You are on page 1of 5

«ՏԱՇԻՐ +» ՏԱԽ

«Տաշիր+» ՏԱԽ-ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ «Տաշիր+» ՏԱԽ-ի անդամներս, հանձն ենք առնում նպաստելու ՏԱԽ-ի


համակողմանի և ներդաշնակ զարգացմանը, բարձրացնելու տարածքի
ճանաչելիությունը և գրավչությունը երկրի ներսում և դրսում, աջակցելու նորարար
եկամտաստեղծ ծրագրերին և գյուղատնտեսական արժեշղթաներին, բարելավելու
կրթական և խորհրդատվական ծառայությունները։

«Տաշիր+» ՏԱԽ-ի ՏԵՍԼԱԿԱՆ

2026 թ․ին «Տաշիր+» ՏԱԽ-ի տարածքը գիտելիքի և նորարարության շնորհիվ


կդառնա ճանաչված իր կանաչ գյուղատնտեսությամբ, զարգացած էկո, էթնո, ագրո
տուրիզմով, ակտիվ մշակութային, կրթական և սպորտային կյանքով,
արժանապատիվ կենսական պայմաններով։

«Տաշիր+» ՏԱԽ-ի ՆՊԱՏԱԿՆԵՐ


ՆՊԱՏԱԿ 1 - ՏԵՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ, ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
ԵՎ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ

ՆՊԱՏԱԿ 2 - ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ, ԱՊՐԵԼԱԿԵՐՊԻ ԵՎ


ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

ՆՊԱՏԱԿ 3 - ԿԱՆԱՉ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՇՂԹԱՅԻ ԽԹԱՆՈՒՄ,


ՆԵՐԱՌԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
«Լոռվա Ձոր» ՏԱԽ

«Լոռվա Ձոր» ՏԱԽ-ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Մենք, «Լոռվա Ձոր» ՏԱԽ-ի անդամներս պատասխանատվություն ենք


ստանձնում նորարարական կրթական նախաձեռնություններով խթանելու մեր
տարածքի ներդաշնակ և գործընկերային զարգացումը, թաքնված պոտենցիալի
բացահայտումը և տեղական ռեսուրսների արդյունավետ կառավարումը՝ ի նպաստ
ՏԱԽ-ի բնակչության կենսամակարդակի բարելավման և տարածքի ճանաչելիության
բարձրացման։

«Լոռվա Ձոր» ՏԱԽ-ի ՏԵՍԼԱԿԱՆ

2026 թ․-ին Լոռվա Ձոր ՏԱԽ-ը տարբեր գրավչություն ունեցող բնակավայրերը


միմյանց կապող զարգացած հանգույց է՝ Նորարարական տուրիզմով,
գյուղատնտեսական կայուն արժեշղթաներով, ճանաչված տեղական
արտադրությամբ, որն ապահովում է արժանապատիվ աշխատանք և եկամուտներ
տարածքի բնակչության համար։

ԼՈՌՎԱ ՁՈՐ ՏԱԽ-ի ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

ՆՊԱՏԱԿ 1- Բարձրացնել գյուղատնտեսական և բնապահպանական


ռեսուրսների հասնալիությունը և բարելավել ենթակառուցվածքները

ՆՊԱՏԱԿ 2 - Ընդլայնել տեղական զբոսաշրջության պոտենցիալը,

ՆՊԱՏԱԿ 3 - Ընդլայնել տեղական եկամուտները և խթանել տեղական


տնտեսության կայուն զարգացմանը (Աջակցել տեղացի փոքր և միջին
ձեռնարկատերերին)
«ԳանՁոր» ՏԱԽ

ԳանՁոր ՏԱԽ-ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Մենք, ԳանՁոր ՏԱԽ-ի անդամներս, կոչված ենք նպաստելու տարածքի


բնակիչների, զբոսաշրջիկների և ներդրողների համար բարեկեցիկ և բարենպաստ
միջավայրի ստեղծմանն ու ավանդական արժեքների պահպանմանը, նորարարական
մտածելակերպի խթանմամբ բարելավելու կրթական մակարդակը, ընդլայնելու նոր և
հավելյալ արժեք ստեղծող գաղափարների իրականացման հնարավորությունները։

ԳանՁոր ՏԱԽ-ի ՏԵՍԼԱԿԱՆ

Մեր ԳանՁոր ՏԱԽ-ի տարածքը 2026 թ․-ին ինֆորմացիոն և գյուղատնտեսական


գրավիչ կենտրոն է, իր նորարարական և խորհրդատվական հաբերով,
բարեկարգված և զբոսաշրջիկների մեծ հոսքեր ապահովող հոգևոր մշակութային
հուշարձաններով, զարգացած ենթակառուցվածքներով, ավանդույթ դարձած
փառատոններով, բազմազանեցված ու մրցունակ տեղական արտադրանքով։

ԳանՁոր ՏԱԽ-ի նպատակները

Նպատակ 1 Աջակցել կանաչ տնտեսությանը․ գյուղատնտեսական և ոչ


գյուղատնտեսական ՓՄՁ-ներին
Նպատակ 2 Նպաստել սոցիալ-մշակութային կյանքի, կրթության բարելավմանը և
զբոսաշրջության ակտիվացմանը
Նպատակ 3 Բարելավել հանրային տնտեսական և սոցիալական
ենթակառուցվածքները
«Աղստևի Հովիտ» ՏԱԽ

«Աղստևի Հովիտ» ՏԱԽ-ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Մենք՝ «Աղստևի Հովիտ» ՏԱԽ-ի անդամներս ստանձնում ենք առաքելություն


բնակավայրերի մեր փնջում  խթանելու տեղական արտադրության և
ծառայությունների դիվերսիֆիկացումը, ներառականությունը և
համագործակցությունը,  նպաստելու տեղական մարդկային ռեսուրսի
շարունակական վերապատրաստումն ու նորարարական տեխնոլոգիաների
հասանելիությունը, տեղացիների կենսամակարդակի բարելավմանն ուղղված
ծրագրերի  միջոցով մոտիվացնելու տեղաբնակներին  չարտագաղթել   և քաջալերելու
արդեն մեկնածներին  տուն վերադառանալ։

«Աղստևի Հովիտ» ՏԱԽ-ի ՏԵՍԼԱԿԱՆ

2026թ-ին մեր տարածքում  խաղաղ է և անվտանգ․ Աղստևի հովիտ ՏԱԽ-ի


տարածքը գյուղական 16  բնակավայրերի  ինտեգրացված տնտեսական զարգացման
նորարարական կենտրոն է՝ զարգացած գյուղատնտեսությամբ և
միկրոձեռնարկատիրությամբ, նորոգված ենթակառուցվածքներով, կրթության,
սպորտի և մշակույթի ոլորտում մեծ ձեռքբերումներով, կյանքի  բարելավված 
պայմաններով,  ագրոզբոսաշրջության  երթուղիների ցանցում ծառայությունների
բարձր որակով։

Աղտևի Հովիտ ՏԱԽ-ի նպատակները

 Նպատակ 1 ՏԱՐԱԾՔԻ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ՃԱՆԱՉՎԱԾՈՒԹՅԱՆ և


ԳՐԱՎՉՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ
 Նպատակ 2․ ՏԱՐԱԾՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ
 Նպատակ 3. ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԺԵՇՂԹԱՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԵՋ
«Ծիլի Ծով» ՏԱԽ

ԾԻԼԻ ԾՈՎ ՏԱԽ-ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Մենք, Ծիլի Ծով ՏԱԽ-ի անդամներս, հիմք ընդունելով տեղական


դերակատարների համատեղ կառավարման նոր մշակույթը, ստանձնում ենք
պատասխանատվություն խթանելու տարածքի ռեսուրսների արդյունավետ
օգտագործումը, աջակցելու նորարարական տեխնոլոգիաների և գիտելիքահեն
տնտեսությունների զարգացմանը, նպաստելու բնակիչների կենսամակարդակի
բարձրացմանը, խրախուսելու տեղացիներին չարտագաղթել և հեռացածներին տուն
վերադառնալ։

ԾԻԼԻ ԾՈՎ ՏԱԽ-ի ՏԵՍԼԱԿԱՆ

Ծիլի Ծով ՏԱԽ-ի բնակիչների համար այլևս անցյալ են պատերազմի


դժվարությունները, կասեցված է արտագաղթը և այն գրավիչ տարածք է մշտական
բնակության համար։

2026 թ․-ին մեր ՏԱԽ-ի տարածքը հոգևոր-մշակութային և կրթական ճանաչված


կենտրոն է՝ իր զարգացած ենթակառուցվածքներով, արդյունավետ
գյուղատնտեսությամբ, տեղական բրենդային արտադրանքով և զբոսաշրջային
գրավչությամբ։

ԾԻԼԻ ԾՈՎ ՏԱԽ-ի ՆՊԱՏԱԿՆԵՐ

ՆՊԱՏԱԿ 1. Տեղական տնտեսության բազմազանեցված արժեշղթաների կայուն, ներառական


զարգացում

ՆՊԱՏԱԿ 2․ Բնակչության արժանապատիվ կենսապայմաններ և կյանքի որակ

ՆՊԱՏԱԿ 3․ Տարածքի ճանաչելիություն և զբոսաշրջային գրավչություն

You might also like