You are on page 1of 4

20.

Ո՞վ է առաջին անգամ գրի առել և հրատարակել «Սասնա ծռեր» էպոսի


տարբերակներից մեկը:

Պատասխան՝ 1873 թ-ին գրի է առել Գարեգին Սրվանձտյանցը

21.

Ի՞նչ է կոչվել «Սասնա ծռեր» էպոսի գրի առնված առաջին տարբերակը:

Պատասխան՝ «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ»

22.

Լրացրե՛ք բաց թողած տողը։

Պատասխան՝

Երկնէր երկին, երկնէր երկիր,


Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.

23.

Շարունակի՛ր հատվածը 4 տողով.

Պատասխան՝

Մէկն ի պապանց պարոնորդի,

Մէկն ի հարանց մուրող լինի.

Մէկին` հազար ձի և ջորի

Մէկին` ոչ ուլ մի, ոչ մաքի:

Մէկին` հազար դեկան ոսկի,

Մէկին` ոչ փող մի պղինձ.


24.

«Սասնա ծռեր» էպոսի հերոսներից ո՞ւմ խոսքն է։

Օ՜, քույրե'ր, դուք կացեք բարով,

Դուք ինձի քուրությո՜ւն եք արե,

Օ՜, մերեր, դուք կացե'ք բարով,

Դուք ինձի մերությո՜ւն եք արե,

Բարի' դրկիցներ, դուք կացեք բարով,

Դուք կացե'ք բարով մեծ ու պստիկով․․․․

Պատասխան ՝ Սասունցի Դավթի

25.

«Սասնա ծռեր» էպոսի նշված հերոսներից ո՞րը ում կինն է։


Համապատասխանեցրո'ւ։

1)Դեղձուն-Ծամ ա․Սասունցի Դավիթ

2)Արմաղան բ․Փոքր Մհեր

3)Խանդութ գ․Մեծ Մհեր

4)Գոհար դ․Սանասար

Պատասխան ՝

1-դ

2-գ

3-ա

4-բ
26.

Ո՞ր տաղում է Նարեկացին ներկայացնում Քրիստոսի պայծառակերպությունը:

Պատասխան՝ «Տաղ Վարդաւառի»

27.

Ֆրիկի առավելապես հայտնի ո՞ր երկու բանաստեղծություններով է հայ


քնարերգության մեջ սկիզբ առնում սոցիալական թեման:շ

Պատասխան ՝ <Գանգատ> <Ընդեմ Ֆալաքի>

28.

Քանի՞ գլխից է բաղկացած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը։


Ի՞նչ վերնագիր ունեն։

Պատասխան՝ Պոեմը բաղկացած է 95 գլխից։

29.

Միջնադարյան ո՞ր երգիչն է իրեն կոչել «խալխի նոքար»՝ ժողովրդի ծառա:

Պատասխան ՝ Սայաթ-Նովա

30.

Հայ գրականության մեջ ո՞վ է սկիզբ դրել առակավոր ճառի տեսակին:

Պատասխան՝ Վարդան Այգեկցի

31.

Ո՞վ է «Սահմանք իմաստասիրության» փիլիսոփայական երկի հեղինակը:

Պատասխան՝ Դավիթ Անհախթ

32.

Ո՞ւմ դեմ պայքարն է արտացոլված «Սասնա ծռեր» էպոսում:

Պատասխան՝ Արաբների

33.

Ի՞նչ վերնագիր ունի Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» երկի առաջին


գիրքը:

Պատսխան ՝ «Հայոց մեծերի ծննդաբանությունը»

34.
Ո՞ր տաղում է Գրիգոր Նարեկացին օրհներգում Աստվածամորը

Պատասխան՝ «Տաղ Ծննդյան»

35.

Ո՞րն է Մխիթար Գոշի ամենախոշոր գիտական աշխատությունը, որը


եկեղեցական և քաղաքացիական օրենքների ժողովածու է:

Պատասխան՝ Դատաստանագիրք

36.

Ո՞վ է համարվում միջնադարյան հայ սոցիալական քնարերգության


սկզբնավորողն ու խոշոր ներկայացուցիչը:

Պտասխան ՝ Ֆրիկը

37.

Ի՞նչ վախճան է ունենում Փոքր Մհերը «Սասնա ծռեր» էպոսում

Պատասխան՝ Փակվում է ագռավաքարում

38.

Գրի'ր Մխիթար Գոշի առակներից 2-ի վերնագրերը։

Պատասխան՝ <<Մարդն ու ծառերը>>, <<Ձկները և նրանց թագավորը>>

You might also like