You are on page 1of 1

Սիրտ ֊ անաւթային համակարգ

Սիրտ֊անաւթային համակարգը ապահովում է աւրգանիզմում արեան


շրջանառութիւնը։ Արենան շրջանառութեան շնորհիւ աւրգանիզմի
աւրգանները եւ հիւսուածքների բջիջները ստանում են թթուածին եւ
սննդարար նիւթեր ու հեռանցնում են ածխաթթու գազ եւ այլ
նիւթափոխութեան արգասիքներ։ Սրտանաւթային համակարգը կազմում են
սիրտը եւ արիւնատար անաւթները։ Սիրտ֊անաւթային համակարգի
աշխատանքը հսկուում եւ կարգաւորուում է նեարդահումորալ
համակարգով։
Սիրտը սնամէջ մկանային աւրգան է, որի պարբերաբար կծկումների
շնորհիւ իրականացուում է արեան շարժումը արիւնատար անաւթներով։
Հասուն մարդու սրտի երկարութիւնը 10-15 սմ է, լայնութիւնը 8-11 սմ։
Տղամարդկանց սրտի զանգուածը մաւտ 330 գ է։ Կանանց սրտի գրամը աւելի
փոքր է եւ կազմում է 250 գ։ Մարդու սիրտը կազմուած է 4 խոռոչից՝ 2 փորոքից
եւ 2 նախասրտից։ Աջ փորաւքը եւ նախասիրտը միասին ընդունուած է
անուանել աջ սիրտ, իսկ ձախ փորաւքն ու ձախ նախասիրտը՝ ձախ սիրտ։
Նախասրտերի եւ փորոքների միջեւ տեղակայուած են փականներ, որոնց
շնորհիւ նրանց խորշերը հաղորդակցուում են միմեանց հետ։ Սրտի ձախ
կողմը պարունակում է թթուածնով հարուստ զարկերակային արիւն, իսկ աջ
կողմը ածխաթթու գազով հարուստ երակային արիւն։
Ածխաթթու գազով հարուստ երակային արիւնը վերին եւ ստորին
սիներակներով անցնում է սրտի աջ նախասիրտ, այնտեղից աջ փորոք, աջ
փորոքից անցնում է թոքեր, որտեղ ազատուում է ածխաթթու գազից եւ
հագենում թթուածնով։ Թոքերից անցնում է ձախ նախասիրտ՝ դա արեան
շրջանառութեան փոքր շրջանն է։ Ձախ նախասրտից արիւնը անցնում է
ձախ փորոք, ձախ փորոքից թթուածնով հագեցած արիւնը անցնում է
աւրգաններին, բջիջներին, տալիս է թթուածին, վերցնում ածխաթթու գազը եւ
վերադառնում է աջ նախասիրտ։ Սա արեան շրջանառութեան մեծ շրջանն է։
Արիւնը հաւաքուելով նախասրտերում, մղուում է դէպի փորոքներ։
Փորոքներից սկսուում է արեան շրջանառութիւնը։ Տարբերում են արեան
շրջանառութեան 2 շրջան՝ մեծ եւ փոքր։ Արեան շրջանառութեան մեծ շրջանը
սկսուում է ձախ փորոքից, որտեղից մղուում է աւրգանիզմի ամենախոշոռ
զարկերակը՝ աորտան։ Աորտան բաժանուում է 2 աղեղի, որոնցից սկիզբ են
առնում գլուխը, իրանը եւ վերջոյթները սնուցող զարկերակները։ Նրանք
բազմակի ճիւղաւորուում են, նեղանում, վերածուում մանր զարկերակների,
յետոյ մազանաւթների եւ սնուցում բոլոր ներքին աւրգանները։ Թթուածինն
անցնում է դէպի հիւսուածքներ եւ աւգտագործուում նիւթերի ուքսիդացման
գործընթացներում։ Այդ գործընթացների արդիւնքում առաջացող
ածխաթթու գազն անցնում է դէպի արեն պլազմայ եւ հեմոգլոբին։ Արիւնը
աստիճանաբար վերածուում է երակայինի։ Հաւաքուում արեան
շրջանառութեան մեծ շրջանի երակներում եւ հոսում դէպի աւրգանիզմի
ամենախոշոր երակներ՝ սիներակներ։

You might also like