You are on page 1of 7

Մեղրաձորի Հ.

Պարոնյանի անվան Միջնակարգ դպրոց

ՌԵՖԵՐԱՏ
Առարկա՝ Կենսաբանություն

Թեմա՝ ԿԵնսոլորտը Եվ Մարդը:ՆՈՈՍՖԵՐԱ


Դասարան՝ XII
Ուսուցչուհի ՝ Հարությունյան Ցողիկ

Աշակերտ՝ Վահե Մարկոսյան

21.11.2021
Քաղցրահամ Ջրերի Եվ Օվկիանոսի Աղտոտումը.

Ջրի աղտոտում (ջրոլորտի աղտոտում), միջավայրի պայմանների և


մարդու առողջության վրա բացասաբար ազդող ֆիզիկական, քիմիական և
կենսաբանական աղտոտիչների թափանցումը, առաջացումն ու
կուտակումը բնական ջրերում։ Սովորաբար այդ ազդակների թափանցումը
կապված է մարդու տնտեսական գործունեության և դրա հետևանքների
կամ (ավելի հազվադեպ) բնական աղետների հետ։ Աղտոտիչ նյութերը
բնական ջրերի մեջ են թափանցում պինդ, հեղուկ, կոլոիդային, էմուլսիային
և գազային ձևերով։

Աղտոտված Գետի Օրինակ


Աղտոտման աղբյուրներ

Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և


կենցաղային
հոսքաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ հողահանդակներից 
տեղափոխված պեստիցիդները բնակավայրերից վնասակար
նյութերը, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող
աղտոտող նյութերը։ Արդյունաբերական հոսքաջրերն առավել
հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով,
ծանր մետաղներով (սնդիկ, կապար, կադմիում, պղինձ և այլն) և
բարդ օրգանական միացություններով (սինթետիկ
լվացամիջոցներ, ներկեր, ճարպեր), որոնք վատացնում
են ջրի որակը, խմելու և սննդի մեջ օգտագործելու համար
դարձնում ոչ պիտանի, խախտվում են ջրային ավազանի
կենսաբանական շարժընթացները, նվազում է աղտոտող
նյութերից ջրի ինքնամաքրման հատկությունը, փոխվում է ջրային
կենսաբազմազանության կազմը, ընկնում է
արտադրողականությունն ու սննդային արժեքը,
որոշ ձկներ դառնում են թունավոր։ Հատկապես վտանգավոր են
տաք հոսքաջրերը, որոնք փոխում են ջրավազանի ջերմային
ռեժիմը, վատանում են ձկների ձվադրության պայմանները,
ոչնչանում են մի շարք օգտակար մանրէներ և զարգանում
են մակաբույծներ։
Կենցաղային հոսքաջրերը հիմնականում պարունակում
են աղիքային վարակիչ հիվանդությունների  հարուցիչներ։
Աղտոտված ջուր, Արիզոնա, ԱՄՆ, 1992

Ջրավազանների աղտոտում
Իր առանձնահատկություններն
ունի ջրավազանների աղտոտումը, որի դրսևորումներից
է ջրի «ծաղկումը»։ Ջրամբարներում կուտակվում
են գետերի բերած տիղմը, ավազը, աղտոտող նյութերը,
ջուրը շատ դանդաղ է շարժվում, որը նվազեցնում է
ջրամբարի ինքնամաքրման հնարավորությունը։
Աղտոտման մաքրում

Աղտոտման մեխանիկական մաքրում


Նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ կիրառվում են նաև
բնական ջրերի արհեստական մաքրման եղանակներ․
մեխանիկական եղանակով մաքրվում են ջրի մեջ լողացող և
կախված նյութերը (բուսական և կենդանական մնացորդներ,
կենցաղային թափոններ, ավազի, կավի մասնիկներ և այլն)։ Այդ
նպատակով օգտագործվում են տարբեր չափերի անցքերով
ցանցեր (մաղեր), զտիչ ավազաններ։
Աղտոտման քիմիական մաքրում
Քիմիական եղանակներից կիրառվում են մակարդումը 
(կոագուլացում)՝ քիմիական որոշ նյութերի ազդեցությամբ ջրում
եղած խառնուրդները մակարդվում, նստում են հատակին, ապա՝
հեռացվում, կլանումը (ադսորբցիա կամ աբսորբցիա)՝ քիմիական
որոշ նյութերի միջոցով ջրից կլանվում և հեռացվում են վնասակար
նյութերը, քլորացումն ու օզոնացումը (քլորի և օզոնի միջոցով
ախտահանվում Է խմելու ջուրը)։
Աղտոտման կենսաբանական մաքրում
Կենսաբանական մաքրման դեպքում հոսող ջրերը բաց են թողնում
խիտ բուսածածկի կամ փայտի, թեփի միջով։ Մեծ տարածում ունի
ջրերի մաքրումն արհեստական ակտիվ տիղմով, տիղմի մեջ
բազմացող մանրէներն արագ խժռում են ջրում եղած վնասակար
մանրէներին։
Աղտոտման օդավորման մաքրում
Ջուրը տհաճ հոտով գազերից, նյութերից մաքրելու նպատակով
կիրառվում Է օդավորման (աերացիա) եղանակը՝ հատուկ
հարմարանքներով ջուրը հարստացվում է օդով՝ թթվածնով։
<<Ջրի աղտոտվածությունը լուրջ վտանգ է ներկայացնում
մարդկանց առողջության համար։ Այնուամենայնիվ,
ինչպես ցույց տվեց Ճապոնիայի Մինամատա ծովածոցի
աղտոտվածությունը, կարող են լինել այն աղտոտիչները,
որոնք հնարավոր չէ տեսնել, որոնք առավել վնաս են
պատճառում:>>

Ջուրը հատուկ նպատակով օգտագործելիս աղազերծում,


փափկեցնում են, մաքրում ախտածին մանրէներից, մետաղային
միացություններից և այլն։ Բնական ջրերի մաքրության և որակի
բարելավման ապահովումը, ջրերի վրա վնասակար
ազդեցությունների նվազեցումն ու կանխումը կարգավորվում են
ՀՀ Ջրային օրենսգրքով (2002)։

You might also like