You are on page 1of 10

ԹԹՎԱԾԻՆ(O2)

ՌՈՒԶԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
ՏԻԳՐԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՔՐԻՍՏԻԱՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ
ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԹԹՎԱԾՆԻ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

• Թթվածին (լատ.՝ Oxygenium), պարբերական համակարգի 2-


րդ պարբերության, 6-րդ խմբի քիմիական տարր,
կարգահամարը՝ 8, ատոմական զանգվածը՝ 15,9994։
Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքը
1 s22s22p4 է։ Սովորական պայմաններում (0 °C, 760 մմ սնդիկի
սյուն) թթվածինը անգույն, անհոտ և անհամ գազ է։

Քրիստիան
• Թթվածինը մտնում է բոլոր այն նյութերի բադադրության մեջ,
որոնցից կազմված են կենդանի օրգանիզմները, օրինակ, մարդու
օրգանիզմը պարունակում է մոտավորապես 65 % թթվածին։ Ունի
երեք կայուն իզոտոպ՝ Օ16 (99,75 %), Օ17 (0,037 %) և Օ18 (0,204 %)։
Արհեստականորեն ստացվել են 14, 15 և 19 զանգվածի թվերով
ռադիոակտիվ իզոտոպներ։ Թթվածնի բոլոր իզոտոպների
միջուկները կազմված են 8 պրոտոնից և համապատասխանաբար
6, 7, 8, 9, 10 և 11 նեյտրոնից, իսկ էլեկտրոնային թաղանթը՝ երկու
ներքին և վեց արտաքին էլեկտրոններից։

Տիգրան
• Թթվածինը ամենատարածված քիմիական տարրն է Երկրի վրա։ Կապված
թթվածինը կազմում է Երկրի ջրային շերտի զանգվածի 6/7 մասը (85,82 % ըստ
զանգվածի), մթնոլորտում, որտեղ նա գտնվում է ազատ վիճակում,
պարունակությամբ երկրորդն է (23,15 % ըստ զանգվածի) ազոտից հետո։
Փոփոխությունը օդում 0,1 % -ից չի անցնում։ Մթնոլորտում թթվածնի կորուստը
օքսիդացման, այրման, նեխման և շնչառության պատճառով լրացվում
է ֆոտոսինթեզով։ Թթվածինը առաջին տեղն է առաջացրած միներալների թվով
(1364), որոնց մեջ թթվածնի պարունակությամբ գերակշռում
են սիլիկատները, քվարցը, երկաթի օքսիդները, կարբոնատները և սուլֆատներ
ը։

Ռուզաննա
• Նախկինում թթվածնի ատոմին միացություններում
վերագրվում էր բացասական 2 լիցք։ Սակայն, ինչպես
ցույց տվեցին փորձնական տվյալները, Օ−2 իոն գոյություն
չունի ոչ ազատ վիճակում, ոչ էլ միացություններում և
թթվածնի բացասական էֆեկտիվ լիցքը չի անցնում մեկից։
• Հանդես է գալիս երկու ալոտրոպ
ձևափոխությունների տեսքով՝ թթվածին (O2) և օզոն (O3)։

Քրիստիան

Օզոն (O3)
Թթվածին(O
• Օդում թթվածնի ծախսը հիմնականում պայմանավորված է նյութերի
օքսիդացմամբ, այրմամբ, օրգանական նյութերի նեխմամբ ու կենդանի
օրգանիզմների շնչառությամբ։ Սակայն ծախսված թթվածինը
վերականգնվում է լուսասինթեզի միջոցով, որը հիմնականում կատարվում
է բույսերում։ Կանաչ բույսերում արևի լուսային էներգիան խթանում
է ածխաթթու գազ (CO2) և ջրի (H2O) մոլեկուլների միջև քիմիական
փոխազդեցություն, որի հետևանքով ածխաթթու գազի ծավալին հավասար
թթվածին է անջատվում։ Այդ գործընթացում նաև մի շարք օրգանական
միացություններ են առաջանում։ Թթվածինը բնության մեջ յուրօրինակ
շրջապտույտ է կատարում։

Անուշ
ԹԹՎԱԾՆԻ ՍՏԱՑՈՒՄԸ

• 2HgO  2Hg + O2
• 2H2O2  2H2O + O2
• 2H2O  2H2 + O2
• 2KMnO4  K2MnO2 + MnO2 + O2
• 2KClO3  2KCl + 3O2
• 2KNO3  2KNO2 + O2
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ
ՀԱՄԱՐ

You might also like