You are on page 1of 5

Էկոլոգիա և առողջություն

Էկոլոգիան գիտություն է օրգանիզմների, նրանց համակեցությունների և շրջակա


միջավայրի փոխհարաբերությունների մասին: Էկոլոգիա բառը

բառացիորեն նշանակում է «բնապահպանական գիտություն»։ Էկոլոգիա բառը


առաջին անգամ կիրառել է Էռնստ Հեկկելը՝ «Օրգանիզմների ընդհանուր
մորֆոլոգիա» գրքում 1866 թվականին։ Էկոլոգիան կիրառվում է ընդերքի
պահպանության, ջրաճահճային հանդակների կառավարման, բնական
ռեսուրսների կառավարման (ագրոէկոլոգիա, գյուղատնտեսություն,
անտառաբուծության, ագրոանտառաբարլավում, ձկնաբուծություն և այլն),
քաղաքների նախագծման (քաղաքային էկոլոգիա), համայնքների
առողջության, կանաչ տնտեսագիտության տեսական և կիրառական
բնագավառներում և մարդու սոցիալական փոխհարաբերություններում
(մարդու էկոլոգիա)։ Կենդանի օրգանիզմները (այդ թվում՝ մարդը) և
ռեսուրսները ձևավորում են էկոհամակարգեր, որոնք իրենց հերթին
ապահովում են Երկրի կենդանի և անկենդան բաղադրիչները կառավարող
կենսաֆիզիկական հետադարձ կապի մեխանիզմները։ Էկոհամակարգերը
ապահովում են կյանքն ու կենսական գործընթացները, արտադրում բնական
ռեսուրսներ, կարգավորում կլիման, գլոբալ կենսաերկրաքիմիական
շրջապտույտները, ջրի ֆիլտրումը, հողագոյացումը, էրոզիան և շատ բնական
երևույթներ, որոնք ունեն գիտական, պատմական, տնտեսական կամ այլ
նշանակություն։ Էկոհամակարգի գլխավոր հատկանիշներն են
ինքնակարգավորումը և ինքնավերականգնումը։ Սակայն բնական միջավայրի
վրա մարդու ներգործության հատևանքով էկոհամակարգի
հավասարակշռությունը, ինչպես նաև ինքնակարգավորումը խախտվում
են։Հավասարակշռությունը աշխարհահամակարգերի բնական վիճակն է ։ Դա
պահպանվում է նյութի բնական շրջապտույտի միջոցով։ Երբ խախտվում է
նյութի բնական շրջապտույտը, խախտվում է նաև էկոլոգիական
հավասարակշռությունը։ Այժմ երկրագնդի շատ շրջաններում մարդու
ազդեցությունը գերազանցում է բնական միջավայրի ինքնավերականգնման ու
ինքնամաքրման կարողությանը։ Այս դեպքում ևս խախտվում է էկոլոգիական
հավասարակշռությունը։ Եվ վրա է հասնում էկոլոգիական ճգնաժամը։
Էկոլոգիական ճգնաժամը, մարդահարույց գործոնների ազդեցությամբ
էկոհամակարգի կայունության և բնական հավասարակշռության խախտում է,
որը որակապես փոխում է բնական միջավայրը և ունենում բացասական
ազդեցություն։ Էկոլոգիական ճգնաժամը բերում է բազում էկոլոգիական
խնդիրներ, դրանք են․

� մթնոլորտային (մթնոլորտի աղտոտում՝ ռադիացիոն, քիմիական,


մեխանիկական, ջերմային)

� ջրային (մակերևութային և ստորգետնյա ջրերի սպառում և աղտոտում,


ծովերի և օվկիանոսների աղտոտում)

� աշխարհա-երկրամորֆոլոգիական (անարդյունավետ պրոցեսների


ինտենսիվացում, ռելիեֆի և աշխարհագրական կազմի խախտում)

� բնահողային (հողերի աղտոտում, էրոզիա, երկրորդային աղակալում և


այլն)

� կենսաբանական (անտառի դեգրադացիա, արոտային դեգրեսսիա,


տեսակային բազմազանության կրճատում և այլն)
� լանդշաֆտային (անապատացում, կենսաբազմազանության նվազում,
բնապահպանական տարածքների ռեժիմի խախտում և այլն) ։

Մարդկային գործունեությունը միաժամանակ լուրջ վտանգ կարող է սպառնալ


շրջապատող միջավայրին, եթե այն իրականացվի առանց հաշվի առնելու
շրջապատող միջավայրի պահպանության պայմանները։ Բնական միջավայրի
վատթարացման հիմնական վտանգավոր պատճառը մարդածին աղտոտումն է։
Տարբերում են աղտոտման 3 տեսակ՝ ֆիզիկական, քիմիական և
կենսաբանական։Ֆիզիկական է կոչվում այն աղտոտումը, որի հետևանքով
փոփոխվում են միջավայրի ֆիզիկական ցուցանիշները, օրինակ` ջերմությունը,
խոնավությունը, լուսավորվածությունը, աղմուկի մակարդակը, ռադիոակտիվ
ճառագայթման մակարդակը, էլեկտրամագնիսականությունը:Քիմիական
աղտոտման դեպքում տեղի է ունենում միջավայրի քիմական հատկանիշների
փոփոխություն: Միջավայր են թափանցում այնպիսի քիմիական նյութեր, որոնք
չեն մարսվում բնության կողմից և մյուս նյութերի հետ քիմիական ռեակցիայի
մեջ մտնելով` միջավայրը վտանգավոր են դարձնում կենդանի օրգանիզմների
համար:

Կենսաբանական աղտոտում կոչվում են բնական միջավայրի այն


փոփոխությունները, երբ միջավայր են թափանցում և բազմանում մարդու
համար ոչ ցանկալի կենդանի օրգանիզմներ: Այդ օրգանիզմները կարող են
մարդու առողջության համար ուղղակի վտանգ ծառայել կամ էլ փոխել
կենսահամակեցությունների զարգացման ընթացքը անբարենպաստ
ուղղությամբ և ի վերջո հանգեցնել բնական պայմանների ընդհանուր
վատթարացման:

Մասնավորապես վտանգավոր կարող են լինել էներգետիկայի և մշակող


արդյունաբերության մի շարք ճյուղերի (նավթի վերամշակում, միջուկային
էներգետիկա, քիմիական արդյունաբերություն, գունավոր մետալուրգիա)
օբյեկտները, գյուղատնտեսության քիմիացումը, ավտոմոբիլային, ջրային և
օդային տրանսպորտի աճը։

Շրջակա միջավայրի պահպանութան հիմնական խնդիրներն են շրջակա


միջավայրի բնական վիճակի պահպանումը, վերականգնումը,
վնասազերծումը, բնական պաշարների խելամիտ օգտագործումը, շրջակա
միջավայրի վրա ֆիզիկաքիմիական, կենսաբանական և այլ վնասակար
ազդեցությունների նվազեցումն ու կանխումը։ Ինչպես նաև միջավայրի
պահպանության համար կզմակերպված են ազգային պարկեր, արգելոցներ ու
արգելավայրեր։ Կառուցվում են ջրի մաքրման կայաններ, գործարաններում
տեղադրվում են օդի մաքրման, գազ ու փոշի կլանող սարքավորումներ,
ներդրվում է անթափոն արտադրության տեխնոլոգիան, հսկողություն է
սահմանված, որպեսզի բնական միջավայրում առողջության համար
վնասակար նյութերի քանակը պահպանվի թույլատրելի սահմաններում։
Շրջակա միջավայրի աղտոտումն, առաջին հերթին ազդում է մարդու
առողջության վրա` առաջացնելով բազմաթիվ ախտածին հիվանդություններ և
վատթարացնելով մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը:
Այսպիսով՝ շրջակա միջավայրը պահպանելու միակ ուղին այն չաղտոտելն է:
Միջավայրի պահպանության միջոցառումներից են․

� Արտանետումների սահմանափակումը մթնոլորտ և ջրոլորտ` նպատակ


ունենալով բարելավել ընդհանուր էկոլոգիական իրադրությունը.

� Արգելավայրերի, արգելոցների և ազգային պարկերի ստեղծումը`


նպատակ ունենալով պահպանել բնական համալիրները.
� Ձկնորսության և որսի սահմանափակումը՝ նպատակ ունենալով
պահպանել որոշակի տեսակներ.

� Թափոնների չթույլատրված արտանետումների սահմանափակումը։


Էկոլոգիական լոգիստիկայի մեթոդների կիրառումը տարածաշրջանի
տարածքում չթույլատրված թափոններից ընդհանուր մաքրման համար։

Եթե յուրաքանչյուրս պահպանի շրջակա միջավայրը, ապա չենք բախվի


էկոլոգիական լուրջ խնդիրների և վնաս չենք պատճառի բնական միջավարին և
նրա տարրերին, ուստի կոչ եմ անում պահպանել բնությունը, քանի որ դա մեր
ձեռքերում է ։

You might also like