You are on page 1of 11

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ

ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՌԵՖԵՐԱՏ

Ֆակուլտետ՝ ԿՀՍ

Բաժին՝ Անձի հոգեբանություն և հոգեբանական խորհրդատվություն

Կուրս՝ Մագիստրատուրա 2-րդ

Առարկա՝ Կոնֆլիկտների կառավարման տեխնոլոգիաներ

Թեմա՝ Կոնֆլիկտի փուլերը

Դասախոս՝ Լիդա Արամյան

Ուսանող՝ Մանուշակ Մուրադյան

Երևան 2020
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներածություն․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․3

Կոնֆլիկտի զարգացման հիմնական փուլերը ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․4

Կոնֆլիկտի էսկալացիա․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ 8

Եզրակացություն ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․10

Օգտագործված գրականության ցանկ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․11

2
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ինչպես ցանկացած սոցիալական երևույթ, կոնֆլիկտը կարելի է դիտարկել որպես


ժամանակի ընթացքում տեղի ունեցող գործընթաց։ Կոնֆլիկտը ունի որոշակի փուլեր,
որի ընթացքում այն առաջանում է, զարգանում և ավարտվում, դադարում։ Կոնֆլիկի
դինամիկան իրենից ներկայացնում է զարգացում, ինչպես նաև կոնֆլիկտների
փոփոխությունները` իր ներքին մեխանիզմների և արտաքին գործոնների
ազդեցության ներքո։

Կոնֆլիկտը յուրաքանչյուր տեսակի հարաբերության անխուսափելի բաղադրիչն է։


Կյանքի ընթացքում մարդը լինում է որոշակի սոցիալակական խմբերում /դասարան,
կուրս,կոլեկտիվ/, ունենում է տարբեր տեսակի փոխազդեցություններ, որոնց
ընթացքում կողմերի և մասնակիցների միջև առաջանում է տարբեր տեսակի
հարաբերություններ։ Հարաբերությունների մեջ մտնելով մարդիկ ունենում են
տարբեր տեսակետների, կարծիքների հակասություններ, որոնք առաջացնում են
կոնֆլիկտներ։ Կախված կոնֆլիկտի մասնակիցների զարգացման և մտավոր
աստիճանից, անհատահոգեբանական առանձնահատկություններից կոնֆլիկտը
կարող է ունենալ կամ կոնստրուկտիվ /դրական/ լուծում, կամ դեստրուկտիվ
/բացասական/ լուծում։

Կոնֆլիկտի կառուցվածքը բնութագրվում է հետևյալ հասկացություններով՝


կոնֆլիկտային իրավիճակ, դրա օբյեկտը, առարկան, մասնակիցները, կողմերի
գործողությունները, կանխարգելման միջոցները։

Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել կոնֆլիկտի դինամիկան, և դրա


զարգացման փուլերը։

Աշխատանքի խնդիրներն են․

1. Մասնագիտական գրականությունից վերլուծություններ կատարել


համապատասխան թեմայի վերաբերյալ
2. Ուսումնասիրել կոնֆլիկտի հոգեբանական բաղադրիչները
3. Ծանոթանալ կոնֆլիկտի զարգացման հիմնական փուլերին
4. Վերլուծել կոնֆլիկտի էսկալացիան

3
Կոնֆլիկտի զարգացման հիմնական փուլերը

Մինչև կոնֆլիկտի փուլային զարգացումն ուսումնասիրելը, անհրաժեշտ է սահմանել


դրա հոգեբանական կառուցվածքը և ժամանակային սահմաները `սկիզբը և վերջը։

Կոնֆլիկտի կառուցվածքի մեջ մտնում են հետևյալը․

Սոցիալական կոնֆլիկտը կառուցված է երեք հիմնական էլեմենտներից.

 Կոնֆլիկտի օբյեկտ- պատճառ,որևէ բան,որի շուրջ ծագում է կոնֆլիկտը


 Կոնֆլիկտի սուբյեկտներ – կարող են լինել երկու և ավելի անձինք,ովքեր
միմյանց հետ կոնֆլիկտի մեջ են մտնում
 Միջադեպ – կոնֆլիկտի սկիզբ առնելու դրություն,պատճառ,որևէ իրավիճակ.

Հաշվի առնելով այս կամ այն չափանիշը տարբերում ենք կոնֆլիկտի հետևյալ
տեսակները.

 Ըստ տևողության- երկարատև,կարճատև,մեկանգամյա,կրկնվող.


 Ըստ ծագման աղբյուրի – օբյեկտիվ,սուբյեկտիվ,կեղծ
 Ըստ օգտագործվող միջոցների – բռնի,առանց բռնության կիրառման
 Ըստ իրավիճակի վրա թողած ազդեցության – պրոգրեսսիվ,ռեգրեսսիվ
 Ըստ ծավալի – գլոբալ,ազգային,լոկալ,ռեգիոնալ,խմբային,անձնային
Ըստ հարաբերությունների տիպի – ներ և միջանձնային մակարդակ, ներ և
միջխմբային մակարդակ, ներ և միջազգային կամ միջէնիկական մակարդակ:

Կոնֆլիկտը համարվում է սկսած այն պահից, երբ կա հետևյալ պայմանները․

1. Մասնակիցներից մեկը գիտակցաբար և ակտիվորեն վնաս է հասցնում


մյուսին /ինչպես ֆիզիկական գործողություններ, այնպես էլ ինֆորմացիայի
փոխանակում/։
2. Երկրորդ մասնակիցը (հակառակորդը) գիտակցում է, որ այդ
գործողությունները ուղղված են նրա շահերի դեմ
3. և սրա հետ կապված, հակառակորդը պատասխան գործողություններ է
իրականացնում առաջինի դեմ։

4
Եթե փոխազդող կողմերից մեկը ագրեսիվ գործողություններ է կատարում, իսկ
երկրորդը պասիվ դիրք է զբաղեցնում, ապա համարում ենք, որ կոնֆլիկտ չկա։
Կոնֆլիկտը բացակայում է նաև այն ժամանակ, երբ կողմերից մեկը ծրագրում է
կոնֆլիկտի փոխազդեցություն, այսինքն, դա կատարում է մտավոր, այլ ոչ վարքային
գործողություններով։ [4]

Կոնֆլիկտի դինամիկայում առանձնացվում են հետևյալ փուլերը ․

Օբյեկտիվ խնդրային իրավիճակի առաջացում․ Բացառությամբ այն դեպքերի, երբ կա


կեղծ կոնֆլիկտ, կոնֆլիկտը սովորաբար առաջանում է օբյեկտիվ խնդրային
իրավիճակում։ Այս իրավիճակի էությունը սուբյեկտների միջև հակասությունների
/նպատակների, մոտիվների, գործողությունների/ առաջացումն է։ Այս իրավիճակը
համարվում է պրոբլեմային, քանի որ հակասությունները չեն գիտակցվում, և չկա
կոնֆլիկտային գործողություններ։ Դա առաջին հերթին օբյեկտիվ պատճառների
արդյունք է։ Առօրյա կյանքում, բիզնեսում, ընտանիքում խնդրահարույց
իրացիճակները գոյություն ունեն երկար ժամանակ, բայց չեն դրսևորվում։ [5]

Օբյեկտիվ խնդրահարույց իրավիճակի գիտակցում․ Այս փուլի իմաստը կազմում են


իրականության ընկալումը որպես խնդրահարույց, կոնֆլիկտների լուծման համար
որոշակի գործողություններ ձեռնարկելու գիտակցումը։ Շահերի,
հետաքրքրություների իրացման խոչընդոտները նպաստում են այն բանի, որ
խնդրահարույց իրավիճակը գիտակցվում է սուբյեկտիվ, և խեղաթյուրված։ Ընկալման
սուբյեկտիվությունը առաջանում է ոչ միայն հոգեկանի բնույթով, այլ նաև
հաղորդակցման մասնակիցների սոցիալական տարբերություններով։ Դրանք
ներառում են արժեքներ, սոցիալական դիրքորոշումներ , իդեալներ և
հետաքրքրություններ: Ինչպես նաև գիտակցման անհատականությունը առաջանում է
փոխազդեցության մասնակիցների գիտելիքների, պահանջմունքների և այլ
հատկանիշների տարբերություններով։ Ինչքան բարդ ու արագ է զարգանում
իրավիճակը, այնքան մեծ է հավանականությունը, որ այն հակառակորդների կողմից
կաղավաղվի։ [6]

5
Կողմերի կողմից օբյեկտիվ պրոբլեմային իրավիճակն առանց կոնֆլիկտի լուծելու
փորձերը․ Հակասությունների գիտակցումը միշտ չէ, որ ինքնաբերաբար հանգեցնում
է կողմերի կոնֆլիկտային հակազդեցության։ Հաճախ նրանք, կամ նրանցից մեկը,
փորձում է խնդիրը լուծել ոչ կոնֆլիկտային միջոցներով /համոզելով, բացատրելով և
այլն/։ Երբեմն փոխազդեցության մասնակիցը գնում է զիջողության, չցանկանալով
խնդրահարույց իրավիճակը վերածել կոնֆլիկտի։ Ամեն դեպքում, այս փուլում
կողմները փաստարկում են իրենց շահերը և ամրագրում են իրենց դիրքերը։

Նախակոնֆլիկտային իրավիճակի առաջացումը․ Կոնֆլիկտային իրավիճակն


ընկալվում է որպես սպառնալիք կողմերից մեկի անվտանգության համար:
Իրավիճակը կարող է գիտակցվել որպես նախակոնֆլիկտային որոշ հասարակական
կարևոր շահերի սպառնալիքի դեպքում։ Ավելին, հակառակորդի գործողությունները
չեն դիտվում որպես պոտենցիալ սպառնալիք (ինչ տեղի է ունենում խնդրահարույց
իրավիճակում), այլ անմիջականորեն, անուղղակիորեն։ Անուղղակի սպասնալիքի
զգացումը, որը նպաստում է կոնֆլիկտի առաջացման, համարվում է կոնֆլիկտային
վարքի «ձգողական մեխանիզմ»։

Հակազդեցության հավասարակշռվածություն․ կողմերը շարունակում են


հակազդեցության մեջ լինել, սակայն պայքարի ինտենսիվությունը նվազում է։
Կողմերը գիտակցում են, որ կոնֆլիկտի շարունակությունը ուժային մեթոդներով
արդյունք չի տալիս , սակայան համաձայնության հասնելու գործողությունները դեռ
չեն ձեռնարկվել:

Կոնֆլիկտի ավարտ․ իրենից ներկայացնում է կոնֆլիկտային փոխազդեցությունից


անցում կոնֆլիկտի լուծման փնտրտուքի, ինչպես տարբեր պատճառներով
կոնֆլիկտի դադարեցումը։ Կոնֆլիկտի ավարտի հիմնական ձևերը՝ կարգավորում,
թույլտվություն, կոնֆլիկտի վերացում կամ մեկ այլ կոնֆլիկտի առաջացում։

Ներառում է երկու փուլ՝ հակառակորդ կողմերի հարաբերությունների մասնակի


կարգավորում և հարաբերությունների ամբողջական կարգավորում։

Հարաբերությունների մասնակի կարգավորումը տեղի է ունենում այն պայմաններում,


երբ կոնֆլիկտում տեղի ունեցած բացասական զգացմունքները դեռևս չեն անհետացել։
Փուլը բնութագրվում է սեփական դիրքորոշման գիտակցումով։ Տեղի է ունենում
6
ինքնագնահատման, ձգտումների մակարդակի, գործընկերոջ հանդեպ
վերաբերմունքի շտկում։ Կոնֆլիկտային գործողությունների համար մեղքի զգացումը
ավելի սրվում է։ Միմյանց նկատմամբ բացասական դիրքորոշումները
հնարավորություն չեն տալիս միանգամից կարգավորել հարաբերությունները [8] ։

Հարաբերությունների ամբողջական կարգավորումը սկսվում է այն ժամանակ, երբ


կողմերը գիտակցում են հետագա կառուցողական փոխգործակցության
կարևորությունը: Դրան նպաստում է բացասական վերաբերմունքի հաղթահարումը,
համատեղ գործունեությունը, վստահության հաստատումը [9]:

Կոնֆլիկտի շրջաններն ու փուլերը կարող են տարբեր տևողություն ունենալ,


լարվածությունը կարող է պահպանվել կարճ ժամանակ /օրինակ դպրոցում
դասամիջոցի ժամանակ դպրոցակաների բախումը/, կամ կարող են տևել
տասնամյակներ /օրինակ երկու երկների միջև, պատերազմից առաջ կամ հետո/։ Որոշ
փուլեր կարող են բացակայել, օրինակ, միջադեպից հետո կողմերից մեկը փոխզիջման
է գնացել, և հակամարտությունը ավարտվել է։

7
Կոնֆլիկտի էսկալացիա

Կոնֆլիկտի էսկալացիա /լատ․scala-աստիճան բառից/ ասելով հասկանում ենք


որոշակի ժամանակահատվածի ընթացքում կոֆլիկտի զարգացումը, առճակատման
խորացումը, որի ընթացքում հակառակորդ կողմների կործանարար
գործողությունները ինտենսիվությամբ ավելի բարձր են լինում, քան նախորդները։
Կոնֆլիկտի էսկալացիան /ուժգնացումը/ ներկայացնում է այն մասը, որը սկսվում է
միջադեպից և ավարտվում է պայքարի թուլացումով,և տանում դեպի կոնֆլիկտի
ավարտին։

Կոնֆլիկտի էսկալացիայի բնութագրիչները

Կոնֆլիկտի էսկալացիան բնութագրվում է հետևյալ նշաններով․

 գործունեության և վարքի կոգնիտիվ ոլորտի նեղացում, էսկալացիայի


ընթացքում տեղի է ունենում արտացոլման ավելի պարզունակ ձևերի անցում։
 հակառակորդի մեկ այլ կերպարի ընկալում, թշնամու կերպարը, որպես
հակառակորդի ամբողջական պատկերացում, խեղաթյուրված
առանձնահատկություններով է սկսվում է ձևավորվել կոնֆլիկտի լատենտ
/գաղտնի/ ժամանակահատվածում բացասական գնահատականներով։

Երբ չկա իրական վտանգներ թշնամու կերպարը դեռ պարզ ձևավորված չէ։ Սա
կարելի է համեմատել նկարի հետ, որը անորոշ և գունատ է։ Էսկալացիայի ընթացքում
այդ պատկերը ավելի արտահայտիչ է դառնում և ձևավորվում է ամբողջական
պատկեր։ Այն փաստը, որ թշնամու կերպարը տեղեկատվական մոդելում գերիշխող է
վկալում է ՝ անվստահությունը /ինչ որ թշնամին ասում է ընկալվում է վատ, իսկ եթե
իրատեսական է ապա հետապնդում է անարդար նպատակներ/ , թշնամու վրա գցել
ամբողջ մեղքը / հակառակորդը պատասխանատու է այն բոլոր խնդիրների համար,
որոնք առաջացել են և մեղավոր է ամեն ինչի համար/, բացասական սպասում /այն
ինչ-որ թշնամին անում է մեկ նպատակ ունի՝ վնաս հասցնել/, թշնամու հետ
նույնականացում /թշնամին մարմնավորում է իմ հակառակ կերպարը, նա

8
ցանկանաում է ոչնչացնել այն, ինչը թանկ է/, ցանկացածը, ով պատկանում է այդ
խբմին դառնում է թշնամի, ապրումակցման բացակայություն [11]։

 Թշնամու կերպարի ամրապնդմանը նպաստում է բացասական հույզերի


խորացումը, մյուս կողմի ապակառուցողական գործողություններին սպասելը,
բացասական կարծրատիպերը և դիրքորոշումները, կոնֆլիկտի տևողությունը
[12]։
 Հուզական լարվածության աճը առաջանում է որպես հնարավոր վնասների
աճող սպառնալիքի արձագանք, հակառակ կողմի վերահսկելիության նվազում,
կարճ ժամանակահատվածում ցանկալի ծավալով իրենց շահերը
իրականացնելու անհնարինությունը, հակառակորդի դիմադրությունը [13]:
 Անցումը փաստարկներից պահանջների, և անձնական վիրավորանքների։ Երբ
բախվում են մարդկանց կարծիքները, ապա նրանք սովորաբար փորձում են
փաստարկներ բերել։ Շրջակա, գնահատելով անձի դիրքորոշումը,
անուղղակիորեն գնահատել է նաև նրա փաստարկներ բերելու կարողությունը։
 Անհամաձայնության նախնական օբյեկտի կորուստ էությունը կայանում է
նրանում, որ վիճելի օբյեկտի պատճառով սկսված առճակատումը աճում է
ավելի գլոբալ բախման մեջ, որի ընթացքում կոնֆլիկտի սկզբնական առարկան
այլևս հիմնական դեր չի ստանձնում։ Կոնֆլիկտը դառնում է անկախ այն
պատճառներից, որոնք առաջացրել են այն, սակայն շարունակվում են նույնսիկ
աննշան դառնալուց հետո /Մ․Դոյչ/։
 Կոնֆլիկտի սահմաների ընդլայնում, տեղի է ունենում կոնֆլիկտի
տարածքների, ժամանակի ընդլայնում
 Կոնֆլիկտող մասնակիցների ավելացում։ Կոնֆլիկտի էսկալացիայի
ընթացքում հնարավոր է երրորդ անձի միջնորդությունը, ով կարող է դառնալ 3
կոնֆլիկտող կողմ։

9
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Այսպիսով, եզրակացնելով վերը նշվածը կարող ենք ասել, որ

 Կոնֆլիկտի կառուցվածքը բնութագրվում է հետևյալ հասկացություններով՝


կոնֆլիկտային իրավիճակ, դրա օբյեկտը, առարկան, մասնակիցները, կողմերի
գործողությունները, կանխարգելման միջոցները։

Կոնֆլիկտը համարվում է սկսած այն պահից, երբ կա հետևյալ պայմանները ․

 Մասնակիցներից մեկը գիտակցաբար և ակտիվորեն վնաս է հասցնում


մյուսին /ինչպես ֆիզիկական գործողություններ, այնպես էլ ինֆորմացիայի
փոխանակում/։
 Երկրորդ մասնակիցը (հակառակորդը) գիտակցում է, որ այդ
գործողությունները ուղղված են նրա շահերի դեմ
 և սրա հետ կապված, հակառակորդը պատասխան գործողություններ է
իրականացնում առաջինի դեմ։

Կոնֆլիկտի դինամիկայում առանձնացվում է հետևյալ շրջաներն ու փուլերը ․

 Օբյեկտիվ խնդրային իրավիճակի առաջացում


 Օբյեկտիվ խնդրահարույց իրավիճակի գիտակցում
 Կողմերի կողմից օբյեկտիվ պրոբլեմային իրավիճակն առանց կոնֆլիկտի
լուծելու փորձերը
 Նախակոնֆլիկտային իրավիճակի առաջացումը
 Հակազդեցության հավասարակշռվածություն
 Կոնֆլիկտի ավարտ / հակառակորդ կողմերի հարաբերությունների մասնակի
կարգավորում և հարաբերությունների ամբողջական կարգավորում/։

10
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

1. Волков Б.С. Волкова Н.В. Конфликтология: Учебное пособие для студентов. –


М.: Академический Проект; Трикста, 2005. – 384 с.
2. Вишнякова Н.Ф. Конфликтология: Учебное пособие. – Мн.: Университетское,
2002. – 318 с.
3. Дмитриев А.В. Конфликтология: Учебное пособие. – М.: Альфа-М, 2003. – 336 с.
4. Демин Г.И. Социальные противоречия и конфликты, создающие особые
условия. Участие органов внутренних дел в их предупреждении и пресечении:
Курс лекций. – М., ЮНИТИ-ДАНА, 2003. – 366 с.
5. Зайцев А. Социальный конфликт. — М., Дело, 2000. — 284 с.
6. Конфликты в современной России (проблемы анализа и регулирования / Под
ред. Е.И. Степанова. — М., Высшее образование, 2000. — 481 с.
7. Кильмашкина Т.Н. Конфликтология: социальные конфликты: Учебное пособие.
– М.: ЮНИТИ-ДАНА, 2004. – 279 с.

11

You might also like