You are on page 1of 3

ԱՍՏՂԱՅԻՆ ՇՇՈՒԿՆԵՐ

Ներածություն: Ասում են որ ամենայն մարդ


Աստղիկ ունի երկնքում...

Երկնքում փայլող ամենագեղեցիկ ու զարմանալի երկնային մարմինները շարունակ եղել


են բանաստեղծների, աստղագետների և նաև շատ-շատ երազողների հետաքրքրության
առարկան: Վստահ եմ, ձեզ նույնպես կհետաքրքրեն մարդկանց երզանքների
պահապանների մասին մեր հավաքած շշուկները: Ուրեմն պատրա՞ստ եք
ճանապարհվել տիեզերք և <<աստղահարված>> ստանալ:

Իսկ դուք գիտեի՞ք, որ գրեթե յուրաքանչյուր աստղ ուշ կամ շուտ պետք է վերածվի
կարմիր հսկայի` աստղի ամենամեծ տեսակի: Դա
նշանակում է, որ միջուկի ներսում գտնվող բոլոր նյութերը
սպառվել են, և շուտով պետք է տեղի ունենա <<գերնոր
աստղի պայթյուն>>1: Պայթյունից հետո հսկաների
փոխարեն առաջանում են <<ճերմակ թզուկներ>>`
տիեզերքի ամենափոքր աստղերը: Նրանց չափերը
համապատասխանում են Երկրագնդի չափերին:

Ամենազարմանալին այն է, որ աստղագետների


հայտնաբերած ամենահին գաճաճ աստղերը 12-
13 միլիարդ տարեկան են: Եկեք համեմատենք
այդ թիվը մետատիեզերքի2 տարիքի հետ, որը 13.7
միլիարդ է: Սա ցույց է տալիս, որ այդ <<փոքրիկ>>
աստղերը տիեզերքի ամենահին
<<բնակիչներից>> են: Զարմանալի է, այնպես չէ՞: Իսկ մեր գալակտիկայի` Ծիր Կաթինի
առաջին <<բնակիչները>> գնդաձև աստղակույտներն3 են:

Հիմա եկեք խոսենք ամենահետաքրքիր տիեզերեկան երևույթներից մեկի` աստղերի


ծնունդի մասին: Ըստ հին հույների առասպելաբանության` աստղերն առաջացել են
Պլեադների` տիտան Ատլասի դուստրերի արցունքներից: Ասում են, թե նրանց տիեզերք
է տարել աստվածերի հայր Զևսը, որտեղ էլ նրանք, իմանալով իրենց եղբոր և քրոջ
սպանության մասին, լաց են լինում և ծնունդ տալիս աստղերին:

1. Գերնոր աստղային պայթյունը կամ սուպերնովան հզոր և լուսավոր աստղային պայթյուն է:

2. Մետատիեզերք կամ մետագալակտիա է կոչվում աստղագետների կողմից դիտարկելի համարվող


տիեզերքը:

3. Գնդաձև աստղակույտը աստղային կուտակում է, որը պարունակում է մեծ թվով աստղեր, որոնք
միմյանց սերտորեն կապված են ձգողության ուժով և պտտվում են գալակտիկական կենտրոնի շուրջը:
Իսկ գիտնականները պարզել են, որ աստղերի
ձևավորումը տեղի է ունենում միջաստղային
գազի և փոշու ամպերում1, որոնք կոչվում են
«միգամածություններ»: Գործընթացը սկսվում է,
երբ այդ փոշու ամպը սկսում է պտտվել`
մոտակա գերնոր աստղի պայթյունի միջոցով:

Սկսում են ձևավորվել տարրական մասնիկները,


որոնք ավելի ու ավելի են տաքանում, քանի որ աստիճանաբար մեծանում է նրանց
զանգվածը: Երբ նման «երիտասարդ մարմնի» ներսում ջերմաստիճանը հասնում է 10
միլիոն աստիճան ցելսիուսի, սկսվում է աստղի
ծնուդը:

Հիմա եկեք խոսենք աշխարհի ամենահայտնի


աստղերից մեկի մասին: Չկռահեցիք, խոսքս Արևի
մասին չէ: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի
ամենապայծառ աստղին (այսօրվա տվյալներով
ամենապայծառ)` Սիրիուսին: Սիրիուսի գոյությունը
հայտնի է եղել դեռևս հնագույն
քաղաքակրթություններին, սակայն 1862 թվականին
հայտնաբերվել է նրան ուղեկից ևս մեկ աստղ, որը
կոչվում է Սիրիուս Բ (առաջինը անվանվում է Սիրիուս
Ա): Սիրիուս Բ-ն 10.000 անգամ խավար է Սիրիուս Ա-
ից, այդ պատճառով էլ այն անհնար է տեսնել անզեն աչքով:

Իսկ դուք գիտե՞ք, թե ում պատվին են Սիրուսին տվել իր անունը: Ակունքները մեզ
տանում են հունական առասպելաբանություն, որտեղ ասվում է, որ Սիրիուսը Օրիոնի`
հսկա որսորդի (նրա անունով է կոչվում Օրիոնի համաստեղությունը) հավատարիմ
շուն-ընկերն էր: Հենց Սիրիուս անունը հունարենից թարգմանաբար նշանակում է
<<փայլող>>, որը, պետք է ընդունեք, որ չափազանց համապատասխան անվանում է:

Եզրակացություն: Այսպիսով` մենք ուսումնասիրեցինք գաճաճ աստղերին, Սիրուսին և


աստղերի կազմավորումը: Լսեցինք աստղերի մասին մի քանի <<շշուկներ>>: Դրանք
անկասկած լրացրեցին այս լուսատուների մասին ունեցած ձեր գիտելիքները: Հուսով և
վստահ ենք, որ այս տեղեկությունը ձեզ կտեղափոխի աստղերի զարմանալի աշխարհը`
այն նորովի բացահայտելով:

1. Միջաստղային միջավայր կամ միգամածությունը աստղերի միջև գտնվող նոսր գազով, փոշիով,
տիեզերական ճառագայթներով լցված միջավայր է:
Օգտագործված Գրականության Ցանկ

1. Վահագն Աբրահամյան, <<Մենք և Աշխարհը>>, 2009

2. [էլ. աղբյուր] NASA, Hubble Mission Team, “White Dwarf Stars”, 2008
https://www.nasa.gov/image-article/white-dwarf-stars/

3. [էլ. աղբյուր] NASA, Hubble Mission Team, “The Ongoing Cycle of Stellar Creation and
Destruction”, 2020 https://hubblesite.org/mission-and-telescope/hubble-
30th-anniversary/hubbles-exciting-universe/beholding-the-birth-and-
death-of-stars

4. [էլ. աղբյուր] Lucinda Riley, “Myths and Legends of the Pleiades”, 2018
https://lucindariley.co.uk/myths-and-legends/

5. [էլ. աղբյուր] Elizabeth Howell, Ailsa Harvey, “Sirius: The brightest star in Earth's night sky”,
2023 https://www.space.com/21702-sirius-brightest-star.html

Կազմողներ` Աննա Աբգարյան, Անահիտ Բարսեղյան

You might also like