You are on page 1of 1

Ք․ծ․ա IIIհազ․-ում Միջագետքի հյուսիս արևելքում տիգրիսի ափին

աքքադացիները հիմնեցին նոր երկիր անունը Ասորեստան։Ք․ծ․ա X-դարի վերջին


Ասորեստանը հզորացավ։Նրա թագավոր Սալմանասար III, Ով կառավարել է Ք․ծ․
ա859-824թ երկար պատերազմների շնորհիվ գրավեց շատ երկրներ։Նույնիսկ
Բաբելոնը նրան հարկ էր տալիս։Ասորեստանը հաճախ հարձակվում էր
Հայակական լեռնաշխարհի վրա և թալանում էին ու մարդկանց գերի էին տանում։
Ք․ծ․ա 859թ երբ կրկին հարձակվեցին Վանի թագավորության կամ Ուրարտուի վրա
Հայերը նրանց հետ շպրտեցին։Ք․ծ․ա VIII-դարում Ասորեստանում սկսվեց ներքին
կռիվներ և երկիրը թուլացավ և մեր Վանի թագավորության թագավոր Արգիշտի I-
ը հարձակվեց Ասորեստանի վրա և հաջողությամբ հասավ։

Ասորեստանի Աշխարահակալ Տերությունը

Ք․ծ․աVIII-դ,-ի կեսերին Ասորեստանը կրկին հզորացավ Նրա թագավորը Թիգլաթ-


Պալասարը Ք․ծ․ա 745-727-թ միավորեց երկիրը և ստեղծեց ուժեղ
բանակ։Նախկինում Ասորեստանի մարդիկ զբաղվում էին առևտրով բայց
սկսեցին զբաղվել պատերազմներով նրանք գրավում էին երկրները , թալանում
էին, մարդկանց գերի էին տանում։ Ասորեստանը թագավոր Սարգոն II-ը ք․ծ․ա 722-
705թ գրավեց շատ երկրներ՝ Պաղեստինը, Բաբելոնը, Սիրիան, Էլամը, Եգիպտոսը
և այլ երկրներ ու դարձավ աշխարհի ամենամեծ երկներից մեկը ։ Ասորեստանի
Մայրաքաղաքը դարձավ Նինվեն։

Ասորեստանի Կործանումը

Ասորեստանը իր բոլոր գրավաց երկրներ պահում էր զենքի ուժով նրանք այնքան


դաժան էին, որ նրա բոլոր հարևաններ ատում էին Ասորեստանին։Եվ նրա բոլոր
գրաված երկները ու հարևաները որոշեցին միավորել իրենց ուժերը և
հարձակվեցին Ասորեստանի վրա և Ք․ծ․ա 612թ գրավեցին նրա մայրրաքաղաք
Նինվեն և մի քանի տարի անց Ասորեստանը դադարեց գոյություն ունենալ։

Բաբելոնի նոր Թագավորության վերելքը

Երբ Ասորեստանը կործանվեց Բաբելոնը կրկին անկախ դարձավ և սկսեց


հզորանալ։Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը II-ը, որ կառավարել է ք․ծ․
ա 605-562թ գրավեց մի շարք երկրներ։Նա գրավեց հրեաների մայրաքաղաք
Երուսաղեմը և հրեաներինը գերի տարավ Բաբելոն։ Նա հզորացրեց երկիրը ,
տնտեսությունը զարգացավ։ թույլ էին տալիս հողեր առնել։Ամենաշատ հողերը
ունեին տաճարները։ Կառուցեցին Մեծ Ջրանցքը։ Կառուցեցին շատ գեղեցիկ
տաճարներ և շինություններ։ Հայտնի էր Բաբելոնի աշտարակը և կախովի
այգիները։

You might also like