You are on page 1of 4

ԴՆԹ-ն հայտնաբերվել է 1869 թվականին Ֆրիդրիխ Միշերի կողմից։ Սկզբում նա

այն անվանել է նուկլեին, բայց հետագայում, երբ բացահայտում է այդ նյութի


թթվային հատկությունները, վերանվանում է՝ նուկլեինաթթու[3]։ Նոր
բացահայտված միացության կենսաբանական նշանակությունը դեռևս պարզ չէր,
և այն պարզապես համարում էին օրգանիզմում ֆոսֆորի պահեստարան։ Ավելին,
դեռ 20-րդ դարի սկզբում շատ կենսաբաններ համարում էին, որ ԴՆԹ-ն ոչ մի կապ
չունի տեղեկատվության պահպանման և փոխանցման հետ։

Հետագայում ապացուցվեց, որ ոչ թե սպիտակուցներն են գենետիկական


տեղեկատվությունը պահպանող մոլեկուլները, այլ ԴՆԹ-ն։ Այս փաստը
ապացուցող առաջին փորձերը կատարեցին Էվերը, Կոլին Մաք-Լեոդը և Մաքլին
Մաք-Կարտին 1944 թվականին։ Ամերիկացի գիտնականներ Ալֆրեդ Հերշիի և
Մարտա Չեյզի փորձը՝ նշագրված իզոտոպներով, թույլ տվեց ապացուցել, որ
վարակված բջիջներ է անցնում ֆագի միայն նուկլեինաթթուն, իսկ ֆագերի նոր
սերունդներն ունենում են և՛ սպիտակուցներ, և՛ նուկլեինաթթուներ[4]։

Մինչ 20-րդ դարի 50-ական թվականները ԴՆԹ-ի ճշգրիտ կառուցվածքը մնում էր


անհայտ։ Չնայած արդեն քիչ թե շատ հայտնի էր, որ ԴՆԹ-ն կազմված է մի քանի
շղթաներից, շղթաների թիվը և դասավորությունը ոչ ոք չգիտեր։

ԴՆԹ-ի կրկնակի պարույրի կառուցվածքն առաջարկեցին Ֆրենսիս Կրիկն ու Ջեյմ


Ուոթսոնը 1953 թվականին՝ հիմնվելով Մորիս Ուիլկինսի և Ռոզալինդ Ֆրանկլինի
ստացած ռենտգենոկառուցվածքային տվյալների, ինչպես նաև «Չարգաֆի
օրենքի» վրա[5]։ Ուոթսոնի և Կրիկի առաջարկված ԴՆԹ-ի մոդելը հետագայում
ապացուցվեց, իսկ նրանց առաջարկը 1962 թվականին ստացավ Նոբելյան
մրցանակ՝ ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում։ Նոբելյան մրցանակը
ստացողների շարքում չկար Ռոզալինդ Ֆրանկլինը, քանի որ նա այդ ժամանակ
մահացել էր քաղցկեղից (մրցանակը ետմահու չի շնորհվում)[6]։

Մի խումբ գիտնականներ անցկացրել են անհետացած մոա թռչնի ԴՆԹ-ի


ուսումնասիրություն՝ դրա համար օգտագործելով 600-ից 8000 տարեկան
հայտնաբերված ոսկորներ և պարզել են, որ 521 տարի անց ԴՆԹ-ում կապերն այն
աստիճանի են քայքայվում, որ արդեն իսկ բավական դժվար է դառնում կարդալ
գենետիկական ծածկագիրը:

2) ԴՆԹ-ի վրա ազդում են արտաքին էկոլոգիական գործոնները, որոնք կարող են


միացնել և անջատել գեները: Սա հիմնականում բացատրում է, թե ինչու, օրինակ,
որոշ մարդիկ ունեն ավելի մուգ մաշկ և մարմնի ավելի առատ մազեր, քան
մյուսները:

3) Եթե ձեր մարմնի ամբողջ ԴՆԹ-ն ձգենք երկայնքով մեկ, այն կհասնի արևին և
կվերադառնա ավելի քան վեց հարյուր անգամ (հարյուր տրիլիոն
բազմապատկած 180 սանտիմետր, բաժանած 148059648 կիլոմետր):

4) Մեզանից յուրաքանչյուրի ԴՆԹ-ն համընկնում է Երկրի վրա ցանկացած այլ


մարդու ԴՆԹ-ի հետ 99 տոկոսով, բայց ծնողի և երեխայի ԴՆԹ-ն համընկնում է 99.5
տոկոսով:

5) Մատնահետքերի ԴՆԹ-ն իրենից ներկայացնում է ԴՆԹ մարկերների մի շարք,


որը եզակի է յուրաքանչյուր մարդու համար, բացառությամբ միաձվաբջիջ
երկվորյակների, քանի որ նույնական երկվորյակներն ունեն նույն գեները՝ 100
տոկոսով:

աստ` կան կենդանական տեսակներ, որոնց ԴՆԹ-ն, ըստ էության, ասում է այն
մասին, որ դրանք անմահ են:

Գերոնտոլոգիան կամ ծերաբանությունը բավականին բարդ գիտություն է, որն


ուսումնասիրում է օրգանիզմի ծերացմանը նպաստող պրոցեսները, ինչպես
օրինակ բջջային ռեպլիկացիան կամ կրկնապատումը, որից հետո ԴՆԹ-ն ավելի է
թուլանում և դառնում պակաս էֆեկտիվ: Սակայն կան տեսակներ, որոնց ԴՆԹ-ն
ժամանակի ընթացքում չի թուլանում (կամ թուլանում է այնքան դանդաղ ու
աննշան, որ հնարավոր չէ այն նկատել): Այսպես օրինակ` ծովախեցգետինների, մի
քանի ձկնատեսակների և շատ կրիաների տեսակների ԴՆԹ-ն կարծես չի
ծերանում, և հատուկ օպտիմալ պայմանների դեպքում այս կենդանատեսակները
նույնիսկ հնարավոր է ապրեն ընդմիշտ: Գրանցված ամենաերկարակյաց կրիան
համարվում է Adwaita Ալդաբրյան հսկա կրիան (Aldabra Giant Tortoise), որն, ըստ
տվյալների, ապրել է 255 տարի: Կարևոր է նշել, որ չնայած այս կենդանիները չեն
մահանում ծերացման արդյունքում, այնուամենայնիվ, նրանք կարող են տարբեր
հիվանդություններ ձեռք բերել, վնասվել և այլն, և ինչքան դրանց տարիքը
մեծանում է, այնքան հավանականությունն ավելի մեծ է լինում: Այս կրիան սատկել
է լյարդի անբավարարությունից իր պատյանի ջարդվելուց հետո:

Լաբորատորիաներում փորձարկվող մկների ու առնետների վրա


փորձարկումներ են կատարել` դրանց նույնական ԴՆԹ-ներ ստանալու համար :
Իսկ ընձառյուծների ԴՆԹ-ն, պարզվում է, բնականորեն գրեթե նույնական է :
Ենթադրվում է, որ 10.000 տարի առաջ ինչ-որ երևույթի պատճառով
ընձառյուծների թիվը կրճատվել է` հասնելով մինչև 7-ը: Եվ ինչ-որ կերպ նրանց
հաջողվել է վերականգնել իրենց քանակը տեսակի նույն գենետիկական
միախառնումով, որն էլ, ենթադրվում է, ապահովում է նրանց այսօրվա տեսակի
ԴՆԹ-ի նույնականությունը:

Չնայած շիմպանզեների և մարդկանց տարբերությանը` այս երկու արարածների


ԴՆԹ-ն շատ նման է: Շիմպանզեների մոտ կան երկու ավել քրոմոսոմներ , սակայն
այն փաստը, որ շիմպանզեների ԴՆԹ-ի 98.5 տոկոսը համապատասխանում է
մարդու ԴՆԹ-ին, գիտնականներին թույլ է տալիս ենթադրել, որ հնարավոր է
խառնել տեսակները և ստանալ նոր տեսակ: Մարդակապիկ ստանալու փորձեր
արվել են դեռևս 100 տարի առաջ: Գիտնականները հավատացած են, որ ինչպես
ավանակի և ձիու միավորումից ստեղծված ջորին, կապիկից և մարդուց
ստեղծված այս նոր արարածն էլ կլինի ստերջ` անկարող խաչասերվելու:
Շատերը հավատացած էին, որ Օլիվեր անունով կապիկը հումանզե է, այսինքն`
մարդակապիկ, սակայն իր տարօրինակ տեսքին հակառակ` ԴՆԹ-ի
ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ նա սովորական շիմպանզե է :

Շատ դեպքերում հղիությունները լինում են երկվորյակների պտուղներով ,


սակայն պտուղներից մեկը կլանում է մյուսին, մինչև նույնիսկ այն հայտնաբերելն
ու տեսնելը: 99% դեպքերում ամեն ինչ հենց այսպես էլ ավարտվում է , սակայն
հազվադեպ լինում են եզակի դեպքեր, երբ մեկ սերմը մյուսին կլանելով իր
մարմնի մեջ զարգացնում է կրկնակի ԴՆԹ պարույր: Շատերը իրենց կյանքի
ընթացքում նույնիսկ չեն էլ իմանում սրա մասին, մինչև որ այնպիսի առողջական
խնդիրներ չեն ունենում, որոնց պատճառով օրինակ օրգանների
փոխպատվաստման կարիք են զգում: Այսպես էր Լիդիա Ֆեըրչայլդի դեպքը, երբ
2002թ.-ին նա դիմեց պաշտոնական Վաշինգթոնի առողջապահական ծրագրին, և
նրանից պահանջեցին, որպեսզի իր հարազատներն էլ ԴՆԹ թեստ հանձնեն `
բարեկամական կապը հաստատելու համար: Արդյունքները շոկային էին , քանի
որ ըստ դրանց նա իր սեփական երեխաների մայրը չէր: Դատական գործ
հարուցվեց, և դատարանի որոշմամբ քիչ էր մնում խլեին նրանից իր սեփական
երեխաներին, երբ ի վերջո պարզ դարձավ, որ նա իրականում իր իսկ
երկվորյակն է։

You might also like