You are on page 1of 2

Ա) Տրված նախադասություններից դուրս գրել շաղկապները, նշել դրանց տեսակը։

Բ) Լրացնել բաց թողած տառերը։

1․ Այնպես անամպ էր երկինքը, այնպես արագ էր հալվում ձյունը ձորի հարավ նայող
լանջերին, որ նրա թաց, ծանրացած զանգվածները խշշալով ցած էին թափվում
ժայռերից, ծառերի վրայից, զառիվայրերից։

2․ Այդ ժայռապարիսպները աջից ու ձախից իրենց ծայրերը բերել-մոտեցրել էին իրար


ու գրեթե փակել Հովազաձորի դեմքը։

3․ Իսկ վերևում, ուր մեր պատանիներն էին, օդն այնպես հստակ էր ու պարզ, երկինքն
այնքան ջինջ ու արևը պայծառ, որ եթե սովամահ լինելու ահը չլիներ, այնտեղ
փակված պատանիները կզգային այն հրտտճվանքը, որն ունենում է տափարակից լեռ
բարձրացած մարդը, որի առաջ նոր ու անակնկալ հորիզոններ են բացվում, իսկ ինքն
իրեն զգում է թե՜թև— թեթև։

4․ Հեշտ չէր հասնել ծերպերին թառած այդ հողակտորին։ Բայց ճարն ինչ, պիտի
գնային։

5․ Ծերպերից իջնում էին ընկերները ուժասպառ, բայց ամբողջ երեկոն կրակի շուրջը
զրուցում էին խաղաղ, հերթով հեքիաթ պատմում և նույնիսկ երբեմն էլ ծիծաղում
Գագիկի թե՛ անհամ, թե՛ համով կատակների վրա։
6․ Սարգսի ներկայությունն անտեսում էին, նրա կողմը ոչ ոք չէր նայում, նրան ոչ մի
հարց չէին տալիս․ կարծես Սարգիսը կա՛մ չկար քարայրում, կա՛մ օջախի մոտ
թափթփված փայտերից մեկն էր։
7․  Եթե նույնիսկ ամեն բանն էլ առատ լինի մարդ մենակությունից կխելագարվի,
ուրեմն ընկերասիրությունը հենց այնպես, վերացական բան չէ։ Նա մեծացնում է
մարդկանց ուժը, անհաղթելի է դարռնում նրանց բնության դեմ մղվող պայքարում։
Եթե չլիներ ընկերասիրությունը, դաշտում ինչպե՞ս պիտի հարյուրավոր մարդիկ
աշխատեն միասին…
8․ Հենց որ տեսավ, ընկերը նույնպես անջատվեց երամից։ Թեև նրա գլխում հակասա-
կան մտքերը բախվում էին իրար, բայց և այնպես Աշոտի ոչ մանկավարժական
մեթոդը ներգործել էր։
Գ) Բաց թողած տեղում լրացնել համապատասխան կապ․

1․ Այս մտքերի մեջ էր Շուշիկը, երբ անհամարձակ քայլերով մոտեցավ Սարգիսը և,


————

2․Աշոտին նայելու, մի բուռ պսպղուն ու սև քարեր թափեց նրա վրա։


3․ Փուլ էր եկել այդ տղայի կեղծ հպարտությունը ավազի վրա շինված խարխուլ շենքի
պես։

4․ Ապա վեր կենալով՝ քայլերն ուղղեց դեպի մոտակա թփուտը, որի միջից իրենց
գլուխներն էին ցցել մանր ժայռերն ու ժայռաբեկորները։

5․ Տասնութ էջ է բռնում հեռավոր Արևելքի նկարագրությունը, իսկ կենդանիների


մասին ընդամենը հինգ տող կա։

6․ Մնաս բարի, պապի՛կ ջան, ես գնում եմ հեռավոր Արևելք՝ քեզ համար բերելու
«կյանքի արմատը»։

7․  Բայց զարմանալի բան. այն, որ այդ ժայռերում մարդ է ապրել (կամ ապրում է)
տղաներին,

Առանց ուրախություն պատճառելու, անբացատրելի երկյուղ էր ներշնչում…

8․ —————— այս անելանելի վիճակին, պիտի ասենք, որ մեր գերիները, բացի


Շուշիկից

ու Սարգսից, բավական արիաբար ընդունեցին մինչև փակված մնալու որոշումը


որպես դառն իրականություն և արագ հաշտվեցին այդ փաստի հետ:

You might also like