ․ դեմքի բանակցման տեսություն

Ստելլա Թինգ-Թումեյի դեմքի տեսությունը քննարկում է, թե


ինչպես տարբեր մշակույթ-ներ ռազմավարություն են բանեցնում
պահելու, պահպանելու կամ մեծարելու դեմքը: Նա դեմքը տեսնում է,
որպես խորհրդանիշ և ,փոխհարաբերական իրավիճակներում, որպես
ինք-նահարգանքի պահանջված զգացումը: Դեմքի բանակցության
տեսությունը փորձում է բացատրել մշակութային տարբերությունների
ազդեցությունը` ի պատասխան կոնֆլիկտի: Այդ տեսության
հիմնական նախադրյալն այն է, որ տարբեր մշակույթների տեր
մարդիկ հակված են ունենալու տարբեր դիմային կառուցվածք և,
հետևաբար, նախընտրում են կոնֆլիկտի տարբեր տիպեր (Չադվիք):
Դեմքի գաղափարն օգտագործվում է նաև բացատրելու
քաղաքավարությունը (Չադվիք): Դրական քաղաքավարությունը
հասցեագրում է դրական դեմքի վերաբերություն` հաճախ ուրիշների
դեմքի հանդեպ ցույց տալով պրոսոցիալական (սոցիալականին
փոխարինող) վերաբերություն: Բացասական քաղաքավարությունը
հասցեագրում է բացասական դեմքի վերաբերություն, հաճախ
ընդունելով, որ ուրիշների դեմքը սպառնական է:
Թինգ-Թունեյի տեսությունը հիմնված է այն նախադրյալի վրա, որ
միջանձնական հաղոր-դակցումը կանխամտածված պրոցես է: Ոչ
դիտումնավոր և կանխամտածված գործու-նության գործոնը
տեսությունը վերագրման քննադատության համար ճանապարհ է
բացում:
Դեմքի տեսությունը մշակույթները բնորոշում է որպես իր բնույթով
առաջնահերթ ազգային, որն անտեսում է կարևոր միջազգային և
ուրիշ ենթամշակութային հարցերը, որոնք բխում են ազգային
սահմանների շրջանակներից:

187
VIII. Սկոլոն և Սկոլոն. զրույցի քննություն

Ինչպես Գուդիկունստը և Կիմը, Ռոն և Սյուզան Վոնգ Սքոլոնները


փորձում են բացատրել և կիրառել միջմշակութային հաղորդակցման
տեսական կառուցվածքը: Ինչևիցե, նրանց նպատակը քիչ հասարակ
է: Նրանց գաղափարն է ,…մասնագիտական հաղորդակցություն
մարդկանց միջև, ովքեր տարբեր խմբերի անդամներ են (Սկոլոն և
Վոնգ Սկոլոն, 1995): Այնպես, որ նրանք կենտրոնանում են
փոխազդեցության տիպերի ենթաշարքի վրա` փոխ-ազդեցության
պաշտոնական մասնագիտական կոնտեքստում:
Սկոլոնները քաջատեղյակ են մշակութային անդամության
բարդությունից առաջացած խնդիրներին: Ինչպես նրանք են գրում.
«…միջմշակութային հաղորդակցման մեջ ոչ բոլոր մշակութային
տարբերություններն են հավասարապես վիճելի: Փաստորեն,
խոսակցության վերլուծության տեսանկյունից որոշ մշակութային
տարբերություններն այնքան էլ մեծ չեն: Դրա պատճառն այն է, որ
մշակույթները միտված են լինելու շատ ենթախմբերի մեծ
խմբավորոմներ: Դժվար թե կա մի չափ, ինչով կարելի է համեմատել
մշակույթները և ինչով մի որևէ մշակույթ պարզ և հասարակ կերպով
տարբերվի մյուսից» (Սկոլոն և Վոնգ Սոլլոն, 1995, էջ 161):
Այս պատճառով, հեղինակները կենտրոնանում են զրույցի
համակարգի վրա: Սա ավելի փոքր է, քան բոլոր մշակույթները և շատ
ավելի միատարր և հետևաբար (նրանք քննարկում են) շատ ավելի
լավ հարթակ, որտեղ կառուցվում է միջմշակութային տեսությունը,
քան թե Գուդիկունստի և Կիմի (1997) բազմաչափ լաստակը:
Զրույցի համակարգը ներառնում է 4 տարբեր`
գաղափարախոսական նորմաների խումբ, որոշակի սոցիալիզացիոն
պրոցեսներ, զրույցի ձևերի կանոնավոր շարք և զրույցի համա-կարգի
շրջանակներում ,դեմքիե փոխհարաբերության վերաբերյալ
ենթադրությունների շարք (Թինգ-Թումեյի վերը քննարկված դեմքի
բանակցությունների աշխատանքից):
Յուրաքանչյուր անհատ միաժամանակ մեծաթիվ զրույցի
համակարգերի անդամ է` առնչվելով բոլոր այն խմբերին, որի մասն
ենք մենք: Շատ համակարգեր կտրում են մշակու-թային
ջրաբաժանները:
Կան զրույցի սեռի և ընդհանուր մշակույթի համակարգեր
(հաղորդակցման դաշտում զուտ տեսական փաստարկներից ելնելով):

188
Ըստ Սկոլոն և Վոնգ Սկոլոնի` միջմշակութային
հաղորդակցությունն ավելի շուտ հա-մարվում է որպես
միջխոսակցական հաղորդակցություն: Այսպիսով, նրանք իրենց
ուշադ-րությունը շրջում են տարբեր կարևոր զրույցի համակարգերը
նկարագրելու վրա` կենտրո-նանալով նրանց վրա, որոնք շատ
հաճախ օգտագործվում են պրոֆեսիոնալ հաղորդակ-ցության մեջ:
Եթե մենք ուրիշների օգտագործված զրույցի համակարգերը
հասկանանք, մենք մյուսների հետ ավելի լավ կհաղորդակցվենք:
Այս տեսությունը, Գուդիկունստի և Կիմի տեսության հետ
համեմատած, մի քանի առավե-լություններ ունի: Մեկն առաջանում է
իր նեղ նպատակներից: Չնայած շատ զրույցի համա-կարգերին`
նրանք պնդում են, որ պրոֆեսիոնալ հաղորդակցման մեջ գերակշռում
է հարա-բերականորեն փոքր թիվը: Հետևաբար, նկարագրության
առաջադրանքը քիչ վախեցնող է: Երկրորդ առավելությունն այն է, որ
զրույցի համակարգերը, չնայած որ դրանք կարող են շատ լինել,
բոլորը միևնույն տեսակի կենդանությունն ունեն` ի տարբերություն
Գուդիկունստի և Կիմի մշակութային նկարագրության տարբեր
չափանիշների: Երրորդ` զրույցի վերլուծութ-յունները հստակորեն
հիմնված են մարդկանց ժամանակակից փոխհարաբերության վրա:
Նկարագրությունը ճշգրտորեն կենտրոնացած է հատուկ
կոնտեքստներում անհատների կողմից օգտագործված զրույցի
համակարգերի վրա:
Չնայած այս կատարելագործումներին` միջխոսակցական
վերլուծությունները դեռևս հանդիպում են մարդկանց
փոխհարաբերություններում բարդությունների: Մասնավորապես,
զրույցի համակարգի մեջ անդամության խնդիրը նման է մշակույթի
անդամության խնդրին` որքա՞ն լի, որքա՞ն հավասար և որքա՞ն
ամրագրված է մեր անդամությունը: Առանց ազդեցիկ
միանմանության, տեսության կարողությունը պարզ վերլությունների
և կանխագուշակության համար խիստ սահմանափակ է:

IX. Կ․ Օբերգ․ մշակութային ցնցում

Աշխարհը «փոքրանում է», մարդկանց անընդհատ աճող


մեծամասնությունը ճանապար-հորդում, ապրում կամ սովորում է

189
արտասահմանում, ավելի մեծ ուշադրություն է դարձվում մի
հիվանդության, որով հաճախ տառապում են անփորձ
ճանապարհորդները: Դա զգացմունքային հավասարակշռության
կորուստն է, որ մարդ ունենում է այն ժասմանակ, երբ իրեն
հարազատ շրջակա միջավայրից տեղափոխվում է իր համար
անծանոթ որ նոր միջավայր: Այս հիվանդության անունն է
մշակութային ցնցում: «Մշակութային ցնցում» տերմինն առաջին
անգամ ներմուծվեց 1954 թվականին Կալվերո Օբերգի կողմից: Այն
նկարագրում է այնպիսի հուզմունքներ ու զգացողություններ
(զարմանք, շփոթմունք, ապակողմնորոշում և այլն), որ մարդը զգում է
այն ժամանակ, երբ պետք է գործի իր մշակույթից ընդհանրապես մեկ
այլ մշա-կույթում կամ միջավայրում, ինչպիսին է օրինակ օտար
երկիրը:
Մշակութային ցնցման ախտորոշումները: Մշակութային
ցնցման աշտորոշումները կարող են ի հայտ գալ տարբեր
ժամանակահատվածներում: Անկախ ազգությունից` բոլորի մոտ էլ
առաջանում են միևնույն ախտորոշումները.
● Տխրություն, մենություն, մռայլություն,
● Մտահոգություն առողջության նկատմամբ,
● Ցավ, ալերգիա,
● Անքնություն, չափից դուրս շատ կամ քիչ քնելու
ցանկություն,
● Խառնվածքի փոփոխություն, դեպրեսիա, անզորության
զգացում,
● Բարկություն, զայրույթ, վրդովմունք, ուրիշների հետ
շփվելու չկամություն,
● Հին երկրի կամ մշակույթի իդեալականացում,
● Ինքնության կորուստ,
● Նոր մշակույթի կամ երկրի ընկալման համար մեծ ջանքերի
գործադրում,
● Պարզ խնդիրների լուծման անկարողություն,
● Ինքնավստահության պակաս,
● Անպաշտպանվածության կամ անբավարարվածության
զգացողություն,
● Նոր մշակույթի վերաբերյալ կարծրատիպի ստեղծում,

190
● Ընտանիքի կարոտ,
● Վիրավորված, շահագործված ու չնկատված լինելու
զգացողություն:
Մշակութային ցնցումը միջմշակութային հաղորդակցման
ուսումնասիրության առար-կա է և չնայած նրան, որ դրա հետևանքով
մարդը շատ դժվարությունների միջով է անցնում, վերջերս
միջմշակութային հաղորդակցման որոշ հետազոտողներ պարզել են,
որ մշա-կութային ցնցումը նաև շատ դրական ազդեցություններ ունի
հյուրերի վրա, ինչպես օրինակ` ինքնարժեքի բարձրացում և
ինքնահաստատում: Այն նոր հեռանկարներ ձեռք բերելու մեծ
հնարավորություն է տալիս, օգնում է մարդուն ավելի լավ ճանաչել
ինքն իրեն:
Մշակութային ցնցման փուլերը: Մշակութային ցնցումն ունի
մի շարք փուլեր: Յուրա-քանչյուր փուլ կարող է լինել շարունակական
կամ էլ ի հայտ գալ կոնկրետ ժամանակահատ-վածում:
Առաջին փուլը կոչվում է ինկուբացիոն փուլ: Այս փուլում նոր
ժամանած անձն իրեն եր-ջանիկ է զգում և վայելում է ամեն ինչ: Այս
շրջանը կոչվում է մեղրամիս, քանի որ ամեն ինչ նոր է և ոգևորիչ: Եթե
մարդն ունի ընկերներ կամ գորձնական կապեր, ապա նրան կարող են
հրավիրել ճաշի, ցույց տալ տեսարժան վայրեր…. Բացի դրանից,
սկզբում մշակույթների միջև նմանություններն ավելի ակնառու են,
քան տարբերությունները: Համարյա բոլոր երկրներում մարդիկ
ապրում են տներում, գնում են աշխատանքի, հանգստանում շաբաթ և
կիրակի օրե-րին, առևտուր անում, օրական երեք անգամ ուտում և
այլն: Այս ամենը համոզիչ է թվում: Սա-կայն սա տևում է այնքան
ժամանակ, մինչև ավարտվում է մեղրամիսը, և մարդն սկսում է
գիտակցել, թե որքան դժվարությունների ու ճգնաժամերի է
հանդիպում իր ամենօրյան կյանքում: Այս խնդիրներից շատերը երբեք
նրան նախկինում չեն անհանգստացրել, քանի որ դրանք
ինքնաբերաբար են լուծվել: Այժմ, ի զարմանս նրան, պարզվում է, որ
նա ունի սննդի, բնակության, փողի, տրանսպորտի և առողջության
հետ կապված խնդիրներ: Այս բոլոր խնդիրներն սպառում են նրա
հումորի ամբողջ պաշարը և ինքնատիրապետումը: Նրան կարող է
թվալ, որ մարդիկ ասում են «այո» այն ժամանակ, երբ նկատի ունեն
«ոչ», մարդիկ կարող են խոստանալ մի բան ու երբեք չանել: Նրա հետ
շփվող մարդիկ բոլորովին այլ կերպ են կողմնորոշվում ժամանակի ու
տարածության մեջ` որոշ երկրներում մարդիկ սիրում են իրար շատ

191
մոտ կանգնել, իսկ մեկ այլ երկրում դա կարող է համարվել անձի
սեփական տարածքի ներխուժում:
Երրորդ փուլը նկարագրում է նոր մշակույթի ըմբռնումը: Ի հայտ են
գալիս նոր, հաճելի զգացողություններ և հումորի զգացում: Մարդը
որոշակի հոգեբանական հավասարակշռութ-յուն է ձեռք բերում: Այս
փուլում մարդն ավելի խորն է ծանոթանում նոր միջավայրին և ուզում
է պատկանել դրան, դառնալ դրա մի մասնիկը:
Չորրորդ փուլում անձը գիտակցում է, որ նոր մշակույթն ունի իր
լավ և վատ կողմերը: Այս փուլում մարդն սկսում է հասկանալ ինքն
իրեն և նպատակներ է մշակում հետագա կյանքի համար:
Հաջորդ փուլն այն փուլն է, երբ մարդը վերադառնում է իր երկիր:
Նա տեսնում է, որ ոչինչ այլևս նույնը չէ: Օրինակ` իր նոր ձեռք բերած
սովորույթներն իր երկրում չեն կիրառվում:
Այս փուլերն ի հայտ են գալիս տարբեր ժամանակահատվածներում
և յուրաքանչյուր մարդ յուրովի է արձագանքում դրանց: Որպես
հետևանք` որոշ փուլեր ավելի երկար կամ ավելի բարդ են լինում,
քան մյուսները: Մշակութային ցնցման տևողությունն ու հետևանք-
ները կախված են մի մի շարք գործոններից`անհատի
բնավորությունից, նախկինում ունեցած փորձից, սոցիալ-տնտեսական
դրությունից, լեզվի տիրապետումից, կրթության մակարդակից և այլն:
Միջմշակութային հաղորդակցման փորձագետների մեծ մասը
համաձայն է այն մտքի հետ, որ մշակութային ցնցման հիմնական
պատճառը մարդուն ծանոթ ամեն ինչի կտրուկ կորուստն է, որն իր
հերթին բերում է մենության զգացողության և ինքնարժաքի
նվազման: Ըստ մարդաբան Կալվերո Օբերգի` մշակութային ցնցումն
առաջանում է մեզ ծանոթ բոլոր հաղորդակցական նշանների ու
սիմվոլների կորստի հետևանքով ի հայտ եկած հուզմունքի,
անհանգստության պատճառով: Այս նշաններն իրենց մեջ ներառում
են մեր ամենօրյա կյանքի իրավիճակներում կողմնորոշվելու հազար ու
մի միջոց` երբ և ինչպես տալ թեյավճար, ինչպես կարգադրություններ
տալ մատուցողին, ինչպես առևտուր անել, երբ ընդունել կամ մերժել
հրավերքները, երբ կարծիքներն ընդունել լրջորեն, իսկ երբ` ոչ: Ըստ
բժիշկ Օբերգի` այս նշանները, որոնք կարող են լինել բառեր, ժեստեր,
դեմքի արտահայտություններ կամ սովորություններ, մենք ձեռք ենք
բերում կյանքի ընթացքում, և դրանք այնքանով են մեր մշակույթի
մասը կազմում, որքանով որ այն լեզուն, որով մենք խոսում ենք կամ
այն հավատքը, որը մենք դավանում ենք: Բժիշկ Օբերգն ասում է,
որ ,երբ անձը մուտք է գործում անծանոթ մշակույթ, բոլոր այս

192
նշանները կամ նրանց մեծ մասը վերանում են: Նա դառնում է ինչպես
ձուկը ցամաքումե:
Հասուն, իր ուժերի վրա վստահ մարդը կարող է հաղթահարել
մշակութային ցնցման ժամանակ ի հայտ եկած բոլոր խնդիրները:
Սակայն, եթե մարդն ամաչկոտ է, զգայուն և անվստահ, ապա նա
ամեն ինչ կարող է բարդացնել: Այնուհետև, ժամանակի ընթացքում
խնդիրները շատանում են և մարդն օգնության կարիք է զգում, նրան
կարող է թվալ, թե տեղացիներն իրեն չեն հասկանում կամ էլ
անտարբեր են: Սա իր հերթին առաջացնում է մի զգացողություն, որը
մշակութային ցնցման նշաններից մեկն է` ատելություն նոր
միջավայրի նկատմամբ: Այսպիսի վերաբերմունքն ավելի է
բարդացնում իրավիճակը, քանի որ մարդիկ զգում են նրա
թշնամական վերաբերմունքը և հետևաբար խուսափում են նրանից:
Երբ այս ամենը տեղի է ունենում, մարդը գտնում է իր նմաններին, և
նրանք սկսում են բողոքել, վատաբանել տվյալ երկիրը: Բժիշկ Օբերգի
կարծիքով, ,երբ օտարերկրացիները հավաքվում և սկսում են բողոքել
նոր երկրից ու ժողովրդից, ապա մենք վստահ կարող ենք ասել, որ
նրանք տառապում են մշակութային ցնցում հիվանդությամբե: Իր
երկրացիների հետ շփման ցան-կության պատճառներից մեկն այն է,
որ այս պարագայում գոնե վստահ է, որ իրեն կհաս-կանան: Նրա
շփոթմունքի հիմքում ընկած է այն փաստը, որ եթե ինքը նույնիսկ
տիրապետի տվյալ օտար լեզվին, միևնույն է չըմբռնված լինելու շատ
մեծ հավանականություն կա:
Միջմշակութային հաղորդակցման բոլոր փորձագետները նշում են
այն փաստը, որ լեզուն ու ձայնը հաղորդակցման միակ միջոցներն են
հանդիսանում: Դրանք ուղեկցվում են ձեռքի բազմաթիվ
շարժումներով և դիմախաղով, որոնք, սակայն, հեշտությամբ կարող
են սխալ մեկնաբանվել:
Երբեմն մշակութային ցնցման զոհը կարող է դիմել որոշակի
ծայրահեղությունների` հրա-ժարվել իր անհատականությունից և
փորձել նմանակել նոր մշակույթի սովորություններն ու
վարվելակերպերը կամ էլ կարող է ներքաշվել իր մեջ, չսովորել նոր
լեզուն, ոչ մի ջանք չգոր-ծադրել նոր ընկերներ ձեռք բերելու համար,
չհետաքրքրվել նրանց պատմությամբ, արվեստով կամ մշակույթի այլ
ոլորտով: Նա դառնում է կասկածամիտ, նրան կարող է թվալ, որ բոլոր
մարդիկ խաբում են իրեն, միայն այն պատճառով, որ ինքն
օտարերկրացի է: Չափից ավելի մաքրասեր է դառնում, տեղի ջուրը,
ուտելիքը համարում է ոչ սանիտարական, որը, սակայն, հակասում է

193
իրականությանը: Հաճախ մարդը չի գիտակցում իր այս պահվածքը:
Ինչպես ասում է մարդաբան Ջորջ Ֆոստերը, «Մշակութային ցնցումը
մտավոր մի հիվանդություն է, երբ մարդը չի գիտակցում իր
վարակված լինելը»:
Մշակութային ցնցման խնդիրներից է նաև կարծրատիպերի
առկայությունը` դյուրա-գրգիռ արաբները, սիրահարկոտ
ֆրանսիացիները, զգայուն հնդիկները, անկայուն հունգա-րացիները,
նյութապաշտ ամերիկացիները… Որոշ հոգեբաններ գտնում են, որ այս
կարծրա-տիպերն օգնում են մարդկանց` աշխարհը դարձնելով ավելի
կանխատեսելի:
Ինչպես պայքարել մշակութային ցնցման դեմ:
Փորձագետները գտնում են, որ հնարավոր է կրճատել այս
հիվանդության ընթացքը և հնարավորինս նվազեցնել դրա
հետևանքները.
● Պետք է հիշել, որ գոյություն ունի մշակութային ցնցում
հիվանդությունը, որ այն կարող է ազդել յուրաքանչյուրիս վրա,
սակայն դա հավերժական չէ,
● Պետք է իմանալ, որ չնայած իր պատճառած բոլոր
դժվարություններին, այն ունի նաև շատ դրական հետևանքներ:
Այն ստիպում է մեզ այլ կերպ նայել աշխարհին, տարբեր
մշակույթներին ու ժողովուրդներին: Ինչպես ասում է Պիտեր
Ադլերը, «Մշակութային ցնցումն ինքնորոշման հզոր միջոց է»,
● Պետք է լինել համբերատար,
● Պետք է լինել ստեղծագործ,
● Նպատակներ սահմանել և փորձել դրանք իրականացնել,
● Կապ պաշտպանել նոր մշակույթի հետ,
● Մասնակցել տարբեր տեսակի միջոցառումների,
● Սովորել տվյալ լեզուն,
● Լինել ինքնավստահ:
Այս ամենից կարելի է գալ այն եզրակացության, որ իսկապես շատ
դժվար է ապրել հայ-րենիքից, տնից, հարազատներից հեռու
միջավայրում, որտեղ ամենքն ու ամեն ինչ մեզ օտար է ու անսովոր:
Ապրելով նոր միջավայրում, շփվելով նոր մարդկանց հետ` մենք մեզ
հետ բե-րում ենք նրանց մի մասնիկը, ձեռք ենք բերում նոր արժեքներ,
ընդլայնում ենք մեր մտա-հորիզոնը: Այնուամենայնիվ, ու էլ որ

194
գնանք, որտեղ էլ որ ապրենք, մենք երբեք չպետք է կորցնենք մեր
անհատականությունը, մեր արժեքները, մեր սովորույթներն ու
մշակույթը և պետք է միշտ կարողանանք պահպանել մեր ազգային
դեմքը:

X. Բ․ Ռամփտոն․ մշակույթի փոփոխականություն

Մշակութային անդամության բարդության ամենապերճախոս


վկայություններից մեկը (կամ այդ իմաստով` խոսակցության
համակարգի անդամության) Բեն Ռամփտոնի «Խաչմերուկ.
Դեռահասների լեզուն և ազգայնությունը» (1996) գիրքն է: Ռամփտոնը
ներկայացնում է Դել Հայմզի և Ջոն Գամփերզի լեզվական
էթնոգրաֆիկ տրադիցիան, որը միշտ մշակութային նույնության
փոխարկման գործածման վերաբերյալ թերահավատ է եղել: Այս
տրադիցիան կարևորությունը դնում է հաղորդակցման սոցիալական
կոնտեքստի վրա` գնահատելով հաղորդակցման մշակութային
զանազանության դերն ու ֆունկցիան:
Ռամփտոնի ուսումնասիրության դաշտը Բրիտանիայի քաղաքային
դեռահասների ազգա-յին փոքր, խառը խմբերի շուրջ էր: Նա
հայտնաբերել է ազգայնության և լեզվի միջև չափա-զանց բարդ և
փոփոխուն հարաբերություններ, որտեղ այդ խմբերի անդամները
փոփոխում են իրենց ազգային ոճերը: Կոնտեքստից ելնելով` միևնույն
ազգային լեզուն և սիմվոլիկ տեղե-կությունը տարբեր կերպ է
օգտագործվում` արտահայտելու համերաշխություն կամ մերժում,
վերասահմանելու մշակութային սահմանները և վերահաստատելու
մշակութային նույնութ-յունը:
Այս տվյալները, որոնք հիմնված են շատ մեծ հետազոտության
վրա, մեծապես մտքեր խթանող են: Ժան Բլոմերի խոսքերով`
«Ռամփտոնի վերլուծությունները ցույց են տալիս, որ մշակույթը
ավանդույթային լինելու կարիք չունի: Հարկ չկա, որ դա լինի մի բան,
որը պահ տա որոշակի հասարակության ամեն անդամի: Այն կարող է
տեղում ստեղծվել, փոխվել, աղավաղվել և անհետանալ: Դեռահաս-
ների բերած մշակույթը ծառայում է որպես միացյալ և բաժանելի
ռեսուրսների շարք, որի մի մասը հաշտության և մրցության
դեպքերում գործում է ինքնաբերաբար և մի մասն էլ ռազմավարորեն»

195
(Բլոմեր, 1998): Բեն Ռամփտոնի աշխատությունը արդեն քննարկված
խնդրի փորձով հաստատված ապացույցն է. այն է, որ իրական
աշխարհում մշակույթը և մշակույ-թում անդամությունն ավելի բարդ
խնդիր է, քան շատ էմպիրիկ հետազոտություններ, և տեսության
կառույցը թույլ է տալիս լինել դրան որպես այդպիսին: Այստեղ
հետազոտողները հաշվի են առել, որ դա եղել է հարակցության և
տեսական ուժի գնով: Միջմշակութային հաղորդակցման
տեսաբանները, թվում է` ուղղված են Հոբսոնի Ընտրությանը:
Ամփոփենք․ ո՞րն է ի վերջո աշխարհի և գլխավորապես
հաղորդակցման տեսության համար միջմշակութային հաղորդակցման
դաշտի կարևորությունը: Այնտեղ, որտեղ միջմշակութային
հաղորդակցումը անհաջողություն է կրել կամ առայժմ կրում է, դա
փորձ է գիտություն լինելու: Անհամաձայնությունը հիմնական կետերի
նշանակության և կարևորության շուրջ շարունակվում է, ոչ լրիվ
տեսությունները շատ են, երբ ամբողջությամբ բնորոշող
հարակցության հազվադեպ փորձերը, թվում է` ստիպված են
ընտրություն կատա-րել լավ տեսության կամ իրական փորձառության
միջև: Հաղորդակցման աշխարհում միջմշակութային հաղորդակցումը
կարող է լինել հենց բոլոր գիտություններից ամենա-փափուկը:
Այնուամենայնիվ, եթե դա որպես այդպիսին թույլ գիտություն է, այն,
իրապես, արժանի է ուղղություն լինելու: Հավանաբար, այս հարցում
լավագույն բանը հաղորդակ-ցության վերաբերյալ մեր
մտածելակերպը բարեկրթելու ուղին է: Մինչ Հոլլի հայտնվելը,
հաղորդակցման ուսումնասիրությունները մշակույթի վերաբերյալ
իրապես հաշվի չէր առնվում, հիմա հսկայական հետազոտական
հետաքրքրություն կա:
Կա տեսական շահ, դրանից հետո լռություն էլ որ լինի
հաղորդակցման մեջ, մշակույ-թը, ինչպիսի վիճելի գաղափար էլ
ունենա, ճշմարիտ է, որ ներգործում է հաղորդակցման վրա, և
հաղորդակցման ամբողջական տեսությունը պետք է հաշվի առնվի:
Շատ ավելի կարևոր է, որ հետազոտությունը բերել է շատ ավելի ու
ավելի բացառիկ ուսումնասի-րություններ այն մշակույթների մեջ,
որոնք մեր մշակույթից շատ հեռու են և մեկուսացած: Այսպես անելով`
հետազոտական ուշադրության մեջ եղած անհաստատությունը
կշտկվի, ինչը խիստ կերպով կենտրոնացվել էր զարգացած
Արևմուտքի վրա: Արդյունքը շատ ավելի մեծ է գիտակցությունից և
հնարավորինս մեծ հասկացողությունից: Եվ եթե հասկացողութ-յունը
բանալի է լավ միջմշակութային հարաբերություների համար, ինչպես

196
այդ դաշտում պահպանված ամենաշատ ձևերը, ապա դա միայն
կարող է լավ բան լինել:

XI. Լեզվի հանրամշակութային նորմերը․

Սքոթ Ֆ. Քիսլինգ: Սույն գլխում քննարկվում են վերջին


ժամանակներս լեզվաբանության և մշակույթի բնագավառներում
կատարված հետազոտություններում սահմանված խոսքային նորմերի
հասկացությունները: Այստեղ նաև փորձ է արվում սինթեզել այն, թե
ինչպես է լեզվի և բովանդակության մասին խոսողի պատկերացումը
նպաստում լեզվի համակարգմանն ըստ սոցիալական գործոնների,
ինչպիսիք են էթնիկական պատկանելիությունը, մշակույթը, սո-
ցիալական խումբը և սեռը: Այստեղ համադրված ձևով քննարկվում են
այն երեք կարևոր եղանակները, որոնց միջոցով երեք
հասկացությունները կիրառվում են տարբեր մշակույթ-ներում առկա
լեզվական տարբերություններին նվիրված հետազոտություններում:
Դրանք են` ցուցիչայնությունը, դիրքը և մշակութային մոդելը:
Կքննարկվեն հետևյալ հարցերը` ո՞րն է հասարակության` մեր
«օբյեկտիվ» նկարագրությունը, ինչպե՞ս են խոսողները «սուբյեկտի-
վորեն» ըմբռնում հասարակությունը, և ինչպե՞ս կարող են նման
պատկերացումներն ազդել լեզվի գործածման վրա: Բացի դրանից,
այստեղ քննության է առնվում այն կապը, որ գոյութ-յուն ունի
առանձնակի զրույցներում և ավելի լայն սոցիալական
գաղափարախոսության մեջ կիրառվող սոցիալական իմաստների
միջև:
Հանրալեզվական իմաստ և նորմեր: Վիճակագրական
առումով նորմը տվյալների (սովորաբար միջին կամ միջինացված
տվյալների) կամ դրանց որոշակի բաշխվածության նկարագրման
պարզ միջոց է: Հետևաբար, այն կարող է դիտարկվել որպես
ըմդհանուրի մեջ փոքրամասնության վարքագիծ: Բացի մարդու
վարքագծի նկարագրման այս եղանակներից, գոյություն ունեն նաև
մարդկանցից ակնկալվող այլ վարքագծեր: Սովորաբար առաջիններն
անվանվում են նկարագրական նորմեր, իսկ վերջինները`
գնահատման նորմեր: Նորմերի եր-րորդ տեսակը լեզվական նորմն է,
որը սովորաբար ընդունված է համարել պարզապես իմաստ: Այս
նորմում գոյություն ունի լեզվական ձևի (,ծառե) և որոշ
հասկացության (,բնից, ճյուղերից, արմատներից և տերևներից կամ

197
փշերից բաղկացած մի բանե) միջև կապը: Լեզվաբաններն իրարից
տարանջատում են լեզվական նորմերի կապերի երեք տեսակ`
սիմվոլային, ցուցիչային և պատկերային:
Պատկերային կապերի դեպքում բառը հնչում է այն հասկացության
նման, որին այն վերաբերում է: Այսպիսով, «բզզը» մասամբ
պատկերային է, քանի որ այն հնչյունը, որն արտահայտվում է տվյալ
բառով, կազմում է հենց բառի մի մասը:
Սիմվոլային կապերը սովորաբար այն կապերն են, որ մարդու
կողմից ընկալվում են որպես բառի իմաստ: Բառը պայմանականորեն
կապված է որևէ հասկացության հետ, և բառի ու հնչյունի միջև որևէ
ներքին կապ գոյություն չունի: Վերը բերվող «ծառի» օրինակն ունի
սիմվոլային իմաստ:
Ցուցիչային իմաստներն այդքան էլ պարզ չեն, որքան սիմվոլային
կամ պատկերային իմաստները, սակայն դրանք սույն գլխի
քննարկման ամենակարևոր թեման են: Ցուցիչային իմաստները
լեզվական ձևերի և բովանդակության միջև կապերն են:
Բովանդակությունը սահմանվում է որպես մի բան, որը չի
հանդիսանում արտաբերվող խոսքի իմաստի մի մասը: Հետևաբար,
բովանդակությունը մեծապես կազմված է ,սոցիալ-մշակութային
բաներիցե: Բովանդակության մեջ ներառված բաների տեսակների
օրինակները տրվում են ստորև.
● Խոսողը մտերմաբա՞ր է տրամադրված, թե՞ կոպիտ է,
● Խոսողն արակա՞ն, թե՞ իգական սեռին է պատկանում,
բա՞րձր դասի, թե՞ ավելի ստորին դասի ներկայացուցիչ է,
● Խոսողի կարծիքով իրավիճակը ֆորմա՞լ է, թե՞ ոչ ֆորմալ:
Լեզվական ձևում ցուցիչի առկայությունը դրսևորվում է որոշակի
բովանդակության հետ համատեղ կապով: Օրինակ` անգլիախոսների
մեծ մասը «walkin» ձևը միևնույն իմաստով են հասկանում: Կախված
նրանից, թե ինչպես է բառի վերջին մասն արտասանվում` ,walkinե
ձևը կիրառվում է ավելի խոսակցական համատեքստում, քան
«walking»-ը: Այս ցուցիչայնութ-յունները նույնպես հանդիսանում են
որոշակի նորմ, քանի որ դրանք հիմնվում են այն փաստի վրա, որ
խոսողների մեծ մասի համար ձևի և բովանդակության կապը նույնն է
կամ նրանք ենթադրում են այդ կապը, կամ` երկուսը միասին:
Ցուցիչային նորմերի բաժանումը: Մինչ ցուցիչայնության
հասկացությունը միանգամայն պարզ է, այս նորմերի և սոցիալական
նշանակությունների կառուցման ձևերը բավականին բարդ են:

198
Առաջին կարևոր տարանջատումը կատարվում է խոսողի սոցիալական
պատկա-նելիության (սոցիալական խմբերի նորմերի) և լեզվական
միավորի սոցիալական նշանա-կության նորմերի (սոցիալական
գործողության նորմերի) միջև: Օրինակ` կարող ենք ենթա-դրել, որ
ցածր տոնայնությամբ ձայնը խոսում է այն մասին (նշանակում է), որ
խոսողը տղամարդ է: Սակայն նույն տոնայնությամբ ձայնը կարող է
արտահայտել հեղինակություն, նույնիսկ եթե խոսողը իգական սեռի
ներկայացուցիչ է: Այսպիսով, կարող ենք ավելի ստույգ նկարագրել
տղամարդ լինելու և ցածր ձայնի միջև կապը` ասելով, որ գոյություն
ունի (պայմանական) սոցիալական գործողության նորմ, որը
հեղինակությունը կապում է ձայնի հետ, ինչպես նաև սոցիալական
խմբի նորմ, որը կապում է տղամարդ լինելը հեղինակության հետ:
Օխսը բնութագրել է լեզվական ձևերի և սոցիալական
պատկանելության միջև կապը որպես անուղղակի ցուցիչայնություն,
որովհետև առկա են մեկ կամ ավելի սոցիալական գործողություններ
(դիրք, որի սահմանումը տրվում է ստորև, խոսելու գործողություն կամ
խոսք), որոնք ընկած են լեզվական հատկանիշի և այն խմբի միջև, որն
ամենից շատ է այն օգտագործում: Սա ավելի շուտ խմբի և լեզվական
հատկանիշի միջև գոյություն ունեցող ուղղակի ցուցիչայնություն է:
Նորմերի յուրաքանչյուր տեսակի միջև կապը գործառական
առումով երկկողմ է: Իրակա-նում, լեզվական ձևը կարող է կիրառվել,
նախ և առաջ, սոցիալական խումբը ցույց տալու միջոցով դիրքն
անուղղակիորեն արտահայտելու համար (խոսողի կողմից
խոսակցության և (կամ) զրուցակցի նկատմամբ կապի
արտահայտումը): Օրինակ` ստերոտիպորեն աֆրիկա-կան ծագում
ունեցող ամերիկացիների հետ կապված որևէ դիրք արտահայտելու
համար սպիտակամորթ ամերիկացին կարող է օգտագործել
աֆրիկական ամերիկյան անգլերենի (ԱԱԱ) հատկանիշներից որևէ
մեկը: Օրինակ` ես հանդիպել եմ ասիական ծագում ունեցող մի
ամերիկացու, որն օգտագործում էր ԱԱԱ-ին բնորոշ ձայնարկություն և
ԱԱԱ արտահայ-տություն` բասկետբոլ խաղալու իր
ունակություններով պարծենալու համար: Լեզվական ձևը օգնում է
նրան ստեղծելու դիրք, քանի որ համանման դիրքերը կապված են
աֆրիկական ծագում ունեցող ամերիկացի տղամարդկանց հետ, ինչը,
մասնավորապես, պայմանավորված է պրոֆեսիոնալ բասկետբոլի
բնագավառում նրանց ձեռք բերած բարձր հաջողություններով և
պրոֆեսիոնալ խաղացողների կողմից ասվող պարծանքի խոսքերի
հաճախականությամբ: Այս նորմերի երկկողմանիությունը և

199
սարդոստայնաձև կառուցվաքծն ավելի մանրամասն քննարկվում է
ստորև:
Փոխադարձային խոսքի վերաբերյալ հետազոտություններում
առանցքային է սոցիալա-կան խմբերի նորմերի և սոցիալական
գործողությունների նորմերի միջև տարանջատումը: Լեզվական
տարբեր հատկանիշներ տարբեր խմբերի համար տարբեր
սոցիալական նշանա-կություններ ունեն: Օրինակ` իր
հետազոտության մեջ Թաննենը ցույց է տալիս, որ խոսքի մեջ բառերի
կրկնությունը կարող է տարբեր ձևերով մեկնաբանվել Նյու Յորքում և
Կալիֆոր-նիայում բնակվող հրեաների կողմից: Նյույորքաբնակ
հրեաների համար կրկնությունը ենթադրում է մասնակցություն
խոսակցությանը, համամտություն: Կալիֆորնիայում բնակվող
հրեաների համար կրկնությունը ցույց է տալիս անուշադրություն և
խոսքն ավարտելու ցանկության բացակայություն: Այս օրինակում
սոցիալական գործողության նորմերը երկու խմբերի համար տարբեր
են:
Սահմանող նորմերի դերը: Նորմերը կարող են բաժանվել նաև
նկարագրական և սահ-մանող նորմերի: Ինչպես նշվում է վերը,
նկարագրական նորմերն այն նորմերն են, որոնք պարզապես
նկարագրում են խումբը, սովորաբար որոշակի վիճակագրության,
ասենք` միջինացված տվյալների, օր.` «մարդու միջին հասակի»
միջոցով: Սահմանող նորմեր են հա-մարվում այն արժեքները, որոնց
դավանում են (կամ առնվազն ձգտում են դավանել) մարդիկ, օրինակ`
«Մարդը պետք է բարձրահասակ լինի»: Այս երկու տեսակի նորմերն էլ
իրենց նշա-նակությունն են ունեցել սոցիո-լեզվական
հետազոտություններում: Երբեմն դժվար է դրանք իրարից
տարանջատել, քանի որ սահմանող նորմերը հաճախ ազդում են
նկարագրական նորմերի վրա: Ավելին, և՚ սոցիալական խմբերի
նորմերը, և՚ ցուցիչային նորմերը կարող են միաժամանակ լինել
սահմանող կամ նկարագրական: Ընդհանուր առմամբ, սոցիո-
լեզվական հետազոտություններում փորձ է արվում պարզել, թե ինչ է
նկարագրական նորմը, իսկ այնու-հետև, սահմանող նորմերի միջոցով
բացատրել նկարագրական նորմերի առկայութ-յունը, թեև
գործնականում այդ երկուսը հաճախ շփոթելի են: Անշուշտ,
սահմանող նորմերը, ինչպի-սին է օրինակ` «Կանայք պետք է ավելի
քաղաքավարի լինեն», հաճախ դառնում են նկարա-գրական, քանի որ
իրենց պահվածքվ կանայք ընդհանրապես քաղաքավարի են: Ինչևէ,
այս երկուսի միջև գոյություն ունի երկկողմանի կապ, որտեղ մի

200
տեսակի նորմն ազդում է մյուսի վրա: Օրինակ` միջինում տղամարդիկ
հասակով ավելի բարձր են կանանցից, սակայն սա հանգեցրել է
սահմանող դիխոտոմիայի, որի համաձայն ակնկալվում է, որ բոլոր
տղամարդիկ պետք է հասակով ավելի բարձր լինեն բոլոր կանանցից:
Միջին նկարագրական տարբե-րությունը վերածվել է սահմանող
վճռական տարբերության, երբ ընկալվում է, որ տղամար-դիկ և
կանայք բնութագրվում են միմյանց հետ չհամընկնող
կատեգորիաներիով, որոնք շատ հատկանիշներով միանգամայն
տարբերվում են իրարից: Հասակի սահմանող նորմը, իրոք, ազդում է
կնոջ և տղամարդու կողմից իր զուգընկերոջ ընտրության կատարման
վրա:
Ցուցիչայնության մակարդակները: Բովանդակությունը լեզվի
հետ կապելիս, անհրաժեշտ է առանձնացնել առնվազն երեք
փոխկապակցված մակարդակ.
1. Խմբերի խոշոր կատեգորիաներից բաղկացած ավելի լայն
հասարակություն,
2. Հաստատություններ, ինչպիսիք են կորպորացիաները,
ակումբները, ընտանիքները, ԲՈՒՀ-երը և այլն,
3. Խոսքի առանձնակի իրադարձություններ (օր.`
դասախոսություն, ընկերական խո-սակցություն, գործնական
հանդիպում, այցելություն բժշկին), որտեղ հանդես են գալիս առան-
ձին խոսողները:
Յուրաքանչյուր մակարդակում գործում են որոշակի նորմեր։
Հասարակության մակար-դակում միևնույն պատկանելիությունն
ունեցող խոսողներն ավելի շատ կամ քիչ են օգտա-գործում միևնույն
լեզվական ձևը: Որպես նման նորմի օրինակ կարելի է բերել վերին
խավերի համեմատ աշխատավոր խավի ներկայացուցիչների կողմից
ավելի օգտագործվող ,ain’tե ձևը: Ինստիտուցիոնալ մակարդակով
(ասենք, թե ինչպես պետք է անձն իրեն պահի կոնկրետ
աշխատավայրում կամ ըներությունում գտնվելու ժամանակ) առկա են
ավելի կոնկրետ մոդել-ներ և ակնկալիքներ, որոնք կարող են բնորոշ
լինել տվյալ համայնքին կամ հաստատությու-նում որոշակի դերին: Ի
վերջո, խոսքի յուրաքանչյուր իրադարձության, օրինակ` գործնական
հանդիպման, հավաքույթի կամ կրոնական ծիսակատարության,
ծավալման ընթացքում ի հայտ են գալիս ինչպես սահմանող, այնպես
էլ նկարագրական նորմեր: Խոսքի որևէ տեսակի իրադարձության
կրկնման դեպքում զարգանում են դրա սահմանող նորմերը:
Խոսողներին հայտնի են նորմերի բոլոր այդ մակարդակները:

201
Անշուշտ, յուրաքանչյուր անհատին հայտնի են նորմերի այս
մակարդակները և նա դրանց նկատմամբ իր մոտեցումն ունի
(մոտեցում-ներից են նորմերին հակազդումը կամ դրանց ենթարկվելը,
ինչպես նաև դրանց ակտիվ խթանումը):
Ինչպե՞ս կարող է այս իմացությունը բնութագրվել և ինչպե՞ս են
միմյանց նկատմամբ փոխազդում նորմերի
տարբեր ,մակարդակներըե: Այս հարցն ավելի խորը հետազոտելու
համար կարելի է բերել ավելի մանրամասն օրինակ, որը հիմնվում է
միության անդամների շրջանում անցկացրած իմ հետազոտության
վրա: Օրինակի վրա ցույց կտրվի, թե ինչպես են նորմերը կիրառվել
լեզվում և միևնույն սեռին պատկանող անձանց շրջանում:
Կքննարկվի, թե ինչպես կարելի է դրանք միավորել, որպեսզի
հասկանալ որևէ բան արտահայտելու համար խոսողի կողմից
լեզվական ձևերի ընտրության, ինչպես նաև այլ խոսողների ընտրված
արտահայտաձևերը իմաստավորելու ժամանակ տարբեր նորմերի
միջև գոյություն ունեցող կապը:

XXXXXXXXXXXXXXXXXXXXXX

Մեկ տարուց ավելի հետազոտորթյուններ են արվել Հյուսիսային


Վիրջինիայի համալսա-րանների մեկում գործող միությունում, որն
արական սեռին պատկանող անդամներից կազմված սոցիալական
խումբ էր: Էականում, միությունն ընկերների ինստիտուցիոնալաց-
ված ցանց էր, որը նաև կամավոր աշխատանքներ էր իրականացնում
համալսարանին` վեր-ջինիս հարևանությամբ գործող համայնքին
աջակցելու համար: Հետազոտվել է առանձին անդամների
խոսակցական ոճի փոփոխությունը (ինչպե՞ս են նրանք խոսել
տարբեր իրավի-ճակներում): Հետազոտվել է այն, թե խոսքում
ինչպե՞ս են նրանք օգտագործում (ING) վերջա-վորությունը, օրինակ`
«walking» բառի «walkin’» կամ «walking» ձևերի կիրառումը: Համեմատ-
վել են, թե որ ձևն են նրանք օգտագործել երեք տեսակի
իրավիճակներում. (1) միմյանց հետ շփվելիս, (2) տված
հարցազրույցների ժամանակ և (3) միության ժողովներում: Պարզվեց,
որ շփման իրավիճակներում անդամների մեծ մասը հիմնականում
օգտագործում է արտասա-նության ,–inե ձևը: Ժողովների և
հարցազրույցների ժամանակ ոմանք շարունակել են հիմնա-կանում
օգտագործել նշված ձևը: Ուսումնասիրել եմ նաև այն, թե
հեղինակության (իշխա-նության, վերադասության) դրսևորման
202
համար անդամներն ինչ մոտեցումներ և ռազմավա-րություններ են
կիրառել, ինչ իշխանություն և հեղինակություն են նրանք ունեցել`
ելնելով միության մեջ գրաված դիրքից և տվյալ իրավիճակից: Բոլոր
դրսևորումների բացատրութ-յունը տալու համար հաշվի են առնվել
սեռի և հասարակության վերաբերյալ այն մի քանի հիմնարար
նորմեր, որոնք կիրառվում են անդամների կողմից և սովորաբար
նկարագրվում են իրենց իսկ բառերով:
Նորմեր և ինքնություն. դեպի սինթեզ: Կիրառման բոլոր
լեզվական ձևերն առաջանում են այն որոշումների արդյունքում, որ
մարդիկ կայացնում են խոսակցության ընթացքում, երբ նրանք
զրուցում են դիմացինի հետ և մտածում, թե ով է նա: Այսպիսով,
նշված ձևերը բա-ցատրելու համար, անհրաժեշտ է պարզել, թե
գիտակցական (ենթագիտակցական) մակար-դակով խոսողն ինչ
գիտելիքների հիման վրա է հասնում տվյալ դիրքին: Այստեղ
առաջարկում եմ բնութագրել այն պատկերացումները, որոնց վրա
մարդիկ հիմնվում են խոսքի ժամանակ: Հետևելով Օխսին` գտնում
եմ, որ մարդկանց կողմից խոսքի (այդ թվում` լեզվի) ձևավորման
առաջնային եղանակը տեղի է ունենում դիրքերի միջոցով: Դիրքը
խոսակցության նկատմամբ մարդու վերաբերմունքի
արտահայտությունն է (օր.` մարդը վստահ է, թե ինչի մասին է խո-
սակցությունը): Դիրքը նաև զրուցակցի նկատմամբ վերաբերմունքի
արտահայտությունն է (օր.` բարեկամական կամ գերիշխող): Ինչևէ,
խոսակցական ուղղակի շփման վրա կատարվող այս Առոգանումը չի
նշանակում, որ հաշվի չեն առնվում մարդկանց խմբերի ավելի մեծ
կատեգորիաների մասին պատկերացումները:
Դիրքը կարող է դիտարկվել նաև անձնական ոճի տեսանկյունից,
երբ առանձին լեզվական հատկանիշը կազմում է խոսողի, կամ
նույնիսկ խոսողների կատեգորիայի անձնական ոճի մի մասը: Այս
առումով, իրական ժամանակում խոսողի կողմից կիրառվող
լեզվական հատկա-նիշը ինքնություն չի ստեղծում: Լեզվական
առանձնակի հատկանիշները պարզապես արտա-հայտում են
անձնական ոճը (սակայն ոչ` կոնկրետ որևէ ոճ): Հետևաբար,
լեզվական հատկա-նիշները տարբեր մարդկանց մոտ մի փոքր հատուկ
ցուցիչայնություն են արտահայտում, սակայն ընդհանրապես
մարդկանց խմբերի կամ համանման իրավիճակների դեպքում կարող
են ունենալ ավելի ընդհանրական ցուցչայնություն: Օրինակ` «dude»
բառը, որն օգտագործ-վում է զրուցակցին դիմելիս, արտահայտում է
համերաշխություն և ընկերական տոն, հատ-կապես Հյուսիսային

203
Ամերիկայի երիտասարդ տղաների շրջանում: Ուսանողների մոտ այս
բառն օգտագործվում է թմրանյութ օգտագործողի («stoner»)
նշանակությամբ: Միևնույն ժամանակ, այդ բառով կարող են խոսել
այնպիսի ուսանողների մասին, ովքեր թմրանյութեր չեն
օգտագործում, սակայն շատ ընկերներ ունեն: Երբ «dude»-ը
օգտագործվում է «stoner»-ի կողմից, ապա տվյալ բառի
նշանակությունը ներառում է խոսողի ինքնության այլ հատկա-
նիշները, որպեսզի ամրապնդի stoner-ի ինքնությունը և ընդգծի
ընկերական տոնը, սակայն շատ ընկերներ ունեցող ուսանողի համար
այն առանձնացնում է համերաշխության նշանա-կությունը:
Այսպիսով, անձնական յուրաքանչյուր ոճում դիմելու այս ձևն ունի
այլ հատուկ ցուցչայ-նություն (ընկերական տոն, համերաշխություն):
Միաժամանակ, այն ունի նաև ընդհանուր ցուցիչայնություն, ինչը
երկու տեսակի խոսողներն էլ օգտագործում են իրենց ինքնությունն
արտահայտելու համար:
(ING) ձևը և նորմերի ցանցը միությունում: Քննարկումն
ավելի կոնկրետ դարձնելու համար կրկին անդրադառնանք
միությանը: Վերոհիշյալ բացատրության համաձայն ,-inե ձևը պետք է
արտահայտի (սակայն ոչ անպայմանորեն ցույց տա) որոշակի
ընդհանուր անձնա-կան ոճ, որը հնարավոր է առանձնացնել տվյալ
ձևն օգտագործողների անձնական կոնկրետ ոճերը քննելու միջոցով:
Սա պետք է մեզ հնարավորություն տա ապացուցելու, որ այն նպաս-
տում է խոսքում հատուկ դիրքերի ստեղծմանը: Ոչ նորմատիվ խմբի
վարքագիծն ուսումնա-սիրելու միջոցով ավելի խորը պատկերացում
ենք կազմում նորմի մասին: Նման ուսումնա-սիրումը թույլ է տալիս
վերլուծել ավելի հաճախ «-in» ձևն օգտագործող միության երեք ան-
դամների դիրքերն ու ոճերը և բացահայտել այդ առումով նրանց միջև
առկա տարբերութ-յունները: Վերլուծության արդյունքում ավելի
հստակ պատկերացում ենք ունենում ցուցիչայ-նության տեսակների
մասին, երբ նշված երեք անդամներն օգտագործում են «-inե» իսկ
մյուսները`«-ing» ձևերը:
Վերլուծության է ենթարկվել առաջին կուրսի ուսանող Բրայան
Վաթերսոնի խոսքը, որ-տեղ նա իր թեկնածությունն է առաջարկում
փոխնախագահի պաշտոնի համար: Միության մեջ նման դիրք
զբաղեցնողի համար (նոր անդամ) արտասովոր է տվյալ պաշտոնի
համար առաջադրվելը (և նույնիսկ ավելի անսովոր է այն, որ նա
հաջողության կհասնի):
Վաթերսոնի խոսքը.

204
1. Hotdog: Could we have Brian Waterson,
2. ((Long pause as Waterson walks in, goes to the front of the
room)),
3. Waterson: Um… I’m not gonna f:- um put a load of shit in you
guys whatever,
4. Um… You guys know I’m a fuckin’ hard worker,
5. I work my ass off for everything,
6. I don’t miss anything,
7. I’m always I’m always there,
8. I’ll do everything for you guys,
9. And if you nominate me for this position,
10. I’ll put a hundred percent ef-fort towards it,
11.I mean I have nothin’ else to do’cept fuckin’ school work,
12. And the fraternity,
13. And uh and uh like uh like you guys said um this,
14. We need a change because we’er goin’ down?
15. And I know I don’t have a lot of experience?
16. In like position-wise?
17. But when this fraternity first started…,
18. Back in uh April of of nineteen eighty-nine,
19. Um, the guys that were lected for the positions then
didn’t have too much … uh: experience in positions either,
20. So just keep that in mind when you vote,
21. Thank you boys,
22. Remember I’m the I’m the ice man.
Քանի որ Վաթերսոնը չի կարող ներկայացնել «ընտրովի
ինքնություն»` հիմնվելով միութ-յանն անդամակցելու իր փորձից կամ
նախկինում զբաղեցրած պաշտոններից, ապա նա պետք է ստեղծի
ընտրովի ինքնության որևէ այլ տեսակ, որը կհամապատասխանի
փոխնախագահի պաշտոնին: Վաթերսոնn անում է դա`
ներկայացնելով ,աշխատասիրությանե դիրքը, որտեղ
աշխատասիրությունը նշանակում է ջանք և վճռականություն
պահանջող և հաճախ երկրային ու ձանձրալի ջանքերի գործադրում
միության համար: «-in» ձևի օգտագործումը օգնում է Վաթերսոնին
աշխատավոր դասն արտահայտող սոցիալական նշանակության
միջոցով ստեղծել այդ դիրքը, որը, իր հերթին, ցույց է տալիս դժվար

205
ֆիզիկական աշխատանքի և տո-կունության դիրք (սոցիալական
խմբերի նորմերի միջոցով):
Լեզվական նորմեր, լեզվական գաղափարախոսություն,
մետապրագմատիկա. ստան-դարտ և ոչ ստանդարտ
Կարող ենք պարզապես փաստել, որ Վաթերսոնը ոչ ստանդարտ
խոսող է և այսպիսով եզրափակել, սակայն ոչ ստանդարտը հաճախ
հավասարվում է թաքնված հեղինակավոր ձևին, որը ենթադրում է, որ
խոսողն օգուտ կստանա ոչ ստանդարտ ձևերի կիրառման միջո-ցով:
Հետևաբար, անհրաժեշտ է պարզել, թե ինչ օգուտ է տալիս
Վաթերսոնին «-in» ձևի օգտա-գործումը, և ինչպես է այն ձևավորում
վերջինիս կարգավիճակը: Պատասխանը հետևյալն է` այն ավելի շուտ
օգնում է Վաթերսոնին ստեղծել ունակությունների վրա հիմնվող
հեղինա-կություն: Այն մարդիկ, ովքեր ավելի հաճախ են գործածում ,-
ingե ձևը, իրենց նույնականաց-նում են միության սահմանված
տարիքային ստորակարգության հետ (ելնելով նրանից, թե որքան
ժամանակ են անդամակցում միությանը): Հենց այս հանգամանքն էլ
Վաթերսոնը փորձում է շրջանցել, քանի որ տվյալ ստորակարգության
մեջ նա ամենացածրերից է: Իր դիր-քը ստեղծելու համար Վաթերսոնը
հիմնվում է լսարանի լեզվական գաղափարախոսության վրա, «-ing»
ձևը վերագրվում է սահմանված (կառուցվածքային, բնական)
ստորակարգութ-յանը, մինչդեռ «-in» ձևը` ձեռք բերված
(ունակությունների, ջանքերի վրա հիմնվող) ստորա-կարգությանը:
Իրականում, հաճախ «-in» ձևը գործածող այլ մարդիկ համանման
ցուցիչների միջոցով համանման դիրքեր են ստեղծում: Այսպիսով,
պարզ է դառնում այն, որ «-in» լեզվա-կան հատկանիշն
արտահայտում է մի ամբողջ գաղափարախոսություն, սակայն
միաժամա-նակ այն կիրառվում է որպես դիրք ստեղծելու միջոց:
Սիլվերստայնը սա անվանում է երկրոր-դային ցուցիչ, քանի որ այն
հիմնվում է սոցիալական բաշխման մասին խոսողի պատկերաց-ման
և լեզվական ձևերի գնահատման վրա:

Այս բաժինը մշակման կարիք ունի – ցուցչայնությունը հատկապես


բացատրում է իմաստտաբանական տարբերայիների
պիտակավորման հնարավորությունը մեքենայական ըմբռնման մեջ։

Մշակութային մոդելները

206
Հեղինակության հասկացությունն ավելի լավ պատկերացնելու
եղանակներից է նաև Վա-թերսոնի կողմից գործածվող մշակութային
մոդելների տեսակների հետազոտումը: Մշակու-թային մոդելները
ձևավորվում են տվյալ հանրույթում գործող սցենարների հիան վրա։
Ըստ այդ սենարների, որոնք կերպարային նորմեր են թելադրում
մասնակիցներին, հանրությունը ստանում է որոշակի կառուցվածք։
Նշենք, որ Ուոթերսոնը ոչ միայն պարզապես բնութագրում է
սոցիալական այդ ստորակարգությունը, այլ ավելի շուտ նա առաջ է
քաշում հանրությունը միավորող մոդելների իր գաղափարը: Որպես
վերջինիս օրինակ կարելի է բերել Հոլանդի և Սքիների
հետազոտությունը, որտեղ ուսումնասիրվել է գենդերային
տեսակների, հատկա-պես քոլեջի ուսանողուհիների խոսքում
արհամարհական իմաստով գործածվող բառերը. «Առանց
[մշակութային մոդելների] սցենարների մասին պատկերացման
հնարավոր չէր լինի բացատրել, թե ինչո՞ւ գենդերային տեսակի որոշ
տերմիններ, հարցման մասնակիցների կարծիքով, կարող են
գործածվել որպես վիրավորական բառեր, մինչդեռ մյուսները` ոչ»:
«Սցենարային» այս մոտեցումը կիրառվում է ոչ միայն գենդերային
բնույթի ասոցիացիա-ներ՝ զուգորդումների ցանց կառուցելու համար,
այլև մարդկանց բնութագրելու ըստ նրանց ռասայական, տարիքային,
մասնագիտական կամ անգամ հետաքրքրությունների հատկանիշ-
ների։
Սրա հակադիր մոդելն է «Rօcky» մոդելը, որը ծագումով կապված է
գեղարվեստական կինոնկարի հերոսի հետ, որը հասարակ
աշխատավորի ընտանիքից է, սակայն իր աշխա-տասիրության,
ֆիզիկական ուժի, վճռականության և եռանդի շնորհիվ ստանում է
աշխարհի լավագույն բռնցքամարտիկի կոչումը:
Այսպիսով, մշակութային մոդելները հետազոտողների համար
ծառայում են որպես այն կարևոր գործիքը, որը չի բացառում
ավանդական բացատրական տերմինները, ինչպիսիք են
հեղինակությունը, իշխանությունը և համերաշխությունը, այլ
բնութագրում է խոսողին: Մշակութային մոդելները հաշվի են առնվում
տեղական գաղափարախոսությունների վրա հիմնվող վերլուծության
ժամանակ` ինչո՞ւ է տվյալ մարդը հեղինակավոր, ո՞ր ուժն է գնա-
հատվում, ինչպե՞ս են մարդիկ գնահատում համերաշխությունը:
Ավելին, եթե խոսքի ժամա-նակ զրուցակիցների մշակութային
մոդելները տարբեր են, ապա նրանք տարբեր ձևով են ընկալում
միևնույն խոսքը և թյուրըմբռնում միմյանց ասածները:

207
Ինստիտուցիոնալ նորմերը

Ինստիտուցիոնալ մակարդակով հանդիպում ենք մշակութային


մոդելների ավելի հստակ դրսևորումների: Մասնավորապես, որևէ
հաստատությունում գործող նորմերը որոշ չափով արտացոլում են
հասարակության տվյալ մասը ներկայացնող մարդկանց: Նման
մասնակի արտացոլումները կարող են ի հայտ գալ ուսանողների
միության ներսում սահմանված ստորակարգություններում և կարող
են դիտարկվել որպես ինստիտուցիոնալ մշակութային մոդելներ այն
առումով, որ դրանք իրենց պատմություններով միության
անդամների համար նորմատիվ ուղիներ և կատեգորիաներ են
ստեղծում: Դրանք նման են ինստիտուցիոնալ այն կատեգորիաներին,
որոնք Էկքերտի կողմից կատարված ուսումնասիրության մեջ երկու
տեսակի են բաժանվում: Առաջինը` դրանք վերարտադրում են
«օբյեկտիվ» այն կատեգորիա-ները՝ տեղական նրբերանգ տալով
դրանց, որոնք բացահայտվել են սոցիոլոգների կողմից
հասարակության ավելի լայն շրջանակները դիտարկելիս որպես
սոցիոտնտեսական դաս և ռասա/էթնիկ խումբ: Նմանատիպ
տեսակետ ունեին Պիտսբուրգի միջին դասարանների մի դպրոցում,
որտեղ աշակերտները ,օբյեկտիվորենե բաժանվել են ըստ
սոցիալական դասերի՝ նկատի ունենալով եկամուտների աղբյուրը,
կրթության մակարդակը և ապրելու վայրը: Սակայն աշակերտներն
իրենք միայն ուշադրություն են դարձնում այս գործոններին, քանի որ
դրանք կապված են իրենց համապատասխան մշակութային
մոդելների հետ, որոնք իրենց շրջապատում նշվում են որպես
սպորտային թիմերում մասնակցություն, հագուստի վրա պիտակներ և
թե դպրոցի ինչ ավտոբուս է նստում յուրաքանչյուր աշակերտ:
Մշակութային այս մոդելները նախատիպային անձի մանրամասն
նկարագիրն են, որոնք հաշվի են առնում ոչ թե սոսկ մեկ հատկանիշը,
այլ վարքագծի և գործելակերպերի ամբողջությունը, օրինակ՝ այն
փաստը, որ հայտնի տղան ֆուտբոլի աստղ է, նաև այն, որ այդ տղան
կարող է վատ սովորել, իր ատլետներով հայտնի թաղամասից
ավտոբուս նստել և թվալ սեքսուալ տեսա-կետից ակտիվ: Այս բոլորը
կարելի է ցուցիչավորել, երբ նա խոսում է «ջոքի» նման: Հենց այս
տեղական մոդելներն են, որոնք ավելի համապատասխանում են
այնպիսի որոշակի հաստա-տություններին, ինչպիսիք են դպրոցները,
208
միությունները և կորպորացիաները, սակայն դրանք մեծապես
արտացոլում են ընդհանուր հասարակության մոդելները: Այս
մոդելներն այսպիսով օգնում են մեզ կապել ավելի լայն, ընդհանուր
ցուցիչներն ավելի նեղ, տեղական, սոցիալական ցուցիչներին, և
կազմում են մշակութային վարքագծի հիմնական ձևերի
ինստիտուցիոնալ տարբերակները:

Խոսքի նորմերը և ցուցիչները

Խոսելաձևը նույնպես նորմեր ունի` սպասվելիք լեզվի տեսակը,


սպասվելիք դիրքը և ընդ-հանուր կառուցվածքը: Այս նորմերը
խոսելաձևի վերլուծության գրականության մեջ կոչվել են
շրջանակներ: Ընդհանուր առմամբ, խոսողները նման նորմերն
օգտագործում են խոսելաձևի իմաստը հասկանալու նպատակով և
ցույց են տրվել, որ շատ թյուրիմացություններ առաջ են գալիս
շրջանակների անհամապատասխանությունից: Սակայն նորմերը
կարելի է «տարան-ջատել» կամ մեկ այլ տեսակետից նայել,
օգտագործել ավելի շատ լեզվաբանական երանգ-ներով (ձևեր, որոնք
անսպասելի են` խոսքի համար ոչ նորմատիվային) և նշված ձևն ըստ
էության կարելի է դիտարկել որպես մեկ այլ խոսելաձև: Օրինակ`
նշենք, որ շփման խոսելա-ձևում (որը լայնորեն տարածված է սկսած
ուսանողական հանրակացարանում արված խոսակցություններից
մինչև բարերում տեղի ունեցած խոսակցությունները)
Խոսելաձևի այն ցուցիչավորումը, որի ժամանակ սովորական
վստահության դիրքը և ոչ ստորակարգային հարաբերությունները
նորմա են, օգնում է խմբում հավասարի դիրք և իրավունքներ
գրավելուն: Այս մոտեցումը միշտ չէ, որ լսարանի կողմից
հավանության է արժանանում: Փոխնախագահի պաշտոնի համար
ելույթ ունենալուց հետո տարվող քննար-կումներում Փիթը՝ այդ
ժամանակվա փոխնախագահը, անցավ սահմանները և սկսեց պարծե-
նալ այն ձևով, որն ավելի բնորոշ է զրույցի իրավիճակներում:
Խոսքի մեկ դեպքի ցուցիչավորումը մեկ այլ խոսքի մեջ կապված է
միջազգային այլ ձևերի հետ մի նուրբ, սակայն կարևոր օղակով: Մենք
հակված ենք նմանատիպ իրավիճակներում գտնել տարբեր խմբերի
մոտ տարբեր ոճական փոփոխություններ` ընդհանուր տեսակարար
կշռի առումով: Մենք կկարողանանք բացատրել այս տարբերությունը
խմբերի միջև` մշա-կութային մոդելների վրա հենվելու միջոցով:
209
Ուստի, համեմատաբար ֆորմալ միջավայրում, ինչպիսին է
հանդիպումը, մենք հավանաբար կգտնենք, որ աֆրոամերիկացիների
աշխատա-վոր դասակարգը աֆրոամերիկյան տեղական անգլերենից
(African American Vernacular English) անցել է միջին դասի
սպիտակամորթների անգլերենին: Սակայն մենք նաև կգտնենք, որ
աշխատավոր դասակարգի ներկայացուցիչ խոսողները անցնում են
այն խոսելաձևին, որն այնքան էլ մոտ չէ սպիտակամորթ միջին
դասի ,նպատակակետինե համեմատած նրանց միջին դասի
աֆրոամերիկացիների հետ: Մենք կարող էինք բացատրել այս
փաստը` ուշադ-րությունը սևեռելով այն փաստի վրա, որ
մշակութային այն մոդելները, որոնք գնահատվում են աշխատավոր
դասի խմբերի կողմից (հավանաբար, հակադրվելով
ստորակարգությանը) և ընկալվում կապված աֆրոամերիկացիների
հետ, կարող է տարբեր լինել այն մոդելներից, որոնք գնահատվում են
աֆրոամերիկացի միջին դասի կողմից (ովքեր, ամենայն հավանակա-
նությամբ, գնահատում են սահմանված մոդելները): Այն, ինչը հարկ է
նկատել, դիրքի վրա կենտորնացումն է և դրա կապը խոսքի հետ:
Գործողության տեսակը չշեշտված դիրք ունի, որը կարող է ստեղծվել
մեկ այլ գործողության տեսակի մեջ` օգտագործելով լեզվաբանական
այն հատկանիշը, որը ասոցիացվում է ,ներդրվածե խոսելաձևի հետ:
Կրկին նշենք, որ մենք զուգահեռներ ենք գտնում այս շրջանակներում
և վերը քննարկված ավելի ընդհանուր մշակութային մոդելներում:
լեզվաբանության մեջ այս երևույթը վաղուց հայտնի է որպես ոճ,
ոճաբանության առարկա, սակայն տարբերությունն այստեղ այն է, որ
ոճական փոփոխութ-յունները դիտվում են որպես սոցիալական
տեղաշարժի ցուցիչներ։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է
փոփոխվում հեղափոխական լրագրողի ոճը, կախված նրա
զբաղեցրաց հաղոր-դակցական, սոցիալական, պաշտոնեական
դիրքից; Եվ իհարկե, այս տեղաշարժերի իրազե-կության և հմուտ
գործածության պարագայում, որքան հաջող կերպով կարելի է
գործածել լեզվի տեքստային և խոսքային ցուցիչները որոշակի
խնդիրներ լուծելու համար։

Տարբեր մշակութային մոդելների փոխգործությունը.


ցուցիչային ցանց

210
Ցուցչայնության մեջ անպայման չէ, որ այս նորմերից որևէ մեկը
առաջնային լինի, ավելի շուտ դրանք ստեղծում են մեկը մյուսի մեջ
ներառված նորմերի ցանց: Մեկ մակարդակը կարող է ավելի մոտ
լինել` կախված համատեքստի այլ կողմերից, օր.՝ թեմայից:
Խոսողի դիրքն իսկապես ի հայտ է գալիս որպես կենտրոնական
մաս, քանի որ խոսող-ները հենց խոսելու մակարդակում են
գործածում լեզուն, հատկապես՝ երբ մենք գործ ունենք
հավանականության հատկանիշերի հետ, օր.՝ (ING): Սա նշանակում է,
որ նույնիսկ եթե խո-սողները տարբեր ձևով են գնահատում «–in»-ը և
«-ing»-ը, նրանք գիտակցորեն չեն հետևում իրենց և մյուսների
տոկոսային հարաբերությանը: Ավելի շուտ, նրանք իրենց
խոսակիցների նկատմամբ դիրք են գրավում և հենց այդ դիրքի
շնորհիվ է, որ սոցիալական կազմակեր-պության տարբեր
մակարդակներն ու ցուիչայնություն են ի հայտ գալիս: Չի կարելի
պնդել, որ դիրքը ,գլխավոր ցուցչայնություննե է, բայց կարելի է
պնդել, որ սոցիալական իմաստի խոսող-ների փորձը հիմնականում
սևեռված է դիրքին: Այսպիսով, դիրքը կենտրոնական դեր է խա-ղում
սոցիո-մշակութային լեզվաբանական նորմերը հասկանալու հարցում:
Սևեռվելով դիրքի և տարբեր տեսակի սխեմաների (մշակութային
մոդելների և խոսելաձևերի) վրա` մենք կարող ենք բացատրել, թե
ինչպես են խոսողները սուբյեկտիվ կերպով զգում փոխգործության
փաս-տը` միաժամանակ կարողանալով կապել դա այն օբյեկտիվ
ձևերի հետ, որոնք մենք հայտնա-բերում ենք խոսքի համայնքներում:
Այլ կերպ ասած՝ մենք կարող ենք ընդհանրացնել և բացատրել
դրանք` առանց շփոթվելու անհատական հարաբերականության
բազմության մեջ:
Որտեղի՞ց են առաջանում նորմերը և ինչպե՞ս են դրանք
վերարտադրվում, հատկապես այն դեպքում, երբ դրանք չեն
գիտակցվում: Սա նույնպես իրականացվում է խոսքի և վերը
ուսումնասիրված ցուցիչավորման տեսակների կրկնվող գործածման
միջոցով: Այսպիսով, ցուցիչավորումը ամրապնդում է այդ
ցուցիչավորման հարաբերություններն այնպես, ինչպես որոշակի
նյարդն ուղեղի մեջ ամրապնդում է նեյրոնների միջև կապը:
Սիդնելը (2003) լուսաբանում է խոսքի այլ դրսևորումները, որտեղ
սոցիալական նորմերը, հատկապես՝ խոսքի դեպքերի նորմերը, կարող
են ամրապնդվել և նույնիսկ ստեղծվել շփման միջոցով: Ինչևէ, այս
ցուցիչավորման իմաստը հասկանալու համար, խոսակիցները պետք է
ունենան ընդհանուր մշակութային մոդել կամ սխեմա այն

211
սոցիալական իմաստների համար, որոնք պետք է հաջողությամբ
ստեղծվեն: Ահա այս իմաստը հասկանալու միջոցով է, որ
ցուցիչայնությունը ի հայտ է գալիս և դրանով ամրապնդվում են
հիմքում ընկած նորմերը:
Երբ որևէ մշակույթի պատկանող մարդ ցանկանում է շփվել մեկ այլ
մշակույթի ներկայացուցչի հետ, միջմշակութային հաղորդակցման
հասկացության կարիքը զգացվում է, և երևան են գալիս
հաղորդակցումը հետազոտող տեխնիկաները:

Լեզու և գաղափարախոսություն.
“Last week I pointed out that art and propaganga are never quite
separable, and that what are supposed to be purelyaesthetic
judgements are always corrupted to some extend by moral or
political or religious loyalties”
George Orwell “Tolstoy and Shakspare”
Նախևառաջ, հարկավոր է հասկանալ, թե ինչ է նշանակում
գաղափարախոսություն, մենտալիտետ/ մտայնւթյուն և դրանց կապը
մշակույթի հետ։
Գաղափարախոսությունը քաղաքական, իրավական և այլ մտքերի
և հայացքների համակարգ է, որի ժամանակ ի հայտ են գալիս
տարբեր հասկացությունների նկատմամբ մարդկանց ունեցած
կարծիքները և արարքները։ Գաղափարախոսությունը կարող է նաև
հասարակությա՛ն կարծիքը լինել և նրա հայացքները այս կամ այն
իրերի ու երևույթների նկատմամբ։ Այն սոցիալական տարբեր
դիրքերի, հասկացությունների նմանությունն ու տարբերությունն է։
Հայերենում այս դեպքում գերադասում են օգտագործել
հասարակական կարծիք եզրը։ Վերջինս քաղաքական
գաղափարախոսությանը նման է նրանով, երկուսն էլ դա
գաղափարների և հայացքների կամ հավատալիքների ամբողջություն
է, աշխարհայացքի մի մաս։ Դրանից հետո նմանություններ այլևս
չկան։ Մնացած բոլոր գաղափարախոսական հասկացությունները
հիմնականում քաղաքական և տնտեսագիտական տերմինների կամ
համակարգի մեջ են մտնում։ Որոշ դեպքերում դա նաև վերաբերում է
հասարակությանը, ժողովրդին, ինչպես նաև անհատին՝ մեկ մարդուն
(a person, an individual)։ Եթե հասարակական կարծիքը ձևավորվում է
ինքնաբերաբար կամ որպես արձագանք ինչ-որ դրդիչ երևույթի, ապա
գաղափարախոսությունը միշտ ինչ-որ ,հեղինակե և ծննդյան թիվ
ունի։ Այն սովորաբար ծնվում է տեքստի, ելույթի, հայտարարության,
212
կամ հատորներ կազմող աշխատությունների տեսքով։ Այն ստեղծվում
է որպես հասարակության մեջ ձևավորված պահանջների,
դժգոհության և կարիքների գաղափարական բավարարում և կազմում
է մշակույթի մի մասը, մտավորականների խմբի կամ մեկ անհատի
կողմից։ Գաղափարախոսությունները կարող են նաև գաղթել,
տարածվել մեկ երկրից մյուսը, դրանքք բաժանելով հակամարտող
ճամբարների, ի վերջո, գաղափարախոսությունները դառնում են
պատերազմի առիթ։ Մշակույթի մաս լինելով, գաղափարախոսություն
ունի իր խորը աշխարհայացքային-հոգեբանական արմատները, բայց
այն երբեք չի կարող գերազանցել մշակույթի աղդեցությունը։
Մշակույթը ցույց է տրված բոլոր էթնոսներում, այն ժողովրդով է
կերտված և ժամանակի ընթացքում, այդ բարձրությունն ավելի
կարևոր է, քան գաղափարախոսությունը։
Ս. Ս. Ավերինցևը իր՝ Մոսկվայի ազգային լեզվաբանական
համալսարանում 1999 թվա-կանի ապրիլի 16-ին կատարած
զեկույցում մշակույթի և գաղափարախոսության մասին
արտահայտվել է. «Հին Հռոմը, գրավելով Հունաստանը, փաթաթեց
հույներին իր գաղափարա-խոսությունը, բայց հույների մշակույթը
այնքան հզոր էր, որ գրավեց ամբողջ Հռոմը և սանձեց դաժան
բռնակալին»։
Մշակույթի և գաղափարախոսության վառ տարբերությունը ցույց է
տալիս ժամանակա-կից Ռուսաստանի օրինակով։ Իսկապես, մեր աչքի
առաջ հիմնովին փոխվեց գաղափարա-խոսությունը (կոմունիզմից`
դեմոկրատիա)։ Ինչ վերաբերում է ռուսական մշակույթին, ապա
չնայած որոշ, թեկուզ և ակնհայտ նոր ազդեցությունների (արևմտյան
մշակույթի ներթափան-ցում և այլն), չի կարելի ասել, որ այն
արմատապես փոխվել էր։ Ռուսական մշակույթը, ինչ-պես նաև
ռուսական ազգային բնավորությունը մնացին նույնը։ Այն շատ
դանդաղ է զարգա-նում և շատ չուզելով փոխվում։
Մեկ այլ վառ օրինակ է ֆաշիզմի գաղափարախոսությունը, որը
խեղդելու համար եվրոպական մշակույթները ստիպվա էին
միավորվել, և անգամ ստանալ դեմոկրատիայի պաշտպան ԱՄՆ-ի
աջակցությունը։ հայաստանում գաղափարախոսությունները
հիմնակա-նում ներկայացվում են կուսակցությունների միջոցով,
որոնց բոլորին, անկախ ծագումից, միավորում է ազգային շահի
գիտակցությունը։
Մտայնություն կամ մենտալիտետ հասկացությունն իր մեջ է
ներառում աշխարհահա-յացք, արժեքահամակարգ և

213
համապատասխան և հոգեբանություն։ Այլ խոսքով ասած՝
մենտալիտետը մտքի և հոգեբանության ընկալումն է ինչպես
անհատի, այնպես էլ հասարակությանն ընդանրապես, անգլերեն՝
Mentality.
Մենտալիտետը ևս գաղափարախոսության նման, մշակույթի մաս է
կազմում։ Լեզուն թե գաղափարախոսության և թե մտայնության
արտահայտման միջոցն է։ Թեև եզակի դեպքեր կան, երբ
գաղափարախոսությունը ազդում է լեզվի կիրառության վրա՝ /
օրինակ 40-ական-ներին լույս տեսան Ստալինի լեզվաբանական
հայացքները, որոնք ազդարարում էին, որ նա առաջնորդ է ամեն
ոլորտում և գիտության մեջ ևս/։ Ջորջ Օռուելը գրեց իր «1984»-ը,
որտեղ բարձրացվում է գաղափարակիր լեզվի դեմագոգության հարցը։
Այս և մի շարք այլ աշխա-տություններ աղբյուր են մտայնության,
հասարակական կարծիքի ձևավորման և գաղափա-րախոսության
ներգործման խոսքային-լեզվական, իմաստաբանական
մեխանիզմներն ուսումնասիրելու համար։ Բնականաբար, այդպիսի
ուսումնասիրություններն էլ պետք է հստակ նպատակ հետապնդեն,
օրինակ, արհեստական բանականությունը, էլեկտրոնային
թարգմանիչները, և այլն։

11․ Գլոբալացման ազդեցությունը մշակույթի վրա

Այսօր հասարակական խմբերը և անհատները ոչ մի պետության


կամ հասարակության կողմից չեն ընդունվում որպես ինքնամփոփ և
ինքնաբավ երևույթներ: Նրանք ընդգրկված են ընդհանուր
փոխհարաբերության և փոխպայմանավորվածության մեջ:
Համընդհանուր փո-խադարձ կապը,
փոխպայմանավորվածությունները և փոխհարաբերությունները
գլոբալաց-ման դժվարին և հակասական գործընթացների
օրինաչափությունն են:
Գլոբալացումը պետությունների մշակութային, տնտեսական և
գաղափարախոսական ինտեգրացիայի, պետական միավորումների,
ազգային և էթնիկական միասնությունների համընդհանուր և
բազմակողմանի գործընթաց է, որն էլ ներկայացնում է
ժամանակակից քաղաքականության զարգացման երևույթը: Ամբողջ
աշխարհի երկրները և ազգերը գոյություն ունեն աճող
փոխազդեցության պայմաններում: Քաղաքակրթության և
պատմական ընթացքի արագացված տեմպերը հարց դրեցին գլոբալ

214
փոխհարաբերությունների անխուսափելիութ-յան մասին, դրանց
խորացման, հաստատման և երկրների ու ազգերի մեկուսացման
վերաց-ման մասին:
Այսօր գլոբալացումը դարձել է ամբողջ աշխարհի նոր միասնության
գործընթաց, որի առաջատար նպատակն է հանդիսանում զարգացած
երկրների տնտեսության քաղաքակա-նության և մշակույթի ինտենսիվ
տարածումը զարգացող և հետամնաց երկրների բազմազա-նության
մեջ: Այդ մասշտաբային գործընթացները տեղի են ունենում
առավելապես կամավոր: Համընդհանուր գործընթացները
անհրաժեշտ և խորին փոփոխություններ են առաջացնում ազգերի և
պետությունների մերձեցման և փոխհամագործակցման գործում:
Աշխարհը միա-նում է միջպետական և տեղական խնդիրները լուծելու
նպատակով: Փոխադարձ մերձեցմանը և ինտեգրացմանը նպաստում
են գործընթացներ, որոնք կարող են վտանգավոր լինել փոքրա-
քանակ ազգերի և ազգությունների ինքնակայունության համար:
Այսինքն` այն նորմերի և ստանդարտների հաստատումը, որոնք մինչ
օրս խնդիր են հանդիսանում գերզարգացած երկրների համար:
Նորմերի և արժեքների կոպիտ փոխպատվաստումը հասարակական
օրգանիզմի մեջ կարող է կործանարար լինել:
Անցյալ դարի 90-ական թվականներից, գլոբալիզացիա երևույթը
հայտնի դարձավ հասա-րակության լայն շրջանակներում, չնայած այն
փաստին, որ այս երևույթի առաջին նշանները արդեն 50-ական
թվականներին էին ի հայտ եկել: Երկրորդ համաշխարհային
պատերազմից հետո ձևավորվեց նոր համաշխարհային
մտածելակերպ: Երևան եկան երկու գաղափա-րախոսական
ճամբարներ` այսպես կոչված կոմունիստական ճամբարը` իր
բանակային խմբի հետ միասին (Վարշավայի պայմանագրի
երկրները), և կապիտալիստական ճամբարը, որը ստեղծեց
Հյուսիսատլանտյան դաշինքը: Մյուս երկրները` այսպես կոչված
«Երրորդ աշխարհը» մի տարածք էր, որում մրցում էին երկու
թշնամական ճամբարներ: Բայց իրականում այս ճամբարները ոչ մի
էական դեր չէին խաղում միջազգային քաղաքականության մեջ:
Կապիտալիստական բլոկը` լիբերալ-դեմոկրատական արժանիքներով
և իր տնտեսագի-տությամբ, որը հիմնված էր մասնավոր
սեփականության վրա, իրենից ներկայացնում էր բաց
հասարակություն և պարզվեց, որ այն ավելի կենսունակ է, քան փակ
հասարակությունը` հիմնված համայնակոմունիստական
հավասարության դրույթների վրա: Կոմունիստական դրույթները

215
հակասում էին մարքսիզմի հիմնական սկզբունքներին և
տնտեսագիտությունը ենթարկում էին քաղաքականությանը: Եվ հենց
այդպես էր բաց հասարակությունը սկզբնա-կանորեն կառուցում իր
քաղաքականությունը` հիմնվելով տնտեսագիտության վրա: Ելնելով
տնտեսագիտության սկզբունքների օգտակարությունից` անհրաժեշտ
դարձավ միավորել շատ երկրների մեկ ընդհանուր ուժի ներքո:
Առաջին հերթին կարևորվեց տնտեսական միա-վորումը, որն
անհրաժեշտ դարձրեց մեկ իրավական մթնոլորտի ստեղծումը,
միատարր քաղաքավարությունը և դեմոկրատական արժեքների
յուրահատկությունը: Ստեղծվեց մեկ նոր եվրոպական լիբերալ-
դեմոկրատական ծրագիր, որի նպատակն էր կառուցել անկախ
աշխարհ, ազատ անհատ, որը չի ընդունում այն, ինչը համարվում է
ռացիոնալ: Տիեզերքը պետք է վերափոխվի նպատակահարմար
ճանապարհով, որպեսզի ամեն մի անհատի համար այն լինի հարմար
և հասանելի: Լիբերալության ծրագիրը հակասում էր հենց
կոմունիզմին: Այս ծրագրի օգտագործումը խթան հանդիսացավ,
որպեսզի ազգային-տեղական միավորութ-յունները դառնան
համազգային, որն իր հերթին պատճառ հանդիսացավ գլոբալ
տեղեկատ-վական դաշտի ստեղծմանը: Այն ստեղծեց չտեսնված
բարգավաճում կապի ոլորտում, և հիմնականում պատճառ
հանդիսացավ ինտերնետային կապի ստեղծմանը: Այս ընթացքը
դարձավ կոմունիստական կայսրության առաջին թշնամին:
Կրկնաբևեռ աշխարհի վերացու-մից հետո, աշխարհը դանդաղորեն
սկսեց դառնալ հոմոգեն, մշակույթների տարբերություն-ները
սկսվեցին համարվել ժամանակակից կյանքի գլխավոր
հակասություններ :
Ֆ. Ֆուկույաման գտնում է, որ համաշխարհային պատ-մությունը
հասել է որակապես ավելի բարձր մակարդակի։ Պատմությունն այլևս
առանձին ազգերի և պե-տությունների, մշակույթների և
գաղափարախոսությունների կռվի դաշտ չէ: Միասնական
ինֆորմացիոն դաշտի ստեղծումով գրվում է միասնական
մարդկության պատմությունը։ Մեկ այլ տեսակետ է հայտնում
ամերիկացի փիլիսոփա Ս. Հանթինգտոնը: Նրա կարծիքով, ներկա
պահին գաղափարախոսական հակասությունները փոխարինում են
մշակույթի հակասությանը:
Այս տարբեր տեսանկյունները նման են այն մտքով, որը երկու
հեղինակներն էլ ընդունում են, որ գոյություն ունի գլոբալացում,

216
բայց երկուսն էլ տարբեր հետևանքներ և իրադարձություններ են
կանխատեսում:
Գլոբալացման հիմնական հատկանիշը ժամանակակից աշխարհում
լիբերալ-դեմոկրա-տական արժեքների տարածումն է բոլոր
ասպարեզներում ու շրջաններում: Դա նշանակում է, որ երկրները
ձեռք են բերում կախվածություն, որը հասնում է անհավանական
չափերի: Մինչև հիմա ազգերը և մշակույթները չեն եղել այդքան
իրարից կախված: Աշխարհի մի որևէ երկրում տեղի ունեցող
փոփոխությունները անմիջականորեն ազդում են մյուս երկրների
վրա: Գլաբալիզացիան և հոմոգենիզացիան բերում են մի փաստի, մեկ
համաշխարհային հասարակության ստեղծման, որում ձևավորվում են
համընդհանուր նորմեր, ինստիտուտներ և կուլտուրայի արժեքներ:
Գլոբալացումը բնորոշվում է հետևյալ հիմնական դրույթներով.
1. Միջազգայնացում, որն առաջին հերթին արտահայտվում է
համատարրության մեջ,
2. Լիբերալիզացիա, այսինքն` առևտրական խոչընդոտների
վերացում, կապիտալի շարժունակություն և ինտեգրացիոն պրոցեսի
զարգացում,
3. Վեստերնիզացի`, արևմտյան արժեքների օգտագործում
աշխարհի բոլոր կետերում,
4. Դիտերիտորիզացիա, որը արտահայտվում է մի գործողությամբ,
որն ունի միջազգային մասշտաբներ և ետին պլան է մղում պետական
սահմանների կայունությունը:
Գլոբալացումը կարելի է անվանել ինտեգրացիայի ամբողջական
պրոցես: Պատմության մեջ երբեք չի նշվել նման երևույթ:
Մարդկությունը մինչ օրս ծանոթ է եղել միայն ինտե-գրացիայի երկու
ձևերի հետ`
1. Ստիպողական, երբ որևէ մի հզոր պետություն փորձել է իրեն
ենթարկել ,միավորելե այլ երկրներ: Այս ձևով ստեղծվում էին հզոր
կայսրությունները,
2. Կամավոր, երբ տեղի է ունեմում կամավոր երկրների միավորում,
որը հետապնդում է ընդհանուր նպատակների իրականացում:
Այս երկու դեպքում էլ այն տարածքները, որտեղ կատարվել է
ինտեգրացիա, համեմա-տաբար չեն եղել այնքան հզոր և չեն հասել
այն մասշտաբների, որը բնորոշ է ժամանակակից գլոբալացմանը:
Գլոբալացումը չի համարվում ուժի կամավոր միավորում, այլ համընդ-
հանուր շահույթի, եկամուտի և բարեկեցության ստեղծում: Այն
համարվում է ազգային-պետական միավորումների վերափոխում

217
միջազգայինի: Առաջին հերթին դա պահանջում է միատարր
քաղաքական և իրավական մթնոլորտ, որպեսզի հնարավոր լինի
ապահովել սեփական կապիտալի անվտանգությունը: Գլոբալացումը
կարելի է դիտարկել նոր եվրո-պական լիբերալ ծրագրի
տրամաբանական արդյունք, որի հիմքում ընկած է եվրոպական նոր
ժամանակաշրջանի մշակույթը: Կրթության և գիտության ձգտումը,
նաև գիտության և տեխնի-կայի միջազգայնացումը հիմք
հանդիսացան նոր տեխնոլոգիաների ստեղծման, որն էլ, իր հերթին,
դարձրեց աշխարհը մեկ ընդհանուր երկիր: Առաջին հայացքից
գլոբալացումը նման է եվրոպականացման, բայց նրանք տարբերվում
են: Եվրոպական կյանքի օրենքները և դրանց արժեքները
բավականին մեծ ազդեցություն են ունեցել հարևան մշակույթների
վրա ոչ միայն տնտեսական, այլև ուժային առումով:
Եվրոպականացումը տարածվեց միայն արև-մտյան Եվրոպայում, իսկ
ավելի կոնկրետ` այն ընդգրկեց արևելյան Եվրոպայի երկրները,
Առաջավոր Ասիան և Թուրքիան: Ոչ մի երկիր և մշակույթ դեռ չի
հրաժարվել գլոբալացումից, չնայած որ այն նաև ունի իր բացահայտ
և թաքնված թշնամիները:
Ինչո՞ւ են գոբալացման դեմ այդպիսի դաժան դիմադրություն և
անվերջ բողոք ցուցաբերում: Չէ՞ որ գլոբալացումը կարգ ու կանոն,
խաղաղություն և նյութական բարեկեցություն է հաստատում: Չնայած
գլոբալացման գորընթացին մասնակցում են բոլոր տնտեսական,
ֆինանսական և քաղաքական ոլորտներում առաջադեմ երկրները`
որպես այդ գործ-ընթացի պաշտպան` հանդիսանում է Ամերիկայի
Միացյալ Նահանգները: Ամերիկացիները կարծում են, որ նրանք
լիբերալ արժեքների պաշտպանն են: Այս գործում ԱՄՆ-ն աջակցում և
օգնություն է տրամադրում բոլոր հետաքրքրված երկրներին, չնայած,
որ ինքնըստինքյան հակադրվում է ազատականացմանը: Այսօր
աշխարհում փաստորեն ԱՄՆ չունի մի հակառակորդ, որը կարող է
սպառնալ իր անվտանգությանը: Միակ բանը, որ կարող է լուրջ
խանգարել Ամերիկային իրականացնել իր շահերը, համընդհանուր
քաոսն է, անկարգությունը, որին ի պատասխան կհետևի
կայծակնային ռեակցիա` ահաբեկչական միջոցառումներ: Ամերիկայի
այս նախաձեռնությանը պարզ և բացահայտորեն հակազդում են
մուսուլմանական երկրները:
Գլոբալացման գործընթացի ամենահամառ հակառակորդն է
մուսուլմանական մշակույթը: Գլոբալացումը այստեղ ընկալվում են
որպես իրենց ավանդական թշնամիների` քրիստոնյաների

218
հաղթանակ: Գլոբալացմանն առավել զուսպ դիմադրություն են
դրսևորում չինական մշակույթի ներկայացուցիչները: Չինական
մշակույթը փոփոխություններն ողբերգական է ընդունում: Նրանք
կարծում են, որ ամեն մի փոփոխություն իրենց ավելի է
հեռացնում ,ոսկե դարիե մշակութային իդեալից: Ճակատագրի
հեգնանքով, Չինաստանից սկսվեց աշխարհը Կորոնավիրուսի վարակի
դեմ միավորող 2020թ․ գլոբալ պայքարը։
Հնդկական մշակույթն այլ կերպ է մասնակցում գլոբալացմանը,
սոցւալական ցածր խավերի միջոցով աննկատ կերպով գրավելով
սպասարկման շուկան, բարձրանալով դեպի վեր։
Ճապոնիան, սակայն, յուրօրինակ փորձի հիման վրա, որն
արտահայտվում է ավանդույթների և եվրոպական արժեքների
ինքնատիպ համադրությամբ, կարծում է, որ գլոբալացումը չի
կարողանա իրեն ենթարկել նրա մշակույթային հիմքերը: Այն փորձում
է գլոբալիզացիոն գործընթացները անձնական ավանդույթները
ամրապնդելու համար օգտագործել:
Պետության դերը և նշանակությունը գլոբալացման ժամանակ
նվազում է նաև այն տեսանկյունից, որ ռազմական մրցավազքին
փոխարինելու է գալիս տնտեսական իշխանության հաստատումը։
Տնտեսական և էկոլոգիական անվտանգությունը պահանջում է շատ
երկրների միաժամանակյա և համաձայնեցված գործողություններ։
Գլոբալ շուկաները ծնկի են բերում պետություններին։ Միջազգային
միությունները ունեն ավելի մեծ ֆինանսական հնարավորոթյուններ,
քան ազգային պետությունները։ Տեխնոլոգիան և կրթության
միասնականացումը քանդում է ազգային պետության հիմքերը։
Ինչո՞ւ են որոշ պետություններ, հատկապես փոքրերը,
ընդդիմանում գլոբալացմանը։ Խնդիրն այն է, որ ինքնատիպ
մշակույթների ներկայացուցիչները, գիտակցաբար թե ոչ, զգում են, որ
տնտեսական, քաղաքական, իրավական և տեխնոլոգիական
համահարթեցումն ունի նաև կողմնակի էֆեկտներ, որոնք առաջին
հերթին կբերեն իրենց սովորույթների, մշակույթի և ապրելակերպի
փոփոխմանը։ Մարդու էական կարիքներից մեկը հանդիսանում է
անձնական պատկանելությունը ինչ-որ բանի, լինի այն սոցիալական
խումբ, կրոնադա-վանություն, քաղաքական կողմնորոշում,
աշխարհագրական արեալ և այլն։ Այս նույնակա-նության ձևերի մեջ
մշակութային նույնականությունը հանդիսանում է գլխավորը և
համա-պարփակը, այն զգալի չափով որոշում է մարդկային
մտածելակերպը, հոգեբանությունը և ապրելու կենսաձևն
219
ամբողջությամբ։ Պետք է լինել դավադրության տեսության ջատագով,
որպեսզի մեղադրել ԱՄՆ-ին այն բանում, որ նա մշակեց այնպիսի
գաղափարախոսություն, որը մտադրված է ոչնչացնելու մշակույթի և
լեզուների բազմազանությունը, դարձնել աշխար-հը համատարր
կրթված։ Սակայն անհրաժեշտ է նշել, որ գլոբալ քաղաքակրթությունն
իսկա-պես անուղղակիորեն փոփոխում է, կամ ավելի ճիշտ՝
վերացնում է մշակույթը։ Առաջին հերթին դա վերաբերում է ազգային
լեզվին, նրա նշանակության նվազեցմանը։ Հաջող տնտեսական
գործունեություն իրականացնելու համար պահանջվում է ժամանակին
և արդյունավետ հաղորդակցվել կողմերի համար ընդհանուր լեզվով, և
այդպիսի լեզուն այսօր անգլերենն է։ Ահատը և հասարակությունն
առաջին հերթին ինքնահաստատվում են մայրենի լեզվի միջոցով, իսկ
ֆինանսատնտեսական գերակայություններ պատճառով մայրենիի
նկատմամբ արհամարհանքը ցավագին իրողություն է։ Արժեքավոր
դիրքից լեզուն ոչ միայն հաղորդակ-ցության փոխանցման միջոց է
հանդիսանում, այլև աշխարհայացությամբ և աշխարազ-գացությամբ
այդ լեզվի ազգ-կրողը, նրանում ֆիքսված է ազգի կենսագրությունը,
այդ լեզվով խոսում էին նախնիները և այն հանդիսանում է աշխարհի
մոդելը։
Լեզուն ազգի անբաժանելի հատկանիշ է, առանց լեզվի չկա
ազգություն։ Ազգային գիտակցության մեջ լեզուն ընկալվում է որպես
կենդանի օրգանիզմ, որը պահանջում է հոգատար վերաբերմունք և
խնամք, բայց ոչ երբեք սառեցնելու, չփոփոխելու գնով։ Լեզուն կա,
եթե այն զարգանում և փոփոխվում է ժամանակի պահանջներին
զուգընթաց, այոմ կորցնելով որոշ գծեր, և ձեռք բերելով ուրիշները։
Լեզվի սառեցումը՝ այսինքն, հին ձևերի պարտադրաբար
պահպանումը ավելի արագ կհանգեցնի դրա գործածությունից դուրս
գալուն, իսկ նրա կորստի դեպքում տեղի է ունենում պատմական
ժառանգության, ժամանակների կապի, հիշատակի ոչնչացում։ Լեզուն
ազգային մշակույթի առանցքն է, ուստի պետք է զարգանա ազգային-
պետական մտածողության հետ միաժամանակ։

Գլոբալացում
Այս առումով կարծիք կա, որ գլոբալացման պրոցեսները
պայմանավորում են պատմական հիշողության որոշակի կորուստ։
Գործունեության տեսանկյունից այս միտքը հիմնավորված է․
փոխվում է մարդկանց կենսաձևը, մշակույթները միաձուլվում են։
Սակայն լեզուն, որ-քան էլ փոփոխվի, իր գրառված նախկին ձևերում
220
պահպանում է պատմական հիշողության, կոլեկտիվ փորձի,
կենսաձևերի բովանդակությունը և հիշեցնում է, երբ նրան
անդրադառնում են։ Մշակույթը, որպես ինքնալրացվող համակարգ,
լեզվի մեջ պահպանում է գործունեությամբ հաստատված արժեքները։
Այնպես որ, եթե լեզուն, օրինակ, ինչ-որ փուլում մեծ փոխա-
ռություններ է կատարում կամ սղված ձևեր է ստեղծում, դրանք չի
կարելի անտեսել և մերժել։ Նույնն է, թե մերժեք նպատակին հասնելու
կարճ ուղին, քանի որ այն ավանդական երկար արահետից տարբեր է։
Լեզվի նորմավորման հարցում մասնագետների օգյեկտիվությունը
խիստ որոշիչ որակ է։

Ազգային գիտակցություն
Ազգային գիտակցության բոլոր մշակութային ձևերը գոյատևում են
կարծելով, որ իրենք են միակ ճշմարիտն ու իսկականը։ Մինչդեռ, երբ
ներսից ծանոթանում ես տարբեր մշա-կույթների և դրանք կրող
լեզուներին, պարզ է դառնում, որ ամեն մշակույթ որոշակի էքվի-
լիբրումի հասած, այսինքն, ներքին հավասարակշռության հասած
գործուն արժեքային համակարգի արդյունք է։ Սա նշանակում է, որ
բոլոր մշակույթները գոյության իրավունք ունեն այնքանով, որքանով
որ կարողանում են պահպանել հինը և դրա վրա անխոնջ ձևով
կառուցել նորը։ Ազգային կոլեկտիվ գիտակցությունը առաջնահերթ
նշանակություն ունի ազգային պե-տության կայացման համար, նաև
աշխարհասփյուռ ազգային ինքնության հաստատման հա-մար։
Ազգին և մշակույթին պատկանելը նպաստում է անորոշության
նկատմամբ հոգեկան հաղթանակին, կայունության, կոնկրետ խմբին
պատկանելու ինքնագիտակցույթյան ամրա-պնդմանը։ Իսկ առանց
ամուր ինքնագիտակցության դժվար կլիներ նպատակներ սահմանել և
դրանց հասնելը։

Մշակույթ, անձ և ինքնություն

Ազգի ամեն մի ներկայացուցիչ ազգային մշակույթի անմահության


մեջ տեսնում է անձնական էմպիրիկ անվերջության հաղթահարում,
որտեղ ապագա սերունդները կպահպանեն ապրելու կենսաձևը, որը
ներհատուկ է այս մշակույթին, ինչպես որ դա անում են տվյալ
ժամանակաշրջանւմ ապրող անհատները և ինչպես որ դա անում էին
նախնիները։ Այլ մշա-կույթի հետ շփումը միայն ուժեղացնում է

221
համակրանքը անձնական ազգի հանդեպ։ Նա ընկալում է ազգը որպես
իր անձնական «Ես»-ի մասնիկ, այդ իսկ պատճառով սեփական ազգի
վիրավորումը ընկալում է որպես անձնական վիրավորանք, իսկ իր
ազգի ներկայացուցիչների հաջողությունները և նրանց ընդունումը
ուրիշների կողմից առաջացնում է ազգային հպար-տության
զգացմունք։ Մարդը այնքան է որոշված մշակույթով, որ
փոփոխությունն անգամ այնպիսի ոչ նշանակալից ոլորտում,
ինչպիսին է խոհարարությունը, խոհանոցը, սեղանը, ընկալվում է
շատ ցավագին։

Մշակույթը իր կրողին վարքագծի կանոնների, արժեքների և


նորմերի ընդունելի պահանջներ է առաջարկում, որոնց կատարումն
ապահովում է անհատի հոգեկան հավասարակշռվածություն և բարձր
ինքնագնահատական։ Հատկապես, ակնաառու են բարոյական
նորմերն ու ավանդույթները։ Բայց բավական է մարդը ընկնի
այնպիսի իրավիճակի մեջ, երբ սոցիալական միջավայրը պահանջում
է նրանից գործողություններ, որոնք հակադիր են մշակույթի
նորմերին, նա կարող է բացասական հոգեվիճակներ ապրել. կամ
միևնույն է, փորձում է պահպանել իր մշակութային ինքնությունը`
չնայած միջավայրը պահանջում է մշակութային ադապտացիա:
Ստեղծվում է իրավիճակ, որում մարդը կամ մարդկանց խումբը
ստիպված են իրականացնել տարբեր մշակութային համակարգերի
պահանջներ, որոնք հաճախ հակադրվում են մեկը մյուսին և մեկը
մյուսին բացառում են։ Այս ամենը գիտակցությունը դուրս է բերում
ամբողջականության և հարմարավետության վիճակից, ստեղծում է
անձի կամ խմբի անհարմարություն, որն իր հերթին արտացոլվում է
նրա, ինչպես ագրեսիվ, այնպես էլ՝ դեպրեսիվ, վարքի մեջ ։ Մյուս
կողմից, դրական տրամադրվածությունը, նոր կենսաձևերի
ծանոթանալու և դրանք հասկանալու ցանկությունը կարող են
բարենպաստ ազդեցություն ունենալ մարդու գիտակցության,
ինքնագիտակցութ-յան և ընդհանուր հոգևոր աճի վրա, մանավանդ,
եթե միջավայրը նպաստում է նման ինտե-գրմանը։
Ամփոփելով, վերադառնանք այս գրքի ներածության մեջ
արծարծված մտքին այն մասին, որ հաղորդակցման միջավայրում
մշակութային բազմազանությունը զահմանափակում է մարդու՝
սեփական նորմելով վարվելու ազատությունը։ Հենց այդ
ազատության պահպանման և իրականացման համար անհրաժեշտ է,
որ յուրաքանչյուր անձ իրազեկ լինի միջմշա-կությանի խնդիրներին,
222
կարողանա ճանաչել և կառավարել իր առջև ծառացած հաղոր-
դակցական խնդիրները․ դրանով իսկ տեղ բացելով սեփական
մշակութային ինքնության պահպանության և մյուսների թվում,
իրականացման համար։

ԹԵՄԱՆԵՐ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ և ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ

1. Հաղրոդակցում և շփում,
223
2. Հաղրոդակցման տեսակները,
3. Հաղորդակցման մակարդակները,
4. Հաղրդակցման կաղապարների և տեսությունների
դասակարգումը,
5. Հաղորդակցման գործառույթները, իրադրությունը,
6. Անձի պահանջմունքներ և հաղորդակցում
1. Turntaking in personal interactions.
2. Types of leadership in group communication.
3. New communication technologies.
4. The growth of electronic leisure activities.
5. New types and contexts of work.
6. The information business.
7. Listening and responding.
8. Profile of an effective work group.
9. What is interview?
10. Information exchange.
11.Speeches for Special Occasions.
12. Context models.
13. The role of context in written communication.
14. Factor that influence listening and reading
comprehension.
15. Speaker reference.
16. Emotions: thinking, feeling, and acting.
17. Communication and relational dynamic.
18. Methods of conflict resolution.
19. Appreciating cultural differences in communication
(verbal and non-verbal).
20. Communication and self concept development.

Reference

224
Adler, R.B. and N. Towne (1999). Looking Out / Looking In. Interpersonal Communication. -
Harcourt Brace College Publishers. - P. 390-480.
Akmajian, A, R. Demers, A. Farmer, R. Harnish (1990). Linguistics, an introduction to language
and communication. - London, England; Cambridge, MS: The MIT Press. - P. 1-5, 193-211,
307-314.
Asante, M. K., Miike, Y., & Jing, Y. (2008). Introduction. Issues and challenges in intercultural
communcation scholarship. In M. K. Asante, Y. Miike, & Y. Jing (Eds.), The global
intercultural communication reader (pp. 1–8). New York: Routledge.
Bhawuk, D. P. S. (2008). Science of culture and culture of science: Worldview and choice of
conceptual models and methodology. The Social Engineer, 11(2), 26–43.
Biggerstaff, D. L., & Thompson, A. R. (2008). Interpretative phenomenological analysis: A
qualitative methodology of choice in healthcare research. Qualitative Research in Psychology, 5,
175–177.
Boal, A. (1995). Theater of the oppressed. New York: Theater Communications Group.
Braun, V., & Clarke, V. (2006). Using thematic analysis in psychology. Qualitative Research in
Psychology, 3, 77–101.
Brinson, M. E., & Stohl, M. (2012). Media framing of terrorism: Implications for public opinion,
civil liberties, and counterterrorism policies. Journal of International and Intercultural
Communication, 5, 270–290.
Cai, D. A., Wilson, S. R., & Drake, L. E. (2000). Culture in the context of intercultural
Negotiation: Individualism-collectivism and paths to integrative agreements. Human
Communication Research, 26, 591–617.
Carbaugh, D. (2007). Cultural discourse analysis: Five communication practices and intercultural
encounters. Journal of Intercultural Communication Research, 36(3), 67–182.
Cissel, M. (2014). Media framing: A comparative content analysis on mainstream and alternative
news coverage of Occupy Wall Street. The Elon Journal of Undergraduate Research in
Communications, 3(1), 68–72.
Cohen, L., Manion, L., & Morrison, K. (2007). Research methods in education (6th ed.).
London: Routledge.
Communicating and Connecting (1997). Ed. by W.A. Donohue, D.A. Cai, M.M. Mitchell. -
Harcourt Brace College Publishers. – P.101-118.
Communication Methods & Measures. 2007–. Journal devoted to communication research
methods; not exclusive to intercultural communication.
Cook, J. A., & Fonow, M. M. (1984). Am I my sister’s gatekeeper? Cautionary tales from the
academic hierarchy. Humanity and Society, 8, 442–452.

225
Corbin, J., & Strauss, A. (2008). Basics of qualitative research: Techniques to developing
grounded theory (3rd ed.). Thousand Oaks, CA: SAGE.
Cresswell, J. W., & Plano Clark, V. L. (2011). Designing and conducting mixed methods
research (2nd ed.). Thousand Oaks, CA: SAGE.
Denzin, N. K. (2001). The reflexive interview and a performative social science. Qualitative
Research, 1(1), 28–34.
Fairclough, N. (1995). Critical discourse analysis: The critical study of language. London:
Longman.
Fram, S. M. (2013). The constant comparative analysis method outside of grounded theory. The
Qualitative Report, 18(1), 4–8.
Golafshani, N. (2003). Understanding reliability and validity in qualitative research. The
Qualitative Report, 8, 597–607.
Gudykunst, W. B. (2003). Cross-cultural and Intercultural Communication. Thousand Oaks,
CA: SAGE.
Hall, J. K. (2002). Teaching and researching language and culture. London: Pearson Education.
Harding, S. (1998). Is science multicultural? Postcolonialsim, feminism, and epistemologies.
Bloomington: Indiana University Press.
Hermans, H. J. M., & Kempen, H. J. G. (1998). Moving cultures: The perilous problem of
cultural dichotomies in a globalizing society. American Psychologist, 53, 1111–1120.
Hocker, J. and W. Wilmot (1995). Interpersonal Conflict. – Dubuque, IA: brown and
Benchmark. – P.20-28.

Gayane R. Hovhannisyan TYPOLOGY AND BASIC PRINCIPLES OF


BILINGUALISM
Israel, B. A., Eng, E., Schulz, A. J., & Parker, E. (Eds.). (2013). Methods in community-based
participatory research for health (2nd ed.). San Francisco: Jossey-Bass.
Kelleher, W. J. (2013). Formal axiology and the philosophy of social science; esp., political
science. Available at SSRN: http://ssrn.com/abstract=2343339 or
http://dx.doi.org/10.2139/ssrn.2343339.
Kim, M. S. (2002). Multicultural perspectives on human communication: Implications for theory
and practice. Thousand Oaks, CA: SAGE.
Laky, B., T. A. Tardiff, and J. B. Drew (1994). Negative Social Interactions: Assessment and
Relations to Social Support, Cognition, and Psychology. V.13. – P.42-62.
Leeds-Hurwitz, W. (1990). Notes in the history of intercultural communication: The Foreign
Service Institute and the mandate for intercultural training. Quarterly Journal of Speech, 76,
262–281.

226
Levine, T. R., Park, H. S., & Kim, R. K. (2007). Some conceptual and theoretical challenges for
cross-cultural communication research in the 21st century. Journal of Intercultural
Communication Research, 36, 205–221.
Lindlof, T. R., & Taylor, B. C. (2011). Qualitative communication research methods (3rd ed.).
Thousand Oaks, CA: SAGE.
Minkler, M., & Wallerstein, N. (Eds.). (2008). Community-based participatory research for
health: From process to outcomes. San Francisco: Jossey-Bass.
Moon, D. G. (1996). Concepts of culture. Implications for intercultural communication research.
Communication Quarterly, 44, 70–84.
Nakayama, T. K., & Martin, J. N. (Eds.). (1999). Whiteness: The communication of social
identity. Thousand Oaks, CA: SAGE.
Oetzel, J. G. (1998). Explaining individual communication processes in homogeneous and
heterogeneous groups through individualism-collectivism and self-construal. Human
Communication Research, 25, 202–224.
Oetzel, J. G., & Ting-Toomey, S. (2003). Face concerns in interpersonal conflict: A cross-
cultural empirical test of the face-negotiation theory. Communication Research, 30, 599–624.
Otten, M., & Geppert, J. (2010). Mapping the landscape of qualitative research on intercultural
communication: A hitchhiker’s guide to the methodological galaxy. Forum: Qualitative Social
Research, 10(1), Article 52.
Pathak, A. (2010). Opening my voice, claiming my space: Theorizing the possibilities of
postcolonial approaches to autoethnography. Journal of Research Practice, 6(1), 4–11.
Perko, T., Turcanu, C., Geenen, D., Mamani, N., & Rooy, Van L. (2011). Media content
analysis of the Fukushima accident in two Belgian newspapers. Report: Belgian Nuclear
Research Centre. Available:
http://publications.sckcen.be/dspace/bitstream/10038/7502/1/blg_mediaanalysisfukushimabelgia
nmedia.pdf.
Radford, M. L., Radford, P. G., Connaway L. S., & DeAngelis, J. A. (2011). On virtual face-
work: An ethnography of communication approach to a live chat. Library Quarterly, 81, 431–
453.
Scotland, J. (2012). Exploring the philosophical underpinnings of research: Relating ontology
and epistemology to the methodology and methods of the scientific, interpretive, and critical
research paradigms. English Language Teaching, 5(9), 9–16.
Spivak, G. C. (1999). A critique of postcolonial reason: Toward a history of the vanishing
present. Cambridge, MA: Harvard University Press.
Straub, J., & Weidemann, D. (2006). Psychology, culture, and the pursuit of meaning: An
introduction. In J. Straub, D. Weidemann, C. Kölbl, & B. Zielke (Eds.), Pursuit of meaning.
Advances in cultural and cross-cultural psychology (pp. 11–20). Bielefeld: Transcript Verlag.

227
Szabo, E. (2007). Participative management and culture. A qualitative and integrative study in
five European countries. Frankfurt: Peter Lang.
Tuhiwai-Smith, L. (1999). Decolonizing methodologies: Research and indigenous peoples.
London: Zed Books.
Van Dijk, T. (2008). Discourse in context: A sociocognitive approach. Cambridge, U.K.:
Cambridge University Press.

228

You might also like