You are on page 1of 2

Գործնական քերականություն

1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերն ու կետադրի՛ր։

Իտալ․․յի Ջենովա քաղաքի արվար․աններից մեկում խաղում էին մի խումբ


ցնցոտիավոր մանուկներ։ Նրանց մեջ առանձնանում էր գանգու․ մազերով ի․․ամյա
մի տղա դուրս ցցված ծնոտով երկար քթով, կեռ հոնքերով։ Ոտքերը ծուռ էին թևերն ու
ձեռքերի մատները անբնական երկար։ Դեմքը չափազանց տգեղ էր բայց աչքերն ա․
շեցնում էին իրենց փայլով։ Ինչ-որ տար․րինակ բան կար տղայի մեջ որով
առանձնանում էր խաղ․նկերներից։ Նա ա․քատ երաժիշտ Անտոնիո Պագանինիի
որդին Նիկոլո Պագանինին էր։ Դաժան մարդ էր Անտոնիոն ով յուրաքանչյուր սխալի
համար ձա․կում էր որդուն ու ստիպում որ նվագը հասցնի կատարելության։

Ես քեզ կստիպեմ նվագել անիծ․․լ կապի գոռում էր նա դու ծախված ես սատանային և


դժո․քի բաժին ես։

Հետագայում Նիկոլոն երախտագիտությամբ է հիշում հոր ան․ղոք հետ․


ողականությունը որն էլ իրեն դարձրեց աշխար․ահռչակ ջութակահար և երգահան։

2. Առանձին խմբերով գրի՛ր կրկնադիր և զուգադիր հետևյալ շաղկապները․

թե՛․․․թե՛, եթե․․․ուրեմն, ոչ թե․․․այլ, քանի որ․․․ուստի, և՛․․․և՛, կա՛մ․․․կամ, ոչ


միայն․․․այլև, է՛լ․․․է՛լ, ո՛չ․․․ո՛չ, եթե․․․ապա, չնայած․․․սակայն, թեև․․․
այնուամեայնիվ։

կրկնադիր-

զուգադիր-

3. Առանձնացրո՛ւ և ընդգծի՛ր դերանվանական սխալ գործածության ձևերը, դիմացը


գրի՛ր ճիշտը․

Ինձ մոտ, իրեն հետ, քեզ համար, քո մոտ, իր համար, քո չափ, մեզ չափ, ոչ ոքու,
մեզնից, ամեն մեկու, ոմանք, բանն ինչումն է։

4. Առանձին խմբերով գրի՛ր զգացական, կոչական և նմանաձայնական հետևյալ


ձայնարկությունները․

թը՛շշ, քը՛շ, բը՜զզ, ճը՜ռռ, փի՛շտ, տո՛, չրը՛խկ, վա՜խ, խը՛շշ, չո՛շ, ա՜խ, քը՛շ, օ՜ֆ, վո՜ւյ,
ջո՛ւ-ջո՛ւ, հա՛ֆ-հա՛ֆ, ծուղրուղո՜ւ, ջա՜ն, ծո՛, միաո՜ւ, արա՛։

զգացական-
կոչական-
նմանաձայնական –
5․ Յուրաքանչյուր շարքում ընդգծի՛ր գործողություն նշանակող երեք բառ։

1․տնտես, բանել, վերահաս, պսպղաս, խաղող, քաղող


2․զրկես, կրկես, հապալաս, ծլվլաս, նշաձող, գրես
3․առերես, ավերես, ճպճպաս, դարպաս, շենշող, ճնշող

6․Ընդգծի՛ր ժխտական բայաձևերը։

 չախկալ, չողբալ, չաման, չաղան, չանչել, չանցնել


 չարադեմ, չաղոթեմ, չորանաս, չուրանաս, չարակամ, չպոռթկամ
 չմաշկել, չմշկել, չրխկաց, չթխկաց, չկարդալ, չքանալ

7․Ընդգծի՛ր բայի անդեմ ձևերը։

Սիգալ, ծավալ, ողբալ, անկյալ, ձնհալ, հոգալ, դնչկալ, փռթկալ, ճպճպալ, դավել,
խոցեն, պայծառ, թվեմ, կատվեն, նավել, գրող, սուրա, ողբաց, հարբած,
աստված, տարած, խոզարած, կորած, կասկած։

8․Ընդգծի՛ր Ե խոնարհման բայերը։

 ավել, բավել, հմայել, անվայել, բեմել, ջերմել


 շահել, ջահել, նիկել, ծլկել, թափարգել, անարգել
 կոշկաթել, փիլիսոփայել, ներգաղթել, արժանավայել, առավել, պառավել
 պոռթկում է, փոթորկում է, ողորկում է, սոսկում է, դողում է, պաղում է
 ճոճում է, խղճում է, ճչում է, գոչում է, եռում է, ձմեռում է։

9․Ընդգծի՛ր Ա խոնարման բայերը։

 անսխալ, մխալ, կսկծալ, կանխակալ, հեկեկալ


 սոսկալ, քենակալ, շողալ, ձնհալ, ժուժկալ, շրխկալ
 նողկալ, փսփսալ, ծավալ, թվալ, անսա՛, որսում է, դարսում է
 գվվում է, գգվում է, ժխտում է, վխտում է, սուրում է, բուրում է։

You might also like