You are on page 1of 145

Գործք Սրբոց

Ընդհանրական Ուղղափառ Եկեղեցու


Հայրերի Վարք և Ուսուցում

ACTA SANCTORUM
The Teaching and biographies of canonized Saints of the
Catholic Orthodox Apostolic Holy Church

1
Աշխատասիրությամբ՝

Աննա Անահիտ Փայտյանի

2
Առաջաբան
Ներկա աշխատությունը ներկայացնում է Ընդհանրական Ուղղափառ Եկեղեցու հայրերի,
մարտիրոսների, վարդապետների, կույսերի, կրոնավորների վարքը, գործունեությունն ու
ուսմունքը՝ առաջին դարերից մինչև մեր օրերը:
Ներկայացված փաստաթղթերը թարգմանվել և կազմվել են տարբեր աղբյուրներից և տարբեր
լեզուներից, որոնք բոլորը հաստատված ու վավերացված են Սուրբ Կաթողիկե Ուղղափառ
Եկեղեցու Հայրապետության կողմից:
Սույն ձեռնարկը նպատակ ունի մի կրկին անգամ ևս հաստատելու Աստծո փառքը՝
պարզելով Նրա մշտական ներկայությունը մեր մեջ:
Եկեղեցու սրբերի ժառանգությունը յուրաքանչյուրիս հարստությունն է, որի միջոցով մենք
հասնում ենք ճանաչողության և պաշտամունքի կատարելությանը. այդ ուսուցումը
անմիջապես բխում է առաքյալներից և Իրենից՝ Հիսուս Քրիստոսից:
Հատկապես մեր օրերում, երբ Եկեղեցին և Քրիստոնեական կրոնի սրբությունը խաթարված է
աշխարհային ազդեցություններից, երբ այնտեղ ներթափանցված են մոդեռնիստական,
լիբերալիստական, բողոքականության և հեթանոս տարրեր- այսպիսի ձեռնարկները խիստ
անհրաժեշտ են դառնում:
Հույս ենք հայտնում, որ այս աշխատությունը կնպաստի ընթերցողի հոգևոր առաջընթացին՝
սուրբ հայրերի հոգևոր փորձառությունը օրինակ դառնալով: Մանավանդ՝ այն կօգնի
պահպանելու առաքելական շիտակ և ուղղափառ կողմնորոշումը:
Այս գիրքը նախատեսված է ուղղափառ քրիստոնյա ընթերցողի համար, թեպետ ուրախալի
կլինի, եթե այն հետաքրքրի բոլորին:
Աղոթե՛նք, որ անստեղծ բանականության Լույսը, Լոգոսը, որը ճանաչելու երջանիկ առիթը
տրված է մեզ՝ ուղղափառ եկեղեցու ակտիվ անդամներիս, հասնի նաև բոլորին՝ վերստին
ծննունդ տալով բարի կամքի տեր մարդկանց ի Քրիստոս:
Հիշե՛նք , որ Քրիստոնյայի կատարյալ երջանկությունը և սրբացումը հնարավոր է միայն սուրբ
եկեղեցու անդամ լինելու դեպքում, և սրբության աշխատանքը կարող է սկսվել միայն
եկեղեցու յոթ խորհուրդների և Հայրերի ուսմունքի գիտակից և գործնական կիրառությունից:
Այսպես՝ Եկեղեցու սրբերի վարքը հնարավորություն է տալիս ավելի ճիշտ կողմնորոշվել մեր
հոգևոր ընթացքի մեջ, համաձայն Սրբ. Ալֆոնսուսի խոսքերի, «Առանց սուրբ ընթերցանության
անկարելի է հասնել սրբության»:

Կազմող Հեղինակից

3
ԳՈՐԾՔ ՍՐԲՈՑ ........................................................................................................................................................................... 1
ԱՌԱՋԱԲԱՆ ............................................................................................................................................................................... 3
ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՈՍԿԵԲԵՐԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔ ԿՈՍՏԱՆԴԻՆԱՊՈԼՍՈ .................................................................................... 5
ՍՐԲՈՒՀԻ ԱԳԱԹԱ ..................................................................................................................................................................... 8
ՍՐԲՈՒՀԻ ԼՈՒՍԻ ..................................................................................................................................................................... 10
ՍՐԲՈՒՀԻ ՍԵՍԻԼԻԱ, ՎԱԼԵՐԻԱՆ և ՈՒՐԻՇՆԵՐ ....................................................................................................................... 13
ՍՐԲՈՒՀԻ ԱԳՆԵՍ .................................................................................................................................................................... 17
ՍՈՒՐԲ ՍԵԲԱՍՏԻԱՆ ............................................................................................................................................................... 20
ԲԵՆԵՎԵՆՏՈՅԻ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՍՈՒՐԲ ՋԱՆՈՒԱՐԻՍ ................................................................................................................ 22
ՍՈՒՐԲ ԻԳՆԱՏԻՈՒՍ, ԱՆՏԻՈՔԻ ԵՊԻՍԿՈՊՈՍ ........................................................................................................................ 24
ՍՐԲՈՒՀԻ ՋՈՒԼԻԵՏՏԱ և ԻՐ ՈՐԴԻՆ.......................................................................................................................................... 26
ՍՐԲՈՒՀԻ ԱՖՐԱ ԱՊԱՇԽԱՐՈՂՈՒՀԻ ....................................................................................................................................... 28
ՍՈՒՐԲ ԼՈՐԵՆՍ ...................................................................................................................................................................... 30
ԳՈՐԾՔ ՍՈՒՐԲ ԲԼԵԶԻ, ՍԵԲԱՍՏԻՈ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ................................................................................................................ 32
ՎԱՐՔ ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒ ...................................................................................................................................... 34
ՍՐԲՈՒՀԻ ՄԱՐԻԱՄ ՄԱԳԴԱՂԻՆԵՑԻ ....................................................................................................................................... 38
ԳՈՒԱԴԱԼՈՒՊԵՅԻ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐԸ ...................................................................................................................................... 45
ԳՈՐԾՔ ՍՈՒՐԲ ՀՌԻՓՍԻՄԵԱՑ ԿՈՒՅՍԵՐԻ .............................................................................................................................. 51
ՍՈՒՐԲ ԴՈՄԻՆԻԿ.................................................................................................................................................................... 57
ՍՈՒՐԲ ՊԵՏՐՈՍ ՎԵՐՈՆԱՑԻ ................................................................................................................................................... 62
ՀՐԵՇՏԱԿԱՅԻՆ ՎԱՐԴԱՊԵՏ ՍՈՒՐԲ ԹՈՎՄԱՍ ԱՔՎԻՆԱՑԻ ..................................................................................................... 67
ՍՈՒՐԲ ԶԱՎԻԵՐԻ ՆԱՄԱԿԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ II ԹԱԳԱՎՈՐԻՆ...................................................................................................... 70
ՍՈՒՐԲ ԻԳՆԱՏԻՈՒՍ ԼՈՅՈԼԱ ................................................................................................................................................. 73
ՕՐԼԵԱՆԻ ԿՈՒՅՍ ՍՐԲՈՒՀԻ ԺԱՆՆԱ Դ’ԱՐԿ .......................................................................................................................... 75
ՍՐԲՈՒՀԻ ԲԵՐՆԱԴԵԹ ՍՈՒԲԻՐՈՒ .......................................................................................................................................... 85
ՍՐԲՈՒՀԻ ԹԵՐԵԶԱ ԴԵ ԼԻԶԻՈ ՀԻՍՈՒՍ ՄԱՆԿԱՆ .................................................................................................................. 98
ԲՈՐՈՏ ԴԱՄԻԱՆ .................................................................................................................................................................... 106
ՊԱԴՐԵ ՊԻՈ........................................................................................................................................................................... 113
ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅՐԵՐԻ ՈՒՍՈՒՑՈՒՄԻՑ........................................................................................................................ 120
Հ Ա Վ Ե Լ Վ Ա Ծ ................................................................................................................................................................. 131
Սուրբ Հովսեփի Աստիճանները ................................................................................................................................. 131
Նագասակիի Հրաշքը .................................................................................................................................................... 132
ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ........................................................................................................................................ 134
ՍՐԲ. ՕԳՈՍՏԻՆՈՍԻ «ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ..................................................................................................... 136
ՄԻՔԵԼԱՆՋԵԼԼՈ. ՍՈՆԵՏՆԵՐ ԱՍՏԾՈՒՆ ........................................................................................................................ 143

4
Սուրբ Հովհաննես Ոսկեբերան, Պատրիարք Կոստանդինապոլսո
Հունվար 27

Սուրբ Հովհաննես Ոսկեբերանը ծնվել է Անտիոք քաղաքում, մոտ 347 թվականին,


իշխանական հայտնի ընտանիքում:
Նրա հայրը՝ Սեգունդուզը, Սիրիայի թագավորական ձիարանի գլխավոր կառավարիչն էր:
Մայրը՝ Անթուզիան, երիտասարդ հասակում այրիանալով՝ մերժում է ամուսնանալ կրկին և
իր կյանքը ամբողջովին նվիրում է իր երկու զավակների դաստիարակությանը:
Լինելով Քրիստոնյա՝ նա լավագույն օրինակ էր հեթանոսների մեջ, այնպես որ նայելով նրան՝
բոլորը ասում էին. «Այս Քրիստոնյա մարդիկ որքա~ն հիանալի կանայք ունեն»:
Վաղ տարիքից Հովհաննեսը ուսումնասիրոմ էր տարբեր գիտություններ, սակայն, երբ արդեն
լրացավ նրա քսան տարին, նա նախընտրեց իր կյանքը ամբողջովին նվիրել սուրբ գրքերի
ուսումնասիրությանը և աղոթքին- ընտրելով վանականի կյանք:
Նրա եպիսկոպոսը՝ Մելիութիուսը, ինքը ուսուցանոմ էր տղային երեք տարի, որից հետո
ձեռնադրելով նրան որպես սարկավագ՝ վերցնում է նրան եկեղեցու ծառայության:
Անտիոքում արպելու տարիներին երիտասարդ Հովհաննեսը ապրում էր բոլորից
մեկուսացած, իսկ ավելու ուշ՝ քարանձավի մեջ, և իրագործում էր ճգնավորական խիստ
կյանք: Իսկ հինգ տարի հետո նա ստանում է քահանայական ձեռնադրություն:
Նրա խոսքը, քարոզչությունը այնքան հուզական էր և ազդեցիկ, որ ունկնդիրները երբեմն
հազիվ էին զսպում իրենց ցանկությունը ՝ բուռն ծափահարելու օժտված երիտասարդին:
Երիտասարդ քահանան միշտ սաստում էր այդպիսիններին, ասելով.
«Ի՞նչ օգուտ ծափահարություններից: Իրագործե՛ք իմ ասածները- և դա կլինի լավագույն
ծափահարությունը»:
397 թվականին Կոստանդինապոլսի հերետիկոս պատրիարք Նեկտարուսը վերջապես
մահացավ, և քանի որ սուրբ քահանայի անունը հռչակված էր ողջ երկրով մեկ՝ Արկադիուս
Միապետը, հոգևորականությունն ու ժողովուրդը որոշեցին ընտրել Հովհաննեսին որպես նոր
պատրիարք: Նրանք Հովհաննեսին ձեռնադրում են եպիսկոպոս և տեղափոխում են
Կոստանդինապոլիս:
Նոր առաջնորդին սպասվում էր մեծ աշխատանք ու տքնանք, քանի որ չար Նեկտարիուսի
օրոք եկեղեցին գտնվում էր շատ անմխիթար վիճակում. խախտված էին առաքելական
դոգմաները, քահանաները մեծամասամբ չէին զբաղվում իրենց պաշտոնով, յոթանասուն
տարիներ ի վեր եկեղեցու հոգևորությունը խաթարված էր ու պղծված տարբեր աղանդներով
ու հեթանոսական ոգեկոչումներով:

5
Իր պաշտոնավարության առաջին իսկ ամսից սուրբ պատրիարքը հրամանագրեր է հռչակում՝
խստորեն հետևելու եկեղեցու ավանդական կանոններին: Նրա դրած սրբության նոր
օրենքները պահանջում էին մեծ ջանքեր ու ջերմեռանդություն, տոգորված էին հոգևոր բարձր
չափանիշներով, որի պատճառով աստիճանաբար սկսեցին շատանալ սրբի թշնամիները:
Սրբի նկատմամբ հատկապես ոխերիմ թշնամություն էր տածում միապետի կինը՝ Էդոքսիան,
ում Սուրբ Հովհաննեսը նախատել էր ագահության համար, երբ միապետուհին զավթել էր մի
այրի կնոջ ունեցվածք:
Շուտով սրբի թշնամիները կարողացան համախնբվել և միապետին սրել նրա դեմ. անգամ՝
ձեռք բերեցին սրբին երկրից արտաքսելու հրաման:
Ժողովրդի մեջ առաջացան մեծ հուզումներ՝ ընդդեմ այս անօրեն որոշման:
Ժողովուրդը շուտով շրջապատեց եկեղեցին՝ պաշտպանելու սիրելի հովվին, սակայն սուրբը
ետևի դռնից, գաղտնի, ինքն
իրեն հանձնեց թագավորական պահակախմբին:
Ըստ հրամանագրի Սուրբ Հովհաննես Ոսկեբերանը պաշտոնապես արտաքսված էր երկրից և
պետք է հեռանար:
Նույն գիշեր պահակախմբի ուղեկցությամբ սուրբը թողեց աթոռանիստ քաղաքը:
Այդ գիշեր մեծ երկրաշարժը ցնցեց քաղաքը: Բոլորը մեծ սարսափի մեջ էին և դա համարում
էին որպես Աստծո ցասումի նշան:
Բազմահազար ժողովրդի ճնշման ներքո՝ Պատրիարքը ետ է բերվում ճանապարհից և կրկին
հաստատվում է ետ՝ իր պաշտոնին:
Սակայն, կարճ ժամանակ անց մի միջադեպ կրկին փոխում է դեպքերի ընթացքը:
Սուրբ Սոֆիա Եկեղեցու առջև հրամայվեց դնել միապետուհու կիսանդրին: Կիսանդրին
դնելուց հետո դրա առջև սկսեցին կազմակերպել ժողովրդական տոնահանդեսներ: Այդ
հանդեսները պատճառում էին մեծ իրարանցում ու աղմուկ, որը խանգարում էր ու ձախողում
եկեղեցու ծառայությունները:
Մի օր այս պատճառով սուրբ Պատրիարքը դուրս եկավ, բողոքեց և դիտողություն արեց
ժողովրդին՝ արգելելով եկեղեցու տարածքում նման անկարգությունների հասնող
հավաքները: Սա կրկին առիթ տվեց, որ միապետուհին շարունակեր սրբի նկատմամբ տածած
իր ոխն ու ատելությունը՝ առաջ գնալով իր չարության գործողությունների մեջ:
Հաջորդ առավոտյան եկեղեցու դռան մոտ կանգնած միապետուհու հսկող պահակները
արգելեցին Պատրիարքին մտնել ներս:
Դրանից հետո սուրբը հեռանում է քաղաքային հեռու մի արվարձան՝ շարունակելու իր
պաշտոնը խուսափելով այդ բախումնեից:
Ավագ Շաբաթ օրը, երբ սուրբը կատարում էր իր պաշտոնը, պատարագի ծեսի ժամանակ
զինված պահակախումբը ներխուժում է եկեղեցի և հարձակվում նրա վրա: Զինվորները
ոտնակոխ են անում Սուրբ Հաղորդությունը, ծեծի են ենթարկում ժողովրդին՝ բոլորին
վռնդելով եկեղեցուց, և ապա ձեռնակապում են սրբին, ինչպես կանեին վերջին ոճրագործ
հանցագործի հետ:
Նրանք ամենայն դաժանությամբ և քամահրանքով Սուրբ Հովհաննես Ոսկեբերանին
ուղեկցում են դեպի նշանակված աքսորավայրը՝ Հայոց Աշխարհ:
Երկար ճանապարհ անցնելով մեծ չարչարանքներով ու զրկանքներով՝ սուրբը վերջապես
հասնում է Հայկական մի գյուղաքաղաք, ուր մեծ շուքով Հայ ժողովուրդը տեղի եպիսկոպոսի
գլխավորությամբ դիմավորում է նրան:

6
Այդ Հայ եպիսկոպոսը նրան վերցնում է իր տուն՝ կիսելով իր ունեցվածքը և
պաշտոնակատարությունը Սուրբ Հովհաննես Ոսկեբերանի հետ:
Հայաստանում ապրելու տարիներին Սուրբ Հովհաննեսը գերազանցորեն կատարում է իր
առաքելությունը՝ անդադար աշխատելով Հայ ժողովրդի հետ: Հայաստանի բոլոր
նահանգներից մշտապես ժողովուրդը գալիս էր՝ լսելու սրբի ուսուցումը, բուժվելու հոգով և
մարմնով: Նրան է պատկանում նաև Հայ Եկեղեցու Ծեսի պայծառացումը՝ ըստ Սուրբ
Հակոբոս Առաքյալի ծիսարանի:
Եվ պատահական չէ, որ Հայ ժողովուրդը իրավամբ Սուրբ Հովհաննես Ոսկեբերանին
համարում է իր եկեղեցու հայրապետը– մինչև այժմ առաջնորդվելով նրա կանոններով ու
ուսուցմամբ, Սուրբ Պատարագի Ոսկեբերանյան Ծեսի կարգով:
Այս ընթացքում, երբ Սուրբը իր աթոռանիստից աքսորված էր Հայաստան, Հռոմի Պապ
Իննոսանթ Ա-ն տեղեկանալով սրբի նկատմամբ կատարված չարության մասին՝ ջանքեր է
գործադրում հավաքելու սինոդ, ժողով, որպեսզի հայտարարվի Պատրիարքի անմեղությունը:
Մինչ այդ սրբի դեմ գործող թշնամիների բանակը տեղեկանում է Հայաստանում ծավալած
նրա փառավոր գործերի մասին և միջոցներ է ձեռնարկում կանխելու այն:
Շուտով զինված պահակախումբը մեկնում է նրա ետևից՝ հրաման ունենալով բռնելու նրան և
ետ տանելու- սակայն՝ ճանապարհին տանջամահ անելով նրանց հրամայված էր սպանել
նրան:
Մի քանի ամիս տևող այդ ճանապարհորդությունը շուտով հասնում է իր ավարտին;
Կումանա քաղաքի շրջակայքում Սուրբ Հովհաննեսը քաղցի, հոգնածության, ծարավից
ուժասպառ ընկնում է կիսամեռ:
Այդ գիշեր քնի մեջ նրան երևում է Սուրբ Բասիլիսկուսը, որը եղել էր այդ քաղաքի
եպիսկոպոսը և մատիրոսվել էր, և ասում է նրան. «Վաղը մենք միասին կլինենք:»
Հաջորդ օրը զինվորները ստիպում են մահամերձ սրբին շարունակել
ճանապարհորդությունը, սակայն, տեսնելով որ նա անկարող է ոտքի կանգնել, որոշում են
սպասել մի քանի օր, մինչ Սուրբը կվերականգնի իր ուժերը, կամ՝ կմեռնի:
Նույն օրը Սուրբ Հովհաննես Ոսկեբերանը հագնում է իր սպիտակ հոգևորականի
պատմուճանը, տոնում է Սուրբ Պատարագ, հաղորդվում է, և ինքն իր վրա կատարում է
Վերջին Օծում, ապա՝ կանգնում է աղոթքի՝ փառավորելու ու գոհություն հայտնելու Աստծուն:
Որից հետո, հենց աղոթքի մեջ կանգնած՝ նա ավանդում է իր հոգին, 407 թվականին, վաթսուն
տարեկան հասակում, Սեպտեմբերի 1-ին:
Սուրբ Հովհաննես Ոսկեբերանը մնաց Եկեղեցու պատմության մեջ իբրև անկրկնելի ծառա
Հիսուս Քրիստոսի, որպես հավիտենական Հայրապետ, որպես ոսկեբերան քարոզիչ: Նրա
մարմինը պահվում է Հռոմի Սուրբ Պետրոս Եկեղեցում1:

1
Ըստ Սուրբ Ալֆոնսուս Լիգուորիի «Մարտիրոսաց Հաղթանակ» գրքի:
7
Սրբուհի Ագաթա
Փետրվար 5

Սրբուհի Ագաթան շատ սիրված է հավասարապես և՛ Հույն, և՛ Լատին եկեղեցում:


Թեպետ նրա վարքի բնագրերը չեն պահպանվել, նրա մարտիրոսության մասին
տեղեկություններ են տալիս Սիրիուսը և ուրիշները:
Սրբուհի Ագաթան ծնվել է Սիցիլիայում, ազնվական ընտանքում:
Պատմում են, որ մի բարձր պաշտոնյա երիտասարդ՝ Քուինկտիանոս անունով, խիստ
սիրահարված է լինում նրա ազնվականությանն ու գեղեցկությանը և բազմիցս ջանքեր է
գործադրում ամուսնանալու նրա հետ, սակայն նրա առաջարկները կույսը միշտ մերժում է:
Շունտով երկրում հրապարակվում է Դեսիուս կայսեր հրամանագիրը, համաձայն որի երկրի
բոլոր Քրիստոնյաները պետք է դարձի գային ազգային հեթանոսության, կամ՝ պետք է
պատժվեին իրենց օտարակրոն հավատքի համար:
Որպեսզի խույս տա պետական դահիճների հալածանքներից, Սրբուհի Ագաթան հեռանում է
քաղաքից և փակվում է խուլ մի վայրում, մանավանդ նրանից հետո, երբ Քուինկտիանոսը
սկսել էր սպառնալ իրեն: Հենց վերջինիս մատնությամբ էլ կայսեր զինվորները գտնում են
կույսին և ձերբակալում:
Սիրահարության դևերով մոլեգնող երիտասարդը օգտագործում է իր բոլոր
կարողությունները ՝ մերժման վրեժը առնելու, և նրա ջանքերով սուրբ կույսը հանձնվում է
քաղաքային հասարակաց տան տաճարի տիկին քուրմին ՝ Աֆրոդիզիային: Վերջինս շատ
խորամանկ միջոցներով փորձում է խաբել դեռատի կույսին՝ ցույց տալով նրան հեշտ ու
մեղսալից կյանքի արտաքին հրապուրանքները, սակայն, Սուրբ Հոգու իմաստության ու սիրո
մեջ հաստատված կույսը միայն ցույց է տալիս իր խորին զզվանքն ու արհամարհանքը դեպի
այդ ամենը:
Քուինտիանոսը մի ամբողջ ամիս իր փողերը շռայլում է հասարակաց տան քրմուհիների
խնջույքների վրա՝ Ագաթային ներքաշելու ցոփ կյանքի հաճույքի թմբիրի մեջ և երբ տեսնում է,
որ իր բոլոր ջանքերը ապարդյուն են անցնում, գնում է կառավարչի մոտ ու հրաման է ձեռք
բերում տանելու կույսին բանտ:
Դատարկագլուխ, ինքնագոհ ու պճնված երիտասարդը հայտնվելով կույսի առաջ՝ փորձում է
մի վերջին անգամ խոսել նրա հետ և հասկանալ նրա միտքը, միևնույն ժամանակ՝ ծաղրելով
ու արհամարհելով կույսի պարզությունը:
-Դու՝ ազնվական աղջի՛կդ, ինչպե՞ս ես իջեցնում ինքդ քեզ այդքան ցածր միայն նրա համար
որ Քրիստոնյա լինես և ծառայես Քրիստոնյաներին, -հարցնում է Քուինկտիանոսը կույսին:
8
Ագաթան պատասխանում է նրան.
-Հենց միայն նրա համար, որ չկա ավելի մեծ ազնվականություն, քան լինել Հիսուս Քրիստոսի
ծառան: Մի՞թե քեզ դուր կգա, որ քո կինը լինի այնպիսի պոռնիկ, ինչպիսին այդ հեթանոս
քրմուհի կանայք են, որ ծառայում են Վեներային, և մի՞թե դեռ չես զզվում քո շնացող կյանքից,
որը քեզ սովորեցնում է քո Յուպիտերն ու մնացած սուտ կուռքերը: Ձեր ազգային
աստվածները իրականում դևեր են, որ կարծանում են ձեզ հավիտենական կորստյամբ:
Դեռատի աղջկա այս իմաստուն խոսքերը մեղսասեր և ապականված երիտասարդին
հասցնում են կատաղի զայրույթի: Դրանից հետո նա համոզվում է, որ Ագաթան անընկճելի է
իր համոզմունքների մեջ և դինում է վերջին միջոցին. նա հանձնում է կույսին դահիճների
կտտանքներին:
Դահիճները Քուինկտիանոսի ներկայությամբ ոտքի տակ են տալիս Ագաթային, ծեծում են
նրան, աքցաններով պոկում են նրա մարմնի միսը- և ապշած են մնում թե որքան անդրդվելի է
մնում կույսը և տոկուն: Ապա՝ նրանք մերկացնում են կույսին, կտրում են նրա զույգ
ստինքները և արյունաքամ նետում են բանտ, որպեսզի այնտեղ մեռնի: Քուինտիանոսը
հրամայում է չկապել կույսի վերքերը և օգնություն ցույց չտալ, այլ՝ թողնել որ արյունհոսի ու
մեռնի:
Այդ գիշեր կույսին այցելության է գալիս Սուրբ Պետրոսը և կատարելապես փակում է ու
բուժում նրա վերքերը:
Պահակները գիշերը տեսնում են սրբուհու բանտախցից երևացող մեծ լույս, բացում են դուռը
և տեսնում այնտեղի շլացուցիչ լույսը, ապա՝ վախեցած փախչում են՝ ետևից դուռը բաց
թողնելով: Սրբուհի Ագաթան կարող էր իհարկե փախչել բանտից, բայց նրա երազանքն էր
մարտիրոսվել Քրիստոսի սիրույն համար, որի համար նա խնդրում էր կրկին ու կրկին:
Առավոտյան բոլորը տեսնում են Ագաթային բուժված և կենդանի, և դա ավելի մեծ
կատաղության է հասցնում չար ոգով բռնված Քուինտիանոսին: Նա մտածում է նոր տեսակի
կտտանքներ- և տանջելով սուրբ կույսին՝ իր վրեժն է հանում կույսի Աստծուց, ցույց տալով
բոլորին իր զորությունը:
Չորս օր ծեծի ու կտտանքների մեջ նրանք տանջում են Ագաթային՝ կոտրելու համար նրա
հոգու կամքը. նրան քարշ են տալիս ջարդած ապակիների վրա, ապա՝ տաք ածուխների վրա,
հրամայում են պաշտել իրենց ազգային կուռք-դևերին, մոտենալ և խոնարհվել նրանց և
հրաժարվել Հիսուս Քրիստոսից, սակայն- կույսը անդրդվելի է մնում :
Ապա՝ Ագաթային կապում են սյունից և կրակ վառում, փորձելով այրել նրան, սակայն՝ այդ
պահին մեծ երկրաշարժ է տեղի ունենում ու կրակը հանգչում է: Բոլորը սարսափահար
փախչում են: Զինվորները ետ են տանում նրան իր բանտախուց և իրենք նույնպես
սարսափահար հեռանում են:
Բանտախցում մի քանի Քրիստոնյաների խնամքին մատնված՝ Ագաթան ապրում է ևս մի
քանի օր, ապա՝ բարձրացնելով իր ձայնը Սրբուհի Ագաթան աղոթում է. « Տեր իմ Քրիստո՛ս,
Դու պահեցիր ինձ Քեզ համար՝ տալով ինձ հավատք և ուժ՝ հաղթահարելու այս աշխարհի
չարիքը, այժմ՝ խնդրում եմ վերցրո՛ւ իմ հոգին; այն պատկանում է միայն Քեզ»: Այս ասելով
Սրբուհի Ագաթան ավանդում է իր հոգին Տիրոջ 251 թվականին:
Միջնադարում նրա մարմինը տեղափոխում են Բյուզանդիոն, ապա՝ հետագայում այն կրկին
տանում են Կատանիա- կիսելով սրբուհու մարմինը երկու մասի: Եվ չնայած դրան՝ սրբուհու
մարմնի մասունքները տարիների հետ չփչացան, այլ՝ մնացին անապական: Նրա կուրծքը,
ձեռքերն ու ոտքերը պահպանվուն են առանձին, կիսանդրին՝ առանձին: Այս մասունքները

9
չունեն ոչ մի ապականության հետք, թեպետ դարերի ընթացքում փոխվել է մորթի գույնը ՝
ավելի մգանալով: Սրբուհի Ագաթան համարվում է կրծքի հիվանդություններով, հատկապես՝
քաղցկեղով տառապող հիվանդների բարեխոս սրբուհին:
Այս սրբուհու անունը հիշատակվում է Սուրբ Պատարագի կանոնի մեջ:

Սրբուհի Ագաթայի Տապանը Սիցիլիայի Կատանիա քաղաքում:

Սրբուհի Լուսի
Դեկտեմբերի 13

Սրբուհի Լուսին ծնվել է Սիրակուզում, Սիցիալիայի մայրաքաղաքում, ազնվական ծագում


ունեցող ընտանքում:
Վաղ տարիքում նա կորցրել է հորը: Նրա մայրը՝ Էթուչիան, նրան տվել է Քրիստոնեական
դաստիարակություն ու ծանոթացրել սուրբ գիտության հետ:
Դեռ վաղ տարիքից Լուսին ինքն իրեն ընծայում է Հիսուսին: Երբ նա հասնում է կնության
տարիքի, հայտնում է իր ուխտի մասին մորը: Սակայն, վերջինս միշտ փափագում էր դստերը
տեսնել արժանավայել ամուսնության մեջ:
Էթուչիան այդ տարներին տառապում է արյունահոսությամբ, երբ իր դուստր Լուսին
առաջարկում է նրան գնալ սուրբ մարտիրոսուհի Ագաթայի գերեզմանին՝
ուխտագնացության, բուժում ստանալու:
Շուտով նրանք ուղևորվում են դեպի Կատանիա քաղաք, ուր թաղված էր Սրբուհի Ագաթան,
ում գերեզմանին ժողովուրդը միշտ ականատես էր լինում մեծ հրաշքների:
Երբ հասնում են դամբանատուն, երկար ճանապարհորդությունից հոգնած՝ մայր ու դուստր
դամբարանին հենված՝ ննջում են:
Քնի մեջ երանելի մարտիրոսուհին երևում է Լուսիին և ասում. «Լուսի՛, այն, ինչ դու եկել ես
ինձնից խնդրելու – մի՞թե դա դու ինքդ քո հավատքով չես կարող խնդրել Աստծուց: Եվ այն ինչ
դու խնդրում ես՝ պիտի ստանաս Աստծուց. դու ոչ միայն պիտի մնաս քո կուսակրոնության

10
ուխտ մեջ, այլ նաև՝ պիտի արժանանաս մարտիրոսության պսակին, այնպես ինչպես ես այս
ստացա այն Կատանիայում: Իսկ դու կստանաս այն Սիրակուզում: Գոտեպնդվի՛ր:»
Լուսին զարթնելով քնից՝ մեծ ցնծություն է ապրում և ամեն ինչ պատմում է մորը:
Մայրը տպավորվում է և ընդառաջ է գնում նրան՝ ոչ միայն կատարելու նրա կամքը, այլև՝
բաժանելու իր բոլոր ունեցվածքը աղքատներին և միանալու դստերը՝ կրանական սուրբ
կյանքի ուխտերով:
Տուն հասնելուն պես նրանք իրագործում են իրենց երազանքը. կատարելապես ապաքինված
Էթուչիան ինքը վառվելով Հիսուսի սիրուց իր ողջ ունեցվածը հանձնում է Աստծո
տնօրինությանը՝ օգնելու և հոգալու կարիքավորներին և հրաժարվում է Լուսիին
ամուսնացնելու մտքից:
Մինչդեռ Լուսիի գեղեցկությանը սիրահարված երիտասարդները տեսնելով, թե ինչպես է
մայրը կորցնում ընտանիքի հարստությունը, որի վրա աչք էին պահում- հուսախաբ լինելով
իրենց ծրագրերի մեջ՝ լցվում են նախանձով ու ատելությամբ:
Շուտով նրանք մատնում են սուրբ կանանց միապետական կռապաշտ պաշտոնյաներին:
Ըստ կայսեր հրամանի, նա ով Հռոմեական կայսրության մեջ համարձակվում էր պաշտել
Հիսուս Քրիստոսին- այդպիսինը մահապարտ էր:
Շուտով Սրբուհի Լուսիին և իր երանելի մայր Էթուչիային շղթայակապ բերում են ատյանի
առաջ:
Կառավարիչը կարդում է նրանց դատավճիռը; հանձնելու նրանց տոհմական ունեցվածքը
իրեն՝ որպես ազգային կուռքերին մատուցված նվեր:
-Իմ Աստծուն հաճելի է, որպեսզի աղքատ ու տնանկ մարդիկ մխիթարվեն մեր տոհմիկ
հարստությամբ, և մենք անում ենք այն, ինչ հաճելի է մեր Աստծուն: Ոչ միայն հարստությունս,
այլև՝ կյանքս ես պատրաստ եմ տալու Նրան,- պատասխանում է Լուսին՝ խիստ զարմացնելով
ներկաներին իր հանդգնությամբ:
Կառավարիչը նախազգուշացնում է նրան, որ կայսեր օրենքը փոփոխության ենթակա չէ և
պահանջում է ավելի խելամիտ լինել՝ չկորցնելու կյանքը իզուր համառության մեջ:
Սրբուհի Լուսին համարձակորեն պատասխանում է նրան:
-Օր ու գիշեր ես խորհում եմ միայն մեկ՝ աստվածային օրենքի մասին և հոգ չէ ինձ ձեր սխալ
օրենքներին հաճոյանալ: Ես հաճոյանում եմ միայն Աստծուն՝ տալով Նրան ամեն ինչ, ինչ որ
ունեմ, անգամ՝ կյանքս ու մարմինս:
Կառավարիչը խիստ բարկանում է այս խոսքերից և ասում.
-Պիղծ է այդպիսի մտադրությունը, որը դուք ոչ միայն օրինական եք համարում, այլ նաև՝
տարածում եք:
Սրբուհի Լուսին ավելի համարձակ պատասխանում է.
-Ո՛չ. դու ինքդ ես իրականում պիղծը և աշխատում ես պղծել նաև Քրիստոնյաների հոգին, որը
սուրբ է՝ ստիպելով նրանց հրաժարվել սրբությունից: Եվ դրանով իսկ դու ծառայում ես
դևերին:
Կառավարիչը նետվում է՝ ապտակելու սրբուհուն և սպառնում է լռեցնել նրան՝ ջարդելով
կույսի բերանը և կտրելով նրա լեզուն:
Սրան Սրբուհի Լուսին պատասխանում է.
-Երբեք Աստծո ծառաներին խոսք չի պակասում, և Սուրբ Հոգին միշտ խոսում է մեր բերանով՝
համաձայն մեր Տեր Աստծո խոստման:
Կառավարիչը ապա սկսում է ծաղրել նրան, ասելով.

11
-Ուզում ես ասել, որ Սուրբ Հոգին քո մե՞ջ է:
Կույսը պատասխանում է.
-Սուրբ Պողոս Առաքյալը ասում է, որ ով ապրում է սրբությամբ՝ նա տաճար է Սուրբ Հոգու:
Կառավարիչը ապա նետում է ատելությամբ.
-Ուրեմն՝ ես կհրամայեմ, որ քեզ տանեն բոզանոց, որպեսզի Սուրբ Հոգին փախչի քեզնից:
-Մարմինը չի ստանում ոչ մի արատ, երբ կամքը ատում է մեղքը,- պատասխանում է նրան
սրբուհին,- Ընդհակառակը՝ քո մտածած բոլոր բռնությունները միայն պիտի կրկնապատկեն
երկնային իմ փառքը՝ պսակի արժանացնելով: Ահա՝ ես պատրաստ եմ ամեն ինչի. Արդ, արա՛,
ինչ թելադրում է քեզ քո հայրը՝ Դևը:
Այսպես է վերջացնում իր խոսքը սրբուհին:
Կռավարիչը ապա հրամայում է տանել նրան հասարակաց տուն- կռապաշտ մեհյանի սրահ,
և բռնաբարելով նրան՝ տանջամահ սպանել:
Երբ պահակախումբը մետենում է սրբուհուն՝ բռնությամբ տանելու նրան, բոլորի աչքի առաջ
կատարվում է հրաշք. ոչ ոք, անգամ ամենաուժեղ զինվորը ընդունակ չի լինում դեռատի
աղջկան տեղից շարժելու: Նրանք անգամ պարաններով են փորձում շարժել կույսին տեղից-
բայց՝ ապարդյուն: Նա ժայռի պես կանգուն էր ու անտեղաշարժելի:
Կառավարիչը շփոթահար ու խայտառակված՝ կատաղում է այս ակնհայտ հրաշքը տեսնելով
և հրամայում է կրակ վառել սրբուհու չորս բոլորը և կենդանի վառել նրան:
Սակայն, կույսը պատասխանում է.
-Ավելի լավ. ես կխնդրեմ Աստծուն, որ կրակը չվառվի, որպեսզի դուք՝ հեթանոսներդ, կրկին
տեսնեք Աստծո զորությունը և սարսափեք:
Կառավարիչը այստեղ մտածում է, որ սրբուհին կշարունակի հրաշքներ գործել ժողովրդի
առաջ՝ բոլորի մեջ տարածելով իր կրոնը- և որոշում է չտալ նրան այդ առիթը: Նա հրամայում
է հանել կույսի աչքերը ապա՝ սրախողխող անել նրան:
Զինվորները ապա սրերով հարձակվում են անօգնական կույսի վրա և խոցում են նրա
մարմինը: Կոկորդի մահացու վերքից ընկնելով, ողջ մարմինը ծակծկված, արյունաքամ,
սրբուհին ձեռքերը երկինք պարզած՝ մի կրկին անգամ փառավորում է Աստծուն, ապա
հայտնում է մարգարեություն, որ շուտով Եկեղեցին կհաղթի բոլորի վրա և խաղաղության
շրջան կսկսի: Որից հետո ավանդում է իր հոգին , 303 թվականին, կամ՝ 304:
Սրբուհի Լուսիի անունը հիշատակվում է Սուրբ Պատարագի կանոնի մեջ:

12
Սրբուհի Սեսիլիա, Վալերիան և Ուրիշներ
Նոյեմբեր 22

2Կույս մարտիրոսուհի Սրբուհի Սեսիլիան համարվում է ամենանշանավորը Քրիստոսի


եկեղեցու սրբերի մեջ:
Նրա վարքի մասին հին դարերում մշտապես պատմվում էր եկեղեցիների մեջ և նրա անունը
նույնպես Պատարագի կանոնի մեջ է:
Սրբուհի Սեսիլիան ծնվել է երկրորդ դարի սկզբներին, ազնվական ծագումով ընտանիքոոմ,
Հռոմում:
Փոքրուց նա Քրիստոնյա էր և նվիրաբերեց իր կուսությունը Քրիստոսին և հետագայում՝
հասունանալուն հետ, նա մերժում էր բոլոր ամուսնության առաջարկները և մնում էր
Քրիստոսի հարսը:
Սրբուհի Սեսիլիան արտասավոր գեղեցիկ աղջիկ որ և հայտնի էր իր երաժշտի տաղանդով.
նա նվագում էր երեժշտական գործիքների վրա, երգում էր, ինքը հորինում էր մեղեդիներ, որ
սովորեցնում էին նրան հրեշտակները...
Նրանց ընտանիքին մոտ բարեկամ էր մի հրաշալի, բարեպաշտ երիտասարդ՝ Վալերիան
անունուվ:
Սեսիլիայի ծնողները ուրախությամբ ընդառաջում էին Վալերիանի ցանկությանը և որոշել
էին կույսին կնության տալ նրան: Սեսիլիան, սակայն, չհամարձակվելով դեմ գնալ իր
ծնողների կամքին՝ տալիս է իր համաձայնությունը ամուսնանալու, սակայն՝ միայն
արտաքնապես:
Ահա՝ ամուսնության նախօրեին նա ծոմ է պահում, քուրձ է հագնում և խնդրում է Աստծուց ,
որ պահպանի իրեն, անխախտ պահի իր կուսության ուխտը: Այդ պահին Աստծո հրեշտակը
երևալով նրան՝ գոտեպնդում է նրան ու մխիթարում:
Ամուսնական հանդեսից հետո Սեսիլիան ասպես է խոսում Վալերիանի հետ.
-Իմացի՛ր, Վալերիա՛ն, որ ես Քրիստոնյա եմ: Ես փոքրուց ինքս ինձ նվիրաբերել եմ Աստծուն և
Աստծո հրեշտակը միշտ ինձ հետ է ու պաշտպանում է ինձ:
Այս լսելով՝ Վալերիանը խիստ երկյուղում է և ասում, որ ինքն էլ պատրաստ է դառնալու
Քրիստոնյա, եթե տեսնի Աստծո հրեշտակին:
Սեսիլիան ուրախանում է տեսնելով երիտասարդի բարի կամքն ու հասկացողությունը և
պատմում է նրան Քրիստոսի Ավետարանի մասին՝ առաջարկելով մկրտվելու Քրիսոսի
անունով ու հրաժարվել էթնիկ դևերի պաշտամունքից, որից հետո միայն հնարավոր կլինի
տեսնել հրեշտակին:
Ապա սուրբ կույսը իր փեսային առաջնորդում է Հռոմի կատակոմբները, ուր սովորաբար
թաքնվում էին Քրիստոնյաները, և այնտեղ նա հանդիպում է լուսաշող տեսքվ հրեշտակների

13
նմանվող մարդկանց: Հենց այնտեղ էլ Ուրբան Պապը այնտեղ գաղտնի մկրտում է
Վալերիանին:
Վալերիանը մեծ բարեկամություն է ստեղծում թաքնված սրբերի հետ և շատ բան է սովորում
նրանցից Քրիստոնեական սուրբ գիտության մասին: նա որոշ ժամանակ ապրում է սրբերի
հետ, կատակոմբներում, և մի օր երբ վերադառնում է տուն՝ Սեսիլիային գտնում է աղոթքի
մեջ:
Ապշեցուցիչ էր այն տեսարանը, որ բացվում է նորընծա քրիստոնյա երիտասարդի առջև. Նա
տեսնում է Սեսիլիային ամբողջովին շրջապատված պայծառ լույսերով, երկնքի հրեշտակները
զարմնալի գեղեցկությամբ ու փառքով երգում էին նրա հետ ու նվագակցում նրան:
2Վալերիանը սուրբ երկյուղով այս երկնային հանդեսի մեջ, իր սրբուհի ամուսնու կողքին
ծնկում է աղոթքի՝ ինքը նույնպես իր կյանքն ու կուսությունը նվիրաբերելով Աստծուն: Նա
նույնպես արժանանում է՝ տեսնելու և հասկանալու Երկնային Արքայության գոյությանը, և
այդ պահից սկսած՝ նա մտահոգվում է նրանց համար ում սիրում է, մտածելով նրանց
նույնօես հասցնելու աստվածային իրականության մասին ճշմարտությունը, որի մասին
անտեղյակ են: Վալերիանի առաջին մտահոգությունը, ընդհանապես, դառնում է իր
հարազատ եղբայրը՝ Տիբուրթիուսը:
Շուտով երիտասարդ նորապսակ սուրբ ամուսինները հրավիրում են Տիբուրթիուսին իրենց
տուն, և Սեսիլիան երկար զրույցի է բռնվում նրա հետ:
Իմաստուն կույքի խոսքերը, նրա տեսքի աստվածային փայլը, մեծ ազդեցություն են թողնում
երիտասարդի վրա, և նա, ի վերջո, հասկանում է հեթանոս աստվածների դատարկությունը և
իրական Աստծո գոյությունը :
Շուտով նա նույնպես մկրտվում է ի Սուրբ Երրորդություն:
Երկու եղբայրների համար այդ պահից սկսում է նոր կյանք: Նրանք ամբողջովին իրենք իրենց
նվիրում են Քրիստոսի ծառայությանը ՝ ամեն ինչով:
Սեսիլիայի հետ միասին նրանք որոշում են իրենց հարստությունը բաժանել աղքատներին և
մշտապաս զբաղված էին հիվանդների խնամքով և մարտիրոս Քրիստոնյաների դիակների
հողարկավորությամբ:
Շուտով Հռոմի կառավարիչը՝ Ալմաքիուսը, որ Քրիստոնյաների ոխերիմ թշնամին էր,
իմանալով այս մասին՝ կանչում է նրանց իր մոտ և խիստ հանդիմանում նրանց: Սակայն,
սուրբ երիտասարդը բանավեճի մեջ մտնելով նրանց հետ՝ ապացուցում են հզոր
տրամաբանությամբ թե որքան անմիտ և երևակայական բան է հեթանոսական դիցարանը և
որքան երջանիկ է կյանքը ու իմաստավորված, երբ ճանաչում ես ու ճաշակում ճշմարիտ
Աստծուն:
Ալմաքիուսը ճանաչելով երիտասարդներին որպես Հռոմեական ամենապատվելի
քաղաքացիների՝ ապշում է նրանց փոփոխության վրա:
-Բայց ո՞վ կարող էր ձեր գլուխը լցնել այդ ապուշ բաներով,- հարցնում է նա երիտասարդ
եղբայրներին:
-Ոչ թե՝ ապուշ,- պատասխանում են նրանք,- քանզի ապուշություն է միայն անտեղյակ մնալը
և գերադասելը անտեղյակությունը, քանզի իսկապես հավերժական կյանք կա, որից դուք
անտեղյակ եք, սակայն՝ նախընտրում եք պաշտել անկենդան փայտի ու քարի արձանները,
փոխանակ պաշտելու կենդանի և զորավոր Աստծուն, որը ստեղծեց ամեն ինչ, Նա ստեղծեց
մեզ իր պատկերով ու կատարելությամբ: Եվ եթե դու, Ալմաքիո՛ւս, շարունակես համառել քո

14
ապուշության մեջ, ի վերջո քո խելագարությունը հայտնի պիտի լինի բոլորին և պիտի
չկարողանաս խուսափել քո հավիտենական կործանումից:
2 Անակնկալի եկած այսպիսի ճշմարտություից՝ Ալմաքիուսը հրամայում է շղթայակապ անել
նրանց և մտրակահարել ի մահ:
Եվ բոլորը ապշում են, որ այսպիսի որոշումը միայն երջանկացրեց եղբայրներին, փոխանակ՝
սարսափեցնելու- տեսնելով թե ինչպիսի հանգստությամբ էին նրանք ընդառաջ գնում
դահիճներին:
Կառավարիչը, սակայն, մտածում է նախ տիրանալ նրանց հոգիներին և հրամայում է, որ իր
լավագույն զինվորականներից մեկը՝ Մաքսիմուսը, տանի եղբայրներին Արամազդի տաճար և
ստիպի նրանց զոհ մատուցել կուռքին, որ դև էր:
Մինչ նրանց ուղեկցում էր՝ ճանապարհին Մաքսիմուսը զարմանում է եղբայրների
զվարթության վրա և հարցնում է նրանց ուրախության պատճառը:
Տիբուրթիուսը բացատրում է նրան, որ քանի որ հրամայված է նրանց մահապատժի ենթարկել,
իրենք անչափ ուրախ են հեռանալու այս աշխարից դեպի հավիտենական, երջանիկ կյանք:
-Բայց մի՞թե ուրիշ կյանք կա այս կյանքից զատ,- զարմանում է Մասիմուսը:
Այդ գիշեր եղբայրները պատմում են Մաքսիմուսին Քրիստոսի մասին, Մարդեղացված
Աստծո կյանքի մահվան և հարության մասին, բացատրում են պաշտամունքի խորհուրդները,
որ Քրիստոսի Եկեղեցին աստվածային հաստատությամբ օգտագործում է՝ փրկելու բարի
կամքի տեր մարդկանց:
Գիշերային բանտում նրանց աղոթքը, շարականներն ու խնկարկությունը լցնում են բոլորի
հոգիները աստվածային շնորհքով:
Ազնիվ Մաքսիմուսը խիստ տպավորվում է այս ամենից և նա նույնպես ստանում է Աստծո
գիտության և հավատքի լույսը:
Ապա, երբ եղբայրները տեսնում են, որ նա խիստ հավատք ու սեր է ցույց տալիս
ճշմարտության նկատմամբ, հորդորում են նրան, որ երբ մարտիրոսության առիթը գա՝
չվախենալ. Ամեն ինչ կտևի միայն մի պահ, և ապա՝ փակելով աչքերը հայտնվում ես Երկնքի
Թագավորության մեջ: Հենց դա՛ է կյանքի գլխավոր նպատակը և հենց դրա համար է մարդ
արարածը ծնվում:
Սուրբ մարտիրոսության այս նվե~րը....այնքան թանկ արժե այն, և Աստված շատ քչերին է
արժանացնում այն:
Հաջորդ օրը, երկարատև կտտանքները լռությամբ տանելուց հետո, երկու եղբայրներին
գլխատում են քաղաքի հրապարակում:
Այդ պահին հանկարծ Մաքսիմուսը իր աչքով տեսնում է, թե ինչպես նրանց հոգիները որպես
երկու պայծառ աստղեր՝ շրջապատված հրեշտակներով, բարձրանում է Երկինք: Այդ
տեսարանը ցնցում է նրան և նա սկսում է երջանկությունից արտասվել, ապա՝ բացականչում
է դիմելով բոլոր հանդիսատեսներին և Ալմաքիուսին.
-Ե՛ս նույնպես Քրիստոնյա եմ, օ~ երջանիկ հոգինե՛ր, ում փառքը հայտնվեց ինձ.
Ալմաքիուսը իմանալով, որ իր հավատարիմ զինվորը նույնպես դարձի եկավ՝ հրամայում է
գանահարել նրան ի մահ, որից հետո Մաքսիմուսը նույնպես ընդունում է մարտիրոսության
պսակը՝ մկրտվելով իր արյամբ:
Իրավիճակը քննելուց հետո վերջապես Ալմաքիուսը տեղեկանում է, որ այդ Սեսիլիան է, ով
մեծ իմաստությամբ ամենուր տարածում է Քրիստոնեական կրոնը և վարդապետությունը:

15
Նա զինվորներ է ուղարկում՝ ձերբակալելու սրբուհուն, և երբ վերջինիս շղթայակապ տանում
են քաղաքի միջով, ողջ ժողովուրդը ուրս է գալիս դիտելու կույսի արտասավոր լույս ճառագող
գեղեցկությունը:
Եվ մինչդեռ Սեսիլիան քայլում էր , անգամ ճանապարհին նա պատմում էր Հիսուսի
հարության մասին, և բոլորը տեսնելով նրա սերը, իմաստությունն ու առաքինությունը՝
հավատում էին Երկնային Թագավորի գոյությանը և դարձի էին գալիս սուրբ կրոնին:
Երբ սրբուհին հայտնվում է Ալմաքիուսի առջև, վերջինս այնքան է ապշում կույսի ազնվական
գեղեցկությունից, որ որոշում է ազատ արձակել նրան: Սակայն, պալատականները բողոքում
են և հայտնում, որ այդ Սեսիլիան է հենց, որ պատճառ է դառնում բոլորի Քրիստոնեացմանը և
իրենց հեթանոս տաճարների պարապուրդին ու սնանկացմանը- որից հետո կառավարիչը
հրամայում է Կույսին այլևս չխոսել հարուցյալ Հիսուս Քրիստոսի մասին, հակառակ դեպքում՝
կմահապատժվի :
-Դու մահապատժում ես մեզ և տեղյակ չես, որ այդ մեծ երջանկություն է մեզ համար, քանի որ
Աստվախ այս ողորմելի գոյության փոխարեն մեզ տալիս է մեծ փառք և անմահ գոյություն,-
պատասխանում է նրան Սեսիլիան,- Մի՞թե քեզ համար փաստ չէ այն, որ մենք չենք
վախենում մահից և երջանիկ ենք այն ընդունելու: Եվ դու պաշտում ես սուտ արձաններ,
մինչդեռ մենք պաշտում ենք զորավոր Աստծուն, ով սուրբ է: Եվ դու սպանում ես մեզ,
որովետև ատում ես սրբությունը և ընտրում ես պիղծ լինել: Մինչև ե՞րբ պիտի ընդդիմանաս
ճշմարտությանը և Աստծո սիրուն...
Կառավարիչը Կույսի այս հանդիմանությունից իրեն խայտառակված զգալով բազմության
առաջ՝ հրամայում է ետ տանել նրան բանտ, մինչ ինքը մտածում է , թե ի՞նչ հնարանքով վերջ
տա նրա կյանքին, որպեսզի ժողովրդի մեջ հուզումներ չառաջանան, քանի որ Սեսիլիան շատ
հայտնի էր ու սիրված:
Ապա նա հրամայում է բոլորից թաքուն Կույսին խեղդամահ անել իր տան բաղնիքի մեջ:
Գիշերը դահիճը գնում է խեղդամահ անելու Կույսին, քարշ տալով նրան Հռոմեական բաղնիք
և սաստիկ գոլորշի ստեղծելով այնտեղ, սակայն չհաջողելով՝ ի վերջո կացնի երեք հարվածներ
է իջեցնում ՝ անմեղ սրբուհու գլուխը կտրելու: Սրբուհին ընկնում է արյան մեջ և հարվածների
ոչ դիպուկությունից մնում է արյունաքամ ու կիսակենդանի: Այդ վիճակում սրբուհին
աղոթում է Աստծուն, որ Նա կենդանի պահի իրեն երեք օր, որպեսզի ինքը վկայի Հիսուսի
մասին անգամ այդ կիսամեռ վիճակում:
Առավոտյան մարդիկ գտնում են նրան բաղնիքում ընկած, արյան լճի մեջ, և երեք օր բոլորը
ականատես են լինում մեծ հրաշքների. Շլացուցիչ լույսերի մեջ, հրեշտակների ուղեկցությամբ
Սրբուհի Սեսիլիան կիսով չափ հատված պարանոցով գլուխը թեքած ՝ աղոթում է ժողովրդի
համար, հատկապես՝ մարտնչող Եկեղեցու հաղթանակի: Ապա՝ հուզված բազմության
ներկայությամբ նա ավանդում է իր հոգին 177 թվականի Նոյեմբերին:
Ուրբան Պապը, ով նույնպես ներկա է լինում նրա մահվան պահին, թաղում է սրբուհու
մարմինը Սրբ. Կալիստուս գերեզմանոցում, իսկ սրբուհու տունը վեր է ածում եկեղեցու:
Երբ 822 թվականին Պապ Պասկալ Ա-ն մտադրվում է տեղափոխել սրբուհու մարմինը նրա
անվան եկեղեցի՝ գերեզմանոցի բազմաթիվ աճյունների մեջ չի կարողանում գտնել նրան:
Ապա Սրբուհի Սեսիլիան տեսիլով հայտնվում է Պապին և ցույց է տալիս իր մարմնի ճշգրիտ
տեղը:
Նրանք գտնում են սրբուհու մարմինը՝ ամբողջովին պահպանված – անապական- սրբուհու
մարմնի հետ նաև՝ Վալերիանի, Տիբուրթիուսի և Մաքոսիմուսի ոսկորները:

16
1599 թվքկանին քննության նպատակով կրկին բացում են սրբուհու մասունքները. Կարդինալ
Սֆոնդրատոն և շատ ուրիշներ ներկա էին դեպքին:
Սրբուհու Սեսիլիայի մարմինը շարունակում էր մնալ անապական, պահպանված այն
դիրքով, ինչ նրան թողել էր դահիճը:
Նա փոքրահասակ էր, գլուխը՝ կիսահատված պարանոցով, թեքված դեպի կուրծքը, նա
պառկած էր կողքի վրա: Երբ վերցրին պատանքը, դրա տակից երևաց սրբուհու ոսկեկար
հագուստը: Նրա մարմնի վրա դրված էր նաև այն լաթը, որով հավաքել էին սրբուհու արյունը,
որը Կարդինալը վերցրեց՝ այդ մասունքը հասարակական ցույցի և հարգանքի դնելու համար:
Ուշագրավ է, որ այն պահին, երբ Կարդինալը դիպավ սրբուհու իրանին, նկատեց, որ
սրբուհին իր ճոխ հագուստի տակից կրում էր մազե քուրձ:
Չորացած արյունոտ լաթի մեջ գտնվեց նաև սրբուհու մարմնի ոսկորի մի փոքր հատված, որը
բուրում էր անուշահոտություն:
Կլեմենտ Ութերորդ Պապը պատրաստում է մաքուր արծաթե տապանակ և սրբուհու
մարմինը՝ իր հին մարմարե տապանակով դնում է դրա մեջ:
Այժմ սրբուհու մարմինը դրված է Հռոմի Սրբ. Սեսիլիայի եկեղեցու մեջ, որը եղել է սրբուհու
հայրական տունը:
Պահպանվում է նաև այն բաղնիքը և մարմարը սանդղակը, ուր փորձել էին խեղդել սրբուհուն
:
Սրբուհի Սեսիլիան համարվում է երաժիշտների բարեխոս սուրբը:

Սրբուհի Ագնես
Հունվարի 1

Սրբուհի Ագնեսը ունի տիեզերական ճանաչողություն: Սուրբ Օգուստնոսը, Սուրբ Ամբրոզը և


շատ ուրիշներ շատ են ներշնչվել նրա հերոսությամբ և գրել են բազմաթիվ ներբողներ նրա
մասին: Սրբուհի Ագնեսի անունը կա նաև Սրբ. Պատարագի կանոնի մեջ:
Սրբուհի Ագնեսը տասերեք տարեկան էր, երբ արժանացավ մարտիրոսկան պսակին:
Նա ծնվել է Հռոմում, 291 թվականին:

17
Իր արտակարգ գեղեցկության պատճառով նա միշտ բոլորի ուշադրության կենտրոնում էր, և
Հռոմի կառավարչի որդին՝ Պրոկոպիուսը խիստ սիրահարված լինելով՝ միշտ ճոխ նվերներ էր
ուղարկում նրան: Սակայն՝ սրբուհին մերժում էր ընդունել այդ նվերները:
Իրեն Հիսուսին նվիրած լինելով՝ մի օր վերջապես սրբուհին բացահայտում իր գաղտնիքը և
իր մերժման պատճառը:
Պրոկոպիուսը, սակայն, ուշ չդարձնելով այդ մերժմանը ՝ շարունակում է հետապնդել կույսին,
որը համարյա դառնում է հալածանք:
Ի վերջո կույսը հայտնում է իր դժգոհությունը այսպիսի խիստ խոսքերով.
-Հեռացի՛ր ինձնից, դու՝ մահվան կերակո՛ւր: Ես արդեն նշանված եմ ուրիշի հետ: Եվ նա Ինքն
է՝ Երկնքի Թագավորը, ում ես նվիրաբերում եմ իմ ամբողջ էությունը:
Պրոկոպիուսը ապա մտծում է օգտագործել այլ միջոցներ՝ գործի դնելով իր հոր
հեղինակությունը:
Քաղաքի կառավարիչը իր մոտ է կանչում սրբուհուն և խոսում է նրա հետ՝ հայտնելով իր
զարմանքը, որ կույսը մերժում է լավագույն փեսացուին, որը քաղաքում շատերի երազանքն
էր:
Սրբուհի Ագնեսը առանց վարանելու բացում է իր գաղտնիքը , այն, որ ինքը Քրիստոնյա է և
լինելով կուսակրոնության ուխտի մեջ՝ ծառայում է միայն իր աստվածային Փեսային:
Կառավարիչը երբ լսում է սա՝ մռայլվում է: Ապա հայտարարում է իր որոշումը. Եթե
քսանչորս ժամվա մեջ կույսը չհայտարարի բոլորի առջև, որ նա հրաժարվում է իր կրոնից,
պիտի մահապատժվի:
-Քսանչորս ժամի կարիք չկա,- իսկույն բացականչում է սրբուհին,- քանզի ում ես սիրում եմ՝
սիրում եմ ի մահ և երջանիկ պիտի լինեմ՝ մեռնելու նրա համար:
Կառավարիչը սպառնում է նրան ուղարկել մեհյանի պոռնկատուն և անարգանքի ենթարկել,
եթե կույսը համառի:
Սրբուհի Ագնեսը պատասխանում է;
-Իմ վստահությունը Հիսուս Քրիստոսն է, իմ Փեսան, ով ամենակարող է և պիտի պաշտպանի
ձեզ ինձնից:
Կառավարիչը հրամայում է նրան տանել կուռքերի տաճար և քարշ տալով, բռնությամբ
ստիպել նրան խունկ վառել դրանց առջև, սակայն, երբ հասնում են տեղ սրբուհին
խաչակնքում է և հրաժարվում է կատարել հրամանը: Որից հետո նրան քարշ են տալիս
քրմերի պոռնկատուն, ուր անառակ երիտասարդները անմիջապես շրջապատում են նրան:
Ահա ՝ կանգանծ է անօգնական կույսը վավաշոտ ու կեղտոտ տղամարդկանց մեջ- և բոլորը
երբ նայում են նրա դեմքին- զրկվում են համարձակությունից ՝ տեսնելով նրա դեմքի ահեղ
լրջությունը: Սակայն, գտնվում է մի համարձակ լկտին, որ մոտենալով նրան՝ ձեռքը դիպցնում
է կույսին, որից հետո բոլորի աչքի առաջ նա ընկնում է ճչալով. նա կուրացել էր:
Երիտասարդը կարծես հոգեվարքի մեջ բոլորովին կորցնում է գիտակցությունը:
Տեսնելով սա՝ Սրբուհի Ագնեսը մոտենում նրան, կռանում իր ձեռքը դիպցնում է անարժան
երիտասարդի աչքերին, և որոշ ժամանակ աղոթելուց հետո՝ բոլորովին բուժում է նրան և
ոտքի կանգնեցնում:
Այս տեսնելով՝ բոլորը սարսափահար դուրս են նետվում սենյակից, իսկ շատերն անգամ այս
հրաշքից դարձի են գալիս:
Երբ կառավարիչը տեղեկանում է կատարվածի մասին, ինքն էլ սարսափում է և մտածում է
սրբուհուն ազատ արձակել, սակայն, հեթանոսական մեհյանի քուրմը պահանջում է

18
մահապատժել սրբուհուն՝ համարելով նրան որպես իր ամենավտանգավոր թշնամին, որը
վկայում է հեթանոսների դիվապաշտության մասին և դատարկում է իր տաճարները
մարդկանցից:
Ի վերջո, քրմական դասի բարձր պաշտոնյաների ճնշման տակ կառավարիչը հրաման է
արձակում վառել կույսին խարույկի վրա:
Իսկույն քրմերի աշակերտները հավաքվում են՝ ի կատար ածելու որոշումը; նրանք փայտ են
բերում ՝ մեծ կույտ անելով, կապում են կույսին խարույկին՝ նստեցնելով նրան խարույկի վրա
ապա կրակ են տալիս խարույկը: Երբ բոցը բռնկվում է, փոխանակ այն բարձրանալու դեպի
կույսը, սաստիկ ալիքով սփռվում է չորսբոլորը և վառում քրմերին:
Բոլոր ներկաները բռնվում են մեծ երկյուղով: Ժողովուրդը խուճապահար փախչում է այդ
մահապատժի վայրից և հրաշագործության լուրը կայծակնապես տարածվում է ամենուր:
Ողջ ժողովուրդը սկսում է խոսել միայն Քրիստոնեական Աստծո զորության մասին:
Իսկ մինչ այդ կույսի թշնամիները շտապում են վերջ դնել նրա կյանքին և դահիճ են
ուղարկում՝ գլխատելու նրան:
Երբ դահիճը մոտենում է Կույսին, նա չի համարձակվում հարվածել գառնուկի անմեղության
տեսք ունեցող սրբուհուն:
Սակայն, սրբուհին պարզելով դեպի նա իր պարանոցը՝ ասում է:
-Մի՛ վախենա սպանելու ինձ. Դրանով միայն իմ մարմինը կմեռնի՝ իմ Փեսային
հայհոյողներին հաճույք պատճառելով, բայց դրանով դու կպատճառես ինձ մեծագույն
երջանկություն հավիտենորեն տեսնելու իմ Սիրեցյալին և լինելու Նրա հետ:
Ապա Կույսը խաչակնքում է, աղոթում՝ իր հոգին հանձնարարելով Հիսուսին և ընդունում է
մարտիրոսական պսակը 304 թվականին:
Հետագայում Սուրբ Կոստանդիանոս Մեծը կառուցում է եկեղեցի՝ ի պատիվ Սրբուհի Ագնեսի:
Եկեղեցին տոնում է Կույսի հիշատակությունը տարվա մեջ երկու անգամ. 21 Հունվարի,
որպես նրա երկրային հաղթարշավ, և՝ 28 Հունվարի, որպես նրա երկնային պսակադրման օր:
Ավանդությունը պահպանել է նաև հետևյալ պատմությունը:
Ասում են, որ սրբուհու մարտիրոսությունից հետո նրա ծնողները ողբում են՝ մշտապես
այցելելով նրա գերեզմանին:
Մի գիշեր, երբ ծնողները հսկում էին գերեզմանի մոտ, Սրբուհի Ագնեսը երկնային մեծ փառքի
մեջ երևում է նրանց՝ հրեշտակների և կույսերի ուղեկցությամբ և ասում .
-Ինչո՞ւ եք այդպես հուսահատ միշտ ողբում ինձ վրա, կարծես թե ես մեռած լինեմ:
Ահավասիկ՝ կենդանի եմ և անսահման երջանիկ, քանի որ ես և այս կույսերը այժմ մշտապես
Նրա հետ ենք, ում համար ապրեցինք երկրի վրա:
Այդ դեպքից մի քանի տարի հետո Կոստանդիանոս կայսեր դուտրը՝ Կոստանսը, որ
տառապում էր անբուժելի քաղցկեղով, գալիս է սրբուհու գերեզմանի մոտ՝ արցունքով ու
ապաշխարանքով բուժում խնդրելու նրանից: Գերեզմանի մոտ հիվանդ աղջիկը լսում է
սրբուհու ձայնը, որ դիմում է նրան.
-Կոստա՛նս, գոտեպիդվի՛ր, հավատա Հիսուսի Քրիստոսին և Նա քեզ կբուժի:
Սրանից հետո իշխանուհին բուժվում է և կառուցում է եկեղեցի՝ ի պատիվ սրբուհու:
Կաթողիկե եկեղեցու մեջ սկիզբ առավ այս գեղեցիկ սովորությունը. յուրաքանչյուր տարի Սրբ.
Ագնեսի տոնի օրերին վանահոր կողմից սրբուհու գերեզմանի վրա օրհնվում են երկու գառներ
և ուղարկվում Սրբ. Լորենսի միաբանության միանձանց մոտ: Մինձնուհիները թել են մանում
այդ գառների գեղմից և պատմուճաններ են հյուսում եկեղեցական ծառայողների համար: Այդ

19
հագուստները դառնում են մի տեսակ խորհրդանիշ աստվածային հեզության ու
անմեղության:
Լատիներեն Ագնես նշանակում է Գառ: Այդ պատճառով Սրբուհի Ագնեսին պատկերում են
միշտ գառնուկի հետ:

Սուրբ Սեբաստիան
Հունվորի 9, Հունիսի 18

Սուրբ Սեբաստիանը ծնունդով Միլանից էր, Քրիստոնյա ընտանիքի զավակ:


Նա ծառայում էր կայսերական պալատում որպես Կայսր Դիոկղետինոսի պահակախմբի
ղեկավար և համարվում էր կայսեր լավագույն և սիրված հրամանատարը:
Թաքցնելով իր Քրիստոնյա լինելը՝ երիտասարդ Սեբաստիանը իր դրամական միջոցներով
օգնում էր Քրիստոնյա իր եղբայրներին և միշտ ծառայում էր նրանց:
Այդ ժամանակ Հռոմեական բանակի երկու զինվորական ծառայողներին դատապարտել էին
մահվան՝ նրանց Քրիստոնեկան դավանանքի պատճառով:
Քաջ հրամանատարը՝ Սեբաստիանը, մտնելով բանտ գտնում է նրանց և ուժ է տալիս՝
հիշեցնելով նրանց մարտիրոսության հավերժական երջանկության մասին:
Ողջ գիշեր մնալով բանտի մեջ՝ նա պատմում է բոլորին Աստծո պարգևների մասին և այդ
գիշեր բանտարկյալներից վաթսունչորս հոգի դարձի է բերում: Սեբաստիանը նաև խոսքի
բռնվելով դատավորի հետ, ում հանձնարարված էր Քրիստոնյաների հետաքննությունը՝
դարձի է բերում նրան նույնպես:
Եվ այսպես՝ շատ շատերն են անակնկալ լուսավորվում աստվածային իմաստությամբ, ովքեր
խոսում են սրբի հետ:
Նոր դատավորը՝ Ֆաբիանը, տեղեկանում է, որ բոլորը դարձի են գալիս քրիստոնեական
կրոնին հենց Սեբաստիանի շնորհիվ, և նա այդ մասին զեկուցում է Դիոկղետինոսին:
Կայսրը շատ է զարմանում այդպիսի գաղտնիքի բացահայտումից և կանչելով իր մոտ
Սեբաստիանին՝ հարցնում է նրան.
-Մի՞թե ճիշտ կարող է լինել այն, որ դու Քրիստոնյա ես:
Սեբաստիանը պատասխանում է.
-Մեր Քրիստոնյա լինելը միշտ միայն շահ է եղել կայսրիդ համար, որովհետև մեր
հավատարիմ ծառայության մղիչ ուժը այդ է:

20
Լինելով Քրիստոնյաների անզիջում թշնամի՝ Դիոկղետինոսը իսկույն մոռանում է իր
զգացմունքները իր հավատարիմ ծառայի նկատմամբ և լցվում է միայն ոխերիմ թշնամության
ատելությամբ առ նա: Նրա հրամանով Սուրբ Սեբաստիանին կապում են սյունից և
նետահարում են ողջ մարմինը:
Ապա՝ զինվորները կարծելով որ սուրբը մահացել է, թողնում են նրան սյունից կախված և
հեռանում: Գիշերվա մեջ մի բարեպաշտ Քրիստոնյա կին՝ Իրենա անունով, որ միշտ
սովորություն ուներ մարտիրոսների դիակները հավաքելու և հողին հանձնելու, գալիս է և
վերցնում նրան:
Հանկարծ կինը նկատում է, որ սուրբը տակավին կենդանի է և տանում է նրան իր տուն, ուր
կարճ ժամանակում հրաշքով Սեբաստիանը ապաքինվում է:
Որից հետո Սուրբ Սեբաստիանը ուղղակիորեն գնում է կայսեր պալատ և կանգնում է կայսրի
առաջ՝ մեծ անակնկալի բերելով նրան:
-Մինչև ե՞րբ դու պիտի հավատաս քրիստոնյաների հասցեին ասվող զրպարտություններին,-
դիմում է նա կայսրին խիստ հանդիմանությամբ,- Ահա՝ ես վերադարձա հիշեցնելու քեզ, որ քո
կայսրությունը ծաղկում է Քրիստոնյաների շնորհիվ, ովքեր հավատարմությամբ ու աղոթքով
միշտ ծառայում են քեզ:
Կայսրը զարմանում է.
-Բայց այդ ինչպե՞ս է հնարավոր, որ դու կենդանի ես մնացել,- հարցնում է նրան:
Սեբաստիանը պատասխանում է.
-Ահավասիկ՝ Տերը ինձ պաշտպանեց, որպեսզի ես գամ և կրկին անգամ հանդիմանեմ քեզ, առ
այն, որ դու անարդարորեն հալածում ես Քրիստոնյաներին: Վե՛րջ տուր սրան վերջապես:
Սակայն՝ Քրիստոսի այն խոսքը՝ թե եթե անգամ մեռելներից անգամ հարություն առնեն և
վկայեն ճշմարտության մասին, միևնույնն է՝ պիտի չհավատան-այստեղ իրականություն
դարձավ:
Չարակամ և պիղծ Դիոկղետինոսը հրամայում է գանահարելով սպանել սրբին:
Սուրբ Սեբաստիանը իր երկնային պսակին է արժանանում 228 թվականի Հունվարի 9-ին :
Լուչիա անունով մի Քրիստոնյա կին վերցնում է նրա մարմինը և թաղում այն գերեզմանոցի
մուտքի մոտ, որն այժմ կոչվում է «Սուրբ Սեբաստիանի Կատակոմբներ:»

21
Բենեվենտոյի Եպիսկոպոս Սուրբ Ջանուարիս
Սեպտեմբերի 19

Նրա մանկության ու պատակենության տարիների մասին հայտնի է միայն, որ լինելով


Քրիստոնյա իշխանական ընտանիքից՝ Սրբ. Ջանուարիսը ստացել է կրոնական
դաստիարակություն, և, ձեռնադրվելով քահանա՝ շատ սիրված է եղել բոլորի կողմից:
Հետագայում նա ընտրվել է որպես Բենեվենտոյի եպիսկոպոս: Իր խոնարհության
պատճառով նա նախ մերժել է այդ պաշտոնը , ապա պապից հրաման ստանալով՝ ի վերջո
ստանձնել է այն:
Նրա պաշտոնավարության շրջանը համընկնում էր նույն արյունարբու Դիոկղետինոսի
ժամանակներին:
Անտեսելով ամեն պահ սպառնացող վտանգը՝ սուրբ եպիսկոպոսը առանց հանգստի
ծառայում էր եկեղեցուն և մշտապես գյուղից-գյուղ, քաղաքից-քաղաք գնալով՝ նա
հեթանոսների մեջ քարոզում էր Քրիստոսի Ավետարանը: «Քրիստոս հարեա~վ ի մեռելոց.
մահ չկա այլևս ի Քրիստոս:»
Միզենո քաղաքի մեջ սուրբը ծանոթանում է Սոսիուս անունով մի երիտասարդ սարկավագի
հետ, և նրանց մեջ սկիզբ է առնում անկեղծ և մեծ բարեկամություն:
Մի անգամ եկեղեցական ծեսի ժամանակ եպիսկոպոսը Սոսիուսի գլխին տեսնում է մեծ կրակ,
որից էլ կանխորոշում է երիտասարդ սարկավագ մոտալուտ մարտիրոսությունը:
Եվ, իրոք, մի քանի օրից Սոսիուսին ձերբակալում են և նետում են բանտախուց ՝ մինչ
կիրականացնեին մահապատիժը:
Հաջորդ օրը շղթայակապ են անում նաև Սուրբ Ջանուարուսին:
Սկզբում նետում են նրան տաք վառարանի մեջ, և ապա՝ պառկեցնելով քարի վրա՝ կտրատում
են նրա ջլերը: Այսքանից հետո սակայն՝ սուրբը կենդանի է մնում:
Եվ մինչ նա բանտում էր, նրան այցելության են գալիս նրա երկու դպիրները՝ Ֆեսթուսը և
Դեզիդերիուսը:
Այս երկուսին նույնպես ձերբակալում են – ապա բոլորին միասին շղթայակապ են անում և
նետում քաղցած գազանների առաջ:
Երբ սրբերին հրապարակ են բերում՝ նրանց վրա են բաց թողնում կատաղած քաղցած
գազաններին, սակայն բազմահազար հանդսականների առաջ գազանները մոտ վազելով
նրանց՝ միայն սկսում են լիզել նրանց ոտքերը:
Մեծ զարմանքն ու ահը պատում է բոլորին: Աղմուկ ու մեծ իրարանցում է սկսում ամբոխի
մեջ, անգամ՝ ժողովրդի մեծ մասը սկսում է բարձրաձայն փառավորել Քրիստոս Աստծուն:
Որպեսզի կանխել այս խայտառակությունը՝ կառավարիչը հրամայում է գլխատել սրբերին:
22
Սուրբ Ջանուարիուսը կանգնում է աղոթքի, և անմիջապես կառավարիչը բռնվում է
կուրությամբ: Նա խելագարի նման սկսում է մոլեգնել՝ վազելով ետ ու առաջ ու ճչալով, որից
հանդիսատեսների մեջ սկսում է կատարյալ խառնաշփոթ:
Սուրբ Ջանուարիուսը կանգնում է աղաթքի և կառավարչի տեսողությունը կատարելապես
վերականգնվում է: Հանդիստաեսներից հազարավոր մարդիկ դարձի գալով՝ հայտարարում
են որ իրենք նույնպես դավանում են Քրիստոսին:
Կառավարիչը տեսնելով այս համատարած դարձը՝ խիստ վախենում է կայսրից և հրամայում
է իսկույն գլխատել սուրբ եպիսկոպոսին ՝ իր աշակերտների հետ միասին:
Սրբերին գլխատում են այն տեղում, որ կոչվում է Վուլկանո, երրորդ դարի սկզբներին,
Սեպտեմբերի 19-ին: Հետագայում նրանց մասունքները տեղափոխում են տարբեր
եկեղեցիներ:
Սուրբ Ջանուարիուսի մարմնի մասունքների հետ միասին պահպանվում է նաև մի սրվակ
արյուն , որի հետ դարեր ի վեր կապվում են հրաշքներ: Այն գտնվում է Նեապոլ քաղաքում ,
որի քաղաքացիները Սուրբ Ջանուարիուսին համարում են իրենց քաղաքի բարեխոս սուրբը:
Ամեն անգամ երբ Վեզովը հրաբխային ժայթքման նշաններ է ցույց տալիս, ողջ ժողովուրդը
սովորաբար սրբի նշխարները սկիհի մեջ պահած՝ խնկարկությամբ ու աղոթքներով երթ է
կազմակերպում: Դրանից հետո կամ լավան կանգնում է, կամ՝ ժայթքումները փոխում են
իրենց ուղղությունը քաղաքից: Սակայն, ամենամեծ հրաշքը կատարվում է, երբ սուրբ
մարտիրոսի չորացած արյամբ լի սրվակը դրվում է սրբի գլխոսկրի մասունքի առջև.
Յուրաքանչյուր անգամ արյունը հեղուկանում է և սկսում է եռալ ինքն իրեն- հակառակ
Ֆիզիկայի գիտության Թերմոդինամիկայի Երկրորդ Օրենքի: Այս հրաշքին ոչ մի գիտական
բացատրություն տալ չեն կարողանում, քանզի այն հակառակ է բնական գիտության
օրենքներին:
Ցավոք սրտի, որքան էլ Աստված այսպիսի և ավելի մեծ հրաշքներ է ցույց տալիս իր ընտրյալ
ծառաների մեջոցով, իր սուրբ Եկեղեցու միջոցով, միևնույն է՝ ժամանակակից անհոգևոր և
նյութապաշտ մարդիկ մերժում են ընդունել անգամ Աստծո գոյությունը, ճանաչել նրա
կենդանի եկեղեցին- և ամեն ինչ փնտրում են սխալ տեղում- ստեղծելով ժամանակակից
տարատեսակ գիտականացված մոլորություններ, ոգեկոչելով այլևայլ դիվական ոգիներ՝ նեո-
հեթանոսական, բնապաշտական, ագնոստիկ, օկկուլտ, էզոթերիկ, լիբերալիստ- արիոսկան :
Եվ սա կրկնվում է ամեն դարաշրջանում:
Հիսուս Քրիստոսի պատմական Անձը, այն ինչ սովորեցնում է Նրա առաքելական, կաթոլիկ,
ուղղափառ սուրբ եկեղեցին, որ կանգուն է այս մարտիրոսների մասունքների վրա–
յուրաքանչյուր մարդու միակ, անպարտելի և հավերժական հարստությունն է, որ պետք է
ճանաչել ու իրականացնել կյանքով:

23
Սուրբ Իգնատիուս, Անտիոքի Եպիսկոպոս
Փետրվարի 1

Սուրբ Իգնատիուսը, ում կոչում էին Թեոֆորուս- այսինքն՝ Աստծո Կրողը- ապրել է առաջին
դարում:
Նա անմիջականորեն աշակերտն է եղել Քրիստոսի առաքյալների, հատկապես՝ Սուրբ
Հովհաննեսի, ում կողմից էլ մկտվել է և ստացել սուրբ ծառայության ձեռնադրությունը:
Սուրբ Պետրոս Առաքյալ կողմից հիմնվեց Անտիոքի աթոռը, որին նստեց նախ Էվոդիուսը,
ապա՝ 69 թվականից ՝ Սուրբ Իգնատիուսը: Հենց այս Անտիոքի հավատացյալներն էին, ովքեր
առաջին անգամ սկսեցին կոչվել Քրիստոնյաներ:
Սուրբ Իգնատիուսը աշխատում էր մեծ ջերմեռանդությամբ՝ միշտ անտեսելով Դենիթիան
Կայսեր խիստ հալածանքները:
Սակայն, նա համոզված էր, որ որքան էլ անխունջորեն վկայում է ու սովորեցնում, կատարյալ
չի լինի իր հավատքի աշխատանքը, քանի դեռ իր մեծ սերը առ Քրիստոս չհաստատի իր
արյամբ: Նա վառվում էր ցանկությամբ՝ վկայելու իր սերը մարտիրոսությամբ:
Այն ժամանակներում նույնպես եկեղեցի էին սպրդել թշնամիներ, որ չարափառությւն էին
տարածում ներսում, ինչպես մեր ժամանակներում է: Սուրբ Իգնատիուսը ամենուր
սովորեցնում էր և կոնդակներ էր ուղարկում, որ միայն առաքյալների ավանդությունն է, որ
կարող է լինել փրկության ճանապարհ և այդ է Քրիստոնեական ճշմարիտ դավանաքի հիմքը:
Նա հատկապես զգուշացնում էր հեռու մնալ նրանցից, ովքեր անտեսում են կամ ժխտում
Սուրբ Հաղորդության մեջ Աստծո ներկայության խորհուրդը:
«Մի՛ շփվեք այդպիսիների հետ, միայն բավարարվեք աղոթել նրանց համար, ովքեր ժխտում
են Սուրբ Հաղորդությունը որպես Քրիստոսի զոհողության Մարմնի և Արյան փրկչական
խորհուրդը,» -հորդորում էր սուրբը բոլորին:
105 թվականին նոր կայսր Թրոյանը հաղթեց պատերազմը ընդդեմ Սկյութների և Դանիական
ցեղերի:
Ապա նա հռչակեց հրամանագիր, ըստ որի կտտանքների տակ պետք է ստիպեին բոլոր
Քրիստոնյաներին հրաժարվելու սուրբ կրոնից և վերադառնալու հեթանոս ազգային
կռապաշտության:
Կայսրը շուտով հաղթանակ է տանում նաև Պարթևների վրա և մտնում է Անտիոք, որտեղ նա
տեղեկանում է համբավավոր սուրբ եպսկոպոսի մասին:
Շուտով նա հրամայում է իր առջև բերել Սուրբ Իգնատիուսին, և երբ բերում են, դիմելով նրան՝
կայսրը հարցնում է.
24
-Այդ դո՞ւ ես այն դևը, որ մարդկանց հանում է հեթանոս ազգային մեր աստվածների
պաշտամունքից և սովորեցնում է ինչ-որ Քրիստոսի օրենք:
-Այո,- պատասխանում է նրան սուրբը,- ես եմ նա, ում կոչում են Աստվածակրող, և ոչ ոք չի
կարող կրելով Աստծուն՝ դև կոչվել, քանզի դևերը փախչում են Աստծո ծառաներից: Իսկ դու
ինձ կոչում ես դև միայն որովհետև ես մերկացնում եմ ձեր սուտ ու ունայն պաշտամունքը,
որը հենց դևերի խաբեություն է:
Ապա՝ կայսրը շարունակում է հարցաքննել նրան այսպես:
-Բայց մի՞թե այդ մեր աստվածների զորությամբ չէ, որ մենք շարունակ հաղթանակներ ենք
տանում:
-Ո՛չ, իշխա՛ն, դուք աստվածներ եք ասում նրանց, ովքեր դևեր են և պաշտում եք նրանց, որոնք
էլ ձեզ մղում են սխալ, արյունարբու պատերազմների, որոնց դաժանությունից ամենուր միայն
տառապանք է սփռվում և որոնք ի վերջո պիտի կործանեն քեզ: Ավելի լավ է, որ հավատաս և
ապավինես այն Աստծուն, որը ճշմարիտ է, միակն է , ով տեղծեց ամեն ինչը,- պատասխանում
է սուրբը:
-Եվ դու խոսում ես նրա մասին ով խաչվե՞ց Պիղատոսի ժամանակ,- հարցնում է կայսրը:
-Այո,-պատասխանում է սուրբը,- ես խոսում եմ Նրա մասին, ով իր զորությամբ ջախջախեց
դևին և նույն իր այդ զորությունը տալիս է նաև այն իր ծառաներին, ում սրտերի մեջ ապրում է
ճշմարիտ Աստվածը: Եվ եթե դու հավատագրվես Հիսուս Քրիստոսին, ավելի երջանիկ կլինես
և քո կայսրությունը ավելի կծաղկի:
Կայսրը շատ է տպավորվում սրբի խոսքերից, նրա վեհափառ տեսքից ու իմաստությունից:
Սակայն խորը արհամարհանք զգալով Քրիստոնեական խաչի ուսմունքի նկատմամբ ՝ նա
մնում է անդրդվելի իր համոզմունքի մեջ, որոնք սնում էին իր հպարտությունը և
սնապարծությունը:
Այնուամենայնիվ անձնական հարգանք զգալով սուրբ եպիսկոպոսի նկատմամբ, կայսրը
փորձում է լավագույնս գրավել եպիսկոպոսին ու առաջարկում է նրան դառնալ Արամազդի
գլխավոր տաճարի քուրմը՝ խոստանալով նրան ամեն տեսակ մեծ հարստություն և նաև՝ դիրք
Սենատի մեջ:
Սրան սուրբը պատասխանում է, որ ինքը միայն Հիսուս Քրիստոսի քահանան է:
Ապա՝ միապետը հիշեցնում է նրան պետական օրենքը ընդդեմ Քրիստոնյաների, հրամայում է
շղթայակապ անել նրան և տանել Հռոմ՝ նետելու նրան սոված վագրերի առաջ:
Ահա շուտով սուրբ եպիսկոպոսին տանում են- և ողջ ժողովուրդը հավաքված՝ ճանապարհում
է նրան: Նա օրհնում է բոլորին և իր գրած թղթերն է խնդրում հաձնել Եփեսոսի, Մագնեզիայի
և այլ եկեղեցիներին, որոնց մեջ ասվում է. «Ես կրում եմ շղթաներ ի սեր Հիսուս Քրիստոսի,
որոնք ինձ համար հոգևոր մարգարիտներ են և ավելի արժեն, քան աշխարհի բոլոր գանձերը»:
Հռոմում նրան հանդիպելու են գալիս Քրիստոնյաները, որոնց դիմելով Սուրբ Իգնատիուսը
ասում է. «Ես Աստծո ցորենն եմ և պիտի աղացվեմ ատամների տակ՝ Հիսուսի մաքուր հացի
համար... Որքա~ն եմ ցանկանում, որ այդ շուտ կատարվ... Ներեցե՛ք ինձ, զավակնե՛ր, որ լքում
եմ ձեզ , քանզի համոզված եմ, որ այս է բարին բոլորիս համար: Իմ Սերը խաչեցին, և ես ոչ մի
իմաստ չեմ տեսնում աշխարհի հացը բաղձալու մեջ, այլ՝ ցանկանում եմ Աստծո Հացը, որն է
Աստծո Մարմինն ու Արյունը. իմ երջանկությունն է միանալ այդ Զոհի հետ:»
Պահպանվել են այս և ուրիշ այլ հրաշալի հոգեցունց ուղերձներ, որոնք Սուրբ Իգնատիուսը
հղել է իր մահապատժից առաջ:

25
Հռոմում Սուրբ Իգնատիուսին տանում են Ամֆիթատրոն, Կոլիզեում, որը սովորաբար
Քրիստոնյաների մարտիրոսության գլխավոր հանդեսն էր:
Երբ նետում են նրան սոված վագրերի առաջ, նա միայն ամենայն հանգստությամբ կանգնում է
աղոթքի:
Աստծո թույլտվությամբ ապա վագրերը հոշոտում են սրբին, թողնելով միայն նրա ողնաշարի
մեծ ոսկորը, որը հավատացյալները վերցնում և բերում են Անտիոք՝ թաղելով այն սուրբ
խորանի տակ:
Իր մարտիրոսությանը հաջորդող գիշերը Սուրբ Իգնատիուսը երկնային մեծ փառքով
հայտնվում է իր համայնքի հավատացյալների առաջ. բոլորը ցնծում են այդ անակնկալ
հայտնությունից և երջանկացած ու մխիթարված՝ փառավորում են Աստծուն:
Սուրբ Իգնատիուսի երկնային փառավոր ծնունդը իրականացավ 107 թվականի
Դեկտեմբերին:
Նրա մասունքները այժմ գտնվում է Հռոմի Սուրբ Կլեմենտ եկեղեցու մեջ:

Սրբուհի Ջուլիետտա և իր Որդին


Հունիսի 16

Սրբուհի Ջուլիետտան ազնվական ծագումով տիկին էր և ապրել է արյունարբու Դոմիթիանի


նահանգում, որ կոչվում էր Իկոնիում, երկրորդ դարավերջին:
Երբ սկսվում են Քրիստոնյաների դեմ դաժան հալածանքները, նա վերցնում է իր երեք
տարեկան Կիր անունով որդուն և իր երկու նաժիշտների հետ փախչում է Սելեվկիա:
Քանի որ նա հայտնի էր իր հարստությամբ և բարի համբավով, անգամ այս օտար քաղաքում
ճանաչում են նրան և ձերբակալում:
Մանկանը գրկած՝ Սրբուհի Ջուլիետտան կանգնում է կառավարչի՝ Ալեքսանդրի առաջ:
Ալեքսանդրը հրամայում է խունկ բերել և ստիպում է սրբուհուն վառել դա կուռքերի առաջ,
սակայն՝ սրբուհին հրաժարվում է: Այդ ժամանակ Ալեքսանդրը սպառնում է նրան սպանել
երեխային, եթե սրբուհին շարունակի համառել: Սակայն՝ անգամ այդ սպառալիքի դեմ
սրբուհին մնում է անդրդվելի, հայտարարելով, որ ինքը իր երեխայի հետ մեկտեղ
պատկանում է միակ ճշմարիտ Աստծուն- Հիսուս Քրիստոսին- և միմիայն ՝ Նրան:
Կառավարիչը անբռնազբոս ցասումի մեջ հարձակվում է սրբուհու վրա ու խլելով նրա ձեռքից
երեխային՝ հրամայում է դահիճներին մտրակահարել մորը ի մահ:

26
Փոքրիկ Կիրը տեսնելով, թե ինչպես է իր մայրը անսահման խիզախությամբ դիմանում
անասելի տանջանքներին, աղեկտուր լաց է լինում ու ձգվում դեպի մայրը:
Ալեքսանդրը գրկում է երեխային, շողոքորթ խոսքերով փորձում է փաղաքշել, չարախոսելով
երեխային իր մոր մասին և ջանում է գրավել փոքրիկին, սակայն, երեխան շարունակ հայացքը
գամած իր մորը՝ աքացելով դուրս է պրծնում կառավարչի ձեռքից և բացականչում է. «Ե՛ս էլ
Քրիստոնյա եմ իմ մոր նման:»
Կատաղի Ալեքսանդրը վերցնում է երեխային ու ցասումով շպրտում է նրան դեպի իր մայրը:
Երեխան գլխով ընկնելով սալահատակ աստիճաններին՝ ջախջախվում է , և նրա արյունը
ցայտում է ամենուր:
Սրբուհին տեսնելով որդու մահը՝ ուրախանում է, որ երեխայի հոգին չար մարդիկ
չկարողացան ապականել և երեխան արդեն Աստծո հետ և, ապա բացականչում է. «Տե՛ր,
շնորհակալ եմ Քեզ, որ ահա որդուս ինձնից առաջ վերցրիր, և հիմա ես կարող եմ հանգիստ
մեռնել:»
Ապա սրբուհուն երկար տանջելուց, զրպարտելուց և նախատելուց հետո, թե իբր նա է դաժան
և համառ՝ հակառակ մայրական թուլությունների, և ոչ թե՝ մարդասպանները, որ սպանեցին
երեխային- ի վերջո գլխատում են սրբուհուն:
304 թվականին Սրբուհի Ջուլիետտան ստանում է իր երկնային փառքի պսակը:

Ընդհանրական եկեղեցու մարտիրոսագիտության մեջ պահպանվել է նաև մեկ այլ նույնանուն


սրբուհու՝ Սրբուհի Ջուլիետտա Կեսարացու, մասին վկայություն:
Այս սրբուհին է, ում սուրբ Բարսեղ Կեսարացին նվիրել է ներբողներ:
Սրբուհի Ջուլիետտա Կեսարացին նույնպես եղել է մեծահարուստ ու նշանավոր տիկին: Եվ
նա նույնպես իր հարստությունը բաժանում է աղքատներին, որի պատճառով Դիոկղետինոս
Կայսրը ձերբակալում է նրան ու մահապատժում: Նրան վառում են խարույկի վրա:
Մինչ կվառեին կրակը՝ ի զարմանս ներկաների, սրբուհին ինքը բարձրանում է խարույկի
փայտակույտի վրա՝ աղոթքներով ու քաղցր երգելով:
Մահապատժից հետո, երբ խարույկը հանգչում է, մոխիրներից հանոււմ են սրբուհու
մարմինը, որը գտնում են բոլորովին անվնաս մնացած: Այն բերում են և թաղում են եկեղեցու
մուտքի մոտ:
Շուտով նրա գերեզմանոցից սկսում է աղբյուր հոսել, որի ջրերը շատ անուշահամ էին ու
հրաշագործ:
Սրբուհի Ջուլիետտա Կեսարացու մարտիրոսությունը վերագրում են 303-304 թվականներին:

27
Սրբուհի Աֆրա Ապաշխարողուհի
Օգոստոսի 5

Սրբուհի Աֆրան Բավարիայից էր, Օգսբուրդ քաղաքից:


Փոքրուց մեծանալով որպես հեթանոս ՝ դեռատի տարիքից նա արդեն վաճառում էր իր
մարմինը:
Նրա տունը հայտնի էր նահանգում որպես ցոփ երիտասարդության ամենահաճելի ժամանցի
վայրը:
Ի վերջո, զզվանք զգալով այդպիսի կյանքից՝ Աֆրայի սրտին է դիպչում աստվածային
շնորհքը, և նա իր երեք սանուհիների հետ, որոնք իր մարմնավաճառության
համագործակիցներն էին, ամբողջովին փոխում է իր կյանքի ընթացքը:
Աֆրան տեսնելով սուրբ Եպիսկոպոս Նարսիսուսին, լսելով նրա ուսուցումը, դառնում է
Հիսուսի կրակված սիրահարը և մկրտվելով՝ շուտով իր ընտանիքի անդամների հետ
փակվում է իր տան մեջ և տրվում իր ապաշխարության արցունքներին՝ այլևս երբեք դուրս
չգալով և ոչ ոքի չընդունելով:
Նա նաև վաճառում է իր մեծ սեփականությունը և փորձում է այդ գումարը հանձնել
Քրիստոնյա համայնքին, սակայն՝ մերժում է ստանում նրանցից, քանզի պիղծ ճանապարհով
հավաքած հարստությանը ոչ ոք չի ուզում հաղորդակից լինել:
Այս միջադեպը շատ է տանջում Աֆրային: Նա մեծ ցավով միշտ խնդրում է Աստծո
ողորմությունը, մանավանդ, որ իրեն առիթ տրվի ապացուցելու իր սերը մարտիրոսությամբ:
Շուտով նա հասնում իր բաղձանքին:
Սկսում են Դիոկղետինոսի մեծ հալածանքները: Նահանգի բոլոր Քրիստոնյաների հետ նաև
ձերբակալում են Աֆրային:
Երբ նրան բերում են Գայոս Դատավորի առջև և հրամայում են նրան զոհ մատուցել
կուռքերին, սրբուհին պատասխանում է.
-Ես երկար ժամանակ չէի ճանաչում ճշմարիտ Աստծուն և այդ պատճառով շատ մեղքեր
գործեցի՝ խիստ վիրավորելով Աստծուն, սակայն՝ այլևս մահը գերադասելի է ինձ, քան կրկին
Նրան վիրավորելը:
Գայոսը ծիծաղում է նրա վրա և խիստ ծաղրում.
-Ինչպե՞ս հույս ունես, որ քեզ, ում անգամ մարդիկ են մերժում, Աստված պիտի ընդունի,-
հարցնում է սրբուհուն:
Աֆրան պատասխանում է նրան և ասում.
-Իմ Տեր Աստվածը՝ Հիսուս Քրիստոսը , Ինքն է տալիս դրա երաշխիքը և ասում է, որ Ինքը
եկավ աշխարհ ինձ և քեզ նման մեղավորների համար, և որ Նա ճշմարիտ ապաշխարողներին
երբեք չի մերժում:

28
-Միևնույն է,- պատասխանում է նրան Գայոսը,- դու երբեք չես կարող կոչվել Քրիստոնյա,
որովհետև հասարակաց բոզ ես:
-Ճիշտ ես ասում, - պատասխանում է Աֆրան,- ես իսկապես անարժան եմ Քրիստոնյա
կոչվելու, բայց Աստված չի ընտրում մարդկանց ըստ նրանց արժանիքների, սակայն՝ ընտրում
է ըստ իր ողորմության: Աստված իր բարությամբ ընդունել է ինձ, և Նա Ինքն է, որ թույլ է
տալիս ինձ կրելու Քրիստոնյայի կոչումը:
-Բայց ո՞վ ասաց, որ ընտրել է քեզ,- հարցնում է Գայոսը:
-Ես գիտեմ, որ Աստված չի անտեսում ինձ և օժտում է ինձ զորությամբ՝ խոստովանելու Իր
սուրբ Անունը: Եվ ես զգում եմ իմ մեջ այն հույսը, որ իսկապես կարող եմ ստանալ մեղքերի
ազատում,- պատասխանում է Աֆրան:
-Դե բավակա՛ն է,- բղավում է Գայոսը կատաղորեն,- կամ հրաժարվի՛ր ասածներիցդ և
վերադարձի՛ր մեր էթնիկ կուռքերին, կամ՝ ես քեզ կխայտառակեմ. շորերդ կհանենք
մարդկանց առաջ ու մերկ մարմինդ կծեծենք այնքան, մինչև խելքի գաս:
-Ես ուրիշ խայտառակություն չեմ կարող ունենալ, քան իմ մեղքերը: Իսկ դու, որ միայն քո
պղծությամբ ավելին ես ինձնից ՝ շարունակում ես համառել մահվան վիճակիդ մեջ: Արա՛ ինչ
անելու ես և իզուր ժամանակ մի՛ կորցրու, որովհետև միայն մեռնելն է ինձ համար
երջանկություն,- այսպես ավարտում է Աֆրան իր խոսքը:
Բոլորը ապշած են մնում ընկած կնոջ այսպիսի փոփոխությունից, որն ինքնին հրաշք էր
թվում բոլորին:
Ապա՝ հասրակայնորեն կարդում են նրա մահապատժի վճիռը. «Քաղաքային բոզ Աֆրային, ով
այժմ իրեն հայտարարում է Քրիստոնյա, կենդանի վառել»:
Լեչ գետի մեջ կար մի փոքրիկ կղզի, որտեղ էլ հենց կապում են սրբուհուն մի ձողից ու
շուրջբոլորը խարույկ են վառում:
Ականատեսները զարմանում են, թե ինչպիսի խաղաղ երջանկությամբ էր Աֆրան սպասում
կրակը վառելուն:
Երբ բոցերը սկսում են բարձրանալ առ նա, նա փառք է տալիս Աստծուն և բարձրաձայն
կանչում էր Հիսուսին:
Սրբուհու մահից հետո իր ընտանիքը՝ մայրը, Հիլարիան, նրա երեք սանուհիները՝ Էնոմիան,
Դինան և Էթրոպիան, վերցնում են նրա մասունքները և ամփոփում մի դամբարանի մեջ:
Այն պահին , երբ նրանք դամբարանի մեջ կանգնում են աղոթքի, Գայոսի մարդիկ
շրջապատում են դամբարանը և հրկիզում այն:
Սրբուհի Աֆրայի, իր մոր և երեք սանուհիների սուրբ մարտիրոսությունը կատարվեց 304
թվականին:

29
Սուրբ Լորենս
Օգոստոսի 10

Կաթողիկե Եկեղեցու Մարտիրոսագիտության մեջ սուրբ Լորենսը հայտնի է որպես


բացառաիկ խիզախության տեր անհատականություն:
Նա Հռոմեական քաղաքացի էր, Պապ Սիքստուսի սիրված աշակերտն ու սարկավագը:
250-ականներից Վալերիան Կայսրը սկսեց կատաղի հետապնդել Քրիստոնյաներին: Նրա
հրամանով նաև ձերբակալվում է Պապ Սիքստուսը և շղթայակապ տարվում է մահապատժի:
Սուրն Լորենսը հավաքված ժողովրդի հետ մոտենում է նրան՝ վերջին օրհնություն խնդրելու:
-Ո՞ւր ես գնում, Հա՛յր, առանց քո սարկավագի,- հարցնում է Սուրբ Լորենսը պապին՝ նրա
հետևից քայլելով:
Պապը ազդարարում է նրան պատրաստ լինել, քանի որ շատ շուտով նրա հերթը նույնպես
պիտի գա: Ապա՝ հանձնարարում է կարգավորել եկեղեցու գործերը, վաճառել գանձերը և
գումարը հանձնել աղքատ ընտանիքներին, համայնքին գոնտեպնդել ու պատրաստվել
մարտիրոսության:
Պապին գլխատելուց հետո , Հռոմի կառավարիչը իր զինվորների ուղեկցությամբ շտապում է
եկեղեցի և պահանջում է հանձնել եկեղեցու ունեցվածքը:
Սուրբ Լորենսը խնդրում է կառավարչին գալ հաջորդ օրը , որպեսզի ինքը մինչ այդ
պատրաստի նրան համար եկեղեցու հարստությունը: Որից հետո Սուրբ Լորենսը հավաքում
է անտուն, ցնցոտիավոր բոլոր մարդկանց և նրանցով լցնում է եկեղեցին:
Հաջորդ օրը, երբ կառավարիչը գալիս է, Սուրբ Լորենսը նրան ուղեկցում է եկեղեցի, և բացելով
դուռը ասում է նրան.
-Հիմա կարող ես գալ. ահա ես արդեն պատրաստել եմ քեզ համար մեր եկեղեցու
հարստությունը:
Եվ ապա՝ ներս տանելով նրան է ցույց տալիս ցինցոտիավոր հիվանդ ու աղքատ մարդկանց:
Կառավարիչը տեսնելով այս՝ բռնվում է մեծ զայրույթով և հրամայում է ծեծել սրբին
մտրակահարելով նրան:
Ապա՝ սուրբ սարկավագին քարշ են տալիս բանտախուց:
Բանտախցում սուրբ սարկավագը բանտարկյալներին և բանտի պահակին՝ Հիպպոլիտուսին,
պատմում է Աստծո նվերների մասին, Հիսուս Քրիստոսի Անձի, Նրա չարչարանքների և
հարության մասին:
Հենց այստեղ նա աղոթում է և բոլորի աչքի առաջ մի կույր մարդու տեսողություն
վերականգնվում է:
30
Առավոտյան սրբին նորից տանում են կառավարչի մոտ:
Մեծ բազմության առաջև նրանք հրամայում են սարկավագին կրակարանի վրա զոհ
մատուցել կուռքերին, սակայն՝ սուրբը հրաժարվում է: Ապա դահիճը սկսում է աքցաններով
պոկել նրա մարմնի միսը: Երբ ոսկորները սկսում են երևալ պոկված մաշկի և մսի տակից –
սուրբը դիմում է Աստծուն՝ խնդրելով վերցնել իր հոգին. հանկարծ բոլորին լսելի ձևով Աստծո
Ձայնը պատասխանում է նրան, ասելով, որ դեռ ժամանակը չէ և պետք չէ շտապել:
Ներկաները սարսափահար են լինում անհասկանալի, որոտագին ձայնից:
Կառավարիչը փորձում է բացատրություն տալ այդ երևույթին, որպեսզի շեղի ժողովրդի
ուշադրությունը ՝ ասելով, թե դրանք չար ոգիներ էին , որ խոսեցին:
Սակայն, զինվորներից մեկը- Ռոմանոս անունով- անգամ տեսնում է, թե ինչպես լուսավոր
հագուստներով մի պատանի ՝ երկնքի Հրեշտակը, խնամում էր Սուրբ Լորենսի վերքերը:
Նա զմայլված այդ տեսարանից՝ բարձրաձայն վկայում է այդ մասին և հայտարարում է, որ
ինքն էլ Քրիստոնյա է: Այս զինվորը նույպես ավելի հետո արժանանում է մարտիրոսության
պսակին:
Տեսնելով, որ Սուրբ Լորենսը իր բացարձակ խաղաղությամբ և դեմքի հրեշտակային փայլով
սիրելի է բոլորին, և բազմությունը միայն նայելով նրան դարձի է գալիս- կառավարիչը
հրամայում է կրակի վրա դնել մեծ կաթսա և սրբին կենդանի տապակել:
Այս ամենին կրկին սուրբը նայում է քամահրանքով ու անվախորեն:
Նա անգամ կրակի վրա, երբ նրան դնում են եռացող կաթսայի մեջ- պահպանում է իր
բացարձակ խաղաղությունը և միայն շրջվելով մյուս կողի վրա ՝ դիմելով կառավարչին ասում
է իր հայտի խոսքը; «Դու կարող ես ուտել արդեն. Այս մի կողս եփվել է»:
Ապա՝ աղոթքի մեջ սուրբը վեր է բարձրացնում իր աչքերը և դեմքի երջանիկ
արտահայտությամբ ավանդում է իր ոգին, 258 թվականին, Օգոստոսի 10-ին:
Հիպպոլիթուսը և Ջուսթին անունով մի քահանա վերցնում են նրա մարմնի մասունքները և
թաղում Ագրո Վերանո կոչվող քարանձավի մեջ, որի վրա հետագայում կառուցվում է
համանուն եկեղեցի:
Շատ երկար ժամանակ Հռոմի ժողովուրդը կենդանի հիշողությամբ վերապրում էր
Քրիստոնյա այս սուրբ նահատակների սխրանքի պատմությունները, և ընդունված է ասել, որ
այս շրջանում ողջ Հռոմը դարձի եկավ Սուրբ Լորենսի զարմանալի չարչարանքների
աննախադեպ հերոսականության շնորհիվ:

31
Գործք Սուրբ Բլեզի, Սեբաստիո Եպիսկոպոսի
Փետրվար 3

Սուրբ Բլեզը Հայաստանի Սեբաստիա քաղաքից էր:


Նա ծնվել էր Քրիստոնյա ընտանիքի մեջ և փոքրուց ուսումնասիրել էր նախ՝
փիլիսոփայություն, հետո՝ բժշկագիտություն:
Որպես բժիշկ՝ նա կատարում էր Քրիստոնեական առաքելություն և միշտ իրեն նվիրում էր
հիվանդ և աղքատ ժողովրդի ծառայությանը:
Ժողովուրդը այնքան էր սիրում նրան և նրանից սովորում իմաստության գիտությունը, որ
պահանջում են, որ նա հոգևորական ձեռնադրվի և դառնա մարդկանց հոգևոր հովիվ:
Սուրբ Բլեզը ի վերջո ստանալով Աստծուց կանչ՝ ձեռնադրվում է քահանա, հետո՝ եպիսկոպոս
, և հազիվ ձեռնադրված՝ հեռանում է դեպի Արգիուս լեռան մի քարանձավ՝ ապրելու այնտեղ
առանձնության և խիստ ճգնավորության մեջ:
Սրբի ճգնավորության այս տարիներին իսկ Աստված մեծ նշաններ էր անում և հրաշքներ էր
ցույց տալիս նրա միջոցով:
Շուտով նրա հռչակը տարածվում է ամեն ուր, և ժողովուրդը միշտ սկսում է գալ նրա մոտ՝
խրատ ու բժշկություն ստանալու:
Պատմում են, որ անգամ վայրի գազնաններն էին գալիս նրա մոտ՝ բուժվելու:
Մոտ 317 թվականին Կապադովկիայի և Փոքր Հայքի կառավարիչ Ագրիկոլուզը Լիսիանուս
կայսեր կողմից ուղարկվում է Սեբաստիա՝ մահապատժի ենթարկելու բոլոր
Քրիստոնյաներին:
Երբ հասնում է տեղ, կառավարիչը հրամայում է իր զինվորներին գնալ լեռները և վայրի
գազաններ որսալ, որպեսզի Քրիստոնյաներին նետի նրանց առաջ:
Լեռների մեջ հովազներ փնտրելիս՝ զինվորները հայտաբերում են Սուրբ Բլեզին՝
շրջապատված վայրի գազաններով և պարզում են նրա բնակավայրի տեղը:
Նրանք վերադառնում և պատմում են կառավարչին իրենց տեսածը:
Կառավարիչը ուղարկում է երկրորդ պահակախումբը– այս անգամ սրբի հետևից՝ նրան
ձերբակալելու և մահապատժի ենթարկելու:
Սուրբ Բլեզը մեծ խնդությամբ ընդունում է զինվորներին որպես նրանց հայր:
Եվ երբ նրան տանում են քաղաքի փողոցներում՝ ամբողջ ժողովուրդը դուրս է գալիս նրան
ուղեկցելու, խնդրելով նրանից օրհնություն:

32
Բազմության միջից մի կին սրբին է մեկնում իր մահամերձ երեխային, որ արդեն խեղդվել էր
կուլ գնացած ոսկորից. կինը արցունքներով աղաչում է փրկել իր երեխային: Սուրբ Բլոզը
գրկում է երեխային, աղոթում է նրա վրա, և երեխան իսկույն սկսում է վերստին շնչել:
Հատկապես այդ դեպքը շատ տպավորվում է ժողովրդի մեջ, քանի որ բոլորը երեխային մեռած
էին տեսել, և նրա վերակենդանացման այս հրաշքից հետո Սուրբ Բլեզը հռչակվում է որպես
կոկորդային հիվանդությունների, խեղդվողների բարեխոս սուրբը:
Երբ սուրբ եպիսկոպոսին բերում են կառավարչի առջև, վերջինս հրամայում է սրբին խունկ
վառել իրենց ազգային դև-աստվածների առաջ, սակայն՝ սուրբը սաստիկ ծաղրում է նրան,
ասելով.
-Ի~նչ էլ անուն ես դնում դրանց՝ ազգային աստվածներ կանչելով նրանց, որոնք իսկական
դևեր են:
Ագրիկոլուսը վայրենանում է այս խոսքերից և հրամայում է ենթարկել սրբին ամեն տեսակ
չարչարանքների: Սրբին մտրակահարում են, աքցաններով պոկոտում նրա մարմնի մսերը,
նրա արյունը սկսում է հոսել գետի նման:
Այդ պահին մի կին մոտենում է իր երկու որդիների հետ- և նրանք սկսում են սրվակով
հավաքել սրբի արյունը:
Այս նկատելով ՝ զինվորները այդ կնոջը՝ իր որդիների հետ մեկտեղ- նույնպես բռնում են և
բերում կառավարչի առջև: Կառավարիչը հրամայում է կնոջը նույնպես խունկ վառել
կուռքերի առաջ: Կինը կարծես տալիս է համաձայնություն և հանձնարարում է իր մոտ բերել
այդ կուռքերին: Ահա բոլորը մտածում են, որ Քրիստոնյա կինը տեղի է տալիս և ուրանալու է
իր հավատքը, սակայն, երբ բերում են կուռքերը, նա վերցնում է դրանք և թափով շպրտում
պարսպից ներքև, լճի մեջ:
Սրանից հետո կռապաշտները ասում էին, իբր թե արձանները կենդանի աստվածներ էին ու
արվեստի գործեր, որ Քրիստոնյաները հակված են փչացնելու- և սա արդեն որպես
մեղադրանք դիվապաշտները օգտագործում էին իբրև պատճառ՝ մահապատժելու
Քրիստոնյաներին:
Այդպես գլխատում են այդ հերոսական կնոջը ՝ իր երկու որդիների հետ մեկտեղ:
Ապա՝ հերթը հասնում է Սուրբ Բլեզին:
Կառավարիչը հրամայում է տաք երկաթյա վահաններ կապկպել սրբի վրա և նետել նրան լճի
մեջ՝ որպես վրեժ իրենց «աստվածներին» հասված վիրավորանքի համար:
Երբ հրամանը ի կատար են ածում, բոլորի աչքի առաջ, մինչ սուրբը կցատկեր ներքև՝
խաչակնքում է վրան, և երբ ընկնում է ջուրը- նախ խորասուզվում է և ապա՝ կրկին երևում
ջրերի մակերեսի վրա- այս անգամ քայլելով ջրերի վրայով, թեպետ կապկպված էր ծանր
մետաղային վահաններով: Բոլորը սարսափից ճչում են ու փախչում են՝ տեսնելով այս
գերբնական հրաշքը:
-Հե~յ, Ագրիկոլուս,- բացականչում է սուրբը ներքևից,- թող քո մարդիկ էլ հետևեն ինձ,
տեսնենք նրանք կարո՞ղ են նույնը անել քո «աստվածների» զորությամբ:
Որպեսզի չխայտառակվեն բազմահազար ականատեսների առաջ, կռապաշտներն ու սրանց
քուրմերը սկսում են աղոթել իրենց դևերին և հույս ունենալով, որ ջուրը նետված կուռքերը
պիտի պաշտպանեն իրենց՝ հետևում են սրբի օրինակին և իրենց ցած են գցում ու խեղդվում
են ջրի մեջ:
Դրանից հետո Սուրբ Բլեզը հրաման է ստանում Երկնքից՝ դուրս ելնելու ափ ու
մարտիրոսվելու: Նրան գլխատում են 379 թվականին:

33
2
Վարք Սուրբ Գրիգոր Նարեկացու
Փետրվարի 27

Սուրբ Գրիգոր Նարեկացին Վասպուրական քաղաքի Անձևաց գավառից էր, Անձևաց


եպիսկոպոսի՝ Խոսրով Մեծի որդին:
Նա ծնվել է 951 թվականին, Բագրատունյաց Աշոտ Ողորմած թագավորի օրոք:
Փոքրուց Գրիգորը, իր ավագ եղբոր՝ Հովհաններսի հետ միասին, կրթություն է ստանում իր
քեռու՝ Նարեկա վանքի վանահայր Անանիայի մոտ:
Վանքի մեջ Գրիգորն ու Հովհաններսը աչքի են ընկնում իրենց վարքի սրբությամբ,
գիտելիքների իմաստությամբ և ճշմարիտ աստվածապաշտությամբ:
Անանիայի վախճանից հետո վանահոր պաշտոնը ստանձնում է Հովհաննեսը, իսկ Գրիգորը
ձեռնադրվում է քահանա և նշանակվում է որպես ուսուցիչ միանձնեաց վանականների վրա:
Գրիգորը կիր քահանայական ծառայության մեջ մեծ առաջընթացի է հասնում: Նրան լսում
էին բոլորը՝ շինականից մինչև թագավոր, և նրա աստվածային իմաստությունից
լուսավորվում էին բոլորը և հաստատվում ճշմարիտ հավատքի մեջ:
Ժողովուրդը միշտ ականատես էր Գրիգորի ճգնավորական կյանքի սխրանքներին. Նա մեկ
ապաշխարում էր քարանձավի մեջ, ամայի տեղերում, մեկ՝ այգեպանի անվան տակ ծպտված՝
խոնարհ ծառայության էր մտնում մի գյուղացու մոտ, կամ ճանապարհորդում էր Հայոց
Աշխարհի գավառներով՝ վարդապետելու ու բուժելու բոլորին:
Գրիգորի հետ կապված արտասովոր հրաշքները կապվում են դեռևս նրա վաղ մանկության
հետ, և արդեն հոգևորական՝ նա Առտեր կղզու վրա արժանանում է Տիրամոր և Հիսուս
Մանկան այցելությանը: Երբ առավոտյան սուրբը անցնում էր կղզով՝ գնալու վանք, նրա առջև
է դուրս գալիս Աստվածամայրը՝ Մանուկ Հիսուսին պահած գրկի մեջ, ապա սուրբը լսում է
Տիրամորը ասելիս, «Գրիգո՛ր, Գրիգո՛ր, ա՛ռ Տերը՝ քեզ» - որտեղից էլ կղզու անունը մնացել է
Առտեր: Այս աստվածային հայտնության մասին սուրբը վկայում է իր Մատյան
Ողբերգությունում:
Գրիգորը ոչ միայն խոստովանահայր էր, խրատու, բժշկող, վարդապետն ու կենդանի
օրինակը Աստծո սրբության- նա նաև ժողովրդից յուրաքանչյուրին, ինչպես մի նոր
Հովհաննես Մկրտիչ- տալիս էր համապատասխման զղջման աղոթքներ, որոնց շնորհքի
առատությունից մարդիկ վերածնվում էին ու դառնում նոր մարդ՝ ի Քրիստոս: Ապա՝ սուրբը
հավաքագրում է այդ աղոթքները և կազմում իր անմահ ստեղծագործական կոթողը՝ Մատյան
Ողբերգության աղոթագիրքը:
Գրիգորի սրբության համբավը այնքան մեծ էր, որ հազիվ քսանվեց տարեկան՝ Արծրունի
Արքա Գարեգինը խնդրում է նրան գրել Երգ-Երգոցի մեկնությունը:

34
977 թվականին նա ավարտում է այդ աշխատանքը, իր մյուս տաղերի, մեկնությունների հետ:
Ինչպես պատմական բոլոր ժամանակահատվածներում, այնպես էլ սուրբ Նարեկացու
կենդանությամբ Հայաստանի քաղաքական կացությունը շատ անկայուն էր և խառը:
Հայաստանի առաքելական եկեղեցին միշտ տրոհված էր իր մեջ՝ բաժանված թշնամական
բանակների, մանավանդ՝ միշտ մեծ էր վեճը հարազատ, ուղղափառ, ընդհանրական Եկեղեցու
անդամների մեջև և քաղաքականապես կաշառված, տգետ և մեղսասեր հոգևորականության,
որը մերժում էր հաղորդակցվել այլ ուղղափառ առաքելական եկեղեցիների հետ՝ մերժելով
նաև Եկեղեցու մեկ նվիրապետությունը և դավանաբանական ճշգրտությունը- միակ նպատակ
հետապնդելով պահելու քաղաքական անկախություն, անգամ եթե դրա հետևանքով նրանք
զրկվում էին Աստվածային Շնորհքից: Այսպիսի հոգևորականները մյուս կողմից միշտ
համագործակցելով նվաճողների հետ՝ ի վերջո միշտ հետամուտ էին իրենց անձնական
շահերին: Այս մարդիկ միշտ օգտագործում էին բաժանում առաջացնելու իրենց մեթոդը՝
Քաղքեդոնի Ժողովի դոգմատիկ ուսուցումը ժխտելով և հարելով միաբնակ հեթանոսներին,
կեղծ Քրիստոնյաներին, որ Արիոսական հերձվածողներ էին:
Հենց 977 թվականին իր ուղղափառության համար, որպես ճշմարիտ կաթողիկե և
քաղքեդոնական առաջնորդ, իր կաթողիկոսության Աթոռից դեպի Վասպուրական աքսորվեց
Հայոց Վահան Կոթողիկոսը, որը զոհն էր սահմանափակ և աղանդավորական միաբնակների,
ովքեր տգիտությամբ ժխտում էին Քաղքեդոն քաղաքում կատարված Եկեղեցու տիեզերական
համաժողովի որոշումը՝ ըստ Երանելի Լեո Պապի: Քաղքեդոնի սուրբ ժողովի փաստաթուղթը
իր մեջ պարունակում էր երկու կետեր. Քրիստոսի երկու բնությունների մասին դոգման և
Եկեղեցին որպես մեկ միապետություն՝ Հռոմի առաջնորդությամբ իր պատրիարքների
աթոռներով՝ Կեսարիայում, Անտիոքում, Կոստանդինապոլսում:
Սուրբ Գրիգոր Նարեկացին խիստ դատապարտեց այս անջատողական և աղանդավոր,
հակառակության դիվական ոգիներով լցված հոգևորականներին, և ապացուցում էր և
հաստատում Եկեղեցու Տիեզերականության, համամարդկային լինելու անհրաժեշտությունը-
դուրս բերելով այն առանձին մարդկանց մենաշնորհից – նաև՝ նա հաստատում էր Քրիստոսի
երկու բնությունների մասին Քաղքեդոնի դոգման:
Շուտով կաթողիկոսի թշնամիները շրջվեցին նաև Սուրբ Գրիգորի դեմ, ամենուր տարածելով
զրպարտություններ, թե իբր սուրբ վարդապետը կաշառված է Հռոմից:
Սրբի հայրը՝ Երանելի Խոսրովը, միշտ միացած լինելով որդու ուղղափառ և սուրբ
դավանանքին, գրում է Սուրբ Գրիգորի արդարացումը Ժամագրքի իր մեկնության մեջ՝
պնդելով, որ միայն Սուրբ Գրիգորի վարդապետությամբ կարող է կանգուն և ուժեղ լինել
Հայոց Եկեղեցին և Հայ ազգը:
Սակայն՝ հակաքաղքեդոնական աղանդավորները առաջ են գնում իրենց չարության մեջ և
ատյան են կազմում սրբի դեմ՝ կարգալույծ անելու նրան և աքսորելու Հայաստանից:
Ավանդությունը պահպանել է այս հետաքրքիր պատմությունը:
Երբ միաբնակ աղանդավորները գալիս են սրբի ճգնավայրը՝ նրան ձերբակալելու, Սուրբ
Գրիգորը Հրեշտակի մեջոցով նախապես իմանալով այդ մասին՝ ուրախությամբ ու սիրով
դիմավորում է նրանց, և ինքը, որ բոլորովին միս չէր ուտում, նրանց համար պատրաստում է
տապակած աղավնիներ:
-Վարդապե՛տ,- հանդիմանում են նրան եկվորները,- չգիտե՞ս որ այսօր ուրբաթ է: Ինչպե՞ս ես
ուրբաթ օրով միս ուտում:
-Ներեցե՛ք, եղբայրնե՛ր,- բացականչում է սուրբը,- մոռացել էի:

35
Ապա դիմելով տապակած աղավնիներին՝ սուրբ հրամայում է նրանց վերադառնալ իրենց
տեղը: Այդ պահին աղավնիները վերակենդանանում են և թպրտալով դուրս են թռչում սրբի
խուցից:
Այս տեսնելով՝ ներկաները սարսափահար ընկնում են Սուրբ Գրիգորի ոտքերը և խնդրելով
ներողություն՝ հորդորում են սրբին աղոթել իրենց փրկության համար:
Այս և բազում այլ հրաշքների համար ժողովուրդի մեջ սրբին սկսեցին անվանել Երկրորդ
Լուսավորիչ:
Հանապազ աղոթքի, ճգնավորության մեջ՝ սուրբը, պատմում են, որ կարծես այլևս մարդկային
կերպարանք չուներ, այլ՝ իսպառ նման էր հրեշտակի:
Նա ոչ միայն հրաշագործ էր, այլ նաև՝ բացառիկ վարդապետ, որ գրեց իր հայտնի
Աղոթագիրքը, Սուրբ Ապարանաց Խաչի Ներբողը, Սուրբ Աստվածածնի Ներբողները, գանձեր,
շարականներ, գրեց նաև՝ Հոբի Գրքի Մեկնությունը, Տերունական տոների քարոզներ,
առաքյալներին, մարտիրոսներին նվիրված ճառեր...
Ցավոք սրտի, հետագա դարերի մեջ միաբնակ չար աղանդավորները արմատավորելով իրենց
իշխանությունը եկեղեցու մեջ՝ անտեսեցին, իսպառ ոչնչացրին, վառեցին, կամ՝
նենգափոխեցին Սուրբ Գրիգոր Նարեկացու ուղղափառ և շիտակ ժառանգության մեծ մասը:
Անգամ նրա Մատյան Ողբերգությունը մեծ ժողովրդայնություն ունենալով՝ դարերի
ընթացքում, սակայն, հաճախ վեր էր ածվում սնոտիապաշտ հմայիլների. այն դարձնում էին
ոչ թե սրտաբուխ ապաշխարանքի փրկարար աղոթագիրք, այլ՝ պաշտում էին գիրքը, երբեմն
անգամ առանց բացելու այն, կամ գրությունները օգտագործում էին որպես կախարդական
միջոց ընդդեմ «չար աչքի»:
Մինչև այժմ Նարեկի հին, ծաղկազարդ ձեռագիր օրինակները երբեմն պահպանվում են
որպես անձեռնմխելի պաշտամունք՝ արգելելով կարդալ այն, անհաղորդ մնալով նրա
իմաստին, և քահանաներ կան որ առանց խորանալու դրա աստվածային իմաստության մեջ,
դավանաբանության սրբությանը՝ գովաբանում են այն օրն ի բուն, փառավորում գիրքը- միայն
արտաքնապես ներկայացնելով այն ժողովրդին իբր ազգային հարստություն: Այսպես՝
պաշտամունք է դառնում ինքը՝ գիրքը, քան թափանցելի են դառնում նրա խորքերը:
Այսպիսի սնոտիապաշտությունների հետևանքը եղավ այն, որ մեծամասամբ կորսվեց Հայ
ժողովրդի սրբերի ժառանգությունը և ազգը խրվեց կիսա-հեթանոսական հավատալիքների
մեջ՝ ունայնացնելով Քրիստոնեական սուրբ և բարդ կրոնը- որի հետևանքը եղավ Հայ
ժողովրդի արյունալի պատմությունը, երբ Քրիստոնեության թշնամիները զորացան և ազգը
տարալուծեցին ներսից ու մատնեցին թշնամիներին:
Վերջին, արծաթագիր Նարեկի օրինակը, որ գրված էր իր՝ Սուրբ Գրիգորի ձեռամբ, XX դարի
սկզբներին Թուրք հրոսկաները վառեցին Վասպուրականի Սրբ. Աստվածածնի վանքի մեջ,
Հայկական Մեծ Եղեռնի տարիներին:
Չնայած այս տխուր փաստերին, Հայ ժողովրդի լավագույն զավակները և աշխահի բոլոր բարի
կամքի տեր մարդիկ միշտ համախմբվել են Նարեկի շուրջը և հոգեցունց աղերսանքով
կարդալով այն՝ տվել են ապաշխարության սրբության պտուղներ և բժշկվել են հոգով և
մարմնով: Դարեր ի վեր մենք այն անվանում ենք Հրաշագրոծ Նարեկ2:

2
Տողերի հեղինակը խորը աթեիզմի հեթանոսությունից դարձի է եկել, մկտվել և ականատես է եղել Աստծո
հրաշքների՝ արժանանալով մեծ ողորմությանը- շնորհիվ սուրբ Նարեկի:

36
Սուրբ Գրիգոր Նարեկացին վախճանվել է 51 տարեկան հասակում, 1003 թվականի
Փետրվարին, Հայոց Սարգիս Կաթողիկոի օրոք: Նրա մարմինը դրվեց Նարեկա Վանքի մեջ, ոչ
հեռու այն տեղից, ուր թաղված էր առաջին մարտիրոսուհին՝ Սրբ. Սանդուխտ Կույսը: Ապա՝
1021 թվականին Վասպուրականի Սենեքերիմ Արքան վերցնում է սրբի մարմինը և այն գյուղի
մոտ, որ կոչվում էր Արակա, վանք կառուցելով՝ թաղում է սրբի մարմինը այնտեղ:
Սրբ. Գրիգոր Նարեկացին հռչակված է որպես Տիեզերական Եկեղեցու կանոնական սուրբ և
դոկտոր:
Նարեկը թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով և այն համարվում է Կաթողիկե
Ուղղափառ Եկեղեցու ներհայեցողական աղոթքների անգնահատելի գանձ: Նրա և՛ օտար
լեզուների, և՛ նոր աշխարհաբարի թարգմանությունները անկեղծորեն կարդալով և
վերապրելով՝ լրիվ կարելի է ստանալ ամբողջական այն Շնորհքը, որ Աստված
նախասահմանել է ի կատար ածել այս սրբացած երկի միջոցով՝ փրկելու իր ընտրյալներին:

222
Փառավորե՛նք և երախտագիտություն հայտնե՛նք Բարձրյալ Աստծուն, որ Հայ զավակներին
արժանացրել է ունենալ Եկղեցու երկու Լուսավորիչ Հայրապետներ՝ ի դեմս երկու սուրբ
Գրիգորների3, և խնդրենք անդադար, որ Տերը ողորմեա և նրանց բարեխոսությամբ ՝ բազմիցս
տուժած Հայ թշվառ ազգին փրկելու համար ուղարկի Երրորդ Լուսավորիչ Գրիգորին՝
հաստատելու Էջմիածնի Սուրբ Աթոռը և փրկելու այն ներխուժած սուտ հոգևորականներից,
նրանցից, ովքեր սուրբ Քրիստոնեական կրոնը փորձում են վեր ածել ազգային էթնիկ կլանի՝
վերակոչելով հեթանոս ծեսերն ու կցելով դրանք սուրբ եկեղեցուն, աշխուժացնելով սնոտի
հավատալիքները – սրբության անթթխմոր հացին խառնելով դիվական և վտանգավոր
տարրեր. Տրնդեզի խարույկապաշտությունից, սիրահարության դիվականության
ազգայնացումից մինչև Ջանգյուլումի բախտագուշակություն, աղի բլիթ ու կապերի մագիա,
երազահանություն- հակաքաղքեդոնական աղանդավարությունից մինչև սուրբ ծեսի
այլասերումը մոդեռնիզմի տարրերով. այս ամենը գարշելի, մեղսալի և օկկուլտ դիվական
սովորություններ են, որ թշնամին ազգայինի անունով արմատացնում է հասարակության մեջ:
Խնդրե՛նք, որ Տերը հանուն իր Անվան՝ փրկի Հայոց եկեղեցին նրանցից, ովքեր ծախելով
Հիսուսի Մարմինն ու Արյունը ՝ սուրբ տեղի մեջ հաստատում են իրենց մեղսասեր
չարափառության պղծությունները, տարածելով իրենց անձերից բխող սուտ
վարդապետություններ, որ առաջնորդում են ազգին կործանման:
Մանավանդ՝ հիշե՛նք, որ յուրաքանչյուր Հայ Քրիստոնյայի հոգու պարտքն է գիտակցել, քննել
Եկեղեցու այսօրվա վիճակը՝ գիտակցելով ժամանակակից հասարակության վտանգները,
պայքարելու դրանց դեմ մինչև վերջ՝ պաշտպանելու համար Հիսուսին, այսինքն՝ Նրա Սուրբ
Եկեղեցու առաքելական ուղղափառ ժառանգությունը: Այդ անելով է, որ կկոչվենք Աստծո
որդիներ և բաժին չենք ունենա Նրա Տունը հափշտակողների հետ՝ դատապրտվելով
վերջիններիս հետ:
Այսօր շարունակվում է հավատուրացների դավաճանական գործունեությունը Եկեղեցու
ներսում, որ այլևայլ տեսություններով ու նորարարություններով, էթնիկ կռապաշտության
տարրերով փորձում են վերացնել Հայ Առաքելական Եկեղեցու ուղղափառությունը, սուրբ

3
Սրբ. Գրիգոր Լուսավորիչ և Սրբ. Գրիգոր Նարեկացի
37
կրոնի անաղարտությունը, անընդհատ պրոպագանդայի միջոցով ժողովրդի մեջ
արմատացնելով այլ հոգի:
Եվ Քրիստոսի Ձայնը՝ «Արթու՛ն եղեք ամեն պահ... Ձեր գոտիները մեջքներիդ թող պնդված
լինեն»4- պատվիրան է բոլոր իսկական Քրիստոնյաների համար, քանզի գոտին պնդված
լինելը և՛ այլաբանություն է, և՛ ուղղակի իմաստ, որը նշանակում է՝ միշտ պատրաստ լինել
հոգևոր և ֆիզիկական կռվի: Քրիստոսի այս Ձայնը հասնում է իր հոտի գառներին և սթափ է
պահում նրանց, ովքեր Եկեղեցու փրկարար Նավի մեջ են5:

2222222

Սրբուհի Մարիամ Մագդաղինեցի


Հուլիս 22

Ընդհանրական Եկեղեցու սրբերի հերոսական կերպարներով հիացող ո՞ր Քրիստոնյայի


համար չի եղել ներշնչանքի աղբյուր այս զարմնահրաշ կնոջ կերպարը, ում զղջման
տառապանքի խորությունը ցնցում էր անգամ Արարչին՝ Հիսուս Քրիստոսին:
Ահա՝ տեսնում ենք ինչպես է Փարիսեցիների, Հրեական բարձր քահանայության
ներկայությունը և նրանց մտացածին օրենքները անտեսելով՝ երիտասարդ, գեղեցիկ, բայց՝
վատահամբավ Մարիամը անարգել թափանցում փարիսեցի Բորոտ Սիմոնի տուն, ուր
Հիսուսի հետ սեղան էին նստած բարձրադիր հյուրերը:
Մարիամը՝ մազերը արձակած6 մոտենում է Հիսուսին և նետվելով Նրա ոտքերը՝ դառը
հեկեկալով թրջում է դրանք և սկսում է իր մազերով սրբել Տիրունական ոտքերը:
Բոլոր ներկաները լուռ հետևում են դեպքերին՝ անմաքուր մտքեր որոճալով դեպի մեղավոր
կինը- լինելով այդ կնոջից ավելի անմաքուր:
Հիսուսը, սակայն, ընդունում է այդ ողբացող հոգու իսկական սերը, ավելին՝ Նա կարծես
ստանում է իր վերնային քահանայական օծումը այդ սիրող հոգուց՝ թույլատրելով Մարիամին
թանկագին յուղի ալաբաստրե սրվակը դատարկելու Իր Գլխին:
Տերը նաև հանձնարարում է իր առաքյալներին՝ փրկության Ավետարանի մեջ անպայման
հիշատակել այդ դեպքը և Մարիամ Մագդաղինեցու անունն ու գործը:
Իրավամբ՝ Մարիամ Մագդաղինեցին ամենատիպական կերպարն է մարդու մեղավորության
մի կողմից, և ՝ մյուս կողմից՝ նա խտացումն է նաև ամենածայրագին հավատարմության ու
սիրո, որին մարդ կարող է ընդունակ լինել:
Նրա մեջ աստվածային հրաշքը աշխատում է ամենազարմանալի կերպով, և Մարիամը, ով մի
ժամանակ մարդկային արժեքների ունայնացման կերպավորումն էր, դառնում է այդ նույն

4
Ղուկաս 12:35
5
Սրբ. Նարեկացու Վարքը գրված է ՀԱՅՍՄԱՎՈՒՐՔԻ և Հայ Ազգային Մատենադարանի ձեռագիր այլ նյութերից:
6
Հրեական օրենքով պարկեշտ կանայք մազերը ծածկում էին քողով:
38
արժեքների կրողն ու գերազանցողը: Նրա կերպարով Քրիստոնեական քաղաքականությունը
միշտ սովորել է ապաշխարության այս օրինակը՝ այն դպրոցի վերածելով:
Սրբուհի Մարիամ Մագդաղինեցին եղել է բանաստեղծություն, կտավ, երգ, նրա վարքը եղել է
կրոնական միաբանությունների համար ճանապարհ, նրան միշտ անադրադարձել են
ամենամեծ մարդկային տաղանդները. Ջոտտո, Ֆրա Անջելիկո, Միքելանջելլո, Բոտիչելլի,
Վերոնեզե, Էլ Գրեկո և շատ ուրիշներ, որ միշտ պատկերել են նրա խոնարհության
գեղեցկությունը, միշտ՝ Մագդաղինեցին որպես Տիրոջն ամենամոտ կանգնած վառվող ու
տառապպող Սիրահարը՝ Տիրամորից հետո:
Նրա նկարագիրը այնքան լրիվ է ու ամբողջական՝ գտնվելով Քրիստոսի կողքին, որ կարծես
կարիք չի զգացվում Մագդաղինեցու անձնավորության մասին լրացուցիչ իմանալու, հենց մի
գուցե այն պատճառով, որ նրա կենսագրության մասին քիչ է ասվում. կարծես նրա մասին
ամեն ինչ ասված է Ավետարանի մեջ:
Սակայն՝ պարզվում է, որ Մարիամ Մագդաղինեցու մասին հասարակությունը շատ սխալ
պատկերացումներ է ձևավորել, որ չի համապատասխանում նրա պատմական
անձնավորությանը: Թեկուզ միայն այն, որ Մարիամ Մագդաղինեցին երբեք մարմնավաճառ
չի եղել, այլ այսօրվա եզրույթով ասած՝ նա եղել է ազատ բարքերի տեր կին, Մագդալա
ամրոցի իշխանուհին:
Ընդունված է ասել, որ Մարիամ Մագդաղինեցին մինչև Քրիստոսին հանդիպելը և դարձի
գալը եղել է հասարակաց տան անառակ կին, և այսպիսի տեսակետը սխալմամբ հենվում է
հենց Ավետարանի վրա7՝ այն ճիշտ չհասկացվելով:
Անշուշտ, հին Հրեական օրենքով ազատ սիրո օրինակը, որն այսօր կարող էր դիտվել
միանգամայն սովորական, թեպետ՝ բարոյապես անընդունելի- հասարակայնորեն
պարսավելի էր և պատժելի, որովհետև այն դեմ է Աստծո վեցերորդ պատվիրանին: Հին
Հրեաների մոտ դա քրեական հոդված էր:
Սակայն, այս խստացած մոտեցումը, ինչպես տեսնում ենք Ավետարանում, փարիսեցիներն ու
դպիրները միայն օգտագործում էին այն մարդկանց դատապարտության համար, ովքեր մոտ
էին կանգնում Հիսուսին և անկեղծորեն սիրում էին Նրան ու հետևում Նրա ուսուցմանը:
Այն արհամարհանքը, որը Հրեա հոգևորականները տածում էին Մարիամ Մագդաղինեցու
նկատմամբ, ինչպես տեսնում ենք Ավետարանում- չէր տարածվում շնացող Հերովդեսի և իր
սիրուհու վրա, չէր տարածվում անգամ իրենց վրա, և իրենք գաղտնի ապրում էին ավելի
շնացող կյանքով, քան Մարիամ Մագդաղինեցին. այդ էր, որ Հիսուս Քրիստոսը տեսնում էր և
բացահայտ խայտառակում նրանց կեղծավորությունը:
Սրբուհի Մարիամ Մագդաղինեցին ոչ միայն հասարակական մարմնավաճառ չի եղել, այլ,
ըստ պատմական վկայությունների, ավանդության, Քրիստոնյա երանելիների
հայտնությունների՝ նա դուստրն է եղել Սիրիայի թագավորի և Հրեա ազնվական ցեղի մի
կնոջ, նա նաև կրտսեր քույրն էր Մարթայի ու Ղազարոսի, ում Քրիստոսը հարություն տվեց8:
Նրա հայրն ու մայրը հեթանոս լինելով՝ կտրված էին Հրեական համայնքի օրենքներից, և
հատկապես Մարիամին- քանզի վերջինս չափազանց գեղեցիկ էր- մեծացրել էին
հեթանոսական սնոտի ցոփության մեջ՝ մեծ վնաս հասցնելով նրա հոգուն:
Այս ընտանիքը Հրեաստանի ամենամեծահարուստ և ճանաչված ընտանիքներից էր, շատ
մտերիմ կապերով կապված Հռոմեական տիրողների վերնախավի հետ:

7
Ղուկաս 7:36-50
8
Հովհ. 11:38-53
39
Վաղ տարիքից լինելով անչափ սիրված՝ Մարիամը միշտ բոլորի հիացմունքի առարկան էր:
Նրա հայրական պալատի պատուհանները հաճախ էին ճոխ ձևավորվում, և օրվա որոշ
ժամերին հասարակությունը գնում էր նայելու պատուհանների մոտ նստած հրաշալի
իշխանադստերը՝ դեռատի Մարիամին: Նա Մագդալա ամրոցի փառքն էր, և նրանց տունը
Հռոմեական իշխանների հավաքատեղի էր: Դեռ դեռատի տարիքից նա իր շուրջը ուներ
երկրպագուների մի բանակ, որոնք ամենուր հետևում էին գեղեցկուհուն: Մարիամի
հագուստը կարում էին ամենաընտրյալ վարպետները; դրանք զարդարված էին ամենանուրբ
և մաքուր գառան գեղմից պատրաստաված վարդերով, որ նա կրում էր միայն մեկ անգամ,
քանզի դրանց գեղանի նրբության պատճառով շուտ փչանում էին: Ամեն առավոտ նրա
հագնվելու պահը տևում էր ժամեր. ահա նա՝ վերջապես երևում է ամենաընտիր
սանրվածքով՝ խարտյաշ հյուսքերի մեջ մարգարիտներով ու վարդերով, հագուստը՝ Չինական
լավագույն մետաքսից ու ժանյակներից- և հասարակության վերնախավը միայն շտապում է
վայելելու իշխանուհու մտերմությունը:
Ապա՝ Մարիամը վաղ տարքում զրկվում է ծնողներից:
Նրա հայրական մեծ ժառանգությունը վիճակահանությամբ բաժանում են երեք մասի.
Երուսաղեմի և դրա հարակից շրջանների կալվածները բաժին են ընկնում Ղազարոսին,
Բեթանիայի Ամրոցը և կալվածները՝ Մարթային, իսկ Մարիամին բաժին է ընկնում
Հրեաստանի Հյուսիսային մասում գտվող Մագդալա Ամրոցն ու պալատը՝ շրջապատված
գեղեցիկ անտառներով ու լճակներով:
Հայտնի է, որ Մարթան և Ղազարոսը ամենաառաջիններից էին, ովքեր հավատացին
Քրիստոսին և հետևեցին Նրան- իրենց ողջ ունեցվածքը տրամադրելով Քրիստոնյա
համայնքին- դնելով դա Աստվածամոր հայեցողության տակ:
Մարթան մշտապես հետևում էր Քրիստոսին՝ ծառայելու Տիրոջը, միացած բարեպաշտ
կանանց. նա հասարկ էր, խոնարհ: Նա այնքան աղքատիկ էր հագնվում, որ շատ հաճախ երբ
նա այցելում էր Մագդալա՝ տեսնելու իր դեռևս հպարտ և հեթանոս քրոջը՝ Մարիամին,
վերջինս չէր ընդունում նրան, քանզի իր իշխանական հյուրերի մոտ նա ամաչում էր քրոջ
հասարակ ու անշուք տեսքից:
Դեռևս դեռատի Մարիամը ապրում էր իր ամրոցում ՝ իր նաժիշտների և ծառայողների հետ, և,
քանի որ նա բոլորովին տարբեր էր իր ավագ քրոջից և եղբորից- բոլորովին խուսափում էր
շփվել նրանց հետ:
Աստիճանաբար Մարիամը խրվում է իր փափուկ կյանքի ունայնության մեջ, կամաց–կամաց
տեղի տալով ու լրիվ հանձնվելով մեղանչական ու հեշտասեր կյանքին:
Ողջ Հրեաստանը գիտեր նրան և գիտեր նաև, որ նա ապրում էր արտաամուսնական
անօրինական սիրային կապերով՝ առանց հաշիվ տալու որևէ մեկին և մերժելով եկեղեցին:
Քրիստոսի քարոզչության տարիներին մի օր Մարթան այցելում է քրոջը և երկար սպասելուց
հետո, երբ վերջապես Մարիամը բարեհաճում է ընդունել նրան- նա արցունքներով խնդրում է
Մարիամին միանալ իրեն՝ լսելու Մեծ Վարդապետին, որ այդ օրերին քարոզում էր
Մագդալայի շրջաններում:
-Ի՞նչ գործ ունեմ ես քո վարդապետի հետ,- ասում է Մարիամը հպարտությամբ,- ինձ հազիվ
թե այնտեղ որևէ բան հետաքրքրի:
-Ես կարծում եմ՝ կհետաքրքրի, համառում է Մարթան,- անգամ Հռոմեացի ամենանշանավոր
զորավարները լինելու են այնտեղ: Խնդրում եմ՝ արի՛ ինձ հետ:

40
Մարթային հաջողվում է համոզել Մարիամին: Եվ ահա վերջապես Մարիամը ճանապարհ է
ընկնում դեպի այն սարալանջը, որտեղ բազմությունը հավաքված՝ լսում էր Մեծ
Վարդապետին:
Մարիամին տանում էին պատգարակի վրա՝ ստրուկների ուսին: Նա շրջապատված էր
Հռոմեական երիտասարդ զորավարներով- և նրանցից ամենագեղեցիկը իր սիրեկանն էր:
Մարիամի վրայի ոսկին ու ադմանդները փայլում էին, կարծես՝ նա մի աստվածուհի լիներ,
ամենայն պճնանքով տպավորելի:
Տեղ հասնելուն հետ՝ նրան դնում են վայր, և նա առաջին անգամ տեսնում է Հիսուս
Քրիստոսին: Քանի դեռ Տերը չէր նայել նրան, Մարիամը իրեն զգում էր հանգիստ և ապահով՝
միանալով Հռոմեացի լկտի, ծաղրող, անտարբեր իր ուղեկիցներին: Սակայն՝ ահա Տերը
շրջվում է ՝ և նայում է ուղիղ Մարիամի աչքերի մեջ- Մարիամը հանկարծ զգում է, որ իր
արդուզարդը շատ ծանր է իր վրա: Իրենից անկախ՝ նա ձեռքի շարժումով հեռացնում է իր
վրայի զարդերը: Ահա՝ Քրիստոսը երկրորդ անգամ է նայում ուղղիղ նրա աչքերի մեջ-
Մարիամը ապա ընկնում է անգիտակից: Նրա ուղեկիցները շտապում են ամբոխի միջից
հանել ուշաթափ կնոջը և տանում են մի կողմ:
Սնոտի պճնված ու հպարտ Մարիամը տեսնելով Տիրոջը՝ հենց սկզբից կորցնում է ինքն իրեն.
Հիսուսի յուրաքանչյուր խոսքը թափանցում է մինչև նրա հոգու ամենանրբին խորքերը, և երբ
ամեն անգամ Տիրոջ հայացքը կանգնում է նրա վրա, Մարիամը ընկնում է անգիտակից- յոթն
անգամ շարունակաբար- ինչպես դա գրված է Ավետարանում, ըստ որի Հիսուսը Մարիամից
յոթ դև է հանում9:
Հիսուսին տեսնելուց հետո Մարիամի համար սկսվումէ նոր կյանք:
Դրանից հետո նա այլևս չի վերադառնում Մագդալայի իր պալատը- նա գնում է Տիրամոր
մոտ: Տիրամայրը նկատելով այդ վշտահար կնոջը- մազերն արձակած, մշտապես սգալիս-
վերցնում է Մարիամին իր խնամքի տակ, ասես իր հարազատ դստերը:
Շուտով Ղազարոսը վաճառում է Մագդալա Ամրոցը և գումարը հատկացնում նորածին
Քրիստոնեական համայնքի կարիքների համար, տալով այն առաքյալներին- գանձապահ
Հուդային:
Քիրստոսը սովորաբար հավաքված գումարով փրկագին էր վճարում պարտքերի պատճառով
ձերբակալված, բանտերում տառապող աղքատ մարկանց համար և ազատում էր շատերին:
Հիսուսի նկատմամբ Մարիամի սերը բուռն էր, ինքնուրաց և ինքնամոռաց, տառապագին.
մեղքերի ծանրությունից ընկած այս կինը Աստծո հրաշքով այն առաջիններից էր, ով Հիսուսի
մեջ տեսավ և ճանաչեց իր Արարչին և Տիրոջը- և ամեն Նրա քայլափոխին կրնկակոխ՝
փնտրում էր միայն ներում ու հաշտություն:
Այսօրինակ ինքնուրացումն ու անձնազոհ սերը փոխհատուցվում է Տիրոջից ի լրումն, և
Մարիամը արժանանում է լինլեու Հիսուսի ընտանիքի անդամը. նա միշտ Հիսուսի և
Աստվածամոր հետ էր՝ ֆիզիկապես և հոգևորապես, իր դարձի հենց առաջին պահից մինչև
Գողգոթա- միշտ հավատարիմ մնալով Քրիստոսին, և հենց նա էր առաջին քարոզիչը, որ
առաջինը արժանացավ տեսնելու հարուցյալ Քրիստոսին և ազդարարելու մարդկության
փրկությունը:
«Տերը հարությո՛ւն է առել»- ասաց նա առավոտյան վաղ, կիսամթին, հևիհև վազելով և
մտնելով այն սենյակը, ուր առաքյալները հավաքված էին ու պատսպարված Հրեաներից:
-Ի՞նչ,- հարցնում է նրան Պետրոս Առաքյալը ոտքի ցատկելով:
9
Ղուկաս 8:2
41
-Ես ինքս տեսա իմ աչքերով- Տերը այնտեղ չէ. Նա ՀԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԵԼ,- կրկին ասաց
Մարիամը և հեկեկալով ընկավ բերանքսիվայր:
Սուրբ Պետրոսն ու Հովհաննեսը նրա խոսքերի վրա վազեցին դամբարան, ուր դրված էր
Քրիստոսի Մարմինը: Նայեցին ներս՝ տեսան միայն պատանքը- կարծես շերամի բոժոժ-
սակայն՝ դատարկ: Տեսան և ՝ հավատացին10:

Ահա՝ տեսնում ենք Մարիամին՝ ամբողջովին իրեն կորցրած, ցավով փնտրում է իր Սիրեցյալ
Վարպետի մեռած մարմինը, որն ինչ-որ մեկը դամբարանից վերցրել էր...Մարիամը կանգնած
է պարտեզի մեջ, վարանմունքից չիմանալով իր հետագա անելիքը, նա հեկեկում է դառնագին,
երբ հանկարծ նկատում է այգեպանի հագուստով մի մարդու... Այգեպա՞նի... Հիսուսը արդեն
սկսել էր Իր Պարտեզների՝ Քրիստոնյաների հոգիների մշակելն ու ծաղկեցնելը՝ վերածելու
դրանք յորաքանչյուրը մի-մի դրախտային այգու- ավելի թանկ Աստծուն, քան Նրա իսկ
ստեղծած Դրախտը...
...Առավոտյան աղջամուղջը շատ խիտ էր : Ոչինչ հստակ չէր երևում: Սակայն՝ Մարիամը
ճանաչում է Հիսուսին, երբ վերջինս սկսում է խոսել: Մարիամը խելակորույս՝ մառանալով
Հիսուսի անցած չարչարանքների, Նրա մահվան մասին, նետվում է դեպի Տերը.
-Վարդապե՛տ,- կանչում է նա մեծ ցնծությամբ:
-Մի՛ դիպչիր Ինձ,- հանձնարարում է նրան Հիսուսը:
Եվ Տիրոջ այս բառերը սթափեցնում են Մարիամին. նա պետք է երբեք չմոռանա, որ Հիսուսը
չարչարվեց, խաչվեց, մեռավ ու հարություն առավ- և որ նա տեսնում էր հիմա Հարուցյալ
Հիսուսին: Եվ բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել Հարուցյալ Հիսուսին, պետք է անցնեն
Նրա հետ Իր բոլոր չարչարանքերով- ամեն մեկը պատվով կրելով իր խաչը, անցնելով իր
յուրովի Գողգոթայով:
Հարության Ավետիսի ցնծությունը սրտի մեջ՝ որպես նոր և իր միակ կյանք ՝ Մարիամը
սլանում է եղբայրների մոտ. «Հիսուս հարեա~վ ի մեռելոց... Հիսուս հարեա~վ ի մեռելոց...»:
Առաջին անգամ այդ Սրբուհի Մարիամ Մագդաղինեցու շուրթերից է, որ հնչում են այս
բառերը ՝ հավիտենապես այլևս չլռելու համար...

Մարիամը այդ պահից սկսած, վտանգները արհամարհելով, մշտապես հասարակության մեջ


էր. նա բոլորին պատմում էր ու հիշում Հիսուսի մասին, վկայում էր ու սովորեցնում, մեծ
հրաշքներ էր գործում, բուժում բոլորին...
Հրեաստանի բոլոր անկյուններում մեղավոր կանայք լսելով Մարիամի նկատմամբ ցույց
տրված Աստծո մեծ ողորմության մասին՝ մխիթարվում են ու հուսադրվում. նրանք բոլորը
աղոթքով ու ապաշխարությամբ, Մարիամի օրնակով փնտրում էին Տիրոջ ողորմությունը:
Շուտով նաև նրանց է միանում Սամարացի կինը, ով ջուր տվեց Հիսուսին. նրա անունը
Ֆոտինի էր, և նա մարտիրոսվեց Հռոմում՝ որպես Սրբուհի Ֆոտինի- մտնելով Հռոմեական
մարտիրոլոգիայի մեջ:
Աստվածամոր շուրջը համախմբվելով՝ սուրբ կանայք ստեղծում են առաջին կրոնական
միաբանությունները: Նրանք ապրում են համատեղ՝ աղոթքի և ծոմապահությունների մեջ,

10
Հովհ.20:8
42
մշտապես այցելելով Հիսուսի անցած վայրերը, մանավանդ՝ մշտապես գնալով
ուխտագնացության Խաչի Ճանապարհով:
Արդեն Հիսուսի Համբարձումից հետո նորաստեղծ Քրիստոնյա համայնքը խիստ հալածվում
էր Հրեաների կողմից:
Մոտ 42 թվականին, երբ առաքյալները բռնեցին տարբեր ուղղություններ և ցրվեցին՝
աշխարհով մեկ տարածելու Ավետարանը- Պետրոսը մեկնեց Հռոմ, Հովհաննեսը՝ Եփեսոս ու
Պաթմոս, Բարթուղիմեոսը՝ Պարսկաստան, Հայաստան, Ասիա, և այլն- Սուրբ Պետրոս
Առաքյալի հանձնարարությամբ Մաքսիմինը, որ նույնպես Քրիստոսի Հռոմեացի
աշակերտներից էր և Պետրոսից ձեռնադրված էր որպես եպիսկոպոս- վերցնելով իր հետ
Սիդոնիուսին, Մարթային, Ղազարոսին, Մարիամ Սալոմեյին և Մարիամ Մագդաղինեցուն-
նավով Միջերկրական ծովով ուղևորվում է դեպի Գաղերի՝ Ֆրանսիացիների երկիրը, այն
քաղաքը, որ կոչվում էր Մասսիլիա- հետագայում ՝ Մարսել:
Քանի որ այդ ժամանակ Հռոմեական կայսրությունը իր տիրապետության տակ ուներ այդ
շրջանի բոլոր երկրները, այս ճանապարհորդությունը հեշտ էր իրականացնել բոլոր
առումներով. ամենուր նույն Հռոմեական դրամն էր, ամենուր տարածված էր Լատիներենը
որպես պետական լեզու, նաև՝ անպայման Հունարենը որպես երկրորդ լեզու, որին
տիրապետում էին կիրթ մարդիկ:
Անցյալում, մոտ 600 թվականին Քրիստոսից Առաջ, Հույները գրավեցին Մասսիլիա քաղաքը,
որը 49 թվականից ՔԱ Հռոմեացիները վերցնում են, և առաջին դարերում այն արդեն
Հռոմեացիների տիրապետության տակ էր և առևտրական խոշոր նավահանգիստ էր:
Հասնելով Ֆրանսիայի այս հեռավոր ափերը, Մարիամ Մագդաղինեցին իր ուղեկիցների հետ
նախ իջնում է Մարսելից երեսուն մղոն դեպի Հարավ գտնվող Ռհա կոչվող վայրում: Ապա՝
այստեղից Մարթան ուղեվորվում է դեպի Տարասկոն, Ղազարոսը մնում է Մարսելում և
դառնում է Քրիստոնյա այդ տեղի համայնքի առաջին եպիսկոպոսը:
Մաքսիմինը և մնացածները տարբեր ուղղություններով գնում են՝ քարոզելու Ավետարանը:
Մարիամ Մագդաղինեցին Քրիստոսի հրամանով փակվում է բարձր լեռան վրա գտնվող
քարնաձավի մեջ:
Երկար դարեր ի վեր ժողովուրդը այդ քարանձավը անվանում էր Մարիամի Քարանձավ, իսկ
տեղանքը՝ Լա Սենթ Բոմ:
Մարիամ Մագդաղինեցին այդ քարանձավում անց է կացնում իր կյանքի մնացած երեսուն
տարիները՝ չուտելով և չխմելով ոչինչ, բայց միայն՝ Սուրբ Հաղորդություն, որ նա ստանում էր
Հրեշտակի ձեռքից:
Օրը երկու անգամ Հրեշտակը նրան բարձրացնում էր լեռան բարձր ծերպի վրա, որտեղից
սրբուհին տեսնում էր բացված Երկինքը, իր Փեսային, Հրեշտակներին, Դրախտը և դրա
բնակիչներին. մնացած ժամանակ ՝ նրա կյանքը ծանր բեռ էր ու տառապանք:
Ի վերջո զգալով մոտալուտ իր երջանկությունը՝ մարմնավոր մահը, Մարիամը մի օր իջնում է
լեռներից:
Այդ մասին Հրեշտակները տեղյակ են պահում Մաքսիմինին, ով էլ գնում է դիմավորելու
Մարիամին:
Այն տեղում, ուր հանդիպեցին Մարիամն ու Մաքսիմինը կա դրված մի սյուն որպես նշան-
որը պահպանվում է առ այսօր:
Այդ տեղում Մաքսիմինը Մարիամ Մագդաղինեցուն տալիս է վերջին Սուրբ Հաղորդությունը,
որը ստանալուն հետ՝ Մարիամը ընկնում է արդեն մահացած:

43
Մեծ շուքով ու արժանի հարգանքով Մաքսիմինը կազմակերպում է սրբուհու թաղումը :
Յոթ օր սրբուհու մարմինը դրվում է եկեղեցու մեջ, և ողջ ժողովուրդը գալիս է՝ հրաժեշտ
տալու նրան, ականատես լինելով զարմանահրաշ երևույթի. յոթ օր սրբուհու մարմնի
շուրջբոլորը տարածվում էր անուշահոտություն:
Այս և սրբուհու վարքի ու կենսագրության մասին այլ տեղեկությունները Մաքսիմինը գրում է
և պահում է տապանակի մեջ, Մարիամի մարմնի կողքին:
Մինչև ութերորդ դար Լա Սենթ Բոմը, ուր թաղված էր սրբուհին, դառնում է սրբատեղի:
Այնտեղ կառուցվեցին վանքեր, հաստատվեցին միաբանություններ, սակայն՝
մահմեդականների ներխուժումից հետո, որպեսզի սրբավայրը չպղծեն՝ վանականները
թաքցնում են սրբուհու տապանակը, և սուրբ գերեզմանի հետքերը կորսվում են:
1279 թվականից Սալերնոյի իշխան Չարլզը սկսում է պեղումներ Լա Սենթ Բոմ շրջանում:
Հողի շերտի տակից հայտնաբերվում է մի գրություն, որը պատմում է Մագդաղինեցու վարքի
մասին, և ապա՝ գտնվում է մարմարյա գերեզման, որը պատկանում էր Սուրբ Սիդոնիուսին,
սակայն՝ վերջինիս մարմնի տեղ տապանակի մեջ դրված էր Մարիամ Մագդաղինեցու
մարմինը:
Մահմեդականների հալածանքներից սրբուհու մարմինը պահպանելու համար
վանականները դիմել էին այդպիսի միջոցի:
Իշխան Չարլզը սրբուհու տապանակը բացում է մեծ բազմության ներկայությամբ:
Մարիամ Մագդաղինեցու մարմինը ամբողջական էր և անապական- և այն բացելուց հետո
յոթ օր բուրում էր անուշահոտություն: Նրա լեզուն դեռևս կպած էր քիմքին, և բերանի խոռոչի
մեջ աճել էր մի փոքրիկ, խիստ անուշահոտ դալար խոտ: Բացակայում էր ներքևի ծնոտը:
Գտնվեց նաև մի փոքրիկ փայտի կտոր, որի վրա փորագրված էր. _Hic requiescit corpus Mariae
Magdalenae|-«Այստեղ է հանգչում Մարիամ Մագդաղինեցու մարմինը»;
Զարմանալի էր նաև, որ գանգոսկրի վրա, ճակատին պահպանված էր մաշկի երկու փոքր,
չմահացած էլաստիկ հատվածներ: Այստեղից կարելի է եզրակացնել. _Noli me tangere|-
այսինքն՝ «Մի՛ դիպչիր Ինձ»- այն խոսքերը, որոնք Քրիստոսը հարությունից հետո ասաց
Մարիամին՝ Իր ձեռքը երկարելով նրան և դիպչելով նրա քունքին- այդպիսով՝ հարուցյալ
Տիրոջ մատները դիպչելով Մարիամին՝ մինչև այժմ անապական պահեցին մաշկի հետ դրանց
հպման կետերը:
Այդ մաշկաթաղանթները առանձնացվեցին, ինչպես նաև՝ սրբուհու խարտյաշ մազերի մի
փոքրիկ խրձի և այլ մասունքների հետ՝ դրվեցին այլ տուփի մեջ:
1295 թվականին Հռոմի Սրբ. Հովհաննես եկեղեցում հայտնաբերվեց Մագդաղինեցու ներքևի
ծնոտի մասունքը, որը վանականները իրենց հետ Հռոմ էին բերել դեռևս ութերորդ դարում: Եվ
երբ այդ ծնոտի մասունքը բերեցին Ֆրանսիա, Մարիամի մարմնի մոտ՝ այն ճիշտ հարմարվեց
իր տեղում:
Նույն տարին Մարիամ Մագդաղինեցու մարմինը Չարլզը տեղափոխում է Սենթ Մաքսիմին
Վանք՝ մարմնի համար կառուցելով լրիվ ոսկյա տապանակ:
Այդ վայրերում հետագա տարիներին վերանորոգում, մեծացնում և կառուցում էին նաև այլ
եկեղեցիներ:
1772-73 թվականներին կառուցվում է մեծ եկեղեցի ՝ իր գլխավոր Մայր Խորանով, որը
կանգուն է առ այսօր:
Այսօր Ֆրանսիայի Սենթ Մաքսիմին ավանը ուխտագնացության կենտրոն է, ուր ամեն օր
տոնում են սուրբ պատարագ:

44
Աշխարհի բոլոր կողմերից միլիոնավոր մարդիկ միշտ գնում են՝ զգալու Հիսուս Քրիստոսի
իսկական և անմահ սիրահար, Ապաշխարության Մայր Մարիամ Մագդաղինեցու սիրելի
մոտիկությունը11:

Գուադալուպեյի Աստվածամայրը
Դեկտեմբերի 12

Տիեզերական Եկեղեցու պատմությունը լի է զարմանահրաշ, գեղեցիկ պատմություններով,


որոնք լինելով Աստծո յուրօրինակ նվերները մարդկությանը՝ ապացուցում են Արարչի
գթության ու սիրո մեծությունը:
Յուրաքանչյուր անգամ Եկեղեցու միջոցով Աստված տալիս է փաստը, որ մենք մոռացված
չենք իրենից, որ Աստված մեզ սիրող Հայր է և միշտ սպասում է մեզ ու կանչում ՝ գրկաբաց մեզ
ընդունելու համար:
Աստծո սիրո անսահման ապացույցն է միջնադարում Ամերիկայի մայր ցամաքում
կատարված հրաշքը, որը լինելով զուտ գերբնական բնույթի՝ մնում է որպես Քրիստոնյա
զավակների նվերը. նվեր՝ հավատացյալներին և զարմանք՝ անհավատներին:
Մեքսիկո...Երբ Կոլումբոսի առագաստանավը խարիսխ ձգեց նոր աշխարհամասում, այդ
ժամանակներից ի վեր Եվրոպացիները ոչ մի նոր բան բացի իրենց սուրբ կրոնից չունեին
տալու Ացտեկյան Մեքսիկական ցեղերին:
Ավելին, առաջին անգամ, երբ 1519 թվականին Հերնանդո Կորտեսը մտավ Ացտեկների
մայրաքաղաքը՝ ապշած Եվրոպացիների աչքի առջև բացվեց անհավատալի պատկեր. նրանք
տեսան բարձր, զարգացած քաղաքակրթություն, պալատներ՝ ճարտարապետական
զարմանալի կառույցներով, սալահատակած փողոցներ, ջրանցքներ, պարտեզներ...
Մեքսիկացիները գիտեին ամեն ինչ. հողագործություն, բժշկագիտություն,
աստղագիտություն, օրենք...Այսքանի հետ միասին՝ նրանք մոլեգին դիվապաշտներ էին և
յուրաքանչյուր առավոտյան կանուխ մեծ տաճարի հարթակին զոհաբերում էին գերեվարված
մադկանց, հատկապես՝ երեխաներին-նրանց կենդանի սրտերը հանելով ու մատուցելով
իրենց էթնիկ կուռքերին:
Մեհյաններում նաև կատարվում էր արյունալի աբորտների ծիսականացված գործողություն,
որի ժամանակ անծնված մանուկների կենդանի սրտերը նույնպես մատուցանվում էին
դևերին... Դևերի արձանները քրմերի հետ խոսում էին մարդկային լեզվով և պահանջում էին

11
Ըստ Եվսեբեոսի, Երանելի Անն Կաթերին Էմմերիխի հայտությունների, է. Ֆիլիեթի ուսումնասիրությունների:
45
նրանցից կատարել ամեն տեսակ սրբապղծություն. հոմոսեքսուալ սեռական ակտ՝ հենց
իրենց դիմաց, մարդկային զոհաբերություններ, և՝ մարդակերություն:
Ժողովուրդը սովորաբար զոհաբերված մարդկանց վերջույթներից կերակուր էր
պատրաստում- և այդպես լուծվում էր նրանց սննդի հարցը: Նրանք սովորաբար ուտում էին
գերեվարված մարդկանց, և այդ պատճառով Ացտեկները մշտապես ասպատակում էին
հարևան ցեղերը- դրանով ապահովելով ժողովրդի կերակուրը:
Հավանաբար այս ոչ-մարդկային, բոլորովին դիվական հավատալիքի կերպը ժողովրդին
պատճառել էր հոգևոր ուժերի ծայրահեղ լարում ու հոգնածություն, որից էլ ժողովրդի մեջ
տարածվել էր մարգարեություն, թե՝ «ծովից եկվորներ» են լինելու, ովքեր ամբողջովին պետք է
փոխեն իրենց կյանքը:
1503 թվականին Մեքսիկոյի Մոնթեձումա Թագավորը և իր ողջ ընտանիքը՝ նույնպես
սպասում էր այս մարգարեության իրականացմանը:
Մոնթեձումայի օրոք հատկապես Ացտեկյան քաղաքակրթությունը հասավ իր զարգացման
գագաթնակետին:
Նրանց ուժեղ և կենտրոնացած միապետությունը ուներ հասարակական ուրույն կառույց, որն
ընդգրկում էր տարբեր խավեր, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր նախասահմանված
կոչումն ու պարտականությունը:
Մեքսիկացների- Թեքսոկանների՝ Ացտեկների- անվանումը ծագում է mexitli բառից, որը հին
Ացտեկների գլխավոր չաստվածներից մեկն էր:
Ացտեկները խիզախ և անպարտելի ռազմիկներ էին:Նրանց տաճարի գլխավոր մուտքի մոտ
քանդակված էր հսկա քարե Վիշապը, որն էլ հենց պաշտում էին և որի երախի մեջ էլ հենց
կատարում էին արյունալի զոհաբերությունները:
Մոնթեձումայի մարդիկ տեսնելով ծովի կապույտի վրա երևացող ճերմակին տվող
առագաստանավերը՝ շտապեցին այդ մասին տեղեկացնել միապետին, ով մեծ շուքով ու
պատվով ընդունեց եկվորներին:
Եկվոր Իսպանացիները ընդամենը մի քանի տասնյակ մարդիկ էին, ում առաջնորդում էր
Չարլզ V Իսպանական թագավորի լավագույն հրամանատարը՝ Հերնանդո Կորտեսը, ով
իսկույն դարձավ և՛ միապետի, և՛ Մեքսիկական ժողովրդի մեծ բարեկամը:
Այն, ինչ Իսպանական թագավորը առաջարկում էր Մոնթեձումային, զուտ հոգևոր-կրոնական
բնույթ ուներ. Մեքսիկոն պետք է հրաժարվեր մարդակերությունից ու կռապաշտության
հանցագործություններից, ընդունելով սուրբ Քրիստոնեական կրոնը , մտնելով Հռոմեական
Կաթոլիկ Միապետության մեջ՝ օրենքներով, կրոնով ու դաստիարակությամբ: Իսկ ընդհանուր
առմամաբ՝ Իսպանական թագավորը խոստանում էր Մեքսիկոյին տալ անկախ երկրի
կարգավիճակ և երբեք չմիջամտել պետության ներքին գործերին:
Բնիկ ժողովուրդը մեկ մարդու նման գրկաբաց ընդունում էր Ավետարանը, թեպետ Կորտեսի
հետ եկել էին ընդամենը երկու քահանաներ- ահա ինչու՝ նրանց աշխատանքը ահռելի ծավալ
ուներ: Համատարած դարձը այնքան մեծ էր, որ շարունակ կազմակերպվում էր հավաքական
մկրտություններ:
Ամեն ինչ լավ էր, մինչև Իսպանացիները սկսեցին սխալներ թույլ տալ, և առաջին սխալը եղավ
այն, որ Ացտեկների թագավորական ընտանիքի երևելի անդամներից մեկին՝ Կաութեմոկ
անունով, զրպարտեցին Կորտեսի առջև ՝ իբր Իսպանացիների դեմ դավադրություն
կազմակերպելու համար, և Կորտեսը նրան դատապարտեց մահապատժի:

46
Նրա մահից հետո ապա պարզվեց որ սխալմունք է եղել և Կաութեմոկին զրպարտել են
հանիրավի. Կորտեսի թշնամիները այսպիսով որոճում էին զորավարի ձախողումը, քանզի
նա լավ, խիզախ և արդար առաջնորդ էր և շատ խիստ էր Իսպանացի իր զինվորների
նկատմամբ՝ պահանջելով նրանցից բացարձակ կարգապահություն :
Իսպանյայի մեջ Կորտեսի թշնամիները նույնպես սկսեցին գործել այս նշանավոր զորավար
Կոնքիսթադորի՝ Հաղթարշավողի, դեմ. նրանք սկել էին չարախոսել նրա մասին թագավորի
առջև, և շուտով թագավորը Կորտեսին ազատելով Մեքսիկոյի կառավարչի պաշտոնից՝ նրա
փոխարեն նշանակում է արյունարբու Նունյո Դը Գուձմանին: Պատճառը հիմնականում այն
էր, որ Կորտեսը ազնվական ծագում չուներ և շատ անպաշտպան էր ու մեկուսացված
Իսպանական թագավորական արքունիկի մեջ:
Նոր կառավարիչ Նունյո Դը Գուձմանը իսկական բռնապետություն հաստատելով
Մեքսիկոյում՝ պատճառ է դառնում բնիկ ժողովրդի վերջնական հիսթափության և
դժգոհության:
Մեքսիկոյի ժողորդի մեջ աստիճանաբար հասունանում էր կատարյալ ատելություն դեպի
Կոնքիսթադորները. Իսպանացի զինվորները անխնա թալանում էին տաճարների գանձերը,
ժողովրդին պահում էին ստրկական վիճակում, կատարվում էր բռնաբարություններ: Շուտով
բնիկ առաջնորդները կազմակերպեցին դիմադրություն և ատելով նաև նոր Կաթոլիկ կրոնը՝
պատրաստվում էին այս իսպառ վերացնել, քանզի տեսնելով զինվորների ագահությունը
դեպի ոսկին, նրանք կարծեցին, որ այդ կրոնը ոչ այլ ինչ է, քան ոսկու պաշտամունք:
Մեքսիկոն կարող էր երբեք Քրիստոնյա չլինել, եթե աստվածային նախախնամությունը
հրաշքով չփոխեր դեպքերի ընթացքը:
Քանի որ այս պատմությունը ուղղակիորեն առնչվում է Մոնթեձումայի թագավորական
ընտանիքի անդամներից մեկին՝ Ուան Դիեգոյին, հարկ է անդրադառնալ նրա
կենսագրությանը:
Ուան Դիեգոն ծնվել է 1474 թվականին, Մեքսիկո Սիթիի մոտ: Նա հեթանոս էր և իր ընտանիքի
հետ ընդունում է սուրբ մկրտությունը 1525 թվականին:
Նա իր կնոջ մահից հետո տեղափոխվում է հորեղբոր տուն, որը գտնվում էր Թոլպետլաքում,
Մեքսիկո Քաղաքից ինը մղոն հեռու:
1531 թվականի Դեկտեմբերի 9-ին, Շաբաթ առավոտ վաղ Ուան Դիեգոն Թոլպետլաքից
ուղղվում է դեպի քաղաք՝ մասնակցելու Սուրբ Պատարագի արարողությանը:
Արևածագի առաջին շողերի հետ նա հասնում է Տեպեյաք կոչվող բլուրները:
Հանկարծ նրա ուշադրությունը գրավում է բազմաքանակ թռչունների ճռվողյունը, որ նման էր
զարմանալի երգի- թռչունները կարծես երգում էին՝ քաղցր երաժշտական
ներդաշնակությամբ:
Հայացքը վեր բարձրացնելով՝ Ուանը նկատում է մոտակա բլրի գագաթի վրա ծիածանաձև
կամարով շողարձակող անսովոր լույսը: Հանկարծակի երաժշտությունը ընդհատվելով՝ Ուան
Դիեգոն լսում է մի կանացի ձայն, որ կանչում էր իրեն՝ անունով:
Հևիհև, շտապելով նա հասնում է բլրի լանջ, այնտեղ, որտեղից գալիս էր ձայնը, և անակնկալ
նրա առջև հայտնվում է պայծառ լույսերի մեջ կանգնած մի Տիկին:
Տիկինը նմանվում էր դեռատի աղջկա, որից, սակայն, այնպիսի լույս էր ճառագում, որ
շրջապատում ամեն ինչ կարծես դարձել էր ոսկուց, անգամ հողը փայլում էր այնպես, կարծես
այն թանկագին քարից լիներ:
Անկախ իրենից Ուան Դիեգոն ծնկում է Տիկնոջ առաջ:

47
Աստվածամայրը նրա հետ խոսում էր Ացտեկյան բնիկ լեզվով.
-Իմ փոքրի՛կ, Ուան Դիեգո, ո՞ւր ես դու շտապում,- հարցրեց նա:
-Իմ Տիկի՛ն,- պատասխանում է Ուան Դիեգոն,-գնում եմ Տալալտելոլքո՝ մասնակցելու սուրբ
Պատարագին:
Ապա՝ Աստվածամայրը ասում է. «Դու պետք է իմանաս, զավա՛կս, որ այդ ես եմ
հավիտենական Կույս Մարիամը, Սրբուհի Մայրը Ճշմարիտ Աստծո, այն Աստծո, որի
միջոցով ամեն ինչ ապրում է կենդանի, որն է Արարիչը Երկնքի և Երկրի: Ես եկա ասելու, որ
իմ ցանկությունն է, որ այս տեղում կառուցվի եկեղեցի, որպեսզի ես կարողանամ ցույց տալ
ժողովրդին իմ սերը, որ ունեմ բոլորիդ համար: Ե՛ս եմ ձեր գթառատ Մայրը, բոլոր նրանց,
ովքեր ապրում են այս հողի վրա , համայն մարդկության Մայրը, ովքեր սիրում են ինձ,
կանչում, փնտրում ինձ և վստահում : Ահա այստեղ ես կլսեմ ձեր բոլորի հեծեծանքները,
կմեղմացնեմ ձեր ցավն ու տառապանքները, կօգեմ ձեզ՝ ձեր կարիքների մեջ: Այժմ՝ գնա՛
Մեքսիկոյի եպիսկոպոսի մոտ և պատմի՛ր նրան այն, ինչ տեսար և լսեցիր ինձնից - և
հայտնիր նրան իմ կամքը »:
Ուան Դիեգոն պատարագից հետո անիջապես հասնում է քաղաք, Եպիսկոպոս
Զումմարագայի տուն, և խնդրում է նրա հետ տեսակցություն ունենալ:
Եպիսկոպոսը շուտով ընդունում է նրան, և լսում է նրա պատմությունը՝ լուռ և
թերահավատությամբ: Ապա՝ ընդատում է նրան և ասում, էր ինքը զբաղված է և պետք է գնա՝
հանձնարարելով Ուան Դիեգոյին հետո անցնել իր մոտ:
Երեկոյան, արևամուտի հետ, Ուան Դիեգոն վերադառնում է նույն տեղը, և Աստվածամորը
գտնելով այդտեղ՝ պատմում է պատահածը:
Աստվածամայրը կրկին հանձնարաում է նրան գնալ եպիսկոպոսի մոտ և հայտնել նրան իր
կամքը:
Ուան Դիեգոն հաջորդ օրը կրկին գնում է եպիսկոպոսի մոտ:
Այս անգամ եպիսկոպոսը ավելի երկար լսելով նրա պատմությունը, այնուամենայնիվ,
խնդրում է ապացույցներ ներկայացնել, որ, իրոք, Ուան Դիեգոն տեսել է Իրեն՝
Աստվածամորը:
Երբ Ուան Դիեգոն հասնում է տուն, այդ օրը գտնում է իր հորեղբորը մահամերձ վիճակում
հիվանդ:
Հաջորդ օրը առավոտյան, երբ Ուան Դիեգոն կրկին շտապում էր քաղաք՝ քահանա բերելու
հորեղբոր մոտ Վերջին Օծման համար, ճանապարհին նրա առաջ է դուրս գալիս
Աստվածամայրը:
Ուան Դիեգոն ամոթահար կանգնում է նրա առջև և փորձում է արդարացնել իրեն, որ նախորդ
երեկոյան չէր եկել հանդիպելու Օրհնյալ Կույսի հետ, քանի որ իր հորեղբայրը խիստ հիվանդ
էր:
Աստվածամայրը ապա ասում է նրան.
-Բայց մի՞թե ես այստեղ չեմ՝ քեզ օգնելու: Մի՛ մտածիր հորեղբորդ հիվանդության մասին,
որովհետև նա արդեն առողջ է:
Ուան Դիեգոն խիստ ուրախանում է այս խոսքերից և հայտնում է, որ եպիսկոպոսը ոչ մի
կերպ չի հավատում իրեն, և որ նա անպայման ապացույց է ուզում:
Ապա՝ Աստվածամայրը հանձնարարում է Ուան Դիեգոյին բարձրանալ բլրի ամենաբարձր
գագաթը , որտեղ աճում են վարդեր, քաղել դրանք և բերել իր մոտ:

48
Հաստատ իմանալով, որ բլրի վրա ձմռան այդ եղանակին ոչինչ չի կարող լինել, ոչ անգամ
խոտ- ուր մնաց թե՝ ծաղկած վարդեր- Ուան Դիեգոն, այնուամենայնիվ, հետևում է հրամանին
և հնազանդելով Աստվածամոր խոսքին՝ բարձրանում է բլրի գագաթը:
Տեղ հասնելուն հետ՝ մեծ է լինում Ուան Դիեգոյի զարմանքը, երբ նա տեսնում է բլրի
քարաժայռ գագաթը լի բազմագույն, գեղեցիկ վարդերով, որոնք բուրում էին
անուշահոտություն:
Շտապ-շտապ այդ վարդերից հավաքելով մի մեծ փունջ, Ուան Դիեգոն այն բերում է
Աստվածամոր մոտ: Աստվածամայրը վերցնում է այն, ինքն իր ձեռքով դասավաորում է մի
գեղեցիկ փնջի և օգնում է այն դնելու Ուան Դիեգոյի թիկնոցի մեջ, տակից, այնպես որ դրսից
այն չերևա: Ապա՝ հանձնարարում է Ուան Դիեգոյին տանել և ծաղիկները անպայման
անձամբ հանձնել եպիկպոսին՝ որպես ապացույց:
Եպիսկոպոսի ընդունարանում ճանաչելով Ուան Դիեգոյին՝ փորձում են քշել նրան դուրս,
ասելով, որ նա խիստ ձանձրացնում է սուրբ հորը: Սակայն, Ուան Դիգոն թախանձագին
խնդրում է չմերժել իրեն, և որ ինքը բերել է եպիսկոպոսի պահանջած ապացույցը:
Երկար սպասելուց հետո վերջապես Ուան Դիեգոյին կանչում են ներս:
Եպսիկոպոսի աշխատասենյակ մտնելով՝ Ուան Դիեգոն ծնկում է և ասում.
-Իմ Տե՛ր, ես կատարեցի քո հանձնարարությունը, որպեսզի հավատաս, որ ինձ քեզ մոտ է
ուղարկել Երկնքի մեր Տիկինը, Սրբուհի Մարիամը, Աստծո Մայրը, ով իր կամքն է քեզ
հայտնում՝ եկեղեցի կառուցելու իր նշած վայրում: Այս առավոտ ես կրկին տեսա նրան, և նա
ինձ հանձնարարեց բարձրանալ բլրի գագաթը: Եվ երբ ես բարձրացա այնտեղ, տեսա
Կաստիլյան հրաշալի վարդերի մի դաշտ, որը նմանվում էր Դրախտի: Ես քաղեցի այդ
վարդերը և տարա Աստվածամոր մոտ, և նա փնջելով՝ դրանք վերադարձրեց ինձ և
հանձնարարեց դրանք բերել քեզ մոտ որպես ապացույց...Ահա՛ դրանք...
Այս ասելուն հետ՝ Ուան Դիեգոն անակնկալ բացում է իր թիկնոցի քղանցքը և գույնզգույն
գեղեցիկ վարդերը առատորեն թափվում են հատակին: Եվ հենց այդ պահին ողջ թիկնոցի վրա
հայտնվում է Անարատ Մոր Պատկերը...
Եպիսկոպոս Զումմարագան և ներկաները ընկնում են իրենց ծնկներին ...Հիացմունքից
դողալով՝ բոլորը մոտենում են քննելու հրաշալի պատկերը:
Եպիսկոպոսը աղոթում է և խնդրում է Օրհնյալ Մորը ներել իրեն՝ իր անհավատության
համար, և Ուան Դիեգոյի վրայից արձակելով թիկնոցը՝ վերցնում է այն դնելու շրջանակի մեջ–
այնպիսին, ինչպիսին այն կա առ այսօր, Տեպեյաքի Եկեղեցում, Մեքսիկոյի մեջ:
Պատահական չէր նաև, որ Աստվածամայրը որպես նշան ուղարկել էր հենց Կաստիլյան
վարդեր, քանզի դրանց նկատմամբ Եպիսկոպոս Զումմարագան միշտ հատուկ սեր է ունեցել
իր ողջ կյանքում:
Պատահական չէր նաև, որ Աստվածամայրը որպես միջնորդ ընտրել էր բնիկ Մեքսիկացու,
որովետև այն շնորհքը և նվերը, որ Մայրը տալիս էր, հատկապես վերաբերվում էր
Ամերիկյան բնիկ ցեղերին: Եպիսկոպոս Զումմարագան Ֆրանցիսկյան, Դոմինիկյան
վանականների, Կորտեսի, Ուան Դիեգոյի, նրա հորեղբոր, ով ապաքինվում է՝ ինչպես
Աստվածամայրը ասաց- և հետագայում ձեռնադրվում է քահանա- և այլոց հետ իսկույն
նախաձեռնում է նույն բլուրի վրա, այնտեղ, որտեղ հայտնվել էր Աստվածամայրը, կառուցել
եկեղեցի:
Ինքը՝ Ուան Դիեգոն, թողնելով ամեն ինչ՝ տեղափոխվում է այդ եկեղեցուն կից մի սենյակ և իր
կյանքի մանցած տասնյոթ տարին նվիրում է Գուադալուպեյի Աստվածամոր հարաշալի

49
Պատկերի ծառայությանը: Իսկ այդ անձեռակերտ հրաշալի Իկոնը կոչվում է Գուադալուպեյի,
քանզի Ացտեկյան Նահուատլ բարբառով այդ նշանակում է «Ջախջախել Վիշապին» - այն, ինչ
Աստվածամայրը արեց՝ վերջ դնելու Ամերիկյան հեթանոսկան կրոններին և մարդկային
արյունալի զահաբերություններին:
Միլիոնավոր ժողովուրդ անընդհատ հոսքով գալիս էր տեսնելու այդ պատկերը, որը պատճառ
եղավ ողջ Մեքսիկոյի քրիստոնեացմանը. միայն ութ միլիոն մարդ դարձի բերեց ինքը- Ուան
Դիեգոն:
Գուադալուպեյի Աստվածամայրը Ամերիկայի ողջ մայր ցամաքի բարեխոս սուրբն է:
Պատկերի մեջ թվում է Տիրամայրը տխուր է, լուրջ, կենտրոնացված: Նրա ձեռքերը միացած
են իր կրծքին, կարծես աղոթքի մեջ է... Օրհնյալ Մայրը հագել է արծաթագույն պատմուճան,
վրայից՝ երկնագույն թիկնոց: Նրա շուրջբոլորը Ամերիկյան բնիկների հանդերձանքի թռչնի
փետուրներ հիշեցնող սլաքներ կան: Նկարում նա հղի է- հիշենք, որ աբորտը Ացտեկների
սովորություն էր, ովքեր այդ միջոցով անծնված երեխաներին զոհաբերում էին իրենց
Վիշապին, որին պաշտում էին: Մայրը այստեղ կարծես հուշում է որովայնի երեխայի
անձեռմխելությունը և նրա գոյության երջանկությունը:
Կակտուսի կոպիտ թելերից հյուսված թիկնոցը այն կողմից, որն ունի գերբնական Պատկերը,
մետաքսի նման փափուկ է, սակայն՝ հակառակ կողմից չոր է, համարյա՝ ծակծկող:
Ժամանակների հետ թվում է բուսական հյուսվածքը պետք է քայքայվեր, բայց՝ այն մնում է
նույնը՝ չփոխելով իր գույնն ու թարմությունը:
1962 թվականին Կոդակ ֆոտոնկարչության մասնագետները ուսումնասիրեցին պատկերը:
Այդ և նախորդ այլ ուսումնասիրությունները միշտ հանգում են նույն եզրակացության.
պատկերը չի ստեղծված քիմիական կամ այլ հայտնի նյութերով, և դրա նյութական
բաղադրությունը անհասկանալի է: Պարզվեց նաև, որ պատկերի աջ աչքի մեջ ընդգծված, իսկ
ձախի մեջ՝ թույլ, արտացոլված է մարդու կիսանդրի, որը նմանվում է Ուան Դիեգոյի
ուրվագծերին՝ նրա յուղաներկ դիմանկարի հետ համեմատած, որ պահպանվել է:
Ուսումնասիրողները ապացուցում են, որ քանի որ մարդու աչքի բիբի մեջ արտացոլվում է
այն, ինչի վրա նրա հայացքը բևեռված է, այդպես Օրհնյալ Մայրը այդ պահին, երբ Ուան
Դիեգոն ներկայացնում էր եպիսկոպոսին ապացույցը՝ ներկա լինելով սենյակում նայելիս է
եղել Ուան Դիեգոյին, որից հետո Աստվածամոր ներկայությունը տպավորվել է թիկնոցի վրա՝
հրաշալի պատկերով:
Հելեն Բեհրենսը կարողացավ վերականգնել այն բառի նշանակությունը, որով
Աստվածամայրը անվանում էր եպիսկոպոսին տրվող ապացույցը: Նա կրկին հաստատեց, որ
Գուադալուպե բառը, որ օգտագործել է Աստվածամայրը, դա Իսպանացիների
արտաբերության ձևն է. իրականում Աստվածամայրը Ացտեկյան բարբառով ասել է «te
coatlaxopeuh|, որ նշանակում է «Ամենայն Կատարյալ Կույսը ջախջախում է քարե Վիշապի
<կրոնը>», որը անմիջապես վերաբերվում է Ացտեկյան հեթանոս արյունալի և սահմռկեցուցիչ
պաշտամունքին:
Այսօր չկա մի Ամերիկացի կաթոլիկ, ով իր տանը չունենա Գուադալուպեյի Աստվածամոր
պատկերը, չկա մի կաթոլիկ եկեղեցի, որտեղ դրված չլինի այդ պատկերը:
Տիեզերական Եկեղեցու կողմից Գուադալուպեյի Աստվածամայրը հայտարարված է որպես
ողջ Ամերիկյան մայր ցամաքի բարեխոսն ու խնամատարը: Բավական է ասել, որ այդ մայր
ցամաքում երբեք պատերազմ չի եղել: Այն գեղեցիկ է, ցանկալի. այն միշտ դառնում է ամբողջ
երկրագնդի մարդկանցից շատերի իսկական հայրենիքը:

50
Գործք Սուրբ Հռիփսիմեաց Կույսերի
Հուլիս 3,4

Հռոմեական թագավորական տոհմից սերված, ազնվական ծագում ունեցող երկու


սրբուհիները՝ Գայանեն ու Հռիփսիմեն, փոքրուց նվիրաբերված էին Քրիստոսին:
Սրբ. Գայանեն լինլեով Սրբ. Պողոս եկեղեցու կուսանաց միաբանության անդամ՝ երկնային
հրաման է ստանում առաքյալից ստանձնելու միաբանության առաջնորդի պաշտոնը: Եվ
դառնալով առաջնորդ մայրապետ, Սրբ. Գայանեն իր միաբանության մեջ հավաքում է մոտ
երեք հարյուր սաների և շուտով իր մոտ է վերցնում նաև իր ազգականուհուն՝ դեռատի
Հռիփսիմեին:
Երբ լրանում է Հռիփսիմեի չափահասության տարիքը, սրբուհին մտնում է կուսակրանության
ուխտի մեջ, որի առիթով Սրբ. Գայանեն նրա պարանոցից է կախում Հիսուսի սուրբ
Խաչափայտի մասունքը, որ փոխանցվել էր նրան Հակոբոս Առաքյալ Տեառնեղբոր միջոցով:
Իսկ մինչ այդ՝ Հռոմեական արքունիքի մեջ որոշվում է Հռիփսիմեին կնության տալ կայսրին:
Այս մասին Սրբ. Գայանեին հայտնվում է աղոթքի մեջ, և նա ստանում է երկնային հրաման
Հռիփսիմեի ու միանձնաց կույսերի հետ հեռանլու Հռոմից:
Նրանք նախ գնում են Ալեքսանդրիա, ապա՝ Երուսաղեմ:
Գեթսեմանիի այգու մեջ Սրբ. Գայանեն դառը արցունքներով խնդրում է Աստվածամորը
ազատել իրենց վերահաս փորձություններից, մանավանդ՝ Հռիփսիմեին պահպանել պիղծ
հեթանոս թագավորից՝ խնայելով կույսի սրբությունը:
Ապա՝ Աստվածամայրը տեսանելի երևում է երկու սրբուհիներին և պատվիրում է նրանց գնալ
Հայք՝ Արարատյան Երկիրը, Թադևոս Առաքյալի հետքերով, գտնել իր փայտեղեն պատկերը,
որը Աստվածամոր Վերափոխման օրը նկարվել էր առաքյալի կողմից և տարվել Հայաստան-
ապա՝ տարածել Քրիստոսի Ավետարանը և ավարտել կյանքը մարտիրոսությամբ:
Մեծ խնդությամբ սրբուհիները ուղղվում են դեպի Եդեսիա քաղաք, ուր հանդիպում են քիչ
թվով Քրիստոնյա համայքի հետ: Այստեղ նրանք գտնում են և երկրպագում են Տիրոջ հրաշալի
պատկերը, որ Տերը ուղարկել էր Աբգար Թագավորին Իր չարչարանքներից առաջ, ապա՝
կրկին սուրբ կրոնավորուհիները արժանանում են երկնային տեսիլքի, որը նրանց թելադրում
է իրենց անելիքները:
Մինաձնաց կույսերի որոշ մասը մնում է այնտեղ և հեռանում է լեռները՝ ճգնավորելու այն
քարայրի մեջ, որ կոչվեց Մանեայ Այրք:
Մինչ այդ ողջ Հռոմեական կայսրությամբ մեկ արյունարբու Դիոկղետինոսը մարդիկ էր
ուղարկում՝ բռնելու կույսերին, սակայն, նրանց հաջողվում է միայն բռնել մի սրբուհու՝ Եվզոյի
անունով, ով հրաժարվում է տեղեկություններ տալ, և ում չարչարելով մարտիրոսում են:

51
Սրբուհի Գայանեի առաջնորդությամբ կույսերը հասնում են Հայոց Բզնունեաց գավառը,
ապա՝ շարժվում դեպի Մոկաց Սուրբ Խաչ կոչվող վայրը, որտեղ կույսերի աղոթքով
կատարվում են շատ մեծ հրաշքներ:
ԿՃավ կոչվող վայրում, որը հեթանոսական դևերի պաշտամունքի կենտրոն էր, կուսակրոն
քույրերը սուբ աղոթքներով և ծոմապահությամբ քշում են դևերին: Ժողովրդի աչքի առաջ Սրբ.
Գայանեն իր խաչով հալածում է դևերին, որոնք մեծ իրարանցումով ու աղմուկով
հարձակվում են քրմերի վրա: Այդ զարհուրելի տեսարանը բացվում է և բոլորը ականատես են
լինում. քրմերի վրայից սկսում է հոսել արյունը, կարծես նրանք մտրակահար էին եղել
անտեսանելի դևերի հարվածներից – ոմանք և տեսան դևերին, որ կծոտում էին նրանց
մարմինները, ճանկռոտում, և եթե չլինեին սրբուհիների աղոթքները՝ նրանք բոլորը կարող
էին կորչել չարաչար մահով:
Ժողովրդի բազմությունը սրբուհիների առաջնորդությամբ՝ քանդում է բոլոր մեհյանները
հիմքից , և համատարած դարձի են գալիս բոլորը:
Եդեսիայից քույրերին միացած քահանաները մկրտում են ժողովրդին, մաքրում նրանց
ախտերից, հրաշալիորեն բուժում շատերին, և Հայոց ձորերը, որ լի էին ամեն տեսակ
սարսափելի թունավոր օձերով ու վիշապներով- մաքրվում են, դրանք երամներով հեռանում
են, օդը մաքրվում է, օրհնվում է հողը, և այն դառնում է բերրի ու հոտավետ: Սրբերի
աղոթքներով ամենուր հրաշալիորեն բխում են ու ցայտում անուշահամ աղբյուրներ, որոնք
մինչև այժմ վայելում է Հայ ժողովուրդը:
Սրբուհի Գայանեն իր ետևից ամնուր թողնում է օրհնված խաչեր, որոնց դրված տեղում
հաջորդ տարիներին Սուրբ Գրիգոր Լուսավորիչը Հայոց թագավորի և ժողովրդի հետ մեկտեղ՝
կառուցում է եկեղեցիներ:
Հրաշագործ սրբուհների համբավը շուտով տարածվում է ամենուր: Նրանք անցնելով ողջ
Հայաստանի տարածքներով՝ քարոզում են, բուժում ու սովորեցնում ժողովրդին, ցույց տալով
նրանց Աստծո ողորմությունը, իսկ վանուհիներից նրանք ովքեր ծեր էին և անկարող
շարունակելու ճանապարհորդությունը՝ մնում էին տեղում բնակվելու և դպրոցներ բացելու:
Շուտով սրբուհիները գտնում են նաև Տիրամոր փայտեղեն Պատկերը, որն իր հետ Հայաստան
էր բերել Թադևոս Առաքյալը:
Այսպես՝ մեծ խնդությամբ ու երջանկությամբ, անխոնջ ջերմեռանդությամբ նրանք
շարունակում են իրենց սուրբ առաքելությունը- երջանիկ՝ Աստծո տրված շնորհքներից, որ
Նա իր անսահման սիրուց ու գթությունից բխեցնում էր Հայոց վրա:
Վան քաղաքի շրջակայքում կույսերը գետնափոր տնակներ սարքելով՝ որոշ ժամանակ
բնակվում են այնտեղ, ապա՝ այդտեղ թողնելով իրենց երկու քահանաներին և մի քանի
տասնյակ ճգնավորուհիների՝ նրանք՝ քառասուն քույրերով, շարժվում են դեպի
Վաղարշապատ:
Այս Քառասուն Կուսանանք գիտակցում էին, որ իրենք ընտրված էին մարտիրոսության
պսակի համար և գնում էին դեպի իրենց մարմնավոր մահը, և նրանք դա ընտրեցին
ուրախությամբ ու կամավոր՝ իրենց արյան շնորհքով փրկելու ողջ Հայոց Ազգին: Շուտով
նրանք հասնում են Այրարատ գավառ, արքունական Վաղարշապատ քաղաքը:
Նրանց գալստյան մասին իսկույն տեղեկանում է Հայոց թագավորը, ով արդեն ստացել էր
Հռոմի Կայսեր նամակը, ուր վերջինս հորդորում էր Հայոց Թագավորին ձերբակալել և ետ
ուղարկել փախստական Հռոմի քաղաքացիներ կույսերին:

52
287 թվականին Հռոմեական Կայսեր կողմից իր թագավորական օծումն է ստանում Հայոց
Տրդատ Երրորդ Արքան, ով հայտնի էր իր դյուցազնական ուժով ու խիզախությամբ:
Նրա հայրը՝ Խոսրով Առաջինը, դավադրաբար սպանվել էր Պարթևների կողմից, և Հայոց
ժողովուրդը, որ այս շրջանում իր հեթանոս հավատալիքներով ավելի մոտ էր Հունա-
Հռոմեական պանթեոնին- քաղաքականապես ավելի հակված էր միանալու Հռոմեական
կայսրությանը և թշնամի էր Սասանյան Պարսիկ Զրադաշտությանը:
Ավելի ուշ, երբ Հռոմեական կայսրության մեջ Քրիստոնեությունը նույնպես դարձավ
պետական կրոն, Հայաստանում Քրիստոնեության թշնամի բանակը միանալով Սասանյան
Պարսկաստանին, դավաճանությամբ ու ոճիրներով պառակտեց Հայ ժողովրդի ներքին
միասնությունը, նրա քաղաքական ուժի և կրոնական համախմբվածությունը, որի
անմիջական հետևանքը եղավ Հայաստանի պետականության անկումը և նրա բաժանումը
երկու մասի՝ Սասանյան և Հռոմեական կախվածությամբ , 387 ՔԾ:
Հայոց պետականության անկումը սխալմամբ հակաքրիստոնեական վարձու
պատմաբանները միշտ փորձում են կապել Հայերի Քրիստոնեացման հետ, մոռանալով, որ
Հայաստանում Քրիստոնեությունը պետական կրոն դարձավ համայն ժողովրդի և նրա
թագավորի միասնական և հոժար կամքով, և որ այդ պետականությանը առաջին հարված
տվեցին երկրի ներքին թշնամիները, որոնք դավադրաբար սպանեցին Տրդատ Արքային և
համագործակցում էին Պարսիկների հետ՝ կաշառվելով վերջիններիս կողմից. ա՛յս էր բուն
պատճառը Հայոց պետականության անկման և Հայաստանի տրոհման ու կործանման:
Այս հակահռոմեական դավաճանական, հեթանոսամետ քաղաքականությունը հետագայում
ավելի զարգացավ, և այդ միտումը թափանցեց հենց Քրիստոսի առաքելական Հայ եկեղեցի՝
հիմքը դնելով մեծ Սկիզմի՝ Բաժանման: Դա անելու համար Հայ կիսա-հեթանոս կղերը
առանձնացրեց ինքն իրեն՝ դավանաբանական վեճերի քողի տակ որպես հակա-
Քաղքեդոնական, իրականում՝ դա քաղաքական խաղ էր, երբ եկեղեցու թշնամու կողմից
դրածոները համագործակցում էին թշնամու ուժերի հետ՝ ինքնուրույնության ակնկալիքով,
որը երբեք չէին ստանում: Այսպես միաբնակ աղանդավորականները, որ նախ Պարսիկ
Զրադաշտականներ էին՝ քողարկված, հետո՝ կիսա-մահմեդականներ- շատ հաճախ էին աղ ու
հացով դիմավորում Արաբ, Սելջուկ, Թուրք, և այլ հեթանոս բարբարոսներին՝ գերադասելով
տանելու ազգը բնաջնջման, քան թե միավորյալ լինել Քրիստոնեական Հռոմի ու նրա
Խաչակրաց արշավանքների հետ՝ ընդդեմ այս այլակրոն ոսոխի:
Այսպես նաև հակահռոմեական զառանցանքով տառապող կղերը դարերի ընթացքում
հալածում, սպանում էր ճշմարիտ և հարազատ Քրիստոսի ուղղափառ սրբերին, ոչնչացնում
էր նրանց սուրբ ժառանգությունը ու ուսուցումը՝ սկսած Տրդատ Հայոց Արքայից, Սրբ.
Խորենացուց, Նարեկացուց, Շնորհալուց ու Լամբրոնացուց, մինչև՝ Օրմելյան ու
Մուրադբեկյան. վերջինիս չեկիստները խեղդեցին իր անկողնու մեջ, և այդ մարդասպանները
մինչև XX դարի 90-ականները դեռևս ապրում էին անպատիժ: Ավելին՝ ՍՍՀՄ-Ի աթեիզմի
բռնակալության փլզումից հետո միաբնակ աղանդավորները ակտիվանալով Էջմիածնում՝
շարունակեցին եկեղեցին պղծել նոր մեթոդներով- մի կողմից ոգեկոչելով
հակաքաղքեդոնական միաբնակ աղանդը, մյուս կողմից հեթանոսական դիվական և սնոտի
էթնիկ ավանդությունները կցելով Եկեղեցու սուրբ ծեսերին: Այսօր Հայ Առաքելական
Եկեղեցին ավելի անմխիթար ու սնանակ է, քան այն երբևէ եղել է պատմության ընթացքում:
Այսօր ետ-Սովետական Հայ ժողովուրդը ավելի հեթանոս է, քան հեթանոսական
դարաշրջանում էր: Հոգևորականների մեծ մասը ծառայում է սոցիալիստական

53
կուսակցական գաղափարախոսություններին ու գրանցված է մոսոնական Վարդանանց
Ասպետներ օթյակում՝ պղծելով եկեղեցու սուրբ հոգին- Քրիստոսի եկեղեցին վեր ածելով
արտաքին ազգային սիմվոլի, քան թե՝ փրկության կենդանի ինստիտուտի:

Սակայն՝ վերադառնանք III դարի սկիզբ, այնտեղ, ուր աստվածային նախախնամությունը իր


անպատմելի նվերներն էր պատրաստել Հայ ազգի լավագույն զավակների համար...
Տրդատ Հայոց Արքան հրամայում է իր առջև բերել սուրբ փախստականներին և երբ տեսնում է
Հռիփսիմե Կույսի աստվածային գեղեցկությունը ՝ որոշում է ինքը կնության առնել նրան:
Սրբուհի Գայանեն ՝քույրերի հետ մեկտեղ ողջ գիշեր աղոթքի է կանգնում և ոգեշնչում է
բոլորին խիզախությամբ ընդունել մարտիրոսությունը, որը օրհասական է. մարմնավոր մահը
և չարչարանքները ոչինչ են այն երջանկության դեմ, որ Քրիստոս տալիս է իրեն
սիրահարողներին, և պետք է կամք ունենալ՝ մինչև վերջ հավատարիմ մնալու Նրան, երբեք
չմիանալով հեթանոս կռապաշտներին:
Նրա աղթքից հետո Երկինքը բացվում է և երևում է մեծ տեսիլ. Հիսուսը իր բազուկները
մեկնած՝ կանչում է իր անապական հարս- հոգիներին:
Ապա՝ հաջորդ օրը պալատում մեծ իրարանցում է սկսում. նաժիշտները սկսում են մեծ
հարսանեական պատրաստությունը:
Երեկոյան նրանք մեծ շուքով, երեգերով ու պարերով գալիս են ուղեկցելու Սրբուհի
Հռիփսիմեին դեպի արքայի ննջասենյակ:
Երբ խաչազգեստ սուրբ կրոնավորուհուն՝ Հռիփսիմեին, բերում են Տրդատ Արքայի առջև,
կույսը մերժում է նրան՝ ասելով, որ ինքը արդեն հարսնացած է Քրիստոսին:
Արքան ինքիշխան և հպարտ կեցվածքով միայն հրամայում է կույսին ենթարկվել իր կամքին և
մոտենալով սրբուհուն՝ փորձում է փաղաքշել նրան՝ խոստանալով նրան մեծ պատիվներ և
գանձեր:
Սրբուհի Հռիփսիմեն Աստծո սուրբ Հրեշտակի օգնությամբ ձեռնամարտի է բռնվում պագշոտ
վայրագ Տրդատի հետ. գետնին է գլորում նրա արքայական թագն ու նրա վրայից պոկում է
ծիրանին՝ պալատականների առաջ խիստ խայտառակելով թագավորին :
Մի քանի ժամ տևող մարտից հոտո, ի վերջո Տրդատ Արքան ընկնում է՝ զարնվելով
Հրեշտակից. կարճ ժամանակից պարզվում է, որ նա ախտահարված է լիկանթրոպիա կոչվող
հիվանդությամբ:
Մինչդեռ՝ Սրբուհի Հռիփսիմեն կարողանում է փախչել պալատից և, կուսակրոն քույրերի ու
Սրբ. Գայանեի հետ, հասնում է այն տեղը, ուր աժմ կանգուն է իր անվան եկեղեցին, Էջմիածին
քաղաքի Հյուսիս-Արևմտյան մասում:
Այստեղ Տրդատ Արքայի նիզակակիր զինվորները բռում են կույսերին. նրանք նախ սպանում
են Սրբ. Հռիփսիմեին. սրբուհին ինքն է խոնարհաբար մեկնում նրանց իր լեզուն, ձեռքերը,
ոտքերը՝ կառափնատելու դրանք, ինչպես որ հրամայված էր անել նրանց:
Ապա ՝ բերում են Սրբ. Գայանեին: Մեղադրելով նրան, որ այդ նրա կախարդությունների
պատճառով է, որ Սրբուհի Հռիփսիմեն կարողացավ դիմադրել արքային՝ զինվորները
սրախողխող են անում սրբուհուն:
Նրանք սրատում են նաև աղոթքի կանգնած մնացած քառասուն կույսերին՝ անարատ
թողնելով բոլորին, այն մեծ վախի պատճառով, որ ունեին կույսերի Աստծուց, և որ՝
սրբուհիները իրենց աղոթքով կարող էին նաև իրենց վնասել:

54
Սրբ. Հռիփիմեն Եկեղեցու մեջ ունի նաև մեկ այլ անվանում. Սրբուհի Արսեմիա: Ինչպես
երևում է Հռիփսիմէ անվանումը գալիս է Հոռոմ սիմ- բարբառային արտասանությունից-
«Հռոմից եկած»- որը հավանաբար Արսեմիայի և Հոռոմսիմե-ի տառադարձություն է:
Սրբուհու իրական ստույգ անունը հայտնի չէ:
Սրբուհիների մարտիրոսությունից հետո ողջ ժողովուրդը, արքունի տունը նաև ականատես է
լինում Աստծո վերահաս բարկությանը:
Տրդատ Արքան անմիջապես կորցնում է իր մարդակերպ արտաքինը և նմանվելով գազանի-
մազածածկ ու մռնչացող- փախչում է դեպի վայրենություն ու ապրում է քարանձավների մեջ.
նա մերկ էր, միտքը կորցրած, մոլեգին-և նմանվում էր վարազի...
Արքայի քույրը՝ Խոսրովդուխտը, որ մի խոնարհ ու բարի աղջիկ էր, տեսիլ է տեսնում, որով
Հրեշտակը պատվիրում է նրան մարդ ուղարկել Խոր Վիրապ, ուր տարիներ առաջ Տրդատը
նետել էր տվել Պարթև Գրիգորին՝ վերջինիս Քրիստոնեական դավանանքի համար. այստեղ՝
պետք է հիշել, որ պատմաբանները մեկնաբանում են միակողմանի, ասելով թե դրա
պատճառը զուտ ընտանեկան թշնամանքն էր և Տրդատի հոր սպանությունը Պարթևների
կողմից:
Լինելով հունադավան մոլի հեթանոս՝ Տրդատը Հելլենական տաճարներ էր կառուցում՝
նվիրված Ատեմիսին և այլոց, ինչպես Գառնու հեթանոսական տաճարը- և նա ատում էր
Քրիստոնեական սուրբ կրոնը, որ մերժում է մարմնավոր կյանքի հաճույքներն ու մարդու
բնության թուլությունները, և Քրիստոսի Շնորհոք այդ կրոնը ամեն մարդու կարող է հասցնել
աստվածային կատարելության, որն է՝ հոգեղեն կյանքը և ամնահության երաշխիքը:
Մյուս կողմից Տրդատը նաև, իհարկե, իր հին հաշիվները ուներ Պարթև ազնվական մի
ընտանիքի հետ, որից դուրս էր եկել Գրիգոր Լոսավորիչը՝ կապված Տրդատի հոր
սպանության հետ:
Այս պատճառով Տրդատը հաշվեհարդար էր տեսել Պարթև Գրիգորի հետ՝ նրան կենդանի
նետելով Այրարատյան Դաշտում գտնվող մի խոր փոսի մեջ, որը ուներ մոտ հիսուն ոտք
խորություն և բնակատեղի էր թունավոր օձերի ու կարիճների:
Սակայն, Աստծո Հրեշտակի օգնությամբ Սուրբ Գրիգորը ապրում է այնտեղ շուրջ տասնհինգ
տարի, մինչև որ դեպքերի զարգացումը առթում են նրա դուրս գալուն ի Վիրապէ՝ իր նոր և
հավիտենական առաքելության համար:
Խոսրովդուխտի հրամանով Գրիգոր Լուսավորչին դուրս են բերում Խոր Վիրապից, և Սուրբ
Գրիգորը իր աղոթքներով բուժում է Հայոց Արքային:
Դրանից հետո արքան դարձի գալով առ Քրիստոս՝ մեծ ապաշխարանքով ու զղջումով սկսում
է քավել իր մեղքերը՝ ամենայն իր հոգով ու զորությամբ ծառայելով Քրիստոսին:
Նա վառ է պահում սրբուհի Հռիփսիմեի հիշատակը՝ ընդունելով նրան որպես իր բարեխոս
սրբուհին, հետագայում նաև եղբայրական մտերմություն հաստատելով Հռոմի սուրբ կայսր
Կոստանդիանոսի հետ, որը արյամբ ուղղակիորեն սրբուհի Գայանեի և Հռիփսիմեի տոհմից
էր:
Տրդատ արքան համագործակցում էր Սուրբ Գրիգոր Լուսավորչի հետ, ով շարունակում էր
մեծ հրաշքներ գործել Հայոց գավառներում՝ ժողովրդի բազմության հետ ամենուր քանդելով
պիղծ մեհյան-պոռնկատներն ու վառելով բախտագուշակության կախարդության գրքերը,
կռվելով դևերի հետ ու կառուցելով- կանգնեցնելով սուրբ եկեղեցիներ:

55
Իսկ այնտեղ, ուր հանդիպում էին քրմերի զինված դիմադրությանը, Տրդատ Արքան
ջախջախում էր նրանց և ազատում Հայ ժողովրդին դիվապաշտության ստրկությունց ու
ցավագարությունից՝ Սուրբ Գրիգորի բարեխոս աղոթքների օրհնությամբ:
Տրդատ Արքայի հրամանով Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ուղարկվում է Կեսարիա, ուր նա
ստանում է Սիլվեստեր Պապից մանդատ և պատրիարքի ձեռնադրություն, որից հետո նա մեծ
շուքով վերադառնում է Հայաստան ու հիմնում է Հայոց Եկեղեցու եպիսկոպոսական Աթոռը,
վերականգնելով ու ամրացնելով Սրբ. Թադևոս և Բարդողիմեոս առաքյալների կարգը:
301 թվականին Հայոց Տրդատ Արքան թագավորական հռչակագիր է ուղարկում իր
տերության ողջ ծայրերը՝ հայտարարելով Հայաստան Աշխարհը որպես Քրիստոնեական
երկիր, արգելելով այլևս պիղծ հեթանոս հավատալիքներն ու ծեսերը Հայաստանի
տարածքում:
Ամենուր կառուցվում են եկեղեցիներ և նշանակվում են քահանաներ՝ աշխատելու ժողովրդի
հետ, հոգալու նրա բարոյական աստվածային դաստիարակությանը, հատկապես՝ զբաղվելու
քրմերի ընտանիքների հետ՝ նրանց դարձի բերելու առ սուրբ կրոն:
Հայոց Արքան և Կաթողիկոսը որքան ողորմած ու մեծահոգի, նույնքան ուժեղ և անզիջում էին
չարության նկատմամբ: Նրանք Աստծո հրամանով ու զորությամբ մահապատժում էին բոլոր
կախարդներին, քրմերին ու մոգերին, որոնք ոչ միայն հրաժարվում էին ընդունել սուրբ կրոնը,
այլև՝ ժողովրդի մեջ կազմակերպում էին կոտորածներ՝ փորձելով պահել նրանց վրա իրենց
իշխանության վերջին հնարավորությունները:
Սակայն՝ Հայոց մտքի ու խղճի զարթոնքի Ոսկեդարը արդեն իր հաղթարշավի մեջ էր, արդեն
սկսել էր Հայոց ազգային Հոգու մեռոնացումը, որը պետք է ստեղծեր անգնահատելի գիր ու
գրականություն, պիտի տար իր բազմամիլիոն սուրբ վկաներին՝ լինելու երկնային ազգ-
որպես Քրիստոսի երջանիկ բախտակից:
Հայոց առաջին Կաթողիկոսը արժանանում է երկնային սքանչելի տեսիլի . մեր Տերը՝ Հիսուս
Քրիստոսը, հայտնվելով նրան, ցույց է տալիս այն տեղը, որտեղ Իր կամքով ցանկանում է
հիմնել եկեղեցիներ, ապա՝ հայտնում է, որ սուրբ միանձնաց մարտիրոսության շնորհիվ Ինքը
պետք է փրկի Հայոց Աշխարհը՝ բոլոր ժամանակների համար. ա՛յս եղավ Սուրբ Էջմիածնի
հիմնումի պատճառը և էությունը, որի առաքելությունը եղավ Երկնքից, որը միշտ
հաստատվում է Աստծո զորությամբ:
Սուրբ Գրիգորը նաև տեսնում է մարգարեական տեսիլ. Հայ ազգը բաժանված երկու մասի՝
Եկեղեցու զավակների և հեթանոսների, և որ վերջիններիս պատճառով Հայ ազգը միշտ
հասցվում է հոգեվարքի եզրին:
Սուրբ Տրդատը ապա սուրբ Գրիգորի ցուցմունքով կառուցում է երեք գլխավոր եկեղեցիները,
որոնք կանգուն են առ այժմ և պիտի մնան մինչև Քրիստոսի Երկրորդ գալուստը. Սուրբ
Էջմիածնի Մայրավանքը, Սրբ. Գայանեյի, Սրբ. Հռիփսիմեի եկեղեցիները:
Վերջին երկու եկեղեցիների խորանների տակ, հիմքի մեջ էլ հենց ամփոփում են սուրբ
մարտիրոսուհիների մասունքները, որոնք դարեր ի վեր բարեխոս են եղել Հայ ազգի համար և
նաև եղել են նրա արյունալի պատմության իրական պատճառների վկան, որի համար
Դատաստանի օրը Հայ Քրիստոնյա ազգի թշնամիները պատասխան պիտի տան:
Վերաշինելով իր հավատքն ու գործերը այս սրբուհիների մարտիրոսության հերոսական
օրինակով ու նրանց բարեխոսությամբ ՝ Հայ ժողովրդի գիտակից զավակները այսօր

56
նախապատրաստվում են արժանավայել դիմավորելու Տիրոջ Երկրորդ Գալուստը – նաև
պատրաստ լինելու Վերջին Դատաստանի բաղձալի օրվան12:

222

Սուրբ Դոմինիկ
Օգոստոս 4
2222222
Կան սրբեր Տիեզերական Եկեղեցու պատմության մեջ, ում առանձնահատուկ շնորհքը և ի
վերուստ տրված հատուկ կոչումը՝ նոր շնչառություն են հաղորոդում Եկեղեցուն:
Այդպիսի առանձնահատուկ առաքելությամբ էր օժտված Սուրբ Դոմինիկը:
Նա ծնվել է Իսպանիայի Կալարեգա քաղաքում, Վիսիգոթիկ իշխանական ընտանիքում, 1170
թվականին:
Նրա հայրը՝ Ֆելիքս Գուձմանը, և մայրը՝ Ժանն Դ’Աձան թագավորական շառավղից էին և
ապրում էին սրբակյաց կյանքով: Դոմինիկի ծնունդը նշանավորվեց մի քանի անսովոր
հրաշքներով. մայրը և իր կնքահայրը տեսիլներ ունեցան, ուր Դոմինիկը լույսի կանթեղ ուներ
իր ձեռքին պահած:
Յոթ տարեկանից նա հաճախում իր քահանա մորեղբոր դպրոցը, և հետագայում արդեն
չափահաս՝ նա զգում է իր Քրիստոնեության կոչումը: Նա Օսմայի Օգոստինյան
միաբանության մեջ անց է կացնում իննը տարի՝ ապրելով սուրբ և թաքնված կյանքով:
Սրբ. Դոմինիկը միանգամից օժտվում է քարոզելու առանձնահատուկ ձիրքով, և երբ գալիս է
առիթը, երբ նա սկսում է իր ճանապարհորդությունը դեպի Դանեմարք իր եպիսկոպոսի հետ՝
հատուկ առաքելությամբ թագավորական տան ամուսնական հատուկ հարցերով- նա
վերջապես ճանապարհին հստակ տեսնում է ու հասկանում իր անելիքը:
Մի պանդոկում, ուր մտադիր էին գիշերել, նա խոսքի է բռնվում պանդոկի տիրոջ հետ.
վերջինս լինելով Ալբիգենեզիան աղանդավոր՝ փորձում էր հաստատել իր տեսակետը:

12
Ըստ Սրբ. Խորենացու, Ագաթանգեղոսի, Զենոբ Գլակի, և այլ աղբյուրներից:
57
Ալբիգենեզիան աղանդը, որ ծագել է Ալբի քաղաքից, ուր սկսեցին նրանց ժողովները- ճիշտ
նույն ներկայիս Բողոքականության հավատքն էր. նրանք ատում էին եկեղեցին, համարում
էին, որ այն ոչ մի շնորհք չունի և մերժում էին ընդունել Սուրբ Հաղորդության խորհուրդը,
սրբերի հեղինակությունը, և այլն:
Սկսած տասնմեկերորդ դարից այդ հերետիկոսությունը տարածված էր Եվրոպայում: Նրանց
շարժումները լայն թափ էին ստանում և հաճախ վեր էին ածվում արյունալի պատերազմների:
Այդ աղանդավորները անգամ մարդասպաններ էին. մահապատժում էին
հոգևորականությանը, քանդում, վառում, թալանում էին կաթոլիկ գյուղերը, եկեղեցիները:
Այդ օրը Սուրբ Դոմինիկի վեճը պանդոկապանի հետ շարունակվում է մինչև լույս:
Առավորտյան, երբ եպիսկպոսը փնտրում է Սուրբ Դոմինիկին, գտնում է նրան իր
քահանայական պաշտոնի մեջ- պանդոկապետը չոքած նրա առաջ խոստովանում էր: Սրբին
հաջողվել էր պանդոկապետին ետ համոզել կաթոլիկ հավատքի ճշմարտացիության մեջ:
Սուրբ Դոմինիկը այսուհետո տեսնում էր իր առաքելությունը որպես քարոզիչ, և հասկանում
էր, որ պետք է աշխատի մոլորվածների հետ. այդ պատճառով նա մեկնում է Հռոմ՝
հանդիպելու Պապին:
Ապա Սուրբ Դոմինիկը, ինչպես նաև նրա հետ այլ քարոզիչ հոգևորականներ, ստանալով
Պապի օրհնությունը՝ ուղարկվում են հերետիկոսների մոտ աշխատելու:
Այս կաթոլիկ առաքյալները ժողովրդի մեջ կազմակերպում էին հրապարակային զրույցներ և
հրավիրում էին հերետիկոս տեսաբաններին հասարակական բանավեճերի:
Մի անգամ Սուրբ Դոմինիկը նրանց հետ խոսքի բռնվեց յոթ օր: Ժողովրդական լսարանը
որպես բանավեճի հաղթող ճանաչեց սրբին և կաթոլիկ կրոնը:
Սակայն, միշտ չէր, որ հերետիկոսները համարձակվում էին խոսքի բռնվել նրա հետ, ավելի
հաճախ նրանք մերժում էին տրամաբանությունն ու ճշմարտությունը և մնում էին իրենց
համառության մեջ. այդ դեպքւմ սուրբը անեծք, անաֆեմա էր դնում նրանց վրա- կապելով
նրանց չար դևերին- որպեսզի նրանք չկարողանային տարածել իրենց հոգեկործան
սխալները:
Սուրբ Դոմինիկը ապա հաստատվեց Ֆանջոքսում և իր հետ ուներ յոթ այլ քարոզիչներ:
Շուտով նրանց են միանում նաև առաջին ինը կանայք, որոնք Ալբիգենեզիան լինելով՝ սրբին
լսելուց հետո դարձի էին եկել:
Այսպես սկզբնավորվում է Դոմինիկյան Միաբանությունը, որը դարձավ հզոր զենք
հերետիկոսների դեմ և, փաստորեն, փրկեց Եկեղեցին հետագա ավիրվածությունից:
1215 թվականին Սուրբ Դոմինիկը մեկնում է Հռոմ՝ խնդրելու Պապին իր միաբանությանը
պոնտիֆիկալ սանկցիա տալու:
Երբ Հռոմի Սուրբ Պետրոս եկեղեցու մեջ աղոթում էր՝ Սուրբ Դոմինիկը տեսիլ է տեսնում.
Եկեղեցու խորանի վրա հայտնվում է Հիսուսը՝ ձեռքին պահած երեք աղեղ, որոնք նա
պատրաստվում էր նետել: Սուրբ Դոմինիկը զգում է կարծես եկեղեցու պատերը սկսում էին
փլվել, երբ Օրհնյալ Մայրը հայտնվում է խորանի վրա և ծնկած Որդու առաջ՝ խնդրում է նրան
եկեղեցու հոգևորականության մեղքերի պատճառով չկործանել Եկեղեցին, այլ տալ մի այլ
առիթ՝ ուղղվելու: Ապա՝ սուրբը տեսնում է, որ Աստվածամայրը Տիրոջ մոտ է ուղեկցում երկու
վանականների, մեկը ինքը՝ Սուրբ Դոմինիկն էր: Հիսուսը խորը նայելով Սուրբ Դոմինիկի
աչքերի մեջ, ասում է. «Այս մարդը խիզախությամբ կիրագործի քո ծրագիրը. իսկ ո՞վ է մյուսը»:
Աստվածամայրը մյուս վանականի ձեռքը բռնած՝ նրան նույնպես մոտեցնում է Տիրոջը . նա
գորշ սքեմ ուներ, որի վրա կապված էր պարանից գոտի: Հետագայում, երբ Սուրբ Դոմինիկը

58
հանդիպում է Սուրբ Ֆրանցիսկ Ասիսեցուն՝ ճանաչում է իր տեսիլում տեսած այդ երկրորդ
վանականին. դա հենց ինքը՝ Սուրբ Ֆրանցիսկն էր:
Պապը շուտով նույնպես ստանում է երկնային հայտնություն և ապա թույլատրում է Սուրբ
Դոմինիկին ստեղծելու իր քարոզիչների միաբանությունը:
Սուրբ Դոմինիկը վերադառնում է՝ մեծ եռանդով շարունակելու իր առաքելությունը:
Նա եղբայրներին ուղարկում է տարբեր ուղղություններով, ինքն էլ ուղևորվում է դեպի
հերետիկոսների բնակավայրերը: Այն գյուղերում, որտեղ մերժում էին նրան լսել, նա երգում
էր. ոչ ոք չէր կարող անտարբեր մնալ նրա հրաշալի երգեցողությանը:
Մի անգամ, Ֆրանսիայի Տուլուզ քաղաքում նա վեճի է բռնվում տեղի աղանդավորների հետ:
Սուրբ Դոմինիկը թևի տակ ուներ իր աշխատությունը և շարունակ ճիշտ և դիպուկ
պատասխաններով շփոթության մեջ էր գցում աղանդավոր քահանաներին: Ահա՝ ժողովրդի
առաջարկով խարույկ են վառում և երկու բանավիճող կողմերի գրքերը նետելով խարույկի
մեջ՝ սպասում են Աստծուց նշանի համար, թե որ կողմն է ճիշտ. ո՞ւմ գրքերը կվառվեն որպես
անպետքություն, և ումը կմնան՝ որպես նշան աստվածային ճիշտ վկայության:
Երբ աղանդավորների և Սուրբ Դոմինիկի գրքերը նետում են կրակի մեջ, աղանդավորների
գրքերը իսկույն մոխրանում են, սակայն՝ Սուրբ Դոմինիկի գիրքը բոցը բարձրացնում է վեր և
նետում կրակի խարույկից հեռու, ուր գիրքը ապահով էր և անվնաս:
Աղանդավոր քահանաները պնդում են, որ դա պատահականության արդյունք էր և ստիպում
են կրկնել նույն գործողությունը երկրորդ անգամ: Ե՛վ երկրորդ, և՛ երրորդ անգամ նույն ձևով
կրակի բոցը, առանց սրբի գիրքը վնասելու, բարձրացնում է այն ու նետում հեռու:
Բոլորը հիացական բացականչում են՝ տեսնելով Աստծո ակնհայտ հրաշքը:
Մեկ ուրիշ անգամ, երբ Սուրբ Դոմինիկը գիշերում էր բացօդյա, դրսում, նա տեսնում է
բլուրների վրա կանգնած Աստվածամորը: Սուրբ Դոմինիկը մոտենում է նրան, ծնկում
Օրհնյալ Մոր առջև, և վերջինս հանձնարարում է սրբին կազմել իր միջնորդության
աղոթաշար, որ կոչվում է Մարիամի Սաղմոս, և թելադրում է սրբին Քրիստոսի կյանքի
տասնհինգ դրվագները՝ որպես հիմք այդ աղոթաշարի:
Սուրբ Դոմինիկը հին անապատկան ճգնավորների աղոթաշարի նախատիպը օգտագործելով,
որ կոչվում էր paternostre՝ կազմում է Վարդարանի աղոթքը՝ իր տասնհինգ խորհուրդներով.
ուրախական, տխրալի և փառավորական:
Այդ աղոթաշարը՝ Հայր Մեր, Փառք Հոր և Ողջույն Քեզ Մարիամ հրեշտակային ողջյունի-
անգելուսի- վաթսունհինգ անգամվա կրկնություն է, աղոթքի մի ձև, որը միշտ օգտագործում
էին անապատկանները: Սուրբ Դոմինիկը այդ աղոթաշարը Օրհնյալ Մոր թելադրությամբ
կատարյալ դարձրեց. այն ամփոփեց գեղեցիկ ուլունքաշարի մեջ ՝ խաչով սկսելով,
աղոթքների ճշգրիտ հերթականոթյունը պահելու համար, յուրաքանչյուր տասնյակին
վերագրվեց Աստվածամոր թելադրած խորհուրդը:
Վարդարանի այս աղոթաշարը եղավ այն հզոր զենքը, որով Տիեզերական եկեղեցին իր
հաղթանակները տարավ աղանդավորների, մահմեդականների և այլ Քրիստոնեության
թշնամիների նկատամամբ :
Հետագա խաչակրաց արշավանքների ժամանակ բոլոր զինվորները ունեին իրենց ձեռքի մեջ
Վարդարանը՝ զենքի հետ միասին, և հաղթում էին Աստվածամոր բարեխոսությամբ ու
օրհնությամբ՝ Վարդարանի աղոթաշարի միջոցով:
Դարեր ի վեր Վարդարանը կոչվում էր զորավոր զենք, որ հաղթում է դիվական ուժերին:

59
Սուրբ Դոմինիկի Միաբանության առաքելությունը եղավ տարածել այս մեծ նվերը
ժողովուրդների մեջ:

Պատահում է այնպես, որ երբ Սուրբ Դոմինիկը Հռոմում էր, միաբանության եղբայրների


պաշարները վերջանում են:
Երկու եղբայրներ ուղարկվում են մուրալու և երբ վերադառնում են պատմում են սրբին, որ
իրենք կարողացան երկու հաց ձեռք բերել, բայց ճանապարհին սոված մարդկանց
հանդիպելով՝ հացերը տվեցին նրանց:
Սուրբ Դոմինիկը խրախուսում է նրանց արարքը, թեպետ լավ գիտեր, որ բացարձակապես
ոչինչ չունեին ուտելու- սակայն, այնուամենայնիվ, հանձնարարում է ճաշի զանգերը հնչեցնել.
հոգ չէ, փառք կտան Աստծուն՝ Սուրբ Գիրքը կընթերցեն:
Ահա՝ եղբայրները հավաքվում են ճաշի դատարկ սեղանի առջև, Սուրբ Դոմինիկը օրհնում է
այն, և երբ բոլորը կռացնում են իրենց գլուխները՝ ընթերցանության համար, անակնկալ
հայտնվում են երկու մարդիկ. նրանք հագել էին սպիտակ պատմուճաններ՝ սպիտակ
գոգնոցներով, և յուրաքանչյուրի ձեռքին կար սպիտակ, անուշահոտ հացով լի սկուտեղ:
Ամենցածր տեղից սկսելով՝ նրանք յուրաքանչյուր եղբոր առաջ դնում են մեկ ամբողջական
հաց, ապա՝ ամենավերջում, Սուրբ Դոմինիկին սպասարկելով՝ խորը գլուխ են տալիս և
անհետանում:
Եղբայրները, որ թվով քառասունից ավելի էին, բոլորը լուռ էին և չէին համարձակվում վեր
նայել. Աստված չանտեսեց իրենց նվազագույն պահանջը ՝ ուղարկելով իր Հրեշտակներին
ծառայելու իրենց:
Սուրբ Դոմինիկը ապա հանձնարարում է մատուցող եղբորը իջնել նկուղ և բերել գինու
սափորը: Եղբայրը թեպետ լավ գիտեր, որ սափորը դառարկ էր, այնուամենայնիվ իջնում է
նկուղ և, կրկին Աստծո ողորմությամբ, գտնում է սափորը՝ մինչև պռունկը լիքը:
1220 թվականին Սուրբ Դոմինիկը Հռոմում էր, Սան Սիստոյի միաբանության քույրերի
կուսանոցում, կարդինալ Օրսինիի և այլ երեք կարդինալների հետ, երբ պատգամաբեր է
գալիս և մեծ տագնապով տեղեկացնում, որ Կարդինալ Օրսինիի քրոջ որդին ընկել է
արագընթաց ձիուց և ջախջախվել: Երիտասարդը, ում անունը Նապոլեոն էր, դեպից քիչ հետո
մահացել էր:
Երբ բոլորը տագնապած էին ու վշտացած, Սուրբ Դոմինիկը հրամայում է երիտասարդի
ջախջախված մարմինը բերել եկեղեցի ու դնել խորանի տակ: Ապա նա մատուցում է Սրբ.
Պատարագ, որի ընթացքում նա բոլորովին անսպասելի շրջվում է դեպի մեռյալը և բարձր

60
ձայնով գոչում . «Երիտասա՛րդ, Նապոլեոնե՛, քե՛զ եմ ասում՝ հանուն Հիսուս Քրիստոսի վե՛ր
կաց:»
Բոլորի աչքի առաջ երիտասարդը վեր է կենում լրիվ առողջ և անգամ չէր հիշում, թե ինչ էր իր
հետ կատարվել:
Սուրբ Դոմինիկի կյանքի վերջին տարիներին նրա միաբանությունները ընդլայնվել էին և
հաստատվել Եվրոպայի բոլոր երկրներում: Նրա օրհնությամբ բազմաթիվ եղբայրներ
մեկնում էին տարբեր ուղղություններով և հաստատում էին ամենուր սուրբ կրոնը: Ինքը՝
Սուրբ Դոմինիկը մշտապես գնալով տեղից-տեղ, այցելում էր իր միաբանություններին,
սովորեցնում, հանձնարարություններ տալիս:
Նրա յուրաքանչյուր այցելություն բոլորի համար մեծ ուրախություն էր: Այն, ինչ
ամենահատկանշականն էր Սուրբ Դոմինիկին՝ դա նրա միշտ զվարթ տրամադրությունն էր.
եթե նա չէր քարոզում, նա երգում էր, եթե փոքր խոսակցության մեջ էր, ուրեմն՝ անեկդոտ էր
պատմում:
Սուրբ Դոմինիկը վախճանվեց 1221 թվականի Օգոստոսի 6-ին. նա չուներ երկրորդ ձեռք
հագուստ, որով կարելի լիներ փոխել հինը: Նա մեռավ կատարելապես խաղաղ, եղբայրները
երկար ժամանակ չէին կարողանում հասկանալ՝ մեռա՞ծ էր, թե՝ քնած...
1234 թվականին Պապ Գրեգորի IX-ը հռչակում է նրան որպես Տիեզերական Եկեղեցու
կանոնական սուրբ:
«Եթե կարող եք հաշվել երկինքի աստղերը, այդպես էլ կարող եք հաշվել Դոմինիկյան
Միաբանույան սրբերին,» ասում էր Կլեմենթ X-ը:
Դարեր ի վեր այս միաբանությունը դարձավ Քրիստոնեական մտքի, նրա զորության ու
հաղթանակի օրրանը. միայն Դոմինիկյան կանոնական սրբերի և երանելիների ցուցակը
տասերեք հազարից ավելի է, մարտիրոսներինը՝ քսանվեց հազար:
Դոմինիկյան Միաբանությունը տվեց Հրեշտակային վարդապետին՝ Թոմաս Աքվինացուն, մեծ
աստվածաբան, փիլիսոփա, ում անունը դրվում է միայն Սուրբ Օգոստինոսի կողքին և ում
աստվածաբանությամբ միայն կարել է հասկանալ ժամանակակից մարդուն և աշխարհին
վերաբերվող շատ հարցեր:
Մյուս Դոմինիկյան սուրբը- Կաթրին Դե Սիենան, ով Եկեղեցու դոկտոր է, ում հոգևոր և
սոցիալական գործունեությունը փոխեց Ընդհանրական Եկեղեցու պատմության ընթացքը:
Մյուսը՝ Սուրբ Հակինթը, ով ամենամեծ քարոզիչն էր ու հրաշագործը՝ Արևելյան Եվրոպայից
մինչև Ռուսաստան ու Մերձբալթիկա:
Մեկ այլ Դոմինիկյան՝ Սուրբ Վինսենթ Ֆերրերը, ով այնքան շատ հրաշքներ էր անում, որ
եպիսկոպոսը հրամայեց նրան դադարել, և երբ, մի անգամ մի մարդ պատահաբար ընկնում էր
բարձր աշտարակից, Սուրբ Վինսենթը հրամայում է նրան կախված մնալ օդում, մինչև ինքը
գնա, թույլտվություն վերցնի եպիսկոպոսից՝ նրան իջեցնելու:
Դոմինիկյան Միաբանության համարյա բոլոր քարոզիչները օժտված էին լեզուների շնորհքով.
ոչ թե դիվահար հոգեգալստականների և այլ աղանդավորների նման նրանք բլբլացնում էին
անհայտ դիվական լեզուներով, այլ՝ սովորում էին ու տրապետում տասնյակ լեզուների ու
բարբառների, քարոզելով ամեն մի ազգին՝ իր ազգային լեզվով:
Տերունական օրերից ի վեր պատմության մեջ չէր լսված, որ որևէ մեկը օժտված լիներ այն
բացառիկ հրաշագործություններով, որ կատարում էին Դոմինիկյան սրբերը:
Դոմինիկյան սրբերի պատմությունը դա հենց Կաթողիկե եկեղեցու պատմությունն է:

61
Դոմինիկյան և Ֆրացիսկյան Միաբանությունները այն երկու սյուներն էին, որոնց վրա
կանգուն մնաց Աստծո սուրբ եկեղեցին և հաղթահարեց կրոնական պատերազմների շրջանը.
Ֆրացիսկյանները իրենց բացարձակ աղքատությամբ և ճգնավորական հերոսությամբ
փոխում էին աշխարհի սիրտը, Դոմինիկյանները՝ փոխում էին ու սրբացնում աշխարհի
միտքը:
Մի քանի դար հետո պիտի ծնվեր նաև մեկ այլ անպարտելի Աստծո Ատլետը՝ Սուրբ
Իգնատիուս Լոյոլան, ով հիմնեց Հիսուսյան Միաբանությունը և կազմակերպեց բոլոր դարերի
ամենամեծ Խաչակրացը՝ Ամերիկայից մինչև Հեռավոր Արևելք Քրիստոնեացնելով աշխարհը:
Հռոմեական Կաթողիկե Եկեղեցին ապրում էր իր փառավոր Ոսկեդարը ՝ օրհնություն, բուժում
ու փրկություն բերելով բոլոր ազգերին13:

Սուրբ Պետրոս Վերոնացի


Ապրիլ 29

Բոլոր ժամանակներում Սուրբ Եկեղեցու թշմանիները միշտ համախմբված՝ գործադրել են


իրենց ողջ ջանքերը կործանելու սուրբ հավատքը :
XIII դարում ողջ Եվրոպայով մեկ մոլեգնում էր Մանիքեական աղանդը, որի
կազմակերպությունները եղան այն միջուկը, որի վրա հետագայում հետագայում
ձևավորվեցին և իրենց «գիտականացումը» ստացան Մասոնական գաղտնի օկկուլտ
ագնոստիկ միությունները:
Մանիքեական տեսությունը նաև հիմք էր բողոքականության համար, այսինքն՝ այս աղանդը
իր ողջ էությամբ հակառակվում էր Սուրբ Եկեղեցու դոգմաներին, կռվում էր նրա
նվիրապետության դեմ, փորձում էր քայքայել այդ նվիրապետության հոգևոր և սոցիալական
կառույցները:
Իրականում Մանիքեության հիմքում, ինչպես մասոնական, մորմոնական, ավետարանչական
և այլ բողոքական աղանդների- ընկած է պարզ հաղորդակցումը դևերի հետ, որոնց
ներգործությամբ էլ կատարվում են թվացյալ հրաշքները, քանզի Աստծո իրական հրաշքի
նախադրյալը սուրբ ապրելն է և ուղղափառությունը:
Կաթողիկե Ուղղափառ Եկեղեցին երբեք աննկատ և անպատասխան չի թողել մահասփյուռ
թյուր և դիվական շարժումներին, այլ գործադրելով իր առաքելական հեղինակությունը ՝
մահացու հարված է հասցրել բոլորին՝ պահելով Քրիստոսի Ճշմարտության Լույսը բարձր,
որպեսզի բոլորը տեսնեն, հասկանան, փրկեն իրենց հոգիները, որպեսզի ամեն մի ծունկ
խոնարհվի ճշմարիտ Աստծո առաջ:

13
Օգտագործված են Դոմինիկյան Միաբանության փաստաթղթերը:
62
Հենց այս նպատակով էր, որ Միջանադարում Կաթողիկե Եկեղեցին ստեղծեց
Հավատաքննության՝ Ինքվիզիցիայի ինստիտուտը, որի հիմնական անդամներն էին
Դոմինիկյան Միաբանության սրբերը, ովքեր կազմակերպում էին հրապարակային
բանավեճեր՝ ի ցույց դնելու աղանդավորների հարատև խայտառակությունը, նաև՝
պաշտպանում էին ժողովրդին աղանդավորների հարձակումներից, որը պատահում էր
մշտապես, և կանխում էին արյունալի կոտորածները: Ինքվիզիցիան քննում էր նաև
Սատանիստերի և Կաբալիստերի գործերը և նրանց մատնում պետական
արդարադատության ձեռքը՝ մահապատժելու նրանց՝ մարդկային զահաբերությունների
ոճիրներ կատարելու համար: Մահապատժում էին նաև պետական դավճանության համար,
քանզի Քրիստոնեական Եվրոպական Թագավորության Հրեա թշնամիները նաև շատ հաճախ
բացում էին քաղաքների դռները Մուռերի՝ մահմեդականների առաջ, ովքեր ասպատակում
էին և սպանում մարդկանց: Մահապատժվում էին նաև պեդիֆիլներն ու այն քահանաները,
ովքեր ծպտված դիվապաշտներ էին ու կործանում էին մարդկանց հոգիները՝ օգտվելով նրանց
վստահությունից:
Պապ Իննոսանթ IV–ի օրոք Եվրոպայի աղանդավորական շարժումները ֆինանսավորվում
էին և ոգեկոչվում Գերմանական չար միապետ Ֆրեդերիկ II-ի կողմից, ով էլ հենց զինում էր
հանցագործ խմբավորումներին՝ թալանելու եկեղեցիների հարստությունները և կոտորելու
հավատավոր ժողովրդին կաթոլիկ մնացած նահանգներում- և դա հետագայում
շարունակեցին անել Լյութերականները, Կալվինիստերը, Հյուգենոտ Բողոքականները, և այլն
:
Կաթոլիկ Եկեղեցու մարտիրոսագիտությունը հարուստ է աղանդավորների դեմ մարտերի
մեջ հերոսաբար ընկած սրբերի պատմությամբ ու վարքով:
Այսպիսի մի երջանիկ ու բացառիկ պատմություն է Սուրբ Պետրոս Վերոնացու
կենսագրությունը:
Սուրբ Պետրոսը ծնվել է 1205 թվականին, Վերոնայում, Լոմբարդի նահանգում: Նրա ծնողները
հայտնի իշխաններ էին, սակայն՝ հարում էին աղանդավորներին:
Սուրբ Պետրոսը փոքրուց հաճախում էր Կաթոլիկ դպրոց և դեռ վաղ տարիքից վառվում էր
նախանձախնդրությամբ՝ պաշտպանելու սուրբ հավատքը: Այդ առիթով մեկ անգամ նա խիստ
բանավեճի մեջ է մտնում իր հորեղբոր հետ, ով պնդում էր, թե Աստված միայն բարու արարիչ
չէ, այլ՝ նաև չարի: Պատանի Պետրոսը հերքում է այս չար տեսությունը և նախազգուշացնում է
հորեղբորը, որ ոչ ոք չի կարող իր հոգին փրկել այսպիսի հայհոյություն հիմք ունենալով:
Մեծ է լինում հորեղբոր զայրույթը, սակայն, սուրբ պատանին անտեսում է բոլոր
հալածանքները՝ առաջ գնալով ճշմարիտ գիտության մեջ:
Երբ 1221 թվականին Վերոնա է գալիս հռչակավոր Սուրբ Դոմինիկը, երիտասարդ Պետրոսը
լսարանի առաջին շարքում նստած էր՝ ունկնդրելու սրբին:
Այս հանդիպումը բախտորոշ է դառնում նրա համար, և նա դառնում է Դոմինիկյան
Միաբանության կուսակրոն անդամ:
Սրբի կրոնավորության տարիները լինում են ճգնավորական կյանքի սխրանք,
Քրիստոնեական կամավոր մարտիրոսության սիրո ապացույց, հաճախ այնպիսի
բարձրության հասնող, որ անհասկանալի է լինում անգամ կրոնավոր եղբայրներին:
Մի անգամ միջանցքով անցնելիս եղբայրներից մեկը հանկարծ լսում է կանացի ձայներ, որ
գալիս էին սրբի խցից:

63
Մեծ զայրույթով վանահայրը սրբին աքսորում է վանքից: Որպես ինքնապաշտմանություն ՝
սուրբը միայն պատասխանում է.
-Նա, ով կարող է ինքն իրեն անմեղ հայտարարել բոլոր հանիրավի մեղադրանքներից,
իրավունք ունի նաև ինքն իրեն չպաշտպանելու:
Իրականում սուրբը իր խցի մեջ զրուցելիս է եղել հրեշտակների հետ, որոնց քնքուշ ձայնը
գաղթակղություն էր դարձել այն վանականի համար, ով լսել էր այդ ձայնը միջանցքից:
Ի վերջո, թյուրմացությունը պարզելուց հետո, սուրբը ետ է կանչվում աքսորավայրից:
Սուրբ Պետրոսը միշտ քաղաքի հրապարակներում էր, լսարաններում, ամենուր, որտեղ
կարող էր տեսնել ժողովրդին և սովորեցնել:
Նրա համոզմունքները և ճշմարտության գիտությունը այնքան խորն էին, որ աղանդավորները
հաճախ վախենում էին նրա հետ խոսքի բռնվելուց: Նրա խոսքը նման էր թարմ անձրևի, որ
առատորեն հորդալով՝ կենդանություն էր տալիս ամեն մի հոգու. մշտապես անպակաս էին
նաև հրաշքները, որոնց ականատես էր լինում մեծ բազմություն:
Ամենուր, որտեղ նա էր- նրան ուղեկցում էր մեծ բազմություն, մարդիկ ելնում էին նրան
ընդառաջ, և հրապարակները, եկեղեցիները միշտ լեփ-լեցուն էին, երբ խոսում էր Սուրբ
Պետրոսը: Անհաշիվ էին նաև ամեն տեսակ բուժումներն ու մարդկանց դարձը:
Անգամ այնտեղ, ուր նրան չէին ճանաչում, Աստված զարմանալի նշաններով հավաքում էր
ժողովրդին ու նախապատրաստում նրանց՝ ընդունելու սրբի քարոզչությունը:
Այնպես պատահեց Ռավեննայում, ուր սրբի հասնելուն հետ ուժեղ փոթորիկ է բարձրանում:
Սուրբ Պետրոսի խնդրանքին, որ եկեղեցու դռները բացվեն քարոզի համար, տեղի վանահայրը
պատասխանում է. «Անհնար է որ որևէ մեկը եկեղեցի գա այսպիսի դաժան եղանակին՝
քարոզչություն լսելու:»
Սակայն, ի մեծ զարմանս նրա՝ շուտով ողջ եկեղեցին, մինչև դարպասները՝ լցվում են
մարդկանցով. պարզվում է, որ բոլորը մեծ, ճառագող լույս էին տեսել եկեղեցու վրա դեռևս
կեսգիշերից, որն էլ բոլորին հավաքել էր ի մի և բերել եկեղեցի:
Արդեն 1232 թվականից Պապ Գրեգորի IX-ը իմանալով սրբի հրաշագործ զորության մասին՝
նշանակում է նրան որպես Գլխավոր Ինքվիզատոր:
Օժտված լինելով հիշողության բացառիկ շնորհքով՝ նա անգիր գիտեր ամբողջ Սուրբ Գիրքը, և
ոչ մի գիտնական, փիլիսոփա աղանդավորի երբեք չէր հաջողվում բանավեճը շարունակել
սրբի հետ. ժողովուրդը մեծ ծափահարություններով միշտ ընդատում էր այն՝ հօգուտ
Դոմինիկյան սուրբ վարդապետի:
Պատահեց այնպես, որ Միլանում Մենիքեականներն իրենց եպիսկոպոսի հետ,
հրապարակում, բազմահազար հանդիսատեսների առաջ բանավեճի մեջ մտան Սուրբ
Պետրոսի հետ և տեսնելով, որ խոսքով անհնար է շարունակել նրան հետ, դիմեցին այլ, ցածր
կարգի խորամանկության: Քանի որ օրը շատ շոգ էր, ուղղվելով դեպի ժողովուրդը՝
աղանդավոր եպիսկոպոսը ասաց.
-Եթե այս կրոնավորը, ում այսպես հավատում եք, իսկապես ներկայացնում է ճշմարիտ
Աստծուն, ուրեմն թող նա խնդրի Աստծուն՝ ամպով ծածկելու մեզ այս տապից:
Սուրբ Պետրոսը սրան մեղմությամբ պատասխանում է.
-Այդ հնարավոր է, միայն եթե դուք հրաժարվեք ձեր աղանդից ու հերձվածներից, որ
հակասում են եկեղեցու ուսուցմանը:
Երբ մանիքեականները դա խոստանում են անել՝ սուրբը ձեռքերը բարձրացնելով դեպի
երկինք՝ աղոթում է.

64
- Ամենակո՛ղ Աստված, հանուն Քո մեծ պատվի վերահաստատման որպես ամեն ինչի
Արարիչ, և հանուն նրա, որ այս հերձվածող աղանդավորները դարձի գան՝ խնդրում եմ
ուղարկել պաշպանող ամպ:
Սուրբը խաչի նշանը հանելուց հետո, հազիվ խոսքը ավարտած՝ ժողովրդի վրա, ի սարսափս
բոլորի, կախվում է թանձր ամպը:
Չար Ֆրեդերիկի մահից հետո, 1250 թվականին Պապի հրամանով Սուրբ Պետրոսի
օրհնությամբ և ջանքերով կազմվում է առաջին ասպետների՝ Սուրբ Մարիամի
Հրամանատարներ կոչվող մարտական բանակը, որը սկսում է իր զինված հարձակումները
հանցագործ աղանդավոր մարտական խմբերի դեմ, և, ի վերջո, ոչնչացնում է դրանք:
Ֆլորենցիայում Օգոստոսին, Բարթողիմեոսի տոնին, երբ եկեղեցու հսկումի արարողություն
էր, անսպասելիորեն ժողովրդի վրա են հարձակվում հանցագործ աղանդավորների խմբերը և
սկսում է մեծ կոտորած: Մանիքեականները կոտորում են մոտ 30,000 մարդ, ավիրելով
եկեղեցին ու քաղաքը- թալանելով ու հրկիզելով դրանք:
Սուրբ Պետրոսը դիմում է ամենամեծահոգի քայլի և հայտարարում է քաղաքի փողոցներում,
որ եթե Մանիքեականները զենքը վայր դնեն և վերջ տան արյունահեղությանը, նրանք բոլորը
ներում կստանան: Սակայն, այս առաջարկի փոխարեն աղանդավորները պատասխանում են
թշնամանքով՝ ցույց տալով միայն իրենց կատաղի ատելությունը Սուրբ Եկեղեցու նկատմամբ:
Ապա՝ Սուրբ Պետրոսի հրամանով բարձրացվում է Հռոմեական Կաթողիկե Եկեղեցու
Դրոշակը, մեծ ձայնով զարնում են թմբուկները- որպես նշան պատերազմի
հայտարարության և հաղթանակի- և սկսում է անզիջում և անողոք հաշվեհարդարն ու զենքի
պատերազմը Մանիքեական մարդասպանների դեմ:
Կաթոլիկ ասպետների ջոկատները ի վերջո կոտորում են և քշում հանցագործներին- նրանց
վերջին հարված տալով Ռոսիի ամրոցի մոտ:
Ֆլորենտին ժողովուրդը առ այսօր տոնում է այդ մեծ ու փառավոր հաղաթանակը ի փառս
Եկեղեցու:
Ապա՝ Սուրբ Պետրոսը հեռանում է Իտալիայի հյուսիս՝ շարունակելու իր առաքելությունը:
Նա հասնելով Միլան՝ այնտեղ ևս հավաքագրում է Խաչակրաց ասպետների առաջին
ջոկատները:
Պատահում է այնպես, որ Միլանի նշանավոր իշխաններից մեկը, որ սրբի լավագույն
բարեկամներից էր, սկսում է հարել աղանդավորներին: Մանիքեականները մի օր համոզում
են նրան մտնելու իրենց տաճարը, ուր նրանց սուտ եպիսկոպոսի աղոթքից հետո իբր
Աստվածամայրը երևում է տեսիլի մեջ և խիստ հանդիմանում է կաթոլիկ իշխանին՝
հրամայելով նրան հավատափոխ լինել և հրաժարվել կաթոլիկ առաքելական հավատքից, եթե
ոչ՝ իբր Դժոխքը անխուսափելի է լինելու նրա համար: Մեծ վախով բռնված՝ իշխանը փորձում
է իր կապերը խզել կաթոլիկ համայքի հետ, և նաև՝ Սուրբ Պետրոսի:
Երբ մի օր Սուրբ Պետրոսը հարցաքննում է նրան և տեղեկանում եղելության մասին, որոշում
է հաջորդ հանդիպմանը ինքը ևս գնալ իշխանի հետ աղադավորների տաճար:
Ողջ գիշեր չքնելով՝ սուրբը հսկման աղոթք է անում, ծոմ պահում, խնդրում է Աստծուն
բարեպաշտ իշխանի հոգու համար, և երբ հաջորդ օրը ուղեկցում է իշխանին դեպի
աղանդավորների տաճար, իր հետ վերցնում է նաև Սուրբ Հաղորդության մատուցանված,
կոնսեկրացված մասունքը:

65
Երբ Մանիքեական մոգի աղոթքից հետո, ի սարսափս բոլորի՝ հայտնվում է նախ կայծակի
պես լույս, ապա՝ Աստվածամոր սուտ, դիվական տեսիլը, Սուրբ Պետրոսը առաջ գալով՝
բարձրացնում է Սուրբ Հաղորդությունը և բացականչում է հրամայելով.
-Եթե դու իսկապես Օրհնյալ մայրն ես, երկրպագի՛ր քո Որդու Մարիմնը:
Այս խոսքերից հետո տեսիլը մեծ ճայթյունով չքվում է իսկույն և ողջ շենքի շինությունը
ճաքում է երկու մասի, որը հետագայում անհնարին է լինում անգամ վերականգնել: Իշխանը
մեծ զղջումով ընկնում է սրբի ոտքերը և խնդրում է թողություն:
Սուրբ Պետրոսը արդեն գիտեր, որ իր թշնամիները կազմակերպում են իր մահը և վերջին իր
հանձնարարություններն է սկսում տալ միաբանություններին:
Նա մարգարեությամբ գիտեր սեփական սպանության բոլոր մանրամասները և կարծես
բաղձում էր այդ օրվա համար:
Մանիքեականներից կաշառված հանցագործը, ում անունը Կարինո էր, դարանակալ
սպասում էր ճանապարհին, մինչ Սուրբ Պետրոսը իր վանական եղբայրներից մեկի հետ
վերադառնում էր Միլանից:
2Նրանք շատ դանդաղ էին քշում կառքը, որովետև սպասում էին, որ հետևից եկող եղբայրները
հասնեն իրենց: Հենց այդ ժամանակ էր, որ Կարինոն թիկունքից հարվածում է Սուրբ Պետրոսի
գլխին՝ մահացու վերք հասցնելով նրան իր սուսերով, ապա՝ սրախողխող է անում և սպանում
մյուս ուղեկցող վանականին:
Սուրբ Պետրոսը կիսամեռ ընկնելով ճանապարհի վրա, ի զարմանս հանցագործ
մարդասպանի, մատը թաթախելով իր իսկ սեփական արյան մեջ, ճանապարհի
սալահայտակին գրում է CREDO-ն, Սուրբ Եկեղեցվո Նիկեո Հանգանակի Հավատամքը:
Հանցագործը ապա ինքն իր ոտքով հանձնվում է իշխանություններին- և նրան այլևս դժվար
էր ճանաչել. նա դարձի էր եկել, և այլ մարդ էր: Մշտապես արցունքի ու զղջման մեջ՝ նա
խնդրում էր Ատծո ներման համար և ապա ինքն էլ դառնում է Դոմինիկյան Միաբանության
երրորդ կարգի վանական՝ իր ողջ կյանքը նվիրելով հիվանդների խնամքին ու կաթոլիկ
ուղղափառ հավատքի տարածմանը: Այստեղ կատարվում է Սուրբ Պետրոսի
մարգարեությունը, որ իր մահից հետո ինքը ավելին պետք է անի՝ աղանդավորների դեմ
պայքարելու համար, քան արել էր իր կենդանության ժամանակ:
Թող Դոմինիկյան Միաբանության առաջին մարտիրոսի՝ Սուրբ Պետրոս Վերոնացու
օրհնությամբ ու օրինակով յուրաքանչյուրս պաշտպանենք մեր սուրբ հավատքը և Եկեղեցու
առաքելական կարգը, եթե պետք է՝ անգամ մեր արյան վկայությամբ հաստատենք սուրբ
հավատքը, այնպես, ինչպես արեց Վերոնացի փառավոր այս սուրբը14:

14
Օգտագործված են Դոմինիկյան Միաբանության փաստաթղթերը:
66
Հրեշտակային Վարդապետ Սուրբ Թովմաս Աքվինացի
Մարտի 7

Սուրբ Թոմաս Աքվինացին ծնվել է 1225 թվականին, Իտալական Ռոկկա Սեկկա Դղյակում,
Աքվինա քաղաքում: Նա Եվրոպական թագավորական ընտանիքից էր, Կոմս Լանդուլֆի և
Կոմսուհի Թեոդորայի որդին:
Վեց տարեկանից նրան հանձնում են Մոնթե Կասսինոյի Բենեդիկտյան Միաբանության
դպրոց, որից հետո նա ուսումը շարունակում է Նեապոլի համալսարանում:
Երբ տասնհինգ տարեկան էր, նա ինքը գնում էր Դոմինիկյան Միաբանության աբբահոր մոտ
և թախանձագին խնդրում վերցնել իրեն միաբանության մեջ: Աբբահայրը հանձնարարում էր
նրան սպասել գոնե մինչև կլրանա նրա չափահասության տարին, տասնութ ամյակը:
1243 թվականին երիտասարդ Թովմասը ծնողներից գաղտնի ստանում է միաբանության
հանդրձանքը և մտնում է կրոնավորական ուխտի տակ:
Երբ նրա վանական դառալու լուրը հասնում է ծնողներին, վերջիններս բռնվում են մեծ
զայրույթով, քանզի նրանց մտադրությունն էր թողնել իրենց հարստությունն ու կալվածները
որպես ժառանգություն այս որդուն:
Շուտով նրա մայրը բողոքի նամակ է հղում Պապին և ետ է պահանջում իր որդուն:
Երբ Կոմսուհի Թեոդորան գնում է տեսնելու իր որդուն և նրան ետ տուն բերելու, Թովմասը
փախչում է Հռոմ և թաքնվում:
Ապա կոմսուհին իր երկու ավագ որդիներին է ուղարկում Թովմասի ետևից, ովքեր բռնելով
նրան ՝ տուն են բերում և փակում նրան իրենց դղյակի ամրոցի աշտարակի մեջ: Իր այդ
մեկուսարանից Թովմասին արգելված էր դուրս գալ, նրան միայն հաճախակի հանդիպելու
էին գալիս իր ընտանիքի անդամները, հատկապես իր երկու քույրերը՝ Մարիետտան և
Թեոդորան, ովքեր՝ համաձայն իրենց մոր հանձնարարության, պետք է համոզեին Թովմասին
հրաժարվել վանական դառնալու իր մտադրությունից: Երկար ժամեր եղբոր հետ զրուցելուց
հետո, երկու քույրերը վերջապես իրենք են փոխում իրենց միտքը և երկուսն էլ մտնում են
կուսանոց: Վանքում նրանք հայտնի են լինում իրենց հատուկ շնորհքով և հասնում են մեծ
սրբության:
Թավմասի երկու եղբայրները միացած իրենց հոր հետ՝ խիստ հալածանք են կազմակերպում
գերված վանականի դեմ:
Նրանք ոչ միայն մերկացնում են Թովմասին իր վանական պատմուճանից, այլ՝ անգամ
վատահամբավ կին են բերում նրա սենյակ: Թովմասը վառարանից հանելով տաք

67
ածուխները՝ սկսում է նետել այդ կնոջ վրա, ով սարսափահար դուրս է փախչում սրբի
սենյակից:
Նույն օրը երեկոյան Թովմաս Աքվինացին արժանանում է երկու հրեշտակների այցելության,
որոնք հայտնում են նրան, որ իր արարքը շատ հաճելի էր Աստծուն, և որպեսզի սուրբը միշտ
պահպանի իր կուսությունը, կապում են նրա մեջքից սպիտակ գոտի՝ ուժգնորեն սեղմելով
այն. այդ գոտին պահպանվում է մինչև այժմ:
Իր այս տաժանակիր մեկուսացման մեջ Թովմաս Աթվինացին մնում է տասնութ ամիս:
Ի վերջո Դոմինիկյան Միաբանության իր եղբայրները բողոքում են Պապ Իննոսանթ IV-ին և
Միապետին, ովքեր իսկույն հրաման են տալիս կոմսի ընտանիքին՝ դադարեցնելու դաժան
հալածանքը վանականի նկատմամբ և արձակելու նրան: Սակայն՝ բոլոր ջանքերը մնում են
անարդյունք:
Վերջապես իր քույրերի օգնությամբ Սուրբ Թովմասը զամբյուղի մեջ պահված՝ իջեցվում է
ամրոցի աշտարակից, և այդպես նրան հաջողվում է փախչել:
Նրա փախուստից հետո անգամ ծնողները շարունակում են հետապնդել նրան:
Ի վերջո, Պապի հետ հանդիպելով՝ նրանք մի ընդհանուր համաձայնության են գալիս.Պապի
օրհնությամբ և ծնողների թույլտվությամբ Սուրբ Թովմասը նշանավում է որպես Մոնթե
Կասսինոյի Դոմինիկյան Միաբանության Աբբահայր:
Սուրբ Թովմասը շատ հուսախաբված էր այս որոշումից, որովհետև նրա երազանքն էր մնալ
որպես աննկատ վանական, բայց՝ ոչ երբեք առաջնորդ:
Միաբանությունից շուտով Թովմասը ուղարկվում է Փարիզ, ուր նա շարունակում է իր
ուսումը Սուրբ Ալբերտ Մեծ վարդապետի մոտ:
Իր ուսման տարիներին Սուրբ Թովմասը իր ընկերների մեջ ոչ մի բանով չի առանձնանում,
ավելին՝ նրան անվանում էին Սիցիլիացի Բութ Եզ. նա մարմնեղ էր, լռակյաց, միշտ ՝ աննկատ:
Մի անգամ, երբ լսարանում պատահաբար գետնին են թափվում նրա թղթապնակի
տետրակները, ուսուցիչը՝ Ալբերտ Մեծը, ինքը բարձրացնում է դրանք: Թերթելով
տետրակները՝ նա մնում է ապշած. իր առջև ներկայանում էր փիլիսոփայական և
աստվածաբանական մտքի բարձր աշխատանք:
Մեծ վարդապետը երիտասարդ Թովմասի մեջ տեսնում է և ճանաչում իրեն հավասարին, և
շուտով նրանց մեջ սկիզբ է առնում մտերիմ բարեկամական փոխհարաբերություն:
-Դուք անվանում եք նրան Բութ Եզ,- ասում էր Ալբերտ Մեծը իր ուսանողներին, - բայց ես ձեզ
ասում եմ. Թովմասի ձայնը պիտի հնչի և տարածվի ողջ աշխարհով մեկ:
Թովմաս Աքվինացին համալսարանական տարիներին թափանցեց համաշխարհային
փիլսոփայության և աստվածաբանական մտքի մեջ, խորությամբ ուսումնասիրեց այն, մեկնեց,
բացահայտեց ամեն ինչի խորքը՝ Պլատոնից մինչև միջնադարյան աղանդներ...
Շուտով նա և Ալբերտ Մեծը նոր ճեմարաններ են բացում Բոլոնիայում, Մոնթպելիերում,
Օքսվորդում...
Սուրբ Թովմաս Աքվինացին իր գիտական աստիճանները ձեռք բերելուց հետո սկսում է
դասավանդել աստվածաբանություն այդ նույն ճեմարաններում: Միևնույն ժամանակ նա
մնում է որպես խոնարհ, աննկատ Դոմինիկյան կրոնավոր, իսկ 1250 թվականին նա
ձեռնադրվում է քահանա:
Առաջին անգամ Սուրբ Պատարագ մատուցելիս ողջ ընթացքում նրա դեմքը թրջված էր
արցունքներից, սուրբ հուզմունք, որը երբեք չլքեց նրան մինչև իր կյանքի վերջը: Այդպես

68
ամեն անգամ, երբ պատարագում էր խորանի վրա- նրա արցունքները հոսում էին և բոլորը
տեսնում էին դա:
Այս ընթացքում սրբի հայրենի երկրում քաղաքական կացությունը սրվել էր և տեղի էին
ունեցել մեծ իրադարձություններ:
Ֆրեդերիկ Միապետը չարանալով դեպի Սուրբ Աթոռը՝ միավորում էր իշխանական
ընտանիքները Պապի դեմ, և երբ Սուրբ Թովմասի եղբայրները և ծնողները հայտնում են իրենց
հավատարմությունը Սուրբ Աթոռին, միապետի զորքերը հարձակվում են նրանց
կալվածների և ամրոցների վրա և սպանում սրբի եղբայրներին և հորը, աքսորում են նրա
մորը, ով էլ վախճանվում է աքսորի մեջ:
Սուրբ Թովմասի բեղմնավոր գրիչը այդ տարիներին ստեղծում է աստվածաբանական
բացառիկ արժեքի աշխատանքներ. «Էության և լինելության մասին», «Բնության սկզբունքների
մասին», «Հրեաների պետականության մասին», «Ճշմարտության հանրագումարը՝ ըննդեմ
հեթանոսության», և այլն:
Սուրբ Թովմասը նաև մեծ ջանքեր էր գործադրում պահելու աստվածաբանական ամբիոնները
թշնամական հարձակումներից:
1260–ին Պապ Ուրբան IV-ը նախաձեռնեց միության աշխատանքներ սկսել Լատին և Հույն
ուղղափառ եկեղեցիների միջև: Այդ նպատակով Սրբ. Թովմասը կանչվում է Հռոմ: Մի քանի
տարի տևող լուրջ և կենտրոնացած աշխատաքից հետո, նա գրում է «Ըննդեմ Հույների
մոլորությունների» աստվածաբանական տրակտատները, որը ուղարկում են
Կոստանդինապոլիս:
Ապա՝ սուրբը գրում է մի ավելի լայնածավալ աշխատություն, որ կոչվում է «Ընդդեմ Հույների,
Հայերի և Սարակինոզների մոլորությունների»- աշխատություններ, որտեղ նա բացատրում է
Քավարանի մասին Սրբ. Աթանասիուսի դոգմատիկ ուսմունքը:
Իր կյանքի վերջում ինը տարիներ ի վեր Սրբ. Թովմասը աշխատում է իր ամենանշանակալից
սքոլաստիկ անմահ աշխատության՝ Summa Theologica-ի վրա, որը ամբողջական
հանրագումարն էր ողջ Եկեղեցու ուղղափառ դավանանքի ուսուցման:
Այս աշխատությունը համարվում է նաև ռացիոնալ մարդկային մտքի փիլսոփայության
գլուխգործոցը: Այն գրելիս սուրբը մշտապես ճգնավորության ու աղոթքի մեջ էր, երբ մի օր նա
արժանանում է աստվածային մի շարք հայտնությունների և հափշտակվում է Երկինք: Այս
միստիկ փորձառությունից հետո այլևս սուրբը դադարում է գրել՝ անավարտ թողնելով իր
վերջին գործը. թվում էր բառերը քիչ էին, թվում էր ամեն ինչ անկատար էր և աստվածային
իրողությունը անհնար է բառերի վերածել... «Այն Երկնային գաղտիքների կողքին, որ Տերը
շնորհեց ինձ տեսնելու, թվում է իմ բոլոր աշխատություններն ու ուսուցումը ավելին չեն, քան
մի բուռ ծղոտ»,- գրեց Հրեշտակային Վարդապետը:
Մի անգամ ճանապարհ գնալիս միանգամից Սրբ. Թովմասը զգում է իրեն հիվանդ և ապա
հայտարարում է, որ Տերը կանչում է իրեն:
Նա վախճանվեց կատարելապես խաղաղ, աղոթքի և փառաբանության խոսքերը շուրթերին,
1274 թվականի Մարտի 7-ին, իր կյանքի քառասունիններորդ տարվա մեջ:
1323 թվականին Պապ Հովհաննես XXII-ը հռչակեց նրան որպես կանոնական սուրբ: Պապը իր
խոսքի մեջ ասաց. «Սրբ. Թովմասի ուսմունքը կարելի է բնութագրել որպես հրաշք: Նա
լուսավորեց Եկեղեցին ավելի, քան որևէ ուրիշ մեկը. և նա նույնքան հրաշքներ էր գործում,
որքան հոդվածներ էր գրում»:

69
1567 թվականին Սրբ. Պապ Պիուս V-ը հռչակում է նրան որպես Եկեղեցու Դոկտոր, և նրա
աստվածաբանական աշխատությունների «Հանրագումարը»- Սումման— թույլատրեց դնել
Աստվածաշնչի կողքին, եկեղեցիների մեջ:
1880 թվականին Պապ Լեո XIII-ը Դոմինիկյան Միաբանության տոնակատարության
հանդեսին ասաց. «Հանուն ամենակարող Աստծու փառքի, այն իշխանությամբ, որ տրված է
մեզ Նրա կողմից, մենք հայտարարում ենք այն բացառիկ ծառայությունը, որ Հրեշտակային
Վարդապետը ունի ողջ մարդկության դաստիարակության գործում: Նաև՝ հայտարարում ենք
Սրբ. Թովմաս Աքվինացուն որպես աշխարհի համալսարանների, կրթական
հաստատությունների, դպրոցների և ճեմարանների բարեխոս ու խնամակալ սուրբը: Խնդրում
ենք այսպես հիշել և պատվել նրա անունը»:

Սուրբ Զավիերի Նամակը Հովհաննես II Թագավորին

1548 թվականին Հիսուսյան նորաստեղծ միաբանության անդամներից մեկը՝ Ֆրանցիսկ


Զավիերը իջավ Հնդկաստանի ափերին: Այդ ժամանակ Հնդկաստանը գտնվում էր
Պորտուգալացիների տիրապետության տակ, և որոշ նահանգներում, ինչպես՝ Ցեյլոնում,
Եվրոպացիներին ընդունում էին շատ սիրալիրությամբ: Սակայն, պատահում էր նաև
թշնամական ընդունելություն: Իր առաքելության մասին Սրբ. Զավիերը նամակներով միշտ
տեղեկացնում էր Սուրբ Աթոռին, թագավորին, Հիսուսյան Միաբանության առաջնորդ Սրբ.
Իգնատիուս Լոյոլային:
Միսիոներական գործունեութություն ծավալելով Չինաստանում, Հնդկաստանում և
Ճապոնյայում ՝ Հիսուսյան կրոնավորները Սրբ. Ֆրանցիսկ Զավիերի առաջնորդությամբ
դարձի բերեցին և մկրտեցին մոտ տաս միլիոն մարդ:
Ֆրանսիացի հանճարեղ բանաստեղծ, Սրբ. Եկեղեցու զավակ Պոլ Քլոդելը Ֆրանցիսկ
Զավիերին բնությագրում է որպես ավելի մեծ խիզախության տեր մարդու, քան Ալեքսանդր
Մակեդոնացին էր, ում համար Ճապոնիա հասնելը մնաց որպես երազանք, մինչդեռ կաթոլիկ
այս մեծ սուրբը Ասիական այս երկրները իր հայրենիքն էր դարձրել:
Հետաքրքրական է, որ իր նամակներից մեկում Սրբ. Զավիերը մեծ հիացմունքով է խոսում Հայ
Առաքելական Եկեղեցու մի եպիսկոպոսի մասին՝ նշելով նրա հերոսական գործերը
Հնդկաստանում: Այս նամակը սուրբը գրում է Հնդկաստանից՝ ուղղված Պորտուգալիայի
թագավոր Հովհաննես Բ-ին:

« Մեծարգո Տե՛ր,
70
Ահա ինչ քառասունհինգ տարի է, որ ոմն Հայ եպիսկոպոս անունով Աբունա Հակոբ,
ծառայում է Աստծուն և Ձերդ Գերազանցությանը այս երկրի մեջ: Եվ որքանով որ նա սիրելի է
Աստծուն իր առաքինությունների ու սրբությունների պատճառով, նույնքան նա անտեսված է
Ձեր կողմից և նրանցից, ովքեր իշխանավորում են Հնդկաստանում: Այս մարդու
մխիթարությունն Աստված Ինքը վերցրել է Իր վրա, և արժանի չի դարձնում ուրիշ մեկին
հոգալու այս սրբին: Ֆրացիսկյան հայրերը օգնել են նրան և բաություն են ցույց տվել, և եթե դա
չանեին՝ բազում նեղություններից բարի Ծերը վաղուց իր հոգին ավանդած կլիներ:
Թույլ տվեք Ձերդ Գերազանցությանը խորհուրդ տալ, որպեսզի Դուք մխիթարեք այս սուրբ
մարդուն՝ նամակ հղելով նրան Ձեր անունից, պատիվ տալով նրան Ձեր անունից, մանավանդ՝
հրաման ուղարկեք կառավարիչներին և ծառայողներին, հատկապես՝ Կոչինի
քաղաքապետին, որ բոլորը պատվեն նրան՝ ցույց տալով հյուրասիրություն ու ուշադրություն:
Ա՛յս եպիսկոպոսը, և ոչ ուրիշ ոք, մեծապես արժանի է դրան, նա, որ շատ մեծ տքնանք է
կատարել պաշտպանելու Սրբ. Թովմասի Քրիստոնյաներին և հիմա էլ ծերացած տարիքի մեջ
է և մեծ հարգանք ու խոնարհություն է ցույց տալիս Հռոմեական Մայր Եկեղեցուն:
Խնդրում են Ձեզ, որ ուղարկեք այս Հայ եպիսկոպոսին նամակ և տեղադրեք դա Ֆրանցիսկյան
հայրերի ծրարի մեջ, որպեսզի ցույց տաք Ձեր բարությունը, սերը և հարգանքը առ նա.
Ձերդ Գերազանցության անպետք ծառա՝
Ֆրացիսկ. Կոչին, Հունվարի 26, 1549»:

Սրբ. Ֆրանցիս Զավիերը վախճանվեց 1552-ին:


Խոսելով այս շրջանի Իքվիզցիայի ինստիտուտի «դաժանություններից»՝ Կաթոլիկ Եկեղեցու
թշանամիները միշտ այդ օրենսդրական համակարգը համարում են ամենայն չարիքի
աղբյուր. իրականում այն ներկայացում էր Աստծո Դատարանը. բոլոր այն հեթանոսները,
ովքեր իրենց դիվական ծեսերի մեջ կատարում էին մարդկային զահաբերություններ՝
միանշանակորեն ենթարկվում էին մահապատժի: Եվ այդ ինստիտուտի հավատաքննության
կոմիտեում աշխատում էին այնպիսի սրբեր, ինչպեսիք էին Սրբ. Դոմինիկն ու Սրբ. Զավիերն,
Թոմաս Աքվինացին, Սրբ. Բելարմինը ու Սրբ. Պապ Պիուս V-ը, և այլն:

XVI դարի կեսերին Սրբ. Իգնատիուս Լոյոլայի Հիսուսյան Միաբանությունը ուներ ավելի քան
վաթսուն մասնաճյուղեր ողջ աշխարհում:
Իգնատիուս Լոյոլան տասնութ տարի մնալով փակված իր խցի մեջ՝ նամակներ էր հղում
ամենուր՝ հրահանգներ տալով ու առաջնորդելով իր միաբանությունը: Այդ դարաշրջանում է,
որ սկսվեց անփառունակ առաջին Ռեֆորմացիայի15՝ Բողոքականության շարժումները
Եվրոպայի մեջ- նախ՝ եկեղեցու մեջ, ապա՝ եկեղեցում: Այն դուրս շպրտվելով որպես աղանդ-
դարձավ սոցիալական չարիք ողջ մարդկության համար:
Նրանց ջատագով առաջնորդներից Կալվինը սիրահարվեց մի կնոջ, Լյութերը՝ իր մորաքրոջ
աղջկան և ինքն իրեն- նախկին այս կաթոլիկ կրոնավորները, որ նեկայացնում էին Աստծո
փառքը, ընկած հրեշտակի նման շնորհազուրկ լինելով՝ դարձան Սատանայի փոխանորդը
երկրի վրա: Նրանք հռչակեցին նոր թեզիսներ ՝ կոչ անելով չենթարկվել Եկեղեցու բարոյական

15
Երկրորդ Ռեֆոմացիան կատարվեց Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու ներսում, Վատիկան Բ Ժողովով, 1962.
71
և եկեղեցական օրենքներին, կազմակերպեցին նոր Աստվածաշնչի սխալ, տգետ, աղավաղված
և կրճատված տպագրություն- նենգափոխելով Աստծո խոսքը և հարմարեցնելով դա իրենց
սուտ տեսություններին: Ամուսնալուծությունը հայտարարեցին օրինական, ատում էին և
փորձում էին վերացնել ասկետական խստակրոնությունը. Լյութերը հայտարարում էր, որ
Տաս Պատվիրանները հնարեց ոչ Աստված, այլ՝ Սատանան, և որ մարդը մեղանչական չար
բնություն ունենալով՝ պետք է միշտ ողջյունի մեղքը, հագուրդ տա դրան և չվախենա
մեղանչելուց: Նա և՛ Մովսեսին, և՛ Հիսուս Քրիստոսին համարում էր դևի արարածներ, և
Հիսուսի մահը՝ արդյունք պատժի: Իրականում Լյութերը, Կալվինը և բոլոր այս նորագույն
ռեֆորմատորները հեղափոխականներ էին, ովքեր նապատակ ունեին գլխիվայր շրջելու
առաքելական կրոնը և Աստծո ուղղափառ ճանաչողությունը: Այնպես, ինչպես Լյուցիֆերը
փորձեց անել Երկնքում: Այլ խոսքով՝ նրանք հենց Լյուցիֆերականներ էին, այնպես, ինչպես
Լյութերը իր դասխոսություններից մեկում պատմում է, որ Լյուցիֆերը երևալով իրեն՝
թելադրել էր իր Նոր Ավետարանը և Նոր Եկեղեցու նախագիծը:
Հենց այս է Բողոքականության՝ Ավետարանչական, Հոգեգալստական, Անգլիկան,
Լյութերական, և այլն աղանդների հիմքը, որոնք այսօր հաշվով հասնում են մոտ վեց հարյուր
տարատեսակների- և այս, այսպես կոչված «եկեղեցիները» իրենց մահվան թթխմորը խառնում
են սոցիալական բոլոր ոլորտներին, ստեղծելով հեթանոսական աշխարհի Նոր Բաբելոնը:
1520 թվականներից այս «նոր եկեղեցու քարոզիչների» շուրջը հավաքվեցին բոլոր նրանք,
ովքեր ատում էին Աստծո Կամքն ու Պատվիրանները, և կազմելով հրոսակներ՝ նրանք
սկսեցին կազմակերպել կոտորածներ Կենտրոնական Եվրոպայում. նրանք թալանում,
քանդում էին եկեղեցիները, սպանում էին կրոնավորներին... Հյուգենոտների՝ Կալվինի
հետնորդների, ավազակախմբերը նավերով հասնում էին նաև աշխարհի բոլոր ափերը՝
ամենուր կազմակերպելով զինված դիմադրություն Կաթոլիկ միսիոներներին, խանգարելու
նրանց գործը, քանզի վերջիններս արգելում էին ստրկատիրությունը և մարդկանց վաճառքը՝
սուրբ կրոնը տարածելով հեթանոսների մեջ, ամրացնելով նաև տեղական թագավորությունը՝
որքան հանարավոր է պահպանելով նրանց ազգային բնույթը հեթանոսությունց զերծ:
Անգլիկան իշխանությունների, Հյուգենոտների և նրանց բոլոր հետնորդների ծրագիրն էր,
սակայն, բնիկ ցեղերի բնաջնջումը և ազգերի հարստությունը հափշտակելը:
Այսպես ծագեց ծովահենությունը աշխարհի բոլոր ջրերի վրա, Բյուզանդիոնի անկումը և
Կոստանդինապոլսի գրավումը Թուրքերից, սոցիալիստական հեղափոխությունները, Իսլամի
ամրապնդումը, Քրիստոնյաների ամբոջական տրոհումը՝ սկիզբ դնելով Եվրոպական
Կաթողիկե Թագավորության անկման:

72
Սուրբ Իգնատիուս Լոյոլա
Հուլիս 31

Սրբ. Իգնատիուս Լոյոլան նախկին զինվորական, անկոտրում կամքի տեր մարդ էր և՝ մեծ
միստիկ: Նրա սկզբունքն էր՝ միշտ անզիջում մնալ թշնամուն, եթե վերջինս համառում է իր
չարության մեջ: Այդ նույն չափանիշը սուրբը միշտ օգտագործում էր նաև իրնքն իր նկատմաբ՝
ատելով իր թուլությունները: Ահա ինչու նրա Միաբանության կարգը ամենադժվարինն էր:
Ընդունված էր ասել, որ նա, ով իրագործում է Իգնատիուս Լոյոլայի Հոգևոր Վարժությունները,
որը յուրահատուկ հանրագումար է Եկեղեցու ուսմունքի և աստվածապաշտության՝ այդ
խորհրդածություններով հասնում է Աստծո հետ ամենասերտ մտերմության:
Գիրքը գրված է սրբի միաբանության վանականների համար, կազմված է Ավետարանի
դրվագների հայեցողությունից և աղթքներից- այն կատարվում է խիստ ճգնավորության մեջ-
ծոմի մեջ:
Իզուր չէ, որ դարեր ի վեր Եկեղեցու թշնամիները կատաղի ատելությամբ են լցված հենց
Իգնատիուս Լոյոլայի նկատմամբ՝ հերյուրելով ու սուտ խոսելով նրա մասին, իսկ «ճիզվիտ» -
Հիսուսյան- Jesuit բառը օգտագործում էին որպես իբր ամենաբացասական որակավորում.
այն, ինչ միշտ անում է Սատանան բոլոր սրբերի նկատմամբ:
XVI դարի վերջերին Ամերիկյան մայր ցամաքի մարդակեր բնիկների մեջ իրենց
առաքելության դժվարին պարտականություններն էին կատարում Հիսուսյան վանականները,
ում անվանում էին Սև Պատմուճանակիրներ:
Ուշագրավ, ցնցող է հատկապես Հայր Ժան Դե Բրեբոֆի հերոսական կենսագրությունը, ով իր
կյանքի քսանչորս տարիները անց կացրեց Հյուսիսային Ամերիկայի Հյուրոն արյունարբու
ցեղերի մեջ, ուսումնասիրեց նրանց կենցաղը, սովորեց նրանց լեզուն, ապրեց նրանց մեջ
որպես ցեղակից և, ի վերջո, Հյուգենոտների դրդմամբ, նա զոհ դարձավ Իրոքուս ցեղերին.
մարդակերները տանջեցին նրան, այրեցին ու կերան:
Բնիկները Հիսուսյան քահանաներին նաև կոչում էին Երկաթե Գոտիով Մարդ , կամ՝ Ձյան
Վրա Ոտաբոբիկ Քայլող Մարդ, և այլն- և համարում էին նրանց մեծ հրաշագործներ: Երբ
երեշտ էր լինում կամ համաճարակներ, բինկները հավաքվում էին Ամենինչստեղծողի –
Աստծո- քահանայի հյուղակի մոտ և բացատրություն էին պահանջում՝ նրանց վրա դնելով
ամեն ինչի պատասխանատվությունը որպես Աստծո ներկայացուցիչներ: Թե ինչպես նրանց
կպատասխաներ Հայր Բրեբոֆը՝ դրանից էր կախված բոլոր միսիոներների կյանքը: Բավական

73
էր մի սխալ արտահայտություն կամ շարժում- և բնիկները Եվրոպացի վանականներին
սպանում էին ծիսականացված խրախճանքների մեջ՝ հոշոտելով նրանց կենդանի թպրտացող
սրտերը:
Ի վերջո, Բողոքական խառնակիչ գործակալները բնիկներին ներշնչեցին, որ Կաթոլիկ
քահանաների կրոնը պետք է ձուլի ի մի իրենց բազմաթիվ ցեղերը և ստրկության մեջ պահի
նրանց, և որ բոլոր աղետների համար հենց նրանք են մեղավոր:
Ապա Դանիական Հյուգենոտները հավաքագրելով թշնամական ցեղերի առաջնորդներին և
քուրմ-կախարդներին՝ զինեցին նրանց, որի հետևանքը եղավ սարսափելի, և անխուսափելի
կոտորածները, որ շուտով սկսեցին Ամերիկյան բնիկ ցեղերի միջև: Նրանց հրոսակները
այրեցին Կանադայի ողջ տարածքների գյուղերը, ոչնչացրին բնիկ ժողովրդի մեծ մասին:
Հայր Բրեբոֆին այրելով տանջեցին, հատեցին նրա վերջույթները, շրթունքները, լեզուն, ողջ
մարմնի միսը և սիրտը տապակեցին և կերան. ըստ նրանց առաջնորդ կախարդի
հրամանների՝ այդ անելով նրանք իբր պետք է ստանային հերոսական քահանայի քաջության
ոգին, քանզի ապշած էին ՝ տեսնելու թե ինչպես է այս անմարդկային կտտանքների մեջ
քահանան մնում խաղաղ և աղոթում նրանց համար, շարունակելով միայն սիրով
հանդիմանել նրանց:
Գտնվեց նաև սուրբ քահանայի խոշտանգված մարմնի ոսկրը և նաև ականատեսներ, ովքեր
պատմում և հաստատում էին այս արտասավոր մարդու հոգու տոկունության մասին:
Պատմական իրադարձությունների հետագա զարգացման մեջ Անգլիկան աղանդավորները ի
վերջո իրագործեցին իրենց վերջնական ծրագիրը՝ ամբողջապես ոչնչացնելով Ամերիկյան
մայր ցամաքի Հյուսիսային շրջանի բոլոր բնակիչներին: Այսօր նրանք այս պատմությունը
վերագրած՝ դպրոցներում ուսուցանում են թե իբր այդ Կաթոլիկ Եկեղեցին էր, որ ջարդեր է
կազմակերպել և ոչնչացրել բնիկ Ամերիկացիներին:
Կաթոլիկ միսիոներները հոգևոր մարտիկներ են և ծառայում են Մարտնչող Եկեղեցուն և
Քրիստոնեական բարձր քաղաքակրթությանը, որ մարդկության համատեղ խաղաղ գոյության
միակ երաշխքին է: Այդ քաղաքակրթությունը հաստատելու համար միսիոներները տվեցին
իրենց կյանքը, ինչպես իրենց կրոնն է ներշնչում, քանզի ներումն ու սերը աստվածային
հատկություններ են և այն միայն Քրիստոնեկան կրոնի առանցքն ու հենքն է: Մնացած
կրոնները չեն ծառայում մարդկության ընդհանուր շահերին, այլ՝ աշխատում են ընդդեմ
Արարչի, ոտնահարելով ու ոչնչացնելով մարդու՝ որպես Աստծո Պատկերի
արժանապատվությունը, ոչնչոցնելով մարդկության բարի կամքի տեր ստեղծարար հանճարը:
Կաթոլիկ Եկեղեցու բոլոր առաքելությունների մեջ Ամերիկյան բնիկների հետ տարվող
աշխատանքը ամենադժվարինն էր ու ամենավտագավորը: Մարտիրոսական բախտին
արժանացան նաև Ամերիկյան ցամաքի առաջին Հիսուսյան միսիոներներից՝ Հայր Ջագուսը,
Անտուան Դանիելը, Գաբրիել Լալեմանտը, Չարլզ Գարնիեն, Նոել Չաբանելը, Ռենե Գուպիլը և
Ժան Լալանդը: Այս սրբերի հիշատակության օրն է Սեպտեմբերի 6-ը:
Սուրբ Լոյոլայի մահից հետո, ցավոք սրտի, թշնամին կարողանում է ներթափանցել նրա
միաբանություն և ներսից քայքայել այն. Հիսուսյան Միաբանությունը արդեն XVIII դարում
վեր էր ածվում Մասոնական գաղտնի կազմակերպության, և Պապ Կլեմենտ XIV-ը հատուկ
կոնդակով՝ "Dominus ac Redemptor Noster," 1773–ին արգելում է միաբանությունը և
կազմալուծում:

74
Օրլեանի Կույս Սրբուհի Ժաննա Դ’Արկ

«Et sur laquelle personne au monde jamais ne cessera


de lire; Jhesus Marie!»,
Paul Claudel, S. JEANNE D'ARC

Աշխարհում ո՞վ չի ճանաչում լեգենդար Ժաննա Դ’Արկին:


Նրա մասին հակիրճ թերևս բոլորը գիտեն: Նա 19 տարեկան Ֆրանսիացի գյուղացի աղջիկ էր,
ով առաջնորդեց Ֆրանսիական ազատագրական պայքար՝ ընդդեմ Անգլիացիների, և իր
հայրենիքը ազատեց հարյուրամյա քայքայիչ պատերազմներից... Սակայն՝ այս ամենը չէ, որ
ասված է այս զարմանալի հոգու մասին:
Ամենից առաջ Ժաննան Քրիստոնայ էր, Եկեղեցու հարազատ զավակ, և նրա ինքնազոհ
հերոսականությունը ոչ այլ ինչ էր, քան՝ պարզ ծառայություն Աստծո կամքին: Պահանջվեց
երկար ժամանակ, դարեր, որպեսզի մարդկությունը հասկանար և գնահատեր այն
արժեքները, որ Աստված՝ Ինքը վերագրում է այս պարզ դեռատի աղջկան:
Ժաննա Դ’Արկը ծնվել է 1412 թվականին Հունվարի 6-ին, Ֆրասիայի Հյուսիս-Արևելյան
մասում, Դոմրեմի կոչվող գավառում:
Նրա ծնողները հասարակ գյուղացիներ էին և հարազատ կաթոլիկներ: Փոքրուց Ժաննան
միայն գառներ էր արացեծնում, և նա չգիտեր ո՛չ կարդալ, ոչ ՝ գրել:
Նա շատ հաճախ էր տեսնում, թե ինչպես Անգլիացի զինված հրոսակները ասպատակում են
իրենց գյուղերը, թալանում, գողանում ամեն ինչ՝ ժողովրդին մատնելով սովի ու
ընչազրկության:
Ժաննան մեծանում էր՝ միշտ այս սարսափները սրտի մեջ պահած:
Արդեն հարյուր տարի էր, որ Ֆրանսիայի մեծ մասը գտնվում էր Անգլիացիների իշխանության
տակ, և որքան էլ հաճախ էին պատահում ժողովրդական ապստամբությունները,
այնուամենայնիվ հնարավոր չէր լինում ազատվել Անգլիացիների դաժան լծից:
1428 թվականին Անգլիացիները ծավալում են մի նոր, ավելի սարսափելի ասպատակություն
Ֆրանսիայի Հյուսիսային տարածքով մեկ: Այդ հարձակումների զոհն է դառնում նաև Դոմրեմի
գյուղը. թալանում են ամեն ինչ, այրում են տները, ցորենի շտեմարանները, կատարում են
բոլոր դիմադրողներին, սպանում են նաև Ժաննայի ընտանիքից մի քանիսին:
«Այդ ահավոր օրերին առաջին անգամ ես լսեցի Աստծո Ձայնը, որ խոսեց ինձ հետ,»-
պատմում է Ժաննան, - «Ես այդ ժամանակ պարտեզի մեջ էի, երբ լսեցի իմ աջ կողմից եկող
75
ձայն, որը հնչում էր հեռվում երևացող եկեղեցու գմբեթից: Ես տեսնում էի նաև լույս, որ
ճառագում էր ամեն անգամ, երբ ձայնը հնչում էր »:
Ժաննան դրանից հետո հաճախ էր արժանանում աստվածային այցելություններին: Այդ
ձայնը, որ նա լսում էր, շարունակում էր նրան հանձնարարություններ տալ, ինչպես՝
ջերմեռանդ լինել, հաճախ այցելել եկեղեցի, և այլն:
Ժաննան ավելի հետո նաև տեսնում է Միքայել Հրեշտակապետին, Սրբ. Կաթերինային և Սրբ.
Մարգարիտային: Նրանք Ժաննայի հետ մարգագետնում խաղում էին երկար ժամեր, և երբ
գալիս էր հրաժեշտի պահը, Ժաննան թախանձանքով խնդրում էր նրանց, ասելով. « Ի՛նձ էլ
տարեք ձեզ հետ»:
« Ոչ թե՝ հիմա,»- պատասխանում էին նրան սրբուհիները և անհետանում:
Ժաննան նկարագրում է սրբուհիներին. նրանք իրենց գլխներին կրում էին փայլուն թագեր և
բուրում էին անուշահոտություն- և ավելի մանրամասն նա չէր կարողանում նկարագրել:
Խոսքեր չէր գտնում:
Մեկ օր ձայնը դիմում է Ժաննային. «Աստծո Դու՛ստր, դու պետք է լքես քո հայրենի գյուղը և
գնաս Ֆրանսիայի խորքը: Դու պետք է առաջնորդես Դոֆինին16 դեպի Ռեհիմ, ուր կկայանա
նրա թագադրությունը: Դու պետք է բարձրացնես Օրլեանի Աթոռը, և քո միջոցով Չարլզը
պիտի դառնա Ֆրանսիայի թագավոր»:
Այս պատգամը այնպես ինչպես զարմանալի ու անհավանական է թվում մեզ, այդպես էլ դա
թվում էր նաև Ժաննային: Նա պարզապես չէր կողմնորոշվում իր անելիքի մեջ, մինչդեռ ձայնը
կրկին ու կրկին շարունակում էր հանձնարարել նրան՝ կատարելու պատգամը:
Ժաննան պետք է գնար Ֆրանսիայի իշխանական տներից մեկը, Վոկուլոր, և տեղի դուքսը
նրան պիտի առաջնորդեր իր իրավունքներից ու թագից զրկված թագաժառանգ Չարլզի մոտ:
Շուտով Ժաննան հագնելով իր հնամաշ միակ վերարկուն, իր ազգակցի ուղեկցությամբ՝
ճանապարհվում է դեպի Վոկուլոր:
Ահա նա բարձրանում է բլուրներով, ուր գտնվում էր իշխանական ամրոցը, անցնում է
դարպասներով և հրաշքով, առանց արգելքների՝ մտնում է ներս ու գտնում իշխանին: Շուտով
Ժաննան կանգնում է Չարլզի առջև:
-Ազնիվ Իշխա՛ն,- ասաց Ժաննան՝ դիմելով թագաժառանգին,- Ես Օրլեանի Կույսն եմ: Իմ Տերը
ուղարկեց ինձ քեզ մոտ, որպեսզի իմանաս, որ Նա քեզ թագավոր է ուզում դարձնել
Ֆրանսիայի վրա:
-Եվ ո՞վ է այդ «Տերը», որ հանձնարարեց քեզ ասելու այս բաները,- հարցնում է Չարլզը
զարմացած:
-Նա նույն Ինքը՝ տիեզերքի Թագավորն է,- պատասխանում է Ժաննան:
Երբ թագաժառանգը հրամայում է ապացույցներ ներկայացնել նրան՝ ապացուցելու, որ այդ
պատգամը իսկապես Աստծուց է- Ժաննան առանձնանում է Չարլզի հետ և պատմում է նրան
ամեն այն մանրամասներով այն բոլորի մասին, որ Չարլզը կատարել էր վերջին մեկ տարում.
Ժաննան կրկնում էր անգամ Չարլզի անձնական աղոթքների բովանդակությունը:
Չարլզը մնում է ապշած և անսահման երջանիկ:
Շուտով նրանց մեջ հաստատվում է ջերմ և անկեղծ բարեկամություն: Թագաժառանգի մասին
ասում էին, որ նա պարզամիտ է, սակայն, Ժաննան սիրում էր նրան և միշտ համարում էր
նրան իսկական կաթոլիկ, հավատացյալ մարդ և հայրենասեր:

16
Այդպես են անվանում Ֆրանսիայի թագավորական ընտանիքի ավագ որդի թագաժառանգին:
76
Ժաննան հայտնում է թագաժառանգին, որ վերջինս պետք է իրեն զորք տա, և որ ինքը պետք է
առաջնորդի զորքը՝ ազատագրելու Ֆրանսիան: Երբ դրա համար էլ հիմքեր են ուզում և
ապացույց, համոզվելու, որ դա Աստծո հրահանգն է՝ Ժաննան պատասխանում է, « Տվե՛ք ինձ
զորքեր և ես կտամ ապացույցը՝ երկիրը մաքրելով թշնամիներից: Հենց դրա համար էլ ես ծնվել
եմ:»
Չարլզը միշտ հավատում ու վստահում էր Ժաննային:
Շուտով Ֆրանսիական բոլոր իշխանական տոհմիկ տները, որ տենչում էին իրենց
ազատությունը, սկսում են կազմակերպել զորահավաք: Ապա Ժաննան թելադրում է նամակ՝
ուղղված Անգլիայի թագավորին, որն ուներ հետևյալ բովանդակությունը.

«Անգլիայի թագավո՛ր, և դու՝ Բեթվորդի Դո՛ւքս, որ ինքներդ ձեզ կոչում եք «Ֆրանսիայի


փոխարքա», և դո՛ւք, բոլոր զավթիչնե՛րդ, ե՛տ տվեք Ֆրանսիական բոլոր այն քաղաքների
դարպասների բանալիները, որոնց տիրացել եք, հանձնեցե՛ք դրանք Օրլեանի Կույսին, ում
Աստված ուղարկել է ձեզնից ետ առնելու Ֆրանսիան: Կույսը պատրաստ է խաղաղությամբ
վերաբերվել ձեզ հետ, եթե կատարեք պայմանը և վերադառնաք ձեր երկիր, եթե ոչ՝ շա~տ
պիտի տուժեք: Սպասեցե՛ք, ուրեմն, մեծ նորության, և թույլ մի՛ տվեք, որ Կույսը ջախջախի
ձեզ ամբողջովին՝ Աստծո զորությամբ: Եթե ուզում եք, կարող եք միանալ այն մեծ պայքարին,
որ Ֆրանսիան առաջնորդում է, որն է՝ Թուրքերի դեմ Խաչակրացին- եթե ոչ՝ ասացե՛ք ինձ ձեր
պատասխանը, և ես շուտով կմտնեմ Օրլեան, որպեսզի դուք երբեք չմոռանաք ձեր գլխին
եկածը»:

Այսպիսին էր տասնութամյա Ֆրանսիացի գյուղացի աղջկա սպառնալից նամակը, որի տակ


ծուռ տառերով միայն ստորագրված էր՝ «ՀիսուսՄարիամ»:
Նամակը ստանալուն ետ՝ անգլիական զորքերի մեջ մեծ էր ծիծաղն ու քրքիջը . նրանք
նամակը փոխանցում էին իրար, կարդում և զավեշտի վերածում անկեղծ գրված այս միամիտ
տողերը: Ոչ ոք չէր կարող այն լուրջ ընդունել :
Շուտով Ժաննան ստեղծում է իր ռազմական եռանկյունաձև դրոշակը, որի վրա նկարում է
Հիսուսին, Նրա երկու կողմերում՝ Գաբրիել և Միքայել Հրեշտակապետերին- և՝ Մարիամ
Աստվածամորը, ում Հրեշտակը մեկնում է շուշան ծաղիկ:
Դրոշակի վրա ոսկեզօծ տառերով գրված էր ՝ «Հիսուս Մարիամ»:
Եվ երբ նրան տալիս են սուր, նա մերժում է այն վերցնել, ասելով , որ ինքն ունի իր սուրը:
Ժաննան նամակ է հղում Ֆիերբուայի Սրբ. Կաթերինի եկեղեցու վանահորը և խնդրում է նրան
փորել խորանի տակ, ուր կգտնեն մի սուր: Եվ, իրոք, երբ փորում են՝ հայտնվում է մի հնամյա,
ժանգոտած սուր, որը պատգամաբերը բերում և տալիս է Ժաննային: Վերջինս փայլեցնում է
այն, սրում ու դնում կաշվե պատյանի մեջ:
Ժաննան հագնում էր նեղ, տղամարդու տաբատ: Նա կտրեց նաև իր մազերը և համարյա չէր
տարբերվում Ֆրանսիական զինվորից: Ժաննան ուներ ուղղիղ և կոպիտ դիմագծեր, ձայնը
ցածր էր և առնական- նրա ողջ էությունը բխում էր միայն հանգստություն ու բարություն:
Մինչ Ֆրանսիական բանակը հավաքագրվում և ի մի էր գալիս, Անգլիական կանոնավոր
զորքերը տեղաբաշխվում էին Լուարի ափերին, ողջ Օրլեանի նահանգով մեկ:
1429 թվականի Ապրիլի 27-ին Ֆրանսիական զորքերը շարժվում են դեպի Օրլեան: Քահանան
գնում էր ամենքից առաջ՝ տանելով Ժաննայի դրոշակը: Ֆրանսիական բանակը քանակով
երեք անգամ քիչ էր, քան թշնամունը:

77
Լուարի երկայնքով սփռված Անգլիական բանակային ճամբարները սպառազինված էին և
շատ մարտունակ: Այդ պատճառով, հակառակ բոլորի կարծիքի, Ժաննան առաջարկում էր
շրջանցել թշնամուն արևելյան կողմից և այնտեղից հարված հասցնել: Նրա ծրագիրը
քննարկվում էր: Կային տարաձայնություններ, սակայն՝ բոլորի համար ակնայտ էր, որ
Ժաննայի խոսքը մեծ զորություն ուներ և հեղինակությամբ ազդում էր բոլորի վրա: Նա
իսկական զորավար էր:
Գետի հոսանքին հակառակ լողալով՝ գիշերվա մեջ Ֆրանսիական ջոկատները Բուրգունդյան
դարպասներից մտան քաղաք: Գիշերվա ուշ ժամին Ֆրանսիացի ժողովուրդը մեծ ցնծությամբ
դիմավորեց ազատագրողներին:
Չէին հասցրել շունչ քաշել, երբ իսկույն Ֆրանսիական բանակի առաջընթացի լուրը հասավ
Անգլիացիներին, որոնք իսկույն ձառնարկեցին հարձակում:
Ժաննան մոտ հինգ հարյուր մարդկանցով անվախ նետվում է պատերազմական
գործողությունների մեջ և միշտ խուճապի է մատնում Անգլիացիներին:
Շուտով նրա ջոկատը մաքրում է քաղաքը թշնամուց: Առճակատումը շարունակվում էր նաև
գետի ափերի երկայնքով:
Կռիվներից հետո, երեկոյան Ժաննան միշտ կանգնում էր աղոթքի, ապա՝ ուտում էր գինու մեջ
թրջած իր հացը, իսկ մեծ կռիվներից հետո, երբ զոհվեցին հազարից ավելի Անգլիացի
զինվորներ, Ժաննան հեկեկում էր նրանց կորսված հոգիների համար:
Շուտով նա հարձակում է կազմակերպում նաև Սենթ Լորենթ և Սենթ Անթուան ամրոցների
վրա:
-Աստծո Անունով եմ ասում՝ հետևե~ք ինձ,- գոչում էր Ժաննան, երբ հակառակում էին նրա
ծրագրին:
1429 թվականի Մայիս ամիսը հավիտենապես մտավ Ֆրանսիայի պատմության մեջ, երբ
Ժաննա Դ’Արկի ջոկատները վերջին հարվածը հասցրին Անգլիական հիմնական ռազմական
ուժերին:
Հաջորդ օրը Կիրակի լինելով՝ Ժաննան պատվիրեց իր զորքերին՝ լսելու Սրբ. Պատարագ: Այդ
ժամանակահատվածում, մինչ Ժաննայի զորքերը մասնակցում էին Պատարագին ու
հաղորդվում, Անգլիական բանակի կենդանի մնացած զինվորներին հաջողվեց փախչել:
Պատմաբանները սա համարում են Ժաննա Դ’Արկի հրամանատարական սխալն ու
թուլությունը, քանզի այդ նույն զինվորները հետագայում ջոկատ կազմելով- հենց նրանց
հաջողվում է բռնել և գերեվարել Կույսին:
Համենյան դեպս՝ Անգլիացիները շուտով լքում են Օրլեանը և այլևս չեն վերադառնում:
Ժաննան շուտով մեկնում է Թուր, ուր նա հանդիպում է Չարլզին, ով գրկում է նրան,
համբուրում, շնորհակալություն է հայտնում Ֆրանսիայի փոքրահասակ խիզախ փրկչին:
Շուտով Անգլիական հրամանատար Ֆաստոլֆը կրկին վերահավաքելով իր ուժերը՝
հարձակում է սկսում Ջարգո քաղաքի մոտ:
Ժաննայի քչաքանակ զորքերը կրկին փախուստի են մատնում Անգլիացիներին:
Ֆաստոլֆին ապա միանում է Անգլիացի մի այլ հրամատար՝ Թալբոթին, որոնց միացյալ
զորքերը նոր հարձակում են սկսում Բոգենսի շրջանում: Այստեղ նույնպես Ֆրանիսացիները
ջախջախում են Անգլիացիներին, որոնք ետ են քաշվում դեպի Պաթեի:
Պաթեի մոտ ծավալվում են ամենաուժեղ մարտերը, ուր զոհվում են մոտ երեք հազար
Անգլիացիներ. Ֆրանսիացիների կորուստը աննշան էր. միայն երեք մարդ:

78
Այնուամենայնիվ՝ ո՞րն էր Ֆրանսիացիների այսօրինակ հաջողությունների գաղտնիքը- միայն
Ժաննայի ներշնչանքը և Աստծո հավա՞տքը: Իրականում, Ժաննան նաև օգտագործում էր
հատուկ տակտիկա. Օրլեանի Կույսը հարձակվում էր հանկարծահաս և սրընթաց՝ մեծ
խիզախությամբ, որը անկանկալի էր բերում թշնամուն և խուճապահար անում նրան: Այս
մարտերից հետո ընդունված էր ասել, որ մեկ Ֆրանսիացի զինվոր հանգիստ կարող է կռվել
հազար Անգլիացու դեմ:
Անտեսելով շատերի խորհուրդը ուղղվելու դեպի Փարիզ՝ Ժաննան միայն մտահոգ էր Չարլզի
թագադրման արարողությունը կազմակերպելու:
Հուլիսի 17-ին նրա զորքերը մեծ շուքով մտնում են Ռեիմ՝ Չարլզին ուղեկցելով դեպի Սրբ.
Դենիս եկեղեցի, ուր թագաժառանգին արքեպիսկոպոսը մեծ շուքով օծում է որպես
Ֆրանսիայի Թագավոր:
Ողջ արարողության ընթացքում Ժաննան կանգնած էր թագավորի կողքին: Երբ թագը դրվեց
թագավորի գլխին Ժաննան արցունքներով խոնարհվեց նրա առաջ.
-Ահա կատարված է Աստծո պատգամը. ես ազատեցի Օրլեանը և բերեցի քեզ Ռեիմ, և քո
օծմամբ Ֆրանսիան վերստացավ իր ճշմարիտ թագավորին,- ասաց Ժաննան բոլորի առաջ՝
դիմելով Չարլզին:
Թագավորի օծումից հետո Ժաննան իր ջոկատները համալրելով՝ շարունակում էր
ազատագրել Ֆրանսիական հողերը Նեվերի շրջանում, և ապա պատրաստվում էր նաև
ազատագրել Փարիզը, ուր դավաճան Բուրգունդյան Դուքսը համագործակցում էր
Անգլիացիների հետ:
Ժաննա Դ’Արկի խնդիրն էր նախ մաքրել երկիրը դավաճաններից, նրանցից, ովքեր դեմ էին
Ֆրանսիայի անկախ միապետությանը և դրա օրինական թագավորին- և դավաճանելով իրենց
հայրենիքին՝ ծառայում էին օտար բռնալաներին:
Սակայն, ցավոք սրտի ազգի մեջ բոլորը չեն, որ ներշնչվում են Սուրբ Հոգով և Աստծո
զորությանը ապավինելով՝ մինչև վերջ հառաջանում են արդարության համար պայքարելու:
Եվ, սովորաբար, այս ազգային հերոսները սխրալից սրբության օրինակ են մնում դարերի
համար, ինչպես օրինակ Սրբ. Վարդան Մամիկոնյանը՝ Հայերի մեջ-որոնց կողքին նաև գրվում
են դավաճանների սև անունները...
Այսպիսի վիճակ էր նախասահմանված նաև Օրլեանի Կույսի համար: Այն պահին, երբ նա
համարյա ավարտել էր իր գործը՝ նոր կյանք, նոր սիրտ ու վերածնունդ հաղորդելով
Ֆրանսիային՝ ազատագրելով այն- Ժաննայի ձայները սկեսել էին նրան նախապատրաստել
մահվան:
«Մի՛ մտածիր մահվան պահի մասին, այլ՝ միայն վստահի՛ր Աստծուն,» - ասում էր Կույսին
Սրբ. Մարգարիտան:
Այո, միայն արդարի մահն է, որ հոգևորապես նաև կարող է նոր կյանք հաղորդել
մարդկությանը՝ սթափեցնելով նրան իր չար բնությունից: Արդարի մահը, պատարագված
Զոհի՝ Քրիստոսի հետ- արդարի արյան հաղորդությունը, հոգևոր բարձր, աստվածային
խորհուրդ է, որը կյանքի աղբյուր է դառնում եկեղ սերունդների համար:
Օրլեանի Կույսի եռանկյունաձև դրոշը շարունակում էր փողփողալ պատերազմների առաջին
շարքերում:
Փարիզի շրջակայքում Կույսը իր հինգ հարյուր մարդկանցով պատրաստ էր հարձակման, երբ
Կոմպիեյն քաղաքի մոտ հանկարծակի հայտնվում են Անգլիացիները:

79
Ժաննայի ջոկատները, հակառակ իրենց հրամանատարի հրամանի, խուճապահար փախչում
են դեպի քաղաք: Ժաննան մնում է թշնամիների հետ մենակ ու շրջապատված, իսկ
Կոմպիեյնի իշխանը՝ Դը Ֆլավին, հրամայում է բարձրացնել ամրոցի կամուրջները և փակել
դռները՝ ողորմելի վախկոտությամբ լքելով Կույս հրամանատարին:
1430 թվականի Մայիսի 23-ին Ժաննա Դ’Արկը գերի է ընկնում Անգլիացիներին:
Բուրգունդյան դուքսը շուտով վերցնում է նրան իր մոտ և նամակներ է ուղարկում ամենուր՝
հայտնելով բոլորին Ժաննայի ձեռբակալման մասին: Ֆրանսիայի անկախության համար
պայքարող ժողովուրդը, ով հավատարիմ էր թագավորին, մեծ սգի մեջ էր:
Ըստ ֆեոդալական օրենքի Ժաննա Դ’Արկը Անգլիայի թագավորի գերին էր, ում հանձնել էին
Անգլիական վասալ և կամակատար Բուրգունդյան եկեղեցականների դատին, որոնք լինելով
դրածո՝ հեռու էին արդարությունը պաշտպանելուց ըստ Աստծո օրենքի և անում էին միայն
այն, ինչ իրենց հանձնարարված էր: Նրանք անգամ կաթոլիկ չէին- այլ՝ ստորաքարշ
կամակատարներ...
Եկեղեցու օրենքով ագրոսերի դեմ պատերազմելը արդար է և հերոսական- և Ժաննան ոչ մի
հանցագործություն չէր կատարել, ընդհակառակը ՝նա մղել էր հերոսական և անհավասար
արդար մարտ- և հաղթող էր դուրս եկել Աստծո զորությամբ: Ահա ինչու՝ Անգլիկան
իշխանությունների միակ միջոցը մահապատժելու Ժաննային- դա կեղծ հավատաքննությամբ
նրա վրա դիվապաշտի և վհուկի զրպարտություն դնելն էր:
Այս դրածո դատարանին հանձնարարված էր միայն մի բան. շուտափույթ մահապատժել
Ժաննա Դ’Արկին, բայց նախ՝ եկեղեցական ժողովը պետք է արատավորեր նրա անունը,
մանավանդ՝ նրանց կեղծ հավատաքննությունը պիտի հայտարարեր, որ այդ Աստված չէ, որ
առաջնորդել է Կույսին նման խիզախությանը, այլ՝ դևերը, և որ Աստված Անգլիային դեմ չէ,
այլ՝ այդ Ժաննան է, որ օգտագործում է իր վհուկային արվեստները: Սա նպատակ ուներ
աղճատելու Ժաննայի հերոսական կերպարը, որը դարձել էր ազատության ներշնչանք բոլոր
Ֆրանսիացիների համար: Եվ քանի որ ժողովուրդը հավատացած էր, որ Ժաննա Դ’Արկը
Աստծո կամքով և զորությամբ էր տանում իր հաղթանակները, Անգլիացիները ավելի
շահագրգռված էին հայտարարել նրան հերետիկոս, ով հասնում է հաջողության դևերի ուժով:
Ժաննա Դ’Արկը կենդանի ապացույց էր, որ Աստված Անգլիացիների հետ չէր և որ մերժում է
և՛ նրանց հավատքի, և՛ տիրապետության չար նպատակները: Ժաննան դատվում էր ոչ թե
որպես պատերազմի հրամնատար, այլ՝ որպես վհուկ:
Ստեղծվեց սուտ դատաքննական խորհուրդ, որը կազմված էր Անգլիացիների կողմից
կաշառված կղերից, որոնք փոխում են ու խեղաթյուրում դատքաննության
արձանագրությունները:
Որքան էլ Փարիզի Համալսարանի աստվածաբանական խորհուրդը խնդրում էր իրեն
հանձնել Ժաննայի հետաքննությունը – մերժվում էր, մինչ որ Բուրգունդյան դուքսը
Անգլիացիներից երկու հարյուր հազար դոլլարից ավելի արժողությամբ ոսկի վերցնելով՝
հանձնեց Ժաննային նրանց քմահաճույքին: Անգլիացիները պահում էին Ժաննային իրենց
բանտի մեջ:
Մահը ավելի գերադասելի էր Օրլեանի Կույսի համար, քան այն բոլոր ստորացումները, որ նա
կրում էր Անգլիական բանտում: Սակայն, ինչպես միշտ, ձայները հորդորում էին Ժաննային
համբերել և ոչինչ չձեռնարկել, անելով միայն այն, ինչ իրենք ասում են:
Ապա պատահեց Ժաննա Դ’Արկի կյանքի առեղծվածներից մեկը. Բորեվուրի աշտարակի
բանտի իր պատուհանից Ժաննան ցած նետվեց՝ ինքն իրեն սպանելու, սակայն՝ հրաշքով

80
մնաց բոլորովին անվնաս: Մոտ հարյուր ոտք բարձրությունից նրա գահավիժումը ոչ մի վնաս
նրան չէր պատճառել, բացի այն, որ Ժաննան չկերավ երեք օր: Հետագայում այս արտասովոր
փաստը նույնպես ուղղեցին Ժաննայի դեմ, ասելով, որ նա վհուկ է և կախարդությամբ
փրկվեց- դևերի միջոցով:
Սրբ. Կաթերինան, ինչպես հետո բացատրեց Ժաննան, հանձնարարեց նրան Աստծուց
ներողություն խնդրել այդ արարքի համար, ապաշխարել, մանավանդ՝ չվախենալ ինչ էլ որ
պատահելու լիներ – միայն Աստծուն վստահելով:
Անգլիացիներին ծախելու հետո՝ դավաճան Ֆրանսիացի կղերը նրան տեղափոխում է Ռոուեն,
ուր Ժաննան մնում է մինչև իր մահապատիժը:
Անգլիացիները արդեն վճարել էին նաև նրա մահվան համար: Մինչ այդ Անգլիայի Հենրի VI-ը
նամակ էր հղել Ռոունի եպիսկոպոսին, որն իր դրածոն էր, հանձնարարելով նրան
կազմակերպել ամեն ինչ՝ ըստ իր գրած սցենարի: Հինգ եպիսկոպոսներից, երեսուներեք
աստվածաբանության դոկտորներից , վաթսուն դատաքննության ժողովի անդամներից միայն
հինգն էին ազգությամբ Անգլիացի, մնացած բոլորը Ֆրանսիացի դավաճաններ էին, ովքեր,
փաստորեն, Անգլիացիներին մատուցում էին Հուդայի ծառայություն:
1431 թվականի Փետրվարի 1-ին Ժաննա Դ’Արկը կանգնած էր դատական հանձնաժողովի
առջև: Բոլորը զարմանքով և տհաճությամբ նայում էին տղամարդու հագուստներ հագած,
կարճ մազերով այդ դեռատի աղջկան, ում տեսքը անհամեստ և անսովոր էր այն
ժամանակների համար:
Խոսք անգամ չէր գնում, որ նրան մեղադրում էին ազգային ազատագրական պայքարի
համար, այլ միայն՝ որ նա անհնազանդ է Սուրբ Եկեղեցուն և գործադրում է
կախարդություններ:
Հանդիսավոր երդումից հետո՝ Ժաննա Դ’Արկը դիմեց Եպիսկոպոս Կոչոնին, ով առաջնորդում
էր դատաքննությունը, զգուշացնելով նրան, որ նա պետք է շատ զգույշ լինի, քանի որ ինքը այլ
բան չի արել, բայց միայն ՝ կատարել է այն, ինչ իրեն հանձնարարել է Աստված:
Դատաքննությունը միշտ անցնում էր լարված, թշնամական: Հարցերի տեղատարափը
նպատակ չէր հետապնդում անհանգուցելու ճշմարտությունը, սակայն՝ վախեցնելու և
շփոթության մատնելու դեռատի աղջկան:
Դատաքննության արձանագրված փաստաթղթերի մեջ ապշեցուցիչ են Ժաննա Դ’Արկի
պատասխանների ազնվությունը և աստվածաբանական ճշգրտությունը, որոնք շատ ավելի
հաճախ շփոթության էին մատնում իրենց՝ քննիչներին:
-Դու ինքդ քեզ համարում ես, որ Աստծո Շնորհքի մե՞ջ ես,- հարցրեց նրան եպիսկոպոսը:
Ժաննայի պատասխանն էր.
-Դու ինքդ քեզ համարում ես, որ Աստծո Շնորհքի մե՞ջ ես...Եթե ես Աստծո Շնորհքի մեջ չեմ,
թող Աստված ողորմեա ինձ և Շնորհք տա, իսկ եթե Նրա Շնորհքի մեջ եմ՝ թող Աստված
պահպանի այն:
Երբ ակնարկեցին, որ նրա հագուստերը շատ անհարիր են կնոջը, նա պատասխանեց.
-Աստված Ինքը կամեցավ, որ ես այսպես հագնվեմ. և այս հագուստը չնչին բան է, անկարևոր՝
հիշատակության համար:
2 Անշուշտ Ժաննա Դ’Արկը կարող էր հեշտությամբ խուսափել ծայրագույն պատժից, եթե
միայն հայտարարեր, որ իր հայտնությունները ոչ թե աստվածային ծագում ունեն, այլ՝
արդյունք են երևակայության - և որ ինքը հրապարակայնորեն մեղանչում է և ներում խնդրում
այդ ատյանից: Սա էր միայն այս կեղծ դատարանին պետք: Այն հոգևորականները, որ գնում

81
են նրա մոտ բանտ և տեսակցում նրան՝ համոզում էին նրան դա ասել – և բոլորը մերժում էին
ստանում: Մահը գերադասելի էր Ժաննային, քան ուրանալ իր հավատքը, այն
երջանկությունը, որ նա ուներ Աստծո մտերմության արդյունքում:
Դատարանում նա շարունակում էր պնդել, որ իր հայտնությունները իրական, ճշմարտացի
են, և որ ինքը կատարել է Աստծո կամքը:
Դատարանի զեկուցման մեջ գրվում է. «Այս աղջիկը որպես փոքր հրեշ՝ հագնված տղամարդու
նման, մի կողմ դրած իր կանացի արժանապատվությունը՝ անտեսում է նաև իր հոգու
փրկությունը: Նա կախարդություններ է անում , իբր թե լսում է ինչ-որ ձայներ, որոնք
վերագրում է սրբերին և հրեշտակներին, բայց դրանք դևերից են և չար ոգիներից, որոնց նա
երկրպագում է, ուղեցույց ունենալով դրանց հրահանգները, և այսպիսով ՝ նա անվայել
հագուստներով մտնում է եկեղեցի, հաղորդվում է ու պղծում եկեղեցին՝ ոտնատակ տալով
նաև Սուրբ Եկեղեցու հրամանն ու առաջնորդությունը»:
Ամբողջ դատավարության ընթացքում Ժաննա Դ’Արկը միայն հայտնում էր իր բողոքը և
պահանջում էր ուղարկել իր քննությունը Պապին, հանդիպելու նրան- փաստորեն դրանով նա
հայտարարում էր եկեղեցական այս խորհուրդը անվավեր և անօրինական:
Ժաննային զգուշացնում էին, որ իր մահապատիժը մոտ է, եթե նա չհայտարարի որ ինքը
վհուկ է ու հերետիկոս, և եթե նա չհրաժարվի իր բոլոր ասածներից:
Ժաննայի վիճակը բանտում շատ սարսափելի էր: Եկեղեցական խորհուրդը նրան դիտմամբ
պահում էր Անգլիական բանտում, ուր նա մշտապես ենթարկվում էր վայրենի զինովորների
անհարկի վերաբերմունքին, մեկ անգամ ՝ անգամ փորձեցին նրան բռնության ենթարկել,
սակայն՝ Աստծո խնամակալությամբ դա կանխվեց: Ժաննան մի քանի անգամ խնդրում է
Եպիսկոպոս Կոչոնին տեղափոխելու իրեն եկեղեցական մեկուսարան, սակայն՝ ամեն անգամ
մերժում էր ստանում:
Նրա խոստովանահայր քահանան՝ Մարթին Լադվենուն, պատմում էր, որ Ժաննան բողոքում
էր իրեն, որ մի Անգլիացի իշխան գալով իր մոտ փորձել էր բռնաբարել իրեն: Բռնաբարության
վտանգը հատկապես մեծանում էր, երբ նա հագնում էր կանացի շրջազգեստ, և այդ էր
պատճառը, թե ինչու Աստված հանձնարարում էր Ժաննային հագնվել տղամարդու նման,
քանի որ նա միշտ զինվորների մեջ էր: Աստծո զորությամբ Ժաննան պահպանում է իր
կուսությունը, ինչպես նա ինքն իր մասին վկայում էր մինչև վերջ- իբրև Օրլեանի Կույս՝
որպես ողջակեզ մատուցելու իր անապականությունը Արարչին:
Պահակները վկայում էին նաև, որ Ժաննան միշտ դառը հեկեկում էր բանտի մեջ և շատ
տառապում:
Դատարանում Օրլեանի Կույսը ասաց իր վերջին խոսքը.
-Ես վստահում եմ իմ Արարչին ամեն ինչում: Ես սիրում եմ Նրան իմ ողջ սրտով, և Նրան
համարում են իմ Դատավորը: Ես գիտեմ, որ ինձ խարույկ է սպասվում, բայց ինչ որ ասել եմ,
բոլորը հաստատում եմ կրկին և հայտարարում եմ ինձ անմեղ:
Ապա Ժաննան դիմելով Եպիսկոպոս Կոչոնին, ասում է.
-Իսկ քո անարդարության համար իմ դեմ՝ ես բողոքո՛ւմ եմ Աստծուն:
Որպես իր վերջին խոսք՝ այս նաև նշանակում էր սեփական մահապատժի վճիռ- responsio
mortifera-ինչպես գրանցեց Կոչոնը արձանագրության մեջ:
Այս սուտ դատարանը համարեց, որ Ժաննան մնում է իր հպարտության մեջ անկոտրում և
կարդաց մահապատժի վճիռը. որպես անուղղելի հերետիկոս և չար ոգիների հետ
հաղորդակցվող վհուկ՝ Ժաննա Դ’Աարկը պետք է վառվի խարույկի վրա:

82
Հակառակ նրան, որ այս դատավճռի պատճառով որպես «վհուկ» նա պետք է զրկվեր Սուրբ
Հաղորդություն ստանալու իրավունքից, այնուհանդերձ, մահապատժից առաջ Ժաննայի
խնդրանքը բավարարվեց. նա քահանայից ստացավ հաղորդություն և Վերջին Օծման կարգը:
1431 թվականի Մայիսի 30-ին Ժաննա Դ’Արկին զինվորները, քահանաների և մեծաքանակ
ամբոխի հետ, ուղեկցում են դեպի քաղաքի մեծ հրապարակ, որտեղ նրան էր սպասվում
պատրաստված խարույկը:
Ժաննան խաղաղ էր. նրա փոքրիկ, անմեղ, դեռատի տեսքը բոլորին պատճառել էր մի ներքին
հուզմունք, նաև՝ ներշնչելով վախ:
Դատավճիռը իրականացնելուց առաջ, բոլոր քահանաները լքեցին ասպարեզը: Բոլորից
անկախ իշխում էր մի ներքին տրամադրություն- կարծես բոլորը գիտակցում էին, որ
կատարվում է մի սարսափելի անարդար ոճիր:
Մինչ Ժաննա Դ’Արկին կկապեին խարույկի վրա, նա բարձր ձայնով խնդրում է իր դեմ պահել
Քրիստոսի խաչափայտը: Ապա շրջվելով՝ նա դիմում է ժողովրդին, խնդրելով բոլորից
ներողություն, եթե որևէ մեկին երբևէ վիրավորել է:
Երբ կրակը վառեցին, նա ողջ ձայնով կանչում էր Հիսուսին- և շարունակում էր կանչել, մինչև
մահը վրա հասավ:
Ժողովրդի մեջ տիրում էր մեռելային լռություն: Անգլիացի հրամատարներից մեկը ուշաթափ
ընկավ: Ուշքի գալուց հետո՝ նա շարունակ հեկեկում էր և, ի վերջո, հետագայում լքելով ամեն
ինչ՝ դառնում է Դիմինիկյան վանական:
Բոլորը համոզված էին, որ ավելի դաժան անարդարություն չի պատահել մարդկության
պատմությունից ի վեր, քան այդ անմեղ, կաթոլիկ հայրենասեր հերոսական աղջկա դաժան
սպանությունը: Զղջումը համընդհանուր էր, և Ժաննա Դ’Արկը անկախ ամեն ինչից, դառնում
էր իր հերոսական անվան և պսակի տերը. նա դարձավ բոլոր Ֆրանսիացիների և նաև ՝
Անգլիացիների լեգենդը , բոլորի հոգիների ընտրյալ հերոսուհին- ազատության Իկոն:
Խարույկի կրակը վերջանալուց հետո մոխիրների միջից հանում են Օրլեանի Կույսի սիրտը,
որ լրիվ անվնաս էր մնացել- և սուրբ մարմնի մոխիրների հետ այն նետում են Սենա գետի մեջ:
Նրա վառված մարմնի մսի հոտը երկար ժամանակ չէր անցնում քաղաքից:
Այսպես վերջացավ հերոսական Ժաննա Դ՛Արկի, Օրլեանի Կույսի կենսագրության առաջին
տխուր մասը, որպեսզի դրա երկրորդ, փառավոր մասը սկսի անմահության մեջ:
Ֆրանսիան փոխհատուցեց իր փոքրիկ փրկչին՝ նրա ծառայությունների դիմաց վճարելով
դավաճանությամբ: Եվ հենց ա՛յդ Ֆրանսիայի համար Ժաննան զոհեց իր կյանքը՝ դառնալու
համար նրա հոգին, նրա պահապան հրեշտակը, հավաքելու համար իր շուրջը բոլոր ազգերի
ճշմարիտ հայրենասերներին, ովքեր պատրաստ են իրենց կյանքը զոհելու՝ վասն սուրբ կրոնի
և հայրենեաց:
Սրբուհու մահից հետո Ֆրանսիայի Թագավորությունը միավորվեց և աննշան կռիվներից
հետո հաստատեց իր ազգային անկախությունը: Արդեն 1449 թվականին Ֆրանսիայում չկար և
ոչ մի Անգլիացի:
Հարյուրամյա պատերազմը ավարտված էր:
Զարմանալի չէր նաև Աստծո վրիժառությանը նրանց նկատմամբ, ովքեր պատճառ եղան
Ժաննա Դ’Արկի ոճրագործ սպանությանը. մի քանի տարի անց Եպիսկոպոս Կոչոնը
սափրվելիս հանկարծամահ եղավ ու մեռավ: Դատական խորհրդի մյուս կարևոր անդամները՝
Էսթիվեթը գտնվեց մահացած, Նիկոլաս Միդին՝ վարակվեց բորոտությամբ...

83
Չարլզ Թագավորը անմիջապես գումարեց աստվածաբանների նոր խորհուրդ, որը քննեց
Ժաննա Դ’Ակրի գործը, որից հետո Օրլեանի Կույսի դատաքննությունն ու մահապատիժը
հայտարարվեց անարդար, հավատաքննությունը՝ անվավեր:
Մի քանի տարի հետո Պապ Կալիքստուս III-ը ուղարկում է Հավտաքննության պոնտիֆիկալ
Խորհուրդը՝ ուսումնասիրելու գործը:
Ժաննա Դ’Արկի արդարացման գործին առնչվող բոլոր աստվածաբանները և
հոգևորականները միաձայն հաստատում են Ժաննա Դ’Արկի աստվածային կոչումն ու
հայրենասիրության սրբությունը:
Տիրեզերական Եկեղեցին Օրլեանի Կույսի նախաձեռնած հայրենիքի ազատագրական
պայքարը հայտարարում է Աստծո ներշնչում, հայտարարելով նաև նրան որպես Եկեղեցու
հարազատ զավակ, իսկ 1909 թվականին Եկեղեցին նրան հռչակեց Երանելի:
1920 թվականին Պապ Բենեդիկտ XV-ը հռչակում է Ժաննա Դ’Արկին որպես Տիեզերական
Եկեղեցու կանոնական սուրբ:
Ժաննա Դ’Արկը՝ Օրլեանի Կույսը- հավիտենապես հաստատեց Սուրբ Սրի Սրբազան
Պատերազմի աստվածային կոչվածությունը և ամոթանք բերեց Եկեղեցու շնորհազուրկ
կղերին, ովքեր վախկոտ են ու անվճռական՝ առաջնորդելու ժողովրդին դեպի սրբություն՝
հաստատելու Աստծո Արդարությունը պատերազմական միջոցով:
Օրելանի Կույսը, այսպիսով, հաստատեց Արդար Պատերազմների վարդապետության
փառքը, որը դարձավ դավանաբանական բանաձև:
Մանավանդ մեր օրերում, երբ լիբերալիստական մոդեռնիզմի այլասերությունը ամեն տեղ է,
երբ դավաճանության, մատնության և անհավատարմության ոգին սովորական է, երբ
պետական հովանավորություն ունեցող անբարոյական օրենքները ավիրում են
հասարակությունը, երբ մարդիկ ոչ մի սրբության համոզմունքներ չունեն և դադրել են
կանգնելու՝ դրանց պաշտպանելու- այս ամենի մեջ Ժաննա ԴԱրկը իր հերոսական
անհատականությամբ սովորեցնում է մեզ հավատարիմ մնալ Աստծուն և Նրա Օրենքին,
աստվածային բարոյական արդարադատությանը , որը պիտի ամեն Քրիստոնա պաշտպանի
կյանքով:
«Իմ Երկիրը պիտի ժառանգեն արդարները17»- կարդում ենք Աստծո խոսքերը, և դա
նշանակում է, որ հայրենասիրությունը դա հողային տարածքի համար տարվող պատերազմ
չէ, այյ՝ սուրբ կրոնով օրհնված հողի ազատագրում, Սուրբ Կրոնի հաստատում այդ հողի վրա-
արդարությամբ ապրելով: Որպես օրինակ հիշենք. երբ Երկրորդ Համաշխարհային
Պատերազմի ժամանակ Հիտլերի նացիստները հասել էին մինչև Մոսկվա, այդ ժամանակ
Ստալինը փոխեց իր վերաբերմունքը Ռուս Ուղղափառ Եկեղեցու նկատմաբ և դադարեց
հալածանքները: Նա նաև վերականգնեց Պատրիարքին ու վերսկսել տվեց եկեղեցու
ծառայությունները, հնարավորություն տվեց քահանաներին աշխատելու ժողովրդի հետ,
համագործակցելով նրանց հետ՝ կանխելու մարդկության գլխին կանգնած մեծ վտանգը:
Միայն դրանից հետո, երբ եկեղեցիներում սկսեցին մատուցել Սուրբ Պատարագ- Կարմիր
Բանակը սկսեց թշնամուն դիմադրել և հաղթել: Իրականում՝ Հայրենական կոչվող
պատերազմում հաղթեց Ռուս Քրիստոնյան և Եկեղեցին, ոչ թե՝ մարդասպան, վախկոտ, գող
Ստալինը, որ փորձում է ժողովուրդների սխրանքը վերագրել իրեն:
Օրլեանի Կույսը, Ժաննա Դ’Արկը, հայտարարված է բարեխոս սուրբը բոլոր այն ճշմարիտ
հայրենասերների, ովքեր պայքարում են իրենց հայրենիքի ազատագրության համար
17
Սաղմոս 37:29
84
բռնազավթողներից , ծառայում են Սուրբ Եկեղեցուն և հաստատում են Քրիստոնեության
մաքուր ու սուրբ կրոնի փառքը: Եվ այսպինինները անպարտ են, և Աստված հենց նրանց հետ
է:

«Շուտով Ժաննան ստեղծում է իր ռազմական եռանկյունաձև դրոշակը, որի վրա նկարում է Հիսուսին, Նրա երկու
կողմերում՝ Գաբրիել և Միքայել Հրեշտակապետերին- և՝ Մարիամ Աստվածամորը, ում Հրեշտակը մեկնում է
շուշան ծաղիկ:
Դրոշակի վրա ոսկեզօծ տառերով գրված էր ՝ “Հիսուս Մարիամ” » :

Սրբուհի Բերնադեթ Սուբիրու


Ապրիլ 16

Երբ 1858 թվականի Փետրվարի 11-ին, Ֆրանսիայի Լուրդ ավանի շրջակայքում մի փոքրիկ
աղջիկ ՝ անունով Բերնադեթ, վառելիքի ցախ էր հավաքում, հանկարծ նկատում է քարաժայռի
մեջ, քարայրի բացվացքի մոտ կանգնած մի հրաշափայլ Տիկնոջ. նա ժպտաց Բերնադեթին և
անհետացով:
Հաջորդ օրերի ընթացքում կարելի է ասել մեծ հեղաշրջման սկիզբ եղավ Կաթողիկե
Ուղղափառ Եկեղեցու պատմության մեջ. սկզբնական դարաշրջաններից ի վեր չէր լսված
այսպիսի աստվածային շնորհի մասին, երբ մարդկությունը արժանանում է Աստվածամոր
Կույս Մարիամի այցելությանը:
Եկեղեցական դոգման –աստվածային ուսուցումը մարդու փրկության հիմքն է, և չկա սուրբ
հավատք կամ՝ փրկություն- առանց հավատքի ամբողջական ուղղափառ դոկտրինի:
Հայ եկեղեցական ժառանգության մեջ Աստվածամորը կոչել Անարատ Մայր,
Անարատ Կույս, Քերովբեների Թագուհի՝ սովորական բան է Հայ Քրիստոնյայի համար,
սակայն ա՛յս էր պատմության այն պահը, երբ այդ ձևակերպումը պետք է ստանար դոգմատիկ
ուսուցման իր ձևակերպումն ու հաստատումը:
Տասնութ անգամ Սուրբ Կույսը հայտնեց իր ներկայությունը Լուրդում, Ֆրանսիացի այս
փոքրիկ, պարզ աղջկան, ում ընտանիքը գյուղում ամենաղքատն էր ու ամենաթշվառը- և այս
պատմությունը խորապես ցնցեց նրանց, ովքեր լսեցին այն:
-Այս ի~նչ խայտառակություն է,- զայրանում էր գյուղական քահանան, Կյուրե Մ. Պեյրմալը
այս պատմության սկզբին,- մարդիկ թողնում են իրենց աշխատանքը, որպեսզի գանան
քարանձավ՝ տեսնոլու այդ երևույթը:
85
Ապա՝ Կյուրեն դիմում է Բերնադեթին :
-Եվ դու... դու ստախո՛ս ես...Ի՞նչ է սա, անսաուն եք դարձել, արդեն ձեզ ստիպում են խո՞տ
ուտել...
Նախորդ հայտնության ժամանակ Աստվածամոր տեսիլը ստիպել էր Բերնադեթին խոտ
ուտել. աղջիկը հնազանդել էր:
-Այս անհեթեթությո՛ւն է,- շարունակում էր զայրանալ Կյուրեն,- ի~նչ խայտառակություն՝
հավակնել, իբր թե Աստվածամայրը իջել է քարի վրա, խոսում է... հրամայում է անհեթեթ
բաներ: Սա լրիվ զառանցանք է:
2 Սակայն այս դեպքից հետո չի անցնի և կես տարի, երբ նույն գյուղական քահանան կանի իր
լավագույնը՝ Լուրդի հրաշալի հայտնության մասին զեկուցելու Հռոմին և պաշտոնական
հրաման ձեռք բերելու՝ Լուրդի Աստվածամոր Հայտնությունը հայտարարելու իրական,
ճշմարիտ և կանոնական:
Սակայն՝ վերադառնանք այս հրաշալի պատմության սկզբին, որը շատերի համար մնում է
ամենգեղեցիկը ու երանելին՝ բոլոր արվեստերից ու հանճարներից ավելի առինքնող:
Բերնադեթ Սուբիրուն ծնվել է 1844 թվականի Հունվարի 9-ին, Ֆրանսիայի Լուրդ քաղաքում:
Նրա հայրը՝ Ֆրանսուա Սուբիրուն, և մայրը՝ Լուիզ Կասթերոն, աղքատ շինականներ էին, որ
հազիվ կարողանում էին հոգալ բազմանդամ ընտանիքի հոգսերը՝ աշխատեցնելով գյուղի
ջրաղացը: Ջրաղացի հաճախորդները միշտ իրենց զգում էին ինչպես իրենց սեփական տանը:
Ֆրանսուա Սուբիրուի ընտանիքը մարդամոտ էր, առատաձեռն, և շատ հաճախ նրանց
հյուրասիրությունները, որ տրվում էին բոլոր հաճախորդներին՝ ավելի արժեին, քան այն
վճարը, որ հաճախորդները թողնում էին ցորենը աղալու համար:
Բերնադեթը իր եղբոր և երեք քույրերի ավագն էր: Ամեն ինչ լավ էր, քանի դեռ այս ջրաղացի
գործը կար, սակայն, շուտով Ֆրանսուա Սուբիրուն սնանկանում է, և այս ընտանիքի
անդամները հայտնվում են ծանր աղքատության դառնության մեջ:
Արդեն տաս տարեկան հասակում փոքրիկ Բերնադեթը ճաշակում է կյանքի ամենադաժան
հարվածները. նրանք ոչ միայն ապրելու տեղ չունեին, այլև՝ սկսում էին քաղցել: Այս ամենի
հետ մեկտեղ՝ Բերնադերթը խիստ տառապում էր ասթմայով:
Նրա հայրն ու մայրը սկսեցին պատահական գործեր անել. կամ ալյուր էին տեղափոխում,
կամ՝ դաշտում մշակում էին, որի դիմաց միշտ վարձատրվում էին չնչին գումարով: Շատ
հաճախ ամբողջ օրվա ծանր աշխատանքի դիմաց ստանում էին միայս տաս սու:
Արդեն 1856-ի գարնանը ընտանիքը կորցնում է նաև այն աննշան խրճիթը, որ վարձել էին- ու
հայտնվում է փողոցում: Նրանց կահույքի վերջին մնացորդները՝ այլ հնակույտի հետ միասին,
տանտերը հրամայում է փողոց նետել:
Ֆրանսուա Սուբիրուն ճարահատյալ իր ընտանիքին ուղեկցում է դեպի ավանի նախկին
բանտը, որն այժմ լքված մի ավերակ էր, և որը պատկանում էր մի որմնադրի: Վերջինս
համաձայնում է բանտի նկուղը տրամադրել խեղճ ընտանիքին: Այս խոնավ նկուղի մեջ
ապրելով՝ Բերնադեթի ասթման ավելի է սրվում:
Սակայն, բոլոր երեխաները խորը ցավով և ըմբռնումով էին մոտենում իրենց վիճակին, և
երբեք, անգամ բոլորովին դատարկ ստամոքս ունենալու դեպքում, չէին դժգոհում ու
տրտնջում:
Բերնադեթը միայն շատ մտահոգ էր իր Կաթեքիզմի դասերի համար, ու թեպետ հասցրել էր
ունենալ որոշ դասընթացներ, սակայն, տակավին չգիտեր ոչինչ:

86
Նա արդեն տասերեք տարեկան էր, բայց առիթ չուներ շարունակելու ուսումը, չգիտեր
տառերը և չէր կարող կարդալ, որի պատճառով զրկված էր առաջին Սուրբ Հաղորդությունը
ստանալուց: Այս պատճառով աղջիկը շատ հաճախ էր դառը արտասվում:
Այս շրջանում Սուբիրուների ընտանիքի կյանքը շատ ծանր էր. նրանք ապրում էին ամենևին
առանց հույսի ու ապագայի:
«Մի օր ես աղոթում էի գյուղի ծխական եկեղեցու մեջ», պատմում է Լուրդի բնակիչներից մեկը՝
Էմմանուելիթ Էսթրադը, « Ես նախ կարծում էի թե մենակ եմ, բայց հետո լսեցի ինչ-որ մեկի
շարժման աղմուկը, և երբ ետ շրջվեցի՝ տեսա շատ մաշված հագուստներով մի փոքրիկ
տղայի, որ նստած էր առջևի նստարանին: Ես աղոթում էի և շարունակ լսում էի այս երեխայի
շարժումների թեթևակի աղմուկը. նա կարծես ինչ-որ բան էր լիզում: Իմ ապշանքը մեծ եղավ,
երբ պարզեցի, որ տղան իր մատը թաթախում էր վառվող մոմի թափվող կաթիլների մեջ և
ծծում այն: Ապա ես նրան հարցրի- «Դու պետք է որ շատ քաղցած լինես, այնպես չէ՞»... Նա
միայն գլխով արեց՝ հաստատելու ասածս: Այդ օրվանից այդ փոքրիկ տղան դարձավ իմ
մտերիմ բարեկամը:»
Այդ տղան Բերնադեթի եղբայրն էր: Ողջ գյուղը միշտ նշմարում էր Սուբիրու մանուկներին,
ովքեր Բերնադեթի հետ անցնում էին փողոցներով. նրանք կարկատած ցնցոտիների մեջ էին,
ոտքերը սաբոների մեջ՝ անգուլպա: Շատերը սպասում էին, որ ահա-ահա երախաները իրենց
ձեռքը պիտի մեկնեին՝ մուրալու...
Չնայած այս սրտաճմլիկ աղքատությանը, երեխաները միշտ մաքուր էին,
արժանապատվության զգացողությամբ և չափազանց լուրջ:
Մտքով տեղափոխվեով այս թշվառ ընտանիքի կեցության մեջ, ակամայից հիշում ես Սրբուհի
Ժաննա Դ’Արկի սպանությունը. ինչպես այս աղքատությունը, այնպես էլ այն սպանությունը
նույն դաժանությամբ իրագործված, նույն հասարակական անտարբերությամբ անտեսված-
դառնում է Ֆրանսիացիների հավերժական ազգային ամոթը: Այս ընտրյալ սրբերի դեմ
կատարված սոցիալական անարդարությունը ծնկի պիտի բերի Աստծո առաջ ամեն մի
իրական մարդկային սիրտ՝ ապաշխարելու և իր մեղքի բաժինը առնելու անմեղ մարդկանց
նմանօրինակ ողբերգություններից... Սակայն, ավա~ղ... քիչ մարդիկ կան, որ զգաստանում են
ուրիշի նմանօրինակ տառապանքներից, ավելի հաճախ՝ մարդիկ արհամարհում են և տալիս
են վերջին հարվածը ընկածներին՝ այդպիսով դատապարտելով իրենց հոգիները
հավերժական կորստյան, քանզի այս տիպի թշվառ կենսագրությունները Աստված թույլ է
տալիս միայն, որպեսզի քննի հասարակության միտքն ու հոգին- պարզելով մարդկանց
իրական էությունը: Այսպես բոլոր դժվար ճակատագրերը Աստված դնում է հասարակության
առջև՝ քննության ենթարկելու մեզ:
Շուտով Սուբիրու ընտանիքի վրա հասնում է ևս մի չսպասված հարված. Ֆրանսուա
Սուբիրուին ժանդարմները ձերբակալում են միանգամայն աննշան պատճառով. Որպեսզի
տաքացնի իր երեխաներին՝ նա ընկած փայտ է վերցնում մի տեղից, որը պարզվեց, որ
մասնավոր տարածք է և տեր ունի: Երբեք, անգամ ամենածանր պահերին, գյուղացիներից ոչ
ոք չի լսել ոչ մի տրտունջ, չարության խոսք կամ բամբասանք այս թշվառ ընտանիքի որևէ
անդամի բերանից. նրանք բոլորը մեղմությամբ, խաղաղությամբ, աղոթքով տանում էին իրենց
ծանր խաչը :

Այդ առավոտ կանուխ, Փետրվարի մեջ, չնայած ցուրտ եղանակին՝ Բերնադեթը իր եղբոր և
քրոջ հետ գնում է փայտ հավաքելու:
87
Նրանք հասնում են այն տեղը, որը կոչվում էր Մասաբիել, այնտեղ, ուր կային շատ թփուտեր
և տեղը ժայռոտ էր:
Բերնադթը թողնելով երեխաներին՝ հեռանում է քարայրի ուղղությամբ: Երբ նա փորձում է
առվակը անցնել, սկսում է հանել իր գուլպաները:
«Հանկարծ ես լսեցի կարծես փոթորկալից քամու ձայն», պատմում է Բերնադեթը, «Եվ նայելով
դեպի քարանձավի թպուտները՝ ես նշմարեցի, որ դրանք բոլորովին էլ չեն շարժվում քամուց:
Երբ ոտքս դրեցի առվի մեջ, լսեցի մի կանացի մեղմ ձայն, և հայացքս բարձրացնելուն հետ՝
տեսա թփերի վրա, քարանձավի բացվածքի մոտ կանգնած ճերմակ հագուստներ հագած մի
Աղջիկ, ով տարիքով թվում էր ավելի մեծ չէր, քան ես: Նա գլխի թեթևակի խոնարհումով
ողջունեց ինձ և միևնույն ժամանակ՝ թեթևակի բացեց իր ձեռքերը, այնպես, ինչպես Մեր
Տիկինն է ձեռքերը պարզում նկարի մեջ: Նրա աջ արմունկից կախված էր Վարդարանը: Ես
անակնկալի եկած՝ մի քայլ ետ գնացի: Նա նայում էր ինձ՝ այս անգամ ժպիտով...Ես փորձեցի
կանչել երեխաներին, բայց անընդունակ լինելով՝ միայն գրպանիցս հանեցի իմ Վարդարանը և
պատրաստ էի սկսել աղոթը: Ես փորձեցի նաև բարձրացնել ձեռքս՝ խաչակնքելու, սակայն
չկարողացա- ես կարծես չէի ենթարկվում ինքս ինձ: Նա խաչակնքվեց և կարծես նույնպես
պատրաստվեց աղոթելու, որից հետո ես նույնպես կարողացա խաչակնքվել և սկսեցի ասել
Վարդարանի աղոթաշարը: Աղջիկը միայն հաշվում էր դրանք իր Վարդարանի վրա, բայց նրա
շրթունքները չէին շարժվում: Մինչ աղոթում էի, ես հասցրեցի ուշադիր զննել նրան. նա հագել
էր սպիտակ զգեստ, որն իջնում էր մինչև ոտքերը և երևում էին նաև ոտքի բութ մատները:
Նրա զգեստը միայն պարանոցի մոտ էր, որ հավաքված էր սպիտակ պարանով: Սպիտակ
քողը ծածկում էր նրա գլուխը, ուսերը, և համարյա նույնքան երկար էր, որքան իր զգեստը:
Նրա յուրաքանչյուր ոտքի վրա ես նշմարեցի մեկական դեղին վարդ: Զգեստի
եզրաժանյակները երկնագույն էին և սկսում էին ծնկներից: Նրա Վարդարանի շղթան դեղին
էր, ուլունքները՝ սպիտակ և հեռու իրարից: Աղջիկը շատ դեռատի էր, կենդանի և
շրջապատված էր լույսով: Երբ ես վերջացրի աղոթքը, նա ժպտաց՝ գլուխը թեթևակի
խոնարհելով, ետ գնաց դեպի քարայրի բացվածքը և միանգամից անհետացավ: »
Ապա Բերնադեթը շարունակում է հիշել. «Բացի նրան շրջապատող վառ ոսկեգույն լույսից,
նա ուներ նաև կամարաձև լույս իր գլխի վրա, որը նրա գնալուց հետո շարունակում էր մի
որոշ ժամանակ օդում կախված մնալ: Երբ սկսեց խոսել ինձ հետ, նաև ես պարուրվեցի
փափուկ լույսով: Նրա դեմքը ուներ օվալի ձև, աչքերը երկնագույն էին, ձայնը՝ շա~ռ քաղցր:
Մազերը համարյա հնարավոր չէր տեսնել, որովհետև դրանք ծածկված էին քողի տակ: Նա չէր
ասում ինձ հետ ո՛չ Ողջույն Մարիամ, ոչ՝ Հայր Մեր, միայն երբ հասնում էին Փառք Հոր
աղոթքին, նա խոնրահում էիր իր գլուխը և լսելի արտասանում ինձ հետ»
Իրապես, սա աստվածաբանորեն ճշգրիտ է. Տիրամայրը կարիք պիտի չունենար սկզբի այս
երկու աղոթքները ասելու- մեկը՝ ուղղված իրեն խնդրանքով, մյուսը՝ մեղքերի ներման
թողություն առ Հայր- որովետև դրանք մեղավորներիս համար է, իսկ Օրհնյալ Մայրը լինելով
անարատ՝ կարող էր միայն միանալ Սրբ. Երրորդության Աստվածության փառաբանմանը:
-Նա գեղեցի՞կ էր,- հարցնում էին Բերնադեթին:
-Օ~ այո, այնքան, որ կուզենաս մեռնել՝ կրկին նրան տեսնելու համար:
Երբ Բերնադեթի քույրը՝ Տուանեթը և եղբայրը՝ Ժանը, մոտեցան առվակի կողքին ոտաբոբիկ
չոքած Բերնադեթին, գտան նրան համարյա կարծես մահացած. նա գունատ էր ու սպիտակած,
անշարժ, առանց կենդանության նշանների: Երեխաները սարսափեցին կարծելով, որ

88
Բերնադեթը մահացել է: Սակայն, մի որոշ ժամանակ հետո, նա ետ է գալիս և վերստանում իր
կենսունակությունը:
Երբ երեխաները վերադառնում են տուն՝ աղմուկն ու խուճապը ընկնում է ամենուր... Ի՞նչ
պատահեց արդյոք իրենց երեխաների հետ... Այդ ի՞նչ են պատմում իրար... Ի՞նչ տեսիլ...
Շուտով ընտանիքը և ամբողջ ավանը տեղեկանում է պատահածի մասին:
Բոլորը սկսում են ծաղրել աղքատ աղջկա հետ պատահածը և մերժում են հավատալ:
Հաջորդ օրը քարայր գնալուց առաջ Բերնադեթը մտնում է եկեղեցի և վերցնում է իր հետ
օրհնած ջուր: Դա մարդկանց խորհրդով էր- եթե այդ տեսիլը չարից էր՝ օրնած ջրի հպումից
պետք էր որ դա անհետանար:
Երբ նա հասնում է քարայր, ծնկում է նույն տեղում, և հազիվ սկսած իր աղոթաշարը՝ նախորդ
օրվա նույն տեղում իսկույն նույն մանկամարդ Տիկինը նորից հայտնվում է: Նրա հայտնվելուն
հետ Բերնադեթը համարձակորեն առաջ է գնում և ցանում է նրա վրա սուրբ ջուրը , ասելով . «
Եթե դու Աստծուց ես եկել՝ ուրեմն մնա՛, եթե ոչ՝ հեռացի՛ր...» ... Տեսիլը ժպտում է նրան և
հաստատում, որ ինքը Աստծուց է եկել:
Երբ սկսեցին Վարդարան աղոթել, Բերնադեթը կրկին կարծես կորցնում է գիտակցությունը և
մեռածի տեսք է ընդունում. նա էքստազի մեջ էր:
Որոշ ժամանակ հետո Բերնադեթի աչքերից սկսեցին արցունքներ հոսել, հետո նա
վերագտնում է իրեն և երջանիկ ժպիտը երեսին՝ ետ է գալիս դեպի իրեն շրջապատող
բազմությունը և փորձում է պատասխանել իրեն ուղղված հարցերի տարափին:
Բերնադեթի ծնողները շարունակում էին անհանգստանալ և որոշում են աղջկան արգելել
այլևս քարայրին մոտենալ:
Աղմուկն ու իրարանցումը գնալով ահագնանում էր, մարդիկ գալիս էին անվերջ ու
հարցաքննում տեսիլի մասին:
Հաջորդող առավոտներին, լուսաբցից առաջ, Բերնադեթը շարունակում էր գնալ քարայր, և
նրան ոչ ոք ի վիճակի չի լինում ետ պահել, ոչ անգամ՝ ծնողները:
Այս առեղծվածային հայտնությունը տեսնում էր միայն ինքը, Բերնադեթը, սակայն՝
ներկաները զգում էին միայն ինչ-որ տարօրինակ ներշնչանք և, որպես կանոն, միշտ բոլորը
աղոթում էին միացած Բերնադեթին:
Երրորդ հանդիպման ժամանակ Բերնադեթը մոտենում է Տեսիլին և մեկնելով նրան թուղթ ու
գրիչ՝ խնդրում է նրան գրել իր անունը:
Տիկինը միայն զվարթ ծիծաղում է և ասում է, որ դրա կարիքը չկա: Ապա հանձնարարում է
Բերնադեթին կրկին ետ գնալ նույն տեղը, և ասում է, «Ես քեզ չեմ խոստանում այս կյանքում
երջանկություն, բայց՝ մյուս կյանքում դու երջանիկ կլինես»- այս ասելով՝ նա կրկին ետ-ետ է
գնում ու անհետանում:
«Ես հստակ լսում եմ նրա ձայնը, սակայն՝ այն կարծես իմ կրծքից, ներսից է գալիս- և նա
կենդանի է, հենց մեզ նման-» փորձում էր բացատրել Բերնադեթը:
Չորորդ հանդիպման ժամանակ Բերնադեթը երբ սկսում է իր աղոթքը, հանկարծ իր
թիկունքին լսում է ինչ-որ ամբոխի ներկայություն և ձայներ. նրանք հայհոյում էին կատաղի
բղավելով. «Հեռացի՛ր, հեռացի՛ր այստեղից»:
Բերնադեթը նկատում է հանկարծակի փոփոխություն Տեսիլի տրամադրության մեջ: Տիկինը
դանդաղ բարձրացնում է իր հայացքը Բերնադեթից վեր և այն մի ակնթարթ հառում է այդ
ձայների ուղղությամբ, որից հետո ձայները իսկույն դադարում են: Այդպես ՝ դիվական ուժը
պարտվեց և այս անգամ, ինչպես զգում է այս ամենից Բերնադեթը:

89
Իսկ մինչ այդ՝ աղմուկն ու իրարանցումը շարունակվում էր Սուբիրուների խոնավ նկուղի
դռների մոտ. ոմանք ծաղրում էին, ոմանք՝ զգում աստվածային ներկայության ազդեցությունը,
իսկ ժանդարմները և գյուղի կյուրեն, ծխական քահանան, անհանգստանում էին, թե աղքատ
Սուբիրու ընտանիքը հնարել է այս ամենը, որ դրա վրա փող վաստակի:
Բերնադեթը ինքը հոգնելով այս ամենից՝ այլևս ոչ մեկի հետ չէր խոսում և փորձում էր բոլորից
գաղտնի, աննկատ գնալ հանդիպման վայրը: Այդ հանդիպումները ընչազուրկ աղջկա համար
դարձել էին միակ երջանկությունը, կյանքի միակ ուրախություն, և շուտով նրա ընտանիքի
անդամներն նույնպես սկսեցին հավատալ դրան և երջանկանալ դրանցով. այդ այն ընտանիքն
էր, ում դժբախտության կողքին միայն ամենաողոմած Աստված կարող էր կանգնած լինել:
Բերնադեթի էքստազներն այնքան մեծ ազդեցություն էին թողնում ժողովրդի վրա, որ շուտով
անգամ Ֆրանսիական մամուլից սկսեցին գալ՝ հետաքննելու դեպքը: Ժանդարմենը անգամ
սպառնում էին ձերբակալել Բերնադեթին՝ «հասարակական հանգիստը խանգարելու
համար», սակայն՝ ոչ մի սպառնալիք չէր ընկճում աղջկան:
Ութերորդ հայտնության ժամանակ Մասաբիելում հավաքված էր հինգ հարյուրից ավելի
մարդ: Ժանդարմները ներկա էին՝ կարգ պահպանելու:
Կրկին, համարյա Բերնադեթի աղոթքի սկսելուն հետ՝ Տեսիլը հայտվեց: Այս անգամ
Բերնադեթը չկորցրեց իր կապը իրականության հետ. հանկարծ ծնկների վրա չոքած՝ նա
սկսեց վեր ձգվող ցեխոտ արահետով ընթանալ դեպի քարայրը: Ճանապարհի սուր քարերը,
սակայն, չէին վնասում նրա ծնկները:
Բոլորը շունչները պահած նրան էին հետևում: Նա կարծես ինչ-որ բան էր փնտրում քարերի
մեջ և չգտնելով՝ սկսեց շարժվել դեպի ետ: Ապա կանգ առավ և մատներով սկսեց փորել հողը.
հետո ափով վերցրեց ցեխաջուրը և մոտեցրեց դեմքին՝ քսելով այն իր դեմքին և ամբողջովին
ցեխոտելով իրեն:
-Նա միտքը կորցրե՛լ, այդ աղջիկը ցնդա՛ծ է, միթե՞ չեք տեսնում,- բազմության միջից բղավեց
մեկը:
Իսկույն դրան հաջորդեցին սուլոցներն ու ծաղրական բացականչությունները: Բոլորի
համար պարզ էր, որ այդ աղջիկը պարզապես մտային հիվանդի մեկն է և ինքն անգամ չի
հասկանում, թե ինչ է անում, և որ՝ իրականում ոչ մի աստվածային հայտնություն էլ չկար.
ամեն ինչ սուտ է եղել և խաբեություն- մտածում էին բոլորը:
-Ի՞նչ ես անում, Բերնադե՛թ,- հարցնում են նրա կողքի կանգնածները անհանգստացած:
-Ես անում եմ այն, ինչ այդ Տիկինը ինձ ասաց. այդ մասում պետք է աղյուր լինի:
Ստուգելով այդ տեղում, բոլորը տեսնում են, որ ոչ մի աղյուր էլ այնտեղ այդ Տիկին կոչվածը
չի բխեցրել, և ծաղրն ու ծանակը ավելի է ուժգնանում:
Բերնադեթի մորաքույրը՝ Բերնարդը, անմիջապես թաշկինակով սրբում է աղջկա դեմքը, և
նրանք ծաղր ու ծանակի, քրքիջի միջով շտապում են հեռանալ այդ տեղից :
Բոլորը խորը հիսաթափված էին...Ի՞նչ կատարվեց: Իսկապես մեղմ ու խոնարհ Բերնադեթը
կրցրե՞լ էր միտքը...Այն Բերնադեթը, ով երբևէ անգամ գլխացավ չի ունեցել, երբեք չի ունեցել ոչ
մի ջղային խանգարում և միշտ զվարթ էր, աստվածապաշտ, ծայրահեղ քչախոս և լուրջ-
հանկարծ այսպիսի անկապ վարք է ցույց տալիս:
Սակայն՝ ամեն ինչ իրականում ճիշտ էր: Բերնադեթը կատարել էր Տիկնոջ
հանձնարարությունը, ով իրեն ձեռքով ցույց էր տվել դեպի քարաժայռի ուղղությունը և ասել.
«Գնա՛, այն աղբյուրից ջուր խմիր»:

90
Լավ իմանալով, որ նշված վայրում ոչ մի աղբյուր չկար, այնուամենայնիվ, նա հնազանդորեն
գնացել էր ծնկների վրա, հավատալով, որ Տիկինը բխեցնելու է այդ աղբյուրը, մատներով
փորել է այդ տեղը. ձեռքը հողին դիպցնելուց հետո ջուր է հոսել, ավելի ճիշտ՝ ցեխաջուր, որն
էլ ինքը փորձել էր խմել:
Նույն օրվա կեսօրին ավան հասավ ցնցող լուրը. Բերնադեթի փորած վայրում սկսել էր
աղբյուր հոսել. ջուրը մաքուր էր, սառնորակ, համեղ...
Անգամ հարևան գավառներից բոլոր մարդիկ գալիս էին տեսնելու հրաշքը. ջուրը խմելուն
հետ՝ իսկույն եղան հիվանդների բուժման դեպքեր:
Ողջ Ֆրանսիայով մեկ կայծակնապես տարածվեց հրաշագործ ջրի և Աստվածամոր
Հայտնության լուրը- որը արդեն ակնհայտ ու անժխտելի փաստ էր: Մարդիկ մեծ բազմությամբ
գալիս էին Լուրդ, և դեռ մինչ այսօր գալիս են- և այն դարձել էր աղոթատեղի, պաշտամունքի
վայր, և ոչ մեկին չէր հաջողվում կանխել ժողովրդի այդ մեծ ուխտագնացությունը: Բոլորը
ցանկանում էին տեսնել Բերնադեթին, խոսել նրա հետ, լսել նրանից- սակայն՝ աղջիկը
թաքնվում էր: Հասարակության համար զարմանալի էր նաև, որ Սուբիրուների ընտանիքը
բացարձակապես հրաժարվում էր ընդունել ընծաներ կամ փող՝ որպես նվիրատվություն: Ոչ
մեկին չէր հաջողվում որևէ բան տալ նրանց, թեպետ ընտանիքը ապրում էր ծայրահեղ
աղքատության մեջ:
Մեկ անգամ , երբ ինչ-որ մեկին հաջողվեց կրտսեր տղային փող տալ, Ֆրանսուա Սուբիրուն
չափազանց զայրանալով՝ հրամայեց իր տղային գնալ, գտնել այդ մարդուն և փողը ետ
վերադաձնել:
Հետագայում ոմանք փորձում էին այս փաստը բացատրել՝ ասելով, որ Սուբիրուները
հապարտ էին, սակայն՝ այդ ճշմարտությունը չէ: Ճշմարտությունն այն է, որ Աստվածամոր
հայտնությունը միակ հարստությունն ու երջանկությունն էր, որ աշխարհում նրանք ունեին, և
որի դիմաց իրենց ոչինչ պետք չէր ստանալ:
Մեկ այլ հարց. ինչո՞ւ մինչև Աստվածամոր այցելությունը, այս ընտանիքի ծայրահեղ
աղքատության մեջ , որը հասարակության աչքի առջև էր- ոչ ոք չէր գտնվում, որ ցույց տար
նրանց անգամ նվազագույն գթասրտություն:
Սուբիրուների ընտանիքը ազնիվ էր, առաքինի և լավ էր ճանաչում հասարակության խորքը:
Երբեմն Բերնադեթին մեղադրում էին, որ նա «համառ» է, իր ասածի տեր, բայց դա նույնպես
անհիմն և կամային որակավորում էր: Բերնադեթը իր ճշմարտության և համոզմունքների
անդավաճան տերն էր, այն համոզմունքների, որ Սուրբ Հոգին սովորեցնում էր նրան բոլորից
գաղտնի:
Հետագայում նույնպես Բերնադեթը լավ էր գիտակցում Աստծո առաջ իր ընտանիքի
հիմնական արժեքները, և ավելի ուշ դառնալով կուսկրոն միանձնուհի՝ նա միաբանությունից
նամակներով միշտ խիստ զգուշացնում էր իր ընտանքի անդամներին. «Երբեք չփորձե՛ք
հարստանալ. պահպանեցե՛ք ձեր աղքատությունը»,- գրում էր նա:
Որքան էլ ժողովուրդը լրիվ հավատում է Լուրդի Աստվածամոր Հայտնությանը,
հոգևորականությունը սակայն , սկզբում մերժում էր հավատալ:
Տասնմեկերորդ Հայտնության ժամանակ Աստվածամայրը պատվիրում է Բերնադեթին գնալ
քահանայի մոտ և խնդրել իր անունից եկեղեցի կառուցել այդ տեղում:
-Ո՞ւմ անունից,- բղավեց քահանան, գյուղի կյուրեն, Աբբե Պեյրամալը, Բերնադեթի վրա, երբ
վերջինս վախվորաց ասաց այդ մասին նրան կյուրեի տանը,- Ո՞վ է նա, որ ես պիտի եկեղեցի

91
կառուցեմ նրա անունով: Հարցրե՞լ ես արդյոք դա նրան: Գնա՛ հիմա, հարցրո՛ւ նրա անունը-
ո՞վ է այդ տիկինը, թող ասի իր անունը:
Բեռնադեթը երկյուղած, համր, կյուրեի սենյակում նստած՝ սպասում էր նրա հաջորդ
հարձակմանը:
-Դու փո՞ղ ունես,- կրկին հարցնում է բարկացած քահանան, ով ոչ մի կերպ չէր հավատում ոչ
մի տեսիլի:
-Ոչ, չունեմ, Մոնսենյոր Կյուրե,- պատասխանում է նրան Բերնադեթը:
-Ես էլ չունեմ: Ուրեմն՝ գնա, ասա՛ թող այդ տիկինը մի քիչ փող տա, որ եկեղեցի կառուցենք իր
անունով,- ծաղրում է նրան քահանան և դուրս հրավիրում աղջկան:
Տասերեքերորդ Հայտնության ժամանակ Տիկինը Բերնադեթին կրկին հանձնարարում է գնալ
քահանայի մոտ և հաղորդել նրան, որ երթ կազմակերպի իր անունով: Եվ երբ Բերնադեթը
խնդրում է հայտնել իր անունը՝ Տեսիլը չի պատասխանում այդ խնդրանքին:
Բերնադեթը վախը հաղթահարելով՝ կրկին հայտնվում է ծխական քահանայի, Մոնսենյոր
Աբբե Պեյրամալի, տան մոտ:
-Նստի՛ր,-հրամայում է նրան քահանան, երբ վախվորաց աղջիկը պատի տակ կանգնած
սպասում էր իրեն:
-Շնորհակալություն, Կյուրե, -պատասխանում է նրան երկչոտ Բերնադեթը, - վախենում եմ որ
ես կկեղտոտեմ ձեր աթոռը:
-Հը, ասա՞ց իր անունը,- ապա հարցնում է քահանան:
-Ոչ, Մոնսենյոր Կյուրե,- պատասխանում է աղջիկը,- Նա միայն ասաց, որ դու պետք է իր
անունով երթ կազմակերպես:
Բարկացած կյուրեն նորից աղջկան դուրս է հրավիրում իր տնից:
Սակայն, Մասաբիելում արդեն ժողովուրդը հավաքվում էր հազարներով, ծնկում աղոթքի, և
երբ հայտնվում էր Տեսիլը, բոլորը դա զգալով, ոմանք ՝ լույս նշմարելով- արցունքներով,
շարականներով բացականչում էին - _Vive Marie|!
Տասնվեցերորդ Հայտնության ժամանակ, Մարտի 25-ին, Ավետման Տոնին, Բերնադեթը ծնկած,
մեկ ձեռքում՝ Վարդարանը, մյուսում՝ վառվող մոմը, աղոթքից հետո դիմում է թախանձագին
խնքրանքով.
-Տիկի՛ն, խնդրում եմ, բարի եղե՛ք, ասացեք խնդրեմ Ձեր անունը...
Տիկինը շարունակում էր լուռ ժպտալ:
Բերնադեթը նորից կրկնում է իր խնդրանքը, և միայն նրա երրորդ հարցումից հետո, Տիկինը,
որ մինչ այդ իր ձեռքերը պահում էր միացրած՝ հեռացնում է ափերը իրարից. ալաբաստրե
Վարդարանը սահում է նրա ձեռքից մի փոքր ցած, ապա բարձրացնելով իր աչքերը դեպի վեր՝
աննկարագրելի գեղեցկությամբ նա դանդաղ արտաբերում է. «Ես եմ IMMACULATE
CONCEPTION-ը (ԱՆԱՐԱՏ ՀՂԻՈՒԹՅՈՒՆԸ)»:
Բերնադեթը Օրհնյալ Կույսի անհետանալուց հետո անմիջապես շտապում է քահանայի տուն:
-Մոնսինյոր Կյուրե՛, Մոնսինյոր Կյուրե՛,- բացականչում է Բերնադեթը տեսնելով
քահանային,- Նա ասաց՝ «Ես եմ IMMACULATE CONCEPTION-ը»:
Առանց հասկանալու թե դա ինչ էր Լատիներեն նշանակում, Բերնադեթը շտապեց կրկնել այդ
բառը, որպեսզի հանկարծ չմոռանա: Կյուրեն լավ գիտեր, որ այդ անուս աղջիկը անգամ
տառերը չգիտեր, ուր մնաց թե՝ իմանար այդ Լատիներեն բարդ աստվածաբանական եզրը:
Մոնսինյոր Աբբե Պեյրամալը կարծես քարացել էր տեղում. նրա հուզմունքը ակնհայտ էր ու
անթաքույց: Նա արտասվում էր:

92
Ընդամենը երեք տարի առաջ էր, երբ 1854 թվականի Դեկտեմբերի 8-ին Պապ Պիուս IX-ը
հրապարակել էր Աստվածամոր Անարատ Հղության Դոգման, և այժմ քահանան ապշած էր,
որ գերբնական տեսիլով հաստատվում էր այդ էքս-կաֆեդրա պոնտիֆիկալ դոգման:
Շուտով նրա հրավերքով Լուրդ են գալիս շրջանային եպիսկոպոսը և այլ հոգևորականներ:
Կազմվում է զեկույց Լուրդի Աստվածամոր Հայտնության մասին և ուղարկվում է Վատիկան:
Մինչ եկեղեցին կգներ և կսեփականացներ այդ տեղանքը՝ հայտարարելով այն իբրև
սրբավայր, Ֆրանսիայի մասոնական սոցիալիստ հակաքրիստոնյա իշխանություններն ու
մամուլը սկսում են լուրջ քայլեր ձեռնարկել՝ ամբաստանելու և հերյուրելու Հայտնության
ճշմարտացիությունը, քանզի մատերիալիստ մարդկանց համար բոլոր գերբնական
երևութները մերժելի են և անհնար: Նրանք Բերնադեթին հայտարարում են «հիվանդ»,
գյուղացի տգետ աղջիկ, ով ոչինչ չհասկանալով հանդերձ՝ «ամեն ինչի համար ուներ իր
պատասխանը»:
Լուրդի քարայրը անմիջապես փակում են մեծ ցանկապատով, մինչ Վատիկանը կհասցներ
գնել այն- այնպես, որ Բերնադեթը իր վերջին հանդիպումը Տիրամոր հետ իրականցնում է
պատնեշի հետևից. այս անգամ Աստվածամայրը չէր խոսում, նա միայն ժպտում էր և գլխով
թեթևակի խոնարհվելով- հրաժեշտի նշան անում:
Հաջորդ հանդիպումը կլինի Երկնքում, ուր Աստվածամայրն ու Բենադեթը միշտ միասին
կլինեն, և ոչ ոք չի կարող նրանց այլևս բաժանել իրարից:
Թեպետ Լուրդի տեսիլը դադարեց, սակայն՝ այն շարունակում էր կլանել հազարավոր
մարդկանց; հրաշագործ աղբյուրի ջրերը շարունակում էին բուժել հիվանդներին, մարդիկ
դաձի էին գալիս, Կաթողիկե Եկեղեցու փառքը դառնում էր անընկճելի...
Չնայած իր համատարած ճանաչմանը՝ Սուբիրուների ընտանիքը, սակայն, մնաց նույն
ծայրահեղ աղքատության մեջ:
«Իմ լուսանկարը երկու սույով վաճառում են ամեն մի փողոցի անկյունում- և այդ է այն ամենը,
ինչին արժանի եմ»- ասում էր Բերնադեթը տխրությամբ:
Եպիսկոպոսի ջանքերով Ֆրանսու Սուբիրուն վերականգնեց իր աշխատանքը գյուղի
ջրաղացում, և հնարավոր եղավ վարձել այլ մի աղքատ հյուղակ, որտեղ ապրում էր
ընտանիքը: Իսկ Բերնադեթի անելիքը մնում էր անորոշ:
Միանալով Լուրդի Գթասրտության Քույրերի Միաբանությանը որպես աշխարհիկ անդամ,
նա ի վերջո հաղթահարեց բոլոր դժվարությունները սովորելու Կաթեքիզմը- հիմնական
աստվածաբանությունը -գրաճանաչություն, սակայն, հետագայի համար նա ոչ մի կերպ չէր
կողմնորոշվում թե ինչ անել:
Բերնադեթի երազանքն էր մինչև կյանքի վերջ մնալ որպես Աստվածամայր Մարիամի
դուստր, սակայն՝ կրոնական միաբանություններին միանալու համար պահանջվող «օժիտը»
նա չուներ; միաբանությունները սովորաբար իրենց մինձնուհիների ծնողներին էին ստիպում
վճարել ծախսերը, քանզի նրանք ոչ մի միջոց չունեին:
Չնայած իր բացարձակ աղքատությանը, այնուամենայնիվ, բազմաթիվ միաբանութուններ
հրավիրում էին նրան, մինչև որ իր սեփական որոշմամբ Բերնադեթը մտավ Նեվեր քաղաքի
Սենթ Գիլդարդ Մենաստանը:
1866 թվականին նա նամակ է գրում կուսանոցի մայրապետին՝ Մայր Մարի Թերեզ Վոձուին,
և ստանում է համաձայնություն:

93
Առաջին օրերին միաբանության մեջ թվում էր թե ամեն ինչ լավ էր, մինչև որ կարճ
ժամանակից Մայր Մարի Թերեզ Վոձու սկսեց բացարձակապես ատել ու արհամարհել
փոքրիկ սրբուհուն:
Ինչո՞ւ այսպիսի դաժան և իր կոչմանը անհարիր վերաբերմունք՝ մայրապետի կողմից. գուցե
նրա համար, որ Բերնադեթի աննկատ անձնավորությունը հիսթափեցրեց եսակենտրոն
մայրապետին, ում սրբության ու կրոնավորության մասին չափանիշները միանգամայն այլ
էին, քան Աստծունը և Բերնադեթինը . վերջինս լինելով Աստծո ընտրյալ անոթ՝ գաղտնի էր
պահում իր ճշմարիտ առաքինությունները ՝ մնալու իր Տիրոջ հետ միացած որպես նա, ով
պիտի լինի շատերի անկման և շատերի բարձրացման պատճառ- որպես լրիվ աղքատ և
աննշան մեկը:
Մայր Մարի Թերեզ Վոձույի հիասթափությունը մեծ էր հավանաբար որովհետև Բերնադեթը
մշտապես էքստազների ու երկնային հայտնությունների մեջ չէր, որը պիտի փառք բերեր իր
կուսանոցի անվանը , այլ գալով միաբանություն ՝ այդ աղքատ, գյուղացի աղջիկը միայն
«ծանրացավ իր ուսերին»՝ որպես ավելորդ բեռ:
«Տեսնելով Քույր Մարի-Բերնարի18 մշտական ստորացումները մայրապետից», պատմում է
Մայր Ստեֆանիան, «ես ինձ բախտավոր էի համարում Բերնադեթի տեղում չլինելու համար »:
Որքան էլ դաժան, թունալից արհամարհանք էր ճաշակում Բերնադեթը մայրապետի կողմից,
այնուամենայնիվ, ոչ ոք երբեք չլսեց նրա տրտունջը, կամ՝ բողոքը: Սակայն՝ քույրերը հաճախ
լսում էին ու տեսնում նրա թաքուն տառապանքները և հեկեկանքը: Այս այն վիճակն էր, որ
կոչում են սրտի մարտիրոսություն...
Իր կյանքի վերջում Բերնադեթը շատ մեծ գնահատական էր տալիս այդ հալածանքներին,
որոնց մասին գրում է. «Անգամ եթե մենք Թաբորից ստիպված ենք լինում գնալ Գողգոթա,
միշտ Գողգոթայից նորից վերադառնում ենք Թաբոր՝ ճաշակելու Երկինքը»:
Սրտի մարտիրոսությունը, ստորացումներ կրելը միակ միջոցն է մեր հպարտությունը
հալածելու համար- ահա ինչու կատարելության ճանապարհին այն ամենաանհրաժեշտ
նվերն է Աստծուց:
Բերնադեթը հիվանդ էր ասթմայով, որը խորանում էր. նա շատ վատառողջ էր և դժվարանում
էր ծանր աշխատել, որի պատճառով նրա «անպետքության» մասին լուրը շուտով մայրապետը
հասցնում է եպիսկոպոսին:
Եպիսկոպոսը նրան նշանակում է որպես կուսանոցի հիվանդապահուհի: Այդ
պարտականությունները Բերնադեթը ստանձնում է մեծ ուրախությամբ՝ ինքը շուտով
ուրախություն դառնալով բոլոր հիվանդների համար: Նա կարողանում էր մխիթարել անգամ
ամենածանր հիվանդներին, նրանց կողքին լինել և ոգևորել նրանց, երբ նրանք մեռնում էին, և
ինքն էլ լվանում էր ու հագցնում մեռած քույրերի մարմինները՝ թաղման համար: Եվ երբ
ուրիշները վախվորաց էին ու խուսափում էին դա անել, Բերնադեթը զարմանում էր ու ասում.
«Այդպես դուք չեք կարող կրոնավոր քույրեր կոչվել»... Այդ օրերին ոչ ոք չգիտեր, որ
Բերնադեթը ինքը հիվանդ էր և տառապում էր ոսկորների քաղցկեղով:
Երբ բժիշները վերջապես հայտաբերեցին նրա թույլ և անկարող լինելու պատճառը՝ տալով
հիվանդության ճշգրիտ ախտորոշումը, բժիշկների զարմանքը մեծ եղավ, երբ ասացին, որ
Բերնադեթը երբեք չի բողոքել ցավից: Իսկ, իրականում, այն ցավը, որը Բերնադեթը տարել է
տարիներ ի վեր , եղել է անըդհատ, սուր, նման ատամի ցավի. այդպես ցավալի է լինում
ոսկորների փտման հիվանդության անխուսափելի հետևանքը:
18
Բերնադեթ Սուբիրուի կրոնական անունը:
94
Մի անգամ, երբ մի քույր մեղադրում է նրան ծույլ լինելու մեջ, Բերնադեթը պատասխանում է.
«Ես անում եմ իմ աշխատանքը. և իմ աշխատանքն է հիվանդ լինել »:
Անգամ երբ Բերնադեթը անկողնային հիվանդ էր և անընդունակ էր անգամ կանգնելու կամ
քայլելու՝ դարձյալ ոչ ոք չէր լսում նրա տրտունջները. Բերնադեթը հերոսական էր իր
թաքնված սրբության կյանքի մեջ:
Ծանր պահերին, երբ ցավն անտանելի էր, նա միայն խնդրում էր քույրերին աղոթել իր
համար, բայց՝ ոչ որպեսզի Տերը մխիթարություն տա իրեն, այլ՝ ուժ և համբերություն կրելու
անտանելի ցավը:
Նրա օրագրի մեջ կարդում ենք այդ մասին. «Ես ավելի երջանիկ եմ իմ անկողնում Քրիստոսի
խաչափայտի հետ, քան թագուհին՝ իր գահի վրա »:
Կյանքի վերջին օրերը Բերնադեթի համար չափազանց տառապալից էին. նա չէր քնում
բոլորովին և մի քանի անգամ այնքան մոտ էր թվում վերջին պահը , որ քահանան նրան
Վերջին Օծում տվեց: Այդ օրերին հատկապես նրա ուշադրությունը կենտրոնացած էր
անցյալի՝ Լուրդի օրերի վրա. Աստվածամոր հիշողությունը նրա համար մնում էր որպես մեծ
ուժի աղբյուր:
Այդպես էլ նրա անասելի տառապանքները գաղտնիք մնացին ներկաների համար, միայն՝
շատ հաճախ քույրերը տեսնում էին ցավի մեջ նրա լուռ գալարումները և լսում էին նրա խուլ
տնքոցները... Նայելով իր ձեռքի խաչափայտին՝ Բերնադեթը ասաց մի անագամ.
« Օ~, իմ Հիսուս, ես Քեզ նման եմ հիմա...»
Ահա և՝ մոտեցավ Բերնադեթի հոգեվարքը... Նրա մարմնական անասելի ցավերին միանում է
և հոգևոր լքվածությունը և սրբուհին մնում է մենակ չար դիվական իշխանությունների հետ.
-Աստվա~ծ իմ, Ատվա~ծ իմ....- լսվում է Բերնադեթի ցավից խեղդված բացականչությունը,
կարծես պիտի կրկներ Հիսուսի խոսքերը. «Ինչո՞ւ լքեցիր ինձ...»
Ապա ասաց.
-Ես ծարավ եմ:
Ճիշտ այնպես, ինչպես Տերը՝ խաչի վրա:
Բերնադեթին ջուր տվեցին, բայց նա չխմեց, միայն՝ թրջեց շուրթերը... Հետո հակվեց դեպի
առաջ ու փորձեց քույրերի հետ աղոթել Վարդարանը:
«Ողջույն Մարիամ»-ի վերջին տողի վրա հանգավ...

Սրբուհի Մարիամ, Մայր Աստուծոյ,


բարեխօսեա՛ վասն մեր՝ մեղաւորացս,
այժմ եւ ի ժամու մահուան մերոյ.
Ամէն:

Իր հուշատետրի մեջ այդ օրերին գրել էր. « Ես Երկքնի մեջ եմ ամեն ինչ անելու...Այնտեղ
կգտնեմ Մորը՝ լուսավոր փառքի մեջ»:
1879 թվականի Ապրիլի 16-ը նախասահմանված էր որպես այդ երջանիկ պահը: Նա
ընդամենը 35 տարեկան էր:
1908 թվականին Սուրբ Աթոռի հրամանով բացվեց Բերնադեթ Սուբիրուի աճյունը՝
հավատաքննություն անց կացնելու: Նրա մամինը գտան ամբողջովին անապական և
պահպանված, առանց նեխման ամենանվազագույն նշանների - կարծես նա քնած էր խորը

95
քնով: Եպիսկոպոսի հրամագրով նրա մարմինը դրվեց ցուցափեղկի տակ՝ հասարակական
հարգանքի, Նեվերի եկեղեցում:
Այդ մարմինը, որը երբեք ոչ ոք չի կարող համարել «մեռած», իր գեղեցկությամբ գերազանցում
է մարդկային ստեղծագործական բոլոր հանճարներին. այն իրական, Աստծո հրաշքի և սիրո
կենդանի մոնումենտ է:
Շուտով Պապ Սուրբ Պիուս X-ը դեկրետ ստորագրեց Բերնադեթ Սուբիրուի կանոնզիցման
գործընթաց սկսելու. պարզվեց, որ արձանագրվող հրաշքների թիվը անքանակ էր: Բոլորը-
Բերնադեթի ընտանիքի անդամնեից մինչև միաբանության քույրերը, անծանոթ մարդիկ,
գալիս էին վկայելու սրբուհու հետ կապված հրաշագործությունների, նրա
առաքինությունների մասին:
Քույր Մարի Մելանի Մեյերը, Հենրի Բոեսսելեթը, իրենց քաղցկեղի վերջին շարջանում
Բերնադեթի միջնորդության իննօրյա աղոթքից հետո բուժվեցին կատարելապես: Անվերջ
հայտնվում էին մարդիկ, ովքեր վկայում էին Բերնադեթի գործած հրաշքների մասին դեռևս
Լուրդի Տեսիլի հայտնության օրերից. մի մայր պատմում էր, որ իր երեխան անընդունակ է
եղել քայլելու մանկական անդամալուծությունից, և երբ ինքը տվել է երեխային Բերնադեթին՝
գրկելու, վերջինս երեխային դրել է գետնին, ով ի զարմանս բոլորի սկսել է վազվզել:
Քույր Վինսենթը պատմում է մի այլ երեխայի մասին, որ ծանր հիվանդ էր և ամբողջովին
թաղված էր վերքերի մեջ: Բերնադեթի աղոթքից հետո երեխան ոչ միայն լավացավ, այլև՝
բոլորի աչքի առաջ նրա վերքերը իսկույն անհետացան:
Կուսանոցի քույրերը նշում էին, որ իրենք բոլորը գիտեին և կասկած անգամ չունեին, որ
Բերնադեթը սրբուհի է, միայն թե՝ չէին ուզում այդ մասին ասել բարձրաձայն:
Բերնադեթը ուներ նաև մարգարեական շնորհք. շատերը եկան վկայելու, որ նրա անգամ
ամենա անհավանական կանխատեսումները դարձել էին իրականություն: Մինչև սրբուհու
մահը, այս բոլոր վկաները կարծես մի վերնային հրամանով լռում էին , և Բերնադեթի
առաքինությունները միշտ մնում էին ծածուկ:
Սակայն, ի՞նչ կարծիքի էր Բերնադեթ Սուբիրուի սրբացման մասին կուսանոցի նախկին
մայրապետը՝ Մայր Մարի Թերեզ Վոձուն:
Նեվերի քահանաներից մեկը՝ Հայր Բուրոսսը, հանդիպեց նրան, երբ Մայրապետը՝ արդեն
ծերացած, գտնվում էր Լուրդում, ուր նախախնամությունը ուղարկել էր նրան՝ հակառակ իր
կամքի:
Քահանայի հարցին՝ թե արդյոք հնազա՞նդ էր Բերնադեթ Սուբիրուն, Մայր Վոձուն
պատասխանեց. «Օ~, այո...»:
-Խոնա՞րհ էր, աստվածապա՞շտ էր...
-Օ~, այո,- շարունակում էր Մայրապետը՝ ապշած մնալով քամահրված, աննշան ոչնչություն
Բերնադեթ Սուբիրուի աճող փառքի վրա:
Բարեբախտաբար, Աստված երկար կյանք պարգևեց Մայր Վոձուին, որպեսզի նա հասցներ
ապաշխարել և զղջալ իր անձնական չար և միակողմանի վերաբերմունքի համար, որ նա
միշտ զգացել էր սրբուհու նկատմամբ:
Թեպետ, պատմում են, որ նա միշտ բարկությամբ փակում էր իր լուսամուտները, երբ
Լուրդում շատ ուխտագնացներ էին հավաքվում:
1933-ին, Անարատ Հղացման տոնին, քառասուն հազար ժողովրդի առաջ Պապ Պիուս XI
հայտարարեց Քույր Մարի- Բերնարին՝ Բերնադեթ Սուբիրուին որպես Տիեզերական
Եկեղեցու կանոնական սուրբ:

96
Այսպես՝ ի հեճուկս այս աշխարհի հարուստների ու փառավորվածների – Աստված հաճում է
նայել և բարձրացնել դեպի Իր փառքը ամենա աղքատներին ու հալածվածներին,
արհամարհվածներին ու խոնարհներին- նրանց փառակից դարձնելով Իր հետ:
Այսօր Լուրդը մնում է որպես ուխատեղի, ուր գնում են աշխարհի բոլոր կողմերից: Աղբյուրը
մի քանի անգամ փորվել և ընդերքից հանվելով է ՝ ընդլայնվելու- 1955, 1972, 1980-
ականներին- տեղփոխվելով խողովակների միջոցով: Իսկ նախնական աղբյուրի տեղը
ծածկված է հիմա ապակիով: Շշուկաներ կան, որ Վատիկան Բ մասոնական ժողովից հետո,
երբ Նեո-Արիոսությունն ու մոդեռն ռեֆորմացիան թափանցեց և քանդեց բոլոր առաքելական
ավանդույթները- Աստվածամոր հրաշագործ սկզբնական ինքնաստեղծ աղյուրը ցամքել է: Եվ
որպեսզի Վատիկանի նոր մասոնական տերերը իրենց շահույթը չկորցնեն- նրանք բացել են
նոր, ստորգետնյա ջրեր՝ բարձրացնելով դրանք և դրանից հասարակական լոգարաններ
սարքելով, ուր կարող են լողանալ մինչև երեք հարյուր հազար մարդ՝ միանգամից:
Անշուշտ՝ ամեն մի հրաշք ու ջրի օրհնություն առանց հավատքի ոչինչ է:
Աստվածամայրը միայն իրեն հավատացող զավակների հետ է և միշտ օգնում է նրանց. Լուրդի
քարանձավի դիմացի ասֆալտի պատին դուք կկարդաք անհաշիվ ստորագրություններ,
շնորհակալության արցունքի խոսքեր, որ գրել են իրենց կյանքն ու առողջությունը վերագտած
մարդիկ :
Պահպանվում է նաև Սուբիրու ընտանիքի հին օրերի բանտը՝ իր նկուղային հարկով, որտեղ
իր դառն օրերի տառապանքի դիմաց Սրբուհի Բերնադեթը գտավ իր երկնային
վարձատրությունը- մխիթարություն բերելով իր ընտանքին- մի մխիթարություն, որը բարձր
էր ամեն մի աշխարհային հարստությունց, փառքից ու պատվից…
Փայտե սաբոներով, կարկատած շորերով, երկչոտ, թավշյա լուսաշող աչքերով այս պարզ
աղջիկը- միշտ լռակյաց, սակայն՝ միշտ ուժեղ ու անկոտրում՝ ապրելու իր զորության
Աղբյուրի հետ- միշտ աննկատ Բերնադեթը և Աստվածամայրը դեռ Լուրդում են և՝ ամենուր.
նրանք աշխատում են միասին:
Միայն՝ նրանցին խնդրել է պետք:

97
Սրբուհի Թերեզա Դե Լիզիո Հիսուս Մանկան
Հոկտեմբերի 3

Ֆրանսիայի հյուսային քաղաքներից մեկում ՝ Լիզիոյում է գտնվում Կարմել մենաստանը, ուր


իր կարճ, զարմանալի կյանքն է անց կացրել Քրիստոնյա աշխարհի հանրածանոթ նոր
դարաշրջանի սրբուհին՝ Թերեզա Հիսուս Մանկան անունով:
Հյուսիսային Ֆրանսիայի լեռների մեջ գտնվող այս քաղաքը սառն է, քամոտ: Այստեղ դուք
կարող եք այցելել Սրբուհի Թերեզայի հայրական տուն՝ շրջապատված գեղեցիկ այգիներով,
այցելել նաև ավանի ծխական եկեղեցին, ուր որոշակի ժամերի երկինք են բարձրանում
կարմելուհիների հրեշտակային ձայները. Սուրբ Խորանի տակ ծնկած՝ դուք կարող եք լսել
միայն նրանց աղոթքները առանց նրանց տեսնելու. նրանք չեն երևում:
Թվում է հին օրերից ի վեր այստեղ ոչինչ չի փոխվել- և ամեն ինչ մնացել է նույնը, որպեսզի
պաշտպանվի վաղեմի օրերի մասին սրբուհու մասին հիշատակը ...
Եթե կարողանաք արհամարհել ժամանակակից Ֆրանսիայի վաճառական ոգին, որը ձգտում
է թափանցել ամեն ինչի մեջ՝ իր գնապիտակները դնելով ամեն ինչի վրա, սեփականացնելով և
էժանացնելով ամեն մի սրբություն- դուք կարող եք զգալ Սրբուհի Թերեզայի կենդանի
մոտիկությունը, օրհնությունը այն սրբավայրերի, ուր ապրել, ստեղծագործել ու իր
զարմանալի գեղեցիկ մահկանացուն է կնքել Կաթողիկե Եկեղեցու ամենասիրված և ամենա
աննշան միստիկը:
Սովորաբար Եկեղեցու պատմության մեջ անջնջելի հետք են թողնում այն կրոնավորները,
ովքեր իրենց ճգնավորական սխրանքներով հասնում են ակնհայտ ու զարմանալի
շնորհքների՝ իրենց ուսուցումն ու փորձառությունը, սրբության հասնելու իրենց դպրոցը
թողնելով սերունդներին՝ որպես սրբության ճանապարհ:
Սակայն, երբ խոսում ենք Սրբուհի Թերեզայի հոգևոր դպրոցի մասին, հեշտ է բացել դրա
գաղտնիքը, քանզի այն իր էությամբ երբեք չի հավակնում լինելու հերոսական ու
առանձնահատուկ, անմատչելի՝ այս հասկացողությունների լրիվ իմաստով, այլ՝ մեկ խոսքով
այդ դպրոցը մնում է զարմանալի պարզ խորհրդի մեջ, որ հասանելի է բոլորին- այն կոչվում է
մանկական սեր ....
Ինչպես Երկնային Թագավորի բոլոր սիրահար զավակները, այնպես էլ Սրբուհի Թերեզան,
պարզապես սիրում էր Հիսուսին՝ չհավակնելով Նրա առաջ լինելու որևէ բան, ունենալ որևէ
նշանակություն- բացի մանկական անհիշաչարությունից ու միամտությունից – բացի թե՝

98
լինելու մանուկ, և այն սրբացնման ճանապարհը, որը բացեց այս զարմանահրաշ սրբուհին,
հենց Աստծո առջև մանուկ, անպաշպան լինելն է:
Մարիա Ֆրացիսկա Թերեզ Մարթենը ծնվել է 1873 թվականի Հունվարի 2-ին, Ալենքոնում:
Նրա ծնողները նախ ցանկացել են կուսակրոն դառնալ, ապա հանգամանքների բերումով
ամուսնանում են:
Հայրը՝ Լուին, ժամագործ էր, սակայն որոշ ժամանակ հետո թողնում է այդ գործը՝ օգնելու իր
կնոջը, քանի որ իր կնոջ ժանյակագործության փոքրիկ գործարանը ավելի մեծ պահանջարկ
ուներ: Ձելիի, ընտանիքի մոր ժանյակագործության արվեստը հիացնում էր բոլորին, և
ընտանիքը բավականին լավ էր ապրում այդ գործի վաստակով:
Թերեզան Մարթենների իններորդ զավակն էր, կրտսեր սիրված դուրստրը՝ սուրբ այսպիսի
բարեպաշտ հոր և մոր:
Լուի Մարթինի և Ձելի Գուերինի զավակներից կենդանի են մնում միայն հինգը, բոլորը՝
աղջիկ, որոնք հետագայում բոլորը մտնում են միանձնուհիների երանելի ուխտի տակ՝
մտնելով Կարմել Մենաստան: Նրանց բազմանդամ ընտանիքը իսկական Քրիստոնեական
սիրո ու խաղաղության օրրան էր ՝ անքակտելի ու բազմազան կապերով շղթայված
Եկեղեցուն:
Փոքրիկ Թերեզան մանկուց առանձնանում էր իր քույրերից. նա չարաճճի էր, կենսախինդ ու
զվարթ...
Երբ երեք տարեկան էր մայրը ծանր հիվանդացավ:
Բուժման նպատակով նա մեկնեց Լուրդ՝ առողջություն խնդրելու Օրհնյալ Մորից, սակայն,
երբ վերադարձավ ասաց իր զավակներին. «Աստվածամայրը ինձ նույնպես, ինչպես
Բերնադեթին, ասաց. ‘Ես չեմ խոստանում քեզ այս կյանքում երջանկություն, բայց՝ մյուս
կյանքում’» :
Վաղ տարիքում զրկվելով մորից, փոքրիկ Թերեզայի խնամքը ընկնում է ընտանիքների
ավագների, հատկապես Մարիի ու Պոլինի վրա: Իր ավագ քույրերի հոգատար, մայրական
ձեռքերի մեջ փոքրիկը կարծես շատ չէր զգում մոր պակասը:
Արտաքնապես Թերեզան կարծես փոքրիկ, հրաշալի տիկնիկ լիներ. նա ոսկեգանգուր մազեր
ուներ, կապուտաչյա էր՝ հրեշտակի դեմքով:
Փոքրիկ աղջիկը շատ հաճախ էր անհետանում խաղալիս, և հանկարծ գտնում էին նրան
վարագույրի տակ թաքնված:
Այն հարցին թե, ի՞նչ կարող էր նա անել վարագույրի հետևում, երեքամյա Թերեզան
առույգորեն պատասխանում էր.
-Մտածում էի մեր Բարի Տեր Աստծո մասին:
Երբ ինը տարեկան էր, Թերեզան ծանր հիվանդանում է: Նրա հիվանդությունը
անհասկանալի էր բոլորին: Նա ուներ ջղային խիստ լարվածություն, հիշողության կորուստ,
ուժեղ գլխացավեր, կատարյալ ուժասպառություն... Երեխան հանկարծ բղավում էր և
դադարում էր ճանաչելուց որևէ մեկին, իր խոսքերով՝ «մնում էր մենակ դևի հետ», որը
փորձում էր խլել իր հոգին: Այսպիսի ծայրահեղ պահերից մեկի ժամանակ, երբ ընտանիքի
բոլոր անդամները խորը ցավով նրան շրջապատած՝ սպասում էին ծանր հետևանքներին, որ
կանխատեսել էր բժիշկը- այն, որ փոքրիկ հրեշտակը կորցնելու է իր միտքը անդառնալիորեն-
հանկարծ անակնկալով երեխան պայծառանում էր և ամբողջովին զգաստանում: Իր
մահճակալի դիմաց՝ վերևում դրված Աստվածամոր մարմարյա արձանը փոքրիկի աչքի առջև
մեկ անգամ կենդանացել էր, և Օրհնյալ Մայրը ժպտացել էր նրան...

99
Միևնույն ժամանակ Լուի Մարթենը փոքրիկ Թերեզայի առողջության համար Փարիզի
Մարիամի Հաղթանակաց Եկեղեցում պատվիրել էր իննօրյա աղոթքների շարք. Օրհնյալ Մոր
կենդանանալու տեսիլը և Նովենայի այդ աղթքների արդյունքը անմիջական էր. փոքրիկ
Թերեզան միանգամից զգաց մեծ թեթևություն, դիվական զարհուրալի տեսիլները
անհետացան– և նա առողջացավ ու վերագտավ իրեն:
Աստծո զորության այս կենդանի ազդեցությունը շատ բան նշանակեց փոքրիկ սրբուհու
համար: Դեռևս շատ դեռատի՝ նա կայացնում է իր հաստատ որոշումը Կարմել մենաստան
մտնելու մասին. հայրը, Լուին, թեև տառապում էր իր փոքրիկ թագուհուն կորցնելու մտքից,
այնուամենայնիվ, լինելով խորապես հավատացյալ մարդ՝ նա տալիս է իր հայրական
օրհնությունը այս դստերը մտնելու կուսանոց, ինչպես արդեն տվել էր մնացածներին :
Հազիվ տասնչորս տարեկան՝ Թերեզան հոր ուղեկցությամբ մեկնում է Հռոմ, տեսակցելու
Պապի հետ, որպեսզի ձեռք բերեն թույլտվություն՝ անչափահաս աղջկան Կարմել ընդունելու
հարմար, որը պետք է բացառություն լիներ, քանի որ այդ դուրս էր չափասության պահաջվող
տարիքի սահմանից :
Հասնելով Կոլիզեում, որի հողը դարեր առաջ տառացիորեն ջրվել էր սուրբ մարտիրոսների
արյամբ, փոքրիկ Թերեզան կռանում, համբուրում է սուրբ հողը և խնդրում Աստծուց իրեն
նույնպես արժանացնել մարտիրոսական բախտի՝ «հոգով կամ՝ մարմնով, ավելի ճիշտ՝ և՛
հոգով, և՛ մարմնով»- արցունքներով աղաչում է փոքրիկ աղջիկը, քանզի նրա սիրտը վառվում
է սիրուց առ Քրիստոս, մի գերբնական հատկություն, որ շատ քչերին է տրված այս կյանքւմ:
Հայր և դստերը հաջողվում է տեսակցել հայտնի և անզուգական սրբությամբ օժտված Պապ
Լեո XIII-ի հետ. այս բացառիկ Պապը իր առանձնահատուկ տեղն ունի Կաթողիկե Եկեղեցու
պատմության մեջ որպես աստվածային խորաթափանցությամբ օժտված փիլիսոփա և
մեկնաբան, ով բացահայտում է մեր ժամանակի ոգին, մոլորություններն ու քաղաքական
խաղերը, ում հովվական թղթերը դաստիարակում են մեզ և ճանաչեցնում Քրիստոնեական
քաղաքակրթության թշնամիներին, որ մարդկության թշնամիներն են, ովքեր գործում են
բարոյականության բնական օրենքների դեմ, մարդու բնական բարի կամքի դեմ և զբաղված են
խաբեության մշուշ ստեղծելով. անհնար է հասկանալ բողոքականության, կոմունիզմի,
այսպես կոչված՝ դեմոկրատական սոցիալիզմի, նացիզմի, ստեյտիզմի, և մասոնության
մոդեռն այլ գիտականացված սոցիալական և կրոնական դոկտրինների էությունը առանց
կարդալու նրա աշխատությունները...
Արցունքների մեջ փաթաթվելով պապի ոտքերին, Սրբուհի Թերեզան խնդրում է
թույտվություն նրանից՝ միանալու Կարմելուհիներին:
Պապ Լեո XIII-ը իր խորաթափանց սև աչքերով զննում է աղջնակին. հավանաբար նա
ճանաչում է այդ վառվող հոգու մեջ Քրիստոսի ընտրյալ սրբուհուն: Նա զարմացած այդ
աղջկա սիրով հրդեհված հոգու վրա՝ կարծես վերնային հրամանով, եկեղեցու կանոնին
հակառակ, թույլ է տալիս բոլորովին դեռատի, անչափահաս անմեղ աղջկան միանձնուհու
ճգնավորական ուխտի պատմուճան տալ. «Եթե Տերը կամենում է, աղջի՛կս, դու կլինես
Կարմելուհի»- լինում է Պապի պատասխանը:
Տուն հասնելուն հետ, շուտով Լիզիոյի եպիսկոպոսը ուղարկում է Թերեզային մենաստան
մտնելու արտոնագիրը:
Սրբուհու հայրը՝ Լուի Մարթենը, մեծ հուզմունքով ու երջանկությամբ է ուղեկցում իր փոքրիկ
թագուհուն դեպի մենաստան: Թերեզան իր չորրորդ աղջիկն էր, որ ընծայվում էր ուխտին:
Ավելի հետո Կարմել է մտնում նաև նրա տան վերջին դուստրը, ավագը ՝ Սելինը:

100
Մենաստանում կտրեցին Թերեզայի ոսկե գանգուրները, թավշյա հագուստների փոխարեն նա
հագավ վուշից կարած կոպիտ գորշ սքեմը, որը մի քանի անգամ մեծ էր իր վրա՝ ավելի փոքր
չափս չգտնվելու պատճառով:
Նրա ողջ տեսքը ներշնչում էր երեխայություն, որից մենաստանի որոշ քույրեր
անհանգստանում էին՝ զղջալով, որ համաձայնեցին նրան վերցնել:
Հենց առաջին օրը մենաստանում նա խոստովանության ժամանակ ասաց. « Ես ուզում եմ
սրբուհի դառնալ»:
Այսպիսի հայտարարությունը շատ անհամեստ գտնելով՝ խոստովանահայրը խիստ
բարկանում է նրա վրա:
- Բայց մի՞թե Հիսուսը Ինքը չէր ասում՝ «Եղե՛ք կատարյալ, ինչպես ձեր Հայրը կատարյալ է»,-
առարկեց նրան մանկամարդ քույրը՝ խիստ զարմացնելով քահանային:
« Ես չեմ ուզում աստվածային ոչ մի այցելություն, կամ՝ «էքստազ», այլ միայն ուզում եմ
զոհաբերվել՝ մեղավորների փրկության համար»- գրում է Քույր Թերեզան իր օրագրի մեջ ՝
որպես նամակ ուղղված Հիուսին:
Շուտով գալիս է և այն օրը երբ նա փորձնական շրջանից դուրս է գալիս ու մտնում
հավերժական ուխտի՝ երդման տակ:
Սրբուհին հագնում է երկնային հարսնացուի իր սպիտակ պատմուճանը և եպիսկոպոսի
ներկայությամբ արտասանում է երդումև՝ մտնելով Աղքատության, Կուսակրոնության և
Հնազանդության միաբանության կարգի տակ...
Փակվելով մենաստանում, փաքրիկ սրբուհին այսպիսով առանձնանում է իր այն հարցերի
հետ, որոնց լուծումից էլ հենց կախված էր սեփական փրկությունը. մի կողմից նրա կատարյալ
երջանկությունը, երբ նրան տրված էր առիթ ամեն վայրկյան լինելու իր Երկնային Փեսայի
հետ՝ ներհայեցողական աղոթքների ու անվերջ խոկման մեջ, մյուս կողմից՝ մենաստանի
խիստ և դաժան ճգնավորական կյանքը, որը փափուկ մեծացած աղջնակի համար խաչի
տառապանք էր, և ապա՝ երբեմն խիստ բարդ հարաբերությունները քույրերի հետ, որը միշտ
ճիշտ լուծման կարիք ուներ, կամ՝ հոգևոր ճգնաժամը անխուսափելի էր դառնում:
Թեպետ իր երեք քույրերը հետն էին, նույն մենաստանում- և Պոլինը, ով այժմ կոչվում էր
Քույր Ագնես, կուսանոցի վանամայրն էր – դեռատի Թերեզայի վիճակը, սակայն, դրանից
ոչնչով չէր թեթևանում: Մենաստանի կանոնները խիստ էին. չէր թույլատրվում անգամ խոսել,
յուրաքանչյուր քույր միայն կատարում էր իր խիստ պարտականությունները:
Իր հինգ դուստրերին մենաստան ուղարկելուց հետո, մի օր Լուի Մարթենը եկավ Կարմել՝
հրաժեշտ տալու նրանց:
-Ես նույնպես...ինձ...- Կիսատ թողեց իր խոսքը արցունքներից խեղդվելով արդեն ծերացած
Լուին:
Նրա մեկնելուց հետո քույրերը հասկացան, որ իրենց հայրը նույնպես ինքն իրեն զոհաբերել
է Աստծուն՝ մեղավորների փրկության համար: Կարճ ժամանակ անց Լուին տարավ սրտի
երեք կաթված և մահացավ:
Ինչպես Թերեզայի, այնպես էլ մյուս քույրերի համար ոչ մի դժվարություն չկար հիմա
ամբողջովին նվիրվելու Աստծո ծառայությանը, քանզի նրանց այլևս ոչինչ չէր կապում այս
աշխարհի հետ, և նրանց ընտանիքը հավաքվում էր Երկնքում, ուր նրանց սիրտն էր ...
Վերագտնելու Դրախտը, Հիսուսին, Աստվածամորը, իրենց հանգուցյալ սրբուհի մորը և
բարեպաշտ հորը, իրենց չորս փոքրիկ քույրերի և եղբայրների հոգիները, վերստին լինել
իրենց ընտանիքի հետ՝ լրիվ կազմով- սա էր այսուհետո յուրաքանչյուրի մտահոգությունը:

101
Այս ընտանիքի համար այս աշխարհը ոչ այլ ինչ էր, քան մի փոքրիկ կայարան, և ամեն ինչ
նրանց համար սկսվում էր Երկնքում: Ահա ինչու այս կյանքի ամեն մի վիշտ ու դժվարություն
նրանց համար ոչինչ էր :
Սակայն, նրանք դեռևս պարտք ունեին վճարելու՝ անցնելով բոլոր փորձություններով մինչ
կհասնեին Երկինք:
Հաճախ մենաստանի նորընծաների մայրապետը՝ Մարի Գոնձագան, խիստ խոսքերով
հանդիմանում էր Քույր Թերեզային և միշտ դժգոհ էր նրա աշխատանքից:
-Բայց մի՞թե այս երեխան ընդունակ է որևէ լուրջ գործի,- ասում էր նա:
Սակայն, փոքրիկ քրոջ բոլոր ընունակությունները հաստատում էր Ինքը՝ Տերը, և կարճ
ժամանակից պարզ է դառնում, որ քույրերը շատ բան ունեն սովորելու այդ չնչին քույրիկից-
եթե ոչ նրա երկրային աշխատանքից, ապա՝ նրա հոգևոր ուսուցումից և շիտակ սրտից:
Երբ Քույր Թերեզային նշանակում են նորընծաների մայրապետի օգնական, դրանից հետո
պարզվում են նրա հրաշալի ընդունակությունները, այն երկնային առաջնորդությունը, որով
նա անում էր իր գործը՝ ուսուցանելով նորընծա քույրերին փրկության գաղտնիքները: Նրա
հոգևոր առաջնորդությունն ու խորհուրդները շատ պարզ էին հասկանալ և շատ բարդ էին
իրագործել . այն «փոքրիկ ճանապարհ» էր, որի մասին շուտով, մայրապետ առաջնորդի
հրամանով, Քույր Թերեզան սկսում է գրել, ամփոփելով իր ուսուցումը ինքնակենսագրական
նյութերի մեջ, բանաստեղծությունների ձևով, խարհրդածությունների- որպես գրական
ժառանգություն:
«Նոր եկած քույրերի մեջ», գրում է նա, «ես տեսնում էի մեր մենաստանի ապագան: Ես անում
էի իմ լավագույնը՝ սովորեցնելու նրանց կարևոր փաստ. յուրաքանչյուր հոգի ծնվում է՝ լինելու
սուրբ- ոչ թե՝ կիսով չափ, անտարբերությամբ, այլ՝ ամբողջությամբ և ուրախությամբ: Որոշ
մարդկանց համար այս ընթացքը դժվար է, որովետև նրանք ընթանում են իրենց սեփական
զորությամբ, ոչ թե՝ Աստծո...»:
-Բայց՝ քո՛ւյր,- առարկում էին ոմանք,- ես չե՛մ սիրում, հասկանու՞մ ես, չեմ ուզում ո՛չ խաչ ու
դժվարություն, ոչ՝ ստարացումներ- ուրեմն ինչպե՞ս է հնարավոր ինձ սուրբ դառնալ:
«Ես բացատրում եմ նրանց» , գրում է սրբուհին, « որ ուզենալը ոչ մի կապ չունի և չի կարող
իրենց խանգարել սուրբ դառնալ, եթե այդ բոլոր կամքի թուլություններն ու թերությունները
ներկայացնենք Երկնային Հորը և խնդրեք հարկավոր հատուկ Շնորհքը: Մեկ վայրկյանի մեջ,
անգամ՝ կյանքի ամենավերջին պահին, կարող եք քաղել ձեր աղոթքների և ցանկության
անհրաժեշտ և հասուն պտուղները, եթե վստահեք Աստծուն»:
Հենց դա էլ, ըստ Սրբուհի Թերեզայի, կոչվում է «փոքրիկ ճանապարհ». միայն՝ հասկանալ
Աստծո Սերը, նվիրել սեփական կամքը Աստծուն և ցանկանալ սուրբ լինել...
Քույր Թերեզան՝ Հիսուս Մանկան – իր աստվածապաշտության կյանքի առանցքային մասն էր
դարձրել գրական ստեղծագործությունը: Նա գրեց իր կենսագրական վեպը, որը կոչվում է
«Հոգու Պատմություն», որը մի պարզ և գեղեցիկ պատմություն է իր ընտանիքի, իր հավատքի
ու սիրո մասին, գրեց բանաստեծություններ նվիրված Հիսուսին, Մարիամ Մագդաղինեցուն,
այլ սրբերին, տերունական և այլ տոներին , գրեց խորհրդածություններ և մտքեր...
«Ես ուզում եմ Քեզ նվիրել հոգիս», գրում է նա Հիսուսին, « նվիրել Քեզ այն նվիրումով, ինչպես
մարգարեները, եկեղեցու հայրերն ու մեծ ճգնավորները...Ուզում եմ անցնել ամբողջ
աշխարհը՝ հնչեցնելու Քո Անունը ամենուր, ուզում եմ լինել Քո առաքյալը՝ բոլոր
ժամանակների մեջ... Եվ ավելին՝ ուզում եմ մարտիրոսվել անասելի չարչարանքներով
ինչպես դու, Քեզ նման- այո՛, դա է իմ միակ երազանքը»:

102
«Ես միշտ երազել եմ դառնալ սրբուհի, բայց ՝ ավա~ղ ...Ինձ միշտ համեմատելով սրբերի հետ՝
հասկացել եմ, թե որքա~ն եմ տարբերվում նրանցից իմ փոքրությամբ, այնպես, ինչպես մի
բարձր լեռ, որի գագաղթը կորած է երկնքի մեջ և՝ մի գորշ ավազահատիկ , որը տրորվում է
անցորդների ոտքերի տակ»:
«Սակայն՝ փոխանակ հուսահատվելու ես ինքս ինձ ասում եմ. մեր Տեր Աստվածը երբեք չի
ներշնչում անիրագործելին, և ես որքան էլ աննշան մեկն եմ, պիտի ձգտեմ սրբության: Եվ
մեծանալու անկարող՝ ես իմ փոքրությամբ պետք է Երկինք գնալու նոր ճանապարհ գտնեմ»:
Ահա և՝ այդ նոր ճանապարհը սրբուհին գտնում է և հայտարարում. «Ես այնքան ուժ չունեմ,
որ մեծ սրբերի նման մեծ ճգնավորություններով հաղթահարեմ իմ անկատարելությունների
լեռը: Վերելակը, որն ինձ կբարձրացնի մինչև Երկինք, դա Ք՛ո բազուկներն են , օ~ իմ Հիսո՛ւս...
Եվ դրա համար ես կարիք չունեմ այլևս մեծանալու, ընդհակառակը՝ իմ աշխատանքն է
մանուկ մնալը»:
Այս «մանուկ մնալու» աշխատանքը Սրբուհի Թերեզան իրականացնում էր՝ գորհանալով ու
երջանկանալով իր բոլոր ներղություններից, անգամ՝ իր թերությունները յուրովի
արժեքավորելով:
Նրա կյանքը, միտքը, առօրյան զբաղված էր միայն միջոցներ գտնելու ինքնազոհաբերության,
նրա ջերմեռանդ աղոթքների հետևանքով, ինչպես այս մասին Աստված նշաններ էր ցույց
տալիս- անգամ հանցագործները գտնում էին սուրբ հավատքը, հավատացյալները՝
ամրապնդվում հավատքի մեջ: Այդպես նա աղոթում էր մի մարդասպան հանցագործի
համար, ով դատապարտվել էր մահապատժի. մահապատժից հենց առաջ այս մարդը մեծ
զղջումով ու արցունքներով դարձի է գալիս առ Քրիստոս- և այս մասին սրբուհին լսելով՝
ցնծում է ուրախությունից, քանզի նա շատ օրեր էր անց կացրել ծոմի ու աղթքների մեջ՝
փրկելու այս մարդու հոգին:
Սրբուհի Թերեզան ներքին, թաքուն ցանկություն էր ունենում մեռնելու չար հիվանդությունից-
դրա բուժման գաղտնիքը գիտությանը տրվելու համար- և փրկելու մարդկանց հոգիները և
մարմինները :
Ավագ Շաբաթվա մեջ, Հիգշաբթի երեկոյան, երբ Հիսուսը արդեն մատնված էր չարերին և
մոտենում էր նրա մահվան չարչարանքների ժամը- Սրբուհի Թերեզան ստանում է իր
բաղձալի երազանքը. նրա բերանից սկսում է արյուն հոսել: Նա տառապում էր թոքախտ
կոչվող հիվանդության վերջին աստիճանից: Քույրերը միշտ լսում էին նրա հազը, որ գալիս էր
գիշերները, բայց երբեք չէին լսել որևէ բողոք տառապող վանուհուց. պարզվում է որ նա երկար
տարիներ տառապել էր ցրտից, գիշերները միշտ մրսելով- անգամ անընդունակ լինելով
ցրտից քնելու- սակայն՝ երբեք չի խնդրել լրացուցիչ վերմակներ:
«Իմ առաջին զգացողությունը ո՛չ տխրություն էր, ոչ՝ երկյուղ, սակայն՝ իրական
ուրախություն», գրում է նա:
Այնուամենայնիվ, որքան հնարավոր է, Սրբուհի Թերեզան թաքցնում է քույրերից իր
հիվանդությունը, մինչև որ մահացու թոքախտի ախտանշանները ի հայտ են գալիս և
ակնհայտ դառնում:
Արդեն անկողնային հիվանդ՝ սրբուհին խոստովանում է մայրապետին իր բոլոր
նկրտումները, և նաև՝ որ ամենածանր պահերին անգամ, երբ անասելի խեղդվում էր և ցուրտը
անտանելի էր՝ ինքը հրաժարվում էր ավելի վերմակներ վերցնել, քան որքան մենաստանի
կանոնով տրվում էր վանուհիներն:

103
«Որովհետև իմ միակ ցանկությունն էր տառապել հոգիների փրկության համար որքան
կարելի է շատ, այդ պատճառով ես չէի խնդրում ավելի վերմակներ», գրում է նա: «Շատ
անգամներ զգում էի, որ մեռնում եմ ցրտից և, այնուամենայնիվ, Աստված ինձ պաշտպանում
էր: Մենաստան գալուց հետո ցրտից կրած տառապանքները ինձ համար ամենդժվարն էր»:
Մայրապետը, ով սրբուհու հարազատ քույրն էր, պատվիրում է նրան գրելու սիրո մասին, այն
սիրո, որն այդքան մեծ ներշնչանքի աղբյուր էր նրա համար, որը ընդունակ էր այդչափ
քաղցրացնել մահվան տառապաքները... Քաղցր մահվան տառապանքնե՞ր... Ո՞ր հասարակ
մահկանացուին է սա հասկանալի...
«Իմ մարտիրոսվելու ցանկությունը ոչինչ է. Աստված սիրում է ինձ, որովհետև ես սիրում եմ
իմ չնչինությունը, իմ աղքատությունը- և կույր վստահություն ունեմ Աստծո Ողորմության
վրա»- սովորեցնում է սրբուհին:
Շուտով բոլորին հայտնի է դառնում, որ փոքրիկ քույրը պատրաստվում է մեռնել...
Երբ քույրերը փորձում են մարգարեանալ, ասելով, որ նրան սպասվում է հեշտ մահ, նա
առարկում է դրա դեմ.
-Սպասեցե՛ք և կտեսնե՛ք ...Ահա՝ Քրիստոսի մահը խաչի վրա, միթե՞ կարծում եք, թե այն հեշտ
էր. ոչ, այն արյունալի էր ու տառապալից: Եվ ես պետք է նմանվեմ Նրան:
Երկու տարի ի վեր անկողնում գամված՝ Սրբուհի Թերեզան սիրով և երջանկությամբ էր
կրում բոլոր իր չարչարանքները. նա այնքան սաստիկ ու անընդհատ էր հազում, երբեմն՝ օրեր
շարունակ- որ քույրերը մտածում էին, թե ահա՝ վերջը մոտ է:
Սակայն՝ սրբուհու միակ մտահոգությունը ոչ թե իր ցավն էր, այլ ՝ որ խանգարում է քույրերի
հանգիստը և հատկապես գիշերները նա գերադասում էր խեղդել իր ձայնը՝ մտնելով վերմակի
տակ, չշնչել անգամ- քան թե խանգարել ուրիշներին:
Նրա համար ավելի սարսափելի էր այն վիճակը, որը Սուրբ Հովհաննես Խաչին անվանում էր
«Հոգու Խավարի Գիշերներ»: Երբ մեռնող սրբուհին, ինչպես երբեմնի իր մանկության օրերին,
մենակ էր մնում Սատանայի հետ, որին թեպետ չէր տեսնում, սակայն՝ որի ներկայությունը
զգում էր և տառապում խավարի հարձակումից: Այս դիվական հարձակումից նրա հավատքը
թուլանում էր, և հատկապես այս պահերին էր, որ միանձնուհիների հարատև աղոթքները
օգնում էին նրան և հանում նրան այդ խավարից:
Արդեն իր կյանքի ավարտի վերջին շաբաթը նա անասելի տառապում էր շնչարգելությունից.
սրբուհին տառացիորեն չէր կարողանում շնչել և խեղդվում էր: Նրա բերանից անդադար
հոսում էր արյուն և նա վառվում էր բարձր ջերմությունից...
«Ժամը ութին մոտ էր», պատմում է ականատես կարմելուհին, « թեքվելով դեպի մայրապետը
նա հարցրեց.
- Մա՛յր, սա արդեն հոգեվա՞րքն է... կարծես թե մեռնում եմ....
- Այո, զավա՛կս, դա հոգեվարք է, բայց գուցե Տերը երկարի այն ևս մի քանի ժամով,-
պատասխանում է Մայրապետը:
- Թող այդպես լինի,- պատասխանեց Թերեզան,- ես չեմ ուզում, որ տառապանքի ժամերը
կարճացվեն....
Ապա՝ նայելով իր իր ձեռքում պահած խաչափայտին, ասաց.
-Ես սիրում եմ Քեզ, Աստված իմ...Ես...Սիրում եմ Քեզ....
Դա նրա վերջին խոսքն էր:
«Հազիվ էր այն ավարտել, երբ ի մեծ զարմանս մեզ նա ամբողջովին ետ ընկրկեց, գլուխը
թեքեց դեպի աջ, այն դիքով, որով կույս մարտիրոսները իրենց գլուխները դնում էին սրի

104
տակ.... Հետո անսպասելիորեն վեր բարձրացավ, կարծես թե լսում էր ինչ-որ խորհրդավոր
ձայն, որ կանչում էր իրեն- բարձրացրեց աչքերը և երկնային փայլով, անասելի
երջանկությամբ հառեց իր հայացքը դիմացում դրված Աստվածամոր արձանիկից մի փոքր
վերև... Անմիջապես վերջին պահի երանությունը դրոշմվեց նրա դեմքին և այդպես էլ սառեց.
այդ դեմքը արտահայտում էր կատարյալ խաղաղություն և դրա վրա գծված էր հրաշալի լայն
ժպիտ... Մենք ծալեցինք նրա ձեռքերը և ափի մեջ դրեցինք արմավենու մի ճյուղ»- գրում է
ականատես միանձնուհին:
Սրբուհի Թերեզա Լիզիոն վախճանվեց 1897 թվականի Սեպտեմբերի 30-ին: Նա ընդամենը
քսանչորս տարեկան էր:
Տասներեք տարի հետո երբ բացում են սրբուհու աճյունը, այդ արմավենու ճյուղը նրա ձեռքի
մեջ գտնում են պահպանված դալար և կանաչ, սակայն՝ նրա աճյունը պահպանված չէր,
ինչպես ինքը մեկ անգամ երևաց մի Կարմելու՝ երազի մեջ, և ասաց. «Ես արդեն ասացի- ես
փոքր եմ ամեն ինչով և մեծ նշաններ չփնտրեք»:
Սրբուհու թաղման իսկ պահից ողջ ժողովուրդը ականատես լինելով նրա դեմքի երկնային
փայլին, անկախ որևէ պաշտոնական հայտարարության – ընդունեց նրան որպես երանելի
սրբուհի և բացառիկ հոգի: Եվ մինչդեռ կտպագրվեին նրա ստեղծագործությունները, մինչ
կպարզվեր այդ արտասովոր սիրահար հոգու բոլոր գաղտնիքները, արդեն իսկ
արձանագրվում էին ակնհայտ հրաշքներ. հրաժեշտին երբ իր գլուխը դրել էր սրբուհու
ոտքերին, դագաղի եզրին, մի քույր որ տառապում էր ծանր գլխացավերով – իսկույն զգաց
գերբնական ազդեցություն և ապաքնվեց:
Սրբուհու խուցի պատուհանի տակ, նրա մահվան հաջորդ առավոտյան, գտնվեց նաև չոր
վարդի փշեթփի վրա բացված հրաշալի մի վարդ... Դա կարծես նրա մանկական հոգու
արտահայտությունն էր- հրաժեշտի իր խոսքը՝ բոլորին...
Պապ Պիուս XI –ը 1925 թվականին հայտարարում է Թերեզային՝ Լիզիո Մանկան Հիսուսի–
որպես Տիեզերական Եկեղեցու կանոնական սուրբ:
Այս անգնահատելի սրբուհու «փոքրիկ ճանապարը» սովորեցնում է մեզ լինել երեխայի նման՝
միշտ Աստծո բազուկներին և ողորմությանը վստահելով...Թեպետ միայն քչերն են ընդունակ
նմանակելու Հիսուսին՝ Նրա չարչարանքներով- ինչպես այս փոքրիկ հերոսուհին արեց:
-Հեշտ է ասել քեզ՝ եղիր երեխա, քանի որ դու անմեղ ես, իսկ ի՞նչ կասես նրանց, ովքեր անցել
են սարսափելի մեղքերով և շատ բան ունեն իրենց խղճին ծանրացած,- մի անգամ այսպես
ասաց Սրբուհի Թերեզային մի կրոնավորուհի:
Սրբուհի Թերեզան նրան պատասխանեց.
-Եթե անգամ ես գործած լինեի ամեն մի հնարավոր մեղք, դարձյալ կոտրված սրտով, մեծ
զղջումով ես ինձ կնետեի իմ Փրկչի բազուկների մեջ...Ոչ ոք չի կարող ինձ վախ ներշնչել դեպի
Աստված, քանզի ես գիտեմ Նրա մեծ սիրո ու ողորմության մասին: Ես գիտեմ, որ մեղքերի
բոլոր բազմությունը ընդամենը նմանվում է մի կաթիլ ջրի՝ նետված մեծ կրակի մեջ, եթե
ունենք վստահություն առ Աստված:
Զարմանալի չէ, որ նա, ով մեկ անգամ հանդիպում է Սրբուհի Թերեզա Հիսուս Մանկան
«Հոգու Պատմության» հետ, նրանից բաժանվելը այլևս անհնարին է դառնում:

105
«Իմ Երկինքը ես անց եմ կացնելու երկրի վրա մինչև ժամանկների վերջը»,- խոստացավ մեզ
Սրբուհի Թերեզան: Այնպես որ նա մեր կողքին է, մեր կարիքների և մտահոգությունների հետ
և միշտ պատրաստ է օգնել բոլոր նրանց, ովքեր փնտրում են Աստծուն19:

Սրբուհի Թերեզայի լուսանկարը՝ անմիջապես նրա մահից հետո:

Բորոտ Դամիան

Կաթողիկե Ուղղափառ Եկեղեցու յուրաքանչյուր իսկական անդամ իրավամբ Աստծո և


մարդկության հարստությունն է: Ինչպես մի ժամանակ Պիղատոսը զարմացած մնաց
Քրիտոսի՝ Արդարի, չարչարաված, սակայն ՝ ազնվագույն տեսքից – անկախ իրենց
բացականչելով – «Ահա ձե՛զ ՄԱՐԴԸ» - այնպես էլ դա իսկական գնահատակնն է Քրիստոնյա
յուրաքանչյուր հերոսի:
Զարմանաի, անհավատալի է Բելգիացի կալվածատիրոջ որդու՝ Հովսեփ Վոյստերի,
հետագայում ՝ Հայր Դամիանի, անզուգական կենսագրությունը. նրա խիզախման ոգին իր
հայրական հաճելի ու հարմարավետ հարկից ուղեկցեց նրան դեպի հեռավոր Օվկիանիա,
Հավայի կղզիների ամենավտանգավոր, ամենամոռացված մի կղզյակ, ուր նա ապրեց իր
կյանքի քսաներեք տարին մեռնող ինը հարյուր բորոտների հետ՝ լինելով նրանց հայրը և միակ
մխիթարությունը, լինելով այն դուռը, որով այդ մարդկային ամենաթշվառ արարածները
հնարավորություն ստացան մտնելու հավերժական երջանկության Թագավորություն: Եվ դրա
դիմաց Հայր Դամիանը վճարեց իր կյանքով- նա ինքը վարակվեց սարսափելի բորոտությամբ
և վախճանվեց որպես բորոտ՝ զոհելով ոչ միայն իր կյանքը, այլև՝ իր մարդկային
արժանապատվությունն ու պատիվը: Բորոտությունը համարվում է ամենսարսափելի
դժոխային պատիժը: Հայր Դամիանը այն չէր փնտրում- նա դա բնականորեն ստացավ, քանզի

19
Օգտագործված են Սրբուհի Թերեզա Հիսուս Մանկան « Հոգու Պատմություն» ինքնակենսագրական գիրքը,
նրա նամակները և այլ նյութեր:
106
չվախեցավ աշխատել բորոտների հետ մոտիկից, թեպետ գիտեր դրա վտանգն ու
հետևանքները:
Ժոզեֆ (Հովսեփ) Վոյստերը ծնվել է 1840 թվականի Հունվարի 3 –ին, Բելգիայի Տրեմելո
գյուղում:
Նա Կաթերին և Ֆրանսու Վոյստերների վեցերորդ զավակն էր: Ընտանիքը խիստ բարեպաշտ
էր, յուրաքանչյուր անդամը միշտ հստակ գիտեր իր անելիքը և կատարում էր իրեն հասնող
պարտականությունը:
Հովսեփը դպրոցական տարիներին աչքի է ընկնում մեծ ընդունակություններով. նա խոհուն
էր, խոնարհ բնավորության տեր, ընկերները նրան անվանում էին «Լռակյաց Հովսեփ»:
Երեխաների հասունացման հետ՝ նրանց հայրը, ըստ երեխաների ընդունակությունների ու
հակումների – որոշեց նրանց ապագա անելիքը և վճռեց, որ Հովսեփը պետք է առևտուր
սովորի: Մեծ է լինում ծնողների զարմանքը երբ շուտով ստանում են Հովսեփի նամակը
Վալունից, ուր նա հայտնում է առ այն, որ ինքը հաստատ որոշել է հոգևորական դառնալ:
Հովսեփի համար բախտորոշ է դառնում, երբ նա այցելում է Բրեն Լե Կոմպտի հրաշալի
եկեղեցին. Սրբ. Պատարագի վեհությունը այնքան է ազդում նրա վրա, որ այլևս իր սրտի մեջ
նա տեղ չի գտնում ուրիշ ոչնչի համար, քան՝ Քրիստոնեական կոչման:
Իսկ մինչ այդ՝ Հովսեփի ավագ եղբայրը արդեն քահանա էր ՝ Հայր Պամֆիլ անունով, ով
պատրաստվում է մեկնել դեպի Հարավային ծովեր՝ առաքելության: Սակայն, հանկարծակի
տիֆի համաճարակը, որով Հայր Պամֆիլը վարակվում է շուտով՝ կանխում է նրա մեկնումը:
Հովսեփը, ով արդեն կրոնական միաբանության նորընծա էր՝ որպես Հայր Դամիան-
եպիսկոպոսին խնդրում է թույլ տալ իրեն զբաղեցնելու եղբոր տեղը:
Անսպասելիորեն գալիս է եպիսկոպոսի համաձայնությունը, և նա շուտով արդեն Հավայի
մեկնող շոգենավի մեջ էր:
Հինգ ամիս տևող ճանապարհորդությունից հետո անձնակազմը վերջապես հայտնվում է
հասարակածի գունագեղ, մերձարևադարձային, սաղարթախիտ աշխարհամասում,
Հոնոլուլու մայրաքաղաքում:
Եվրոպացիների նավին դիմավորելու են գալիս տեղի բնիկ ժողովուրդը. նրանք ունեին
բրոնզագույն մորթ և իրենց հետ բերել էին բազմապիսի պտուղներով լի զամբյուղներ՝ որպես
ընծա:
Եկել էր նաև Հավայի կղզիների միակ եպիսկոպոսը՝ Մոնսինյոր Մեյգրեթը, ով էլ Հայր
Դամիանին ձեռնադրում է քահանա և ուղարկում Պունո կղզի:
Կարճ ժամանակում Հայր Դամիանը սովորում է բնիկների լեզուն, կառուցում է մատուռներ՝
սուրբ ծեսերի համար, սկսում է ժողովրդին սովորեցնել Քրիստոնեական կրոնի սուրբ
բարոյականությունն ու պաշտամունքը, քաղաքակրթության հիմնական կանոնները:
Կղզիներում բացի իրենցից աշխատում էին ևս մի քանի կաթոլիկ քահանաներ, բայց, միևնույն
է՝ առաքյալների, ուսուցիչների պակասը շատ էր զգացվում:
Հայր Դամիանի կյանքը կղզիներում հենց առաջին օրերից հերոսական էր. նա մեկ մեկնում էր
դժվարին, վտանգավոր ճանապարհորդության դեպի կզիների հեռավոր անկյունները՝
քարոզելու և սովորեցնելու, մեկ՝ անվախորեն մտնում էր ասպարեզ՝ խանգարելու բնիկ
կախարդների արյունալի ծեսերը. մեկ իրեն նետում էր օվկիանոսը ջրերը ՝ շնաձկների
երախից փրկելու վթարված ջրահեղձ եղող մարդկանց, և այլ փոքր ու մեծ ինքանզոհ
հերոսություններ...

107
Հավայի կղզիների բնիկները ունեին տարբեր հավատալիքներ: Բացի իրենց հեթանոսական
դիվապաշտությունը նրանք ունեին և այլ դժբախտություն. այստեղ ցրված էին նաև Անգլիկան
բողոքական քարոզիչները, որոնք իրենց հետ կղզիներ էին բերել սեֆիլիսի ու բորոտության
վարակները: Այա ինչու բնիկները երբեք լավ բան չէին սպասում այս «սպիտակ մարդկանցից»,
տիրապետող Անգլիացիներից, ովքեր եղան իրենց շատ դժբախտությունների պատճառը:
Բնիկները վատ էին ընդունում նաև կաթոլիկ միսիոներներին, մինչև որ համոզվեցին, որ
վերջիններս կիսում են իրենց հետ իրենց բոլոր թշվառությունները և հոգում են իրենց մասին
որպես հայրեր:
1866 թվականին Հավայի կղզիների անգլոհպատակ իշխանությունները որոշում հռչակեցին,
որ ժողովուրդը պետք է անցներ բժշկական պարտադիր քննություն, և բոլոր բորոտությամբ
վարակված հիվանդները պետք է աքսորվեին Մոլոկայի թերակղզի, ուր նրանց, փաստորեն,
սպասվում էր դանդաղ մահ, լքված ու տանջալի ճակատագիր:
Այդ առիթով Եպիսկոպոս Մեյգրեթը բոլոր կղզիներից կանչում է իր յոթ քահանաներին և
երկչոտ, անհամարձակ, դողդոջուն ձայնով հայտարարում է, որ բորոտների աքսորավայրում
կարիք պիտի զգացվի քահանայի, լավ հասկանալով, որ, փաստորեն, իր արածը մահվան
առաջարկ է. նա, ով կգնար այդ մահվան կղզին,ամենայն հավնականությամբ ինքը
կվարակվեր այդ սարսափելի հիվանդությամբ ու կմեռներ, քանի որ այդ տարիներին դեռևս
հայտնաբերված չէր այդ հիվադությունից պաշտպանվելու միջոցները, և անգամ՝ հայտնի չէր
դրա վիրուսի որևէ մի բնորոշում ու հատկանիշ:
Մեծ եղավ եպիսկոպոսի զարմանքը, երբ խոսքը հազիվ ավարտած՝ չորս քահանաներ, այդ
թվում և՝ Հայր Դամիանը- միանգամից հայտնեցին իրենց որոշումը՝ միանալու
մահապարտներին և աշխատելու այդ մահվան ճամբարներում:
Եպիսկոպոսը իմանալով Հայր Դամիանի հոգու մեծ ուժը՝ ընտրում է նրան:
Անգամ մեկ օր Հայր Դամիանը չէր ուզում երկարաձգել իր մեկնումը, և հենց հաջորդ օրը,
առանց իր իրերը հավաքելու, նա արդեն Մոլոկայի մեկնող նավի մեջ էր: Եպիսկոպոսը
որոշում է ուղեկցել նրան մինչև աքորավայր:
Ողջ ճանապարհին նրանք լուռ էին. նավի տախտակամածի վրա իրար կողք-կողքի նստած
էին թշվառ հիվանդները: Երկու կաթոլիկ միսիոներները տխրությամբ նայում էին նրանց.
նրանց մեջ կային ոմանք, ում վերքերը դեռևս աննկատելի էին, կային և նրանք, ում այլևս
հնարավոր չէր նայել; նրանք ունեին այտուցված, կարմիր դեմքեր՝ առանց քթի և ականջների,
որոնց տեղ բաց թարախոտ խոռոչներ էին միայն: Արդեն իսկ այս մարդկանց կողքին լինելը
բացառիկ հերոսություն էր, մանավանդ՝ տոկալու նրանցից փչող ահավոր գարշահոտը:
Տեղ հասնլուն հետ՝ եպիսկոպոսը խորանշանակ նայեց Հայր Դամիանի աչքերի մեջ. «Դեռևս
ուշ չէ՝ դու կարող ես ետ վերդառնալ ինձ հետ»- կարծես ուզում էր ասել այս հերոսական
քահանային: Հայր Դամիանը հասկացավ նրան և գլխով ժխտական նշան արեց. ամեն ինչ
որոշված էր և նա համաձայն էր մարտիրոսվելու...
Ետ գնալիս՝ հրաժեշտին եպիսկոպոսը դիմեց ափին կանգնած հիվանդներին. «Զավակնե՛րս,
դուք մենակ չեք և մոռացված: Ես ձեզ հետ թողնում եմ մեկին, ով ձեզ սիրում է և հոգալու է ձեր
հոգիների անմահության համար. նա չի երկմտում լինելու մեկը ձեզնից – ապրելու և մեռնելու
ձեզ հետ»:
Ապա՝ Սրբազան Հայրը բարձրացրեց իր ձեռքը և օրհնեց բոլորին: Նավը շարժվեց: Բոլորը քար
լռության մեջ երկար ժամեր դիտում էին գնալով փոքրացող նավի ուրվագծը հեռավոր
հորիզոնի վրա:

108
Աննկարագրելի դժվար էր Հայր Դամիանի առաջին ամիսները կղզու վրա: Մոտ երկու հազար
բորոտներից ոչ բոլորն էին կաթոլիկ: Նրանց մեծ մասը բողոքականներ էին և մորմոններ,
որոնք հենց սկզբից կատաղի ատելությամբ հարձակվում էին քահանայի վրա՝ քշելու նրան
հեռու իրենցից, և այդ քշելու ձևը հիմնականում իրենց վարակիչ բաց վերքերով քահանային
դիպչելու փորձերն էին, որից քահանան չէր կարող խուսափել, որքան էլ ջանում էր: Նա
համառ էր և պարտավորված էր զգում՝ աշխատելու նաև այս ատելությամբ լի հոգիների
փրկության համար:
«Նրանց հաղթելու համար», գրում է Հայր Դամիանը, « ես գիտեի, որ մի միակ միջոց կա.
չվախենալ նրանց վերքերի հպումից ու վարակվելուց »:
Հենց այս նրա համարձակությունն էր պատճառը, որ բոլորը շուտով համոզվեցին կաթոլիկ
հավատքի կատարելության և սրբության մեջ- ընդունելով Հայր Դամիանի
առաջնորդությունը՝ լրիվ վստահելով նրան:
Բորոտների հասարակաց օրենքները կղզու վրա սկզբում ահավոր էին. նրանք չէին ճանաչում
ոչ մի բարոյական խղճի չափանիշ:
Նրանք կամ զբաղված էին սեռական օրջիներով, կամ՝ իրենց հետ միշտ ունեին զանազան
բույսերից հավաքված թմրեցուցիչներ, որոնց ազդեցությունից բոլորովին խելագարվում էին և
կղզու վրա շրջում բոլորովին մերկ՝ առանց հագուստների:
Հայր Դամիանը առավոտից իրիկուն միայն ուրագը ձեռքին աշխատում էր: Բոլորը տեսնում
էին այս ժրաջան քահանային ու հարգում նրան:
Նա կառուցեց մատուռ, օրհնեց այն, և անվանեց Սրբուհի Ֆելոմենայի անվամբ– որից հետո
ամեն առավոտ մատուցում էր պատարագ:
Օրվա մնացած մասը նա շրջում էր հյուղակից-հյուղակ, ծանր հիվանդներին խնամում էր,
լվանում էր նրանց վերքերը, շատ հաճախ՝ մաքրում էր նրանց մարմինների որդերը, թաղում
էր մեռածների դիակները:
Շուտով գաղութում բոլորը համոզվեցին, որ իրոք հայր ունեն, և ժողովրդի միակ
մխիթարությունն էր դառնում առավոտյան եկեղեցի գնալը, ուր լսում էին Հայր Դամիանի
երգեցողությունը, պատարագի Գրեգորյան շարականների քաղցրությունը- իսկ հետո
վայելում էին նրա հետ լինելու երջանկությունը, լսելով նրա մխիթարիչ խոսքերը և ձեռքի
աշխատանք անելով նրա հետ:
«Իմ հիմնական գործն է ներշնչել նրանց՝ չվախենալու մահից և հավատալ, որ իրենք բոլորը
սիրված են Աստծուց», գրում է Հայր Դամիանը:
Ամենածանր գործը, որ նաև վիճակված էր անելու քահանային, դա գերեզմանատան
վերանորոգումն էր:
Գաղութը, որ նախկինում նույնպես եղել էր բորոտների աքորավայր, ուներ իր գերեզմանոցը,
և Հայր Դամիանը սարսափով հայրտնաբերում է, որ բորոտները չկամենալով, կամ՝
չակրողանալով խորը և համապատասխան չափի փոսեր փորել հանգուցյալների համար՝
նրանք միայն դիակները նետել են այնտեղ, որոնք տարիներ ի վեր նեխում էին՝ դժոխային
գարշահոտություն տարածելով ամենուր: Հայր Դամիանը ամիսներ շարունակ խորը փոսեր
էր փորում և դիկաներն ամփոփում էր դրանց մեջ: Ամեն անգամ, երբ այդ անելիս շնչելը
անհնար էր դառնում, նա միշտ մխիթարում էր իրեն՝ հիշելով, որ Հիսուսը Ղազարոսին
հարություն տալիս նույնպես շնչեց այդ օդը, որպես և՝ Ավետարանում նշված է: Այս միտքը
միշտ ուժ էր տալիս Հայր Դամիանին, և նա կարողացավ ավարտել այս ծանր գերմարդկային
աշխատանքը- որ ամենամեծ գթասրտության գործն է- մեռյալներին հողարկավորելը:

109
Հայր Դամիանին մշտապես վիճակցած էր մեն-մենակ լուծել գաղութի բոլոր պրոբլեմները:
Այդ աքսորավայրում պակասում էր նաև խմելու ջուրը: Հայր Դամիանը ամիսներ շարունակ
անընդհատ նամակներ էր գրում իշխանություններին՝ խնդրելով խողովակներ, որոնց
միջոցով ջուրը լեռներից նա մտադիր էր հասցնել բորոտների բնակվայրը: Իշխանությունները
այդ և այլ բոլոր հարկավորությունները անտեսում էին ու անպատասխան թողնում, կամ՝ եթե
Հայր Դամիանը հասնում էր մի բանի- դա արվում էր մեծ դժվարությամբ: Երբեմն՝ նա
բարկությամբ լի դատապարտության նամակներ էր հղում ամենուր՝ ցույց տալով բողոքական
տեղական իշխանությունների հանցագործ անտարբեր վերաբերմունքը հիվանդ ժողովրդի
նկատմամբ: Այդ փաստը դուր չէր գալիս Անգլիկան գաղութատերերին, և նրանք ժամ առաջ
ուզում էին ազատվել Հայր Դամիանից՝ կանգ չառնելով ամենաստոր միջոցների առջև՝
հերյուրելու սրբի մասին և ստեր տարածելու:
Անգլիկան գաղութարարների և Հայր Դամիանի միջև բախումը սրված էր նաև այն
պատճառով, որ Կաթոլիկ այս քահանան սովորեցնում էր ուղղափառ կրոն և քննադատում էր
Անգլիկան բողոքականությունը որպես մահացու հերձված: Նա անգամ մերժում էր ճանաչել
Բողոքականներին որպես Քրիստոնյա:
Ամեն դեպքում, այս տաք կատաղի «մարտերից» հետո, որոշ ժամանակ անց վերջապես
խողովակներով լի շոգենավը հայտվում է կղզու մոտ, և Հայր Դամիանը սկսում է իր
աշխատանքները:
Մի քանի ամիս նրա ծանր աշխատանքի ավարտելուն հետո՝ բորոտները ստանում են առատ,
սառնորակ խմելու ջուրը՝ ի մեծ ուրախություն բոլորի:
Հայր Դամիանը մեծ ցավով էր նայում հիվանդների հակասանիտարական, կեղտի մեջ կորած
պայմաններին, և երազում էր բորոտների համար կառուցել հիվանդանոց:
Երբ 1881 թվականի Սեպտեմբերի 15-ին Հավայի կղզիների Թագուհի Լիլուոկալանին այցելում
է Մոլոկայի կղզի, զարհուրանքի ու սարսափի պատկերները վեր է գտնում իր
սպասելիքներից:
Սուրբ Եկեղեցու և Հավայան Թագավորության դրոշները ձեռքներին՝ բորոտները դիմավորում
են իշխանուհուն՝ մի կերպ քայլելով հասնելով մատուռ: Նրանք երգում էին ու նվագում
լարային գործիքների վրա. երաժիշտները ունեին մեկ կամ երկու մատներ, նրանց ձայնը
աղմկոտ էր ու խուլ – այն համարյա ոչ-մարդկային էր: Նրանք չունեին դեմքեր, այլ՝ դրանց
տեղ երևում էին բաց թարախապլարներով պատված խոռոչներ , որ միայն հիշեցնում էին
դիմագիծ:
Թագուհին , սակայն, ավելի ապշած էր Հայր Դամիանի հոգու զորության վրա, որ նա իր
սեփական կամքով մնում էր այդ սարսափելի վայրում:
Հրաժեշտին Հայր Դամիանը որսալով թագուհու միտքը, ասաց. «Նրանք իմ զավակներն են...»:
«...Եվ իմ ժողովուրդը», ավելացրեց Թագուհին՝ արցունքներից խեղդվելով:
Տեղ հասնելուն հետ՝ Թագուհի Լիլիուոկալանին հեղեղեց մամուլը Մոլոկայի կղզու Հայր
Դամիանի աշխատանքի մասին նյութերով:
Նա անվանում էր Հայր Դամիանին «Հավայիի Պարծանք» և նաև՝ պարգևատրեց ինքանզոհ
քահանային ազգայի հերոսի մեդալով: Շուտով Հայր Դամիանը ստանում է մեդալը: Նա դա
հարգեց, սակայն՝ չկրեց, այլ պահեց տուփի մեջ ու շուտով մոռացավ դրա մասին:
Ամեն դեպքում թագուհու այդ այցելությունից հետո մամուլի ու հասարակության
ուշադրությունը ուղղվում է դեպի բորոտների տարաբախտ աքսորավայրը, և շուտով սկսում

110
են մեկը մյուսին հաջորդելով՝ ափին մոտենալ տարբեր օգնություններով բեռնված
շոգենավերը:
Հայր Դամիանը կառուցում է նոր հիվանդանոցը, ապա՝ հիվանդ ընտանիքների համար երեք
հարյուր նոր տնակներ:
1883-ի Նոյեմբերին կղզիներ է գալիս Ֆրացիսկյան Քույրերի առաջին հանձնախումբը՝ Մայր
Մարիանի առաջնորդությամբ: Նրանք, սակայն, հաստատվում են Հոնոլուլույում և բացում են
առաջին մասնագիտացված հիվանդանոցը՝ առանց նվազագույն վախի, որ կարող են
վարակվել:
«Վստահե՛ք հատկապես Աստծուն և մի՛ վախեցեք», սովորեցնում էր մայրապետը
գթասրտության քույրերին, որոնք լվանում, խնամում էին հիվանդների վերքերը և հոգ էին
տանում նրանց հոգևոր դաստիարակությանը: Եվ, իսկապես, առ այսօր չի գրնցված ոչ մի
փաստ, որ Ֆրանցիսկյան Գթասրտության Քույրերից մեկը կրեր այս վարակը:
Սակայն, իր առաքելության տասերորդ տարվա մեջ Հայր Դամիանը մի առավոտ
հայտնաբերում է, որ իր ոտքերը անզգայացած են. եռացող թեյի ջուրը հոսեցնելով իր ոտքերի
վրա, նա հասկացավ, որ ոչինչ չի զգում: Դա էր հիվանդության առաջին նախանշանը:
Կարճ ժամանակ հետո մահացու ախտը արագորեն զարգանալով՝ անճանաչելի է դարձնում
քահանային:
Միգուցե նրա վարակման պատճառը այն էր, որ երբեք Հայր Դամիանը չէր խուսափում ուտել
իր բորոտ բարեկամներ ափսեից, երկար ժամանակ լինելով նրանց հակասանիտարական,
կեղտի մեջ կորած խրճիթներում, մշտապես շնչելով նրանց շունչը. պատահում էր նաև, որ
բորոտները խոստովանանքի պահին հազալուն հետ՝ սև արյուն էին թքում քահանայի վրա:
Նրա խրճիթի դուռը երբեք փակ չէր, և բորոտները գիտեին, որ իրենք արտոնված էին ամեն
պահ մտնելու քահանայի տուն, պառկելու անգամ նրա անկողնում- ավելի ճիշտ պառկելու
հատակին նրա տեղը, քանի որ դեռ ճեմարանից Հայր Դամիանը քնում էր միայն գետնին:
Բորոտները նաև օգտագործում էին նրա իրերը, հագուստներն ու ափսեները:
Հայր Դամիանի համար օրինակներ էին լեգենդար Սուրբ Ֆրանցիսկ Ասիզեցին և Ֆրանցիսկ
Զավիերը, ովքեր սովորաբար կռանում և անգամ համբուրում էին բորոտների վերքերը՝
ապացույց տալու, որ յուրաքանչյուր բորոտ Ինքը՝ Հիսուս Քրիստոսն է, և որ նրանք անիծված
ու անտեսված չեն Աստծուց, ինչպես սովորեցնում են այլ կրոնները- այլ՝ Աստծո զավակներն
են:
Ո՞վ չի ապշում Սրբ. Ֆրանցիսկ Զավիերի հայտնի արարքի մասին. երբ մի բորոտ հիվանդ
խնդրում է սրբին քորելու իր մեջքը, սուրբը քորում է այն՝ ձեռքը տանելով բորոտի
թարախակալած վերքերին, և հանկարծ, անկախ իրենից մտածում, թե գուցե ինքն էլ
վարակվի, ապա ատելով իր այդ միտքը, ատելով ինքն իրեն՝ որ ընդունակ է այդպիսի
եսասիրության – նա իր մատները դնում է բորոտի վերքի թարախի մեջ և տանում իր բերանը
ու ծծում թարախը: Ապա բացականչում է . « Ո՛չ միայն ձեռքը- թո՛ղ որ այսպիսի բերնա՛նն էլ
վարակվի»:
Ա՛յս է Աստծո աչքին իսկական հերոսությունը, որը Նա միշտ պարգևատրում է հատուկ
հոգիների, ոչ թե՝ անունով միայն Քրիստոնյաների, խոսքով միայն Իրեն ծառայողներին- ա՛յս է
հենց Քրիստոսի ինքնազոհողության հոգին, որ միայն Աստծո իսկական զավակներն ունեն:
Զարմանալի չէ, որ Սրբ. Ֆրացիսկը շարունակում էր ապշեցնել անգամ իր մահից հետո: Երբ
մահից մի քանի ամիս հետո սրբի աճյունը տեղափոխում են, ճանապարհին նրա դագաղը

111
շրջվում է և վնասվում է սրբի ուսը. բացված վերքից սկսում է հոսել տաք արյուն... Այդպես՝
սրբի մարմինը մնաց միշտ անապական:
Հայր Դամիանը իր վիճակի հետ հաշտ էր, մանավանդ, որ սպասում էր՝ երկնքում ստանալու
իր բոլոր տառապանքների վարձատրությունը: Նա բորոտությամբ հիվանդ մնաց վեց տարի և
տանում էր իր վիճակը անտրտունջ, շարունակում էր ամեն օր տոնել պատարագ, ամեն օր
այցելում էր բորոտների գերեզմանոց, աղոթում էր Վարդարան:
Արդեն 1889-ի Մարտից նա մահամեձ էր: Սարսափելի բորոտության վարակը նրան
կուրացրել էր, վնասված էին բոլոր գեղձերը՝ հոտառության, շնչառության, լսողության... Ողջ
մարմինը պատված էր մանր թարախապալարներով, անկարող էր շնչել և ջերմությունը
երկար ամիսներ չէր իջնում քառասուն աստճանից...
Հայր Դամիանի հիվանդության լուրը տարածված էր ողջ աշխարհով մեկ, և նրա
ինքնազոողության հերոսությունը եղավ շատ մարդկանց համար ներշնչանքի աղբյուր:
Բորոտների՝ որպես հասարակայնորեն ամենամոռացված տարրերի խնդիրը արդեն լուծվում
էին ողջ աշխարհի բարի կամքի տեր մարդկանց ջանքերով: Շարունակ այցելում էին
բժիշկներ, գիտականներ, կառուցվում էին հիվանդանոցներ, գիտական կենտրոններ ...
Հայր Դամիանը կարծես թե վերջացրել էր իր անելիքը՝ նաև Կաթոլիկ գթասրտության
միաբանությունների ուշադրությունը հրավիրելով բորոտության թշվառագույն համայքների
վրա:
Մեծ ցավով է Հայր Դամիանի հիվանդության լուրը լսում նրա մայրը. հաջորդ օրը որդու
նկարը մի ձեռքին, մյուս ձեռքին Վարդարանը՝ նրան գտնում են մահացած:
Հայր Դամիանի գեղեցիկ դեմքը կերպարանափոխվում է. աջ ականջը ուռած էր, մորթը՝
կարմրած, վերջույթները՝ այտուցված...Սակայն՝ նա խաղաղությամբ սպասում էր իր
մահվանը:
Իր 49-երորդ ամյակից հետո նրա մահը արդեն մոտեցավ: Ցույց տալով իր սևացող մաշկը՝ նա
հայտարաեց, որ դա վերջն է:
Կյանքի այս վերջին օրերին նա միշտ մտաբերում էր իր առաջին օրերը կղզու վրա, հիշում էր
արդեն հանգուցյալ իր բարեկամներին: Մահվանը նախորդող վերջին երկու շաբաթը նա
նայում էր անընդհատ իր առջև դրված մեծ կտավին, որ նրա համար բերել էին ԱՄՆ-ից, ուր
պատկերվում էր Սրբ. Ֆրանցիսկ Ասիզեցու խաչելության ստիգմատները ստանալու դրվագը:
Ապա՝ նա հասկացրեց, որ սենյակում ևս երկու այլ հոգիներ կային: Ապա՝ մի քանի օր
անգիտակից մնալով՝ Հայր Դամիանը ավարտում է իր հոգին 1889-ի Ապրիլի 15-ին: Վերջին
պահին նա ժպտաց և լրիվ խաղաղ , մանկական դեմք ստացավ:
Ֆրանցիսկյան Քույրերի և Հայր Վենդելինի վկայությամբ՝ մահվանից անմիջապես հետո Հայր
Դամիանի դեմքի վերքերը անհետացան:
Նա թաղվեց կղզու այն ծառի տակ, որի շուքի ներքո նա անց էր կացրել իր առաջին գիշերը
Մոլոկայի մեջ:
1936 թվականին Բելգիայի Թագավոր Լեոպոլդ III-ի խնդրանքով նրա աճյունը տեղափոխում
են Բելգիա:
Հայր Դամիանի քահանայական սխրանքը ուներ և՛ հոգևոր, և՛ սոցիալական մեծ
անգնահատելի նշանակություն:
Նա ուներ մի կյանք, և այդ կյանքը նա չապրեց՝ վայելելով որպես Աստծո պարգև, ինչպես
անում է մեզնից յուրաքանչյուրը: Նա իր կյանքը անց կացրեց մահացողների հետ, ովքեր ո՛չ
անուն ունեին, ո՛չ հիշողություն ու կենսագրություն, և ոչ՝ ապագա- նա միշտ մահվան մեջ էր,

112
մահվան կողքին, մահվան դեմ պայքարելիս- կատարելու իր կոչումը. Հայր Դամիանը
Քահանա էր, Հիսուսի Ծառան՝ այդ բառի ամենաիսկական իմաստով:20

Պադրե Պիո
Նորագույն ժամանակների ստիգմատիստ, հրաշագործ, միստիկ

Պադրե Պիո (Ֆրաչեսկո՝ մկրտությամբ) Պետրելչինան ծնվել է 1887 թվականին Սիցիլիացի


գյուղացու ընտանիքում: Այս ժամանակներում հարավային Իտալացիները ապրում էին
ողբերգական աղքատության մեջ, և Ֆրաչեսկոն լինելով շատ նիհար ու թուլակազմ՝ կարծես
ընդհանրացումն էր իր բոլոր հայրենակիցների: Նրա ընտանիքը, որպես տիպական
Իտալական կաթոլիկ՝ շատ հավատացյալ էր ու բարեպաշտ:
Շուտով այս ընտանիքի բարեկամներից մեկը՝ Արքեպիսկոպոս Դոն Սալվադորը, նկատում է
փոքրիկ Ֆրանչեսկոյի յուրահատուկ շնորհքները:
Իր շրջապատում Ֆրանչեսկոն համարվում էր տարօրինակ , և հաճախ էին նրա ընկերները
ծաղրում նրան:
Դոն Սալվադորը պատմում է, որ երբ մի անգամ Ֆրանչեսկոյի հետ ինքը գնում էր գյուղով,
գյուղի երեխաները սկսեցին ծիծաղել Ֆրանչեսկոյի ետևից: Եվ երբ եպիսկոպոսը հարցնում է
պատճառի մասին, Ֆրանչեսկոն պատասխանում է.
-Նրանք ծաղրում են, որովհետև ես ասացի, որ լսում եմ եկեղեցու զանգեր, և հենց այս տեղում
պիտի եկեղեցի կառուցվի:
Տարիներ հետո տեսնելով նորակառույց եկեղեցին այդ նույն տեղում, եպիսկոպոսը
մտաբերում է Ֆրանչեսկոյի խոսքերը:
Ինը տարեկան հասակում Ֆրանչեսկոն հայտնեց իր մտադրությունը, այն որ ուզում է դառնալ
վանական: Ասենք՝ դա ոչ մի անակնկալ չէր ոչ մեկի համար, քանզի առանց ասելու էլ պարզ
էր, որ նա վանականի կոչում ուներ:
1902 թվականին արքեպիսկոպոսի արտոնագիրը ձեռքին՝ Ֆրանչեսկոն հայտնվում է Մորկոնե
քաղաքի Ֆրանցիսկայնների վանքի դռների մոտ: Նա դառնում է Ֆրանցիսկյան վանական:
Եղբայրները նկատում են, որ նա գիշերները անց է կացնում աղոթքի մեջ, ծնկների վրա՝
առանց անկողին մտնելու:
Եղբայր Պիոն, որը նրա կրոնական անունն էր, բացարձակապես խստակյաց կրոնավոր էր:
Շուտով նա ստանում է գորշ թիկնոցը և սպիտակ օձիքը՝ որպես իր հավերժական ուխտի
նշան:

20
Օգտագործված են Ֆարրոյի, Բանսոնի և այլոց աշխատությունները:
113
Մենաստանի եղբայրները խիստ մտահոգ էին նրա շարունակ հյուծվող տեսքից, այն
աստիճան, որ կանչում են Եղբայր Պիոյի հորը և ուղարկում են նրան տուն՝ որոշ ժամանակ
կազդուրվելու:
Տուն հասնելու առաջին օրերին իսկ հարազատները նկատում են անհասկանալի երևույթներ.
ամեն երեկո Եղբայր Պիոյի սենյակից լսվում էր ահավոր աղմուկ, կռիվ, իրարանցում- դղրդում
էր ողջ տունը կարծես ձեռնամարտից:
Հարազատները առաջին օրը վազեցին պարզելու կատարվածը: Լավ իմանալով, որ Եղբայր
Պիոն մենակ է այնտեղ, ոչ մի կերպ չէին կարող հասկանալ, թե ինչ է կատարվում ճգնավոր
վանականի սենյակում. սենյակով մեկ թափված էին իրերը, հատակով, պատերով մեկ՝ լղոզած
թանաք, աթոռները՝ շրջված, անկողինը՝ ցրած... Եղբայր Պիոն կանգնած էր սենյակում մենակ
և լուռ:
Այս սարսափելի դիվական խառնաշփոթը լսվում էր ամեն օր երեկոյան սկսած ժամը իննից:
Մեկ անգամ, երբ վանականը տանը չէր, սկսեց հերթական աղմուկը՝ այս անգամ առանց իրեն:
Երբ հայրը բացում է վանական իր որդու սենյակը, նշմարում է ողջ պատով մեկ թանաքով
նկարված մի սարսափելի տգեղ պատկեր. վախից նա միայն կարողանում է իրեն դուրս նետել
սենյակից:
Եղբայր Պիոն տուն գալով՝ դադարեցնում է աղմուկը, բարձրաձայն գոչելով՝ _VIVA JESU|! Եվ
միշտ այս բացականչությունից հետո ամեն ինչ խաղաղվում էր:
Ընտանիքի անդամները լռում էին և հասկանում, որ սուրբ կրոնավորներին վիճակված է միշտ
կռվելու չարքերի զորքերի դեմ, որոնք կատաղում էին սուրբ կրոնավորի անվերջ աղոթքներից
ու ծոմապահություններից:
Շուտով Արքեպիսկոպոս Դոն Սալավադորը տեղեկանում է այս երևույթի մասին:
Նա նամակ է գրում վանքի վանահորը՝ Հայր Օգոստինին, և հարցնում է, թե արդյոք վերջինս
նկատե՞լ է որևէ տարօրինակություն Եղբայր Պիոյի վարքի մեջ: Եվ երբ ստանում է
պատասխան նամակը, եպիսկոպոսը բացում է ծրարը և տեսնում, որ նամակի թուղթը լրիվ
դատարկ է:
«....Այս ի՞նչ է արել Հայր Օգոստինը. Նա մոռացել է նամակի փոխարեն դատարկ թուղթ
դնելով»- այսպես է մտածում եպիսկոպոսը:
Երբ այս մասին եպիկոպոսը ասում է Եղբայր Պիոյին, վերջինս խնդրում է նամակը ցույց տալ
իրեն: Նա վերցնում է թուղթը, նայում է և ասում.
-Ոչ, իհարկե, վանահայրը չի մոռացել նամակը, միայն դևերը նոր խաղն են խաղացել՝ ջնջելով
այն: Ես կարող եմ կարդալ թե ինչ է գրված այնտեղ:
- Անշուշտ,- պատասխանում է եպիկոպոսը կասկածանքով,- դևերը կարող են աներևույթ
դարձնել, բայց ես ի՞նչ իմանամ թե դու չես սարքել այս կատակը:
Ապա Արքեպիսկոպոս Դոն Սալավադորը կրկին նամակ է հղում Հայր Օգոստինին,
խնդրելով նրան պատասխանը ուղարկել վանքի պաշտոնական գլխագրություն ունեցող էջի
վրա:
Շուտով նա ստանում է պատասխանը: Երբ բացում է ծրարը, կրկին գտնում է այնտեղ
դատարկ թուղթ, սակայն՝ վերևում կար վանքի պաշտոնական գլխագրությունը:
Գրության փոխարեն նա միայն տեսնում էր անորոշ կերպով լղոզած թանաք:
-Դու ճիշտ ես ասում,- ապա նա դիմում է վանականին,- սա իսկապես կարող է լինել դևի խաղ:
Այս ասելուն հետ ՝ նա հանում է օրհնած ջուր, ցանում է այն նամակի թղթի վրա, և՝ Հայր
Օգոստինի ձեռագիրը իսկույն հայտնվում է:

114
1910 թվականին Եղբայր Պիոն ձեռնադրվում է քահանա:
Պադրե Պիոն, ինչպես բոլորը կոչում էին նրան, մնում էր միշտ վատառողջ. նրա համար
դժվար էր անգամ քայլել: Չնայած իր թուլությանը, նա շարունակում էր գիշերները անց
կացնել աղոթքի մեջ, երկար շաբաթներ ծոմեր պահելով:
Մի անգամ եկեղեցուց իր խուցը գալուն հետ՝ նրա մարմնի ջերմաստիճանը սկսում է
բարձրանալ: Եղբայրները նկատում են, որ նա ուղղակի վառվում է տաքության մեջ: Անգամ
հնարավոր չեղավ չափել նրա ջերմությունը, որովհետև ջերմաչափերը պայթում էին:
Դրանից հետո որոշակի ժամերի Պադրե Պիոն միշտ ջերմում էր. ջերմը ինչպես
անհասկանալի գալիս էր, այնպես էլ անհասկանալի անհետանում էր – առանց որևէ
ախտանշանների: Շատ հաճախ քահանայի ափերի մեջ անգամ մնում էին այրվածքի
հետքերը:
Շրջապատի գյուղի մարդիկ միշտ խոստովանության գալով՝ նկատել էին Պադրե Պիոյի խիստ
ճգնակեացությունը: Գիտեին, որ նա չի ուտում ոչինչ, բացի դաշտի մեջ աճող բանջարից, և նա
ոչինչ չի վերցնում ոչ մեկից: Ապշում էին, որ խոստովանությունների ժամանակ Պադրե Պիոն
շատ բան ասում էր իրենց փոխարեն՝ մարգարեանալով իրենց գաղտնիքների մասին:
Աստիճանաբար ժողովուրդը սկսում է հավաքվել նրա շուրջը և արդեն իրազեկ էր Պադրե
Պիոյի հետ կապվող շատ հրաշքներին: Հատկապես շատ վկաներ կային քահանայի
երկլինելության՝ միաժամանակ մի քանի տեղ գտնվելու գերբնական հատկության մասին:
Մի անգամ վանք էր եկել մի զինվորական: Նա պատմում էր բոլորին, որ պատերազմի
թիկունքում, ուր ոչ ոք չէր կարող թափանցել, ինքը փակված էր շտաբի մեջ՝ վերցնելով իր
ատրճանակը և պատրաստվում էր ինքնասպան լինել, որովհետև սխալ պատերազմական
գործողության համար հրամանատարությունը մեղադրել էր իրեն, և ինքը այլևս իմաստ չէր
տեսնում ապրելու:
Այն պահին, երբ ատրճանակի փողը արդեն զինվորական հրամանատարի քունքին էր,
անակնկալ հայտնվում է ինչ-որ վանական և դիմելով նրան ասում.
-Այդ հիմարություն է . դու պետք է չանե՛ս դա:
Եվ մինչ այդ զինվորականը կսթափվեր՝ վանականը անհետանում է դռների մեջ:
«Այդ երևակայություն չէր. ես հաստատ գիտեի, ես համոզված էի», կրկնում էր զինվորականը,
«որ տեսա Ֆրանցիսկյան վանականին, մինչև որ մի անգամ թերթի մեջ գտա Հայր Պիոյի
նկարը և ճանաչեցի նրան»:
Այժմ զինվորականը եկել էր վանք՝ շնորհակալություն ասելու Պադրե Պիոյին, քանզի
թյուրիմացությունը, որը նրան հասցրել էր ծայրահեղ հուսահատության և մղել
ինքնասպանության, վերջապես պարզվել էր- և ինքը արդարացվել էր:
Վանական եղբայրները հաստատում են, որ դա տարօրինակ հրաշք է, քանի որ, իրոք, Պադրե
Պիոն երբեք դուրս չի գալիս վանքի սահմաններից, առավել ևս՝ նա երբեք չէր կարող գնալ
Ավստրիայի ռազմաճակատ, ուր դեպքը կատարվել էր:
Հայր Պիոն կամ աղոթում էր, կամ՝ փակված Սրբուհի Մարիամ Շնորհաց եկեղեցու մեջ՝
անվերջ լսում էր ժողովրդի խոստովանությունները, բոլորին առաջնորդում էր, խրատում,
խորհուրդներ տալիս:
Իտալիայի անգամ ամենահեռավոր անկյուններից մարդիկ նրան ընտրում էին որպես իրենց
խոստովանահայր:
Մի անգամ վանքի եղբայրներից մեկը՝ Նիկոլան, առավոտյան վաղ, երբ դեռ կիսամութ էր,
անցնում էր եկեղեցու կողքով, երբ նկատում է այնտեղ թույլ լույս:

115
Ներս մտնելով եկեղեցի՝ Եղբայր Նիկոլան տեսնում է բերանքսիվայր ընկած Պադրե Պիոյին:
Երբ բարձրացնում է քահանային, Եղբայր Նիկոլան նկատում է, որ նրա հագուստը
արյունոտված էր. արյունը հոսում էր աջ կրծքից, հայտնաբերում է նաև մեծ, խորը վերքեր
քահանայի ձեռքերին ու ոտքերին. Պադրե Պիոն ստացել էր Հիսուսի խաչելության վերքերը-
ստիգմաթները:
Եկեղեցու նվիրապետությունը շուտով ուղարկում է իր բժիշկը, ով քննում է այդ վերքերը և
սպեղանի է դնում դրանց վրա: Սակայն, վերքերը փակելու բոլոր միջոցները իզուր են
անցնում: Այդ վերքերը ոչ մի կերպ չէին անցնում, դրանք մնում էին բաց, և արյունը ծորում էր
առատորեն՝ մեծ ցավ պատճառելով քահանային: Բժշկական էքսպերտը հաստատեց, որ
վերքերից հոսում է զարկերակային արյուն, քանի որ դրանք շատ խորն էին: Վերքերը, հոսող
արյունը, նաև նկատելիորեն բուրում էին անուշահոտություն:
Պադրե Պիոն ուներ նաև խաչաձև վերք իր կրծքի վրա, որից նույնպես միշտ արյուն էր ծորում:
Ե՛վ վանքի եղբայրները, և՛ ժողովուրդն ու ինքը՝ Պապ Բենեդիկտ XV-ը, բոլորովին չէին
զարմանում, որ այդ նշան է Աստծուց, որը հաստատում է Պադրե Պիոյի սրբությունը:
1920 թվականին բժշկական վերջին հանձնախումբը և Բժիշկ Ֆեստան պաշտոնապես
հայտարարեցին, որ Պադրե Պիոյի վերքերը ունեն գերբնական ծագում և երբեք չեն բուժվելու
մարդկային միջոցներով:
Սակայն, ինչպես միշտ, այնպես էլ այս դեպքում՝ երբ Աստծո իրական հրաշքները դառնում են
իրական փաստ, Եկեղեցու թշնամիները սկսում են իրենց «դևի դատախազությունը»՝ հերքելու,
հերյուրելու, զարգացնելու ու տարածելու իրենց ստերը: Աշխարհի մասոնկան, բողոքական
թերթերը սկսեցին իրենց ծաղր ու ծանակը այս հրաշալի երևույթի, մանավանդ՝ Պադրե Պիոյի
անձի դեմ: Գտնվեցին թշնամիներ, որոնք կատաղի մոլուցքով իրենց կյանքի նպատակն էին
համարում կատարելու դևի թելադրանքը: Հաջորդող Պապը, Պիուս XI-ը, որպեսզի խուսափի
այս վեճերի տարափից կապված Պադրե Պիոյի անձի հետ՝ որոշում է կայացնում մեկուսացնել
քահանային. նրան այլևս չէր կարելի հանդիպել, խոսել որևէ մեկի հետ: Փաստորեն, Պադրե
Պիոն տնային կալանքի մեջ էր՝ փակված իր խցում:
Բոլորովին մենակ ու լքված՝ յուրաքանչյուր առավոտ նա մատուցում էր Սուրբ Պատարագ և
հաղորդվում էր: Նրան չէր կարելի անգամ դուրս գալ բակ:
Չբավարարվել այսքանով՝ Աստծո թշնամիները, հատկապես Անգլիացի քահանա Ջեյմելին,
պահանջում էին անգամ կարգալույծ անել սուրբ Պադրեյին:
Անգամ այս վիճակում Պադրե Պիոն շարունակում էր իր առաքելությունը:
1921 թվականին, երբ նա տնային կալանքի մեջ էր, Ֆլորենսի եպիսկոպոս Մոնսենյոր Դե
Ինդիգոյի քույրը իր սենյակում ծանր հիվանդ էր և արդեն հոգեվարքի մեջ. նա մեռնում էր
թոքախտից: Եպիսկոպոսի քրոջ սենյակում այդ պահին ինքը՝ մեռնողն էր և քահանան, որ
Վերջին Օծում էր տվել նրան:
Երբ եպիսկոպոսը կողքի սենյակում էր, հանկարծ նկատում է, որ հինադի սենյակից դուրս է
գալիս Պադրե Պիոն: Նա դիմում է եպիսկոպոսին և ասում.
-Մի՛ վախենա. Վաղվանից քրոջդ ջերմը կանցնի:
Ապա՝ Պադրե Պիոն դուս է գալիս:
Եպիսկոպոսը աճապարում է հիվանդ քրոջ սենյակ՝ արդյո՞ք Պադրե Պիոն, իրոք, այստեղ էր,
թե՝ աչքին երևաց:

116
-Այո,- պատասխանում է նրա հիվանդ քույրը,- նա այստեղ էր, և ես նրան հարցրի, “Այդ ճի՞շտ
են ասում ձեր մասին, որ դուք սուրբ եք,” և նա պատասխանեց ինձ, “Ես մեկն եմ, ում միջոցով
Տերը ծառայում է Ինքն Իրեն՝ Իր ողորմությունը ցույց տալու մարդկանց:”
Սակայն, այդ սենյակում ներկա մեկ այլ քահանան, պարզվում է, որ չէր տեսել Պադրե
Պիոյին:
Ուրիշ անգամ մի քահանա՝ Հայր Լուջի անունով, մենակ աղոթում էր եկեղեցու մեջ, Հռոմում,
երբ կիսամթի մեջ ճանաչում է Պադրե Պիոյին, ով նույնպես աղոթում էր:
Այս լուրերը հասնում են Պապին, և դրանք նրան հետաքրքրում են , որից հետո նա սոտուգում
է և պարզում , որ Պադրե Պիոն երբեք այդ ընթացքում դուրս չէր եկել իր կալանավայրից:
Պապի հրամանով Պադրե Պիոն ազատվում է մեկուսացումից:
Սան Ջիովաննի Ռոթոնդո քաղաքի Սրբուհի Մարիամ Շնորհաց եկեղեցին դարձյալ դառնում է
ուխտատեղի:
Ժողովուրդը լսելով Պադրե Պիոյի ազատագրության մասին՝ գալիս էին և մեծ հերթեր
կազմելով՝ մարդիկ սպասում էին օրհնություն առնելու սուրբ քահանայից. գալիս էին
պատերազմի զոհ տառապյալները, անդամալույծները, աքսորյալները, ֆաշիստական
ռեժիմից հալածվածները, զինակոչվածների հարազատները, բոլոր տառապյալ մարդիկ, որ,
փաստորեն, զոհ էին հանցավոր քաղաքականների աշխարհակործան քաղաքականության. և
Պադրե Պիոն մեկն էր, որ հավասարապես ժողովրդի հետ կրում էր բոլոր տառապանքները:
Նրա օրհնությունը և խրատները շատերին էին ուժ տալիս, մխիթարում, հանում
հուսահատությունից:
Պատերազմի հենց սկզբնական օրերից իսկ Պադրե Պիոն հոգով ճանաչում էր նացիստներին.
նա Հիտլեին անվանում էր «խելագար» և հուսադրում էր բոլորին, ասելով . « Շուտով, շատ
շուտով խելագար մարդը պիտի մեռնի»:
Ընդհանրապես, անգամ հարձակումների, ռմբակոծումների ժամանակ Սան Ջիովաննի
Ռոթոնդոյի վրա չէր ընկնում ոչ մի արկ:
Երբ 1943 թվականին Ամերիկյան բանակը մտավ Սիցիլիա, Ռոթոնդո, սուրբ Պադրեն նրանց
դիմավորողների մեջ էր:
Պադրե Պիոն ողջունում էր Ամերիկյան զինվորներին, սեղմում բոլորի ձեռքը: Ամերիկյան
զինվորները իմանալով նրա մասին, գալիս էին տեսնելու նրան. անգամ այլակրոն,
բողոքական և այլ հավատալիքների տեր մարդիկ գալիս էին հանդիպելու նրան և առնելու
նրա օրհնությունը:
Ընդհանրապես, նա, ով մեկ անգամ հանդիպում էր Պադրե Պիոյին- այդ հանդիպումը նրա
համար դառնում էր բախտորոշ: Պադրե Պիոն գիտեր թափանցել մարդու հոգու մեջ: Շատ
դեպքերում նա հրաժարվում էր նաև թողություն տալ, ասելով, որ չի տեսնում սրտի իսկական
զղջում:
Մեկ անգամ մի եկվոր մտավ նրա մոտ՝ խոստովանության:
Քիչ հետո բոլորը լսեցին Պադրե Պիոյի զայրացած ձայնը. « Հեռացի՛ր այստեղից, հեռացի՛ր, դու
մարդասպան ես և ծրագրում ես սպանել կնոջդ»:
Մարդը դուրս եկավ շփոթված, ապա խոստովանեց բոլորին, որ դա ճշմարտություն էր.
թեպետ ինքը ոչինչ չէր ասել Պադրե Պիոյին այդ մասին, վերջինս մարգարեացել էր իր չար
մտքի մասին, որ նա մտածում էր սպանել տար իր նախկին կնոջը:
Այդ նույն մարդը կրկին կանգնելով հերթի մեջ՝ մտավ Պադրեի մոտ արդեն իսկապես
խոստովանելու իր չարությունները և իսկապես ապաշխարելու:

117
Անգամ այն մարդիկ, որ գալիս էին չար նպատակներով և չէին սիրում Պադրե Պիոյին,
տեսնելով նրան, նրա հետ խոսելուն հետ՝ դառնում էին նրա բարեկամները:
Աթեիստ մի մարդ՝ Ֆերրուչիո Կապոնետտին, գրում է . «Պադրե Պիոն իսկական Վարպետ է:
Երբ իմ գլխի մեջ իսկական խառնաշփոթ էր, կասկածներ, խնդիրներ, ես հանդիպեցի նրան:
Պադրեն ուշադրությամբ լսեց ինձ. ես խոսում էի մեծ ինքնավստահությամբ և պաշտպանում
էի իմ դիրքը: Նա ընդամենը մի քանի նախադասություն ասաց ինձ, և ես ամբողջովին
շփոթվեցի, զգում էի ինքս ինձ ինչպես մերկ: Ես կարծում եմ այդ պահից և՛ իմ սիրտը փոխվեց,
և՛ իմ միտքը»:
Մի այլ մարդ, Ֆեդերիկո Աբրեշը, գրում է. «Ես մեծացել եմ հակակաթոլիկ ընտանիքում և
շրջապատի մեջ, բողոքական եմ եղել ողջ կյանքս: Մշտապես տեսել եմ բոլորի ատելությունը
եկեղեցու դոգմաների նկատմամբ: Հետո կամաց-կամաց խորացա օկկուլտ սպիրիտիզմի մեջ,
սկսեցի զբաղվել կախարդություններով, դիվական ծեսերով: Շատ էի լսում և կարդում Պադրե
Պիոյի մասին, երբ, վերջապես, որոշեցի ինքս տեսնել նրան: Երբ հանդիպեցի նրան և ծնկեցի
խոստովանության, զգացի, որ ես ապրում եմ կեղծիքի մեջ, և ընդունակ չեմ խոստովանելու
ոչինչ:
-Դուք հավատք ունե՞ք,- հարցրեց Պադրե Պիոն:
-Ես Բողոքական եմ,- պատասխանեցի:
-Այդ դեպքում ե՛ս կխոստովանեմ քո փոխարեն,- ասաց Պադրե Պիոն և սկսեց մեկ առ մեկ,
հիշելով անգամ ամենամանրմասն պարագաները՝ թվարկել իմ կատարած մեղքերը :
Ապա Պադրեն ավարտեց հանդիմանությամբ ասելով. “Դու հիմներ էիր երգում Սատանային,
մինչ Աստված Իր Գլուխն ջարդեց քեզ համար”»:
Այս հանդիպումից հետո Ֆեդերիկոն այլևս տուն չի վերադռնում, այլ մնում է Սան Ջիովաննի
Ռոթոնդոյում: Նա Ֆրանցիսկյան Միաբանության աշխարհիկ անդամ էր և ուներ գրքի
խանութ:
Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ավարտից հետո Իտալական ժողովրդի գլխին
կախվեց նոր դժբախտություն. երկրում հաստատվեց կոմունիստական մասոնական
վարչակազմը, որը բռնագրավել էր պետական ողջ ապարատը և եկեղեցին, Վատիկանը:
Նրանք ատում էին ավանդսկան կաթոլիկ սուրբ կրոնը և ամենուր հալածում էին
Քրիստոնեկան սրբերին, Եկեղեցու սուրբ ժառանգությունը: Նրանք սկսեցին քանդել
Քրիստոնեական Կաթոլիկ քաղաքակրթությունը ներսից՝ կեղծ հյումանիզմի ու
մարդասիրության լոզունգները օգտագոծելով:
Պադրե Պիոն ահազանգում էր բոլորին չանդամագրվել ոչ մի կուսակցության, ապաշխարել,
աղոթել, քանի որ չարիքը բարձրանում է, ահագնանում, երբ Քրիստոնյաները դադարում են
սուրբ լինելուց:
Նա շատ հաճախ էր վերցնում մարդկանց կուսակցության կարմիր տոմսերը և պատռելով
դրանք՝ ասում էր. «Սա քեզ պե՛տք չէ»:
Պադրե Պիոն շարունակ մի երազանք էր փայփայում. նա ուզում էր հիվանդանոց կառուցել
աղքատ մարդկանց համար:
1946 թվականից նա իր շուրջն է հավաքում լավագույն մասնագետների- իրականացնելու այդ
ծրագիրը: Արդեն գտնվել էր շենքի ճարտարապետը, բժիշկը, վարչական և բանվորական
կազմը:

118
«Ինչպիսի՞ն ես ուզում, որ այս հիվանդանոցը լինի, Պադրե՛»- հարցնում էին նրան: «Մեծ, շա~տ
մեծ...Մի՞թե լավ կլինի, երբ Աստված ասի. “Տեղերը սպառվել են, այլևս Երկնքում տեղ չկա,
գնացե՛ք” »,- պատասխանում էր Պադրե Պիոն:
Թեպետ հավաքված միջոցները բավարար չէին, Պադրե Պիոն հանձնարարում է
այնուամենայնիվ սկսել շինարարության աշխատանքները, ասելով՝ թե Աստված կհոգա
անհրաժեշտը...
Եվ, իրոք, առաջին միլլիոն դոլլարի սպառվելուն հետ՝ իսկույն և հավաքվեց մնացած հինգը:
Պադրե Պիոն խանդավառ էր՝ միշտ շինարարների կողքին:
1955 թվականին արդեն գեղեցիկ, ժամանակակից բազմահարկ հիվանդանոցը, որ անվճար
պիտի սպասարկեր աղքատ մարդկանց- կանգուն էր: Հիվանդանոցի բացման իր խոսքի մեջ
Պադրե Պիոն դիմելով բժիշկներին ասաց. «Ձեր առաքելությունն է բուժել հիվանդներին,
սակայն՝ եթե դուք սեր չեք տալիս տառապող հիվանդին՝ դեղորայքը չի կարող օգտակար
լինել: Ես հիշում եմ տարիներ առաջ ինձ հետ պատահած մի դեպք. մի բժիշկ քննելով ինձ
ասաց, որ ինձ մնացել է մեկ տարվա կյանք: Ես արհամարհեցի նրա խոսքերը և վստահեցի
միայն Աստծուն: Այժմ , ահա՝ ինչպես տեսնում եք անցել են տասնյակ տարիներ և ես ձեր աչքի
առաջ եմ, կենդանի: Պետք է հիշել, որ ոչ բոլոր մարդիկ այդպես կանեին, ինչպես ես՝
չվստահելով անպետք բժկին: Ուրեմն յուրաքանչյուր իսկական բժշկի խնդիրը պիտի լինի
նախ՝ Աստծուն տանել հիվանդին և դա ավելի մեծ արժեք ունի, քան որևէ դեղատոմս ու
դեղորայք»:
Աշխարհի բոլոր կողմերից շարունակում էին գալ Պադրե Պիոյին տեսնելու, խոստովանելու,
լսելու նրա ուսուցումը, տեսնելու նաև՝ նրա հիվանդանոցը: յուրաքանչյուր խոստովանող
առնվազն քսան օր հերթ էր կանգնում ու սպասում իր հերթին, և երբ նրան հաջողվում էր
տեսնել և խոստովանել Պադրե Պիոյին՝ նրա կյանք ստացած նա հեռանում էր Ռոթոնդոյից:
Մարդիկ վկայում էին անհաշիվ բուժումների, դարձերի, հրաշքների մասին՝ կապված սուրբ
քահանայի աշխատանքի և անձի ետ:
Շատերը ասում էին, որ հաճախ հնարավոր չէր նայել Պադրե Պիոյին՝ նրա դեմքի շլացնող
լույսի պատճառով:
1968 թավականին, իր սթիգմատների հիսունամյակը նշելուց հետո, Սեպտեմբերի 23- ին
Պադրե Պիոն վախճանվեց:
Ցավոք սրտի այդ տարներին էր, որ կազմակերպվեց անփառունակ Վատիկան II
Համաժողովը, որը վերջ դրեց առաքելական ավանդության կաթոլիկ եկեղեցուն և այն վեր
ածեց աշխարհիկ կազմակերպության- վերացնելով բարոյական, դոգմատիկ ու ծիսկան
կանոնական օրենքները :
Պադրե Պիոն Կաթողիկե Ոււղափառ Եկեղեցու վերջին սուրբ է և վկան այն բոլոր
ավերվածության պղծության, որ կատարվեց Եկեղեցում՝ Քրիստոսի Երկրորդ Գալստից
առաջ, ինչպես որ Տերը զգուշացրել էր21:

21
Մորկոս 13:14
119
Սուրբ Եկեղեցու Հայրերի Ուսուցումից

Ի՞նչ է ավանդությունը.
«Ավանդությունը դա Աստծո ոչ գրավոր Խոսքն է, որ փոխանցվել է մեզ Քրիստոսի
առաքյաներից ՝ Եկեղեցու միջոցով: Այն իրենից ներկայացնում է՝ Եկեղեցու հիմնող հայրերի
ուսուցումը, Սուրբ Աթոռի կանոնական կոնդակները և Սուրբ Ծեսի առաքելական հնամյա
անփոփոխ ձևը:»
Եկեղեցու Կաթեխիզմից

«Այն, ինչ հակառակ է Եկեղեցու Տիեզերական առաջին չորս՝ Երուսաղեմի,


Կոստանդնապոլսի, Եփեսոսի և Քաղքեդոնի ժողովների կանոնների՝ երբեք չընդունե՛ք,
իմացե՛ք, որ դրանց հակառակվելը նշանակում է հակառակվել Աստծուն»:
Սրբ. Գրեգորի Մեծ Պապ

«Մեր բնության հակումը դեպի չարը մշտական է, որը հնարավոր չէ հաղթահարել


առանց Աստծո հատուկ Շնորհի, որը ստանում է միայն նա, ով աղոթում է: Եկեղեցու Հայրերը
սովորեցնում են, որ նա, ով իրեն գոնե մեկ ամիս չի նվիրում հարատև աղոթքների՝ Աստծուց
ներում հայցելու- նա անպայմանորեն կրկին կընկնի մահացու մեղքի մեջ, իսկ նա, ով
ընդհանրապես չի աղոթում՝ բացառված է, որ փրկվի: Դա Աստծո հատկանիշն է. Նա
ցանկանում է, որ մենք խնդրենք, իսկ մեր հատկանիշն է հարատևել՝ լսելի անելու մեր աղոթքը
Նրան: Սրբ. Մարիամ Մագդելեն Պաձձին ասում էր, որ Աստված ոչ միայն լսում է մեր
աղոթքները, այլև՝ շնորհակալում է, քանզի լինելով անվերջ Բարություն, Նրա ցանկությունն է
լիացնել բոլորին դրանով, որն իր երջանկությունն է, երբ գտնում է մեզ: Եվ քանզի մենք իքներս
ոչ մի արժանիք չունենք որևէ բան խնդրելու Աստծուց՝ մենք դա անում ենք Անվամբ Հիսուսի,
կամ՝ իր Օրհնյալ Մոր»:

«Նա, ով պատկանում է Աստծուն, ազատ է մարկանց հարգանքից: Այդպիսի մարդը


գերադասում է ցուցադրել իր թերությունները՝ արհամարհվելու, քան արժանիքներ
փրտրելու»:
Արբ. Ալֆոնսուս

«Ճշմարիտ Եկեղեցու նշանը նրա հնամենությունն է ու անշարժությունը»: Սրբ.


Ֆրանցիսկ Դե Սալ
«Տե՛ ր, Քո Եկեղեցին անշարժ պահի՛ր»
Սրբ. Խորենացի, Պատարագից

120
«Սրբազան Հա՛յր, Դուք չեք կատարում ձր պարտականությունները: Դուք պետք է
վերադառնա՛ք Ավանդությանը, եթե ուզում եք որ Եկեղեցին ծաղկի: Բայց եթե շարունակեք
թույլ տալ, որ այս քահանները և եպիսկոպոսները շարունակեն հալածել առաքելական
Ավանդությունը և ժամանակի ոգիները ներմուծեն այնտեղ- դրանով դուք կկործանեք
Եկեղեցին »:
Սրբ. Կաթրին Դե Սիեննա, նամակ ուղղված պապին, XIII դար:

«Աշխարհի բոլոր պատիվները, մեծարումները Դևի մտահաղացում են»:


Սրբ. Հիլարի

«Այնքանով, որքանով չենք ուզում ոչինչ, չունենք ոչինչ և որովոտև կարիք չունենք
ոչնչի՝ մենք ամեն ինչ ունենք»:

«Մեկ հոգի գումարած Աստված հավասար է մի ամբողջ բանակ»:

Սրբ. Թերեզա Դ’Ավիլա

«Երբ մենք նվիրում ենք մեր հոգին Աստծուն, մենք ուղարկում ենք այն Աստծո մոտ՝
ուրիշների վիրավորանքների ու հալածանքների շնորհիվ»:

« Երբ մի անգամ Երանելի Հենրի Սուսոն իր խցի պատուհանից նայում էր դուրս՝ տեսնում է,
թե ինչպես էր մի շուն իր երախով քրքրում լաթի կտորը, ապա՝ լսում է Հրեշտակի ձայնը, որ
ասաց. “Այդպես քե՛զ պիտի քրքրեն մարդիկ իրենց բերաններով” »:
Սրբ. Աֆոնսուս

«Երբ մենք կարողանում ենք ճանաչել փորձությունը՝ այն արդեն հաղթահարված է


կիսով չափ»:
Սրբ. Ֆիլիպ Ների

«Իր ճշմարիտ սիրեցյալին Աստված հաճախ փորձում է՝ տալով սրտի չորություն և


նեղություններ»:
«Աստծո նկատմամբ ունեցած մեր սերը չափվում է նրանով, թե որքան ենք խոնարհ՝
ընդունելու տառապանքները, որ Նա ուղարկում է մեզ »: Սրբ. Թերեզ Դ’Ավիլա

121
«Տիրոջը ավելի հաճելի են շան հաչոցները, քան վատ քահանայի աղոթքը»:

«Ավելի հեշտ է հավատքի բերել չար անհավատին, քան թե գաղջ Քրիստոնյանին»:

«Աստված ոչ թե հաշվում է, թե որքան է արել մարդը, այլ՝ թե որքան է ցանկանում նա սուրբ


դառնալ»:

«Սպանի՛ր մարմնիդ զգացումները՝ և հաղթած կլինես դևին »:

«Այն մարդը, ով Աստծո խաղաղության մեջ չէ, մշտապես կռվի մեջ է ինքն իր հետ»:

«Հավատքի մեջ չառաջանալ՝ նշանակում է ետ գնալ»:

« Նա, ով իր բանականությունը ստորադաս է դարձնում զգացողություններին նման է հրշեի,


որ քայլում է գլխիվայր»:

«Միայն մարմնական ցանկություից զուրկ միտքը կարող է տեսնել Աստծուն»:


Սրբ. Օգոստինոս

Սրբ. Ֆիլիպ Ներին ասում էր. «Որդի՛ս, մինչև որ չսպանես ախորժակդ՝ չես կարող
սուրբ լինել»:

«Եթե ուզում եք սուրբ լինել, կատարեցեք հետևյալը. երբեք մի՛ ցանկացեք


իշխանություն ունենալ որևէ մեկի վրա, ընդհակառակը՝ ցանկացեք դուք ինքներդ լինել բոլորի
ծառայության տակ, և մյուսը՝ խաղաղությամբ և սիրով տարեք ձեզ հասցված բոլոր
վիրավորանքները »:

«Բարկության մեջ գտնվող աչքը պղտոր է և ՝ անըդունակ տեսնելու»:


Սրբ. Բերնարդ

Ռոմեն Ռիթան գրում է, որ թեպետ Սրբ. Թերեզ Դ’Ավիլա երբեք մահացու մեղք չէր
գործել, մեկ անգամ Աստված նրան ցույց տվեց նրա տեղը Դժոխքի մեջ, քանզի նա չէր
բարձրանում իր գաղջությունից դեպի կատարելություն և այսպիսով՝ կորցնելու էր Աստծո
շնորհքը. այս կետից Սրբ. Թերեզ Դ’Ավիլան սկսում է աշխատել իր սրբության համար և
հետագայում հասնում է ամենաբարձր կատարելության:

122
«Երբ դուք ասում եք՝ բավական է այսքանը, արդեն կորած եք»:
«Այն հոգևորականը, ով ձեռնադրությունից հետո ընկնում է շնացման մեղքի մեջ՝ պետք է
արգելվի ծառայությունց ողջ կյանքի համար»:
«Եղի՛ր բարի առանց կանացիության, եղի՛ր ողորմած՝ առանց ավելցուկի առիթ տալու, եղի՛ր
խիստ՝ առանց չափը կորցնելու»:
Սրբ. Գրեգորի Պապ

«Հոգին ավելի շահում է, երբ վիրավորանքը կրում է խաղաղությամբ, որն ավելի արժե
քան տաս օր ծոմ պահելը»:

«Ընդհանրապես՝ ես գիտեմ ինչ պետք է անել: Բայց ես չգիտեմ ինչ պետք է անել, երբ մնում եմ
մեղքի առիթի մեջ: Ահա ինչու դա հաղթելու լավագույն միջոցը դրանից փախչելն է»:
Սրբ. Ֆրանցիսկ Ասիսեցի

Մի անգամ Ֆրացիսկ Բորջան ճանապարհ էր գնում Հայր Բուսթամենթեի հետ, ով


տառապում էր ասթմայով:
Երբ գիշերում էին մի պանդոկի մեջ, տեղ չլինելու պատճառով, նրանք տեղավորվեցին
միասին, նույն անկողնու մեջ: Գիշերվա ընթացքում Հայր Բուսթամենթեն ճիշտ ուղղությունը
շփոթելով՝ շարունակ թքում էր խորխը Սրբ. Ֆրացիսկ Բորջայի վրա, և երբ առավոտյան
իմանում է կատարվածի մասին, շատ վատ է զգում իրեն:
-Պետք չէ անհանգստանալ, Հա՛յր,- պատասխանում է նրան սուրբը,-հավատա, որ սենյակում
թքելու ավելի հարմար տեղ չկար, քան իմ երեսը:

Սուրբ Իգնատիուս Անտիոքին երբ գնում էր Հռոմ՝ ստանալու մարտիրոսական պսակը,


ճանապարհին բիրտ զինվորները ծեծում են ու անպատվում նրան: Սուրբը ասում է այդ
ժամանակ իր հայտնի խոսքը. « Միայն այս պահից սկսած՝ ես սկսեցի լինել Քրիստոնյա»:

«Նա, ով մտնում է Եկեղեցի պետք է այլ բան չունենա իր մտքում, բայց՝ միայն
Աստված»:

«Երբ Աստված տառապանքներ է ուղարկում մարդուն, դա միևնույնն է, թե Աստված


հարություն է տալիս մարդուն մահից»:

«Երբ մարդ հրաշք է կատարում Աստծո Անվամբ՝ նա պարտք է մնում Աստծուն, սակայն երբ
մարդը տառապում է, Աստված է պարտք մնում մարդուն»:
123
«Աշխարհի բոլոր ժամանցի խաղերը հնաերց Դևը»:
Սրբ. Հովաննես Ոսկեբերան

Սրբ. Ֆրանցիսկ Ասիսեցին անհանգստանում էր, երբ մի օր Աստված տառապանք չէր


ուղարկում նրան. այդ սրբի համար նշան էր, որ Աստված մոռացել է իրեն:

Սրբ. Հովհաններս «Հայտնության» մեջ սրբերը պատկերվում են բոլորի ձեռքին


արմավենու ճյուղերով, որը մարտիրոսության նշան է, թեպետ բոլորը չէ, որ մեռնում են
մարտիրոսությամբ: Սրբ. Գրիգոր Նազիանզացին պատասխանում է այդ հարցին. բոլոր
փրկվողները մարտիրոսներ են կամ սրի, կամ՝ համբերությամբ տառապանքի, որը ունի նույն
արժեքը:

«Նա, որ ուզում է պատկանել Աստծուն, պետք է հրաժարվի սեփականությունից,


պատիվներից և սեփական կյանքից»:
Սրբ. Հովհաննես Կլիմաքուս

Տերը ասաց Սրբ. Ֆրանցիսկ Ասիսացուն. «Եթե դուք ձգտում եք Ինձ, ընդունեք որպես
քաղցրություն այն, ինչ դառն է, և որպես դառնություն՝ այն, ինչ քաղցր է»:

Սրբ. Բերնարդը իր կյանքում այնքան էր տանջել սեփական մարմինը, որ մահվան պահից նա


ներողություն խնդրեց իր մարմնից:

«Նա, ով պահեցողության մեջ ուրախությամբ է հրաժարվում թույլատրելիից, նշան է, որ երբեք


չի կատարի անթույլատրելին»:

«Փառահեղ հագուստի վրայի լաքան ավելի է աչք ծակում. ահա ինչու քահանաները պետք է
խուսափեն անգամ թեթևակի մեղքերից»:
Սրբ. Գրիգոր Նազիանզացի

Սրբ. Պետրոս Ալկանթարան հագուստի տակից միշտ կրում էր եկաթե փշերով մազե
քուրձ, որը արյունաքամ էր անում ու պատառոտում սրբի ուսերը, իսկ Սրբ. Հովհաննես
Խաչին երբ մահացավ, հնարավոր չէր հանել նրա վրայի երկաթե ասեղներով գոտին, որ
խրված էր նրա մարմնի մեջ:

124
Սրբ. Եփրեմ Սիրիացու մենաստանում փակվելու առիթը եղավ մի դեպք: Երբ նա
պատանի էր մեկ անգամ քշում էր մի հղի կով, որին վազեցրեց այնքան, մինչև այն ուժասպառ
եղավ ու սատկեց: Սուրբը մինչև իր կյանքի վերջը չէր կարողանում ներել ինքն իրեն այդ
դեպքը, և երբ ամեն անգամ այն հիշում էր՝ դառը հեկեկում էր:

«Գողգոթան այն տեղն է, ուր հավաքվում են աշխարհի սիրահարաները»:

«Ոմանք կատարելության են հասնում խիստ ճգնավորություններով, ոմանք՝ հաճախակի


ընդունելով Սրբ. Հաղորդություն, ոմանք՝ ողորմություն տալով, և այն- սակայն՝ բոլորի համար
սրբության հասնելու միջոցը մեկն է մնում՝ սիրել Աստծուն ողջ սրտով, մտքով, հոգու
զորությամբ»:
Սրբ. Ֆրանցիսկ Դե Սալ

«Անգամ մի մարդ, ով լի է սուրբ ջերմեռանդությամբ, ընդունակ է փոխելու մի ողջ


ազգ»:
Սրբ. Ջերամի

Տրենթի Խորհուրդը ասում է, որ քահանա աշխարհի հայելին է, որի մեջ


յուրաքանչյուրը տեսնում է ինքն իրեն և համապատասխան շտկումներ անում:

Մի օր Սրբ. Ֆրանցիսկ Ասիսեցին նպատակադրվում է իր եղբայր վանականների հետ


գնալու գյուղամեջ ՝ քարոզելու:
Նա եղբայրների հետ անցնում է գյուղով, հայացքը գետին հառած, առանց խոսելու ոչ իսկ մեկ
բառ ժողովրդի հետ:
Երբ վերադառնում են, եղբայրներից մեկը հարցնում է, թե ի՞նչն էր պատճառը, որ չքարոզեցին:
Սրբ. Ֆրանցիսկը պատասխանում է նրան. «Քարոզեցինք հենց մեր խոնարհությամբ. մեր
գլխահակ տեսքը ամենամեծ քարոզն էր»:

Մեկ անգամ, երբ Փարիզի Աստվածամոր Եկեղեցում մեծ բազմությունը սպասում էր,
որ Սրբ. Դոմինիկը պետք է դուրս գար՝ քարոզելու, Աստվածամայրը երևում է սրբին և
հանձնարարում նրան քարոզելու փոխարեն ժողովրդին միայն այդ օրը սովորեցնել «Ողջույն
Մարիամ» աղոթքը: Այսպես Աստված հոգ է տանում, որպեսզի իր տաղանդավոր զավակները
չընկնեն հպարտության մեղքի մեջ:

125
«Կուսակրոնությունը մարդուն հավասարեցնում է հրեշտակներին»:
Սրբ. Եփրեմ Սիրիացի

Սրբ. Ջերամին իր մահվան պահին ասաց իր աշակերտերին. « Շատ մարդիկ ընկան


Դժոխք՝ կարծելով որ ապահով են մարմնական գայթակղություններից: Ավելին՝ ոչ ոք երբեք
ապահով չէ դրանից մինչև իր մահվան պահը»:

Քահանայությունը կոչում է, որ տրված է Աստծուց, և սրբության են հասնում միայն


նրանք, ովքեր կատարում են Աստծուց տրված իրենց կոչումն ու պատասխանատվությունը:
Կար մի մարդ՝ աշխարհիկ զբաղվածությամբ և մտքով, երբ հանկարծ որոշում է դառնալ
վանական և ձեռնադրվել քահանա:
Հրաժեշտի խնջույքի ժամանակ, երբ նա հայտարարեց իր որոշման մասին, բոլոր իր
բարեկամները միաբերան ասացին. « Բայց չէ՞ որ այդ քեզ համար չէ». բոլորին այնքան պարզ
էր, որ կատարվում է մեծ սխալ:
Սակայն՝ սխալը կատարվեց: Եվ դա բոլոր ժամանակների ամենամեծ սխալն էր:
Այդ մարդը դարձավ վանական և ապա՝ ձեռնադրվեց քահանա, որից հետո նա խելագար
մոլուցքով ատեց եկեղեցին և ամեն ինչ արեց այն շրջելու գլխիվայր, ատելով եկեղեցու կարգն
ու կանոնը:
Այդ մարդու անունն էր Մարթին Լյութեր:
Լյութերը փոխել էր իր ազգանունը; սկզբնապես նա Լիդրտ էր, որը խոսվածքային բարբառով
նշանակում էր «կատաղի գազան»:

Հետաքրքիր էր նաև Լյութերի մահվան հանգամանքները:


Երբ նա սովորականի նման հարբում էր իր ընկերների հետ, ծաղրում, հայհոյում պապերին,
հենց այդ պահին մտնում է լրաբերը և հաղորդում, որ մահացել է Պապ Պողոս III-ը: Բոլորը
ուրախ քրքջում են, իսկ Լյութերը հաղթանակած հայտարարում է. «Այս էլ թվով չորորդ
պապն է, որ ես այն աշխարհ եմ ուղարկում»: 2Դրանից երկու ժամ հետո նա բռնվում է սուր
ցավով, ապա՝ ընկնում մահացած: 2 2

Համաձայն Երանելիներ Անն Կաթերին Էմմերիխի և Մայր Մարիամ Ագրեդայի


աստվածաշնչային հայտնությունների՝ Հուդան մինչև իր դավաճանությունը ոչ մի մահացու
մեղք էր գործել ընդդեմ Աստծո պատվիրանների:
Նա ապօրինի որդին էր շրջիկ թատրոնի մի դերասանուհու և ունեցել էր շատ դառը
մանկություն: Իր բնավորության մեջ նա նաև ուներ շատ դրական հատկանիշներ . գործունյա
էր, միշտ պատրաստ էր ծառայելու իր ընկերներին: Առաքյալ ընտրվելուց հետո՝ նա մեծ
ջերմեռանդությամբ ցանկանում էր լինել առաքյալների գանձապահը: Երբ նա այդ
խնդրանքով դիմում է Աստվածամորը, վերջինս նրան մեղմ հանդիմանում է՝ իմանալով նրա
սրտի ագահությունը: Դրանից հետո Հուդան նույն խնդրանքով դիմում է Հիսուսին: Տերը

126
վստահում է նրան այդ պաշտոնը, լավ իմանալով դրա հետևանքները, սակայն՝ որպեսզի
հաստատի Իր կամքը՝ յուրաքանչյուրին ըստ սրտի ցանկության տալու – չի մերժում Հուդային:
Աստված հարգում է և նրանց կամքը, ովքեր ատում են իրեն և գնում են Դժոխք, ինչպես նաև՝
Աստված երբեք չի մերժում նրանց, ովքեր հարգում են Իր կամքը և ընտրում են Իրեն՝ ամեն
ինչից վեր:
Հուդան՝ Հուդա. Այն պահին, երբ Վերջին Ընթրիքին Տերը նրան է մեկնում Սրբ.
Հաղորդության Հացը, Հուդան չի հավատում հաղորդության աստվածային խորհրդին-
Հիսուսի Մարմնի և Արյան կենդանի ներկայության հրաշքին, դրանով և՝ չհավատալով նաև,
որ Հիսուս Քրիստոսը Մարդացած Աստված է:
Հուդայի անհարգալից վերաբերմունքը առ Տերը և մանավանդ Աստվածամայրը ՝
առաքյալները միշտ նկատում էին և միշտ ատում էին նրան ու թշնամանում, սակայն՝ Տերը
նկատելով նրանց այդ թշնամանքը՝ պատվիրում էր նրանց հանդուրժելու անհավատարիմ,
լկտի ու դավաճան գործընկերոջը:
Վերջին Ընթրիքից հետո Սատանան ամբողջովին իր իշխանության տակ է առնում Հուդային:
Իսկ Գեթսեմանիի համբույրը, որով նա ողջունում է կյանք ու առողջություն տվող
Վարդապետին- գագաթն էր Հուդայի նենգ, կեղծ սրտի ապականության: Հիսուսի վերջին
հորդորանքները այլևս ոչ մի ազդեցություն չեն ունենում նրա վրա:
Հուդան ուզում էր լինել օրվա «հերոսը», փարիսեցիների և դպիրների «դափնեկիրը»-
անվախորեն մատնելով Վարդապետին:
Մատնելով Տիրոջը, Հուդան, սակայն, չէր պատկերացնում, որ դրա հետևանքը այդքան
աղետալից է լինելու: Նա, հակառակ իր սպասածի՝ որպես «հերոս» չհարգվեց և պատիվ
չստացավ ոչ մեկից: Անգամ ամենաչար քահանաները զզվանքով երես էին շրջում նրանից- և
այդպիսին է միշտ բոլոր դավաճանների բաժինը:
Հիսուսի խաչելությունից, հարությունից և համբարձումից հետո Տիրոջ փառքը գնալով աճում
էր, յուրաքանչյուր օր հազարավոր ու միլիոնավոր մարդիկ դարձի էին գալիս – պատժվում էին
Տիրոջ խաչողներն ու Նրան անպատվողները՝ մարմնապես ու հոգով քշվելով Դժոխք:
Հենց Քրիստոսի կենդանության օրերից- Նրա բոլոր ապրած տեղերը դառնում էին
սրբավայրեր, իսկ Նրա Համբարձումից հետո Հիսուս Քրիստոսի փառքը՝ որպես Մեսիա,
Փրկիչ՝ համատարած էր:
Հուդան՝ մենակ, մերժված ու շփոթված՝ հուսահատությունից ինքնասպան է լինում:
Ի՞նչն էր Հուդայի կործանման պատճառը. դա նրա անհավատությունն էր, միամտությունը և
ագահությունը:
Եթե Հիսուսի բոլոր թշնամիները, այդ թվում և՝ Հուդան, մոտենային առաքյալներին՝ ներման
խնդրանքով ու հավատքով- բոլորը անխտիր կարող էին ներում ու շնորհք ստանալ:

Երբ Սրբ. Բերնադեթը կարդաց «Սրբերի Վարքը»՝ նա չհավանեց դրա գրվածքի ոճը,
ասելով, որ ներբողագրությունն ու գովեստը ոչնչի պետք չէ և հոգևոր որևէ արժեք չունի- բայց
եթե նշվեն սրբերի մարդկային թուլությունները և դրանց վերացման ճանապարհները- այդ
դեպքում նրանց վարքը կարդալը հոգեշահ անգնահատելի արժեք կունենա:

127
Սրբ. Բերնադեթը մի անգամ ասաց. «Ես Օրհնյալ Մոր ավելն էի. և ի՞նչ են անուն , երբ սրբում-
վերջացնում են սենյակը. այն դնում են իր տեղը, դռան ետևի անկյունում»:

Ֆրանսիացի վանական, մարտիրոս Երանելի Շարլ Դը Ֆուկոն մինչ գնալու իր


միսիոներության՝ Մարոկկո, Արևմտյան Հայաստանում ականատես է լինում Հայ ժողովրդի
ցեղասպանության արյունալի դեպքերին: Նա ապշած է մնում այս հերոսական ժողովրդի
գեղեցիկ մարտրոսական կամքից, այն խիզախությունից, որով Հայ Ժողովուրդը
կամավորապես ընդունում էր նահատակությունը Քրիստոսի Անվամբ, քան թե՝ ուրացումը:
Հայ նահատակներին տեսնելով ինքն էլ վառվեց սուրբ ցանկությամբ՝ արժանանալու
մարտիրոսական պսակի: Նրա երազանքը իրականացավ քառասուն տարի հետո:
Նա աշխատում էր Աֆրիկայի Սահարայի անապատներում, մահմեդական ստրուկների հետ՝
դարձի բերելով վերջիններիս, երբ արյունարբու ցեղերի մուսուլման իշխանավորները
կրակեցին նրա գլխին:
Երանելի Շարլ Դը Ֆուկոն մինչև իր մահը մարգարեացել էր և նկարագրում էր իր մահվան
պարագաները. իրեն՝ արյան մեջ ընկած :
Նա արժանացավ բախտակից լինելու իր սիրելի նահատակ Հայ հոգիներին, որոնց
գեղեցկությամբ նա այնքան էր հիանում:

Սրբուհի Թերեզա Հիսուս Մանկան դեռ երեք տարեկանից ինքն իրեն նվիրաբերեց
Հիսուս Մանուկին որպես Նրա խաղալիք:
Փոքրիկ աղջիկը շատ տխրում էր, երբ Մանուկ Հիսուսը երբեմն «մոռանում էր» իր մասին, բայց
և՝ համբերությամբ սպասում էր, մինչև կրկին Մանուկ Հիսուսը «կվերցնի» իրեն:

Քրիստոնյաներիս ամենակարճ և ամենազորավոր աղոթք Տիրոջ Անունն է՝ ՀԻՍՈՒՍ:


Այն երկնային ծագում ունի և նշանակում է Մարդացած Աստված- որը ունի նաև՝ Սուրբ
Հաղորդության, Մատուցված զոհի նշանակություն- համաձայն սրբերի հայտնությունների:
Սրբ. Ֆրանցիսկ Դե Սալը ասում էր, որ «Հիսուս» սուրբ անվան հաճախակի կրկնությունը մեզ
կարող է հասցնել կատարելության, և այն ապահովում է նաև երջանիկ մահ, քանի որ այն
Հիսուսի Արյան Շնորհքը իջեցնում է հոգու վրա՝ այնքան որքան որ կրկնում ենք այն:
Քրիստոնյաները օրհնած ջրով գրում են իրենց ճակատին «Հիսուս» անվան այն
սկզբնատառերը, որ Պիղատոսը գրեց խաչափայտին ՝ I.N.R.I , որ նշանակում է՝ Jesus
Nasarenus, Rex Judaeorum- և սրանից հետո դևերը միշտ խուճապահար փախչում են նրանցից,
ովքեր որդեգրված են այս պաշտամունքին:
Երանելի Կաթերին Ռակկոնիջին իր ողջ կյանքւոմ այնքան հաճախ էր կրկնել «Հիսուս»
Անունը, համարյա՝ ամեն վայրկյան, պահ, որ նրա մահից հետո նրա մարմնի վրա, կրծքին,
գտնվեց սուրբ Անունը՝ տպագրված:
Սրբուհի Ջեմմա Գալգանին նույնպես նվիրաբերված էր Սուրբ Անվան պաշտամունքին,
այնպես, որ իր պահապան Հրեշտակը անտեսանելի երևում էր և հայտնում իր

128
երջանկությունը սրբուհու նմանօրինակ պաշտամունքից. նա երբեք չհեռացավ սրբուհուց և
միշտ ընկերակցում էր նրան ամեն ինչում:
Հիսուսի Անունը շատ հաճախ էր օգտագործում և Դոմինիկյան Միաբանության Վանահայրը՝
Երանելի Ջորդան Սաքսոնին, ով փոխարինեց անմիջապես Սրբ. Դոմինիկին: Նրա քարոզները
նույնպես այնպես ազդեցիկ էին, սիրով լի առ Հիսուս, որ սուրբը քաղաքից-քաղաք գնալիս չէր
մոռանում իր հետ վերցնելու միաբանության նորընծայի պատմուճանները, քանի որ
քարոզներից հետո գտնվում էին անհաշիվ մարդիկ, որ ցանկություն էին հայտնում միանալ
միաբանությանը:
Սրբ. Դոմինիկը նույնպես իր ուժը ստանում էր «Հիսուս» Անվան հաճախակի կրկնությունից.
նա գիշերները համարյա չէր քնում և իր հսկամն աղոթքներից հետո, երբ ննջում էր պատին
հենված՝ շարունակ կրկնում էր Սուրբ Անունը:
Պատմում են, որ Սրբ. Ֆրանցիսկ Ասիսեցին, Սրբ. Բերնարդը, Սրբ. Օգոստինոսը ամեն անգամ
երբ արտաբերում էին «Հիսուս» Անունը- նրանց դեմքը թրջվում էր երջանկության
արցունքներով:
Սրբ. Իգնատիուս Լոյոլան իր միաբանության անվանեց «Հիսուսյան»; այդ անունով նա
հաղթանակ տարավ ռեֆորմատորների վրա՝ կործանելով նրանց չար զորությունը:
Ամեն, ամեն ինչ իր մեջ է պարփակում «Հիսուս» Անունը, և երբ աղքատ մուրացկանը Սրբ.
Պետրոս Առաքյալից ողորմություն էր ուզում, առաքյալը նրան պատասխանեց. «Ո՛չ արծաթ
ունեմ, և ոչ՝ ոսկի, և ինչ ունեմ՝ կտամ քեզ. Նազովրեցի Հիսուսի Անունով եմ ասում՝ վե՛ր կաց և
քայլի՛ր22»:
Բոլոր սրբերը, մարտիրոսները մահանալիս իրենց շուրթերին ունեին «Հիսուս» Անունը, և
համարյա հնարավոր չէ, որ հոգին կորչի, եթե իր մահվան պահին ամբողջ սրտով կանչի՝
«Հիսուս»:
«Հիսուս» Անվան հաճախակի կրկնությունը ազատում է Քավարանի հոգիներին և օրհնություն
է բերում երկրի վրա բոլորին:

XX դարի առաջին կեսերին Գերմանիայում մի կին ՝ Թերեզա Նյումեն անունով,


դարձել էր աշխարհի հասարակության և Եկեղեցու ուշադրության կենտրոնը: Բոլորը
ճանաչում էին նրան որպես բացառիկ անձնավորության, որպես միստիկի, մարգարեի,
սթիգմատիստի...
Թերեզա Նյումենը տասնյակ տարիներ ապրում էր առանց ուտելու, բայց՝ միայն Սրբ.
Հաղորդություն էր միայն վերցնում: Նա կրում էր իր մարմնի վրա Հիսուսի խաչելության բաց
վերքերը, և որ ամենաապշեցուցչն էր ՝ նա հաճախակի արտասվում էր արյան արցունքներով:
Այդ կենդանի մարտիրոս կաթոլիկ կնոջ նկատմամբ պատկառանք էին զգում բոլորը, անգամ՝
Նացիստները, որոնք պատերազմի տարիներն չհամարձակվեցին վնասել նրան:
Ահա մի նշանակալից դրնվագ այդ միստիկ կնոջ կյանքից:
Երբ ճանաչված աթեիստ մի պրոֆեսոր, բժիշկ, խնդրում է Թերեզային՝ թույլ տալու
ուսումնասիրելու նրա վերքերը՝ միստիկը համաձայնում է և թույլատրում:

22
Գործք , 3:6
129
Պրոֆեսորը մի քանի օր նրան քննելուց հետո , հայտնում է իր որոշումը, ասելով, որ Թերեզայի
վերքերը արդյունք են ինքնաներշնչանքի, թե իբր Հիսուսի վերքերի մասին
խորհրդածությունները և սևեռուն միտքը առիթ է եղել այդ վերքերի առաջացման:
Բժշկին ուշադիր լսելուց հետո, Թերեզան ասում է.
-Եթե մեկը ձեզ ասի, որ դուք եզ եք, և դուք ամեն օր կրկնեք այդ միտքը ինքներդ ձեզ, ամեն օր
հիշելով, որ դուք եզ եք-ուզում եք ասել, որ դրանից հետո մի օր դուք վեր կկենաք ե՞զ դարձած...
Ինքնախայտառակված աթեիստը առանց մի բառ ասելու շտապում է հեռանալ Թերեզայի
տնից:

Պետրոս Դամյանը փոքրուց որբանալով ծնողներից՝ մնում է իր մեծ եղբոր խնամքի


տակ: Նրա ողջ մանկությունը դառն էր, այն անց էր կացնում ծեծի ու արհամարհանքի մեջ: Նա
նաև մշտապես կարիքների մեջ էր, շատ հաճախ՝ քաղցած:
Պատահում է այնպես, որ մի օր ճանապարհին նա գտնում է մի ոսկեդրամ: Մտածելուց հետո,
թե ինչպես օգտագործի այն, նա որոշում է այդ դրամով Հոգեհանգստի Պատարագ պատվիրել
Քավարանի ննջեցյալ հոգիների համար:
Իր միակ դրամով այդ պատարագը տալուց հետո միանգամից փոխվում է նրա կյանքը: Նրա
կյանքում կարգավորվում են բոլոր հարցերը, նա կրթություն է ստանում, ապա՝ ձեռնադրվում
է քահանա, իսկ կարճ ժամանակից՝ կարդինալ: Նա դառնում է Եկեղեցու դոկտոր ու
կանոնական սուրբ:
Իր կյանքի այս շրջադարձը սուրբը միշտ վերագրում էր այն գտնված ոսկեդրամնին, որով
ինքը պատվիրեց այդ հոգեհանգիստը. Քավարանից ազատված հոգիները նրա համար
բարեխոսել էին Աստծո առաջ, որի պատճառով ինքը արժանացել էր շնորհքի:

«Նա, ով Աստծո անունը տալիս է և ինձնից մի բան խնդրում ՝ ես երբեք չեմ մերժում
այդպիսինին», ասում էր Երանելի Ջորդանը:
Պատահում է այնպես, որ մեկ անգամ, երբ մի աղքատ խնդրում էր նրանից, նա ոչինչ չի
ունենում իր մոտ . կարճ մտածելուց հետո, նա հանում է իր մեջքի կաշվե գոտին և տալիս է
աղքատին:
Ապա նա շարունակում է իր ճանապարհը դեպի եկեղեցի: Երբ մտնում է եկեղեցի՝ սուրբ
կրոնավորը տեսնում է իր գոտին կապված Հիսուսի արձանի մեջքին, որը դրված էր խորանի
անկյունում:

130
Հ ա վ ե լ վ ա ծ
Սուրբ Հովսեփի Աստիճանները

Մասնագետ ճարտարապետը ասում է. «Եթե դուք ոտք դնեք այսպիսի մի սանդուղքի


վրա, որը կախված է օդում 360 աստիճան ոլորապտույտ կառուցվածքով՝ առանց հենարանի,
այնպայման պիտի ջախջախվեք՝ ընկնելով ներքև այսպիսի աստիճանների հետ»:
Իսկ գիտնականն ասում է. «Իսկապես. այսպիսի աստիճանը չի դիմանա, քանզի այդ ֆիզիկայի
գրավիտացիոն օրենքի դեմ է»:
Իսկ փայտի մասնագետը՝ հյուսնը, ասում է. «Ճկել այդքան երկար փայտ՝ դարձնելու այն
աստիճանների հենվելատեղ՝ բացարձակապես անհնար է»:
Գիտությունը լռում է այս հրաշքի մասին:
Արհեստավորները միայն զարմանում են, իսկ հավատացյալ մարդը՝ փառք է տալիս Աստծուն:
Լորետտո Մենաստանի միանձնուհիները լավ գիտեն, թե ինչպես և ով է կառուցել այս
զարմնահրաշ շինությունը:
1852 թվականին, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Մեքսիկո Նահանգի, Սանտա
Ֆե քաղաքի Լորետտո կուսանոցի շենքի կառուցումը ավարտվել էր, մենաստանի կուսակրոն
քույրերի խնդրած աստճանները, որ առաջին հարկը պիտի ներսի գավիթից կապեր երկրորդ
հարկի հետ- ոչ ոք հանձն չէր առնում կառուցել:
Մասնագետները ասում էին, թե սանդուղք կառուցելու համար տարածությունը շատ քիչ է:
Հավատացյալ քույրերը ահա որոշում են դիմել Աստծո միջամտությանը: Չոքելով խորանի
առաջ՝ նրանք խնդրում են Տիրոջը, որ հնարավոր դարձնի այդ պրոբլեմը լուծել: Նրանք
սկսում են իրենց Նովենա աղոթաշարը. իննօրյա աղոթք՝ ուղղված Սրբ. Հովսեփին:
Եվ ահա տասներորդ օրը մի մարդ՝ ճերմակահեր ու պատկառելի, էշից իջավ կուսանոցի
բակում՝ հյուսնի իր գործիքները կախած կողքից: Նա մոտենալով քույրերից մեկին ՝ խնդրեց
հաղորդել Մայրապետին, որ ինքը հյուսն է, և ահա եկել է կառուցելու անհրաժեշտ
սանդուղքը:
Մարդը սկսեց աշխատել իր գործիքներով՝ օգտագործելով միայն սղոց, մուրճ և T չափիչ:
Աշխատանքները տևեցին ութ ամիս: Սանդուղքի կառուցման համար չեն օգտագործվել ոչ իսկ
մեկ մեխ, կամ պահող հենակետ -կենտրոնական սյուն:
Դա մի արտասովոր գեղեցիկ աստիճան էր, թվով 33 հատ, որ կատարում էր երկու լրիվ 360
աստիճանի շրջադարձներ՝ ճկված փայտե իր բռնատեղով... Քույրերը հիացել էին...Երբ
գնացին վարձը բերելու, հանկարծ տեսան, որ մարդը գնացել է: Ապա քույրերը գնացին
քաղաքի փայտագործական բոլոր արհեստանոցները՝ հարցնելու այդ վարպետի մասին,
սակայն՝ այպես էլ չգտան նրան: Ոչ միայն այդ. տեղի մասնագետները համոզված ասում էին,
որ օգտագործված փայտը տեղական չէ...Ահա՝ քույրերը հասկացան հետո, որ հենց ինքը՝ Սրբ.
Հովսեփը, Տիրոջ Խնամակալ Հայրը, ինքն էլ հենց իջել էր՝ օգնության ձեռք մեկնելու
անօգնական քույրերին...

131
Ահա այն՝ Սրբ. Հովսեփի Հրաշագործ Սանդուղքները, որ մինչև այսօր կանգնած են Սանտա Ֆե քաղաքի
Լորետտոյի մատուռում:

Նագասակիի Հրաշքը

Պատմությանը քաջ հայտնի է, թե ինչպիսի հրաշագործ ուժ ունի Վարդարանի


աղոթաշարը, որն էլ հենց պատճառը եղավ Թուրք հրոսակների առաջխաղացման դեմն
առնելուն՝ ապահովելով Եվրոպացիների հաղթանակը Լեպանտոյի պատերազմում, 1571
թվականին: Պատերազմի նախօրեին Սրբ. Պապ Պիոս V-ի հրամանով յուրաքանչյուր
Խաչակիր զինվոր պետք է աղաթեր Վարդարան և մարտի գնալիս ունենար իր ձեռքում
Վարդարանի օրհնած շարանը: Ահա՝ պատերազմի հաղթանակից հետո Սրբ. Պապ Պիոս V-ը
հիմնեց “Հաղթանակների Մեր Տիկինը” բարեխոսականը, որն իր մեջ է ընդգրկում Քրիստոսի
երկրային կյանքի դրվագների խորհրդածության վրա հիմնված Վարադարանի աղոթաշարը՝
նվիրված Աստվածածին Կույս Մարիամին:
Ահա պարզվում է, որ Մեր Թագուհի Մայրը իր այս աղոթաշարով պահպանում է նաև
ժամանակակից մարդուն՝ անգամ ատոմային զենքի ամենասարսափելի աղետներից:

132
Երբ 1945-ի ամռանը ԱՄՆ-ի մասոն պրեզիդենտ Տրյումենը ատոմային երկու ռումբեր նետեց
Ճապոնական քաղաքների վրա, դրանցից մեկում՝ Նագասակիում էր գտնվում Հիսուսյանների
Միաբանությունը՝ իր ութ անդամներով, պայթյունի էպիկենտրոնից կես կիլոմետր հեռու:
Հայր Հուբերտ Շիֆերը, որ պայթյունի ժամանակ գտվելիս է եղել մենաստանի շենքում, երկար
տարիներ դասախոսություններ էր կարդում ամենուր՝ աշխարհին բացատրելով Սուրբ
Աստվածածնի Վարդարան աղոթքի հրաշագործ ուժը: Ատոմային Ուրանիում-235 ռումբը
սրբել էր ամեն ինչ, սպանել կենդանական և բուսկան ողջ աշխարհը…Սակայն ահա՝ այնտեղ,
ուր կրոնավորներն էին, նրանք անգամ մինիմում չափով ռադիացված չէին: “Մենք ամեն օր
Վարդարան էինք աղոթում: Այդ է այդ հրաշքի միակ պատճառը-“ ասում է Հայր Հուբերտը:

Նկարում. Հիսուսյան Միաբանության Եկեղեցին Նագասակիում, ատոմային ռումբի պայթյունից հետո:

133
Օգտագործած Գրականություն

THE CATECHISM OF THE COUNCIL OF TRENT, [TAN],


THE CANONS AND DECREES OF THE COUNCIL OF TRENT, [TAN],
THE CATECHISM OF POPE SAINT PIUS X, [Instauratio Press],
THE NEW AMERICAN BIBLE, [Tomas Nelson, New York],
THE HOLY BIBLE,Douay Rheims Version [TAN],
ՅԱՅՍՄԱԻՈՒՐՔ. Մխիթ: Միաբ. 1840, Վիեննա,
Նոր Կտակարան, Մայր Աթոռ, Սրբ. Էջմիածին, 1992
Մատյան Ողբերգության, Սրբ. Գրգոր Նարեկացի, 1979
SAINT JOSEPH DAILY MISSAL, 1961, NEW YORK, [Catholic Book],
THE GREAT ENCYCLICAL LETTERS OF POPE LEO X III, [TAN],
THE APOSTOLIC FATHERS, Simon Tugwell, [OP Morehouse Pub.],
FATIMA; THE GREAT SIGN, F.Jonston, [TAN],
ST. CATHRINE OF SIENA, 'DIALOGUE',[TAN],
BLOOD-DRENCHED ALTARS, Kelly, [TAN],
SELECTIONS FROM THE WRITINGS OF ST. THOMAS AQUINAS, [Washin. square press],
ST. JOHN OF THE CROSS, 'LIVING FLAME OF LOVE', [Image Books],
REVELATIONS OF ST. BRIDGET, [TAN],
THE WONDER OF GUADALUPE, F. Johnston, [TAN],
PADRE PIO, 'THE AGONY OF JESUS' [TAN],
ARMENIA, THE SURVIVAL OF NATION, Christopher J. Walker, [St. Martin's Press],
VATICAN COUNCIL II, 1992, NEW YORK, [Costello Pub.Com.],
WORLD ENSLAVMENT OR PEACE, Father N. Gruner and others,[ pub. by THE FATIMA
CRUSADER],
DAMIAN THE LEPER, Jone Farrow, [Image Books],
THE STORY OF SAINT TERES OF THE LITTLE CHILD JESUS, New York,1944,
VEN. ANNE CATHRINE EMMERICH, 'THE LIFE OF JESUS CHRIST',1,2,3,4, [TAN],
DOMINICAN SAINTS,[ by dominican Novice, TAN],
ST. FRANCIS DE SALES, 'PHILOTHEA,OR INTRODUCTION TO THE DEVOUT LIFE', [TAN],
'THE CATHOLIC CONTROVERSY', [TAN],
ST. LOUIS DE MONTFORT, 'THE SECRET OF THE ROSARY',[TAN],
APOLOGIA PRO MARCEL LEFEBVRE,I,2,3, [ANGELUS PRESS],
ST. MARY MAGDALENE, Editte Filliet,[ Society of SMM],
SAINT BERNADETTE SOUBIROUS, Abbe F. Trochu, [TAN],
THE MIRACLE OF DAMASCUS, [The Messengers of Unity],
THE ORIGIN OF THE JESUITS, J.Brodrich, [LOYOLA PRESS],
LES ECRITS DE SAINT FRANCOIS, [Edition Franciscaines],
ST. AUGUSTINE, 'CITY OF GOD', [Image Books],
ST. ALPHONSUS BE LIGUARI, 'THE HOLY EUCHARIST',
_'DIGNITY AND DUTIES OF THE PRIST' [Redamptorist Fathers],
_'THE VICTIRIES OF THE MARTYR'S', [TAN],
FATHER DAMIEN,M. Bunson,[our Sunday],
THE INCORRUPTIBLES,Joane C. Cruz, [TAN],
ST. JOAN OF ARC, John Beevers, [TAN],
SAINT AMONG THE HURONS, F.X.Talbot,[Image],
134
HOW TO AVOID PURGATORY, F.O'Sullivan[J.M.J.Book],
THE FACTS ABOUT LUTHER, MSGR. O'Hare,[TAN],
SECRET SOCIETIES, Nesta H.Webster, [GSG & Associates],
THE SECRET TEACHINGS OF THE MASONIC LODGE, John Ancerberg, John Weldon, [Moody
Press],
CIRCLE OF INTRIGUE, Texe Marrs, [Living Truth Pub.],
CHRISTIANITY AND AMERICAN FREEMASONRY, W. Whalen,[Our Sunday Visitor Pub.],
OEUVRE POETIQUE, PAUL CLAUDEL, [GALLIMARD,1967],
HOW CHRIST SAID THE FIRST MASS, F.J. L. Meagher,D.D.[TAN],
THE ANGELUS,a jurnals of Romen Cath. Trad.,
THE MYSTICAL CITY OF GOD, VEN. MARY OF AGREDA,[TAN],
THE BARBARIANS HAVE TAKEN OVER, Mikael Davies,[Ang. Press],
THE ARMENIAN GENOCIDE, R. D. Kloian,1985,
ԿԱՐԳԱՎՕՐՈՒԹԻԻՆՔ ԱՂՕԹԻՑ,1909, Պոլիս,
ԳՐԻԳՈՐ ՆԵՐԵԿԱՑԻ, «Մատեան Ողբերգութեան», Հայ. ԳԱ,1985,
Մովսես Խորենացի «Հայոց Պատմություն» Հայաստան,1990,
ԱՂՕԹԱԳԻՐՔ ԸՍՏ ԺԱՄԱԿԱՐԳՈՒԹԵԱՆ, Պոլիս,1924,
Գր. Տաթևացի «Գիրք Հարցմանց,» «Ոսկեթորիկ», և այլն:

135
Սրբ. Օգոստինոսի «Խոստովանությունները»
Գրված Կաթողիկե Առաքելական Եկեղեցու Դոկտոր,
Հիպպոյի Եպիսկոպոս Սրբ. Օգոստինոսի կողմից

/Ծնված Նոյեմբեր 13, 354 թվական, մահկանացուն կնքած՝ Օգոստոս 28, 430 թվական23/

Գիրք 1, Գլուխ 15

Աղոթք առ Աստված

Ընդունեք, Տե՛ր, իմ աղոթքը, որպեսզի իմ հոգին ձեր մեծությունից չկորցնի իր


համարձակությունը, որպեսզի չկորցնեմ քաջությունս՝ ձեր ողորմածությունը խոստովանելու,
դրանով շտկելու համար իմ խոտորված ճանապարհները:
Թո՛ղ ձեր քաղցրությունը հաղթի իմ երբեմնի մեղքերին, որպեսզի ես ձեզ սիրեմ իմ ողջ հոգու և
էության ուժով, որպեսզի որդեգրվեմ ձեզ՝ ողջ սրտով:
Թո՛ղ ես լի լինեմ ձեզնով՝ պաշտպանվելու համար բոլոր փորձություններից մինչև կյանքիս
վախճանը:
Տե՛ր, դուք եք իմ Աստվածը, իմ Թագավորը...Գործադրե՛ք ձեր փառքի համար այն օգտակար
ամեն ինչը, որ ես ունեմ մանկությունից ի վեր:

Գիրք 2, Գլուխ 1

Օգոստինոսը խոստովանում է իր տղայությունները

Ես ուզում եմ հիշատակել այստեղ վաղեմի իմ ամոթալի արարքների մասին և ցույց տալ իմ


մարմնի ապականությունները, որ պղծեցին հոգիս՝ յամոթ ինձ, և ՝ յաճություն ձեզ, օ~ իմ
Արարիչ:
Ահա ձեր սերը միայն ունենալու փափագն է որ կարող է դարձնում ինձ այսպիսի մի դժվար
քայլի, քանզի ես ստիպված եմ կրկին վերապրել իմ վաղեմի անառակություների
պատմությունը: Եվ ես դա անում են դառնորեն՝ միայն ձեզնով քաղցրանալու ակնկալիքով:
Օ~ քաղցրություն, որ երբեք չի խաբում, քաղցրություն՝ վստահելի և մնայուն, որի մեջ
ամփոփում եմ ինքս ինձ՝ սնվելու նրանով միայն, տարալուծվելու լրիվ նրա մեջ:
Այն ժամանակ ես անտեսում էի ձեզ՝ վստահելով միայն ինքս ինձ, վատնելով ինքս ինձ բյուր
ունայնությունների մեջ: Տհաս պատանի՝ ես ձգտում էի հագենալ տուրք տալով ցածր
հաճույքներին, իբր՝ երջանկանալու մթին ու աղտոտ այդ մարմնական սիրային կրքերի մեջ:

23
Թարգմանություն Ֆրանսերենից՝ կրճատումենրով-հեղինակի կողմից

136
Այդպես գնալով խամրեց իմ գեղեցկությունը և դրա հետ՝ ամեն ինչ, և մինչ հաճելի էի միայն
ինքս ինձ և ուրիշներին- ահա գտա ինքս ինձ ձեր առջև որպես միայն ապականություն:

Գլուխ 2

Մարմնի առաջին հրայրքը

Ո՞րն էր իմ կյանքի միակ իմաստը, եթե ոչ՝ սիրելը և սիրված լինելը՝ ըստ իմ մարմնի: Ես չէի
առաջնորդվում հոգով՝ զգալու համար լուսավորը սիրո մեջ, այլ միայն՝ գնում էի մարմնիս
շնացման ախտածին կրքերի ետևից:
Դրանք մշուշում ու մթագնում էին սիրտս, այնպես որ այլևս չէի տարբերում սահմանները
մեղմ պարզության և մտքի մոլեգին խավարման:
Այս երկուսը խառնվելով իրար՝ ես քաշվում է կրքերի արատների խորության անդուդները :
Ձեր ցասումն էր իմ գլխավերևում, և ես դա չգիտեի:
Իմ մահկանացու կրքերի ստրկության շղթաների աղմուկը լսելի չէր ինձ հպարտությանս
պատճատով: Եվ գնալով ավելի ու ավելի էի հեռանում ձեզնից: Հետո՝ սիրտս սկսեց կեղեքվել
ու հալչել՝ ձգտելով ելք փնտրել...Սակայն՝ դուք լուռ էիք մնում:
Օ~ իմ ուշացած ուրախություն: Այն ժամանակ մինչդեռ դուք լռում էիք, ես հեռանում էի
ձեզնից՝ միայն իմ ինքնակամ փուչ սերմերը ցանելու՝ մի ցածրագին ինքնավստահությամբ:
Ի՞նչը կստիպեր ինձ դեպի ձեզ ուղղվելու՝ ամոքելով թշվառությունս...
Ի՞նչը կստիպեր ինձ միայն բարուն ծառայեցնել իմ անհագ կյանքի ձգտումը...
Կամ՝ ի՞նչը ինձ կստիպեր սահմանափակել իմ ցանկասիրությունները՝ ըստ ձեր հրամանի...
Արյան հոսքի տարիքային եռման մեջ՝ ինչո՞ւ չէի փնտրում ամուսնություն՝ երեխաներ
ունենալու մեջ կատարելու բնության պարտքը, մի օրենք, որ դուք սահմանել եք՝ ապահովելու
համար մեր մահկանացու սերնդների հարատևությունը՝ ձեր մեղմ ձեռքով չափավորելով մեր
ցավերը:
Ամենահզորդ հեռու չեք մեզնից անգամ այն ժամանակ, երբ մենք հեռու ենք փախչում
ձեզանից: Միայն պահանջվում է ունկնդրել ձեր ընտրյալների խոսքերը, թե՝ “նրանք
կտառապեն իրենց մարմնական թուլություններից, սակայն՝ ես ձեզ եմ կպաշտպանեմ24” : Կամ
՝ “լավ է մարդուն չճանաչել կնոջը25” , և դարձյալ՝ “նա, ով կին չունի մտածում է Աստծո մասին
և Նրան հաճելի լինելու միջոցների մասին, բայց նրանք, ովքեր պարտավորված են
ամուսնությամբ, մտածում են աշխարհի և կնոջը հաճելի լինելու միջոցների մասին26”:
Եթե խելացի լինեի՝ ուշ կդարձնեի ավելի ձեր խոսքին՝ ներքինի դարձնելով ինքս ինձ,
որպեսզի արժանանայի Աստծո Արքայությանը և ձեզ հետ գրկախառնվելու երջանկությանը:
Սակայն՝ ավա~ղ...ինձ վառում էին ցածր կրքերը, և լքված լինելով ձեզնից՝ հանձնել էի ինձ
դրանց հորձանուտին: Այսպես նենգափոխում ու անտեսում էի ձեր օրենքը, անտեղյակ նրան,
որ ձեր պատժից խուսափել չի լինի: Եվ ո՞ր մահկանացուն է, որ կարող է Աստծո պատժից
խուսափել:

24
1Կորնթ.6. 28
25
1 Կորնթ. 7.1
26
3 Կորնթ.7. 32-33

137
Դուք իմ կողքին եք միշտ եղել՝ և՛ դաժանորեն, և՛ ողորմած՝ ապրելով ողջ դառնությունը իմ
վատնած կյանքի, որպեսզի ինձ ուղղեք դեպի իսկական և անապական ուրախություն: Եվ
ո՞րտեղ կարելի է այն փնտրել, եթե ոչ՝ ձեր մեջ, Տե՛ր, որ մեզ տալիս եք “ուսուցումը
տառապանքների27”, որով պատժում եք՝ “միայն բժշկելու համար,” և մատնում եք մեզ
մահվան, որպեսզի ձեզ հետ անմահանանք:
Սակայն՝ ինչպե~ս կարող էի հասկանալ սա այն ժամանակ: Որքա~ն էի աքսորված ձեր տան
հանգստից, երբ ամբողջովին տրվել էի իմ զգայությունների անսանձ հաճույքին, որն հեթանոս
մարդկության համար կարգ է, սակայն՝ անօրինություն է ձեր դեմ: Եվ իմ կռապաշտ
ընկերության մեջ միայն բոլորը ուզում էին տեսնել ինձ ավելի հմտացած մարմնական
վայելքների մեջ, որպեսզի ես դրանցից գիտություն սարքեի ՝ ի կործանման նաև ուրիշների...

Գլուխ 8
Ամենուրեք մեղք է, ամենուրեք՝ ատելի

Ինչպե՞ս է հնարավոր այս անարդարների համար “սիրել Աստծուն ողջ սրտով, ողջ հոգով, ողջ
մտքով, և սիրել մերձավորին ինչպես ինքն իրեն28” ... Ինչպես երբեմն Սոդոմացիները՝ նրանք
այնպես են շեղվում իրենց սեփական բնությունից, որ դատապարտում են իրենք իրենց
ամենուր հասարակական ատելությանն ու պարսավանքին: Իսկ երբ պետության
հովանավորություն է այն ստանում՝ բոլորը մեղսակից են դառնում դրանում՝ Աստծո
դատաստանի տակ մտնելով, այն Աստծո, որ արարեց մարդուն կատարյալ ու սուրբ: Քանզի
դա նշանակում է բռնությամբ աղավաղել Աստծո հետ ունեցած մեր ընդհանրությունը,
նշանակում է արհեստականորեն ապականել այն բնությունը, որի հեղինակն է Աստված:
Եվ երբ մենք հարմարվում ենք մարդկային սովորություններին՝ դրանով իսկ անպատվում ենք
Աստծուն: Երբ, ասենք, մի օտարական գալիս է մի քաղաք, իր քմահաճույքով նա ընդունակ չի
լինում բռնության ենթարկելու հասարակությանը, այլ՝ այդ մարդը պետք է հնազանդի նույն
հավատալիքին, որ ղեկավարում է ամենը ընդունված ազգային օրենքները, այլապես՝ նա
մնում է անհարկի ու առանձնացված, քանզի չի ներդաշնակում ամբողջության հետ: Սակայն,
երբ Աստված Ինքն է պատվիրում հակառակել սովորույթին կամ միասնական դաշինքին, եթե
անգամ դա չլսված բան է՝ պետք է ենթարկվել միայն Աստծո այդ հրամանին՝ անգամ
հակառակ գնալով ամեն ինչին:
Առավելագույն է պատճառը, որով, առանց երկմտելու, պետք է հնազանդել աստվածային
բոլոր կանոններին, այն Աստծո, ով թագավորում է բոլոր արարածների վրա: Քանզի եթե
մարդկային համայնքի միասնականության հիմքը՝ սերը, այդ վերին կարողությունից է
վերցված, առավելապես և իրեն է պատկանում ամենը:

Գիրք 4, Գլուխ 2
Ուսուցում, կեղծ ամուսնություն, կախարդություն

Այդ տարիներին ես ուսուցանում էի հռետորության արվեստ:

27
Սաղմ.3. 3:20
28
Մատթ.22.37-39

138
Հաղթված լինելով իմ սեփական կրքերից՝ ահա ես վաճառում էի շատախոսության մեջ
հաղթելու այդ արվեստը ուրիշներին:
Ես սիրում էի ունենալ լավ աշակերտներ, ում ուսուցանում էի առանց
արհեստականությունների լինել ամենաարհեստականը և կեղծը:
Ահա՝ Տե՛ր, Դուք դիտում էիք ինձ՝ միշտ սայթաքելիս այդ լպրծուն ճանապարհի վրա:
Դուք տեսնում էիք նաև այդ թանձր ծխի մեջ երբեմն-երբեմն առկայծող իմ անկեղծության
նշույլները, որոնք ես, սակայն, ցուցաբերում էի սնափառության սիրեցյալներին, ստի այդ
մասնագետներին՝ ինքս իսկ նրանց նմանվելով և լինելով նրանց եղբայրը:
Այդ ժամանակ ես համակեցության մեջ էի մի կնոջ հետ, ում հետ անօրինական կապի մեջ էի՝
բուռն մարմնական կրքերին ստրկացած: Ես ոչ ոք չունեի նրանից բացի, և հավատարիմ էի
նրան:
Սակայն, հետո պարզեցի, թե որքան տարբեր է սրանից օրինական և օրհնված կապը, որն
առաջին հերթին փոխհամաձայնություն է երեխաներ ունենալու, ի տարբերություն զգայական
սիրո համաձայնության, երբ երեխաները աշխարհ են գալիս հակառակ զույգի կամքի:
Սակայն՝ հազիվ աշխարհ եկած՝ նրանք ստիպում են սիրել իրենց:
Ես հիշում եմ նաև, թե ինչպես դիմեցի մի կախարդի միջամտությանը, երբ բուռն ցանկություն
ունի հաղթելու բանաստեղծական մի մրցույթի մեջ: Նա հորդորում էր ինձ դևերին մատաղ
մատուցանել: Ես խորշեցի այդ մտքից և սարսափեցի՝ այդպիսի առևտուրի գնալու պիղծ
ծեսից, պատասխանելով նրան, որ եթե հրաշալի ոսկե պսակից անգամ զրկվելու լինեմ՝ չեմ
ափսոսա, քանզի չեմ ուզում, որ այդ հաղթանակի համար կորստյան մատնեմ մի ճանճ իսկ:
Ի~նչպիսի վիրավորանք դա կլիներ ձեր մաքրությանը, և լավ է, որ ազնվության լոկ դրդմամբ
ես մերժեցի ի կատար ածել այդ հանցանքը, թեպետ չգիտեի բնավ Ձեզ սիրել, և՝ միայն սիրում
էի իմ մարմնական պճնամոլությունը:
Այն հոգին, որ ընդունակ է ապրելու այդպիսի ստի մեջ՝ նա արդեն իսկ թափառական է Ձեզնից
հեռու, քանզի իր վստահությունը այդ սուտն է և իր կերակուրը՝ քամիները:
Թեև ես հրաժարվեցի իմ հաջողության համար զոհաբերություն անել դևերին, բայց չէ՞ որ ես
դրանց զոհաբերել էի արդեն իմ հոգին՝ իմ անհավատությամբ ու կռապաշտություններով. դա
էլ հենց կերակրվել էր նշանակում քամիներով, հագեցնել էր նշանակում դիվական միտքը՝ այն
դարձնելով սեթևեթ ուրախությունների առարկա:

Գիրք 6, Գլուխ 11
Աստված բացարձակ գոյություն է
Ապա ես քննեցի այն բոլորը, որ ստորադաս են Ձեզ և տեսա, որ դրանք բացարձակություններ
չեն և դրանք հակառակ են Ձեզ: Քանզի Դուք այն եք, ինչ ճշմարտորեն անփոփոխելի է…
Աստված~ իմ… Ահա՝ ես միանում եմ Աստծուն, քանզի ես չկամ նրա մեջ և սակայն՝ չեմ կարող
լինել ինքս ինձ: Այդ միայն Ինքն է, որ Ինքնին կա, և Նա է, որ նորացնում է ամեն ինչ Իրենով:

Գիրք 8, Գլուխ 8
Միլանի այգում

Այն սենյակի մեջ, որ կոչվում է սիրտ, ես հզոր պայքարի մեջ էի մտել ինքս ինձ հետ, և մի
անհանգիստ հայացք նետելով Ալփիոսի վրա՝ հանկարծ գոչեցի. “Ինչի՞ ենք սպասում, ի՞նչ է
սա…Դու հասկանո՞ւմ ես արդյոք: Ունայն մտքով մենք գոտեպնդված ենք միայն մեր
139
տրամաբանությունների մեջ՝ զրկված սրտից ու մտքից: Տառապում ենք միայն մեր միս ու
արյան մեջ, քանզի դրանք միշտ առաջ են անցնում մեր մտքից՝ ամոթահար անելով մեզ:”
Մոտավորապես այսպես խոսելով՝ ես նրան փոխանցեցի իմ մեծ հուզումը, և նա նայում էր
ինձ լուռ և զարմացած՝ ցնցված իմ խոսքի առանձնահատուկ շեշտվածությունից,
ամբողջական իմ տեսքից՝ դեմքիս արտահայտության, աչքերիս, ձայնիս…
Այդ այն այգում էր, մեր բնակատեղից ոչ շատ հեռու, ուր այսպես ես ասես մեռնում էի՝
վերածնվելու համար, զգալով սրտիս մի ամեհի շարժում, թափ առնող բուռն մաքառումների
մեջ:
Այդ ժամանակ իմ ողջ էությամբ ես կանչեցի Ձեզ, և իմ հոգու ճիչը հասավ մինչև
փառաբանության Ձեր երկինքը:
Ձեզ հետ լինելու համար այլևս ինձ պետք չէր փախչելու ինքս ինձնից և ուրիշներից: Ձեզ
հասնելու համար բավական է, որ միայն մենք այդ ցանկանանք, ցանկանանք կրքով ու
լիարժեք, ոչ թե՝ կես-կամոք, այլ մի այնպիսի հզոր կամքով, որ ամեն ինչ դեն է շպրտում և
նետվում է՝ պայքարելու իր այն կեսի համար, որը աշխատում էր իր իսկ դեմ…
Եվ երբ գործող կամքն է ասպարեզում՝ նշանակում է դուրս ես եկել ճշմարտության ուղի:

Գլուխ 12

Երբ իմ խղճի թելադրանքով սրտիս խորությունները ենթարկեցի մի մեծ քննության՝ հառնեցին


կուտակված իմ բոլոր թշվատությունները հեղեղի նման: Դրանք նմանվեցին հորդահոս
անձրևների, որ արցունքներ դարձած՝ անվերջ հոսում էին իմ աչքերից: Եվ որպեսզի ես
անարգել հանձնվեի դրանց՝ մեկուսացա Ալփեոսից:
Նա մնաց իր տեղում նստած՝ մեծապես շվարած: Իսկ ես գնացի, ձգվեցի մի թզենու տակ, ու ելք
տվեցի իմ բոլոր արցունքներին: Արցունքս անափունք գետի նման հորդահոս էր, որն արժանի
էր միայն՝ Ձեր ոտքերի տակ դրվելու:
Ես կրկնում էի նույն բառերը՝ դիմելով Ձեզ, կրկնում էի դրանք, սակայն՝ ոչ թե իբրև բառեր, այլ՝
իբրև խորը նշանակություն. “Մի՞նչև երբ, Դուք՝ Տե՛ր, բարկացած պիտի մնաք ինձ վրա,
մոռացե՛ք վերջապես մեր նախկին անարդարությունները29”, քանզի զգում էի
անարդարություններս գնդված իմ մեջ: Հանկարծ ճչացի աղեկտուր. “Ե՞րբ, ե՞րբ, ինչո՞ւ հետո,
ինչո՞ւ ոչ հիմա, ինչո՞ւ վերջը իմ ամոթի չի դրվում հենց այստեղ...”
Այսպես հեծեծում էի դառնորեն, երբ հանկարծ լսեցի, թե ինչպես, երևի՝ հարևան տնից, մի
նուրբ ձայն ասաց. “Վերցրո՛ւ և կարդա՛: ”
Անմիջապես սթափվելով՝ փորձեցի հասկանալ այդ ասածները: Ապա՝ վեր կացա,
աստվածային կամքի կարծես թելադրությամբ, գնացի Սուրբ Գիրքի ետևից, բացելու և
կարդալու առաջին պատահած տողը, հիշելով, որ Սուրբ Անտոնը հենց այդպես բացելով
պատահական ավետարանական մի գլուխ՝ Աստծուց հրահանգ ստացավ, ըստ Նրա խոսքի
թե՝ “ Գնա՛, վաճառի՛ր ինչ որ ունես, տու՛ր դրանք աղքատներին և գանձեր կունենաս
Երկնքում- ահա՝ արի՛ Իմ ետևից:” Ահա այս խոսքերն էլ հենց դարձի էին բերել նրան:
Ապա՝ ես շտապ վերադարձա այն տեղը, ուր նստած էր Ալփեոսը, քանզի հեռանալուց առաջ
Առաքյալների գիրքը այտեղ էի թողել:
Վերցնելով գիրքը՝ բացեցի և կարդացի առաջին իսկ պատահած տողը.

29
Սաղ.6,4
140
“Պետք չէ ապրել զվարճությունների և հարբեցողությունների և ոչ էլ անկողնու տգեղ հաճույքի
մեջ, ոչ էլ՝ ընդդիմախոս վեճերի մեջ, այլ՝ հագեք ձեզ վրա Տեր Հիսուս Քրիստոսին և մի՛
հետևեք մարմնի շնություններին:”
Ես բավարարվեցի դրանով: Ամեն ինչ արդեն պարզ էր:
Հազիվ էի վերջացրել կարդալ նախադասությունը, երբ մի ներշնչող լույս լցվեց սրտիս մեջ՝
ցրելու համար այնտեղի երկմտության ողջ խավարը...

Գիրք 10, Գլուխ 28

Երբ ես իմ ողջ լինելությամբ դեպի Ձեզ դարձա, այդ պահից սկսած իմ էության մեջ ցավի ոչ մի
հետք չմնաց, նաև՝ չմնած ոչ մի հոգնածություն: Կյանքս դարձավ ճշմարտացիորեն ձեզնով լի:
Նա, ով լի է ձեզնով, իրեն շատ թեթևացած է զգում, սակայն ես, քանի դեռ ամբողջովին լիքը չէի
Ձեզնով՝ զգում էի անձս ինչպես բեռ: Այն առկա ուրախությունը, որ ունեի, ինձնից արցունք էր
միայն քամում, և ես չգիտեի ինչպես հաղթել իմ վշտերին:
Ավա~ղ, Տե՛ր, խղճա ինձ…Իմ տխրագին խավարը մարտնչում էր լուսովոր ուրախությանս
հետ, իսկ խավարը հաղթելու գաղտնքը ես չգիտեի… Ավա~ղ, Տե՛ր, խղճա ինձ…Ահա՝ վերքերս,
որոնք ես չեմ ջանում ծածկել: Դուք եք ապաքինողը, ես՝ ապաքինվողը, Դուք՝ ողորմածը, ես՝
մուրողը… Եվ մի՞թե մարդկային կյանքը լոկ ոչ այլ ինչ է, քան փորձությունների ճանապարհ:
Եվ ո՞վ է, որ ցանկանում է նեղություններ ու դժվարություններ: Դուք միայն հրամայում եք կրել
դրանք, բայց՝ մի՞թե սիրել…Ոչ մեկին դժվարությունը բաղձալի չէ, եթե անգամ համբերող ենք
դրա մեջ: Եվ մենք գոհ ենք մնում, երբ կարողանում ենք կրել դա, բայց կնախնտրեինք
ընդհանրապես չհանդիպել դրան: Դժբախտության դեպքում մաղթում ենք երջանկություն,
երջանկության մեջ՝ զգուշանում ենք այն կորցնելուց: Եվ ինչպե՞ս փնտրել
հավասարակշռություն այս ծայրահեղությունների մեջ, երբ մեր ողջ կյանքը մի մեծ
փորձություն է ինքնին:
Ողբա~մ քեզ, երիցս ողբամ, ո~վ իմ ծաղկուն դարաշրջան, քանզի բոլորը այնքա~ն են
վախենում նողություններից, և նրանց ուրախությունը պիղծ է:
Ողբա~մ քեզ, ով դարի դժբախտություն, երիցս, բյուր անգամ ողբա՛մ, քանզի միայն վայելքներ
է մարդկանց ուզածը, և երբ նեղության մեջ են՝ զոհ են դառնում անհամբերության …Այսպես
երկրային կյանքը դառնում է մի շարունակական փորձություն:

Գիրք 10, Գլուխ 15


Որոնումներ. հանրագումարի բերել ապրած կյանքը

Եվ արդյոք ե՞րբ պետք է վերջանան երկրային այս թափառումները, որի մեջ Դուք միշտ
ուղեկցում եք ինձ, որպեսզի սովորեցնեք ինձ ընտրել, երբ իմ միջակությամբ ընդունակ եմ
լինում հասկանալու ձեզ…
Որքան ընդունակ էի այսպիսի խոնարհության՝ ես դիմազերծ էի անում իմ զգայական
ախտածին ապրումենրը՝ ներամփոփվելով հիշողություններիս մեջ, որ լիքն էին անհաշիվ
դեպքերով…Առանց Ձեր օգնության, սակայն, ես չէի կարող դրանք ճշմարտորեն
արժեքավորել…Դո՛ւք էիք մղում ինձ այդ փնտրտումներին…Այդ Ձե՛ր Լույսն էր, որի տակ
սկսում էր ամեն ինչ տեսանելի լինել, և որն էլ հենց իմ ուրախության աղբյուրն էր…

141
Մի անգամ Դուք թույլ տվեցիք ինձ ճաշակել ձեր քաղցրությունը այնքա~ն լիարժեքորեն, որ
եթե այդ պահը շարունակվեր՝ անհնար կլիներ ինձ հանար վերադառնալ այս կյանքին
այլևս…Գալով սակայն ետ՝ այս կյանքի ծանրությունը ճզմում էր ինձ…Ահա այսպես՝ ես
վերադարձա իմ կյանքի տվայտանքներին, որոնք ինձ գամած են պահում…
Որքա~ն ծանր է ամենօրյա լինելությունը. ես չեմ ուզում լինել այնտեղ, ուր իմ տեղն է, և ես չեմ
կարող լինել այնտեղ, ուր ուզում եմ լինել…
Ողորմե~լի վիճակ:

142
Միքելանջելլո. Սոնետներ Աստծուն

Միքելանջելլո Բուանարոտի30

Ծնված Մարտի 6, 1475 թվական,


մահկանացուն կնքած՝
Փետրվար 18, 1564 թվական

Քրիստոսին /Ա/

Ազատված այևս անտանելի բեռից,


Աշխարհից ազատ, Օ~ սիրելի Տե՛ր,
Առ քեզ եմ ուղղում մակույկս երեր՝
Հանգիստ գտնելու ծովի փոթորկից:

Ափերդ մեխով ու փշով գամված,


Խոնարհ դեքով սիրատոչոր,
Ինձ տալիս ես զղջման շնորհ՝
Հարության հույս փառաբանված:

Քո սուրբ հայացքը՝ դատաստան արդար,


Անցյալս չես քննում Դու ականջով դաժան,
Եվ բևեռը ձեռքերիդ կանչ է փրկության:

Քո Արյունը սիրտս է հուզում, մաքրում մեղքս.


Տարիների հետ աշխատելով տկարություն՝
Լոկ Քո գրկում եմ՝ գտնում հիմա ես քավություն:

Քրիստոսին /Բ/

Ընթացքս ավարտվեց. և կյանքը իմ


Ծովի փոթորիկներով՝ մակույկին ապավինած
Հասնում է իր ափունքին՝ հոգնաբեկ ու փլված-
Հասնում է՝ ընտրելու միայն բարին:

30
Թարգմանություն հեղինակի՝ Իտալերեն բնագրից

143
Իմ տառապանքները փքուն ու սին եղան,
և սին էր արվեստը, որ դարձնում էի կուռք ու միապետ,
գիտեմ, որ նրա բեռը կարող է յուրաքանչյուրին անհետ
կորցնել սեփական ցանկությունների մեջ դաժան:

Մտքերս քաղցրացնող վաղեմի խինդը սնամեջ


Վերադառնում է հիմա՝ երկակի մահ դառնալու.
Մեկի համար կասկած չունեմ, մյուսն է մնում ահարկու-
Ո՛չ նկար, և ո՛չ քանդակ այլևս ուրախություն չեն,
Հոգիս լոկ ձգտում է աստվածային սիրո բարձունքին,
Նրան, ով ձեռքերն Իր պարզած գրկում է մեզ Իր Խաչին:

Աստծուն /Ա/
Թեև աշխարհի կեղծիքից կյանքիս մեջ զերծ էի,
և ժամանակը, որ տրված է գտնելու Աստծուն,
ավա~ղ, սոսկ շնորհներով չէր լեցուն-
ապրելիս ավելի քան մեղքերի մեջ էի:

Իմաստությունն ուրիշների համար՝ ինձ կուրությունն էր պատել,


Դանդաղում էի հասկանալ սխալներս հարաճուն,
Հույսը մարում էր, ցանկությունն՝ աճում-
Ահա լոկ քեզնով է, Տե՛ր, հնարավոր ճշմարիտը ստից զատել:

Դեպի Երկինք տանող ճանապարհը երկակի է.


Տե՛ր սիրելի, միայն Քեզնով է կարելի
Ճանապարհն այդ դարձնել պիտանի:

Աշխարհն այս ստող դարձրո՛ւ ինձ ատելի,


Որ պատիվն ու փառքը նրա գեղեցկության
Միայն ուղղեմ Տիրոջը կյանքի հավերժության:

Աստծուն /Բ/

Կարելի՞ է, Տե՛ր, չշփոթվել կյանքի այս հունում.


Քո կրակի և սրտիս միջև՝ ահա սառցե մի միջնապատ
Լոկ ցուրտ է սփռում՝ մարելու կրակդ,
և խոսքս ու գործս միշտ իրարամերժ անում:

Ես սիրում եմ քեզ լոկ խոսքով- և դա ինձ ցավ է.


Եվ սերդ չի մնում սրտիս մեջ.ինչպե՞ս բացեմ այն
Շնորհներիդ առաջ, որ ընդմիշտ հալածական՝

144
Հպարտությունս մեռնի, օ~արդեն բավ է...

Վարագույր պատռո՛ղդ, Դու՝ Տե՛ր, ջարդի՛ր և այս պատը,


Որն այքա~ն կարծր է, ինչպես այս նույն աշխարհը,
Ուր արևն է մարում Լույսիդ, ուր իշխում է մահը...

Ուղարկի՛ր Լույսդ ավետյաց՝


Քո գեղեցիկ Հոգու Հարսին, որով հուրդ գա,
և անկասկած ու աներկբա՝ սիրտս միայն Քեզ զգա:

145

You might also like