You are on page 1of 13

Խորհրդատվական քեյսի ներկայացում

Անունը՝ Արամ /Անունը փոխված է/

Տարիքը՝ 10տարեկան

Դասարանը՝ 5-րդ դասարան

Դեպքն իմ աշխատանքային պրակտիկայից է: Ճամբար հաճախել էին մայրը և տղան:


Արամը 10տարեկան է, սովորում է 5-րդ դասարանում: ՈՒնի ուղեղային
ջրգողություն /հիդրոցեֆալիա/: Նրան երեք անգամ վիրահատել են: Մայրը երեխային
բերել էր ճամբար, քանի որ, իր կարծիքով, երեխան միջանձնային
հարաբերությունների խնդիր ունի, չի կարողանում հաղորդակցվել հասակակիցների
հետ: Սկզբից նա հրաժարվում էր հաճախել դպրոց: Հիմա խնդիրը կայանում է
նրանում, որ դպրոցում`համադասարանցիների հետ, նա չի շփվում, իրեն շատ
ագրեսիվ է պահում, կարող է նույնիսկ կռվել դասարանի աշակերտների հետ:

Ծնողից անամնեզի հավաքում

Ընտանիքի մասին ինֆորմացիա

•Երեխայի տարիքը- 10տարեկան

•Հղիության ընթացքը- հղիությունը բարդություններով է ընթացել:

•Ինչպես է ծնվել, ընտանիքում որերորդ երեխան է: Միակ երեխան է ընտանիքում :


Ծնվել է դժվարությամբ: Ժամանակից շուտ է ծնվել 8ամսեկան 1շաբաթական:

•Պատվաստում ստացել է թե ոչ: -Այո պատվաստումներ ստացել է, սակայն չափի մեջ,


քանի որ խնդիրներ ուներ առողջական:

•Սպասված երեխա է եղել թե ոչ:- Իհարկե սպասված երեխա է:

Երեխայի ֆիզիկական զարգացում

•Խոսքը երբ է սկսել զարգանալ: Խոսքը նորմալ է զարգացել: Ուշ է սկսել քայլել մեկ ու
կես տարեկանում է քայլել:

1
•Ընտանիքի կազմը, ում հետ է ապրում: Ընտանիքը կազմված է երեք անդամներից:
Ես եմ, մայրս և տղաս:

•Ընտանիքի անդամների տարիքը: Ես 47, մայրս 82, տղաս 10:

•Երեխան ում հետ է շատը կապված: Ավելի շատ կապված է իմ հետ և քույրիկիս:

•Երեխայի հարաբերությունները հասակակիցների հետ /շփվող է, խաղացող է, ինքն է


նախածեռնում թե ոչ, խաղից հետո ինչ տրամադրություն ունի,եթե երկար ժամանակ
չի խաղում երեխաների հետ մենակության ոնց է վերաբերվում/: Իր դասարանի
երեխաների հետ չի ցանկանում շփվել, անընդհատ կռվում է նրանց հետ, չի խաղում:
Սակայն բակում կան երեխաներ, որոնց հետ խաղում է:

•Ավելի շատ լիդեր է թե ենթարկվող /իսկ նկատել եք խաղալու ժամանակ ինքն է


նախածեռնում թե սպասում է ինչ կասեն/: Եթե խաղում է բակում իր հասակակիցների
հետ, ապա ինքն է առաջարկում խաղերը,կանոնները:Միանշանակ նա լիդեր է իր
ընկերների մեջ:

•Հարաբերությունները բարեկամների հետ, ում հետ է կապված,ում է


կարոտում,հարազատներից ում մոտ է վարքը կտրուկ փոխվում :-Ավելի շատ իմ հետ է
կապված:Վարքը կտրուկ փոխվում է տատիկի ներկայությունից,քանի որ տատիկն
ամեն ինչ թույլ է տալիս նրան և նրա առջև սահմանափակումներ չի դնում:

Երեխայի անհատական առանձնահատկությունները

•Տրամադրություն –Վերջերս նկատել եմ,որ շատ մռայլ է,տխուր

•Քունը- հանգիստ է,գիրք եմ կարդում իր համար,հետո նա գնում է քնելու:

•Քնում է -հանգիստ

•Արթնանում է -միանգամից

•Ախորժակը –շատ լավ է

•Վարքը –շատ գերակտիվ է, մի քիչ իշխող:

2
•Երեխայի համար օրվա ռեժիմը հաստատված է թե ոչ` ոչ,քանի որ նա չի սիրում
ռեժիմով շարժվել և չի պահպանում ռեժիմ:

•Տանը ինչով է սիրում զբաղվել -մուլտֆիլմ է դիտում, համակարգչով է խաղում,


էքսպերիմենտներ է անում

•Երեխան որևէ խմբակի հաճախում է-Դաշնամուրի

•Ինչպես եք արձագանքում երեխայի ոչ ցանկալի պահվածքին -խոսքով բացատրում


եմ,ուզում եմ հասկանա,լինում է,որ ուշադրություն չեմ դարձնում,որ իրեն հավաքի:
Եղել են մի քանի դեպքեր,որ հարվածել եմ թեթև:Ես հասկանում եմ ,որ սխալ է
հարվածելը երեխային, բայց այդ պահին շատ բարկացած եմ եղել:

Ընդհանուր դաստիարակություն, ոճ, հարաբերություններ

•Ինչ պատիժներ են կիրառվում /օր. Եթե դասը չի սովորել կամ սենյակը չի հավաքել
ինչ կանեք կամ քույրիկն կամ եղբոյրը անիմաստ նեղացրել է/ -Արգելում եմ հաճախ,
կամ լինում է ձայնս եմ բարձրացնում,երբ արդեն տեսնում եմ,որ ուրիշ ձև չեմ կարող:

•Եթե երեխան լավ բան է անում ինչպես եք խրախուսում, իսկ մյուս անդամները ինչ
են ասնում:-Միշտ խոսքով գովում եմ,ասում եմ,որ նա շատ խելացի է,կարգապահ է,և
իրեն շատ եմ սիրում

•Ինչն է ավելի շատ ձեզ ուրախացնում ձեր երեխայի մեջ:Երբ ինքը խելոք է մնում,
կռիվներ չի անում:

•Ինչն է որ ձեզ ավելի շատ է անհանգստացնում: Առողջական վիճակը:Հաճախ


վախենում եմ ,որ կարող է վբերջում հոգեկան խնդիրներ լինեն նրա մոտ և հոգեբույժի
կարիք լինի:

Խնդրի դինամիկա

•Երբ սկսվեց խնդիրը ,ինչ իրավիճակում,ժամանակի ընթացքում ինչպես է փոխվել


խնդիրը::Խնդիրը հիմնականում սրվում է վիրահատությունից մի շաբաթ առաջ,կամ
վիրահատությունից հետո:Նա ավելի ագրեսիվ է դառնում

3
•Հաղթահարման ինչ ուղղիներ են կիրառել, երեխան ինչպես է արձագանքել: Դ իմել եմ
տարբեր մասնագետների,հոգեբանի մոտ ենք գնացել,հոգեբույժի մոտ:Սակայն
խնդիրը չի փոխվել:

•Ժամանակի ընթացքում թուլացել է թե ավելի խորացել: Ոչ խնդիրը չի լուծվել,ավելի է


խորացել:

•Այլ մասնագետի դիմել եք թե ոչ: Այո,դիմել եմ մեկ այլ հոգեբանի,հոգեբույժի

Ծնողը հուզված էր պատասխանում հարցերին: Ընթացքում Արամի հետ կապված մի


քանի դեպքեր պատմեց:

՛՛Մի օր առավոտյան արթնացա նրա լացի ձայնից:Գնացի իր սենյակ տեսնեմ նստաց


լացում է:Ասացի,ինչ է եղել,ինչի ես լացում:Արամը պատասխանեց-Մամ ես լիարժեք
մարդ չեմ,ինչի եմ ես սենց հիվանդ ծնվել:Ես շատ էի զարմացել,քանի որ նա
10տարեկան է,և երբեք չի խոսել իր հիվանդության մասին:Արամն անընդհատ
շեշտում էր,որ իր հիվանդության պատճառով է,որ նա տարբերվում է
մյուսներից,ընկերներ չունի և ամեն տեղ նա առանձնանում է բոլորից:Ես վերցրեցի
նրան կանգնեցրեցի հայելու առջև,և ասեցի,որ մի հատ ոտից գլուխ իրեն նայի:Նա
նայեց ուշադիր իրեն:Հարցրեցի.դու գեղեցիկ ես.ասեց հա:Հարցրեցի,դու ինչ-որ
թերություն ունես արտաքնապես-ասեց չէ:Ասեցի դու հասկանում ես չէ ես ինչ եմ
խոսում քո հետ,դու խելացի ես չէ:Ասեց հա:Ես փորձեցի նրան բացատրել,որ նա և
գեղեցիկ է,և խելացի է,և հասկացող է:Նա երբեք էլ ոչ մեկից չի տարբերվում՛՛:

՛՛Ինձ ավելի շատ անհանգստացնում են նրա հարաբերությունները հասակակիցների


հետ՝դասարանի երեխաների:Նա ամբողջ օրը կռվում է դասարանի երեխաների հետ:
Այս ամիս արդեն եղել է նորից տնօրենի մոտ: Հետաքրքիրն այն է,որ նա դպրոցում չի
կարողանում շփվել իր դասարանի երեխաների հետ,անընդհատ վեճեր են լինում
նրանց մեջ:Սակայն երբ ես իր դասարանի երեխաներին հրավիրում եմ մեր տուն,նա
իրենց հետ հանգիստ խաղում է ու ընդհանրապես չի կռվում:Ինձ թվում է,որ դպրոցում
դասի ժամանակ քանի որ նա պարապ է մնում և ոչինչ չի անում:Դրա համար փորձում
է խանգարել իր ընկերներին,ովքեր այդ պահին գրում են,կամ ինչ-որ բան են
սովորում:Չէ որ նա ոչ գրել գիտի,ոչ էլ կարդալ:՛՛

4
՛՛Երբ Արամը երեք տարեկան էր, հաճախում էր մանկապարտեզ:Հաճախ այնտեղ ձեռք
էր տալիս ամեն ինչին,քանդում էր,ուսումնասիրում էր:Դայակը նրան փակել էր մութ
սենյակում և դրանից հետո Արամը շատ էր վախեցել:Թույլ չէին տալիս,որ երեխան
իրեն հետաքրքրող իրերին ձեռք տա,նորմալ խաղա:Եվ այնքան տնօրենին
բողոքեցին,որ նա անկարգապահ է և խանգարում է բոլորին,որ տնօրենը Արամին
պարտեզից հանեց:Մանկապարտեզում աշխատողներն ասում էին,որ չգիտեն ինչ
անեն Արամի հետ,քանի որ նա ոչ մեկին չի լսում և չի ենթարկվում՛՛:

՛՛Տանը Արամը սիրում է փորձարկումներ անել:Վերցնում է օրինակ


այլուր,յուղ,կանաչի,մատիտների ծայրերը կոտրում է և այլ այդպիսի բաներ,որոնք ես
թւյլ եմ տալիս,խառնում է իրար հետ և ուզում է տեսնել,թե ինչ կստացվի
դրանցից:Շատ հետաքրքրասեր է,սիրում է նոր բաներ ստեղծել,իմանալ:Գերակտիվ
է,մի րոպե տանը չի լռում,լինում է,որ քնած եմ լինում:Նա հաշվի չի առնում գալիս է և
սկսում է խոսել:Նույնիսկ երբ լողանում եմ դռան ետևում կանգնում և խոսում
է:Քնելուց առաջ միշտ գիրք եմ կարդում իր համար,ընթացքում հետաքրքիր հարցեր է
նա տալիս,նոր քնում է:Ընտանիքում միակ պրոբլեմը լինում է այն,որ տատիկը շատ է
երես տալիս:Իրեն որպես փոքր երեխա է վերաբերվում:Երբ ես ու Արամը մենակ ենք
լինում,լա լսում է ինձ,միասին դասեր ենք անում,ինքնուրույն հաց է ուտում,իսկ երբ
տատիկն է գալիս,սկսում է համառորեն պնդել,որ տատիկն իրեն ուտեցնի,քանի որ
տատիկն է իրեն այդպես սովորացրել՛՛:

Այնուհետև սկսեցի զրուցել Արամի հետ: Արամի կետ կոնտակտ հաստատելու


նպատակով առաջարկեցի ծանոթանանք: Արամը միանգամից առաջարկեց միասին
խաղանք, փոխենք ''երեք խոզուկները'' հեքիաթը: Նա իր ձևով սկսեց պատմել
հեքիաթը՝ փոխելով հերոսներին և իրադարձությունները: Արդեն ընթացքում պարզ էր
դառնում, որ երեխան ագրեսիվ վարք ունի, քանի որ նոր հեքիաթի ստեղծման մեջ
բոլոր հերոսները չար էին և մեկը մյուսին ոչնչացնում էին:

Առաջարկեցի գնանք միասին խաղանք մյուս երեխաների հետ: Խաղի ընթացքում


գնդակը պետք է նետեինք մասնակիցներից որևէ մեկին և կիսատ նախադասություն
ասեինք, օրինակ. ''ես նեղանում եմ, երբ…'' ''ես երջանիկ եմ, երբ…'' ''ես հպարտանում
եմ ….'' Ես նյարդայնանում եմ '' և նման այլ արտահայտություններ, որոնք երեխաները

5
պետք է խաղի ընթացքում շարունակեին: Հիմնականում երեխայի կողմից հնչում էին
այսպիսի պատասխաններ. ''Ես նյարդայնանում եմ, երբ չեմ կարողանում ոչնչացնել,
երբ ինչ-որ մեկը մաքրություն է անում'': ''Ես երջանիկ եմ, երբ մարդիկ մահանում են ՛՛
և այլն:

Երեխայի հետ որոշեցինք նկարել ''Արեգակ'', որի շողերի մեջ նա պետք է գրեր իեն
բնորոշ դրական կողմերը :Սկզբից նա նշեց, որ չունի դրական կողմերը և չի կարող
դրանք նշել, սակայն աշխատանքի ընթացքում բավականին շատ դրական կողմեր
բացահայտեցինք նրա մոտ: Նա նշեց, որ ունի երեք մտերիմ ընկերներ:

Հարցրեցի, թե ինչ է ուզում դառնալ ապագայում: Նա ասաց, որ ուզում է իր շուրջը


հավաքի այնպիսի երեխաների, որոնք ցանկություն կուննենան իրեն օգնելու
աշխարհը ոչնչացնել: Նա ուզում է տվյալ երեխաներին սովորեցի պատրաստել
զենքեր, ռումբ և այլն, այսինքն այնպիսի բաներ, որոնց միջոցով կարող են աշխարհը
ոչնացնել:

Կարևոր է այստեղ նշել նաև այն հանգամանքը, որ երեխան շատ է տարված


համակարգչային խաղերով: Հիմնականում նա խաղում է այնպիսի խաղեր, որոնք
ոչնչացնում են մարդկանց, աշխարհը և այլն: Արամը խաղերի ընթացքում պատմում
էր իր համակարգչային խաղերից:

Արամը ինտելեկտուալ զարգացվածության մակարդակը չէր համապատասխանում


իր տարիքին, ,քանի որ նա 5-րդ դասարան է, բայց տառերը չգիտի, չի գրում,
բազմապատկման աղյուսակը չգիտի:

Առաջին հանդիպումից պարզ դարձավ, որ Արամը գիտակցում է սեփական վարքը,


բացահայտ փորձում է ընդդիմանալ ամեն ինչին: Միշտ փորձում է հակառակը պնդել:

Նա ինձ խնդրեց, որ հաջորդ օրը ուղեղը զարգացնող վարժանքներ տանենք, քանի որ


նա ուզում է շատ խելացի լինի:

Հաջորդ օրն առավոտյան Արամը բարևեց ինձ, փորձեց հիշել իմ անունը, ապա նշեց,
որ անունները հիշելու հետ կապված խնդիր ունի, իր հիշողությունը լավը չէ :Արամը
շատ լուրջ էր տրամադրված: Ասաց, որ այսօր իրեն որոշել է հանգիստ և լուրջ պահի:

6
Իրեն առաջարկել էի խաղեր խաղալ և տարբեր մեթոդիկաներ միասին անենք: Նա
համաձայնվեց:

Առաջին մեթոդիկան՛՛Անավարտ նախադասություններն՛՛ էր.

1/Միջանձնային փոխհարաբերությունների ախտորոշում անավարտ


նախադասությունների միջոցով

1/Համեմատած ընտանիքների մեծամասնության հետ իմ ընտանիքը լավ, խելոք,


սիրուն, հանգիստ է։

2/ Տղամարդու իդեալը ինձ համար հանդիսանում է խելացի

3/ Եթե բոլորը ինձ հակառակ են, ապա ես էլ եմ հակառակվում

4/ Ես միշտ ուզել եմ ամբողջ աշխարհը ոչնչացնել

5/ Կարծում եմ, որ իմ հայրը հաճախ պատասխան չկա

6/ Իմ մայրը և ես խաղում ենք

7/ Կարծում եմ, որ իսկական ընկերը չի կռվում

8/ Իմ ընտանիքը ինձ հետ վարվում է լավ

9/ Կարծում եմ, որ տղաների մեծամասնությունը կռվարար է, չար, ճղայն, ոչնչացող


տեսակ

10/ Աղջիկների մեծամասնությունը խելացի, սիրուն, նեռվայն, հանգիստ

10/ Կարծում եմ, որ բավականին ընդունակ եմ որպեսզի կռվեմ

11/ Ես կարող եմ երջանիկ լինել, եթե միայն խաղամ

12/ Ես կուզենայի, որ իմ մայրը հանգիստ լիներ

13/ Իմ մայրը սիրում է

14/ Չեմ սիրում մարդկանց, որոնք հայհոյում են

15/ Ինձ ծանոթ ընտանիքների մեծամասնությունը խելոք է


7
16/ Կարծում եմ տղամարդկանց մեծամասնությունը խելացի են

17/ Իմ ամենամեծ թուլությունը իմ ձախ ձեռքն է

18/ Իմ թաքուն ձգտումը կյանքում ոչնչացնել ամբողջ աշխարհը

19/ Կուզենայի, որ իմ մայրը Աստծո հետ կռվեր, թե ինչի եմ ես սենց ծնվել

20/ Կարծում եմ, որ մայրերի մեծամասնությունը խելացի են,սիրուն են, գեշ են

21/ Ամենից շատ սիրում եմ այն մարդկանց, որոնք չար են, կռվարար, ճղայն,
ընկերասեր

22/ Երբ ես երեխա էի խփում էի երեխաներին առանց պատճառի

23/ Ինձ դուր չի գալիս, որ տղամարդիկ հայհոյում են

24/ Երբ սկսում է իմ բախտը չբերել ես հաջողության ծաղիկ եմ տնկում /ըստ լեգենդի/

25/ Ամենից շատ կուզենայի կյանքում դպրոցի երեխեքին խփել

26/ Կարծում եմ, որ իմ մայրը ճղայնանում է, կռվում է, հանգստանում է

27/ Ես սիրում եմ իմ մայրիկին, բայց ուզում եմ մայրիկիս սիրեմ։

Հետաքրքիր էր այս մեթոդիկայի անցկացման ժամանակ Արամի


մեկնաբանությունները: Նա անընդհատ նշում էր, որ իր մայրը շատ է ներվայնանում,
վիճում է Աստծո հետ, քանի որ նա հիվանդ է ծնվել:

Ընթացքում նա հիշեց Նոյի պատմությունը: Ասաց, որ մտածում է, որ մարդիկ բոլորը


միմյանց բարեկամներ են, քանի որ հետո բոլոր մարդիկ առաջացել են Նոյից: Այն
բոլոր հատկանիշները, որ նա նշում է, բնութագրում են իրեն,դ րանք Արամի
բացասական կողմերն են: Այստեղից էլ երևում է, որ Արամը գիտակցում է իր վարքը,
գիտի, որ ինչ անում է դրանք բացասական են:

Արամը պատմում է, որ սիրված լինելու համար և որպեսզի նա հաջողակ լինի պետք է


20 ընկեր ունենա:

2/Ինտելեկտի ուսումնասիրում ՝ Ռավենի աղյոսակներ

8
Ինտելեկտի ուսումնասիրության ժամանակ Արամը բավականին շատ ժամանակ էր
տրամադրում յուրաքանչյուր խնդրի լուծմանը: Հարցրեցի, թե ինչպես է նա գտնում
պատասխանները: Արամը նշեց, որ գումարում հանում է յուրաքանչյուր պատկերի մի
հատվածը, միացնում է մյուսին և այդպես հասկանում է, թե որը կարող է լինել ճիշտ
պատասխանը:

Արամը անհամբերությամբ ուզում էր իմանար իր ինտելեկտը բարձր է, թե ոչ, և մենք


արդյունքները միանգամից հաշվեցինք: Արամը ասաց, որ ուզում է շատ բարձր
ինտելեկտ ունենա և հուսով է: Պատասխանները հաշվարկելիս հետո տեսա, որ միայն
մի հարցի է ճիշտ պատասխանել: Մի փոքր հիասթափված հարցրեց.՛՛Մենակ մի
հարցի՞ եմ ճիշտ պատասխանել՛՛: Չուզեցի նրան հիասթափեցնել և ասացի, որ նա 10-
ից 5-ին է ճիշտ պատասխանել: Դա միջին մակարդակն է: Արամն ասեց, որ նա
տարբեր վարժությունների միջոցով կզարգացնի իր ուղեղը և իր ինտելետը բարձր
կլինի:

3/Պրոյեկտիվ մեթոդիկա՛՛Ավարտիր պատկերները՛՛

Տվյալ մեթոդիկան հնարավորություն է տալիս անձի բնավորության մասին


պատկերացում կազմել:

1.Ցույց է տալիս վերաբերմունքն ինքն իր հանդեպ: Արամը նկարել է գրիչ սուր և


արտահայտիչ ծայրով, որը խոսում է իր բարձր ագրեսիվության մասին:

2. Հարաբերություններ տան անդամների և շրջապատի մարդկանց հետ: Արամը


նկարել է բահ: Նա սահմանափակել է իրեն իր շփման մեջ:

3/Նպատակասլացություն.Արամը նկարել է արև, սլաքները շրջանից դուրս են,


այսինքն նա նպատակասլաց է:

4/Սեռական պահանջմունքներ. Նա նկարել է աստղ, գծերը չի շարունակել, որը


խոսում է նրա անամոթության մասին:

5/Վերաբերմունքն ուրիշ մարդու նկատմամբ: Նկարել է լուսին: Արամը դժվարությամբ


է կոնտակտի մեջ մտնում ուրիշ մարդկանց հետ:

9
7/ Վստահություն: Նկարել է ալիքներ, որը խոսում է սեփական ուժերի վրա վստահ
լինելու մասին:

8/ Դատարկ վանդակում պետք է նկարեր այն ինչի պահանջ նա ունի: Արամը նկարել
է արև: Նա ջերմության կարիք ունի:

9/ Կարգ ու կանոնի, ռեժիմի պահպանում: Արամի նկարում ծայրերը սուր են, որը
խոսում է նրա անկարգության մասին, ռեժիմը չի պահպանվում:

10/ Ազատություն:Նկարի մեջ պատկերված է նաև քառակուսի, դա խոսում է ինչ-որ


չափով կանացի հատկանիշների մասին:

4/Ինքնագնահատականի ուսումնասիրության մեթոդիկա՛՛Աստիճան՛՛ և Դեմբո-


Ռուբինշտեյնի ինքնագնահատականի բացահայտման մեթոդիկա:

Ցածր ինքնագնահատական– Արամը նշեց ուժեղ, խելացի, գեղեցիկ և քաջ


հատկանիշներն ամենաբարձր մակարդակում՝10: Իսկ Առողջ-հիվանդում նշեց
հիվանդ 1-ին մակարդակում: Բարի-չարում նշեց չար 1-ին մակարդակում:
Ինքնագնահատականի աստիճանին նա իրեն նկարեց 4-րդ տեղում, այսինքն հստակ
երևում է , որ երեխան ունի ցածր ինքնագնահական:

4/նկարիր քեզ այնպիսին, ինչպիսին կաս, և այնպիսին, ինչպիսին կուզեիր լիներ

Արամին առաջարկեցի նկարել իրեն այնպիսիսն, ինչպիսին որ ինքը կա: Արամը


նկարեց իրեն, արև ու քար: Նկարելու ընթացքում մենք զրուցում էինք: Նա նկարել է
պայծառ, շողերով արև, որի վերևի շողերը կարմիրով է ներկել: Նշեց,որ դա արյուն
է,որը կաթում է արևի շողերից:Աջ անկյունում նկարեց քար,որը նշեց որ սատանայի
քարն է:Քարի վերևի հատվածը կարմիրով ներկեց,նորից նշելով,որ դա արյուն
է:Մեջտեղում նկարեց իրեն,որտեղ նորմալ արտահայտված չեն իր
դիմագծերը,ճակատի հատվածում նկարել է եռանկյուն,որը սևով ընդգծել է,նշեց որ
դա իրեն ուժ է տալիս,իր միջի չարն է:Արևի և քարի մեջտեղն է նա նկարել իրեն և
սահմաններ է գծել,որ արևից ջերմություն չստանա: Թղթի մյուս էջում նա որոշեց
նկարել եթե նա լիներ բարի:Նա նշում էր,որ իր մեջ գերակշռում է չարը,նա
հպարտանում է իր այդ չարությամբ:Չարն է ,որ իր հոգուն ուժ է տալիս:Իսկ

10
բարությունը շատ քիչ է իր մոտ:Նա նկարեց արև,որը ընդգծեց սև մատիտով,իսկ
շողերը դեղին:Իրեն նկարեց սահմափակ մի տարածքում,որպեսզի չստանա դրսի
ջերմությունը:Շատ փոքր այդ սահմանափակ տարածքում նկարեց իրեն և գրեց 20:
Հարցրեցի,թե ինչ է խորհրդանշում 20թիվը:Նա պատասխանեց,որ եթե ինքը լիներ
բարի ապա կունենար 20 ընկեր: Հարցրեցի, թե նա հիմա քանի ընկեր ունի,նա
պատասխանեց,որ դասարանից միայն մի տղա կա,որին ինքը ընկեր է
համարում:Առաջարկեցինք նրան մեծացնել իր միջի բարության սահմանները,եթե
իհարկե ցանկանա;Նա ասեց,որ չի ուզում,որովհետև եթե մեծացնի իր միջի
բարությունը,ապա նա ուժեղ չի լինի,կկորցնի իր ուժը,իսկ չարը նրան մեծ ուժ է
տալիս:

Եզրակացություն:

Արամի հետ աշխատանքի ընթացքում պարզեցի, որ նա ունի վարքային խանգարում:


Նրա սոմատիկ խանգարումը՝ ուղեղային ջրգողություն, ազդում է իր հոգեբանական
զարգացման վրա: 10 տարեկանում նա չի կարողանում գրել, կարդալ, բազմապատել:
Սակայն կարողանում է ճիշտ ձևակերպել իր խոսքը, արտահայտել իր կարծիքը: Կան
մի շարք գործոններ, որոնք կարող են վարքի զարգացող խանգարման պատճառ
դառնալ, Արամի մոտ ուղեղային ջրգողության հետևանքն է այն,որի պատճաով էլ
նկատվում են՝ խախտումներ աճի և զարգացման մեջ, անհաջողություններ դպրոցում,
բացասական մթնոլորտ ընտանիքում կամ հասարակության մեջ: Արամի “վատ”
վարքը ուրիշների մոտ բացասական հակազդեցություն է ունենում, ինչը ստիպում է
երեխային էլ ավելի “վատ” պահել իրեն:

ՈՒսումնասիրությունների ընթացքում պարզվեց,որ Արամը շատ կռվարար


է,ագրեսիվ:Դասարանի երեխաների հետ չի կարողանում շփվել:Երբ իր դասարանի
երեխաները լինում են իրենց տանը,Արամը շատ հանգիստ և մեծ սիրով խաղում է
նրանց հետ:Պատճառն այն է ,որ դասի ընթացքում Արամն իրեն մեկուսացված և
չնկատված է զգում:Ինքը չի կարողանում հարմարվել այն մտքի հետ,որ դասարանի
երեխաները գրում,կարդում են,իսկ ինքը դրանք չի կարողանում անել:Դա իր մոտ
ագրեսիա է առաջացնում,որի հետևանքով նա սկսում է խանգարել
երեխաներին,կռիվներ է անում,խանգարում է ուսումնական գործընթացին:

11
Վարկածներ. Պետք է աշխատել հետևյալ ուղղություններով.

1. Սեփական ՛՛Ես՛՛- ճանաչում


2. Ինքնագնահատականի բարձրացում
3. Միջանձնային հարաբերությունների կարգավորում
4. Հաղորդակցման հմտությունների ձևավորում
5. Տառաճանաչություն

Քանի որ երեխան իրեն վատ է զգում , որ չի կարողանում գրել, կարդալ, որն էլ ազդում
է իր ինքնագնահատակի վրա, ծնողին ասացի, որ զբաղվի երեխայի կրթությամբ:

Ժամանակի կարճ լիենլու պատճառով չկարողացա երկար աշխատել Արամի հետ:

Կատարվելիք աշխատանքի ուղղություններն ըստ կարևորության․

1. Ինքնագնահատականի բարձրացում
2. Սեփական ՛՛Ես՛՛- ճանաչում
3. Տառաճանաչություն
4. Միջանձնային հարաբերությունների կարգավորում
5. Հաղորդակցման հմտությունների ձևավորում

Քանի որ Արամի մոտ կա նաև սոմատիկ խնդիր, որն էլ ազդում է նրա հոգեբանական
վիճակի վրա, ապա աշխատանքը երկարատև կլինի:

Որպես առաջնային խնդիր պետք է դրվի իր ինքնագնահատականը, որը կապված է


իր հիվանդության հետ: Պետք է աշխատանք տարվի այն ուղղությամբ, որ Արամն
ընդունի իր հիվանդությունը և իրեն լիարժեք մարդ զգա,չառանձնացնի իրեն
մյուսներից: Այս խնդրի լուծման համար առաջարկում ենք հեքիաթաթերապիա
՛՛Անմոռուկը՛՛, որն ուղղված է ցածր ինքնագնահատականին, թերարժեքության
զգացմանը: Տվյալ հեքիաթը հնարավորություն կտա Արամին զգալ ինքն իրեն որպես
անհատականություն: Հիմնական հեքիաթի իմաստը կայանում է նրանում, որ մենք
բոլորս էլ տարբեր ենք և եթե դու նման չես մյուսներին՝արտաքինով, կամ քո
մտածելակերպով, քո արանձնահատկություննեով,դա չի նշանակում, որ դու ուրիշ ես:

12
Հեքիաթը տանում է դեպի այն գաղափարը, որ ինքդ քեզ պետք է սիրես, ընդունես
այնպիսին, ինչպիսին որ կաս, որպեսզի ուրիշներն էլ քեզ այդպես ընդունեն:

Այս դեպքում պետք է նաև աշխատել հետևյալ բացասական համոզմունքի հետ․ ՛՛ Ես


բոլորի նման չեմ, ինձ չեն ընդունում՛՛։

Վարքային թերապիան և հոգեթերապիան սովորաբար օգնում են երեխային


արտահայտել և կառավարել սեփական զայրույթը, ագրեսիան:

Ավազաթերապիան նույնպես այս խնդրի լուծման լավագույն տարբերակը կարող է


լինել: Կարելի է առաջարկել երեխային ավազի վրա կառուցի իր ընկերների
շրջապատը,ուղղությունը տանել նրան, թե ինչն է խանգարում իրեն միջանձնային
հարաբերություններում: Խմբային թրեյնինգներն էլ միջանձնային
հարաբերությունների լուծման տարբերակ կարող են լինել: Իր հասակակիցների հետ
շփումը կձևավորվի: Խմբային թրեյնինգները թույլ կտան, որպեսզի ինքն իրեն զգա
խմբի անդամ :

13

You might also like