You are on page 1of 4

Գլոբալ տաքացում

Սկսած 1970-ական թվականներից, տաքացման էներգիայի ավելի քան 90%-ը


պահեստավորվում է օվկիանոսում։ Չնայած ջերմության հավաքման գործում
օվկիանոսի գերակշիռ դերին, գլոբալ տաքացում եզրը հաճախ օգտագործվում
է օվկիանոսի ու ցամաքի մակերևույթի օդի միջին ջերմության աճի
բարձրացումը նշելու համար։

20-րդ դարից սկսած օդի միջին ջերմատիճանը բարձրացել է 0,74 °C-ով, որի
մոտավորապես երկու երրորդն ավելացել է 1980 թվականից հետո։ Վերջին
յուրաքանչյուր հաջորդ տասնամյակն ավելի տաք է եղել նախորդից, օդի
ջերմաստիճանը բարձր է եղել, քան նախորդ տասնամյակում՝ սկսած 1850
թվականից։

Սառցադաշտերի և սառցաբեկորների հալչումը

2010 թվականից հետո տարեկան հալչելու տեմպերը աճել են մինչև 51,9 մլրդ
տոննա: Ռուս և օտարերկրացի կլիմայագետներն առաջին անգամ հետևել են
սառցալեռների և հյուսիսային կիսագնդի ափամերձ սառցադաշտերի ծովային
մասի հալմանը և եկել այն եզրակացության, որ այդ գործընթացից ծովի
մակարդակը բարձրացել է 2,2 մմ-ով 2000-2020 թվականներին։ Այդ
գործընթացները մեծապես ազդել են Ռուսաստանի սառցադաշտերի վրա՝
գրում են հետազոտողները Nature Communications ամսագրում հրապարակված
հոդվածում:

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները Իրվանիայում հաշվարկել են ,


որ եթե Գրենլանդիայի սառցադաշտերը հալվեն, ապա ծովի մակարդակը
կբարձրանա 7,4 մետրով։ Եթե միայն Անտարկտիդայի սառցադաշտերը հալվեն,
ջրի մակարդակը կբարձրանա 58 մետրով։ Եթե բոլոր սառցադաշտերը հալվեն,
ծովի մակարդակը կբարձրանա 65 մետրով։

Ջրի մակարդակի բարձրացումից հետո ափամերձ քաղաքներն և ամբողջ


կղզիները ջրի տակ կհայտնվեն։ Մարդկային բնակչության մինչև 40%-ը
ուղղակիորեն կտուժի դրանից, քանի որ նրանք ապրում են ափին մոտ՝ ծովի
մակարդակից մինչև 70 մետր բարձրության վրա։

Հողի էռոզիյա

Հողերի էրոզիայի տակ հասկացվում է պրոցեսների ամբողջությունը , որ


կապված է հողի մասնիկների պոկման, տեղափոխման և նստեցման հետ, որը
տեղի է ունենում ժամանակավոր մակերևույթային հոսքերի և քամու շնորհիվ։
Մեկ այլ դասակարգմամբ էրոզիա անվանում են միայն հողերի դեգրադացիան
ջրի ազդեցությամբ։Հողերի էրոզիայան նախ մեծ վնաս է տալի
գյուղատնտեսությանը իսկ դա իր հերթին վնաս է հասարակությանը։

Ըստ հողի վրա ազդեցության բնույթի՝ ջրային էրոզիան բաժանվում է հարթ և


գծային։

Հարթ հողի վերին հորիզոնի լվացում անձրևի կամ լանջով հոսող հալված ջրի
ազդեցության տակ։ Մակերևութային էրոզիայի մեխանիզմը կապված է
անձրևի կաթիլների ազդեցության ուժի և անձրևի և հալոցքի մակերևութային
արտահոսքի ազդեցության հետ:

Գծային հողերի էրոզիա խորությամբ ջրի ավելի հզոր շիթով, որը հոսում է
լանջով: Գծային էրոզիայի առաջին փուլում առաջանում են խոր շիթային
էրոզիաներ (մինչև 20-35 սմ) և ձորեր (0,3-0,5-ից մինչև 1-1,5 մ խորություն)։ Դրանց
հետագա զարգացումը հանգեցնում է ձորերի առաջացմանը։ Գծային էրոզիան
հանգեցնում է հողի ամբողջական ոչնչացմանը:

Անտառային հրդեհներ
Անտառային հրդեհները կարող են առաջանալ կայծակի, տորֆի
ինքնաբռնկման, մարդու անզգուշության, ծխախոտի, ապակյա շշերի ,
անտառային տարածքներով անցնող՝ էլեկտարահաղորդման օդային գծերի և
դրանց անվտանգության գոտիների շահագործման կանոնների խախտման
պատճառով։ Անտառների հրդեհավտանգությունը պայմանավորված է
տեղումների զգալի պակասով, որը բարձրացնում է օդի ջերմաստիճանը և
նվազեցնում հարաբերական խոնավությունը։

Անտառային հրդեհները լինում են

 գետնամերձ (կրակը տարածվում է հողի մակերևույթով՝ այրելով չոր


խաշամը, մամռան խոտածածկույթները, երբեմն նաև ենթանտառը և
մատղաշը),
 սաղարթային (այրվում է նաև ծառերի սաղարթը),
 ստորգետնյա (այրվում են տորֆն ու փտած խաշամը, հաճախ կրակը չի
նկատվում)

Անտառային հրդեհները խորապես նպաստում են օդի ախտոտմանը, դրանք


ազդում են կենսաբազմազանության վրա և կարող են այլ լուրջ էկոլոգիական
խնդիրների պատճառ դառնալ, որպեսզի խուսափենք անտառային
հրդեհներից պետք է ավելի զգոն լինենք և չթողնենք հեշտ բռնկվող կամ այրվող
իրեր անտառում։

Բնական ռեսուրսների անխնա օգտագործում

Բնական ռեսուրսների անխնա օգտագործումը բացատրվում է նրանով , որ ՝


մարդիք զարգացնում են իրենց ադյունաբերությունը , որը աղտոտում է
բնությունը։ Նախ բնական ռեսուրսները անսպառ չեն և անխնա
օգտագործումը միայն արագացնում է իրենց սպառումը․ օրինակ՝ Նավթը որը
օգտագործվում է որպես վառելանյութ և իրանից ստանում են
նավթամթերքներ. մոտավոր 100 տարուց կվերանա, բացի այդ նավթից բացի
ուրիշ վառելանյութեր կան որոնց արտահանումը վնասում է շրջակա
միջավայրը։

Հանքերը որտեղից արտահանում են բնական ռեսուրսները աղտոտում են


տարածքը վառ օրնակ է Ավստրալիայի ուրանի հանքերը։

Կակադու, ուրանային հանքեր

Ուրան֊Ուրանը առաջին հաըացքից էներգախնայողության առումով


ամենաավն է՝ նրա 1կգ -ն համարժեք է 10.000 տոննա ածուխի արտադրված
էներգիային. բացի այդ նրա օգտագործումը նաև պայթյունավտանգ է և
ռադիոակտիվ: Այդ ռադիոակտիվությունը շատ մահացու է համարվում
կենդանական և բուսական աշխարհի համար և բացի այդ նրա ակտիվ
ռեակցիան տևում է 50 տարի, բայց նույն իսկ 100 տարուց ռեակցիան չի
ավարտվում. վառ օրինակ է Չեռնոբիլի բլոկի ավարիան:

Չեռնոբիլը այսօր

ԵՎ այդ ամենը մարդկությանը ստիպում է գտնել այլընտրանքային էներգիաի


ստացման մեթոդներ․ դրանք են ՝ հողմակայաններ, արևային պանելներ ,
ջրաէլեկտրակայաններ,և այլն։

Բայց ինչպես գիտենք չկա հարյուր տոկոսանոց անվտանգ էլեկտրաեներգիաի


ստացման մեթոդ․ օրինակ ՝ ՋՐԷԿ֊ները․ մեծ գետերի վրա կառուցված
ջրամբարները մեծ վտանգ են ներկայանցնում մոտակա տարածքին փլուզման
դեպքում։

Մարդիք օգտագործում են ծառերը որպեսզի ստանան վառելանյութ,


թուղթ,շինարարական գործերի համար և այդ ամենից տուժում են
անտառները, որոնք օդ են սինթեզում բացի այդ անտառների ոչնչացումը
հանգեցնում է գլոբալ տաքացմանը։

Բացի այդ մարդիք օգտագործում բնական ռեսուրսները օրպեսզի հագեցնեն


իրենց պահանջները․ Պատմությունը ցույց է տալի որ մարդկանց զարգանալով :

You might also like