You are on page 1of 268

Թեմատիկ պլանավորում

Մայրենի - 3-րդ դասարան


Տարեկան՝ 272 ժամ
Շաբաթական՝ 8 ժամ
Դասագրքի հեղինակներ՝Վ. Սարգսյան և ուրիշներ, 2021թ.

Թեմատիկ պլանը կազմող ուսուցիչներ՝


Սյուզաննա Ափինյան ( Վանաձորի 30 հիմնական դպրոց ),
Լուսինե Զաքարյան (Գանձաքարի միջնակարգ դպրոց),
Աննա Բաբայան (Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիր)

Համակարգող՝ԿԶՆԱԿ-ի ուսումնական բնագավառների մշակման և զարգացման


բաժնի մասնագետ՝ԳայանեՄկրտչյան, մ. գ. թ.

№ Թեմա Նպատակ Վերջնարդյունքներ


Թեմ.պլան.-
1
«Փոքրիկ  Արտահայտիչ  Սահուն, գրական շեշտի և առոգանության
պատուհան ընթերցելու պահպանումով բարձրաձայն ընթերցի
դեպի մեծ հմտություն տեքստը։
աշխարհ» ձևավորել։  Տեքստի բովանդակության շուրջ
 Տեքստի քննարկմանը մասնակցի՝ պատասխանը
բովանդակությ հիմնավորելով տեքստի համապատասխան
ան շուրջ հատվածներով։
աշխատելու  Բանավոր արտահայտի սեփական կարծիքը
կարողություն տեքստի բովանդակության վերաբերյալ։
ձևավորել։  Վերաբերմունք դրսևորի գործող անձանց
արարքների նկատմամբ, հասկանա նրանց
զգայական ապրումները՝ պատասխանելով
դրանց վերաբերյալ տրված հարցերին։
 Տարբերի բառերի տեսակներն ըստ
կազմության՝ պարզ, բարդ և ածանցավոր։

Ժամ էջ Դաս
1. 2/1 4-5 «Փոքրիկ պատուհան դեպի մեծ աշխարհ» թեմայի
մուտք
Հարստություն։ Բարդ և ածանցավոր բառեր

2. 2/1 4-5 Հարստություն։ Բարդ և ածանցավոր բառեր


3. 2/1 6-7 Իմ գրադարանը։ Հատկանիշ ցույց տվող բառեր
4. 2/1 6-7 Իմ գրադարանը։ Հատկանիշ ցույց տվող բառեր
5. 1 Ինք/ընթ։Աշխատանք՝ամառային արձակուրդի
ընթացքում ընթերցած գրքերի բով․ շուրջ
6. 1 Խ/հ։ Ինչպե՞ս ենք շփվում միմյանց և ուրիշների
հետ: Քո հաղորդակցական խնդիրը, նպատակը։
Ինչպես շնիկ ունենալ
7. 1 Գրավոր աշխատանք
8. 1 Գրավոր աշխատանք
9. 3/1 8-10 Թագավորն ու հողագործը։ Բարդ և ածանցավոր
բառեր
10. 3/1 8-10 Թագավորն ու հողագործը։ Բարդ և ածանցավոր
բառեր
11. 3/1 8-10 Թագավորն ու հողագործը։ Բարդ և ածանցավոր
բառեր
12. 2/1 11-12 Թութակն ու վանդակը։ Ածանցավոր բառեր
13. 1 Ինք/ընթ։Ուսուցչի հայեցողությամբ
14. 1 Խ/հ։Պատմել, հաղորդել, ասել։ Ինչ հետաքրքիր
նան եմ տեսել, լսել, իմացել, արել։ Ում համար են
լուրերը
15. 1 Գրավոր աշխատանք
16. 1 Գրավորաշխատանք
17. 2/1 11-12 Թութակն ու վանդակը։ Ածանցավոր բառեր
18. 2/1 12-13 Թութակը
19. 2/1 12-13 Թութակը
20. 2/1 14-16 Ամենից լավ տունը։ Բարդ և ածանցավոր բառեր
21. 1 Ինք/ընթ։ Ուսուցչի հայեցողությամբ
22. 1 Խ/հ։Կիսել ուրախությունը կամ տխրությունը։
Ճանաչի՛ր քո տրամադրությունը։ Մեկ վիշապ, վեց
գլուխ, վեց բնավորություն
23. 1 Գրավոր աշխատանք
24. 1 Գրավոր աշխատանք
25. 1 Թեմատիկ գրավոր աշխատանք հ.1
26. 2/1 14-16 Ամենից լավ տունը։ Բարդ և ածանցավոր բառեր
27. 2/1 17-18 Տանկը թանգարանում։ Ածանցավոր բառեր
28. 2/1 17-18 Տանկը թանգարանում։ Ածանցավոր բառեր
29. 1 Ինք/ընթ։Ուսուցչի հայեցողությամբ
30. 1 Խ/հ։ Հաղորդակցության տեսակները։Խոսքային և
ոչ խոսքային հաղորդակցություն։ Հեքիաթ կորած
ժպիտի մասին
31. 1 Գրավոր աշխատանք
32. 1 Գրավոր աշխատանք
33. 2/1 19-21 Սեպտեմբերի 21
34. 2/1 19-21 Սեպտեմբերի 21
35. 2/1 22-23 Մութի և լույսի ծնունդը
36. 2/1 22-23 Մութի և լույսի ծնունդը
37. 1 Ինք/ընթ։Ուսուցչի հայեցողությամբ
38. 1 Խ/հ։Թեստային աշխատանք
39. 1 Գրավոր աշխատանք
40. 1 Գրավորաշխատանք
41. 3/1 24-26 Մայր սագի հեքիաթը
42. 3/1 24-26 Մայր սագի հեքիաթը
43. 3/1 24-26 Մայր սագի հեքիաթը
44. 2/1 27-28 Իմ դասագրքերը
45. 1 Ինք/ընթ։Ուսուցչի հայեցողությամբ
46. 1 Խ/հ։ Ցուցանակներ։ Եկե՛ք խաղանք․ Գուշակի՛ր
բառը
47. 1 Գրավոր աշխատանք
48. 1 Գրավոր աշխատանք
49. 2/1 27-28 Իմ դասագրքերը
50. 1 29-30 Ստուգի՛ր ինքդ քեզ։ «Փոքրիկ պատուհան դեպի
մեծ աշխարհ» թեմայի ամփոփում
Թեմա Նպատակ Վերջնարդյունքներ
Թեմ․
պլան․-2
«Բա՛ց արա  Տեքստին  Ընթերցելիս կարողանա ձայնի բարձրությունը
թերթերդ, ընթերցելիս համապատասխանեցնել խոսքային
տեսնենք համապատ․ իրավիճակներին։
հրաշքներդ» հնչերանգ  Կապ հաստատի իմացածի և դասանյութի
դրսևորելու բովանդակության միջև՝ կառուցելով
կարողություն նկարագրական բնույթի խոսք։
ձևավորել։  Վերարտադրեն դասանյութի
 Կատարելագո բովանդակությունը՝ բովանդակության
րծել ընկալմամբ համապատասխան հնչերանգ
տեքստում դրսևորելով։
բառի  Բացատրի բառերն ու արտահայտությունները՝
արտահայտչա օգտվելով տեղեկատվական աղբյուրներից ։
կանությունը  Դասակարգի բառերն ՝ ըստ դրանց կազմության։
զգալու  Գտնի տրված բառերի հոմանիշներն ու
կարողություն։ հականիշները։
 Հաղորդակցա  Տեքստի բովանդակության վերաբերյալ հարցեր
կան և տա, պատասխանի ուսուցչի և դասընկերների
համագործակ հարցերին։
ցայինկարողու  Կառուցի պատմողական կամ նկարագրական
թյուններ բնույթի խոսք։
ձևավորել։

Ժամ էջ Դաս
51. 3/1 31-33 «Բա՛ց արա թերթերդ,տեսնենք հրաշքներդ»
թեմայի մուտք ։
Կաթիլը։ Պարզ, բարդ և ածանցավոր բառեր
52. 1 Թեմատիկ գրավոր աշխատանք հ․ 2
53. 1 Ինք/ընթ։Ուսուցչի հայեցողությամբ
54. 1 Խ/հ։Բանավոր և գրավոր հաղորդակցություն։
Գրավոր խոսք։ Ինչպես և ինչով ենք գրում
55. 1 Գրավոր աշխատանք
56. 1 Գրավոր աշխատանք
57. 3/1 34-35 Կաթիլը։Պարզ,բարդ և ածանցավոր բառեր
58. 3/1 32-35 Կաթիլը։Պարզ,բարդ և ածանցավոր բառեր
59. 2/1 36-38 Անտառի բնակիչները։ Բարդ բառեր
60. 2/1 36-38 Անտառի բնակիչները։ Բարդ բառեր
61. 1 Ինք/ընթ։Ուսուցչի հայեցողությամբ
62. 1 Խ/հ։Ինչպես խոսել մարդու հետ, երբ նա կողքիդ չէ,
հեռու է (հաղորդակցում տարածության մեջ)։
Գրություն․ տիեզերական զբոսանք
63. 1 Գրավոր աշխատանք
64. 1 Գրավոր աշխատանք
65. 2/1 39-41 Արջի և վարազի կռիվը։Բարդ և ածանցավոր
բառեր
66. 2/1 39-41 Արջի և վարազի կռիվը։Բարդ և ածանցավոր
բառեր
67. 2/1 42-43 Գետակը։ Հոմանիշ բառեր
68. 2/1 42-43 Գետակը։ Հոմանիշ բառեր
69. 1 Ինք/ընթ։Ուսուցչի հայեցողությամբ
70. 1 Խ/հ։Ուզում եմ, որ բոլորն իմանան
71. 1 Գրավոր աշխատանք
72. 1 Գրավոր աշխատանք
73. 2/1 44-45 Կարկուտը։Հականիշ բառեր
74. 2/1 44-45 Կարկուտը։Հականիշ բառեր
75. 2/1 46 Տերևը
76. 2/1 46 Տերևը_
77. 1 Ինք/ընթ։Ուսուցչի հայեցողությամբ
78. 1 Խ/հ։Ինչպես խոսել մարդու հետ, երբ նա կողքիդ չէ,
քեզանից առաջ է ապրել կամ հետո է ապրելու
(հաղորդակցում ժամանակի մեջ)։ Նամակ՝ ինքդ
քեզ
79. 1 Գրավոր աշխատանք
80. 1 Գրավոր աշխատանք
81. 2/1 47 Տերևաթափ
82. 2/1 46-47 Տերևաթափ_
83. 2/1 48-49 Սարը։ Բառիմաստ
84. 1 Թեմատիկ գրավորաշխատանք հ․3
85. 1 Ինք/ընթ։Ուսուցչի հայեցողությամբ
86. 1 Խ/հ։Առօրյա, մտերմիկ, պաշտոնական կամ
գործնական հաղորդակցություն։ Մտերմիկ կամ
պաշտոնական
87. 1 Գրավոր աշխատանք
88. 1 Գրավոր աշխատանք
89. 2/1 48-49 Սարը։Բառիմաստ
90. 2/1 50-51 Ում համար է խնձորը։ Բառիմաստ
91. 2/1 50-51 Ում համար է խնձորը։ Բառիմաստ
92. 2/1 52-53 Ծիտիկների տունը
93. 1 Ինք/ընթ։Ուսուցչի հայեցողությամբ
94. 1 Խ/հ։Խոսքային գործունեություն։ Հաղորդակցական
իրավիճակներ։ Ով, ում, ինչ, ինչու և ինչպես ասաց։
Կախարդական բառը
95. 1 Գրավոր աշխատանք
96. 1 Գրավոր աշխատանք
97. 2/1 52-53 Ծիտիկների տունը
98. 1 54 Ստուգի՛ր ինքդ քեզ։«Բաց արա թերթերդ,տեսնենք
հրաշքներդ» թեմայի ամփոփում
Թեմա Նպատակ Վերջնարդյունքներ
Թեմ․ պլան․-
3
«Ժողովուրդն  Ստեղծագործ  Ներկայացնի ժողովրդական
իմաստուն է» ության ստեղծագործությունների սեփական ընկալումը։
հերոսների  Մասնակցի տեքստի բովանդակության
արարքները ,դ վերլուծությանը՝ հերոսների վարքը
րանց գնահատելով։
դրդապատճա  Մեկնաբանի առած-ասացվածքների իմաստը։
ռները  Մասնակցի դերային խաղին՝ ստանձնելով
որոշելու որոշակի դերեր։
կարողություն  Ներկայացնի իր մտքերը տեքստի
ձևավորել։ բովանդակության և նկարազարդման միջև։
 Գոյականի  Կարևորի բարին, գեղեցիկը, մարդկայինը,
հոգն․թվի քննադատի չարիքն ու ծուլութոյւնը։
կազմության,  Մասնակցի լեզվական առաջադրանքների
հատուկ և կատարմանը՝ ցուցադրելով գոյականի հոգնակի
հաս․ թվի ճիշտ կազմության և գործածության,հատուկ
գոյականները և հասարակ գոյականների կիրառման և
տարբերելու ուղղագրության վերաբերյալ գիտելիքները։
կարողություն
ձևավորել։
Ժամ էջ Դաս
99. 3/1 55-57 «Ժողովուրդն իմաստուն է» թեմայի մուտք։
Առակի ծնունդը։ Գործողություն ցույց տվող բառեր
100. 3/1 57-58 Առակի ծնունդը։ Գործողություն ցույց տվող բառեր
101. 1 Ինք/ընթ։Ուսուցչի հայեցողությամբ
102. 1 Խ/հ։Մերժել-չմերժել
103. 1 Գրավոր աշխատանք
104. 1 Գրավոր աշխատանք
105. 3/1 56-59 Առակի ծնունդը։Թագավորը,նազիրը և
վեզիրը:Գործողություն ցույց տվող բառեր
106. 3/1 60-62 Հնարամիտը
107. 3/1 60-62 Հնարամիտը
108. 3/1 60-62 Հնարամիտը__
109. 1 Ինք/ընթ։Ուսուցչի հայեցողությամբ
110. 1 Խ/հ։ Իրավիճակին և նպատակիդ
համապատասխան բառեր գտիր
111. 1 Գրավոր աշխատանք
112. 1 Գրավոր աշխատանք
113. 1 Թեմատիկ գրավոր աշխատանք հ․4
114. 2/1 63 Ճանճը
115. 1 Կիսամյակային ամփոփիչ գրավորաշխատանք հ․1
116. 2/1 63 Ճանճը
117. 1 Ինք/ընթ։Ուսուցչի հայեցողությամբ
118. 1 Խ/հ։Սոցիալական դերին համապատասխան
վարքի ընտրություն։ Հաղորդակցական դերեր․ ով
եմ ես և ինչ եմ անում
119. 1 Գրավոր աշխատանք
120. 1 Գրավոր աշխատանք
121. 2/1 64-65 Երկու աքլոր։Գոյական
122. 2/1 64-65 Երկու աքլոր։Գոյական
123. 2/1 66-67 Երեք հարուստ
124. 2/1 66-67 Երեք հարուստ
125. 1 Ինք/ընթ։Ուսուցչի հայեցողությամբ
126. 1 Խ/հ։Ունկնդրելու կարողության զարգացում։ Որն է
ամենակարևորը
127. 1 Գրավոր աշխատանք
128. 1 Գրավոր աշխատանք
129. 2/1 68-69 Ճայը և սագը։ Հատուկ և հասարակ անուններ
130. 2/1 68-69 Ճայը և սագը։ Հատուկ և հասարակ անուններ
131. 2/1 70-71 Մարդը, ընկույզը և ձմերուկը։ Հատուկ անուններ
132. 2/1 70-71 Մարդը, ընկույզը և ձմերուկը։ Հատուկ անուններ
133. 1 Ինք/ընթ։Ուսուցչի հայեցողությամբ
134. 1 Խ/հ։Սովորի՛ր հարցեր տալ
135. 1 Գրավոր աշխատանք
136. 1 Գրավոր աշխատանք
137. 2/1 72-73 Անտառն ու քամին։ Գոյականի թիվը
138. 2/1 72-73 Անտառն ու քամին։ Գոյականի թիվը
139. 2/1 74-75 Խոզն ու ագռավը
140. 2/1 74-75 Խոզն ու ագռավը
141. 1 Ինք/ընթ։Ուսուցչի հայեցողությամբ
142. 1 Խ/հ։ «Ես լսում եմ» նշանները։
143. 1 Գրավոր աշխատանք
144. 1 Գրավոր աշխատանք
145. 2/1 76 Նշանավոր ոչինչը
146. 2/1 76 Նշանավոր ոչինչը
147. 2/1 77-79 Ժողովուրդը ծիծաղում է
148. 1 Թեմատիկ գրավոր աշխատանք հ․5
149. 1 Ինք/ընթ։Ուսուցչի հայեցողությամբ
150. 1 Խ/հ։Կռահի՛ր տրամադրությունը։
Տրամադրությունն ի՛նքդ ընտրիր
151. 1 Գրավոր աշխատանք
152. 1 Գրավոր աշխատանք
153. 2/1 77-79 Ժողովուրդը ծիծաղում է
154. 1 80 Ստուգի՛ր ինքդ քեզ
«Ժողովուրդն իմաստուն է»թեմայի ամփոփում
Թեմա Նպատակ Վերջնարդյունքներ
Թեմ․ պլան․-
4
«Հայրենի՛ք,ես  Բառերի  Աշխատի լեզվական առաջադրանքների
մի զարկն եմ ձևային շուրջ՝ տրված գոյականները դարձնելով
քո բազկի» փոփոխությ բայեր և հակառակը։
ունները  Ճիշտ գործածի բառերը՝ ձևային
ճիշտ փոփոխությունների ենթարկելով դրանք։
գործածելու  Սովորի որոշակի քանակի բառերի
կարողությու ուղղագրությունը։
ն ձևավորել։  Ճանաչի գործողություն ցույց տվող բառերը
 Տեքստում և գործածի դրանք նախադասությունների
արտահայտվ մեջ։
ած  Ամրապնդի հատկանիշ ցույց տվող բառերի
գաղափարնե մասին գիտելիքները։
րը  Բառակապակցություններն արտահայտի
հասկանալու մեկ բառով և հարցի միջոցով որոշի այդ
կարողությու բառի խոսքիմաստային
նների պատկանելությունը։
ձևավորում։  Արտահայտի իր կարծիքը քննարկվող
 Ձևավորել իր հարցերի կապակցությամբ՝ հիմնավորելով
ազգային դրանք։
պատկանելու  Կապ հաստատի նախկին փորձի և
թյան, դասանյութի բովանդակության միջև։
մայրենի  Համեմատի դասնյութի հերոսներին՝
լեզվի ներկայացնելով նմանություններն ու
առաջնայնու տարբերությունները։
թյան  Ազգային պատկանելությունը, մայրենի
գիտակցում։ լեզվի անհրաժեշտությունն և
առաջնայնությունը գիտակցի՝ հարգելով
դիմացինի արժանապատվությունն ու
ինքնությունը։

Ժամ էջ Դաս
155. 3/1 81-85 «Հայրենի՛ք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի
մուտք
Հայկը և Բելը։ Հատկանիշ ցույց տվող բառեր
156. 3/1 82-85 Հայկը և Բելը։ Հատկանիշ ցույց տվող բառեր
157. 1 Ինք/ընթ։ Ուսուցչի հայեցողությամբ
158. 1 Խ/հ։Թեստային աշխատանք
159. 1 Գրավոր աշխատանք
160. 1 Գրավոր աշխատանք
161. 3/1 82-85 Հայկը և Բելը։ Հատկանիշ ցույց տվող բառեր
162. 3/1 86-87 Սասունցի Դավիթ։ Գոյականի ձևային
փոփոխությունները
163. 3/1 88-89 Սասունցի Դավիթ։ Գոյականի ձևային
փոփոխությունները
164. 3/1 86-89 Սասունցի Դավիթ։ Գոյականի ձևային
փոփոխությունները
165. 1 Ինք/ընթ։Ուսուցչի հայեցողությամբ
166. 1 Խ/հ։ Բարեկիրթ շփում, հաղորդակցություն։
Ողջույն և հրաժեշտ։ Հետազոտական աշխատանք․
ինչպես են մարդիկ ողջունում և հրաժեշտ տալիս
167. 1 Գրավոր աշխատանք
168. 1 Գրավոր աշխատանք
169. 2/1 90-91 Հայոց հրաշքը՝ Մեսրոպ Մաշտոց։Գործողություն
ցույց տվող բառեր
170. 2/1 90-91 Հայոց հրաշքը՝ Մեսրոպ Մաշտոց։Գործողություն
ցույց տվող բառեր
171. 2/1 92-93 Զրույց բացատում
172. 2/1 92-93 Զրույց բացատում
173. 1 Ինք/ընթ։Ուսուցչի հայեցողությամբ
174. 1 Խ/հ։Բարեկիրթ-ոչ բարեկիրթ։ Խնդրե՞լ, թե՞
պահանջել։ Կամակոր արքայադուստրը
175. 1 Գրավոր աշխատանք
176. 1 Գրավոր աշխատանք
177. 1 Թեմատիկ գրավոր աշխատանք հ․6
178. 2/1 94-95 Մխիթար Հերացին և տակառագործը։Բայ
179. 2/1 94-97 Մխիթար Հերացին և տակառագործը։Բայ
180. 2/1 98-101 Երկնքի բոլոր աստղերը ճանաչում էին նրան։Բայի
արտաքին ձևափոխությունները խոսքում
181. 1 Ինք/ընթ։ Ուսուցչի հայեցողությամբ
182. 1 Խ/հ: Խիստ և մեղմ արգելքներ։ «Չի կարելի»
մոլորակը
183. 1 Գրավոր աշխատանք
184. 1 Գրավոր աշխատանք
185. 2/1 98-101 Երկնքի բոլոր աստղերը ճանաչում էին նրան։Բայի
արտաքին ձևափոխությունները խոսքում
186. 2/1 102-103 Մեր Անդրանիկը։Բայի դեմքը(գործնական
պատկերացում)
187. 2/1 102-103 Մեր Անդրանիկը։Բայի դեմքը(գործնական
պատկերացում)
188. 1 104 Ստուգի՛ր ինքդ քեզ։«Հայրենի՛ք, ես մի զարկն եմ քո
բազկի» թեմայի ամփոփում
189. 1 Ինք/ընթ։Ուսուցչի հայեցողությամբ
190. 1 Խ/հ։ Քաղաքավարի, բարեկիրթ, բարեհամբույր։
Հրավերք-պատասխան
191. 1 Գրավոր աշխատանք
192. 1 Գրավոր աշխատանք
Թեմա Նպատակ Վերջնարդյունքներ
Թեմ․ պլան․-
5
«Լինում է, չի  Ձևավորել  Տեքստի բովանդակությունն ընկալելով՝
լինում՝ մի գրական ընթերցելիս համապատասխան հնչերանգ
հեքիաթ է ստեղծագործ դրսևորի։
լինում» ությունների  Վերլուծի տեքստում առկա փաստերը՝
կապը հայ կատարելով համապատասխան
ժողովրդի եզրահանգումներ։
պատմության  Չափածո ստեղծագործությունը ներկայացնի
և մշակույթի արձակ շարադրանքով։
հետ տեսնելու  Տեքստը ներկայացնի դերային խաղով։
կարողություն։  Մասնակցի հեքիաթի, դրա հատկանիշների,
 Բառագործած առանձնահատկությունների շուրջ զրույցին։
ական  Գրի հեքիաթի համառոտ նկարագրությունը։
կարողություն  Վերարտադրի տեքստի բովանդակությունը՝
ները վերաբերմունք դրսևորելով գործող անձանց
զարգացնել և արարքների նկատմամբ։
ակտիվ  Իրապատում, հրաշապատում և
բառապաշարը կենդանապատում հեքիաթները գործնականում
հարստացնել։ տարբերակի։
 Տրաբերակի հոմանիշ և հականիշ բառերը։
 Բայը անհրաժեշտ դեմքով, թվով և ժամանակով
օգտագործի։
 Տրված նախադասությունից դուրս գրի բայերը և
դրանք օգտագործի օժանդակ բայերի հետ։
Ժամ էջ Դաս
193. 2/1 105-108 «Լինում է,չի լինում՝ մի հեքիաթ է լինում» թեմայի
մուտք
Պապիկը, որը չէր կարողանում հեքիաթ պատմել։
Հականիշ բառեր։ Բայ
194. 2/1 106-108 Պապիկը, որը չէր կարողանում հեքիաթ պատմել։
Հականիշ բառեր։ Բայ
195. 2/1 109-111 Թագավորն ու գյուղացին: Բայ
196. 2/1 109-111 Թագավորն ու գյուղացին: Բայ
197. 1 Ինք/ընթ։ Ուսուցչի հայեցողությամբ
198. 1 Խ/հ: Ինչպես բարեկիրթ ձևով մխիթարել,
ցավակցել։ Խոսքը կարող է մխիթարել, քաջալերել,
ոգևորել։ Ով ավելի լավ մխիթարեց,
հանգստացրեց, օգնեց
199. 1 Գրավոր աշխատանք
200. 1 Գրավոր աշխատանք
201. 2/1 112-113 Ինչպես լուծվեց աղվեսի ու շան վեճը: Հանգեր
202. 2/1 112-113 Ինչպես լուծվեց աղվեսի ու շան վեճը: Հանգեր
203. 2/1 114-115 Քսակը: Օժանդակ բայ
204. 2/1 114-115 Քսակը: Օժանդակ բայ
205. 1 Ինք/ընթ։Ուսուցչի հայեցողությամբ
206. 1 Խ/հ: Հետազոտական աշխատանք․ առածանի
207. 1 Գրավոր աշխատանք
208. 1 Գրավոր աշխատանք
209. 1 Թեմատիկ գրավոր աշխատանք հ․7
210. 2/1 116-118 Կացին ախպեր։Օժանդակ բայեր
211. 2/1 116-118 Կացին ախպեր։Օժանդակ բայեր
212. 1 119-120 Ստուգի՛ր ինքդ քեզ։ «Լինում է,չի լինում՝ մի
հեքիաթ է լինում» թեմայի ամփոփում
213. 1 Ինք/ընթ։Ուսուցչի հայեցողությամբ
214. 1 Խ/հ։ Մխիթարի՛ր, հանգստացրո՛ւ, օգնի՛ր
215. 1 Գրավոր աշխատանք
216. 1 Գրավոր աշխատանք
Թեմա Նպատակ Վերջնարդյունքներ
Թեմ․ պլան․-
6
«Ամենասովո  Արտահայտի  Արտահայտիչ ընթերցի տեքստը՝
րական չ արտահայտելով տարբեր հույզեր։
հրաշքներ» ընթերցանու  Համեմատի կանխագուշակումները տեքստի
թյան բովանդակության հետ։
 Արտահայտի իր կարծիքը հերոսների մտքերի
հմտությունն
վերաբերյալ։
եր ձևավորել։
 Մասնակցի տեքստի բովանդակության
 Նախադասու վերլուծությանը՝ կապեր ստեղծելով
թյան իրադարձությունների միջև։
գլխավոր և  Տեքստը վերարտադրի ոչ խոսքային միջոցներով՝
երկրորդակա դիմախաղ, մնջախաղ։
ն  Մեկնաբանի նկարները՝ հասկանալով տեքստի
անդամները բովանդակության և նկարազարդման կապը։
տարբերակել  Դասկարգի բառերն՝ ըստ խոսքի մասերի։
ու  Տեքստից գտնի ածական+գոյական
կաղապարով բառաակապակցությունները,
կարողությու
օգտագործի նախադասությունների մեջ։
ն ձևավորել։
 Համառոտի պարզ ընդարձակ
 Պարզ
նախադասությունը։
համառոտ  Ընդարձակի պարզ համառոտ
նախադասու նախադասությունը։
թյունը  Տրված գոյականներով և գործողություն ցույց
ընդարձակել տվող բառերով կազմի նախադասություններ և
ու և պարզ ընդծի ենթական և ստորոգյալը։
ընդարձակ  Վերաբերմուն դրսևորի հերոսների արարքների
նախադասու նկատմամբ՝ հասկանալով նրանց զգայական
թյունը ապրումները։
 Տեսնեն , ընկալեն և գնահատեն գեղեցիկը,
համառոտել
բարին, մարդկայինը՝ գրական
ու
ստեղծագործություններում՝ դրանց
կարողությու բովանդակության վերլուծության միջոցով։
ն ձևավորել։
 Ձևավորել
գեղեցիկը,
բարին
տեսնելու ,
ընկալելու և
գնահատելու
կարողությու
ն։
Ժամ էջ Դաս
217. 1 121 «Ամենասովորական հրաշքներ» թեմայի մուտք։
Դաշտի մեջ
218. 3/1 122-125 Թագուհիներն ու Ալիսը։ Հատկանիշ ցույց տվող
բառեր
219. 3/1 122-125 Թագուհիներն ու Ալիսը։ Հատկանիշ ցույց տվող
բառեր
220. 3/1 122-125 Թագուհիներն ու Ալիսը։ Հատկանիշ ցույց տվող
բառեր
221. 1 Ինք/ընթ։ Ուսուցչի հայեցողությամբ
222. 1 Խ/հ։ Խոսքային ժանրեր։ Տեքստը՝ որպես խոսքային
հաղորդակցական գործունեության արդյունք։
Տեքստը և նրա առանձնահատկությունները։
Տեքստի հատկանիշները
223. 1 Գրավոր աշխատանք
224. 1 Գրավոր աշխատանք
225. 3/1 126-127 Կառլսոնը, որն ապրում էր տանիքում: Ածական
226. 3/1 128-129 Կառլսոնը, որն ապրում էր տանիքում: Ածական
227. 3/1 126-129 Կառլսոնը, որն ապրում էր տանիքում: Ածական
228. 3/1 130-131 Գորգի տակ։Ածական
229. 1 Ինք/ընթ։ Ուսուցչի հայեցողությամբ
230. 1 Խ/հ։ Տեքստի հիմնական միտքը․ «Երեք
պատմություն նույն բանի մասին»
231. 1 Գրավոր աշխատանք
232. 1 Գրավոր աշխատանք
233. 3/1 131-132 Գորգի տակ։Ածական
234. 3/1 130-132 Գորգի տակ։Ածական
235. 1 Թեմատիկ գրավոր աշխատանք հ․8
236. 2/1 133-135 Վինի Թուխը և Հայտնի Չէ Թե Ով: Ածական
237. 1 Ինք/ընթ։ Ուսուցչի հայեցողությամբ
238. 1 Խ/հ: Բանալի բառեր։ Համարյա հետախուզական
պատմություն
239. 1 Գրավոր աշխատանք
240. 1 Գրավոր աշխատանք
241. 2/1 133-135 Վինի Թուխը և Հայտնի Չէ Թե Ով: Ածական
242. 3/1 136-138 Հրաշք բաց ծովում: Նախադասություն
243. 3/1 136-138 Հրաշք բաց ծովում: Նախադասություն
244. 3/1 136-138 Հրաշք բաց ծովում: Նախադասություն
245. 1 Ինք/ընթ։ Ուսուցչի հայեցողությամբ
246. 1 Խ/հ: Տեքստի տեսակները։ Տեքստեր, տեքստեր,
տեքստեր
247. 1 Գրավոր աշխատանք
248. 1 Գրավոր աշխատանք
249. 2/1 139-141 Սուտլիկ որսկանը: Ընդարձակ նախադասություն
250. 2/1 139-141 Սուտլիկ որսկանը: Ընդարձակ նախադասություն
251. 2/1 142-144 Թե ինչպես Չիպոլինոն խաբեց Մաստինո շանը:
Համառոտ նախադասություն
252. 2/1 142-146 Թե ինչպես Չիպոլինոն խաբեց Մաստինո շանը:
Համառոտ նախադասություն
253. 1 Ինք/ընթ։ Ուսուցչի հայեցողությամբ
254. 1 Խ/հ։ Պատմություն, նկարագրություն,
դատողություն
255. 1 Գրավոր աշխատանք
256. 1 Գրավոր աշխատանք
257. 3/1 147-148 Էլիզաբեթը հանդիպում է Բոբոյին: Ենթակա,
ստորոգյալ
258. 3/1 149-151 Էլիզաբեթը հանդիպում է Բոբոյին: Ենթակա,
ստորոգյալ
259. 3/1 147-151 Էլիզաբեթը հանդիպում է Բոբոյին: Ենթակա,
ստորոգյալ
260. 1 Թեմատիկ գրավոր աշխատանք հ․9
261. 1 Ինք/ընթ։ Ուսուցչի հայեցողությամբ
262. 1 Խ/հ: Պատմություն, նկարագրություն,
դատողություն
263. 1 Գրավոր աշխատանք
264. 1 Գրավոր աշխատանք
265. 1 Կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանք հ․
2
266. 1 152 Հարցեր: Բառիմաստ
267. 1 153 Գիրքը հրաշք է՝ քնած լինես, թե արթուն
268. 1 154-155 Ամփոփի՛ր իմացածդ։Ստուգի՛ր ինքդ
քեզ։«Ամենասովորական հրաշքներ» թեմայի
ամփոփում
269. 1 Ինք/ընթ։ Ուսուցչի հայեցողությամբ
270. 1 Խ/հ: Հարցեր։ Ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ։ Շրջված
հարցական։
271. 1 Գրավոր աշխատանք
272. 1 Գրավոր աշխատանք
Թեմատիկ պլանավորում

Դաս1․ Հարստություն։Բարդ և ածանցավոր բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․Պատմի՛ր գրքի մասին՝ օգտվելով բանաստեղծության բառերից։

2․Ի՞նչ են սովորեցնում գրքերը։

3․ Օգնի՛ր երգ արմատին՝ գտնելու իր կորցրած մասերը և գրի՛ր այսպես․

զույգ + երգ = զուգերգ

զույգ

-ող

-արան

համ ԵՐԳ

քայլ

խումբ

-իչ

պար

Առանձնացրու՛ բարդ բառերը և դրանցով կազմի՛ր բառակապակցություններ։

4․ Բառքամոցի

Հարստություն բառի տառերով կազմի՛ր նոր բառեր։

Այս բառից ստացվում են նաև դարձգրեր։

Օրինակ՝ թաս - սաթ։

Փորձի՛ր գտնել ևս երեքը։


Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը

պետք է իմանա․

1․ Իմանա, որ ըստ հեղինակի՝ գիրքն իրենից ներկայացնում է իրար վրա դարսած

թերթեր։ Գիրքն ունի մի վերնագիր ու մի անուն: Այն համեստ ու լուռ դրված է

պահարանում, եթե բացես ու կարդաս, նա քեզ կտա անտես թևեր, անհաս բարձունք

կհասցնի, նոր աշխարհներ կտանի։ Այն ուժ կլցնի կարդացողի հոգում, կօգնի դժվար

ժամին, կսովորեցնի կյանքում ապրել հպարտ ու ազնիվ։ Այն գարնան երազ է, երգեր,

թովքեր, հույս ու ընկեր, անսահման հարստություն։

2․Իմանա, որ գրքերը սվորեցնում են լինել բարի, ազնիվ, արդարամիտ, համեստ։

Կարդացողը միշտ ավելի խելամիտ որոշումներ է կայացնում։ Գիրք սիրող մարդը

տարբերվում է մտքի ճկունությամբ ու խելքով։

3․Իմանա, որ երգ արմատին կորցրած մասերը կարող են միանալ նրան և կազմել


բառեր․ զույգ + երգ = զուգերգ, երգ + -ող = երգող, երգ + -արան = երգարան, համ + երգ =
համերգ, քայլ + երգ = քայլերգ, խումբ + երգ = խմբերգ, երգ + -իչ = երգիչ, պար + երգ =
պարերգ։

Իմանա, որ երկու և ավելի արմատ ունեցող բառերը բարդ բառեր են։

4․ Իմանա, որ հարստություն բառի տառերով կարելի է կազմել նոր բառեր, օրինակ՝

հարություն, սար, սուր, թուր, տուր, սուտ ուրու, հարս, սրահ, նյութ, թույն, ահ, հա։

Իմանա, որ այս բառից ստացվող դարձգրերն են նաև՝ հարս – սրահ, նյութ – թույն, ահ –

հա։
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը

պետք է կարողանա․

1․ Կարողանա պատասխանել հարցին՝ օգտվելով դասանյութի բովանդակությունից։

2․Կարողանա պատասխանել հարցին՝ ելնելով սեփական կենսափորձից։

3․ Կարողանա օգնել երգ արմատին՝գտնելու իր կորցրած մասերը և գրել այսպես․․զույգ


+ երգ = զուգերգ, երգ + -ող = երգող, երգ + -արան = երգարան, համ + երգ = համերգ, քայլ
+ երգ = քայլերգ, խումբ + երգ = խմբերգ, երգ + -իչ = երգիչ, պար + երգ = պարերգ։

Կարողանա առանձնացնել բարդ բառերը՝ զուգերգ, քայլերգ, խմբերգ, պարերգ, և


դրանցով կազմել բառակապակցություններ։ Օրինակ՝ գեղեցիկ զուգերգ, խրոխտ
քայլերգ, հնչեղ խմբերգ, մեղմ պարերգ։

4․ Կարողանա հարստություն բառի տառերով կազմել նոր բառեր,այդ թվում՝ դարձգրեր․

հարս – սրահ, նյութ – թույն, ահ – հա։


Թեմատիկ պլանավորում

Դաս 2․ Հարստություն։ Բարդ և ածանցավոր բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․Ինչու՞ է հեղինակը գիրքը համարում հարստություն։

2․Ի՞նչ է նշանակում՝ «Ինչքան էլ գիտուն լինես, չիմացածդ մի անգետից հարցրու»։

3․ Բնագրից դու՛րս գրիր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառեր։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․Իմանա, որ հեղինակը գիրքը համարում է հարստություն, քանի որ իրական


հարստությունը մտքի, խելքի, գիտելիքների հարստությունն է։ Գիրքը մեզ ավելի
համարձակ է դարձնում, սովորեցնում է օգտակար լինել մյուսներին։ Գիրքը
ամենամեծ հարստությունն է, այն մեր միտքն է հարստացնում, օգնում է լինել
բարեկիրթ, զարգացած ու խելացի։

2․Իմանա, որ «Ինչքան էլ գիտուն լինես, չիմացածդ մի անգետից հարցրու» առածը մեզ


սովորեցնում է, որ որքան էլ որ կարդացած ու բանիմաց լինենք, միշտ էլ կլինեն որոշ
բաներ, որ կարող ենք չիմանալ, կարելի է չիմացածը ուրիշից հարցնել ։

Մի խելքը լավ է, երկուսն ՝ավելի լավ։

3․Իմանա, որ բնագրի՝ գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերն են՝


կարդալ, եթե, թևեր, բարձունք, աշխարհներ, հոգի, օգնել, երազ, երգեր։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․Կարողանա պատասխանել հարցին՝ սեփական մտքերը շարադրելով։


2․Կարողանա պատասխանել հարցին՝ սեփական ընկալումները, մտքերը վեր
հանելով։

3․Կարողանա բնագրից դուրս գրել գրությամբ և արտասանությամբ տարբերվող


բառերը․կարդալ, եթե, թևեր, բարձունք, աշխարհներ, հոգի, օգնել, երազ, երգեր։
Թեմատիկ պլանավորում
Դաս 3․ Իմ գրադարանը։Հատկանիշ ցույց տվող բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար:
1. Ասա՝ ի՞նչ գրքեր կան փոքրիկի գրադարանում:
2. Ի՞նչ առանձնահատկություններով են օժտված գրադարանի հերոսները.
 Գիքորը
 Փիսոն
 Ճպուռը
 Մրջյունները
 Արեգը
 Պառավը
 Պապիկը
 Ձուկը

3. Ե՞րբ պետք է ավելանան տղայի գրադարանի գրքերը:


4. Ո՞ր հատկանիշը ո՞ր հերոսին կվերագրես։
Գիքորը ոսկեթեփուկ
Փիսո աչքածակ
Շուն անվախ
Ճպուռ ջանասեր
Մրջյուն խաբեբա
Արեգ միամիտ
Պառավ թռի - վռի
Պապիկ հավատարիմ
Ձուկ խեղճ

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար


սովորողը պետք է իմանա՝
1. Իմանա, որ գրադարանում կան «Գիքորը», «Շունն ու Կատուն», «Ճպուռն ու
Մրջյունը» , «Քաջ Արեգնազանը» գրքերը:
2. Իմանա , որ՝
- Գիքորը փոքրիկ է ու խելոք։
- Փիսոն սուտասան է։
- Ճպուռը ծույլ ու անբան է։
- Մրջյունները աշխատասեր են։
- Արեգը քաջ ու համարձակ է։
- Պառավը անկուշտ ու ագահ է։
- Պապիկը բարի ու հեզ է։
- Ձուկը ոսկե ու կախարդական է։

3.Իմանա, որ տղան կարծում է․

«Շատ գրքեր կան,որոնք հետո,


Հետո պիտի դեռ ունենամ,
Երբ հայրիկի նման մի օր,
Ա՛յ, այսքան շատ ես մեծանամ…»։

4.Իմանա, որ Գիքորը միամիտ է, Փիսոն՝ խաբեբա, Շունը՝ հավատարիմ, Ճպուռը՝ թռի-


վռի, Մրջյունը՝ ջանասեր, Արեգը՝ անվախ, Պառավը՝ աչքածակ, Ձուկը՝ ոսկեթեփուկ,
Պապիկը՝ խեղճ։

Հարցերինպատասխանելուկամառաջադրանքներըկատարելուհամարսովորողըպետք
էկարողանա՝
1. Կարողանա թվարկել ստեղծագործությունների վերնագրերը:
2. Կարողանա դասանյութից գտնել և կարդալ հարցին պատասխանող տողերը:
3. Կարողանա բնագրից գտնել և ընթերցել համապատասխան տողերը:
4. Կարողանա հերոսներին վերագրել հատկանիշներ․ Գիքորը միամիտ է, Փիսոն՝
խաբեբա, Շունը՝ հավատարիմ, Ճպուռը՝ թռի-վռի, Մրջյունը՝ ջանասեր, Արեգը՝
անվախ, Պառավը՝ աչքածակ, Ձուկը՝ ոսկեթեփուկ, Պապիկը՝ խեղճ։
Թեմատիկ պլանավորում

Դաս 4 ․Իմ գրադարանը։Հատկանիշ ցույց տվող բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար:

1. Ին՞չ գրքեր կան քո գրադարանում։ Ի՞նչ դեր ունի գիրքը քո կյանքում։


2. Դասանյութին կից նկարում ո՞ր հերոսի մասին չի խոսվում
բանաստեղծության մեջ։
3. Պատմի՛ր դասանյութում տեղ գտած հերոսներից մեկի մասին։
4․ Գրենական պիտույքների անվանումներով լրացրու´ խաչբառը՝ առ․ 3, էջ 7։
Ընդգծված սյունակում կստանաս մի բառ, այդ բառով կազմի´ր ուրիշ բառեր և գրի´ր:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա՝
1․ Իմանա, թե ինչ գրքեր կան իր գրադարանում։ Իմանա, որ գիրքը տալիս է շատ
հարցերի պատասխաններ, օգնում լինել ավելի խելացի, բանիմաց, ուժեղ, հեշտ
կողմնորոշվել դժվար իրավիճակներում։
2․ Իմանա, որ դասանյութում չի խոսվում Քաջ Նազարի մասին, սակայն նկարում
Նազարը պատկերված է։
3․ Իմանա , թե որ հերոսներն են տեղ գտել դասանյութում։
4․ Իմանա, որ խաչբառում տեղադրելով գրիչ, քանոն, կարկին, մատիտ բառերը՝
ընդգծված սյունակում կստանա գիրք բառը։
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը
պետք է կարողանա՝

1․ Կարողանա թվարկել, թե ինչ գրքեր կան իր գրադարանում։Կարողանա նշել


գրքի դերն իր կյանքում։
2․ Կարողանա նկարագրել Քաջ Նազարին։
3․ Կարողանա թվարկել դասագրքում տեղ գտած հերոսներին։
4․ Կարողանա լրացնել գրիչ, քանոն, կարկին, մատիտ բառերը խաչբառում և
ընդգծված սյունակում ստանալ գիրք բառը։
Գիրք բառով կարողանա կազմել նոր բառեր, օրինակ՝ դասագիրք, խնդրագիրք,
գրքասեր ։
Թեմատիկ պլանավորում

Դաս 9. Թագավորն ու հողագործը։Բարդ և ածանցավոր բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների կատարումը


ստուգելու համար։

1․ Ի՞նչ տեսք ուներ հողագործը աշխատանքի պահին։

2․ Ըստ հողագործի՝ որո՞նք են թագավորի գանձերը։ Որո՞նք են հողագործի գանձերը։

3․ Ի՞նչն է ստիպում ծերունուն չարչարվել և քրտինք թափել, չէ՞ որ ընկուզենին շատ ուշ է

պտուղներ տալիս։

4․ Ինչպե՞ս ես կարծում՝ ինչի՞ համար թագավորը տասը ոսկի պարգևեց ծերունուն։

5 ա․Հողագործի փոքրիկ տունկը դարձել է հզոր արմատով և առատ ճյուղերով մի այսպիսի ծառ․

Օգտվելով նկարից՝ կազմի՛ր ածանցավոր ու բարդ բառեր և գրի՛ր տետրում։

բ․Արև, համ, ելք, ծաղիկ, փայլ, բույր, շող, մուտք բառերով կազմի՛ր այլ ածանցավոր կամ բարդ
բառեր։
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է

իմանա․

1․ Իմանա, որ ծերունու կնճռապատ ճակատը ողողված էր քրտինքի կաթիլներով, որոնք

գոհարների պես շողշողում էին արևի տակ։

2․ Իմանա, որ ըստ հողագործի՝ թագավորի գանձերը ոսկով ու ակնեղենով լի գանձարանն է,

կալվածքները, զենքերն ու զինանոցները։ Հողագործի գանձերը հայրենի ծառն ու այգին են։

3․ Իմանա, որ իրենց պապերը ծառեր են տնկել, որոնց պտուղներն իրենք վայելում են, իրենք էլ

ծառեր պետք է տնկեն իրենց զավակների ու թոռների համար։

4․Իմանա, որ թագավորը ծերունուն տասը ոսկի պարգևեց նրա աշխատասիրության և

իմաստնության համար։

5 ա․Իմանա, որ արև արմատով և -ոտ, ան-, -ային ածանցներով կարելի է կազմել ածանցավոր

բառեր, իսկ արև արմատով և ելք, փայլ, համ, բույր, ծաղիկ, շող, մուտք բառերով կարելի է կազմել

բարդ բառեր։

բ․Իմանա, որ արև, ելք, ծաղիկ, փայլ, բույր, շող, մուտք բառերով կարելի է կազմել այլ
ածանցավոր կամ բարդ բառեր։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է

կարողանա․

1․Կարողանա դասանյութից ընտրել և կարդալ հարցին պատասխանող հատվածը։

2․Կարողանա տեքստում գտնել և ընթերցել համապատասխան տողերը։


3․Կարողանա պատասխանել հարցին՝ օգտվելով դասանյութի բովանդակությունից։

4․Կարողանա գնահատել ծերունու վարքը և իր կարծիքը հայտնել։

5 ա․Կարողանա կազմել ածանցավոր ու բարդ բառեր և գրել տետրում․արևոտ, արևահամ,

արևելք, արևափայլ, արևաբույր, արևածաղիկ, արևաշող, անարև, արևային, արևմուտք։

բ․ Կարողանա արև, ելք, ծաղիկ, փայլ, բույր, շող, մուտք բառերով կազմել այլ ածանցավոր կամ
բարդ բառեր, օրինակ՝ արևաբույր, արևիկ, ելարան, ելակետ, ծաղկափոշի, ծաղկանոց, փայլփլուն,
անփայլ, բուրավետ, անուշաբույր, շողշողուն, շողիկ ( Շողիկ ), մայրամուտ։
Թեմատիկ պլանավորում

Դաս 10․ Թագավորն ու հողագործը։Բարդ և ածանցավոր բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների կատարումը


ստուգելու համար։

1․ Ի՞նչ մրմնջաց ծերունին ծառին։

2․ Ինչու՞ ծերունին երկրորդ անգամ պարգև ստանալուց հետո թագավորին օրհնելու


փոխարեն ծառն է օրհնում։

3․ Ինչու՞ թագավորը ծերունուն ևս տասը ոսկի պարգևեց։

4․ Ինչպե՞ս ծերունին օրհնեց ընկուզենուն , երբ լիովին ստացավ իր վարձը։

5․ Օգտվելով բնագրից՝ հետևյալ բառերով կազմի՛ր բարդ բառեր․շքեղ, պատել, հող, կալել,
շնորհ, կնճիռ, գործ, խումբ։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


իմանա․

1․ Իմանա, որ ծերունին ծառին իր գոհունակությունը հայտնեց՝ մաղթելով, որ իր պտուղն

անսպառ լինի, կյանքը՝ երկար։

2․ Իմանա, որ ծերունին ծառն է օրհնում, քանի որ այն իրեն բարիք տվեց ոչ թե հինգ կամ

տասը տարի հետո, այլ հենց այդ պահին։

3․ Իմանա, որ թագավորը ծերունուն ևս տասը ոսկի պարգևեց նրա խելոք խոսքի համար։

4․ Իմանա, որ ծերունին օրհնեց ընկուզենուն՝ ասելով․

— Թող օրհնյա՛լ լինի իմ փոքրիկ տունկը, որ մեկ օրում երկու անգամ առատ բերք
պարգևեց ինձ։
5․ Իմանա, որ շքեղ, պատել, հող, կալել, շնորհ, կնճիռ, գործ, խումբ բառերով կարելի է
կազմել բարդ բառեր․ կնճռապատ, հողագործ, շնորհակալ, շքախումբ։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


կարողանա․

1․Կարողանա պատասխանել հարցին՝ օգտվելով դասանյութի բովանդակությունից։

2․Կարողանա բացատրել, թե ինչու ծերունին ծառն օրհնեց՝ օգտվելով դասանյութի


բովանդակությունից։

3․Կարողանա իր խոսքերով բացատրել թագավորի արարքը։

4․Կարողանա պատասխանել հարցին՝ ընթերցելով դասանյութի համապատասխան


հատվածը։

5․ Կարողանա շքեղ, պատել, հող, կալել, շնորհ, կնճիռ, գործ, խումբ բառերով կազմել
բարդբառեր․ կնճռապատ, հողագործ, շնորհակալ, շքախումբ։
Թեմատիկ պլանավորում

Դաս 11․ Թագավորն ու հողագործը։Բարդ և ածանցավոր բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Բնութագրի՛ր ծերունուն և թագավորին։

2․ Ի՞նչ նոր վերնագիր կդնես պատմվածքին։ Կարող ես օգտվել նաև քո սովորած


առածներից և ասացվածքներից։

3․ Դու երբևէ մասնակցե՞լ ես ծառատունկի։Պատմի՛ր այդ մասին։ Ի՞նչ խնամք են


պահանջում նորատունկ ծառերը։

4․ Ի՞նչ է նշանակում՝ քրտինք թափել։ Կազմի՛ր նախադասություն՝ կիրառելով


դարձվածքը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ ծերունին աշխատասեր էր, համեստ, համարձակ, նպատակասլաց,


բարեսիրտ, խելոք, երախտագետ, թագավորը՝ բարեհոգի, ազնիվ, գնահատող, շռայլ։
Քննարկել այլ տարբերակներ։

2․ Իմանա առածներ և ասացվածքներ ․

Ով աշխատի, նա կուտի։

Աշխատանքը մայրն է ամեն բարիքի, իսկ ծուլությունը՝ չարիքի։

Աշխատանքը լեռներ կհավասարեցնի։

Աշխատող խոփը չի ժանգոտի։

Աշխատանքով է ճանաչվում վարպետը։


3․ Իմանա, որ ինքն էլ բնության մի մասնիկն է, բնությունը իր խնամքի կարիքն ունի։
Դարի հիմնախնդիրներից մեկը՝ գլոբալ տաքացումը մեղմելու համար անհրաժեշտ է
ավելացնել անտառապատ տարածքները։ Հաճախակի պետք է իրականացնել
ծառատունկ, խնամել նորատունկ ծառերը՝ ջրել, պարարտացնել հողը, պաշտպանել
վնասատուներից, քամուց, արևից, հետագայում էլ կտրել ծառի չորացած ճյուղերը։

4․ Իմանա, որ քրտինք թափել նշանակում է՝ քրտնաջան, անդադար աշխատել։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․ Կարողանա բնութագրել ծերունուն և թագավորին՝ գնահատելով նրանց վարքը։

2․ Կարողանա նոր վերնագիր դնել պատմվածքին, կարող է օգտվել իր սովորած


առածներից ու ասացվածքներից։

3․ Կարողանա պատմել ծառատունկի ( եթե երբևէ մասնակցել է ), նորատունկ ծառի


խնամքի մասին։

4․ Կարողանա կազմել նախադասություններ՝ կիրառելով դարձվածքը։ Օրինակ՝

Պապիկս գիշերուզօր քրտինք է թափում՝ մշակելով մեր պտղատու այգին։


Թեմատիկ պլանավորում

Դաս 12․Թութակն ու վանդակը։Ածանցավոր բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների կատարումը


ստուգելու համար։

1․ Ո՞րն էր թութակի տիրոջ անհանգստության պատճառը։

2․ Ի՞նչն էր պակասում թութակին։

3․ Ի՞նչ որոշում ընդունեց թութակի տերը։

4․ Ինչու՞ թութակը դուրս չեկավ վանդակից։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք


է իմանա։

1․ Իմանա, որ տերն անհանգստանում էր, թե ինչն է պակասում թութակին, թող ուտի, խմի,
քեֆ անի ու երգի, վանդակի ճաղերն իր համար ի՞նչ պակաս ճյուղեր են ու երկինք։ Ի՞նչն է
պակասում իրեն, որ տանը տխրում է անտեղի, ուրիշ էլ ո՞վ կտա իրեն առատ հաց ու ջուր,
ո՞վ իրեն կսիրի այնպես, ինչպես տերն է սիրում։

2․ Իմանա, որ թութակին կապույտ երկինքն էր պակասում և անտառի օրորը, որ անվերջ


կանչում են, թե՝ արի՛ ու թառի՛ր անձրևից խոնարհված ճյուղերին։

3․ Իմանա, որ թութակի տերը որոշեց նրան ազատ արձակել։

4․ Իմանա, որ թութակը վանդակից դուրս չեկավ, քանի որ վանդակում ծնվել և սնվել է,


երկնքում իրեն պահող թռիչքի թևերն են պակասում։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք


է կարողանա․

1․ Կարողանա տեքստում գտնել և ընթերցել հարցին պատասխանող տողերը։


2․ Կարողանա վերարտադրել թութակի խոսքերը և բացատրել նրա տրամադրության

անկման պատճառը։

3․ Կարողանա պատասխանել հարցին՝ օգտվելով դասանյութի բովանդակությունից։

4․ Կարողանա ձևակերպել մտքերը՝ գնահատելով թութակի տրամադրությունը։


Թեմատիկ պլանավորում

Դաս 17․ Թութակն ու վանդակը։Ածանցավոր բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Որտե՞ղ ես տեսել վանդակում ապրող կենդանիներ։ Քո կարծիքով՝ ի՞նչ են զգում


նրանք։

2․ Երկնքի մաքուր օդը շնչել, երկնքում ազատ ճախրել արտահայտություններին


բանաստեղծության ո՞ր արտահայտությունն է իմաստով մոտ։

3․ Հետևյալ բառերից ընտրի՛ր և տետրում գիր՛ր այն բառերը, որոնց մեջ ակ-ը
փոքրացնող իմաստ է տալիս բառին․դանակ, դրոշակ, վանդակ, թութակ, սայլակ,
տնակ, ձորակ։

Գրի՛ր բառեր, որոնց մեջ ակ-ը և իկ-ը փոքրացնող իմաստ են տալիս բառին։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ վանդակում ապրում են ընտանի ( ընտելացրած ) կենդանիները։


Վանդակում ապրող կենդանիներ կարող են տեսնել նաև կենդանաբանական այգում։

Իմանա, որ վանդակում ապրող կենդանիները միշտ էլ կցանկանան ապրել


ազտության մեջ, քանի որ վանդակում նրանց կյանքը կաշկանդված ու անլիարժեք է,
որքան էլ որ ջերմությամբ ու հոգատարությամբ պարուրված լինեն։

2․ Իմանա, որ երկնքի մաքուր օդը շնչել, երկնքում ազատ ճախրել


արտահայտություններին իմաստով մոտ է բանաստեղծության սիրած երկինքը շնչել,
երկնքում իրեն պահող թռիչքի թևերը պակասել արտահայտությունները։

3․ Իմանա, որ տրված բառերից դրոշակ, սայլակ, տնակ, ձորակ բառերի մեջ ակ-ը
փոքրացնող իմաստ է տալիս բառին։

Իմանա, որ ակ-ը և իկ-ը փոքրացնող իմաստ են տալիս բառին։


Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը
պետք է կարողանա․

1․ Կարողանա պատասխանել հարցին՝ ելնելով սեփական կենսափորձից, օրինակներ


բերի։

2․ Կարողանա հարցի պատասխանը գտնել դասանյութի բովանդակության մեջ։

3․ Կարողանա դանակ, դրոշակ, վանդակ, թութակ, սայլակ, տնակ, ձորակ բառերից


ընտրել և տետրում գրել այն բառերը, որոնց մեջ ակ-ը փոքրացնող իմաստ է տալիս
բառին։

Կարողանա գրել բառեր, որոնց մեջ ակ-ը և իկ-ը փոքրացնող իմաստ են տալիս
բառին, օրինակ՝ լճակ, բռնակ, նավակ, ճուտիկ, տատիկ, սանիկ։
Թեմատիկ պլանավորում

Դաս 18․ Թութակը

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ինչպե՞ս էր վերաբերվում նավաստին թութակին։

2․ Ինչպե՞ս էր զգում իրեն թութակը։

3․ Ի՞նչ ուզեց թութակը հեռավոր երկրից։

4․ Ինչու՞ է նավաստին զարմանում ու վշտանում։

5․ Ի՞նչ տեղի ունեցավ, երբ նավաստին վերադարձավ տուն։

Մնջախաղով ներկայացրու՛ թութակի փախուստը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա.

1․ Իմանա, որ նավաստին թութակին շատ էր սիրում, ընտիր ուտելիք էր տալիս,


խնամում էր, գուրգուրում ու փայփայում, մտերմորեն խոսում նրա հետ։

2․ Իմանա, որ թութակը շատ էր տխուր, անընդհատ փորձում էր ազատվել իրեն


պահող վանդակի ճաղերից։

3․ Իմանա, որ թութակն ուզեց, որ նավաստին իր ցեղակիցներին ասի, որ շատ է


կարոտել իրենց։

4․ Իմանա, որ նավաստին զարմանում ու վշտանում է, երբ տեսնում է, որ թութակի


ընկերները նրա ասածից ազդված՝ քարի նման ցած են ընկնում ծառից ու անշնչացած
փռվում գետնին։

5․ Իմանա, որ վերադառնալով տուն՝ նավաստին թութակին պատմում է կատարվածը։


Թութակը, հենց լսում է տիրոջ ասածը, անշնչացած փռվում է վանդակի հատակին։
Նավաստին, գլուխը կորցրած, բացում է վանդակի դուռը, թութակին դնում
լուսամուտի գոգին ու վազում բժշկի հետևից։ Թութակն ուրախ- ուրախ թռչում է
լուսամուտից դեպի ազատություն։

Իմանա, որ կարելի է մնջախաղով ներկայացնել թութակի փախուստը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա.

1․ Կարողանա տեքստում գտնել և ընթերցել դասանյութի համապատասխան տողերը։

2․ Կարողանա դասանյութից առանձնացնել հարցին պատասխանող


նախադասությունը։

3․ Կարողանա համապատասխան հնչերանգով կարդալ թութակի խոսքերը։

4․ Կարողանա տեքստից գտնել հարցին պատասխանող տողերը։

5․ Կարողանա վերարտադրել թութակի հետ կատարվածի բովանդակությունը՝


օգտվելով դասանյութի բովանդակությունից, այնուհետև մնջախաղով ներկայացնի
թութակի փախուստը։
Թեմատիկ պլանավորում

Դաս 19․ Թութակը

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ինչպե՞ս ընկերներն օգնեցին թութակին։

2․ Ի՞նչ նմանություն և ի՞նչ տարբերություն կա բանաստեղծության թութակի և այս


զրույցի թութակի միջև։

3․ Լրացրու՛ բաց թողած տառերը։

Ոսկեզ․ծ աշուն ․ր։ Պատուհանագո․ին դրված ․ ր թութակի վանդակը։ Ի՞նչ էր


մտածում թութակը՝ եր․ ի ․չ ոք չգիտի։

Իսկ դու գիտե՞ս։ Պատմի՛ր։

4․ Բանաստեղծության մեջ թութակն ասում է, որ իրեն պակասում է անտառի օրորը։


Ի՞նչ է նշանակում օրոր բառը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ երբ ընկերներն իմացան, որ թութակն իրենց կարոտել է, որոշեցին օգնել


նրան, որ վերադառնա իրենց մոտ։ Նրանց վարքը հուշեց թութակին, որ կարելի է
անշնչացած փռվել վանդակի հատակին, իսկ երբ զարմացած տերը կբացի վանդակի
դուռը, թութակը կարող է ազատվել վանդակից։

2․ Իմանա, որ և՛ բանաստեղծության, և՛ զրույցի թութակներն ապրում էին վանդակում


և տխրում էին՝ ազատություն տենչալով։ Բանաստեղծության թութակը միշտ ապրել է
վանդակում, և երբ տերը նրան արձակեց, թութակը չթռավ, քանի որ վանդակում ծնվել
և սնվել է, երկնքում իրեն պահող թռիչքի թևերն էին պակասում, նա թռչել չգիտեր։
Իսկ զրույցի թութակը ծնվել և ապրել էր ազատության մեջ, կարողանում էր թռչել։ Նա
ուրախ-ուրախ թռչում է դեպի ազատություն՝ հենց որ բացվում է վանդակի դուռը։

3․ Իմանա ոսկեզօծ, էր, պատուհանագոգ, երևի, ոչ ոք բառերի ուղղագրությունը։


Իմանա, որ թութակը մտածում էր ազատության մասին։

4․ Իմանա, որ օրոր նշանակում է օրորոցային երգ՝ մոր երգը՝ մանկիկին քնեցնելու


համար։ Թութակը նաև օրորվում էր ծառի ճյուղին, իր մոր գրկում։

Օրորը թութակի համար և՛ երգ է, և՛ իր օրորոցում՝ ծառի ճյուղին օրորվելն է։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․ Կարողանա վերարտադրել թութակի «փրկության» պատմությունը։

2․ Կարողանա գտնել թութակների միջև նմանություններն ու տարբերությունները։


Կարողանա պատմել այդ մասին։

3․ Կարողանա լրացնել բաց թողած տառերը։

Կարողանա պատմել, որ թութակը մտածում էր ազատության, անտառի օրորի մասին։

Քննարկել այլ տարբերակներ։

4․ Կարողանա բացատրել, որ օրոր նշանակում է օրորոցային երգ՝ մոր երգը՝


մանկիկին քնեցնելու համար։ Թութակը նաև օրորվում էր ծառի ճյուղին, իր մոր
գրկում։

Օրորը թութակի համար և՛ երգ է, և՛ իր օրորոցում՝ ծառի ճյուղին օրորվելն է։


Թեմատիկ պլանավորում

Դաս 20․ Ամենից լավ տունը։ Բարդ և ածանցավոր բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների կատարումը


ստուգելու համար։

1․ Որտե՞ղ էր բնակվում տղան։

2․ Ինչու՞ տղան հեռացավ տնից։

3. Տղան գտա՞վ ամենից լավ տունը։

4․ Ընտրի՛ր մորը բնութագրող բառերը։

5. Ի՞նչ է նշանակում կարոտ ։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է

իմանա․

1. Իմանա, որ էնտեղ, ուր հովը խաղում էր ազատ, ուր ջուրն աղմկում, անվերջ փրփրում էր ,

էնտեղ իր բարի, սիրող մոր հետ ապրում էր տղան՝ մի գորշ խրճիթում, մի հին խրճիթում, գետի

եզերքին, ծառերի տակին։

2․ Իմանա, որ տղան հեռացավ տնից, քանի որ ուզում էր շրջել աշխարհից աշխարհ,

ճամփորդեր՝ լավ – լավ տներ տեսնելու, ամենից լավ տունը ընտրեր իրենց համար, գար մորն

առներ ու փախչեին հեռու այդ գորշ ու հին խրճիթից։


3․ Իմանա, որ տղան ման եկավ աշխարհից աշխարհ, հասկացավ, որ ամենից լավ տունը իր

հայրենի տունն է՝ այդ գորշ ու հին խրճիթը։

4 ․ Իմանա, որ տղայի մայրը բարի ու սիրող էր։

5․ Իմանա, որ կարոտը զգացողություն է, որն առաջանում է որևէ մեկի (ում շատ սիրում ենք)

կամ որևէ բանի բացակայությունից(ինչ թանկ է մեզ համար)։ Ամեն մեկս էլ միշտ ինչ – որ բանի

կարոտում ենք։ Եթե մի քանի օր չենք տեսնում հարազատներին, ընկերներին, ապա կարոտում

ենք։ Կարոտում ենք նաև մեր տունը, փողոցը, քաղաքը։ Բանաստեղծության մեջ կարոտն է

տղային բերում հայրենի տուն։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է

կարողանա․

1 ․ Կարողանա գտնել և ընթերցել դասանյութի համապատասխան տողերը։

2․ Կարողանա գտնել և ընթերցել բանաստեղծության համապատասխան տողերը, իր

վերաբերմունքն արտահայտել կարդացածի վերաբերյալ։

3. Կարողանա պատասխանել հարցին և նկարագրել տղայի տրամադրությունը։


4 ․ Կարողանա նկարագրել տղայի մորը՝ օգտվելով բանաստեղծության բովանդակությունից։

5․ Կարողանա բացատրել, թե ինչ է կարոտը, պատմի իր կենսափորձի մասին՝ ի՞նչը կամ ու՞մ է

կարոտում։
Թեմատիկ պլանավորում

Դաս 26․ Ամենից լավ տունը։Բարդ և ածանցավոր բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների կատարումը


ստուգելու համար։

1․ Ի՞նչ է նշանակում հայրենի տուն։ Հիշի՛ր առածներ օտարության մասին։

2․ Օգնի՛ր «անհանգիստ տղային», որ նա ճիշտ տեղադրի օ կամ ո տառերը՝ ան․գուտ, ան․րոշ,


ան․թևան, ձկն․րս, ան․գնական, փղ․սկր բառերում ( առ․ 2, էջ 16 )։

3 ա․ Աջ և ձախ սյունակների բառերը միացնելով իրար՝ ստացի՛ր բարդ բառեր և գրի՛ր տետրում․

հյուր ծաղիկ

հող ձի

տղա սրահ

գետ գործ

արև մարդ

բ․ Այդ բառերով կազմի՛ր այլ բարդ բառեր։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է

իմանա․
1․ Իմանա, որ հայրենի տունը մեր հայրենիքն է, ծննդավայրը, մեր հարազատները, մեր հողն ու

ջուրը, մեր պատմությունը։ Այն մեզ համար քաղցր, թանկ ու բաղձալի է։ Ուր էլ որ լինես, միշտ

կարոտում ես հայրենի տունը։

Իմանա առածներ օտարության մասին։

Օտարության մեջ ապրողի հացը դառն է, ջուրը՝ թույն։

Օտար տեղ ապրողի համար մի օրը մի տարի է։

2․ Իմանա անօգուտ, անորոշ, անօթևան, ձկնորս, անօգնական, փղոսկր բառերի

ուղղագրությունը։

3 ա․ Իմանա, որ պարզ բառերը ( արմատները ) միացնելով իրար՝ կարող ենք ստանալ բարդ

բառեր։

բ․ Իմանա, որ այդ բառերով կարելի է կազմել այլ բարդ բառեր։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է

կարողանա․

1․ Կարողանա բացատրել, թե ինչ է «հայրենի տունը», նաև ներկայացնի, թե ինչ

զգացողություններ են առաջանում հայրենի տնից հեռանալիս։

Կարողանա հիշել առածներ օտարության մասին։


2․ Կարողանա օգնել «անհանգիստ տղային», որ նա ճիշտ տեղադրի օ կամ ո տառերը անօգուտ,

անորոշ, անօթևան, ձկնորս, անօգնական, փղոսկր բառերում։

3 ա․Կարողանա աջ և ձախ սյունակների բառերը միացնելով իրար՝ ստանալ բարդ բառեր և գրել

տետրում․ հյուրասրահ, հողագործ, տղամարդ, գետաձի, արևածաղիկ։

բ․ Կարողանա այդ բառերով կազմել այլ բարդ բառեր, օրինակ՝ հյուրատուն, հողամաս,

տղայահասակ, գետաբերան, արևաշող, ծաղկահանդես, ձիաձուկ, սպասասրահ, դեղագործ,

մարդամոտ։
Թեմատիկ պլանավորում

Դաս 27. Տանկը թանգարանում: Ածանցավոր բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Որտե՞ղ կանգնեցրին տանկը։


2. Էլ ի՞նչ զինատեսակներ կային թանգարանում։ Ընտրի՛ր ճիշտ պատասխանը։
⚪ թուր, գնդացիր, քարե կացին

⚪ գնդակ, պարան

3. Ինչո՞ւ էր վրդովվել տանկը ։


4. Ինչպե՞ս հրացանը հանգստացրեց տանկին։ Ի՞նչ է նշանակում ձուլարան։
5. Ո՞ր բառերն են «հակառակորդներ».
պատերազմ,ատելություն, խաղաղություն,սեր,ուրախություն,
համարձակություն,տխրություն, վախկոտություն։

Զույգերով գրի'ր տետրում։ Շարքը լրացրու' բանաստեղծությունից ընտրված


բառազույգերով ։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ տանկը տարան, թանգարանում մի հարմար տեղ կանգնեցրին։

2. Իմանա, որ թանգարանում կային նաև թուր, գնդացիր, քարե կացին:

3. Իմանա, որ տանկը վրդովվել էր, որովհետև տեղը շատ նեղ էր,չէր կարողանում
շարժվել աջ ու ձախ։

4. Իմանա, որ հրացանը հանգստացրեց տանկին ,ասելով, որ գոհ լինի, որ թանգարան


են բերել և ոչ թե՝ ձուլարան։

Իմանա, որ ձուլարանը մի տեղ է, որտեղ մետաղից պատրաստած տարբեր


առարկաներ են հալում, ձուլում, այլ առարկաներ ստանում։
5. Իմանա, թե որ բառերն են «հակառակորդներ»․

պատերազմ-խաղաղություն

ատելություն - սեր

ուրախություն - տխրություն

համարձակություն – վախկոտություն։

Իմանա բանաստեղծության «հակառակորդ» բառազույգերը․

աջ - ձախ

ետ - առաջ

մի – բազում։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա ասել, որ տանկը տարան, թանգարանում մի հարմար տեղ


կանգնեցրին։

2. Կարողանա մտաբերել և ասել, որ տանկից բացի, թանգարանում կային նաև թուր,


գնդացիր, քարե կացին։

3. Կարողանա իր բառերով ասել, որ տանկը վրդովվել էր, որովհետև տեղը նեղ էր, չէր
կարողանում շարժվել աջ ու ձախ։

4. Կարողանա տեքստից առանձնացնել և կարդալ հրացանի պատասխանը։

Կարողանա բացատրել ձուլարան բառի իմաստը։

5․ Կարողանա գտնել և գրել «հակառակորդ» բառերը ։


Թեմատիկ պլանավորում

Դաս 28․ Տանկը թանգարանում։Ածանցավոր բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Ի՞նչ զենքերով էր շրջապատված տանկը։

2. Ի՞ նչ հարցրեց հրացանը տանկին։

3. Ի՞նչ ես կարծում՝ ե՞րբ կձուլեն բոլոր զենքերը ։ Գրի՛ առ քո մտքերը։

4. Տեքստից դուր գրի'ր կազմությամբ բարդ բառերն ու բաժանի'ր բաղադրիչների։ Այդ


բառերով կազմի՛ր նախադասություններ։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ տանկը շրջապատված էր բազում զենքերով`թուր, գնդացիր, քարե


կացին։

2. Իմանա, որ հրացանը հարցրեց.

-Դու չե՞ս լսել ,որ զենքերը

Ողջ աշխարհի պիտի հալեն ,

ՈՒ մի- մի հատ ամեն մեկից

Թանգարանում պիտի պահեն։

3. Իմանա, որ երբ աշխարհից չարը վերանա, մարդիկ իրար նկատմամբ ավելի


հանդուրժող ու ներողամիտ լինեն, նախանձ ու ագահ չլինեն, էլ երբեք պատերազմներ
չեն լինի։ Այդ ժամանակ ոչ մի զենք էլ հարկ չի լինի պահել, կձուլեն բոլոր զենքերը,
նորերն էլ չեն ստեղծի։
Քննարկել աշակերտների առաջարկած տարբերակները։

4. Իմանա, որ գնդացիր, հրացան և այստեղ բառերը կազմությամբ բարդ են։Այդ


բառերի բաղադրիչներն են՝ գունդ և ցիր՝ գնդացիր, հուր և ցան՝հրացան , այս և տեղ՝
այստեղ։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա հարցին պատասխանել դասանյութի համապատասխան տողերով։

2. Կարողանա բանաստեղծությունից առանձնացնել հարցին պատասխանող


քառատողը։

3. Կարողանա արտահայտել իր մտքերը և գրի առնել դրանք։

4. Կարողանա տեքստից առանձնացնել կազմությամբ բարդ բառերն ու բաժանել


բաղադրիչների։

Այդ բառերով կազմի նախադասություններ։


Թեմատիկ պլանավորում

Դաս 33․ Սեպտեմբերի 21

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Ի՞նչը հետաքրքրեց Արմենին։

2. Ի՞նչ պատասխանեց պապիկը։

3. Ո՞ր հերոսների մասին հիշեցին պապիկն ու Արմենը։

4. Ի՞նչ է նշանակում կռվախնձոր բառը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա,որ Արմենին հետաքրքրեց, թե ինչու է օրացույցում սեպտեմբերի 21-ը


նշված կարմիր գույնով։

2․ Իմանա, որ պապիկը պատասխանեց, որ սեպտեմբերի 21-ը տոն է։


3․ Իմանա, որ բնագրում խոսվեց Հայկ Նահապետի , Մեսրոպ Մաշտոցի , Սասունցի
Դավթի մասին:
4․ Իմանա, որ կռվախնձոր բառր նշանակում է՝ կռվի պատճառ դարձող որևէ բան։
Դա կարող է լինել թե առարկա , թե մարդ, թե հողատարածք:
Քննարկել այլ տարբերակներ։
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը
պետք է կարողանա․

1․ Կարողանա ասել, որ Արմենին հետաքրքրեց դասանյութում գրված հարցն այն


մասին, թե ինչու է օրացույցում սեպտեմբերի 21-ը նշված կարմիր գույնով։
2. Կարողանա բնագրից ընտրել և կարդալ այն հատվածը , որտեղ հնչում է պապիկի
պատասխանը:
3. Կարողանա բնագրից դուրս բերել հերոսների անունները:
4. Կարողանա սեփական բառերով բացատրել կռվախնձոր բառի իմաստը։
Թեմատիկ պլանավորում

Դաս 34․ Սեպտեմբերի 21

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Ու՞մ դեմ են պայքարել

 Հայկ Նահապետը,
 Սասունցի Դավիթը։

Ի՞նչ կարևոր գործ է կատարել Մեսրոպ Մաշտոցը հայապահպանման համար։

2. Ե՞րբ է Հայաստանը վերջնականապես անկախացել։

3. Ո՞րն է պապիկի պատգամը։

4. Ովքե՞ր են պայքարել Հայաստանի անկախացման համար, պատմի՛ր որևէ


մեկի մասին:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ Հայկը պայքարել է Բելի դեմ, Սասունցի Դավիթը `Մսրա Մելիքի դեմ,
Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հայերենը, օգնել, որ հայը հայ մնա։
2. Իմանա, որ Հայաստանը, երկարատև մաքառումներից հետո, 1991թ. սեպտեմբերի
21-ին անկախացավ՝ հանրաքվեում իր վճռական «այո»-ն ասելով։
Այդ օրը տոն էր Հանրապետության հրապարակում՝ ինքնաբուխ,
համաժողովրդական տոն, որին հայ ժողովուրդը երկար էր սպասել։ Այն հայի
հոգում ու մտքում ամրագրված է իբրև մի գեղեցիկ տոն, որը վերստին արժևորում
է անկախության գաղափարը՝ բոլորին համակելով հայրենիքն անմնացորդ
սիրելու, զարգացնելու ու պահպանելու եռանդով։
3. Իմանա, որ պապիկի պատգամն է ` «Լավ սովորես , լինես ուժեղ ու ազնիվ `
Հայաստանի անկախության համար պայքարողների նման»:
4. Իմանա, որ Հայաստանի անկախացման համար պայքարել են Վազգեն
Սարգսյանը , Անդրանիկ Զորավարը, Գարեգին Նժդեհը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա բնագրից կարդալ, թե Հայկը , Սասունցի Դավիթը , Մեսրոպ Մաշտոցը


ինչպես են պայքարել հանուն հայրենիքի :
2. Կարողանա բնագրից ընտրել և կարդալ այն հատվածը, որտեղ հնչում է, թե երբ է
անկախացել Հայաստանը :
3. Կարողանա բնագրից կարդալ պապիկի պատգամը :
4. Կարողանա թվարկել հերոսների անուններ և պատմել որևէ մեկի մասին։
Թեմատիկ պլանավորում

Դաս 35․ Մութի և լույսի ծնունդը

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ըստ բանաստեղծի՝ ե՞րբ է գալիս գիշերը և ե՞րբ նահանջում։

2․ Եթե գիշերը աչքերդ բացես, գիշերը կնահանջի՞, և լույսը կշատանա՞։

3․ Բացատրի՛ր վերջին քառատողի «Ուրեմն, անշուշտ, կապ ունեն մեզ հետ երկրի
ցերեկն ու գիշերը երկրի» տողերի իմաստը։

4․ Բացատրի՛ր բանաստեղծության վերջին երկու տողերի իմաստը։

5․ Գտի՛ր « ավելորդը »․այգաբաց, մթնշաղ, առավոտ, ցերեկ, լուսաբաց։ Գրի՛ր այդ


բառին իմաստով մոտ ( հոմանիշ ) բառեր։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա.

1․ Իմանա, որ ըստ բանաստեղծի նկարագրության՝ երբ մարդիկ փակում են աչքերը

հոգնած, լույսը պակասում, մթնում է օրը, գիշեր է գալիս։ Իսկ երբ մարդիկ բացում

են աչքերը կրկին, գիշերը զգույշ նահանջում է հետ, ու շատանում է լույսը

աշխարհի։
2․ Իմանա, որ գիշերվա նահանջելն ու լույսի շատանալը ( գիշեր – ցերեկ

հերթափոխը ) կախված չէ մարդու վարքից։

3․ Իմանա, որ իրեն շրջապատող աշխարհում տեղի ունեցող ամեն մի ուրախ և

տխուր իրադարձություն կապ ունի նաև իր վարքի և ընկալումների հետ։ Հաճախ

նաև իրենից է կախված՝ ցերե՞կ կլինի, թե՞ գիշեր։

Փոխաբերական իմաստով ՝ եթե մտքերդ տխուր են,քեզ համակել է

հուսահատությունը, ամեն ինչ քեզ թվում է անհնար, թվում է, թե ամեն ինչ կորած է։

Սակայն երբ տխուր մտքերը հնարավոր է լինում հեռացնել, կարծես «աշխարհի

լույսը շատանում է»։ Խոչընդոտներն ավելի հեշտ են հաղթահարվում, երբ առավել

հանդուրժող ու ներողամիտ ես դառնում։ Աշխարհի լույսն ասես շատանում է։

4․ Իմանա, որ պիտի ձգտի այնպես ապրել, որ գիշերը երկար չտիրի, այսինքն՝

չարիքը, տգիտությունը, նախանձը չտիրեն աշխարհը, պետք է հաղթահարել

հուսահատությունն ու տխրությունը ։

5․ Իմանա, որ այգաբաց, մթնշաղ, առավոտ, ցերեկ, լուսաբաց բառերից « ավելորդ »

է մթնշաղ բառը։

Իմանա, որ իմաստով մոտ բառերը հոմանիշներ են։

Իմանա, որ մթնշաղ բառի հոմանիշներն են վերջալույս, իրիկնաշաղ, աղջամուղջ

բառերը։
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար

սովորողը պետք է կարողանա․

1․ Կարողանա պատասխանել հարցին՝ օգտվելով բնագրի բովանդակությունից։

2․ Կարողանա գտնել հարցի պատասխանը՝ օգտվելով բանաստեղծության

բովանդակությունից։

3․ Կարողանա սեփական ընկալումներով պատասխանել հարցին։

Կարողանա ներկայացնել իրավիճակներ, երբ կարողացել է հաղթահարել

դժվարությունները։

4․ Կարողանա սեփական բառերով պատասխանել հարցին։

5․ Կարողանա, օգտվելով բառարանից, գտնել մթնշաղ բառի հոմանիշը։


Թեմատիկ պլանավորում

Դաս 36․ Մութի և լույսի ծնունդը

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների կատարումը


ստուգելու համար։

1․ Ենթադրենք, թե հանդիպել ես մեկին, որը չգիտի, թե ինչ է գիշերը։ Պատմի՛ր գիշերային


հրաշքների մասին։

2․ Ի՞նչ հասկացար բանաստեղծությունն ընթերցելիս։

3․ Շարունակի՛ր

Ես ապրում եմ։ Մենք ապրում ենք։

Դու ․․․․․․․․։ Դուք ․․․․․․․․։

Նա ․․․․․․․․․։ Նրանք ․․․․․․․․։

Գրի՛ր նույն ձևով՝ օգտագործելով մեկ այլ գործողություն ցույց տվող բառ (օրինակ՝ խոսել,
պատմել, երգել)։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


իմանա․

1․ Իմանա, որ գիշերը ժամանակահատված է, որի ընթացքում Երկիր մոլորակի մակերևույթի

որոշակի կետի համար Արեգակը գտնվում է հորիզոնի գծից ներքև։ Այն օրվա մի մասն է՝

մայրամուտից մինչև լուսաբաց։


Գիշերային հրաշքը լուսնի շուրջ աստղերով լուսավորված երկինքն է, որը ավելի խորհրդավոր

է դարձնում գիշերը։ Մարդիկ սովորաբար գիշերը քնած են լինում, հրաշքներով լի երազներ

տեսնում։

Քննարկել իրենց առաջարկած տարբերակները։

2․ Իմանա, որ լույսի աղբյուրն արևն է, փոխաբերական իմաստով մարդու ներքնաշխարհի

լույսի աղբյուրը բարությունն է, ազնվությունը, հանդուրժողականությունն ու

ներողամտությունը։ Որքան մարդը բարի, ազնիվ , հանդուրժող ու միջավայրի նկատմամբ

հոգատար լինի, այնքան աշխարհի լույսը կշատանա։

3․ Իմանա, որ նախադասությունները շարունակելու է՝ լրացնելով մտքերը։

Ես ապրում եմ։ Մենք ապրում ենք։

Դու ապրում ես։ Դուք ապրում եք։

Նա ապրում է։ Նրանք ապրում են։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


կարողանա․

1․Կարողանա նկարագրել գիշերն ու պատմել գիշերային հրաշքների մասին՝ սեփական

ընկալումներով։

Հարցին կարող են պատասխանել «Գտնված երազը» մուլտֆիլմը դիտելուց հետո։


2․ Կարողանա բանաստեղծության բովանդակության շուրջ եզրահանգումներ կատարել՝

պատմելով իր և շրջապատող մարդկանց վարքի մասին։

3․ Կարողանա շարունակել և վերականգնել նախադասությունները։

Կարողանա գրել նույն ձևով՝ օգտագործելով մեկ այլ գործողություն ցույց տվող բառ (օրինակ՝
խոսել, պատմել, երգել)։
Թեմատիկ պլանավորում

Դաս 41. Մայր սագի հեքիաթը

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Ինչպիսի՞ն տեսան ձագերը աշխարհը` առաջին անգամ զբոսնելիս:


2. Ինչպե՞ս փոխվեց աշխարհը ձագուկների աչքերում:
3. Ինչպե՞ս պաշտպանվեցին ձագուկները կարկուտից։
4. Ի՞նչ էր եղել մայրիկի թևերի հետ։
5. Բառքամոցի
Մարգագետին բառի տառերով կազմի՛ր նոր բառեր։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ այդ աշխարհը սագերի համար պայծառ էր, կանաչ և ուրախ։

2.Իմանա, որ կուտակվեցին մութ ամպեր և թափվեցին անձրևի առաջին խոշոր


կաթիլները, և ձագերը սկսեցին մտածել, որ աշխարհն այնքան էլ բարի չէ։

3. Իմանա, որ մայր սագը իր ձագերին պաշտպանեց՝ պահելով իր թևերի տակ ։

4. Իմանա, որ մայրիկի թևերը վիրավոր էին, պոկվել էին շատ փետուրներ:

5․ Իմանա, որ մարգագետին բառի տառերով կարելի է կազմել նոր բառեր։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․
1. Կարողանա ասել, որ այդ աշխարհը պայծառ էր,կանաչ և ուրախ ։

2. Կարողանա բնագրից գտնել համապատասխան տողերը:

3. Կարողանա բնագրից գտնել և պատասխանել, թե ինչպես պաշտպանեց մայր սագը


ձագերին:

4. Կարողանա բնագրից դուրս բերել հարցի պատասխանը՝ նշելով, որ մայրիկի թևերը


վիրավոր էին ու վնասված:

5․Կարողանա մարգագետին բառի տառերով կազմել նոր բառեր․ մարգ, գետին, գրամ,
գին, գետ-տեգ, տեր, գեր, Արմինե և այլն։
Թեմատիկ պլանավորում

Դաս 42. Մայր սագի հեքիաթը

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Ի՞նչ պատահեց գարնան մի շոգ օր:


2. Ե՞րբ հիշեցին ձագուկները մայրիկին:
3. Ինչի՞ համար են մայրիկի թևերը։
4. Բնագրից ընտրի՛ր 5 միավանկ բառ , դրանք դարձրու՛ բազմավանկ և
վանկատի՛ր տետրում :

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ գարնան մի շոգ օր մայր սագն իր փոքրիկ դեղին սագերին տարավ


զբոսանքի։

2. Իմանա, որ կուտակվեցին մութ ամպեր, և թափվեցին անձրևի առաջին խոշոր


կաթիլները, ձագերը հիշեցին մայրիկին։

3. Իմանա, որ յուրաքանչյուր մայրիկի հայտնի է, որ թևերն ամենից առաջ


ձագուկներին պաշտպանելու համար են և հետո միայն՝ թռչելու ։

4. Իմանա, որ օր, մայր, ձագ, սագ, մեծ բառերը միավանկ են, դրանցից կարելի է
ստանալ հետևյալ բազմավանկ բառերը` օ-րա-կան, մայ-րե-նի, ձա-գուկ, սա-գեր, մե-
ծու-թյուն:

Քննարկել այլ տարբերակներ:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա բնագրից կարդալ համապատասխան հատվածը:


2. Կարողանա բնագրից գտնել և կարդալ համապատասխան տողերը:

3. Կարողանա բնագրից գտնել և պատասխանել, թե ինչի համար են մայրիկի թևերը:

4. Կարողանա բնագրից դուրս բերել 5 միավանկ բառ , դրանք դարձնել բազմավանկ և


վանկատել տետրում :

Օրինակ` օր, մայր, ձագ, սագ, մեծ

օ-րա-կան, մայ-րե-նի, ձա-գուկ, սա-գեր, մե-ծու-թյուն


Թեմատիկ պլանավորում

Դաս 43. Մայր սագի հեքիաթը

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Ի՞նչ կարող էին անել ձագուկները , որ չարեցին:


2. Երջանի՞կ էին, արդյոք, ձագուկներն ու մայր սագը:
3. Ի՞նչ է երջանկությունն՝ ըստ քեզ , պատմի՛ր մի քանի նախադասությամբ:
4. Ո՞վ է մայրը իր ձագուկների, զավակների համար։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ ձագուկները պետք է ուշադրություն դարձնեին մոր վերքերին, սակայն


թողեցին ու գնացին:

2. Իմանա, որ ձագուկները երջանիկ էին, որովհետև աշխարհը նրանց աչքում ուրախ


էր ու բարի, արեգակը պայծառ փայլում էր, նրանք վազվզում էին մարգագետնում՝
փափուկ կանաչի մեջ, պաշտպանվել էին կարկուտից ու շարունակում էին վայելել
կանաչն ու արևը։ Իսկ մայր սագը, թեև վիրավոր էր, բայց երջանիկ էր, որ կարողացել
էր պաշտպանել իր ձագերին, քանի որ մոր երջանկության աղբյուրը իր ձագուկների
երջանկությունն է :

3. Իմանա, որ երջանկությունը բնորոշվում է դրական, հաճելի զգացողություններով,


որևէ մեկը երջանիկ է, երբ ամեն տեսակետից լավ, ելանելի վիճակում է, բախտավոր է։
Ամենամեծ երջանկությունը ուրիշների երջանկությամբ երջանկանալն է։

4․ Իմանա, որ մայրը մի ամբողջ աշխարհ է իր ձագուկների, զավակների համար։ Մեզ


համար էլ մայրն ամենաթանկ էակն է։ Նա անփոխարինելի է, նրա սերն ու
նվիրվածությունը իր զավակի հանդեպ անշահախնդիր ու անհատակ են։

Այդպես էր մտածում նաև հայ բանաստեղծ Հովհաննես Շիրազը, որը բնութագրում էր


մորը այսպես`

Երբ նեղն եմ ընկնում, երբ հույսն է հանգչում,


Նախ մորս , ապա Աստված եմ կանչում :

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա սեփական բառերով ներկայացնել ձագուկների վերաբերմունքը մոր


հանդեպ:

2. Կարողանա բնագրի բովանդակությունից եզրակացություն անել և ներկայացնել


սեփական ընկալումներն ընթերցածի մասին։

3. Կարողանա սեփական բառերով ասել, թե ինչ է երջանկությունը:

4. Կարողանա նկարագրել, թե ով է մայրը ձագուկների, զավակների համար։

Կարողանա անգիր արտասանել Շիրազի հեղինակած բանաստեղծության տողերը:


Թեմատիկ պլանավորում

Դաս 44. Իմ դասագրքերը

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Ի՞նչ են տվել գրքերը բնագրի հերոսին։

2. Որո՞նք են դարձել հերոսի համար ամենալավ, առաջին սուրբ դասագրքերը։

3. Ի՞նչ է նշանակում թևեր պարգևել դարձվածքը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ հերոսին գրքերը գիտելիքներ են տվել կյանքում, թևեր են պարգևել իր


մտքին, հոգուն։

2. Իմանա, որ գրքերից էլ լավ հոր կոշտացած հողոտ ձեռքերը, մայրական քնքշանքն


ու սերը, օրհնանքով օծված բարի խոսքերը, ջերմությամբ լցված գորովանքներն են
դարձել իր առաջին սուրբ դասագրքերը:

3. Իմանա, որ թևեր պարգևել նշանակում է՝ ոգևորել , հույս տալ ։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա բնագրից կարդալ հարցին պատասխանող հատվածը :

2. Կարողանա բնագրից գտնել բովանդակային հարցի պատասխանը:


3․ Կարողանա բացատրել դարձվածքի իմաստը:
Թեմատիկ պլանավորում

Դաս 49. Իմ դասագրքերը

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Ի՞նչ են սովորեցրել հոր կոշտացած հողոտ ձեռքերը։

2. Ի՞նչ են սովորեցրել հերոսին մանկության հեքիաթները:

3. Առաջադրանք 3 , էջ 28: Ո՞ր բաղաձայնը իր տեղում չէ. խ, ծ, ղ, կ , հ, ձ, ճ: Գրիր


բառեր, որոնց մեջ կա այդ բաղաձայնը:

4. Ո՞րն է քո ամենասիրած գիրքը։ Ովքե՞ր են բացում դեպի մեծ աշխարհ տանող


պատուհանն իր համար։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ հոր կոշտացած հողոտ ձեռքերը սովորեցրել են սիրել աշխատանքը,


սիրել բնությունը, հողը, վար ու ցանք ։

2. Իմանա, որ ըստ բանաստեղծության տողերի՝ հերոսը մանկության հեքիաթներով է


բարությամբ սնվել, չարի դեմ կռվող հերոսներն են իրեն արիություն տվել :

3. Իմանա, որ ղ բաղաձայնը իր տեղում չէ, որ ղեկ , աղբ, աղտ, ուղտ, ընձուղտ , մեղու,
հաղարջ, մանգաղ բառերում կա ղ բաղաձայնը։

Քննարկել այլ տարբերակներ:

4․ Իմանա, թե ինչպես է կոչվում իր ամենասիրած գիրքը:

Իմանա, որ դեպի մեծ աշխարհ տանող պատուհանը իր առջև բացում են ոչ միայն իր


դասագրքերը, այլև՝ ծնողները։ Նրանցից է առաջին հերթին սովորում, թե ինչն է
բարին, օգտակարը, օրինակելին։ Սովորում է աշխատասեր լինել, գնահատել
ունեցածը, հոգատար լինել հարազատի նկատմամբ,ազնիվ ու արդարամիտ լինել։
Քննարկել հարցի պատասխանը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա բնագրից կարդալ համապատասխան հատվածը :

2. Կարողանա բնագրից գտնել բովանդակային հարցի պատասխանը:

3. Կարողանա գտնել սխալ տեղադրված հնչյունը և գրել բառեր, որտեղ կա այդ


հնչյունը:

4. Կարողանա ներկայացնել իր ամենասիրած գիրքը, պատմել, թե ի՞նչ է սովորել


ծնողներից և ընտանիքում ապրող մյուս մեծահասակներից։
Թեմատիկ պլանավորում

Դաս 51․ Կաթիլը։ Պարզ, բարդ և ածանցավոր բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Տարվա ո՞ր եղանակին Կաթիլը հանդիպեց Ագռավին։

2․ Կաթիլն ինչպե՞ս պետք է բարձրանա սարը, եթե ո՛չ թև ունի, ո՛չ ոտք։

3․ Տրված բառերը տեղադրի՛ր աղյուսակի համապատասխան սյունակներում․


տերևաթափ, աստղիկ, արևածաղիկ, օրացույց, գարնանային, գետակ, կաթիլ, ջուր,
շող։

պարզ ածանցավոր բարդ

Շարունակի՛ր լրացնել աղյուսակը՝ համապատասխան բառերն ընտրելով «Կաթիլը»


տեքստից։

4․ Օրինաչափիկ

Բառերը բաժանված են վանկերի։Գտի՛ր այդ բառերը,ընդգծի՛ր արմատները։

սառ նա բե հորդ

ճա ցա պար կոր

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ Կաթիլը հանդիպեց Ագռավին ձմռանը։

Քննարկել այլ տարբերակ։


2․ Իմանա, որ Կաթիլը տարվա տարբեր եղանակներին՝ կախված ջերմաստիճանի
տատանումից, փոխում է իր ձևը (հիշեն ջրի ագրեգատային վիճակները՝ գազային,
հեղուկ , պինդ) և կարող է նույնիսկ «բարձրանալ » սարը, երբ գազային վիճակում է
գտնվում։

3․ Իմանա, որ պարզ բառերը միայն արմատից բաղկացած բառերն են, ածանցավոր


բառերը ածանց ունեցող բառերն են, բարդ բառերը երկու և ավելի արմատից կազմված
բառերն են։

4․ Իմանա, որ վանկերը միանալով՝ բառ են կազմում ։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․ Կարողանա դասանյութի համապատասխան տողերից կռահել, թե տարվա որ


եղանակին Կաթիլը հանդիպեց Ագռավին ։

2․ Կարողանա բացատրել Կաթիլի հետ տեղի ունեցող փոփոխությունները՝ ելնելով իր


կենսափորձից։

3․ Կարողանա տրված բառերը տեղադրել աղյուսակի համապատասխան


սյունակներում․ տերևաթափ, աստղիկ, արևածաղիկ, օրացույց, գարնանային, գետակ,
կաթիլ, ջուր, շող։

պարզ ածանցավոր բարդ

շող աստղիկ տերևաթափ

ջուր գարնանային արևածաղիկ

գետակ, կաթիլ օրացույց

Կարողանա շարունակել լրացնել աղյուսակը՝ համապատասխան բառերն ընտրելով


«Կաթիլը» տեքստից։ Օրինակ՝

պարզ ածանցավոր բարդ

սար ոտք գետափ

քար զարմանք այնտեղ

թև քույրիկ գիշեր-ցերեկ

4․ Կարողանա գտնել բառերը և ընդգծել արմատները․ սառցաբեկոր, ճանապարհորդ։


Թեմատիկ պլանավորում

Դաս 57․ Կաթիլը։ Պարզ, բարդ և ածանցավոր բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Որտեղի՞ց ու՞ր հասավ Կաթիլը։

2․ Տարվա ո՞ր եղանակին էր ճամփորդում Կաթիլը,և ո՞ր եղանակին ի՞նչ պատահեց


նրան։

3․ Վերծանի՛ր խառնագրերը և գտի՛ր «ավելորդ» բառը․

յձնու տուկարկ ևնձար իաքմ ողց

4․ Ո՞ր ածանցներն են միանում աշակերտ բառին․ -ուհի, -եղեն, -ական, -ային, -


ություն, -իկ, -ովի, ան- , -ենի։ Գրի՛ր ստացված բառերը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա։

1․ Իմանա, որ Կաթիլը նախ գետակում էր,ապա հասավ ծովին, հետո ծովի ալիքների
հետ սկսեց բարձրանալ, իջնել, թռչել, խաղալ, մինչև որ Արևի ճառագայթները բռնեցին
նրան։ Կաթիլն ամպ դարձավ։ Օրեր անց Կաթիլը սև թուխպ դարձավ, կախվեց
երկնքից և վերածվեց ձնե փաթիլի։ Գարնանը փաթիլը վերածվեց կաթիլի, ցած հոսեց,
հանդիպեց ուրիշ կաթիլների և գարնանային վտակ դարձած՝ վազեց ու թափվեց
գետակը։

2․ Իմանա, որ Կաթիլը ճամփորդում էր տարվա բոլոր եղանակներին։

Իմանա, որ ձմռանը նա սառած գետակում էր ապրում՝ սառույցի տեսք ուներ։


Գարնանը գետակը կենդանացավ ու հոսեց, նրա հետ վազեց նաև Կաթիլը, հասավ
ծովին։ Ամռանն արևի ճառագայթների ջերմությունից գոլորշի դարձավ, երկինք
բարձրացավ, ապա ամպ դարձավ, իսկ ձմռանը սև թուխպ դարձավ, կախվեց երկնքից
և վերածվեց ձնե փաթիլների։ Փաթիլներն իջան բարձր սարին։ Գարնանը փաթիլները
կրկին վերածվեցին կաթիլների և հանդիպելով ուրիշ կաթիլների՝ վտակ դարձան ու
թափվեցին գետակը։

3․ Իմանա, որ խառնագրերը վերծանում են՝ կատարելով տառերի տեղափոխություն։

Իմանա,որ ձյունը, կարկուտը, անձրևը, ցողը մթնոլորտային տեղումներ են, իսկ


քամին՝ օդի հորիզոնական շարժումը։

4․ Իմանա, որ տրված ածանցներից աշակերտ բառին միանում են -ուհի, -ական, -


ություն, ան- ածանցները և կազմում ածանցավոր բառեր։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա։

1․ Կարողանա դասանյութի բովանդակությունը վերարտադրելով՝ ներկայացնել


Կաթիլի հետ տեղի ունեցող փոփոխությունները։

2․ Կարողանա պատմել փաթիլի « ճամփորդության » մասին՝ տարվա ո՞ր եղանակին


ի՞նչ պատահեց նրան։

3․ Կարողանա վերծանել խառնագրերը և գտնի «ավելորդ» բառը․ յձնու – ձյուն,


տուկարկ – կարկուտ, ևնձար - անձրև, իաքմ – քամի, ողց – ցող։

«Ավելորդ» բառը՝ քամի։ Կարողանա նշել, որ քամին օդի հորիզոնական շարժումն է։

4․ Կարողանա ածանցները միացնել աշակերտ բառին և գրել ստացված բառերը․


աշակերտուհի, աշակերտական, աշակերտություն, անաշակերտ։
Թեմատիկ պլանավորում

Դաս 58․ Կաթիլը։ Պարզ, բարդ, ածանցավոր բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Կաթիլներն ինչու՞ դարձան փաթիլներ։

2․ Փաթիլները մինչև ե՞րբ մնացին սարի վրա։

3․ Ի՞նչ էր ուզում պատմել Կաթիլն Ագռավին, ինչու՞ չհասցրեց։

4․ Ողջ պատմվածքի ընթացքում տրամադրության ինչպիսի՞ փոփոխություններ


ունեցավ Կաթիլը։

Պատմի՛ր ջրի շրջապտույտի մասին՝ օգտվելով դասանյութի բովանդակությունից։

Ի՞նչ դեր ունի այն մեր կյանքում։

5․ Ուղղի՛ր սխալները։

Աղջիկը և տղան նստած է դասարանում։

Գետափին աճել են ուռենի, բարդի, կաղնի և այլ ծաղիկներ։

Ձկնորսը որսաց իշխան, սիգ, ձուկ և կողակ։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ կաթիլները դարձան փաթիլներ, քանի որ արդեն ձմեռ էր, եղանակը


ցրտել էր։ Կաթիլն էլ, որ արդեն ամպ էր դարձել, ցածր ջերմաստիճանի դեպքում
սառչում է, դառնում փաթիլ ։

2․ Իմանա, որ փաթիլները մնացին սարի վրա մինչև գարուն։

3․ Իմանա, որ Կաթիլն ուզում էր պատմել Ագռավին այն ամենի մասին, ինչ իր հետ
պատահել էր, բայց չհասցրեց, քանի որ ջրերը նրան քշեցին – տարան։
4․ Իմանա, որ ձմռան սառնամանիքից նա կաշկանդվել էր, տեղից շարժվել չէր
կարողանում, տանջվում էր։ Զարմացավ, երբ իմացավ, որ երկար թափառումներից
հետո հայտնվելու է բարձր սարին։

Իմանա, որ գարնանը Կաթիլը կենդանացավ և հոսեց մինչ ծով, ծովի ալիքների հետ
խաղաց, մինչև որ Արևի ճառագայթները բռնեցին նրան։ Նա վախից ճչաց, հետո վախը
փոխվեց զարմանքի, երբ երկնքում տեսավ իր քույր կաթիլներին, նա փարվեց նրանց։
Ձմռանը, երբ թուխպ դարձավ, իջավ ցած՝ տխուր, թախծալի երգ երգելով։ Գարնանը
կրկին ուրախ վտակ դարձած՝ թափվեց գետը ։

Իմանա ջրի շրջապտույտի մասին ՝դասանյութի բովանդակության ընթերցումից։

Իմանա, որ ջրի շրջապտւյտն ապահովում է մեր կենսական խնդիրների լուծումը, դրա


շնորհիվ մենք կարողանում ենք լուծել առօրյա կարևոր խնդիրները։ Ջրի պաշարներն
անսպառ չեն, պետք է կարողանանք խնայել ջուրը՝ կառավարելով մեր վարքը։

5․ Իմանա նախադասություն կազմելու առանձնահատկությունները


(շարադասական)։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․ Կարողանա բացատրել կաթիլի վիճակը՝ ելնելով կենսափորձից և ջրի


ագրեգատային վիճակի փոփոխությունների մասին գիտելիքների պաշարից։

2․ Կարողանա պատմել, թե փաթիլները մինչև երբ մնացին սարի վրա՝ օգտվելով


դասանյութի բովանդակությունից։

3․ Կարողանա պատասխանել հարցին՝ օգտվելով դասանյութի բովանդակությունից։

4․ Կարողանա պատմել ողջ պատմության ընթացքում Կաթիլի տրամադրության


փոփոխության վերաբերյալ։

Կարողանա պատմել ջրի շրջապտույտի մասին՝ օտգվելով դասանյութի


բովանդակությունից։

5․ Կարողանա ուղղել սխալները։

Աղջիկը և տղան նստած են դասարանում։

Գետափին աճել են ուռենի, բարդի, կաղնի և այլ ծառեր։

Ձկնորսը որսաց իշխան, սիգ և կողակ։

Քննարկել այլ տարբերակներ։


Թեմատիկ պլանավորում

Դաս 59․ Անտառի բնակիչները։ Բարդ բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Կենդանիներից յուրաքանչյուրը ինչպե՞ս էր դիմավորում ձմեռը և ինչպե՞ս էր


ապրում։
2. Այդ կենդանիներից ո՞րն է նախապատրաստվում ձմռանը։
3. Ո՞ր կենդանուն ձմռան գալը չի անհանգստացնում։
4. Ո՞ր կենդանու համար է դժվար ապրել ձմեռային անտառում ։
5. Ո՞ր կենդանիներն են ակտիվ կյանք վարում ձմռանը։

Հարցերին պատասխնելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ կենդանիներից յուրաքանչյուրը տարբեր ձևով էր դիմավորում


ձմեռը և ապրում ձմեռային անտառում։
ա․ Արջը ուտելու կարիք չունի, ողջ ձմեռը պիտի քնի։
բ․ Սկյուռը հավաքում է կաղին, ընկույզ, մի քիչ էլ թուզ, իր ունեցած այդ
պաշարով փչակի մեջ ՝տաքուկ-տաքուկ, ապրում է լավ ու ապահով։
գ․ Աղվեսը գաղտագողի գյուղ է մտնում, թե հաջողվում է՝ հավ է գտնում։
դ․ Նապաստակը ծառի կեղև է կրծոտում, ձյան տակից բույս է հանում ու
այդպես ապրում։
ե․ Գայլը՝ դատարկ փորով, թույլ ոտքերով, թե անցնում է գյուղի մոտով, կամ
շներն են վրա տալիս,կամ որսորդն է հալածում,կամ հովիվն է հարայ տալիս։
2. Իմանա, որ սկյուռը ձմռանը նախապատրաստվում է, պաշար է հավաքում ։
3. Իմանա, որ արջին ձմռան գալը չի անհանգստացնում, քանի որ նա ողջ ձմեռ
քուն է մտնում։
4. Իմանա, որ գայլի հոգսերը ձմռանը շատանում են, գործերը՝ վատանում, քանի
որ դժվար է կեր գտնում։
5. Իմանա, որ աղվեսը և նապաստակը ձմռանն ակտիվ կյանք են վարում, նրանք
թափառում են՝ կեր որոնելով։

Հարցերին պատասխանելու և առաջադրանքները կատարելու համար


սովորողը պետք է կարողանա․
1. Կարողանա չափածո հեքիաթում գտնել համապատասխան տողերը և
ներկայացնել կենդանիների վարքի առանձնահատկությունները։
2. Կարողանա համապատասխան տողերով ներկայացնել սկյուռին, նրա
կատարած աշխատանքը։
3. Կարողանա վերարտադրել արջի խոսքերը՝ համապատասխան հնչերանգով։
4. Կարողանա պատմել գայլի անհանգստության մասին։
5. Կարողանա ներկայացնել աղվեսի և նապաստակի խոսքերը՝ ըստ հեքիաթի
համապատասխան տողերի։
Թեմատիկ պլանավորում

Դաս 60․ Անտառի բնակիչները։ Բարդ բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Ինչպե՞ս կարող ես ներկայացնել կենդանիների զրույցը, որպեսզի այն ավելի


զվարճալի դառնա։
2. Գրի՛ր տրված կենդանիների խմբերի ընդհանրական անվանումները՝ առ․2, էջ
38։
Գրի՛ր դրանք՝ ըստ նմուշի։
ձի-երամակ գայլ-
թռչուն- ձուկ-
ոչխար- մեղու-
կով-
3. Տետրում գրի՛ր կենդանիների անունները։ Որոշի՛ր բարդ բառերի
բաղադրիչները։ Դրանցով կազմի՛ր նոր բառեր՝առ․3, էջ 38։

4. Ինչպիսի՞ն է աղվեսը հեքիաթում և ինչպիսի՞ն է իրական կյանքում։

5․ Ո՞ր կենդանին քեզ ավելի շատ դուր եկավ։ Պատմի՛ր նրա մասին։Ինչպե՞ս պետք
է վերաբերվենք կենդանիներին։

Հարցերին պատասխնելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ հեքիաթներում կենդանիները «խոսում են»։


Իմանա զվարճալի դարձնել բառակապակցության իմաստը՝ դարձնել ուրախ,
զվարթ, զվարճություն պատճառող։
2. Իմանա, որ գազանների, թռչունների, միջատների և այլ խմբեր ունեն իրենց
հավաքական, ընդհանրական անունները։ Օրինակ՝ձի-երամակ, թռչուն-երամ,
ոչխար-հոտ, կով-նախիր, գայլ-ոհմակ, ձուկ-վտառ, մեղու-պարս։
3. Իմանա կենդանիների անունները՝ ձիաձուկ, սղոցաձուկ, գետաձի, կոկորդիլոս,
արջ։ Իմանա, որ բարդ բառերը կազմված են երկու և ավելի արմատներից։
Իմանա, որ ձիաձուկ, սղոցաձուկ, գետաձի բառերը բարդ բառեր են, որոնց
բաղադրիչներն են՝ ձիաձուկ-ձի-ա-ձուկ, սղոցաձուկ-սղ(սուղ)ոց-ա-ձուկ,
գետաձի-գետ-ա-ձի։
Նոր բառեր՝ ձիապան, ձկնորս, սղոցարան, գետափ, ձկնապուր և այլն։
Իմանա,որ կոկորդիլոս բառը փոխառություն է ( հունարենից ), իսկ արջ բառը
պարզ բառ է։
4. Իմանա, որ աղվեսը հեքիաթում խորամանկ է, խաբեբա, գող, իրական
կյանքում՝ խելացի, ճարպիկ, հնարամիտ։
5. Իմանա հեքիաթում իրեն դուր եկած կենդանու արտաքին
առանձնահատկությունների, ապրելակերպի մասին։
Իմանա, որ կենդանիները շատ բազմազան ու հետաքրքիր են, նրանք սննդային
շղթայի կարևոր օղակ են հանդիսանում։ Սակայն բնության աղտոտման,
որսագողության հետևանքով այժմ շատ կենդանիներ հայտնվել են ոչնչացման
եզրին։ Ստեղծվել են արգելոցներ՝ դրանց բազմացնելու նպատակով։
Պետք է ձգտենք պահպանել կենդանիներին։

Հարցերին պատասխանելու և առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա հեքիաթի բովանդակությունը ներկայացնել դերային խաղով, այն


դարձնելով ավելի զվարճալի՝ նմանակելով հերոսներին։
2. Կարողանա կենդանիների խմբերին տալ ընդհանրական անվանումներ։
թռչուն-երամ կով-նախիր

ձի-երամակ գայլ- ոհմակ

ոչխար-հոտ ձուկ-վտառ

մեղու-պարս

3. Կարողանա գրել կենդանիների անունները, գտնել բարդ բառերը, բաժանել


բաղադրիչների, դրանցով կազմել նոր բառեր։
4. Կարողանա նկարագրել աղվեսին՝ ըստ հեքիաթի։ Կարողանա հաղորդել
տեղեկություններ աղվեսի մասին և ներկայացնել ընկերներին։
5. Կարողանա պատմել իրեն դուր եկած կենդանու և կենդանիների խնամքի
մասին։
Թեմատիկ պլանավորում

Դաս 65. Արջի և վարազի կռիվը

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Որտե՞ղ էին վխտում արջեր ու վարազներ:


2. Ի՞նչ տեսավ ընկերը ծառի հետևից:
3. Ինչո՞ւ չկրակեց որսորդը:
4. Բառակապակցությունները գրիր մեկ բառով:
որս անող-

լեզու չունեցող –

վրեժ առնող –

անձը զոհող –

հետաքրքրվել սիրող –

ծիծաղ շարժող –

քար դառնալ -

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ արջերն ու վարազները վխտում էին Խոսրովի անտառում:


2. Իմանա, որ տեսավ՝ մի արջ փորսող տալով առաջ եկավ , ժայռի գլխից թաքուն
ցած նայեց , որտեղ վայրի խոզեր կային՝ իրենց ձագերով :
3. Իմանա, որ եթե որսորդը կրակեր, արջը գլխին կընկներ:
4. Իմանա, որ բառակապակցությունները կարելի է արտահայտել մեկ բառով ։
որս անող- որսորդ
լեզու չունեցող – անլեզու
վրեժ առնող – վրիժառու
անձը զոհող – անձնազոհ
հետաքրքրվել սիրող – հետաքրքրասեր
ծիծաղ շարժող – ծիծաղաշարժ
քար դառնալ -քարանալ

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար


սովորողը պետք է կարողանա․

1. Կարողանա բնագրից գտնել և ներկայացնել պատասխանը:


2. Կարողանա բնագրից գտնել և ընթերցել պատասխանը:
3. Կարողանա մեկ նախադասությամբ պատասխանել հարցին:
4. Կարողանա բառակապակցությունները արտահայտել և գրել մեկ բառով ։
որս անող- որսորդ
լեզու չունեցող – անլեզու
վրեժ առնող – վրիժառու
անձը զոհող – անձնազոհ
հետաքրքրվել սիրող – հետաքրքրասեր
ծիծաղ շարժող – ծիծաղաշարժ
քար դառնալ -քարանալ
Թեմատիկ պլանավորում

Դաս 66. Արջի և վարազի կռիվը

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Ի՞նչ արեց արջը:


2. Ի՞նչ արեց արջը ելարանը պատրաստելուց հետո։
3. Ինչո՞ւ վարազը մոլեգնած մռնչաց և հարձակվեց արջի վրա:
4. Ի՞նչ պատահեց արջի հետ:
5. Ինչու՞ վարազն իրեն վտանգեց։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ արջը մի փոքրիկ գերան գրկեց ու ելարան պատրաստեց։


2. Իմանա, որ արջը մի մեծ քար գտավ, գրկեց, զգուշությամբ հասավ ժայռի եզրին
ու մարդու նման ցած նետեց:
3. Իմանա, որ իր ձագերից զոհ են գնացել արջի նետած քարին։
4. Իմանա, որ արջը ահաբեկված վազեց դեպի ելարանը , բայց խուճապն այնքան
մեծ էր, որ շփոթվեց, սայթաքեց ու թրմփալով ցած ընկավ: Վարազը վրա հասավ
և դանակների նման իր ժանիքներով պատառոտեց նրա փորը։
5. Իմանա, որ կենդանիները ևս, ինչպես մարդը, ջերմորեն սիրում են իրենց
ձագուկներին։ Նրանք պատրաստ են իրենց կյանքի գնով պաշտպանել
ձագերին։
Պետք է մենք էլ պաշտպանենք կենդանիներին ու նրանց ձագուկներին։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը

պետք է կարողանա․

1. Կարողանա բնագրից գտնել և ընթերցել պատասխանը:


2. Կարողանա դասանյութից գտնել և վերարտադրել պատասխանը:
3. Կարողանա բնագրից գտնել և ներկայացնել պատասխանը:
4. Կարողանա դասանյութից գտնել և ընթերցել հարցի պատասխանը:
5. Կարողանա պատմել, թե ինչու վարազն իրեն վտանգեց։
Թեմատիկ պլանավորում

Դաս 67․ Գետակը։ Հոմանիշ բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Ու՞ր էր վազում գետակը։


2. Ինչու՞ չէր կարող գետակն սպասել և խաղալ փոքրիկ տղայի հետ։
3. Ի՞նչ գործեր է կատարում գետակը։
4. Դու՞ ինչ գործեր ես կատարում։ Պատմի՛ր քո գործերի մասին։
5. Ի՞նչ էր պետք ջաղացին պտտվելու համար։ Ի՞նչ է ջաղացը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ գետակը վազում էր՝ բույսերին կենդանություն տալու,


կենդանիների ծարավը հագեցնելու, ջաղացը պտտելու ։
2. Իմանա, որ գետակը չէր կարող սպասել և խաղալ տղայի հետ, որովհետև
առանց գետակի ջրի բույսերն ու կենդանիները կոչնչանան, իսկ ջաղացը չի
պտտվի, անգործության կմատնվի։
3. Իմանա, որ գետակն իր ճամփին բազմաթիվ գործեր է կատարում՝ իր ուժով
պտտում է գյուղի մոտի ջաղացը, ջրում անուշահոտ ծաղիկներն ու խոտերը,
հոգնած-ծարավ տավարին ու հոտին ջուր է հասցնում։
4. Ինքն էլ օգտակար շատ գործեր է կատարում։ Դպրոցում է սովորում,
կատարում է իր պարտականությունները, օգնում է մեծերին և փոքրերին,
հարգում է դիմացինի կարծիքը, ձգտում է լինել ավելի բանիմաց , օգտակար
լինել մյուսներին։
Քննարկել աշակերտների առաջարկած տարբերակները։
5. Իմանա, որ ջաղացին պտտվելու համար գետակի ուժն է պետք։
Իմանա, որ ջաղացը հացահատիկ աղալու աղաց է, որն աշխատում է ջրով։
Ջաղացը բարդ բառ է։ Ջաղաց բառի գրական ձևն է՝ ջրաղաց։
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը
պետք է կարողանա․

1. Կարողանա համապատասխան տողերից հասկանալ, որ գետակը վազում է,


որպեսզի կենդանություն պարգևի բույսերին ու կենդանիներին։
2. Կարողանա տրամաբանել, որ գետակը չի կարող կանգ առնել, որովհետև
առանց ջրի կոչնչանա բուսական և կենդանական աշխարհը։
3. Կարողանա բանաստեղծության մեջ գտնել և թվարկել գետի կատարած
գործերը։
4. Կարողանա պատմել իր կատարած գործերի մասին։
5. Կարողանա պատասխանն ասել՝ արտասանելով բանաստեղծության
համապատասխան հատվածը։
Տ՛ես ջաղացը գյուղի մոտի,
Պետք է ուժ տամ, որ պտտի։
Կարողանա ներկայացնել ջաղացի կատարած աշխատանքը։
Կարողանա առանձնացնել ջաղաց բառի բաղադրիչները՝ ջուր+աղաց։
Թեմատիկ պլանավորում

Դաս 68․ Գետակը։ Հոմանիշ բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Խմբավորի՛ր իմաստով մոտ բառերը և գրի՛ր․


ահռելի, բարեկամ, մաքուր, մեծ, ազգական, հստակ, խոշոր, մերձավոր, ջինջ,
վիթխարի, ազգակից, վճիտ։
2. Բանաստեղծության մեջ գետակ բառն ի՞նչ բառերով է բնութագրվել։
Արտագրի՛ր և գրի՛ր դրանց հոմանիշները։
3. Ըստ նկարների կազմի՛ր նախադասություններ՝ օգտագործելով ափ բառի
տարբեր իմաստները։

Օրինակ։ Մայրական ձեռքի ափը ջերմ է։

Հորդառատ ջուրը քանդել էր գետի ափը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ իմաստով մոտ բառերը հոմանիշներ են։


ահռելի, մեծ, խոշոր, վիթխարի
բարեկամ, ազգական, մերձավոր, ազգակից
մաքուր, հստակ, ջինջ, վճիտ

Իմանա, որ խմբերում ընդգրկված բառերը հոմանիշներ են։


2. Իմանա, որ բանաստեղծության մեջ գետակ բառը բնութագրված է հետևյալ
բառերով՝ կայտառ , սիրուն։
Իմանա կայտառ և սիրուն բառերի հոմանիշները․
կայտառ-առույգ, զվարթ, աշխույժ
սիրուն-գեղեցիկ, գեղանի, գեղեցկուհի
3. Իմանա, որ նույն բառը կարող է տարբեր իմաստներ արտահայտել։ Օրինակ՝
ափ բառը։
Փոքրիկ տղան կանգնել էր գետի ափին։
Տղան ձեռքի ափի մեջ ջուր լցրեց, որ խմի։

Իմանա, որ ափ բառը բազմիմաստ բառ է։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա խմբավորել և գրել մոտ իմաստով բառերը՝ հոմանիշները։


2. Կարողանա բանաստեղծությունից դուրս գրել գետակ բառին բնութագրող
բառերը՝ սիրուն, կայտառ։
3. Կարողանա բացատրել ափ բառի իմաստները և դրանցով կազմել
նախադասություններ։
Թեմատիկ պլանավորում

Դաս 73․ Կարկուտը։Հականիշ բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ի՞նչ է կարկուտը։

2․ Ինչու՞ էր իշուկը թաքնվում, երբ կարկուտ էր գալիս։

3․ Ի՞նչ մտածեց իշուկը, երբ հերթական անգամ թաքնվեց կարկուտից։

4․ Ինչպե՞ս իշուկը տնակին «պաշտպանեց» կարկուտից։

5․ Ըստ իշուկի՝ էլ ինչի՞ն էր ցավեցնում կարկուտը։ Ի՞նչն էր նրան անհանգստացնում։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ կարկուտը մթնոլորտային տեղում է, այն սառցե գնդաձև հատիկների


տեսքով է գալիս։ Հիմնականում տեղում է տաք եղանակին (Հայաստանում՝ մարտ-
հոկտեմբերին)։ Այն կարող է մեծ վնասներ պատճառել գյուղատնտեսությանը, այդ
պատճառով մարդիկ կառուցում են կարկտակայաններ, որպեսզի ցրեն կարկտաբեր
ամպերը։

2․ Իմանա, որ երբ կարկուտ էր գալիս, իշուկը միշտ թաքնվում էր, քանի որ այն
ցավեցնում էր։

3․ Իմանա, որ իշուկը մտածեց, որ ինքը նստած է տնակում, կարկուտն իրեն չի


ցավեցնում, բայց տնակին ցավեցնում է։ Պիտի նրան պաշտպանել կարկուտից։

4․ Իմանա, որ իշուկը բարձրացավ տանիք և տնակի վրա պահեց իր անձրևոցը։

5․ Իմանա, որ իշուկը կարծում էր, որ կարկուտը անձրևոցին ևս ցավեցնում է։ Նրան


անհանգստացնում էր այն միտքը, թե ինչպե՞ս կարող էր պաշտպանել անձրևոցին։
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը
պետք է կարողանա․

1․ Կարողանա բացատրել, թե ինչ էկարկուտը։

2․ Կարողանա դասանյութից գտնել և ընթերցել հարցի պատասխանը։

3․ Կարողանա պատասխանել հարցին՝ օգտվելով դասանյութի բովանդակությունից։

4․ Կարողանա պատասխանել հարցին՝ գտնելով և ընթերցելով դասանյութի


համապատասխան հատվածը։

5․ Կարողանա պատասխանել հարցին՝ դասանյութի համապատասխան տողերն


ընթերցելով։
Թեմատիկ պլանավորում

Դաս 74․ Կարկուտը։ Հականիշ բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ինչպե՞ս արձագանքեց արջուկը իշուկի վարքին։

2․ Ինչու՞ իշուկը անձրևոցի վրա կտուր կապեց ու սկսեց կտուրի վրա վազվզել։
Ինչպիսի՞ն էր իշուկը՝ ըստ արջուկի։

3․ Ինչպիսի՞ն էր իշուկը։ Պատմի՛ր քո կատարած բարի գործերից մեկի մասին։

4․ Տեղադրի՛ր ընդգծված բառերի հականիշները և ամբողջացրու՛ առածները։

Քիչ խոսի՛ր, ․․․․․․ լսի՛ր։

Փոքրից սկսի՛ր, որ հասնես ․․․․․․։

Խելոքին մեկ ասա, ․․․․․․՝ հազար ու մեկ։

Լավ է գիտունին գերի լինել, քան ․․․․․․՝ սիրելի։

5․ Ընդգծված բառերը փոխարինի՛ր հականիշներով և ստացված զվարճալի


պատմությունը գրի՛ր տետրում։

Ցուրտ աշուն էր։ Մերկ ծառի վրա մնացել էր մի չորացած տերև։ Փչեց ուժեղ քամին։
Այդ տերևն էլ ընկավ ներքև։ Նրան տեսավ փոքր ու քաջ մրջյունը։ Մրջյունը մտավ
տերևի տակ։ Այնտեղ չոր էր ու տաք։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ արջուկն իշուկին անխելք անվանեց և ասաց, որ բոլորին կարկուտից


երբեք չես պաշտպանի, հաստատ ինչ-որ մեկին նա կցավեցնի։
2․ Իմանա, որ իշուկը անձրևոցի վրա կտուր կապեց ու սկսեց կտուրի վրա վազվզել,
որպեսզի պաշտպանի նրան կարկուտից՝ մտածելով, որ այդպես կարկուտը միայն
իրեն կցավեցնի։ Արջուկը նրան բարի անվանեց։

3․ Իմանա, որ իշուկը բարի էր, մեծահոգի, խղճով, հոգատար ու համարձակ։ Պետք է


իշուկի նման հոգատար լինել մեզ շրջապատող աշխարհի նկատմամբ։ Աշխարհին
պետք է բարությամբ նայել, օգտակար լինել մյուսներին, որպեսզի մարդկային կյանքն
ավելի հարստանա։

Մինչև դու քեզ նեղություն չտաս, ուրիշին լավություն չես կարող անել։

4․ Իմանա, որ հակառակ իմաստ արտահայտող բառերը հականիշներ են։ Իմանա


ընդգծված բառերի հականիշները։

5․ Իմանա ընդգծված բառերի հականիշները։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․ Կարողանա պատասխանել հարցին՝ օգտվելով բնագրի բովանդակությունից։

2․ Կարողանա գտնել և ընթերցել դասանյութի համապատասխան հատվածը։

3․ Կարողանա բնութագրել իշուկին։ Կարողանա կատմել իր կատարած բարի


գործերից մեկի մասին։

4․ Կարողանա տեղադրել ընդգծված բառերի հականիշները և ամբողջացնել


առածները։

Քիչ խոսի՛ր, շատ լսի՛ր։

Փոքրից սկսի՛ր, որ հասնես մեծին։

Խելոքին մեկ ասա, անխելքին՝ հազար ու մեկ։

Լավ է գիտունին գերի լինել, քան անգետին՝ սիրելի։

5․ Կարողանա ընդգծված բառերը փոխարինել հականիշներով և ստացված զվարճալի


պատմությունը գրել տետրում։

Տաք աշուն էր։ Զգեստավորված ծառի տակ մնացել էր մի դալար տերև։ Փչեց թույլ
քամին։ Այդ տերևն էլ ելավ վերև։ Նրան տեսավ մեծ ու վախկոտ մրջյունը։ Մրջյունը
մտավ տերևի վրա։ Այնտեղ թաց էր ու ցուրտ։

Քննարկել այլ տարբերակներ։


Թեմատիկ պլանավորում

Դաս 75․ Տերևը

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար:

1. Ի՞նչ պատկերներ տեսար բանաստեղծությունն ընթերցելիս։


2. Բանաստեղծության ո՞ր տողերից է երևում, որ արդեն ձմեռնամուտ է։
3. Ի՞նչ կդառնա տերևը, երբ ընկնի ծառից։
4. Ինչու՞ տերևը չէր ուզում ընկնել․ բացատրի՛ր վերջին երկու տողերի իմաստը։
5. «Երևի գիտի, որ կընկնի դողով» տողում ի՞նչ է նշանակում դողով ընկնել
արտահայտությունը։

ա) քամուց տատանվել

բ) վախվորած ընկնել

գ) ափսոսալով ընկնել

դ) զգույշ ընկնել

ե) սարսռալով ընկնել

Այս արտահայտություններից ո՞րն է առավել համոզիչ։


Երկու-երեք նախադասությամբ հիմնավորի՛ր ընտրությունդ։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ բանաստեղծությունն ընթերցելիս տեսնում է աշնանային ցուրտ


եղանակ, սարերին՝ եղյամ, քաղաքում՝ ցուրտ քամի, համառ ու դողացող տերև,
որը չի ուզում պոկվել ծառի ճյուղից։
2. Իմանա, որ բանաստեղծության առաջին տողերից երևում է, որ արդեն
ձմեռնամուտ է, և շուտով ձմեռ կլինի։
Արդեն իջնում է եղյամը սարին,
Ցուրտ քամին արդեն քաղաք է մտնում․․․
Իմանա տարվա եղանակների մասին, որ երկնակամարում Արեգակի
տեսանելի դիրքին համապատասխան՝ տարին բաժանվում է չորս
ժամանակաշրջանի (գարուն, ամառ,աշուն, ձմեռ)։ Հյուսիսային և Հարավային
կիսագնդերում տարվա եղանակները տարբեր են։
3. Իմանա, որ տերևն ընկնելուց հետո մամուռ կդառնա մամռած մի քարի․․․
4. Իմանա, որ տերևը չէր ուզում ընկնել, քանի որ նրան թվում էր, որ աշնան
կյանքը ավարտվում է այն ժամանակ, երբ ծառից ընկնում է վերջին տերևը, և
ծառերն ամբողջովին մերկանում են։ Ուստի տերևն ուզում էր մնալ ծառի վրա,
որպեսզի աշնան կյանքը չավարտվի։
Եվ ուզում է, որ թեկուզ մի օրով
Իրենով աշնան կյանքը երկարի։
5. Իմանա, որ դողով ընկնել նշանակում է՝ վախվորած ընկնել։
Տերևը վախենում է ընկնել ծառից, որովհետև ընկնելով ծառից՝ նա ավարտում է
իր կյանքը, վերջին շունչն է փչում, կարող է դառնալ մամուռ, հող։

Քննարկել այլ տարբերակներ։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա արտահայտել մտքերը, կարդալ բանաստեղծությունը և


նկարագրել տեսածը․ ցուրտ, գորշ եղանակ, սարերին՝ եղյամ, մերկ ծառեր,
քաղաքում՝ ցուրտ քամի և այլն։
2. Կարողանա կարդալ բանաստեղծության առաջին տունը և գտնել
համապատասխան տողերը, որտեղ եղյամ է իջել սարերին, ցուրտ քամի է,
նշանակում է ՝ ձմեռնամուտ է։
3. Կարողանա գտնել համապատասխան տողերը և ասել, որ տերևն ընկնելուց
հետո մամուռ կդառնա մամռած մի քարի։
4. Կարողանա մեկնաբանել բանաստեղծության վերջին երկու տողերը, որ տերևն
ուզում էր թեկուզ մեկ օրով աշնան կյանքը երկարացնել։
5. Կարողանա բացատրել արտաահայտության իմաաստը՝ ընտրելով իմաստով
ավելի մոտ բառակապակցություն։ Նշի, որ դողով ընկնել նշանակում է՝
վախվորած ընկնել։

Կարողանա հիմնավորել ընտրությունը։


Թեմատիկ պլանավորում

Դաս 76․ Տերևը

Հարցեր եվ առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Համառ տերև բառակապակցության մեջ ո՞ր բառով կփոխարինես համառ


բառը։
2. Ի՞նչ են նշանակում եղյամ, մամուռ բառերը։
3. Ի՞նչ ես կարծում՝ հնարավո՞ր է, որ տերևը մնա ծառի վրա։
4. Մեկնաբանի՛ր հեղինակի ուղերձը․ «Մի անգամ քեզ ծառ զգա՝ կացինդ սրելուց
առաջ»։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ համառ բառը կարող է փոխարինել կամակոր, աներեր բառերով։


2. Իմանա, որ եղյամ նշանակում է՝ բյուրեղային սառցի բարակ շերտ,

մամուռ՝ քարերի վրա աճող՝ առանց արմատի ու ծաղկի բույս։

3. Իմանա, որ տերևը չի կարող մնալ ծառի վրա, քանի որ կցրտահարվի և մի օր


կընկնի գետնին։
Իմանա, որ բնության օրենքներն անխախտ են։
Քննարկել այլ տարբերակներ։

4. Իմանա, որ անտառները համարվում են մեր մոլորակի թոքերը, քանի որ կանաչ


բույսերը կլանում են ածխաթթու գազը և արտազատում թթվածին։
Կարևոր է իմանալ․մեկ ժամում մեկ հեկտար անտառը արտադրում է երկու
հարյուր մարդու համար անհրաժեշտ թթվածին։
Իմանա, որ պետք է սիրել բնությունը, պահպանել այն, բարի հայացքով նայել
աշխարհին, որպեսզի կյանքը միշտ գեղեցիկ լինի։
«Հրաշագործ» բնությունը որքան գաղտնիքներ ունի իր մեջ, այնքան այն գրավիչ է
ու սիրելի։
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը
պետք է կարողանա․

1. Կարողանա բառարանից գտնել համառ բառի հոմանիշը և գրել։


2. Կարողանա բառարանից գտնել եղյամ և մամուռ բառերի
բացատրությունները։
3. Կարողանա մեկնաբանել՝ հասկանալով, որ տերևը չի կարող մնալ ծառի
ճյուղին, կցրտահարվի և կընկնի գետնին։ Բնության օրենքներն անխախտ են ու
անքննելի։ Բնության մեջ ամեն ինչ փոխկապակցված է, տրամաբանորեն
միմյանցից բխող իրադարձություններ են տեղի ունենում։ Բնության
բազմազանությունն է այն գեղեցիկ դարձնում։
4. Կարողանա մեկնաբանել «Մի անգամ քեզ ծառ զգա՝ կացինդ սրելուց
առաջ»ուղերձը։
Թեմատիկ պլանավորում

Դաս 81. Տերևաթափ

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումն ստուգելու համար։

1. Ո՞ր գույներն են գերիշխում բանաստեղծությանը կից նկարում։

Նկարի՛ր աշնանային տեսարան։

2. Ինչի՞ մասին են հիշեցնում այդ գույները։


3. Ինչու՞ է մերկացող ծառը հոգոցներ հանում։
4. Ինչու՞ է հեղինակը հողն անվանում ճերմակող։
5. Ի՞նչ կանի տերևը, երբ ընկնի ծառից։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ նկարում գերիշխում են դեղին, նարնջագույն, շագանակագույն և


կարմիր գույները։
2. Իմանա, որ նկարի գույները աշնանային տերևների, չոր խոտի գույներն են,
որոնք հիշեցնում են, որ արդեն աշուն է։
3. Իմանա, որ մերկացող ծառը հոգոցներ է հանում, որովհետև կանաչ տերևները
կամաց-կամաց դեղին են դառնում ու հեռանում ծառից։ Ծառը տխրում է
մենակությունից։
4. Իմանա, որ հեղինակը հողը ճերմակող է անվանում, որովհետև ձմեռնամուտ է,
և շուտով հողը կծածկվի ձյան ճերմակ շերտով։
5. Իմանա, որ հենց տերևն ընկնի մերկացող ծառից, ջերմ կփարվի ճերմակող
հողին։
Իմանա, որ տարվա յուրաքանչյուր եղանակ անկրկնելի է, առանձնահատուկ,
նրան բնորոշ են հրաշքները և տարբեր փոխակերպումները։
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը
պետք է կարողանա․

1. Կարողանա պատմել նկարի բովանդակությունը, առանձնացնել գերիշխող


գույները։
Կարողանա նկարել աշնանային տեսարան։
2. Կարողանա սեփական կենսափորձի և ձեռք բերած գիտելիքների միջոցով
նկարագրել աշունը։
3. Կարողանա գտնել համապատասխան տողերը և բացատրել, որ ծառը
հոգոցներ է հանում, որովհետև կանաչ տերևները դեղին են դառնում,
շուտով լքելու են իրեն՝ միայնակ թողնելով։

4․ Կարողանա բացատրել ճերմակող հող բառակապակցության իմաստը։


Կարողանա պատմել տարվա եղանակների փոփոխությունների և
առանձնահատկությունների մասին։ Արեգակի շուրջ Երկրի պտույտի
հետևանքով տարվա չորս եղանակները հերթականությամբ փոխարինում են
իրար, որոնցից յուրաքանչյուրն անկրկնելի է, ունի յուրահատուկ տեսք ու
հմայք։

5․ Կարողանա նկարագրել տերևի ընկնելը, որն ըստ բանաստեղծության


տողերի՝ կփարվի ճերմակող հողին։
Թեմատիկ պլանավորում

Դաս 82․ Տերևաթափ

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումն ստուգելու համար։

1. Ի՞նչ տրամադրություն է արտահայտված բանաստեղծության մեջ։


2. Ջերմ կփարվի բառակապակցության մեջ ո՞ր բառով կարելի է փոխարինել
կփարվի բառը։
3. Ի՞նչ ես հասկանում «տերևի մեջ դեղին արևը կմնա» արտահայտությունն
ընթերցելիս։
4. Քո կարծիքով ինչպիսի՞ն կլինի աշնան վերջին տերևի ճակատագիրը։
Բանաստեղծությունը համեմատի՛ր «Տերևը» բանաստեղծության հետ։
5. Փոխակերպում․
Մի-մի տառ փոխելով՝ վատ-ից ստացել են հականիշը՝ լավ․
Վատ-վար-լար-լավ
ա․ Նույն ձևով ստացի՛ր փակ և սուր բառերի հականիշները։
բ․ Կազմի՛ր նախադասություններ՝օգտագործելով հականիշ բառազույգերը
միևնույն նախադասության մեջ։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ բանաստեղծությունը տխուր տրամադրություն և զգացումներ է


առաջացնում, քանի որ տերևաթափ է, մերկացող ծառերը հրաժեշտ են տալիս
վերջին տերևներին, իսկ տերևներն իրենց հետ տանում են արևի դեղին գույնը,
արևի ջերմությունը։
2. Իմանա, որ ջերմ կփարվի բառակապակցության մեջ կփարվի բառը կարելի է
փոխարինել դրա հոմանիշներով՝ կգգվի, կողջագուրվի բառով։
3. Իմանա, որ «տերևի մեջ դեղին արևը կմնա» արտահայտությունը նշանակում է․
աշնան տերևին բնորոշ դեղինը, ոսկեգույնը և դրանց նրբերանգները հիշեցնում
են արև։ Ասես աշնանային արևն իր մեղմ ջերմությունն ու գույնն է ներարկել

տերևի մեջ։
Իմանա, որ երկու բանաստեղծություններում էլ ափսոսանք կա,մեկ՝ տերևի,
մեկ՝ ծառի։Նրանք ափսոսում են, որ բաժանվելու են միմյանցից, ինչպես մայրը՝
զավակից։
4. Իմանա, որ վերջին տերևն էլ հրաժեշտ կտա ծառին և հող կդառնա հողի
գրկում։

5․ ա․ Իմանա փոխակերպման քայլաշարը․

Փակ-բակ-բաց, սուր-թուր-թութ-բութ
Փակ-բաց, սուր-բութ
բ․ Բաց պատուհանի գոգին դրված է թութակի փակ վանդակը։
Իմանա՝ մոտ իմաստ ունեցող բառերը կոչվում են հոմանիշ բառեր։ Հակառակ
իմաստ ունեցող բառերը կոչվում են հականիշ բառեր։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա բառարանից գտնել կփարվի բառի իմաստին մոտ բառը՝


հոմանիշը։
2. Կարողանա բացատրել «տերևի մեջ կմնա արևը դեղին» նախադասության
իմաստը՝ սեփական բառերով։
3. Կարողանա սեփական կենսափորձը և գիտելիքների պաշարը օգտագործելով՝
ներկայացնել վերջին տերևի «ճակատագիրը» , որ մնացած տերևների նման
պոկվելով ծառից՝ հող կդառնա հողի գրկում։
Կարողանա համեմատել ստեղծագործությունները։
4. Կարողանա փոխակերպել փակ և սուր բառերը և ստանալ դրանց
հականիշները։
Քննարկել այլ տարբերակներ։
5. Կարողանա խաղալ «Փոխակերպում» խաղը և կատարել պահանջը։
Թեմատիկ պլանավորում

Դաս 83․ Սարը։ Բառիմաստ

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Մեծ սարերն ինչու՞ էին քնեցնում փոքրիկ սարին։ Ինչո՞վ էին զբաղվում մեծ
սարերը փոքր սարին քնեցնելուց հետո։

2․ Ի՞նչ էր մտածում փոքրիկ սարը։

3․ Ինչպիսի՞ն էին մեծ սարերը։

4․ Մեծ սարերի ինչի՞ն էր նախանձում փոքր սարը։

5․ Ի՞նչ էր ցանկանում փոքրիկ սարը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ մեծ սարերը փոքրիկ սարին շուտ էին քնեցնում, քանի որ նա դեռևս
փոքրիկ էր՝ մի բլուրի չափ։ Իսկ իրենք դեռ երկար ժամանակ կարմրին էին տալիս,
խոսում արձագանքով։

2․ Իմանա, որ փոքրիկ սարը մտածում էր, որ շատ լավ է մեծ սարերի համար, ոչի՜նչ,
մի օր ինքն էլ կմեծանա։

3․ Իմանա, որ մեծ սարերը հայտնի էին և նույնիսկ՝ նշանավոր։ Նրանց


ուսումնասիրում էին, լեռնագնացներ էին բարձրանում նրանց վրա, նրանց
գագաթներին դրոշներ էին ամրացնում, լուսանկարվում էին։

4․ Իմանա, որ փոքրիկ սարը նախանձում էր մեծ սարերի հավերժական ձյունե


կատարներին։

5․ Իմանա, որ փոքրիկ սարը ցանկանում էր նշանավոր դառնալ և պաղպաղակ


ունենալ։
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը
պետք է կարողանա․

1․ Կարողանա բնագրից գտնել , թե մեծ սարերն ինչու էին քնեցնում փոքր սարին և
ինչով էին զբաղվում նրան քնեցնելուց հետո։

2․ Կարողանա բնագրից օգտվելով ՝ պատասխանել, թե ինչ էր մտածում փոքրիկ սարը։

3․ Կարողանա բնագրից գտնել և ընթերցել համապատասխան տողերը։

4․ Կարողանա բնագրից գտնել և նշել հարցի պատասխանը։

5․ Կարողանա իր բառերով արտահայտել միքտը, բացատրել, թե իրենից ինչ էր


ներկայացնում մեծ սարերի վրայի պաղպաղակը։
Թեմատիկ պլանավորում

Դաս 89․ Սարը։ Բառիմաստ

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ի՞նչ ես կարծում՝ փոքրիկ սարի ցանկությունը ե՞րբ կիրականանա։

Իսկ դու ի՞նչ քայլեր ես ձեռնարկում քո նպատակներն իրականացնելու ուղղությամբ։

2․ Մարդու բերան, կրակի բերան, մկրատի բերան, մարդու գլուխ, սոխի գլուխ, սարի
գլուխ բառակապակցություններով կազմի՛ր նախադասություններ։ Նկատեցի՞ր՝ դու
բերան և գլուխ բառերը տարբեր իմաստներով գործածեցիր նախադասությունների
մեջ։

3․ Արտագրի՛ր բնագրի առաջին պարբերությունը՝ հատկանիշ և գործողություն ցույց


տվող բառերը փոխելով իրենց հականիշներով։Փոխվե՞ց նախադասությունների
իմաստը։

4․ Տետրում գծի՛ր խաչբառը, գտի՛ր տրված բառերի հականիշները և լրացրու՛։

ԸՆդգծված սյունակում կստանաս մի բառ (առ․ 3,էջ 49)։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա,որ փոքրիկ սարի ցանկությունը կիրականանա այն ժամանակ, երբ ինքն էլ


մեծանա։

Իմանա,որ նպատակն իրագործելու համար պետք է սովորել, աշխատել ավելին


իմանալ, կատարելագործել կարողությունները, սովորել և սովորեցնել։ Պետք է
հետևողական և համառ աշխատանք տանել՝ նպատակն իրագործելու համար։
2․ Իմանա, որ բերան և գլուխ բառերը բազմիմաստ են, այսինքն՝ ունեն մեկից ավելի
իմաստներ։ Իմանա բառակապակցությունների իմաստային
առանձնահատկությունները։

3․ Իմանա հատկանիշ և գործողություն ցույց տվող բառերի հոմանիշները․փոքրիկ-


մեծ, լսել- չլսել, քնեցնել- արթնացնել, երկար- կարճ, խոսել- լռել։

4․ Իմանա տրված բառերի հականիշները․ նոր- հին, փակ- բաց, նուրբ- կոշտ,

արագ- դանդաղ, լայն- նեղ, անգետ- գիտուն, սխալ- ճիշտ։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․ Կարողանա պարզ դատողություն անել՝ պատասխանելով հարցին։

2․ Կարողանա բառակապակցությունները տարբեր իմաստներով կիրառել


նախադասություններ կազմելիս։

3․ Կարողանա արտագրել բնագրի առաջին պարբերությունը՝ հատկանիշ և


գործողություն ցույց տվող բառերը փոխելով իրենց հականիշներով։ Նշի, որ
նախադասությունների իմաստը փոխվեց։

4․ Կարողանա տետրում գծել խաչբառը, գտնել տրված բառերի հականիշները և


լրացնել խաչբառը, ընդգծված սյունակում ստանալ հականիշ բառը։
Թեմատիկ պլանավորում

Դաս 90․ Ում համար է խնձորը։ Բառիմաստ

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ի՞նչ է խնձորը՝ ըստ ստեղծագործության հերոսների։

2․ Ըստ քեզ՝ ի՞նչ է խնձորը։

3․ Կազմի՛ր նախադասություններ՝ բռնել բառն օգտագործելով տարբեր իմաստներով։

4․ Գտի՛ր «ավելորդը» և գրի՛ր դրա հոմանիշները․մեծ ,հսկա, խոշոր, ամբողջ, ահագին,


վիթխարի, աժդահա։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա

1․ Իմանա,որ խնձորը ծառի համար բերք ու բարիք է, ճյուղի համար՝ բեռ, քամու
համար՝ ավար, կաչաղակի համար՝ կերակուր, հողի վերև ելած երազն է,երկնքի՝
անմահական պտուղը, մրջյունի՝ գլխին կախված փորձանքը, որդի՝ կյանքն ու
կացարանը։

2․ Իմանա, որ խնձորը վիտամիններով հարուստ օգտակար, համեղ միրգ է։

3․ Իմանա, որ բռնել բառն ունի հետևյալ իմաստները՝ ճանկել, պահել, որսալ։

4․ Իմանա, որ նշված շարքում «ավելորդը» ամբողջ բառն է։

Իմանա, որ ամբողջ բառի հոմանիշները ողջ, բոլոր, համայն բառերն են։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա

1․ Կարողանա գտնել դասանյութի համապատասխան տողերը։


2․ Կարողանա արտահայտել մտքերը՝ լրացումներ կատարելով։

3․ Կարողանա կազմել նախադասություններ բռնել ( ճանկել, պահել, որսալ ) բառն


օգտագործելով տարբեր իմաստներով։ Օրինակ․

Հսկա անգղը բռնեց և տարավ անհնազանդ ճուտիկին։

Սոնան ու Սարիկը բռնել էին ծառի ճյուղը, որպեսզի Արամը քաղի կարմրաթուշ
խնձորները։

Քաղցած որսորդը բռնեց անզգույշ նապաստակին։

Քննարկել այլ տարբերակներ։

4․ Կարողանա գտնել «ավելորդ» բառը և գրել դրա հոմանիշները։


Թեմատիկ պլանավորում

Դաս 91․ Ում համար է խնձորը։ Բառիմաստ

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ի՞նչ է խնձորը հյութքամիչի, այգեպանի համար։

2․ Արդյո՞ք ամեն մեկն աշխարհին նույն կերպ է նայում ։

3․ Լուծելով առաջադրանքները՝ լրացրու՛ խաչբառը ( առ․ 3,էջ 51)․

Բառաղյուսակ

Բառերի տառերը խառնված են իրար։ Գտի՛ր բառերը։

1․ Խ Ի Ղ Ա Ղ

5․ Ծ Ա Ր Ո Ն

4․Նկարելուկ

ՍԱ

2․ Հանելուկ

Ինքը՝ մի հատիկ,

Իսկ ներսում ունի

Տարվա օրերի

Քանակով զատիկ։
3․Փոխակերպում

Տանկ - ․․․․ -գանձ։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ խնձորը հյութքամիչի համար աշխատանքի միջոց է, այգեպանի համար՝


բերք և սնունդ, երբեմն էլ՝ եկամուտի աղբյուր։

2․ Իմանա, որ ամեն մեկն աշխարհին նայում է ի՛ր աչքերով։ Աշխարհում ամեն ինչ
տարբեր մարդկանց կողմից տարբեր կերպ է ընկալվում։ Մեր միջավայրում տեղի
ունեցող իրադարձությունների, երևույթների մասին մարդկանց պատկերացումներն
ու ընկալումները տարբեր են։

3․ Իմանա հարցերի պատասխանները․

1․խաղող,
2․նուռ,
3․տանձ,
4․սալոր,
5․ծիրան։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․ Կարողանա շարադրել մտքերը՝ սեփական կենսափորձից ելնելով։

2․ Կարողանա նշել, որ ամեն մեկն աշխարհին նայում է ի՛ր աչքերով։

3․ Կարողանա լրացնել խաչբառը՝ լուծելով առաջադրանքները ( առ․ 3,էջ 51)։


Թեմատիկ պլանավորում

Դաս 92․ Ծիտիկների տունը

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումն ստուգելու համար։

1. Ինչպիսի՞ն է ծիտիկների տունը՝ ըստ բանաստեղծության։


2. Ինչու՞ են ծիտիկները հիացած նայում ծառին։
3. Ի՞նչ ստեր են ծլվլում ծիտիկները։
4. Ի՞նչ ես կարծում՝ հեղինակը ինչե՞րն է համարում ծառի ճերմակ շորեր։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ ըստ բանաստեղծության՝ ծիտիկների տունը ծառն է, որն օրորում-շորորում


է, ծաղիկներ թափում ցած, ծիտիկներից ամեն մեկը հազար սենյակ ունի, նրանք
պատուհանից դուրս են գալիս, դռնից ներս մտնում։ Ծիտիկները դրսից ծաղիկ չի բերում,
քանի որ ծաղիկն աճում է տան մեջ։Ծառը հեքիաթներ է ցած թափում ու անվերջ
հիանում ծտերով, որոնք նրա գլուխն անվերջ ստերով են լցնում։
Իմանա, որ ծաղկած ծառն էլ կարող է մեկի տունը լինել։
2. Իմանա, որ ծիտիկները հիացել են ծառի օրոր-շորորով, ճյուղերի մեղմ քնքշությամբ,
նրանց ճերմակ շորերով,նրա հեքիաթներով։
3. Իմանա, որ ծիտիկները անուշ-անուշ ստեր են ծլվլում իրենց տան մասին,
որ գեղանի ոչ մի տուն չկա կյանքում ծառի պես, որ մի ծիտիկը ծառին հազար սենյակ ունի,
որ պատուհանից դուրս են գալիս ու դռնից ներս մտնում, որ ծիտիկն անվերջ խաղ է անում
սենյակներում։
4. Իմանա, որ ծառի ճերմակ շորերընրա ճերմակ ծաղիկներն են։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․
1. Կարողանա նկարագրել ծիտիկների տունը՝ ըստ բանաստեղծության։
2. Կարողանա գտնել և կարդալ համապատասխան քառատողը․
Հիացել են նրանք, տե՛ս,
Ծառի օրոր-շորորով,
Ճյուղերի մեղմ քնքշությամբ,
Նրանց ճերմակ շորերով։
Կարողանա նկարագրել ծիտիկների հիացմունքը։
3. Կարողանա պատասխանել հարցին՝ օգտվելով բանաստեղծության տողերից։
4. Կարողանա հարցին պատասխանել՝ օգտվելով դասանյութի բովանդակությունից և կից
նկարից։
Թեմատիկ պլանավորում

Դաս 97․ Ծիտիկների տունը

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների կատարումն


ստուգելու համար։

1․ Ի՞նչ յուրահատկություն ունի ծիտիկների տունը։


2․ Ի՞նչ բառ կարող ես օգտագործել անուշ-անուշ ստեր բառակապակցության մեջ անուշ-
անուշ բառերի փոխարեն։
3․ Ըստ նկարների լրացրու՛խաչբառը։ Ընդգծված սյունակում կկարդաս թռչունների
թագավորի անունը՝ առ2ա, էջ 53։

4․ Ի՞նչ հեքիաթ էր պատմում ծառը։

5․ Ինչպիսի՞ն է քո տունը։ Պատմի՛ր։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք


է իմանա․

1․ Իմանա, որ ծիտիկների տան յուրահատկությունն այն է, որ դրսից ծաղիկ չեն բերում,


ծաղիկն աճում է տան մեջ, որ այն ամբողջությամբ ճերմակ է , քնքուշ ճյուղերով,հազար ու
մի սենյակներով։
Քննարկել այլ տարբերակներ։
2․ Իմանա, որ անուշ-անուշ բառերի փոխարեն կարելի է գրել քաղցր-քաղցր։
3․ Իմանա նկարում պատկերված թռչունների անունները՝ թութակ,որոր,ծիծեռնակ,
արագիլ, ագռավ։
Ընդգծված սյունակում կստանա արծիվ բառը։
4․ Իմանա, որ ծառը պատմում է հեքիաթ գարնանային բնության գեղեցկության, թովչանքի
մասին, որ բնությունը մեզ ի վերուստ տրված պարգև է, այն հիացմունք է պատճառում մեզ,
բերկրանք պարգևում։ Իմանա, որ բնության մեջ ամեն ինչ գեղեցիկ ու փոխկապակցված է,
որ տարվա եղանակներից յուրաքանչյուրն իր հմայքն ունի։
Քննարկել աշակերտների առաջարկած տարբերակները։
5․ Իմանա, որ իր տունը ամենաթանկ և ամենահարազատ անկյունն է, որտեղ ծնվել և
մեծացել է, որտեղ ապրում են իր ծնողները, իր համար հարազատ մարդիկ, ովքեր միշտ
սիրով սպասում են իրեն։
Լսել և քննարկել տարբերակներ։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք


է կարողանա․

1. Կարողանա ուշադիր ընթերցելով բանաստեղծությունը՝ գտնել և բացատրել


ծիտիկների տան յուրահատկությունը։
2. Կարողանա բառարանից գտնել անուշ-անուշ բառերին փոխարինող բառերը։
3. Կարողանա լրացնել աղյուսակը թռչունների անուններով և ստանալ արծիվ բառը։
4. Կարողանա պատմել ծառի հեքիաթը։
5. Կարողանա պատմել իր տան մասին։
Թեմատիկ պլանավորում

Դաս 99․ Առակի ծնունդը։ Գործողություն ցույց տվող բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ի՞նչ գիտես առակի մասին։

2․ Ո՞վ էր Եզոպոսը։

3․ Ի՞նչ էր ցանկանում պատմությունը։ Ինչու՞։

4․ Բնագրից դուրս գրի՛ր առարկա, գործողություն, հատկանիշ ցույց տվող երեքական


բառ։ Որոշի՛ր այդ բառերին տրվող հարցերը։

5․ Գրի՛ր, թե ինչեր են նկարված։ Դրանց համար ընտրի՛ր համապատասխան


գործողություն ցույց տվող բառերը և կազմի՛ր բառազույգեր․ քչքչալ, կարկաչել, թռչել,
դայլայլել, կտցել, հոսել, խոխոջել։

Ստացված բառազույգերում ընդգծի՛ր ի՞նչ անել հարցին պատասխանող բառերը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ գրական ստեղծագործության տեսակ է, որտեղ ծաղրվում և


քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։Առակի հերոսները
կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, բնության երևույթներ։
Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր վերաբերմունքը
նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է, ուսուցանող,
դաստիարակչական հատվածը։ Հայտնի առակագիր է Եզոպոսը, հայ հեղինակներից՝
Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, Աթաբեկ Խնկոյանը։

2․ Իմանա, որ Եզոպոսը մեծ առակախոս է, նրա ստեղծած առակները հեռավոր


օրերից հասել են մինչև մեր օրեր։ Նա մի սովորական ստրուկ էր՝ անազատ մարդ,
սակայն նրա սիրտը, հոգին, միտքը երբեք անազատ չեն եղել, նրա ստեղծած
առակներն արդիական են նաև այսօր։

3․ Իմանա, որ պատմությունն ուզում էր առակ դառնալ, որ կարողանա ազատորեն


ասել սրտի ուզածը, ու իրեն ոչ ոք չպատժի։ Թե չէ հենց պատմությունը պատմում են,
և՛ իրեն են պատժում, և՛ պատմողին։ Նա ուզում է, որ իր նախանձ թագավորի մասին
բոլորն իմանան։

4․ Իմանա, որ առարկա ցույց տվող բառերը պատասխանում են ի՞նչ, ինչե՞ր, ո՞վ,


ովքե՞ր հարցերին, գործողություն ցույց տվող բառերը պատասխանում են ի՞նչ է
անում, ի՞նչ է լինում հարցերին, իսկ հատկանիշ ցույց տվող բառերը պատասխանում
են ինչպիսի՞, ո՞ր հարցերին։

Իմանա, որ բնագրում կան առարկա, գործողություն, հատկանիշ ցույց տվող բառեր։

Օրինակ՝ բնագրի առակ, քաղաքներ, Եզոպոս բառերը ցույց են տալիս առարկա և


պատասխանում են ի՞նչ ( առակ ) , ինչե՞ր ( քաղաքներ ), ո՞վ ( Եզոպոս )։
Գործողություն ցույց տվող բառերը՝ զբոսնել, շրջել, երազել, պատասխանում են ի՞նչ
անել հարցին, իսկ հատկանիշ ցույց տվող բառերը՝ անօթևան, անպետք, ավելորդ,
պատասխանում են ինչպիսի՞ հարցին։ Քննարկել նաև այլ տարբերակներ։

5․ Իմանա, որ նկարներում պատկերված են թռչուն և գետ, որ դրանց համար կարելի է


ընտրել համապատասխան գործողություն ցույց տվող բառեր և կազմել բառազույգեր․
գետ-քչքչալ, գետ-կարկաչել, թռչուն-թռչել, թռչուն-դայլայլել, թռչուն-կտցել, գետ-
հոսել, գետ-խոխոջել։

Կարելի է կազմել նաև համառոտ նախադասություններ։

Իմանա, որ բառազույգերում կարելի է ընդգծել ի՞նչ անել հարցին պատասխանող


բառերը․թռչել, դայլայլել, կտցել։
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը
պետք է կարողանա․

1․ Կարողանա նշել, որ առակը գրական ստեղծագործության տեսակ է, որտեղ


ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։Առակի
հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, բնության
երևույթներ։ Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր վերաբերմունքը
նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է, ուսուցանող,
դաստիարակչական հատվածը։ Հայտնի առակագիր է Եզոպոսը, հայ հեղինակներից՝
Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, Աթաբեկ Խնկոյանը։

2․ Կարողանա ասել, որ Եզոպոսը մեծ առակախոս է, նրա ստեղծած առակները


հեռավոր օրերից հասել են մինչև մեր օրեր։ Նա մի սովորական ստրուկ էր՝ անազատ
մարդ, սակայն նրա սիրտը, հոգին, միտքը երբեք անազատ չեն եղել, նրա ստեղծած
առակներն արդիական են նաև այսօր։

3․ Կարողանա բացատրել, որ պատմությունն ուզում էր առակ դառնալ դառնալ, որ


կարողանա ազատորեն ասել սրտի ուզածը, ու իրեն ոչ ոք չպատժի։ Թե չէ հենց
պատմությունը պատմում են, և՛ իրեն են պատժում, և՛ պատմողին։ Նա ուզում է, որ իր
նախանձ թագավորի մասին բոլորն իմանան։

4․ Կարողանա բնագրից դուրս գրել առարկա, գործողություն, հատկանիշ ցույց տվող


երեքական բառ և որոշել այդ բառերին տրվող հարցերը։ Օրինակ՝ բնագրում առակ,
քաղաքներ, Եզոպոս բառերը ցույց են տալիս առարկա և պատասխանում են ի՞նչ
( առակ ) , ինչե՞ր ( քաղաքներ ), ո՞վ ( Եզոպոս )։ Գործողություն ցույց տվող բառերը՝
զբոսնել, շրջել, երազել բառերը պատասխանում են ի՞նչ անել հարցին, իսկ հատկանիշ
ցույց տվող բառերը՝ անօթևան, անպետք, ավելորդ բառերը պատասխանում են
ինչպիսի՞ հարցին։

5․ Կարողանա գրել նկարներում պատկերված առարկաները՝ թռչուն և գետ, դրանց


համար ընտրել համապատասխան գործողություն ցույց տվող բառերը և կազմել
բառազույգեր․գետ-քչքչալ, գետ-կարկաչել, թռչուն-թռչել, թռչուն-դայլայլել, թռչուն-
կտցել, գետ-հոսել, գետ-խոխոջել։

Կարողանա նաև կազմել համառոտ նախադասություններ։

Կարողանա բառազույգերում ընդգծել ի՞նչ անել հարցին պատասխանող բառերը․


թռչել, դայլայլել, կտցել։
Թեմատիկ պլանավորում

Դաս 100․ Առակի ծնունդը։ Գործողություն ցույց տվող բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ի՞նչ արեց Եզոպոսը, որ Պատմությունը դառնա առակ։

2․ Ի՞նչ կհասկանան մարդիկ, երբ կարդան առակն ամփոփող երկու


նախադասությունը։

3․ Պատմությունը հավանե՞ց իրեն, գոհ մնա՞ց Եզոպոսից։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ Եզոպոսը հերոսներին դարձրեց կենդանիներ , լեզու դրեց նրանց


բերանը։ Սկիզբը նորից պատմություն մնաց, իսկ վերջին մասը ամենակարևորը
դարձրեց։ Վերջին երկու նախադասության մեջ ընդգրկեց ողջ պատմության իմաստը։

2․ Իմանա, որ մարդիկ, կարդալով առակն ամփոփող երկու նախադասությունները,


կիմանան, թե ինչ էին խոսում պատմության հերոսները՝ կենդանիները, բույսերը,
բնության երևույթները, և ինչու էին խոսում։
3․ Իմանա, որ Պատմությունը շատ հավանեց իրեն, Եզոպոսին շնորհակալություն
հայտնեց և սկսեց անվախ շրջել աշխարհով մեկ։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․ Կարողանա նշել, որ որ Եզոպոսը հերոսներին դարձրեց կենդանիներ, լեզու դրեց


նրանց բերանը։ Սկիզբը նորից պատմություն պատմություն մնաց, իսկ վերջին մասը
ամենակարևորը դարձրեց։ Վերջին երկու նախադասության մեջ ընդգրկեց ողջ
պատմության իմաստը։

2․ Կարողանա պատասխանել հարցին՝ օգտվելով բնագրի բովանդակությունից։

3․ Կարողանա նշել, որ Պատմությունը շատ հավանեց իրեն, Եզոպոսին


շնորհակալություն հայտնեց և սկսեց անվախ շրջել աշխարհով մեկ։
Թեմատիկ պլանավորում

Դաս 105․ Առակի ծնունդը։ Թագավորը, նազիրը և վեզիրը։ Գործողություն ցույց տվող
բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Նազիրը ինչպե՞ս բաժանեց ուտելիքը։

2․ Վեզիրն ինչպե՞ս բաժանեց ուտելիքը։

3․ Ընկերներիդ հետ միասին փորձեք օգնել պատմությանը, դարձրեք առակ, ձեր


ստեղծած առակից ընտրե՛ք ի՞նչ, ինչե՞ր, ո՞վ, ովքե՞ր հարցերին պատասխանող
բառեր։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ նազիրը հնդկահավը տվեց թագավորին, աքլորն իրեն վերցրեց, հավը


տվեց վեզիրին։

2․ Իմանա, որ վեզիրը թագավորին տվեց հնդկահավը նախաճաշի համար, աքլորը՝


ճաշի, իսկ հավը՝ ընթրիքի։

3․ Իմանա, որ կարելի է ընկերների հետ միասին օգնել պատմությանը, դարձնել


առակ, իրենց ստեղծած առակից ընտրեն ի՞նչ, ինչե՞ր, ո՞վ, ովքե՞ր հարցերին
պատասխանող բառեր։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․ Կարողանա նշել, որ նազիրը հնդկահավը տվեց թագավորին, աքլորն իրեն վերցրեց,


հավը տվեց վեզիրին։

2․ Կարողանա պատասխանել հարցին՝ օգտվելով բնագրի բովանդակությունից։

3․ Կարողանա ընկերների հետ միասին օգնել պատմությանը, դարձնել առակ, իրենց


ստեղծած առակից ընտրեն ի՞նչ, ինչե՞ր, ո՞վ, ովքե՞ր հարցերին պատասխանող բառեր։
Թեմատիկ պլանավորում

Դաս 106․ Հնարամիտը

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Ի՞նչ տեղի ունեցավ խնջույքի ժամանակ:

2. Ի՞նչի վրա գրազ եկան Քսանթոսն ու խնջույքի հյուրը։

3. Ի՞նչ խնդրեց Քսանթոսը Եզոպոսին ։

4. Հավաքի´ր առածները ու ընտրի´ր բնագրին առավել համապատասխանողն


ու գրի´ր տետրում:
Կատարել: Մի´

կարող ինչ

Շա´տ քի´չ

Խոստացիր լսիր,

այն, խոսիր

չես

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար


սովորողը պետք է իմանա․

1. Իմանա, որ խնջույքի ժամանակ Քսանթոսը հարբած վիճակում գրազ եկավ, որ


կարող է խմել ծովի ամբողջ ջուրը:
2. Իմանա, որ Քսանթոսն ու հյուրը գրազ եկան ` գրավ դնելով իրենց
մատանիները։
3. Իմանա, որ խնդրեց Եզոպոսին, որ իր հնարամտությամբ փրկի նրա տունն ու
պատիվը ։
4. Իմանա, որ «Շատ լսիր ,քիչ խոսիր» և«Մի խոստացիր այն , ինչ չես կարող
կատարել» առածներն են քանդվել:
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը
պետք է կարողանա․

1. Կարողանա վերարտադրել հարցի պատասխանը ։


2. Կարողանա մեկնաբանել գրազի իմաստը։
3. Կարողանա պատասխանել՝ ի՞նչ խնդրեց Քսանթոսը ։
4․ Կարողանա հավաքել տրված առածները, բնագրին առավել
համապատասխանողը գրի տետրում:
Թեմատիկ պլանավորում

Դաս 107․ Հնարամիտը

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Ինչու՞ էր ծովափին այդքան մարդ հավաքվել:

2․ Ի՞նչ խնդրանքով Քսանթոսը դիմեց ժողովրդին։

3. Արդյո՞ք օգնեց Եզոպոսը իր տիրոջը:

4. Ըստ նմուշի՝ առարկա ցույց տվող բառերը գրի՛ր խաչբառի տողերում, իսկ
հատկանիշ ցույց տվող բառերը ՝ սյունակներում․ քահանա, խորամանկ,
հավատարիմ, սեղան, մեղմ, հին, ակնամոմ, ժողովուրդ՝ առաջադրանք 4, էջ 62։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար


սովորողը պետք է իմանա․

1. Իմանա, որ ծովափին այդքան մարդ էր հավաքվել`տեսնելու այն մարդուն , որը


մենակ պիտի խմեր ծովի ջուրը:
2. Իմանա, որ Քսանթոսը ասաց .
- Ասացեք այս մարդուն, որ ամբարտակներ կառուցի, բաժանի ծովի ջուրը գետի
ջրից , որից հետո ես կսկսեմ խմել ծովի ջուրը:
3. Իմանա, որ Եզոպոսը օգնեց և իր հնարամտությամբ փրկեց Քսանթոսի տունն ու
պատիվը ։
4. Իմանա, որ հատկանիշ ցույց տվող բառերը պատասխանում են ինչպիսի՞
հարցին, իսկ առարկա ցույց տվող բառերը` ո՞վ,ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր հարցերին:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա վերարտադրել հարցի պատասխանը ։


2. Կարողանա ասել,որ Քսանթոսը մի աման վերցրեց ու դիմեց ժողովրդին:
3. Կարողանա պատասխանել ,թե Եզոպոսը ինչպես օգնեց Քսանթոսին։
4. Կարողանա լրացնել խաչբառը։
Թեմատիկ պլանավորում

Դաս 108․ Հնարամիտը

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ո՞րն էր Քսանթոսի սխալը։

2․ Ի՞նչ խորհուրդ կտաս Քսանթոսին։

3․Նախադասությունների անդամները «հյուր են գնացել» միմյանց, ստեղծվել է


խառնաշփոթ, հյուրերին ճանապարհի՛ր իրենց «տները» և ճշտված
նախադասությունները գրի՛ր տետրում։

Աքաղաղը թռչում է ամպերի մեջ։

Գրտերի վտառը լողում է ծովում։

Արագիլը ձիուց էլ արագ է վազում։

Ձկնորսն արթնացավ ձկների ձայնից։

Ջայլամը թռչում է սարերի վրայով։

Արծիվը վազում է հավերի հետևից։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ Քսանթոսի սխալն իր շտապողականությունն էր և մեծամտությունը։ Նա


գիտեր, որ Եզոպոսն իրեն կարող է օգնել դուրս գալ անելանելի իրավիճակներից, այդ
պատճառով երկար չէր մտածում որևէ քայլ անելուց առաջ։

2․ Իմանա, որ Քսանթոսին կարելի է հիշեցնել առածը՝ «Քանի դեռ խոսքը բերանումդ է,


դու՛ ես նրա տերը, երբ բերանիցդ դուրս է գալիս, նա՛ է քո տերը»։

3․ Իմանա նախադասությունների շարադասական առանձնահատկությունները։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․ Կարողանա գնահատել Քսանթոսի քայլը՝ իր մտքերն արտահայտելով։

2․ Կարողանա խորհուրդ տալ Քսանթոսին՝ լինել ավելի խելամիտ ու շրջահայաց։


3․ Կարողանա կարգավորել խառնաշփոթը և ճշտված նախադասությունները գրել
տետրում։

Արագիլը թռչում է ամպերի մեջ։

Ձկների վտառը լողում է ծովում։

Ջայլամը ձիուց էլ արագ է վազում։

Ձկնորսն արթնացավ գորտերի ձայնից։

Արծիվը թռչում է սարերի վրայով։

Աքաղաղը վազում է հավերի հետևից։

Քննարկել այլ տարբերակներ։


Թեմատիկ պլանավորում

Դաս 114․ Ճանճը

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Ինչպիսի՞ն է ճանճը՝ըստ առակի։


2. Ինչպիսի՞ն է եզը՝ ըստ առակի։
3. Ի՞նչ աշխատանք էր կատարում եզը և որտեղի՞ց էր վերադառնում։
4. Ինչու՞ էր եզը հոգնած։
5. Ի՞նչ զրույց տեղի ունեցավ երկու ճանճերի միջև։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ ճանճը քիթը տնկած էր և պարծենկոտ։


2. Իմանա, որ եզը խոնարհ էր ու հեզ։
3. Իմանա, որ եզն արորով վար էր անում և իրիկունը վերադառնում էր
վարատեղից։
4. Իմանա, որ եզն ամբողջ օրը վար էր արել, այդ պատճառով հոգնած էր։
Իմանա, որ անցյալում եզն օգնում էր մարդուն և շատ ծանր աշխատանքներ էր
կատարում՝ արորով վարում էր հողը, քաշում էր սայլը, բեռներ էր
տեղափոխում և այլն։
5. Իմանա, որ եզան պոզին նստած ճանճը հանդիպեց մեկ ուրիշ ճանճի․
Ասաց-Տո՛, մանչ
Էս եզան հետ
Որտեղի՞ց էդ։
Քրթը տնկած
Ճանճը ասաց․
-Մենք՝ որտեղի՞ց,
Վարում էինք,Վարատեղի՛ց ։
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կաատարելու համար սովորողը
պետք է կարողանա․

1. Կարողանա գտնել համապատասխան տողերը և բնութագրել ճանճին։


2. Կարողանա գտնել համապատասխան տողերը և բնութագրել եզին։
3. Կարողանա պատմել եզան աշխատանքի մասին, որ ամբողջ օրը վար էր արել և
երեկոյան վերադառնում էր տուն։
4. Կարողանա առակում գտնել եզան՝ հոգնած լինելու պատճառը, ասել, որ եզը
վերադառնում էր վարատեղից։
5. Կարողանա բնագրից գտնել ճանճերի զրույցը և ներկայացնել դերային խաղով։
Թեմատիկ պլանավորում

Դաս 116. Ճանճը

Հարցեր եվ առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Առակի մեջ ի՞նչ հատկանիշներ են հակադրվում։


2. Քո կարծիքով թվարկածներից ո՞րն է առակի հիմնական միտքը։
3. Ի՞նչ վերջաբան կհորինես առակի համար։
4. Ի՞նչ առանձնահատկություններ ունեն ընտանի կենդանիները։ Պատմի՛ր
մեկ ընտանի կենդանու մասին։
5. ա) Բացատրի՛ր խոնարհ, հեզ, արոր, մանչ բառերի իմաստները։
բ) Կազմի՛ր նախադասություններ՝ գործածելով այդ բառերը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ առակի մեջ հակադրվում են եզանը և ճանճին բնութագրող


հատկանիշներ․

 եզան ուժն ու ճանճի թուլությունը,

 աշխատասիրությունն ու ծուլությունը,

 համեստությունն ու մեծամտությունը,

 խորամանկությունն ու միամտությունը։

2. Իմանա, որ առակի հիմնական միտքն այն է, որ աշխատասիրությունն ու


համեստությունը զարդարում են մարդուն, իսկ ծուլությունն ու
պարծենկոտությունը՝տգեղացնում։
Գլուխը կախ աշխատողն ավելի բարձր է, քան քիթը ցցող ծույլը։
3. Իմանա, որ առակը կարող է այլ վերջաբան ունենալ, որտեղ պարծենկոտ,
ծույլ ճանճը պատժվի։
Քննարկել աշակերտների առաջարկած տարբերակները։
4. Իմանա ընտանի կենդանիների ապրելակերպի մասին։ Ընտանի
կենդանիների սնունդը հոգում է մարդը,նրանք ինքնուրույն չեն կարող
գոյատևել, միշտ մարդու խնամքի կարիքն ունեն։
Ընտանի կենդանիները տալիս են միս, ձու, կաթ, բուրդ և այլ բարիքներ։
Քննարկել այլ տարբերակներ։
5. Իմանա տրված բառերի բացատրությունները․

խոնարհ- համեստ, հեզ-հնազանդ,մեղմ,

արոր-հողը վարելու գործիք, մանչ-տղա, վարատեղ-վարելու համար տեղ՝

հող։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կաատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա տրված հակադրությունները վերագրել եզանը և ճանճին։


Մեկնաբանի։
2. Կարողանա ներկայացնել առակի հիմնական միտքը, որտեղ հակադրվում են
աշխատասիրությունն ու ծուլությունը, համեստությունն ու մեծամտությունը։
3. Կարողանա հորինել այլ վերջաբան առակի համար, որտեղ ճանճը պատժվի իր
պարծենկոտության և քիթը ցից պահելու համար։
4. Կարողանա նկարագրել ընտանի կենդանիներին՝ ներկայացնելով իր
պատրաստած փոքրիկ հաղորդումը։
5. Կարողանա․

ա) բառարանից գտնել տրված՝խոնարհ,հեզ, արոր,մանչ, վարատեղ, բառերի


բացատրությունները և գրել։

բ) կազմել նախադասություններ՝ գործածելով այդ բառերը։


Թեմատիկ պլանավորում

Դաս 121․ Երկու աքլոր։ Գոյական

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ի՞նչ արեցին աքլորները։

2․ Ի՞նչ փորձանք եկավ պարծենկոտի գլխին։

3․ Ի՞նչ ես կարծում՝ ո՞րն էր աքլորների կռվի պատճառը։

4․ Բնագրից ընտրի՛ր և կարդա՛,թե ինչ է սվորեցնում այս առակը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ աքլորները կռվեցին։ Պարտվածը թաքնվեց, հաղթողը թռավ տանիք և


ամբողջ կոկորդով սկսեց ծուղրուղու կանչել և պարծենալ իր հաղթանակով։

2․ Իմանա, որ պարծենկոտին նկատեց արծիվը, քարի պես ընկավ տանիքին, ճանկեց


աքլորին ու տարավ։

3․ Իմանա, որ աքլորների կռվի պատճառը նրանց անհամեստությունը,


պարծենկոտությունն ու անզուսպ լինելն էր։

4․ Իմանա, որ առակը համեստություն է սովորեցնում ։ Պետք չէ չափից դուրս


պարծենալ իր ուժով և անզուսպ գովել իրեն։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․
1․ Կարողանա դասանյութից գտնել և ներկայացնել համապատասխան տողերը։

2․ Կարողանա վերարտադրել պարծենկոտի գլխին եկածի բովանդակությունը։

3․ Կարողանա աքլորների կռվի պատճառը բացատրել սեփական խոսքերով։

4․ Կարողանա բնագրից ընտրել և կարդալ համապատասխան տողերը։


Թեմատիկ պլանավորում

Դաս 122․ Երկու աքլոր։ Գոյական

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Բառաղյուսակից գտի՛ր առարկա ցույց տվող բառերը և գրի՛ր տետրում։

Որոշի՛ր նրանց տրվող հարցերը ( առ․ 2, էջ 65 )։

Սովորի՛ր գոյականի երգը։

2․ ա) Արտահայտությունը փոխարինի՛ր մեկ բառով՝ օգտագործելով


համապատասխան ածանցներ․

տուն չունեցող – անտուն

բախտ չունեցող –

ձև չունեցող –

թև չունեցող –

պոչ չունեցող –

բ) Ստացված բառերի համար ընտրի՛ր համապատասխան գոյականներ։

3․ Ընթերցի՛ր և սովորի՛ր դարձվածքի արտահայտած իմաստը։ Նախադասություն


կազմի՛ր՝ կիրառելով դարձվածքը։

Դարձվածք

Աքլորակռիվ տալ – անմտորեն կռվել, աքլորանալ, վիճաբանելով աղմուկ հանել

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․
1․ Իմանա, որ բառաղյուսակում գրված առարկա ցույց տվող բառերը՝ պատ, աքաղաղ,
որս, որդի, վազ, աղ, մաս, մասուր, ամ, երամ , պատասխանում են ո՞վ ( որդի ) և ի՞նչ (
պատ, աքաղաղ, որս, վազ, աղ, մաս, մասուր, ամ, երամ ) հարցերին։

Իմանա, որ իր ստացած բառերը գոյական են։ Սովորի գոյականի երգը։

Գոյականի երգը

Ի՞նչ եմ, ո՞վ եմ․

Հող եմ, ծով եմ,

Մարդ, կենդանի,

Այն ամենն եմ,

Ինչ կա, չկա,

Ուրիշ խոսքով՝

Ցույց եմ տալիս

Ես առարկա։

2․ Իմանա,որ տուն չունեցող, բախտ չունեցող, ձև չունեցող, թև չունեցող, պոչ չունեցող


արտահայտությունները կարելի է փոխարինել մեկ բառով՝ օգտագործելով
համապատասխան ածանցներ։

Իմանա, որ ստացված բառերի համար կարելի է ընտրել համապատասխան


գոյականներ։

3․ Իմանա,որ աքլորակռիվ տալ դարձվածքն ունի հետևյալ իմաստը՝ անմտորեն


կռվել, աքլորանալ, վիճաբանելով աղմուկ հանել ։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․ Կարողանա բառաղյուսակից գտնել առարկա ցույց տվող բառերը և գրել տետրում։

Կարողանա որոշել դրանց տրվող հարցերը։

2․ ա) Կարողանա արտահայտությունը փոխարինել մեկ բառով՝ օգտագործելով


համապատասխան ածանցներ․

տուն չունեցող – անտուն


բախտ չունեցող – անբախտ, դժբախտ

ձև չունեցող – անձև, տձև

թև չունեցող – անթև, կռնատ

պոչ չունեցող – անպոչ, պոչատ

բ) Կարողանա ստացված բառերի համար ընտրել համապատասխան


գոյականներ։Օրինակ՝ անտուն կենդանի, դժբախտ արարած, տձև պատկեր, կռնատ
թռչուն, պոչատ աղվես։

3․ Կարողանա կազմել նախադասություն՝ կիրառելով դարձվածքը։

Օրինակ․

Տղաները անմտաբար աքլորակռիվ էին տալիս։

Քննարկել աշակերտների առաջարկած տարբերակները։


Թեմատիկ պլանավորում

Դաս 123․ Երեք հարուստ

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Ինչի՞ համար էին վիճում երեք մարդ։

2. Նրանցից յուրաքանչյուրը ինչերի՞ տեր էր։

3. Ո՞ւմ մոտ են գնում հարուստները՝ վեճը լուծելու համար։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ նրանք վիճում էին, քանի որ չէին կարողանում որոշել, թե իրենցից ով է


հարուստը։

2. Իմանա, որ առաջին հարուստը ոսկու և արծաթի, արտ ու արոտի տեր է, երկրորդ


հարուստը թագավորի զորապետն է և իր թագավորից հարուստ է երեք անգամ, իսկ
երրորդը գիտուն մարդ է, իր ունեցած - չունեցածը գլխումն է։

3. Իմանա, որ հարուստները գնում են Խիկար Իմաստունի մոտ։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա նշել,որ երեք հարուստներ վիճում էին, թե ո՞ր մեկն է իրենցից


հարուստը։
2. Կարողանա թվարկել, թե նրանցից ո՞վ ինչի՞ տեր է ։
3. Կարողանա ասել, թե ու՞մ մոտ գնացին հարուստները։
Թեմատիկ պլանավորում

Դաս 124․ Երեք հարուստ

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Ի՞նչ լուծում տվեց վեճին Խիկար Իմաստունը։

2. Քո կարծիքով՝ ճի՞շտ էր Խիկարի պատասխանը։

3. Բնագրից ընտրի'ր գոյականներ և գրի'ր համապատասխան սյունակներում։

ի՞նչ, ինչե՞ր /իր ցույց տվող/ ո՞վ, ովքե՞ր /անձ ցույց տվող/

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ Խիկար Իմաստունի կարծիքով ամենահարուստ մարդը գիտուն մարդն


է. նրա հարստությունը ո'չ կարող են զավթել, ո'չ կարող են տեսնել։

2. Իմանա, որ ամենամեծ հարստությունը գիտելիքն է, որն անսպառ է ու միայն իրենը։


Խիկարի պատասխանը ճիշտ էր։

Քննարկել այլ կարծիքներ։

3. Իմանա, որ անձ ցույց տվող գոյականները պատասխանում են ո՞վ ,ովքե՞ր , իսկ իր


ցույց գոյականները`ի՞նչ,ինչե՞ր հարցերին։
ի՞նչ, ինչե՞ր /իր ցույց տվող/ ո՞վ, ովքե՞ր /անձ ցույց տվող/

ոսկի, արծաթ, արտ, արոտ, վեճ թագավոր, զորապետ, Խիկար

գլուխ, ունեցվածք, հարստություն մարդ

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա բնագրից գտնել և ընթերցել Խիկար Իմաստունի կարծիքը


հարստության մասին։
2. Կարողանա արտահայտել իր կարծիքը և հիմնավորել պատասխանը ։
3. Կարողանա լրացնել աղյուսակը անձ և իր ցույց տվող գոյականներով։
Թեմատիկ պլանավորում

Դաս 129․ Ճայը և Սագը։ Հատուկ և հասարակ անուններ

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային պահանջների կատարումը


ստուգելու համար։

1․ Ինչո՞վ էր անհանգստացած Ճայը։

2․ Ի՞նչ խնդրեց Ճայը Սագին։

3․ Ճայը կարողացա՞վ կատարել Սագի խորհուրդը։

4․ Ճայը ցանկացա՞վ մոռանալ իր լեզուն։

5․ Քո կարծիքով ճի՞շտ վարվեց Ճայը։ Մեկնաբանի՛ր։

Հիշի՛ր ասացվածքներ ու առածներ լեզվի մասին։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ Ճայը սև էր և անհանգստացած էր իր տեսքով։


2. Իմանա, որ Ճայը Սագին խնդրեց , որ իրեն դարձնի սպիտակադեմ։
3. Իմանա, որ Ճայը չկարողացավ կատարել Սագի խորհուրդը։
4. Իմանա, որ Ճայը չցանկացավ մոռանալ իր լեզուն և մնաց նույն սևադեմը։
5. Իմանա, որ Ճայը ճիշտ վարվեց, որովհետև լեզուն ավելի կարևոր է, քան արտաքին
տեսքը։ Լեզուն օգնում է պահպանել ինքնությունն ու յուրահատկությունը։ Կարելի
է տիրապետել շատ լեզուների, բոլոր լեզուներն էլ կարևոր են, բայց առաջին հերթին
պետք է իմանալ մայրենի լեզուն։
Իմանա ասացվածքներ ու առածներ լեզվի մասին։
Իմ լեզվով խոսող օտարն ավելի լավ է, քան իմ լեզուն չիմացող ազգակիցը։
Ինչքան լեզու գիտես, այնքան մարդ ես։
Աշխարհը շինողն ու քանդողը լեզուն է։
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը
պետք է կարողանա․

1․ Կարողանա դասանյութից գտնել համապատասխան տողերը և ասել, որ Ճայն


անհանգստացած էր իր սև տեսքով։

2․ Կարողանա հիշել և վերարտադրել համապատասխան տողերը, երբ Ճայը խնդրեց


Սագին, որ իրեն դարձնի սպիտակադեմ։

3․ Կարողանա նշել, որ Ճայը չկարողացավ կատարել Սագի խորհուրդը։

4․ Կարողանա ընտրել բնագրի համապատասխան տողերը, որտեղ ասվում է, որ Ճայը


չի ուզում մոռանալ իր լեզուն։

5․ Կարողանա սեփական բառերով մեկնաբանել Ճայի արարքը։

Կարողանա լեզվի մասին ասացվածքներ ու առածներ ասել։


Թեմատիկ պլանավորում

Դաս 130․ Ճայը և Սագը։ Հատուկ և հասարակ անուններ

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Դու ինչպե՞ս կվարվես, եթե հայտնվես նման իրավիճակում։


2. Ինչպե՞ս կբնութագրես Ճային և Սագին (մեկական բառով)։
3. Գտի՛ր առակից առանձնացրած բառերի հոմանիշները և գծով միացրու՛
առաջին և երկրորդ սյունակների բառերը։

աղաչել թխադեմ
արհամարհել կրկին
խորհուրդ միասին
դարձյալ անտեսել
մեկտեղ խնդրել
սևադեմ խրատ
4. ա․Ըստ նկարի պատասխանի՛ր հարցերին։ Հորինի՛ր պատմություն և գրի՛ր։

․Ո՞ր գյուղում են երեխաները և ու՞մ հուշարձանին են այցելել։ Անուններ դի՛ր


երեխաներին։

․Ո՞ր լեռն է երևում հեռվում։

․ Ի՞նչ ծաղիկներ ես տեսնում։

բ․Ինչու՞ ես անունները գրել մեծատառերով։


5. ա․Շարունակի՛ր շարքերը․
գյուղ-Օշական, Գառնի գետ-
սար- մարդ-

բ․ Համեմատի՛ր աջ և ձախ կողմերում գրված բառերը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․
1. Իմանա, որ ինքն էլ նման կերպ կվարվի, որովհետև պետք է իր մայր լեզուն լավ
իմանա, պահի, պահպանի՝ մաքուր հայերենով խոսելով, իսկ արտաքինը ի վերուստ տրված
է մարդուն, այն փոխել հնարավոր չէ, միայն աննշան փոփոխություններ կարելի է անել։
Պետք է սիրես քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս։ Կենդանի էակները տարբերվում են
միմյանցից, աշխարհը գեղեցիկ է հենց այդ բազմազանությամբ։
Քննարկել տարբերակներ։
2. Իմանա Ճային և Սագին բնութագրող մեկական բառ։ Օրինակ՝ Սագը՝
ինքնահավան, Ճայը՝ ազնիվ։
Քննարկել այլ տարբերակներ։
Իմանա, որ մարդկանց, կենդանիների, քաղաքների, գյուղերի, սարերի, գետերի
անունները գրվում են մեծատառով։ Դրանք հատուկ անուններ են։
3. Իմանա առակից առանձնացված՝ երկու սյունակով գրված բառերի
հոմանիշները։
Աղաչել-խնդրել, արհամարհել-անտեսել, խորհուրդ-խրատ, դարձյալ-կրկին, մեկտեղ-
միասին, սևադեմ-թխադեմ։
4. ա․ Իմանա հարցերի պատասխաները։
Երեխաները գտնվում են Օշականում։ Նրանք այցելել են Մեսրոպ Մաշտոցի
հուշարձանին։ Շուշանը և Վարդինեն վարդերի և շուշանների փնջեր են կապել։ Աշոտը
մեխակներ է խոնարհում Մեսրոպ Մաշտոցի հուշարձանին։ Հեռվից երևում է Արարատ լեռը։
Պարտեզում բացված վարդերի, շուշանների, աստղածաղիկների, կակաչների և մեխակների
բույրը սփռվել է ողջ տարածքում։

բ․ Իմանա, որ մարդկանց, կենդանիների, քաղաքների, գյուղերի, սարերի, լեռների,


գետերի անունները գրվում են մեծատառով։ Դրանք հատուկ անուններ են։

5․ա․Իմանա գյուղերի, սարերի, գետերի, մարդկանց անուններ։ Օրինակ․

գյուղ-Օշական, Գառնի, Գանձաքար

սար-Արարատ, Արագած, Էվերեստ

գետ-Հրազդան, Որոտան, Աղստև

մարդ-Աշոտ, Հասմիկ, Լևոն


բ․Իմանա, որ աջ կողմում գրված բառերը հասարակ անուններ են, իսկ ձախ կողմում
գրվածները՝ հատուկ անուններ։

Հարցերին պատասխանելու եվ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա պատմել իր գործողությունների մասին, ի՞նչ կանի, եթե հայտնվի


նման իրավիճակում։
2. Կարողանա բնութագրել Ճային և Սագին՝ ընտրելով մեկական բնութագրիչ
բառ։

3․Կարողանա գծով միացնել սյունակներում գրված հոմանիշները․ աղաչել-խնդրել,


արհամարհել-անտեսել, խորհուրդ-խրատ, դարձյալ-կրկին, մեկտեղ-միասին, սևադեմ-
թխադեմ։

4․ Կարողանա հորինել պատմություն նկարի շուրջ և գրել։ Բացատրել հատուկ


անունների առանձնահատկությունները։
5․ Կարողանա շարունակել ՝ գրելով համապատասխան հատուկ անուններ և
բացատրել, թե որ բառերն են համարվում հատուկ անուններ , որոնք՝ հասարակ։
Թեմատիկ պլանավորում

Դաս 131․ Մարդը,ընկույզը և ձմերուկը ։ Հատուկ անուններ

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ի՞նչ ցանկացավ մարդը։

2․ Ի՞նչ պատահեց մարդուն։

3․ Ի՞նչ աղաղակեց մարդը։

4․ Ի՞նչ է սովորեցնում առակը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ մարդը ցանկացավ, որ ընկույզի տեղ ձմերուկ լինի ծառին, և ընկույզը՝


ձմերուկի թփի վրա։

2․ Իմանա, որ երբ մարդը պառկեց ծառի տակ ու նայեց ծառին, հանկարծ մի ընկույզ
պոկվեց ծառից, ուժգին դիպավ նրա ճակատին և ճակատը պատռեց։

3․ Իմանա,որ մարդն աղաղակեց․

- Տե՛ր Աստված, ինչ որ ստեղծել ես, ամենը կարգին է և կատարյալ։ Ով չհավանի քո


ստեղծածը, նրա ճակատն իմից վատ կլինի, որովհետև եթե ընկույզի տեղ ձմերուկ
լիներ, պիտի սպաներ ինձ։

4․ Իմանա, որ առակը սվորեցնում է, որ պետք է ընդունել մեզ շրջապատող աշխարհն


այնպիսին, ինչպիսին որ կա՝ իր ողջ գեղեցկությամբ ու բազմազանությամբ։ Պետք չէ
հավատալ ցնորամիտ, անիրական բաների։ Մարդը մտածում է, Աստված՝ տնօրինում։
Աստծո ստեղծածը կատարյալ և անթերի է։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․
1․ Կարողանա գտնել և ընթերցել դասանյութի համապատասխան տողերը։

2․ Կարողանա գտնել դասանյութից համապատասխան տողերը։

3․ Կարողանա պատասխանել հարցին՝ օգտվելով դասանյութի բովանդակությունից։

4․ Կարողանա պարզ դատողությամբ պատասխանել հարցին։


Թեմատիկ պլանավորում

Դաս 132․ Մարդը, ընկույզը և ձմերուկը։ Հատուկ անուններ

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ստացի՛ր հատուկ գոյականներ՝ հետևյալ հասարակ գոյականներից․

գանձ սար

կաքավ բերդ

վարդ շեն

աղավնի ձոր

ձոր բերդ

2․ Արտագրի՛ր տեքստը՝ ուղղելով սխալները։

Ես, վարդանը, տիգրանը, մանուշակը գնացինք ծաղկաձոր։ Այնտեղ տեսանք


կեչառիսի վանքը, այցելեցինք օրբելի եղբայրների տուն – թանգարանը։ Ճոպանուղիով
բարձրացանք թեղենիս սարը։

3․ Բնագրից ընտրի՛ր այնպիսի բառ, որն սկսվում և վերջանում է նույն երեք տառերով։
Ինչպիսի՞ բառ է դա։ Նույն եղանակով կազմի՛ր դրա հականիշը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա,որ ներկայացված հասարակ գոյականներից կարելի է ստանալ հետևյալ


հատուկ գոյականները․Գանձասար, Կաքավաբերդ, Վարդաշեն, Աղավնաձոր,
Ձորաբերդ։

2․ Իմանա,որ հատուկ անունները գրվում են մեծատառով։


3․ Իմանա,որ մեծամեծ բառը բարդ բառ է, հականիշները մանրամանր, մանր-մանր,
մանր-մունր բառերն են։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․ Կարողանա հասարակ գոյականներից ստանալ հատուկ գոյականներ։

2․ Կարողանա արտագրել տեքստը՝ ուղղելով սխալները։

Ես, Վարդանը, Տիգրանը, Մանուշակը գնացինք Ծաղկաձոր։ Այնտեղ տեսանք


Կեչառիսի վանքը, այցելեցինք Օրբելի եղբայրների տուն – թանգարանը։
Ճոպանուղիով բարձրացանք Թեղենիս սարը։

3․ Կարողանա բնագրից ընտրել այնպիսի բառ, որն սկսվում և վերջանում է նույն երեք
տառերով։ Նշի, որ այն բարդ բառ է, կազմի դրա հականիշը։
Թեմատիկ պլանավորում
Դաս 137. Անտառն ու քամին:Գոյականի թիվը

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Ի՞նչը ներխուժեց անտառ և ինչպե՞ս:


2. Ի՞նչ արեց քամին:
3. Ի՞նչ ասաց քամին:
4. Ի՞նչ պատասխանեց անտառը:
5. Վերագրի՛ր հատկանիշներ քամի և անտառ գոյականներին և գրի´ր
տետրում:
6. Գրի´ր, թե ով կամ ինչը կարող են անել այս գործողությունները:
Ամբողջ ձմեռ.................... քնում է որջում:
................... թագավորի համար կարեց զգեստ:
.................. սուլոցով ներխուժեց անտառ:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ անտառ ներխուժեց քամին սրընթաց:


2. Իմանա, որ քամին կատաղած թափով ծայրից ծայր անցավ, գետնին տապալեց
ծառերը փտած, ու ինքն իր ուժով հպարտ, պարծեցավ:
3. Իմանա, որ քամին ասաց,որ կջարդի բոլոր ծառերը մեկ – մեկ, ինչպես
ջարդել է այսօր շատերին, թող չմտածի անտառը երբեք, որ կդիմանա իր
հարվածներին:
4. Իմանա, որ անտառն ասաց.
- Անմի՜տ,
Փտած ծառերն են լոկ քեզ զոհ գնում,
Գիտցի´ր. որքան էլ
Ոռնաս ու շաչես,
Կանաչ անտառը կանգուն է մնում....
5. Իմանա, որ քամին կարող է լինել` կատաղի , մեղմ, ուժեղ։
Անտառը կարող է լինել` խիտ, կանաչ, փշատերև։
Քննարկել այլ տարբերակներ:
6. Իմանա, որ
Ամբողջ ձմեռ արջը քնում է որջում:
Դերձակը թագավորի համար զգեստ կարեց:
Քամին սուլոցով ներխուժեց անտառ:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․
1. Կարողանա բնագրից գտնել և կարդալ համապատասխան տողերը:
2. Կարողանա տեքստից գտնել և ընթերցել հարցին պատասխանող տողերը:
3. Կարողանա բնագրից գտնել և ներկայացնել հարցի պատասխանը։
4. Կարողանա դասանյութից գտնել և կարդալ համապատասխան տողերը:
5. Կարողանա գրել բառերի հատկանիշները:
6. Կարողանա լրացնել նախադասությունները:
Թեմատիկ պլանավորում
Դաս 138. Անտառն ու քամին: Գոյականի թիվը

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային նվազագույն պահանջների


կատարումը ստուգելու համար։

1 Ինչո՞ւ չվախեցավ անտառը:


1. Ինչպե՞ս կմեկնաբանես «միասնությունը ուժ է» տողը:
2. Այս հասարակ անուններից ստացի´ր հատուկ անուններ: Դրանք
օգտագործի´ր նախադասությունների մեջ:
Օրինակ. Հասմիկը մտավ պարտեզ և քաղեց մի քանի հասմիկ:
Հասարակից` հատուկ
հասմիկ –
կորյուն –
աստղ –
արև-
մեխակ –
3. Որոշի՛ր խմբերի ընդհանուր անունները։
շուն –
ձուկ –
սողան –
ծառ –
տուն –
մուկ –
4. Ընտրի´ր այն առածը, որը, ըստ քեզ, արտահայտում է առակի հիմնական
միտքը: Համեմատի´ր ընկերոջդ ընտրածի հետ:
 Ինքը պստիկ` լեզուն մեծ:
 Մեծախոսի ձեռքից բան չի գա:
 Քամին փչի` անտառը խշշա:
 Քամին քարից բան չի տանի:
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը
պետք է իմանա․
1. Իմանա, որ անտառը չվախեցավ քամուց, որովհետև անտառի ծառերը
միասնական են։
2. Իմանա, որ «միասնությունը ուժ է» միտքը նշանակում է, որ որևէ գործում
հաջողության հասնելու համար կարևոր է լինել համախմբված և միասնական, այդ
դեպքում գործն ավելի հաջող ընթացք կունենա, քան այն ժամանակ, երբ միայնակ ես։
Քննարկել աշակերտների արտահայտած մտքերը:
3. Իմանա, որ հատուկ անունները մարդկանց, աշխարհագրական վայրերին,
պետություններին տրվող անուններն են և գրվում են մեծատառով:
հասմիկ – Հասմիկ
կորյուն – Կորյուն
աստղ – Աստղ
արև- Արև
մեխակ – Մեխակ
Կորյունը գազանանոցում առաջին անգամ կորյուն տեսավ:
Իմ դասընկերուհի Աստղը տետրում պայծառ աստղ նկարեց։
Մեր բակի Արևը լուսաշող արև պատկերեց։
Մեխակի սիրած ծաղիկն անուշաբույր մեխակն է:

Քննարկել աշակերտների կազմած նախադասությունները։

4. Իմանա , որ գոյականը ունի երկու թիվ` եզակի և հոգնակի:


շուն – շներ
ձուկ – ձկներ
սեղան – սեղաններ
ծառ – ծառեր
տուն – տներ
մուկ – մկներ
5. Իմանա ,թե որ առածն է արտահայտում առակի միտքը և համեմատի ընկերոջ
ընտրածի հետ:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․
1. Կարողանա մեկնաբանել, թե ինչու անտառը չվախեցավ:
2. Կարողանա մեկնաբանել միտքը և քննարկել ընկերոջ հետ:
3. Կարողանա հասարակ գոյականները դարձնել հատուկ գոյականներ և կազմել
նախադասություններ:
4․ Կարողանա որոշե՛լ խմբերի ընդհանուր անունները։
շուն – շներ
ձուկ – ձկներ
սեղան – սեղաններ
ծառ – ծառեր
տուն – տներ
մուկ – մկներ
5․ Կարողանա մեկնաբանել միտքը:
Թեմատիկ պլանավորում

Դաս 139․ Խոզն ու ագռավը

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Ինչպիսի՞ն է խոզն՝ ըստ առակի։


2. Ինչպիսի՞ն է ագռավը։
3. Ինչու՞ է անհանգստանում ագռավը։
4. Ի՞նչ բառերով է ագռավը նախատում խոզին։ Բացատրի՛ր այդ բառերի իմաստը։
5. Քո կարծիքով՝ խոզը ընդունու՞մ է ագռավի խորհուրդը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ խոզն ագահ է ու անհագ։


2. Իմանա, որ ագռավը ուշադիր է, հոգատար, արդարամիտ։
Քննարկել ագռավին բնութագրող այլ բառեր։
3. Իմանա, որ ագռավն անհանգստանում է կաղնու համար, քանի որ խոզը
փորելով ծառի արմատը՝ չորացնում է ծառը, որը հյութալի կաղին է տալիս։
4. Իմանա, որ ագռավը խոզին նախատում է հետևյալ խոսքերով․
—Այ ապերախտ կենդանի,
Ով քեզ նման վիզ ունի։

—Ի՞նչ ես անում, ա՛յ անգետ,


Խա՞ղ ես անում ծառի հետ։

Իմանա, որ ապերախտ նշանակում է երախտամոռ, անգետ՝ անտեղյակ։

5. Իմանա, որ խոզը չի ընդունում ագռավի խրատը, որովհետև շարունակում է


փորել ծառի արմատը։
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը
պետք է կարողանա․

1. Կարողանա բնութագրել խոզին՝ կարդալով առակի համապատասխան


տողերը:
Խոզը՝ ագահ ու անհագ։
2. Կարողանա բնութագրել ագռավին՝ ըստ իր դրսևորած վարքի։
3. Կարողանա դասանյութից գտնել և ընթերցել ագռավի անհանգստությունն
արտահայտող տողերը։
4. Կարողանա առակի մեջ գտնել այն բառերը, որոնցով ագռավը նախատում է
խոզին, բացատրի այդ բառերի իմաստը՝ օգտվելով բառարանից (ապերախտ,
անգետ)։
5. Կարողանա սեփական բառերով պատմել խոզի արարքի մասին։
Թեմատիկ պլանավորում

Դաս 140․ Խոզն ու ագռավը

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Ինչպիսի՞ մարդկանց է խորհրդանշում խոզը։ Նկարագրի՛ր։


2. Ինչու՞ է հեղինակը ծառը դարավոր բառով բնութագրում։
3. Ինչպե՞ս կբացատրես «Քթից այն կողմ չտեսնել» դարձվածքի իմաստը։ Առակի
ո՞ր հերոսին կբնութագրես այդ դարձվածքով։
4. Բնագրից գտի՛ր տրված բառերի հոմանիշները՝երախտամոռ, արթնանալ,
անկուշտ, միայն, պաարանոց, ջրալի, սապատավոր։
5. Տրված բառերով և մասնիկներով ստացի՛ր հոգնակի թվով գոյականներ՝ առ․3,
էջ 75։
քար ներ
մարդ եր
կին իկ
պահարան այք

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ խոզը խորհրդանշում է ագահ, անկուշտ, բթամիտ, ապերախտ


մարդկանց։
2. Իմանա, որ կաղնին երկարակյաց է, կարող է ապրել մինչև մեկ դար ( հարյուր
տարի) և ավելի, այդ պատճասռով էլ հեղինակն այդ բառով է բնութագրել ծառը։
3. Իմանա, որ «Քթից այն կողմ չտեսնել» դարձվածքն այն մարդու մասին է, որ
միայն իր մասին է մտածում, անհեռատես է, ոչ շրջահայաց, կարճամիտ, չի
մտածում իր արարքի հետևանքների մասին։

Այդպիսի մի հերոս է մեր առակի խոզը, որն իրոք քթից այն կողմ չի տեսնում։
Նա չի հասկանում, որ եթե ծառի արմատները փչանան, ծառը կչորանա, և
կաղին չի լինի, որ ինքը ուտի։
4. Իմանա տրված բառերի հոմանիշները՝ երախտամոռ-ապերախտ, արթնանալ-
զարթնել, անկուշտ-անհագ, միայն-լոկ, պարանոց-վիզ, ջրալի-հյութալի,
սապատավոր-կուզիկ։
5. Իմանա, որ տրված բառերով և մասնիկներով կստանա հետևյալ գոյականները՝
քարեր, մարդիկ, կանայք, պահարաններ։
Իմանա, որ գոյականի եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա, հոգնակի
թիվը՝ մեկից ավելի առարկաներ։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․
1. Կարողանա խոզին բնութագրող բառերը վերագրել նման պահվածք դրսևորող
մարդկանց։
2. Կարողանա ներկայացնել իր իմացածը՝ կաղնու դարավոր լինելու մասին, որ
կաղնին կարող է ապրել մեկ դար (հարյուր տարի) և ավելի:
3. Կարողանա բացատրել «Քթից այն կողմ չտեսնել» դարձվածքի իմաստը իր
բառերով։
4. Կարողանա առակից գտնել տրված բառերի հոմանիշները և գրել․
երախտամոռ-ապերախտ, արթնանալ-զարթնել, անկուշտ-անհագ, միայն-լոկ,
պաարանոց-վիզ, ջրալի-հյութալի,սապատավոր-կուզիկ։
5. Կարողանա տրված բառերով և մասնիկներով ստանալ հոգնակի թվով
գոյականներ։
քար+եր=քարեր, մարդ+իկ=մարդիկ, կին+այք=կանայք,
պահարան+ներ=պահարաններ
Թեմատիկ պլանավորում

Դաս 145․ Նշանավոր ոչինչը

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ի՞նչ նախատինք տվեց գյուղապետը Խիկարին, երբ նրան տեսավ ծառի ստվերի
տակ հանգստանալիս։

2․ Գյուղապետն ի՞նչ «առաջընթաց» էր կանխատեսում իր համար։

3․ Ինչու՞ գյուղապետը բարկացավ Խիկարի վրա։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ մի օր, երբ Խիկարը, աշխատանքից հոգնած, ծառի ստվերի տակ


հանգստանում էր, երևաց գյուղապետը և իր ներկայությունն արհամարհած Խիկարին
ասաց․

-Դու ո՞վ ես, ինչացու՞ ես, որ ինձ տեսնելիս տեղիցդ վեր չես կենում։

2․ Իմանա, որ գյուղապետը կարծում էր, որ եթե էլի «բարձրանա», կդառնա


քաղաքապետ, ապա՝ նահանգապետ, իշխան, հետո՝ թագավոր, ամենավերջում՝ոչինչ։

3․ Իմանա, որ գյուղապետը բարկացավ Խիկարի վրա, քանի որ ակնկալում էր, որ


Խիկարը կզգաստանար նրա ներկայությունից, կենթարկվեր ու կհնազանդվեր նրան։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․ Կարողանա դասանյութից գտնել համապատասխան տողերը։


2․ Կարողանա հաջորդաբար ընթերցել գյուղապետի ակնկալիքները։

3․ Կարողանա բացատրել, թե ինչու գյուղապետը զայրացավ Խիկարի վրա։


Թեմատիկ պլանավորում

Դաս 146․ Նշանավոր ոչինչը

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Խիկարը կարողացա՞վ «սանձել» գյուղապետի մեծամտությունը։

2․ Ինչպե՞ս ես կարծում՝ Խիկարը չափն անցա՞վ, թե՞ ճիշտ վարվեց։

3․ Առածի արտահայտած միքը համեմատիր դասանյութի բովանդակության հետ։

Սարն ինչքան էլ բարձր լինի, վրայով մի օր ճամփա կանցնի։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ Խիկարն իր սրամտությամբ և իմաստնությամբ կարողացավ մեղմել


գյուղապետի պարծենկոտությունն ու ինքնահավանությունը։ Այս միջադեպը մեծ դաս
կլինի գյուղապետի համար։ Նա կհասկանա, որ մարդկային «որակները» կապ չունեն
նրա զբաղեցրած պաշտոնի հետ։

Համեստությունը զարդարում է մարդուն։

2․ Իմանա, որ Խիկարը ճիշտ վարվեց, քանի որ պետք է լինի մեկը, որ կկարողանա


մեծամիտին հասկացնել, որ երկնքի ներքո բոլորն էլ հավասար են, անկախ նրանից,
թե ինչ առավելություններ ունեն ի պաշտոնե։ Բոլորն էլ արժանի են հարգանքի։
Իմանա, որ կարևոր է սուր խոսքը կատակով ասելը՝ դիմացինին չվիրավորելու
միտումով։

3․ Իմանա, որ գյուղապետը որքան էլ բարձր պաշտոն ունենա, միշտ էլ կգտնվեր մեկը,


որ նրան ցույց կտա իր փոքրոգությունը, մեծամտությունը՝ եթե այդպիսին է։ Միշտ էլ
քեզնից «բարձր» մեկը կգտնվի։
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը
պետք է կարողանա․

1․ Կարողանա գնահատել Խիկարի վարքը՝ արժևորելով նրա սրամտությունն ու


զվարճախոսությունը։

2․ Կարողանա գնահատել Խիկարի վարքը։

3․ Կարողանա կապ գտնել դասանյութի և առածի բովանդակության միջև։


Թեմատիկ պլանավորում

Դաս 147․ Ժողովուրդը ծիծաղում է

Հարցեր և առաջադրանքներ առարկայի

չափորոշչային միջին պահանջների կատարումը ստուգելու համար։

1. Ի՞նչ է ավանդությունը։

2. Ովքե՞ր են Արցախի ավանդության հերոսները։

3. Ի՞նչ ասաց Պըլը Պուղին ։

4. Ինչի՞ վրա գրազ եկան Պըլը Պուղին և Մելիք Շահնազարը։

5. Ո՞վ հաղթեց գրազը։

6. Տեքստից դու'րս գրիր գոյականներ և ներկայացրու' հոգնակի թվով։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ ավանդությունը ժողովրդական բանավոր արձակի տեսակներից է,


կարճ հուշապատում է տեղային նշանակություն ունեցող դեպքերի ու դեմքերի,
առարկաների ու երևույթների մասին։

2. Իմանա, որ Պըլը Պուղին ու Մելիք Շահնազարը ավանդության հերոսներն են։

3. Իմանա, որ Պըլը Պուղին ասաց, որ Մելիք Շահնազարն ուզում է իրեն խոսքի մեջ
հաղթել։

4. Իմանա, որ նրանք գրազ եկան, որ Պըլը Պուղին Մելիք Շահնազարին կարող է


տանել աղբյուր և ծարավ հետ բերել։
5. Իմանա, որ Պըլը Պուղին Մելիք Շահնազարին տարավ աղբյուր և առանց ջուր
խմելու հետ բերեց և հաղթեց նրան։

6. Իմանա, որ առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյականներ։ Բնագրի


գոյականներից են`

խոսք-խոսքեր

աղբյուր-աղբյուրներ

ջուր-ջրեր

վկա-վկաներ

Քննարկել մյուս տարբերակները։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա մտաբերել, թե ինչ է ավանդությունը ։

2 . Կարողանա նշել, որ Պըլը Պուղին ու Մելիք Շահնազարը ավանդության հերոսներն


են։

3. Կարողանա ասել, թե ինչ ասաց Պըլը Պուղին։

4. Կարողանա վերարտադրել պատասխանը։

5. Կարողանա նշել, որ Մելիքը հասավ աղբյուրի մոտ և առանց ջուր խմելու հետ
եկավ, Պըլը Պուղին հաղթեց։

6. Կարողանա մտաբերել՝ որոնք են գոյականները, դուրս գրել ու ներկայացնել


հոգնակի թվով։

խոսք-խոսքեր

աղբյուր-աղբյուրներ

ջուր-ջրեր

վկա-վկաներ
Թեմատիկ պլանավորում

Դաս 153․ Ժողովուրդը ծիծաղում է

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումն ստուգելու համար։

1. Ի՞նչ հնարամիտ քայլով Պըլը Պուղին հաղթեց Մելիք Շահնազարին ։

2. Ո՞ր զվարճախոսությունը քեզ ավելի դուր եկավ ։

3. Ո՞ր հերոսի դերում կցանկանայիր լինել։

4.Հետաքրքրվի'ր ու իմացի'ր ձեր գյուղի կամ քաղաքի ամենակատակասեր մարդկանց


ու նրանց կողմից հնչած կատակների մասին։

5. Դասանյութից դու'րս գրիր հատուկ գոյականները։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ Պըլը Պուղին Մելիք Շահնազարի հետ գնաց աղբյուր, բայց թույլ չտվեց
Մելիքին ջուր խմել՝ պատճառաբանելով, որ վկաներ չունեն ։

2. Իմանա իրեն դուր եկած զվարճախոսության առանձնահատկությունը։

3. Իմանա,թե որ հերոսն է իրեն ավելի հոգեհարազատ։

4. Իմանա իրենց քաղաքի կամ գյուղի զվարճախոսների մասին ու նրանց կողմից


հնչած զվարճախոսությունների մասին։

5. Իմանա, որ միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող


անունները կոչվում են հատուկ անուն։ Այդպիսի անուններ տրվում են մարդկանց,
աշխարհագրական վայրերին, պետություններին, հիմնարկներին,
ձեռնարկություններին, ստեղծագործություններին, կենդանիներին և այլն։
Դասանյութի հատուկ գոյականներն են`Պըլը Պուղի, Մելիք Շահնազար, Գինոս, Պոլոզ
Մուկուչ, Հորիզոն, Երևան, Գյումրի, Կապան, Ջղեր Խաչիկ, Ռուբեն, Աշոտ, Վանաձոր։

Քննարկել այլ տարբերակներ։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա մտաբերել, թե ինչպես հաղթեց Պըլը Պուղին ։

2. Կարողանա արտահայտել իր կարծիքը։

3. Կարողանա արտահայտել իր կարծիքը հարցի շուրջ։

4. Կարողանա հետաքրքրվել, իմանալ և վերարտադրել հարցի պատասխանը։

5. Կարողանա մտաբերել՝ որոնք են հատուկ գոյականները, դուրս գրի դրանք ։


Թեմատիկ պլանավորում

Դաս 155․ Հայկը և Բելը։ Հատկանիշ ցույց տվող բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումն ստուգելու համար։

1. Ի՞նչ էր հետաքրքրում փոքրիկ Արմենին։


2. Ո՞վ է Հայկը և ինչու՞ հեռացավ Բելից։
3. Ի՞նչ էր ուզում պապիկն ասել «Հայկը հիմա երկնքում է» արտահայտությամբ։
4. Ո՞վ էր Բելը և ինչու՞ հարձակվեց Հայկի երկրի վրա։
5. Ինչպիսի՞ ճակատամարտ տեղի ունեցավ Հայկի և Բելի միջև։ Ինչպիսի՞ զենքեր
էին կիրառում ճակատամարտի ժամանակ։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ Արմենին հետաքրքրում էր, թե ինչու՞ են իրենց հայ անվանում։


2. Իմանա, որ Հայկը հայերի ամենագլխավոր աստվածն է, քաջ ու հմուտ
նետաձիգ, կորովաձիգ մի դյուցազն։
Իմանա, որ Հայկը հեռացավ Բելից և բնակություն հաստատեց Արարատ սարի
ստորոտում։
3. Իմանա, որ «Հայկը հիմա երկնքում է» արտահայտությամբ պապիկն ուզում էր
ասել, որ Հայկը վաղուց հեռացել է կյանքից և հիմա երկնքում է, այնտեղից
երևում է նրա աստղային տեսքը։
4. Իմանա, որ Բելը հսկա, ամբարտավան բռնակալ էր, անչափ վախկոտ էր։ Նա
ուզում էր ստրկացնել Հայկին և նրա որդիներին։
5. Իմանա, որ Հայկն իր սակավաթիվ մարդկանցով դուրս է գալիս Բելի անթիվ-
անհամար զորքի դեմ։ Նա նախընտրում է մեռնել կռվում, քան հպատակվել Բել
բռնակալին։
Իմանա, որ Հայկն ու Բելը կռվում էին նետ ու աղեղով։
Երկիրը դղրդում էր երկուսի կռվից։ Հայկն ուներ լայնալիճ աղեղ։ Նա իր
երեքթևանի նետով խոցում է զրահավորված Բելին։ Բելը շունչը փչում է։ Նրա
զորքը սարսափահար փախչում է։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա գտնել համապատասխան տողերը և ասել, որ Արմենն ուզում էր


իմանալ իրենց հայ լինելու մասին։ Կարելի է ներկայացնել երկխոսությամբ։
2. Կարողանա գտնել Հայկին բնութագրող հատվածը, որտեղ ասվում է, որ նա
քաջ ու հմուտ նետաձիգ էր։ Նա չենթարկվեց Բելին և հեռացավ նրանից։
3. Կարողանա բացատրել «Հայկը հիմա երկնքում է» նախադասության իմաստը։
4. Կարողանա գտնել հարցերի պատասխանը և վերարտադրել
բովանդակությունը։ ։
5. Կարողանա նկարագրել Հայկի և Բելի մենամարտը, որի ժամանակ Բելը
խոցվեց Հայկի երեքթևանի նետից։
Կարողանա նկարագրել այն զենքը, որը կիրառվել է ճակատամարտի
ժամանակ, նկարել Հայկի երեքթևանի նետը։
Թեմատիկ պլանավորում

Դաս 156․ Հայկը և Բելը: Հատկանիշ ցույց տվող բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումն ստուգելու համար։

1. Ի՞նչ իմացավ Արմենը։


2. Ինչպե՞ս կբացատրես հետևյալ բառերի իմաստը՝
ամբարտավան, կորովաձիգ, դյուցազն, լայնալիճ, նախընտրել, հպատակվել։
3. Ինչպիսի՞ն էր Հայկը։ Ինչպիսի՞ն էր Բելը։ Տրված հատկանիշները վերագրի՛ր Հայկին և
Բելին․քաջ, հսկա, վախկոտ, կորովաձիգ, բռնակալ, հպարտ, գոռոզ, ամբարտավան։
Կիրառի՛ր «Վեննի դիագրամ» մեթոդական հնարը։
4. Քո կարծիքով՝ ինչպիսի՞ն պետք է լինես , որպեսզի Հայկի արժանի հետևորդը կոչվես։
5. Բացատրի՛ր բռնակալ բառի իմաստը, բաժանի՛ր բաղադրիչների։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․
1. Իմանա, որ Արմենն իմացավ, որ Հայկի անունով է մեր երկիրը կոչվում
Հայաստան, իսկ մենք՝ հայ։

2. Իմանա տրված բառերի բացատրությունները՝ ամբարտավան-գոռոզամիտ,


կորովաձիգ-հմուտ նետաձիգ, դյուցազն-քաջազուն, լայնալիճ-լայն բացվածք
ունեցող, նախընտրել-գերադասել, հպատակվել-ենթարկվել։
3. Իմանա, որ Հայկը քաջ էր, հսկա, կորովաձիգ, հպարտ, Բելը՝ հսկա, վախկոտ,
բռնակալ, գոռոզ, ամբարտավան։
Իմանա, որ ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը ցույց են տալիս հատկանիշ։
4. Իմանա, որ Հայկի արժանի հետևորդը լինելու համար պետք է լինել
հայրենասեր, ազգասեր, օգտակար գործ կատարել հայրենիքի համար՝ օգնել
թույլին, տկարին, բարեհոգի լինել, սիրել բնությունը և պահպանել այն, լինել
ազնիվ, ճշմարտախոս, կարգապահ, հարգել դիմացինի կարծիքը, լավ սովորել,
լինել բարեխիղճ ու քաղաքավարի։
Քննարկել այլ կարծիքներ։
5. Իմանա, որ բռնակալ նշանակում է՝ բռնությամբ տիրող, բռան մեջ պահող,
բռնակալ բառի առաջին բաղադրիչը բուռն է՝ ձեռքի ափը և թաթը՝ միասին։ Երկրորդ
բաղադրիչը՝ կալ, նշանակում է ՝ բռնել, տիրել։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա հասկանալ տեքստի բովանդակությունը և ներկայացնել, որ Հայկի անունով


մենք կոչվում ենք հայ, իսկ մեր երկիրը՝ Հայաստան։
2. Կարողանա բառարանից գտնել տրված բառերի բացատրությունները և գրել։
3. Կարողանա հատկանիշ ցույց տվող բառերը վերագրել Հայկին և Բելին։ Կիրառի
«Վեննի դիագրամ» մեթոդական հնարը։
4. Կարողանա արտահայտել կարծիք հետագա քայլերի մասին՝ Հայկի արժանի հետևորդը
դառնալու համար։
5. Կարողանա կարդալ և մեկնաբանել բռնակալ բառի բացատրությունը։
Թեմատիկ պլանավորում
Դաս 161․ Հայկը և Բելը: Հատկանիշ ցույց տվող բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումն ստուգելու համար։

1. Ի՞նչ օրինաչափությամբ են բառերը բաժանված երեք խմբի։ Որոշի՛ր և բառերը


վանկատելով՝ արտագրի՛ր տետրում՝ առ․3, էջ 84։
պարտք ուրու ապակի
ձի արև ընտանիք
կուրծք գլուխ ունելի
նետ անուն ածելի

2. Բառաղյուսակից գտի՛ր վեց զույգ հականիշ բառեր և գրի՛ր՝ առ․ 5, էջ 85։


3. Նետ բառը համապատասխան ձևափոխություններով տեղադրի՛ր
նախադասությունների մեջ՝ առ․ 6, էջ 85։
4. Բացատրի՛ր շունչը փչել դարձվածքի իմաստը։ Կազմի՛ր նախադասություն։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ բառերը բաժանված են 3 խմբերի՝ ըստ նրանցում վանկերի


քանակության (միավանկ, երկվանկ, եռավանկ)։
Միավանկ՝պարտք, ձի, կուրծք, նետ, երկվանկ՝ ու-րու, ա-րև, գը-լուխ, ա-նուն,
եռավանկ՝ ա-պա-կի, ըն-տա-նիք, ու-նե-լի, ա-ծե-լի։
2. Իմանա, որ հականիշ բառերն արտահայտում են հակառակ իմաստներ։
փափուկ-կոշտ
ամուր –թույլ
տխուր-ուրախ
անգետ-գիտուն
քաջ-վախկոտ
լույս-մութ
3. Իմանա, որ նետ բառը կարելի է համապատասխան ձևափոխություններով
տեղադրել նախադասությունների մեջ։

Հայկն արձակեց իր երեքթևանի նետը ։


Բելի բանակը նետի շաչյունից սարսռաց։
Հայկն իր երեքթևանի նետով խոցեց զրահավորված Բելին։
Բելը խոցված ընկավ Հայկի նետից։

4. Իմանա, որ շունչը փչել նշանակում է՝մեռնել, մահանալ, հոգին ավանդել։


Օրինակ՝ Հայկի արձակած նետից Բելը խոցվեց և շունչը փչեց։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա կռահել օրինաչափությունը և վանկատել բառերը։


2. Կարողանա բառաղյուսակից գտնել վեց զույգ հականիշ բառեր և գրել։
3. Կարողանա համապատասխան ձևափոխություններով նետ բառը տեղադրել
նախադասությունների մեջ։
4. Կարողանա բացատրել շունչը փչել դարձվածքի իմաստը։ Կազմել
նախադասություն՝ գործածելով դարձվածքը։
Թեմատիկ պլանավորում

Դաս 162․ Սասունցի Դավիթ։ Գոյականի ձևային փոփոխությունները

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ի՞նչ արեց գառնարած Դավիթը սարերում։

2․ Ինչու՞ վախեցան մարդիկ։

3․ Ի՞նչ ես կարծում՝ գազանները հոտի մեջ ինչու՞ իրար չէին հոշոտում։

4․ Լեզու, լեզվից, լեզվով, լեզվին, լեզուն, լեզվի բառերը ճիշտ տեղադրի՛ր


դարձվածքների և առածների մեջ։

Օձի ․․․․․ թափել

Թրի կտրածը կլավանա, ․․․․․ կտրածը չի լավանա։

․․․․․ տալ

․․․․․ ուզեմ, ինչո՞վ ուտեմ։

Քաղցր ․․․․․ օձը բնից կհանի։

․․․․․ թույն է կաթում։

5․ ա) Բնագրում գործածված հետևյալ գոյականները ձևափոխի՛ր գործողություն ցույց


տվող բառերի։ Օրինակ՝

կաղկանձ - կաղկանձել

աղմուկ -

գործ -

ձայն -

աղաղակ -
բ) Գործողություն ցույց տվող հետևյալ բառերը ձևափոխի՛ր առարկա ցույց տվող
բառերի։

կանչել - կանչ

հավաքել -

զանգել -

մեխել -

ջրել -

ներկել -

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ Դավիթը գառները քշեց Սասունի աննման սարերը, և հենց կանչեց՝ «Էյ
ջան, սարե՛ր, Սասմա սարեր․․», նրա ձայնից ահավոր դղորդ-դմբդմբոցն ընկավ սար
ու ձոր, վայրի գազանները բներից փախան, Դավիթն ընկավ նրանց ետևից, բռնեց և
խառնեց իր գառներին, երեկոյան քշեց ողջ Սասմա քաղաք։

2. Իմանա, որ մարդիկ վախեցան, քանի որ տեսան, որ անհամար գազաններ են


մտնում քաղաք՝ կաղկանձ-ոռնոցով։ Նրանք սրտաճաք եղած տուն, ժամ, խանութ
ընկան, փակեցին դուռ ու լուսամուտ։

3. Իմանա, որ Դավթի ահից գազանները հոտի մեջ իրար չէին հոշոտում։

Քննարկել աշակերտների առաջարկած տարբերակները։

4․ Իմանա դարձվածքները և առածները։

Օձի լեզու թափել

Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա։

Լեզվին տալ

Լեզվով ուզեմ, ինչո՞վ ուտեմ։

Քաղցր լեզուն օձը բնից կհանի։

Լեզվից թույն է կաթում։

5․ ա) Իմանա, որ բնագրում գործածված հետևյալ գոյականները ձևափոխելով՝


կստանա գործողություն ցույց տվող բառեր․

կաղկանձ - կաղկանձել
աղմուկ - աղմկել

գործ - գործել

ձայն - ձայնել

աղաղակ - աղաղակել

բ) Իմանա, որ գործողություն ցույց տվող հետևյալ բառերը ձևափոխելով՝ կստանա


առարկա ցույց տվող բառեր․

կանչել - կանչ

հավաքել - հավաք

զանգել - զանգ

մեխել - մեխ

ջրել - ջուր

ներկել - ներկ

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա, օգտվելով դասանյութի բովանդակությունից, պատասխանել հարցին։

2. Կարողանա դասանյութից գտնել և ընթերցել հարցին պատասխանող տողերը։

3. Կարողանա հարցին պատասխանել իր բառերով։

4․ Կարողանա լեզու, լեզվից, լեզվով, լեզվին, լեզուն, լեզվի բառերը ճիշտ տեղադրել
դարձվածքների և առածների մեջ։

Օձի լեզու թափել

Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա։

Լեզվին տալ

Լեզվով ուզեմ, ինչո՞վ ուտեմ։

Քաղցր լեզուն օձը բնից կհանի։

Լեզվից թույն է կաթում։

5. ա) Կարողանա բնագրում գործածված գոյականները ձևափոխել և ստանալ


գործողություն ցույց տվող բառեր։
բ) Կարողանա գործողություն ցույց տվող հետևյալ բառերը ձևափոխել և ստանալ
առարկա ցույց տվող բառեր։
Թեմատիկ պլանավորում

Դաս 163․ Սասունցի Դավիթ։ Գոյականի ձևային փոփոխությունները

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ի՞նչն էր զարմացրել Դավթին։

2․ Ի՞նչ պատահեց առավոտյան։

3․ Ինչպե՞ս ես պատկերացնում Դավթի արտաքինը։ Նկարագրի՛ր։

4․ Ինչպիսի՞ն էր Սասունցի Դավթի կերպարը, նկարագրի՛ր՝ ընթերցելով


հատվածներ էպոսից։ Բառաշարքից ընտրի՛ր Դավթին բնութագրող հատկանիշներ․
համարձակ, ըմբոստ, խիզախ, խենթ, ծույլ, ծուռ, ուժեղ, գոռոզ։

5․ Ո՞րն է «ավելորդը»․

քշել

հավաքել

բերել

ավել

ուտել

բռնել

Այդ «ավելորդ» բառն օգտագործի՛ր նախադասության մեջ կամ փոխակերպումով


ստացի՛ր նվեր։
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը
պետք է իմանա․

1. Իմանա, որ Դավթին զամացրել էր այն, որ մարդիկ շատ վաղ են քնում։

2. Իմանա, որ առավոտյան իշխանները միասին ելան, գնացին Ձենով Օհանի մոտ և


գանգատվեցին, թե ինչու խենթին բերեց ,արեց գառնարած։ Պատվիրեցին, որ դնի
ուրիշ բանի, թե չէ բոլորին լեղաճաք կանի։

3. Իմանա, որ Դավիթը բարձրահասակ, թիկնեղ, ջլապինդ, գանգրահեր երիտասարդ


էր։

Քննարկել աշակերտների առաջարկած տարբերակը։

4. Իմանա, որ Դավիթը հայկական ժողովրդական էպոսի հերոսներից մեկն է, օժտված


էր գերբնական ուժով, անհնազանդ էր, ըմբոստ, ազատատենչ։ Նա արդարամիտ էր,
շիտակ, վեհանձն ու ազնիվ, երբեմն էլ ՝ դյուրահավատ, որի պատճառով հաճախ
փորձանքի էր գալիս։ Նա մարդասեր էր, թշնամու նկատմամբ՝ հաճախ ներողամիտ,
բայց վճռական պահերին դառնում էր խենթ, համառ ու անզիջում։

Իմանա, որ բառաշարքում Դավթին բնութագրող բառերն են՝ համարձակ, ըմբոստ,


խիզախ, խենթ, ծուռ, ուժեղ։

5․ Իմանա, որ բառաշարքում «ավելորդը» է ավել բառը։

Իմանա, որ կարելի է փոխակերպումով ավել բառից ստանալ նվեր բառը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․ Կարողանա գտնել և ընթերցել բնագրի համապատասխան տողերը։

2․ Կարողանա դասանյութից գտնել և ընթերցել հարցին պատասխանող տողերը։

3․ Կարողանա նկարագրել Դավթին՝ օգտվելով դասանյութին կից նկարից ( էջ 86 )։

4. Կարողանա ներկայացնել Դավթի կերպարը՝ կարդացածի և սովորածի հիման վրա։

5. Կարողանա բառաշարքից առանձնացնել «ավելորդը» բառը՝ ավել, այն գործածել


նախադասության մեջ և փոխակերպումով ստանալ նվեր․

ավել – ավեր – նվեր ։

Կիրառի բառը նախադասության մեջ։


Թեմատիկ պլանավորում

Դաս 164․ Սասունցի Դավիթ։ Գոյականի ձևային փոփոխությունները

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ի՞նչ գիտես էպոսի մասին։

2․ Դավթի կերպարի ո՞ր գծերն ես արժևորում։

3․ Արտագրի՛ր տետրում․

լուսավոր բարձր տանտեր

լուսամուտ բարձունք ընտանի

լուսավորել բարձրաքիթ տնավորվել

ա․ Գոյականների կողքին դիր + նշանը։

բ․ Ընդգծի՛ր արմատները։

4․ Արտագրի՛ր՝ շտկելով սխալ միտք արտահայտող նախադասությունները։

Դավիթը նախրապան էր։

Գազանները չվախեցան Դավթի ձայնից։

Դավթի հոտի մեջ գազանները հոշոտում էին իրար։

Դավիթն օգնեց քաղաքի բնակիչներին։

Իշխանները շատ գոհ էին Դավթի արարքից։

Ձենով Օհանը Դավթի հորեղբայրն էր։


Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը
պետք է իմանա․

1. Իմանա, որ «Սասունցի Դավիթ» կամ «Սասնա Ծռեր» էպոսը ( հերոսավեպը,


դյուցազնավեպը ) ստեղծվել է ժողովրդական բանահյուսության հիման վրա, դարերի
ընթացքում բերնեբերան անցնելով ՝ ապրել է և հասել մեզ։ Պատումներից մեկը 1874
թվականին գրի է առել Գարեգին Սրվանձտյանը։ Հովհաննես Թումանյանը, ինչպես և
շատ այլ հեղինակներ, մշակել է հատված էպոսից, որի մի մասին էլ ծանոթանում ենք
դասագրքի շրջանակներում։ Էպոսի գաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական
պայքարն է թշնամու դեմ՝ հանուն ժողովրդի ազատության։ Այն բաղկացած է չորս
ճյուղից՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»։
Ճյուղերն անվանվել են իրենց գլխավոր հերոսների անունով։ Տարածվել և շատ սիրվել
է էպոսի «Սասունցի Դավիթ» հատվածը։ «Սասունցի Դավիթ» արձանի հեղինակը
քանդակագործ Երվանդ Քոչարն է, արձանը գտնվում է Երևանի Սասունցի Դավթի
հրապարակում։

2. Իմանա, որ հայ մարդուն բնորոշ և արժեքավոր հատկանիշ է ազնվությունը,


շիտակությունն ու արդարամտությունը։ Կարևոր է լինել մարդասեր։ Բայց երբ
հայրենիքին վտանգ սպառնա, պետք է խիզախորեն պայքարել, ինչպես Դավիթը՝
հանուն երկրի խաղաղության և բարօրության։

3. ա․ Իմանա, որ գոյականներն առարկա ցույց տվող բառերն են։ Նշված բառերից


գոյականներ են լուսամուտ, բարձունք, տանտեր բառերը։

բ․Իմանա, որ բառերի արմատներն են՝

լուսավոր - լույս բարձր - բարձր տանտեր - տուն, տեր

լուսամուտ - լույս, մուտ բարձունք - բարձր ընտանի - տուն

լուսավորել - լույս բարձրաքիթ - բարձր, քիթ տնավորվել - տուն

4. Իմանա, որ նախադասությունները ձևափոխելով ՝ կստանա ճիշտ միտք


արտահայտող նախադասություններ։

Դավիթը հովիվ էր։

Գազանները վախեցան Դավթի ձայնից։

Դավթի հոտի մեջ գազանները չէին հոշոտում իրար։

Դավիթը սարսափեցրեց քաղաքի բնակիչներին։

Իշխանները դժգոհ էին Դավթի արարքից։

Ձենով Օհանը Դավթի հորեղբայրն էր։


Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը
պետք է կարողանա․

1. Կարողանա համառոտ ներկայացնել էպոսի մասին իր իմացածը ։

2. Կարողանա ներկայացնել և արժևորել Սասունցի Դավթի արժեքավոր


հատկանիշները։

3. Կարողանա բառերն արտագրել տետրում․

լուսավոր բարձր տանտեր

լուսամուտ բարձունք ընտանի

լուսավորել բարձրաքիթ տնավորվել

ա․ Կարողանա գոյականների կողքին դնել + նշանը։

բ․ Կարողանա ընդգծել արմատները․լույս, մուտ , բարձր, քիթ, տուն, տեր։

4. Կարողանա արտագրել՝ շտկելով սխալ միտք արտահայտող


նախադասությունները։
Թեմատիկ պլանավորում

Դաս 169. Հայոց հրաշքը՝Մեսրոպ Մաշտոց։ Գործողություն ցույց տվող բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։
1․ Ո՞վ է Մեսրոպ Մաշտոցը։
2․ Ինչո՞ւ Մաշտոցն ստեղծեց հայոց գրերը։
3․ Ո՞վ է Մաշտոցը՝ ըստ հեղինակի։
4․ ա) Գրի՛ր մեկ բառով․
միտք անել-
քար դառնալ-
հերոս դառնալ-
լող տալ-
խաղ անել-
հեռու գնալ-
բ) Ի՞նչ են ցույց տալիս և ի՞նչ հարցերի են պատասխանում ստացված բառերը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․
1․ Իմանա, որ Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հայ գրերը 405թ․, և իր այդ քայլով հայ
ազգը փրկվել է ոչնչացումից և այլ ազգերի հետ ձուլվելուց։
2․ Իմանա, որ Մաշտոցը ստեղծեց գրերը, որ այս էլ դարեր հազարավոր ցրված հայերը
չձուլվեն ոչ մեկի մեջ ազգերի, որոնց դարեր մնաց գերի։
3․ Իմանա, որ Մաշտոցը միակ արքան է հայոց՝ ըստ հեղինակի։
4․ Իմանա, որ արտահայտությունները կարելի է գրել մեկ բառով։
ա) միտք անել-մտածել
քար դառնալ-քարանալ
հերոս դառնալ-հերոսանալ
լող տալ-լողալ
խաղ անել-խաղալ
հեռու գնալ-հեռանալ
բ) Իմանա, որ այդ բառերը ցույց են տալիս գործողություն և պատասխանում են ի՞նչ
անել , ի՞նչ լինել հարցերին։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․ Կարողանա ինքնուրույն արտահայտել իր մտքերը Մաշտոցի մասին։


2․ Կարողանա դասանյութից կարդալ հարցերին պատասխանող տողերը։
3․ Կարողանա գտնել և կարդալ համապատասխան տողերը։
4․ Կարողանա գրել մտածել, քարանալ, հերոսանալ, լողալ, խաղալ, հեռանալ բառերը
և նշել, որ այդ բառերը ցույց են տալիս գործողություն և պատասխանում են ի՞նչ անել
, ի՞նչ լինել հարցին։
Թեմատիկ պլանավորում

Դաս 170. Հայոց հրաշքը՝Մեսրոպ Մաշտոց: Գործողություն ցույց տվող բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ինչի՞ հետ է հեղինակը համեմատում տառերը։

2․ Ի՞նչ համեմատություն է ստեղծում հեղինակը այբուբենի հետ։

3․ Ի՞նչ բառերով կբնութագրես Մաշտոցին։

4․ Կա՞ կապ Հայկի և Մաշտոցի միջև։

5․ Ի՞նչ գիտես Մեսրոպ Մաշտոցի մասին։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․
1․ Իմանա, որ տառերը համեմատում է ազգապահ զինվորների հետ։

2․ Իմանա, որ այբուբենը համեմատում է Հայկյան բանակի հետ։

3․ Իմանա, որ Մաշտոցը ազգասեր, հայրենասեր, հավատարիմ, նվիրված,


աշխատասեր, մեծ սիրտ ունեցող մարդ է։

Թվարկեն այլ տարբերակներ։

4․ Իմանա, որ Հայկի շնորհիվ մենք հայ մնացինք, իսկ Մաշտոցի շնորհիվ խոսում և
գրում ենք հայերեն։ Երկուսն էլ նպաստել հայ ժողովրդի կայացմանը։

5․ Իմանա, որ Մաշտոցը ծնվել է 361 (362) թվ․, Տարոն գավառի Հացեկաց գյուղում։
Հայաստանում ստացել է հունական կրթություն, տիրապետում էր նաև այլ լեզուների։
Մոտ 405-406 թվ․ ավարտել է հայոց գրերի ստեղծումը, ապա կատարել է
թարգմանություններ և հայկական դպրոցներ բացել, հայ գրչության կենտրոններ ու
գրադարաններ հիմնել։

Նրա պատմական առաքելությունը՝ հայոց գրերի գյուտը, կարևոր դեր է խաղացել հայ
ազգի ինքնության պահպանման գործում։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա

1․ Կարողանա դասանյութից գտնել և ընթերցել համապատասխան տողը։

2․ Կարողանա ընթերցել համապատասխան տողը։

3․ Կարողանա սեփական բառերով բնութագրել Մաշտոցին։

4․ Կարողանա կապ գտնել Հայկի և Մաշտոցի կատարած գործերի միջև ՝հանուն հայի
կայացման։

5․ Կարողանա պատմել Մաշտոցի մասին։


Թեմատիկ պլանավորում

Դաս 171․ Զրույց բացատում

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Որտե՞ղ էին հավաքվել կենդանիները։


2. Ինչի՞ մասին էր կենդանիների խոսակցությունը։
3. Որտե՞ղ և ինչպե՞ս էր ձուկը սովորել իր մայրենի լեզուն։
4. Որտե՞ղ և ինչպե՞ս էր սովորել խոսել արծիվը։
5. Որտե՞ղ էր սովորել խոսել առյուծը։
6. Որտե՞ղ և ինչպես էր սովորել իր մայր լեզուն աղավնին։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ կենդանիները հավաքվել էին անտառի կանաչ բացատում։

2․ Իմանա, որ կենդանիների խոսակցությունն այն մասին էր, թե ով երբ և որտեղ է


սովորել իր մայրենի լեզուն։
3․ Իմանա, որ ձուկն իր մայրենի լեզուն սովորել է գետակում՝ մայր վտառի հետ
խաղալիս։
4․ Իմանա, որ արծիվն իր մայր լեզուն սովորել է լեռան կատարին՝ օդում
ճախրելիս։
5․ Իմանա, որ առյուծն իր մայր լեզուն սովորել է հայր առյուծի հետ՝ որսի
ճանապարհին։
6․ Իմանա, որ աղավնին իր մայր լեզուն սովորել է, երբ ձվի մեջ էր ու դեռ չէր ծնվել։
Մայրը երգելով՝ սովորեցնում էր մայրենի լեզուն։
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը
պետք է կարողանա․

1․ Կարողանա գտնել համապատասխան հատվածը, որտեղ ասվում է, որ


կենդանիները հավաքվել էին կանաչ բացատում։
2․ Կարողանա նշել կենդանիների զրույցի թեման։

3․ Կարողանա գտնել ձկան մեկնաբանությունը իր մայր լեզուն սովորելու


վայրի մասին։

4․ Կարողանա գտնել և ընթերցել արծվի խոսքերը համապատասխան


տողերում։
5․ Կարողանա գտնել և կարդալ առյուծի պատասխանը։
6․ Կարողանա վերարտադրել աղավնու նկարագրական խոսքը։
Թեմատիկ պլանավորում

Դաս 172․ Զրույց բացատում

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Կարո՞ղ ես ասել, թե դու որտե՞ղ և ինչպե՞ս ես սովորել քո մայր լեզուն։


2. Քո կարծիքով՝ ինչի՞ համար է լեզուն։
3. Քո կարծիքով՝ ինչպե՞ս են կենդանիները հաղորդակցվում միմյանց հետ։
4. Բացատրի՛ր տեքստի մեջ գործածված հետևյալ բառերի իմաստները․
բացատ, վտառ, կատար, ճախրել, կռնչալ։
5. Ի՞նչ առածներ են առաջադրված լեզվի մասին։ Բացատրի՛ր։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ ինքը իր մայր լեզուն սովորել է իր տանը, իր ծնողներից՝ նրանց հետ


անմիջական շփման շնորհիվ։

2․ Իմանա, որ լեզուն հաղորդակցվելու, մտքերն արտահայտելու, մարդկանց հետ


շփվելու համար է։

3․ Իմանա, որ կենդանիները հաղորդակցվում են իրենց արձակած ձայներով։

4․ Իմանա տրված բառերի բացատրությւնները՝ բացատ-բաց, ազատ տեղ, վտառ-


ձկների խումբ, կատար-ծայր, գագաթ, ճախրել-սավառնել, թռչել, կռնչալ-թռչունի
արձակած ձայնը, կռինչը։
5․ Իմանա լեզվի մասին առածներ։

 Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես։


 Աշխարհը շինողը և քանդողը լեզուն է։
 Լեզվի ծակածին դեղ չկա։
 Մինչև սուրը սրվեց, լեզուն գլուխը թռցրեց։
 Անուշ լեզուն մեղրից քաղցր է։
 Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա։

Իմացածը լրացնի դասագրքում ընդգրկված առածներով՝ էջ 92։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա ներկայացնել նախօրոք պատրաստած տեղեկությունը իր մասին։


2. Կարողանա հասկանալով մեկնաբանել հարցի պատասխանը։
3. Կարողանա նմանակել տարբեր կենդանիների արձակած ձայները և
մասնակցել խաղին՝ գրելով կենդանիների անունները ։
4. Կարողանա բառարանից գտնել տեքստում գործածված բառերի իմաստները և
գրել։
5. Կարողանա գտնել առածներ, կարդալ կամ անգիր սովորել, բացատրել դրանց
արտահայտած իմաստը։
Թեմատիկ պլանավորում

Դաս 178․ Մխիթար Հերացին և տակառագործը։ Բայ

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ո՞վ է Մխիթար Հերացին։

2․ Ի՞նչ պատահեց մի գիշեր։

3․ Ըստ Հերացու՝ ո՞րն է բժշկության գաղտնիքը։

4․ Բնագրից ընտր՛ր և գրի՛ր Մխիթար Հերացու կատարած գործողություն ցույց տվող


բառերը։ Գրի՛ր դրանց տրվող հարցերը։ Անգիր սովորի՛ր «Բայի երգը»։

Բառաղյուսակում գտի՛ր յոթ բայ։ Գրի՛ր տետրում, որոշի՛ր դրանց տրվող հարցերը՝
առ․ 3, էջ 95։

5․ Բնագրից ընտրի՛ր երեք բայ և օգտագործի՛ր նախադասությունների մեջ։

Նկարներում պատկերված առարկաների անուններով կազմի՛ր բայեր։


Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը

պետք է իմանա․

1․ Իմանա, որ Մխիթար Հերացին բժիշկ է, ապրել է մեզանից շատ տարիներ առաջ, իր

ողջ կյանքը նվիրաբերել է մարդկությանը։ Նրա դուռը միշտ բաց է եղել հիվանդների

առաջ։

2․ Իմանա, որ մի գիշեր, երբ բժիշկն ուսումնասիրում էր զանազան դեղաբույսեր,

հանկարծ դուռը թակում են և ներս է գալիս մի երիտասարդ օտարական, որն ուզում

էր երեք հարց տալ բժշկին։

3․ Իմանա, որ Հերացու կարծիքով բժշկությունը ոչ մի գաղտնիք չունի, իր

բժշկությունը սեր է մարդու հանդեպ։

4․ Իմանա, որ բնագրում Մխիթար Հերացու կատարած գործողություն ցույց տվող

բառերն են․ապրել, նվիրաբերել, ուսումնասիրել, վերցնել, բացել, կարծել, հրավիրել,

ասել, պատասխանել, չկարողանալ պատասխանել, զրկել, գնել, անցկացնել,

ընդունել, մոտենալ, գրկել։

Իմանա, որ գործողություն ցույց տվող բառերը բայեր են։

Անգիր իմանա «Բայի երգը»․

Ես մի բառ եմ, երեք տառ եմ,

Ինձ ասում են, որ ես բայ եմ։

Ցույց եմ տալիս գործողություն,


Եվ ամեն ինչ գործի գցում։

Իմանա,որ բառաղյուսակում նշված բառերն են՝ կրակել, այրել, վազել, լալ, կարդալ,

կարմրել, երերալ, գլորել։

5․ Իմանա, որ բնագրի՝ ապրել, նվիրաբերել, ուսումնասիրել, բաց լինել, վերցնել, բացել,

կարծել, ներս հրավիրել, ասել, այցելել, հարց տալ, պատասխանել, չկարողանալ

պատասխանել, վերցնել, ընդունել, շփոթվել, զբաղվել, խաբել, զրկել, դեղ գնել,

անցկացնել, ընդունել, մոտենալ, գրկել, խնդրել, հեռանալ բառերը բայեր են։

Իմանա, որ նկարներում պատկերված առարկաների անուններով կարելի է կազմել

մեխել, կողպել, հաշվել, գրել բայերը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը

պետք է կարողանա․

1․ Կարողանա դասանյութից գտնել և ընթերցել համապատասխան տողերը։

2․ Կարողանա տեքստից գտնել, կարդալ հարցին պատասխանող տողերը։

3․ Կարողանա վերարտադրել հարցին պատասխանող մտքերը։

4․ Կարողանա դասանյութում գտնել Մխիթար Հերացու կատարած գործողություն

ցույց տվող բառերը և գրել դրանց տրվող հարցերը։

Կարողանա բառաղյուսակում գտնել յոթ բայ, գրել տետրում և որոշել դրանց տրվող

հարցերը՝ ՝ կրակել – ի՞նչ անել , այրել – ի՞նչ անել, վազել – ի՞նչ անել, լալ – ի՞նչ անել,

կարդալ – ի՞նչ անել, կարմրել – ի՞նչ լինել, երերալ – ի՞նչ լինել, գլորել- ի՞նչ անել։
5․ Կարողանա բնագրից ընտրել երեք բայ և օգտագործել նախադասությունների մեջ։

Կարողանա նկարներում պատկերված առարկաների անուններով կազմել մեխել,

կողպել, հաշվել, գրել բայերը։


Թեմատիկ պլանավորում

Դաս 179․ Մխիթար Հերացին և տակառագործը։ Բայ

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների կատարումը


ստուգելու համար։

1․ Ինչպիսի՞ն է Հերացու կարծիքը բժշկի մասնագիտության մասին։

2․ Տակառագործն ինչու՞ ներողություն խնդրեց մեծ բժշկից։

3․ Յուրաքանչյուր գոյականի համար ընտրի՛ր համապատասխան հատկանիշ և կազմի՛ր

բառակապակցություններ․

բժիշկ հանճարեղ

հաց սովորական

մարդ ամենօրյա

գործ սրբազան

սեր անհուն

հիվանդ ազնիվ

4․ Հերացին ասում է․ « Բժշկությունը սեր է, կոչում և խիղճ » ։ Ինչպե՞ս ես հասկանում


այդ միտքը։
5․ Իսկ դու ի՞նչ ես ուզում դառնալ։ Միայն բժշկի մասնագիտությու՞նն է նվիրում
պահանջում։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է


իմանա․

1․ Իմանա, որ Հերացին կարծում է, որ բժշկի աշխատանքը դժվար է, երբեմն՝ չափազանց

դժվար։ Բայց բժշկությունն ամենից առաջ կոչում է և սեր։

Իմանա, որ Հերացու կարծիքով հանուն հիվանդի բժիշկը պետք է պատրաստ լինի ամեն ինչից

զրկելու իրեն, ամենօրյա հացի փոխարեն հիվանդի համար դեղ գնելու, անքուն գիշերներ

անցկացնելու նրա անկողնու մոտ, մեկընդմիշտ ընդունի, որ բժշկի աշխատանքը սոսկ

պարտականություն չէ, այլ անհուն սեր է մարդու հանդեպ և սրբազան գործ։

2․ Իմանա, որ տակառագործը ներողություն խնդրեց բժշկից, քանի որ հասկացավ, որ

պատրաստ չէ նման զոհողության, ավելի լավ է զբաղվի իր արհեստով՝ տակառագործությամբ։

3․ Իմանա յուրաքանչյուր գոյականին համապատասխանող հատկանիշ ցույց տվող բառը․

բժիշկ – հանճարեղ, հաց – սրբազան, մարդ – ազնիվ, գործ – ամենօրյա, սեր – անհուն, հիվանդ –

սովորական։

Քննարկել նաև այլ տարբերակներ։

4․ Իմանա, որ Հերացին նկատի ունի այն, որ բժիշկը պետք է սիրի մարդկանց, իր


մասնագիտությունը, իր գործի գիտակը լինի և բարեխղճորեն կատարի այն։

5․ Իմանա, որ բոլոր մասնագիտություններն էլ կարևոր են և օգտակար, բոլորն էլ նվիրում են

պահանջում, պետք է ընտրել այնպիսի մասնագիտություն, որ լինի հաճելի՝ քեզ համար,

օգտակար՝ մյուսների համար։ Ցանկացած մասնագիտություն պահանջում է ազնվություն, սեր,

մասնագիտական գիտելիքներ։
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է
կարողանա․

1․ Կարողանա վերարտադրել բժշկի խոսքերի բովանդակությունը։

Կարողանա դասանյութից գտնել և կարդալ համապատասխան տողերը։

2․ Կարողանա վերարտադրել տակառագործի խոսքերի բովանդակությունը։

3․ Կարողանա յուրաքանչյուր գոյականի համար ընտրել համապատասխան հատկանիշ և

կազմել բառակապակցություններ․ հանճարեղ բժիշկ, սրբազան հաց, ազնիվ մարդ, ամենօրյա

գործ, անհուն սեր, սովորական հիվանդ։

4․ Կարողանա արտահայտել իր մտքերը՝ պատասխանելով հարցին։

5․ Կարողանա պատմել, թե ինչ է ուզում դառնալ՝ հարգանք ցուցաբերելով բոլոր

մասնագիտությունների նկատմամբ։
Թեմատիկ պլանավորում

Դաս 180․ Երկնքի բոլոր աստղերը ճանաչում էին նրան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ովքե՞ր էին Վիկտոր Համբարձումյանի ծնողները ։Ինչպիսի՞ն էին Վ․


Համբարձումյանի հայրը և մայրը։

2․ Ի՞նչ էր կարողանում անել 5 տարեկան Վիկտորը։

3․ Արդյո՞ք պատասխանեց Վիկտորը տնօրենի հարցերին , ինչո՞վ էին հիացած


գիմնազիայի աշխատողները։

4․ Ի՞նչ կարևոր գործ կատարեց 11տարեկանում Վ․ Համբարձումյանը

5․ Քանի՞ մոլորակ կա։ Թվարկի՛ր։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ Վիկտորի հոր անունը Համազասպ էր, իսկ մոր անունը՝ Հռիփսիմե։

Իմանա, որ մայրը ուժեղ բնավորություն ունեցող, քնքուշ ու գթասիրտ կին էր, իսկ
հայրը եռանդուն մարդ էր՝ կրակի կտոր, գրող ու թարգմանիչ։

2․ Իմանա, որ Համբարձումյանը 5 տարեկան հասակում արդեն ազատ խոսում էր


հայերեն և ռուսերեն, գրում էր ու կարդում։

3․ Իմանա, որ Համբարձումյանը պատասխանեց տնօրենի բոլոր հարցերին , բոլորը


հիացել էին նրա խելքով, տրամաբանությամբ և երևակայությամբ։

4․ Իմանա, որ 11 տարեկանում նա գրեց իր գիտական առաջին աշխատանքներն


աստղերի մասին ու ապշեցրեց բոլորին։
5․ Իմանա, որ Արեգակնային համակարգում կա 9 մոլորակ՝ Փայլածու-Մերկուրի,
Լուսաբեր-Վեներա, Երկիր, Հրատ-Մարս, Երևակ-Սատուրն, Լուսանթագ-Յուպիտեր,
Ուրան, Նեպտուն, Պլուտոն։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա

1․ Կարողանա ասել հոր անունը, մոր անունը։

Կարողանա բնութագրից ընթերցել մորը և հորը բնութագրող տողերը։

2․ Կարողանա ասել, թե ինչ էր կարողանում անել 5 տարեկան Վիկտորը։

3․ Կարողանա բնագրից գտնել և ընթերցել համապատասխան տողերը:

4․ Կարողանա դասանյութում գտնել և ներկայացնել հարցի պատասխանը։

5․ Կարողանա թվարկել մոլորակների անունները։


Թեմատիկ պլանավորում

Դաս 185. Երկնքի բոլոր աստղերը ճանաչում էին նրան

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։
1․ Ի՞նչ կառուցեց Վ․ Համբարձումյանը։ Ի՞նչ հաջողությունների հասավ Վ․
Համբարձումյանը։

2․ Իմացեք՝ ի՞նչ է նշանակում Վիկտոր անունը , արդյո՞ք համապատասխանում է


անունը իրեն։

3․ Ինչո՞վ հիացրեց Վ․ Համբարձումյանը աշխարհին։

4․ Ի՞նչ է ասել Վ․ Համբարձումյանը հայոց լեզվի մասին։

5․ Ինչպե՞ս կբացատրես Վ․ Համբարձումյանի՝ «ինչը բացատրելի չէ այսօր,


բացատրելի կդառնա վաղը» խոսքերը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ Արագած լեռան լանջերին կառուցեց Բյուրականի աստղադիտարանը։

Իմանա, որ նա դարձավ միջազազգային աստղադիտական միության նախագահը, և


աշխարհի բոլոր աստղագետները պիտի ձգտեին հանդիպել նրան, լսեին և հիանային
նրա հանճարեղ մտքերով։

2․ Իմանա, որ Վիկտոր անունը նշանակում է հաղթանակ, որ նրա անցած


ճանապարհը հաղթանակների շարք էր, որ ուղեկցում էր նրան։

Քննարկել այլ տարբերակներ։

3․ Իմանա, որ նա հետագայում հիացրեց ամբողջ աշխարհին, դարձավ


աշխարհահռչակ աստղագետ, ապացուցեց, որ աստղերը ծնվում են նաև այսօր՝ մեր
աչքի առաջ, որ տիեզերքում տեղի են ունենում մեծ պայթյուններ, և աստղերը սփռվում
են տիեզերքում, որ աստղերը տիեզերքում ապրում են առանձին խմբերով, ինչպես
կղզիներն՝ օվկիանոսում։

4․ Իմանա, որ Վ․ Համբարձումյանը լեզվի մասին ասել է․

Իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է հայոց լեզվին տիրապետելը։

Հայ ժողովրդի գանձարանում ամենամեծ և թանկագին հրաշալիքը հայոց լեզուն է։

5․ Իմանա, որ ամեն րոպե էլ հնարավոր է նոր բացահայտումներ անել ու պետք է


սովորել ու աշխատել, որ քո առաջարկած փոփոխություններով ու
բացահայտումներով նպաստես հայրենիքիդ հզորացմանը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա

1․ Կարողանա բնագրից գտնել և ընթերցել համապատասխան տողերը։

2․ Կարողանա արտահայտել սեփական մտքերը։

Կարողանա բացատրել Վիկտոր բառի իմաստը:

3․ Կարողանա պատմել Վ․ Համբարձումյանի նվաճումների մասին։

4․ Կարողանա վերարտադրել Վիկտորի խոսքերը։

5․ Կարողանա սեփական բառերով բացատրել նշված նախադասության իմաստը։


Թեմատիկ պլանավորում

Դաս 186. Մեր Անդրանիկը: Բայի դեմքը (գործնական պատկերացում)

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Ո՞վ է զորավար Անդրանիկը և որտե՞ղ է ծնվել։


2. Ի՞նչ առանձնահատկություններով էր օժտված Անդրանիկը։
3. Ի՞նչ էր երազում Անդրանիկը։
4. Ինչու՞ է Անդրանիկը թողնում իր հայրենի քաղաքը։
5. Ինչպե՞ս է ժողովուրդն արտահայտում իր սերը նրա նկատմամբ։ Սովորի՛ր
Անդրանիկի մասին ժողովրդի հյուսած երգերից որևէ մեկը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար


սովորողը պետք է իմանա․

1․ Իմանա, որ զորավար Անդրանիկը հայ ազգային-ազատագրական պայքարի


հերոսներից մեկն է, մեր ազգի փրկիչն է, նա քաջ էր, ազնիվ ու համարձակ։

Անդրանիկ Օզանյանը ծնվել է Շապին Գարահիսարում։

2․ Իմանա, որ Անդրանիկն աչքի էր ընկնում ուշիմությամբ, ազնվությամբ և


համարձակությամբ, հայրենասիրությամբ։

3․ Իմանա, որ Անդրանիկը երազում էր ուսում ստանալ, դառնալ բանիմաց մարդ և


օգնել ծնողներին։

4․ Իմանա, որ Անդրանիկը թողնում է հայրենի քաղաքը և դառնում հայրենիքի


ազատագրության զինվորը, քանի որ չէր կարող անտարբեր մնալ հայրենիքի վրա
կախված վտանգի նկատմամբ։

5․ Իմանա, որ ժողովուրդը Անդրանիկին համարում է իր փրկիչը, նրա մասին


հյուսել է գեղեցիկ երգեր և պատմություններ։
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքներըկատարելու համար
սովորողը պետք է կարողանա․

1․ Կարողանա գտնել հարցի պատասխանը տեքստի առաջին հատվածում։

2․ Կարողանա գտնել Անդրանիկին բնութագրող բառերը և ընթերցել։

3․ Կարողանա համապատասխան տողերում կարդալ Անդրանիկի երազանքի


մասին։

4․ Կարողանա նշել, որ Անդրանիկը թողնում է հայրենի քաղաքը և դառնում


հայրենիքի ազատագրության զինվորը։

5․ Կարողանա ներկայացնել ժողովրդի սերը համապատասխան խոսքերով։


Կարողանա սովորել Անդրանիկի մասին ժողովրդի ստեղծած երգերից մեկը։
Թեմատիկ պլանավորում

Դաս 187. Մեր Անդրանիկը: Բայի դեմքը (գործնական պատկերացում)

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ի՞նչ խորհուրդ է տալիս Անդրանիկը մարդկանց։

2․ Ի՞նչ պետք է անենք ամեն մեկս ամեն օր՝ ըստ Անդրանիկի պատգամի։։

3․ ա) Ընթերցի՛ր Գ․Նժդեհի խոսքերը։

բ) Քո կարծիքով ի՞նչ պետք է անես, որպես ազգի զավակ, նրա արժանի զինվորը
դառնալու համար։

4․ Օրինաչափիկ։ Շարունակի՛ր՝ լրացնելով նախադասությունները՝ առ․2, էջ 103։

5․ Լրացրու՛ խաչբառը։ Ընդգծված սյունակում և տողում կկարդաս


բառակապակցություն։ Դրանով կազմի՛ր նախադասություն՝ առ․ 3, էջ 103։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Անդրանիկը խորհուրդ է տալիս․ «Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց և


քնելուց առաջ հիշե՛ք, թե այդ օրը ի՞նչ եք արել ձեր ազգի համար»։
2. Իմանա Անդրանիկի պատգամը՝ ամեն մեկս օրվա վերջում մեկ րոպե պետք է
հիշի, թե ինչ օգտակար գործ կատարեց։

3․ ա) Իմանա Գ․Նժդեհի խոսքերը․ «Բավական չէ իր ազգի զավակը լինել,


պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել»։

բ) Իմանա, որ ազգին արժանի զավակ դառնալու համար պետք է լավ սովորել,


օգնել մեծերին և փոքրերին, հարգել և գնահատել մարդկանց լավ արարքները,
սիրել և պահպանել բնությունը, լինել բարի ու կամեցող, հոգատար և ուշադիր
միջավայրի նկատմամբ, գնահատել դիմացինի աշխատանքը, ստեղծարար ու
աշխատասեր լինել, նպաստել հայրենիքի բարօրությանը։
Քննարկել աշակերտների ներկայացրած տարբերակները։

4․ Օրինաչափիկ։

Ես հաղթում եմ։ Ես պաշտպանում եմ։


Դու հաղթում ես։ Դու պաշտպանում ես։
Նա հաղթում է։ Նա պաշտպանում է։
Իմանա, որ բայն ունի երեք դեմք, որոնք կազմվում են օժանդակ բայի
համապատասխան ձևերով։

5․ Իմանա նկարների հերոսների անունները՝ խաչբառը լրացնելու համար։

1․Հայկ, 2․Հերացի, 3․Անդրանիկ, 4․Մաշտոց, 5․Սասուն։


Ընդգծված սյունակում կկարդան՝ հերոս Անդրանիկ։
Հերոս Անդրանիկն անմահացել է իր սխրանքներով։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․Կարողանա ասել Անդրանիկի տված խորհուրդը ժողովրդին։ Գրի այդ տողերը և


սովորի անգիր։

2․Կարողանա ընթերցել համապատասխան նախադասությունը։

3 ․ա․Կարողանա գտնել և կարդալ Գ․ Նժդեհի խոսքերը։

բ․Կարողանա սեփական բառերով ներկայացնել իր գործողությունները՝ հայ ազգի


հրաշունչ զավակը դառնալու ճանապարհին։

4․Կարողանա կռահել օրինաչափությունը և շարունակել։

5․Կարողանա լրացնել խաչբառը, կազմել նաախադասություն ստացած


բառակապակցությամբ՝ բայը գործածելով ճիշտ դեմքով և թվով։
Թեմատիկ պլանավորում

Դաս 193. Պապիկը,որը չէր կարողանում հեքիաթ պատմել։Հականիշ բառեր։Բայ

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ո՞ր հեքիաթը «չէր կարողանում » պատմել պապիկը , փորձի՛ր համառոտ


պատմել։

2․ Առանձնացրու՛ և կարդա՛ այն տողերը, որոնք համընկնում են քեզ ծանոթ հեքիաթի


բովանդակությանը։

3․ Քո կարծիքով՝ պապիկն ինչու՞ «չէր կարողանում» պատմել հեքիաթը․

 ուզում էր պարզել, թե թոռնիկը հիշու՞մ է հեքիաթը,


 ուզում էր պարզել, թե նա որքան ուշադիր է լսում,
 ուզում էր զվարճացնել ու զարմացնել թոռնիկին,
 պապիկը չգիտեր հեքիաթը,
 ցանկանում էր թոռնիկին մասնակից դարձնել հեքիաթի ստեղծմանը։

4․ Պապիկը մոռացել էր հանելուկը։ Օգնի՛ր նրան՝ տեղադրի՛ր համապատասխան


բայերը․ գտնել, մտնել, գալ, հեռանալ։ Ո՞րն է հանելուկի պատասխանը։

Խուլ անտառում բույն ,

Ողջ ձմեռը քուն ։

Գարուն ՝ վեր կացավ,

Քուրքը հագին ։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․
1․ Իմանա, որ պապիկը «չէր կարողանում» պատմել «Կարմիր գլխարկը» հեքիաթը։

2․ Իմանա, որ իրեն քաջ ծանոթ հեքիաթի բովանդակությանը համընկնում են


դասանյութի հետևյալ տողերը․

Լինում է, չի լինում՝ մի փոքրիկ աղջիկ է լինում, անունը՝․․․ Կարմիր գլխարկ։

Մի անգամ մայրը կանչում է նրան և ասում․ «Իմ սիրու՛ն․․․․Կարմիր գլխարկ, գնա


տատիկի տուն և նրան տար այս ․․․կարկանդակները»։

Աղջիկը գնում է և անտառում հանդիպում ․․․գայլին։

Գայլը հարցնում է․«Ու՞ր ես գնում»։

Նա պատասխանում է ․«Ես գնում եմ․․․տատիկի մոտ, բայց մոլորվել եմ»։

Գայլն ասում է․․․

3․ Իմանա, որ պապիկը «չէր կարողանում» պատմել հեքիաթը, քանի որ ցանկանում էր


թոռնիկին մասնակից դարձնել հեքիաթի ստեղծմանը։

Քննարկել այլ տարբերակներ։

4․ Իմանա հանելուկը և հանելուկի պատասխանը։

Խուլ անտառում բույն գտավ,

Ողջ ձմեռը քուն մտավ։

Գարուն եկավ՝ վեր կացավ,

Քուրքը հագին հեռացավ։ ( արջ )

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․ Կարողանա համառոտ պատմել «Կարմիր գլխարկը» հեքիաթը։

2․ Կարողանա դասանյութից գտնել և կարդալ այն տողերը, որոնք համընկնում են


իրեն քաջ ծանոթ հեքիաթի բովանդակությանը։

3․ Կարողանա բացատրել, թե ինրու պապիկը «չէր կարողանում» հեքիաթ պատմել։ ։

4․ Կարողանա տեղադրել համապատասխան բայերը և գտնել հանելուկի


պատասխանը։
Թեմատիկ պլանավորում

Դաս 194. Պապիկը, որը չէր կարողանում հեքիաթ պատմել։ Հականիշ բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ընկերոջդ շարունակելով՝ ստեղծի՛ր հեքիաթ․ «Լինում է, չի լինում․․․․»։

2․ Կազմի՛ր նախադասություններ՝ օգտագործելով աջ և ձախ սյունակների բառերը։


Ինչպիսի՞ նախադասություններ ստացար։

ես մենք

դու գրել դուք

նա նրանք

3․ Ընդգծված բայերը փոխարինի՛ր իրենց հականիշներով՝ ձևափոխելով


համապատասխան գոյականները։

Սկյուռը բարձրանում էր ծառը։ Իսկ մրջյունը իջնում էր ծառից։ Սկյուռն ասաց


մրջյունին․

- Ու՞ր ես գնում։
- Ոչ թե գնում եմ, այլ գալիս։
- Ի՞նչ ես տանում։
- Ձմեռվա պաշար։
- Բայց հիմա ամառ է։
- Ձմեռվա պաշարը ես ամռանն եմ հավաքում։
Այդ օրվանից սկյուռը որոշեց, որ ինքն էլ ամռանը ձմեռվա պաշար կհավաքի։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ եթե ունի զարգացած միտք ու երևակայություն, ապա ինքն էլ կարող է


ստեղծել հեքիաթ։
2․ Իմանա, որ նախադասությունը պետք է ամփոփ միտք արտահայտի։

Իմանա, որ կստացվեն համառոտ նախադասություններ։

3․ Իմանա, որ հակառակ իմաստ արտահայտող բառերը հականիշներ են։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․ Կարողանա ստեղծել հեքիաթ՝ շարունակելով ընկերոջ միտքը։

2․ Կարողանա կազմել համառոտ նախադասություններ՝ օգտագործելով աջ և ձախ


սյունակների բառերը․

Ես գրում եմ։ Մենք գրում ենք։

Դու գրում ես։ Դուք գրում եք։

Նա գրում է։ Նրանք գրում են։

3․ Կարողանա ընդգծված բայերը փոխարինել իրենց հականիշներով՝ ձևափոխելով


համապատասխան գոյականները։

Սկյուռը իջնում էր ծառից։ Իսկ մրջյունը բարձրանում էր ծառը։ Սկյուռն ասաց


մրջյունին․

- Ու՞ր ես գալիս։
- Ոչ թե գալիս եմ, այլ գնում։
- Ի՞նչ ես բերում։
- Ձմեռվա պաշար։
- Բայց հիմա ամառ է։
- Ձմեռվա պաշարը ես ամռանն եմ հավաքում։
Այդ օրվանից սկյուռը որոշեց, որ ինքն էլ ամռանը ձմեռվա պաշար կհավաքի։
Թեմատիկ պլանավորում

Դաս 195․ Թագավորն ու գյուղացին

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ինչպիսի՞ն էր գյուղացին։

2․ Ի՞նչ էր անում գյուղացին։

3․ Ի՞նչ պատահեց։

4․ Ո՞ւմ մոտ գնաց գյուղացին։

5․ Ի՞նչ պատասխանեց թագավորը։ Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ գյուղացին աշխատասեր էր ու խելացի։

2․ Իմանա, որ գյուղացին արտ վարելուց հոգնել էր, նստել էր հացի, նախ եզների լուծն
էր հանել, որ նրանք էլ հանգստանան, բայց մի բան դեռ չկերած՝ քնով էր անցել։

3. Իմանա, որ գյուղացին արթնացավ, տեսավ, որ եզները չկան, տարելեն՝ գողացել:

4. Իմանա, որ գյուղացին գնաց թագավորի մոտ՝ իր անել-չանելը հարցնելու:

5. Իմանա, որ թագավորը ասաց՝ ոնց որ լուսնից ընկած մարդ ես, քնով


ընկար՝ունեցածդ կգողանան, բա չգիտե՞ս:

Իմանա, որ հեքիաթը սովորեցնում է աչալուրջ լինել, քանի որ վտանգը կանխելն


ավելի հեշտ է, քան դրա հետևանքը շտկելը։
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը
պետք է կարողանա․

1. Կարողանա բնագրից գտնել գտնել և նշել հարցի պատասխանը։

2. Կարողանա պատասխանել հարցին՝ օգտվելով բնագրի բովանդակությունից։

3. Կարողանա ասել, թե ինչ պատահեց՝ օգտվելով չափածո հեքիաթի


բովանդակությունից։

4. Կարողանա դասանյութից գտնել հարցի պատասխանը։

5. Կարողանա պատասխանել հարցին՝ սեփական մտքերն արտահայտելով։


Թեմատիկ պլանավորում

Դաս 196. Թագավորն ու գյուղացին

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Թագավորին ի՞նչ պատասխանեց գյուղացին:

2. Քո կարծիքով գյուղացու պատասխանը թագավորին նոր որոշում ընդունելու հիմք


կհանդիսանա:

3. Ո՞րն է համարվում արձակ տեքստ, ո՞րը՝ չափածո:

4. Որևէ հանելուկ ընտրիր և ներկայացրու և՛ չափածո, և՛ արձակ ձևով:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ գյուղացին պատասխանեց, որ եթե ինքը հաստատ իմանար, որ


թագավորն է նաև քնած, չէր քնի, ախր մեկը պիտի հսկի՝ մի աչքը միշտ բաց:

2. Իմանա, որ գյուղացու պատասխանը կարող է ազդել թագավորի մտածելակերպի և


աշխատելաոճի վրա, և թագավորը կարող է փոխել իր աշխատելաձևը։ Հնարավոր է
նաև, որ գյուղացու խոսքը չազդի թագավորի վարքի վրա:

3. Իմանա, որ արձակ է համարվում այն տեքստը, որը պատմողական բնույթ ունի, իսկ
չափածոն տեքստում կան պարբերաբար կրկնվող հավասար միավորներ՝ հանգեր ու
կայուն ռիթմ:

4. Իմանա հանելուկներ և ներկայացնի և՛ արձակ և՛ չափածո տարբերակով:

Օրինակ՝ Չափածո տեքստ․

Կապույտ գլխով,

Կանաչ ոտով,
Ես ծաղիկ եմ,

Անուշ հոտով:

Հանելուկը՝ ներկայացված արձակ ձևաչափով․

Մանուշակը պատմում է, որ ինքը մի ծաղիկ է ՝ անուշ հոտով, ունի կապույտ գլուխ


ու կանաչ ոտք:

Քննարկել այլ տարբերակներ:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա

1. Կարողանա բնագրից ընթերցել գյուղացու խոսքերը:

2. Կարողանա արտահայտել սեփական մտքերը:

3. Կարողանա տարբերակել չափածո խոքը արձակից:

4. Կարողանա բերել օրինակներ:


Թեմատիկ պլանավորում

Դաս 201․ Ինչպես լուծվեց աղվեսի ու շան վեճը։ Հանգեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Ինչու՞ վիճեցին աղվեսն ու շունը։


2. Ու՞մ դիմեցին նրանք և ինչու՞։
3. Ինչպիսի՞ որոշում կայացրեց կապիկը։
4. Ինչպե՞ս բաժանեց մսի կտորը կապիկը և ի՞նչ մնաց մսից։
5. Ինչպիսի՞ն էր աղվեսի և շան տրամադրությունը կապիկի դատից հետո։
Ներկայացրու՛ մնջախաղով։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ աղվեսն ու շունը վիճեցին մի կտոր մսի համար, որն իրենք էին
գտել։
2. Իմանա, որ նրանք դիմեցին կապիկին՝ իրենց վեճը լուծելու համար։
3. Իմանա, որ կապիկը որոշեց մսի կտորը բաժանել երկու հավասար մասերի։
4. Իմանա, որ կապիկն աչքաչափով միսը երկու մասի բաժանեց և դրեց կշեռքին։
Մի կտորը ծանր դուրս եկավ։ Կապիկը մի քիչ կծեց նրանից ու նորից դրեց
կշեռքին։ Այդպես նա կտոր կտորի հետևից կերավ ամբողջ միսը, կշեռքի վրա
ոչինչ չմնաց։
5. Իմանա, որ աղվեսն ու շունը շատ էին զայրացել դատավորի (կապիկի) վրա,
որովհետև մնացին դատարկաձեռն։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․
1. Կարողանա հիշել աղվեսի ու շան վեճի պատճառը։
2. Կարողանա ասել, որ դիմեցին կապիկին՝ վեճը լուծելու։
3. Կարողանա հեքիաթից ընտրել կապիկի որոշման մասին համապատասխան
տողերը։
4. Կարողանա հեքիաթի համապատասխան հատվածը վերարտադրել։
5. Կարողանա աղվեսի և շան տրամադրությունն արտահայտել մնջախաղով։
Թեմատիկ պլանավորում

Դաս 202․ Ինչպես լուծվեց աղվեսի ու շան վեճը։ Հանգեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումն ստուգելու համար։

1. Կարո՞ղ ես հեքիաթն այնպես փոխել, որ աղվեսն ու շունն իրենք լուծեն իրենց


վեճը։
2. ա․ Դատարկաձեռն բառով կազմի՛ր բառակապակցություն։
բ․ Ստացած բառակապակցությունն օգտագործի՛ր նախադասության մեջ։
3. Ի՞նչ կապ կարող ես գտնել տրված առածների և հեքիաթի բովանդակության
միջև։

Ուրիշի պարանով հոր մի՛ մտիր։


Ուրիշի ձեռքին նայողը սոված կմնա։
4. Աջ սյունակից ընտրի՛ր բառեր, որոնք հնչմամբ նման են ձախ սյունակի
բառերին։

ձուկ հուզել

շուն աշուն

լողալ չափել

ուզել մուկ

խաբել դողալ
եղան գարուն

5. Այս չափածո երկտողերում գրի՛ր համապատասխան հանգ կազմող բառերը։


Ջուրն ամանից վազում է, Ես ելակն եմ ձեզ ճանաչ,
Ու գնալով ․․․։ Ե՛վ կարմիր եմ, և՛․․․։

Նա՜վ եմ, նա՜վ եմ, լողում եմ, Յոթ գույները միացան,


Արևի տակ․․․։ Դարձան սիրուն․․․։
Անգիր արել այբուբենը՝
Քնել է մեր․․․։

Հարցերին պտասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ հեքիաթը կարող էր այլ ընթացք ունենալ։ Աղվեսն ու շունը կարող


էին առանց վիճելու, իրար հետ համաձայնության գալով՝ հաշտ ու համերաշխ
իրենց գտած միսը բաժանել երկու հավասար մասի, որևէ մեկի միջամտության
կարիք չէր լինի։
2․ ա․ Իմանա, որ դատարկաձեռն բառը բարդ բառ է։ Այդ բառով կկազմվի
դատարկաձեռն աղվես բառակապակցությունը։

Քննարկել երեխաների առաջարկած տարբերակները։


բ․ Իմանա այդ բառակապակցությամբ կազմվող նախադասություններ։
Օրինակ՝ Աղվեսն ու շունը գնացին դատարկ ձեռքերով։

3․ Իմանա, որ « Ուրիշի պարանով հոր մի՛ մտիր» և « Ուրիշի ձեռքին նայողը


սոված կմնա» առածները արտահայտում են հեքիաթի հիմնական միտքը։
Աղվեսն ու շունը դիմեցին կապիկին, որ լուծի իրենց վեճը։ Կապիկը խաբեց
նրանց, և նրանք մնացին դատարկաձեռն։

4․ Իմանա, թե աջ և ձախ սյունակների որ բառերն են նման հնչմամբ՝

ձուկ-մուկ, շուն-աշուն, լողալ-դողալ, խաբել-չափել, ուզել-հուզել, եղան-

սեղան, պարում են-գարուն է։


Իմանա, որ ինքը գտավ բառերի հանգերը։
Իմանա, որ չափածո ստեղծագործությունները գրվում են հանգերով։

5․ Իմանա չափածո երկտողերում գրվող համապատասխան հանգ կազմող


բառերը։

Ջուրն ամանից վազում է, Ես ելակն եմ ձեզ ճանաչ,


Ու գնալով նվազում է։ Ե՛վ կարմիր եմ, և՛ կանաչ։

Նա՜վ եմ, նա՜վ եմ, լողում եմ, Յոթ գույները միացան,

Արևի տակ շողում եմ։ Դարձան սիրուն ծիածան։


Անգիր արել այբուբենը՝
Քնել է մեր Ռուբենը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․ Կարողանա հեքիաթին տալ այլ ընթացք այնպես, որ աղվեսն ու շունը իրենք լուծեն
իրենց վեճը։

2․ Կարողանա դատարկաձեռն բառով կազմել բառակապակցություն և


նախադասություն։

3․ Կարողանա առածների իմաստը վերագրել հեքիաթին, գտնել դրանց միջև


իմաստային կապեր։

4․ Կարողանա աջ և ձախ սյունակներից գտնել և գրել հնչմամբ նման բառեր։

5․ Կարողանա չափածո երկտողերում գրել համապատասխան հանգ կազմող բառեր։


Թեմատիկ պլանավորում

Դաս 203․ Քսակը։ Օժանդակ բայ

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների կատարումը


ստուգելու համար։

1․ Ի՞նչ տեղի ունեցավ հարուստի հետ։ Հարուստն ի՞նչ երդում տվեց։

2․ Ինչու՞ հարուստը չկատարեց խոստումը։

3․ Ի՞նչ ասաց հարուտը ծառային՝ նրանից ազատվելու համար։

4․ Ի՞նչ հնարամտությամբ դատավորը լուծեց նրանց խնդիրը։

5․ Հիշի՛ր առածները․

Ժլատը երկու անգամ է վճարում։

Փուչ մարդու տված խոստումն էլ փուչ կլինի։

Կապ ստեղծի՛ր դասանյութի բովանդակության և առածների միջև։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է

իմանա․

1․ Իմանա, որ հարուստը կորցրեց քսակը, երդվեց տալ դրամների կեսը այն մարդուն, ով կգտնի

իր քսակը։

2․ Իմանա, որ հարուստը չկատարեց խոստումը, քանի որ շատ ժլատ էր , նա անմիջապես

մոռացավ իր խոստումը։

3․ Իմանա, որ ծառայից ազատվելու համար հարուստն ասաց, որ ոսկեդրամներից բացի՝

քսակում կար թանկարժեք քար, թող վերադարձնի այն և կստանա իր բաժինը։


4․ Իմանա, որ դատավորը երկուսին էլ հրավիրեց դատարան և ասաց հարուստին․

-Դու ասում ես, որ քո քսակում եղել է երկու հարյուր ոսկեդրամ և թանկարժեք քար, իսկ այդ

քսակում քար չկա։ Նշանակում է ՝ դա քո քսակը չէ։ Այն տու՛ր ծառային, մինչև տերը գտնվի։ Իսկ

դու շարունակիր գոռալ, որ կորցրել ես քո քսակը՝ մեջը՝ երկու հարյուր ոսկի և թանկարժեք

քար։

5․ Իմանա, որ երբ ասում ենք, որ ժլատը երկու անգամ է վճարում, նկատի ունենք այն, որ շատի

հետևից ընկնելով՝ անկուշտ մարդը ( դասանյութում՝ հարուստը ) կարող է քիչն էլ կորցնել,

չափավորությունը զարդարում է մարդուն ( դասանյութում՝ ծառային ) ։

Երբ ասում ենք, որ փուչ մարդու տված խոսքն էլ փուչ կլինի, նկատի ունենք, որ անարդար ,

ստախոս մարդու ( դասանյութում՝ հարուստի ) խոսքն անարժեք է։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը պետք է

կարողանա․

1․ Կարողանա պատասխանել հարցին՝ օգտվելով դասանյութի բովանդակությունից։

2․ Կարողանա բացատրել հարուստի վարքը։

3․ Կարողանա բնագրից գտնել և կարդալ հարցին պատասխանող հատվածը։

4․ Կարողանա պատասխանել հարցին՝ ընթերցելով դասանյութի համապատասխան

հատվածը։

5․ Կարողանա կապ ստեղծել դասանյութի բովանդակության և առածների միջև։


Թեմատիկ պլանավորում

Դաս 204․ Քսակը։ Օժանդակ բայ

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։ Հեքիաթի բովանդակությանը համապատասխանող


ի՞նչ առած կարող ես հիշել։

2․ Համապատասխան բառերով բնութագրի՛ր հերոսներին՝ ըստ նրանց արարքների։

3․ Տեքստի բայերի «ընկերները» փակագծերի մեջ են։ Կարդա՛ տեքստը, որոշի՛ր


«ընկերներին» և դրանք գրի՛ր տետրում։

Մութ ամպերը սահում ․․․ երկնքով։ Երկինքը մթնել ․․․։ Հնձվորները վախենում ․․․, թե
անձրև կգա, ու չեն հասցնի խոտը հնձել։ Իսկ փոքրիկ Արամն ուրախանում ․․․։ Նա
գիտեր, որ եթե անձրև գա, սունկ կաճի։

( էին, են, է, էր )

4․ Կարդա՛ և իմացի՛ր։

Բայերին օգնող, օժանդակող բառերը ( եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր, էինք, էիք,
էին) կոչվում են օժանդակ բայեր։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ հեքիաթը սովորեցնում է կատարել խոստումը, գնահատել տվածդ


խոսքի արժեքը, բավարարվել և գոհանալ ունեցածով, աչք չգցել ուրիշի ունեցվածքին։

2․ Իմանա, որ հարուստն ագահ էր, ժլատ, ստախոս, ծառան՝ ազնիվ, արդարամիտ,


համբերատար։

3․ Իմանա էին, են, է, էր օժանդակ բայերի ուղղագրությունը։


4․ Իմանա, որ բայերին օգնող, օժանդակող բառերը ( եմ, ես, է, ենք, եք, են, էի, էիր, էր,
էինք, էիք, էին) կոչվում են օժանդակ բայեր։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․ Կարողանա պատասխանել հարցին՝ մեկնաբանելով համապատասխան առածը՝


«Երբ խոսքը քո բերանում է , դու՛ ես նրա տերը, հենց բերանիցդ դուրս եկավ, նա՛ է քո
տերը»։

2․ Կարողանա բնութագրել հերոսներին՝ ըստ նրանց արարքների։

3․ Կարողանա կարդալ տեքստը, որոշել «ընկերներին» և դրանք գրել տետրում։

Մութ ամպերը սահում էին երկնքով։ Երկինքը մթնել է։ Հնձվորները վախենում են, թե
անձրև կգա, ու չեն հասցնի խոտը հնձել։ Իսկ փոքրիկ Արամն ուրախանում էր։ Նա
գիտեր, որ եթե անձրև գա, սունկ կաճի։

4․Կարողանա նշել, որ բայերին օգնող, օժանդակող բառերը ( եմ, ես, է, ենք, եք, են, էի,
էիր, էր, էինք, էիք, էին) կոչվում են օժանդակ բայեր։
Թեմատիկ պլանավորում

Դաս 210. Կացին ախպեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Ի՞նչ տեսավ բնագրի հերոսը գյուղում:


2. Ինչը զարմացրեց գյուղի բնակիչներին:
3. Ի՞նչ պատահեց նրանից հետո, երբ գյուղացիք գնեցին կացինը: Ինչու՞
չկարողացան ճիշտ օգտագործել կացինը։
4. «Մարդը իր կացինը գոտկից հանեց , փայտը ջարդեց , մանրեց, դարսեց մյուս
կողմ» նախադասությունից դու՛րս գրիր բայերը, ձևափոխի՛ր և օգտագործի՛ր
տարբեր օժանդակ բայերի հետ:
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը
պետք է իմանա․

1. Իմանա , որ տեսավ, որ այդ գյուղի մարդիկ ձեռքով են փայտ կոտրատում ։


2. Իմանա, որ գյուղացիք զարմացան, երբ տեսան, թե մարդը ինչպես կացինը
գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմ։
3. Իմանա,որ կացինը ձեռք բերելուց հետո չկարողացան այն ճիշտ օգտագործել և
մի շարք փորձանքների առաջ կանգնեցին։

Իմանա, որ գյուղացիները նախապես չէին սովորել, թե ինչպես կարելի է


կիրառել կացինը։

Որևէ նոր գործիքով աշխատելուց առաջ պետք է սովորես այն կիրառելու ձևը,
որպեսզի փորձանք չբերես գլխիդ։

Նոր գործ սկսելուց առաջ պետք է պատկերացնես, թե ինչպես ես այն


իրագործելու։ Հանրապտրաստից սկսած գործը դատապարտված է անհաջողության։

4․ Իմանա , որ հանեց ,ջարդեց , մանրեց, դարսեց բառերն են բայեր ։


Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը
պետք է կարողանա․

1. Կարողանա ասել, թե ինչ տեսավ մարդը գյուղում:


2. Կարողանա բացատրել, թե ինչը զարմացրեց գյուղացիներին։
3․ Կարողանա սեփական բառերով պատմել, թե ինչպես գյուղացիներն
օգտագործեցին կացինը։

4․ Կարողանա նախադասությունից դուրս գրել բայերը, ձևափոխել դրանք և


օգտագործել օժանդակ բայերի հետ: Օրինակ, հանել է , ջարդել է, մանրել է,
դարսել է։

Քննարկել աշակերտների առաջարկած օրինակները։


Թեմատիկ պլանավորում

Դաս 211. Կացին ախպեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Ի՞նչ կասեր կացինը գյուղացիներին, եթե լեզու ունենար :

2. Ի՞նչ է նշանակում դարման , կազմիր նախադասություն այդ բառով:

3. Շարունակի՛ր։

եմ-չեմ ենք- էի- էինք-


ես- եք- էիր- էիք-
Է- են- էր- էին-

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար


սովորողը պետք է իմանա․

1. Իմանա, որ կացինը կասեր, թե ցանկացած գործիք կարող է օգտակար լինել,

եթե գիտես նրա հետ վարվելու ձևը, հակառակ դեպքում կարող է վնասել։

2. Իմանա որ դարմանը բույսերի մանրացրած ցողունն է, ծղոտը,

հարդը։ Գյուղացիների հարդը մնացել էր անձրևի տակ։


3. Իմանա, որ չ տառը ավելացնելով օժանդակ բային՝ կարելի է ստանալ ժխտական
ձևը:

եմ-չեմ ենք- չենք էի- չէի էինք-չէինք


ես-չես եք- չեք էիր- չէիր էիք-չէիք
է- չէ են- չեն էր- չէր էին- չէին

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար


սովորողը պետք է կարողանա․

1. Կարողանա պատմել, թե ինչ կասեր կացինը։

2. Կարողանա բացատրել դարման բառի իմաստը:

3․ Կարողանա գրել տրված օրինաչափիկը:


Թեմատիկ պլանավորում

Դաս 218․ Թագուհիներն ու Ալիսը։ Հատկանիշ ցույց տվող բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ալիսը զարմացա՞վ, երբ հայտնվեց Սև և Սպիտակ Թագուհիների միջև։

2․ Թագուհիները ե՞րբ էին թույլ տալիս խոսել աղջկան։

3․ Ի՞նչ քննություն պետք է հանձներ Ալիսը թագուհի դառնալու համար։

4․ ա) Գրի՛ր մեկ բառով։

նուրբ զգացողություն ունեցող - նրբազգաց

քաղցր ուտող -

հարց տալ սիրող -

հայրենիքը սիրող -

առյուծի սիրտ ունեցող -

արդար միտք ունեցող -

բ) Հատկանիշ ցույց տվող այդ բառերը վերագրի՛ր քեզ ծանոթ հեքիաթների


հերոսներին կամ ընկերներին։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ Ալիսն անհամար հրաշքներ էր տեսել այդ օրը և բնավ չզարմացավ, երբ
տեսավ, որ նստած է Սև և Սպիտակ Թագուհիների միջև։

2․ Իմանա, որ Թագուհիներն աղջկան թույլ էին տալիս խոսել միայն այն ժամանակ,
երբ իրեն խոսեցնեն։
3․ Իմանա, որ թագուհի դառնալու համար Ալիսը պետք է հանձներ հատուկ
քննություն։

4. ա) Իմանա, որ հատկանիշ ցույց տվող բառերը պատասխանում են ինչպիսի՞, ո՞ր


հարցերին։

Իմանա, որ քաղցր ուտող, հարց տալ սիրող, հայրենիքը սիրող, առյուծի սիրտ
ունեցող, արդար միտք ունեցող արտահայտությունները կարելի է գրել մեկ բառով՝
քաղցրակեր, հարցասեր, հայրենասեր, առյուծասիրտ, արդարամիտ։

բ) Իմանա, որ հատկանիշ ցույց տվող բառերը կարելի է վերագրել հեքիաթների


հերոսներին կամ ընկերներին ( հատուկ անուններին )։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․ Կարողանա գտնել և ընթերցել դասանյութի համապատասխան հատվածը։

2․ Կարողանա վերարտադրել հարցի պատասխանը՝ օգտվելով դասանյութի


բովանդակությունից։

3․ Կարողանա պատասխանել հարցին՝ օգտվելով դասանյութի բովանդակությունից։

4․ ա) Կարողանա գրել մեկ բառով․

նուրբ զգացողություն ունեցող - նրբազգաց

քաղցր ուտող - քաղցրակեր

հարց տալ սիրող - հարցասեր

հայրենիքը սիրող - հայրենասեր

առյուծի սիրտ ունեցող - առյուծասիրտ

արդար միտք ունեցող – արդարամիտ

բ) Կարողանա իր գրած հատկանիշ ցույց տվող բառերը վերագրել ծանոթ հեքիաթների


հերոսներին կամ ընկերներին։ Օրինակ՝ նրբազգաց Մոխրոտ , հարցասեր Ալիս,
հայրենասեր Արեգ, առյուծասիրտ Մհեր, արդարամիտ Սուրեն։

Քննարկել աշակերտների առաջարկած տարբերակները։


Թեմատիկ պլանավորում

Դաս 219․ Թագուհիներն ու Ալիսը։ Հատկանիշ ցույց տվող բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ի՞նչ ես հասկանում «համբերությունը կորցնել» ասելով։

2․ Սպիտակ Թագուհին ի՞նչն էր համարում բառեր։

3․ Ի՞նչ անսովոր բաներ նկատեցիր պատմվածքում։

4․ Հատկանիշ ցույց տվող ընդգծված բառերը փոխարինի՛ր նրանց հականիշներով։


Ինչպիսի՞ պատմություն ստացվեց։

Քաջ Նազարը տեսավ տգետ հսկաներին և սկսեց վախից դողալ։ Հսկաները կարծեցին,
թե Նազարն ուզում է արմատախիլ անել հաստաբուն ծառը։Նրանք խնդրեցին․

- Ո՜վ խիզախ Նազար, այդքան մի՛ բարկացիր։ Մեր խեղճ ցեղը մի՛ ոչնչացրու։

5․ Գրի՛ր նկարներում պատկերված առարկաների հատկանիշները։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ «համբերությունը կորցնել» նշանակում է՝ այլևս չկարողանալ սպասել,


չդիմանալ, չկարողանալ իրեն զսպել։
2․ Իմանա, որ Սպիտակ Թագուհին այբուբենի տառերը բառեր էր համարում։

3․ Իմանա, որ պատմվածքում անսովոր էր այն, որ Սև և Սպիտակ Թագուհիների


վարքը տարբերվող էր, նրանց իմացած մաթեմատիկան և այբուբենը տարբերվում էին
Ալիսի իմացած մաթեմատիկայից ու այբուբենից։ Ալիսը հայտնվել էր «հրաշքների
աշխարհում»։

4․ Իմանա, որ ինչպիսի՞, ո՞ր հարցերին պատասխանող բառերը հատկանիշ ցույց


տվող բառեր են։

Իմանա, որ հակառակ իմաստ արտահայտող բառերը հականիշ բառեր են։

Իմանա, որ ստացվեց զվարճալի պատմություն։

5․ Իմանա, որ յուրաքանչյուր առարկայի կարելի է վերագրել հատկանիշներ։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․ Կարողանա պատասխանել հարցին՝ օգտվելով էջ 125- ում տեղադրված


բացատրությունից։

2․ Կարողանա, օգտվելով դասանյութի բովանդակությունից, պատասխանել հարցին։

3․ Կարողանա բացատրել, թե հեքիաթում ինչն էր անսովոր։

4․ Կարողանա հատկանիշ ցույց տվող ընդգծված բառերը փոխարինել նրանց


հականիշներով։

Վախկոտ Նազարը տեսավ գիտուն հսկաներին և սկսեց վախից դողալ։ Հսկաները


կարծեցին, թե Նազարն ուզում է արմատախիլ անել բարակ ծառը։Նրանք խնդրեցին․

- Ո՜վ երկչոտ Նազար, այդքան մի՛ բարկացիր։ Մեր հարուստ ցեղը մի՛ ոչնչացրու։

Առաջադրանքը կատարելուց հետո կարողանա նշել, որ ստացվեց զվարճալի


պատմություն։

5. Կարողանա նկարներում պատկերված առարկաներին հատկանիշներ վերագրել։


Օրինակ՝ գեղեցկադեմ աղջիկ, համեղ հաց։
Թեմատիկ պլանավորում

Դաս 220․ Թագուհիներն ու Ալիսը։ Հատկանիշ ցույց տվող բառեր

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․Դու եղար Ալիսին հանդիպած հրաշքների աշխարհում։ Ի՞նչ հրաշքների ես


հանդիպել քո աշխարհում, պատմի՛ր այդ մասին։

2․Ի՞նչ կարող է անել բժիշկը։ Ի՞նչ կարող է լինել խարույկը։ Այդ գործողություններին
վերագրի՛ր հատկանիշներ։

3․Լրացրու՛ օժանդակ բայի բաց թողնված տառը՝ է կամ ե․

պատմում ․ինք, կարդում ․ր, չ․ի գրում, հաշվում ․ին, չ․մ խաղում, հարցնում ․ս,
հանձնում ․ք, չ․նք ասել, գումարում ․ինք, չ․իք կարողանում։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ իր աշխարհն էլ հրաշքներով լի է։ Եթե ուշադիր լինի, կտեսնի, որ


ծաղիկը ծաղկում է, թռչունները ծլվլում են, ծառերը ծաղկում են, բերք տալիս, մայրիկը
ժպտում է, հարազատներն ու մտերիմները հոգատարությամբ են պարուրում իրեն․․․

Քննարկել աշակերտների արտահայտած մտքերը։

2․ Իմանա,որ բժիշկը կարող է բուժել, խարույկը կարող է բոցավառվել։ Իմանա, որ


առարկա ցույց տվող բառերին ( անձ կամ իր ) կարելի է վերագրել հատկանիշներ։
3․ Իմանա էինք, էր, չէի, էին, չեմ, ես, եք, չենք, էինք, չէիք օժանդակ բայերի
ուղղագրությունը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․ Կարողանա պատմել իրեն շրջապատող աշխարհի հրաշալիքների մասին։

2․ Կարողանա ասել, որ բժիշկը կարող է բուժել, իսկ խարույկը կարող է


բոցավառվել ։ Կարողանա բժիշկ և խարույկ բառերին վերագրել հատկանիշներ։
Օրինակ՝հոգատար բժիշկ, բոցավառ խարույկ։

3․ Կարողանա լրացնել օժանդակ բայի բաց թողնված տառը՝ է կամ ե․

պատմում էինք, կարդում էր, չէի գրում, հաշվում էին, չեմ խաղում, հարցնում ես,
հանձնում եք, չենք ասել, գումարում էինք, չէիք կարողանում։
Թեմատիկ պլանավորում

Դաս 225․ Կառլսոնը, որն ապրում էր տանիքում։ Ածական

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Որտե՞ղ և ու՞մ հետ էր ապրում Մանչուկը։

2․ Ինչպիսի՞ն էր Մանչուկը։

3․ Բնագրից ընտրի՛ր և կարդա՛ այն հատվածը, որտեղ հեղինակը նկարագրում է


Կառլսոնին։

4․ Բնագրից գտի՛ր և գրի՛ր տրված գոյականներին համապատասխան հատկանիշ


ցույց տվող բառերը․

ընտանիք, շարժիչ, էակ, մարդուկ, երեկո։

Քո գտած հատկանիշ ցույց տվող բառերն այսուհետ կանվանենք ածական։

Սովորի՛ր «Ածականի երգը»․

Թե ուզում ես իմանալ,

Ինչպիսի՞ն է առարկան,

Ի՞նչ հատկանիշ ունի նա,

Քեզ օգնության միշտ կգա

Ածականը աննման։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ Մանչուկն ապրում էր Ստոկհոլմ քաղաքի մի սովորական փողոցում՝


սովորական տան մեջ՝ հայրիկի, մայրիկի, եղբոր ( Բոսսե ) և քրոջ ( Բետան) հետ։
2․ Իմանա, որ Մանչուկը յոթ տարեկան էր, ուներ երկնագույն աչքեր, կճատ քիթ,
անլվա ականջներ, պատառոտված ծնկներով տաբատ, Մանչուկը մի շատ
սովորական տղա էր։

3․ Իմանա, որ Կառլսոնը մի տարօրինակ էակ է, որն ապրում էր տանիքում, մի


փոքրիկ, հաստլիկ, ինքնավստահ մարդուկ, որ կարողանում է թռչել։ Բավական է
սեղմի իր փորի վրայի կոճակը, որ իսկույն թիկունքում սկսի աշխատել փոքրիկ,
զարմանահրաշ շարժիչը։ Կառլսոնը հրաշալի է ապրում տանիքի իր փոքրիկ
անկյունում։

4․ Իմանա, որ իր գտած հատկանիշ ցույց տվող բառերն անվանում են ածական։ Անգիր


իմանա «Ածականի երգը»։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․ Կարողանա պատասխանել հարցին՝ օգտվելով բնագրի բովանդակությունից։

2․ Կարողանա դասանյութից գտնել Մանչուկին նկարագրող տողերը։

3․ Կարողանա բնագրից ընտրել և կարդալ այն հատվածը, որտեղ հեղինակը


նկարագրում է Կառլսոնին։

4․ Կարողանա բնագրից գտնել և գրել տրված գոյականներին համապատասխանող


հատկանիշ ցույց տվող բառերը։ Օրինակ՝ սովորական ընտանիք, զարմանահրաշ
շարժիչ, տարօրինակ էակ, ինքնավստահ մարդուկ, գարնանային երեկո։

Կարողանա անգիր ասել «Ածականի երգը»։


Թեմատիկ պլանավորում

Դաս 226․ Կառլսոնը, որն ապրում էր տանիքում։ Ածական

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Օգտվելով դասանյութի բովանդակությունից՝ պատմի՛ր Կառլսոնի և Մանչուկի


առաջին հանդիպման մասին։

2․ Ինչու՞ Կառլսոնը և Մանչուկը ընկերացան։

3․ Տրված ածականներից ո՞րը ու՞մ կվերագրես։ Գրի՛ր տետրում։

Նուրբ, հաստլիկ, փոքրիկ, գեղեցիկ, շատակեր, քաղցրասեր, երկարածամ,


քաղաքավարի, երկչոտ։

Հիշի՛ր․

Հատկանիշ ցույց տվող բառը կոչվում է ածական, որը պատասխանում է


ինչպիսի՞ և ո՞ր հարցերին։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ մի պարզ, գարնանային երեկո Մանչուկը, արմունկներով պատուհանին


հենված, դուրս էր նայում, երբ լսեց մի թույլ դռռոց, որն սկսեց ուժեղանալ։ Մանչուկը
նկատեց, որ պատուհանի մոտով ինչ – որ հաստլիկ մարդ էր թռչում։ Դա Կառլսոնն էր,
որն ապրում էր տանիքում, որին Մանչուկը դեռևս չէր ճանաչում։Կառլսոնը
Մանչուկին չափեց զննող հայացքով և շարունակեց թռչել, ապա հետ վերադարձավ,
ավելացրեց արագությունը, Մանչուկի մոտով սլացավ։ Հետո մոտեցավ Մանչուկին և
ողջունեց նրան, նրանք ծանոթացան միմյանց հետ։ Մանչուկն և Կառլսոնը դարձան
մտերիմ ընկերներ։

2․ Իմանա, որ Կառլսոնը և Մանչուկն ընկերացան, քանի որ Մանչուկին հետաքրքրում


էր բարի, հնարամիտ, ուրախ, արկածախնդիր Կառլսոնը, նա ամեն անգամ մի
յուրօրինակ զբաղմունք էր գտնում Մանչուկի համար, Կառլսոնի հետ ժամանակն
արագ ու հետաքրքիր էր անցնում։

3․ Իմանա, որ Կառլոնը հաստլիկ է, փոքրիկ, շատակեր, քաղցրասեր, իսկ Ալիսը՝


նուրբ, գեղեցիկ, երկարածամ, քաղաքավարի, երկչոտ։

Իմանա, որ ինքը հատկանիշներ վերագրեց անձ ցույց տվող գոյականներին։

Իմանա, որ հատկանիշ ցույց տվող բառը կոչվում է ածական, որը պատասխանում


է ինչպիսի՞ և ո՞ր հարցերին։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․ Կարողանա պատմել Կառլսոնի և Մանչուկի առաջին հանդիպման մասին՝


օգտվելով դասանյութի բովանդակությունից։

2․ Կարողանա պատասխանել հարցին՝ օգտվելով դասանյութի բովանդակությունից և


հեքիաթի այլ հատվածների ընթերցումից։

3․ Կարողանա տրված ածականները վերագրել անձ ցույց տվող գոյականներին


( Կառլսոն, Ալիս ) և գրել տետրում։

Ալիս՝ նուրբ, գեղեցիկ, երկարածամ, քաղաքավարի, երկչոտ։

Կառլսոն՝ հաստլիկ, փոքրիկ, շատակեր, քաղցրասեր։


Թեմատիկ պլանավորում

Դաս 227․ Կառլսոնը, որն ապրում էր տանիքում։ Ածական

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ի՞նչ ես կարծում՝ Կառլսոնին բոլո՞րն էին տեսնում, թե՞ միայն Մանչուկը։

2․ Կառլսոնը Մանչուկի ընկերն էր։ Նրան դու բնութագրեցիր, այժմ էլ բնութագրի՛ր քո


ընկերոջը։

3․ Ինչպե՞ս ես կարծում՝ հրաշքներն ու՞մ հետ կարող են պատահել։

4․ Ի՞նչ ընդհանուր հատկանիշներ կարող են ունենալ այս միջատները։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ Կառլսոնին տեսնում էր միայն Մանչուկը, քանի որ Կառլսոնը Մանչուկի


երևակայության արդյունքն էր։

Քննարկել աշակերտների առաջարկած մտքերը։

2․ Իմանա իր ընկերոջը բնութագրող հատկանիշ ցույց տվող բառեր ( օրինակ՝ բարի,


ընկերասեր, հոգատար, հավատարիմ, ուշադիր, ազնիվ)։
3․ Իմանա, որ հրաշքներն ամենուր են, դրանք կարող են պատահել
ամենասովորական ընտանիքներում՝ ամենասովորական մարդկանց հետ։
Հրաշքներին պետք է հավատալ։

4․ Իմանա, թե ինչ ընդհանուր հատկանիշներ կարող են ունենալ մրջյունն ու մեղուն։


Օրինակ՝ վեցոտնանի, ժրաջան, աշխատասեր, փոքրիկ․․․

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․ Կարողանա պատասխանել հարցին ՝ օգտվելով դասանյութի բովանդակությունից։

2․ Կարողանա բնութագրել ընկերոջը։

3․ Կարողանա պատասխանել հարցին՝ հետևելով բնագրի բովանդակությանը։


Կարողանա տեսնել հրաշքներ իրեն շրջապատող աշխարհում։

4․ Կարողանա միջատներին վերագրել ընդհանուր հատկանիշներ։


Թեմատիկ պլանավորում

Դաս 228․ Գորգի տակ։ Ածական

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Որո՞նք էին երևակայական կենդանիները, որտե՞ղ էին ապրում։

2․ Ինչպե՞ս էին նրանք կարողանում գորգի տակ մտնել։

3․ Ինչպե՞ս էր Մերին կերակրում երևակայական կենդանիներին։

4․ Ձիուն ու վագրին բնութագրի՛ր տրված ածականներով․չարաճճի, աշխույժ, համեստ,


խելոք, ժիր, ազնիվ, աչքաբաց, անհանգիստ, պարկեշտ, առաքինի։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ երևակայական կենդանիները վագրն ու ձին էին, ապրում էին


նկարչասենյակում՝ գորգի տակ։

2․ Իմանա, որ նրանք կարողանում էին գորգի տակ «մտնել», քանի որ երևակայական


կենդանիներ էին։

3․ Իմանա, որ Մերին ալբոմի թղթի վրա երևակայական սննդամթերք էր նկարում,


դնում գորգի տակ, կենդանիները «սնվում էին» դրանով։

4․ Իմանա, որ վագրին բնութագրող ածականներն են՝ համեստ, խելոք, ազնիվ,


պարկեշտ, առաքինի, իսկ ձիուն բնութագրող ածականները՝ չարաճճի, աշխույժ, ժիր,
աչքաբաց, անհանգիստ։
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը
պետք է կարողանա․

1․ Կարողանա դասանյութից գտնել համապատասխան տողերը և նշել, որ


երևակայական կենդանիները վագրն ու ձին էին, ապրում էին նկարչասենյակում՝
գորգի տակ։

2․ Կարողանա բնագրից գտնել և կարդալ այն մասին, որ նրանք կարողանում էին


գորգի տակ «մտնել», քանի որ երևակայական կենդանիներ էին։

3․ Կարողանա պատմել այն մասին, որ Մերին ալբոմի թղթի վրա երևակայական


սննդամթերք էր նկարում, դնում գորգի տակ, կենդանիները «սնվում էին» դրանցով։

4․ Կարողանա նշել, որ վագրին բնութագրող ածականներն են՝ համեստ, խելոք,


ազնիվ, պարկեշտ, առաքինի, իսկ ձիուն բնութագրող ածականները՝ չարաճճի,
աշխույժ, ժիր, աչքաբաց, անհանգիստ։
Թեմատիկ պլանավորում

Դաս 233․ Գորգի տակ։Ածական

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Վագրի ինչի՞ն էր պետք ժամացույցը։

2․ Ինչպե՞ս Մերին իրականացրեց վագրի և ձիու՝ անձրևոց ունենալու ցանկությունը։

3․ Առավոտյան ի՞նչ տեսավ Մերին նկարչասենյակում։

4․ Ի՞նչով զբաղվեց Մերին նախաճաշից հետո, երբ մայրիկը մաքրում էր գորգը։

5․ Ի՞նչ եղավ, երբ Մերին մենակ մնաց նկարչասենյակում։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ վագրն ուզում էր ժամացույց ունենալ, որ կարողանա ժամն ասել։

2․ Իմանա, որ Մերին նկարեց անձրևոց, տվեց նրանց, ապա թղթի մեծ կտորի վրա
անձրև նկարեց, դրեց գորգի տակ։

3․ Իմանա, որ առավոտյան, երբ Մերին մտավ նկարչասենյակ, տեսավ, որ սենյակը


ջրով էր լցված, իսկ վագրն ու ձին նստած էին անձրևոցի վրա՝ ինչպես նավակի մեջ։

4․ Իմանա, որ նախաճաշից հետո, երբ մայրիկը մաքրեց գորգը, Մերին նստեց


նկարչասեղանի մոտ ու սկսեց նկարել ձի ու վագր՝ քնած վիճակում։

5․ Իմանա, որ երբ Մերին մենակ մնաց նկարչասենյակում, գորգի տակից ինչ – որ


ձայներ լսեց՝ ձին ու վագրը խռմփացնում էին։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․ Կարողանա բնագրից գտնել և նշել, որ վագրն ուզում էր ժամացույց ունենալ, որ


կարողանա ժամն ասել։
2․ Կարողանա դասանյութից օգտվելով՝ պատմել, որ Մերին նկարեց անձրևոց, տվեց
նրանց, ապա թղթի մեծ կտորի վրա անձրև նկարեց, դրեց գորգի տակ։

3․ Կարողանա բնագրից գտնել և ընթերցել, որ առավոտյան, երբ Մերին մտավ


նկարչասենյակ, տեսավ, որ սենյակը ջրով էր լցված, իսկ վագրն ու ձին նստած էին
անձրևոցի վրա՝ ինչպես նավակի մեջ։

4․ Կարողանա պատմությունից գտնել և ընթերցել, որ նախաճաշից հետո, երբ


մայրիկը մաքրեց գորգը, Մերին նստեց նկարչասեղանի մոտ ու սկսեց նկարել ձի ու
վագր՝ քնած վիճակում։

5․ Կարողանա գտնել համապատասխան տողերը և կարդալ, որ երբ Մերին մենակ


մնաց նկարչասենյակում, գորգի տակից ինչ – որ ձայներ լսեց՝ ձին ու վագրը
խռմփացնում էին։
Թեմատիկ պլանավորում

Դաս 234․ Գորգի տակ։Ածական

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ի՞նչն էր անսովոր այս պատմության մեջ։

2․ ՈՒ՞մ ցանկություններն էր իրականացնում Մերին կենդանիների լեզվով։

3․ Վանդակներում լրացրու՛ այնպիսի տառեր, որ տողերում կարդացվեն գոյականներ,


իսկ ընդգծված սյունակներում՝ կարծր ածականի հոմանիշները։

արա

զն

ուշա

աղան

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ պատմության մեջ անսովորն այն էր, որ Մերին ստեղծել էր մի


երևակայական աշխարհ, որի «բնակիչները» միայն ինքը, ձին և վագրն էին։ Նա
զվարճանում էր, կարողանում էր շատ արագ կողմնորոշվել, թե ինչպես կարելի է
իրականացնել ձիու և վագրի ցանկությունները ( դրանք իրականում իր
ցանկություններն էին )։ Ամբողջ պատմությունը Մերիի ստեղծած «խաղն» էր։

2․ Իմանա, որ Մերին կենդանիների լեզվով իրականացնում էր իր ցանկությունները։

3․ Իմանա, որ կարծր ածականի հոմանիշներն են կոշտ, պինդ բառերը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․ Կարողանա բացատրել, թե ինչն էր անսովոր այս պատմության մեջ։

2․ Կարողանա իր մտքերն արտահայտել այն մասին, որ Մերին կենդանիների լեզվով


իրականացնում էր իր ցանկությունները։

3․ Կարողանա վանդակներում լրացնել այնպիսի տառեր, որ տողերում կարդացվեն


գոյականներ, իսկ ընդգծված սյունակներում՝ կարծր ածականի հոմանիշները։
կ արա պ

ո զն ի

շ ուշա ն

տ աղան դ
Թեմատիկ պլանավորում

Դաս 236. Վիննի Թուխը և Հայտնի Չէ Թե Ով

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Ի՞նչու հանկարծ արթնացավ Վինի Թուխը:

2. Ո՞վ կարող էր լինել ձայն հանողը՝ ըստ Վինի Թուխի։

3. Ո՞վ էր Վինի Թուխի հյուրը։

4. Բնագրից գտի՛ր ածականները , գրիր նրանց հականիշները ։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ Թուխն արթնացավ կասկածելի ձայնից։

2. Իմանա, որ ըստ Թուխի՝ ձայն հանողները կարող են իր ընկերները լինել`Դնչիկը,


Քրիստոֆեր Ռոբինը, Իան։

3. Իմանա, որ Վինի Թուխի հյուրը Վագրն էր։

4. Իմանա, որ ածականները հատկանիշ ցույց տվող բառերն են։ Ածականներն են՝


կասկածելի, տարօրինակ , օտար , դրանց հականիշներն են՝ վստահելի , սովորական
, հարազատ:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա մեկ նախադասությամբ պատասխանել հարցին։

2. Կարողանա ներկայացնել հարցի պատասխանը:


3. Կարողանա պատասխանել հարցին՝ օգտվելով բնագրից:

4. Կարողանա գտնել ածականներն ու գրել դրանց հականիշները:


Թեմատիկ պլանավորում

Դաս 241. Վինի Թուխը և Հայտնի Չէ Թե Ով

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Վինի Թուխի և Վագրի ծանոթությունը ներկայացրու՛ դերային խաղով:

2. Ինչպե՞ս Վինի Թուխը կարողացավ Վագրին քնեցնել հատակին։

3. Հորդ գետակ, փափուկ անկողին, սլացիկ բարդի, մեղրասեր արջ , ճարպիկ վագր
բառակապակցություններց մեկը դարձրո´ւ վերնագիր և հորինի´ր մի պատմություն։

4․ Ինչպե՞ս Թուխը կարողացավ հաղթահարել վախը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ դերային խաղը երկու և ավելի մարդկանց մասնակցությամբ


երկխոսակցության բեմականացումն է, ներկայացումը` համապատասխան
շարժուձևով և արտահայտչականությամբ ։

2. Իմանա, որ Թուխը հարցրեց Վագրին, թե արդյոք նա մեղր սիրում է, իսկ վագրը


պատասխանեց , որ ինքը ամեն ինչ սիրում է։ Վինին եզրակացրեց, որ եթե ամեն ինչ
սիրում է, ուրեմն հատակին քնել էլ կսիրի, իսկ ինքը կպառկի անկողնում ու կքնի։

3. Իմանա,որ բառակապակցության շուրջ կարող է հորինել պատմություն։

4․ Իմանա, որ փոքրերը տարիքի հետ կարողանում են հաղթահարել մանկական


վախերը, հատկապես այն ժամանակ, երբ նրանց կողքին հայտնվում են բարի,
հոգատար ու բարեսիրտ ընկերներ, բարեկամներ։
Իմանա, որ մանկական վախերն անհետանում են, երբ վախն առաջացնող երևույթը
գտնում է իր բացատրությունը։ Պետք է ձգտել բացատրել այն, ինչ տագնապային
իրավիճակ է ստեղծում երեխայի մոտ, և բոլոր անհիմն վախերը կանհետանան։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա դերային խաղով ներկայացնել հերոսների երկխոսությունը:

2. Կարողանա գտնել և վերարտադրել հարցի պատասխանը:

3. Կարողանա հորինել պատմություն:

4․ Կարողանա պատմել, թե ինչն օգնեց Թուխին՝ հաղթահարել վախը։


Թեմատիկ պլանավորում

Դաս 242. Հրաշք բաց ծովում

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Որտե՞ղ էին գտնվում բնագրի հերոսները։


2. Ինչու՞ Պանտագրյուելը ոտքի կանգնեց։
3. Ինչու՞ վախեցան բնագրի հերոսները։
4. Բնագրից դու՛րս գրիր մեկ ընդարձակ նախադասություն և համառոտի՛ր։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ նավաստին և նրա ընկերները լողում էին բաց ծովում։


2. Իմանա, որ Պանտագրյուելը ոտքի կանգնեց՝ տարօրինակ ձայներ լսելով։
3. Իմանա, որ նավաստիները լսեցին ձիու ձայն (խրխնջոց) ու վախեցան:
4. Իմանա, որ ընդարձակ նախադասությունը կազմված է գլխավոր և
երկրորդական անդամներից, համառոտելու համար նախադասության մեջ պետք
է թողնել միայն ենթական ու ստորոգյալը ։
Օրինակ` Դրա մասին ես կարդացել եմ մի հին իմաստուն գրքում:
Ես կարդացել եմ:

Քննարկել աշակերտների բերած օրինակները։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա ասել, որ նավաստին և նրա ընկերները լողում էին բաց ծովում։


2. Կարողանա ասել, որ տարօրինակ ձայն լսեց և ոտքի կանգնեց։
3. Կարողանա մտաբերել և ասել, որ նավաստիները ինչ-որ ձայն՝ ձիու խրխնջոց
լսեցին և վախեցան։
4. Կարողանա մտաբերել և ասել, որ ընդարձակ նախադասությունը կազմված է
գլխավոր և երկրորդական անդամներից, համառոտելու համար
նախադասության մեջ պետք է թողնել միայն գլխավոր անդամները՝ ենթական
ու ստորոգյալը ։
Թեմատիկ պլանավորում

Դաս 243. Հրաշք բաց ծովում

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Ինչու՞էր նավի անձնակազմը խառնվել իրար։


2. Ինչպե՞ս Պանտագրյուելը մեղմեց անձնակազմի անհանգստությունը։
3. Ի՞նչ պատմեց նավապետը անձնակազմին։
4. Ի՞նչ լցրեց Պանտագրյուելը տախտակամածի վրա :
5. Բնագրից դուրս գրել գոյական+ածական բառակապակցությունները:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ նավի անձնակազմը տարօրինակ ձայներ լսեց և վախեցավ։


2. Իմանա, որ Պանտագրյուելը ասաց, որ այդ ձայները սառած խոսքեր են, որոնց
մասին կարդացել է մի հին իմաստուն գրքում:
3. Իմանա, որ նավապետը ասաց, որ չանհանգստանան, իրենք գտնվում են
Սառուցյալ օվկիանոսի այն սահմանում , որտեղ անցյալ ձմեռ կատաղի կռիվ է
եղել : Կռվողների աղաղակներն ու հարվածները, զենքերի շառաչյունը, ձիերի
խրխնջոցը, ճակատամարտի սարսափելի գոռում- գոչունը՝ այդ բոլորը սառել –
մնացել են օդում։ Եկել է գարունը , այդ ձայները կամաց-կամաց հալվում են և
լսելի դառնում:
4. Իմանա, որ Պանտագրյուելը տախտակամածի վրա լցրեց մի բուռ չհալված
խոսքեր, որոնք սառույցի գույնզգույն կտորներ էին։
5․ Իմանա, որ առարկա ցույց տվող բառերը գոյականներ են , իսկ հատկանիշ ցույց
տվող բառերը՝ ածականներ: Օրինակ` կատաղի կռիվ, բաց ծով, չհալված խոսքեր․․․

Առաջարկել աշակերտներին՝ այլ տարբերակներ ասել։


Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը
պետք է կարողանա․

1. Կարողանա պատասխանել , որ տարօրինակ ձայն լսեցին և վախեցան ։


2. Կարողանա պատասխանել, որ Պանտագրյուելը ասաց, որ դրանք սառած
խոսքեր են, որոնց մասին կարդացել է մի հին իմաստուն գրքում ։
3. Կարողանա տեքստից գտնել և ընթերցել հարցին պատասխանող տողերը :
4. Կարողանա ասել, որ Պանտագրյուելը տախտակամածի վրա լցրեց մի բուռ
չհալված խոսքեր , որոնք սառույցի գույնզգույն կտորներ էին:
5. Կարողանա բնագրից դուրս գրել գոյական+ածական կաղապարով
բառակապակցությունները:
Թեմատիկ պլանավորում

Դաս 244. Հրաշք բաց ծովում

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Ի՞նչ գույներ կային սառած կտորների մեջ։


2. Ինչպիսի՞ ձայներ կային հալված կտորների մեջ:
3. Արդյո՞ք խոսքերը կարող են սառչել։
4. Ըստ քեզ ուրախ, հաճելի, բարի խոսքերը սառչելուց ի՞նչ գույն կստանան,
իսկ վիրավորանքն ու վատ խոսքերն ` ի՞նչ գույն :
5. Կա՞ն խոսքեր, որ չէիր ուզենա՝ հալվեն:

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ սառած կտորների մեջ կային կարմիր, կապույտ, դեղին և ոսկեզօծ


խոսքեր:
2. Իմանա, որ հալված կտորների մեջ ռազմի աղաղակներ էին և ձիերի խրխնջոց,
կանանց և տղամարդկանց ձայներ:
3. Իմանա, որ խոսքերն ուղղակի իմաստով չեն կարող սառչել, իսկ
փոխաբերական իմաստով՝ վատ խոսքը, վիրավորանքը կարող է սառել մարդու
սրտում և հուզել նրան՝ մինչև սրտի խորքը։
Չէ՞ որ հայտնի առածն ասում է՝ թրի կտրածը կլավանա, լեզվի կծածը չի
լավանա։
Շատ օգտակար է հետևողական լինել մեր խոսքին․․․
4. Իմանա, որ ուրախ , հաճելի, բարի խոսքերը սառչելուց վառ գույներ
կստանան, իսկ վիրավորանքն ու վատ խոսքերը ` գորշ:

5. Իմանա, որ վիրավորանքն ու վատ խոսքերը մնում են մարդու սրտում, ավելի


հաճախ այդ խոսքերն ասող մարդը չի ուզենա, որ դրանք հալվեն։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա ասել,թե ինչ գույներ կային սառած կտորների մեջ։


2. Կարողանա տեքստից ընթերցել համապատասխան տողերը։
3. Կարողանա սեփական բառերով պատասխանել հարցին։
4. Կարողանա պատկերացնել , թե ինչ գույներ կստանան։
5. Կարողանա արտահայտել սեփական մտքերը:
Թեմատիկ պլանավորում

Դաս 249. Սուտլիկ որսկանը

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Ե՞րբ ու քանի՞ հոգով որսի գնացին ։


2. Ինչպե՞ս էին գնում որսկանները ։
3. Ինչպե՞ս և ի՞նչ որսացին։
4. Ինչո՞վ մորթեցին։
5. Ընդարձակի՛ր նախադասությունները տրված հարցերին պատասխանող
բառերով։
Բադերը լողում են։( Ինչպիսի՞, ինչպե՞ս, որտե՞ղ)
Պառավը եփում էր։(Ինչպիսի՞, ինչը՞, որտե՞ղ)
Որսորդները կերան։(Ո՞ր, ի՞նչ, ինչպե՞ս, որտե՞ղ)

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ ըստ հեղինակի՝ իր հոր կնունքով, մոր ծնունդով, վեր կացան մի օր հինգ
ու վեց հոգով, թրով- թվանքով որսի գնացին։

2. Իմանա, որ սարեր, ձորեր դուզ գնացին , որտեղ որս կար` սուս ու փուս գնացին,
որտեղ ահ էր` կուզեկուզ գնացին։

3. Իմանա, որ հոր ձեռքին կարճ ու երկար , հաստ ու բարակ մի փետ կար , այդ փետով
կրակեցին ու զարկեցին, բադը փռվեց:

4. Իմանա, որ անբերան դանակով բադը մորթեցին ։

5․Իմանա նախադասություններն ընդարձակելու միջոցն ու


առանձնահատկությունները։
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը
պետք է կարողանա․

1. Կարողանա տեքստից գտնել և կարդալ համապատասխան հատվածը:

2. Կարողանա դասանյութից գտնել և վերարտադրել համապատասխան հատվածը ։

3. Կարողանա տեքստից գտնել և կարդալ պահանջվող հատվածը:

4. Կարողանա տեքստից գտնել և կարդալ հարցին պատասխանող հատվածը ։

5․Կարողանա ընդարձակել նախադասությունները տրված հարցերին պատասխանող


բառերով։
Բադերը լողում են։( Ինչպիսի՞, ինչպե՞ս, որտե՞ղ)
Պառավը եփում էր։(Ինչպիսի՞, ինչը՞, որտե՞ղ)
Որսորդները կերան։(Ո՞ր, ի՞նչ, ինչպե՞ս, որտե՞ղ)
Թեմատիկ պլանավորում

Դաս 250․ Սուտլիկ որսկանը

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ո՞վ , ինչի՞ մեջ և ինչո՞վ եփեց փլավը։


2․ Արդյո՞ք որսկանները կշտացան։
3․ Խառնագիր
ա) Վերականգնի՛ր բառերը․
 ահմկա
 կանդա
 տյափ
 ղձինպ
 կրաեր
 ն շ ու չ
բ) Գտի՛ր «ավելորդը» և գրի՛ր նրա հականիշը։
4․ Գրի՛ր մեկ բառով․
Նվեր տալ-
Խղճահարություն զգալ-
Լույս տալ-
Բռի մեջ առնել-
Ելնել դեպի վեր-
Անցք բացել-
5․Ի՞նչ տարբերություն կա երևակայական զվարճալի ստի և սուտ խոսելու մեջ։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․
1. Իմանա, որ անշունչ պառավը կես բրձով անհատակ պղնձի մեջ անկրակ եփեց։

Միսն ու բրինձը գնացին, ջուրը մնաց:

2. Իմանա որ որսից եկած սոված մարդիկ վրա եկան, կերան – կերան , ոչ աչքներն
բան տեսավ , ոչ բերաները բան մտավ :

3. ա) Իմանա խառնագիրը վերականգնելու առանձնահատկությունը․

 ա հ մ կ ա - մահակ
 կ ա ն դ ա - դանակ
 տ յ ա փ - փայտ
 ղ ձ ի ն պ - պղինձ
 կ ր ա ե ր - երկար
 ն շ ու չ – շունչ
բ) Իմանա, որ բոլոր բառերը գոյականներ են, իսկ երկար բառը ածական է, իմանա
բառի հականիշը․
երկար – կարճ։
4․ Իմանա արտահայտությունները մեկ բառերով արտահայտելու միջոցը։
5․ Իմանա, որ երևակայական զվարճալի սուտը ուրախություն, ժպիտ է պարգևում,
տրամադրություն է բարձրացնում, անվնաս է, իսկ ստախոսությունը վնասակար
սովորություն է, կարող է մարդկային հարաբերություններ կործանել։
Հիշի քառատողը․
Սուտ խոսելը լավ բան չէ,
Եթե սուտը կատակ չէ,
Ճիշտը պետք է ճանաչել,
Ճիշտ խոսել ու չամաչել։

Քննարկել աշակերտների առաջարկած տարբերակները։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա պատասխանել մեկ նախադասությամբ՝ օգտվելով դասանյութի


բովանդակությունից ։

2.Կարողանա պատասխանել մեկ նախադասությամբ՝ դասանյութի


բովանդակությունից օգտվելով ։
3. Կարողանա վերականգնել խառնագիրը և գրել երկար բառի հականիշը:

4․ Կարողանա գրել մեկ բառով․


Նվեր տալ-նվիրել
Խղճահարություն զգալ-խղճալ
Լույս տալ-լուսավորել
Բռի մեջ առնել-բռնել
Ելնել դեպի վեր-բարձրանալ
Անցք բացել-ծակել
5․ Կարողանա տարբերել երևակայական զվարճալի սուտը և ստախոսությունը։
Թեմատիկ պլանավորում

Դաս 251. Թե ինչպես Չիպոլինոն խաբեց Մաստինո շանը։ Համառոտ նախադաություն

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Ինչու՞ էր օրը «բոլորովին էլ ոչ գեղեցիկ»։


2. Ի՞նչ պատահեց քավոր Դդումի հետ։
3. Ի՞նչ հրամայեց Լոլիկը և ի՞նչ եղավ հետո։
4. Ինչպիսի՞ն էր Լոլիկը։ Ի՞նչ կարող ես ասել նրա մասին։
5. Տեքստի առաջին հատվածից ընտրի՛ր պարզ ընդարձակ նախադասություն և
ամեն անգամ մի բառ հանելով՝ այնպես համառոտի՛ր, որ ստացվի համառոտ
նախադասություն։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ օրը «բոլորովին էլ ոչ գեղեցիկ» էր, որովհետև պարոն Լոլիկը շատ


էր բարկացած, աջ ու ձախ հրամայում էր, կարգադրություններ անում։
2. Իմանա, որ պարոն Լոլիկի հրամանով քավոր Դդումին դուրս արեցին տնից,
իսկ նրա տեղը Մաստինո անունով մի հսկա շուն դրեցին։
3. Իմանա, որ Լոլիկը սպառնագին ասաց, որ հիմա բոլոր լակոտները կսովորեն
իրեն հարգել։ Լոլիկը ուզում էր ,որ Դդումը սովորի իր հրամաններին
ենթարկվել, եթե՝ ոչ , ապա բանտում մի հարմար տեղ կճարվի նրա համար։
4. Իմանա, որ Լոլիկը շատ կոպիտ էր, ինքնահավան, անբարեկիրթ։ Նա ուզում էր,
որ բոլորը հարգեն իրեն, բայց իր կարծիքով՝ հարգել նշանակում է՝ վախենալ,
բոլորի հետ խոսում էր արհամարհական տոնով։
5. Իմանա, որ համառոտ նախադասությունը կազմված է լինում միայն գլխավոր
անդամներից՝ ենթակայից և ստորոգյալից։
Իմանա, որ պարզ ընդարձակ նախադասությունից կարելի է ատանալ պարզ
համառոտ նախադասություն։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա ընթերցել տեքստը և հասկանալ, թե ինչու էր օրը «ոչ գեղեցիկ»։


2. Կարողանա նշել, որ այդ «ոչ գեղեցիկ» օրը Դդումին դուրս վռնդեցին տնից։
3. Կարողանա գտնել տեքստի այն հատվածը, որտեղ Լոլիկը սպառնագին
հայտարարություն է անում։
4. Կարողանա բնութագրել Լոլիկին՝ ըստ նրա կատարած աշխատանքի, նրա
վերաբերմունքի, պահվածքի։
5. Կարողանա պարզ ընդարձակ նախադասությունը դարձնել համառոտ
նախադասոթյուն։
Մի բոլորովին ոչ գեղեցիկ օր չորս Վարունգ լծած իր կառքով ժամանեց պարոն
Լոլիկը։
Մի ոչ գեղեցիկ օր չորս Վարունգ լծած իր կառքով ժամանեց պարոն Լոլիկը։
Չորս Վարունգ լծած իր կառքով ժամանեց պարոն Լոլիկը։
Վարունգ լծած իր կառքով ժամանեց պարոն Լոլիկը։
Իր կառքով ժամանեց պարոն Լոլիկը։
Ժամանեց պարոն Լոլիկը։
Ժամանեց Լոլիկը։
Թեմատիկ պլանավորում

Դաս 252․ Թե ինչպես Չիպոլինոն խաբեց Մաստինո շանը։ Համառոտ


նախադասություն

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1. Չիպոլինոն ինչու՞ էր ցանկանում օգնել Մաստինոյին։


2. Հեղինակն ինչպե՞ս է նկարագրում փողոցի շոգը։
3. Ի՞նչ մտածեց Չիպոլինոն և ի՞նչ հնարամտությամբ խաբեց շանը։
4. Ինչու՞ էր նա ուզում դաս տալ Լոլիկին ու Մաստինոյին։
5. Դու տեսնում ես Արայի նկարը նախադասությունների գծապատկերում։
Կազմի՛ր համառոտ նախադասություն Արա բառով։ Ընդարձակի՛ր
երկրորդական անդամներով՝ գծապատկերի վանդակների թվին
համապատասխան։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․
1. Իմանա, որ ամառային շոգ օր էր։ Չիպոլինոն նկատեց, որ շունը շոգից նվաղում
(սաստիկ թուլանում) է։ Նա ցանկանում էր օգնել շանը, որ քավոր Դդումը
կարողանա իր տուն վերադառնալ։
2. Իմանա, որ հեղինակը նկարագրում է շոգը հետևյալ կերպ՝ արևն այնպես սկսեց
այրել, որ փողոցում նույնիսկ քարերը քրտնեցին։
3. Իմանա, որ Չիպոլինոն մտածեց․ «Ես Չիպոլինոն չլինեմ, եթե դրա գլխին մի
փորձանք չբերեմ»։ Նա մի շիշ ջուր լցրեց և ավելացրեց այն սպիտակ
դեղափոշուց, որ անքնության դեմ ընդունում էր վարպետ Խաղողի կինը։ Շունը
խմելով ջուրը՝ ընկավ ու քնեց։ Չիպոլինոն շալակեց շանն ու ազատեց քավոր
Դդումի տան տարածքը հսկողությունից։ Ծերուկի դեմքն աննկարագրելի
ուրախություն էր արտահայտում։

4. Իմանա, որ Չիպոլինոն ամբողջ հոգով խղճում էր ծարավից տանջվող շանը,


բայց նրան դուր չէր գալիս այն արհեստը, որով զբաղվում էր Մաստինոն, բացի
դրանից, ուզում էր մի անգամ էլ դաս տալ պարոն Լոլիկին։ Լոլիկը բռնի ուժով
դուրս էր վռնդել քավոր Դդումին իր տնից, շանն էլ դրել էր, որ հսկի, այդ ամենը
Չիպոլինոյին բոլորովին դուր չէր գալիս։
Իմանա, որ անգամ բույսերի թագավորությունում պայքարում են արդարության
համար ու հաղթում։
5. Իմանա համառոտ նախադասությունը ընդարձակել երկրորդական
անդամներով։ Իմանա գծապատկերի վանդակներին համապատասխան
հարցերի պատասխանները։
Արան գնաց։
Խելացի Արան գնաց։
Խելացի Արան գնաց դպրոց։
Խելացի Արան շտապելով գնաց դպրոց։
Քննարկել այլ տարբերակներ։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա ասել, որ Չիպոլինոյի՝ Մաստինոյին օգնելու նպատակը քավոր


Դդումին իր տուն վերադարձնելն էր։
2. Կարողանա նկարագրել փողոցի սաստիկ շոգը։
3. Կարողանա պատմել Չիպոլինոյի մտադրության մասին։
4. Կարողանա տեքստից գտնել և կարդալ այն հատվածը,որտեղ նշված է, թե ինչու
էր Չիպոլինոն ուզում դաս տալ Լոլիկին ու Մաստինոյին։
5. Կարողանա ըստ գծապատկերի կազմել համառոտ նախադասություն և
ընդարձակել երկրորդական անդամներով։
Թեմատիկ պլանավորում

Դաս 257․ Էլիզաբեթը հանդիպում է Բոբոյին։ Ենթակա և ստորոգյալ

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջները


կատարելու համար։

1. Որտե՞ղ հայտնվեց աղջիկը և ի՞նչ արտասավոր բաներ տեսավ։


2. Ինչպե՞ս ծանոթացան Էլիզբեթն ու Բոբոն։
3. Ի՞նչ հարց էր հետաքրքրում Բոբոյին։
4. Քո կարծիքով՝ ի՞նչ կպատասխանի այդ հարցին Էլիզաբեթը։
5. Դու ի՞նչ կպատասխանես այդ հարցին։ Մեկնաբանի՛ր։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ աղջիկը հայտնվեց անտառում և ճանապարհի եզրին տեսավ մի


աներևակայելի ծառ։ Ծառի մեջ մի փչակ էին փորել և մի փոքրիկ սրճարան
բացել, որը կոչվում էր ՝ «Ուզում ես հավատա, ուզում ես՝ ոչ»։

2. Իմանա, որ Էլիզաբեթը շրջելով անտառում՝ տերևների արանքում նկատեց մի


փոքրիկ դեմք, որն իրեն էր նայում։ Դա փոքրիկ մարդուկ էր, որը բարակ
ճղճղան ձայնով սկսեց խոսել։ Այդպես ծանոթացան Էլիզաբեթն ու Բոբոն։
3. Իմանա, որ Բոբոյին հետաքրքրում էր, թե Էլիզաբեթը ծառեր կտրու՞մ է։
4. Իմանա, որ Էլիզաբեթը կպատասխանի, որ ինքը երբեք ծառ չի կտրի։
5. Իմանա, որ ծառ կտրել՝ նշանակում է մեծ վնաս հասցնել բնությանը,
մարդկանց, քանի որ ծառերը արտադրում են թթնածին, մաքրում են մթնոլորտը
վտանգավոր նյութերից։ Ծառ կտրելով՝ վնասում ենք նաև անտառի
կենսաբազմազանությանը։
Պետք է լինենք բնության բարեկամ։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա ասել աղջկա հայտնվելու վայրը, որտեղ նա հանդիպեց


արտասավոր սրճարանի՝ ծառի փչակում։
2. Կարողանա նկարագրել Էլիզաբեթի և Բոբոյի անսպասելի հանդիպումը, երբ
նրանք ծանոթացան։
3. Կարողանա նշել, որ Բոբոյին հետաքրքրում էր, թե Էլիզաբեթը ծառ կտրու՞մ է։
4. Կարողանա կռահել, թե ինչ կպատասխանի Էլիզաբեթը Բոբոյի հարցին։
5. Կարողանա արտահայտել իր կարծիքը ծառերի նշանակության մասին՝
կարևորելով բնապահպանությունը, մթնոլորտի մաքրությունը և մարդկանց
առողջությունը։
Թեմատիկ պլանավորում

Դաս 258․ Էլիզաբեթը հանդիպում է Բոբոյին։ Ենթակա, ստորոգյալ

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջները


կատարելու համար։

1. Ի՞նչ էր արգելել Գլոգո պապիկը մարդուկին և ինչու՞։


2. Ըստ Էլիզաբեթի՝ ինչպիսի՞ն են թզուկները։ Դու՞ էլ ես այդ կարծիքին։
3. Ի՞նչ կարելի է ասել Էլիզաբեթի բնավորության մասին։ Տեքստի ո՞ր տողերն են
օգնում պատասխանել այդ հարցին։
4. Ի՞նչն էր սարսափելի՝ ըստ Էլիզաբեթի և ինչու՞։
5. ա․ Կարդա՛ և սովորի՛ր ենթակայի և ստորոգյալի մասին։
բ․ Կազմի՛ր նախադասություն, ընդգծի՛ր ենթական և ստորոգյալը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ Գլոգո պապիկն արգելել էր մարդուկին խոսել մարդկանց հետ։ Նա


մարդկանց համարում էր թշնամիներ, որովհետև նրանք ոչնչացնում են
ծառերը, կտրատում անտառները, իսկ դա նշանակում է, որ կործանում են
թզուկների աշխարհը։
2. Իմանա, որ ըստ Էլիզաբեթի՝ թզուկները շատ բարի ու դաստիարակված
ժողովուրդ են։ Ասի իր կարծիքը թզուկների մասին՝ինքն է՞լ է համամիտ , որ
թզուկները բարի են ու դաստիարակված։
3. Իմանա, որ Էլիզաբեթը բարի է, հոգատար, հարգում է փոքրերին, ուշադիր է,
համբերատար։ Նրա բարությունը երևում է հետևյալ տողերից
-Վայ՜, ինչ հրաշալի է։ Նա հավանաբար, այնքան մեծ է, որքան այս ծառերը։
-Ի՜նչ զարմանալի անտառ է։Ուրախ եմ այստեղ գալուս համար։
-Ի՜նչ գեղեցիկ անուններ են՝ Բոբո և Գլոգո։

4. Իմանա, որ Էլիզաբեթի համար սարսափելի էր այն, որ թզուկները մեկը մյուսի


հետևից սկսել են կորչել, երբ մարդիկ սկսել են անտառները կտրատել։
Էլիզաբեթի մտքով այդ բանը երբեք չէր անցել։

5. ա․ Իմանա, որ ենթական պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր


հարցերին։
Իմանա, որ ստորոգյալը պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում
հարցերին։
բ․ Էլիզաբեթը (ո՞վ) անտառում հանդիպում է (ի՞նչ է անում) Բոբոյին։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա վերարտադրել Գլոգո պապիկի ասածը, որ մարդիկ ոչնչացնում են


անտառը, կտրատում են ծառերը, որը տանում է կործանման։
2. Կարողանա նկարագրել թզուկներին՝ ըստ Էլիզաբեթի։
3. Կարողանա նկարագրել Էլիզաբեթին՝ համապատասխան տողերն ընթերցելով։
4. Կարողանա ասել, որ Էլիզաբեթի համար սարսափելի էր թզուկների
անհետանալը։
5. ա․ Կարողանա տարբերակել ենթակայի և ստորոգյալի
առանձնահատկությունները։
բ․ Կարողանա կազմել նախադասություն, ընդգծել ենթական և ստորոգյալը։
Թեմատիկ պլանավորում

Դաս 259․ Էլիզաբեթը հանդիպում է Բոբոյին։ Ենթակա և ստորոգյալ

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջները


կատարելու համար։

1. Այս պատմությունը ստեղծելով՝ հեղինակն ի՞նչ նպատակ է հետապնդում։


2. Այս պատմության մեջ ի՞նչն էր իրական և ի՞նչն՝արտասովոր։
3. Ի՞նչ ես հասկանում՝ յուրային ասելով։
4. ա․ Տրված գոյականների համար ընտրի՛ր համապատասխան բայերը և
կազմի՛ր նախադասություններ(սլանալ, սավառնել, բողբոջել, կարդալ,
թռչկոտել)։
ա․ավտոմեքենա, բ․ծառ
բ․ Ընդգծի՛ր կազմած նախադասությունների ենթական և ստորոգյալը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1. Իմանա, որ հեղինակը ցանկանում է թզուկի միջոցով հայտնել իր


անհանգստությունը անտառների և այնտեղ բնակվող բոլոր կենդանի էակների
ոչնչացման մասին։

2. Իմանա, որ այս պատմության մեջ իրականը անտառն էր, որը կտրատվում է


մարդկանց կողմից, աղջիկը։
Իմանա, որ արտասովորը թզուկներն են, որոնք ապրում են անտառում և
շփվում մարդկանց հետ։
3. Իմանա, որ յուրային նշանակում է՝ կողմնակից, համախոհ, ազգական։
Իմանա, որ հնում մեկի մասին խոսելիս կարող էին ասել․«Յուր այգին է՝ ինչ
ուզի, կտնկի»։ Այսօր մենք ասում ենք․ «Իր այգին է՝ ինչ ուզի, կտնկի»։
4․ ա․ Իմանա, որ ավտոմեքենա գոյականի հետ կարելի է ընտրել սլանալ բայը, իսկ
ծառը գոյականը՝ բողբոջել բայի հետ։

բ․ Ավտոմեքենան սլանում է անտառի մոտով։


Պապիկի այգու ծառերը բողբոջել էին։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1․ Կարողանա բացատրել, որ հեղինակը ցանկանում է թզուկի միջոցով


հայտնել իր անհանգստությունը անտառների և այնտեղ բնակվող բոլոր
կենդանի էակների ոչնչացման մասին։
Անտառներ հատելով՝ մարդկությունը ոչնչացնում է նաև
կենսաբազմազանությունը։ Դա մեր դարաշրջանի ամենածանր աղետներից
մեկն է։ Մենք պետք է ձգտենք պահպանել բնական պաշարները՝
հարստացնելով անտառները բույսերով ու կենդանիներով։
2․ Կարողանա նշել, թե տեքստում որն է իրականը, որը՝ ոչ։
3․ Կարողանա նշել, որ յուրային նշանակում է՝ կողմնակից, համախոհ,
ազգական։

4․ ա․Կարողանա տրված գոյականների համար ընտրել համապատասխան


բայերը և կազմել նախադասություններ (սլանալ, սավառնել, բողբոջել, կարդալ,
թռչկոտել)։

ա․ավտոմեքենա, բ․ծառ
բ․ Կարողանա ընդգծել կազմած նախադասությունների ենթական և
ստորոգյալը։
Թեմատիկ պլանավորում

Դաս 266․ Հարցեր։ Բառիմաստ

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջները


կատարելու համար։

1. Ի՞նչ հարցեր էր տալիս ինքն իրեն բանաստեղծության հերոսը։


2. Ինչպե՞ս էր հերոսը պատասխանում ինքն իրեն տված հարցերին։
3. Ի՞նչն էր կարևոր հերոսի համար։
4. Ի՞նչ էր ուզում ասել հեղինակը, երբ ասում է, որ պատասխանում է որպես
տղամարդ։
5. Ինչո՞վ է մարդը տարբերվում այլ կենդանի էակներից։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար


սովորողըպետք է իմանա․

1. Իմանա, որ բանաստեղծության հերոսն ինքն իրեն հարցեր էր տալիս։

-Ինչու՞ են կոչում հովազին հովազ։


-Ինչու՞ են կոչում լուսանին լուսան։
-Ինչու՞են ասում կովի կաթին կաթ։
2. Իմանա, որ բանաստեղծության հերոսը պատասխանում է ինքն իրեն տված
հարցերին։

Հարց -Ինչու՞ են կոչում հովազին հովազ։

Պատասխան -Պարզ է՝ նման է հովի վազեվազ։

Հարց -Ինչու՞ են կոչում լուսանին լուսան։

Պատասխան - Պարզ է՝ ցատկում է քաջ լույսի նման։

Հարց -Ինչու՞են ասում կովի կաթին՝ կաթ։

Պատասխան -Որովհետև նա գալիս է կաթ-կաթ։

3. Իմանա, որ հերոսի համար կարևոր է՝ միտքը միշտ շարժի։


4. Իմանա, որ հեղինակը ուզում է ասել, որ հերոսը ինքն իրեն տված հարցերին
պատասխանում է, ինչպես տղամարդ,այսինքն՝ առանց վախենալու բարդ
հարցերից, դժվարությունից՝ ցույց տալով իր ուժը։
5. Իմանա, որ մարդը տարբերվում է այլ կենդանի էակներից նրանով, որ
կարողանում է մտածել։ Միայն մարդը ունի երևակայություն և կարող է
պատկերացնել ու ստեղծել այն, ինչ դեռևս չկա։ Այսպես է ստեղծվել մեր
զարմանահրաշ աշխարհը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է կարողանա․

1. Կարողանա գտնել բանաստեղծության հերոսի հարցերը, որոնք տվել է ինքն


իրեն։
2. Կարողանա բանաստեղծությունից առանձնացնել հարցերի պատասխանները
և անգիր ասել։
3. Կարողանա բանաստեղծության վերջին քառատողի մեջ կարդալ, որ հերոսի
համար կարևոր է՝ միտքը միշտ շարժել։
4. Կարողանա սեփական բառերով նկարագրել տղամարդուն, թե ինչ
հատկանիշներով պետք է օժտված լինի, որ կարողանա պատասխանել ինքն
իրեն տված բարդ հարցերին։
5. Կարողանա պատասխանել հարցին սեփական բառերով։
Թեմատիկ պլանավորում

Դաս 267․ Գիրքը հրաշք է՝ քնած լինես, թե արթուն

Հարցեր և առաջադրանքներ առարկայի չափորոշչային միջին պահանջների


կատարումը ստուգելու համար։

1․ Ի՞նչ նկատեց հեղինակը, երբ մի օր ուզում էր վերցնել «Փոքրիկ իշխանը» գիրքը։

2․ Ի՞նչ երազ տեսավ տղան։

3․ Ի՞նչ ասաց Շվեյկը Գոռին։

4․ Ո՞ր մոլորակների վրա էր հայտնվում Գոռը։

5․ Ինչու՞ Փոքրիկ իշխանը չէր կարողանում գնալ, օրինակ, «Կառլսոնը, որն ապրում էր
տանիքում» մալորակի վրա։

6․ Տղան որտե՞ղ գտավ իր գիրքը։

7․ Ի՞նչ է սովորեցնում պատմությունը։

Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը


պետք է իմանա․

1․ Իմանա, որ մի օր, երբ հեղինակը ուզում էր կարդալ «Փոքրիկ իշխանը» գիրքը,


տեսավ, որ այն անհետացել է գրասեղանի վրայից։

2․ Իմանա, որ տղան երազում հայտնվեց գրքերի տիեզերքում։ Այնտեղ տեսավ գրքերի


անուններով մոլորակներ։
3․ Իմանա, որ Շվեյկն ասաց, որ Գոռն իրեն շուտ կարդա, վերջացնի, ինքն արդեն
հոգնել է կիսատ մնալուց։

4․ Իմանա, որ Գոռը հայտնվում էր «Փոքրիկ շրջմոլիկը», «Վինի Փուխը և բոլորը,


բոլորը», «Ոսկե բանալին , կամ Բուրատինոյի արկածները», «Չիպոլինոյի
արկածները», «Գանձերի կղզին» և այլ մոլորակների վրա։

5․ Իմանա, որ Փոքրիկ իշխանը չէր կարողանում գնալ «Կառլսոնը, որն ապրում էր


տանիքում» մոլորակի վրա, քանի որ չէր կարդացել այդ գիրքը, նա կարող էր լինել
միայն այն մոլորակների վրա, որոնց գրքերը կարդացել է։

6․ Իմանա, որ առավոտյան տղան «Փոքրիկ իշխանը» գիրքը գտավ իր գրասեղանին


դրված։

7․ Իմանա, որ պատմությունը սովորեցնում է, որ սկսած գործը չպետք է կիսատ


թողնել, անհրաժեշտ է ավարտին հասցնել ։
Հարցերին պատասխանելու կամ առաջադրանքները կատարելու համար սովորողը
պետք է կարողանա․

1․ Կարողանա դասանյութից գտնել և ընթերցել համապատասխան հատվածը և ասել,


որ մի օր, երբ հեղինակը ուզում էր կարդալ «Փոքրիկ իշխանը» գիրքը, տեսավ, որ այն
անհետացել է գրասեղանի վրայից։

2․ Կարողանա ասել, որ հեղինակը երազում հայտնվեց գրքերի տիեզերքում և այնտեղ


տեսավ գրքերի անուններով մոլորակներ։

3․ Կարողանա դասանյութից գտնել և կարդալ, որ Շվեյկը Գոռին ասաց, որ շուտ


կարդա իրեն, վերջացնի, ինքն արդեն հոգնել է կիսատ մնալուց։

4․ Կարողանա դասանյութից գտնել և կարդալ, որ Գոռը հայտնվում էր «Փոքրիկ


շրջմոլիկը», «Վինի Փուխը և բոլոր, բոլորը», «Ոսկե բանալին կամ Բուրատինոյի
արկածները», «Չիպոլինոյի արկածները», «Գանձերի կղզին» և այլ մոլորակների վրա։

5․ Կարողանա տեքստից գտնել և ասել, որ Փոքրիկ իշխանը չէր կարողանում գնալ


«Կառլսոնը, որն ապրում էր տանիքում» մոլորակի վրա, քանի որ չի կարդացել այդ
գիրքը, նա կարող է լինել միայն այն մոլորակների վրա, որոնց գրքերը կարդացել է։

6․ Կարողանա դասանյութից գտնել և նշել, որ առավոտյան տղան «Փոքրիկ իշխանը»


գիրքը գտավ իր գրասեղանին դրված։

7․ Կարողանա բացատրել, որ պատմությունը սովորեցնում է, որ սկսած գործը չպետք


է կիսատ թողնել, պետք է ավարտին հասցնել։

You might also like