You are on page 1of 3

Թեմա 7 - Դարձվածային միավորների կառուցվածքային վերլուծություն,

հիմնական մոտեցումները և հիմնական կաղապարները:

Դարձվածքները տարբեր իմաստային դաշտեր են ընդգրկում: Դրանք մի կողմից ցույց են տալիս


առարկաներ, երևույթներ, գործողություններ և դրանց հատկանիշները, մյուս կողմից արտահայտում
տարբեր զգացմունքներ և դատողություններ այդ առարկաների, երևույթների, գործողությունների և
դրանց հատկանիշների մասին: Ըստ այդմ առաջին դեպքում մենք ունենում ենք բառերին համարժեք
անվանողական արժեք ունեցող ԴՄ-ներ, իսկ երկրորդ դեպքում` հաղորդակցական արժեք ունեցող
նախադասություններ: Եվ այսպես, ըստ նախնական դասակարգման դարձվածքները բաժանվում են
երկու խմբի` արտահայտությունների և նախադասությունների :
Արտահայտություններով կազմված դարձվածային միավորները ևս իրենց հերթին բաժանվում
են երկու խմբի.
1. անվանողական ԴՄ
2. բացականչական և եղանակավորող ԴՄ
Անվանողական ԴՄ-ը հարաբերակից են այս կամ այն խոսքի մասին, հետևաբար օժտված են այդ
խոսքի մասին բնորոշ ձևաբանական առանձնահատկություններով և հանդես են գալիս այդ խոսքի
մասին հատուկ շարահյուսական գործառույթներով: Ըստ այդմ անվանողական արժեք ունեցող ԴՄ-ը
բաժանվում են գոյականական, ածականական, մակբայական և բայական խմբերի` ելնելով իրենց
իմաստային, բառաքերականական և շարահյուսական առանձնահատկություններից: Անհրաժեշտ է
նշել մեկ կարևոր փաստ, այն է` ԴՄ-ը խոսքի մասին պետք է փոխարինի իմաստային առումով,
այսինքն՝ պարտադիր չէ, որ, օրինակ, գոյականական դարձվածքը կազմված լինի միայն գոյականական
բաղադրիչներից կամ ածականական դարձվածքը` միայն ածականներից: Այստեղ կարևորն այն է, թե
տվյալ միավորի միջոցով արտահայտվող հասկացությունը որ խոսքի մասին է հարաբերակից: Այսինքն՝
բաղադրիչների խոսքամասային պատկանելությունը էական չէ, քանի որ ԴՄ-ի իմաստը և գործառույթը
որոշվում է նրա բոլոր բաղադրիչների իմաստների գումարից:

Գոյականական ԴՄ-ը որպես գոյական են հանդես գալիս նախադասության մեջ և ցույց են տալիս
առարկա, անձ, բնության երևույթ և այլն: Ըստ բաղադրիչների քանակի լինում են երկանդամ, եռանդամ
և բազմանդամ: Ամենատարածված կաղապարներից են՝
Ա. Թվական+գոյական - Second Birth – Վերածնունդ, Forty winks – կարճ քուն, Երրորդ աչք –
Խիստ հսկողություն, Հինգերորդ անկյուն – Գոյություն չունեցող բան
Բ. ածական+գոյական- կարմիր ջուր - գինի, եդեմական խնձոր - գայթակղության պատճառ,
առիթ, good egg - բարեսիրտ, ընկերական, լավ մարդ, green meat - բանջարեղեն, կանաչեղեն:
Բազմանդամ կառույցների օրինակներ են՝ Eighteen carat lie – ստոր սուտ, Յոթ ծովի մերան –
Խառնակիչ, չարախոս կին, second bite at the cherry - ինչ-որ բան անելու ևս մեկ փորձ կամ
հնարավորություն, փոթորիկ մի բաժակ ջրում - աղմուկ, հուզմունք, վեճ` չնչին բանի համար:

Ածականական դարձվածքները հարաբերակից են ածականներին, սակայն տարբերվում են


ածականներից նրանով, որ առարկան կամ անձը, նրա հատկանիշները, այսինքն` նրա որակական
կողմը բնութագրում են վերաիմաստավորված ձևով: Նշենք նաև, որ ածականական ԴՄ-ում ածականի
առկայությունը պարտադիր չէ, և գերադաս անդամ կարող է լինել գոյականը կամ դերբայը: Անհրաժեշտ
է փաստել, որ մեծ թվով գոյականական դարձվածքներ կարող են նաև համատեքստից կախված
ածականի արժեք ունենալ և գործածվել ածականաբար:
Ածականական դարձվածքները ևս, գոյականական դարձվածքների նման, բաղադրիչների թվից
ելնելով` լինում են երկանդամ (ջրի գին – շատ էժան, the mutt’s nuts – գերազանց, ամենաշավ որակի),
եռանդամ և բազմանդամ (One over the eight – հարբած, մի արտի ցորեն – իրար ամեն ինչով նման,
հիվանդի համար ջուր բերող - դանդաղաշարժ, կարևոր գործից ուշացող):
Բազմաթիվ են ածականական համեմատական դարձվածքները կազմված as… as, like, նման, պես
կապերով (As cross as two sticks – Վատ տրամադրությամբ, (as) sour as vinegar - քացախի նման թթու. վատ
բնավորության տեր, անբարյացկամ, չարալեզու, (as) sweet as honey/sugar/ nut - մեղրի պես քաղցր
(ուտելիքի մասին). շողոքորթ, քծնող, ոչ անկեղծ, (as) soft as butter- կարագի պես փափուկ. փափուկ
սրտի տեր. թուլակամ, փափկասիրտ, բողկի պես առողջ – շատ առողջ, ինչպես ջրի երկու կաթիլ – իրար
շատ նման):

Մակբայական դարձվածքները մակբայների նման ցույց են տալիս գործողության


հատկանիշները` տեղը, ժամանակը, ձևը, քանակը և այլն, սակայն ի տարբերություն բուն մակբայների`
մակբայական ԴՄ-ը այդ հատկանիշներն առավել պատկերավոր ու արտահայտիչ ձևով են նշում`
խոսքը դարձնելով ավելի իմաստալից ու գունեղ:
Մակբայական ԴՄ-ը, ըստ բաղադրիչների միջև եղած հարաբերությունների, լինում են
միագագաթ, ստորադասական, համադասական և համաստորադասական:
Միագագաթ մակբայական ԴՄ-ը կազմված են մեկ լիիմաստ բառից, որը միշտ տարբեր
հոլովաձևերով դրված գոյական է լինում, և մեկ կամ երկու թերիմաստ բառից, որը կարող է լինել կապ,
կապական բառ կամ նախդիր (in the soup - դժվարին կացության մեջ, in wine -թեթև հարբած, at the
eleventh hour – վերջին պահին):
Ստորադասական մակբայական դարձվածքներն ըստ բաղադրիչների թվի լինում են երկանդամ,
եռանդամ և բազմանդամ (ուտես միս, չուտես մատաղ - երկու քարի արանքում, անելանելի վիճակում),
ընդ որում բաղադրիչների հետ կարող են գործածվել նաև կապեր, կապական բառեր կամ նախդիրներ՝
հայերենում պես և նման, իսկ անգլերենում` like: Մակբայական համեմատություններում մի առարկայի
գործողության հատկանիշը համեմատվում է մյուսի գործողության հատկանիշի հետ` համեմատվող
առարկայի գործողությունն ավելի ընդգծելու, ավելի տպավորիչ դարձնելու նպատակով ( ջրի նման/ պես
- 1. սահուն, վարժ, անգիր (իմանալ, սովորել), like hot cakes – արագ, like forty – ամբողջ ուժով):
Անգլերենում բացի մակբայական համեմատություններից հանդիպում են նաև տարբեր
նախդիրներով կապակցված այլ ստորադասական կառույցներ: Օրինակ. in good bread - կենսական լավ
պայմաններում; լավ պաշտոնում, from soup to nuts - սկզբից մինչև վերջ, on all fours – ոտքով, with an eye
to the loaves and fishes - ինչ-որ բանի, հատկ. շահի, օգուտի ակնկալիքովՃ
Համադասական մակբայական դարձվածքներում առկա են ու/ and շաղկապներով կապակցված
երկու համազոր անդամներ: Ինչպես օրինակ՝ աղ ու հացով - բարեկամաբար, եղբայրաբար (դիմավորել,
ընդունել), over the walnuts and the wine - կտկ. ճաշից հետո զրույցի ժամանակ, աղանդերի` դեսերտի
ժամանակ, up the apples and pears - աստիճաններով դեպի վեր)

Բայական դարձվածքները հարաբերակից են բայ խոսքի մասին: Այստեղ գերադաս անդամը


վերաիմաստավորված բայն է (կամ որևէ հարադիր բայ), որն ամբողջ դարձվածքին
վերաիմաստավորված իմաստ է հաղորդում: Բայական դարձվածքները ևս ըստ բաղադրիչների
քանակի լինում են երկանդամ, եռանդամ և բազմանդամ, իսկ ըստ բաղադրիչների կապակցության`
ստորադասական, համադասական և համաստորադասական: Ամենահաճախ հանդիպող կաղապարը
գոյական+բայ կաղապարն է՝ չամիչ կտրել/ դառնալ - խիստ նիհարել, չորանալ, հյութերը քամել - 1.
չարչարել, տանջել, կենսական ուժից զրկել, ուժասպառ անել 2. կեղեքել, հարստահարել, go beetroot -
բրիտ. խսկց. շփոթմունքից կարմրել, get the cheese - անհաջողության մատնվել, խաբվել:

Անգլերենում բազմաթիվ են նախդիրներով կազմված եռանդամ և բազմանդամ բայական ԴՄ-ը.


beef about the work - գանգատվել, տրտնջալ, weep over/ with an onion - սուտ լաց դնել, կոկորդիլոսի
արցունքներ թափել, turn to jelly - զայրույթից, վախից կամ հոգնածությունից շատ թույլ զգալ, beef up a
program - ավելի լավը դարձնել, Take care of number one – գնահատել, սիրել սեփական «ես»ը:

Ինչպես արդեն նշել էինք, անվանողական ԴՄ-ի հետ մեկտեղ առանձնացվում է դարձվածքների
մի ուրույն խումբ` բացականչական և եղանակավորող դարձվածքներ: Դրանք թեև հարաբերակից են
բառերին, բայց հասկացություններ չեն արտահայտում, այլ արտահայտում են խոսողի տարբեր հույզերն
ու զգացմունքները, նրա վերաբերմունքը արտաքին աշխարհի առարկաների և հենց իր նկատմամբ,
գաղափար տալիս նրա հուզական վիճակի մասին: Այսինքն` այս դարձվածքները չունեն
անվանողական գործառույթ, այլ լեզվում հուզական գործառույթ են կատարում: Հարկ է նշել, որ այս
ենթախմբի դարձվածքները մյուս խմբերի դարձվածքների համեմատությամբ առավել հարուստ են
արտահայտչականությամբ, և բնականաբար, առավել շատ մշակութային տեղեկություն են
պարունակում: Բացականչական և եղանակավորող ԴՄ-ը կարող են արտահայտել. զայրույթ,
վրդովմունք և զարմանք, դժգոհություն, անտարբերություն, հանդիմանություն , նախատինք (քո տունը
շինվի, (զարմանքի, թեթև հորդորանքի արտահայտություն), Ye gods and little fishes! - խսկց.աստված իմ,
այ քեզ բան (զարմանք կամ վրդովմունք արտահայտելուց), Թան էլ չէ` (բրդած) մածուն- ինչ-որ բանի
զուր ակնկալության արտահայտություն, A fine/ nice kettle օf fish! - խսկց. ա¯յ քեզ բան, ա¯յ քեզ օյին,
Don’t care a fig! = A fig for! - խսկց.թքած, Ամոթ լինի կերածդ(ս) կաթին - երբ մեկին նախատում են
ծնողների հույսերը չարդարացնելու` ծնողների ոչ արժանավոր զավակ լինելու համար):

Մյուս ենթախումբը՝ նախադասության կառուցվածք ունեցող հաղորդակցական դարձվածքները


պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի.
1. հաղորդակցական դարձվածք-ասացվածքներ, որոնք խրատական բնույթ ունեն,
2. բուն հաղորդակցական դարձվածքներ, որոնք օգտագործվում են որոշակի իրավիճակ կամ
իրադարձություն նկարագրելու համար:
Այս ենթախմբի դարձվածքները ունեն պարզ (Praise is not pudding - մի բան է գովել խոսքով, այլ
բան` գործով, The grapes are sour - խաղողը խակ է) կամ բարդ (Մինչև աղը հասավ, մատաղը վերջացավ
-ինչ-որ բան ուշացավ, իր նպատակին չծառայեց, We never know the value of water, till the well is dry -
մեկին կամ մի բան կորցնելուց հետո ենք gիտակցում նրա արժեքը) նախադասության կառուցվածք, իսկ
ըստ բնույթի լինում են պատմողական (The first blow is half the battle – Առաջին քայլը գործի կեսն է, Յոթ
կողպեքի տակ է դրել – Գաղտնի է պահում է), հարցական (Can the leopard change its spots? Աղդ է
պակաս, թե՞ մաղդ; Վերին արտի ցորե՞նն ես – ինչու՞ պետք է քեզ բացառիկ արտոնություն տալ, ինչ-որ
մենք ենք, այն էլ` դու), հրամայական (Judge not of men and things at first sight – Մի′ դատիր առաջին
հայացքից, Յոթ չափի′ր, մեկ կտրի′ր – Գործելուց առաջ երկար մտածիր, Never quarrel with your bread and
butter - քեզ կերակրող գործից մի հրաժարվիր), բացականչական (խոսքդ շաքարով/ մեղրով կտրեմ –
կներես, որ ընդհատում եմ, Երկու (զույգ) աչքիս վրա – Համաձայնության նշան):

Այսպիսով, կառուցվածքային տեսակետից վերլուծելիս դարձվածքները բաժանվում են


արտահայտությունների, որոնք ունենում են բառերին համարժեք անվանողական արժեք, և
նախադասությունների, որոնք հաղորդակցական արժեք ունեն: Յուրաքանչյուր խումբը
ենթաբաժանելով՝ վեր հանեցինք առաջին խմբի համար գոյականական, ածականական, բայական,
մակբայական, եղանակավորող և բացականչական դարձվածքներ, երկրորդ խմբի համար
նախադասության կառուցվածք ունեցող հաղորդակցական դարձվածքները:

You might also like