You are on page 1of 2

Դասղեկի ժամ

Դասի թեման՝ Շփման ձևեր և միջոցներ

Դասի նպատակը՝
. Կկարողանան ճիշտ հաղորդակցվել՝ տարբերելով բարեկիրթ և անբարեկիրթ
խոսքը :

.Կձևավորվի հաղորդակցային կարողություն ՝տարբեր իրավիճակներում


օգտագործել հաղորդակցման վայելուչ ձևեր:

.Կհասկանան և կկարևորեն բարեկիրթ հաղորդակցումը:

Անհրաժեշտ նյութեր՝
քարտեր, նկարներ, գունավոր մատիտներ, թղթեր, տիկնիկ:

Դասի ընթացքը՝

ՈՒսուցիչ- Ի՞նչ եք կարծում, երեխանե՜ր, հնարավո՞ր է ,որ մենք դասի


ընթացքում օգնենք մեկին:

Լսել և քննարկել աշակերտների կարծիքները:

Խթանում՝ կանխագուշակման մեթոդ

ՈՒսուցիչ- Այսօր հյուր է գալու մի հերոս, ով շատ է ուզում իմանալ միմյանց


հետ շփվելու ,հաղորդակցվելու բարեկիրթ ձևերի մասին,նա դրա կարիքը շատ է
զգում:

Աշակերտների գուշակությամբ դուրս է բերվում հերոսը:Այդ հերոսը


Բուրատինոն էր:

Բուրատինոն ընկեր է փնտրում: Նա չգիտի ինչպես են մարդիկ իրար հետ


հաղորդակցվում:

ՈՒսուցիչ- Ո՞վ է ուզում օգնել Բուրատինոյին:

Բոլոր աշակերտները ցանկություն են հայտնում օգնելու:

Բաժանվում են խմբերի և յուրաքանչյյուր խումբ տարբեր ձևերով փորձում է


օգնել հերոսին: Առաջին խումբը դերային խաղով ներկայացնում է բանավեճ ,
կռիվ: Երկրորդ խումբը պատրաստում է բացիկներ,նվերներ: Երրորդ խումբը
ստեղծում է գանձատուփ, գրում է բարեկիրթ բառեր և արտահայտություններ:
Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է իր աշխատանքը:

Բուրատինոյին երկրորդ և երրորդ խմբերի աշխատանքները դուր են գալիս:


Նրան դուր չի գալիս միայն առաջին խմբի կռիվը:

ՈՒսուցչուհին գովեց աշաերտներին, ասաց, որ նրանք շատ լավ բացատրական


աշխատանք կազմակերպեցին Բուրատինոյի համար:Բուրատինոն դուրս եկավ
դասարանից ուրախ ու երջանիկ:

You might also like