You are on page 1of 3

Սոցիալական դեպքի վարման օրինակ

Ինչպես գիտենք,դեպքն այն է,երբ իրադարձությունը տեղի է ունենում մի անգամ,և


այն դեպքում,երբ այն դառնում է տևական,փոխում է կենսական վիճակը դառնում
է իրավիճակ։

Մ-ի /15 տարեկան աղջիկ/ և նրա ընտանիքի(մայր և աղջիկ)մասին ահազանգը


ստացվել է նրանց մտերիմ ազգականուհու կողմից։Աղջիկը պատմել է,որ չի
ցանկանում մոր հետ ապրել,քանի որ մայրը վատ է վերաբերվում
իրեն,պարբերաբար ծեծում է։Դեպքի վարումը ստանձնում են սոցիալական
աշխատողը և հոգեբանը։

Արձագանք ճգնաժամային իրավիճակին


Ըստ Ռոբերտսոնի սահմանած միջամտության 7 փուլերի,որոնցով պետք է անցնի
շահառուն՝ճգնաժամային,հրատապ վիճակի լուծման ու կայունացման ճանա-
պարհին,ստանում ենք հետևյալ պատկերը՝համաձայն մեր դեպքի սոցիալական
պատմության․

1․Այս փուլում տնայցի իրականացման ժամանակ սոցիալական աշխատողը իր


գործընկերոջ հետ գնահատեց այն վտանգները,որոնք բխում են երեխայի և մոր
միջավայրից։Նա հասկացավ,որ երեխան հրատապ աջակցության կարիք
ունի՝հոգեբանական անհատական թերապիա,մանկական նյարդաբանի
խորհրդատվություն,մայրը ևս հոգեբանական ան-հատական խորհրդատվական
աշխատանքի կարիք ունի։
2․Հետո սոցիալական աշխատողը բացատրեց և՛ մորը,և՛ աղջկան,թե ով է
ինքը,ինչ նպա-տակով է եկել՝միաժամանակ հաստատելով նրանց հետ դրական
համագործակցային հարա-բերություններ՝ակտիվորեն օգտագործելով իր
մասնագիտական հմտությունները։
3․Առաջնային հաղորդակցում ստեղծելուց հետո սոցիալական աշխատողը
բացահայտեց հիմնական խնդիրները,ներառյալ ճգնաժամային իրավիճակի
ծագման պատճառները և նա-խադրյալները։Այստեղ մեծ ուշադրություն դարձրեց
նրան,որ ընտանեկան ընդհարումները կրկնվում են պարբերաբար,ունենում են
նույն ընթացքն ու ավարտվում են մոր կողմից երե-խային ծեծելով։Պարզ
դարձավ,որ աղջիկը ավարտել է մտավոր զարգացման խնդիրներ ունեցող
երեխաների հատուկ դպրոց։Ներկայումս չի սովորում։Ընտանիքն ապրում է
ժամանակավոր կացարանում։Ընտանիքն ապրում է միայն սոցիալական
նպաստի և մոր աշխատավարձի/հավաքարարի/հաշվին։Մայրը աղջկան
խնամում է միայնակ,և որևէ օգնություն չի ստանում։
4․Այս փուլում սոցիալական աշխատողը հնարավորություն տվեց և՛ մորը ,և՛
աղջկան արտա-հայտելու իրենց զգացմունքները,ներկայացնելու հրատապ
վիճակի իրենց սեփական ընկա-լումները,դրա հետ կապված իրենց
հույզերը՝օգտագործելով իր ակտիվ լսելու հնարքների ամ-բողջությունը։Ե՛վ
մայրը,և՛ աղջիկը դժգոհում են ընտանիքում տիրող լարվածությունից և
հաճախակի վեճերից,որոնք սովորաբար ավարտվում են ծեծով։Մայրը դժգոհում
է աղջկա վարքից՝ասելով,որ նա կռվարար է,չափազանց մաքրասեր և տանը
կարգուկանոն հաստատելու ծայրահեղ ձգտում ունի,նաև անհանդուրժող
է։Աղջիկը հետաքրքրված է խոհարարությամբ,սիրում է մաքրել ,դասավորել։Մ -ն
մոր հետ հարաբերությունների դժվարություններ ունի։Մայրը խոստովանում է ,որ
ինքը ստիպված է ծեծում Մ-ին,քանի որ նա ագրեսիվ բնավորություն ունի։Մոր
կարծիքով՝ծեծը աղջկան կարգի հրավիրելու միակ միջոցն է,և իր ուժերն այլևս
սպառվել են։
5․Հինգերորդ փուլում սոցիալական աշխատողը մշակեց հիմնախնդրի
հաղթահարման ու-ղիները,մորը և աղջկան առաջարկեց հրատապ դիմակայման
արդյունավետ մոտեցումները․
*հոգեբանական անհատական թերապիա աղջկա հետ,
*հոգեբանական անհատական խորհրդատվական աշխատանք մոր հետ,
*աղջկան ուղեգրել պոլիկլինիկա՝մանկական նյարդաբանի խորհրդատվության ,
*փորձել աղջկան ուղղորդել որևէ ուսումնարան՝մասնագիտություն ստանալու։
6․Այս փուլում սոցիալական աշխատողը լիարժեք աջակցություն ցուցաբերեց իր
շահառուներին՝ընտրված գործողությունների՝լավագույն հնարավոր
արդյունքների ստացման համար։Մ-ն ուղարկվեց մանկական նյարդաբանի
մոտ՝խորհրդատվության։Նյարդաբանը հաստատեց հոգեբանական թերապիայի
կարևորությունը։Հոգեբանն ախտորոշեց հոգեկան զարգացման հապաղում։
Հոգեբանական աշխատանքը շարունակվեց,կենտրոնի մեկ այլ հոգեբան
շարունակական աշխատանք տարավ մոր հետ։Թերապևտիկ
միջամտությունները զուգակցվեցին ծնողավարման հմտությունների ուսուցման
հետ։
Մասնագետների խումբը կարևորեց նաև Մ-ի մասնագիտական կողմնորոշման
հարցը։Մի շարք քննարկումներից հետո Մ-ն կատարեց մասնագիտության
ընտրություն։Նա հաճախում է պրոֆտեխնիկական ուսումնարան և
պատրաստվում է խոհարար դառնալ։
7․Նշված գործընթացներն այսօր իրականացվում են
հաջողությամբ։Բազմամասնագի-տական թիմը պարբերաբար քննարկում է
դեպքը։Մոր և աղջկա հարաբերություններում կան տեսանելի դրական
փոփոխություններ։Ընտանիքում դադարել են ֆիզիկական և հոգեբանական
բռնությունները։Մ-ն սիրով հաճախում է ուսումնարան։

You might also like