You are on page 1of 4

Օրվա դասի պլանավորում 14

Առարկա «Մայրենի»
Դասարան 3-րդ
Ուսուցիչ Ա. Ազիբեկյան
Թեմա Հրաչյա Մաթևոսյան, «Էս մի բուռն էլ թռչուններին»
Ամսաթիվ 18.01.2024

Դասի նպատակը  Զարգացնել արտահայտիչ ընթերցելու, պատմելու,


վերլուծելու կարողությունները:
 Զարգացնել սովորողների լեզվամտածողությունն ու
խոսքային կարողությունները:
 Ամրապնդել լեզվական գիտելիքները:
 Ձևավորել արժեքային համակարգ և դրական
վերաբերմունք թչունների վերաբերյալ:

Դասի  Արտահայտի սեփական տեսակետը, քննարկի իր


վերջնարդյունքները ցանկությունները, խոսի իր զգացումների մասին՝
մտքերն արտահայտելով պարզ և հասկանալի ձևով,
պահպանի հայերենի ուղղախոսական կանոնները:
 Մասնակցի քննարկումների, բանավեճերի, լսի և
հասկանա արտահայտված մտքերը, ներկայացնի իր
մոտեցումները:
 Նախընտրած ձևով ներկայացնի մտքերն ու
զգացումները լսածի, տեսածի, զգացածի, ընթերցածի,
իրեն հետաքրքրող հարցերի մասին և պատասխանի
տրված հարցերին:
 Համեմատի ու հակադրի հերոսներին ու նրանց
գործողությունները:
 Համագործակցի ընկերների հետ՝ ստանձնելով
որոշակի պատասխանատվություն, դրսևորելով
համբերատար և բարեհամբույր վերաբերմունք:
Ակնկալվող  Լեզվական կարողունակություն
կարողունակություններ  Մշակութային կարողունակություն
 Սովորել սովորելու կարողունակություն.
 Ինքնաճանաչողական և սոցիալական
կարողունակություն

Դասի տիպը Ամրապնդման դաս


Դասի կահավորումը Սահիկաշար/համակարգիչ, պրոկցիոն սարք/
Կիրառվող մեթոդներ  Հարցադրումների մեթոդ
 Շրջվիր դեպի զույգդ

ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ
1.Հաշվառում, նախապատրաստական աշխատանք/2 րոպե/

2.Աշխուժացնել, մեկնարկել, ակտիվացնել, քաջալերել/8 րոպե/

Սովորողների ուշադրությունը դեպի դասը կողմնորոշելու համար ուսուցիչը կցուցադրի


աղավնիների մասին ճանաչողական սահիկաշար, որից հետո հարցադրումների միջոցով
կանցկացնի խմբային ակտիվ քննարկում:
1. Ի՞նչ գիտեք աղավնիների մասին:
2. Ինչու՞ է աղավնին համարվում խաղաղության խորհրդանիշ:

3.Կողմնորոշել դեպի նպատակ, ուղղորդել, մշակել, ամրապնդել, ներկայացնել, ապահովել


/15րոպե/
Բնագրում անծանոթ բառերն առավել ընկալելի դարձնելու, բառային պաշարը հարստացնելու
համար սովորղներիը կկատարեն աշխատանք զույգերով` «Շրջվիր դեպի զույգդ» մեթոդով:
Յուրաքանչյուր զույգ կստանա քարտային առաջադրանք: Աշխատանքի ավարտին զույգերը
կկատարեն փոխադարձ ստուգում:

Առաջադրանքներ.

1. Կազմե'ք պարզ ընդարձակ նախադասությունները հետևյալ բառերով` պատշգամբ,հրճվանք,


պատառ:
2. Բնագրից դու'րս գրեք նշված բառերի հոմանիշները.
 տխրել-
 հիմա-
 ուտել

4.Կիրառել, փոխանցել /10 րոպե/


Բնագրի դաստիարակչական համատեքստն առավել ընկալելի դարձնելու համար կկիրառվի
ՏՀՏ գործիք` ապահովելով նաև դասի զննականությունը: Կցուցադրվի սահիկաշարը, որը պետք է
մեկնաբանեն երեխաները:
5.Ամփոփել, ուրվագծել հեռանկար/8 րոպե/
Դասը կամփոփվի ամփոփիչ հարցադրումների միջոցով:
1. Ո՞րն էր այն կարևոր ու առանցքային միտքը, որ հասկացակ այսօրվա դասից:
2. Ինչպե՞ս է պետք հոգ տանել աղավնիների մասին:
3. Արդյոք կարևո՞ր է հոգատար լինել բնության և կենդանիների նկատմամբ
4. Ինչու՞ է հեղինակն իր պատմությունը վերնագրել «Էս մի բուռն էլ թռչուններին»:
Կկիրառվի միավորային գնահատում: /2 րոպե/

Տնային աշխատանք` Գրել շարադրություն «Մեր բակի թռչունները» թեմայով:

You might also like