You are on page 1of 6

Դասի վերլուծություն

Դասրանը`2-րդ
Առարկան` Մայրենի
Դասի թեման`«Ժողովուրդն իմաստուն է» թեմայի ամփոփում, «Ճուտիկը»,
հատկանիշ ցույց տվող բառեր:
Դասի տեսակը`համակցված
Օգտագործվող մեթոդներ` զրույց, հարց ու պատասխան, «Բառ-բանալի»,
«Ուղղորդված ընթերցանություն», «Նամակներ», «Պոպ կորն»:
Օգտագործվող միջոցներ` դասագրքերով ապահովվածություն,
համապատասխան պաստառ «Նամակներ» մեթոդական հնարի համար:
Դասի նպատակներն ու խնդիրները`
Կրթական` կրկնել առածներ, հանելուկներ, շուտասելուկներ, սուտասելուկներ և
այլն, գիտելիքներ փոխանցել հատկանիշ ցույց տվող բառերի վերաբերյալ,
նորածանոթ բառերի ուղղագրության ուսուցում, հասկանալով և անսխալ
ընթերցանության ուսուցում:
Դաստիարակչական` սերմանել լինել համեստ, ճիշտ գնահատել սեփական
հնարավորությունները, լինել օգնող ու հոգատար:
Զարգացնող` արագ կողմնորոշվելու կարողություններ, ստեղծագործելու,
երևակայելու կարողությունները:
Դասը նախատեսված է իրականացնել երկու դասաժամով:

Դասի ընթացքը.

Կատարեցինք անցած թեմայի ամփոփում, հնչեցրինք հետևյալ հարցերը.

-Ի՞նչ հանելուկներ գիտենք:

-Ի՞նչն է, ի՞նչը

Ինչքան լցնես՝ կփոքրանա,

Ինչքան վերցնես` կմեծանա:

-Կա մի հսկա կենդանի

Որքան բարձես`կտանի,

Նրա քիթը կախ է միշտ,


Գուցե նա էլ ունի վիշտ:

-Ի՞նչ դարձվածքներ գիտենք, տվեք յուրաքանչյուրի բացատրությունը:

-Բերանը ջուր առնել-լուռ մնալ, չխոսել:

-Ուս-ուսի որ տանք, սարեր շուռ կտանք- միասնական լինելով շատ բանի


կարելի է հասնել:

-Հինգ մատի պես գիտենալ- շատ լավ ճանաչել:

-Ի՞նչ խնդուկներ գիտեք:

-Այդ ի՞նչ ես անում.

-Բարձրանում եմ ծառը`

Խնձոր ուտելու:

-Բայց դա ընկուզենի է:

-Ոչի՛նչ, խնձորը գրպանումս է:

-Ի՞նչ շուտասելուկներ ու սուտասելուկներ գիտեք:

-Այծին այցի գնաց ձին,

Առանց ձիու մնաց Արծվին:

-Ես ունեմ մի հայելի

Արմանք-զարմանք նայելի,

Երբ նայում եմ ես նրան,

Գլխիվայր է ամեն բան,

Պետք է կանգնեմ գլխի վրա,

Որ ամեն բան իր տեղը գա:

Եվս մեկ անգամ կրկնել, որ ժողովուրդն իմաստուն է, և ցանկացած


ժողովրդական խոսքի հիմքում ընկած է որևէ ճշմարտություն:

Նոր նյութի հաղորդում

Խթանման փուլում

Կիրառեցինք «Բառ-բանալի» փոխներգործուն մեթոդական հնարը:


Գրատախտակին գրեցինք ճուտիկ, հավիկ, փիսիկ, գոռոզ և հոգատար բառերը:
Սովորողներին առաջարկեցինք նայելով և կիրառելով գրատախտակին գրված
բառերով կազմել փոքրիկ հեքիաթ։ Հնչեցին հետևյալ պատասխանները.

-Ճուտիկը հավիկի ձագուկն է, ձագուկը հոգատար է, իսկ փիսիկը գոռոզ է:

-Հավիկը գոռոզ է և հոգատար, իսկ ճուտիկն ու փիսիկը ընկերներ են:

-Հավիկը, փիսիկը և ճուտիկը ապրում են միասին:

Իմաստավորման փուլ

Գրքերը փակ վիճակում կարդացինք բնագրի վերնագիրը և առաջին ընթերցումը


կատարեցինք մենք (ուսուցչի խորհրդով):

Բացեցինք դասագրքերը, էջ 48, բնագիրը կարդացինք շարունակելով, ապա


հատվածաբար: «Ուղղորդված ընթերցաանության» ժամանակ աշակերտներից
յուրաքանչյուրը կարդում էր մեկ պարբերություն և փորձում նկարագրել ու
մեկնաբանել կարդացած հատվածում կատարվող դեպքերը: Օրինակ՝

Լինում է, չի լինում` մի պստիկ ճուտիկ: Ա՛յ, այսպիսի ճուտիկ: Բայց նա


կարծում էր, թե ինքը մեծ, շա՜տ մեծ է: Երբ ման էր գալիս բակում, փքվում էր,
գլուխը բարձր պահում:

Պատասխան.

-Մի փոքրիկ ճուտիկ է լինում, ով իրեն մեծ էր կարծում և միշտ քայլում էր գլուխը
բարձր:

Մեկնաբանելով ընթերցանությունից հետո հնչեցրինք հետևյալ հարցերը.

-Ովքե՞ր էին հեքիաթի գլխավոր հերոսները:

-Ինչպիսի՞ն էին ճուտիկը, հավիկը, փիսիկը և աքլորը:

-Ինչու՞ էր հավիկը կերակրում ճուտիկին:

-Ինչու՞ փիսիկը հարձակվեց հավիկի վրա:

-Ինչպե՞ս կուզենք, որ ավարտվի հեքիաթը:

-Եթե փիսիկը քաղցած էր, ապա ինչպե ՞ս կարելի էր նրան կերակրել, որպեսզի
նա հանգիստ թողներ հավիկին:

Կատարեցինք բառային աշխատանք: Դուրս գրեցինք փքվել, գիրուկ նորածանոթ


և որդ, անգամ ուղղագրական արժեք ունեցող բառերը, կազմեցինք
բառակապակցություններ, իսկ ուղղագրական բառերի համար` որպես
ամրապնդում, թվարկեցինք նույն ուղղագրությանը պատկանող բառեր:
Փքվել- ուռել, տռզել, գոռոզանալ

Փքված ճուտիկ, փքված դդում

Գիրուկ- չաղլիկ, թմբլիկ

Գիրուկ տատիկ, գիրուկ հավիկ

Որդ- հորդ, մարդ, զարդ, վարդ

Անգամ- օգուտ, թագավոր, Գևորգ

Հորդ անձրև, ամեն անգամ, այս անգամ, հորդառատ գետ:

Կատարեցինք ֆիզկուլտ դադար. «Սունկ ենք հավաքում, տանձ ենք քաղում»:


Կռանում էինք և գետնից հավաքում սունկ, ձգվում էինք վերև` քաղում տանձ:

Բնագրի շուրջ աշխատանքի ընթացքում սովորողների վերլուծահամադրական


մտածողությունը ձևավորելու նպատակով կիրառեցինք «Նամակներ»
փոխներգործուն մեթոդական հնարը: Գրատախտակին փակցրինք մեծ
պատրաստված ծրարը, որում առկա են բնագրին վերաբերող հարցեր:
Սովորողները մոտեցան և յուրաքանչյուրը ծրարից հանեց մեկ «նամակ»,
կարդաց հարցը և պատասխանեց: Հարցերը հիմնականում գրված էին այնպես,
որ պատասխանը բառացի չլիներ բնագրում, և յուրաքանչյուր հարցի համար
տրվեց հիմնավորում: Ծրարը ներառում էր հետևյալ 10 հարցերը.

1. Մարիկ հավիկը կերակրում էր ճուտիկին, ինչու՞:


2. Ճուտիկն ինչու՞ էր իրեն կարծում մեծ:
3. Ինչու՞ ճուտիկը մնաց ցանկապատի մոտ:
4. Մի անգամ Մարիկ հավիկի վրա հարձակվեց փիսիկը, ինչու ՞:
5. Ի՞նչ կարող էր անել ճուտիկը, երբ փիսիկը հարձակվեց հավիկի վրա:
6. Ինչու՞ էր բարկացել աքլորը:
7. Կարո՞ղ ես ցույց տալ ինչպես էր փքվում ճուտիկը:
8. Հեքիաթից կարդա՛ այն հատվածը, որտեղ երևում է աքլորի բարկությունը:
9. Հեքիաթից կարդա՛ այն հատվածը, որտեղ երևում է Մարիկ հավիկի
հոգատարությունը:
10. Հեքիաթից կարդա՛ այն հատվածը, որտեղ երևում է ճուտիկի գոռոզությունը:

Լեզվական աշխատանք

Կիրառեցի «Պոպ կորն» փոխներգործուն մեթոդական հնարը:


Սովորողներին առաջարկեցինք տարբերակ ունենալու դեպքում, տեղերում
կանգնել և թվարկել, թե ինչպիսին էր ճուտիկը բնագրում, ինչպիսի բառերով էր
նկարագրված: Հնչեցին հետևյալ տարբերակները.

Փոքրիկ, մեծ, դեղին, գոռոզ, վախկոտ, փքված, բարի, խելացի

Տարբերակները լսելուց հետո բացատրեցի, որ այդ բոլոր բառերը, որոնք


նկարագրում էին ճուտիկին, ցույց էին տալիս նրա ինչպիսի լինելը, կոչվում են
հատկանիշ ցույց տվող բառեր: Օրինակ բերեցինք ևս մի քանի առարկաներ,
թվարկեցինք հատկանիշները:

Հաստ գիրք, գեղեցիկ տետր, բարի ուսուցիչ, լավ ընկեր

Ընդգծեցինք, որ հատկանիշ ցույց տվող բառերը պատասխանում են ինչպիսի՞


հարցին:

Կատարեցինք դասագրքի 1, 2 առաջադրանքները` կապված հատկանիշ ցույց


տվող բառերի հետ: Տրվեց տնային աշխատանք՝ 3, 4:

Բարակել-բարակ

Կարմրել-կարմիր

Չորանալ-չոր

Կանաչել-կանաչ

Կշռադատման փուլ

Հնչեցրինք հետևյալ հարցերը.

-Ինչպիսի ՞ն էր ճուտիկը:

-Ինչպիսի ՞ն էր հավիկը:

-Ինչպե ՞ս եք գնահատում ճուտիկի վարքը:

-Ի նչպիսի՞ն էր փիսիկը:

-Ինչպիսի՞ն էր աքլորը։

-Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի եղանակ էր դրսում։

Ինքնավերլուծություն:
Ընտրված մեթոդական հնարները աշակերտներին դուր եկան. նրանք ակտիվ
էին, սակայն հասկացա, որ վերջում հոգնել էին, հաջորդ անգամ կփորձենք
կազմակերպել ավելի թեթև: Դասի ընթացքում ազատ էի ու անկաշկանդ, դա
նկատեց նաև ուսուցիչը, հիմնականում օգնում էր կազմակերպական հարցերում:
Լեզվական հատվածում նպատակի իրագործումը շատ ավելի հեշտ ու սահուն
եղավ, քան բնագրի հատվածում, որովհետը լավ գաղափար ունեին հատկանիշ
ցույց տվող բառերի վերաբերյալ: «Նամակներ» մեթոդական հնարի կիրառումը
շատ արդյունավետ էր, աշակերտներն իրենք էին ծրարից հանում իրենց հարցը
և պատասխանում։ Մեթոդական հնարը նպաստեց վերլուծական, համադրական
ու քննադատական մտածողության ձևավորմանը:

You might also like