You are on page 1of 6

ԼԵԿՑԻԱ 1

Չինական քաղաքակրթության գենեզիսը և


առաջին դինաստիաները

Երբ հայտնաբերվեց Ասիական «Հոմո էրեկտուս» (Homoerectus, человек


прямоходящий) տեսակը՝պեկինյան մարդը, որը ավելի հայտնի է «Սինոտրոպ»
տերմինով, Չինաստանում սկսեցին պնդել, որ մարդու այդ տեսակը
հանդիսանում է բոլոր չինացիների նախահայրը։ Այնտեղ սկսեցին պնդել, որ
չինացիները ի հայտ են եկել, ոչ թե հոմո սապիենսներից, այլ ավելի հին
տեսակից, քան մնացաց մարդկությունը։ Այդպիսով առաջ էր բերվում
չինացիների ընտրյալ լինելու գաղափարը։
Չինական քաղաքակրթությունը ունի 5000 տարվա պատմություն։ Չին
ժողովրդի հին աշխարհի պատմությունը շարադրել է Սիմա Ծյանը (司马迁),
որը ապրել է Խան դինաստիայի ժամանակաշրջանում։ Նա գրել է չինական
պատմության առաջին տարբերակը՝ Շի Ցի ( 史 记 ) , որում նկարագրվում է
չինացիների արաջացման լեգենդար տարբերակը, որոնց նախահայրը
հանդիսանում է «դեղին մարդը» (Հուանդի , 黄 帝 )։ Չինացիները իրենց
պատմության առավել հինմասը սովորաբար բաժանում են 3
ժամանակաշրջանի՝ Դի դաո (帝道), Վան դաո (王道), Բա դաո (霸道)։ Այն
ժամանակահատվածը, որը ավելի հագեցած է առասպելներով հայտնի է
ինչպես Դի դաո (իմաստունների ճանապարհ)։ Այլ կերպ ասած ոսկե դար, երբ
առաջացել է չինական էթնոսը և նրանց ղեկավարում էին ոչ թե
ժառանգություն ստացած առաջնորդները, այլ միայն առժանի ղեկավարները։
Նրանցից առաջինին անվանել են Յաո, որը փոխանցել է կառավարումը Շուն
իմաստունին, իսկ նա իր հերթին իրեն հաջորդ է ընտրել Յույին։ Վերջինս
խախտելով ավանդույթը դարձավ Սիա (夏) դինաստիայի հիմնադիրը, որի
գոյությունը չի հաստատվում ավելի հուսալի աղբյուրներում, այն մնում է
հանելուկ, թեև հնագետները վերջին ժամանակներս կարծում են, որ այն
կարելի է համեմատել Էրլիթոու կուլտուրաիյի հետ, որը հայտնաբերվել է
Խուանխե գետի ափերին։ Այն բնորթագրվում է կենդանիների ոսկորների և
կրիաների պատյանների գտածոներով, որոնց վրա կան հին հիերոգլիֆների
պատկերներ։ Ամենայն հավանականությամբ այդ ժամանակ չինացիների

1
նախնիների մոտ արդեն սկսել էր ձևավորվել որոշակի էթնիկական
ինքնություն, քանի որ այդ ժամանակներում ի հայտ եկան հետևյալ
տերմինները. Խեշոու (սևագլուխներ,黑首) և Բաիսին ( 百姓,100 ազգանուն)։
Հնագոգյն չինացիների մոտ ի հայտ եկավ իրենց կլանների նախնիների
երկրպագության ավանդույթը՝Ին Յան-ը։
Սիա դինաստիայի գոյատևման ավարտին Խուանխեի հովիտ
ներխուժեցին Շան ցեղը, որի ցեղապետ Չեն Տանը տապալեց Սիա-երի վերջին
արաջնորդ Ցզե-ին։ Ըստ չինականավանդույթի նախորդ դինաստիայի
ոչնչացումը արդարացվում է նրանով, որ Սիա դինաստիայի վերջին
առաջնորդը արժանի չէր երկնքի աստված Շան Դիի հովանավորությանը, որը
և նրան զրկել է ղեկավարելու իրավունքից։ Ավանդույթը սովորեցնում է, որ
Չինաստանը ղեկավարելու երկնային իրավունք կարող է ստանալ միայն նա,
ով օշտված է բարձրագույն առաքինությամբ՝ Դե ( 德 ) ։ Եթե ոչ արժանի
ղեկավարը կորցնում է դե-ի իրավունքը, ապա դինաստիայի փոխարինումը
նորով դառնում է օրինական։
Սիա դինաստիային փոխարինող Շան դինաստիան (商朝) կապում են
Շան Ին կուլտուրայի հետ։ Այդ ժամանակահատվածում ի հայտ եկան Վաները
(Վան դաո, կամ առաջնորդի ուղին անվանումեն արծաթե դար)։
Առաջնորդները հայտարարեցին, որ իրենք միակն են (Վո ի ժեն,我一人), որոնք
կարող են լինել Երկնքի որդիներ (Թիեն Ցզի , 天 子 ), և հետևաբար բոլորը
պարտավոր են անվերապահորեն ենթարկվել որենց։ Այդ
ժամանակահատվածում հին չինացիները սկսումեն ձևավորել սեփական
տիեզերագիտությունը։ Նրանք իրենց հայրենիքը անվանեցին ՃոնԳուո
(կենտրոնական երկիր)։

Ճոու (周朝) դինաստիայի ժամանակաշրջանը,


Չինաստանի մասնատումը և լեգիզմի
արաջացումը:

Շան դինաստիայի վերջին ղեկավար Չոու Սինը այնքան անփույտ էր, որ


նրա ղեկավարման տարիներին ամեն ինչ շատ վատ էր։ Նրան հասցեագրված
մեղադրանքներից ամենածանրակշիռը այն էր, որ նա շարժվում էր կանանց

2
խորհուրդներով։ Հատուցումը երկար սպասեցնել չտվեց: Արևմուտքից
Խուանխե գետի հովիտներ եկան Ճոու քոչվոր ցեղերը, որոնք բնակչություն
հաստատեցին Շենսի գավառում (մ.թ.ա.1121 թ.), և նրանց արաջնորդ Ու Վանը
մ.թ.ա. 1027 թ. Մույե գավառի մոտ ճակատամարտի ժամանակ հաղթեց
Շաներին և ամբողջ իշխանությունը վերցրեց իր ձեռքը։ Սկսվեց Ճոու
դինաստիայի ժամանակաշրանը, որը տևեց մինչև մ.թ.ա. 722 թ.։
Մ.թ.ա. 722-479 թ-ները կոչվում է Լեկուո (մասնատված պետություն,列国)
։ Այն հատկանշական է նրանով, որ ի հայտ եկան բազմաթիվ ինքնուրույն
թագավորություններ, որոնց առաջնորդում էին Խոու կամ Գուն տիտուլներով
(կոչումով) առաջնորդները։ Այդ ժամանակաշրջանում ի հայտ եկավ
Կոնֆուցիանիզմի փիլիսոփայական ուղղությունը։ Կոնֆուցիանիզմի
հիմնադիր Քոն ծի-ն ( 孔 子 ) տարված էր չինական հասարակության
վերածննդի գաղափարով։ Կոնֆուցիոսը ասում էր.«Ես ոչինչ չեմ ստեղծում,
ես վերաստեղծում եմ»։ Կոնֆուցիոսը մահացել է մ.թ.ա. 479 թ., որը նաև
համարվում է Լեգո դարաշրջանի ավարտ (այդ ժամանակաշրջանը հայտնի է
նաև ինչպես Չուն Ցյո «գարուն-աշուն»)։
Կոնֆուցիոսից մահվանից հետո սկսվեց բոլորովին նոր
ժամանակաշրջանը՝ Ճան Կուո ( 战 国 ) «մարտնչող պետություններ»։ Այդ
ժամանակ գուները և խոուները դաժան մարտեր էին մղում միմյանց դեմ։
Հենց այդ ժամանակ Չինաստանը թևակոխեց երկաթյա դար՝ Բա դաո
(բռնության ողի), որի ժխմանակ առաջ եկան ավելի հաջողակ ղեկավարներ՝
Բա-խոու։ Նրանք 7-ն էին, բայց նրանցից մեկին չհաջողվեց վերջնական
հաղթանակ տանել մյուսների նկատմամբ։ Այդ ժամանակ ի հայտ եկավ նոր
փիլիսոփայական դպրոց (մ.թ.ա. 4-րդ դարի կեսերին)։ Նրա հիմնադիրն է
հանդիսանում Շան Ցանը։ Նա առաջ բերեց բոլոր ուժերի
համակենտրոնացման գաղափարը մեկ առաջնորդի ձեռքերում, որի
յուրաքանչյուր խոսքը պետք է դառնար օրենք։ Այդ պատճառով Շան Ցանի
հետնորդներին սկսեցին անվանել օրինապաշտներ (Ֆա Ծիա , 法 家 ),
լեգիստներ։ Նրանք սովորեցնում էին. «Ինչքան աղքատ է ժողովուրդը,
այնքան ուժեղ է պետությունը»։ Ի տարբերություն կոնֆուցիոնոզմի, ըստ որի
ժողովրդին պետք է ղեկավարել համոզելու ուժով, Շան Ցանը գերադասում էր
նրանց համոզել ուժով։ Բռնությամբ լեգիստները ցանկանում էին հասնել
երկրի միավորմանը։

3
Լեգիստների առավել հաջողված գաղափարները իրականացրեց Լի
Սին, որը դարձավ Ցին թագավորության առաջին մինիստրը, որի առաջնորդ
Ին Ժենը մեծարում էր նրան։ Բռնապետության միջոցով Ցին
թագավորությունը կարողացավ պահեստավորել մաքսիմալ քանակի
ռեսուրսներ և ստեղծել ամենաբազմաքանակ բանակը, որից հետո նա
զավթեց մյուս բոլոր թագավորությունները։
* Չժոուսական արիստոկրատիան, որոնք կրում էին Գուն, Խոու, Նյան,
Բո կոչումներ աստիճանաբար իրենց տիրությունները վերածեցին անկախ
պետությունների և սկսեցին կրել Չժոու-խոու կոչումը։ Բայց նրանց մինչև
պատերազմների հետևանքով Ճան Գուո ժամանակաշրջանի վերջում մնացին
7 թագավորություններ, որոնց տիրակալնները կրում էին Բա-խոու կոչումը։
Նրանք սկսեցին պայքարել միանձնյա իշխանության համար ամբողջ
երկրում։ Բա-խոու-ն թարգմանվում է ինչպես հեգեմոն (միակ տիրակալ)։

Ցին (秦朝) դինաստիայի վերելքը և անկումը։

Մ․թ․ա 221թ-ին Չժանգոն ավարտվեց, իսկ Ին Չժենը իրեն հռչակեց


առաջին իմպերատոր-Ցին Շի Խուանդի։ Նրա կառավարման ամբողջ
ընթացքը կառուցված էր ահաբեկչության վրա։ Լեգիստների խորհրդով նա
հաստատեց բնակչության վերահսկողության համակարգ-Բացզյա; որի
դեպքում 10 ընտանիք միմյանց հետ փոխկապակցված էին
պատասխանատվությամբ միմյանց հանդեպ և պարտավոր էին միմյանց
մատնել։ Հակառակ դեպքում, եթե դավաճանություն էր ի հայտ գալիս, ապա
պատժվում էին այդ ընտանիքի բոլոր անդամները։
Ցին Շի Խուանդին ( 秦 始 皇 帝 ) իր առաջին հարվածը հասցրեց
կոնֆուցիոնիստական իմաստուններին, որոնք փորձում էին պայքարել հին
ավանդույթների չեղարկման դեմ։ Նա հրամայեց բռնել և ողջ-ողջ թաղել
նրանցից 460-ին։ Դա տեղի ունեցավ մ․թ․ա․ 213թ․-ին։
Կոնֆուցիոնիստական Լուն Յույ (论语)տրակտատի պահելու համար,
նախատեսվում էր մահապատիժ։
Ցին Շի Խուանդին անցկացրեց մի շարք ռեֆորմներ։ Օրինակ, նրա
հրամանով գրագիտությունն պարզեցվեց և հեշտացվեց։ Մի պաշտոնյա Չեն
Մաո-ն, որը բանտում անց էր կացրել 10 տարի, իր բանտարկության
տարիներին հորինել էր չժոուսական իերոգլիֆների նուրբ ձևեր, դրան ավելի
պարզեցնելով։ Այդ գրագրությունը անվանվեց լիշու (隶书)։
4
Ցին Շի Խուանդիի օրոք կառուցվեց նոր մայրաքաղաք՝ Չանան (Սիան),
որտեղ տեղափոխվեցին բոլոր արիստոկրատները ենթակա
թագավորությունից (120 000 մարդ)։ Նրանցից առգրավեցին բրոնզե զենքերը
և ձուլեցին զանգեր, որոնցով զարդարեցին մայրաքաղաքը։
Իմպերատորի գլխավոր նախարարը Լի Սին էր, որին անվանում էին
կոնֆուցիոնիստներին հալածող։
Ողջ Չինաստանի ռեսուսրսները իմպերատորի ձեռքում էին, որը
լեգիստների խորհրդով դրանք ուղում էր ահռելի պալատների կառուցմանը։
Նա նպատակադրված էր ամեն գիշեր անց կացներ նոր պալատում։ Բացի այդ
նա որոշեց անջատել իր երկիրը հյուսիսային քոչվորներից և կառուցեց
մարդկության պատմության մեջ հայտնի ամենամեծ ու երկար պատը՝ Վան
Լի Չան Չեն( 万 里 长 城 , 10 000 լի երկարությամբ)։ Այդ նպատակի համար
ներգրավված էր 100 հազար մարդ, այդ ժամանակ Չինաստանում տիրող
ահաբեկչական ռեժիմը ոչ ոքի թույլ չէր տալիս խուսափել այդ ծանր և դաժան
աշխատանքից։ Ինչպես պարզ դարձավ հետագայում․ Մեծ պատը ուներ
միայն սիմվոլիկ դեր, քանի որ այն արգելք չէր քոչվոր ցեղերի համար, և
անհրաժեշտության դեպքում նրանք հաղթահարում էին այդ արգելքը։
Այսպիսով, Մեծ պատը չինացիների պատկերացմամբ պայմանականորեն
անջատում էր իրենց քաղաքակիրթ երկիրը բարբարոսների երկրից, բայց քիչ
էր օգնում երկրի պաշտպանությանը։
Ցին Շի Խուանդին շատ էր ճամփորդում երկրում, փնտրելով
անմահություն։ Այդ նպատակով նա նույնիսկ ցանկանում էր լողալով անցնել
ծովը և գտնել երիտասարդության էլիքսիրը Ճապոնիայում։ Բայց լողալիս, նա
իրեն վատ է զգացել և շուտով մահացել է։ Լի Սին չեր ցանկանում, որ գահը
ժառանգի իմպերատորի ավագ որդի Ֆու Սուն։ Նա համագործակիցների
օգնությամբ կեղծեց կտակը, նոր կտակով գահաժառանգը պետք է
ինքնասպան լիներ։ Որպեսզի ժամանակ շահեն դավադիրները 3 ամիս
թաքցնում էին մահացած իմպերատորի մարմինը, այն տեղափոխելով ամբողջ
երկրով, ստեղծելով պատրանք թե երկիրը դեռ իմպերատորն է ղեկավարում։
Ըստ լեգենդի, Լի Սին հրամաել էր թափորի մեջ ներառել փչացած ձկով
լի սայլակ, որպեսզի նեխող դիակի հոտը չզգացվի։
Ֆու Սին գլխի չնկնելով դավադրության մասին, ի կատար ածեց հոր
հրամանը, այդպիսով ազատելով դեպի իշխանություն տանող ուղին իր
անտաղանդ եղբայր էր Շխուանոյիի համը, որը իշխանության գլուխ կանգնեց
5
մ․ բ․ ա․ 210թ․-ին։ Բայց քանի որ նա գլուխ չէր հանում իշխանության
գործերից, աստիճանաբար սկսեց կորցնել իշխանությունը։ Ցին Շիխուանդիի
չափից դուրս դաժանությունը բերեց նրան, որ մարդիք արդեն սկսեցին
չըվախենալ մահից, քանի որ ավելի հեշտ էր մահանալ, քան ապրել։
Իմպերատորի համար շատ անսպասելի կերպով սկսվեց
ապստամբություն, որը կազմակերպել էին մի խումբ աշխատավորներ, որոնց
ուղղարկել էին Մեծ պատի շինարարություն։ Այդպես էր ստացվել, որ նրանք
մի փոքր ուշացել էին, և տեղ էին հասել նշանակած ժամանակից ավելի ուշ։
Դրա համար մահապատիժ էր հասնում ոչ միայն իրենց, այլ նաև նրանց
ուղեկցող պահակախմբին։
Որպեսզի իրենց փրկեն, նրանք միասին որոշել էին չենթարկվել ոչ ոքի
հրամանին։ Այդ լուրը վայրկանապես հասավ Մեծ պատի բոլոր
շինարարներն։ Նրանք նույնպես շտապեցին միանալ ապստամբներին։ Շատ
կարճ ժամանակում ապստամբների բանակը հասավ 100 հազարի։ Էր
Շիխուանդին, որպեսզի հանգստացնի նրանց հրամայեց սպանել Լի Սը-ին,
որով ավելի վատթարացրեց վիճակը, քանի որ նա զրկվեց իմաստուն
խորհրդականից։
Նրա օրերը, հաշված էին։ Մյուս նախարարները, չցանկանալով դառնալ
քավության նոխազ, միավորվեցին և սպանեցին անտաղանդ իմպերատորին։
Դա տեղի ունեցավ մ․թ․ա․ 207թ․-ին։ Չինաստանը թևակոխեց
ապստամբությունների և պատերազմների ժամանակաշրջան։ Ցին
դինաստիան դադարեցրեց գոյություն ունենալուց։ Այն Չինաստանի
պատմության մեջ մտավ որպես ամենակարճաժամկետ ղեկավարող
դինաստիա։

You might also like