You are on page 1of 1

Կատարակտոգենեզ

Ոսպնյակի տարիք-կախյալ փոփոխությունները, որոնք հանգեցնում են կատարակտի

1. Ֆիզիկական հատկությունների տարիք-կախյալ փոփոխություններ

ա/ Լույսի բեկման մեծացում

40 տարեկանից սկսած ոսպնյակի լույսի բեկումն ուժեղանում է: Լույսի բեկումը գրեթե կայուն
է մինչև 40 տարեկանը, այն կրկնապատկվում է 65 տարեկանում և եռապատկվում մոտ 77
տարեկանում:

բ/ Էլաստիկության նվազում

Ոսպնյակի կարծրացումը տեղի է ունենում միջուկի հաշվին: Մինչև 40 տարեկանը ոսպնյակի


միջուկը հեշտությամբ է ենթարկվում դեֆորմացիայի և դրա կարծրությունը ավելի փոքր է
քան կորտեքսինը: 40 տարեկանում միջուկի և կորտեքսի կարծրությունը հավասարվում են,
իսկ 50-ից հետո միջուկի կարծրությունը գերազանցում է կորտեքսին: Մոտ 50 տարեկանում
թարթչամարմնի կծկումը բավարար չէ ոսպնյակի ձևը փոխելու համար:

2. Ոսպնյակի սպիտակուցների տարիքային փոփոություններ

ա/Ոսպնյակի կրիստալինների պոստ-տրանսլյացիոն փոփոխություններ


Կրիստալինները կայուն սպիտակուցներ են, բայց ենթարկվում են իրենց կառուցվածքի և
ֆունկցիայի լուրջ ոչ-ֆերմենտային փոփոխությունների սկսած դեռ վաղ հասակից:
Կրիստալինների հետ տեղի են ունենում զանազան քիմիական պրոցեսներ, ինչպիսիք են
թիոլացում, դեամիդացում, գլիկոզիլացում, ֆոսֆորիլացում և պրոտեոլիզ, որոնց հետևանքով
տեղի են ունենում կրիստալինի մոլեկուլների մասնատում և ֆրագմենտների առաջացում:
Գլիկոզիլացումը ներառում է ոչ-ֆերմենտային, կովալենտ մոդիֆիկացիա շաքարների
ալդեհիդային խմբի և ամինաթթուների ազատ ամինախմբերի միջև: Գլխավոր
գլիկոզիլացնողները գլյուկոզը և ֆրուկտոզն են: Գլիկոզիլացումը հանգեցնում է կրիստալինի
մոլեկուլների ագրեգացիայի և շապերոնների ֆունկցիայի իջեցման: Բնափոխված
սպիտակուցները ավելի ընկալունակ են օքսիդատիվ սթրեսի նկատմամբ: Օքսիդացման
հանդեպ տարիքի հետ ոսպնյակը դառնում է առավել ընկալունակ: Կրիստալինի
մոլեկուլների օքսիդացման հետևանքով առաջանում են կառուցվածքային փոփոխություններ
և շապերոնների ֆունկցիայի կորուստ:

բ/ Կոնֆորմացիոն փոփոխություններ
Բնափոխված սպիտակուցների վրա օքսիդատիվ հարձակման հետևանքով առաջանում է
cross-linking, անլուծելիություն և բարձր մոլեկուլային զանգված ունեցող ագրեգատների
առաջացում: Սա հանգեցնում է լույսի բեկման ուժեղացման, թափանցիկության իջեցման և
պրոգրեսիվող կարծրացման, մասնավորապես ոսպնյակի միջուկում: Այս փոփոխությունները
միջուկում հանգեցնում են կամ մոխրագույն-սպիտակ կորիզային անթափանցելիության, կամ
ավելի հաճախ ֆլուորեսցենտ քրոմոֆորների կուտակման և դեղին կամ շագանակագույն
կորիզային անթափանցելիության:

գ/Շապերոնների ֆունկցիայի կորուստ


Ոսպնյակի շապերոնների ակտիվությունը նվազագույնին է հասնում կյանքի 5-րդ
տասնամյակում, հանգեցնելով ագրեգացիայի ավելացման, անլուծելի սպիտակուցների
առաջացման և ոսպնյակի թափանցելիության իջեցման:

You might also like