You are on page 1of 5

ՆՈՒԿԼԵՈՊՐՈՏԵԻՆՆԵՐ: ՆՈՒԿԼԵԻՆԱԹԹՈՒՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ

ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ

Նուկլեոպրոտեիններ: Նուկլեոպրոտեինները հանդիսանում են բարդ


սպիտակուցների կարևոր ներկայացուցիչները։ Նուկլեինաթթուների հիմնարար դերը
կենդանի օրգանիզմների ժառանգական հատկությունների փոխանցումն է, բջջիջների մեջ
սպիտակուցների կենսաբանական սինթեզի իրականացումը: Նուկլեոպրոտեիններն
ապահովում են տեղեկատվություն բջջի կառուցվածքի և ֆունկցիաների մասին և
ապահովում են ոչ միայն բջջի նորմալ գործունեությունը, այլև վերարտադրությունը
(կրկնությունները)։
Ըստ մոլեկուլայն կենսաբանության հիմնադրույթի ժառանգական ինֆորմացիան
հաղորդվում է նուկլեինաթթուներից դեպի սպիտակուց:
Նուկլեոպրոտեիններում սպիտակուցը կապված է նուկլեինաթթուների հետ։ Բջջում
նուկլեինաթթուները լինում են երկու տեսակի՝ դեզօքսիռիբոնուկլեինաթթու՝ ԴՆԹ և
ռիբոնուկլեինաթթու՝ ՌՆԹ: Այդ երկու տեսակի նուկլեինաթթուները միմյանցից
տարբերվում են իրենց կազմով, կառուցվածքով և ֆունկցիաներով:
ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) սպիտակուցներից անջատվում են ԴՆԹ և
սպիտակուցներ, իսկ ՌՆԹ (ռիբոնուկլեինաթթու) սպիտակուցներից` ՌՆԹ և
սպիտակուցներ:
Նուկլեինաթթուներ: Նուկլեինաթթուները հազարավոր և միլիոնավոր
նուկլեոտիդներից կառուցված պոլիմերներ են:
Նուկլեոտիդները կազմված են ազոտային հիմքից, ածխաջրից և ֆոսֆորական
թթվի մնացորդներից: Ազոտային հիմքը և ածխաջուրը միասին կոչվում են
նուկլեոզիդ: Հայտնի է երկու տեսակի ազոտային հիմք` պուրինային և
պիրիմիդինային: Պուրինայիններից հայտնի են ադենինը (A) և գուանինը (G),
պիրիմիդինայիններից` ուրացիլը (U), ցիտոզինը (C) և թիմինը (T):

1
Ածխաջուրը ներկայացված է β-դեզօքսիռիբոզ և β-ռիբոզ ձևերով`

Ֆոսֆորական թթուն կարող է միանալ պենտոզոֆուրանոզի ազատ հիդրօքսի


խմբերի C-3' և C-5' տեղերում, այսինքն ԴՆԹ-ի հիդրոլիզի արդյունքում կարող է
ստացվել նուկլեոզիդ-5'-ֆոսֆատ և նուկլեոզիդ-3'-ֆոսֆատ:

2
Ռիբոնուկլեոզիդները և դեզօքսիռիբոնուկլեոզիդները բջիջներում կարող են
հանդես գալ նուկլեոզիդ-5'-երկֆոսֆատի և նուկլեոզիդ-5'-եռֆոսֆատի ձևով:
Օրինակ, Ադենոզինմոնոֆոսֆատ՝ AMP, ադենոզիներկֆոսֆատ՝ ADP և
ադենոզինեռֆոսֆատ՝ ATP:

Տարբեր տեսակների պատկանող կենդանի օրգանիզմների բջիջներում ԴՆԹ-ի և


ՌՆԹ-ի քանակները միևնույնը չեն:
ԴՆԹ-ի կառուցվածքը և ֆունկցիան: ԴՆԹ-ներում տարբերում են 4 տեսակի
նուկլեոտիդներ, որոնց դեզօքսիռիբոզ ածխաջուրը և ֆոսֆորական թթուն միանման են:
Նուկլեոտիդներ իրարից տարբերվում են ազոտական հիմքերով: ԴՆԹ-ների կազմում
հանդիպող ազոտական հիմքերն են` պուրինային (ադենինային և գուանինային) և
պիրիմիդինային (ցիտոզինային և թիմինային) հիմքերը: Ազոտական հիմքերը
նշանակվում են իրենց անվանումների մեծատառերով՝ Ա, Գ, Ց և Թ:
Դրանցից ադենինային հիմքերի քանակը միշտ հավասար է թիմինայիններին: Նույն
ձևով գուանինային հիմքերի քանակը միշտ հավասար է ցիտոզինայիններին:
ԴՆԹ-ի մեկ շղթայում նուկլեոտիդները միմյանց միանում են մեկ նուկլեոտիդի
ֆոսֆորական թթվի և մյուսի ածխաջրային մնացորդի միջև առաջացող կովալենտ կապով:
Սակայն ԴՆԹ-ի մոլեկուլի համար հայտնի է կրկնակի պարույրի տեսքը:

3
Նուկլեինաթթուների ազոտական հիմքերի կառուցվածքները

ԴՆԹ-ի մոլեկուլում նուկլեոտիդներից կազմված երկու շղթաներն իրար հետ


միանում են ազոտական հիմքերի միջև առաջացող ջրածնային կապերի միջոցով:
Այդ կապերն ապահովում են ԴՆԹ-ի մոլեկուլի կայունությունն: Ընդ որում Ա և Թ
հիմքերով նուկլեոտիդների միջև առաջանում են 2, իսկ Գ և Ց նուկլեոտիդների միջև՝
3 ջրածնային կապեր:

4
ԴՆԹ-ի մոլեկուլի կառուցվածքը:

ԴՆԹ-ի երկու շղթաների միացման մեջ գոյություն ունի կարևոր օրինաչափություն. մի


շղթայի Ա կամ Գ ազոտային հիմքով նուկլեոտիդի դիմաց մյուս շղթայում հայտնվում է Թ կամ
Ց հիմքով համապատասխան նուկլեոտիդը, յուրաքանչյուրում զույգ նուկլեոտիդները կարծես
իրար լրացնում են: Մեկ շղթայում նուկլեոտիդների հաջորդականությունը կարելի է որոշել
մյուսի նուկլեոտիդների հաջորդականության միջոցով: ԴՆԹ-ի շղթայում նուկլեոտիդների
հաջորդականությունը գաղտնագրում է ժառանգական տեղեկատվությունն, իսկ նրա
երկշղթա կառուցվածքն ապահովում է այդ տեղեկատվության կայունությունը և դրա
ճշգրիտ փոխանցման հուսալիությունը:
ՌՆԹ-ի կառուցվածքը և ֆունկցիաները: ՌՆԹ-ի մոլեկուլի կառուցվածքը
տարբերվում է ԴՆԹ-ից: Բացի նրանից, որ ՌՆԹ-ն միաշղթա է և ՌՆԹ-ի նուկլեոտիդներում
ածխաջուրը ռիբոզն է, այդ նուկլեինաթթվի նուկլեոտիդներում թիմին՝ Թ ազոտական հիմքը
փոխարինված է ուրացիլով՝ ՈՒ:
Բջջում ՌՆԹ-ների տեսակները տարբերվում են իրենց շղթայի երկարությամբ և
չափսերով, բայց բոլորն էլ մասնակցում են սպիտակուցի սինթեզին՝ կատարելով տարբեր
ֆունկցիաներ: Փոխադրող ՌՆԹ-ները (փ-ՌՆԹ) կարճ են և ամենափոքրն են և սրանք
սպիտակուցների սինթեզի ժամանակ ամինաթթուները փոխադրում են դեպի
ռիբոսոմները: Տեղեկատվական (ինֆորմացիոն) ՌՆԹ-ները (ի-ՌՆԹ) ավելի մեծ
են փ-ՌՆԹ-ներից: Դրանք ԴՆԹ-ի կառուցվածքի մասին տեղեկատվության
փոխադրում են դեպի ռիբոսոմները: Երրորդ տեսակը ռիբոսոմային ՌՆԹ-ն է (ռ-
ՌՆԹ), որի մոլեկուլները ամենամեծն են: Բջիջները իրարից տարբերվում են ՌՆԹ-
ների պարունակությամբ և տեսակներով:

You might also like