You are on page 1of 43

Պիեսներ

Ենիչեր
կամ՝ 5-
5-րդ Շարասյուն
Հեռուստատեսային Բեմադրություն

Նվիրում եմ
1988-201x-ական թվականների
Հայկական
Ազգային Պայքարի Մեջ Ընկած Զոհերին

/Հիմնված է պատմական ճշմարիտ իրողությունների ու փաստերի վրա/:

Գործող Անձինք

Դավիթ Խաչերյան-
գիտնական, Հայկական Գիտությունների Ակադեմիայի գիտաշխատող, 32
տարեկան, Դավիթ Մեծ:

Արփի Խաչերյան-
իր կինը, նկարչուհի, 28 /նաև՝ Տեր Գրիգորի զարմուհին/:

Վահան, Անի Խաչերյան-


նրանց որդին, դուստրը/ 10, 5 տարեկան/:

Սիրանուշ-
նրանց հարևանուհին, մաթեմատիկայի ուսուցչուհի:
Խաչիկ Ս.- քաղաքական ակտիվիստ,
Շարժման կոմիտեի անդամ:

Սամվել Գ.-քաղաքական ակտիվիստ,


Շարժման կոմիտեի անդամ:

Քոռ Լևոն ,-քաղաքական ակտիվիստ,


Շարժման կոմիտեի Նախագահ, Ենիչերների կառավարության Նախագահ:

Վազգեն Ս.- քաղաքական ակտիվիստ,


Շարժման կոմիտեի անդամ,
Ենիչերների կառավարության անդամ:

Վանո Ս.- քաղաքական ակտիվիստ,


Շարժման ի կոմիտեի անդամ, Ենիչերների կառավարության անդամ:

Սերժիկ Ս.- քաղաքական ակտիվիստ,


Շարժման կոմիտեի անդամ, Ենիչերների կառավարության անդամ:

Ռուբիկ Ք. - քաղաքական ակտիվիստ,


Շարժման կոմիտեի անդամ,
Ենիչերների կառավարության անդամ:

Բաբկեն Ա- Ենիչերների կառավարության անդամ:

Խոսրով Հ.- Ենիչերների կառավարության անդամ:

‘Պրոֆեսոր’ Հայկ - Կազինոյի դիլեր:

Տեր Գրիգոր Քահանա/ Արծրուն/ 28 տարեկան, Հայ Առաքելական Եկեղեցու


Քահանա,
զինվորական ջոկատի հրամանատար:

Գենադի- Ղարաբաղցի զինվոր:

Դավիթ - նրա որդին, Դավիթ Փոքր, 10 տարեկան:

Մարիամ-Համազգային Բանակի «Խաչակրաց Ջոկատի» զինվոր:

Աղջիկ- կազինոյի մարմնավաճառ:


Սպասավորներ- կազինոյի ծառայողներ:

Ծեր Մարդ- Ղարաբաղցի, Ղարաբաղցի վարորդ, Քահանայի ձայն, ժողովուրդ,


Հայ ֆիդայիներ, թուրք զինվորներ...

Ապամարդ- ենիչեր, հիբրիդ մարդ՝ խաչասերված անասունի կամ մեքենայի


հետ, Նոր Դարաշաջանի մարդու կերպար- աղջիկ, պիոներներ, կնոջ ձայն:

Կադրում՝ հոսող գրություն .«Ենիչեր կամ Հինգերորդ Շարասյուն»:

Մեկնություն.
Ենիչեր կամ Հինգերորդ Շարասյուն.

Օսմանյան Կայսրության մեջ դրանք հիմնականում Հայ ուրացած


Քրիստոնյաներն էին, որոնք պահվում էին որպես շների ոհմակ՝ ծառայելու
իրենց տերերին վարձի դիմաց:
Ենիչերը չունի հոգի, ազգություն, զգացմունք...
Նա պատրաստ է գնել ամեն ինչ և վաճառել ամեն ինչ...
Այն պրոտոտիպն է Նոր Դարաշրջանի միջազգային դավադիրների խմբի, որ
կոչվում է Հինգերորդ Շարասյուն...

Հինգերորդ Շարասյուն-ը դա ապազգային դավադիրների խումբ է, որ


աշխատում է հակառակ ազգի շահերի և մարդկային բոլոր հոգեկան ու
բարոյական արժեքների...

Պրոլոգ
Երաժշտություն ՝ Վագների Զիգֆրիդի Թաղման Մարշ-ը:
Կադրում՝ մեկ մութ, մեկ՝ լույս, կրկնվում է մի քանի անգամ:
Ապա՝ աստիճանաբար երևում է մի տղամարդու դեմք-
Ապամարդ-ը:
Նա հանկածակի ցատկում է վեր, ապա՝ վար, ապա՝ կողք, ամեն ցատկելու հետ
լույսը վառվում է և հանգչում, յուրաքանչյուր ցատկի հետ նա ասում է
հետևյալը.
Ապամարդ- Բարև չեմ ասելու... Հեչ էլ թե արևը բարի է կամ՝ չար...Բա՞, արև՛...
Անունս էլ չեմ ասելու: Ես իմ անունը պիտի իմանամ՝ որ ձեզ ասեմ...
/ծիծաղում է լիաթոք/

Լավ՝... Համոզեցիք...
/ցատկում է/
Անու~նս Լևոն է .... չէ՛, չէ՛ ...
/ցատկում է/

..Լենին է... չէ՛, չէ՛..


...Մուկ է, չէ՛, չէ՛ ...
Նոբելյան Մրցանակակիր ՝ Մըխաե~լ՝ Մխո է... հըըը...
Անունս Կոբրա է... ներողություն՝ Կոբա...
Ասիր ՝ Զիմզիմո՞վ... ինչ որա է- անունս մի բան է, որ մարդու դեմ է, անունս՝
ապամարդ է...
Հարցեր կա՞ն.... Ա Պ Ա Մ Ա ՛Ր Դ ...

/Մոտենում է նրան մի փոքրիկ աղջիկ՝ ձեռքին մի վարդ բռնած


մթի մեջ լույսը լուսավորում է նրա դեմքը:/

Աղջիկ/ ձեռքի ծաղիկը մեկնելով դեպի ապամարդը /- Վերցրո՛ւ, քեռի... Ծաղիկ


է ՝ մեր տան պատուհանի ծաղկամանից...վերցրո՛ւ...

/Ապամարդը սկսում է թուլանալ- թուլանալ, կռանալով իջնում- հասնում է


փոքրիկ աղջկան:/

Ապամարդ /խոսում է ՝ վերացած/- Ծաա~ղիկ է...Ծաղիկը ի՞նչ էին անում...


հա...Ծաղիկ է.../դիմելով աղջկան/ Դի՛ր ոտքիս տակ, աղջի՛կ... աղջի՛...

Աղջիկ- Ես պիտի չկռանամ. կենդանի մարդուն ծաղիկ տալիս չեն կռանում,


քե՛ռի, ծաղիկ տալը սիրո նշան է...Այն իմ սրտի վրա պահած եմ բերել...այ՝
այսպես /սեղմում է ծաղիկը սրտի վրա...ապա՝ մեկնելով ծաղիկը նրան/- Ահա՝
կարող ես այն դնել քո ծոցագրպանում...

/լսվում է բարձր թրխկոց, ու լույսերը հանգչում են: Մութ է : Մթի մեջ լսվում է
մի կնոջ ձայն:/

Կնոջ ձայն- Վա~յ... էս ի՞նչ պատահեց...


Լույս չունե՞նք,
Գազ չունե՞նք,
Ջուր չունե՞նք...

Ապամարդու ձայն- Չէ.


Լույսը պատկանում է Լվոյին,
Գազը պատկանում է Հովոյին,
Ջուրը պատկանում է Սմոյին...
Կնոջ ձայն- Բա մեզ ի՞նչ է պատկանում:

Ապամարդու ձայն- Մեզ պատկանում է մեր իրավունքը:

Կնոջ ձայն- որ ի՞նչ անենք...

Ապամարդու ձայն- որ շքերթի գնանք ...

Կնոջ ձայն- որ ի՞նչ անենք...

Ապամարդու ձայն- որ ասենք ՝ ուռռա~

Կադրում՝ Սովետական պիոներները շեփոր-թմբուկով մտնում են ներս:

Առաջին Պիոներ- Կոմունիստական Կուսակցաուփյան Գործի պայքարին,


եղի՛ր պատրաստ:

/Մնացածները կրկնում են/

Պիոներներ- Մի՛շտ Պատրաստ...

Առաջին Պիոներ-Վստա՛հ եմ ինչ էլ լինի՝ մեր ցանած սերմերը ծիլ են տալու:

/Կադրում՝ լույսերը նորից սկասում են ցատկոտել: դարձյալ՝ կատարյալ


խավար:/

/լսվում է Լևոն Տեր-Պետրոսյանի ձայնը, որ կրկնում է՝ «Վստա՛հ եմ ինչ էլ լինի՝


մեր ցանած սերմերը ծիլ են տալու1»/:

Լևոն Տեր-Պետրոսյանի ձայն- Վստա՛հ եմ, ինչ էլ լինի՝ մեր ցանած սերմերը ծի՛լ
են տալու:
/արձանգանքում է/

1
/ հատված հետևյալ յութուբի այս կլիպից
http://www.youtube.com/watch?v=_PLx7BghPh8&feature=related/
/Լևոն Տեր-Պետրոսյան. Ընդունելություն նախագահականում
Uploaded by aregevorgyan on Dec 13, 2011
Լևոն Տեր-Պետրոսյանը անմիջապես հրաժարականից հետո կազմակերպված ընդունելության
ժամանակ դիմում է նախագահականի աշխատակիցներին՝ կոչ անելով նրանց չունենալ որևէ
բարոյական պարտավորվածություն և շարունակել ծառայել Հայաստանի Հանրապետությանը/:
-մեր ցանած սերմերը ծի՛լ են տալու:
-մեր ցանած սերմերը ծի՛լ են տալու:

Կադրում՝ պատի վրա լույսերը շարունակում են ցատկոտել:

/լսվում է կնոջ ձայնը/

Կնոջ ձայն- Ի՞նչ սերմերի մասին է խոսում...

Ապամարդու ձայն - Գենետիկ մոդիֆիկացված ...Ենիչերների...

/Լսվում է աղջկա ձայնը/

Աղջիկա ձայն- Գենետիկ մոդիֆիկացված

/լսվում է ապամարդու ձայնը/

Ապամարդու ձայն- Գենետիկ մոդիֆիկացված ...գենետիկ մոդիֆիկացված...

Կադրում՝ պատի վրա մեծ գրվում է՝

ԵՆԻՉԵՐ

/Գրությունը պրոգրեսիվ մեծանում է...Կադրի մեջ Ապամարդը ցատկում է


ժամացույցի սլաքի պես գրության առջևով՝ սակայն հակառակ ուղղությամբ:/

Արարված Առաջին

/Կադրում՝ գրություն . «Հայաստան, Երևան, Սեպտեմբեր, 1988»

Երջանիկ հայկական ընտանիք: Համր կադրի վրա Խաչերյանների ընտանիքն է.


Ամուսիններ, տղա երեխա. խոսում են, ծիծաղում, ուտում, իրար նկարում
ֆոտոապարատով, և այլն: /

Պատկեր Առաջին

/Կադրում՝ Արփի Խաչերյանը խոհանոցում սալաթ է սարքում, Անին նստած է


նրա կողքին.
Մտնում է 10 տարեկան տղան՝ Վահանը:/
Վահան- Մա՛մ, դպրոցում էն դասատուն նորից ինձ ասաց՝ «դեբիլ»
...Մանավանդ մաթեմատիկայի ստուգողականից առաջ որ ասում է, իսկապես՝
ինձ լրիվ դեբել եմ զգում:

Արփի- Թշնա՛մի է, Վահան ջան, հենց դրա համար էլ այդպես է քեզ անվանում:
Ես կգնամ դպրոց, տեսնեմ՝ ի՞նչ է այդ կինը քեզնից ուզում...Ավելի ճիշտ՝ հայրդ
կգնա...

/Վերցնում է հեռախոսը, զանգում է ամուսնուն՝ Դավիթին:/

Անի/ երեխայի բարկությամբ/-«Դեբիլ» չի կարելի ասել. Դեբիլ-ը վատ խոսք է...


Չէ՞, մամ...

Արփի- Այո, քաղցրս..../խոսում է հեռախոսով/ Դավի՛թ ջան, նորից՝ բարև:


Երեխային, Վահանին, այդ մաթեմատիկայի դասատուն ամեն անգամ «դեբիլ» է
ասում : Այսօր էլ՝ նույնը: Հետաքրքիր է՝ այդ երեխան, որ տանը ինքնաթիռի
նախագծեր է անում, ինչպե՞ս է, որ դպրոցում նրան անվանում են «դեբիլ»... Ի՞նչ
կասես դրան...Երեխաները մեծանում են ներշնչանքով, երեխայիդ ասես՝
«հանճար ես», երեխան հանճար կդառնա, ասես՝ «դեբիլ ես»՝ դեբիլ կդառնա:
Ինչքա՞ն կարելի է հանդուրժել այս անպատվությունը: Ավելի ճիշտ՝ դա
հանցագործություն է...
Դավի՛թ ջան, գործից հետո մի հատ մտիր դպրոց էդ կնոջը տես՝ ի՞նչ
կլինի...հայրն ես: Թող իրեն դաստիարակի նման պահի ...Քո խոսքը ավելի
հեղինակավոր է:..
/Դավիթը հարցնում է դասատուի անունը/
Անունը Ընկեր Փիլոյան է... Հա ... Դե լավ...

/Կադրում՝ Արփին մենակ նստած՝ գրկին Անին.../

Արփի- Օֆ, Աստված ի~մ...

/այդ պահին զանգում են դուռը. Արփին բացում է դուռը: Մտնում է


հարևանուհին՝ Սիրանուշը/:

Սիրանուշ- Արփի՛, բարի օր:

Արփի- Բարև , Սիրանո՛ւշ... Նե՛րս արի: Նստի՛ր: Սուրճ դնե՞մ խմենք...

Սիրանուշ- Շնորհակալություն, Արփի ջան, վատ չի լինի..../աշխուժացած


շարունակում է մինչ Արփին սուրճ է սարքում/... Լսե՞լ ես ինչ է կատարվում
Լենինի Հրապարակում...Ամեն օր միտինգ են անում: Մարդիկ ինչ ասես, որ չեն
խոսում...թե իբր Սովետական Միությունը պիտի շուտով քանդվի, որ
Ղարաբաղը պիտի միացնեն Հայաստանին... Ամեն տեղ ակտիվիստներ են
հայտնվել, որ մարդկանց համոզում են գործի չգնալ:

Արփի-Իսկ ո՞վ են այդ մարդիկ, որ այսպիսի մեծ պատասխանատվություն են


վերցնում իրենց վրա: Ազգի քաղաքական առաջնորդությունը հո կատակ բա՞ն
չէ...

Սիրանուշ- Հենց մեկը մեր նախկին կուրսեցի Խաչիկը... Ասում է, որ կոմիտե են


կազմել ՝ առաջնորդելու ժողովրդին...

Արփի- Այո... ո՞վ է հասկանում...Մայրս ասում էր՝ օձի գլուխը որ ցավում է,


դուրս է գալիս, գլուխը դնում գնացքի ռելսերին...Պարապությունից չգիտեն թե
ինչ անեն, ջուր են պղտորում: Իսկ պղտոր ջրի մեջ ձուկ որսալը հեշտ է:

Սիրանուշ- Չե՞ս գալիս այսօրվա միտինգին: Հայտարարել են, որ կսկսեն


կեսօրից հետո...

Արփի- /սուրճ են խմում/... Մի բան, որ թամաշայի հետ կապված լինի...Բացի


այդ՝ մարդիկ շատ վտանգավոր են- ամեն մարդու չես կարող լսել...Ովքե՞ր են
դրանք, ո՞ւմ համար են աշխատում ...ՉԵԿԱ-ն անցնում է, ՆԿՎԴ-են է գալիս,
ՆԿՎԴ-են անցնում է, ԿԳԲ-ն է գալիս...ով գիտի սրա՞նք ովքեր են... CIA՞...

/ծիծաղում են/

Սիրանուշ- Հասկացիր, որ այս համազգային զարթոնք է: Այդ մարդկանց հետ


կապ չունի: Այդ զարթոնքը որևէ մեկի անձի հետ կապված չէ: Այդ նման է
երեխայի մեծանալուն. Հանկարծ տարիքը հասնում է, երեխան մեծանում է,
հասկանում է ով է ինքը, ինչ է իր անելիքը, ինչ է իր պատմությունը...Մինչև ե՞րբ
պիտի ազգովի իրար ականջի շշնջանք մեր իսկական պատմությունը... Մեր
ծնողները վախեցել են անգամ ասել մեզ, թե ովքեր են եղել իրենց
ծնողները...Հիշո՞մ ես 1980-ականների Մասիսի դեպքերը...

Արփի- Չե, լսել եմ, բայց՝ մանրանասները չգիտեմ:

Սիրանուշ- Մասիսցի մի տղա, անունով Վանիկ, Ապրիլի 24-ին Եղեռնի սգո


երթը դեպի Ծիծեռնակաբերդ ավարտելուց հետո տուն է վերադառնում,
Մասիս Ավան, տեսնում է իր հարևան թուրքերը հարսանիքի խնջույք են անում:
Մոտենում է ու ասում, «Այսօր Հայաստանում պաշտոնապես սգի օր է
հայտարարված. Հայ ողջ ազգը Հայկական Ցեղասպանության զոհերի
հիշատակն է հարգում, իսկ դուք հարսանիք ե՞ք անում»: Մի թուրք
հարսանքավորներից առաջ է գալիս ու ասում, «Հա՛, հենց դրա համար էլ այս
օրն ենք որոշել մեր ուրախությունն անել: Այսօր կրկնակի ուրախություն է մեզ
համար»...Մեր Հայ մարդը ատրճանակը այդ պահին հանում է, ու մի տաս հոգու
կրակում:

Արփի- Լավ է, շատ ճիշտ դատաստան է արել: Ապրում ես մի երկրում՝ հարգի՛ր


այդ ժողովդին ու իր սրբությունները...Դա քաղաքացիական պարտք է:

Սիրանուշ- Այո, սակայն եթե չլիներ Վազգեն Վեհափառը, այդ տղային հիմի
կենդանի հոշոտել էին: Վեհափառը նրան կես տարի պահել է Էջմիածնի
նկուղներում: Մոսկվայից կոմիսիա էին ուղարկել, որ բռնեն, մահապատժեն
Վանիկին, քանի որ Հայաստանում ինչքան թուրք կար հավաքվել էր Թուրքիայի
սահմանի մոտ՝ թե թողեք մենք գնում ենք մեր Թուրքիան: Հետո էլ թուրքերը
սկսեցին խուլ տեղերում Հայ մարդ բռնացնել ու սպանել...

Արփի- Ա~յ քեզ Վեհափառ Հայրապետ, իսկական մերօրյա Ղևոնդյան սուրբ...


Հետո էլ ասում են մեր եկեղեցին Հայ ազգային խնդիրները միշտ անտեսել է...

Սիրանուշ- Այ Արփի ջան ի~նչ ես ասում, Հայ Առաքելական Եկեղեցին չլիներ,


հիմա մեր ազգի մասին անգամ հիշատակություն չէին թողնի ոչ մի գրքում:
Եկեղեցու շնորհքն է, որ մինչև հիմա՝ լրիվ թշնամիների մեջ, միշտ
պատերազմների մեջ, ցեղասպանության ենթարկված ՝ այնուամենայնիվ
հարատևեցինք ...

Արփի- Կոմունիստները ասում են՝ իրենց շնորհքն էր..

Սիրանուշ- Այսինքն՝ Բոլշևիկ Ռու՞սը... Էլի ասեին Ցարական Ռուսաստանը ՝


կարող է ճիշտ լիներ, բայց՝ Բոլշևի~կը...Իզուր չէ, որ Հայ ժողովուրդը դրանց
ասում էր «Սպիտակ Թուրքեր>...Ինչքան թուրքերը հայ սպանեցին, նույն
այդքան էլ Բոլշևիկները. դեռ Ջավախքն ու Արցախն էլ անջատեցին
Հայաստանից, որ Հայերին լրիվ ոչնչացած տեսնեն որպես ազգային
միավոր...Հիմա ժամանակը հասավ, որ Հայը բացի բոլորի ծածկած
հանցագործությունները :

Արփի-Ես չեմ հավատում այս շարժման ղեկավարներին: Նույն ԿԳԲ-ի ներքևի


խավերից են, ուզում են նոր խաբեություններով ժողովրդին մի ուրիշ կրակի մեջ
քաշել:
Դպրոցում դասերդ վերջացրի՞ր այսօր:

Սիրանուշ- Չէ, երեխաներին շուտ տուն ուղարկեցի, ասացի, որ բոլորը գան


միտինգի...Արի գնանաք ինձ հետ՝ աչքովդ կտեսնես, թե ինչ ժողովրադական
խանդավառություն կա ամենուր...Հոգնել ենք Սովետի ստերից... /շեշտելով/ Հ ո
գ ն ե լ ենք...

Արփի- Հա... Հոգնել ենք ստերից, ճիշտ է: Հո շիզոֆրենիկ հիվա՞նդ չենք, որ


կոմունիզմի ստերին հավատանք: Ո՞ր մարդը, եթե ուղեղ ունի՝ կհավատա այդ
անհեթեթություններին...../մտածելով/ Բայց հարցն այն է... Մի ստից մի այլ ստի
մեջ չքաշե՞ն մեզ...

/Կադրում՝ կամերան դանդաղ անցնում է սենյակով ու կանգնում միացած


հեռուստացույցի վրա, ուր խոսում է Գորբաչեվը/...

Պատկեր Երկրորդ

/Կադրում՝ Լենինի Հրապարակում միտինգ է: Կիսամթի մեջ երևում են


մարդկանց գլուխները՝ վերևից: Լույս է միայն խոսողի հարթակին, ուր
կանգնած են քաղաքական ակտիվիստները Խաչիկ Ս., Ռուբիկ Ք., Քոռ Լևոն ,
Սերժիկ Ս., Վազգեն Ս, Վանո Ս.,Ռուբիկ Ք. և այլն : Միկրոֆոնը ձեռքին խոսում
է Վանո Ս-ն:/

Վանո Ս -Ես իմ պատմվածքներից մեկում գրեցի չէ՞, թե գյուղից քաղաք եկած


իմ հերոսուհին՝ Վարսիկը, ինչ սարսափելի տառապանքներ էր կրում
քաղաքում, քանզի նա իրեն ավելորդ էր զգում քաղաքակիրթ մարդկանց մեջ:
Իմ մարգարեկան հայտարարությունը հիմա իրականանում է, այո,
«Սպասեցե՛ք,»-ասում էր Վարսիկը,- «դեռ մեր թաղամասով է՛լ հարսանիք
կանցնի»: Ահա՝ հիմա ասում եմ ձեզ. հարսանիքը հասել է մեր թաղամաս:
Հարսանիքը հասել է Վարսիկների թաղամաս: /ծափահարություններ/... Այժմ
թույլ տվեք խոսքը տալ Փիլիսոփայությունների դոկտոր, ակադեմիաների
պատվավոր անդամ, Վարպետ Լևոն.../ծափեր/:

Քոռ Լևոն- Ես խոսում եմ ժողովրդի անունից, որ սուրբ է: Ես լիազորված եմ Հայ


ժողովրդի անունից ներկայացնելու մեր պահանջատիրությունները, որ
պարտավոր են կատարել, եթե՝ ոչ- այս սովետական ավազակախումբը լավ
գիտի, որ ամեն միջոցի պիտի դիմենք, և որ ժողովուրդը մեզ հետ է...Կեցցե՛
անկախ Հայաստանը...

/ծափահարություն, օվացիա/:
/շարքի միջից երևում են Դավիթ, Արփի Խաչերյանները և Սիրանուշը, որ դուրս
են գալիս/...
/Նրանք ճանապարհին հանդիպում են Տեր Գրիգորին, որ կանգնած է Գենադիի
և նրա որդի՝ Դավիթի հետ:/
Դավիթ Խաչերյան- Օրհնեցե՛ք, Տե՛ր Հայր:

/Դավիթը, Արփին և Սիրանուշը համբուրում են Տեր Հոր աջը, որ ծածկված է


սքեմով/

Տեր Գրիգոր- Աստված օրհնի բոլորիդ...Ծանոթացեք՝ Գենադին է, Ղարաբաղից


է եկել: Սա էլ իր որդին է, Դավիթը, սա էլ մեր Ղարաբաղյան հերոսուհին՝
Սվետլանան ....Ահա հիմա երկու Դավիթ ունենք- Դավիթ Մեծ և Դավիթ Փոքր...
հայրենիքի երկու իսկական զինվորներ...
/Դիմելով Դավիթ Խաչերյանին/ Դավի՛թ, հը՞... ի՞նչ կասես... Ինձ պատասխան
դեռ չե՞ս տալիս:

Դավիթ- /մի քիչ շփոթված/- Ըըըըը....

Արփի- Ի՞նչ է եղել, Տե՛ր Հայր:

Տեր Գրիգոր- Արփիին չե՞ս ասել... Արփի ջան, այս քաղաքական


իրադարձությունները սահմանադրական լուծում չեն ունենալու, մանավանդ
որ մենք արդեն գիտենք, որ Ադրբեջանի նախագահ Աբդուլ Ռամադ Վեզիրովը
հայտարարեց, որ Հայերը հենց այնպես Ղարաբաղ չեն ստանա, այլ՝ ավելի
շուտ արյուն կթափվի: Ահա՝ որոշեցինք հավաքագրել Հայոց Ազգային Բանակ,
որպեսզի ջոկատներ ուղարկենք Հայաստանի ու Ղարաբաղի գյուղեր՝
մարդկանց պաշտպանելու...Այլապես՝ Սումգայիթի կոտորածները ամեն տեղ
պիտի կրկնվեն: /սարկազմով/ Փորձիր ապա ասել. Այազ Նիազի Օղլի
Մութալիբո~վ- սա էլ Հայատյաց մի թուրք է, որ կոչեր է անում Հայի արյուն
խմել...

Արփի- Այո, Տե՛ր Հայր, սիրելիդ իմ ընտրեա՛լ քեռորդիս, այդ անունը


սարսափների ֆիլմից կարծես լինի: Հավաքագրել Հայոց Ազգային Բանակ՝
ժողովրդին պաշտպանելու ցեղասպանությունից: Դա երևի
ամենատրամաբանական ու ճիշտ քայլն է, որ երբևէ մեր ժողովրդի
պատմությունը կարձանագրի: Բայց իսկապես՝ Տեր Հա՛յր, շատ մեծ ու կարևոր
գործ եք ձեռնարկել... Սակայն՝ մեզ ժամանակ տվեք մտածելու: Ես պետք է
վստահ լինեմ, որ Դավիթի մեկնելուց հետո ես կկարողանամ երեխաների
խնամքը տանել...Բացի այդ... ձեզ էլ խնդրում եմ զգույշ լինել...Մի՞թե մոռացել
եք, թե սրանց մեջ ինչ մարդիկ կան... Հենց նույն մարդիկ, որ Կաթողիկոս Խորեն
Մուրադբեկյան էին անկողնում խեղդում ու Չարենցին մահացու դոզայով
մորֆի սրսկում...Սևակի, Մինասի սպանություններն էլ հո հեռավոր անցյա՞լ
չէ... Փարաջանովի պես մեծությանը կտտանքներով, բռնաբարությամբ
տանջեցին...Այդ նույն մարդիկ, համոզված եղե՛ք, որ կանգնած են հենց այս
հրապարակում, հենց այստեղ, այս պահին, անգամ՝ առաջնորդների
հարթակին...

Սիրանուշ- Ավելի լավ՝ աչքներիս առաջ են ուրեմն: Տեսնում ենք, թե ինչ են


անում...

/բոլորը ծիծաղում են/

Տեր Գրիգոր- Այո՛, Արփի...Ճիշտ է, որ սրիկաներ շատ կան մեր մեջ , և որ ամեն
վայրկյան նրանք կարող են մեզ թիկունքից խփել...բայց
բայց մեր հոգու պարտքը
բացարձակ է և ոչ թե՝ պայմանական: Մենք գիտենք, որ թուրք հրոսակները
պիտի հարձակվեն Հայ անպաշտպան գյուղերի վրա: Մեր միակ խնդիրը
ժողովրդի կյանքի անվտանգությունը ապահովելն է...

Արփի- Իսկ ձե՞ր կյանքի անվտանգությունը, Տեր Հա՛յր...

Սիրանուշ- Է~էհ...Թուրքը Տեր Հորը ի՞նչ կարող է անել...Տեր Հայրը միայն պետք
է իր թիկունքը պահի դավաճաններից. Ուրիշ՝ ոչինչ...

/նորից՝ ծիծաղում են/

Արփի- Տեր Գրիգորը Աստծո օծյալ է../շեշտելով/ ԱՍՏԾՈ ՕԾՅԱԼ: Նա, ով


կդավաճանի Տեր Հորը, Աստծուց իր գերեզմանը կգտնի և իր հավիտենական
դժոխքը...Վկա՛ են Ղևոնդյան մեր սրբերը...

Դավիթ Խաչերյան- Արփի ջան, ...սպասի՛ր.. Տե՛ր Հայր, հանդիպեցի՞ր ՀՀՇ-ի


կոմիտեի անդամներին: Նրանք ի՞նչ են ասում:

Տեր Գրիգոր- Սրանց կոմիտեն իր հանդիպումները կազմակերպում է իրենց


շտաբում, կեսգիշերից հետո: Կարծես դավադիրների ավազակախումբ լինի...
Բացի այդ- նրանք կարծես թե ուզում են բոլորին ենթարկել իրենց
կամայականություններին: Նրանք ավելի շատ կենտրոնացած են թուրքերից
թալանված ավարի ու ժողովրդական օբյեկտների յուրացման գզվրտոցի վրա :

Սիրանուշ- Դե նրանք ճառ ասող մկներն են միայն... մենք էլ ստիպված զանգ


կախողի դերը պիտի ստանձնենք...

/նորից՝ բոլորը ծիծաղում են/


/Այդ պահին Գենադիի որդին՝ Դավիթ Փոքրը մատնացույց է անում միտինգում
կանգնածներից մեկին, որ բռնել է ցուցանակ՝ ՀՀՇ գրությամբ:/
Փոքր Դավիթ /խոսում է Ղարաբաղի բարբառով/- Պա՛, աՊա՛- էդ ՀՀՇ-ն ի՞նչ ա
նշանակում...

Գենադի- Դե հլա դու մտածի, տենանք կարալ տես ասիլ...

Փոքր Դավիթ/Մի քիչ մտածելուց հետո/ Հա...Հավայի Հաչող Շներ՛...

/բոլորը լիաթոք ծիծաղում են/

Դավիթ Խաչերյան /դիմելով Գենադիին/- Գենադի՛, Ղարաբաղում ո՞նց է...Ի՞նչ


տրամադրություն ունի ժողովուրդը:

Գենադի- Ժողովուրդը հերոսական տրամադրություն ունի: Ղարաբաղցին


մենակ Սովետից էր խեղճանում... Մեզ սարքել էին թուրքի հպատակ:
Կտեսնեք՝ թե դրանք Մոսկվան էլ են մինչև անգամ քանդելու, էնքան որ
Ռուսները թուրքին բոլորիս գլխին նստացրին: Չեչնիայում արդեն
մուսուլմանները սկսել են սպանությունները...Կռիվը անխուսափելի է: Պիտի
պատրաստ լինենք:

Դավիթ Փոքր-/ մեջ ընկնելով/ Ես պատրաստ եմ , էլի...

/բոլորը ծիծաղում են/

Տեր Գրիգոր –Այո, պետք է հասկանալ սա: Կատակը՝ մի կողմ : Թուրքերը մինչև
Երևան գնդակոծելու են, եթե իսկույն բանակ չկազմենք: ՀՀՇ-ն
կազմակերպված ապազգային քաղաքական բանդա է... Սրանց վրա հույս չես
դնի:

Դավիթ- /մտազբաղ/ Լավ զգացողություն չունեմ... Վաղը կհանդիպենք, Տե՛ր


Հայր, կխոսե՛նք: Ես եկեղեցում կգտնեմ քեզ...

Տեր Գրիգոր-Ես եկեղեցում չեմ լինի: Առավոտյան ժամերգությունից հետո


գնալու ենք Կոնսերվատորիայի դիմացի այգի: Այնտեղ ենք կազմակերպում
զորքի հավաքագրումը...Արդեն մեր զորքը մոտենում է հիսուն հազարի
...Կսպասեմ քեզ, Դավի՛թ: Առա՛յժմ:

/կադրում՝ խոսակիցների երջանիկ դեմքերը:/

/կադրում՝ միտինգների նկարներ, երաժշտություն.../


Պատկեր Երրորդ

/Կեսգիշեր: ՀՀՇ-ի կոմիտեի շտաբ: Նստած են քաղաքական ակտիվիստները-


Խաչիկ Ս., Քոռ Լևոն ,Սերժիկ Ս., Վազգեն Ս.,Վանո Ս.,Ռուբիկ Ք. Բաբկեն Ա. և
այլն : Խոսում են կիսախավարի մեջ: Դեմքերը այստեղ-այնտեղ երևում են
հպանցիկ լույսերից/

Քոռ Լևոն -Դե, տղե՛րք, միայն լավ լուր ունենք այսօր: Ամեն ինչ գնում է
ծրագրվածի պես: Լավ պարապեցեք ձեր միտինգի խոսքերը...Այս պատմական
հեղաշրժումը պետք է անել...ուրիշ ելք չկա...

Ռուբիկ Ք.- Դժվարանում եմ հասկանալ խաղի երկրորդ մասը: Այսքան


ժողովրդին ինչպե՞ս պիտի կարողանանք չեզոքացնել՝ ազգային օբյեկտները
գրավելու... Էլ չեմ ասում, որ օրենքով գողերը արդեն գլուխ են բարձրացնում...

Խաչիկ Ս.- Այո, այո... Էդպես է ստացվում, որ մենք մարմին ենք դառնում
առանց գլխի... Մարմին ենք ՝ անգլուխ...

Վանո Ս- Էս թուլակամություն ցույց տալու պահը չէ՛: Գործը սկսել ենք, պետք է
մինչև վերջ հասցնել... Եթե պետք լինի՝ պետք է զորքեր խնդրել կենտրոնից ՝
ժողովրդի վրա կրակելու...

Քոռ Լևոն /ծխում է/- Դա լավ ասացիր, Վանո՛.../շրջվում է -դառնում դեպի


սենյակի խորքը՝ դիմելով/- Էդտեղ ասա՛, որ մի փաստաթուղթ մեքենագրեն:
Պետք եղած դեպքում մենք բոլորս պատրաստ ենք կրակելու ժողովրդի վրա:
Դա գրավոր համաձայնություն է մեր մեջ և մեր սուրբ գաղտնիքը... Նորից եմ
կրկնում՝ դա մեր փոխհամագործակցության գրավականն է: Մինչև բոլորդ
չստորագրեք այդ փաստաթղթի տակ՝ ոչ մի խոսակցություն չի լինելու
այստեղ:

/Բոլորը լուռ ծխում են: Կամերան երբեմն բարձրանում է վերև՝ հարծես թե մի


անկյունում, առաստաղի մոտ ապամարդու դեմքն է- շատ աղոտ: Հստակ չի
նշմարվում:/

/Շուտով փաստաթուղթը փոխանցում են իրար: Բոլորը ստորագրում են:/

Քոռ Լևոն /փաստաթուղթը խնամքով ծալելով և դնելով իր թղթակպանակի


մեջ/- Այո~...Կենտրոնից նորություն ունեմ, եթե կուզեք իմանալ...

/Բոլորի դեմքերը՝ շրջվում են դեպի Լևոնը: Սպասում են:/


Քոռ Լևոն- Երկաշարժ ենք կազմակերպում: Հեչ որ չէ- ամբողջ Հայաստանի
Հյուսիսային մասը ոչնչանում է...Հետո արդեն հեշտ կլինի քաոսի մեջ գործելը:
Ժողովուրդը հազիվ իր մեռելները թաղի... Իրենց ի~նչ պիտի հետաքրքրի, թե ով
է Կոնյակի գործարանը վերցնում...կամ ՝ էս մեր լավ ջահելը քանի գործարան է
թալանել /նայում է կողքի նստածին/...
/քար լռություն/
/Հանկարծ մեծ ոգևորոությամբ սկսում է ծեծել կողքը նստած Ռուբիկ Ք.-ի ուսը/
...Հըըըը՞...Գյուղացի մեր տղա՛.... «Հայր Մերը» արտասանել գիտե՞ս....

Ռուբիկ Ք.- /ամաչելով/ Որ պետք լինի- խի՞ չէ...Կսովորեմ,


վարպե՛տ...Կորտասանեմ, եթե ուզում եք...

Քոռ Լևոն - Էդպե~ս, էդպե~ս...Ի գործ՝ ուրեմն:

Վանո Ս- Մի հարց. /բոլորը զարմացած նայում են նրան՝ անակնկալի եկած


նրա համարձակության վրա/: Բանը հասել է դրան, որ երկրաշարժներ է՞լ ենք
կարողանում մենք կազմակերպել...Էդ ո՞նց է լինում, վարպե՛տ...

Քոռ Լևոն-Հենց էդպես, մեր տղա՛- շատ կիմանաս, շուտ


կծերանաս...Դու...բանստեղծություններդ գրի՛ր: Ամեն մեկս մեր անելիքը
իմանանք- մնացածը ես ձեզ խոստանում եմ: Ինչպես ասացի՝ մի հինգ տարում
1-10 միլիարդին փող չեք ասելու.../իրար են նայում գոհ ու ժպտալով/
...Աշխարհը հիմի սա է: Քաղաքակիրթ չափանիշները պետք է մտնեն
Հայաստան: Գաղափարախոսությունը օգտագործիր՝ գործդ առաջ տար:
Հասկացեք՝ ամեն տեղ այդ է, բոլորը այդպես են մտածում: Հնում դա ասում են
«սրիկայություն»- հը՛- եթե բոլորին սրիկա դարձնենք, ուրեմն՝ սրիկայությունը
ոչ թե արատ, այլ՝ առաքինություն է դառնալու...

Վանո Ս-/ծաղրելով/-Հա~...Արտավազդ Փելեշյանի «Մենքի» մեջ հիշո՞ւմ եք ոնց


են հայրենադարձները վերադառնում հայրենի~ք...իրենց անգին Հայստա~ն,
անմոռանալի հայրենի~ք, բիբլիական Արարա~տ, բիբլիական Հայաստա~ն...
ո~նց էին սուգ անում, հողը համբուրում արտասուքով...

Սամվել Գ- Հա... էնպես «հայրենի~ք» սարքենք դրանց գլխին, որ հայրենիքի


հիշողությունից միայն ուզենան փսխել, ինչքան որ ուժ կա ոտների մեջ փախչեն
հայրենիքից մինչև աշխարհի ծերը...

Սերժիկ Ս.-/աշխուժացած/ Տղե՛րք, կազինոյի ցանցը իմն է...


Չմոռանա՛ք...Խոստացել եք...
Ռուբիկ Ք.- Սպասեք, տղե՛րք, մի հարց ունեմ վարպետին: Բա էդ կռվող
հերոսների հետ ո՞նց պիտի վարվենք...

/բոլորը լուռ նայում են Լևոնին/

Քոռ Լևոն - Ես որ չլինեի՝ տեսնես դուք ի՞նչ պիտի անեիք...


/բոլորը խնդմնդում են/
Էդ մասին էլ եմ մտածել: Նորից եմ կրկնում- պատերազմական
գործողությունները նախագծված են արդեն... դագաղներն էլ՝ պատվիրված:
Հայաստանին հիմա հերոսներ պետք չեն: Հերոսների դարաշրջանը
անցավ:Մեր լավ եղբայր Վազգենին հերոսի ու Սպարապետի կոչում կտանք-
ինքը իր գործը սրբությամբ կանի.../ կադրում՝ Վազգենը Ս-ն ժպտում է՝
կապկային ատամները ցցելով/...Կամաց-կամաց բոլորին հավաքե՛ք,
բանտարկե՛ք, եթե չեք կարողանա՝ տեղում գյուլլեք...

Վազգեն Ս- Հա՛, պարտքս է~ էդ սրբին...Տեր Գրիգոր է- ինչ է , անձա՛մբ


վերցնեմ..

Քոռ Լևոն –Ապրե՛ս. Ի~նչ օժտված թիմ ունեմ: Իհարկե՝ այդ քահանան
իրականում ժողովրդական շարժման գլուխն ու հոգին է: Նրան վերացնենք՝ էլ
մեզ խանգարող չի լինի... Մնացածի հետ լեզու գտնելը հեշտ է...Շրջապատեք՝
հավաքե՛ք բոլորին...Ժողովրդին էլ մի քիչ որ սոված, անլույս ու անգազ
պահենք- մի փոր հացով իրենց հայրենիքը չէ, իրենց մորն էլ կծախեն...Ի~նչ
ժողովուրդ...թափթփուկներ են էլի...

Վանո Ս.- /Իբր կատակում է/- որ թափթփուկ չլինեին՝ կգնայի՞ն մեր հետևից...
հի՛, հի՛, հի՛...

Քոռ Լևոն- Հիմա...Նորից եմ ասում՝ ի՞նչն է կարևոր. Հայաստանի պետական


սահմանները պետք է վերացնել: Հիմա պետք են մեզ միայն այն մարդիկ, որ
մեզ միանան ու պետական սահմանները վերացնեն՝ առաքինության բոլոր
կեղծ կատեգորիաների հետ միասին: Նորից եմ կրկնում՝ հայրենասիրությունը
կեղծ կատեգորիա է: Մարդասիրությունը նույնպես կեղծ կատեգորիա է: Այս
ամեն ինչը, որ Քրիստոսի միֆի հետ բերել են ու սոցիալական ինստիտուտներ
են սարքել, պետք է այդ ամենը արմատախիլ անել... Թող ամբողջ ազգը իմ
դպրոցով անցնի՝ համ իրենց լավ կլինի, համ էլ ՝ ինձ:

Վանո Ս-/ ճարպկությամբ նորից միջամտում է/- Այո՛, իրարից կազատվեք


վերջապես: /բոլորը ծիծաղում են/ Արա՝- պիտի պարզ հասկանանք: Մի
ժամանակ կաին կրոնի ենիչերներ, հիմա մենք կապիտալի ենիչերներ
ենք...հասկանու՞մ եք: Ամբողջ կյանքում արհամարհվել եմ իմ հավանած
աղջիկներից, որովհետև էդ աղջիկները էկզոտիկ վերնաշապիկ հագած
տղաների հետևից էին գնում...Հիմա ի՛մ ժամանակն է հասել, որ ցույց տամ
բոլորին, թե արհամարհելով ապրելը ո~նց է լինում...Անունս Վա~նո չլինի , թե
անգամ իմ տարական դպրոցի դասատուի հետևից չգնամ, որ ինձ
«Անբավարար» էր նշանակում մեր գյուղական դպրոցում...Դրանց հայրենիքը
սառը գերեզմանոց սարքե~մ իրենց գլխին...Առնվազն ազգի կեսին պետք է
ոչնչացնել...Դրանց մեջ մի ութ հարյուր հոգի են, որ առանձին ուշադրության
կարիք ունեն, բան են հասկանում. նրանց էլ արդեն ցուցակագրել ենք, որ
վերացնենք... Իսկ մնացածին... Էհ~... Երանի մի նենց ջրի մեքենա լիներ, որ ջրի
տեղը խեղդող գազ թողներ...Տեսնեմ հլա ո՞նց մեկ էլ դուրս կգան հրապարակ...
Բայց-տղե՛ք- էդ թուղթը որ կազմակերպված ձևով բոլորս ստորագրեցինք՝ մի
բան արժե... Տղե՛ք, էս գործը պիտի թրջել.../ցածր/ աղջկեք եմ բերել տվել...

Քոռ Լևոն /ընդհատելով Վանոյին. շրջվում է դեպի նա ու հարցնում


սարկազմով/- Արա՝, դու որտեղացի էի՞ր ...

/կադրում ՝ սիգարետի ծուխ, մնացորդներ:/


/Կադրում՝ Ապամարդը պրոֆիլով կանգնած կիսամութի մեջ: Աչքով է անում:/

Պատկեր Չորորդ

/Կադրում գրություն . <Դեկտեմբեր 7 , Երևան, 1988>/:

/Առավոտ է: Արփին պատշգամբում նկարում է, երբ կադրը ուժգին ցնցվում է,


լուսամուտները զրնգում են, վարագույրի կապաձողերը ընկնում: Արփին
Անիին վերցնում է ու խուճապով դուրս է թռչում: Տան մուտքի մոտ կանգնած են
մարդիկ . Սիրանուշը նրանց մեջ է/:

Սիրանուշ- Երկրաշարժ եղավ, Արփի, շատ ուժգին երկրաշարժ... Այսօր ես


կեսօրից հետո պիտի դպրոց գնայի: Հիմա գնամ տեսնեմ- հո դպրոցը չի՞
վնասվել...

Արփի- Ես էլ գամ, տեսնեմ Վահանս ուր է...

/Կադրում՝ դղրդոց, քանդված տների նկարներ: Պատմական երկրարաշարժի


համր կադրերը հաջորդում են մեկը մյուսին:/
/Կադրում՝ Արփին նստած է՝ նրան փաթաթված են Վահանն ու Անին:/

Վահան- Մա՛մ, ինչո՞ւ ես լալիս... Մամ ջան...


Արփի- Վատ է, Վահան ջան, շատ վատ է, Սպիտակում ու Լենինականում շատ
մարդիկ են զոհվել: Հայրդ գնաց մարդկանց օգնելու...այսինքն՝
հողարկավորելու...Մեր կյանքը այլևս երբեք էլ նախկինը չի լինելու...

Վահան- Մա՛մ, մեր թշնամիները հաղթեցի՞ն մեզ...

Արփի- Չէ, Վահան ջան, չեն կարողանում հաղթել մեզ . դրա համար էլ անցնում
են խաբեությունների ու դավադրության: Մենք արդար կմնանաք ՝ ապրելու
լինենք, թե՝ մեռնելու...Հենց դա էլ մեր հաղթանակն է...Պապան շա~տ ուժեղ է...
Նրան ոչ ոք չի կարող հաղթել...

Անի /փոքրիկ, գեղեցիկ դեմքը դարձնում է դեպի Վահանը ու կրկնում/- Պապան


շա~տ ուժեղ է: Նրան ոչ ոք չի կարող հաղթել...

/Մտնում է Սիրանուշը:/

Սիրանուշ/ Վահանին գրկելով/ Շատ ե՞ս վախեցել Վահան ջան. Իմացա, որ


դպրոցի առաստաղի մի մասը քանդվել է: Բայց՝ այդ քո դասարանից շատ հեռու
է...

Վահան- Մի քիչ վախեցանք բոլորս, բայց հիմա էլ չեմ վախենում...Ես ոչ միայն


չեմ վախենում, այլ՝ բոլորիդ պիտի պաշտպանեմ...

Սիրանուշ- Ի~մ քաղցր ասպետս...


/դիմելով Արփիին/ Գիտես ի՞նչ- մարդիկ ասում են, որ մինչև երկրաշարժի
ցնցումը ուժեղ պայթյունի ձայն են լսել: Ես Հանրապետական Հիվանդանոցից
եմ գալիս, ուր այցելեցի շատ վիրավորների...Մի կին համոզված ասում էր, որ
դա պայթյուն էր, որ գալիս էր գաղտնի ընդհատակյա ռազմական բազաներից
...Ինչքան հասկանում եմ, այդ սրիկաները նոր Հայկական Ցեղասպանություն
են կազմակերպում../մտածելով/ Բայց...Ինչի՞ համար...

Արփի- Ինչի՞ համար... Որ վերադասվորեն, բռնագրավեն ժողովրդական


հարստությունը...Ինչքա՞ն կազմակերպված սպանություններ տեսանք մինչև
այժմ...Սա էլ դրա շարունակությունն է.

/Կադրում՝ ապրանքատար դանդաղ գնացք: Վագոնների վրա երևում են


ռուսերենով գրություններ «Հայե՛ր, Շնորհավորում ենք», «Հայեր, ես
ձեր...Սատկեցե՛ք «...Կադրում՝ Հայկական տներ՝ վրան թուրքական անուններ,
թուրքերը քանդում են հայկական հուշարձանները, և այլն../

Կադրում՝ Սահում են տիտրերը.


«1989 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ առաջին Հայ-
ադրբեջանական ընդհարումը՝ Կոռնիձորի մարտերը:
1990-ի հունվարի 18-19-ի Երասխավանի մարտեը, 1990-1991-1992-ից
Թուրքական հրոսակները Ռուսական վարձու բանակի ու միջազգային
մահմեդական Ջիհադիստների հետ սկսեցին լայնածավալ հարձակումներ
Հայաստանի սահմանների վրա և Արցախում, մինչդեռ ՀՀՇ-ի հանցագործ
դավադիրների խումբը կատարում էր սպանություններ և թալան՝ թիկունքում :
Հայաստանը դարձավ ներքին և արտաքին պատերազմների դաշտ: ՄԱԿ-ի
պաշտոնական տվյալներով միայն այդ տարիներին Հայսատանում
կազմակերպվեցին 60 հազարից ավելի բանդայական հանցագործություններ»:

Արարված Երկրորդ

/Հայկական երաժշտություն. Կադրում՝ Դավիթ Խաչերյանի նկարները


Ղարաբաղի հերոսամարտերում.../

Պատկեր Առաջին

/Կադրում՝ Խաչերյանների տունը:/

/Կադրում՝ գրություն < Սեպտեմբեր 17 , 1990 թվական>/

/Կադրում՝ Արփին աղոթում է սրբապատկերի առաջ: Շատ հուզված է: Հետևից


մոտենում է Սիրանուշը:/

Սիրանուշ- Արփի՛, ի՞նչ է եղել...Այնպիսի տագնապ կար ձայնիդ մեջ, երբ


հեռախոսով խոսում էինք...Ի՞նչ է եղել, Արփի ջան...

Արփի-/ հեկեկալով/ - Սիրանո՛ւշ, քեռուս տղային, Տեր Գրիգորին ձերբակալել


են:

Սիրանուշ- /խիստ տագնապած/ Հաը՛ը...Ո՞վ, ե՞րբ, ինչի՞ համար, որտե՞ղ...

Արփի- Վազգեն Սարգսյանը Տեր Գրիգորին կանչել է իր կաբինետ ու


դավադրաբար բռնել են նրան այնտեղ...Հիմա ԿԳԲ-ի նկուղում է...տանջում են
երևի...ահ~...Գնացի իրենց տուն, իր կինը, երկու երեխաները, քեռիս... շատ են
տանջվում ...Մի՞թե ինքնազոհաբերվող մարտիկի, օծյալ քահանայի հետ
այդպես են վարվում... այդ մարդասպանները ամեն սահման ոտնահարեցին...
Սիրանուշ- Արփի՛, հենց հիմա պարլամենտի շենքի մոտակայքից եմ գալիս:
Ղարաբաղի, Հայաստանի գյուղերից, Երևանի ամեն մասից մայրեր էին
հավաքված, մեծ բազմություն, որոնց մարտիկ կռվող որդիներին բոլորին
ձերբակալել են ... Բոլորը բանտերում են հիմա: Անգամ Ստալինը կռվի
տարիներին իր թշնամիներին բաց թողեց, որ գնան հայրենիքը պաշտպանեն,
բայց սրանք հերոս Հայ մարտիկներին կամ թիկունքից են կրակում, կամ՝
ձերբակալում են:

Արփի-Սիրանո՛ւշ, ծանր հանցագործություն է կատարվել. Վազգեն


Սարգսյանը իր արյամբ պիտի հատուցի: Աստված մեր վրեժը պիտի լուծի:
Կտեսնե՛ս: Բոլարիս վրեժը պիտի լուծի...այս ենիչերներից.../հեկեկում է/

Սիրանուշ-/ բռնկված/ -Հա~...Խաբվեցինք նորից: Նորից խաբվեցի՛նք: Ազգովին


խաբվեցինք... 1915 թվին էլ խաբվեցինք իսկական թուրքերից, հիմա էլ՝ Հայ
կոմունիստ անաստված ենիչերներից... Զոհրապին թուրքերը երբ
խոշտանգելով սպանեցին, դրա նախորդ օրը նա Թալիաթ Փաշայի հետ կարտ
խաղալիս է եղել: Հրաժեշտին էլ դեռ Թալիաթը համբուրել է Զոհրապին...Շա~տ
ջերմ... Հուդայի համբույր է տվել... Թատերական Հրապարակը ա՛յդ
Հուդայական համբույրն էր, ուր այդ սրիկաները մատնեցին ողջ Հայ ազգին-
խաբեցին, կողոպտեցին նրա հավատքն ու հոգին:

Արփի-Ոչ միայն՝ դավադրաբար մատնեցին...Թուրքը այնքան պարզ բարբարոս


էր, որ մարմիններն էր սպանում միայն և ավելին չէր կարող: Նրանք ոչ մի
իշխանություն չունեին Հայի հոգու վրա: Բայց այս սրանք Հայ ազգի հոգին են
սպանում...Սրանք ենիչեր լինելով՝ հայ ազգին դարձնում են ժամանակակից
ենիչերներ՝ ծպտված տարբեր քաղաքակիրթ դիմակների տակ...
Սիրանո~ւշ...Դավիթի համար շա~տ եմ վախենում: Թուրքը չի կարող նրա վրա,
ես գիտեմ- թիկունքից կկրակեն...Դավիթը հիմա Մարտակերտում է...Այդ
կռվող տղաները չգիտեն, թե ինչ է կատարվում այստեղ... չգիտեն...Նրաք
Ղարաբաղում որսորդական հրացաններով են կռվում, այստեղ ՀՀՇ-ական
բանդիտները Ռուսաստանից զենք են բերում Վրաստանի վրայով՝ իրենց
բանդաները զինում, որ ազգային արդյունաբերական օբյեկտները, ազգի
հարստությունը թալանեն...

Սիրանուշ/մտազբաղ/ - Սրանք միայն ենիչեր չեն. սրանք նման են այն


միֆական լեգենդի պատմությանը, որի մեջ հրեշը իր ատամներն է ցանում ու
դրանցից դուրս են գալիս իր նմանների մի ամբողջ բանակ...Կտեսնես՝ ինչպես
վաղը այդ ճիվաղ դավաճանին, այդ մարդասպան Վազգեն Սարգսյանին հերոս
կդարձնեն ու կպաշտեն. սուտ կուռքերը Հայաստանի սովետական
պատմության մեջ միշտ հերթափոխով կանգնած են՝ պաշտվելու : Բոլշևիկները
այստեղ են: Իրականում՝ նրանք երբեք չէին գնացել: Արփի՛, մենք ականատես
ենք իսկական բոլշևիկյան տեռորի...

Արփի/ կրկնում է մեքենայաբար/ ... ականատես ենք իսկական բոլշևիկյան


տեռորի...

Պատկեր Երկրորդ

/Կադրում՝ հոսող գրություն.


«Ադրբջանցիների համար Ղարաբաղի հարցը միայն ամբիցիայի խնդիր է,
մինչդեռ՝ Հայերի համար այն լինել-չլինելու խնդիր է» , Անդրեյ Սախարով: /

Կադրում ՝ < Մարտակերտի շրջան, Արցախ, Հունիս, 1992>

/Գենադին, Փոքր Դավիթը, Մարիամը նստած են խոտերի մեջ, մարտական


դիրքերում. երբեմն լսվում են ռումբի պայթյուններ... Հեռվում երևում են այլ
զինվորներ. թեթևակի լսվում է մի զինվորի ձայն, որ երգում է ֆիդայական երգ:
Նրանց է մոտենում Դավիթ Խաչերյանը :/

Դավիթ Խաչերյան- Մարիամ ջա՛ն, իմ հերոս քույրիկ...Բարև՛ բոլորիդ ...Ո՞նց եք,


Հայ քաջե՛ր.../նստում է նրանց կողքին ՝ նրանց մեկնելով մի որսորդական
հրացան/ .. Ահա՝ թանգարանից ենք հանել...լավ էլ կրակում է...

/Բոլորը պատասխանում են նրա բարևին: /


/Մարիամը վերցնում է հրացանը ու մեծ հետաքրքրությամբ սկսում է զննել:/

Մարիամ- Դավիթ Մե՛ծ, խնդրում եմ էլի ՝ թող հիմա փորձեմ սա...

Դավիթ Մեծ/ ծիծաղում է/- Գնա՛, փորձի՛ր, Մարիամ ջան...Քեզ ետ պահելը


հանցագործություն կլինի...

Դավիթ Փոքր- Դավիթ Մեծ, հըվատալըդ կալ չի, բայց ես էդ թվանքից կարամ
տասից տասը խփեմ կրակակետին...

Գենադի- Էդ գլուխ ե՞ս գովում, ջահե՛լ...

Դավիթ Մեծ- Դե գնա՛, դու էլ գնա խփի՛, տեսնենք՝ ճի՞շտ ես ասում...

/Դավիթ Փոքրը վեր է թռչում ու ետևում Մարիամին:/


/լսվում են կրակոցներ:/
Գենադի-Դիրքերը ոնց որ թե հանգիստ են...

Դավիթ Մեծ-Չէ, Գենադի՛, եղբայր ջան, թուրքերը մեծ հարձակման են


նախապատրաստվում Շահումյան- Մարտակերտի ուղղությամբ: Իմացիր, որ
մեկով հարյուրի դեմ ենք կռվելու...Ոչ մի համալրող ուժ չեն ուղարկում: Հայոց
Համազգային Բանակի մարտիկներին, Տեր Գրիգորին, ձերբակալել են,
բանտարկել... Մինչդեռ կուսակացական առաջնորդները քաղաքական
խաղերով են զբաղված, գյուղ-գյուղի հետևից կորցնում ենք, հարյուր
հազարավոր մարդիկ փախուստի ճանապարհին է: Մարաղայի կոտորածը
ցույց տվեց, որ այս պատերազմը սկսեցին՝ այն որպես քաղաքականության
քարտ օգտագործելու...Ժողովրդի մասին մտածող չկա:/մտազբաղ/ Ամսվա
վերջին կենաց մահու կռիվ է լինելու, Գենադի...Հասկանո՞ւմ ես... Պատրա՛ստ
եղիր ամեն ինչի:

Գենադի- Դավիթ ջան, չհուսահատվես, եղբա՛յր...Մենք սուրբ պայքարի ենք


դուրս եկել՝ մեր պապենական հողն ու եկեղեցիները պղծությունից
ազատելու...Իբր թե էդ ո՞վ է զոհվելուց վախենում.. Զոհվելուց որ վախեցող
լինեինք- հիմա թուրք էինք դառել բոլորս ազգովին...

/Հանկարծ լսվում է բարձր երաժշտություն/ :


/Կադրում՝ զինվորները շրջպար են բռնել.../

Նայիր, է~ բա սրանք զոհվող ե՞ն...Հայ զինվորը երգով ու պարով է միշտ


թշնամու դեմ գնացել...Տեսած կա՞ք- պարող զինվոր...Ջա~ն...

/կրկնում է և ինքն էլ խառնվում պարին:/


/Դավիթը երջանիկ է, ժպտում է ու ծափ տալիս:/
Պատկեր Երրորդ

/Կադրում՝ պատմական տեսգրություններ. Մարտակերտի լեռնային


ճանապարհ՝ ժողովուրդը փախուստի ճանապարհին. 1991-1992 Ղարաբաղի
Շահումյանի, Մարտակերտի շրջանի հարյուրավոր գյուղեր մատնված էին
անտերության: Թուրքական կանոնավոր բանակները համարյա առանց
մարտերի վերցնում էին հայկական բնակավայրերը՝ տանջահարում գերի
վերցրած զինվորներին ու ժողովրդին.../

Ծեր Մարդ /էկրանի առաջ/- Թորքերը նի են տառել...փախե՛ք ժողովուրդ...


Մարտակերտը թորքերը գրավեցին...
...
/Կադրում՝ Դավիթը , Գենադին և Դավիթ Փոքրը:
Լսվում են կարակոցներ, ուղղաթիռների ձայն, աղմուկ.../

Դավիթ/ բղավում է Գենադիի վրա/- Վերցրո՛ւ շուտ այս երեխային և հեռացե՛ք,


/դիմելով սակավաքանակ զինվորներին/ բոլո՛րդ հեռացե՛ք...Ոչ մի շանս չկա, որ
մենք շարունակենք կռիվը... Օգնություն, լրացուցիչ ջոկատներ ասացին
կուղարկեն՝ չուղարկեցին...Կռվել որսորդական հրացաններով տանկերի ու
հրանոթների, ռուսական ավտոմատների դեմ- ինքնասպանություն է...
Հեռացե՛ք ...Շո՛ւտ, շու՛տ, շու՛տ... Ես կփկեմ թուրքերի ճանապարհը...Ում եմ
ասում.../բղավում է/ Սա հրամա՛ն է ձեր հրամանատարից... Ասացի՝ հեռացե՛ք
բոլորդ...Հիմա՛...

/Կադրում՝ Դավիթը առաջ է նետվում՝ ավտոմատը հարմար տեղավորելով


տան ցանկապատի վրա. Կրակում է... Դադար...Երևում են մոտեցող թուրք
հրոսակները. Նրանք շատ-շատ են: Թուրքերը շրջապատում են տունը:
Դավիթը իր դիրքում չէ: Նա թողել է իր հրացանը...
Կադրում՝ տան տանիքի վրա կանգնած ՝ Դավիթը ամբողջ հասակով մեկ,
դեմքը՝ հրեշտակի պայծառությամբ, ձեռքերը վեր պարզած, աչքերը՝ դեպի
երկինք : Նա երգում է «Ամենահայրսուրբ» շարականը... Հանկարծ՝ կատարյալ
լռություն: Երևում են թուրքերի ապշահար դեմքերը: Նրանք կարկամած են,
կախարդված... Երգը հնչում է մինչև վերջ: Հեռվում երևում է հեռացող Հայ
ջոկատը...Դավիթ Փոքրը ետ է նայում... Արցունքները սահում են նրա դեմքին...
Կադրում՝ Դավիթ Մեծը լուռ կանգնած է տանիքի վրա...կադրում՝ Թուրքերի
շփոթված հայացքներ. Լռություն:/

/Կադրում՝ կապույտ երկինք....Լսվում է ավտոմատի կրակոցներ...Երկինքը


կարծես վազում է.../

/Կադրում՝ Դավիթ Մեծը ընկած է մեջքի վրա...Թուրքերը դանդաղ, վախվորաց


մոտենում են նրան...Մեկը շարժում է Դավիթ Մեծի ձեռքը, որ սեղմված է
արյունոտված կրծքին...Զինվորական շապիկի տակից, ձեռքի տակ երևում է
Ավետարանը՝ թրջված իր արյամբ.../

/Կադրում՝ Սուրբ Ավետարանը. Սուրբ Գրքի տակից հոսում է արյուն...2/

Պատկեր Չորորդ

2
Օգտագործված է Ղարաբաղյան հերոսամարտերի հրամանատար՝ Սիմոն Աչիգյոզյանի
հերոսական մարտիրոսության իրական դրվագը :
/ Հայ ֆիդայիները հավաքված են: Գենադին, Սվետլանան, Դավիթ Փոքրը
կանգնած է շարքի առջև: Նա թվում է շատ մեծացած: Կամերան անցնում է
դեմքից դեմք . Նրանց մեջ կանգնած է նաև մի քահանա:/

Մարիամը / ձեռքին պահում է մի ավանդական սուր՝ պատյանի մեջ/ -


Եղբայրնե՛ր, մեծ փորձություն է սկսում բոլորիս համար այս օրերին:
Պատմությունը կրկնվում է, և այս այն պահն է, երբ մեզնից յուրաքանչյուրը
պետք է ապացուցի, որ գաղափարի ու կամքի տեր ժողովրդին չի վախեցնում
ոսոխի չարությունը, որքան էլ այն ոտնահարի մարդկային զգացումների բոլոր
չափանիշները...Պատերազմը ինքնին չարիք է...Մեր թշնամին սակայն երբեք
հավասար ուժերի պատերզմ չէ, որ փնտրում է, ապացուցելու իր քաջությունը և
արդարությունը, որպես ամեն մի ազնիվ զինվոր կաներ. մեր թշնամին իր
էությամբ վախկոտ է, փոքրհոգի, նենգ ու ստոր: Նա փնտրում է միայն անզենին,
թույլին, երեխաներին, կանանց ու ծերերին ՝ խոշտանգելու, ստորացնելու ու
սպանելու: Ահա ինչու այս ոսոխին վերացնելը մեր յուրաքանչյուրիս սուրբ
պարտքն է : Աստված զորացնում է մեր բազուկը, որպեսզի մենք ապրենք կամ
մեռնենք սուրբ գաղափարի, մեր սուրբ Քրիստոնեական կրոնի համար՝
ավելացնելու մեր փառքը Երկնքում: Այստեղ, հիմա մենք զինվորների հետ չէ,
որ կռվում ենք. Մենք կռվում ենք դևերի լեգիոնների հետ: /երկու ձեռքով
բարձրացնում է սուրը/... Այս իմ պապի՝ Նահապետ Սարգսի սուրն է, որ մենք
փոխանցում ենք իրար՝ սերնդից-սերունդ...Նա կռվել է Տարոնում՝ թուրքերի,
պարսիկների դեմ, նա կռվել է իր որդիների հետ ուս-ուսի Ղարաբաղում՝
թուրքերի ու Բոլշևիկների դեմ. Նա եղել է Հայոց Արշակունյաց արքայական
դինաստիայի վերջին թագավոր՝ Վահեյի չորրորդ իշխանական
որդին...Նահապետ Սարգիսը կռվել է ու զոհվել, երբ 105 տարեկան է եղել : Նա
նաև եղել է օծված քահանա...

/Մարիամը մոտենում է և սուրը հանդիսավոր հանձնում Դավիթ Փոքրին:/


/Կադրում՝ Դավիթ Փոքրի դեմքը՝ ձեռքին պահած սուրը: Լսվում է քահանայի
ձայնը կադրից դուրս. /

/Հավերժական Երդման Ծես/

Աստվա՛ծ, Տեր իմ Հիսուս Քրիստո՛ս,


Աստված զորության ու ողորմության, սիրո և խաղաղության-
Մեր հայրերը ճանաչել են Քեզ և ապրել, ծառայել են Քեզ և անմահացել:
Ահա՝ հերոսական Ավարայրից մինչև հիմա մենք մեր արյունն ենք թափում՝
Քեզ խաչակիր դառնալով որպես մահապարտներ:
Օգնի՛ր մեզ զորությամբ երկնային հրեշտակների և Հրեշտակապետ Միքայելի
ոտքի տակ առնելու այս պիղծ թշնամուն.
Ահա՝ մեր ընտանիքների անմեղ արյունով ողողված այս սրբազան հողը թող
մեր ուժի աղբյուրը լինի՝ հավերժորեն հաղթելու չարին:
Տո՛ւր մեզ՝ Քո թշնամիներին ոչնչացնելու բազուկ, որ պղծությունը կանխվի ու
Քո արդարության օրենքը թագավորի ամենուր:
Արյան վրա մեր սուրբ զոհերի- երդվու՛մ ենք հավերժ կռվել բռնակալության
չարության դեմ...

/Բոլորը/-Երդվու՛մ ենք:

Արյան վրա մեր սուրբ զոհերի- երդվու՛մ ենք հավերժ կռվել բռնակալության
չարության դեմ...

/բոլորը/ -Երդվու՛մ ենք:

Արյան վրա մեր սուրբ զոհերի- երդվու՛մ ենք հավերժ կռվել բռնակալության
չարության դեմ...

/բոլորը/ -Երդվու՛մ ենք:

Արարված Երրորդ

Պատկեր Առաջին

/Կադրում՝ գրություն < Հունվար, 1993>/

/Խաչերյանների տունը. Արփին նստած է հյուրասենյակում, սև հագած:


Վահանը նվագում է դաշնամուր: Մոտենում է Անին: Բոլորը տանը հագնված
են տաք՝ վերարկուներ , գլխարկներ: Տունը ցուրտ է ու ջեռուցում չկա: Չկա
հոսանք, գազ:/

Անի- Մամ, խոսի՛ր: Ինչո՞ւ չես խոսում...Արդեն քանի օր է չես խոսում...

Արփի/ գաղտնի սրբելով արցունքները/- Խոսում եմ, Անի՛ ջան: /գրկում է և


համբուրում երեխային/ : Իմ քա~ղցր դուստրիկ...Ամեն ինչ լավ է...Դու մի
անհանգստանա, սիրելիս:
Անի/ տագնապած, շշուկով/- Մամ...պապան էլ տուն չի՞ գալու...

Արփի- Պապան Երկնքում է, Անի ջան, Աստծո մոտ: Վաղ թե ուշ մենք բոլորս
միասին ենք լինելու՝ մեր իսկական տանը: Կարևորը ճիշտ ապրելն է և ճիշտ
մեռնելը...Մնացած ամեն ինչը կարևոր չէ:

Անի- Քաջ լինելը չէ՞...քաջ լինելն է կարևոր...

Արփի- Այո, սիրելի՛ս, ճիշտ ես հասկացել. Քաջ լինելը...

/նրանց է մոտենում Վահանը/

Վահան- Մա՛մ, ինչո՞ւ Դավիթ Փոքրը կռվում է Ղարաբաղում, իսկ ես չեմ կարող
կռվել...Ես էլ եմ ուզում գնալ Ղարաբաղում կռվել...

Արփի- Դավիթ Փոքրը այնտեղ է ծնվել. նա պաշտպանում է իր տունը...

Վահան- Ես էլ գնամ, պաշտպանեմ իր տունը:

Արփի- Քեզ չեն թողնի: Դու դեռ փոքր ես: Երբ կմեծանաս՝ կգնաս...
Բացի այդ՝ եթե դու ուզում ես գնալ պաշտպանել մարդկանց թշնամուց, դա
արդեն իսկ զինվոր լինել է: Դու արդեն զինվոր ես, միայն պիտի սպասես, որ
մեծանաս: Լա՞վ..

Վահան- Լավ...Մամ, Ճի՞շտ է, որ Դավիթ Փոքրը թուրքի հինգ տանկ է խփել:

Արփի- Այո, Ճիշտ է...Նա հերոս մարտիկ է, իր հրամանատարի նման...

Վահան- Մեր պապայի՞...Այո...գիտեմ...Ես էլ եմ ուզում հերոս լինել...

/Դուռը զանգում են/

Արփի- Գնա, բացի՛ր դուռը, տղաս...

/Ներս են մտնում Մարիամն ու Սիրանուշը: Երկուսն էլ հերթով գրկում են


Արփիին, երեխաներին:/

Մարիամ- Արփի ջան, իմ անգի~ն քույրիկ: Քո կսկիծը մեր բոլորիս կսկիծն է,


Հայ ժողովրդի մեծ կորուստն է՝ կորցնել այդպիսի մի սուրբ ու վեհանձն
անհատականություն, ինչպիսին էր Դավիթ Մեծը:
Արփի- Մեծ անուն թողնելը մեծ գին ունի, սիրելիս... Մարդիկ կան ծնվել են
երկրի վրա սողալով ապրելու համար, մարդիկ էլ կան՝ ծնվել են, որ կռվեն
բարու հավերժական հաղթանակի համար: Դավիթը կենդանի է: Նա չի մեռել:
Նա մեռել է մեր երկրային սահմանափակ հասնացողությամբ: Իրականում՝
մարդը նմանվում է Աստծո, երբ ընտրում է իր մահը՝ հանուն այն սիրո, որ ունի
ուրիշների համար և Աստծո: Մարիամ ջան, դու կռվող մարտիկ ես: Դու գիտես
ինչ է նշանակում լինել մահվան և կյանքի սահմանագծի միջև: Այդ ներշնչանքը
Աստծուց է գալիս, երբ քայլելով-անցնում ես մահվան միջով՝ դեպի
հավերժություն:

Մարիամ- Այո, մարդը անարդար է ու գազան երբ առանց պատճառի մարդ է


սպանում : Նա գիտի, որ կորցրեց իր մարդկային կերպարը: Բայց երբ մարդը
անարդարին ու գազանացածին է սպանում- նա հերոս է ու Աստծո սուրբ:
Պատերազմում հենց այդ էլ պատահում է. կամ գտնում ես քո իսկական
մարդկային կերպարը, երբ արդար ես կռվում, կամ՝ կորցնում ես այն, երբ ստոր
ես...Ահա ինչու արդարը երբեք չի վախենում մեռնելուց: Նա գիտի, որ մահը
նման է հաղթանակի պսակի.. Ես նախանձում եմ Դավիթ Մեծին...Արփի ջան,
նա հրամանատար էր, նա հրամայեց բոլորիս հեռանալ: Մենք չէինք կարող
չհնազանդել նրա հրամանին: Եվ հեռացանք այն գիտակցությամբ, որ դա պետք
է մեր գործի հաղթանակին: Մենք հիմա ազատագրում ենք Մարտակերտը :

Վահան- Մորաքո՛ւյր Մարիամ, Դավիթ Փոքրը որտե՞ղ է հիմա...

Մարիամ- Մարտի գծի վրա է, սիրելի՛ս:

Վահան- Նա չի՞ գալու Երևան մեզ հյուր...կամ՝ մենք գնանք իրենց գյուղը հյուր...

Մարիամ- Անպայման, Վահան ջան, ինքն էլ կգա, մենք էլ կգնանք իրենց հյուր:

Վահան- Որ ձեզ խնդրեմ սա իրեն չե՞ք տա :

/ Մարիամին է փոխանցում իր սարքած ինքնաթիռի մոդելը:/

Մարիամ-Դու ես չէ՞ սարքել ...Վահան ջան: Անպայման կտամ Դավիթ Փոքրին..


Բայց եթե հանկարծ ասի՝ Վահանը ինչի՞ ինձ համար տանկ չի սարքել, այլ՝
ինքնաթիռ- ի՞նչ պատասխանեմ....

Վահան- Կասես, որ Վահանը ասաց, որ ժամանակն է արդեն տանկից անցնել


ինքնաթիռի: Իմ ինքնաթիռը այնքան հզոր է, նրան ոչ մի թշնամու արկ չի
դիպչելու...
/Մարիամը ծիծաղում է. /

Արփի- Ոչ գազ կա, ոչ՝ լույս. կներեք, որ չեմ կարող հյուրասիրել ձեզ:
Ամեն ինչ անում են, որ կոտրեն ժողովրդի կամքը: Այս հերոսական ժողովրդին
փորձում են մուրացկան ու հանցագործ դարձնել... Այս ամբողջ համազգային
շարժումը օգտագործեցին առանձին բանդաները միայն հարստանալու
համար...Այդքան զոհեր տվեցինք, որպեսզի ժողովուրդ լինենք, հայրենիք
ունենանք , սակայն՝ հայրենիքը հիմա պատկանում է մի խումբ
մարդասպանների և քաղաքական կաշառված անձանց...

Մարիամ- Արփի ջան, հիմա, երբ Դավիթը փառավորվեց, ինչպե՞ս պիտի


կարողանաս մենակ ընտանիք պահել, սիրելի՛ս... Դրա համար են ինձ ուղարկել
ջակատի տղաները...Չգիտենք՝ ի՞նչ անենք քեզ օգնելու համար...

Արփի/ շատ լուրջ/- Ես ուզում եմ շատ ծանր հայտարարություն անել. ..


/բոլորը լռում են ու սպասում/ Ես հեռանում եմ Հայաստանից....

/ծանր լռություն/

Սիրանուշ/ չափազանց հուզված/- Դու թողնո՞ւմ ես Դավիթ Մեծի արյամբ ետ


գնված հայրենիքը...

/ծանր լռություն/

Արփի- Դավիթ Մեծը և իր նման հազարավոր հերոսներ իրենց արյամբ ետ


վերցրին հայրենիքը թուրքերից... Սակայն՝ դրանով չվերագնվեց հայրենիքը:
Այն հիմա պատկանում է Հայերեն խոսող ենիչերներին:: Ինձ նմանները կամ
պիտի լքեն հայրենիքը, կամ պիտի ապրեն որպես ստրուկ ՝ այս հայախոս
ենիչերներին, կամ էլ...կամ էլ՝ արյուն պիտի թափվի: Ո՞րն եք խորհուրդ տալիս
ինձ ընտրել...

/ծանր լռություն/

Մարիամ- Ես հավատում եմ, որ ի վերջո այս մարդկանց մեջ կվերականգնվի


քաղաքացիական գիտակցությունը:

Սիրանուշ- Ես էլ եմ հավատում, որ նրանք կփոխվեն: Եթե ոչ այս սերունդը ,


ապա գոնե նրանց հաջորդ սերունդը՝ թերևս...

/ծանր լռություն/
Արփի /համարյա՝ շշուկով/ Ես...չեմ.. հավատում դրան...

/ծանր լռություն/

Սիրանուշ- Միգուցե փորձե՞ս տեսնել Նկարիչների Մության Նախագահին.


որպես միության անդամ նրանք քեզ կօգնեն աշխատանքի
հարցում...Բրյուսելում բացված քո ցուցահանդեսը արտասահմանյան թերթերը
որակեցին որպես մշակույթային մեծ երևույթ...

Արփի- Ոչ: Բոլոր նորմալ մարդկանց գործից հանել են: Հիմա առանց
ստորացման, առանց մարդկությունդ ցեխի մեջ պահելու- այս երկրում ապրել
չես կարող: Ինձ համար ազնվությունը կենսական էություն է: Հիմա պարզվում
է, որ անկախությունն էլ էր սրիկաների համար, հայրենիքի ազատագրումն էլ
էր սրիկաների համար: Ազգի լավագույն զգացումները օգտագործելով՝ մերօրյա
ենիչերները միայն նոր հայկական խանություն ստեղծեցին, ազգի արյունը
ծծելու, ոսկորը կրծելու համար... ...Ով այս սրիկաների հետ չէ՝ իրենց դեմ է-
բոլորին ոչնչացնելու են՝ կամ՝ ֆիզիկապես, կամ՝ հոգեպես, կամ՝
տնտեսապես...
Ահա՝ Բելգիայից հրավերքի նամակ եմ ստացել: Ամեն ինչ պատրաստ է՝
մեկնելու..

Մարիամ- /տագնապած/ Ուզու՞մ ես ասել, որ հայրենասիրություն, սուրբ կրոն,


և բոլոր այլ սրբությունները, որոնց համար մեր հերոսները զոհվեցին՝ ոչ մի
իմաստ չունի՞...Իզու՞ր էր այդ ամեն ինչը:

Արփի- Ուզում եմ ասել ճշմարտությունը- այն, որ պետք է ապրել և մեռնել


միայն այդ սրբությունների համար: Եթե պահն է մեռնելու դրանց համար-
պետք է մեռնել, եթե պահն է մեկնելու հայրենիքից՝ հենց դրանք պահելու
համար- պետք է ընդունել և այդ տարբերակը. մարտիրոսության պահը վաղ թե
ուշ բոլորիս համար գալու է՝ եթե մենք որոշել ենք ապրել միայն ՝ հաշիվ տալով
մեր սեփական խղճին: Իմ մեկնումը չի ժխտում հայրենասիրությունը, այն
հաստատում է դա: Մենք ապրում ենք բարձրագույն գաղափարի համար- ինչ
պարագայում էլ լինենք- և մենք ապրում ենք՝ Աստծո վերջնական հաղթանակի
մեջ: Վերջին խոսքը պատկանում է Աստծուն: Համաշխարհային
Ապոկալիպսիսը սկսվել է: Այն սկսվեց Հայաստանից- տարածվում է ամենուր:
Ես պիտի մեկնեմ՝ իմ երեխաների համար: Նրանց ապագան այլևս հայրենիք
հասկացողության մեջ չէ, այլ՝ կամք ձեռք բերելու մեջ, որ հաղթեն թշնամուն:
Հայրենասիրությունն ու սերը շուկայական առուծախի հանված այս երկրում-
ես այդ դաստիարակությունը պիտի չկարողանամ տալ երեխաներիս:
Մարիամ- Եթե միայն Հայստանում հնարավոր է ապրել որպես սրիկա, ստրուկ,
կամ՝ մարտիրոս, և կամ՝ լքել Հայաստանը-ես... ես ընտրում եմ այն, ինչ
ընտրեցին իմ եղբայրնեը- մարտիրոսությունը:
Կմնա՛մ հայրենիքում: Թուրքերը չկարողացան հոշոտել մեր հոգին ու մարմինը,
Հայ ենիչերները նույնպես պիտի չկարողանան: Ես պիտի մնամ հայրենիքում՝
այդ ասելու իրենց:

/Քար լռություն:/

Արփի- / կանգնում է և խոնարհում գլուխը Մարիամի առաջ: Շշուկով ասում է՝


կարծես գաղտնիք/- Ես իմ գլուխը խոնարհում եմ քո առաջ, իմ հերոսական
քո՛ւյր: Քո նմանների հոգու հզորությունն է, որ կենդանի է պահում
մարդկությունը՝ իր վերջնական մարտի հետ չարիքի ուժի դեմ: Այս կռվի մեջ
վերջին խոսքը դեռ պատկանում է իրեն՝ Ամանակարող Բարձրյալին:
/գլուխը կախ՝ նստում է/ Ների՛ր...ես թույլ գտնվեցի... Ես նախընտրում եմ իմ
արվեստը իմ մարտիրոսական կոչումից... Իմ եսասիրությունը հաղթեց իմ մեջ...

Մարիամ- Ոչ. քո կոչո՛ւմը հաղթեց քո մեջ: Դու պետք է քո արվեստով խո՛սք


ասես, այն համամարդկային խոսքը, որ քեզ փոխանցեց Դավիթը.../մեղմ
տոնով// Ների՛ր ինձ, խնդրում եմ... /լռությունից հետո/ Ների՛ր ինձ...Այո: Դու
պետք է մեկնես: Դու պետք է քո արվեստով փոխանցես մեր պատգամը
աշխարհին: Հանուն հայրենիքի և սուրբ կրոնի մեր հերոսների թափված
արյունը ողջ բարի կամքի տեր մարդկության հաղթանակն է: Դա հաստատում
է Աստծուն և դատապարտում է Չարը: Չարը, որ կարճատես է ու
դատապարտված...Այս է Հայ ազգի ինքնության կնիքը. հաղթել չարին: Դու
պիտի այդ ինքնության համամարդկային արժեքը ներկայացնես աշխարհին:

/ Խորհրդավոր լռություն/

/Սիրանուշը վեր է կենում տեղից, գրկում է Արփիին ու հեկեկում.../

Պատկեր Երկրորդ

/Կադրում՝ Նախկին Կենտկոմի շենքը: Մուտքի մոտ կանգնած է


կուսակցությունների էլիտան՝ Քոռ Լևոն, Բաբկեն Ա., Վասզգեն Ս. Վանո Ս.
Սամվել Գ. Սերժիկ Ս, Խաչիկ Ս. և այլն.
Դռները բացվում են նրանց դեմ: Նրանց հրոսակը ներխուժում է ներս: Ներսում
մեկը կաբինետի դռների վրայից հանում է հին անունները՝ փակցնում է նրանց
անունները.
Կադրում՝ Վանոն նստած կաբինետում՝ ոտքերը մեկնած աթոռին, իր դիմաց
նստած են ենիչերները: Նա խոսում է հեռախոսով:/

Վանո Ս.- Հըը...հիմի՝ ասածդ ի՞նչ ա ...Ուրեմն՝ երկու մարդով ու երկու


ավտոմատով չե՞ք կարողանում մի մարդ խփեք, արա՛....Դե լավ...Գնա Կարլենի
մոտ...Ասա՛ թող մի տաս մարդ էլ տա: Էնպես որ շուտ վերջացնե՛ք դրանց
հաշիվը: Դիակները ի՞նչ անեք...Ի՞նչ պիտի անեք- դիր սերվանդիդ վրա՝
սուվենիր...հա~, հա~....Արա՝ թաքցրեք հետքերը, հասկացա՞ք...
Հա...ըհը...լավ...Քեզ կգնա գլխավոր դատախազի պաշտոնը, նրանց համար էլ՝
կտեսնենք... թե վառվեք՝ կփախցնենք...Մի մտածիր էդ մասին....

/Վանոն հեռախոսը դնում է ու գոհ ժպտում. Ներկաները նայում են նրան:/

Խաչիկ Ս: - Հը՞

Վանո Ս- Հը- ի՞նչ....Ասացի չէ՝ հարսանիքը մեր թաղն է հասել... ուզենք՝ բութ
մատը վերև կբարձրացնենք՝ ազգը ապրի / բութ մատը պահում է վերև/- ուզենք
բութ մատը ներքև կիջեցնենք՝ ազգը կմեռնի.../ բութ մատը պահում է ցած/:

/Բոլորը ծիծաղում են:/

Վազգեն Ս- Էնա ասա- ամբողջ ազգը մեր գլադիատորներն են...Մենք՝ Կեսար.

/Բոլորը ծիծաղում են:/

Քոռ Լևոն- Լա՛վ, ճտե՛ր, ապրե՛ք...Հիշե՛ք որ մեր գործի հաղթանակի բանալին


միասին գործելն է՝ ամենամեծ գաղտնությամբ- գաղտնի պահել ամեն ինչ...
Մանավանդ՝ մանիպուլացիան պետք է հասցնել կատարյալ արվեստի: Ես
սկսել եմ արդեն հիշողություններ գրել մեր հերոսական պայքարի մասին...

/Բոլորը քրքջում են:/

Վազգեն Ս. –Վարպե՛տ, չմոռանա՛ս, ինձ խոստացել ես հերոս սարքել, իմ


անունով դպրոց, փողոցներ, քաղաքներ կոչել...

Քոռ Լևոն/ բազմանշանակ/- Հա...խոստումս հիշում եմ... Դրա համար դեռ մի


քիչ ժամանակ է պետք... /մի փոքր մտածելով/ Պետք է մի քիչ էլ
հերոսականացման պարագա... Կմտածեմ...Կմտածեմ...Ես իմ խոստումը
կկատարեմ... Տղե՛րք, հիմի որ Կեսարի շենքը մերն է, զենքը մերը,
պատմությունն էլ մերը, մնում է, որ շատ արվեստագետներ հավաքեք ձեր
շուրջը որ մեզ անմահացնեն, դարձնեն...դե... գրական գեղարվեստական
հավերժական կերպարներ...Հասկանո՞ւմ եք... Հայրենասիրության ու
ազնվության ստանդարտը թող մեզ դնեն...Հա, նորից եմ կրկնում՝ ով շատ գիտի
ու բերանը բացում է՝ վերացրեք բոլորին, կամ՝ թող ռադները քաշեն մեր
տերիտորիայից ...Ես Ֆրանսիայում հանդիպեցի մերոնց... Խոստացան էդ
էմիգրացիայի գործերը կազմակերպել միջազգային մասշտաբով...Դե,
հասկանո՞ւմ եք...ազգերը պիտի տեղահանվեն-տեղաշարժվեն կամ՝ ոչնչացվեն:
Հիմա բոլորս դրա վրա ենք աշխատում...

/Կադրում՝ կուսակցական էլիտային դեմքերը:/


/Կադրում՝ Ռուբիկ Ք-ն վեր է թռչում տեղից անհամբերությամբ արտաբերում:/

Ռուբիկ Ք- Վարպե՛տ..Տենց չեղավ...Էսօր պարզ պիտի խոսենք ում՝ ինչ պիտի


հասնի...

Վանո Ս.- /ծաղրելով/ Օստապ Իբրահիմովի~չ, ե՞րբ պետք է բաժանենք մեր


փողերը....

Քոռ Լևոն- Արա՝ ասացի սպասի թող փողերը գան՝ նոր կտեսնենք էլի՞... Հիսուն
միլլիոնի քան օգնություն է գալիս /ծաղրելով/ գյուղատնտեսակա~ն
ներդրումների համար...կներդնենք...բա ո՞նց՝ կներդնենք...

Ռուբիկ Ք.- Իմ բաժինը նաղդ ասա՛...

Վանո Ս- /ծաղրելով/ Օստապ Իբրահիմովի~չ, ես էլ եմ ուզում սպիտակ


անդրավարտիք, Ռիո Դե Ժանեյրո...

Քոռ Լևոն- Արա՛, ասում ես՝ դու որտեղացի՞ ես...


/մտքում ասում է , կիսաձայն շշնջում/ Ես ձեր ենիչեր մերը...թե՝
մեկ-մեկ սաղիդ չգյուլլեմ. Սպասում եմ անհամբեր մենակ էդ պահին. Սրանց
գանգերից տեսնեմ՝ բաժակ սարքած...

/Կադրում՝ Քոռ Լևոնի նենգ աչքը, որ գնալով փոքրանում է:/

Պատկեր Երրորդ

/Կադրում՝ Ազատության Հրապարակում հավաքված են մարդիկ: Ձյուն է


գալիս: Միտինգի ամբիոնին կանգնած է Արփին՝ միկրոֆոնը ձեռքին:/

Արփի- Սիրելի ժողովո՛ւրդ: Այժմ երբ բոլորիս պարզ է, որ ենիչերների հորդա է


եկել Հայակական պետականության գլուխ՝ դավադրաբար խաբելով բոլորիս,
խոսելով մեր սրբությունների անունից, և՝ սպանելով մեկ-մեկ մեր
սրբությունները- այս պայմաններոմ մեր պայքարը թևակոխում է իր երկրորդ,
ավելի մի բարդ փուլ. մի փուլ, որտեղ դրված է ազնիվ և հայրենանվեր
մարդկանց ապրելու խնդիր: Խոսքը գնում է ազգի արդեն ֆիզիկական
գոյատևման մասին...Ինձ ձայն տվեցին խոսելու որպես հերոս մարտիկի այրի:
Ես այրի չեմ, քանի դեռ գտնվում են Հայ մարդիկ, որ հասկանում են իրենց
պատասխանատվությունը մեր ընկած զոհերի արյան առաջ, քանի դեռ
ժողովուրդը միացած ՝ ապրում է, կռվում, մեռնում ու հաղթում վասն կրոնի և
հայրենյաց: Ես այստեղ եմ ձեզ ասելու, որ այս դարագլխին մեր պայքարը
դառնում է գլոբալ պայքար, գլոբալ թշնամու դեմ, և ահա այս թշնամին
ազգություն չունի: Նա նաև չունի սրբություն: Նա պատրաստ է ուրանալու
ամեն ինչ: Մենք թևակոխում ենք քսանմեկերորդ դարը, որ գալիս է որպես
ապամարդու դար, որպես ենիչերի դար, որ ոչ ազգություն ունի ոչ՝
գաղափարախոսություն, որը գենետիկ հիբրիդ է՝ անասունի հետ կամ՝
սպանող մեքենայի... Այն գալիս է մեզ բոլորիս ձուլելու իր մեջ, այն գալիս է ոչ
թե յաթաղանով, ոչ թե՝ ավտոմատով, այլ՝ այն գալիս է մեր սրբությունների
անունով քողարկված՝ բերելու միայն մահը այն ամեն ինչի, ինչ իսկապես սուրբ
է ու նվիրական: Մեր պայքարը այս տիեզերական չարիքի դեմ է հիմա: Մենք
անցնում ենք պայքարի՝ օգտագործելով բոլոր միջոցները: Իմացե՛ք, որ սակայն
մեր պայքարի ամենամեծ միջոցն է չհամագործակցելը այս չարիքի հետ,
մերժելը և բացահայտելը այս գլոբալ դավադրությունը ընդդեմ մարդու և
ընդդեմ ամենայն մարդկայինի... Եվ հենց դա արդեն իսկ հաղթանակ է:
Այսօր Հայաստանի իշխանական համակարգը կորուպցված, թարախակալած
մասն է միջազգային դավադիր կաբալայի, որը դանդաղորեն մահ է բերում մեր
ազգին: Մենք սկսում ենք երկարատև մի պայքար, մի կռվի մեջ, որը Աստծո
կռիվն է: Պահպանե՛ք ձեր ընտանիքները, ձեր երեխաների հոգին, որպեսզի
դրանք զոհ չդառնան: Այս չարիքի դեմ պայքարելու և հաղթելու գրավականն է
յուրաքանչյուրիս համար իմանալ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս, և ու՞ր
ենք գնում: Մեր հերոս տղաները ընկան, որպեսզի ձևավորեն, հաստատեն
հավերժության համար մեր Հայկական ինքնությունը: Հենց այդ ինքնությանը
հավատարիմ մնալն է, որ բերելու է չարի վերջը:
Կեցցե՛ Հայկական ազնվազարմ ժողովուրդը, որ մերժում է համագործակցել
թրքաբարո հայախոս ենիչերների հետ..../ծափահարություն/
Կեցցե՛ Հայկական ազնվազարմ ժողովուրդը, որ չի հպատակվելու անազնիվին
ու ստորին, տգեղությանը և ստին, կաշառակերությանը և
անբարոյականությանը... /ծափահարություն/
Կեցցե՛ Հայկական ազնվազարմ ժողովուրդը, որ իր կյանքը դրել է , դնում է և
պիտի դնի հանուն իր նախնիների սուրբ առաքելական Քրիստոնեական կրոնի,
որը ոչ ոք չի կարող նենգափոխել մեր մեջ.... Եվ եթե գտնվի լոկ մեկ անահատ,
որ պահի իր Հայկական սուրբ պատիվը որպես մարդ – այդ իսկ ազգային
հաղթանակ է բոլորիս համար:
Թող, որ այս ստոր դավաճանները, գողերն ու անբարոյականները, որ
թալանում են ազգին, ծծում նրա արյունը- իրենց դատաստանը շուտ գտնեն,
այն դատաստանը, որ Աստված Ինքը իր ազնվական ազգի անդամների հետ
պատրաստում է նրանց համար:
Հայ հերոսական ժողովրդի պայքարը ընդդեմ հայախոս ենիչերների հետ
սկսված է....
Ի զե՛ն, ի խոսք, ի աղոթք առ Աստված- ոչնչացնելու նաև այս՝ ներքին
ստորաքարշ թշնամուն, ոչնչացնելու և դատապարտելու այն հավիտյան...
/Բուռն ծափահարություն:/
/Մինչդեռ Արփին ելույթ է ունենում, ժողովրդի մեջ երևում է ապամարդու
դեմքը, որ ուշադիր հետևում է Արփիի խոսքին. երևում են և ուրիշ առնետային
դեմքեր:/

Պատկեր Չորորդ

/Կադրում՝ Խաչերյանների տունը:Աստիճաններով բարձրանում են


ենիչերները զինված խումբը՝ ժամանակակից ոստիկանությն զրահապատ
հագուստներով:
Հասնելով տան դռանը՝ սկսում են զանգել, ապա՝ ուժգին ծեծում են դուռը....
Տանը ոչ ոք չկա:
Ապա՝ ենրչերների խումբը սկսում է ավտոմատով կրակել դռան վրա, մինչև այն
ջարդվում է: Մեկը՝ աքացում է դռներին ու խուժում են ներս: Երևում է Արփիի
նկարչական սենյակը, ներկապնակը, նկարակալը, վրան՝ կիսատ նկար....Բաց է
դաշնամուրը՝ վրան նոտաներ...Տան մթնոլորտը լի է ուրախությամբ,
գեղեցկությամբ, արվեստի հանճարով...Սակայն՝ այն դատարկ է...Ոչ ոք չկա
տանը.../

/Կադրում՝ ենիչերներից մեկը վերցնում է կտավը, զննում, ու զզվանքով դուրս


շպրտում լուսամուտից...Լսվում է փշրվող ապակիների ուժգին ձայն.../

/Կադրում՝ պատի վրա Արփիի լուսանկարը, որ ժպտում է ապա՝ Դավիթ Մեծի


լուսանկարը, ապա՝ նրանք երկուսով՝ իրենց երեխաներին գրկած:/

Արարված Չորորդ

Պատկեր Առաջին

/Կադրում՝ Սիրանուշը ճանապարհում է Արփիին և երեխաներին: /


Սիրանուշ- Արփի՛, հասնես տեղ՝ զանգի՛ր անմիջապես. Իմացի՛ր, որ ամեն
վայրկյան զանգիդ եմ սպասելու...

Արփի- Լա՛վ, Սիրանուշ ջա՛ն...Ես գիտեմ, որ շատ կարճ ժամանակից նորից


հանդիպելու ենք: Իմ ցուցահանդեսի մենեջերը, Պարոն Հերվեն, ասաց, որ
արդեն երկու կտավ ծախված է, և ծախված է այնպիսի գումարով, որ ինձ
կբավարարի մեկ տարի ապրել: Մեզ համար մի անհանգստանա. Դու քեզ լավ
նայիր. Մարիամի, Գենադիի հետ կապի մեջ եղի՛ր...

Սիրանուշ- Երեկ Մարիամը զանգեց Ստեփանակերտից: Ասաց, որ Վազգենը


կանչել է իրեն և Գենադիին հանդիպման, իբր՝ պատերազմական ծրագրերի
քննարկման համար: Մարիամն ասաց, որ ենիչերները կանչել են իրենց շտաբ,
ուր խաբեությամբ նույն ձևով Տեր Գրիգորին ձերբակալեցին: Նա ասաց, որ
հրաժարվել են գնալ այդ որջը, որ շտաբ է կոչվում, դրա փոխարեն կհանդիպեն
դրսի սրճարանում, ժամը 11-ին : Ինձ էլ ասաց, որ գնամ: Ուզում է, որ ես
ներկա լինեմ որպես չեզոք մարդ...

Արփի- Այո...Դավիթի զոհվելուց հետո իսկապես Մարիամն ու Գենադին են


ղեկավարում գունդը, դրա համար էլ այդ ենիչերները մտմտում են՝ իրենց
ենթարկեցնելու իսկական կռվող հայրենասերներին: Եթե չկարողանան՝
իմացիր որ կեղծ գործ են դնելու բոլորի վրա ու ձերբակալեն: Պետք է շատ
զգույշ լինել...Որտե՞ղ է Դավիթ Փոքրը հիմա…

Սիրանուշ- Մարիամն ասաց, որ Գենադին երեխային ուղարկել է Մոսկվա՝ իր


քրոջ մոտ: Ասում են՝ Դավիթ Փոքրը քննությունները հրաշալի տվել է ու
դպրոցում ավելի բարձր դասարանում են նստացրել… «Առնվազն չորս տարում
խոստանում եմ Գիտությունների թեկնածուի կոչում ստանալ»- ասել է
Գենադիին: Ասում են՝ հանճարեղ մաթեմատիկոս է …

Արփի/ երջանիկ ժպտալով/- Այո...Դավիթ Փոքրը կանաց-կամաց վեր է ածվում


Դավիթ Մեծի՝ միշտ հաստատելով իր հաղթանակի հոգին ... հենց դրանով ենք
հաղթում չարին…Իմ գոյությունը, քո գոյությունը, այդ երեխայի գոյությունը
արդեն հաղթանակ է…

Սիրանուշ- Այո՛, Արփի ջան. Քո բոլոր պատգամները մեկ- մեկ պիտի


փոխանցեմ իմ աշակերտներին: Հայկական տառապանքների դպրոցը
հավերժական հաղթանակի դպրոց է, որի իմաստության արժեքը հասկանալը
արդեն իսկ կատարյալ երջանկություն է…
Արփի- Ամբողջ աշխարհն էլ կանգնի մեր ճշմարտության դեմ- մենք անդրդվելի
պիտի մնանք: Մեր կյանքը, իմաստությունը մի ամբողջ ժողովրդի արյան գին
ունի:

/Ավտոբուսը այդ պահին մոտենում է:/

Արփի/ շտապ-շտապ/ - Գիտեմ, որ արտասահմանում չեմ գտնելու մի իսկ հոգի,


որի հետ կարողանամ այս բաներից խոսել և հասկացվել…Ահա ինչու՝ միայն
արվեստի լեզվով կարող եմ վկայել հավիտենական արժեքների մասին, որ մեր
հոգու մեջ են… Դե՝ Սիրանուշ ջան, անգի~ն իմ քույրս, Աստված՝ քեզ հետ…

/Կադրում՝ Սիրանուշը շտապ-շտապ գրկում է երեխաներին:/

Սիրանուշ/ շշուկով/- Վահա՛ն, Անի՛ ջան. ինձ չմոռանա՛ք...

/Արփին ու Սիրանուշը գրկախառնվում են: Սիրանուշը հեկեկում է:/

Սիրանուշ- /Խաչի նշան հանելով Արփիի վրա/ Գնաս բարով, իմ անգի՛ն


քույրիկ... Ես Եռաբլուրում Դավիթ Մեծի շիրիմի խնամքը ինձ վրա եմ
վերցնում: Չմտածես...

Արփի/ արցունքները սրբելով/- Շատ շնորհակալ եմ...Պահում եմ քեզ սրտիս


մեջ....Միշտ իմ հարազատն ես լինելու...Մնաս Բարո՛վ, Սիրանո՛ւշ....

/Նստում է մեքենան/
/Կադրում՝ Արփին՝ մեքենայի մեջ է; պատկերները սահում են պատուհանից.
Արցունքները հոսում են աչքերից: Հանկարծ դիմում է վարորդին:/

Արփի- Վարո՛րդ, կկանգնե՞ք այստեղ- մի վերջին անգամ նայեմ Երևանին...


Խնդրում եմ կանգնեք...

Վարորդ- Հա՛, քույրիկ ջան, ինչի չեմ կանգնի...

/Արփին դուրս է գալիս ավտոբուսից: Ներքևում փռված է քաղաքը: Արփին


նայում է քաղաքին: Կադրում՝ լրիվ մութ: Քաղաքը՝ մահվան մեջ է:/

/Կադրում՝ մթություն... /:

Պատկեր Երկրորդ
/Կադրում՝ կազինո: Ենիչերների հորդան նստած է կլոր սեղանի շուրջը:/

/ «Պրոֆոսոր» Հայկը բաժանում է կարտերը: Հեռվում երևում են կիսամերկ


աղջիկներ. երաժշտություն. խմում են, ծխում:/

Վանո Ս- / մոտենալով Հայկին ու կտտացնելով նրա ճակատին/- Արա՝


պրոֆեսոր, ո՞նց ես ...

Խոսրով Հ -Ո՞նց պիտի լինի՝ գիտությունների թեկնածու տղան դառել է կարտի


դիլեր, որ ապրի... Հե~յ գիտի Սովետ...անխելք երկիր էր էլի...Պիտի սղմես՝
սղմած պահես: Դա է մարդկության օրենքը...Ուրիշ օրենք չկա...

/Հայկը առանց ձայն հանելու շարունակում է կարտը բաժանել:/

Սերժիկ Ս.- Էսօր ինչքանո՞վ ենք խաղում...

Խոսրով Հ.- Որ դիշովկա չլինենք- եկեք կես-կես միլլիոն դնենք...

/Հավաքում են կանաչ դոլլարները: Փողերի մի մեծ կույտ հայտնվում է սեղանի


կենտրոնում/

Հայկ-/ մտքում պատկերացնում է, թե ինչպես հանկարծ դուռը բացվում է, ու


ինքը մտնում է ավտոմատով ներս, կրակում է բոլորին.բոլորը ընկնում են՝
դանդաղացրած կադրով.../

Կադրում՝ Քոռ Լևոնը խոսում է Վազգեն Ս-ի, Ռուբիկ Ք-ի , Բաբկեն Ա-ի հետ:

Քոռ Լևոն- Կենտրոնից դժգոհում են... Ասում են՝ կոշտ եք աշխատում. կարող ա
էլ փող չգա...

Վազգեն Ս-/անհանգստացած/- Բա ի՞նչ պետք է անել, վարպե՛տ...

Քոռ Լևոն- Պետք է կեղծ օպոզիցիա ստեղծել...

Վազգեն Ս– Իսկական օպոզիցիայի վերջը նախ պիտի տալ, որ նոր


կարողանաք գտնել խաղը խաղալ ցանկացողներին...

Քոռ Լևոն-Դա՝ լավ ասացիր...Այո~ ... Փողին մուննաթ...


Էդ հայրենասերների բանակը ի՞նչ է անում... «Խաչակրացների» «Հրեշտակների
Լեգիոն» է ՝ ի՞նչ է...
Բաբկեն Ա.- Աշխատում ենք էդ ուղղությամբ, վարպե՛տ...

Քոռ Լևոն/ ձայնը բարձրացնելով/- Վա՛տ եք աշխատում... Ժամանակ չկա...


Նախիջևանը, ասում են՝ լրիվ պիտի մաքրենք հայերից, Շահումյանն էլ՝ հետը...
Հրաման ստացա կենտրոնից: Շահումյանն ու Նախիջևանը բաֆեր զոնա է
լինելու....Էս արդեն մեծ փողի մասին է խոսքը՝ եթե կարողանանք
կազմակերպել... Արա՝ գեղացինե՛ր, հասկացե՛ք... Լրիվ կոնտրոլի տակ պետք է
պահել էդ «հայրենասերներին», եթե չեն ենթարկվում՝ տեղում գյուլլեք....Մե՛ր
ենթակայության տակ, մ՛եր ասածը՝ կամ մահապատիժ...Հասկացա՞ք...

/Մոտենում է Վանոն:/

Վանո Ս.- Էդ ինչ եք քչփչում, տղե՛րք...ասում են լավ ծտեր են բերել...

/Այդ պահին երևում է մի սպասավոր՝ որ մի գեղեցիկ, կարճ փեշ հագած աղջկա


թևից քաշելով բերում է:/

Սպասավոր- Է՛ս ա, տղե՛րք...

Վանո Ս.- Հարցրու՝ ցելկա ա՞ ...

Սպասավոր-/դիմելով աղջկան/- Աղջի, կո՞ւյս ես...

Աղջիկ- Դե հա, էլի...

Վանո Ս.- Լա՛վ, տար դրան էստեղից...

Քոռ Լևոն/ դիմելով Վանոյին/ - Արա՝ դու որտեղա՞ցի էիր...


Գեղերից հավաքեցի, բոլորիդ մարդ սարքեցի...Ինչքան եփեմ՝ ձեր ականջը հում
է մնում...

Հայկ-/ մտքում պատկերացնում է, թե ինչպես հանկարծ դուռը բացվում է, ու


ինքը մտնում է ավտոմատով ներս, կրակում է բոլորին. բոլորը ընկնում են՝
դանդաղացրած կադրով :/

/Այդ պահին զանգում է հեռախոսը:/


/Սպասավորը մոտենում է վերցնում:/

Սպասավոր –Պարո՛ն Վանո, ձեզ են ուզում...


Վանո Ս.- Արա՝ հլա մի գլուխդ կռացրու նոր ինձ հետ խոսա, այ բոմժ...Փողո՛ց
կգցեմ քեզ ախր...

/Սպասավորը կռացնում է գլուխը՝ հեռախոսը ձեռքին:/


Վանոն վերցնում է:/

Վանո Ս.- Հա, Հա...ըհը...հա... /գոռում է/ Բայց ՝ կարող ա ես էստեղ մուկ եմ


տշում... Օպերատիվ աշխատում ենք ամենուր:
/կախում է հեռախոսը/
/Դիմելով Քոռին/ -Վարպե՛տ, պիտի գնանք. ասում են ժողովուրդը գալիս է
դեպի Քաղկոմի շենք... Նենց մի հատ միտինգ սարքե~մ դրանց գլխին: Արա՝
Վազգե՛ն, Սերժի՛կ, վե՛ր կացեք... Մարդիկ դրե՛ք ժողովրդի մեջ՝ թող շենքի
լուսամուտները քարով ջարդեն: Հենց ջարդեն՝ ավտոմատներով կրակեք էդ
«հայրենասերների» վրա...
/Անցնելով Սերժիկի կողքով/
-Վա~յ, արա՝ էլի կրվեցիր...Ա~յ գեղացի ոչխար...Հայաստանի օգության փողերը
հերիք աղբամանում պահեք ....Արա՝ Խոսրով Մեծ, քեզ կարող ա էլ բաժին
չտանք...Կազինոյից տուն չես գնում: Ասացինք՝ սրիկա ենք, չասեցինք՝ էդ
աստիճան...

Վազգեն Ս-/շտապ-շտապ/- Ես իմ կյանքը փաստորեն նվիրել եմ ձեզ: Էսքան


մարդ սպանելու փոխարեն՝ հիմա բանաստեղծությունների մի ժողովածու էի
գրել..

Քոռ Լևոն- Հա, իսկապես՝ ազգը կորցրեց մի տափակ բանաստեղծ, բայց ձեռք
բերեց մի հանճարեղ ենիչեր.../դիմելով խաղացողներին/... Ձեզ հետ եմ՝ արա...
Իմ գործը երևում ա դժվարանում ա...Ձեր ենիչերների ոհմակը մի օր էլ ինձ վրա
է գալու...
Ինձ պետք է ձեր մեջ որոշակի թլփատման գործողություն կատարել... Երևում է՝
կապներդ շատ եք գլխով գցում...Վանո՛, դու մնա...զբաղվիր քո «ցելկայով»- ես
միտինգի հարցերը ինքս կլուծեմ...

/դուրս է գալիս.../
/Կազինոյում բացում են շամպայն, աղմուկ, մերկ ոտքեր.../

Պատկեր Երրորդ

/Կադրում՝ Սիրանուշը ծառի ետևից հետևում է անցուդարձին:


Երևում է բացօդյա կաֆեն, ուր նստած են Վազգեն Ս.-ն , նրա դիմաց՝ Մարիամը
և Գենադին: Պարզորոշ չի լսում , թե ինչ են խոսում- մինչև որ խոսակցությունը
վեր է ածվում վեճի, հետո՝ կռվի:/

Վազգեն Ս.- Ես արդեն ասացի ձեզ, թե ինչ անեք, և ես որպես ժողովրդից


ընտրված դեմոկրատական կառավարության անդամ, ձեզ հրամայում եմ կամ
ենթարկվել մեր հրամանին, կամ՝ պիտի ձերբակալենք ձեզ:

Գենադի/ բարձրաձայն, բայց՝ հավասարակշիռ տոնով/- Միանալ ձեզ հետ՝ դա


նշանակում է դավաճանել այն սկզբունքներին, որոնց համար պայքարի դուրս
եկանք:

Մարիամ/ ավելացնելով/- Իսկ ինչ վերաբերվում է, որ դուք դեմոկրատորեն


ընտրված կառավարություն եք- ժողովուրդը պարզապես տեղյակ չէ, որ դուք
դավաճան եք ու մարդասպան: Ձեր սպանություններն ու
հանցագործությունները կարող ենք թվել մեկ առ մեկ... Այնպես որ՝ դուք պետք
է հեռանաք, ոչ թե՝ շարունակեք ձեր դավաճանական հակա-հայկական
դիվերսիաները...Դուք ենիչերներ եք...Դուք փորձում եք նաև կտրել մեր
ժողովրդին իր Քրիստոնեական արմատներից, տարածել ֆաշիզմ ու
հեթանոսություն, որ զրկեք ժողովրդին իր կենսական ուժերից...Դուք սպանեցիք
նաև Լեոնիդին, Ավոյին, և մեր բոլոր հերոսներին՝ կրակելով նրանց ետևից,
թուրքերի հետ կազմակերպելով նրանց շրջափակումը և ոչնչացումը... Ձեր
կաշառված գործակալները ամենուր սադրանքներ են հրահրում մեր
հերոսական ջոկատների անունից... Դուք պետք է կանգնեք դատարանի առաջ:

Վազգեն Ս./ծաղրելով/- Հա~, հա~, հա~... Իսկ այդ ո՞վ պիտի հավատա ձեզ, այ
միամի~տ ապուշներ... Ժողովրդի հերոսները մե՛նք ենք, քանզի բոլորն էլ մե՛ր
պես են...Դուք ապրում եք վերացական աշխարհում.. Իսկ այդ ո՞ր
դատարանում դուք պիտի թվարկեք մեր հանցագործությունները մեկ առ մեկ...

Մարիամ- Ժողովրդական դատարանում, ուր դատավորները չեն կաշառվում


ձեզնից...

Վազգեն Ս.- Դե եթե գտնեք այդպիսի մի դատարան, լա՛վ- դատե՛ք


մեզ.../հռհռալով ծիծաղում է/ ...Մենք ներկայացնում ենք Հայ ժողովուրդը... Եթե
մենք մարդասպան ենք ու թափթփուկ, հենց այսպիսին է և Հայ ժողովուրդը...

Մարիամ- Ո՛չ. Դուք ազգություն չունեք...Դուք ոչ մեկին չեք ներկայացնում, բայց


միայն՝ ձեր փորն ու գրպանը...
Վազգեն Ս.- Լսի՛ր , դո՛ւ...Ղարաբաղի մարալ.../հանում է ատրճանակը ու փողը
քսում է Մարիամի դեմքին, կարծես՝ շոյելով/:

Գենադի- / խիստ տոնով/- Ատրճանակդ տեղը դի՛ր...Դու ոչ միայն ազգություն


չունես, այլ նաև՝ սեռ...Տղամարդու պես քեզ պահի՛ր, թե չէ...

Վազգեն Ս.— Թե չէ՝ ի՞նչ....Ա~յ բոմժեր, ախր դուք հասկնո՞ւմ եք ում հետ եք
խոսում...

Գենադի- Լա՛վ ենք հասկանում... Դուք հանցագործներ եք, ում վրա է ընկնում
Հայ ժողովրդի կոտորածի ողջ պատասխանատվությունը 1988–ից սկսած: Դուք
ժողովրդին պայքարի հանեցիք, լավ իմանալով, թե ինչ հետևանքներ է դա
ունենալու: Եվ երբ թուրքերը սկսեցին կոտորածները- դուք միայն հայաթափում
եք Նախիջևանը, Շահումյանն ու Մարտունին, ոչ մի դիմադրություն կամ՝
պաշտպանություն ժողովրդին ցույց չտալով... Մենք՝ կամավորներս, ստիպված
ժողովրդական բանակ կազմեցինք ու կռվեցինք՝ պաշտպանելու հողն ու
մարդկանց: Եվ դուք մեզ բոլորիս հերթով չեզոքացրիք, սպանեցիք,
ձերբակալեցիք, որպեսզի Հայկական կոտորածներին ոչինչ չխանգարի... Սա
ձեր Նյուրինբերգն է...Այն սկսվում է այս սեղանից և մի օր, երբ ճշմարտությունը
հայտնի կդառնա- դուք բոլորդ ձեր արյամբ կհատուցեք...

Վազգեն Ս. /բղավելով բռնում է Գենադիի կոկորդը/ Այդ օրը երբե՛ք չի


լինելու...Արա՝ էդ ո՞ւմ ես վախեցնում... Արա, ա~յ ողորմելի... Եթե հենց հիմա
էստեղ քեզ սատկացնենք, ոչ մեկի պետքն էլ չի լինի...Ժողովուրդը թքած ունի քո
հայրենասիրության վրա էլ, քո մեծ իդեաների վրա էլ... Նրանք անասուններ են:
Եվ մենք դա կապացուցենք:

/Այդ պահին դեպի Վազգեն Ս. –ն են վազում նրա զինված մարդիկ և բռնում են


Գենադիի ու Մարիամի ձեռքերը՝ ոլորելով ետևում:/

Վազգեն Ս./ դիմելով հավաքված ժողովրդին, որ եկել են դիտելու կռիվը/-


Ժողովո՛ւրդ, ցրվե՛ք շուտ... Այս երկուսը շատ վտանգավոր հանցագործներ են...
Հայ Ժողովրդի շահը պահանջում է նրանց ձերբակալել... Դուք գիտեք ինձ...Ես
միշտ հեռուստացույցի վրա եմ...Գրքերի հեղինակ եմ, Սպարապետ և զորքերի
հրամանատար... Այս երկուսը մեղադրվում են խուլիգանության,
մարդասպանության ու ահաբեկչության մեջ...

Գենադի/ բղավելով/ -Սու՛տ է, սրիկա՛...Թո՛ղ ասում եմ... /ազատում է ձեռքերը


ու հանում իր ատրճանակը. Նա փորձում է կրակել: Այդ պահին ենիչերները
Գենադիի վրա պահում են իրենց ատրճանակները. Ժողովուրդը խուճապահար
փախչում է:/
/Գենադին շարունակում է բղավել/ Կրակի՛ր, կրակի՛ր, ենիչե՛ր,
կրակի՛ր...Թուրքի գնդակը չի կպել ինձ, ձեր գնդակից մեռնելը ավելի մեծ
մարտիրոսություն է ինձ համար ու պատիվ, քանզի դուք թուրքից վատ եք...
Դավաճաննե՛ր... /թքում է Վազգեն Ս. ի դեմքին... Լսվում են կրակոցներ,
խառնաշփոթ, ճիչ.../

/Կադրում՝ Սիրանուշը չոքած՝ գլուխը բռնած ձեռքերի մեջ: Երբ բարձրացնում է


գլուխը տեսնում է Գենադին սպանված, դեմքը՝ արյան մեջ...Մոտ տաս
ենիչերներ քարշ են տալիս նրա դիակը ՝ տանելով ոտքերից: Հրելով, խփելով՝
Մարիամին նույնպես քարշ են տալիս դեպի Վիլիս մեքենան:/

Պատկեր Չորորդ

/Կադրում՝ գրություն < Հունիս, Արցախ, 1994>/


/Կադրում՝ Սիրանուշը մարդկանցով լիքը ավտոբուսի մեջ է: Նա մեկնում է
Ղարաբաղ...Հնչում է բարձր շվիի երաժշտություն, երևում են ժայռեր.../

Վարորդ- Քույրի՛կ ջան, բարի գալուստ մեր Արցախ Աշխարհ...Էդ հետ ես


գնու՞մ տուն...

Սիրանուշ- Այո, եղբա՛յր, հետ եմ գնում տուն...

/մտքի մեջ շարունակում է մտածել/-Որ քարի վրա, որ գերեզմանի, խաչքարի


վրա, որտեղ որ Մեսրոպատառ գրություն կա՝ այնտեղ իմ տունն է ....

Վարորդ-Ի՞նչ գործի ես...

Սիրանուշ- Ուսուցիչ եմ, վարպե՛տ..

Վարորդ- Երեխա, ընտանիք ունե՞ս...

Սիրանուշ- Այո՛, վարպե՛տ...

Վարորդ- Քանի՞ երեխա ունես...

Սիրանուշ-/պատասխանում է մտքի մեջ/- Հայոց բոլոր երեխաներն էլ թերևս


իմն են...

Վարորդ- հը՞...չլսեցի...Դե լավ՝ Աստված պահի երեխաներիդ...


Սիրանուշ- Ամեն. եղբայր ջան...

/Վարորդը հանկարծ սկսում է բարձրաձայն երգել <Ադանայի Ողբը>:/

/Սիրանուշը միանում է նրան.../

/Բոլորը միանում են նրանց.../

/Կադրում՝ Հայկական լեռներ...Երգը հնչում է բարձր, խրոխտ, գեղեցիկ.../

Էպիլոգ
/Կադրում՝ Երևանի խավար ֆոնը:/
Լևոն Տեր-Պետրոսյանի ձայն- Վ՛ստահ եմ, ինչ էլ լինի՝ մեր ցանած սերմերը ծի՛լ
են տալու:
/ արձագանքելով/
-մեր ցանած սերմերը ծի՛լ են տալու:
-մեր ցանած սերմերը ծի՛լ են տալու:

/Կադրում՝ կիսամութ սենյակում դրված է մետաղյա մահճակալ: Ուղիղ


մետաղյա ցանցին զինվորական հագուստներով պառկած է Վազգեն Ս-ն: Նրա
կողքին կանգնած է ապամարդը՝ ուղիղ դիրքով, նույպես՝ զինվորական
հագուստներով: Նա ուժեղ աքացում է մահճակալին՝ տակից, Վազգեն Ս.ի
մեջքի կողմից: Վերջինս ոչ մի ռեակցիա չի տալիս: Նա մնում է անշարժ
պառկած./

Ապամարդ/ աքացում է մահճակալին՝ տակից /- Արա՛ .... արա- վե՛ր կաց...


գնա...գնա Եռաբլուրը վառի՛ր...
Արա՛ .../աքացում է/. արա- վե՛ր կաց... գնա՛...գնա՛ Եռաբլուրը վառի՛ր...
Արա՛ ..../աքացում է/ արա...Չե՞ս հասկանում- Ասում եմ՝ վե՛ր կաց... գնա՛...գնա՛
ասացի՝ /աքացում է/ Եռաբլուրը վառի՛ր...
Չե՞ս լսում...արա.../արձագանքով/ գնա՛
Եռաբլուրը վառի՛ր...
Եռաբլուրը վառի՛ր...
Եռաբլուրը վառի՛ր...
/Կադրում՝ կամերան դանդաղ անցնում է դեպի լուսամուտ, որտեղից երևում է
արևը :/
/Լսվում է միայն ապամարդու աքացու հարվածների ձայնը:/
Երաժշտություն:

You might also like