You are on page 1of 20

9_1 Նեյրոն, կառուցվածքը, նշանակությունը, ֆունկցիաները: Զգացող, ներդիր, շարժիչ նեյրոնների

բնութագիրը

1 Ընտրեք ճիշտ պնդումը էֆերենտ նեյրոնների վերաբերյալ.


ա) կազմված են մարմնից եւ ճյուղավորված մի քանի աքսոններից
բ) դենդրիտների հիմնական ֆունկցիան ԳՊ-ի առաջնահերթ առաջացումն է
գ) աքսոնի ծայրային հատվածները միելինապատ են
դ) դեպի նեյրոն եկող գրգիռները հիմնականում ընկալվում են մարմնի եւ դենդրիտների սինապսների
կողմից

2 Նեյրոնի սոմայի թաղանթը օժտված չէ հետևյալ հատկությամբ.


ա) ծածկված է մեծ քանակությամբ սինապսներով
բ) պարունակում է նատրիումական անցուղիներ
գ) ունի սպեցիֆիկ ռեցեպտորներ դրդող մեդիատորների նկատմամբ
դ) հանդիսանում է նեյրոնի ամենադրդունակ հատվածը

3 Աքսոնային թմբիկին բնորոշ է հետեւյալը


1.ունի նատրիումական անցուղիների մեծ խտություն
2.առաջացնում է մեծ թվով սինապսներ
3.օժտված է նեյրոնի մարմնի համեմատ ցածր դրդունակությամբ
4.նեյրոնում գործողության պոտենցիալի առաջնահերթ առաջացման տեղն է
ա) 1.4
բ) 1.2.3
գ) 2.3
դ) 2.4

4 Նեյրոնի մարմինը ապահովում է.


1. կենսաբանական ակտիվ նյութերի սինթեզը
2. ելուստների սնուցումը
3. միջնորդանյութի սինթեզը
4. գրգիռների ընկալումը
ա) 1.2
բ) 1.3
գ) 2.3.4
դ) 1.2.3.4

5 Ի՞նչ ֆունկցիա հիմնականում չի կատարում աքսոնը.


ա) միջբջջային փոխազդեցության ապահովում
բ) ԴՀՍՊ-ների գումարում աքսոնային թմբիկի մակարդակով
գ) գրգռի տարածում "ամեն ինչ կամ ոչինչ" օրենքով
դ) իրեն երկայնքով աֆերենտ ազդակների ընկալում

6 Ո՞ր պնդումն է ճիշտ նեյրոնների վերաբերյալ.


ա) աքսոնները հիմնականում միելինազուրկ են
բ) դենդրիտների հիմնական ֆունկցիան գրգռի հաղորդումն է այլ նեյրոններին
գ) մարմինը կատարում է սնուցողական ֆունկցիա
դ) աքսոնների հիմնական ֆունկցիան գրգիռների ընկալումն է

7 Նեյրոնում դրդման պրոցեսի առաջացումը բնութագրվում է հետեւյալով.


1. ԳՊ-ն առաջանում է դրդված սինապսի հետսինապսային թաղանթում
2. ԴՀՍՊ-ն ակտիվացած սինապսի հետսինապսային թաղանթից տարածվում է դեպի աքսոնի
սկզբնահատված
3. աքսոնային թմբիկի դրդման շեմքը ամենացածրն է
4. աքսոնային թմբիկում առաջացած գործողության պոտենցիալը տարածվում է մեկ ուղղությամբ՝ աքսոնով
դեպի ներվավորվող հյուսվածք
ա) 2.3.4
բ) 2.3
գ) 1.3
դ) 2.4

8 Աքսոնի սկզբնահատվածում առաջացող գործողության պոտենցիալը տարածվում է.


1. անտիդրոմ ուղղությամբ՝ նեյրոնի մարմնի վրա
2. անտիդրոմ ուղղությամբ՝ դենդրիտների վրա
3. օրտոդրոմ ուղղությամբ՝ աքսոնով
4. մարելով
ա) 1.2.4
բ) 1.2.3
գ) 2.3.4
դ) 1.3

9 Նեյրոնի աքսոնի հիմնական ֆունկցիան է.


ա) սնուցողական
բ) նեյրոմեդիատորի սինթեզը
գ) նյարդային գրգռի փոխանցումը
դ) ինֆորմացիայի ընկալումը

10 Նեյրոնի ֆունկցիաներն են.


1.աֆերենտ գրգիռների ընդունում
2.ստացված գրգիռների վերամշակում
3.ինֆորմացիայի պահպանում
4.ինֆորմացիայի փոխանցում
ա) 1.3
բ) 2.4
գ) 2.3.4
դ) 1.2.3.4
11 Աքսոնը.
1.նեյրոնի ամենաերկար ելուստն է
2.ամբողջ երկարությամբ պատված է սինապսներով
3.հաղորդում է գրգիռները ուրիշ նեյրոններին
4.կարող է ծածկված լինել միելինային թաղանթով
ա) 1.2
բ) 1.3.4
գ) 2.4
դ) 3.4

12 Նյարդային համակարգը ապահովում է.


1. տարբեր օրգանների գործունեության կոորդինացիան
2. շրջակա միջավայրի պայմաններին հարմարեցում
3. նպատակային վարքագծի ձևավորում
4. կենսաբանական ակտիվ նյութերի արտադրություն
ա) 1.2.4
բ) 1.2.3.4
գ) 2.3.4
դ) 1.3.4

13 Աքսոնը հատելիս.
1. նրա կենտրոնական հատվածը ենթարկվում է դեգեներացիայի
2. դեգեներացիայի է ենթարկվում ծայրամասային հատվածը
3. խախտվում է ներվավորվող օրգանի սնուցումը
4. դեգեներացիայի է ենթարկվում նեյրոնի մարմինը
ա) 1.2
բ) 1.2.3
գ) 2.3
դ) 1.2.3.4

14 Դենդրիտների հիմնական ֆունկցիան է.


ա) մի նեյրոնից մյուսին գրգռի հաղորդումը
բ) աֆերենտ ազդակների ընկալումը
գ) նեյրոմեդիատորի արտադրությունը
դ) այլ նեյրոնի մարմնի սինապտիկ ակտիվացումը

15 Սինապսներ առաջանում են նեյրոնի բոլոր հատվածներում, բացի.


ա) դենդրիտներից
բ) մարմնից
գ) աքսոնի ծայրային հատվածից
դ) աքսոնի միելինային թաղանթից

16 Նեյրոնին բնորոշ են հետեւյալ առանձնահատկությունները, բացի.


ա) իր տարբեր սինապսներում արտազատում է միեւնույն միջնորդանյութը
բ) ամենաբարձր դրդունակությամբ օժտված է նեյրոնի մարմինը
գ) որոշ նեյրոններ ի պատասխան ԳՊ-ի կարող են սինթեզել հորմոններ
դ) նեյրոնի մարմինը ստանում է ԳՊ-ն աքսոնային թմբիկից

17 Աֆերենտ նեյրոններին բնորոշ է բոլորը, բացի.


ա) տեղակայումը ողնուղեղային հանգույցներում
բ) աքսոնանման դենդրիտների առկայությունը
գ) դրդման փոխանցումը ծայրամասից՝ կենտրոնական նյարդային համակարգ
դ) արգելակող բնույթը

18 Ներդիր նեյրոններին բնորոշ է.


1.բոլոր ռեֆլեկտոր աղեղներում պարտադիր առկայությունը
2.դրդման փոխանցումը աշխատող հյուսվածքին
3.ռեցեպտոր և էֆեկտոր նեյրոնների միջև կապի իրականացումը
4.էֆեկտոր նեյրոնների արգելակումը
ա) 1.2
բ) 3.4
գ) 1.2.3
դ) 1.2.3.4

19 Թվարկված նեյրոններից որո՞նք են պատկանում սոմատիկ նյարդային համակարգի էֆերենտ


նեյրոններին.
ա) ողնուղեղի առաջային եղջյուրների մոտոնեյրոններ
բ) հանգույցների էֆերենտ նեյրոններ
գ) Ռենշոուի բջիջներ
դ) ողնուղեղի հետին եղջյուրների նեյրոններ

20 Ներդիր նեյրոններին վերաբերվում է ամենը, բացի.


ա) շարժանեյրոնների համեմատ օժտված են ավելի մեծ լաբիլությամբ
բ) կազմում են բոլոր նեյրոնների 90%-ը
գ) միայն դրդող են
դ) գտնվում են ողնուղեղում

21 ԿՆՀ-ում գերակշռում են հետևյալ նեյրոնները.


ա) աֆերենտ
բ) էֆերենտ
գ) ներդիր
դ) միաբևեռ

22 Զգացող նեյրոնները բնութագրվում են հետեւյալով.


1. նրանց մարմինները գտնվում են միջողնային հանգույցներում
2. նրանց մարմինները կարող են գտնվել ողնուղեղում
3. կարող են լինել արգելակող
4. միայն դրդող են
ա) 1.4
բ) 1.2.3
գ) 2.4
դ) 1.3

23 Ներդիր նեյրոնների առանձնահատկություններն են.


1. ինքնադրդման ունակությունը
2. արգելակող բնույթը
3. քանակով ամենաշատն են
4. միայն դրդելու ունակությունը
ա) 1.2
բ) 1.2.3
գ) 2.4
դ) 1.3

24 Ներդիր նեյրոնների ֆունկցիաներն են.


1. զգայական ինֆորմացիայի անմիջական ընկալումը
2. դրդման փոխանցումը էֆեկտոր օրգանին
3. ինֆորմացիայի մշակումը
4. էֆերենտ նեյրոնների արգելակումը
ա) 1.2
բ) 3.4
գ) 1.2.3
դ) 1.4

Պատասխաններ՝

1_դ
2_դ
3_ա
4_դ
5_դ
6_գ
7_բ
8_բ
9_գ
10_դ
11_բ
12_բ
13_գ
14_բ
15_դ
16_բ
17_դ
18_բ
19_ա
20_գ
21_գ
22_ա
23_բ
24_բ
9_2 Ռեֆլեքս, դասակարգումը: Ռեֆլեքսային աղեղ: Գլիալ բջիջներ, դասակարգումը, բնութագիրը

1 Ռեֆլեքսի կենտրոնական ժամանակը այն ժամանակն է, որը նա ծախսում է հետևյալ պրոցեսի վրա.
ա) կենտրոնաձիգ նյարդաթելերով դրդման փոխանցում նյարդային կենտրոններին
բ) դրդման փոխանցում կենտրոնախույս նյարդաթելերով կենտրոնական նյարդային համակարգից
աշխատող օրգանին
գ) դրդման փոխանցում աֆերենտ նեյրոնի մարմնից էֆերենտին՝ մեկ կամ մի քանի սինապսներով
դ) դրդման փոխանցում աֆերենտ նեյրոնից միջադիր նեյրոնին

2 Ո՞ր կառույցի դրդումը պարտադիր չէ կենտրոնական ռեֆլեքսի իրականացման համար.


ա) կենտրոնական սինապսների
բ) ներդիր նեյրոնի
գ) ընկալիչների
դ) կենտրոնաձիգ նյարդերի

3 Նեյրոմեդիատորի ֆունկցիաներն են.


1.սինապտիկ դրդումը
2.սինապտիկ արգելակումը
3.հետսինապսային թաղանթի ընկալիչների հետ կապվելու ունակությունը
4.համապատասխան ֆերմենտով քայքայումը
ա) 1.2
բ) 2.4
գ) 3.4
դ) 1.2.3.4

4 Ծնկան ռեֆլեքսը բնութագրվում է հետեւյալով.


1.պոլիսինապտիկ է
2.այլ ռեֆլեքսների համեմատ ունի կարճ գաղտնի շրջան
3.իրականանում է ողնուղեղի սրբանային բաժնի միջոցով
4.ունի ախտորոշիչ նշանակություն
ա) 1.3.4
բ) 2.3
գ) 2.4
դ) 1.3

5 Աֆերենտ նյարդի երկարատև գրգռման պատճառով մկանի կծկումները դադարում են։ Պատճառը
հոգնածությունն է, որն առաջնահերթ զարգանում է ռեֆլեկտոր աղեղի հետեւյալ հատվածում.
ա) նյարդային կենտրոնում
բ) մկանում
գ) աֆերենտ նյարդում
դ) էֆերենտ նյարդում

6 Ըստ վերջնական արդյունքի տարբերում են ռեֆլեքսների հետևյալ տեսակները, բացառությամբ.


ա) շարժական
բ) սեկրետոր
գ) անոթային
դ) էքստերոռեցեպտիվ

7 Ռեֆլեքսները կարող են լինել.


1. մոնոսինապտիկ
2. պոլիսինապտիկ
3. վեգետատիվ
4. պաշտպանական
ա) 1.2
բ) 1.2.3
գ) 1.2.3.4
դ) 3.4

8 Ռեֆլեքսները դասակարգվում են ըստ.


1.ԿՆՀ-ի բաժնի, որով իրականանում են
2. սինապսների քանակի
3. վերջնական արդյունքի
4. կենսաբանական նշանակության
ա) 1.3
բ) 2.4
գ) 1.2
դ) 1.2.3.4

9 Նեյրոգլիայի ֆունկցիաները հետևյալն են, բացի.


ա) մեկուսիչ
բ) նեյրոնի նյութափոխանակության պրոցեսների կարգավորման
գ) նեյրոնի իոնային կազմի կարգավորման
դ) իմպուլսների փոխանցումը ծայրամաս

10 Գլիալ բջիջները.
ա) պակասում են տարիքի հետ
բ) բաժանվում են երկու խմբի (աստրոգլիա և օլիգոդենդրոգլիա)
գ) չափսով ավելի մեծ են նեյրոնների համեմատ
դ) օժտված են բուֆերային հատկությամբ

11 Գլիալ բջիջները չեն բնութագրվում.


ա) թաղանթի բարձր թափանցելիությամբ K+ի նկատմամբ
բ) թաղանթային պոտենցիալի առկայությամբ
գ) նեյրոնների նյութափոխանակության պրոցեսների ապահովմամբ
դ) գործողության պոտենցիալի առաջացման հնարավորությամբ
12 Տարբերում են նեյրոգլիայի հետևյալ տեսակները.
1. աստրոգլիա
2. օլիգոդենդրոգլիա
3. միկրոգլիա
4. շվանյան բջիջներ
ա) 1.2.3.4
բ) 1.3
գ) 1.2
դ) 2.3.4

13 Նեյրոգլիան օժտված է հետևյալ ֆունկցիաներով.


1. սնուցողական
2. հենարանային
3. ջերմակարգավորման
4. զգացողից ներդիր նեյրոնին գրգռի հաղորդման
ա) 1.3
բ) 1.2.3.4
գ) 1.2
դ) 2.4

14 Գլիալ բջիջները.
ա) վատ թափանցելի են K+ -ի համար
բ) նրանց պակասից կարող է խախտվել աքսոնների միելինապատումը
գ) կարող են առաջացնել ԳՊ եւ փոխանցել առանց ամպլիտուդի փոփոխության
դ) նրանց քանակն ավելի քիչ է նեյրոնների համեմատությամբ

15 Նեյրոգլիայի ֆունկցիաները հետևյալն են.


1.միջնեյրոնային տարածության իոնային կազմի կարգավորում
2.նեյրոնի նյութափոխանակության պրոցեսների կարգավորում
3.հենարանային
4.մեկուսիչ
ա) 1.2.3.4
բ) 1.3.4
գ) 2.3
դ) 1.4

16 Նեյրոգլիայի ֆունկցիաներն են.


1. ֆագոցիտային
2. սնուցողական
3. նյարդային բջիջներին ԳՊ-ի առանց մարելու հաղորդման
4. բուֆերային
ա) 1.2.3.4
բ) 1.2.4
գ) 1.2
դ) 3.4

Պատասխաններ՝

1_գ
2_բ
3_դ
4_գ
5_ա
6_դ
7_գ
8_դ
9_դ
10_դ
11_դ
12_ա
13_գ
14_բ
15_ա
16_բ
9_3 Դրդող սինապսները ԿՆՀ-ում (քիմիական, էլեկտրական սինապսներ) : Կենտրոնական արգելակում

1 Քիմիական սինապսներին բնորոշ է ամենը, բացի.


ա) գրգռի միակողմանի հաղորդում
բ) արգելակելու հատկություն
գ) դյուրհոգնելիություն
դ) նյարդաթելի համեմատ գրգռի արագ հաղորդում

2 Էլեկտրական սինապսները բնութագրվում են.


ա) լայն տարածմամբ բարձրակարգ կենդանիների ԿՆՀ-ում
բ) գրգռի դանդաղ հաղորդմամբ
գ) հետսինապսային նեյրոնը և դրդելու և արգելակելու ունակությամբ
դ) դրդումը երկկողմանի հաղորդելու ունակությամբ

3 Թվարկած բոլոր պրոցեսները ազդում են սինապտիկ ուշացման ժամանակի վրա, բացի.


ա) սինապտիկ ճեղքով միջնորդանյութի դիֆուզիա
բ) միջնորդանյութի ելք նախասինապսային վերջույթից
գ) Ca-ի ներհոսք նախասինապսային վերջույթ
դ) ԴՀՍՊ-ների գումարում եւ տարածվող գործողության պոտենցիալի առաջացում

4 Ի՞նչ հատկությամբ է օժտված նախասինապսային վերջույթը.


1.էլեկտրասեկրետոր ֆունկցիայով
2.գործողության պոտենցիալի ազդեցությամբ՝ միջնորդանյութի արտազատումով
3.ապաբևեռանալու հատկությամբ
4.մեդիատորի ինքնաբուխ արտազատմամբ
ա) 1.2.3
բ) 1.3
գ) 2.4
դ) 1.2.3.4

5 Դրդող հետսինապսային պոտենցիալը.


1. պայմանավորված է բջջաթաղանթի թափանցելիության մեծացումով K+ի նկատմամբ
2. տեղային հոսանքով հաղորդվում է առաջացման տեղից դեպի աքսոնի սկզբնական հատված
3. զարգանում է թաղանթի ապաբևեռացման շնորհիվ
4. գումարվելով, նպաստում է աքսոնի սկզբնական հատվածում ԳՊ-ի առաջացմանը
ա) 2.3.4
բ) 1.2.3.4
գ) 1.2
դ) 1.3.4

6 Էլեկտրական սինապսներին բնորոշ է.


ա) գրգռի երկկողմանի հաղորդումը
բ) սինապսային ուշացումը
գ) արգելակելու ունակությունը
դ) դյուրհոգնելիությունը

7 Միջնորդանյութի նկատմամբ զգայուն ռեցեպտորները կարող են գտնվել նեյրոնի հետեւյալ հատվածների


վրա.
1. աքսոնի ծայրամասային ճյուղերի
2. դենդրիտների
3. մարմնի
4. աքսոնի միելինապատ հատվածի
ա) 1.3.4
բ) 1.2.3
գ) 1.2
դ) 2.3.4

8 Էլեկտրական սինապսները բնութագրվում են.


1. սինապսային ճեղքի փոքր չափերով
2. սինապսային ուշացման բացակայությամբ
3. երկկողմանի գրգռի հաղորդման ունակությամբ
4. արգելակելու ունակությամբ
ա) 1.2
բ) 1.4
գ) 1.2.3
դ) 2.4

9 Արգելակող սինապսների առանձնահատկություններին չի վերաբերվում.


ա) գրգռի միակողմանի փոխանցումը
բ) սինապտիկ ուշացման առկայությունը
գ) հետսինապսային թաղանթում լոկալ պոտենցիալի ձևավորումը
դ) հետսինապսային թաղանթի վրա ԳՊ-ի առաջացումը

10 ԿՆՀ-ում դրդման և արգելակման պրոցեսների ընդհանուր գծերն են.


1.ինքնուրույն ֆիզիոլոգիական պրոցեսներ են
2.հանդես են գալիս տեղային պոտենցիալի ձևով
3.հանդես են գալիս տարածվող պոտենցիալի ձևով
4.ունեն սպեցիֆիկ սինապսներ
ա) 1.2.3
բ) 1.2.4
գ) 3.4
դ) 1.3

11 Ո՞ր մեդիատորները կարող են առաջացնել հետսինապսային թաղանթում և դրդում, և արգելակում.


1.ացետիլխոլինը
2.նորադրենալինը
3.գլիցինը
4.գամմա-ամինակարագաթթու
ա) 1.2.3
բ) 1.2
գ) 3.4
դ) 1.3.4

12 ԿՆՀ-ում գործող արգելակման պրոցեսը բնութագրվում է հետեւյալով.


ա) իրականանում է միայն արգելակող նեյրոնների մասնակցությամբ
բ) արտահայտվում է տեղային պոտենցիալի ձեւով
գ) արտահայտվում է գործողության պոտենցիալի առաջացումով
դ) տարածվող պրոցես է

13 ԿՆՀ-ում արգելակումը չի կարող բնութագրվել.


ա) որպես ինքնուրույն պրոցես
բ) որպես դրդման հետեւանք
գ) լոկալ պոտենցիալի առաջացումով
դ) գործողության պոտենցիալի առաջացումով

14 Երկրորդային արգելակման պատճառ է հանդիսանում.


1. արգելակող նեյրոնի դրդմամբ զարգացող պրոցեսը
2. պեսիմալ գրգիռների ազդեցությամբ զարգացող թաղանթի երկարատև ապաբևեռացումը
3. ուժեղ դրդումից հետո զարգացող հետքային տեւական գերբևեռացումը
4. ներվավորվող նեյրոնի հետսինապսային թաղանթի առաջնային գերբեւեռացումը
ա) 1.2
բ) 2.3
գ) 1.3
դ) 2.4

15 Հետսինապսային արգելակման հիմնական դրսևորումն է.


ա) ԴՀՍՊ-ի առաջացումը
բ) ԱՀՍՊ-ի առաջացումը
գ) ռիթմիկ ակտիվության առաջացումը
դ) հետսինապսային թաղանթի տեւական ապաբեւեռացումը

16 Արգելակող նեյրոնները կարող են.


1.արգելակվել
2.դրդվել
3. գերբեւեռացնել իրենցով ներվավորվող բջջի հետսինապսային թաղանթը
4.ապաբեւեռացնել իրենցով ներվավորվող բջջի հետսինապսային թաղանթը
ա) 1.3
բ) 1.2.3.4
գ) 2.3
դ) 1.4

Պատասխաններ՝

1_դ
2_դ
3_դ
4_դ
5_ա
6_ա
7_բ
8_գ
9_դ
10_բ
11_բ
12_բ
13_դ
14_բ
15_բ
16_բ
9_4 Նախասինապսային արգելակում: Հետսինապսային արգելակում

1 Նախասինապսային արգելակմանը բնորոշ է ամենը, բացի.


ա) հետսինապսային արգելակումից ավելի երկարատև է
բ) ավելի քիչ է տարածված, քան հետսինապսայինը
գ) իրականանում է ԳԱԿԹ միջնորդանյութի միջոցով
դ) ազդեցությունը ամբողջ նեյրոնի դրդունակության վրա

2 Նախասինապսային արգելակումը ի տարբերություն հետսինապսայինի.


1. ավելի կարճատև է
2. ընկճում է ամբողջ ներվավորվող բջջի դրդունակությունը
3. իրականանում է միայն գամմաամինակարագաթթու մեդիատորի մասնակցությամբ
4. զարգանում է աքսո-աքսոնալ սինապսներում
ա) 1.4
բ) 2.4
գ) 1.2.3
դ) 3.4

3 Նախասինապսային արգելակումը հիմնականում զարգանում է հետևյալ սինապսում.


ա) աքսո-սոմատիկ
բ) աքսո-դենտրիտային
գ) դենտրո-դենտրիտային
դ) աքսո-աքսոնային

4 Նախասինապսային արգելակումը հիմնականում իրականանում է հետևյալ միջնորդանյութով.


ա) նորադրենալինով
բ) ացետիլխոլինով
գ) ԳԱԿԹ-ով
դ) գլիցինով

5 Նախասինապսային արգելակման ժամանակ դիտվում է.


1.աքսո-աքսոնալ սինապսի հետսինապսային թաղանթի նատրիումական թափանցելիության բարձրացում
2.աքսո-աքսոնալ սինապսի հետսինապսային թաղանթի ապաբևեռացում
3.դրդող աքսոնով տարածվող գործողության պոտենցիալի ամպլիտուդի փոքրացում
4.դրդող աքսոնի վերջույթի կողմից միջնորդանյութի անբավարար արտադրություն
ա) 1.3.4
բ) 2.3.4
գ) 1.3
դ) 1.4

6 Նախասինապսային արգելակումը.
1. զարգանում է աքսո-աքսոնալ սինապսներում
2.առաջանում է շնորհիվ աքսո-աքսոնալ սինապսներոի հետսինապսային թաղանթի գերբևեռացման
3. սահմանափակում է աֆերենտ գրգիռների մուտքը դեպի ԿՆՀ
4. ընկճում է միայն մեկ սինապսի գործունեությունը
ա) 1.3.4
բ) 2.3.4
գ) 1.2.3
դ) 2.4

7 Նախասինապսային արգելակումը բնութագրվում է հետեւյալով.


1. կարող է զարգանալ Cl- իոնների արտահոսքի հետևանքով
2. զարգանում է շնորհիվ արգելակվող նեյրոնի թաղանթի նատրիումական թափանցելիության
բարձրացման
3. ընկճում է ներվավորվող ամբողջ նեյրոնի դրդունակությունը
4. հանդիսանում է առաջնային արգելակման օրինակ
ա) 1.4
բ) 1.2.3
գ) 2.3.4
դ) 1.2.4

8 Նախասինապսային արգելակմանը բնորոշ է ամենը, բացի.


ա) հանդիսանում է առաջնային արգելակման տեսակ
բ) ընտրողաբար թուլացնում է դրդման պրոցեսը մեկ սինապտիկ մուտքի սահմաններում
գ) զարգանում է ացետիլխոլինի միջոցով
դ) իրականանում է քլորի արտահոսքով պայմանավորված երկարատեւ ապաբեւեռացումով

9 Արգելակող հետսինապսային պոտենցիալի ձևավորման ժամանակ տեղի չի ունենում.


ա) նախասինապսային վերջույթի թաղանթի ապաբևեռացում
բ) արգելակիչ մեդիատորի միացում հետսինապսային թաղանթի սպեցիֆիկ ռեցեպտորների հետ
գ) հետսինապսային թաղանթում Na-ի թափանցելիության մեծացում
դ) լոկալ պոտենցիալի ծագում հետսինապսային թաղանթում

10 Հետսինապսային արգելակումը ԿՆՀ-ում պայմանավորված է.


ա) սինապտիկ ճեղք արտազատվող մեդիատորի քանակի փոքրացումով
բ) արգելակող սինապսոմ էլեկտրասեկրետոր կապի խանգարումով
գ) հետսինապսային թաղանթի ապաբևեռացման կրիտիկական մակարդակի մոտեցումով հանգստի
պոտենցիալի արժեքին
դ) հետսինապսային թաղանթի գերբևեռացումով

11 Հետսինապսային արգելակմանը բնորոշ է.


1.ապահովում է ողնուղեղի շարժանեյրոնների ակտիվության ինքնակարգավորումը
2.ապահովում է շարժանեյրոնների ռեցիպրոկ հարաբերությունը
3.լինում է ուղիղ, հետադարձ
4.իրականանում է գլիցինի եւ գամմաամինակարագաթթվի միջոցով
ա) 1.2.4
բ) 2.3.4
գ) 1.2.3.4
դ) 1.3

12 Հետադարձ հետսինապսային արգելակումը.


1. իրականանում է հետսինապսային թաղանթի կալիումական թափանցելիության մեծացման շնորհիվ
2. ապահովում է ծալիչ եւ տարածիչ մոտոնեյրոնների ռեցիպրոկ հարաբերությունը
3. ընկճում է արգելակվող նեյրոնի սահմանափակ սինապսների ակտիվությունը
4. զարգանում է քլորային իոնների մուտքի միջոցով
ա) 1.3.4
բ) 2.3
գ) 1.4
դ) 1.2.3.4

13 Հետսինապսային արգելակմանը բնորոշ է.


1. հետսինապսային թաղանթի ապաբեւեռացման հետեւանք է
2. ընկճվում է ստրիխնինով
3. զարգանում է առանց արգելակող նեյրոնի մասնակցության
4. իրականացվում է գլիցինի միջոցով
ա) 2.4
բ) 2.3.4
գ) 1.2.3
դ) 1.4

14 ԱՀՍՊ-ն տարբերվում է ԴՀՍՊ-ից հետևյալ առանձնահատկություններով.


1.ենթարկվում է "ուժի հարաբերության" օրենքին
2.գումարվում է
3.առաջանում է հետսինապսային թաղանթի կալիումական թափանցելիության մեծացման արդյունքում
4. արտահայտվում է հետսինապսային թաղանթի գերբևեռացմամբ
ա) 1.2.3
բ) 2.3.4
գ) 2.4
դ) 3.4

15 Հետսինապսային արգելակման ժամանակ ո՞ր երևույթը տեղի չի ունենում.


ա) ԱՀՍՊ-ի առաջացում
բ) K+ թափանցելիության մեծացում հետսինապսային թաղանթում
գ) քլոր-իոններով պայմանավորված ապաբևեռացում
դ) ամբողջ նեյրոնի դրդունակության նվազում

16 Ողնուղեղում հետադարձ հետսինապսային արգելակման հիմնական ֆունկցիոնալ նշանակությունն է.


ա) աֆերենտ մուտքի սահմանափակումը
բ) էֆերենտ ելքի սահմանափակումը
գ) ռեֆլեկտոր աղեղի ներդիր նեյրոնների արգելակումը
դ) շարժանեյրոնի աքսոնի կողմնաճյուղերից միջնորդանյութի արտազատման ուժեղացումը

Պատասխաններ՝

1_դ
2_դ
3_դ
4_գ
5_բ
6_ա
7_ա
8_գ
9_գ
10_դ
11_գ
12_գ
13_ա
14_դ
15_գ
16_բ
9_5 Նյարդային կենտրոնների հատկությունները

1 Նյարդային կենտրոններին բնորոշ է հետևյալ հատկությունը.


ա) գրգռի երկկողմանի հաղորդումը
բ) գրգռի արագ հաղորդումը
գ) Օ2 պակասի նկատմամբ ցածր զգայնությունը
դ) խցանման երեւույթը

2 Նյարդային կենտրոններում.
1. գրգիռները հաղորդվում են դանդաղ
2. գրգիռները հաղորդվում են երկկողմանի
3. հաջորդական գումարման երևույթը պայմանավորված է ԳՊ-ների գումարմամբ
4. տարածական գումարման երևույթը պայմանավորված է ԴՀՍՊ-ների գումարմամբ
ա) 1.2.4
բ) 2.4
գ) 1.4
դ) 1.2.3

3 Օկլյուզիան (խցանումը) .
1. զարգանում է շնորհիվ տարբեր զգացող նյարդերի միաժամանակյա դրդման
2. առաջանում է ուղիղ արգելակման մեխանիզմով
3. զարգանում է Ռենշոուի բջիջների դրդման շնորհիվ
4. առաջանում է վերշեմային գրգռիչների ազդեցությամբ
ա) 1.3.4
բ) 2.3.4
գ) 1.4
դ) 1.3

4 Նյարդային կենտրոններում գումարման երեւույթը բնութագրվում է հետեւյալով.


1. հաջորդական գումարումը զարգանում է գործողության պոտենցիալների գումարման արդյունքում
2. արտահայտվում է ռեֆլեքսի ուժեղացումով ի պատասխան հաճախակի ազդող գրգիռների
3. զարգանում է տարբեր նյարդային պուլերի վերադրման շնորհիվ
4. զարգանում է նյարդային կենտրոններում զուգամիտման շնորհիվ
ա) 1.2.3.4
բ) 1.3
գ) 2.3.4
դ) 2.4

5 Նյարդային կենտրոնը օժտված է հետևյալ հատկություններով, բացի.


ա) գումարման հատկությունից
բ) դյուրհոգնելիությունից
գ) Օ2-ի նկատմամբ բարձր զգայնությունից
դ) հորմոնների և մեդիատորների նկատմամբ ցածր զգայնությունից
6 Ինչպե՞ս կփոխվի շան վարքը, եթե սնունդ ընդունելու պահին նրա թաթին հասցնեն ուժեղ ցավային
գրգիռ.
1.կդադարի սնունդ ընդունել
2.կառաջանա պաշտպանական ռեակցիա
3.տեղի կունենա դոմինանտ կենտրոնի վերափոխում
4.կուժեղանա սնունդ ընդունելու պրոցեսը
ա) 1.2.3
բ) 2.3
գ) 1.2
դ) 3.4

7 Դոմինանտության սկզբունքի հիմքում ընկած է գերիշխող կենտրոնում զարգացող.


ա) երկարատև գերբևեռացումը
բ) խցանման երևույթը
գ) դրդունակության անկումն է
դ) այլ զգայական ուղիներից եկող թույլ ազդակների զուգամիտման և գումարման երևույթը

8 ԿՆՀ-ում դրդման դոմինանտ օջախը բնութագրվում է հետեւյալ հատկություններով, բացի.


ա) մյուս նյարդային կենտրոնների միաժամանակյա դրդումով
բ) դրդման գումարմամբ
գ) բարձր դրդունակությամբ
դ) դրդման կայունությամբ

Պատասխաններ՝

1_դ
2_գ
3_գ
4_գ
5_դ
6_ա
7_դ
8_ա

You might also like