You are on page 1of 1

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Սույն աշխատանքը նվիրված է Անդրաշխարհի վերաբերյալ դիցաբանական և


գրական հղումներին Վինսենթ Ուոլդի “Ուր են տանում երազանքները” ֆիլմում։
«Ուր են տանում երազանքները» Վինսենթ Ուոլդի ֆանտաստիկ մելոդրաման,
նկարահանված է Ռիչարդ Մեթսոնի համանուն գրքի հիման վրա։ Ֆիլմն արժանացել
է <<Օսկար>> մրցանակ։ Քրիստոնեության մեջ "դժոխք" հասկացությունը
հավասարազոր է հավերժական տանջանքների, աշխարհի ավարտից հետո
մեղավորների վերջնական բնակության վայրի: ֆիլմում դրախտից դժղք գնալու և
դժողքից դուրս գալու քայլերն են։ Վերոնշյալ հանգամանքներով էլ պայմանավորված
է մեր աշխատանքի արդիականությունը։
Աշխատանքի նպատակն է պարզել, թե որքանով են Անդրաշխարհի մասին
պատկերումները արտացոլված Վինսենթ Ուոլդի “Ուր են տանում երազանքները”
ֆիլմում։
Մեր նպատակը ենթադրում է հետևյալ խնդիրների պարզաբանումը․
 Պարզել անդրաշխարհի դիցաբանական նախադրյալներն ու դրա
արդիականությունը։
 Վերհանել անդրաշխարհի հիմնական գաղափարախոսությունն ու
արտահայտումը գրականության մեջ։
 Անդրաշխարհի մասին դիցաբանական և գրական հղումների
դրսևորումներ ու նշանակությունը Վինսենթ Ուոլդի “Ուր են տանում
երազանքները” ֆիլմում, վերհանել առկա առանձնահատկությունները։

Մեր ուսումնասիրության համար մեթոդաբանական հիմք են ծառայել


վերլուծական և համեմատական մեթոդները։
Աշխատանքը բաղկացած է ներածությունից, երկու գլխից,
եզրակացություններից և օգտագործված գրականության ցանկից։
Առաջին գլխում, որը կոչվում է Անդրաշխարհի պատկերումը
արևմտաեվրոպական մշակույթում , կներկայացնենք անդրաշխարհի մասին
տեղեկություն հունահռոմեական և քրիստոնեական մշակույթներում (Հադես,
Տարտարոս, Էլիզիում, Դանթե, Վիրգիլիուս) ։
Երկրորդ՝ Անդրաշխարհի մասին դիցաբանական և գրական հղումների
դրսևորումներ ու նշանակությունը Վինսենթ Ուոլդի “Ուր են տանում երազանքները”
ֆիլմում կոչվող գլխում կանդրադառնանք նշված հեղինակի գործունեության
առանձին ոլորտներին՝ ներառյալ ֆիլմի պատմությունը։

You might also like