You are on page 1of 21

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայկական լեռնաշխարհը բնական պայմանների յուրօրինակությամբ


ֆիզիկաաշխարհագրական առանձին միավոր է: Հայկական լեռնաշխարհը հայ
ժողովրդի բնօրանն է և ժամանակակից մարդու ծագման ու ձևավորման օջախներից
մեկը: Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքով, տեղանքի բացարձակ
բարձրությունների զգալի տարբերություններով ու բազմաթիվ այլ հատկանիշներով
պայմանավորված՝ խիստ առանձնահատուկ են կլիման, լանդշաֆտները և
համապատասխան բուսական ու կենդանական աշխարհները: Դրանց
փոփոխությունները կատարվում են վերընթաց գոտիականության
օրինաչափություններով: Հողածածկույթի բազմազանությամբ ու բնակլիմայական
յուրահատկություններով են պայմանավորված բուսական ու կենդանական
աշխարհների առանձնահատկություններն ու բազմազանությունը: Լեռնաշխահն
արտակարգ հարուստ ու խայտաբղետ է բույսերի տեսակային կազմով: Հայկական
լեռնաշխարհում հաշվվում են ավելի քան 300 տեսակ բնաշխարհիկ, բազմաթիվ
մնացուկային բույսեր, հազարավոր ներմուծված տեսակներ: ՀՀ-ում կան շուրջ 3500
տեսակ բարձրակարգ անոթավոր բույսեր, մեծաթիվ են նաև սնկերը, ջրիմուռները,
մամուռները, քարաքոսերը: Առաջին անգամ Հայաստանում է նկարագրվել բույսերի
400 տեսակ, որոնցից 106-ը բնաշխարհիկ են: Կան նաև 150-200 մնացուկային և 154
հազվադեպ բուսատեսակներ: Հայաստանը երկրագնդի այն սակավաթիվ
անկյուններից է, որտեղ առատ են նաև մշակաբույսերի վայրի ազգակիցները՝ ցորենը,
աշորան, գարին, վարսակը, ոլոռը, հատապտղային, կորիզավոր, ընդավոր և այլ
բուսատեսակներ: Հարուստ ու բազմազան է նաև Հայկական լեռնաշխարհի
կենդանական աշխարհը, այն պատկանում է պալեոարկտիկական մարզի
միջերկրածովային ենթամարզին: Հայաստանի Հանրապետությունում տարածված է
ավելի քան 17500 կենդանատեսակ, որից մոտ 15 հզ-ը՝ միջատներ:
Ողնաշարավորների խումբը կազմված է ավելի քան 500 տեսակից, այդ թվում՝
թռչուններ՝ 351, կաթնասուններ՝ 86 (վայրի ոչխար, բեզոարյան այծ, գորշ արջ, գայլ,
շնագայլ, բորենի, պարսկական սկյուռ և այլն), սողուններ՝ 50 (հայկական իժ, գյուրզա,
վիշապ և այլն), ձկներ՝ 39 (3-ը՝ բնաշխարհիկ, այդ թվում՝ Սևանի իշխանը և այլն),
երկկենցաղներ՝ 8 (լճագորտ, կանաչ դոդոշ, փոքրասիական գորտ, սովորական
ծառագորտ և այլն):
Հայաստանում դեռևս վաղ անցյալից կարևորվել են բնօգտագործման ու
բնապահպանության խնդիրները, խստորեն հետևել են անհարկի ծառահատումներին
ու որսագողությանը, հատուկ պատիժներ են սահմանվել նաև այդ ոլորտի
օրինախախտումների համար: Միաժամանակ արհեստական տնկարկների և
կենդանիների բուծման ճանապարհով վերականգնել են բուսական ու կենդանական
աշխարհի պաշարները:
Բնապահպանական կարևոր խնդիրներ են նաև հազվագյուտ և անհետացող բույսերի
ու կենդանիների պահպանությունը, հողերի էրոզիայի կանխումը, բնական
լանդշաֆտների պահպանությունը և այլն: Այդ նպատակով ստեղծվել ու ընդլայնվում
է արգելոցների, արգելավայրերի ու ազգային պարկերի ցանցը:
Այդուհանդերձ, բնապահպանության ամենաարդյունավետ միջոցը խելամիտ
բնօգտագործումն է, բնության հետ մարդու և հասարակության ներդաշնակ
հարաբերությունների հաստատումը: 
ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԻ ԲՈՒՍԱԿԱՆ և ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ
Արդեն առիթ ենք ունեցել նշելու, որ Հայաստանի փոքր տարածքը բնության
հակադրությունների երկիր է: Ապացուցված է նաև նրա բուսականության,
կենդանական աշխարհի զարմանալի բազմազանությունը, որը հետևանք է տարածքի
բնապատմական զարգացման առանձնահատկությունների, աշխարհագրական դիրքի
և լեռնային բնույթի:
Երկրաբանական վաղ անցյալում այստեղ աճել է արևադարձային և
մերձարևադարձային բուսականությունը: Հնագույն սառցապատումների ժամանակ
միմյանց հաջորդող ցուրտ, խոնավ և շոգ ու չոր կլիմաների ներգործությամբ
առաջացել են նոր բուսատեսակներ:
ՀՀ-ում հանդիպում է 3200 բարձրակարգ բուսատեսակ. գրեթե այնքան, ինչքան մեր
տարածքը հարյուրապատիկ անգամ գերազանցող Արևելաեվրոպական
հարթավայրում:
Մեր բուսական աշխարհի ներկայացուցիչների 120 տեսակը էնդեմիկ է, և դրանցից
շատերը գիտության մեջ կոչվում են Հայաստանի տարբեր մասերի անուններով:
Օրինակ ՝ պատատուկ հայկական, ոզնաթուփ հայկական, օշինդր հայաստանյան,
«Հայաստանի արմատ» ՝ տորոն, սզնի Զանգեզուրի, կաղնի արաքսյան:
Բազմազան է նաև Հայաստանի Հանրապետության կենդանական աշխարհը.
հանդիպում է 12000 կենդանատեսակ: Դրանցից կաթնասուններ են 75-ը, թռչուններ ՝
302, սողուններ ՝ 43-ը, անողնաշարավորներ ՝ ավելի քան 11000-ը: Շատ
կենդանատեսակներ հատուկ են միայն հայկական լեռնաշխարհին և հարակից
տարածքներին: Դրանցից են հայկական վայրի ոչխարը, բեզուարյան այծը,
կովկասյան փասիանը, հայկական եղջերավոր օձը և այլն:
Բուսականության տեսակային կազմի տարածքային տարբերությունը համընկնում է
կլիմայի և հողերի վերընթաց գոտիականությանը:
Կենդանական աշխարհի տեղաբաշխումն իր հերթին համապատասխանում է
բուսական գոտիների դասավորությանը: Սակայն կենդանիների շարժունակության
պատճառով շատ տեսակներ հանդիպում են գրեթե բոլոր գոտիներում:

Անապատային և կիսաանապատային գոտի: Բուսականությունը տարածվում է


Արարատյան գոգավորության ցածրադիր մասերում: Բուն անապատային
բուսատեսակները հանդես են գալիս կղզիների ձևով ՝ Արարատյան դաշտի
աղուտներում և ավազուտներում: Հաճախակի հանդիպող բուսատեսակներն են
ծառանման օշինդրը, հազարատերևուկը, ինչպես նաև վաղանցիկ բույսերը, որոնցից
ամենատարածվածն աղածաղիկն է: Դրանք ունեն զարգացած արմատային
համակարգ, որը հողի խորքից անհրաժեշտ քանակությամբ ջուր վերցնելու
հնարավորություն է տալիս: Ճյուղերը ցախանման են, տերևները ՝ մանր, երբեմն
մասսալի, որը նվազեցնում է ջրի գոլորշիացումը:
Գետերի ողողատների ճահճոտ վայրերում մեծ տարածում ունեն եղեգնուտներն ու
ջրային բույսերը: Շամբուտներում հանդիպում են վարազը և եղեգնակատուն:
Արարատյան գոգավորության կիսաանապատներում 1000-1400մ բարձրությունների
վրա տարածված են հոտավետ օշինդրը, կապառը, ջանգյուլումը և անթառամ
ծաղիկները:
Ամռանը դրանք բացառությամբ օշինդրի, չորանում են:
Այս գոտում տարածված թռչուններից են օձակեր բազեն, արագիլը և լորը:
Կենդանիներից հաճախ հանդիպում են աքիսը, համստերը և այլն:Տարածված են
թունավոր օձերը և միջատները:

Լեռնային չորասեր բուսականության գոտի: Այն տարածվում է հատկապես Ուրծի,


Երանոսի, Վայքի լեռների քարքարոտ հողերում: Շատ են չորասեր, սուր փշեր
ունեցող մանրատերև մացառուտները, գաճաճ ծառերը: Տարածված են դեղատու,
եթերայուղատու և թելատու բույսերը: Լեռնային չորասեր բուսականության գոտում
բնորոշ են բեզուարյան այծը, վայրի ոչխարը և այլ խոտակերների որսով հրապուրված
Արաքսի հովտից թափանցած հովազը: Այս 3 կենդանատեսակներն էլ անհետացման
վտանգի տակ են: Այդ պատճառով գրանցված են միջազգային Կարմիր գրքում: Դրանց
որսը արգելված է:

Տափաստանային գոտու բուսականությունը: Մեր հանրապետությունում տարածված


է 1400-2400մ բարձրություններում: Այս գոտուն բնորոշ է փետրախոտային,
սիզախոտային, իսկ բարձրադիր մասում ՝ հացազգի-տարախոտային
բուսականությունը:

Տափաստանային գոտի: Համեմատաբար շատ են կրծողները և թռչունները, քիչ են


սողունները և երկկենցաղները: Լայն տարածում ունեն ճագարամուկը,
գետնասկյուռը, դաշտամուկը, խլուրդը, իսկ գիշատիչներից հանդիպում են
ժանտաքիսը: Թռչուններից նշանավոր են միջատակեր սարյակները, սևճակատ
շամփրուկը, որոնք սնվելով մշակաբույսերին վնասող միջատներով ՝ մեծ օգուտ են
տալիս գյուղատնտեսությանը:

Անտառային գոտի: Այն իր ուրույն տեղն ունի հանրապետության բուսական


աշխարհում: Առանձնանում են 2 համեմատաբար ընդարձակ անտառային
զանգվածներ ՝ հյուսիսարևելյան և հարավարևելյան: Հյուսիս-արևելքում տարածքի
անտառապատվությունը կազմում է շուրջ 30%:
Այստեղի հիմնական ծառատեսակը արևելյան հաճարենին է, որի անտառը տեղ-տեղ
ընդմիջում է կաղնուտներով և սոճուտներով:
Հարավ-արևելյան անտառային զանգվածը գրավում է փոքր տարածություն և
գլխավորապես բաղկացած է վրացական կաղնուց: Հանդիպում են նաև արաքսյան
կաղնի, հացենի, թխկի, ընկուզենի և այլ ծառատեսակներ:
Զանգեզուրի Ծավ գետի ավազանում պահպանվել է սոսու պուրակը, որը միակն է
հանրապետությունում: Այն հեթանոսության ժամանակաշրջանում համարվել է
յուրօրինակ սրբավայր, որտեղ քրմերն իրենց աղոթքներն էին կարդում և սոսու
տերևների սոսափյունով գուշակություններ են անում:
Հայաստանի անտառներն ունեն հիմնականում էկոլոգիական ՝ հողապահպան,
ջրապահպան ու կլիմայակարգավորող նշանակություն: Սահմանափակված է այս
անտառների արդյունաբերական հատումը: Թույլատրվում է սանիտարական
անտառահատումը ՝ անտառվերականգնման նպատակով: Անտառները հարուստ են
վայրի, պտղատու ծառերով և հատապտուղների թփերով:
Անտառների կենդանական աշխարհը հարուստ է կաթնասուններով: Հյուսիսում
հանդիպում են այծյամ, լուսան, գորշ արջ, վարազ, իսկ Զանգեզուրում ՝ մացառախոզ,
շնագայլ, սիրիական արջ,ժայռածերպերին ՝ բեզուարյան այծ:

Մերձալպյան և ալպյան գոտի: Բուսականությունը տարածվում է 2000-2200 մետրից


բարձր: Մերձալպյան գոտու ստորին մասում տիրապետում են 1 մետր և ավելի
բարձրություն ունեցող մեծատերև խոտաբույսերը:
Բուն ալպյան բուսականությունը հանրապետության հյուսիսում սկսվում է 2700-
2800մ, իսկ հարավում ՝ 2900-3000մ բարձրություններից և ընդգրկում բարձր լեռների ու
լեռնաշղթաների մերձգագաթային հատվածները: Դաժան կլիմայի պատճառով
բույսերը գետնատարած են, ունեն մի քանի սանտիմետրերից մինչև 10-15սմ
բարձրություն: Բազմազան ծաղիկներով զարդարված մարգագետինները հեռվից
թողնում են գույնզգույն գորգերի տպավորություն և այդ պատճառով հայտնի են նաև
ալպյան գորգեր անունով:
Մերձալպյան և ալպյան գոտին աչքի է ընկնում թռչունների, միջատների և գույնզգույն
թիթեռների առատությամբ: Այս գոտին իր փարթամ խոտհարքներով ու
արոտավայրերով բացառիկ նշանակություն ունի անասնապահության համար:

Լանդշաֆտները: Վերընթաց գոտիականություն

ՀՀ տարածքում ուղղաձիգ ուղղությամբ հերթափոխվում են հետևյալ 5 վերընթաց


լանդշաֆտային գոտիները. անտառակիսաանապատային, լեռնատափաստանային,
լեռնաանտառային, մերձալպյան ու ալպյան և ձյունամերձ:
Լանդշաֆտային գոտիականւթյան առաջացման գլխավոր պատճառը վերընթաց
ուղղությամբ ջերմության և խոնավության փոփոխությունն է:
ՀՀ լանդշաֆտային գոտիաիկանության մեջ նկատելի են մի քանի
օրինաչափություններ: Ներքին գոգավորություններում անտառային գոտին
հիմնականում բացակայում է, իսկ Փոքր Կովկասի լեռնային համակարգերի
արտաքին հողմակողմ լանջերին միևնույն լանդշաֆտների սահմանները ներքին
գոգավորությունների համեմատ մի քանի հարյուր մետրով ավելի ցածր են:

Անապատակիսաանապատային լանդշաֆտների գոտի: Այս գոտում անապատային


լանդշաֆտները տարածված են կղզյակներով և առանձին համատարած գոտի չեն
առաջացնում: Այստեղ են տարածվում աղուտները:
Կիսաանապատային լանդշաֆտներ: Մշակվող տարածքներում լեռնային գորշ
հողերը բարելավվել են և դարձել են ոռոգելի:
Գարնանային անձրևների շրջանում կիսաանապատը ծածկվում է կարճակյաց
բուսականությամբ, որը ամռանը չորանում է:
Անապատակիսաանապատային գոտին զբաղեցնում է հանրապետության տարածքի
10%-ը, այն ջերմասեր մշակաբույսերի տարածման հիմնական շրջանն է:

Լեռնատափաստանային լանդշաֆտներ: ՀՀ տարածքում ունեն ամենամեծ


տարածումը: Առանձնանում են երկու լանդշաֆտային ենթագոտի՝ չոր
լեռնատափաստանային և սևահողային տափաստանային:

Չոր լեռնատափաստանային ենթագոտի: Չոր լեռնատափաստանները


հանրապետության հյուսիս-արևելքի և Զանգեզուրի նախալեռներում վարելահողերի
ընդարձակման ու բնափայտի մթերման նպատակով մարդու դարավոր
ներգործության արդյունքում առաջացած հետանտառային լանդշաֆտներ են: Դրանք
ձևավորվել են մերձարևադարձային՝ չափավոր տաք և մեղմ ձմեռներով կլիմայի
պայմաններում: Այս լանդշաֆտները զբաղեցնում են ՀՀ մոտ 15%-ը:

Սևահողային տափաստանների ենթագոտի: Ձգվում է չոր լեռնատափաստաններից


բարձր՝ մինչև 2000-2400մ բարձրությունները՝ զբաղեցնելով ՀՀ մոտ 25%-ը:
Սևահողային տափաստանները հիմնականում ձևավորվել են լավային
սարավանդներում և բարձրադիր գոգավորությունների հատակին: Այս ենթագոտի
բնութագրվում է տաք ամառով և ցուրտ ձմեռով, տեղումների տարեկան քանակը
հասնում է 600-700մմ-ի:
Լեռնային համեմատաբար ցուրտ կլիմայի պայմաններու օրգանական նյութերի
քայքայումը հողում մինչև վերջ չի կատարվում: Դա նպաստում է հումուսի
ավելացմանը: Գոտու վերին սահմանի մոտ ձևավորվում են մարգագետնային
տափաստաններ:

Լեռնաանտառային լանդշաֆտներ: Զբաղեցնում են հանրապետության


հյուսիսարևելյան և հարավարևելյան շրջանները՝ Փոքր Կովկասի լեռնային
համակարգի հիմնականում հողմակողմ լանջերը: Դրանք կազմում են ՀՀ տարածքի
մոտ 10%-ը: Հյուսիսարևելյան՝ համեմատաբար խոնավ շրջաններում անտառի վերին
սահմանը հասնում է մինչև 2000մ, իսկ հարավ-արևելքում՝ Զանգեզուրում մինչև 2400մ
բարձրությունները:

Մերձալպյան ու ալպյան լանդշաֆտներ: Հանրապետության հյուսիսում սկսվում են


շուրջ 2000մ, իսկ հարավում՝ 2400մ բարձրություններից: Դրանք ձևավորվել են ցածր
ջերմաստիճանների և համեմատաբար առատ խոնավության պայմաններում:
Ձյունամերձ լանդշաֆտներ: Տարածվում են բարձր լեռների գագաթային մասերում՝
3500մ վեր: Այդտեղ տիրապետող են մերկ ժայռերը, ձյան բծերը ու եռանդուն
սառնամանիքային հողմահարումը: Բուսածածկույթ չի գոյանում: Ամենուրեք ավազ է:

Բնաօգտագործման ու բնապահպանության հիմնախնդիրները

Հանրապետության բնական միջավայրի պահպանության հիմնախնդիրները


պայմանավորված են բնածին և մարդածին մի շարք գործոններով: Բնածին
գործոններից են մակերևույթի լեռնային բնույթը, միջլեռնային գոգավորությունների
ցամաքայնությունը ու ջրասակավությունը, տարածքի բարձր սեյսմիկությունը,
հողասակավությունն ու անտառասակավությունը: Վերջիններս մարդկանց
արտադրական գործունեության ընթացքում բնական միջավայրը դարձնում են
առավել խոցելի և պահպանում են մեծ ջանքեր դրա կայունությունն ապահովելու
համար: Մակերևույթի
լեռնային բնույթը, բարձր սեյսմիկությունն ու միջլեռնային գոգավորությունների
առկայությունը ուղղակիորեն ազդում են տարածքի յուրացման, կառուցապատման,
ձեռնարկությունների տեղաբաշխման վրա և երբեմն անհնարին են դարձնում
տնտեսական գործունեությամբ զբաղվելը: Ջրասակավություն
ու հողասակավությունն ուղակի պայմանավորում են գյուղատնտեսական
արտադրության կառուցվածքն ու տեղաբաշխումը: Անտառասակավությունը և
անտառների շարունակվող կրճատումն առաջացնում են տարաբնույթ էկոլոգիական
տեղական խնդիրներ: Բնական միջավայրի
փոփոխության մարդածին գործոններն ավելի բազմազան են: Դրանք հիմնականում
կապված են նյութական արտադրության ճյուղերի ՝ արդյունաբերության,
գյուղատնտեսության և տրանսպորտի հետ: Քննարկենք մեր
հանրապետությունում օդային և ջրային ավազանների, հողային ռեսուրսների,
բուսական և կենդանական աշխարհի պահպանության հիմնախնդիրները:
Բնակավայրերի օդային ավազանների մաքրության ապահովման արդյունավետ
միջոց են մի կողմից կանաչ տնկարկների ընդարձակումը, մյուս կողմից ՝ դրանց
կրճատման դեմ ուղղված հետևողական պայքարը:
Մեզանում արտակարգ նշանակություն ունի նաև բուսական և կենդանական
աշխարհի պահպանության հիմնահարցը: Բնակչության կողմից ուտելի բույսերի,
դեղաբույսերի և դաշտային ծաղիկների հավաքը կատարվում է անխնա կերպով.
ավերվում է բույսերի արմատային համակարգը, ինչը հանգեցնում է այդ
բուսատեսակների ոչնչացմանը:
Արդյունավետ չեն օգտագործվում խոտհարքները ու արոտավայրերը: Անասունների
գերարածեցումը մի կողմից նոսրացնում է բուսածածկույթը, մյուս կողմից ՝ նպաստում
մոլախոտների տարածմանը: Առավել
հրատապ է համարվում անխնա օգտագործման հետևանքով կրճատվող
անտառապատ տարածքների ոչնչացման եզրին հասած արժեքավոր
բուսատեսակների ու կենդանատեսակների պահպանությունը: Դրա համար կազմվել
են բույսերի և կենդանիների «Կարմիր գրքեր», ստեղծվել են հատուկ պահպանվող
տարածքներ:

Կենդանաբանական այգի

Կենդանաբանական այգին հիմնադրվել է 1940թ.:


Հիմնախնդիրներն են վայրի գենոֆոնդի պահպանումը, անազատ պայմաններում
հազվագյուտ և ոչնչացող տեսակների բազմացումը, կլիմայավարժեցման մեթոդների
ուսումնասիրումը, հիվանդությունների կանխարգելումը, ինչպես նաև
բնապահպանական գիտելիքների տարածումը:
Կենդանաբանական այգու վանդակներում կամ ցանկապատված տարածքներում
պահպանվում են կենդանիների և թռչունների շուրջ 183 տեսակ, որից 34-ը գրանցված
են բնության պահպանության Կարմիր գրքում, իսկ 50-ը ՝ Կարմիր գրքում:

Կենդանական աշխարհի օբյեկտներ

Կենդանական աշխարհի օբյետկները կարող են օգտագործել ֆիզիկական և


իրավաբանական անձինք՝ գյուղատնտեսական (ընտրասերում, հողառաջացում),
արդյունագործական (որսորդություն, ձկնորսություն, հավաքչություն, այդ թվում՝
կենդանիների կենսագործունեության արգասիքների հավաքում և մթերում),
սոցիալական, բնապահպանական, գեղագիտական, գիտահետազոտական և
կրթական նպատակներով: Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործումը
թույլատրվում է բացառիկ դեպքերում՝ գիտահետազոտական, արհեստական և
բնական պայմաններում՝ դրանց վերարտադրության նպատակով՝ ՀՀ
Կառավարության որոշմամբ:
Կենդանական աշխարհի օբյեկտների պաշտպանության նպատակով արգելվում է
կենդանատեսակների ապօրինի ներմուծումը ՀՀ, կլիմայավարժեցումը և
ընտրասերման համար օգտագործումը, կենսատեխնոլոգիաների միջոցով ստացվող
ձևափոխված նոր կենդանի օրգանիզմների ինքնակամ օգտագործումը, կենդանիների
նկատմամբ դաժան վերաբերմունքը և խոշտանգումը: Կենդանական աշխարհի
օբյեկտների և դրանց ապրելավայրերի անվտանգությունը, ինչպես նաև կենդանիների
կենսագործունեության առանձնահատկությունների անխաթարությունն ապահովելու
նպատակով նախատեսվող տնտեսական, շինարարական, սոցիալիական և այլ
գործունեություն իրականացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Կենդանական աշխարհի հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող օբյեկտների
պահպանության նպատակով դրանք ընդգրկվում են Կարմիր գրքում, կազմավորվում
են բնության հատուկ պահպանվող տարածքներ: Արգելվում է ցանկացած
գործունեություն, որը հանգեցնում է ՀՀ Կարմիր գրքում գրանցված
կենդանատեսակների թվաքանակի կրճատման և դրանց ապրելավայրերի վիճակի
վատթարացման:

Կենդանական պաշարներ

Ըստ նշանակության՝ կենդանական պաշարները լինում են որսաարդյունագործական,


բնապահպանական, գիտական, մշակութային և գեղագիտական:
Որսաարդյունագործական կենդանիները որսվում և օգտագործվում են
ժողտնտեսության տարբեր բնագավառներում:
ՀՀ-ում հանդիպող կաթնասուններից որսի օբյեկտ են բեգոարյան այծը, այծյամը,
ճահճակուղբը, կզաքիսը, աքիսը, շնագայլը, աղվեսը, անտառային կատուն,
նապաստակը և այլն, թռչուններից՝ կովկասյան մայրեհավը, քարակաքավը,
մոխրագույն կաքավը, թխակապույտ աղավնին, կռնչան բադը, սուզաբադը,
կտցարների որոշ տեսակներ, սև փարփարը, լորը, արոսը և այլն: ՀՀ ջրավազանները
(բնական և արհեստական) հարուստ են արժեքավոր ձկնատեսակներով՝ իշխան,
կոդակ, բեղլու, կարմրախայտ, ծածան, հաստաճակատ, սիգ և այլն, և ծովային
կենդանատեսակներով՝ խեցգետին, ծովային խեցգետին և այլն: Արդյունագործ,
ձկնորսության 90%-ն իրականացվում է Սևանա լճում: 2004-ին ձկան որսը կազմել է
512 տ, խեցգետնինը՝ 69 տ:
Բնապահպանական (միջավայրաստեղծ) կենդանիներն ունեն կարևոր էկոլոգիական
նշանակություն: Մեծ է միջատների դերը բույսերի փոշոտման, ինչպես նաև
բուսաբուծության զարգացման գործում: Բազմաթիվ կենդանիներ ոչնչացնում են
վնասակար միջատներին ու կրծողներին, մյուսները կատարում են սանիտարների
դեր. շրջակա բնական միջավայրը մաքրում են թույլ և հիվանդ կենդանիներից: Հողում
բնակվող մի շարք կենդանիներ փխրեցնում են հողը, բարելավում կառուցվածքը:
Ջրում բնակվող փափկամարմինների և խեցգետնակերպների որոշ տեսակներ
մաքրում են ջրավազանները թունավոր նյութերից:

Կենսաբանական բազմազանություն

Կենսաբանական բազմազանությունը հասարակության կենսագործունեության,


հարատևության և սոցիալ-տնտեսական զարգացման հիմքն է: ՀՀ աշխարհագրական
դիրքը և ռելիեֆը նպաստել են կենսաբանական բազմազանության մեծ տեսականու՝
հարուստ բնաշխարհիկության և ագրոկենսաբազմազանության ձևավորմանը: ՀՀ
տարածքում հայտնաբերված են մոտ 3500 տեսակի բարձրակարգ ծաղկավոր
բույսեր, ավելի քան 17500 կենդանատեսակներ, որոնցից մոտ 500-ը՝
ողնաշարավորներ: Ցածրակարգ բույսերի և միկրոօրգանիզմների քանակությունն
անցնում է մի քանի տասնյակ հազարից: ՀՀ կենսաբանական բազմազանությունը
հարուստ է տնտեսապես արժեքավոր տեսակներով: Բույսերի մոտ 2000 տեսակներ
օժտված են սննդարար, կերային, դեղատու, ներկատու, եթերայուղատու, մեղրատու,
խեժատու, մի շարք կենդանիներ՝ մորթատու, մսատու և այլ հատկանիշներով:
Հասարակության զարգացմանը զուգընթաց ընդլայնվում է կենսաբանության
բազմազանության բաղադրիչների ներգրավումը մարդու գործունեության տարբեր
ոլորտներում:
Կենսաբանության բազմազանության օգտագործումը ՀՀ-ում ընթացել է
տարերայնորեն, առանց հաշվի առնելու բուսական և կենդանական պաշարների
վերարտադրության ապահովման բնական հնարավորությունները: Դրա պատճառով
աստիճանաբար տեղի են ունեցել տեսակների դեգրադացիա և ոչնչացում՝
հանգեցնելով կենսաբանական բազմազանության աղքատացման: 
Կենսաբանական բազմազանության պահպանությունը համընդհանուր էկոլոգիական
խնդիր է: Բուսական և կենդանական աշխարհների յուրաքանչյուր տեսակի կորուստը
կարող է վճռական նշանակություն ունենալ էկոհամակարգերի ամբողջության,
հավասարակշռության ապահովման, մարդկանց առողջության և կայուն զարգացման
համար: Կենսաբանական պահպանության հիմնական խնդիրներն են բուսական և
կենդանական աշխարհների տեսակային բազմազանության ամբողջականության
ապահովումը, բուսական, և կենդանական, աշխարհների օբյեկտների ապօրինի
օգտագործման կանխումը և պաշտպանումը վնասատուներից, հիվանդություններից
ու բնական աղետներից:

Ֆլամինգոներ

Հայտնի է 3, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ սովորական ֆլամինգոն աշնանային չվահյուր է,


հազվագյուտ: Մարմնի երկարությունը 125-145 սմ է, թևերի բացվածքը՝ 140-165 սմ,
կենդանի զանգվածը՝ 3,4-4 կգ: Թռիչքի ընթացքում նկատելի են անսովոր երկար վիզը,
հետ տարածած ոտքերը: Փետրածածկն ամբողջությամբ բաց վարդագույն է, թևերը՝
մուգ վարդագույն ու սև հատվածներով: Կտուցը վարդագույն է, ծայրը՝ սև, հաստ,
ներքև կեռված: Ոտքերը վարդագույն են, մատները՝ լողաթաղանթավոր:
Երիտասարդի ընդհանուր գունավորումը մոխրագույն-դարչնագույն է, կտուցը՝
մոխրագույն՝ սև ծայրով, ոտքերը՝ մոխրագույն: Կեր է որոնում ծանծաղուտներում՝
դեպի ոտքերը ջրում ընկղմած կտուցը աջ ու ձախ տանելով: Սնվում է միջատներով,
խխունջներով, խեցգետնակերպներով: ՀՀ- ում հանդիպում է գարնանային և
աշնանային չուի ընթացքում՝ Սևանա լճի և Արարատյան դաշտի ձկնաբուծական
տնտեսություններում: Գարնանային վերադարձը մարտի 2-րդ կեսին է: Ձագերը բնից
դուրս են գալիս 64-65-րդ օրը: Աշնանային չուն՝ հոկտեմբերի 2-րդ կեսին: 1933-ից ի
վեր հանրապետությունում հայտնի է ֆլամինգոի չուի 17 դեպք (11-ը՝ Սևանի
ավազանից, 6-ը՝ Արարատյան դաշտի ջրավազաններից): ՀՀ տարածքը, որպես չուի
ճանապարհ, օգտագործվում է, երբ հիմնական ուղիներում այն դժվարացնող լուրջ
պատճառներ են առաջանում: Ապրիլ-հունիսին ՀՀ տարածքում հայտնվում են
մոլորված հասուն ու Երիտասարդ անհատներ: ՀՀ-ում առաջին հավաստի բնադրումը
հաստատվել է 1994- 1995-ին, ապա՝ 2000-02-ին: Որսն արգելված է: Գրանցված է ՀՀ
Կարմիր գրքում:

Փոքր ձկնկուլ

Նստակյաց է, սահմանափակ տարածված: Մարմնի երկարությունը 45-55 սմ է, թևերի


բացվածքը՝ 80-90 սմ, կենդանի զանգվածը՝ 0,6-1 կգ Գլուխը և վիզը մուգ դարչնագույն
են, առանձին դեպքերում՝ բաց դարչնագույն կամ շիկակարմիր: Գլուխը, վիզը,
վերնապոչը սպիտակ խայտերով են, աշնանը՝ միատարր մուգ դարչնագույն:
Տարածված է Արարատյան դաշտի բնական ու արհեստ, ջրավազաններում,
ճահճուտներում, մասնավորապես՝ Արմաշի ձկնաբուծ. տնտեսության 20-ից ավելի
լճակներում, որոնք հարմար են գաղութային բնադրման համար: Գաղութները
համատեղում են տառեղների մի շարք տեսակների (դեղին, սպիտակ, փոքր) և
իրիսների (տարգալակտուց, քաջահավ) հետ, առանձին դեպքերում բնադրում են
առանց այլ տեսակների համակեցության: Գաղութում գերիշխող է. թվաքանակով և
ճկուն կենսակերպով բնադրողներից ամենաարագընթացն է: Բարձր կարգի լողորդ է
և սուզորդ, կեր է հայթայթում ջրի մակերեսին և խորքերում: Սնվում է արդյունագործ,
նշանակություն չունեցող մանր ձկներով: Բնադրում է ապրիլին՝ եղեգի մացառ¬
ներում՝ 3-4 շարքերով (գաղութում՝ մոտ 200-500 բույն): Ձվադրում է մայիսին կամ
հուլիսի սկզյփն: Դնում է 47 մմ տրամագծով, երկնագույն երանգով 4-6 ձու:
Թխսակալում են էգը և արուն՝ 23-25 օր: Առաջին ձագերը հայտնվում են մայիսի 2-րդ
կեսին, զանգվածաբար՝ հունիսի ընթացքում: Ձագերը բնից դուրս են գալիս հուլիս-
սեպտեմբերին՝ 25-28 օրականում:

Փայտոջիլներ

Հայտնի են 2-2,5 հզ. մակաբույծ, գիշատիչ և բուսակեր տեսակներ: ՀՀ-ում, որպես


արտաքին մակաբույծ, հայտնի է անկողնու փայտոջիլը կամանկողնու մլուկը:
Փայտոջիլները ապրում են հիմնականում բնակարաններում, փայտե կահույքի մեջ,
ճագարանոցներում:
Սնվում են գիշերը՝ միայն արյունով. յուրաքանչյուր անգամ 1 անհատը կլանում է 7 մգ
արյուն, տևում է մինչև 15ր: Սնվում են 24-48 ժ մեկ: Առանց սնվելու կարող են ապրել
մինչև 1,5 տարի: Զարգանում
են ոչ լրիվ կերպարանափոխությամբ: Էգը օրական արտազատում է մինչև 12, իսկ
կյանքի ընթացքում՝ մինչև 500 ձու: Բարենպաստ ջերմաստիճանի դեպքում 21-22
օրում ձվից դուրս է գալիս թրթուրը: Փայտոջիլները մեծ վնաս են
հասցնում անասնապահությանը, հատկապես՝ թռչնաբուծությանը:

Փայտփորներ
 Հայտնի է 209, ՀՀ-ում՝ 7 տեսակ՝ խայտաբղետ փայտփոր, կանաչ փայտփոր, սև
փայտփոր, իսկ միջին, սիրիական, սպիտակամեջք փայտփորի և վիզգցուկի
կենսակերպն ուսումնասիրված է մասնակի:
Փայտփորի պոչի կոշտ փետուրների կառուցվածքը հնարավորություն է տալիս այն
օգտագործել որպես հենարան՝ ծառի ուղղահայաց ճյուղերով դեպի վեր մագլցելիս:
Թռչում են կարճ տարածություններ՝ արագ ու ծանր, ալիքաձև հետագծով:
Փչակաբնակներ են: Կտուցը հզոր է, սրածայր՝ հարմարված ծառի բունը փորելուն:
Միջատակեր են, մասնավորապես գերադասում են սնվել ծառերի վնասատու
բզեզների թրթուրներով ու ձվերով, հարսնյակներով: Երկար լեզուն հարմար գործիք է՝
կերը դուրս բերելու ծառի կեղևի կամ փտած բնի խորքից:

Փասիաններ
Հայտնի է մոտ 180, ՀՀ-ում՝ 6 տեսակ՝ թուրաջ, չոր, կաքավ, վայրի հնդկահավ,
անդրկովկասյան փասիան, քարակաքավ:
Միջին մեծության թռչուններ են (կենդանի զանգվածը՝ 80-120 գ-ից 6 կգ): Կտուցը կարճ
է, ամուր, ոտքերը՝ ուժեղ՝ հարմարված քայլելուն և վազելուն, թևերը՝ կարճ, լայն:
Արուներն էգերից խոշոր են, ավելի վառ գունավորված:

Փոքր իրիկնաչղջիկներ
ՀՀ-ում չափազանց հազվադեպ տեսակ է. հանդիպում է հս. և հվ. անտառաշատ
տարածքներում: Թաքնվում է ծառերի փչակներում, կեղևի տակ կամ անտառում՝
փայտե շինությունների գերանների միջև: Միջին չափի է: Մարմնի երկարությունը 58-
72 մմ է, պոչինը՝ 37-48 մմ, նախաբագկինը՝ 42-46 մմ.: Մազածածկը խիտ է, հիմքի մոտ՝
գորշ շագանակագույն, ծայրամասում՝ բաց շագանակագույն՝ մետաքսափայլ: Որսի է
դուրս գափս շատ վաղ, երբեմն՝ արևը դեռ մայր չմտած: Սնվում է ան վնասատու
միջատներով և նրանց թրթուրներով: Գարնան վերջ-ամռան սկգբին ծնում է 1 ձագ,
որին մայրը 15-20 օր իր հետ թռիչքի է տանում:

Փոքր խլուրդ
ՀՀ-ում տարածված է հյուսիսարևելյան անտառների ենթագոտուց մինչև Ծաղկունյաց
լեռնաշղթա: Հանդիպում է նաև Արա գյուղ (Կոտայքի մարզ) և Սեմյոնովկա: Մարմնի
երկար, մինչև 125 մմ է, կենդանի զանգվածը՝ մինչև 67 գ: Դունչը երկար է,
կնճիթանման: Աչքերը փակ են՝ կկոցած կոպերով: Պոչը ապաճած է: Վարում է խիստ
ստորգետնյա կյանք: Փորում է խոր, բարդ անցուղիներով բներ: Բնակվում է
անտառներում, երբեմն՝ լեռնատափաստանային ու լեռնամարգագետնային
տարածքներում: Գործունյա է կլոր տարին, հիմնականում՝ վաղ առավոտյան և վաղ
երեկոյան: Սնվում է զանազան միջատներով, որդերով, փափկամարմիններով և այլն,
հիմնականում՝ անձրևաորդերով: Բազմանում է տարին 1 անգամ, ունենում մինչև 4
ձագ: Խտության մեծ տատանումներ արձանագրված չեն (միջինը' 5-12 անհատ/ծս/,
առավելագույնը՝ 40-42): Համաճարակաբան, վտանգ չի ներկայացնում:

Քաղաքային ծիծեռնակ
Մարմնի երկարությունը 12,5 սմ է, թևերի բացվածքը՝ 26-29 սմ, կենդանի զանգվածը՝
18 գ: Մարմինը վերևից և գլուխը կապտասև են՝ փայլուն երանգով, ներքևից և
գոտկատեղը սպիտակ են, թևերը և պոչը՝ սև: Պոչը կարճ է, թեթևակի մկրատաձև:
Հաճախ կարելի է տեսնել մեծ ու փոքր խմբերով՝ էլեկտրական լարերին նստած:
Տարածված է առավելապես լեռնային շրջաններում (որտեղ կան լերկ, զառիթափ
ժայռեր) և մարդու հարևանությամբ: Սնվում է միջատներով:
Գարնանային վերադարձը՝ մարտին: Բնադրազույգերը ձևավորվում են ապրիլի
վերջից մայիսին: Բնադրում է մայիս-հունիսին՝ ժայռերի լանջերին կամ շենքերի
քիվերի տակ՝ գաղութներով, որտեղ կարելի է հաշվել մի քանի տասնյակից մի քանի
հարյուր (և ավելի) բներ: Բույնը կիսագնդաձև է՝ փոքր անցքով, ցեխից ծեփած,
ցամքարը՝ փետուրներից: Առաջին ձվերը բներում հայտնվում են մայիսի վերջից
հունիսի կեսը: Դնում է 19 ժ՜ր/տրամագծով, սպիտակ 3-5 ձու (1 ձվի զանգվածը
կազմում է էգի միջին կենդանի զանգվածի մոտ 10 %-ը): Թխսակալում են արուն ու
էգը՝ 12-13 օր (օդի ջերմաստիճանի նվազման դեպքում՝ 16-22 օր): 21-22 օրական
ձագերը հեռանում են բնից:
Աշնանային չուն՝ օգոստոս-սեպտեմբերին:

Օգտակար է. ոչնչացնում է վնասակար միջատներին (մոծակ, մլակ և այլն):

Օձեր
Հայտնի է 26 ընտանիքի շուրջ 2978 (2006), ՀՀ-ում՝ 4 ընտանիքի 23 տեսակ՝ որդանման
կույր օձը, արևմտան վիշապիկը, Պալլասի և անդրկովկասյան մագլցող սահնօձերը,
սովորական պսակաօձը, Սատունինի սևագլուխ ռինխոկալամուսը, պարսկական
պսևդոցիկլոֆիսը, վզնոցավոր, հանդարտ ու հայկական էյրենիսները, կապարագույն
իժանման, Շմիդտի, նայադային, խայտաբղետ սահնօձերը, սովորական և ջրային
լորտուները, կովկասյան կատվաօձը, սովորական մողեսաօձը, Դարևսկու և
հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժերը, Ռադդեի լեռն. իժը և
գյուրզան:
Հայտնի են օձերի ցամաքային, կիսաջրային և ծովային կենսակերպ վարող
տեսակների խմբեր:
Տարբեր տեսակների հասուն օձերի մարմնի երկարությունը 7,5-12 մ է, զանգվածը՝ 5 գ
200 կգ։ Կյանքի տևողությունը 8-40 տարի է:
Գանգի ոսկրերը միացած են շարժուն ձևով, իսկ ներքին ծնոտի աջ ու ձախ աղեղները՝
ձգվող կապաններով, ինչն ապահովում է օձերի բերանի լայն բացվածքը և նրանց թույլ
է տալիս կուլ տալ բավական խոշոր կենդանիներ և առանց ծամելու մանրացնել:
Ատամները շատ սուր են, կեռանման, հետ ծռված: Ողերն ու կողերը բազմաթիվ են,
գրեթե միանման: Կրծքավանդակ չունեն: Զուրկ են վերջավորություններից, միայն
որոշ տեասկախմբերում պահպանված են հետին վերջավորությունների մնացորդներ,
որոնք որոշ տեսակների մոտ արտահայտված են նաև հետանցքի կողքերում գտնվող
զույգ ճանկերի տեսքով: Օձերի թոքերը զարգացած են անհամաչափ, աջը սովորաբար
ուժեղ է զարգացած և զբաղեցնում է մարմնի առջևի 2/3 հատվածը: Շնչառությունը
կատարվում է մարմնի բոլոր մկանների կծկումների շնորհիվ: Անհանգստության
ժամանակ առաջացող խորը շնչառումն ուղեկցվում է յուրահատուկ ֆշշոցով:
Արտաքին ականջ չունեն, լսողությունը գրեթե զարգացած չէ, տեսողությունը
զարգացած է համեմատաբար լավ: Հիմնական զգայարանը վերին ծնոտի առջևի
մասում տեղադրված յակոբսոնյան օրգանն է. օդում և առարկաների վրա առկա
քիմիական միացությունների մոլեկուլները լեզվով հավաքելով՝ փոխանցում է
յակոբսոնյան օրգանի մակերեսին, որի միջոցով տարբերակում է նյութերի ծանոթ ու
անծանոթ լինելը: Սնվում են բացառապես կենդանական ծագման կերով, այդ թվում՝
լեշերով:
Բազմանում են ձվադրությամբ, ձվակենդանածնությամբ կամ կենդանածնությամբ (2-
100 ձու): Ձվերը ծածկված են փափուկ թաղանթով:
Թունավոր տեսակների թույնն օգտագործվում է բժշկության մեջ: Մաշկն արժեքավոր
է:

Նապաստակներ

ՀՀ-ում հանդիպում է 1 տեսակ՝ գորշ կամ Եվրոպական նապաստակը: Տարածված է


բոլոր գոտիների դաշտերում, թփուտներում և այլուր:
Մարմնի երկարությունը 50-60 սմ է, կենդանի զանգվածը՝ 4-5, երբեմն՝ մինչև 7 կգ:
Ականջները երկար են, պոչը՝ կարճ: Հետին վերջավորությունները երկար են
առջևիններից: Մորթին դեղնամոխրագույնից դարչնագույն է: Ձմռանը գույնը չի
փոխում:
Ակտիվ է մթնշաղին, մասամբ՝ գիշերը: Արագավազ է: Սնվում է բուս, կերով: Տարեկան
բազմանում է 2-3 անգամ, յուրաքանչյուր անգամ ունենում 3-6 և ավելի ձագ: Ապրում է
10-12 տարի: Ունի որսարդյունագործական նշանակություն: Միսը համեղ է, մորթին՝
էժանագին: Երբեմն վնասում է պտղատու այգիները, նորատունկ ծառերը: Կարող է
տարածել վարակիչ հիվանդությունների հարուցիչներ:

Բուսաբանական այգի

Աշխարհում առաջին բուսաբանական այգին ստեղծվել է Իտալիայում՝ XIV դ.


սկզբներին:
Փակ և բաց գրունտի բուսականության հավաքագրումը այգու գոյության ամբողջ
ընթացքում կազմել է ավելի քան 7 հզ. տեսակ: 
Երևանի բուսաբանական այգում մինչև 1992-ը գործում էր ջերմատուն, որտեղ
ներկայացված էին 1260 տեսակի արևադարձային և մերձարևադարձային բույսեր:
Այժմ տեսականու թիվը նվազել է մինչև 300՝ 1992-ից ջերմատնային տնտեսության
չգործելու պատճառով:

Բուսական աշխարհի օբյեկտներ

Բուսական աշխարհի օբյեկտները կարող են օգտագործել ֆիզիկական և


իրավաբանական անձինք՝ գյուղատնտեսական (ընտրասերում, կենդանիների
արածեցում, խոտհունձ, մեղվաբուծություն), արդյունագործական (բնափայտային,
սննդային, դեղատու, տեխնիկական բույսերի և դրանց առանձին մասերի ու
արգասիքների հավաքում և մթերում), սոցիալական, բնապահպանական և
գեղագիտական (ռեկրեացիա, առողջապահություն, կանաչապատում,
վերակուլտիվացում, դաշտապաշտպանություն, հողապաշտպանություն),
գիտահետազոտական և կրթական նպատակներով:
Բուսական աշխարհի օբյեկտների պաշտպանության նպատակով արգելվում է դրանց
հրկիզումը, հանքային պարարտանյութերի և պեստիցիդների չկանոնակարգված
օգտագործումը, բուսատեսակների ապօրինի ներմուծումը ՀՀ, կլիմայավարժեցումն ու
ընտրասերման նպատակով օգտագործումը, կենսատեխնոլոգիաների միջոցով
ստացված կենդանի ձևափոխված օրգանիզմների ինքնակամ օգտագործումը:

Բուսական պաշարներ

 Ըստ նշանակության՝ բուսական պաշարները լինում են արդյունագործական,


բնապահպանական, գեղազարդիչ, գիտական և մշակութային: Արդյունագործական
բույսերը հավաքվում, մթերվում և օգտագործվում են ժողտնտեսության տարբեր
բնագավառներում:  Ըստ օգտագործման նշանակության՝ բաժանվում են հետևյալ
խմբերի՝ 1. բնափայտային. ՀՀ ծառատեսակների գերակշռող մասը (կաղնի,
հաճարենի, սոճի, լորենի, բարդի, բոխի, կեչի, սոսի, թխկի, կենի և այլն) տալիս է
արժեքավոր բնափայտ, 2. վայրի պտղատուներ, ընկուզապտղավորներ (ընկուզենի,
տխլենի, շագանակենի, հաճարենի և այլն), հնդավորներ (խնձորենի, տանձենի,
արոսենի, զկեռենի, սզնի, սերկևիլենի և այլն), կորիզավորներ (նշենի, ծիրանենի,
բալենի, կեռասենի, փշատենի, չիչխան, ծորենի), հատապտուղներ (կոկռոշենի,
հաղարջենի, մոշենի, մոռենի, թթենի, մասրենի, խաղող և այլն), չոր
մերձարևադարձային մշակաբույսեր (նռնենի, թզենի, կովկասյան խուրմա և այլն ), 3.
ուտելի ևհամեմունքային. մանդակ, սիբեխ, փիփերթ, թելուկ, բոխի, շրեշ, շուշան,
սնկեր, սխտոր, անիսոն, սամիթ, մանանեխ, քեմոն, կծվիչ և այլն, 4. մեղրատու, ըստ
մեղրատվության՝ տարբերում են բարձր մեղրատու (թխկի, ծորենի, բալենի,
կեռասենի, խնձորենի, հոնի, սզնի, չիչխան և այլն), երկրորդական մեղրատու (գազ,
շագանակենի, հացենի, թխենի և այլն) և ոչ մեղրատու բույսեր, 5. դեղատու, բազմաթիվ
բուսատեսակների (առյուծագի, դաղձ, սովորական գայլուկ, գիհի, թանգի,
կատվախոտ, հովվամաղախ, եղերդակ, անթառամ, եզան լեզու, եղինջ, լոշտակ,
լորենի, կռատուկ, կուժկոտրուկ, ծխաբույս, եղեսպակ, հազարատերևուկ և այլն)
պտուղները, տերևները, ծաղիկներն օգտագործվում են որպես դեղամիջոցներ, 6.
վիտամինատու. վիտամիններով հարուստ են ոչ միայն կանաչեղենն ու բանջարեղենը,
այլև ծառերի ու թփերի տարբեր օրգաններ (ծիրանենու, ծորենու, մասրենու, լորենու,
ընկուզենու պտուղները, կեչու, սոճու, կաղամա- խու, փշատենու, հացենու տերևները,
սոճու սերմերը և այլն), 7. յուղատու. ՀՀ բուսաշխարհի որոշ տեսակներ (կեչու,
տերևատի, հաճարենու, արոսենու, շլորենու, խաղողի, հաղարջենու, կենու, սոճու,
տխլենու, ընկուզենու և այլնի սերմերը) պարունակում են ձեթայուղեր, 8. խեժատու,
ամենաարժեքավոր խեժը տալիս են բնափայտավոր գազերը, սոճու խեժից ստանում
են բևեկնայուղ, բևեկնախեժ, 9. աղաղանյութատու. աղաղանյութերով հարուստ են
դրախտածառի, կաղնու, բոխու տերևները, կեչու, կաղնու, տխլենու, ուռենու ցողունի
կեղևը, կաղնու պտուղները, բնափայտը և այլն, 10. ներկատու, ներկանյութերը
ստացվում են բույսերի տարբեր օրգաններից, դեղին գույնը՝ սրատերև թխկու, կեչու,
գերիմաստու, օրոճի, ոջլախոտի, իշակաթնուկի, կանճրակի տերևներից, ծորենու
արմատների կեղևից և այլն, կարմիրը՝ աղտորի և սրնգենու պտուղներից, սզնու,
սպանդի, տորոնի, նռնենու, մակարդախոտի կեղևից, տերևներից, կանաչը՝ կեչու,
կտտկենու, եղինջի տերևներից, սրնգենու, գիհու պտուղներից, թթենու
ծաղկաբույլերից և այլն: Չկարգավորված օգտագործման և
միջավայրի էկոլոգիական պայմանների վատթարացման հետևանքով բուսական
պաշարները նվազել են, որոշ տեսակներ հայտնվել են անհետացման եզրին և
գրանցվել ՀՀ Կարմիր գրքում։ Բուսական պաշարների պահպանության և
պաշտպանության հիմնական խնդիրներն են բուսաշխարհի տեսակային
բազմազանության ամբողջության ապահովումը, բուսական աշխարհի օբյեկտների
ապօրինի օգտագործման կանխումը, բուսատեսակների աճելավայրերի
շահագործումը (տնտեսական նպատակներով) ՀՀ օրենսդրության պահանջների
համաձայն՝ բուսածածկույթի ջրապահպանական, հողապաշտպան,
կլիմայակարգավորիչ և ռեկրեացիոն հատկությունների անխաթարության
պահպանումը, բուսաշխարհի օբյեկտների պաշտպանումը վնասատուներից,
հիվանդություններից և բնական աղետներից:

Ցորեն

Ցորենի արմատային համակարգը փնջաձև է: Ցողունը գլանաձև է, հարթ ծղոտ,


բարձրությունը 40-50 սմ է: Տերևը գծանշտարաձև է: Ծաղկաբույլը բարդ հասկ է, որի
առանցքի ծնկաձև ելուստներում նստած են 2 հասկիկային թեփուկներից և 3-5
ծաղիկներից կազմված հասկիկներ: Ցորենը ինքնափոշոտվող է: Պտուղը մերկ կամ
թաղանթավոր տարբեր ձևերի (ձվաձև, երկարավուն, կլոր և այլն) և գույների
(սպիտակ, կարմրավուն և այլն) հատիկ է: Ցորենը հիմնականում ունի 2
կենսաբանական խումբ՝ աշնանացան և գարնանացան: ՀՀ-ում շրջանացված են
ցորենի աշնանացան: ՀՀ-ում ցորենի հիմնական ցանքատարածությունները
կենտրոնացված են Շիրակի, Գեղարքունիքի, Արմավիրի, Սյունիքի և այլ մարզերում:
1970-ին արտադրության մեջ ներդրվել է ցորենի և աշորայի խաչաձևումից ստացված
նոր բույս՝ Տրիտիկալե, որի աշնանացան սորտերը բարձր բերքատու են: Ցորենի
կարևորագույն պարենային բույս է: Օգտագործվում է հացի, ձավարի, մակարոնի,
հրուշակեղենի արտադրության մեջ: Ցորենից ստանում են նաև բարձրորակ սպիրտ,
օսլա, դեքստրին, սոսինձ: Հատիկը, աղացման թեփուկները արժեքավոր կեր և հումք
են համակցված կերերի համար: Ցորենը սննդարար է, պարունակում է
սպիտակուցներ (10-25 %), ածխաջրեր (60-64 %), ճարպեր (2 %), վիտամիններ,
ֆերմենտներ, թաղանթանյութ, հանք, նյութեր և այլն: Ծղոտն օգտագործում են որպես
ցամքար և կեր, նաև թղթի, ստվարաթղթի և այլնի արտադրության համար: Ցորենի
Վավիլովի, արարատյան, վայրի միահատիկ և ուրարտու տեսակները գրանցված են
ՀՀ Կարմիր գրքում: Էրեբունի և Խոսրովի անտառ արգելոցներում աճող
պոպուլացիաները պահպանվում են պետության կողմից:

Վարունգ

Հայտնի է 30, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ Վ. Ցանովի:Մշակվում է գրեթե բոլոր մարզերում:


Ցողունը սողացող կամ մագլցող է, ճյուղավորվող, երկար.՝ 50-200 սմ Տերևները
հերթադիր են, ատամնաեզր, հնգաբլթակ: Ծաղիկները միատուն են (հազվադեպ՝
երկտուն), ծծմբադեղնագույն, արականները՝ վահանաձև կամ ողկուգանման
ծաղկաբույլերով, իգակնները՝ տերևանութներում, մեկական: Ցողունի
հանգույցներում, բացի տերևներից և ծաղիկներից, կան նաև փաթաթվող բեղիկներ:
Պտուղը տարբեր ձևերի (կլոր, ձվաձև, գլանաձև, երկարավուն և այլն) և չափերի (5-100
սմ) դդմիկ կամ կեղծ հատապտուղ է: Ուտելի է չհասունացած կանաչ սերմնարանը:
Կան նաև անսերմ (պարթենոկարպ) ձևեր: Վարունգը պարունակում է շաքարներ,
սպիտակուցներ, ճարպեր, բջջանյութ, օրգանական թթուներ, վիտամիններ C, B, B2,
եթերայուղ և այլն: Տարբեր սորտերի ծաղկման ու պտղաբերման շրջանը տևում է 30-
60, իսկ սերմացու պտուղների հասունացումը՝ 80-90 օր: Վարունգը աճեցնում են բաց և
փակ գրունտում՝ սերմերով և սածիլներով: Բերքատվությունը բաց գրունտում 300-400
ց/հա է, ջերմատներում՝ 18-20 կգ/մ² (առավելագույնը՝ 40): Պտուղն օգտագործում են
սննդի մեջ՝ թարմ և թթու դրած:

Ուռենի

Տարածված է գրեթե բոլոր մարզերում (ստորինից մինչև վերին լեռն, գոտիներում):


Աճում է գետերի և առուների ափերին, ջրավազանների և ջրամբարների շրջակայքում,
խոնավ վայրերում: Բարձրությունը 10-15 (30)մ
է: Տերևները էլիպսաձև են, նշտարաձև, ամբողջական, կարճակոթուն: Ծաղկաբույլը
կատվիկ է, ծաղիկները՝ երկտուն, միասեռ: Կատվիկներն առաջանում են տերևների
հետ միաժամանակ՝ մարտ-ապրիլին: Պտուղը տուփիկ է, սերմերն ունեն սպիտակ
ծաղիկներով փուփուլներ: Ուռենու որոշ տեսակների կեղևը
պարունակում է գլիկոզիդներ (սալիցիլին, սալինիգրին), աղաղանյութեր և այլն:
Բնափայտը թեթև է, փափուկ, շուտ փտող: ճյուղերից պատրաստում են կողովներ,
ամառանոցային կահույք: Մատղաշ ընձյուղներն ու տերևներն օգտագործվում են
որպես անասնակեր, կեղևը՝ կաշին աղաղելիս: Բազմաթիվ տեսակներ գեղազարդիչ
են հատկապես սպիտակ Ուռենու լացող այլատեսակը, որի բարձր, մինչև 18 մ է:
Ընձյուղները ոսկեդեղին են, աղեղնաձև՝ դեպի ցած թեքված: Պիտանի է
հակաէրոզային տնկարկների համար:

Ուրց
Տարածված է գրեթե բոլոր մարզերի ստորինից մինչև վերին լեռն, գոտու չոր,
քարքարոտ լանջերին, անմշակ վայրերում, ենթալպյան մարգագետիններում և այլն:
Ցողունը գետնամերձ է, խիստ ճյուղավորվող, բարձրությունը 10-30 սմ է, հիմքում ՝
փայտացած: Տերևները հակադիր են, ամբողջական, կոթունավոր կամ նստադիր,
ձվաձև կամ նշտարաձև: Ծաղկաբույլը գլխիկանման է կամ ընդհատվող հասկանման,
ծաղիկները՝ մանր, վարդագույն, մանուշակագույն կամ սպիտակ: Ծաղկում է հունիս-
սեպտեմբերին: Պտուղը կազմված է 4 ընկուզանման մասերից (էրեմներից): Դեղաբույս
է. տերևները պարունակում են եթերայուղեր, հիմնականում՝ թիմոլ, որն օգտագործում
են որպես հակաճիճվային, ցավազրկող, ախտահանող միջոց: Մզվածքն ու եփուկը
խորխաբեր են: Տերևներն օգտագործում են նաև որպես համեմունք՝ պահածոների,
լիկյորի, օղու արտադրության մեջ:

Չիչխան
Հայտնի է 3, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝ դժնիկանման: Տարածված է Սյունիքի, Վայոց ձորի
մարզերում, Սևանի ավազանում և այլն: Աճում է գետերի և առուների հովիտներում,
ճահճուտներում և այլ խոնավ վայրերում:
Բարձրությունը մինչև 10մ է, ճյուղերը փշոտ են, մատղաշ ընձյուղները՝ արծաթագույն:
Տերևները մանր են, հերթադիր, պարզ, գծանշտարաձև, վերևից՝ կանաչ, ներքևից՝
սպիտակ, արծաթավուն: Երկտուն է. արական ծաղիկները խմբված են կարճ
հասկերում, իգականները՝ տերևանութներում: Ծաղկում է ապրիլ-մայիսին: Պտուղը
հյութալի Նարնջագույն, կարմրավուն, գնդաձև կամ էլիպսաձև, ճյուղերին կպած
կորիզապտուղ է:
Պտուղները պարունակում են վիտամիններ C, E, P, K, B1։ B2, B6, կարոտին (A-
նախավիտամին) և այլն, թթուներ (խնձորաթթու, գինեթթու, ֆոլաթթու), շաքար,
սերմերը՝ յուղ, տոկոֆերոլ, կարոտին (A-նախավիտամին), տերևները՝
աղաղանյութեր, ֆիտոնցիդներ, ֆլավոնոիդներ և այլն: Չիչխանի յուղն օգտագործվում
է վերքերի, աչքի եղջերաթաղանթի վնասվածքների, այրվածքների, էկզեմայի,
ստամոքսի խոցի բուժման համար: Պտուղներն օգտագործում են թարմ և
վերամշակված (սառեցրած, մուրաբա, կիսել, կոմպոտ, պաստեղ, պովիդլո,
մրգահյութ, գինի, թրմօղի և այլն): Երիտասարդ ճյուղերից և տերևներից ստացվում է
սև, պտուղներից՝ դեղին ներկ:
Չիչխանը անտառահողաբարելավող բարձրարժեք բույս է: Արմատային ընձյուղների
և կոճղային շիվերի շնորհիվ առաջացնում է մեծ մակերես զբաղեցնող մացառուտներ:
Աճեցվում է ավազուտների ամրապնդման, էրոզացված հողերի յուրացման, կանաչ
ցանկապատերի համար: Պահանջկոտ չէ հողի նկատմամբ, չորադիմացկուն է:
Արմատները պարունակում են հողն ազոտով հարստացնող պալարաբակտերիաներ:
Բնափայտն ամուր է, լավ հղկվող, պատրաստում են մանր կիրառության
առարկաներ: Գեղազարդիչ է և մեղրատու:

Ռեհան

Հայտնի է 50 տեսակ: ՀՀ բոլոր մարզերում տարածված է Ռ. Մշակովին: Միամյա է:


Ցողունը քառանիստ է, ճյուղավորվող, գագաթնային մասը՝ թավոտ, բարձրությունը՝
20-80 սմ: Տերևները ձվաձև են, ատամնաեզր: Ծաղիկները կեղծ տերևանութներում են,
սպիտակ, վարդագույն կամ մանուշուկագույն: Պտուղը միասերմ, չոր ընկուզիկանմաև
է: Սերմերը գորշ սևավուն են: Օգտագործվում է թարմ և չորացրած (որպես
համեմունք)՝ թթուների, պահածոների և կերակուրների մեջ: Ծաղիկները
պարունակում են 0,03-1 % եթերայուղ, ցողունները՝ մինչև 0,02-65 %: Ջերմասեր է, լավ
է աճում հումուսով հարուստ, թեթև կավավազային հողերում:

Սխտոր
Հայտնի է մոտ 20, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ սխտոր մարգագետնային, սխտոր
տափաստանային, սխտոր ալպիական, սխտոր հուրանավոր: Տարածված է գրեթե
բոլոր մարզերում: Աճում է մարգագետնատափաստանային, հետանտառային,
ենթալպյան գոտիներում, չոր և խոնավ հողերում: Կոճղարմատը կարճ է: Ցողունը
հիմնականում կանգուն է, սնամեջ, բարձր.՝ 20-155 սմ: Տերևները նշտարաձև են,
սրածայր, խորդուբորդ եզրերով, բաց կանաչավուն: Ծաղկաբույլը հասկանման
հուրան է: Ծաղկում է մայիս-հուլիսին: Պտուղը բարակ, կաշեկերպ ծաղկիկային
թեփուկի մեջ պարփակված ձվաձև հատիկ է: Արժեքավոր կերաբույս է:

Անտառային ֆոնդ

Այն ներառում է գյուղատնտեսական հողատեսքեր (վարելահող, խոտհարք,


արոտավայր), հատուկ նշանակության տարածքներ (ճանապարհ,ջրանցք, տնամերձ),
ինչպես նաև ճահճուտներ, ավազուտներ, հեղեղատներ, թեք լեռնալանջեր: ՀՀ
անտառային ֆոնդը 463,3 հզ հա է, որից անտառածածկ է 86,7 %-ը (2006):

Անտառապահպանություն

Անտառապահպանությունը հրդեհների, ինքնակամ զավթումների, ապօրինի


հատումների, կենդանիների չթույլատրված ւսրածեցումների, աղտոտման և
օրենսդրությամբ արգելված անտառային կենսաթազմագանությանը վնաս
պատճառող այլ գործողությունների դեմ ուղղված համալիր միջոցառումների
իրականացումն է: Հիմնական խնդիրներն են հակահրդեհային անվտանգության
կանոնների պահպանումը, հրդեհների հայտնաբերումն ու մարումը, կամայական
հատումների կանխումը, սանիտար, վիճակի հսկումը, անտառօգտագործման և
անտառային պաշարների պահպանման արդյունավետ եղանակների
իրականացումը:
Անտառապահպանությունը կարգավորվում է ՀՀ անտառային օրենսգրքով (2005):
Անտառապաշտպանություն

Անտառապաշտպանությունը վնասատուներից և բույսերի հիվանդություններից


անտառների ոչնչացման, չորացման, օգտակար հատկությունների կորստի
կանխարգելման և սանիտար, վիճակի բարելավման նպատակով իրականացվող
միջոցառումների իրականացումն է: Հիմնական խնդիրն է անտառների
պաշտպանությունը վնասակար օրգանիզմների զանգվածային բազմացումներից,
հիվանդություններից և բնական այլ վնասակար ազդեցություններից: Այդ նպատակով
իրականացվում են անտառախտաբանական ուսումնասիրություններ
(վնասատուների ու հիվանդությունների զարգացման, տարածման
օրինաչափությունների պարզաբանման), անտառի վնասատուների ու
հիվանդությունների կանխարգելում և սանիտար, հատումներ:
Անտառապաշտպանությունը գիտություն է անտառի վնասատուների, բույսերի
հիվանդությունների, վնասակար օրգանիզմների դեմ պայքարի ձևերի և
կազմակերպման եղանակների մասին: Ուսումնասիրում է վնասատուների
տեսակային կազմը, տարածումը, վնասի բնույթն ու չափը, հիվանդությունների
առաջացման պատճառներն ու ժամկետները: Մշակում է բնակլիմայական տարբեր
պայմաններում անտառների աճեցման և տնտեսվարման արդյունավետ
միջոցառումներ, անտառաճեցման ժամանակ առողջ սերմերի ու տնկանյութի
օգտագործում, դրանք վարակազերծ պայմաններում պահելու և փոխադրելու
կանոնների կիրառում, հողակլիմայական պայմաններին համապատասխան
տեսակաշարի ընտրություն, խառը և տարահասակ տնկարկների ստեղծում,
վերականգնողական հատումների միջոցով անտառի բնական վերականգնման
ապահովում և ծառուտների տեսակային կազմի փոփոխում, հիվանդ, թերաճ,
չորացած և հրդեհախանձ ծառերի հատում, հատատեղերի ժամանակին մաքրում,
ծառերի և թփերի հիվանդությունների բռնկման օջախների բացահայտում ու
վարակազերծում, վնասակար միջատների հայտնաբերում և վնասազերծում:

Անտառօգտագործում

Անտառօգտագործումը անտառային պաշարների համալիր օգտագործում, որն


ապահովում է անտառի օգտակար հատկությունների կիրառումը հասարակական
արտադրության զարգացման և մարդկային պահանջմունքների բավարարման
բնագավառում: Անտառօգտագործողներ կարող են լինել պետական ու
հասարակական հիմնարկները և առանձին քաղաքացիներ, որոնք, ըստ
անտառապահպանության անհրաժեշտության, պարտավոր են աշխատանքները
կատարելու ընթացքում բացառել կամ սահմանափակել անտառօգտագործման
բացասական ազդեցությունն անտառի վիճակի և վերարտադրության վրա, թույլ չտալ
գերհատումևեր, թերհատումներ, պահպանել հրդեհային անվտանգության
կանոնները, ժամանակին կատարել բնապահպանական վճարումները և այլն: ՀՀ-ում
անտառներն ու անտառային ֆոնդի ոչ անտառածածկ տարածքներն օգտագործվում
են բնափայտի, երկրորդական անտառանյութի (կոճղեր, կեղևներ) մթերման,
կողմնակի (խոտհունձ, կենդանիների արածեցում, մեղվապահություն, վայրի
պտուղների, սնկերի, հատապտուղների, սերմերի, դեղաբույսերի, խեժատու,
յուղատու, ներկատու բույսերի հավաքում և մթերում), աշխարհի վերարտադրության
կազմակերպման և օգտագործման, գիտահետազոտական, կրթական, ռեկրեացիայի
նպատակներով (չվնասելով անտառային էկոհամակարգը):

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

You might also like