You are on page 1of 15

+ըԴ Ա Ր Ձ Վ Ա Ծ Ք Ն Ե Ր

Ա
Ականջը կախ- ուշադիր, զգոն, հանգիստ, խաղաղ,
Ականջ կախել – ուշադրությունը լարած, գաղտնի լսել
Ականջը ձայնի –լուրի սպասող
Ականջը տանել – ձանձրացնել, հոգնեցնել
Ականջի հետևը գցել – անուշադրության մատնել
Ականջին օղ անել- հիշել, մտապահել
Ականջն ընկնել – լսել
Աղ ու հացով – հյուրասեր
Անձյուն ձմեռ – խեղճ, անճարակ
Անմեղ գառ – խեղճ, միամիտ, հնազանդ
Անջուր ջրաղաց – դատարկախոս, անբան
Անուն հանել – բարի անուն ձեռք բերել
Անունը մրոտել /կոտրել, գետնովը տալ, հանել/– վարկաբեկել, անվանարկել, արատավորել,
Անունը դուրս գալ – վարկաբեկվել, խայտառակվել
Անունը տալ – հիշել, մտաբերել
Աշխարհ բերել – ծնել
Աշխարհ գալ – ծնվել
Աշխարհ տեսած – փորձառու
Աշխարհից կտրվել – հեռանալ, առանձնանալ
Աշխարհից կուշտ – ձանձրացած, հիասթափված
Աշխարհով մեկ լինել – երջանկանալ, ցնծալ
Աչք մտնել – քծնելով մեկի ուշադրությանն արժանանալ
Աչք շոյող – հաճելի, դուրեկան
Աչք փակել – անտեսել, ներողամիտ լինել
Աչքը բաց – 1. գործունյա, ճարպիկ, 2. կենդանի, ողջ և առողջ
Աչքն ընկնել / աչքը դիպչել/ – նկատել, տեսնել
Աչքը լի /աչքը կուշտ/ - գոհ, հագեցած
Աչքը ծակ – անկուշտ, ագահ
Աչքը ճամփին մնալ –սպասել
Աչքը ճամփին թողնել – սպասեցնել
Աչքը ջուր կտրել –ապարդյուն սպասել
Աչքը վախեցնել – սաստել, վախեցնելով մի բանից հետ պահել
Աչքը փակել 1. քնել, հանգստանալ, 2. մեռնել
Աչքի ընկնել – առանձնանալ, տարբերվել
Աչքի լույս – սիրելի, թանկագին
Աչքի չափով – մոտավորապես, մոտավոր ճշտությամբ
Աչքից ընկնել – նախկին հարգանքը չունենալ, չսիրվել
Աջ ձեռք – հուսալի, վստահելի օգնական
Առյուծ կտրել – արիանալ, քաջանալ
Ասպարեզ գալ – դրսևորվել
Արյունը եռալ – 1. աշխույժ լինել, 2. վրդովվել, զայրանալ
Արյունը երակներում սառչել – սարսափել, զարհուրել
Արյունը գլխին խփել – զայրանալ, բարկանալ, կատաղել
Արյունը ջուր դառնալ - 1. վախենալ, սարսափել, 2. ազգակցական կապը վերանալ, 3.
կոտորածն ու սպանությունը սովորական բան դառնալ
Ափերից դուրս գալ – կատաղել, փրփրել, բարկանալ, զայրանալ
1
Արևը խավարել – մեռնել
Արևով երդվել – պաշտել, երկրպագել

Բ
Բաժակը լցվել – չդիմանալ, չհամբերել, չհանդուրժել
Բախտին քար գցել – խոչընդոտել, արգելել
Բարի պտուղ – /հեգնակ./ չար, անարժան, անպետք
Բաց երկնքի տակ – 1. բացօթյա, 2. անտերության մատնված
Բաց ճակատ – ազնիվ, արդար
Բերան ծռել – խնդրել, աղաչել, աղերսել
Բերանը կապել - լռեցնել
Բերանը կեղտոտել – հայհոյել
Բերանը յուղոտ պատառ գցել – կաշառել, սիրաշահել
Բերանը ջուր առնել – պապանձվել, լռել, սսկվել
Բերանը փակել – լռեցնել
Բերանին նայել – 1. լսել, հնազանդվել, 2. սպասել, ակնկալել
Բերանից թույլ – շատախոս, անգաղտնապահ
Բռան մեջ առնել /հավաքել, պահել/ - 1. ենթարկել, հպատակեցնել, 2. սանձել, հսկել
Բռունցք թափ տալ - սպառնալ

Գ
Գետինը մտնել – 1. սաստիկ ամաչել, 2. երդման կամ անեծքի արտահայտություն
Գետնի երեսին ման գալ – ապրել
Գետնին /հողին/ հավասարեցնել – ոտնատակ տալ, ոչնչացնել, ջնջել
Գետնի երես դուրս գալ – հայտնի դառնալ, բացահայտվել
Գետնով տալ – 1. տապալել, գլորել, 2. ջարդել, ոչնչացնել, 3. պատվազրկել
Գին ունենալ – արժևորվել
Գլխահան անել – մոլորեցնել
Գլխատակին փափուկ բարձ դնել – խաբել, միամտացնել, մոլորեցնել
Գլխի գցել -1.հասկացնել, բացատրել, պարզաբանել, 2.բացահայտել
Գլխի ընկնել – հասկանալ, ըմբռնել, կռահել
Գլխին ավետարան կարդալ – խրատել, հորդորել, համոզել
Գլխին բերել – վնասել
Գլխին սառը ջուր լցնել – 1. հիասթափեցնել, հուսալքել, 2 զգաստացնել
Գլխին տալ –1. գլխին խփել, հարվածել, 2. ճնշել, ճնշում գործադրել, 3. ողբալ, 4. զղջալ
Գլխին քարոզ կարդալ – խրատել
Գլխով անցնել – 1. մտածել, ծրագրել, 2. կյանքում պատահել
Գլուխ բարձրացնել – 1. առաջանալ, գոյանալ, 2. աշխուժանալ, 3. ապստամբել, ըմբոստանալ
Գլուխ բերել – հաջողեցնել
Գլուխ խոնարհել – հպատակվել, ենթարկվել
Գլուխը ծեծել – 1. լալ, ողբալ, սգալ, 2. ափսոսել, զղջալ
Գլուխ հանել – 1. կողմնորոշվել, ըմբռնել,, 2. հաջողեցնել, 3. հարմարվել, հաղթահարել
Գլուխ տալ – 1. բարևել, ողջունել, խոնարհվել, 2. հարգանք մատուցել, մեծարել
Գլուխը բարձին դնել – քնել, հանգստանալ
Գլուխը գնալ – 1. ձանձրանալ, հոգնել, 2. կյանքից զրկվել, գլխատվել
Գլուխը գովել – պարծենալ, մեծ-մեծ խոսել
Գլուխը դատարկ – անխելք, հիմար

2
Գլուխը թռցնել – գլխատել, սպանել
Գլուխը յուղել – համոզել, խաբել
Գրպանը դատարկ – աղքատ, չունևոր
Գրպանը ծակ - շռայլ
Գրպանը դնել – գրպանել, յուրացնել, սեփականացնել
Գույնը գցել – այլայլվել, սփրթնել, գունատվել, դժգունել

Դ
Դարձի գալ – զղջալ, սխալ ճանապարհից հետ կանգնել
Դարն անցնել – հնանալ
Դեմ դուրս գալ /դեմ ելնել/ - 1. հակառակվել, ընդդիմանալ, 2. ապստամբել, ըմբոստանալ
Դեմքը բացվել – ուրախանալ, զվարթանալ
Դեմքը կորցնել – 1. հեղինակազրկվել, 2. ինքնուրույնությունը կորցնել
Դեմքը մթնել – տխրել, վշտանալ, մռայլվել
Դեմքը պարզվել – 1. պայծառանալ, զվարթանալ, 2. բացահայտվել
Դեմքը փայլել – ուրախանալ, հրճվել
Դեպքից դեպք – հազվադեպ, սակավադեպ
Դիմադարձ կանգնել /լինել/ - 1. հակառակվել, 2. ըմբոստանալ
Դիրքերը զիջել – նահանջել, ընկրկել
Դող ընկնել – վախենալ, երկյուղել
Դրոշի տակ հավաքել – համախմբել, միավորել
Դուդուկի տակ պարել – ենթարկվել, հնազանդվել
Դուռը բաց – հյուրասեր, հյուրընկալ
Դուռը երեսին ծածկել – 1. մերժել, 2. դուրս անել, 3. անտեր, անօգնական թողնել
Դուռը ցույց տալ – վտարել, վռնդել

Ե
Երակներում արյունը սառչել – սարսափել, վախից քարանալ
Երես առնել – շփանալ, հղփանալ
Երես դարձնել / թեքել/– 1. խռովել, 2. արհամարհել, 3. խուսափել, 4. ընկրկել, նահանջել
Երեսը դեմ անել /տալ/ - համառել, պնդել, առանց ամաչելու պահանջել
Երեսը պինդ – համառ, անամոթ
Երեսը փափուկ – 1. զիջող, 2. ամաչկոտ, անհամարձակ
Երկար լեզու – շատախոս, մեծաբերան, լեզվանի
Երկինք բարձրացնել – գովել, գովաբանել, մեծարել, խնկարկել
Երկինք գնալ – մեռնել
Երկու աչքով նայել – ուշադիր, ակնապիշ նայել, հետևել, հսկել
Երկու խոսք – կարճ, համառոտ
Երկու քայլի վրա – շատ մոտիկ

Զ
Զենք վերցնել /բարձրացնել/ - ապստամբել, ըմբոստանալ, ընդվզել
Զենքը ձեռքին – զինված, կազմ-պատրաստ
Զենքերը վայր դնել – հպատակվել, հնազանդվել, հանձնվել, անձնատուր լինել
Զրոյի հավասարեցնել – անտեսել, ոչնչացնել

Է
3
Էշի ականջում քնած – անտեղյակ, անիրազեկ

Ը
Ընդհանուր հայտարարի գալ /ընդհանուր լեզու գտնել/ - փոխհամաձայնության գալ
Ընկած-ելած- փորձառու

Թ
Թանին թթու ասել – դիտողություն անել, քննադատել
Թանկ ու կրակ – չափազանց թանկ
Թեթև ձեռք – հաջողակ
Թեթև սրտով – խաղաղ, հանգիստ
Թելը կտրել – ընդմիջել, ընդհատել
Թիկունք թիկունքի տալ – օգնել, սատար լինել
Թիկունք կանգնել – օգնել, պաշտպանել, նեցուկ լինել
Թրի տակով անցնել – հնազանդվել, ենթարկվել, հպատակվել
Թուրը պատյանը դնել – հաշտվել, համաձայնության գալ
Թևաթափ անել – հուսահատեցնել, ընկճել
Թև առնել – 1. ուրախանալ, ցնծալ, 2. խրախուսվել, քաջալերվել, ոգեշնչվել
Թև թևի տալ – իրար օգնել, սատարել, աջակցել
Թևի տակ առնել – հովանավորել
Թևերը թուլանալ – ընկճվել, հուսահատվել, վհատվել
Թևերը փռել – 1. տիրել, տիրապետել, 2. տարածվել, 3. հովանավորել, 4. պաշտպանել

Ի
Իդերև ելնել – հույսերը չարդարանալ, սպասելիքները չիրականանալ, հօդս ցնդել
Ի խորոց սրտի – սրտանց, սրտի խորքից
Ի հեճուկս – որևէ մեկի կամքին՝ ցանկությանը հակառակ
Ինքն իրեն գտնել – սթափվել
Ինքն իրեն ուտել – սաստիկ զայրանալ, բորբոքվել
Ի սպաս դնել – ծառայեցնել, նվիրաբերել
Իր խաչը կրել – տանջանքով ապրել, չարչարվել
Իր կաշվից վախենալ – զգուշանալ, անձը վտանգի չենթարկել
Իր կնիքը դնել – ազդել, իր հետքը թողնել
Իր ձին քշել - համառել
Իր վրա վերցնել – ստանձնել, հանձն առնել
Իրար լեզու հասկանալ – միաբանվել, մտերմանալ
Իրար ուտել – թշնամանալ
Իրեն կրակը գցել –1. չարչարվել, ճգնել, 2. փորձանքի մեջ ընկնել
Իրեն հավաքել – զգաստանալ, ուշքի գալ, խելքը գլուխը գալ
Իրեն սպառել – հնանալ, ծերանալ

Լ
Լեզու առնել – 1. խոսել, 2. շնչավորվել, կենդանանալ, 3. երես առնել, հանդգնել
Լեզու գտնել – համաձայնության գալ, իրար հասկանալ
Լեզուն երկար – 1. ըմբոստ, համարձակ խոսող, 2.մեծախոս, մեծաբերան
Լեզուն իրեն քաշել – 1. խոսքերը չափավորել, 2. լռել, ձայնը կտրել
Լեզուն ծռել – ասելիքը փոխել
4
Լեզուն կարճ – 1. խոսելու բարոյական իրավունք կամ համարձակություն չունեցող,
2. հեզ, հնազանդ, անհամարձակ
Լեզուն կապ ընկնել – պապանձվել, լռել, շփոթվել
Լեզուն կծել – 1. մի բան հանկարծ հասկանալ, կռահել, 2. անսպասելի բան լսելով՝ լռել
Լեզվին տալ – 1. շատախոսել, զրախոսել, 2. համտեսել, փորձել
Լույս սփռել-ինչ-որ մութ հարց պարզաբանել, բացահայտել, լուսաբանել, լուծում տալ
Լուն ուղտ դարձնել – չափազանցնել, ուռճացնել
Լուսնից ընկած – անտեղյակ, անծանոթ

Խ
Խելք խելքի տալ – միասին մտածել, խորհրդակցել
Խելքը գլուխը հավաքել – լրջանալ, խելոք մտածել
Խելքը կտրել – մի բանից հասկանալ, դատողություններ անել
Խելքը հասնել – հասկանալ, գիտակցել
Խելքը հացի հետ ուտել – հիմարանալ
Խելքի բերել – ուղղել, զգաստացնել, մոլորությունից հետ բերել
Խելքի գալ – 1. հասկանալ, խրատվել, 2. սթափվել, զգաստանալ
Խղճի ձայն – խիղճ, գութ
Խղճի մտոք – խղճի թելադրանքով, բարեխղճորեն
Խոսք հասկացնել – համոզել, համաձայնեցնել
Խոսք տալ – 1. խոստանալ, 2. համաձայնել, 3. պայմանավորվել
Խոսքը ականջի հետև գցել – անտեսել, ասածը չլսելու տալ
Խոսքը գետնով տալ /գետին գցել/ - Խոսքը չկատարել, մերժել, արհամարհել
Խոսքը կարճ կապել – համառոտել, մանրամասնությունները բաց թողնել
Խոսքը կտրել – խոսողին ընդհատել
Խոսքը /խոսքները/ մեկ անել – համաձայնության գալ, միաբանել
Խոսքի տակ մնալ – պատասխան չգտնել, լռել, չպատասխանել
Խոսք քաշել – խոսեցնել, գաղտնիքն իմանալ
Խունկ ծխել – երկրպագել, մեծարել, գովաբանել /ոչ տեղին/

Ծ
Ծալը պակաս – հիմար, պակասամիտ, տխմար, թեթևսոլիկ
Ծակ բերան /բաց բերան/ - գաղտնիքը չպահող, բացբերան
Ծակ գրպան – շռայլող, վատնող
Ծայր առնել – սկիզբ առնել, սկսվել
Ծայրը ծայրին հասցնել – 1. մի կերպ ապրել, ապրուստը հազիվհազ հոգալ, 2. գործը
մի կերպ գլուխ բերել
Ծանր ականջ – կիսախուլ, վատ լսող
Ծանր խոսք – վիրավորանք, պարսավանք
Ծանրութեթև անել – լավ մտածել, կշռադատել
Ծառս լինել – ըմբոստանալ, ընդդիմանալ
Ծեր աղվես – փորձված և խորամանկ
Ծնկի իջնել – հնազանդվել, ենթարկվել
Ծնկները ծալվել – 1. թուլանալ, 2. հուսահատվել, ընկճվել
Ծնունդ առնել – 1. ծնվել, 2. գոյանալ, առաջանալ
Ծնունդ տալ – իրականացնել, իրագործել

5
Ծուռ աչքով նայել – անբարյացակամորեն, ոչ սիրալիր վերաբերվել
Ծուռ հայելու մեջ – կեղծված, աղավաղված

Կ
Կամուրջ գցել – կապ հաստատել, կապակցել
Կայծակի արագությամբ – շատ արագ
Կանաչ լույս – հաջողություն
Կանաչ-կարմիրը կապել – ամուսնացնել
Կաշին ու ոսկորը մնալ – հյուծվել, նիհարել
Կաշվից դուրս գալ – չարչարվել, ճգնել
Կատվի դրախտ – անիմաստ կյանք
Կենաց և մահու պայքար /կռիվ/ - ճակատագրական պայքար, կռիվ
Կյանք տալ – 1. կենդանացնել, 2. ծնել, լույս աշխարհ բերել
Կյանքը տալ – զոհվել, նահատակվել
Կյանքը թունավոերել – դժբախտացնել, տանջել, չարչարել
Կյանքը ուտել – չարչարել, տանջել
Կյանքի աշուն – ծերություն
Կյանքի գարուն – երիտասարդություն
Կյանքի թելը կտրել – սպանել, կյանքից զրկել
Կյանքի թելը կտրվել – սպանվել, կյանքից զրկվել
Կյանքի կոչել – կյանք տալ, կենդանացնել
Կնիք/ը/ դնել – ազդել, դրոշմել
Կոկորդից բռնել – պահանջել, հարկադրել, նեղել
Կողը հաստ – համառ, ինքնասածի, կամակոր, քմահաճ
Կողի ընկնել – համառել, ասածը պնդել
Կողպեքի տակ պահել - թաքցնել
Կողքով /կողքից/ անցնել – 1. չնկատելու տալ, անտեսել, 2. վրիպել
Կոտր ընկնել – 1. սնանկանալ, աղքատանալ, 2. նվաստանալ, ստորանալ, խեղճանալ
Կորած մարդ – խորտակված, աղքատացած, հեղինակազրկված, կյանքի ուղուց շեղված
Կտավին հանձնել – նկարել, պատկերել
Կրակ դառնալ –1. կատաղել, չարանալ, բորբոքվել, 2. պատուհաս, փորձանք դառնալ
3. կարմրել, շիկնել
Կրակ թափվել – 1. սաստիկ բարկանալ, 2. անտանելի շոգ լինել, 3. հրդեհել, կրակի մատնել
Կրակ կտրել – 1. աշխուժորեն, եռանդուն գործել, 2. սաստիկ բորբոքվել, զայրանալ,
մոլեգնել, 3. կարմրատակել, շառագունել, 4. շիկանալ, հրաշեկ դառնալ
Կրակ ու պատիժ – 1. չարիք, փորձանք, 2. չարաճճի երեխա
Կրակը գցել – փորձանքի ենթարկել
Կրակի գին – շատ թանկ, բարձր գին
Կրակի կտոր – աշխույժ, եռանդուն, շատ չար
Կրակի հետ խաղալ – վտանգավոր բան ձեռնարկել, կյանքը վտանգի ենթարկել
Կրակի վրա յուղ լցնել – կրքերը բորբոքել, իրավիճակը լարել, հարաբերությունները սրել
Կրակի տակ առնել – քննադատել, ամբաստանել, թիրախ դարձնել
Կրիայի քայլերով – շատ դանդաղ, խիստ ուշացումով
Կուլ գնալ – 1. զոհ դառնալ, զոհվել, 2. վիրավորանք տանել, 3. ընկղմվել, սուզվել,
մխրճվել, թաղվել, 4. ծածկվել, կորչել, անհետանալ, 5. կլանվել, յուրացվել
Կուրծք/ը/ ծեծել – 1. ողբալ, կոծել, 2. երդվել, հավատացնել, վստահեցնել

6
Հ
Հազար կտոր լինել – 1. շատ չարչարվել, չափից ավելի ուժ գործադրել, 2. ջախջախվել,
ոչնչանալ
Հալած յուղի տեղ դնել – անառարկելիորեն ընդունել, ճշմարտություն համարել
Հականե-հանվանե – 1. մեկ առ մեկ, բոլորին հիշելով, անուն առ անուն, 2. առանց թաքցնելու
Համբներության բաժակը լցվել – այլևս չհանդուրժել, չհամբերել
Համբերությունից հանել – զայրացնել, բարկացնել
Հանկարծակիի բերել – անակնկալի բերել, շփոթեցնել
Հայացքը փախցնել – խուսափել
Հայացքներ փոխանակել - 1. փոխադարձաբար միմյանց նայել, 2. հասկացնել
Հայտնի լինել – 1. իմացվել, ի հայտ գալ, 2. անվանի, նշանավոր, ականավոր լինել
Հաշիվ մաքրել – վրեժխնդիր լինել, վիճելի հարցերը կռվով լուծել
Հաշվի առնել – նկատի ունենալ, չարհամարհել
Հաշվի նստել – խորհրդակցել, փոխադարձ համաձայնության գալ, համաձայնել
Հասակ առնել – 1. մեծանալ, չափահաս դառնալ, 2. ծերանալ, տարիքն առնել
Հասարակության դատին ներկայացնել – հրապարակել
Հավասարակշռությունից հանել – բարկացնել, զայրացնել
Հավատ ընծայել – հավատալ, վստահել
Հարգանքի տուրք մատուցել – մեկի հիշատակը հարգել՝ շիրիմին այցելելով, 2.
մեծարման նպատակով այցելություն կատարել
Հարցականի տակ դնել – հարցի լուծումը չավարտել, կասկածի տակ դնել, կասկածել
Հաց աշխատել – ապրուստի միջոց վաստակել
Հաց դնել - հյուրասիրել
Հաց/ը/ կիսել – մեկի հետ սեղան նստել, ընկերություն անել
Հաց կտրել – 1. ճաշակել, ուտել, 2. բարեկամանալ, ընկերանալ
Հաց հավաքել – մուրալ, մուրացկանություն անել
Հաց հանապազօրյա – ամենօրյա հաց, ապրուստի ամենօրյա միջոց
Հացը կտրել – 1. ապրուստի միջոցներից զրկել, գործից ազատել, 2. հյուրասիրվել
Հացի տեր դառնալ - հարստանալ
Հացը ուտել – վատ վիճակի արժանանալ, պատժվել
Հացով մարդ – հյուրասեր, հյուրընկալ, առատաձեռն
Հետ կանգնել – հրաժարվել, նահանջել
Հեքիաթներ պատմել – 1. անիրական բաներ ասել, 2. ստել, հորինել
Հեռու մնալ – զգուշանալ, խուսափել
Հետ քաշվել – նահանջել, ընկրկել, տեղի տալ, զիջել
Հիշողությունից ջնջվել - մոռանալ
Հին երգը երգել – նույն բաները կրկնել
Հին դարմանը քամուն տալ – հին դեպքերը հիշեցնել, անախորժությունները վերհիշել
Հինգ եղբայր – ապտակ
Հինգ մատի նման – ամբողջովին, լիովին, կատարելապես
Հյութերը քամել – տանջել, չարչարել, կեղեքել
Հոգ տանել – խնամել, հոգալ
Հոգին ազատել – դժվար կացությունից դուրս գալ, ազատվել
Հոգին առնել – 1. շատ չարչարել, տանջել, 2. սպանել, մեռցնել
Հոգին հանել - չարչարել, նեղել
Հոգու հետ խաղալ – կատակել, մտերմաբար ձեռ առնել
Հոգուն վրա հասնել – վերջին րոպեին օգնության ձեռք մեկնել
Հողին հավասարեցնել – 1. հիմնահատակ կործանել, 2. խիստ քննադատել
7
Հոնքերը կիտել – մռայլվել, խոժոռվել
Հրապարակ իջնել – հանդես գալ, ասպարեզ մտնել
Հրի ու սրի մատնել – բնաջնջել, ոչնչացնել
Հունի մեջ մտնել /ընկնել/ - 1. բնականոն ընթացք ստանալ, 2. ընտելանալ
Հուր-հավիտյան – ընդմիշտ, հավերժաբար
Հօդս ցնդել – ի դերև ելնել, չքանալ, կորչել

Ձ
Ձախ գնալ – 1. ձախողվել, 2. դավաճանել
Ձայնը կտրել – 1. լռել, չխոսել, խոսքը կտրել, 2. լռեցնել, լացը կամ աղմուկը դադարեցնել
Ձայն հանել –խոսել, հնչել, ձայն արձակել
Ձայն տալ – 1 քվեարկել, 2. հրավիրել, կանչել, 3. գոչել, բղավել, հայտարարել, 4.
ելույթի, արտահատվելու իրավունք տալ, 5. քնից արթնացնել
Ձեռնոց նետել – մենամարտի, կռվի հրավիրել
Ձեռք առնել – 1. ծաղրել, ինքնասիրությանը դիպչել, 2. մի բան ձեռնարկել
Ձեռք բերել – նվաճել, տիրել, հայթայթել, իրենով անել
Ձեռք բռնել – օգնել, օժանդակել
Ձեռք ձեռքի տալ 1. համաձայնության գալ, իրար օգնել, 2. հաշտվել
Ձեռք մեկնել – 1. օգնել, 2. մուրացկանություն անել, ձեռք պարզել
Ձեռք ու ոտք ընկնել – խնդրել, աղաչել, պաղատել
Ձեռք քաշել – 1. մի բանից հրաժարվել, 2. ստորագրել
Ձեռքը բռնել – 1. արգելել, թույլ չտալ, 2. օժանդակել, ձեռք բռնել
Ձեռքը դատարկ – աղքատ, չքավոր
Ձեռքն ընկնել – 1. ձեռք բերել, ճարել, 2. բռնվել, գերվել
Ձեռք /ը/ թափ տալ – 1. արհամարհել, դադարել ուշադրություն դարձնելուց, 2. մեկին
վախեցնել, ահ տալ
Ձեռքը խնդրել –ամուսնանալու առաջարկ անել
Ձեռքը կրակն ընկնել – մեկի կամ մի բանի պատճառով նեղվել, տանջվել
Ձեռքը քարի տակ – հնարավորությունից զուրկ, աղքատ, չունևոր
Ձեռքերը թուլանալ – վհատվել, հուսահատվել, ընկճվել
Ձեռքերը լվալ – 1. հրաժարվել մասնակցելուց, պատասխանատվությունը վրայից գցել,
չխառնվել մի բանի, 2. հույսը կտրել
Ձեռքերը ծալած նստել – որևէ բանով չզբաղվել, անգործ նստել, չաշխատել
Ձեռքերը շփել – հաջողությունից ուրախանալ
Ձեռքից գալ – կարող, ունակ, ընդունակ լինել
Ձեռքից գնալ – 1. փչանալ, կորչել, 2. հյուծվել, հալումաշ լինել
Ձվի մեջ մազ փնտրել – բծախնդիր, չմահավան լինել
Ձվից նոր դուրս գալ – դեռահաս, ջահել, անփորձ, լինել

Ճ
Ճակատ առ ճակատ – բացահայտ, դեմ դիմաց, առանց խուսափելու
Ճակատ ճակատի զարկել – ընդհարվել, կռվել, պայքարել
Ճակատը պարզ – պարզերես
Ճակատի քրտինքով – մեծ դժվարությամբ, ազնիվ աշխատանքով
Ճակատին մուր քսել – անպատվել, պատվազրկել, խայտառակել
Ճամփա ընկնել – գնալ, ուղևորվել
Ճամփա կտրել – երկար ճանապարհ, տարածություն անցնել

8
Ճամփան կտրել 1. առաջընթացը խանգարել, 2. առաջ շարժվելու հնարավորություն չտալ
Ճամփա պահել - սպասել
Ճամփին քար գցել – խանգարել, խոչընդոտել
Ճամփից հանել – ճիշտ ուղուց շեղել, մոլորեցնել
Ճանապարհի կեսից հետ դառնալ – սկսած գործը կիսատ, անավարտ թողնել

Մ
Մազին դիպչել – աննշան չափով վնասել
Մազից կախված լինել – խիստ վտանգավոր, ճակատագրական վիճակում լինել
Մահկանացուն կնքել – մահանալ, վախճանվել
Մայր մտնել – գործերն անհաջող ընթանալ, վայրէջք ապրել
Մաշկի վրա զգալ – անձամբ զգալ, ճաշակել
Մատը /մի բանի վրա/ դնել – հատկապես շեշտել, նշել, ընդգծել
Մատը կծել – կռահել, հասկանալ, գլխի ընկնել
Մատը մատին չխփել – 1. բոլորովին չզբաղվել, չաշխատել, 2. մեկի կարիքների
նկատմամբ անտարբեր լինել
Մատների արանքով նայել – անտարբերություն դրսևորել
Մեծ-մեծ խոսել – մեծաբանել, մեծախոսել, պարծենալ
Մեծ սրտի տեր – վեհանձն, մեծահոգի
Մեկը երկյու դառնալ – կրկնապատկվել, բազմապատկվել, շատանալ
Մեկը հազար դառնալ - բազմապատկվել, շատանալ
Մեկը տասը շինել – չափազանցնել, ճոխացնել, ծաղկեցնել
Մեղք գործել – հանցանք կատարել
Մեղքերը քավել – փոխհատուցել, գործած հանցանքի համար վարձահատույց լինել
Մեջ ընկնել – 1. խառնվել, 2. միջամտել, ընդմիջել, ընդհատել
Մեջ-մեջ անել – իրար մեջ բաժանել, յուրացնել
Մեջք ծռել – հնազանդվել, ենթարկվել, ծառայել
Մեջք մեջքի տալ – իրար օգնել, պաշտպանել, սատարել, զորավիգ լինել
Մեջքը գետին դիպչել – հաղթվել, պարտվել, ընկճվել
Մեջքը դարձնել – հեռանալ, գնալ
Մեջքը պինդ – 1. հարուստ, ունևոր, 2. հզոր պաշտպան ունեցող
Մի անկյուն քաշվել – առանձնանալ, մեկուսանալ
Մի բերան – 1. անընդհատ, միալար, 2. մեկ անգամ, 3. միաբան, միաբերան, միասին,
4. մի պատառ
Մի բուռ – 1. քիչ, փոքրաթիվ, 2. փոքրամարմին, սմքած, կուչ եկած
Մի գլուխ – անընդհատ, առանց դադարեցնելու, անդադար
Մի կաթիլ մեղր – չնչին բանից մեծ աղմուկ
Մի մարդու պես – միասնաբար, միաբերան
Մի շնչով - միանգամից
Մինչև հոգու խորքը – շատ խոր, խորապես
Մինչև ուղն ու ծուծը – ամբողջովին, լիովին
Միտքը պարզել – պարզաբանել, պարզ, հասկանալի արտահայտվել, բացատրել
Միտքը փոխել – մտադրությունը փոխել, հետ կանգնել, հրաժարվել
Մտքի թելը կտրել – ընդհատել, ընդմիջել
Մտքով անցնել – մի բանի մասին մտածել, գլխում միտք ծագել
Մտքում դնել – մտադրվել, որոշել
Մոխիր /փոշի/ դառնալ – զոհվել, մահանալ, ոչնչանալ
Մոխիրը քամուն տալ – ոչնչացնել, քարուքանդ անել, ավերակ դարձնել
9
Մուկ դառնալ – 1. խեղճանալ, ընկճվել, 2. թրջվել, ոտքից գլուխ ջուր դառնալ
Մուր քսել – անվանարկել, վարկաբեկել, հեղինակազրկել

Յ
Յոթ կողպեքի տակ պահել /փակել/ – թաքցնել, ծածկել
Յոթ չափել, մեկ կտրել – կշռադատել, լավ մտածել
Յոթ սարից այն կողմ – շատ հեռու
Յուղ կապել – գիրանալ, ճարպակալել

Ն
Նեղն ընկնել – նեղվել, դժվար կացության մեջ լինել
Նեղություն կրել – չարչարվել, կարիքի մեջ լինել
Ներս գցել – թաքցնել, պահել, չարտահայտել
Նիզակ ճոճել – հոխորտալ, սպառնալ, մեծ-մեծ խոսել
Նոր էջ բացել – հայտնագործել
Նույն երգը երգել – կրկնել

Շ
Շան լափ թափել /լցնել/ գլխին – սաստիկ նախատել, պախարակել, հանդիմանել
Շան չարչարանք քաշել – սաստիկ չարչարվել, տանջվել, տքնել
Շարքից դուրս գալ – 1. փչանալ, անպետքանալ, գործածությունից դուրս գալ,
2. նախկին առողջությունը չունենալ
Շղթաները խորտակել – ազատվել, ազատագրվել
Շնչի վրա նստել - շտապեցնել
Շունչ տալ – կենդանացնել, ոգի ներշնչել, կյանք տալ, ոգևորել
Շունչ քաշել – 1. հանգստանալ, 2. օդ շնչել

Ո
Ոգի առնել – ոգևորվել, ոգեշնչվել, կենդանություն ստանալ
Ոսկի ձեռքեր ունենալ – շնորհալի լինել
Ոսկի սիրտ ունենալ – շատ բարի, դրական հատկանիշներով օժտված լինել
Ոտ ու ձեռ ընկնել – 1. իրար խառնվել, 2. խնդրել, աղերսե
Ոտքը գետին խփել – զայրանալ, բարկանալ
Ոտքը ծուռ դնել – սխալվել, շեղվել
Ոտքը կախ գցել – 1. քայլերը դանդաղեցնել, 2. դիտավորյալ հապաղել
Ոտքը քարին առնել – անհաջողության, ձախորդության հանդիպել, ձախողվել
Ոտքերն ամպոտ – անսխալական, անմեղ
Ոտքերն ընկնել – 1. խնդրել, աղերսել, 2. կեղծավորություն անել, քծնել
Ոտքերը գետնից կտրվել – ուրախանալ, հրճվել, ցնծալ
Ոտքերը թուլանալ – հուսալքվել, ընկճվել
Ոտքի ելնել – 1. ըմբոստանալ, 2. առողջանալ, 3. նեղ վիճակից դուրս գալ
Ոտքի վրա – 1. անմիջապես, 2. հապշտապ. մի կերպ, 3. արթուն, անքուն, 4. առողջ
Ոտքի տակ առնել – 1. տրորել, ոտնակոխ անել, ոտնատակ տալ, 2. նվաճել, ասպատակել,
ավերել, 3. ծեծել
Ոտքի տակ ընկնել – շարժվելուն, աշխատելուն խանգարել
Ոտքի տակի հող – անպետք, անարժան
10
Ոտքից գլուխ – ամբողջովին
Ոտքից գլուխ չափել – տնտղել, զննել, ուսումնասիրել
Ոտքով գլխով – ամբողջովին, իսպառ

Չ
Չար աչք – չարակամություն, դժբախտություն բերող
Չար լեզու – բամբասասեր, զրպարտիչ, բանսարկու
Չեմուչում անել – կոտրատվել, սեթևեթել

Պ
Պայման դնել – պայմանավորվել, պայմանագիր կնքել
Պատ քաշել – պատնեշել, իրարից բաժանել, անջրպետել
Պատերի տակ մնալ – անտեր, անտիրական դառնալ, մուրացկան դառնալ
Պատի ծեփ դառնալ – գունատվել, սփրթնել, դժգունել
Պատին դեմ անել – նեղել, անելանելի դրության մեջ դնել
Պատիվ անել – 1. մեկին հարգել, պատվել, 2. շնորհ անել, բարեհաճել
Պատիվը գցել – խայտառակել, վարկաբեկել, պատվազրկել
Պատվեր տալ – պատվիրել, հանձնարարել
Պատվին դիպչել – պատվի հետ խաղալ, արատավորել, անվանարկել, անպատվել
Պղտոր ջրում ձուկ որսալ – խառնաշփոթությունից, իրարանցումից օգտվել
Պոչ կպցնել – թերություն, պակասություն վերագրել

Ջ
Ջրի երես դուրս գալ – բացահայտվել, ի հայտ գալ
Ջրի ճամփա – հաճախակի այցելելու տեղ
Ջրից չոր դուրս գալ – փորձանքից անվնաս ազատվել, պրծնել
Ջրերն ընկնել – մեկի հաջողությունից օգտվել
Ջրեր հոսել – ժամանակ անցնել, փոփոխություններ կատարվել
Ջրի գին – շատ ՝էժան
Ջրի պես – 1. սահուն, անսայթաք, բերանացի, անգիր, 2. շատ, չափազանց
Ջուրը գցել – կորցնել, փչացնել, ոչնչացնել, անօգուտ վատնել
Ջուրն ընկնել – իզուր կորչել, իզուր անցնել
Ջուր ծեծել – աննշան, անտեղի բաների մասին խոսել, անիմաստ գործ անել
Ջուր պղտորել – խառնակություն, կռիվ գցել

Ս
Սայլը տեղից շարժել – գործն առաջ տանել
Սանձերը ձգել /քաշել/ - զսպել, կարգի հրավիրել, չափավորել
Սիրտ անել – համարձակվել
Սիրտ առնել – քաջանալ, արիանալ, համարձակություն ձեռք բերել
Սիրտ տալ – 1. քաջալերել, ոգևորել, 2. մխիթարել, սփոփել
Սիրտը շարժել – հուզել, գութ առաջացնել
Սիրտը ասել – նախազգալ, կանխազգալ
Սիրտը բաց – 1. անկեղծ, պարզսիրտ, 2. ուրախ, զվարթ
Սիրտը գրավել – սիրվել, դուր գալ, սիրահարեցնել
Սիրտը դող ընկնել – վախենալ, երկյուղել
Սիրտը ելնել – հուզվել
11
Սիրտը թուլանալ – նվաղել, մարել
Սիրտը թունդ առնել /լինել/ - հանկարծակի հուզվել, ոգևորվել, բորբոքվել
Սիրտը լայն – 1. հյուրասեր, 2. մարդամոտ, 3. մեծահոգի
Սիրտը լիանալ – ուրախանալ, հրճվել
Սիրտը խոցել – վիրավորել, վիրավորանք հասցնել
Սիրտը կախ – 1. անտրամադիր, ընկճված, 2. վշտացած, վիրավորված
Սիրտը կոտրել /փշրել/ - 1. վիրավորել, վշտացնել, 2. վհատեցնել, ընկճել
Սիրտը կպչել – 1. հարազատանալ, ընտելանալ, 2. սիրահարվել, շատ հավանել
Սիրտը կտրվել – անտարբեր դառնալ, հեռանալ, սառչել
Սիրտը հովանալ – հանգստանալ, բավարարվել
Սիրտը ճաքել – սաստիկ վախենալ, ահաբեկվել, զարհուրել
Սիրտը մտնել – մեկին դուր գալ, հաճելի դառնալ
Սիրտը նեղվել – 1. անհանգստանալ, 2. ձանձրանալ, 3. ճնշվել
Սիրտը շահել / ջերմացնել, քաղցրացնել/ - 1. սիրաշահել, իր կողմը գրավել, համակրանք
առաջացնել, 2. տրամադրությունը լավացնել
Սիրտը տեղն ընկնել – հանդարտվել, հանգստանալ
Սիրտը քարանալ – անզգայանալ, դաժանանալ, անգութ, դաժան դառնալ
Սիրտը մաշել – տառապանք պատճառել, տառապեցնել, տանջել
Սպիտակ դրոշ պարզել – հանձնվել
Սրի քաշել – սպանել, կոտորել, ոչնչացնել
Սրտի խորքից – սրտանց, անկեղծորեն
Սուր բարձրացնել – պատերազմ հայտարարել, կռվի դուրս գալ
Սուր ճոճել – սպառնալ, հոխորտալ, քննադատել
Սուրը պատյանը դնել – խաղաղվել
Սև գործ – չարագործություն, ոճիր
Սև թուղթ – մահվան գույժ
Սև կատու – գժտություն, անախորժություն

Վ
Վատ սովորեցնել – երես տալ, շփացնել
Վարագույրն իջեցնել – ավարտել, վերջացնել
Վարդի նման – բարեկեցիկ, բարվոք, անհոգ
Վարկը գցել – պատվազրկել, վարկաբեկել, անվանարկել
Վերին արտի ցորեն – ընտրյալ, արտոնյալ
Վեր կենալ – 1. զարթնել, արթնանալ, 2. կանգնել, բարձրանալ
Վեր հանել – գաղտնիքը բացել, բացահայտել
Վերջակետ դնել – ավարտել, վերջակետել
Վերջին շապիկը ծախել – սնանկանալ, աղքատանալ
Վերջ տալ – ավարտել, վերջացնել
Վերևից նայել – արհամարհել, անտեսել, բանի տեղ չդնել
Վզին կապել – պարտադրել, կամքին հակառակ հանձնարարել
Վիզ ծռել – մեկի առաջ խոնարհվել, խեղճանալ, աղաչել, խնդրել
Վիզը ծուռ – խեղճ, անօգնական, ընկճված, հուսահատ, հուսալքված
Վրա ընկնել – հարձակվել, եռանդով մի բանի կպչել

Տ
Տաք գլուխ – հանդուգն, կռվարար, տաքարյուն

12
Տեղը գտնել – իր կարողություններին հավասար տեղ ու դիրք ունենալ
Տեղը դնել – 1. հանդիմանել, նախատել, կշտամբել, 2. մեկին ուրիշի փոխարեն ընդունել,
3. փոխարինել
Տեղը ծանր նստել – 1. իրեն լուրջ պահել, 2. հաստատ, աներեր մնալ
Տեղը կորցնել – 1. պաշտոնից, տեղից զրկվել, 2., իրեն կորցնել, շփոթվել, մոլորվել
Տեղը հանել – փոխարենը հատուցել, ստանալ
Տեղը նեղ լինել – նյութապես վատ վիճակում լինել, կարիքի մեջ լինել
Տեղը չգտնել – իրեն կորցնել, սաստիկ շփոթվել
Տեղի տալ – նահանջել, ընկրկել, զիջել
Տեղիք տալ – առիթ տալ, պատճառ դառնալ
Տունը քանդել – մեծ վնաս հասցնել, վնասել, ընտանիքը քանդել

Ց
Ցանցը գցել – խաբել, մոլորեցնել
Ցավոտ հարց – անհետաձգելի լուծում պահանջող հարց
Ցավոտ տեղին դիպչել – 1. սրտամոտ, հուզող խնդիր շոշափել, 2. անցանկալի հարցերի
մասին խոսք բացել
Ցավոք սրտի – դժբախտաբար, սրտում ցավ զգալով
Ցեխը կոխել – խայտառակել, անպատվել, սևացնել

ՈՒ
Ուժ առնել – հզորանալ, լիցքավորվել
Ուժ գործադրել – բռնանալ, բռնի միջոցների դիմել
Ուժը կորցնել – 1. զորությունից զրկվել, 2. արժեզրկվել, նշանակությունը կորցնել
Ուժից ընկնել – 1. ուժասպառվել, թուլանալ, 2. առույգությունը պակասել, տկարանալ
Ուժ տալ – զորացնել, ուժեղացնել
Ուղտի ականջում քնել – անտեղյակ, միամիտ, անտարբեր լինել, չհետաքրքրվել
Ուղտի համառություն – համբերություն, համբերատարություն
Ուշքի գալ – սթափվել, խելքը գլուխը գալ, զգաստանալ
Ուսերին նստել –1. հոգս լինել, 2. մեկի վրա իշխող դառնալ, իրեն ենթարկել
Ուր որ է – շատ շուտով, որտեղ որ է, որտեղ էլ լինի

Փ
Փակ դռների հետևում – գաղտնի, ծածուկ, թաքուն, կողմնակի աչքից հեռու
Փակագծերը բանալ – բացահայտել, գաղտնիքը ի հայտ բերել
Փակուղի մտնել – հարցը փակվել, դժվար, անելանելի դրության մեջ ընկնել
Փառքով պսակվել – հարգանքի, մեծարանքի արժանանալ, մեծարվել, փառաբանվել
Փափուկ բարձ դնել գլխի տակ – սուտ խոստումներով, տեղեկություններով հանգստացնել
Փափուկ երես – տեղի տվող, զիջող, համաձայնող
Փափուկ սիրտ – նրբազգաց, զգայուն, շուտ ազդվող
Փեշի տակ առնել – մեկին հովանի լինել, սատարել, պահել, խնամել
Փշերի վրա նստած լինել – նեղված, անհանգիստ լինել, նեղվել, անհանգստանալ
Փոշի դառնալ – ոչնչանալ
Փորը դատարկ – քաղցած, սոված, անոթի
Փորի /ստամոքսի/ գերի – որկրամոլ, շատակեր
Փուշը մատից հանել – օգնել, օժանդակել

13
Ք
Քաղցր աչք –ճ հոգատարություն, բարեհաճ վերաբերմունք
Քամու բերանն ընկնել – փչանալ, իզուր կորչել
Քամուն տալ – 1. երնել, քամհարել, 2. արձակ թողնել, քամու բերանը հանձնել ,
3. մոռացության տալ, մոռանալ, 4. փչացնել, վատնել, ծախսել
Քար լռություն – անուշադրություն, սառը, անկարեկից վերաբերմունք
Քար կտրել – ապշել
Քար սիրտ – անգութ, անկարեկից, անխիղճ մարդ
Քար քաշել – 1. ծանր աշխատանք կատարել, 2. շիրմաքար դնել
Քարը քարին դնել – կառուցել, շենացնել
Քարը քարին չթողնել - 1. ամեն ինչ իրար խառնել, 2. գործը փչացնել, 3. խիստ քննադատել,
դատափետել, 4. ավերել, հիմնահատակ կործանել
Քարից հաց քամել – մեծ չարչարանքով ապրուստ հայթաթել, տանջանքով ապրուստ հոգալ
Քարավան կտրել - թալանչիություն, ավազակություն անել
Քիթը բարձր – գոռոզ, ամբարտավան, չմահավան
Քիթը կախ – տխուր, տրտում
Քիթը քարին առնել – անհաջողության, ձախորդության հանդիպել
Քթի տակ – 1. ցածր ձայնով, 2. աննկատելի, հազիվ նկատելի, 3. հեգնանքով,
արհամարհանքով, 4. անվախ, բացահայտորեն, 5. շատ մոտիկ,
Քիթ քթի – շատ մոտ, կիպ
Քրտինք թափել – աշխատել, դատել, բանել
Քուն ու դադար չունենալ – անհանգիստ լինել, անընդհատ տառապել, չարչարվել

Օ
Օդ ու ջրի պես – կենսական, կենսականորեն անհրաժեշտ
Օձի լեզու ունենալ – 1. լավ խոսելու, համոզելու շնորհք ունենալ, 2. կծող, խայթող լինել
Օձիքն ազատել – մեկից, մի բանից դժվարությամբ ազատվել
Օձիքը բռնել – մեկին նեղը գցել, ստիպել, պահանջել
Օր ու արև չտալ – տանջել, չարչարել
Օր ու արև չունենալ – թշվառ կյանք վարել, ուրախ օր չտեսնել
Օր ու գիշեր – անընդհատ, անվերջ
Օրը ցերեկով – բացահայտ, բացեիբաց

14
15

You might also like