You are on page 1of 8

ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԵՐԸ 16-18-ՐԴ ԴԱՐԵՐՈՒՄ

Ա․ Դիվանագիտական շարժման արևմտաեվրոպական ուղղությունը


Դեռևս Արշակունիների հայկական թագավորության անկումից հետո հայկական
իրականության մեջ սկսել էին շրջանառվել լեգենդներ պետականության վերականգնման
հնարավոր տարբերակների վերաբերյալ։ Դրանցից ամենահայտնին ու ամենահինը
վերագրվում էր հայոց կաթողիկոս Ներսես Մեծին, որը, Պապ թագավորի կողմից
«թունավորվելուց» հետո մահվան մահճում կանխագուշակել էր Արշակունիների
թագավորության անկումը, Հայաստանի գրավումը պարսիկների, արաբների, անգամ՝
սելջուկների կողմից, ինչպես նաև նշել, թե Հայաստանը կազատագրվի և հայկական
պետությունը կվերականգնվի միայն Արևմուտքից քրիստոնյաների՝ «ֆրանկների» բանակի
օգնությամբ։ Նմանատիպ տեսիլ է վերագրվում նաև Սահակ Պարթև կաթողիկոսին։ Փրկիչ
քրիստոնյաների դերում հայերը տարբեր դարաշրջաններում ընկալել են հռոմեացիներին,
բյուզանդացիներին, իսկ ավելի ուշ՝ եվրոպական հզոր պետություններին ու անձամբ Հռոմի
պապին։ Լեգենդը ակտիվորեն դրսևորվում էր խաչակրաց արշավանքների դարաշրջանում,
իսկ 16-րդ դարից սկսած՝ ևս մեկ անգամ դրվեց շրջանառության մեջ։
Թուրք-պարսկական պատերազմների ակտիվ փուլում թեև հայկական որոշ
իշխանություններ պահպանվել էին երկրի լեռնային շրջաններում, այնուամենայնիվ նրանք
չունեին ռազմական ներուժ ու համազգային հեղինակություն՝ Հայաստանի
ազատագրությունը ձեռնարկելու համար։ Ավելին, Ամասիայի պայմանագրով Հայաստանի
բաժանումից հետո հայ իշխանները հայտնվել էին թուրքական կամ պարսկական
տիրապետության ներքո, ինչը գրեթե անհավանական էր դարձնում համազգային պայքարի
հնարավորությունը։
Ստեղծված իրավիճակում համազգային միակ
մարմինը դառնում էր հայկական եկեղեցին՝ Ամենայն
հայոց կաթողիկոսի գլխավորությամբ։ Սակայն 16-17-
րդ դարերում քայքայման պրոցես էր անգամ այս
կառույցի ներսում։ Աղթամարի ու Գանձասարի
կաթողիկոսները խլում էին Էջմիածնի կաթողիկոսին
ենթակա վիճակները և վիճարկում նրա
հեղինակությունը։ Չնայած նույնիսկ պարսից շահի
միջամտությանը՝ 16-րդ դարի կեսերին Էջմիածնում
միաժամանակ իշխում էին իրարից անկախ մի քանի
Կաթոլիկ միսիոներներ աթոռակից կաթողիկոսներ։ Բազմագլուխ այս
կաթողիկոսության մի շարք ներկայացուցիչներ փորձում էին ոչ միայն դիմադրել իրենց
հակառակորդներին, այլ նաև վերականգնել հայկական պետականությունը, որի համար էլ
հերթական անգամ դիմեցին Ներսես Մեծի տեսիլին և «ֆրանկների» օգնությամբ
պետության վերականգնման հեռանկարին։
Այսպիսի գաղափարների աշխուժացման համար 16-րդ դարում նաև հիմքեր կային։
Հայաստանի, Օսմանյան ու Սեֆյան կայսրությունների տարածքում ակտիվորեն գործող
կաթոլիկ միսիոներները տարածում էին այն մտայնությունը, որ Հայաստանի
ազատագրությունը հնարավոր է ոչ այլ կերպ, քան պապական աթոռի միջամտությամբ։
Սակայն պապի օգնության դիմաց պարտադիր պայման էր կաթոլիկություն ընդունելը,
քանի որ միայն այդ կերպ եվրոպական տիրակալները կստանձնեին հայերին
ազատագրելու գործը։ Լատին հոգևորականները փորձում էին նաև հարթել Էջմիածնում
կատարվող աթոռամարտը կաթողիկոսների միջև ու հայկական եկեղեցին ենթարկել
կաթոլիկ եկեղեցուն։ Սա կաթոլիկության տարածման երկրորդ հզոր ալիքն էր, քանի որ այդ
ճանապարհով Հռոմի պապն ու կաթոլիկ եկեղեցին փորձում էին գոնե փոքր-ինչ ծածկել այն
խայտառակությունն ու հեղինակազրկումը, որ դեռ 16-րդ դարասկզբից ունեցել էին
բողոքական Ռեֆորմացիայի1 հետևանքով։
1547 թ․ Վրաստանում ու Շիրվանում սկսվել էին Պարսկաստանի դեմ
ապստամբություններ, որոնք հարկադրեցին պարսկական շահին նույնիսկ արշավանք
կազմակերպել դեպի Անդրկովկաս։ Օգտվելով Սեֆյան Պարսկաստանի ներսում սկսված
անկայունությունից՝ Ամենայն հայոց կաթողիկոս
Ստեփանոս Սալմաստեցին հենց 1547 թ․ Էջմիածնում
հրավիրեց գաղտնի ժողով՝ քննարկելու Հայաստանի
ազատագրության խնդիրը Արևմուտքի օգնությամբ։
Արդյունքում հաջորդ տարի կաթողիկոսը մեկնեց
Արևմուտք՝ հայ «իշխանների» անունից խնդրագիր
ներկայացնելու Վենետիկի դոժին և խնդրելու նրա
նախաձեռնությունը հայերին այլադավաններից
ազատագրելու հարցում։ Հիշատակվող հայ իշխանները
իրականում Էջմիածնի գործերում կարևոր դեր ու կշիռ
ունեցող հայ մեծատուններն են․ ամենևին պարտադիր չէ,
որ դրանք հայ մելիքները լինեին։ Պատահական չէ, որ
հասնելով Լվով՝ կաթողիկոսը ուղևորվեց Վենետիկ՝ այն
քաղաքը, որտեղ ամենաշատն էին ելումուտ ունենում
Արևելքի շուկաներով գերիշխող դիրք ունեցող հայ
խոջաները։
16-րդ դարի կեսերին Արևելքի շուկաներին տիրելու
համար պայքարող անգլիացիները դժգոհում էին, թե Ստեփանոս Ե Սալմաստեցի
հայերի ու վենետիկցիների միջև հաստատված կապերն այնքան են ամրապնդված, որ
դրանք ամբողջությամբ կոտրել հնարավոր չէ։ Ամենայն հավանանականությամբ հենց այս
կապերի առկայությունն էր ստիպել հայ իշխաններին քաղաքական խոշոր կշիռ ունեցող
այդ քաղաք-պետությունից ակնկալելու իրենց փրկությունը։
Ստեփանոս Սալմաստեցին 1549 թ․ հասավ Հռոմ։ Ըստ կաթոլիկ աղբյուրների՝ նա Հռոմ
էր գնացել՝ Պողոս ու Պետրոս առաքյալների դամբարաններին այցելելու, պապին
հնազանդություն հայտնելու, նրանից կաթողիկոսության հաստատում ստանալու և իր ու
իրեն ենթակա 27 եպիսկոպոսների անունից կաթոլիկ դավանանք
ընդունելու համար։ Կաթողիկոսը պապի ցուցումով մեկնեց նաև
Վիեննա՝ հանդիպելով գերմանական կայսրին, ապա՝ Լեհաստան։
Սակայն իր ճանապարհորդությունների ընթացքում նա այդպես էլ
չկարողացավ դրական լուծում տալ իր խնդրին։ Այդուհանդերձ, դա
չխանգարեց որ Սալմաստեցու հաջորդը՝ Միքայել Սեբաստացի
կաթողիկոսը շարունակի նրա ազատագրական ձեռնարկումները։
1562 թ․ Սեբաստիա քաղաքում Միքայել Սեբաստացի
կաթողիկոսը հրավիրեց գաղտնի ժողով, որի անունից էլ նա հատուկ
պատվիակություն ուղարկեց Վենետիկ Աբգար Թոխաթեցու
գլխավորությամբ։ Վերջինս բանիմաց մի դպիր էր, որին նման որակի
բանակցություններ վարելու արտոնություն էր շնորհել այն փաստը,
Միքայել Սեբաստացի որ նա սերում էր Արծրունիների արքայատոհմից։
Աբգար Թոխաթեցին ևս նախ՝ մեկնեց Վենետիկ, ապա՝ Հռոմ։
Այնտեղ նա ստացավ Միքայել կաթողիկոսի ծածկագիր թուղթը, որտեղ հայ մեծատունների
ու բարձրաստիճան հոգևորականների անունից պատրաստակամություն էր հայտնվում
ենթարկվելու պապի գերիշխանությանը։ Կաթողիկոսի դիմումը հետաքրքրություն էր
շարժել հայկական պատվիրակության նկատմամբ։ Աբգարին հրավիրեցին Հռոմ, ուր նա
1
Ռեֆորմացիան կաթոլիկ եկեղեցին վերափոխելու շարժում էր, որը սկսվեց 1517 թ․ Գերմանիայում`
Մարտին Լյութերի 95 թեզիսները Վիտենբերգի տաճարի պատին կախելով։ Մասնակիցները բողոքում
էին կաթոլիկ եկեղեցու հարստացման, բազմաթիվ չարաշահումների, գումարի դիմաց դեպի դրախտ
ուղղորդող թղթերի՝ ինդուլգենցիաների վաճառքի դեմ։ Նրանց ստեղծած նոր եկեղեցին կոչվեց
բողոքական՝ պրոտեստանտ։
հասկացնել տվեց, որ հայոց կաթողիկոսը պատրաստ է ենթարկվելու կաթոլիկ եկեղեցուն,
սակայն միայն Հայաստանի ազատագրության պայմանով։ Ընդ որում՝ այստեղ արդեն խոսք
էր գնում ոչ միայն պարսկական, այլև թուրքական տիրապետության մասին։ Աբգարին
անգամ «որպես արքա» ուղարկեցին Հայաստան՝ հայոց
կաթողիկոսին անձամբ պապական աթոռ ուղեկցելու
համար։
Աբգարի գործը շարունակում էր նրա որդի
Սուլթանշահը, որը, մնալով Հռոմում, պապի
հովանավորությամբ վարում էր տեղի հայ համայնքի
վերակացուի պաշտոնը և Վենետիկում հոր սկսած
տպագրական գործունեությունը։ Սակայն այս
պատվիրակությունը ևս ազատագրության
ասպարեզում հաջողությունների չհասավ։
Եվրոպական կապիտալի նախնական կուտակման Աբգար Դպիրը և Սուլթանշահ (Մարկո
այս շրջանում եվրոպական պետությունների միջև Անտոնիո) Թոխաթեցին Պիուս IV պապի
առկա հակասությունները և նրանց միջև ընթացող մոտ
պատերազմները խաչակրաց նոր արշավանքի հնարավորություն չէին տալիս։ Սակայն
նման արշավանքների գաղափարախոսությունը արևելյան եկեղեցիները Հռոմին
ենթարկեցնելու շատ լավ հնարավորություն էր։ Եվրոպական երկրներից շատերը և անգամ
հենց պապական աթոռը արևելյան քրիստոնյաներին հնազանդեցնելուց առավել երբեմն
հակված էր համագործակցելու օսմանյան սուլթանի հետ՝ Վենետիկի տնտեսական
հզորությունն ու քաղաքական հավակնությունները ջախջախելու կամ էլ Օսմանյան
կայսրությունից առևտրական արտոնագրեր կորզելու համար։ Անգամ Արևելքի հարցերով
հետաքրքրվող Ավստրիան, Վենետիկն ու Լեհաստանը, որոնք թշնամաբար էին
տրամադրված սուլթանի հանդեպ, հետաքրքրված չէին Սեֆյան Իրանի ճնշումներից
դժգոհող քրիստոնյաներին իրենց հովանու տակ վերցնելու հեռանկարով։ Փոխարենը
նրանք կողմ էին հակաօսմանյան դաշինք կնքելուն, և այս հարցում համակարծիք էր նաև
հարևան Վրաստանը։ Ավելին, հաճախակի ու սերտ
շփումների մեջ լինելով արևմտյան շուկաների կամ
նրանց արևելյան գործակալների՝ միսիոներների ու
դեսպանների հետ, հայ խոջաներից ոմանք և
անգամ նրանց քարավաններին ուղեկցող որոշ
եկեղեցականներ երբեմն օժանդակում էին
հակաօսմանյան ընդհանուր ճակատ ստեղծելու
քաղաքականությանը՝ հույսը դնելով վրաց
թագավորի դիվանագիտական ձեռնարկումների
վրա։ Պահպանվել է նույնիսկ վրաց արքայի անունից
Իսպանիայի թագավորին ուղղված հայերեն մի
Օսմանյան կայսրությունը 1600 թ․
նամակ, որում արքան հայտնում էր, թե պարսից շահ
Աբաս I-ի հետ հակաթուրքական դաշինք է կնքել և խնդրում էր իսպանական արքային
աջակցել այդ դաշինքին։
Օսմանյան կայսրության դեմ ընդհանուր պայքարի հնարավորությունը ևս 16-րդ
դարավերջին մեծացել էր։ Այն դեպքում, երբ մինչև 1560-ական թվականները կայսրությունը
իր քաղաքական ու տնտեսական զարգացման գագաթնակետին էր Սուլեյման I սուլթանի
գահակալության ներքո, նրա մահից հետո Օսմանյան կայսրությունում սկսված
գահակալական կռիվներն ու լճացումը հույս էին ներշնչում թուրքական գերիշխանության
տարածումից սարսափող եվրոպական գահակալներին ու թուրքահպատակ
ժողովուրդներին միավորվելու և ընդհանուր ջանքերով թուրքական վտանգից ազատվելու։
Բ․ Ազատագրական ձեռնարկումները 17-րդ դարում
Մինչև 1639 թ․ թուրք-պարսկական պատերազմների ավարտը Հայաստանի ամբողջ
արևմտյան հատվածը հայտնվեց օսմանյան տիրապետության տակ։ Պարսկաստանից
զատ, Օսմանյան կայսրության պատերազմները շարունակվում էին Արևմտյան Եվրոպայի
ուղղությամբ։ Այս պատերազմներն ու Օսմանյան կայսրության դեմ համաեվրոպական
պայքարի հեռանկարն էր, որ շարունակում էր ոգևորել հայերին շարունակելու իրենց
դիվանագիտական փորձերը Հայաստանն ազատագրելու ուղղությամբ։
1645 թ․ Օսմանյան կայսրության ու Վենետիկի Հանրապետության միջև սկսվեց
պատերազմ՝ Կրետե կղզուն տիրանալու համար։ Օսմանյան հաջողությունների ֆոնին
եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան ու պապականությունը,
աջակցություն հայտնեցին Վենետիկին։ «Քրիստոնյա աշխարհը փրկելու» կոչերով ու
խաչակրաց արշավանքների ոգով՝ Հռոմի պապը զինվորներ ու նավեր էր ուղարկում
Վենետիկին։ Եվրոպական պետությունները Օսմանյան կայսրությանը պարտության
մատնելը պատկերացնում էին Արևելքի քրիստոնյաների՝ հայերի, հույների ու ասորիների
մասնակցությամբ։ Հենց այս պայմաններում էր, որ հայերը սկսեցին հույս հայտնել, որ
Հայաստանի ազատագրությունը ևս հնարավոր կլինի կազմակերպել Օսմանյան
կայսրության դեմ հնարավոր խաչակրաց արշավանքի շրջանակում։ Սսի հայոց կաթողիկոս
Խաչատուր Գաղատացին այս ընթացքում նամակով դիմեց ֆրանսիական Արև արքային՝
Լուի 14-րդին, Հայաստանի ազատագրությունը կազմակերպելու խնդրանքով։
Կաթողիկոսը նույնիսկ այցելել էր մարտի դաշտ ու բանակցել Վենետիկի բանակի
հրամանատարի հետ։
Հոգևոր դասից բացի, 17-րդ դարն առանձնանում էր հայ մտավորականության նոր
շերտի՝ առևտրական մտավորականության ակտիվացմամբ։ Որպես ժամանակի բանիմաց,
լեզուների գիտակ, ունևոր ու տարբեր երկրներում լայն կապեր ունեցող անձինք՝ նրանք
ստանձնել էին նաև Հայաստանի ազատագրության հարցով բանակցություններ վարելու
պատասխանատվությունը։ Մոտ երկու տասնամյակ ազատագրական շարժման ծրագրերի
մասնակիցներից էր բաղիշեցի հայազգի վաճառական մահտեսի Շահմուրատը: Նա 1666 թ.
Փարիզ էր ժամանել և ֆրանսիական արքունիքին հավաստիացրել, թե հայերը հույների
հետ միասին պատրաստ են ապստամբելու Օսմանյան կայսրության դեմ: Նման
առաջարկներով նա դիմել էր Լուի 14-րդին և առաջարկել «Արևելյան կայսրությունը»
Ֆրանսիայի աջակցությամբ վերականգնելուց հետո այս կայսրության գահակալին
նշանակել Ֆրանսիայի նախատեսած մարդուն։ Թեպետ Շահմուրատը խոսում էր հայ
իշխանավորների անունից ու հավաստիացնում, թե հայերը մյուս քրիստոնյաների հետ
պատրաստ են ապստամբություն բարձրացնելու, այնուհանդերձ հայերի ազատագրումը
նա հիմնականում կապում էր եվրոպական միջամտության հետ։ Հայ-հունական
ապստամբությունը նա ներկայացնում էր որպես եվրոպական միջամտությանը նպաստող
գործոն։ Շահմուրատի հետ Վերսալ մեկնած պատվիրակության կազմում էր նաև Կ․Պոլսի
նախկին պատրիարք Հովհաննես Թութունջին: Ապա նա ճանապարհվել էր Լեհաստան,
հետո՝ Նեղոսի ակունքների շրջան՝ Եթովպիա՝ նպատակ ունենալով օսմանահպատակ այդ
երկիրը ևս
ընդգրկելու «Հայերը, որոնք շատ ստվարաթիվ են Վանի, Բիթլիսի,
հակաթուրքական Թոխաթի, Սեբաստիայի, Կարինի, Կարսի և մերձակա դաշինքի
մեջ: շրջաններում, միանալով մյուս քրիստոնյա հպատակների
հետ, կկարողանան շփոթություն առաջ բերել
Անատոլիայում և դիմադրել մինչև քրիստոնեական
զորքերի հասնելը»։

Մահտեսի Շահմուրատը Լուի XIV-ին


Այս գործընթացներին զուգահեռ բանակցություններ էին ընթանում նաև
արևմտաեվրոպական երկրների ու արևելահայերի միջև։ Կրետեի պատերազմում
Վենետիկի կրած պարտությունից հետո կարևորվում էր հակաթուրքական ընդգրկուն
դաշինքի ձևավորումը, որը պետք է ներառեր նաև Սեֆյան Իրանին։ Պարսից շահին
դաշինքի մեջ ներգրավելու առաքելությունը ստանձնել էր Ամենայն հայոց կաթողիկոս
Հակոբ Դ Ջուղայեցին։ Կաթողիկոսը նամակագրական կապեր էր հաստատել նաև Հռոմի
Ալեքսանդր 7-րդ պապի հետ, որը հավաստիացրել էր, որ իրեն ենթարկվելու դեպքում ամեն
ինչ կանի վերջ դնելու համար հայերի տառապանքներին։
Հակոբ Ջուղայեցու կաթողիկոսության տարիներին լրջորեն սրվել էին խնդիրները
Էջմիածնի վանքի ներսում։ Վանքը հայտնվել էր լուրջ պարտքերի մեջ, ձեռք էր բերել ու
կորցրել մեծ կալվածքներ, որի հետևանքով արժանացել էր արևմտահայերի լուրջ
քննադատությանը։ Հակառակորդները հասան անգամ կաթողիկոսի գահընկեցությանը։
Թեպետ Հակոբ Ջուղայեցին պարսից շահի օգնությամբ վերականգնեց իր իրավունքները,
ամեն դեպքում նա խնդրի վերջնական լուծումը համարում էր Հայաստանի քաղաքական
ազատագրությունը։ Այս առումով կաթողիկոսը նամակագրական կապեր էր հաստատել
գերմանական կայսր Լեոպոլդ I-ի հետ, որոնցում հավատացնում էր, թե հայերը
Հաբսբուրգների ու Հռոմի պապի հետ են կապում Հայաստանի ազատագրումը։
Հաբսբուրգների վրա դրված հույսերը համապատասխանում էին ժամանակի ուժերի
վերադասավորմանը Եվրոպայում։ Կրետի պատերազմում պարտված Վենետիկին ու
Ֆրանսիային հակաթուրքական պայքարում 1670-ական թթ․ փոխարինել էին Ավստրիական
Հաբսբուրգները՝ ստեղծելով դաշինք, որի մեջ մտնում էին Ավստրիան, Լեհաստանը (Ռեչ
Պոսպոլիտա), Վենետիկը, ավելի ուշ՝ Ռուսաստանը։ Մյուս կողմից՝ Հակոբ Ջուղայեցին հույս
էր կապում հայ-վրացական համագործացության հետ, մանավանդ որ Արևելյան ու
Արևմտյան Վրաստանում ապստամբություններ էին բարձրանում համապատասխանաբար
պարսկական ու օսմանյան տիրապետության դեմ։
1677 թ․ կաթողիկոսը Էջմիածնում կազմակերպում է գաղտնի ժողով, որին
մասնակցում էին հոգևորականներ, քաղաքային մեծամեծերը և Սյունիքի ու Արցախի
մելիքները։ Ժողովը որոշում կայացրեց պատվիրակություն ուղարկելու Հռոմ՝
կաթոլիկություն ընդունելու պայմանով զինված օգնություն ստանալու համար։ Նույն
թվականին Ջուղայեցին մեկնում է Վրաստան ու բանակցություններ վարում վրացական
ղեկավարության ու վրաց կաթողիկոսի հետ։ 1678 թ․ հասնելով Կ․ Պոլիս՝ կապեր է
հաստատում պապական աթոռի ու լեհական Յան Սոբեսկի արքայի հետ, որը Եվրոպայի
ամենահեղինակավոր գահակալներից էր։ Սակայն 1680 թ․ կաթողիկոսը հանկարծամահ է
լինում, որի հետևանքով հայ-արևմտաեվրոպական բանակցություններն ու Լեհաստանի
հետ համագործակցությունը կիսատ են մնում։

Գ․ Իսրայել Օրին և Պֆալցյան ծրագիրը


Հակոբ Ջուղայեցու մահից հետո նրա պատվիրակության անդամները վերադառնում
են Հայաստան։ Պատվիրակության անդամներից էր նաև Սյունիքի մելիք Իսրայելի որդի
Յաւրին, որը հետագայում հայտնի դարձավ Իսրայել Օրի անունով։ Ենթադրվում է, որ Օրուն
հայրը պատվիրակության հետ տարել էր՝ Եվրոպայում կրթության տալու նպատակով։
Պատվիրակության վերադարձից հետո Օրին արքեպիսկոպոսներից մեկի միջնորդությամբ
վաճառականների խմբի հետ Կ․Պոլսից մեկնում է Վենետիկ, ապա՝ Ֆրանսիա, որտեղ
զբաղվում էր ֆրանսիական բանակի մատակարարման գործով։ Ֆրանս-անգլիական 9-
ամյա պատերազմի ժամանակ՝ 1695 թ․, նա անգամ գերի է ընկել անգլիացիների ձեռքը։
Գերությունից ազատված Օրին անցնում է Սրբազան Հռոմեական կայսրություն՝ Հռենոսյան
Պֆալց, և Դյուսելդորֆ քաղաքում ծառայության անցնում կայսերընտիր իշխան Հովհան
Վիլհելմի մոտ։ Պֆալցն այդ ժամանակ մասնակցում էր Օսմանյան կայսրության դեմ
Ավստրիայի մղած պատերազմին, և Հովհան Վիլհելմը շահագրգռված էր Արևելքի
քրիստոնյա ժողովուրդներին սիրաշահելով։ Իշխանի հետ ունեցած հանդիպումների
ժամանակ Օրին նրան ներշնչել էր այն միտքը, որ իրենց ազատագրության համար
պայքարող Հայաստանն ու Վրաստանը բնական պատնեշ ու դաշնակից են Օսմանյան
կայսրության դեմ պատերազմող եվրոպական պետությունների համար և ռազմական ոչ
մեծ օգնությամբ հեշտ կլինի գրավել Հայաստանը ճգնաժամ ապրող Իրանից ու իշխանին
բազմեցնել հայոց գահին։ Միաժամանակ Օրին մոլեռանդ կաթոլիկ Հովհան Վիլհելմին
վստահեցրել էր, որ հայ ժողովուրդը պատրաստ է ազատության դիմաց ընդունելու
կաթոլիկություն։
Հաշվի առնելով, որ Իսրայել Օրին մոտ 20 տարի Հայաստանում չէր եղել, Հովհան
Վիլհելմը Օրուն ուղարկեց Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու։ 1699 թ․ Օրին
հասնում է Հայաստան։ Պարզվում է, որ անցած 20 տարիների ընթացքում պարսկական
քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ավելի էր խստացել, գլխահարկը
կրկնապատկվել էր։ Խիստ դժգոհ էին Սյունիքի ու Արցախի մելիքները, որոնք էլ 17-րդ դարի
վերջերից աստիճանաբար ներգրավվում ու գլխավորում էին լեռնային այս գավառների
հայության ազատագրական ձգտումները։
1699 թ․ Անգեղակոթ գյուղում Օրին հանդիպում է ունենում հայ 10 մելիքների հետ։
Ժամանակակից աղբյուրները վկայում են, որ այս փուլում Հայաստանում ազատագրության
հույսերը դեռ կապում էին Հռոմի պապի միջամտության ու «ֆրանկ» թագավորի հետ։
Ստանալով մելիքների դրական կարծիքը՝ Օրին և նրան որպես ուղեկից նշանակված Մինաս
վարդապետ Տիգրանյանը պետք է վերադառնային Գերմանիա՝ շարունակելու
բանակցությունները։ Մելիքները Օրուն՝ որպես Պռոշյան իշխանական տան շառավղի,
նշանակում են բանակցությունների ղեկավար։ Որպես վստահության նշան՝ նրանք Օրուն
տրամադրում են նաև իրենց անունը և կնիքը կրող, բայց դատարկ թղթեր (carte blanche),
որոնք Օրին կարող էր լրացնել ու օգտագործել՝ ըստ անհրաժեշտության։ Վերադառնալով

Պֆալցյան ծրագիր, 1699 թ․

Պֆալցյան ծրագրը իր մեջ ներառում էր 36 կետ։ Ծրագրի իրականացմանը մասնակցելու


էին մի շարք եվրոպական երկրներ, որոնցից հիմնականներն էին Ավստրիան, Տոսկանան և
Պֆալցը, որոնք կազմելու էին Եռյակ դաշինք, իսկ այս երկրներին աջակցելու էր Հռոմի պապը՝
հայերի դավանափոխության պայմանով։ Արշավանքը իրականացվելու էր Լեհաստանի և
Ռուսաստանի համաձայնությամբ, քանի որ հավաքված զորքը անցնելու էր հենց նրանց
տարածքներով։ Ենթադրվում էր՝ նրանք կհամաձայնվեին նախագծին, քանի որ վարում էին
շեշտված հակաթուրքական քաղաքականություն։
Ծրագիրը իր մեջ պարունակում էր շատ հստակ թվեր։ Ըստ դրանց՝ ծրագրվում էր
ստեղծել դաշնակիցների միացյալ 25 հազարանոց զորաբանակ, որը 1700 թվականի մայիսին
սկսելու էր արշավանքը, անցներ Բոհեմիան, Լեհաստանը և Ռուսաստանը, ապա անցնելով
Վոլգան՝ հանգրվանելու էր Աստրախանում։ Այստեղ դաշնակից զորքերին միանալու էր
հայկական 2 հազարանոց մի զորաջոկատ, որը նրանց ուղեկցելու էր դեպի Հայաստան։
Ռուսաստանը Եռյակ դաշինքին տրամադրելու էր ռազմանավեր, որոնցով զորքերը
տեղափոխվելու էին պարսկական սահման, և այնտեղ սկսվելու էին հիմնական ռազմական
գործողությունները։ Սակայն Հայաստանը ոչ թե ազատագրվելու էր միայն օտարազգիների
կողմից, այլ հենց ապստամբության սկզբից նախատեսվում էր համահայկական
հսկայածավալ ռազմական շարժում սկսել և հավաքագրել ավելի քան 100 հազարանոց
հայկական զորաբանակ, իսկ քիչ հետո արևելահայերին օգնության էր շտապելու
արևմտահայերից հավաքագրված 80 հազարանոց բանակ։ Այսինքն՝ օտարազգի զորքերի
առկայությունը միայն ազդակ պետք է հանդիսանար հայերի համար, որպեսզի նրանք
ոգևորվեն և սկսեն ազատագրական պայքար։
Նախատեսվում էր Արևելյան Հայաստանը ազատագրել ընդամնեը 20-25 օրում, քանի որ
պարսկական զորքը չուներ անհրաժեշտ սպառազինություն և ուժ։ Նախատեսվում էր
պատերազմի մեջ ներգրավել նաև Ռուսաստանին, որը, սակայն, ոչ թե պետք է օգներ
ազատագրել Հայաստանը, այլ Վրաստանը։ Ռուսները պետք է 30 հազարանոց բանակով
Հյուսիսային Կովկասից ներխուժեին Վրաստան և օգնեին վրացիներին ազատագրվել։
Մարտական դրոշների վրա պատկերված էին լինելու Քրիստոսի խաչելության և Գրիգոր
Լուսավորչի պատկերները։ Անմիջապես վերականգնվելու էր Հայաստանի անկախությունը,
որի թագավոր էր հռչակվելու Հովհան Վիլհելմը։ Հայաստանի սահմանների մեջ էին մտնելու
Լոռին, Գանձակը, Գեղարքունիքը, Արցախը, Սյունիքը, Նախիջևանը, Արարատյան դաշտը,
Շիրակը, իսկ մայրաքաղաք հռչակվելու էր Երևանը։ Օսմանյան կայսրության հնարավոր
ներխուժման դեպքում ռազմական գործողություններ էին սկսվելու նաև նրա դեմ:
Դյուսելդորֆ՝ Օրին Հովհան Վիլհելմին ներկայացրեց Հայաստանի ազատագրության
Պֆալցյան ծրագիրը։
Ընդհանուր առմամբ հավանություն տալով Պֆալցյան ծրագրին՝ Հովհան Վիլհեմը
կարևորում էր նաև եվրոպական մյուս պետությունների՝ Ավտրիայի ու Ֆլորենցիայի
կարծիքը։ Հենց այստեղ էր, որ Իսրայել Օրին 1700 թ․ գիտակցեց իր իսկ կազմած ծրագրի
անիրատեսությունը, երբ Ավստրիայում տեղեկացավ, որ չի կարող ակնկալել այդ երկրի
աջակցությունը, քանի որ 1699 թ․ Կարլովիցում արդեն կնքվել էր թուրք-ավստրիական
առանձին պայմանագիր։ Իսկ Ֆլորենցիայի դուքսը պատրաստ էր աջակցության միայն
Ավստրիայի համաձայնության պարագայում։ Օրին հասկացավ, որ եվրոպական
պետությունները, որոնք այդ փուլում զբաղված էին Իսպանական ժառանգության համար
սկսվող պատերազմով, փաստացի չէին կարող զբաղվել Հայաստանի ազատագրությամբ,
և միակ երկիրը, որը գործնականորեն կարող էր ստանձնել այդ գործը, Ռուսաստանն էր։

Դ․ Օրու Մոսկովյան ծրագիրը


Ռուսական պետության հետ հայերը կապեր էին հաստատել 17-րդ դարում։
Սկզբնական շրջանում դրանք կարևոր ու անհրաժեշտ էին հայ առևտրականների համար,
որոնք ցանկանում էին պարսկական մետաքսը Շվեդիա ու Հյուսիսային Եվրոպա
տեղափոխել ռուսական տարածքներով։ Այս նպատակով Սպահանի հայերի ու
Ռուսաստանի միջև 1673 թ․ կնքվել է նաև պայմանագիր։ Դրան ի կատար՝ ռուսները
Վոլգայի վրա նույնիսկ նավատորմ էին կառուցել։
Որպես ազատագրական շարժմանը նպաստող պետության՝ Ռուսաստանի
նշանակությունը հայերի համար բարձրացավ, երբ նա ներգրավվեց Ավստրիական
Հաբսբուրգների հակաօսմանյան դաշինքին։ Իսկ Կարլովիցի 1699 թ․ պայմանագրից հետո,
երբ եվրոպական երկրների մի մասը անջատ հաշտություն կնքեց Օսմանյան կայսրության
հետ, Ռուսաստանը սկսեց դիտվել որպես հայերի հակաթուրքական պայքարի միակ
աջակից։ Այս իրավիճակում էլ 1701 թ․ Իսրայել Օրին ու Մինաս վարդապետը հասան
Մոսկվա։ Նրանց համար արդեն իսկ ակնհայտ էր, որ ռուսական կայսեր՝ Պյոտր I-ի հետ
քննարկվելու է ոչ թե Պֆալցի իշխանի ու նրա դաշնակիցների զորքերը Պարսկաստանի
սահմանագլուխ փոխադրելու հարցը, այլ հայերին ազատագրելու գործում Ռուսաստանի՝
նախաձեռնությունը ստանձնելու խնդիրը։ Հենց այդ նպատակով էլ նրանք կայսրին
ներկայացրին Արցախի ու Սյունիքի մելիքների կնիքները կրող մի ուղերձ, որում մելիքները
խնդրում էին Պյոտր I-ին կազմակերպել Հայաստանի ազատագրության գործը՝

«Չեմ կասկածում՝ հայտնի է Ձերդ մեծության, որ ժամանակին


Հայաստանում եղել են թագավոր և քրիստոնյա իշխաններ։ Սրանց
անմիաբանության պատճառով ամբողջ Հայաստանի թագավորությունն
ընկավ հեթանոսների իշխանության տակ։ Երկու հարյուր և հիսուն
տարուց ավելի է, որ քրիստոնյա ամբողջ այդ աշխարհը հևում է
անհավատների լծի տակ։ Ինչպես Ադամի որդիները հույսով սպասում են
Մեսիայի գալուստին, որը պիտի ազատի նրանց հավերժական կորստից,
այնպես էլ թշվառ այդ ժողովուրդն է ապրել և հիմա իսկ ապրում է Ձերդ
մեծության ձեռնտվության և օժանդակության հուսով։ Այդպես
նախագուշակել են մարգարեները, թե ժամանակներ հետո
անհավատները խիստ պիտի դաժանանան և հարկադրեն
քրիստոնյաներին ընդունել իրենց վատթար օրենքը, և ահա այդ
ժամանակ մոսկովյան օգոստափառ տնից պիտի գա մեծ մի իշխան ավելի
քաջարի, քան Ալեքսանդր Մակեդոնացին, պիտի իր ձեռքը վերցնի
Հայաստանի թագավորությունը և վերականգնի քրիստոնյաների
ազատությունը։ Այս մարգարեությանը մինչև հիմա հավատացել և հիմա
Օրին իսկ հավատում են ստուգապես»։
կազմեց և Հատված Իսրայել Օրու՝ Պյոտր I-ին ուղղված թղթից

Մոսկովյան ծրագիր, 1701 թ․

Մոսկովյան ծրագիրը իր մեջ ներառում էր 18 կետ։ Ըստ ծրագրի՝ պետք է կազմվեր 25


ռուսական արքունիքին ներկայացրեց նաև լրացուցիչ մի շարք բացատրություններ, որոնք,
ըստ էության, կազմում են Հայաստանի ազատագրության Մոսկովյան ծրագրի հիմքը։

Պյոտր I-ը պատերազմի մեջ էր Շվեդիայի դեմ Բալթիկ ծով դուրս գալու համար, սակայն
հետաքրքրված էր պարսկական արշավանքի հեռանկարով։ Այդ պատճառով նա
խոստացավ օգնել Հյուսիսային պատերազմի (1700-1721 թթ․) ավարտից հետո, իսկ մինչ
այդ հանձնարարեց հետախուզական տվյալներ հավաքագրել Պարսկաստանի մասին։ Օրին
ստացավ ռուսական բանակի գնդապետի աստիճան և դարձավ Պարսկաստան մեկնող
դեսպանության անդամ։ Սկզբում մեկնելով Հռոմ՝ Օրին պապից ստացավ պարսից շահին
ուղղված նամակ, որում նա կոչ էր անում մեղմ վարվելու պարսկահպատակ
քրիստոնյաների նկատմամբ։ 1708 թ․ Օրու պատվիրակությունը հասավ Պարսկաստան։
Սակայն այստեղ նրան ընդունեցին որպես պապական հավատարմագրով ծպտված
ռուսական դեսպանի, և կաթոլիկ, հատկապես՝ ֆրանսիացի միսիոներները սվիններով
ընդունեցին նրա ժամանումը։ Հայաստանի ազատագրության շուրջ Օրու գաղափարները
սկսեցին ձևափոխվել․ լուրեր էին տարածվում, թե Օրին ինքն է ցանկանում դառնալ
Հայաստանի թագավոր։ Որպես ապացույց՝ շրջանառում էին այն, որ Իսրայել Օրի անվան
մեջ դժվար չէ նկատել ֆրանսերեն «il sera roi» (նա թագավոր կլինի) անագրամը։
Այնուհանդերձ, Օրին շարունակեց իր ուղևորությունը դեպի Պարսկաստանի մայրաքաղաք
Սպահան, ապա՝ Պարսկաստանի խորքերը, որտեղ բազմաբնույթ տեղեկություններ
հավաքեց տարածաշրջանի վերաբերյալ։
1711 թ․, երբ Օրին հասել էր Աստրախան և պատրաստվում էր վերադառնալ Մոսկվա՝
Պյոտր I-ին իր ստացած տեղեկությունների մասին զեկուցելու, նա հանկարծամահ եղավ։
Օրու գործունեությունը շարունակեցին Մինաս վարդապետը և հատկապես
Գանձասարի հայոց կաթողիկոսը՝ Եսայի Հասան-Ջալալյանը, որը Օրու հետ ջերմ կապեր էր
հաստատել։ Հենց նա էր Արցախի ու Սյունիքի մելիքներ քաղաքական գլխավոր
խորհրդատուն։ Ռուսական կայսրին հղած իր նամակներում նա պատրաստակամություն էր
հայտնում անձամբ ղեկավարելու հայկական ուժերին, հենց որ ռուսական բանակը մտնի
Անդրկովկաս։
Օրու ուղենշող գործունեությունը գործնական քայլերի վերածվեց միայն 1720-ական
թթ․։

You might also like