You are on page 1of 2

19-րդ դարում Անգլիան դառնում է հզոր կապիտալիստական երկիր, որտեղ բուռն

կերպով զարգանում էին արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը։ Սրա


հետևանքով ազգաբնակչության մեջ մեծանում է սննդամթերքի պահանջը։ Սկսեց
զարգանալ սելեկցիան։ Կարճ ժամանակում ստեղծվեցին բույսերի նոր սորտեր և
կենդանիների նոր ցեղեր։ Մյուս կողմի՝ արդյունաբերության զարգացումն
անհրաժեշտություն էր ստեղծում որոնելու հումքի նոր աղբյուրներ, նվաճելու նոր
գաղութներ։ Ստեղծվեցին հաղորդակցության նոր միջոցներ, ծովային ու
երկաթգծային երթուղիներ, որոնցով կատարվում էին զանազան հեռավոր
ճանապարհորդություններ։ Հավաքվեցին բազմաթիվ փաստեր տարբեր երկրների
բուսական և կենդանական աշխարհի մասին։ Այդպիսի ճանապարհորդություն է
կատարում նաև Չարլզ Դարվինը 1831-1836 թվականներին՝ Բիգլ նավով։

Օրգանական աշխարհի պատմական զարգացման մասին իր ուսմունքը Դարվինը


շարադրել է իր «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով կամ
հարմարված ձևերի պահպանումը կենսամարտում» աշխատության մեջ, որը
հրատարակվել է 1859 թվականին և սպառվել ընդամենը 1 օրում։ Դարվինը
բացահայտեց էվոլյուցիայի շարժիչ ուժերը, որոնցով բացատրեց տեսակառաջացումը։

Չարլզ Դարվին «Տեսակների ծագումը բնական ընտրության միջոցով կամ


հարմարված ձևերի պահպանումը կենսամարտում»

Էվոլյուցիայի շարժիչ ուժերն են՝

1. փոփոխականությունը,
2. ժառանգականությունը,
3. բնական ընտրությունը

Դարվինը գտնում էր, որ բոլոր կենդանի օրգանիզմները օժտված են


փոփոխականության հատկությամբ և ըստ որի տարբերում էր
փոփոխականության 3 ձև.

1. որոշակի, խմբակային կամ ոչ ժառանգական,


2. անորոշ, անհատական կամ ժառանգական,
3. հարաբերակցական
Փոփոխականության այս ձևը կոչվում է որոշակի քանի որ պատճառը հայտնի է
լինում։ Նաև կոչվում է խմբակային, որովհոտև դրսևորվում է տեսակին պատկանող
բոլոր առանձնյակների մոտ։ Փոփոխականության այս ձևը ժառանգական չէ, այսինքն
տվյալ հատկանիշը սերնդեսերունդ չի փոխանցվում։ Փոփոխականության այս ձևը
կոչվում է մոդիֆիկացիոն։ Անորոշ փոփոխականությունը առաջանում է գոյության
պայմանների անորոշ ներգործությամբ։ Այս փոփոխականության անորոշությունը
այն է, որ միևնույն պայմանների տակ առանձնյակները տարբեր կերպ են փոխվում։
Այս փոփոխականությունը կոչվում է նաև անհատական։ Անորոշ
փոփոխականությունը փոխանցվում է հաջորդ սերունդներին և ունի ժառանգական
բնույթ։ Ներկայումս անորոշ փոփոխականությունը կոչվում է մուտացիոն։
Հարաբերակցական փոփոխականության դեպքում մի օրգանի փոփոխությունը
զուգակցվում է այլ օրգանների փոփոխմամբ։

Դարվինիզմը քննադատության ենթարկվեց կրոնի բազմաթիվ ներկայացուցիչների


կողմից, որոնք գտնում էին, որ այն հակադրվում է մարդու՝ Աստծու կողմից
ստեղծված լինելը և այդ կարծիքը մեր ժամանակներում ընդունելի չէ
հասարակության համար։ Բացի այդ դարվինիզմը մարդու ծագումը բացատրում է
երկարատև էվոլյուցիայով, իսկ դա հակասում է համեմատաբար վերջերս աշխարհի
կազմավորմանը՝ համաձայն ավրաամական կրոնի կանոնավոր տեքստերի ճշգրիտ
ընթերցման։ Դրա հետ մեկտեղ կաթոլիկության մեջ հատուկ պապական կոնդակից
ընդունվել է, որ էվոլյուցիայի տեսությունը չի հակասում Եկեղեցու ուսուցմանը և
կարող է համարվել որպես վարկած մարդու մարմնի ծագման հարցում։

You might also like