You are on page 1of 3

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՊՄՀ

ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ ԱՌԿԱ ԲԱԿԱԼԱՎՐ 1-ԻՆ ԿՈՒՐՍ


2020-2021 ուստարի – 2-րդ կիսամյակ

1. Ո՞ր շարքի բոլոր գոյականներն են պատկանում ա ներքին հոլովման (10 միավոր).


1) անջատում, կորյուն, ձիաբեռ, գրատուն
2) հմտություն, անկյուն, ծովաշուն, մականուն
3) որոնում, հնչյուն, լռություն, դաշտամուկ
4) հագուստ, մանուկ, գարուն, ձյուն

2. Տրված բառերից քանիսո՞ւմ հոգնակիի կազմության սխալ ձև կա (10 միավոր).


այլք, մեծատներ, պատվոգրեր, արոտավայրներ, սկյուռներ, վիպագիրներ, մակնիշեր,
մկրատներ, նռեր, ժամացույցներ, ոտնաձայներ։
1) չորսում 2) հինգում 3) վեցում 4) յոթում

3. Ո՞ր շարքի բոլոր բառերն են որակական ածականներ (10 միավոր).


1) մեծ, գեղեցիկ, բարձր, կանաչ
2) ոսկյա, տգեղ, փոքր, բարի
3) հարուստ, մայրական, հսկա, չար
4) փայտե, նոր, հրաշալի, երջանիկ

4. Նշել այն նախադասությունները, որոնցում թվականի գործածության սխալ ձևեր


կան (10 միավոր).
1)Հայոց եկեղեցին զանգերի գործածությունն սկսել է տասերորդ դարի երկրորդ կեսից:
2)Հայ գրչության առաջին կենտրոնը Վաղարշապատն է, որտեղ հինգերորդ դարից
սկսած՝ գրվել և Հայաստանի տարբեր կողմեր են առաքվել հայերեն ձեռագրեր:
3)Հազար ութ հարյուր վացսունութ թվականին Կոստանդնուպոլսում Տիգրան
Չուխաջյանն ստեղծել է հայկական ազգային առաջի՝ <<Արշակ Երկրորդ>>
օպերան:
4)Հազար ութ հարյուր քսանինը թվականի սեպտեմբերի տասներկուսից տասներեքի
անհաջող փորձից հետո սեպտեմբերի քսանյոթին ֆրանսիացի բնախույզ, բժիշկ
Ֆրիդրիխ Պարրոտը, Խաչատուր Աբովյանը, երկու հայ գյուղացի և ռուս զինվոր
լեռնագնացության պատմության մեջ առաջին անգամ հաղթահարել են Մեծ
Մասիսի գագաթը:

5. Ո՞ր շարքի բոլոր բառերն են դերանուններ (10 միավոր).


1) սույն, այնքան, ոչ մի, վերջին, մի քանի
2) ոչինչ, միևնույն, սույն, որպեսզի, ամենը
3) այնտեղ, մյուս, ասես, այսքան, այդչափ
4) ուր, այն, ինչ-որ, նույնտեղ, ոմն
6. Ո՞ր շարքի բոլոր բայաձևերն են ճիշտ (10 միավոր).
1) փախչող, չենք դիպչի, փակեցե՛ք, թռնելիս
2) թրջած, կհալչի, լվացի, սառչած
3) անցկացրի, մի՛ մոտեցնի, ասեց, գտնվող
4) մի՛ փախեք, հեռացրո′ւ, չկորչես, զարկեցիր

7. Ո՞ր շարքում կապի հոլովառության սխալ չկա (10 միավոր).


1) փոխանակ գրելը, առանց նրա, բացի ինձնից, քո մոտից
2) առանց որոշում, մեզ հետ, քեզ համար, հանձինս ձեզ
3) ըստ ցանկությամբ, հանձին Ձեզ, առանց այդ, ի հակառակ քեզ
4) մեզ պես, քո վրայով, շնորհիվ նրանց, ի հեճուկս քեզ

8. Նշել համաձայնության սխալ ունեցող երկու նախադասություն (10 միավոր).


1) Ո՛չ գահավիժող ջրերի աղմուկը, ո՛չ մարդկանց իրարանցումը չէր ստիպում
նրան ետ կանգնել իր ընդունած որոշումից:
2) Այդ մեծավաստակ երաժշտին ճանաչող յուրաքանչյուր հայ հարգում է նրան`
որպես արժանավոր հայրենասեր:
3) Ուղևորների մեծամասնությունը, տեղանքին անծանոթ լինելով, այդպես էլ
չկարողացավ գյուղ տանող ճիշտ ճանապարհը ցույց տալ:
4) Զմրուխտով ծածկված բլուրները, բազմերանգ ծաղիկների գորգերը, գետակների
կապույտ ժապավենները նրան հիշեցնում էին անցյալի ուրախ օրերը:
9. Նշել նախադասության կառուցվածքին համապատասխանող գծապատկերը (10
միավոր).
Անչափ շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ անցկացրեց բոլոր փորձությունների
միջով`երազելու և երազանքս ապրելու հնարավորություն տալով:
1) ++ 2) 3)

10. Նշվածներից որի՞ մեջ ուղիղ խնդիր ստորադաս նախադասություն չկա (10
միավոր).
1) Կրկնում եմ մտքիս մեջ այն, ինչ շատ տարիներ առաջ բարձրաձայն
պատասխանում էի աշխարհագրության դասին:
2) Համատեղ տնտեսության առաջին հիմնադիրները մեջտեղ դրեցին, ինչ ունեն:
3) Այդ կարծիքը կարող էր ստվեր գցել Օրբելյանների տոհմի վերջին շառավիղի՝
Ստեփանոսի անվանը և մոռացության տալ այն, ինչ նրա պատմական արժանիքն
էր:
4) Նա, ով բիրտ էր Արմենակի բարքի համար, կնոջ առնականության
կատարելատիպ էր:

Ամբիոնի վարիչ՝ Վ. Համբարձումյան


Դասախոսներ՝ Ռ. Ջուլֆայան
Լ. Ավետիսյան
Ա. Հարությունյան

You might also like