You are on page 1of 6

Սրտի կառուցվածքը, փականային ապարատի գործունեությունը

Սիրտ-անոթային համակարգի գործունեության շնորհիվ արյունն


իրականացնում է իր բազմատեսակ փոխադրական ֆունկցիաները։ Միաժամանակ
սրտի և անոթների պատերում արտազատվում են կենսաբանորեն ակտիվ նյութեր
(նաարխսմամուղ հորմոն, հեպարին, հիստամին, սերոտոնին, մակարդման
գործոններ, էնդոթելին, հակամարմիններ), որոնք ազդում են օրգանիզմի
կենսագործունեության տարբեր գործընթացների վրա։
Արյան շրջանառության կենտրոնական օրգանը սիրտն է, որը կատարում է
արյան կուտակման և արտամղման ֆունկցիա։ Թռչունների և կաթնասունների
սիրտը սնամեջ, քառախորշ օրգան է, որը հոծ միջնապատով բաժանված է իրար
հետ չհաղորդակցվող աջ և ձախ կեսերի։ Յուրաքանչյուր կես կազմված է
նախասրտից և փորոքից, որոնք միացած են նախասիրտ–փորոքային
բացվածքներով. Դրանց եզրերին գտնվում են փեղկավոր փականները (աջում՝
եռափեղկ, ձախում՝ երկփեղկ), որոնք ջլային թելերով ամրացված են փորոքների
պտկաձև մկաններին։ Դա թույլ է տալիս դրանց բացվել միայն դեպի փորոքների
կողմը և արգելում է արյան հետադարձ հոսքը փորոքից նախասիրտ։
Փորոքներից
աորտայի և թոքային ցո-
ղունի ելքի տեղում
գտնվում են կիսալուսնաձև
փականները, որոնք գրպանիկի տեսք ունեն։ Գրպանիկների ազատ եզրերն
ուղղված են անոթների լուսանցքի կողմը։ Աորտայում կիսալուսնաձև
փականներից վեր դուրս են գալիս սիրտը սնող երկու պսակաձև զարկերակներ։
Նախասրտերում երակների թափման տեղում կա օղակաձև մկանունք, որը
նախասրտերի կծկման դեպքում փակում է մուտքը դեպի անոթներ։ Սրտի
փականներն ապահովում են արյան միակողմանի հոսքը նախասրտերից
փորոքներ, ապա՝ արյան մեծ ու փոքր շրջաններ։ Որոշ հիվանդությունների
դեպքում սրտի փականները վնասվում են ամուր չեն փակվում, ուստի սրտի
բնականոն աշխատանքի խանգարման հետևանքով առաջանում են արատներ:
Սիրտը գտնվում է սրտապարկում (պերիկարդ), որի արտաքին շերտը
կազմված է չձգվող սպիտակ ֆիբրոզային հյուսվածքից, իսկ ներքին շերտը՝ երկու
թերթիկից՝ առպատային, որը պատում է ֆիբրոզային շերտը ներսից, և ընդերային,
որը սերտաճած է սրտամկանին։ Այդ թերթիկների միջև կա քիչ քանակով շճային
հեղուկ, որը փոքրացնում է շփումը սրտի պատերի և պերիկարդի միջև։ Սրտի
պատը եռաշերտ է։
1. Էպիկարդը սրտի արտաքին պատյանն է, որը ծածկում է մկանային շերտը,
աորտան, թոքային ցողունի սկզբնահատվածը, թոքային երակների ու
սիներակների վերջնամասերը։
2. էնդոկարդը ծածկում է սրտի խոռոչները ներսից, և նրա ծալքերից
առաջանում են փեղկավոր փականները։ Առավել բարդ կառուցվածք ունի միջին
շերտը՝
3. Միոկարդը, որը կազմված է միջաձիգ զոլավոր մկաններից։ Միոկարդի
կծկվող, աշխատող բջիջները՝ կարդիոմիոցիտները ապահովում են սրտի մղիչ
ֆունկցիան, իսկ ոչ տիպական, մկանային բջիջները՝ միոցիտները օժտված են
ինքնածին պարբերական դրդումներ առաջացնելու և հաղորդելու ունակությամբ։
Այդ մասնագիտացված մկանաթելերը կազմում են սրտի հաղորդչական
համակարգը։ Սաղմնային զարգացման վաղ փուլերում սրտի բոլոր բջիջիներն
օժտված են ինքնածին ակտիվությամբ, սակայն նախասրտերի և փորոքների
բջիջների տարբերակմանը զուգընթաց դրանց ինքնածին ագդակներ առաջացնելու
հատկությունը անհետանում է, այն պահպանվում է միոցիտների մոտ։
Սրտամկանի ֆիզիոլոգիական հատկությունները

Սրտամկանն օժտված է
1. դրդելիությամբ,
2. ինքնավարությամբ,
3. հաղորդելիությամբ,
4. կծկելիությամբ։
Բնականոն պայմաններում միոկարդի բջիջները մշտապես գտնվում են
դրդման վիճակում, այդ պատճառով նրանց հանգստի պոտենցիալի մասին կարելի
է ասել

պայմանականորեն, այն կազմում է (- 85) –(–90) մՎ և պայմանավորված է K+-ի


խտության գրադիենտով։
Սրտամկանը տարբեր գրգիռների ազդեցությամբ դրդվում է, որի հիմքում
ընկած է դրդված հատվածում բացասական էլեկտրական պոտենցիալի
առաջացումը։ Ի տարբերություն ռիթմավարների՝ կարդիոմիոցիտների
թաղանթները հանգստի վիճակում ցածր թափանցելիություն ունեն Na+ և Ca2+
իոնների ու բարձր թափանցելիություն՝ K+-ի նկատմամբ։ Աշխատող
կարդիոմիոցիտներն օժտված չեն ինքնածին ԳՊ առաջացնելու ունակությամբ և
դրդվում են միայն հաղորդող համակարգից եկած ազդակներով։ Սրտամկանի
ԳՊ-ն ձևով, տատանասահմանով, տևողությամբ տարբերվում է կմախքային
մկանների ԳՊ-ից։ Այդ պոտենցիալն առաջացնելու համար թաղանթը պետք է
ապաբևեռացնել 30 մՎ-ին համարժեք հոսանքով։ ԳՊ-֊ի տևողությունը փորոքների
կարդիոմիոցիտներում 300-400 մվրկ է, որը համարյա համապատասխանում է
սրտամկանի կծկման տևողությանը, իսկ նախասրտերի կարդիոմիոցիտներում այն
կազմում է 100 մվրկ։ ԳՊ-փ մեծությունը կազմում է 120 մՎ։
ԳՊ-ն բաղկացած է հետևյալ փուլերից՝

1. արագ ապաբևեռացում,
2. սկզբնական, արագ վերաբևեռացում, ապա հարթակի փուլ դանդաղ
վերաբևեռացում,
3. արագ վերաբևեռացում
4. հանգստի կամ դիաստոլային պոտենցիայի փուլ

Առաջին փուլն ունի նույն բնույթը, ինչ նյարդային ու մկանային բջիջների


ԳՊ-ի վերելակ փուլը (ապաբևեռացում և շրջում)։ Այն պայմանավորված է
նատրիումական «դասական» արագ անցուղիների ակտիվացմանը, որով բջիջ են
թափանցում Na+ իոնները, և ԹՊ—ն -90 մՎ-ից հասնում է -60 մՎ-ի։ Հետագա
ապաբևեռացման ժամանակ (մինչև -40 մՎ) ակտիվանում են դանդաղ
էլեկտրազգայուն Na /Ca անցուղիները, որոնցով լրացուցիչ Na և ավելի շատ Ca2+
+ 2+ +

է անցնում բջիջ։ Այսպիսով ապաբևեռացման փուլում Na +-ը և Ca2+-ն արագ և


դանդաղ անցուղիներով բջիջ են մտնում ըստ խտության և էլեկտրական
գրադիենտի։ Այդ փուլում բջիջը ներսում դեռևս ունի բացասական լիցք։ Իոնների
շարունակվող ներհոսքի հետևանքով ԹՊ—ի մեծությունը փոքրանում է և հասնում
զրոյի։ Թաղանթի ներքին մակերեսի վրա դրական իոնների կուտակումն
այռաջացում է լիցքերի շրջում։ Շրջման փուլում այդ իոնները բջիջ են մտնում ըստ
խտության ու հակառակ էլեկտրական գրադիենտի, և բջիջը վերալիցքավորվում է
(ներսից՝ դրական, արտաքինից՝ բացասական)։ Այնուհետև ԳՊ-ի աճը դադարում է
Na-ական արագ անցուղիների ապաակտիվացման հետևանքով, չնայած Na +-ի և
Ca2+-ի հոսքն բջիջ դանդաղ անցուղիներով դեռևս շարունակվում է։ Սկսվում է
ԳՊ-ի անկումը K+-ական անցուղիների ակտիվացման և բջջից K+-ի արտահոսքի
հետևանքով։ Սկզբնական շրջանում ԳՊ-ի իջեցումը տեղի է ունենում արագ, ըստ
երևույթին Cl- իոնների մուտքով բջիջ ըստ խտության և էլեկտրական գրադիենտի
(կարդիոմիոցիտներում հայտնաբերվել են քլորային պոտենցիալ–գգայուն
+ 2+
անցուղիներ)։ Ապա շրջման փուլում Na և Ca իոնների գումարային մուտքը
դանդաղ անցուղիներով դեպի բջիջ հավասարվում է բջջից K+-ի արտահոսքին (ըստ
խտության և էլեկտրական գրադիենտի)։ Քանի որ բջիջ մտնող և բջջից դուրս եկող
կատիոնների քանակը հավասարվում է, ուստի պոտենցիալը սևեռվում է տեղում, և
առաջանում է հարթակի փուլը։
Դանդաղ Na+/Ca2+-ական անցուղիների ապաակտիվացման հետևանքով K+-ի
արտահոսքը բջջից գերազանցում է Na +-ի և Ca2+-ի ներհոսքին, և սկսվում է արագ
վերաբևեռացման փուլը։ Այդ անցուղիների լրիվ ապաակտիվացումն ավարտվում
է, երբ ԹՊ—ն 0–(+10) մՎ է։ Այդ պահին K+-ական անցուղիների ակտիվացումն
արագ աճում է, և K+–ն արագորեն դուրս է գալիս բջջից՝ համաձայն խտության և
հակառակ էլեկտրական գրադիենտի, ինչն ապահովում է արագ վերաբևեռացման
գործընթացը և ԹՊ-ն վերականգնում է ելակետային մեծությունը՝ (–85)–(–90) մՎ։
Թաղանթի վերաբևեռացումն առաջացնում է K+–ական անցուղիների աստի-
ճանական փակում և Na+-ական անցուղիների վերաակտիվացում, որի
արդյունքում բջջի դրդելիությունը վերականգվում է։ Վերջնական
վերաբևեռացմանը հաջորդում է հանգստի փուլը։
Ամբողջ կյանքի ընթացքում սրտամկանի անընդհատ պարբերական
ակտիվությունն ապահովվում է իոնային պոմպերի աշխատանքով։ Դիաստոլայի
փուլում բջջից դուրս է բերվում Na+–ը, իսկ բջիջ է վերադարձվում K+–ը։
Ցիտոպլազմա անցած Ca2+ իոնները կլանվում են էնդոպլազմային ցանցի կողմից։
Սրտամկանի արյան մատակարարման վատացումը (իշեմիան) առաջացնում է
կրէատինֆոսֆատի և ԱԵՖ-ի պաշարների պակասում, խանգարվում է պոմպերի
աշխատանքը, որի հետևանքով իջնում է սրտամկանի բջիջների էլեկտրական և
մեխանիկական ակտիվությունը։

You might also like