You are on page 1of 5

3.

ԱՇԽԱՏԱՆՔ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԵՏ

1. Ո՞ր պատմիչի աշխատությունից են մեջբերված խոսքերը.


« …եթե կարողանաս հաղթել նրանց և պարտադրես ծառայելու, ես նրանց թիկունքը չեմ
պաշտպանի»:

1) Ամմիանոս 3) Բուզանդ

2) Խորենացի 4) Ապպիանոս

2. Ո՞ր պատմիչի աշխատությունից են մեջբերված խոսքերը.

«Հեռո՛ւ ինձանից, չարագո՛րծ ծառա, որ տերերիդ վրա տեր ես դարձել, և ես չեմ ների քեզ և քո
որդոց իմ նախնիների վրեժը… »:

1) Ապպիանոս 3) Խորենացի

2) Բուզանդ 4) Ամմիանոս

3. Ո՞ր պատմիչի աշխատությունից են մեջբերված խոսքերը

«Այժմ, երբ ինձ տեսնում ես կարճահասակ, մեծությանս չափը չես հասկանում, որովհետև
մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ` աղվես»:

1) Բուզանդ 3) Սեբեոս

2) Խորենացի 4) Փարպեցի

4. Ո՞վ է ասել հետևյալ խոսքերը.

«Այժմ, երբ ինձ տեսնում ես կարճահասակ, մեծությանս չափը չես հասկանում, որովհետև
մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ` աղվես»:

1) Արշակ II 3) Մուշեղ Մամիկոնյան

2) Խոսրով III 4) Վասակ Մամիկոնյան

5. Ո՞ր պատմիչի աշխատությունից են մեջբերված խոսքերը.

«… [վերականգնում է] հին սահմանը, որ առաջ գոյություն ուներ Հայոց երկրի և Վրաց երկրի
միջև, որպիսինն էր մեծ գետ Կուրը»:

1) Սեբեոս 3) Բուզանդ

2) Փարպեցի 4) Խորենացի

6. Ո՞վ է ասել հետևյալ խոսքերը.

«Քեզ պսակում եմ, Մերուժա՛ն, որովհետև դու ձգտում էիր հայոց վրա թագավորելու, և իմ`
ասպետիս պարտքն է քեզ պսակել իմ հայրերի իշխանության կարգով»:

1) Աշոտ Բագրատունին 3) Բագարատ Բագրատունին


2) Սահակ Բագրատունին 4) Սմբատ Բագրատունին

7. Հայոց ո՞ր արքան է ներկայացրել հետևյալ տարածքային պահանջները.

«... հնում Կեսարիայի ուրիշ տասը քաղաք մերն են եղել, ե՛տ տուր, Ուռհա (Եդեսիա) քաղաքն
էլ մեր նախնիքն են շինել, ուստի, եթե չես ուզում, որ խռովություն ծագի մեր մեջ, ե՛տ տուր»:

1) Արշակ II 2) Տիրան 3) Խոսրով III 4) Պապ

8. Հայոց արքան ո՞ւմ է ներկայացրել հետևյալ տարածքային պահանջները.

«... հնում Կեսարիայի ուրիշ տասը քաղաք մերն են եղել, ե՛տ տուր, Ուռհա (Եդեսիա) քաղաքն
էլ մեր նախնիքն են շինել, ուստի, եթե չես ուզում, որ խռովություն ծագի մեր մեջ, ե՛տ տուր»:

1) Շապուհ II 3) Թեոդոսիոս I

2) Շապուհ III 4) Վաղես

9. Լրացնել բաց թողնված անձնանունը.

«…Բայց մինչև ես . . . էի` հսկա էի, մի ոտս հենում էի մի լեռան վրա, իսկ մյուսն էլ ` մյուս
լեռան … Այդ երկու լեռներից մեկը դու էիր, իսկ մյուսն էլ` հունաց թագավորը»:

1) Մուշեղ 2) Վասակ 3) Վաչե 4) Վարդան

10. Հայոց ո՞ր սպարապետն է ասել հետևյալ խոսքերը.

«Իմ այնքան ծառայությունների, արյուն ու քրտինք թափելու… հատուցումն ա՞յս եղավ: Բայց
այս մահը երանի՜ թե ձիու վրա ինձ հասներ»:

1) Վասակ Մամիկոնյան 3) Մանվել Մամիկոնյան

2) Մուշեղ Մամիկոնյան 4) Վահան Մամիկոնյան

11. Հայոց ո՞ր թագավորի գահընկեցությանը դեմ լինելու առիթով է կաթողիկոսն ասել
հետևյալ խոսքերը.

«Քավ լիցի` իմ մոլորված ոչխարը մատնեմ գայլերին»:

1) Խոսրով IV 3) Պապ

2) Վարազդատ 4) Արտաշես Արշակունի

12. Ո՞ր իրադարձությունից հետո ստեղծված իրադրությունն է բնութագրել պատմիչը.

«Հայոց նախարարներին անցավ թագավորությունը, որովհետև թեպետև հարկը պարսից


արքունիքն էր գնում, սակայն հայոց այրուձին ամբողջապես նախարարներն էին
առաջնորդում պատերազմի ժամանակ»:

1) Պապ թագավորի դավադիր սպանությունը


2) Մուշեղ Մամիկոնյանի դավադիր սպանությունը

3) Հայաստանի առաջին բաժանումը

4) Արտաշես Արշակունու գահազրկումը և արգելափակումը

13. Ո՞վ է թևավոր դարձած այս խոսքերի հեղինակը.

«Մահ ոչ իմացեալ մահ է, մահ իմացեալ` անմահութիւն»:

1) Կորյուն 3) Եղիշե

2) Փարպեցի 4) Խորենացի

14. Ո՞ր թվականին է կայացվել այս վճիռը.

«Լավ ենք համարում մի անգամ մեռնել, քան թե ամեն օր եկեղեցու ու քրիստոնեության


արհամարհանքը և քակտումը տեսնել»:

1) 354 թ. 3) 449 թ.

2) 444 թ. 4) 481 թ.

15. Ո՞ր ապստամբության մասնակիցներն են ընդունել հետևյալ վճիռը.

«Լավ ենք համարում մի անգամ մեռնել, քան թե ամեն օր եկեղեցու և քրիստոնեության


արհամարհանքը և քակտումը տեսնել»:

1) 774–775 թթ. 2) 481–484 թթ. 3) 450–451 թթ. 4) 572 թ.

16. Պարսից ո՞ր արքան է ասել հետևյալ խոսքերը Վահան Մամիկոնյանին.

«Դուք բնավ ոչինչ համարեցիք այս աշխարհը, քաջաբար մեռան նրանք, որ մեռան, և առավել
քաջաբար ապրում եք դուք»:

1) Հազկերտ II 3) Վռամ IV

2) Վաղարշ Սասանյան 4) Պերոզ Սասանյան

17. Ո՞վ է մեջբերված խոսքի հեղինակը.

«… եղավ աստվածագիտության լույսի դուռ և բազմազան բարիքների երջանիկ օրինակ»:

1) Կորյուն 3) Մովսես Խորենացի

2) Մովսես Կաղանկատվացի 4) Եղիշե

18. Բյուզանդական ո՞ր կայսեր նամակից է մեջբերված հատվածը.

«Անհնազանդ մի ազգ են… մեր միջև…: Բայց ե՛կ… ես իմս (այսինքն` Արևմտյան Հայաստանի
հայ զորականներին) ժողովեմ և Թրակիա ուղարկեմ, և դու քոնը (այսինքն` Արևելյան
Հայաստանի հայ զորականներին) ժողովի՛ր և հրամայի՛ր Արևելք տանել: Քանզի, եթե մեռնեն,
մեր թշնամիները կմեռնեն, և եթե սպանեն, մեր թշնամիները կսպանվեն, և մենք կապրենք
խաղաղությամբ: Քանզի, եթե նրանք իրենց երկրում մնան, մեզ հանգիստ չի լինի»:

1) Կոստանդին II 3) Հուստինիանոս I

2) Թեոդոսիոս I 4) Մորիկ

19. Ըստ պատմիչի` ո՞ր ճակատամարտի մասնակիցներն են միմյանց քաջալերել հետևյալ


խոսքերով..

«Քաջությամբ մեռնենք մեր աշխարհի և մեր ազգի համար»:

1) Արճեշի 3) Արյան լճի

2) Վարդանակերտի 4) Արձնիի

20. Ո՞ւմ է պատկանում ստորև բերված վկայությունը. «Քաջությամբ մեռնենք մեր աշխարհի ու
մեր ազգի համար»։

1) Սեբեոսին 3) Կիրակոս Գանձակեցուն

2) Ղևոնդին 4) Մատթեոս Ուռհայեցուն

21. Ո՞ր պատմիչի աշխատությունից են մեջբերված խոսքերը.

«Եվ տիրապետեց նա բազմաթիվ բերդերի և գավառների Վայոց ձորի, Խաչենի և Փառիսոսի


սահմաններում` ավելի, քան իր եղբայրը, և չկար մեկը, որ սարսափ պատճառեր
Հայաստանին»:

1) Թովմա Արծրունի 3) Ասողիկ

2) Հովհաննես Դրասխանակերտցի 4) Վարդան Արևելցի

22. Հայոց ո՞ր արքան էր մեջբերման մեջ հիշատակված արքայի եղբայրը.

«Եվ տիրապետեց նա բազմաթիվ բերդերի և գավառների Վայոց ձորի, Խաչենի և Փառիսոսի


սահմաններում` ավելի, քան իր եղբայրը, և չկար մեկը, որ սարսափ պատճառեր
Հայաստանին»:

1) Կյուրիկե I 3) Աշոտ III

2) Սմբատ II 4) Դավիթ Անհողին

23. Հայոց գահակալն ո՞ւմ է ասել ստորև բերված խոսքերը.

«Հայոց տան տերն ու թագավորը ես եմ, և ես քեզ չեմ տալիս հայոց երկիրը, որովհետև դու ինձ
խաբեությամբ ես բերել Կոստանդնուպոլիս»:

1) Վասիլ II 3) Հովհաննես Կոմնենոս

2) Ալեքսիոս III Անգելոս 4) Կոստանդին Մոնոմախ


24. Ո՞ր պատմիչի աշխատությունից են մեջբերված խոսքերը.

« …գոյություն ունեն հայոց լեզվի նշանագրեր, որոնցով հնարավոր է սեփական ձայնով և ոչ


թե մուրացածո լեզվով եկեղեցիներում շահել տղամարդկանց ու կանանց և առհասարակ
ամբողջ բազմության սրտերը»:

1) Կորյուն 3) Ղազար Փարպեցի

2) Մովսես Խորենացի 4) Վարդան Արևելցի

25. Ո՞ր պատմիչն է մեջբերված վկայության հեղինակը.

« …հնուց հայերեն գիր է եղել», ինչը «վկայվեց Լևոն արքայի ժամանակ, քանզի դրամ գտավ
Կիլիկիայում` դրոշմված հայերեն գրով… Հայկազուն թագավորների» անուններով»:

1) Ասողիկ 3) Սմբատ Գունդստաբլ

2) Կիրակոս Գանձակեցի 4) Վարդան Արևելցի

26. Ո՞վ է մեջբերված խոսքերի հեղինակը.

«Ո՞ւր հասանէ գիտութիւն, ուր ոչ հասանէ բնութիւն»:

1) Պարույր Հայկազն 3) Դավիթ Անհաղթ

2) Եզնիկ Կողբացի 4) Եղիշե

You might also like