You are on page 1of 8

Սարգսյան,Թոռչյան 1

Սաներ՝ Արսեն Թոռչյան , Հրանտ Սարգսյան


ՈՒսուցիչ՝ Ռուզաննա Սարիբեկյան
Առարկա՝ Աշախարագրություն
Թեմա՝ Բուսաբուծություն
Ամսաթիվ՝ 14.12.2022թ.

Երևան 2022

1
Սարգսյան,Թոռչյան 2

Ներածություն
Հասկանալ թե ինչ ազդեցություն ունի բուսաբուծության զարգացումը
համաշխարհային տնտեսության վրա

2
Սարգսյան,Թոռչյան 3
Բուսաբուծություն

Բուսաբուծություն, գյուղատնտեսական գիտություն և բնագավառ, որը զբաղվում է


բույսերի մշակմանը վերաբերող հիմնահարցերով։ Բուսաբուծության
ուսումնասիրության ոլորտում ընդգրկված է մրգերի, բանջարեղենների, սերմերի,
ծիլերի, սնկեր, ջրիմուռների, ինչպես նաև խոտաբույսերի և դեկորատիվ
ծառատեսակների մշակումը։ Մշակության մեջ գտնվող բուսատեսակները մարդու
կողմից օգտագործվում են որպես սնունդ, անասունների կողմից՝ որպես կեր, ինչպես
նաև թեթև և սննդի արդյունաբերության համար ծառայում են որպես հումք։

Որպես գիտություն, բուսաբուծությունն ուսումնասիրում է դաշտային պայմաններում


մշակվող բույսերի բազմազանությունը, դրանց բուսաբանա-կենսաբանական
առանձնահատկությունները, աշխարհագրական տեղադրման և շրջանցնման
սկզբունքները, բարձր, հարաճուն և որակյալ բերք ստանալու համար կատարվող
ամենակատարելագործված միջոցառումները։

Նկար 1. Բուսաբուծական արտադրանքի ցուցադրություն

Փորձարարական հետազոտություններում բուսաբուծությունը հենվում է ֆիզիկայի,


քիմիայի, բուսաբանության, բույսերի ֆիզիոլոգիայի, հողագիտության,
գյուղատնտեսական օդերևութաբանության, գենետիկայի, սելեկցիա-
սերմնաբուծության, ագրոնոմիական և կենսաբանական քիմիայի, երկրագործության,
էնտոմոլոգիայի, ֆիտոպաթոլոգիայի, մեքենայացման, գյուղատնտեսական
արտադրության էկոնոմիկայի ու կազմակերպման և գիտության այլ ճյուղերի
տվյալների վրա։
Սերտորեն կապված է անասնաբուծության հետ։

3
Սարգսյան,Թոռչյան 4

Դաշտավարություն

Հացահատիկային

Հացահատիկային մշակաբույսերի
մեջ ցանքատարածությամբ առաջին
տեղում է ցորենը: Ցորենի հայրենիքը
Առաջավոր Ասիան է`Հայկական
լեռնաշխարհի հետ միասին: Ներկ-
այումս ցորենը գլխավորապես մշակ-
վում է բարեխառն և մերձարևադար-
ձային գոտիների սահմաններում:
Ցորենի ամենաշատ բերքը ստացվում
է Չինաստանում,ԱՄՆ-ում,Հնդկաս-
տանում,Ռուսաստանում,Ֆրանսիա-
յում,Կանադայում(նկար 2):

4
Սարգսյան,Թոռչյան 6
Տեխնիկական դաշտավորություն

Իրենց նշանակությամբ բուսաբուծության մեջ երկրորդը տեխնիկական


մշակաբույսերն են։ Տեխնիկական են համարվում այն մշակաբույսերը, որոնք հումք են
ծառայում արտադրության համար կամ օգտագործվում են տեխնիկական մշակումից
հետո։ Թելատու տեխնիկական մշակաբույսերից մեծ դեր ունի բամկբակենին։
Բամբակենին ևս բրնձի նման պահանջում է մեծ քանակությամբ արևի լույս և ջուր։ Այն
հիմնականում մշակում են արևադաձային և մերձարևադարձային գոտիներում։
Բամբակագործության հիման և խոշոր շրջանն Ասիան է, այնուհետև Ամերիկան և
Աֆրիկան։ Ամենաշատ բամբակն արտադրում են Չինաստանը, Հնդկաստանը, ԱՄՆ-ը։

Նկ․1 Բամբակենու տնկաթափ (պլանտացիա)


Վուշը բարեխառն գոտու սակավ ջերմասեր թելատու մշակաբույս է։ Վուշից
պատրաստում են գործվածքներ, անձեռոցիկներ, սրբիչներ։ Նրա համաշխարհային
արտադրության գրեթե ¾-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, Բելառուսին և բալթյան
երկրներին։

Նկ․ 2 Ջութի մշակումը


Ջութը և սիսալը նույնպես թելատու մշակաբույսեր են։ Դրանցից պատրաստում են
նավերի ճոպաններ, պարկեր, գորգեր, կոպիտ գործվածք։ Դրանք գլխավորապես
մշակում են Հարավային Ասիայում և Արևելյան Աֆրիկայի երկրներում։
Նկ․3 Ձիթենու տնկաթափ (Իտալիա)
Ձիթատու մշակաբույսերը մարդկանց սննդաբաժնում ունեցած նշանակությամբ
հացահատիկից հետո երկրորդն են։ Մարդկանց կողմից օգտագործվող ճարպերի 2/3-ը
բաժին է ընկնում բուսական յուղերին։
Ձիթենին բազմամյա ջերմասեր մշակաբույս է։ Հիմնականում տարածված է
միջերկրածովյա երկրներում (Իտալիա, Հունաստան, Իսպանիա)։
Սոյան արժեքավոր պարենային և միաժամանակ կերային մշակաբույս է։ Ջերմասեր
այս մշակաբույսի հայրենիքը Արևեկյան Ասիան է (Չինաստանը և Կորեան)։ Մեր
օրերում դրա գլխավոր արտադրողներն են ԱՄՆ-ը, Բրազիլիան, Չինաստանը։

Նկ․4 Շաքարեղեգի տնկաթափ (Կուբա)


Շաքարատու մշակաբույսերը շատ կարևոր դեր են խաղում մարդկանց սննդի մեջ։
Գլխավոր շաքարատուներն են շաքարի ճակնդեղն ու շաքարեղեգը։ Շաքարի ճակնդեղ
աճեցնում են բարեխառն գոտւոմ, հատկապես Ուկրիանայում, Ռուսաստանում,
Գերմանիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում։
Առույգացնող մշակաբույսերից են սուրճը, թեյը և կակաոն։ Դրանք բոլորն էլ մշակում
են արևադարձային գոտում։ Սուրճի հայրենիքը Եթովպիան է, թեյի հայրենիքը
Չինաստանն է, կակաոյի (շոկոլադի) ծառի հայրենիքը Ամերիկան է՝ Մեքսիկական
բարձրավանդակը։

Նկ․5 Թեյի տնկաթափ


Ձիթատու, շաքարատու, պալարատու և հատկապես առույգացնող մշակաբույսերի
զգալի մասը մտնում է համաշխարհային շուկա։ Դրանց գլխավոր արտահանողները
նոր զարգացող երկրներն են, իսկ ներմուծողները՝ զարգացած երկրները։
Սարգսյան,Թոռչյան 7

Բանջարաբուծությունն ու այգեգործությունը մեծ դեր են խաղում մարդու


սննդակարգում։ Դրանք նաև հումք են տալիս գինու-կոնյակի և պահածոների
արտադրության համար։
Բանջարաբուծությունը զարգացած է ամենուրեք, հատկապես բարեխառն և
մերձարևադարձային գոտիներում։ Դա բնակչությանը մատակարարում է թարմ
բանջարեղեն։ Դրանք գլխավորապես մշակում են բնակչության խոշոր
կուտակումների շրջանում՝ խոշոր քաղաքների շրջակայքում, որովհետև
բանջարեղենը հիմնականում շուտ փչացող է և թոխադրման համար հարմար չէ։

You might also like