You are on page 1of 23

ԲՈՒՀԻ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

2023

ՔԻՄԻԱ

ԹԵՍՏ 1

Խմբի համարը

Նստարանի համարը

Հարգելի° դիմորդ

Խորհուրդ ենք տալիս առաջադրանքները կատարել ըստ հերթականության: Ուշադիր


կարդացե° ք յուրաքանչյուր առաջադրանք և պատասխանների առաջարկվող տարբերակները:
Եթե Ձեզ չի հաջողվում որևէ առաջադրանքի անմիջապես պատասխանել, ժամանակը խնայելու
նպատակով կարող եք այն բաց թողնել և դրան անդրադառնալ ավելի ուշ:

Ձեր առջև դրված թեստ-գրքույկի էջերի դատարկ մասերը ազատորեն կարող եք


օգտագործել սևագրության համար: Թեստ-գրքույկը չի ստուգվում: Ստուգվում է միայն
պատասխանների ձևաթուղթը:

Առաջադրանքները կատարելուց հետո չմոռանաք պատասխանները ուշադիր և


խնամքով նշել պատասխանների ձևաթղթում: Պատասխանների ձևաթղթի ճիշտ լրացումից է
կախված Ձեր քննական միավորը:

Մաղթում ենք հաջողություն:


1 Ո՞ր համակարգի բաղադրիչները կարելի է բաժանել թորման եղանակով.

ա) շաքարի և կերակրի աղի ջրային լուծույթի


բ) ամոնիումի նիտրիտի ջրային լուծույթի
գ) ացետոնի ջրային լուծույթի
դ) ացետոնի սպիրտային լուծույթի
ե) քացախաթթվի ջրային լուծույթի
զ) նավթի

1) գ, դ, ե, զ
2) ա, բ, գ, դ
3) բ, գ, դ, ե
4) ա, բ, ե, զ

2 Որո՞նք են հիմնական վիճակում ատոմի 1s2 2s2 2p6 3s2 3p3 էլեկտրոնային բանաձևն
ունեցող տարրի գազային ջրածնային միացության և բարձրագույն օքսիդի
բանաձևերը.

1) H2S և SO3
2) NH3 և N2O5;
3) PH3 և P2O5
4) CH4 և CO2

3 Քվանտային թվերի ո՞ր արժեքներով է բնութագրվում 4d ենթամակարդակում


գտնվող էլեկտրոնը.

1) n = 3, ℓ= 2
2) n = 4, ℓ = 1
3) n = 4, ℓ = 2
4) n = 3, ℓ = 0

4 Ի՞նչ տեսակի և քանի՞ քիմիական կապ է առկա CO-ի մոլեկուլում.

1) կովալենտային ոչ բևեռային և երկու


2) կովալենտային բևեռային և երեք
3) կովալենտային բևեռային և մեկ
4) կովալենտային ոչ բևեռային և երեք

2
(5 – 6). Տրված են 10–ական գրամ զանգվածով գազեր:

5 Ո՞ր գազի ծավալը միևնույն պայմաններում կլինի առավել մեծ.

1) թթվածին
2) նեոն
3) հելիում
4) մեթան

6 Նշված գազերի հավասար զանգվածային բաժիններով խառնուրդում, ո՞ր գազի


մոլային բաժինն է ամենափոքրը.

1) թթվածին
2) նեոն
3) հելիում
4) մեթան

7 Ո՞ր շարքում են տարրերի ատոմային շառավիղները նախ մեծանում, ապա`


փոքրանում.

1) Br, Cl, F
2) F, Cl, Br
3) Br, I, Cl
4) Cl, F, Br

8 Համապատասխանեցրե′ք նյութի բանաձևը և դրա մոլեկուլում  -կապերի թիվը.

Նյութի բանաձև  -կապերի թիվ


ա) CH4 1) 1
բ) HCHO 2) 2
գ) H2S 3) 3
դ) NH3 4) 4
5) 6

Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ.

1) ա4, բ4, գ2, դ3


2) ա3, բ1, գ2, դ5
3) ա4, բ3, գ4, դ3
4) ա4, բ3, գ2, դ3

3
9 Համապատասխանեցրե՛ք նյութի անվանումը նրա բյուրեղավանդակի տեսակի
նրան բնորոշող ֆիզիկական հատկության հետ.

Նյութ Բյուրեղավանդակ Ֆիզիկական հատկություն

ա) ալմաստ 1) իոնային Ա) Դժվարահալ


բ) յոդ 2) մետաղային Բ) Լավ լուծվող
գ) կերակրի աղ 3) մոլեկուլային Գ) Պինդ, մանուշակագույն
դ) ծծմբաջրածին 4) ատոմային ցնդող
Դ) գազային, բնորոշ հոտ

Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ.


1) ա4Գ, բ3Ա, գ2Բ, դ3Բ
2) ա4Ա, բ3Գ, գ1Բ, դ3Դ
3) ա4Ա, բ3Գ, գ1Բ, դ4Դ
4) ա2Ա, բ4Գ, գ1Ա, դ3Դ

10 Ո՞րն է 2A + B2 = 2AB համասեռ ռեակցիայի կինետիկական հավասարումը.


1) v = k [A]2
2) v = k [A] [B2]
3) v = k [A]2 [B2]2
4) v = k [A]2 [B2]

11 Ո՞ր դեպքում է ջուրը տեղակալման ռեակցիայի արգասիք.

1) CH4 + 2O2 = 2H2O + CO2


2) Cu(OH)2 = CuO+ H2O
3) NaOH + HCl =NaCl + H2O
4) CuO + H2 = Cu + H2O

12 Ո՞ր շարքի երկու նյութերի փոխազդեցությանն է համապատասխանում


կրճատ իոնային հավասարումը H+ + CO32- = CO2 + H2O .

1) նատրիումի կարբոնատ + ազոտական թթու →


2) կալցիումի կարբոնատ + աղաթթու →
3) կալիումի կարբոնատ + քացախաթթու →
4) նատրիումի հիդրոկարբոնատ + ազոտական թթու →

4
13 Ո՞րն է մոլային կոնցենտրացիայի ճիշտ բնութագրումը.

1) լուծիչի նյութաքանակի հարաբերությունը լուծված նյութի քանակին


2) լուծված նյութի նյութաքանակի հարաբերությունը լուծիչի ծավալին
3) լուծված նյութի նյութաքանակի հարաբերությունը լուծույթի ծավալին
4) լուծված նյութի նյութաքանակի հարաբերությունը լուծիչի զանգվածին

14 Հետևյալ նյութերից որո՞նց հետ փոխազդելիս երկաթի(III) քլորիդը կցուցաբերի


օքսիդիչ հատկություն.
ա) Fe բ) H2S գ) Cu դ) NaՕH ե) KSCN

1) ա, բ, գ
2) բ, գ, դ
3) գ, դ, ե
4) ա, գ, ե

15 Ո՞ր թթուն տաքացնելիս համապատասխան անհիդրիդ չի առաջանում.

1) H2SO3
2) H2CO3
3) H2SiO3
4) HNO3

16 0,05-ական մոլ քլորաջրածին և քացախաթթու պարունակող լուծույթին ավելացրել


են 8 գ նատրիումի հիդրօքսիդ: Ո՞ր շարք ներառված նյութերն են պարունակվում
վերջնական լուծույթում.

1) NaCl, CH3COOH, NaOH


2) NaCl, CH3COONa, NaOH
3) HCl, CH3COONa
4) NaCl, CH3COONa

5
(17-18). Փոխազդեցության համար անհրաժեշտ քանակությամբ պղնձի(II) սուլֆատ
պարունակող լուծույթի մեջ լցրել են 0,5 մոլ երկաթի փոշի: Ռեակցիան
ավարտվելուց հետո պինդ նյութն առանձնացրել են:

17 Ինչպե՞ս կփոխվի լուծույթի զանգվածը և որքանո՞վ.


1) կմեծանա 4 գրամով
2) կմեծանա 6 գրամով
3) կփոքրանա 8 գրամով
4) կփոքրանա 4 գրամով

18 Ի՞նչ զանգվածով (գ) պղնձի սուլֆատ կփոխազդի, եթե լուծույթի զանգվածը


փոխվի 2 գրամով:
1) 80
2) 160
3) 40
4) 20

19 Համապատասխանեցրե՛ք իներտ էլեկտրոդներով ջրային լուծույթում էլեկտրոլիզի


ենթարկված նյութի բանաձևը և էլեկտրոլիտային գուռում մնացած լուծույթի
միջավայրերը.

Նյութի բանաձև Լուծույթի միջավայր

ա) NaCl 1) թթվային
բ) ZnSO4 2) հիմնային
գ) Na2SO4 3) չեզոք
դ) AgNO3

Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ.


1) ա2, բ1, գ1, դ3
2) ա2, բ1, գ3, դ1
3) ա3, բ1, գ3, դ1
4) ա3, բ2, գ1, դ3

20 Ո՞ր նյութերի փոխազդեցության հետևանքով աղ չի ստացվում.

1) ջրի և հիմնային օքսիդի


2) հիմքի և թթվի
3) ալկալու և լուծելի աղի
4) թթվի և հիմնային օքսիդի
6
21 Ո՞ր միացության դիսոցումն է ընթանում դիպոլ–դիպոլային փոխազդեցության
հետևանքով.

1) CH3OH
2) LiCl
3) HBr
4) KNO3

22 Որոշակի զանգվածով կալցիումի հիդրօքսիդ պարունակող լուծույթով դանդաղ


անցկացրել են ավելցուկով վերցրած ածխաթթու գազ և հետևել նստվածքի քանակի
փոփոխությանը: Բերված կորերից ո՞րն է համապատասխանում համակարգում
նստվածքի քանակի փոփոխությանը:

1) 2) 3) 4)

23 Ո՞րն է հետևյալ արտահայտության ճիշտ շարունակությունը.


Նատրիումի հիդրօքսիդի արդյունաբերական ստացման եղանակ է նատրիումի
քլորիդի ______________________:

1) և բարիտաջրի փոխազդեցությունը
2) հալույթի էլեկտրոլիզը
3) և կրաջրի փոխազդեցությունը
4) ջրային լուծույթի էլեկտրոլիզը

7
24 Հետևյալ մետաղներից ո՞րն է գործնականում կիրառվում երկաթի կերամաշման
հովանավորչական (պրոտեկտորային) պաշտպանության համար.

1) երկաթ
2) պղինձ
3) մագնեզիում
4) արծաթ

(25 – 26). Տրված են սիլիցիում պարունակող հետևյալ միացությունները.


ա) SiO2 բ) Mg2Si գ) SiC դ) Na2SiO3

25 Ո՞ր միացության մեջ է սիլիցիումը դրսևորում «– 4» օքսիդացման


աստիճան.
1) ա
2) գ
3) դ
4) բ

26 Ո՞ր միացության հիդրոլիզից կստացվի գազային նյութ.


1) ա
2) գ
3) դ
4) բ

27 Ո՞ր նյութերի հետ կարող է փոխազդել ածխածնի (II) օքսիդը համապատասխան


պայմաններում. ա) Fe3O4, բ) NaCI, գ) H2, դ) H2SO4(նոսր)
1) գ, դ
2) ա, գ
3) ա, գ, դ
4) ա, բ, գ

28 Ո՞ր նյութերի հետ է CaO-ն փոխազդում, իսկ P2O5-ը՝ ոչ.


ա) ջուր
բ) քլորաջրածին
գ) նատրիումի հիդրօքսիդ
դ) ածխածնի(IV) օքսիդ

1) ա, բ
2) բ, գ
3) ա, դ
4) բ, դ

8
29 Ո՞ր իոնները միաժամանակ չեն կարող գտնվել լուծույթում մեծ քանակությամբ.

1) Na+ և SiO32-
2) H+ և Cl-
3) Cu2+ և S2–
4) Cu2+ և SO42-

30 Հետևյալ ազդակներից ո՞րը նշված համակարգի հավասարակշռությունը կտեղա-


շարժի դեպի ձախ. CH4(գ) + 4S(պ) CS2(գ)+ 2H2S(գ) + Q.

1) ճնշման իջեցումը
2) ջերմաստիճանի իջեցումը
3) մեթանի հեռացումը
4) H2S-ի կոնցենտրացիայի փոքրացումը

31 Ո՞ր աղերով է պայմանավորված ջրի կարբոնատային կոշտությունը.

1) Ca(HCO3)2, Mg(HCO3)2
2) CaCl2, MgSO4
3) NaHCO3, KHCO3
4) MgSO4, Ca(HCO3)2

32 Նույն թվով ածխածնի ատոմներ պարունակող հետևյալ զույգ նյութերից որո՞նք են


իզոմերներ.
1) ալկադիենը և ալկանը
2) ալկենը և ցիկլոալկանը
3) կարբոնաթթուն և ալդեհիդը
4) միատոմ սպիրտը և էսթերը

33 Ո՞ր շարքում են X1, X2, X3 օրգանական միացությունների անվանումները` ըստ


հետևյալ փոխարկումների շղթայի.

ûùëǹ³óáõÙ ûùëǹ³óáõÙ
X1 X2 X3

1) էթան, քլորէթան, էթանոլ


2) էթիլեն, ացետալդեհիդ, քացախաթթու
3) էթանոլ, քացախաթթու, քացախաթթվի էթիլէսթեր
4) ացետիլեն, ացետալդեհիդ, էթանոլ

9
34 Ո՞րն է ալկալու սպիրտային լուծույթի հետ 2-բրոմբութանի փոխազդեցության
արգասիքը.
1) բութեն-1
2) բութեն-2
3) բութանոլ-1
4) բութանոլ-2

35 Հետևյալ արոմատիկ միացություններից ո՞րը չի պատկանում ֆենոլների դասին.


1) C6H5OH
2) HOC6H4OH
3) C6H5CH2OH
4) CH3C6H4OH

36 Տրված հետևյալ նյութերից. ա) ֆենոլ բ) ացետոն գ) քլորէթան


դ) ացետալդեհիդ ե) մրջնաթթու, որո՞նց հետ կփոխազդի NaOH–ը.
1) ա, բ, ե
2) բ, դ, ե
3) ա, գ, ե
4) ա, գ, դ

37 Հետևյալ նյութերից որո՞նց է բնորոշ արծաթահայելու ռեակցիան.


ա) մրջնաթթու, բ) էթանոլ, գ) ֆրուկտոզ, դ) գլ յուկոզ
1) ա, դ
2) բ, գ
3) բ, գ, դ
4) ա, բ, գ

38 Որո՞նք են X 1 և X 2 նյութերը ըստ հետևյալ փոխարկումների.


մեթան  X 1  բենզոլ  X 2  անիլին

1) ացետիլեն, նիտրոբենզոլ
2) ացետիլեն, քլորբենզոլ
3) էթիլեն, քլորբենզոլ
4) էթիլեն, նիտրոբենզոլ

10
39 Որքա՞ն է գլիցինից և ալանինից ստացվող հնարավոր երկպեպտիդների
գումարային թիվը.
1) 3
2) 1
3) 4
4) 2

40 Նավթամշակման ո՞ր գործընթացում քիմիական ռեակցիաներ չեն ընթանում.


1) թորման
2) կատալիտիկ կրեկինգի
3) ջերմային կրեկինգի
4) ռեֆորմինգի

41 Որքա՞ն է 99900 գ/մոլ միջին մոլային զանգվածով բութադիենային կաուչուկի


պոլիմերման աստիճանը:

42 Նատրիումի կարբոնատի 0,02 մոլ/լ կոնցենտրացիայով ջրային լուծույթում


հայտնաբերվել են 4 . 10-4 մոլ/լ հիդրօքսիդ իոններ: Որքա՞ն է աղի հիդրոլիզի
աստիճանը (%), եթե հիդրոլիզն ընթացել է միայն մեկ փուլով, իսկ ստացվող
ալկալին լրիվ դիսոցված է:

11
43 Թթվածնի և օզոնի խառնուրդի հարաբերական խտությունն ըստ հելիումի 9 է:
Որքա՞ն է այդ խառնուրդում օզոնի ծավալային բաժինը (%):

44 Քիմիական ռեակցիան 100C ջերմաստիճանում ավարտվում է 8 րոպեում: Ի՞նչ


ժամանակահատվածում (վրկ) կավարտվի ռեակցիան 500C ջերմաստիճանում,
եթե ռեակցիայի արագության ջերմաստիճանային գործակիցը՝  = 2:

235
45 Ո՞րն է 92 U իզոտոպի β–տրոհման հետևանքով ստացվող տարրի իզոտոպի
կարգաթիվը:

12
(46-47) Որոշակի զանգվածով թթվածինը 809,25 կՊա ճնշման և 546 Կ ջերմաստիճանի
պայմաններում զբաղեցնում է 112 լ ծավալ (R=8,3Ջ/մոլ  Կ):

46 Ի՞նչ ծավալ (լ) կզբաղեցնի այդ նույն զանգվածով թթվածինը 99,6 կՊա ճնշման և
300 Կ ջերմաստիճանի պայմաններում:

47 Ի՞նչ զանգվածով (գ) ջուր պետք է ենթարկել էլեկտրոլիզի ելային թթվածինը


նորմալ պայմաններում ստանալու համար:

13
(48-49) Սահմանային ալդեհիդի 12,9 գ նմուշի և արծաթի (I) օքսիդի ամոնիակային
լուծույթի փոխազդեցությունից անջատվել է 32,4 գ մետաղ:

48 Որքա՞ն է ալդեհիդի մեկ մոլեկուլում ատոմների գումարային թիվը:

49 Որքա՞ն է իզոմերային ալդեհիդների թիվը:

14
(50-51) Ամենաթեթև մետաղի որոշակի զանգվածով նմուշը լուծել են 468 գ ջրում և ստացել
10 % զանգվածային բաժնով ալկալու լուծույթ:

50 Որքա՞ն է լուծված մետաղի զանգվածը (գ):

51 Որքա՞ն է ստացված լուծույթի զանգվածը (գ):

15
(52-53) Բարիումի քլորիդի բյուրեղահիդրատի 36,6 գ նմուշը մինչև հաստատուն զանգված
տաքացնելիս զանգվածի կորուստը կազմում է 5,4 գ: Որոշակի զանգվածով այդ
բյուրեղահիդրատի նմուշը լուծել են ջրում և ստացել անջուր աղի 10,4%
զանգվածային բաժնով 500 գ լուծույթ:

52 Որքա՞ն է բարիումի քլորիդի 1 մոլ բյուրեղահիդրատում բյուրեղաջրի քանակը


(մոլ):

53 Ի՞նչ զանգվածով (գ) բյուրեղահիդրատ են լուծել ջրում։

16
(54-55) Մեկ մոլ երկաթի հարուկը փոխարկել են X4 նյութի՝ ըստ փոխարկումների
հետևյալ շղթայի.  Fe 
Fe3O4 CO  X2 
H SO2 4
 X3 
KOH
 X4:
O H O 2, 2

54 Որքա՞ն է երկաթ պարունակող X2 և X4 նյութերի մոլային զանգվածների (գ/մոլ)


գումարը (H2SO4-ը նոսր է):

55 Ի՞նչ զանգվածով (գ) X4 նյութ կստացվի 1 մոլ երկաթի հարուկից:

17
(56-58) Միացություններում +3 և +2 օքսիդացման աստիճաններ ցուցաբերող երկու
մետաղների 1470 գ զանգվածով խառնուրդն աղաթթվի հետ փոխազդելիս
անջատվել է 1008 լ (ն.պ.) գազ: Հայտնի է, որ +3 օքսիդացման աստիճանով
մետաղի հարաբերական ատոմային զանգվածի հարաբերությունը +2 օքսիդացման
աստիճանով մետաղի հարաբերական ատոմային զանգվածին 0,675:1 է, իսկ
խառնուրդում մետաղների մոլային հարաբերությունը 1:3 է:

56 Ո՞րն է +3 օքսիդացման աստիճանով մետաղի կարգաթիվը:

57 Ո՞րն է +2 օքսիդացման աստիճանով մետաղի հարաբերական ատոմային


զանգվածը:

58 Որքա՞ն է ստացված աղերի գումարային զանգվածը (գ):

18
(59-61) Մագնեզիումի և պղնձի(II) քլորիդների հավասարամոլային խառնուրդը լուծել են
239 մլ ջրում և ավելացրել արծաթի նիտրատի 2 մոլ/լ կոնցենտրացիայով որոշակի
ծավալով լուծույթ (ρ = 1,1 գ/մլ): Առաջացած 114,8 գ նստվածքը հեռացրել են և
լուծույթի մեջ ընկղմել պղնձե թիթեղ: Ռեակցիան ավարտվելուց հետո թիթեղի
զանգվածն ավելացել է 15,2 գրամով:

59 Որքա՞ն է քլորիդների ելային խառնուրդի զանգվածը (գ):

60 Որքա՞ն է պղնձե թիթեղը հանելուց հետո մնացած լուծույթի զանգվածը (գ):

61 Որքա՞ն է վերջնական լուծույթում պղնձի(II) նիտրատի զանգվածային բաժինը (%):

19
(62-64) Ածխածնի և կալցիումի 1:2 մոլային հարաբերությամբ խառնուրդը տաքացրել են
էլեկտրական վառարանում և ստացված պինդ մնացորդը մշակել ջրով: Գոյացած
գազային խառնուրդն անցկացրել են տաք կատալիզատորի վրայով և ստացել նոր
գազային խառնուրդ:

62 Որքա՞ն է ջրով մշակելուց հետո ստացված գազային խառնուրդի միջին մոլային


զանգվածը (գ/մոլ):

63 Որքա՞ն է կատալիզատորի վրայով անցկացնելուց հետո ստացված գազային


խառնուրդի միջին մոլային զանգվածը (գ/մոլ):

64 Որքա՞ն է պրոտոնների նյութաքանակը (մոլ) ածխածնի և կալցիումի ելային


խառնուրդի 184 գ նմուշում:

20
(65-67) Ֆենոլի, քացախաթթվի և պրոպենաթթվի 1,045 գ խառնուրդը քանակապես
փոխազդել է 6 % զանգվածային բաժնով նատրիումի հիդրօքսիդի 10 գ լուծույթի
հետ: Ստացված լուծույթը գոլորշացրել են, պինդ մնացորդը` չորացրել: Հայտնի է,
որ ելային խառնուրդը կարող է գունազրկել 2 % զանգվածային բաժնով 100 գ
բրոմաջուրը:

65 Որքա՞ն է քացախաթթվի զանգվածը (մգ) խառնուրդում:

66 Խառնուրդում քանի՞ անգամ է պրոպենաթթվի նյութաքանակը գերազանցում


ֆենոլի նյութաքանակը:

67 Որքա՞ն է պինդ մնացորդի զանգվածը (մգ):

21
68 Համապատասխանեցրե՛ք նյութի անվանումը և դրա հիդրոլիզի արգասիք
սպիրտի բանաձևը.

Անվանում Բանաձև
ա) էթիլպրոպիոնատ 1) C2H5OH
բ) եռստեարին 2) CH3OH
գ) պրոպիլացետատ 3) C3H7OH
դ) եռօլեատ 4) C4H9OH
5) C2H6O2
6) C3H8O3

69 Հաստատե՛ք կամ հերքե՛ք պնդումների ճշմարտացիությունը մեթանի հնարավոր


բանաձևերի վերաբերյալ.

1) 12
C1H4 մոլեկուլում ջրածին և ածխածին տարրերի զանգվածային
հարաբերությունը 3 : 1 է:
2) 14
C2H4 մոլեկուլում պրոտոնների թիվը 2-ով մեծ է նեյտրոնների թվից:
3) 12
C2H4 մոլեկուլում ջրածնի ատոմների մոլային բաժինը 80 % է:
4) 13
C2H4 մոլեկուլի զանգվածը 21 զ.ա.մ. է:
5) 13
C1H4–ի 6,02 · 1023 թվով մոլեկուլների զանգվածը 17 գրամ է:
6) 14
C1H4 –ի մոլեկուլի կառուցվածքը գծային է:

22
70 Մեկ լիտր ծավալով փակ անոթում 2SO2(գ) + O2(գ)  2 SO3(գ) ռեակցիայի
ընթացքում հավասարակշռություն ստեղծվելու պահին ծախսվել է թթվածնի
20 %-ը: Ելանյութերի սկզբնական կոնցենտրացիաներն են ՝ CSO2 = 1,48 մոլ/լ,
CO2 = 1,2 մոլ/լ: Հաստատե´ք կամ հերքե´ք պնդումների ճշմարտացիությունը
խնդրի վերաբերյալ:

1) Հավասարակշռության պահին փոխազդել է 0,24 մոլ թթվածին:


2) Ըստ ռեակցիայի հավասարման` առաջացել է 0,32 մոլ SO3:
3) Երբ համակարգում ստեղծվել է հավասարակշռություն, ծախսվել է 0,48 մոլ SO2:
4) Համակարգում թթվածնի հավասարակշռային կոնցենտրացիան [O2] = 0,2 մոլ/լ
է:
5) SO3-ի հավասարակշռային կոնցենտրացիան [SO3] = 0,64մոլ/լ է :
6) Ըստ ռեակցիայի պայմանի` հավասարակշռության հաստատունի թվային
արժեքը 0,24 է:

23

You might also like