You are on page 1of 17

Բացառական հոլովի իմաստային առումները

 Բացառականը խնդիր

ա)Անջատման /զատման/ բացառական


Ցույց է տալիս այն առարկան, որից անջատվում, զատվում է մի բան: Այսպիսի
լրացում կարող են ստանալ անջատման, զատման գործողություն ցույց տվող
բազմաթիվ բայեր` կտրել, պոկել, բաժանել, խլել, զատել, քաղել, հանել, ջոկել,
թափել...:
 Մյուս օրը, երբ տավարը հանդ էր տանում, նա ուզեց իր որդու երեկվա
ախոյանների կովերը ջոկի տավարից, բայց խիղճը չտվավ (ԱԲ)։
 Ո'չ փշից խաղող կքաղվի, ո'չ տատասկից` թուզ (Մ)։
 Իշխանը կամեցավ օգուտ քաղել այդ բանից (Մ)։
 Սարը սարից ամպ է խլում, ջուր է խմում ձորը ձորից (ՀՍ)։
Անջատման բացառականի իմաստային առումից լեզվում գոյացել են մի շարք
դարձվածքներ և դարձվածային կապակցություններ, ինչպես՝ ոտքը մի բանից կտրել,
երեխային կրծքից կտրել, սևը սպիտակից ջոկել, վրեժ լուծել մեկից:

Անջատման բացառականի իմաստային նրբերանգները


1. Խուսափման բացառական
Ցույց է տալիս այն առարկան, որից խուսափում, հեռանում է մի բան: Այսպիսի
լրացում ստանում են խուսափել, խույս տալ, փախչել, թաքնվել, հեռանալ,
դարձնել, խոտորել, փրկել, պաշտպանել, զգուշանալ, ազատել, երես շրջել,
խորշել, վրիպել, հրաժարվել: Լրացում կարող են դառնալ և' թանձրացական, և'
վերացական բազմաթիվ գոյականներ: Մ. Աբեղյանը բացառական հոլովի
իմաստային այս տեսակը անվանել է զատական բացառական: Բացառականի
այս խնդիրը կարող է ցույց տալ նաև մտավոր հեռացման առարկան՝ մի բանից,
մեկից ամաչել, խռովել, պատկառել, խորշել և այլն:1

1
Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Ե., 1965, էջ 448:
 Հիմա էլ Մթնաձորում մուգ-կանաչ մաշկով խլեզներ կան՝ մարդու երես չտեսած,
մարդուց երկյուղ չունեցող (ԱԲ)։
 Նա ակնհայտնի խորշում է այն եկեղեցուց, որին մինչև այսօր սուրբ և
առաքելական էր համարում, հանկարծ քարոզիչը պիղծ է անվանում (ԱԲ)։
 Որովհետև ինքը շատ է զղջում և ամաչում իր արարքից (ԱԲ)։
 Փախչում էր փողոցից փողոց ամեն կետից՝ դռներից, լուսամուտներից (ՎԹ)։
Խուսափման բացառականի իմաստային առումից լեզվում գոյացել են մի շարք
դարձվածքներ, ինչպես՝ մեկից քաշվել, ձեռք վերցնել մեկից, ձեռք քաշել մեկից,
գլխիցդ ձեռք քաշել:

2. Պակասության բացառական
Ցույց է տալիս այն առարկան, որից զրկվում, պակասում է մի բան:
Բացառականով դրված լրացումը պակասող առարկան է արտահայտում:
Անջատման անուղղակի խնդրի տեսակ է համարվում: Վ. Առաքելյանը
իմաստային այս առումը անջատման բացառականի տարատեսակ է համարում: 2
Վ. Քոսյանը պակասության բացառականը առանձին տեսակ է դիտում. ծառից
միրգ պոկել – անջատման իմաստ, ծառից զրկվել – պակասության իմաստ:3 Կան
կապակցություններ, որոնցում համատեղվում են բացառական հոլովով լրացման
խնդրային և պարագայական իմաստները: Կարելի է անվանել
խնդրապարագայական, որը վկայում է, որ պարագայական իմաստները ծագում
են խնդրային իմաստներից:4
Պակասության բացառականով լրացում ստանում են զրկ(վ)ել, պակասել,
մերկանալ, մաքրել, դատարկել, թեթևանալ, բուժվել, ազատվել…. բայերը:
 Կտեսնե՞մ, ա՜խ, ես մեկ օր էլ, մեր սուրբ երկիրը թշնամուց ազատել (ԽԱ)։

2
Վ. Առաքելյան, Ժամանակակից հայերենի հոլովների և հոլովական կապակցությունների իմաստային
առումները, Ե., 1957, էջ 129:
3
Վ. Քոսյան, Ժամանակակից հայերենի բառակապակցությունները, Ե., 1975, էջ 301:
4
Տե՛ս նույն տեղում, էջ 299:
 Երկար ժամանակ յուր տեսությունից զրկված լինելով՝ վերջապես վճռել էր իրենց
տունը գալ(Մ)։
 Մաքրեց Դավիթ մեր երկիրը Մելիքից ու իր զորքից (ՀԹ)։
Պակասության բացառականի իմաստային առումից լեզվում գոյացել են մի շարք
դարձվածքներ, ինչպես՝ ոտ ու ձեռից ընկնել, պատվից ընկնել, մի բանից դատարկ
նստել:

3. Պահանջման բացառական
Ցույց է տալիս այն առարկան, որից մի բան է պահանջվում, խնդրվում:
Պահանջման բացառականով լրացում ստանում են պահանջել, ուզել, խնդրել,
ակնկալել, սպասել, հուսալ բայերը: Մ. Աբեղյանը իմաստային այս տեսակը չի
տարանջատում անջատման բացառականից, նշում է, որ պահանջել, խնդրել,
ուզել… նման բայեր պետք է դասել անջատման նշանակությամբ բայերի
շարքում:5 Թեպետ Վ. Առաքելյանը պահանջման մի շարք բայերի
տարբերություններ է նշում անջատման իմաստից, այնուհանդերձ դրանք
համարում է նույն իմաստն ունեցող լրացումներ: Նշում է պահանջել, ուզել,
խնդրել, հայցել և նման բայեր:6 Վ. Քոսյանը գրում է, որ պահանջել, ուզել, խնդրել,
ակնկալել… նման բայերի բացառական լրացումը չի կարելի նույնացնել կտրել,
պոկել, զատել, բաժանել և նման բայերի բացառական լրացումների հետ .
բացառականով առարկայից վերջին դեպքում անջատվում, բաժանվում է մի բան,
առաջին դեպքում սոսկ պահանջվում, սպասվում է մի բան 7: Լրացում կարող են
լինել գերազանցապես անձ, նաև անձնավորված առարկա ցույց տվող բառերը՝
մարդ, ես, դու, գալիք…:
 Աշխա՛րհ, քեզնից չեմ ուզում ոչինչ (ՀՍ):
 Տան քրեհն են մեզնից պահանջում. տանից դուրս են անում (ՊՊ):
5
Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Ե., 1965,, էջ 448:
6
Վ. Առաքելյան, Ժամանակակից հայերենի հոլովների և հոլովական կապակցությունների իմաստային
առումները, Ե., 1957, էջ 129:
7
Վ. Քոսյան, Ժամանակակից հայերենի բառակապակցությունները, Ե., 1975, էջ 302:
Պահանջման բացառականի իմաստային առումից լեզվում գոյացել են մի շարք
դարձվածքներ, ինչպես՝ դատ ու դատաստան ուզել մեկից, հաշիվ պահանջել մեկից,
ակնկալություն ունենալ մեկից:

4. Ելման (սկզբնակետի)բացառական
Բայի լրացումը այս դեպքում ցույց է տալիս այն առարկան, որից սկսվում է
գործողությունը: Ելման - սկզբնակետի բացառականով լրացում ստանում են
շարժում ցույց տվող սակավաթիվ բայեր` սկսել, ելնել, վեր ելնել, բարձրանալ, փչել,
քաշել, բուսնել, թափվել...: Մ. Աբեղյանը և Վ. Առաքելյանը իմաստային այս առումը
դիտում են անջատման: Վ. Առաքելյանը անջատում պահանջող բայերից տարբերում
է ստանալ, առնել, վերցնել, խլել, շորթել բայերը, որոնք պահանջում են ելման
բացառական:8 Վ. Քոսյանը նշում է, որ սա անջատման բնույթի իմաստ է, բայց այս
դեպքում բացառականով առարկայից որևէ բան չի անջատվում, այլ գործողություն է
սկիզբ առնում:9
 Երկնքի մեջ արտ է ծլում, Ու երկինք է բուսնում հողից (ՀՍ):
 Այո՛, Սե՛դա, անցյալից պիտի սկսես, որովհետև իմ ներկան մեռել է այդ
անցյալով(Մ):
 Գիտե, որ ցավն արմատից է, ձուկը գլխից է հոտած (ՎՓ):

բ) Սերման (ծագման) բացառական


Ցույց է տալիս այն առարկան, որից ծագում, առաջանում է մի բան: Այսպիսի
լրացում ստանում են ծագման, սերման գործողություն ցույց տվող
սահմանափակ թվով բայեր` ծագել, սերել, ծնվել, առաջանալ.
 Ոմանք ասում են, որ տանու շունը առաջ է եկել վայրի տեսակից (ՀԹ)։
 Նա հայ ծնողներից է ծնվել (Մ):

8
Վ. Առաքելյան, Ժամանակակից հայերենի հոլովների և հոլովական կապակցությունների իմաստային
առումները, Ե., 1957, էջ 129:
9
Վ. Քոսյան, Ժամանակակից հայերենի բառակապակցությունները, Ե., 1975, էջ 305:
 Սերում են նրանք և այն ծերուկից, որ նախընտրում էր քնել տակառում, Սերում
են նրանք և այն վայրենուց, որ էլ չէր կարող ապրել քարայրում (ՊՍ)։
 Ապառաժ քարից կրակ դուրս թռավ (ՀԹ):
 Ծլում են սրտի ավերակներից Տխուր հատակը ծածկելու համար (ՀԹ):
Երբեմն ծագման բացառականով խնդիր առնող բայը չի գործածվում, այլ մնում է
միայն սկզբնական օժանդակ բայը։
 Արդյոք գիտե՞ս, թե ով եմ ես, ինչ ցեղից եմ, ինչ տեղից եմ (ՀԹ)։

գ) Նյութի բացառական
Ցույց է տալիս այն առարկան, որից` իբրև նյութից, ստացվում, առաջանում,
շինվում, կազմվում է մի բան: Այս դեպքում լրացմամբ արտահայտված առարկան
նյութ է դառնում ստեղծվող առարկայի համար: Նյութի բացառականով խնդիր են
ստանում ստեղծման գործողություն ցույց տվող մի շարք բայեր` ստեղծել, շինել,
պատրաստել, կերտել, գոյանալ, ձուլել, եփել, թխել, կոփել, մանրել …: Մ.
Աբեղյանը նյութի բացառականը քննում է ծագման բացառականի հետ: 10 Վ.
Առաքելյանը նյութի բացառականը քննում է բաղկացության բացառականի հետ
իբրև մեկ իմաստ:11 Վ. Քոսյանը դրանք չի նույնացնում, քանի որ նյութի
բացառականով արտահայտված առարկան նրանից կազմված առարկայի
առկայությամբ դադարում է գոյություն ունենալուց իբրև այդպիսին. այն
բաղադրվում է ստեղծված առարկայի մեջ: Հիմնավորում է այսպես. ցեխից պատ
շինել կապակցության մեջ ցեխ առարկան այլևս դադարում է գոյություն
ունենալուց: Այն արդեն վերածվում է պատի, մինչդեռ վարդերից փունջ հյուսել
կապակցության մեջ վարդերը չեն դադարում գոյություն ունենալուց:12
 Լույս - խմորից գնդեր շինեց, գնդեր շինեց, գրտնակեց(ԱԻ)։

10
Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Ե., 1965, էջ 449
11
Վ. Առաքելյան, Ժամանակակից հայերենի հոլովների և հոլովական կապակցությունների
իմաստային առումները, Ե., 1957, էջ 144,145:
12
Վ. Քոսյան, Ժամանակակից հայերենի բառակապակցությունները, Ե., 1975, էջ 309:
 Բրուտը դեղին կավից կերտում էր գավաթ ու կուժ (ԱԲ)։
 Պարզապես գիտենք ժայռից վանք կերտել, քարից շինել ձուկ և թռչուն՝ կավից
(ՊՍ )։
 Մթին անտառների դարավոր եղևնիներից շինած թևաբաց կարմիր ու անղեկ
նավակներով հածում էին նրանք անծանոթ ծովերի վրա (ԱԻ)։
 Նա ծոցից հանեց յուր սանրը, որ լուսնի ձև ուներ ու շինված էր գոմեշի եղջյուրից
(Ր):

դ) Բաղկացության բացառական
Ցույց է տալիս այն առարկան, որից բաղկանում, գոյանում է մի բան:
Բաղկացության բացառականով լրացում են ստանում բաղադրման, բաղկացման
իմաստ ունեցող բայերը, որոնց մի մասը կարող է ստանալ նաև նյութի բացառականով
խնդիր՝ հյուսել, բաղկանալ, պատրաստել, կազմել, ստեղծել, շինել, հավաքել,
գոյանալ, կապել, կերտել և այլն: 13
 Ադամ դրախտի երփնավառ ծաղիկներից փնջեր կազմեց և ցանուցիր փռեց Լիլիթի
ոտքերի տակ (ԱԻ):
 Նրանք մտան հովանոցը և նստեցին դալար ճյուղերից հյուսած աթոռների վրա (Ր):

ե) Սահմանափակման բացառական
Ցույց է տալիս այն առարկան, որով սահմանափակվում է լրացյալի
արտահայտած գործողությունը: Այս դեպքում բացառականը արտահայտում է
հիմնականում տարածական առարկա, որը տեղի սահմանափակման իմաստ
ունի: Իմաստը հիմնականում խնդրային է, քանի որ հիմնականում դրսևորվում
է տեղի իմաստին զուգակցված:
 Նա մեջքից կորացել էր, վառվռուն աչքերը մարել էին մեռած աստղերի
պես(ԱՇ)։
 Ձիերը հագեցել էին կանաչից , մեզ նման մեկնվել էին գարնան արևի տակ
(ԱԲ)։
13
Վ. Քոսյան, Ժամանակակից հայերենի բառակապակցությունները, Ե., 1975, էջ 310:
 Նա առանց հոգնության երկար կմնար այդ դիրքով և չէր հագենա մրգերը քաղած և
արդեն դեղնող ծառերի սոսափից (ԱԲ)։

զ) Մասնական խնդրի բացառական


Ցույց է տալիս այն առարկան կամ առարկաների ամբողջությունը, որը իր մի
մասով է կրում գործողությունը: Մասնական բացառականը ունի երկու կարգի
կիրառություն: Մի դեպքում այն սոսկ գոյականի կամ գոյականաբար գործածված
այլ խոսքի մասի լրացում է (թվական, ածական, դերանուն), և այս դեպքում
մասնական բացառականը ուղղակի կապ չունի բայի հետ:
 Խեղճ կինը երևի հիշեց յուր անցյալը և մտաբերեց նման դեպքեր յուր կյանքից
(Մ)։
 Յարս էլ խմե՞ց էդ ջրից (ՀԹ)։
 Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում։ (ՀԹ)
 Օխտը ծաղկից ծաղիկ քաղել, կապել սիրո ծաղկեփունջ (ՀԹ)։
 Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է(ԱԻ)։
Սակայն կան դեպքեր, երբ մասնական խնդրային բացառականը որոշ չափով
կապ ունի բայի հետ: Մասնական խնդրային բացառականով լրացում ստանում
են խմել, երգել, ուտել, ծախել, առնել, տալ, կարդալ, նվագել, տանել, ունենալ,
համարել, ուղարկել:
Շատ հաճախ այս խնդիրը անվանվում է նաև «մասնական ուղիղ խնդիր»։ Եթե
բովանդակությամբ դա այդպես է, ապա քերականորեն բացառական հոլովով
արտահայտվող խնդիրն ուղիղ խնդիր չէ․ այն չունի ուղիղ խնդրի քերականական
հատկանիշներից և ոչ մեկը14։

է) Վերաբերության բացառական
Ցույց է տալիս այն առարկան, որին վերաբերում է խոսքը, որի մասին մի բան է
խոսվում, պատմվում: Անվանվում է նաև բացառական հոլովով պատմական
14
Ռ. Իշխանյան, Արդի հայերենի շարահյուսություն, Ե., 1986, էջ 214։
անուղղակի խնդիր։ Լինում է երկու տեսակ: Մի դեպքում այդ բացառականի
լրացյալ են լինում ասացական բայերը` ասել, պատմել, խոսել, զրուցել,
բամբասել: Իբրև լրացում հանդես են գալիս և' անձի, և' իրի անունները:
 Դու ձեզնից պատմի, ձեր օր ու կյանքից, ձեր ցավ ու դարդից (ՀԹ)։
 Խոսում են Լոռվա հին-հին քաջերից (ՀԹ)։
Երկրորդ դեպքում վերաբերության բացառականը լրացում է դառնում
հարադրական այնպիսի բայերի, որոնց անվանական բաղադրիչը ասացական
բայի արմատին զուգահեռ գոյական է` հարց տալ, հարցուփորձ անել, զրույց
անել, լուր տալ, պատմություն անել, տեղեկություն տալ:
 Փայտերը մեկ-մեկ գցում էր կրակի մեջ և պատմություններ անում շահի
ժամանակից, անցած գնացած օրերից, որսից ու անտառից (ԱԲ)։
 Ուզեցի բուռն հետաքրքրությամբ հարցուփորձ անել իրենց տնից, բայց հանկարծ
զգուշացա այդ «խաբարբզան» տղայից (ՆԴ)։

ը) Հաղորդման բացառական
Ցույց է տալիս այն առարկան, որից որևէ բան է հարցվում, տեղեկացվում:
Հաղորդման իմաստի դրսևորման հիմնական ձևը ժամանակակից հայերենում
տրականն է (Պետրոսին հարցնել): Կարող է դրվել նաև բացառականով: Դրվում է
հարցնել, լսել, իմանալ, տեղեկանալ, հասկանալ, հավաստիանալ, սովորել,
ուսանել, ընդօրինակել բայերի մոտ:
 Եկա՝ խորհուրդ հարցնելու զորավարից (Մ)։
 Երիտասարդից իմանում են, որ նա հենց այն խոսող ձուկն է (ՀԹ)։
 Հարսից իմանում են, թե մեղավորը Լուսիկն է (ՀԹ)։

թ) Համեմատության և բաղդատության /գերադրության / բացառական


Բայի լրացումը ցույց է տալիս երկու առարկաների համեմատությունը դրանց
որևէ հատկության առնչությամբ։ Բաղդատության բացառականը միշտ երկրորդ
եզրում է գտնվում և վերցվում է իբրև համեմատելի։ Ամենից առաջ
բաղդատության բացառական են առնում բոլոր որակական ածականները, մի
շարք մակբայներ, թվականներ, որոնք ոչ միայն սոսկ բաղդատություն են
արտահայտում, այլև բացառականի հետ կարող են ստանալ բացարձակ և
գերադրական աստիճաններ։ Սակայն երբեմն համապատասխան մակբայներից և
ածականներից կազմված որոշ բայեր ևս ստանում են այսպիսի լրացում: Այդ
դեպքում սա ցույց է տալիս այն առարկան, որի համեմատությամբ որևէ բան
գերազանցում, երբեմն էլ պակասում է: Սրա հետ կարող են լինել ավելի, պակաս
բառերի անմիջական լրացյալները, սակայն երկուսն էլ բայի լրացման իմաստ են
ունենում:
Բոլոր, ամեն բառերի բացառականը կազմում է գերադրական աստիճան, իսկ շատ,
խիստ, խիստ շատ մակբայների հետ ածականը կազմում է բացարձակ աստիճան15։
 Ճակատը ճերմակ էն ձյունից էլ դեռ, որ բարձր Աբուլի գագաթն է ծածկում (ՀԹ )։
 Քաջ էր ու սիրուն քեզնից առավել (ՀԹ)։
Երբեմն այս տեսակ բաղդատությունը, երբ չկան բաղդատությունը մատնանշող
հատուկ բառեր, կարող է երկդիմություն առաջացնել16։
Բաղդատության բացառականը կազմվում է նաև միևնույն ածականի կրկնությամբ։
Նման դեպքերում բացառականը մեծ մասամբ հոգնակի թվով է դրվում և դառնում է
գերադրական՝ հոմանիշ լինելով գերադրական սեռականին և ունենալով նաև
մասնական նշանակություն17։
 Ու կատարվեց էն խոսքն ահա, թե ուժեղից ուժեղն էլ կա (ՀԹ)
Բաղդատության բացառականը դրվում է նաև գոյականների կրկնությամբ, օրինակ՝
սատանայից էլ սատանա է։ Բայց նման դեպքերում դրանք փոխաբերաբար դիտվում
են իբրև հատկանիշներ։
 Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար (ՎՏ):

15
Վ. Առաքելյան, Հայերենի շարահյուսություն, հ․ 1, Ե․, 1958, էջ 315։
16
Նույն տեղում, էջ 316։
17
Վ.Առաքելյան, Ժամանակակից հայերենի հոլովների ու հոլովական կապակցությունների
իմաստային առումները, Ե․, 1957, էջ 143։
 Սիրուց քաղցր սերն է միայն (ՀՇ):

ժ) Ներգործող խնդրի բացառական


Ցույց է տալիս այն առարկան, որից քերականական ենթական կրում է
գործողությունը: Ներգործող խնդիրը տրամաբանական ենթական է,
գործողության կատարողը, որը քերականորեն խնդիր է, իսկ տրամաբանական
խնդիրը` քերականորեն ենթակա:
 Սամվելը շատ սիրված է ժողովրդից (Ր):
 Քանի ձեռքից եմ վառվել, վառվել ու հուր եմ դառել(ՀԹ):
 Եթե գերվել, ոչ թշնամուց, այլ խելքահան աղջիկներից (ՊՍ )։
 Կրակոցից ծառի ճղներից ձյուն թափվեց (ԱԲ)։
 Քրտինքից խոնավացել էր ձիերի մուգ կապույտ վիզը (ԱԲ)։
 Այդ զգացմունքը՝ սերը, առավել բորբոքվել էր բնության գիշերային թովիչ
սքանչելիությունից (ՆԴ)։

Գործիական հոլովի իմաստային առումները


 Գործիականը խնդիր
ա) Բուն միջոցի գործիական
Հայ քերականագիտության մեջ Վ. Քոսյանը գործիականի իմաստային այս
առումը անվանում է բուն միջոցի գործիական18: Վարագ Առաքելյանը և Մ.
Աբեղյանը անվանում են միջոցի ջործիական19: Վ. Քոսյանը նշում է, որ անձ ցույց
տվող բառերը սովորաբար միջոցի գործիական չեն դառնում և հավելում է, որ անձ
ցույց տվող բառերի միջոցի իմաստն արտահայտվում է կապական կառույցով՝
սեռական + ձեռքով, միջոցով, բերանով կապական բառերով:20

18
Վ. Քոսյան, Ժամանակակից հայերենի բառակապակցությունները, Ե., 1975, էջ 341:
19
Վ.Առաքելյան, Ժամանակակից հայերենի հոլովների ու հոլովական կապակցությունների
իմաստային առումները, Ե․, 1957,էջ 150: Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Ե., 1965, էջ 457:
20
Վ. Քոսյան, Ժամանակակից հայերենի բառակապակցությունները, Ե., 1975, Էջ 342:
Վ. Առաքելյանը և Մ. Աբեղյանը նշում են, որ անձ ցույց տվող բառերի միջովի
անուղղակի խնդիրները հաճախ արտահայտվում են կապային կառույցով:21
Սակայն մեր համոզմամբ կապային կառույցներին զուգահեռ անձնանիշ
գոյականների գործիականը նույնպես կարող է ձևավորել միջոցի անուղղակի
խնդիր:
Բայի` այս նշանակությունն ունեցող լրացումը ցույց է տալիս գործողության,
եղելության միջոցը, այն առարկան, որով, որի օգնությամբ մի բան է կատարվում:
Այսպիսի լրացում ստանում են բազմապիսի բայեր` փորել, քանդել, հանել,
ստեղծել, կատարել, աշխատել, գնալ, ստանալ, շրջապատել, կռվել, կոտրել,
խմել, խոսել, գերազանցել:
 Նա ցած իջավ ձիուց, ձեռքով փայփայեց յուր կապուտակի գեղեցիկ բաշը, փոքրիկ
գլուխը (Ր):
 Եղեգնյա գրչով երգեցի փառքեր, -Քեզի ընծա, ի՛մ հայրենիք (ԴՎ):
 Իջավ երկնքից սրբազան հուրը և յուր կենսագործող զորությամբ շունչ պարգևեց
սառած տիեզերքին (Ր):
 Պատանի երաժիշտը, գոթական ապարանքի բարձր պատուհանի տակ կանգնած,
իզուր աշխատում էր իր դյութական հնչյուններով դուրս կանչել հավերժահարսին
(ՆԴ):
 Այն նորամուտ և խորթ ներմուծությունները, որ նրա ամուսինը և եղբայրը
չկարողացան սրով ու հրով մտցնել Հայոց աշխարհում, նա մտցրեց Մամիկոնյանների
խաղաղ տան մեջ անարյուն պատերազմով (Ր):
 Նայում են ճրագով — աստիճաններ (Չ):
Միջոցի խնդիր են առնում նաև լի, լիքը, առատ, հարուստ, հայտնի, նշանավոր,
երջանիկ, գոհ, հպարտ, հղի և այլ ածականներով բաղադրյալ ստորոգյալները:
 Անտանելի Պետրովների մեջ հազիվհազ գտել եմ մեկը— մտքով, սրտով և
հոգով հարուստ մի մարդ, որին սիրել եմ ( ՆԴ):

Վ.Առաքելյան, Ժամանակակից հայերենի հոլովների ու հոլովական կապակցությունների


21

իմաստային առումները, Ե․, 1957, էջ 151: Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Ե., 1965, էջ 457:
Երբեմն անորոշ դերբայի գործիականը, որը սովորաբար ձևի պարագա է լինում,
կարող է միջոցի իմաստ արտահայտել:
 Կանգնել են երկաթուղագծի առաջ և զբաղված են զրուցելով (Չ):

 ‹‹Տիր›› կոչված հիմնարկությունում կիրակի օրերը շատ պատկառելի

քաղաքացիներ զբաղված են խաղալով(Չ):

բ) Նյութի գործիական
Ցույց է տալիս այն նյութը, որով՝ իբրև նյութով, ստեղծվում, պատրաստվում,
զարդարվում, հագեցվում է մի ուրիշ առարկա: Նյութի գործիական դառնում են
գերազանցապես այն բառերը, որոնց ցույց տված առարկան կարող է նյութ
դառնալ որևէ գործողության կատարման համար: Այդպիսի լրացում ստանում են
լցնել, զարդարել, զուգել, համեմել, հագենալ, ներկել, բուրել, ծածկել, թրջել, սնել ,
կառուցել, կերտել, շինել, պատրաստել, հյուսել, փնջել և այլ բայեր:
 Այս ասելով՝ Կամսարյանը հանեց բաժակը և սրբելով այն՝ լցրեց գինով (Ր):
 Ազգերի հազար ու բյուր զանգերով բուրգ ու աշտարակ շինեց Չինգիզ խանը (ԱԻ):
 Սահակ Պարթևը երբեմն վեր էր առնում յուր մոտ դրած գինու թասը և
նրանով թրջում էր սրտի տապից ցամաքած շրթունքները(Ր):
 Պատյանները պատված էին ոսկով ու արծաթով, որոնց կոթերը զարդարած էին
ականակուռ գոհարներով, և որոնցից շատերը երկաթահատ էին ու դեղած (Ր):
 Եզնարածի առուն քանդվել է, թափվել Ունանի խամը և փոսերը քարով լցրել(ԱԲ):
Գործիականի իմաստային այս առումը առաջին անգամ դիտված է Վ.
Առաքելյհաի կողմից22: Մ. Աբեղյանը նյութի գործիականը դիտում էր միջոցի
գործիականի հետ:23
Նյութի խնդրի գործիականը մոտենում է միջոցի գործիականին, որից, սակայն,
տարբերվում է նրանով, որ միջոցի գործիականը գսրծողության կատարման սոսկ
միջոցն է, չի միանում գործողության օբյեկտի հետ, իսկ նյութի գործիականը

22
Վ.Առաքելյան, Ժամանակակից հայերենի հոլովների ու հոլովական կապակցությունների
իմաստային առումները, Ե․, 1957, էջ 154
23
Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Ե., 1965, Էջ 154-155:
գործողության օբյեկտի հետ է հանդես գալիս՝ առանց նրա բաղկացության մասը
լինելու24:
 Մանասը տուն շինեց, կտուրը ծածկեց փայտով, չոր ցախով (ԱԲ):

 Նրանք իրենց դհոլը վառոդով լցրին, պատրույգը վառեցին, և քյոշկը բռնակալի

հետ բարձրացավ օդ (ԽԴ):


 Քարով լցրին էն փոսը ( նյութի):
 Քարով կոտրեց ապակին ( միջոց):

գ) Բաղկացության գործիական
Ցույց է տալիս այն առարկան, որով կազմվում, բաղկանում, ստեղծվում է մի
այլ առարկա կամ երևույթ: Հայ քերականագիտության մեջ գործիականի
իմաստային այս առումը առաջին անգամ քննել է Վ. Առաքելյանը: 25
Բաղկացության գործիականով լրացում պահանջում են ստեղծման գործողություն
ցույց տվող մի շարք բայեր` կառուցել, կերտել, շինել, պատրաստել, հյուսել,
փնջել և այլն:
 Թողած կարսում՝ գետի ափին, տունս՝ շինած անտաշ քարով (Չ):
 Եվ ազգերի հազար-հազար ու բյուր զանգերով բուրգ ու աշտարակ շինեց (ՀԹ):
Իմաստային տեսակետից բաղկացության գործիականը միասնության մեջ է նյութի
գործիականի հետ: Տարբերությունն այն է, որ նյութի գործիականը խնդիրը ցույց է
տալիս որևէ բանի ստեղծման համար նյութ դարձող առարկան, իսկ բաղկացության
գործիականը՝ սոսկ այն առարկաները, որոնցով մի բան է ստեղծվում:
Բաղկացության գործիականը կարող ենք փոխակերպել ածական լրացում
ունեցող գոյականական բառակապակցությամբ՝ քարե ամբարտակ:

դ) Պարունակության գործիական

24
Տե՛ս Վ.Առաքելյան, հայերենի շարահյուսություն, հատոր 1, Ե.,1958, էջ 321-322:
25
Տե՛ս նույն տեղում ,էջ 154:
Ցույց է տալիս այն առարակն, նյութը, որ լցվում է և կամ լցված էմի այլ առարկայի
մեջ: Պարունակության գործիական են ստանում լցնել, լցվել, հագենալ, հագեցնել,
տոգորել, տոգորվել և այլ բայեր:
 Ու աչքերը, թեև լացոտ, Լիքն են կյանքով ու հույսով, Ու հույսերը՝ համակ ազիվ,
Լիքը բարով ու լուսով (ՀԹ):
 Ի?նչ է երկիրը, ցեխե մի անոթ, որ լիքն է մարդկանցով, օձերով ու որդերով(ԱԻ):
 Այնտեղ են դրված Մարկոս Ալիմյանի ոսկիներով լի տոպրակները(ԱՇ):
 Շատ հին ժամանակ, երբ աշխարհքս լիքն էր հրաշքներով, Մասիսի ստորոտում
կենում էր մի ծերունի իշխան՝ Արման անունով (ՂԱ):

ե) Սահմանափակման գործիական
Ցույց է տալիս այն առարկան, որով սահմանափակվում է լրացյալի
արտահայտած գործողությունը, եղելությունը: Սահմանափակման գործիականը
լինում է հիմնականում ածականական ծագում ունեցող բայերի լրացում`
մեղմանալ, թուլանալ, ուժեղանալ, հզորանալ, թեթևանալ, մտերմանալ,
այլանդակվել: Իբրև լրացում հանդես են գալիս մեծ մասամբ հանդես են գալիս մած
մասամբ մարմնի մաս՝ սիրտ, հոգի, տեսք, դեմք, մարմին, միտք, տարիք, ուժ, խելք,
վարք, բնավորություն, շնորհք, քաջություն, կամ առարկայացված հատկություն
ցույց տվող բառերը: Կարող է դառնալ նաև բազմաթիվ ոչ ածականական ծագում
ունեցող բայերի լրացում:
 Թե՜ դեմքով և թե՜ կազմվածքով նա իսկական Սամվելն էր, միայն հասակը և
տարիքը նրան ավելի զարգացած և ավելի այրական տեսք էին տվել նրան (Ր):
 Որովհետև Վասակը փոքր էր մարմնով, պարսից Շապուհ թագավորը ասաց
նրան. – Աղվե՛ս… (ՓԲ):
 Մայրը աչքով, հոնքով նշան տվեց, որ լռե Սամվելը (Ր):
 Դուք իմանում եք, որ նա հոգով ու սրտով պատկանում է ուրիշին (Մ):
 Քույրս բնավորությամբ և աշխարհայացքով քրիստոնյա է, դուք` հեթանոս
(ՆԴ):
Վ Առաքելյանը գրում է, որ սահմանափակման գործիականով դրվում են
ծագում, կոչում, ազգ, արհեստ, մասնագիտություն, զբաղմունք արտահայտող մի
քանի բառեր, որոնք սահմանափակում են դրանք՝ ծագումով հայ,
մասնագիտությամբ բժիշկ…:26

զ) Ներգործող գործիական
Ցույց է տալիս այն առարկան, որի կողմից, ներգործմամբ կամ ազդեցությամբ
կատարվում է գործողությունը։ Ներգործող խնդիրը կրավորական կառուցվածքի
նախադասության տրամաբանական ենթական է, իսկ քերականական ենթական
գործողությունը կրողն է: Ներգործող խնդրի գործիական դառնում են անձ ցույց
տվող հասարակ գոյականները սահմանափակ թվով բայերի մոտ, նաև իրանիշ
որոշ գոյականներ.
 Կատարված վերջին դեպքերով նրա սիրտը լցվում էր անսահման երանությամբ
(Ր):

 Երկինքը պատված էր մոխրագույն ամպերով, որոնք մեղմ հոսանքով լողում էին


դեպի Կրկուռ և Նեմրու լեռների կողմերը (Ր):
 Մուշի դաշտավայրը չորեքկողմից շրջապատված էր բարձր լեռներով (Ր):
Ներգործող խնդրի գործիականով կարող են դրվել նաև առարկա,
առարկայացված հատկանիշ ցույց տվող որոշ բառեր` դեմք, հասակ, աչք, միտք,
գեղեցկություն, երգ…Այսպիսի լրացում ունեն զգայական մի շարք
բայեր`գրավվել, դյութվել, կախարդվել, գերվել, խաբվել, տանջվել և այլն:
Ներգործող խնդրի գործիականը համատեղում է միջոցի, պատճառի
հարաբերություններ, երբ իբրև խնդիր կիրառվում են ոչ թե անձի, այլ իրի անունները,
որոնց հետևանքով թուլանում է բուն ներգործության ըմբռնումը:

26
Տե՛ս Վ.Առաքելյան, Հայերենի շարահյուսություն, հատոր 1, Եր.,1958, էջ 161,162:
 Անցորդներ են գերվել քո ծով գեղեցկությամբ:
 Ու դյութվում են ծաղիկների անուշաբույր հմայքով (ԱԱ):
 Լյառն այն վսեմ, որի ճանապարհով մի օր Բարձրացել է ինքը և սառցանիստ
Գեղեցկությամբ գերվել (ԵՉ):

ը) Միասնության գործիական
Ցույց է տալիս միասնություն, այսինքն՝ մի անձի կամ իրի մասնակցություն
գործողությանը, առարկա, որի հետ կատարվում է գործողությունը: Մ. Աբեղյանը
միասնության իմաստը որոշակիորեն տարբերակում է մյուս իմաստներից և այն
դիտարկում է ձևի գործիականի հետ27: Հայ բնակիչներով լքեցին իրենց տունն ու տեղը
և իջան Մշո դաշտ (ԽԴ):
 Մայրը գիրք էր կարդում, աղջիկներով լսում էին ու մանում (ՀԹ):
 Վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով—թվանքով որսի գնացինք (ՀԹ):
Կարող է հանդես գալ նաև փոխանվանաբար գործածված թվականով.
 Մութն արդեն կլանել էր կիսավեր քաղաքը իր շրջակա լեռներով ու ձորերով
(ԱՇ):
 Քաղաքացիք ‹‹ Մութ տեղ ›› են անվանում այդ սենյակը՝ իր երկու
պատուհաններով և երեք էլեկտրական լամպերով (ԵՉ):

թ) Փոխարինության գործիական

Ցույց է տալիս այն առարկան, որով փոխարինվում է մի այլ առարկա, որի դիմաց
կատարվում է գործողությունը: Փոխարինության գործիականը դիտված է Վ.
Առաքելյանի կողմից:28 Լրացյալ դառնում են առք-վաճառքի կամ փոխանակության
գործողություն ցույց տվող բառերը,ինչպես՝ փող, վարձ, գին, ռուբլի, կոպեկ, ոսկի, հաց
և այլն29:
27
Մ. Աբեղյան, Հայոց լեզվի տեսություն, Ե., 1965, էջ 463:
28
Վ.Առաքելյան, Ժամանակակից հայերենի հոլովների ու հոլովական կապակցությունների
իմաստային առումները, Ե․, 1957, էջ 157-158:
29
Տե՛ս Ս.Աբրահամյան,Վ.Առաքելյան,Վ.Քոսյան,Հայոց լեզու,հատոր 2, Ե., 1975, էջ 80:
 Ամրոցի դաստիարակները, դայակներն անգամ, որոնք կրթում էին մանուկներին
քրիստոնեական ոգով, քրիստոնեական առաքինություններով, փոխված էին
պարսկամետ ոգով (Ր):
 Աշխարհում ոչ միայն երախտագետ չեն լինում անձնվեր մարդկանց, այլև նրանց
ծառայությունը փոխարինում են միշտ սև ապերախտությամբ (Ր):
 Մորեխի տարին մի փութ կորեկով էր առել (ԱԲ):
 Ա՜խ, ոսկով են գնում քեզ, Անհաս ցնորք իմ հոգու(ՎՏ):
 Այդտեղից թագուհին անցավ մի ընդարձակ զարդարուն դահլիճ, որ
լուսավորված էր մեծամեծ արծաթե ճրագարաններով (Մ)։
 Անսահման դաշտն էր փռված մեր առաջ, Ոսկի հասկերով ողջունում էր մեզ (ԵՉ)։
 Նա իր բարությամբ ու միամտությամբ կարող է մրցել նույնիսկ հրեշտակների
հետ (ՆԴ)։

է) Վերաբերության գործիական
Ցույց է տալիս այն առարկան, որի մասին մի բան է խոսվում, պատմվում:
 Սամվելը հետաքրքրվում էր սուրհանդակի բերած լուրերով (Ր):
 Տաճատուհին հետաքրքրված էր պարսկական ոճով և զարդարանքներով (Ր):
Լեզվում ավելի ընդունված է վերաբերության իմաստի բացառական հոլովով
կիրառությունը:

You might also like