You are on page 1of 4

ՃԻՇՏ ՍԽԱԼ

ոչ մեկը ոչ մեկ
Ոչ մեկը չէր հետաքրքրվում դրանով:
ակնոց, գլխարկ, ձեռնոց կրել/դնել ակնոց, գլխարկ, ձեռնոց հագնել
Ներողություն ներեղություն
գրել-գրող
նկարել-նկարող
ներել-ներող
Դեսպանը ներողություն է խնդրում,
որ չի պատասխանում ադրբեջանական
կողմի անհեթեթություններին:
Տուժել տուժվել
Ավերիչ երկրաշարժից գյուղը շատ է տուժել :
խոսել- խոսալ
խոսեցի խոսացի
խոսեցիր խոսացիր
խոսեց խոսաց
Իրոք, արվեստագետի մասին կարելի է խոսել միայն 
այն ժամանակ, երբ նա քո սեփական
ապրումն է դարձել, քո հոգու մի մասը:
նվագել ջութակ/դաշնամուր/կիթառ/դուդուկ նվագել
ջութակի/դաշնամուրի/կիթառի/դուդու
կի վրա
Անունդ ի՞նչ է: Անունդ ինչպե՞ս է:
Ի՞նչ է եղել: Ինչու՞մն է բանը:
Ի՞նչ է պատահել:
համաձայնել ընկերոջ առաջարկին համաձայնել ընկերոջ առաջարկի հետ
համաձայնել ընկերոջ հետ
Հայաստանը այս պայմանին չէր համաձայնել:
ծանոթանալ փաստաթղթերին ծանոթանալ փաստաթղթերի հետ
ծանոթանալ տնօրենի հետ
Հազվադեպ - Ոչ հաճախ պատահող՝ տեղի ունեցող,
քիչ անգամ, մեծ ընդմիջումներով: Հազվադեպ էր Հազվագյուտ եմ հանդիպում իրեն։
թակարդը կենդանի ընկնում

Հազվագյուտ Դժվարությամբ՝ հազիվ գտնվող:


Հազվագյուտ ապրանք:
Տեղի տալ – զիջել, նահանջել Նա կասկածի տեղի տվեց։
Տեղիք տալ – առիթ տալ, պատճառ դառնալ
Մետաքսյա, ալյուր, եղբայր, յոթանասունմեկ, արդյոք, ձյութ, հյուրասիրություն, արծաթյա,
խարույկ, տեսաերիզ, քրիստոնյա, քաղաքամայր, լյարդ, կյանք, խոխոջյուն(գոյ․), գործունյա,
խոյակ, յոդ, գոյություն, հայելազարդ, շագանակագույն։ Աներկյուղ, էություն, գոմեշ, չէր
խոսում, անէանալ, ամենաէական, անեփ, անելանելի, առէջ, վայրէջք, չենք վազում, որևիցե,
երբևէ, մանրէ, ոսկե, գրեթե, համաեվրոպական, սկզբից ևեթ, վարձել, հինավուրց, ուրց,
կորցնել, մրցել, ձվածեղ, ցնցուղ, Արցախ, ցնցել, ցնծալ, լուցկի, հանդիպակաց, ցնցոտի,
տրցակ, օձաձև, հարձակում, արձակ, խցկել, ձյունածածկ, խուրձ, դեղձենի, ասացվածք,
Համբարձում, հեքիաթասաց, ծածկագիր, թխվածք, վարձու, փորձանք, դեղձան,
արևադարձային, քաղցր, օձիք, հուշարձան, քսուք, աքցան, մթնկա, ակնդետ, Արաքսյա,
քվեարկել, միմյանց, միմիայն, ամբիոն, Մարիամ, սփրթնել, վարկաբեկել, որթատունկ, Սոչի,
սոճի, թրջել, թռչել, ճրագալույց, դրախտ, դժոխք, թախտ, թուղթ, ուխտադրուժ, սարսռալ,
վառվռալ, աշխարհ, ապաշխարել, հեղհեղուկ, հայթայթել, հարավ, ասֆալտ, հովտաշուշան,
հովվերգություն, հովասուն, ֆշշալ, այգեվետ, գերեվարել։

Թեմա՝ Հոմանիշներ

Հոմանիշների ցանկ

Պատգամ-պատվիրան, հրաման, կտակ

անաղարտ-անբիծ, մաքուր պանդուխ-նժդեհ, տարագիր

ալեհեր-ծեր, զառամյալ սոխ-թշնամի, ախոյան

հանճար-տաղանդ մթնշաղ-աղջամուղջ

փառաբանել-գովել, ներբողել բորբ-թեժ

քերթել-ստեղծագործել շողոքորթ-կեղծավոր

շիկնել-կարմրել, շառագունել խրոխտ-գոռ, հպարտ, սեգ

քանքար-տաղանդ, ձիրք, հանճար հոտաղ-նախրապան

ինչք-ունեցվածք ահ-երկյուղ, վախ

մեծատուն-հարուստ, ունևոր քողտիկ-հոլիկ, խրճիթ

ընկղմվել-սուզվել ընձյուղ-շյուղ, շիվ , ոստ


սփրթնել-գունատվել, դալկանալ ընչացք-բեղ

կարծր-պինդ, ամուր ճապաղ – ծավալուն ցասում-զայրույթ


կողով-զամբյուղ, սակառ շաղակրատ – շատախոս

շողոքորթ – կեղծավոր, քծնող շավիղ – կածան, ճանապարհ

ակնբախ-ակնհայտ

հովեկ – հով տեղ եկած

սփոփել-մխիթարել

անօրեն-անիրավ, անարդար

հոտնկայս-կանգնած

սաստիկ-ուժգին, ուժեղ

տարակույս-կասկած, երկբայություն

զարհուրելի-սարսափելի, երկյուղալի

պախրա-եղնիկ, վիթ, այծյամ

փափագ-բաղձանք, երազանք

բոսոր-կարմիր

զեփյուռ-հովիկ, սյուք

ճիգ-ջանք

թևածել-սավառնել, թռչել

վայելչագեղ-գեղանի, սքանչելի

խարտյաշ-շեկ, ոսկեգույն

խայթել-կծել

լուրթ-լազուր, լաջվարդ, մավի, ծավի

խայտալ-ցնծալ, ծփալ

քերծե- բարակ, որսի շուն

ողորկ-հարթ

You might also like