You are on page 1of 10

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

1. Շրջակա միջավայրի մասին գիտության խնդիրները հանգում են


ցանկացած գործունեության իրականացման ընդհանուր
սկզբունքների մշակմանը, որոնք վերաբերում են բնության և նրա
ռեսուրսների անմիջական օգտագործմանը կամ էլ նրանում
փոփոխություններ առաջացնող ազդեցություններին:
2. Շրջակա միջավայրի մասին գիտության օբյեկտ է բնական
ռեսուրսները, բնական կենսապայմանները և սոցիալ-տնտեսական
զարգացման միջև հարաբերությունները և դրանց ամբողջությունը:
3. Շրջակա միջավայրի մասին գիտության առարկան այդ
հարաբերությունների օպտիմիզացիան է և մարդու
կենսագործունեության միջավայրի պահպանությունը և
վերարտադրությունը:
4. Շրջակա միջավայրի մասին գիտությունը իր մեջ ներառում է երկու
առանցքային բաղկացուցիչներ՝ բնապահպանություն և
բնօգտագործում:
5. Բնօգտագործումը նեղ իմաստով մեկնաբանվում է, որպես
բնառեսուրսային ներուժի շահագործման բոլոր ձևերի և դրա
պահպանման միջոցառումների ամբողջություն:
6. "Բնօգտագործում" հասկացությունը ներառում է.
բնական ռեսուրսների արդյունահանում, վերամշակում,
վերականգնում և վերարտադրություն,
բնական կենսապայմանների օգտագործում և պահպանություն,
բնական համակարգերի էկոլոգիական հավասարակշռության
պահպանում (վերականգնում), ինչը մարդկային հասարակության
բնառեսուրսային ներուժի պահպանման հիմքն է:
7. Բնօգտագործումը դիտարկում են որպես գիտության ճյուղ, որը
ուսումնասիրում է բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործման
ընդհանուր սկզբունքները:
8. "Բնություն-հասարակություն" փոխհարաբերությունների
ուսումնասիրությունից ելքային պետք է համարել բնություն
հասկացությունը:
9. Բնական միջավայր հակացությունը, որը ընկալվում է որպես
բնական և մարդու գործունեությամբ աննշան փոփոխված
աբիոտիկ և բիոտիկ գործոնների ամբողջություն, որոնք ազդում են
մարդու վրա:
10. Յուրահատկությունը իր ինքանկարգավորման և
ինքանպահպանման ունակությունն է` առանց մարդու
միջամտության:
11. Աշխարհագրական միջավայրը Երկրի աշխարհագրական
թաղանթն է, որը բաղկացած է չորս հիմնական ոլորտներից.
քարոլորտից, ջրոլորտից (ջրային թաղանթ), մթնոլորտից (օդային
թաղանթ) և կենսոլորտից (կյանքի ոլորտ):
12. Շրջակա միջավայր հասկացությունը ավելի ընդգրկուն է,
քանի որ չի սահմանափակվում մարդու, որպես կենսաբանական
էակի քննարկմամբ:
13. Շրջակա միջավայր հասկացությունը ներառում է բնական
էկոլոգիական համակարգերը, բնական բաղադրիչները (օդ, ջուր,
հող, բուսական և կենդանական աշխարհներ), տարածքներ,
լանդշաֆտներ, բնական, պատմական, մշակութային
հուշարձաններ և այլ նյությական օբյեկտներ, որոնք ազդեցություն
ունեն մարդու կյանքի որակի, գործունեության և առողջության վրա:
14. Բնական միջավայր – բնության օբյեկտների և պայմանների
ամբողջություն, որտեղ ընթանում է որևէ սուբյեկտի գործու-
նեությունը:
15. Բուն բնական միջավայրը («վայրի բնություն») - գոյատևում է
առանց մարդու հետ անմիջական շփումների,
կվազիբնական միջավայր («երկրորդ բնություն») - մարդու կողմից
կերպարանափոխված (մշակութային) բնական լանդշաֆտներ,
բնական միջավայրի այս մասը բնականոն չի ինքնակարգավորվում,
արտեբնական միջավայր («երրորդ բնություն») - մարդկանց
արհեստական միջավայր, որը բաղկացած է տեխնիկական
(շենքեր, շինություններ և այլն) և բնական (օդ, բնական
լուսավորում և այլն) բաղադրիչներից, միջավայրի այս մասը
դեգրադացվում է առանց մարդու կողմից սատարման:
16. Բնական պայմանները դրանք տարրեր են, որոնք
անմիջականորեն չեն օգտագործվում արտադրական
գործընթացում, սակայն դրական կամ բացասական ազդեցություն
են ունենում կյանքի պայմանների և տնտեսական գործունեության
վրա:
17. Բնական ռեսուրսները դրանք բնության ուժերն են ու
մարմիններն են, որոնք արտադրողական ուժերի զարգացման
կոնկրետ մակարդակում կարող են օգտագործվել որպես սպառման
առարկա կամ արտադրության միջոց` կազմելով նրա
հումքաէներգետիկ բազան (հիմքը):
18. Համաձայն բնական ռեսուրսների (պայմանների)
օգտագործման տարբեր ձևերի բնության երևույթները
դասակարգվում են. Բնական, տնտեսական, շուկայական,
էկոլոգիական:
19. Բնական դասակարգում: Բնության երևույթները
տարբերակում են ըստ իրենց առաջացման և բնության որոշակի
տարրերի պատկանելիության:
20. Տարբերում են բնական ռեսուրսների հետևյալ հիմնական
խմբերը.
հանքային (բնական հանածոները)
ջրային,
հողային,
կենսաբազմազանություն և այլն:
21. Տնտեսական դասակարգման հիմքում ընկած է բնական
ռեսուրսների օգտագործումն ըստ երկրի ազգային տնտեսության
տարբեր ոլորտների`
 նյութական արտադրության ռեսուրսներ,
 արտադրական` վառելիքային, էներգետիկ, մետաղային,
հանքային ջրեր, անտառային և այլն:
 գյուղատնտեսական` հողային, ոռոգելի ջրեր,
բնակլիմայական ռեսուրսներ և այլն:
 շինարարական` հանքային շինարարական ռեսուրսներ,
ջուրը, փայտանյութ և այլն,
 ծառայությունների ոլորտի ռեսուրսներ
 ուղղակի սպառման` բնական աղբյուրներ, դեղաբույսերը
և այլն:
 անուղղակի օգտագործման` բնակլիմայական
պայմաններ (բուժման և հանգստի նպատակով),
ջրամբարներ, սպորտի համար օգտագործվող
անտառներ, էսթետիկ այլ ռեսուրսներ:

22. Շուկայական դասակարգման մեջ առանձնանում են հետևյալ


խմբերը.
 ռազմավարական նշանակության ռեսուրսներ, որոնց առք ու
վաճառքը խիստ սահմանափակ է՝ տվյալ երկրի անվտանգության
ապահովման տեսակետից,
 արտահանման նշանակության ռեսուրսներ, որոնք ապահովում
են տարադրամի հիմնական ներհոսքը,
 ներքին շուկայի ռեսուրսներ, որոնք ունեն լայն սպառման շուկա:

23. Էկոլոգիական դասակարգումը: Համաձայն բնական


ռեսուրսների սահմանափակության հատկանիշի առանձնացնում
են ըստ սպառվող, չսպառվող, իսկ սպառվող ռեսուրսները՝
վերականգվող, չվերականգնվող տեսակների:
24. Շրջակա միջավայրի ասիմիլիացիոն ներուժը (շրջակա
միջավայրի և բնական ռեսուրսների վերականգնման
հնարավորությունը) դա շրջակա միջավայրի և կենսառեսուրսների
բնական ցիկլերի և մեխանիկական գործընթացների արդյունքում
տվյալ շրջակա միջավայրին բնորոշ բնական հատկությունների
ինքնավերականգնման կարողությունն է:
25. Կենսաերկրացենոզ (հունարեն «bios»-կյանք, «գեո»-հող,
«koinos»-ընդհանուր բառերից)-դա տարածական (տարածքային)
էկոլոգիական համակարգ է - Երկրի մակերեսի որոշակի համասեռ
և նրան բնորոշ կենդանի օրգանիզմների ու աբիոտիկ/անկենդան
կոմպոնենտների բաղադրությամբ տեղամաս, որոնք կապված են
փոխներգործության նյութա- և էներգափոխանակման
գործընթացներով:
26. Էկոհամակարգ (բնական համակարգ) – որոշակի տարածքին
վերագրված կենդանի օրգանիզմների համակեցություններ և նրանց
բնակավայրը (կացարանը) ընդգրկող բնական համալիրներ:
27. Կենսոլորտը (biosphere) ըստ Վ.Ի.Վերնադսկու «Ուսմունք
կենսոլորտի մասին» աշխատության, գլոբալ էկոհամակարգ, Երկրի
ակտիվ «թաղանթ» է, որի բաղադրությունը, կառուցվածքը և
էներգետիկան պայմանավորված են կենդանի օրգանիզմների
գործունեությամբ:
28. Շրջակա միջավայրը բնութագրվում է նաև որոշ հատ-
կություններով.
Էլաստիկություն (ճկունություն)
Կայունություն
Փոփոխության թույլատրելի սահմաններ
Միջավայրի աղտոտում
Կրիտիկական վիճակ
Քայքայում
29. Կրիտիկական վիճակ - շրջակա միջավայրի վիճակ է, որի
պայմաններում նրա պարամետրերը մոտենում են թույլատրելի
սահմաններին, իսկ գերազանցման դեպքում բերում են
կայունության կորստին և քայքայմանը:
30. Կայունություն - որոշակի կրիտիկական արժեքները չգերա-
զանցող սահմաններում շրջակա միջավայրի ինքնապահպանման և
ինքնակարգավորման ունակություն:
31. Շրջակա միջավայրի տնտեսագիտությունը որպես ինքնուրույն
գիտական ուղղություն ձևավորվել է տնտեսական զարգացման
բարձր մակարդակի և էկոլոգիական ապահովության պահպանման
միջև սերտ փոխկապվածության մասին պատկերացումը:
32. Շրջակա միջավայրի տնտեսագիտությունը որպես գիտության
ոլորտ ներառում է միջոցառումների ամբողջություն, ուղղված
մարդու գործունեության և շրջակա միջավայրի ռացիոնալ
փոխհարաբերությունների պահպանմանը, բնառեսուրսային
ներուժի պահպանմանը և վերականգնմանը, բնական ռեսուրսների
ռացիոնալ օգտագործմանը, բնության և մարդու առողջության վրա
մարդու տնտեսական գործունեության վնասակար ազդեցության
կանխարգելմանը:
33. Շրջակա միջավայրի տնտեսագիտությունը որպես գիտության
ոլորտ իրենից ներկայացնում է համալիր միջճյուղային դիսցիպլին,
որը մշակում է բնական ռեսուրսների և բնական միջավայրի
պահպանման, վերականգնման և բարելավման ընդհանուր
սկզբունքները և մեթոդները:
34. Շրջակա միջավայրի տնտեսագիտությունը լայն իմաստով,
սոցիալ-տնտեսական զարգացման մեջ բնական գործոնի դերի,
տեղի և նշանակության մասին գիտություն է:
35. Շրջակա միջավայրի տնտեսագիտությունը, նեղ իմաստով,
տնտեսագիտության ճյուղ է, որը ուսումնասիրում է բնական
ռեսուրսների տնտեսական (և ոչ տնտեսական) գնահատման և
տնտեսական գործունեության հետևանքով տնտեսական վնասի
գնահատման հարցերը:
36. Շրջակա միջավայրի տնտեսագիտության հիմնական
հարցերը քննարկվում են. միկրո, մեզո, մակրո և
մեգատնտեսագիտության մակարդակներում:
37. Շրջակա միջավայրի տնտեսագիտության, որպես գիտության,
ուսումնասիրության առարկան տնտեսական հարաբերություններն
են, որոնք առաջանում և զարգանում են բնական ռեսուրսների
օգտագործման ընթացքում:
38. Շրջակա միջավայրի տնտեսագիտության հիմնական
օբյեկտներն են.
o բնական ռեսուրսների և դրանց վերամշակված արդյունքների
օգտագործման և շահագործման գործընթացների
հետևանքները գլոբալ, ռեգիոնալ և տարածքային
մակարդակներում,
o բնական ռեսուրսների կորուստը դրանց վերամշակման և
շահագործման արդյունքում,
o բնօգտագործման գործընթացների հետ կապված
բնապահպանական և էկոլոգիական միջոցառումները,
o բնառեսուրսային ներուժը` իր կազմով, կառուցվածքով,
բաղադրությամբ, որակակական հատկանիշներով,
աշխարհագրական տեղաբաշխավածության բնական և
սոցիալ-տնտեսական պայմաններով,
o բնօգտագործման արդյունքում հասցված վնասների
վերացման մեթոդները և տեսակները,
o արդյունավետ բնօգտագործման խթանման և
վերահսկողության կարգավորման տնտեսական մեթոդները:
39. Շրջակա միջավայրի տնտեսագիտության ճանաչման
հիմնական մեթոդը դիալեկտիկականն է, երբ շրջակա միջավայրի
տնտեսագիտության ուսումնասիրության առարկան քննարկվում է
ոչ միայն համակողմանի, այլև այլ տնտեսագիտական
դիսցիպլինների և ուղղությունների հետ կապի մեջ:
40. "Աղտոտողը վճարում է" սկզբունքի հիմքում դրված է շրջակա
միջավայրի աղտոտվածությամբ պայմանվորված արտաքին
ծախսերի (էքստեռնալների) ինտեռնալիզացիայի գաղափարը:
41. Աղտոտողը վճարում է Սկզբունքի իրացման նպատակներն են.
o Բնական սահմանափակ ռեսուրսների ռացիոնալ
օգտագործում` ստիպելով աղտոտողին վճարել և
փոխհատուցել իր կողմից պատճառված էկոլոգիական վնասը
և դրան համապատասխան ծախսերը,
o միջազգային առևտրի և համագործակցության
շրջանակներում խախտումների կանխարգելում`
պայմանավորված բնապահպան միջոցառումների պետական
սուբսիդավորման հնարավորության հետ:

42. Շրջակա միջավայրի տնտեսագիտության ժամանակակից


սկզբունքներն են.
o Այլընտրանքային ծախսերի սկզբունք:
o "Աղտոտողը վճարում է" սկզբունք
o Հասանելի տեխնոլոգիաներից լավագույնի կիրառման
սկզբունք:
o Զգուշավորության սկզբունք:
43.
Մինչագրարային Ռեսուրսսպառող
Ագրարային Առաջին ռեսուրսսպառող
Ինդուստրիալ Երկրորդ ռեսուրսսպառող
Հետինդուստրիսալ Ռեսուրսարտադրող

44. Նորագույն պատմության շրջանում ձևավորվում է


տնտեսական զարգացման հնարավոր մի շարք հիմնադրույթներ.
o Ֆրոնտալ կամ ճակատային տնտեսություն
o Էկոտոպիայի հիմնադրույթ
o Շրջակա միջավայրի պահպանման հիմնադրույթ
o Տնտեսության չափավոր զարգացման հիմնադրույթ
45. Ֆրոնտալ կամ ճակատային տնտեսություն: Սա տնտեսական
արտադրության դասական մոդել է, որը բնորոշվում է որպես
ամբողջությամբ փակ վերականգնվող համակարգ: Այս
հիմնադրույթի հիմնական առանձնահատկություններն են.
 բնական ռեսուրսները և էկոլոգիական համակարգերը
համարվում են անսպառ,
 բնական ռեսուրսների օգտագործման ծավալները` դրանց
պաշարների նկատմամբ, չեն համարվում համակարգի
հետագա զարգացման որոշիչ գործոն,
 տնտեսական զարգացումը արգելակող առաջնային
գործոններ են համարվում միայն աշխատանքը և
կապիտալը
46. Էկոտոպիայի հիմնադրույթի հիմնական սկզբունքներն են.
 վերադարձ դեպի բնություն
 մարդկանց թվաքանակի կրճատում
 ընդհանուր էկոլոգիական բնութագրերով օժտված
շրջանների միջև ապրանքափոխանակություն
 կենսբազմազանության և մշակութային
բազմազանության զարգացմանը աջակցություն
 պարզ տեխնոլոգիաներ, ապակենտրոնացված
պլանավորում
47. Շրջակա միջավայրի պահպանման հիմնադրույթ, որը հիմնվում է
հետևյալ սկզբունքների վրա.
 աղտոտման համար վճարներ
 աղտոտման սոցիալական արժեքի գնահատում
 մաքուր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրության
զարգացում
 ռեսուրսների համար գնի սահմանում
 արտադրական գործունեության ամբողջական արժեքի
գնահատում:

48. Տնտեսության չափավոր զարգացման հիմնադրույթի սկզբունքներից


են.
 արտադրության մակարդակի աստիճանական
կայունացում,
 ռեսուրսների նկատմամբ վերաբերմունքի արմատական
փոփոխություն` անցում անսահմանփակ շահագործումից
ռացիոնալ բնօգտագործման և երակարաժամկետ
կառավարման:
49. Ըստ Վերնադսկու տեսության ստեղծվում է հասարակության
զարգացման մոդել, որը նշանակում է հրաժարում մարդու` բնության
նկատմամբ տիրապետությունից:
50.

You might also like