You are on page 1of 1

Առաջին բուժաւգնութիւնը արիւնահոսութեան դէպքում

Տարբեր վնասուածքների եւ յանկարծահաս վատառողջ վիճակների


հետեւանքով կարող է սկսուել արտաքին կամ ներքին արիւնահոսութիւն։
Առաւրյայ կեանքում յաճախ յանդիպող փոքր վնասուածքներն ուղեկցուում
են թոյլ արիւնահոսութեամբ, որը սովորաբար հեշտութեամբ դադարեցուում
է եւ չի պահանջում բժշկական միջամտութիւն։ Ուժեղ արիւնահոսութիւնը
կեանքին սպառնացող վիճակ է, եւ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել
այն:
Արիւնահոսութիւնը լինում է երեք տեսակի՝ երակային արիւնահոսութիւն,
զարկերակային արիւնահոսութիւն, մազանաւթային արիւնահոսութիւն։
Երակային արիւնահոսութեան դէպքում արիւնը մուգ բալի գոյն ունի,
հոսում է հաւասարաչափ շիթով։ Երակներում արեան հոսքի արագութիւնը
համեմատաբար մեծ է։ Կարճ ժամանակում մարդը կարող է կորցնել մեծ
քանակով արիւն, որը վտանգաւոր է կեանքի համար։ Արիւնը դադարեցնելու
համար հարկաւոր է ձեռքով, կամ որեւիցէ կտորով սեղմել բացուածքի վրայ։
Երակային վնասվածքներն ամենից յաճախ առաջանում են վերջոյթներում։
Դրա համար ամենից առաջ անհրաժեշտ է վնասուած վերջոյթը բարձրացնել
վերեւ, որպէսզի պակասի արեան ներհոսքը, եւ արիւնահոսութիւնը
դադարի։
Զարկերակային արիւնահոսութեան ժամանակ արիւնն բաց կարմիր է,
ցայտում է ուժեղ, ընդհատուող շիթով կամ շատրուանի նման՝
անաւթազարկի յամապատասխան խփոցով։ Քանի որ զարկերակների
պատերը ամուր են, սեղմիչ վիրակապը հազուադէպ է արիւնը դադարեցնում։
Դրա համար անհրաժեշտ է վերջոյթն առաւելաչափ ծալել, ապա ամրացնել
վիրակապով։ Աւրինակ վերին վերջոյթների դէպքում, եթէ կտրուել է եւ
շատրուանի նման արիւնը ցայտում է պէտք է թեւի տակ դնել որեւիցէ
փափաթուած կտոր՝ հագուստ, սրբիչ, ինչ որ մոտակայքում լինի, եւ ձեռքը
հնարաւորինս ետ տանել, որ 2 ձեքերը իրար դիպչեն, ապա ամրացնում ենք
վիրակապով եւ արիւնը դադարում է։ Այս գործընթացը անուանում են
վերջոյթի առաւելագոյն տարածում։
Մազանաւթային արիւնահոսութեան ժամանակ արիւնը հոսում է
հաւասարաչափ, վերքի ամբողջ մակերեւոյթով։ Քանի որ մազանաւթներով
արիւնը դանդաղ է հոսում եւ ոչ բարձր ճնշմամբ, ուստի այն հեշտ է
դադարեցնել։
Քթային արյունահոսութեան դէպքում երբեք չի կարելի գլուխը ետ տանել,
որովհետեւ արիւնը անցնում է ըմպանով դէպի ստամոքս եւ դա բերում է
հազի արեան տեսքով, երբեմն նաեւ փսխման։ Պէտք է գլուխը իջեցնել ներեւ
եւ սեղմել ռնգերը։
Այսպիսի պարզ մեթոդները ժամանակին եւ պատշաճ կատարելով կարող
ենք փրկել մարդու կեանքը կամ կանխել արեան կորստի հետ կապուած լուրջ
բարդութիւնների առաջացումը:

You might also like