You are on page 1of 7

«Ընթերցանության և խոսքի մշակույթ »

Արարատի մարզի Այնթապի Արամ և Հասմիկ Կարամանուկյանների անվան հ.1


միջանակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Մարիամ Չիլինգարյան

ԽՄԲԱԿԻ ԾՐԱԳԻՐ
ԲԱՑԱՏՐԱԳԻՐ
«Ընթերցանության և խոսքի մշակույթ» խմբակի ծրագիրը ներկայացված է աղյուսակի
տեսքով:Աղյուսակները կազմված են հետևյալ բաժիններից՝
1. Թեմայի անվանումը, ժամաքանակը
2. Նպատակները
3. Խնդիրները
4. Վերջնարդյունքները
5. Բովանդակությունը

Ծրագրում առանձնացված են որոշակի թեմաներ, որոնք


համապատասխանում են սովորողների նախասիրություններին
հետաքրքրություններին ու պահանջմունքների բավարարմանը:

Ծրագրում նշված է ընդհանուր ժամաքանակը ուսումնական տարվա


համար, թեմայի վերնագիրը, տրամադրվող ժամաքանակը, նպատակները,
ակնկալվող վերջնարդյունքները՝ հիմնական շեշտը դնելով սովորողի
գիտելիքների,կարողունակությունների ու հմտությունների զարգացման վրա:

Գրականությունը մարդկության ստեղծած մնայուն արժեքներից մեկն


է:Համաշխարհային քաղաքակրթության առաջընթացը պայմանավորված է նաև
գեղարվեստական գրականությամբ, որը, սկսվելով հնագույն ժամանակներից,
գալիս հասնում է մինչև մեր օրերը:
Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ գիրք կարդալու
մշակույթը դարձել է անհրաժեշտություն:Ընթերցանության
անհրաժեշտությունն ու կարևորությունը բացատրվում է նաև այն
հանգամանքով, որ այն օգնում է լուծել կարևոր խնդիրներ իրական
կյանքում:Ընթերցանության շնորհիվ է աշակերտների մոտ ձևավորվում
հիմնային արժեքներ, որոնց միջոցով սովորողները հաղորդակցվում են,
զարգացնում են իրենց երևակայական մտածողությունը, փոխազդեցության մեջ
են մտնում գրական կերպարների հետ, համեմատում և համադրում են տարբեր
գրական հերոսների՝փորձելով կերպավորել իրենց սեփական եսը:
Առաջարկվող ծրագիրը թույլ է տալիս վերլուծել, ուսումնասիրել, հայ և
համաշխարհային դասական գրողների արժեքավոր գործերը:

Դասընթացի նպատակը
« Ընթերցանության և խոսքի մշակույթ » կրթական ծրագրի հիմնական նպատակը
ձևավորել խոսքի մշակույթ, քննադատական մտածողություն, ստեղծագործելու
կարողություն ևհաղորդակցման հմտություն:

ԽՆԴԻՐՆԵՐ
Ծանոթացնել գրողների կյանքի և գործունեության հիմնական դրվագներին,
ձևավորել գիտելիքներ գրողի և գրքի մասին:
Ծանոթացնել գեղարվեստական երկի բովանդակությանը, տեքստի բառապաշարին և
ոճին:

Բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները

 Դասընթացի բովանդակությունը հիմնված է հետևյալ ընդհանրական սկզբունքների վրա,


որոնք մշակվել են «Զարթնիր» կրթական հասարակական կազմակերպության
հիմնական մեթոդաբանության հիման վրա: Գրքերը տրամադրում է հիմնադրամը:
 Գրքերն ընտրված են սովորողների տարիքային և հոգեբանական
առաջնձնահատկությունների հիման վրա:
 Դասընթացի թեմատիկ բովանդակությունը կառուցված է համապատասխան
դասարանների սովորողների համար մատչելիության սկզբունքի ապահովմամբ և
ուղղված է նրանց անձնային աճի ապահովմանը:
 Դասընթացի բովանդակությունը կառուցված է գրականության, արվեստի մյուս
ճյուղերի, տեղեկատվական տեխնոլոգիաների փոխադարձ կապի ապահովման
տրամաբանությամբ:
 Յուրաքանչյուր գրքի ուսումնասիրություն ունի իր հստակ քայլաշարը և
վերջնարդյունքները:
 Նյութի բովանդակությունը կառուցվում է գիտելիքների և կարողությունների
զարգացմանը զուգընթաց, որում ներառված է սովորողների վերաբերմունքը, արժեքային
համակարգը, զարգանան սոցիալական հմտություններն ու ստեղծագործական
ունակությունները։

Ակնկալվող արդյունքները

1. Իմանալ՝ հայ և համաշխարհային գրական ստեղծագործությունների


բովանդակությունը :
2. Գնահատել մշակութային, աշխարհաքաղաքական բազմազանությունը:
3. Ձեռք բերել և զարգացնել կամային հատկանիշներ:
4. Կարողանան վերլուծել ստենծագործությունները, բանավիճել դրանց շուրջ:
5. Ցուցաբերեն լեզվի և հաղորդակցման այլ միջոցների հմտություններ:
Ընդհանուր նկարագրություն

Երեխաները ստանում են գիրք և ամեն դասից առաջ կարդում նախապես որոշված


էջերի քանակից ոչ պակաս:

Դասերի հաճախականությունը շաբաթական երկու դասաժամ:

Դասը կարող է բաղկացած լինել տարբեր հատվածներից՝ ինտերակտիվ քննարկում, հարց-


պատասխան, բանավեճեր, թատերական բեմադրումներ, և այլն:

« Ընթերցանության և խոսքի մշակույթ » դասընթացի ծրագրի համար առաջարկվող


ժամաքանակը տարեկան68 ժամ է (շաբաթական 2 դասաժամ), 6-7-րդ դասարանի
աշակերտների հետ:
 Անտուն դը Սենտ Էքզյուպերի« Փոքրիկ Իշխան» 6ժամ
 Վիլյամ Սարոյան « Հայրիկ, դու խենթ ես » 8 ժամ
 Վիլյամ Սարոյան «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» 10ժամ
 Էրիխ Մարիա Ռեմ արկ «Երեք ընկեր» 8 ժամ
 Ագաթա Քրիստի «Վեպեր 8 ժամ
 Ռոալդ Դալ «Մաթիլդան» 10 ժամ
 Հեկտոր Մալո «Առանց ընտանիքի» 8 ժամ
 Ռոբերտ Սթիվենսոն «Գանձերի կղզին» 10 ժամ

« Ընթերցանության և խոսքի
մշակույթ » ԱՌԱՐԿԱ
ԾՐԱԳԻՐ
(շաբաթական՝ 2 ժամ, տարեկան՝ 68 ժամ)

Անտուան դը Սենտ Էքզյուպերի


« Փոքրիկ Իշխան» 6 ժամ
Նպատակը
 Ծանոթացնել երկի բովանդակությանը
 Ստեղծման պատմությանը
 Ներկայացնել Փոքրիկ Իշխանի կերպարը
 Ներկայացնել հետաքրքիր փաստեր ստեղծագործությունից
Խնդիրներ
 Ընթերցել գիրքը
 Վերլուծել, քննարկել ինտերակտիվ գործիքների միջոցով:
 Դիտել գրքի մոտիվներով մուլտֆիլմեր
 Բաժանվել խմբերի, հստակեցնել պահանջվող վերջնարդյունքներին հասնելու
ուղիները:

Վերջնարդյունքներ
 Ստեղծել դիդակտիկ նյութեր՝ գրքի մոտիվներով (պաստառ, գեղանկար, թղթից
աշխատանք, ասեղնագործություն և այլն):
 Ինքնուրույն տեսակետ հայտնել հերոսի վերաբերյալ

Վիլյամ Սարոյան« Հայրիկ, դու խենթ ես » 8 ժամ

Նպատակը
Ծանոթացնել սարոյանական բարձրագույն արվեստին,կյանքի, աշխարհի, մարդու
բնույթի էական գաղտնիքներին:

Խնդիրներ
 Ընթերցել գիրքը
 Վերլուծել, քննարկել բովանդակությունը:
 Բաժանվել խմբերի, հստակեցնել պահանջվող վերջնարդյունքներին հասնելու
ուղիները

Վերջնարդյունքներ
 Ստեղծել նկարչական կամ գրաֆիկակական աշխատանք գրքի գաղափարի,
բովանդակության վերաբերյալ:

Վիլյամ Սարոյան «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» 10 ժամ

Նպատակը
Ծանոթացնել գրքի բովանդակությանը
Վերլուծել գլխավոր հերոսի կերպարը
Խնդիրներ
 Ընթերցել գիրքը
 Օգտագործելով ինտերակտիվ գործիքներ՝ կազմակերպել ակտիվ քննարկում
 Ընկալել չարի և բարու արժեքները

Վերջնարդյունքներ
 Գրել էսսե
 Ստեղծել հերոսների կերպարների բնութագիրը և քննարկել

Էրիխ Մարիա Ռեմարկ «Երեք ընկեր» 8 ժամ

Նպատակը
Ծանոթացնել գրքի բովանդակությանը:
Գաղափար կազմել տալ հետպատերազմյան հասարակության հոգեվիճակի,
ապրելակերպի, ձգտումների մասին:
Խնդիրներ
 Ընթերցել գիրքը
 Դիտել գրքի մոտիվներով ֆիլմեր

Կազմակերպել քննարկում արվեստի տարբեր ճյուղերի գեղագիտական


դրսևորումների վերաբերյալ, դերասանական խաղի, ռեժիսորական
վարպետության մասին:
Վերջնարդյունքներ
 Պատրաստել նյութ՝ հիմնվելով իրականացրած քննարկման արդյունքների վրա
 Ստեղծել դիդակտիկ նյութեր՝ գրքի մոտիվներով (պաստառ, գեղանկար, թղթից
աշխատանք, ասեղնագործություն և այլն)

Ագաթա Քրիստի «Վեպեր » 8 ժամ

Նպատակը
Ծանոթացնել Ագաթա Քրիստիի կյանքի, գործունեության հիմնական
դրվագներին:
Ձևակերպել հարցեր քննարկվող վեպերի վերաբերյալ
Խնդիրներ
 Ընթերցել գիրքը
 Կազմակերպել բանավեճ-քննարկում
 Բաժանվել խմբերի և կատարել վերջնարդյունքներին հասնելու համապատասխան
աշխատանք

Վերջնարդյունքներ
 Ստեղծել նկարչական կամ գրաֆիկակական աշխատանք վեպերի գաղափարի,
բովանդակության վերաբերյալ:

Ռոալդ Դալ «Մաթիլդան» 10 ժամ

Նպատակը
Ծանոթացնել ստեղծագործության բովանդակությանը:
Տալ գաղափար այնպիսի արժեքների և որակների մասին, ինչպիսիք են
անարդարությունը, նպատակասլացությունը:

Խնդիրներ
 Ընթերցել գիրքը
 Կազմակերպել բանավեճ-քննարկում

Վերջնարդյունքներ
Ինքնուրույն տեսակետ հայտնել և հիմնավորել
Ներկայացնել ստեղծագործությունը՝շեշտադրելով հիմնական գաղափարը

Հեկտոր Մալո «Առանց ընտանիքի» 8 ժամ

Նպատակը
Ծանոթացնել դաստիարակչական վեպի բովանդակությանը
Զարգացնել գեղագիտական լեզվական կարողությունները
Ցույց տալ վեպում քննարկվող արժեքների նշանակությունը հասարակության մեջ
Խնդիրներ
 Ընթերցել գիրքը
 Կազմակերպել բանավեճ-քննարկում
 Կատարել երեխայի իրավունքների պաշտպանության հարցումներ շրջապատում
 Կազմել պաստառներ երեխաների իրավունքների վերաբերյալ

Վերջնարդյունքներ

Մի քանի նախադասությամբ գրել տպավորությունները ընթերցած ստեղծագործության


մասին
 Կազմել պաստառներ երեխաների իրավունքների վերաբերյալ

Ռոբերտ Սթիվենսոն «Գանձերի կղզին» 10 ժամ

Նպատակը
Ծանոթացնել գրքի բովանդակությանը
Վերլուծել գլխավոր հերոսի կերպարը

Խնդիրներ
 Ընթերցել գիրքը
 Օգտագործելով ինտերակտիվ գործիքներ՝ կազմակերպել ակտիվ քննարկում
 Դիտել ֆիլմը և քննարկել

Վերջնարդյունքներ
Ստեղծել դիդակտիկ նյութեր՝ գրքի մոտիվներով (պաստառ, գեղանկար, թղթից
աշխատանք և այլն):

You might also like