You are on page 1of 2

Վիտամիններ

Աւրգանիզմ ներմուծուած սննդանիւթերի մէջ պարունակուում են նիւթեր`


վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նիւթափոխանակութեան
կարգաւորման եւ բջիջների բնականոն կենսագործունեութեան համար: Դեռ
հին ժամանակներից մարդիկ նկատել են, որ երկարատեւ
ճանապարհորութիւնների ժամանակ նավերի անձնակազմից շատերի մաւտ
սկսում էին արիւնահոսել լնդերը, շարժուում անամները, նաւաստիները
դրանից ուժասպառ էին լինում։ Միայն տարիներ անց պարզ դարձաւ այս
հիւանդութեան անունը եւ պատճառը։ Այս հիւանդութիւնը կոչուում է
լնդախտ եւ այն առաջանում է աւրգանիզմում C վիտամինի պակասից։
Վիտամինների քանակութիւնն աւելի շատ է բուսական աւրգանիզմներում,
սակայն որոշ վիտամիններ բաւարար քանակութեամբ կան նաեւ
կենդանական ծագում ունեցող սննդամթերքում:
Աւրգանիզմի վիճակը վիտամինների բացակայութեան դեպքում կոչվում է
ավիտամինոզ, անբավարարության դեպքում` թերվիտամինոզ
(հիպովիտամինոզ), իսկ հավելյալ քանակի դեպքում՝ գերվիտամինոզ
(հիպերվիտամինոզ):
Գերվիտամինոզի դեպքում խիստ արագանում են
նիւթափոխանակութեան գործընթացները կամ շեղուում մէկ այլ
ուղղութեամբ: Սննդի միջոցով վիտամինների ընդունումը նպաստում է
ֆերմենտների եւ այլ կենսաբանական ակտիւ նիւթերի առաջացման
գործընթացին: Դրանց անուանումը տրուում է լատիներէն լեզուի
գլխատառերով՝ A,B,C,D եւ այլն:
Ներկայումս յայտնի են 80֊ից աւելի վիտամիններ, որոնք բաժանուում են 2
խմբի՝ ջրալուծ (B և C) եւ ճարպալուծ (A,D,E,K)։
Ջրալուծ վիտամին C` ասկոռբինաթթուն, պարունակուում է կաղամբում,
կարտոֆիլում, կանաչ սոխում, լոլիկում, մասուրում, սեւ հաղարջում,
կարմիր տաքդեղում, չիչխանում, նարնջում, կիտրոնում եւ այլ
մրքերում եւ բանջարեղեններում։ Այս վիտամինի պակասից առաջանում է
«Լնդախտ» հիւանդութիւնը։ Ատամները թափուում են, լնդերը արիւնահոսում
են։
Ջրալուծ B1 վիտամինը՝ թիամին վիտամինը, պարունակուում է
հացազգիների սերմնամաշկում, կանաչ ոլորում, եգիպտացորենում,
հնդկացորենում, մսամթերքում եւ այլ բուսական եւ կենդանական
մթերքներում։ Այս վիտամինի պակասի դեպքում առաջանում է «Բերի ֊ բերի»
հիւանդութիւնը, որը ուղեկցուում է լուծանքներով եւ ջղաձգումներով։ Բացի
այդ նկատուում է քնի, հիշողութեան, ուշադրութեան խանգարումներ,
սրտային անբաւարարութիւն, մկանային թուլութիւն, այտուցներ։
Ջրալուծ B2 կամ ռիբոֆլավին վիտամինը պարունակուում է կաթում,
կաթնային այլ մթերքներում, ձուի, լեարդի մէջ, հնդկացորենում։ B2-ի
պակասի դեպքում բորբոքուում է բերանի խոռոչի լորձաթաղանթը, բերանի
անկիւններում առաջանում են ճաքեր, խանգարուում է տեսողութիւնը։
Ջրալուծ B12 վիտամինը պարունակուում է լեարդում, ձուի դեղնուցում,
կաթնաթթուային եւ այլ մթերքներում։ B2-ի պակասի դեպքում
խանգարուում է մարդու արեան բջիջների ձեւաւորումը, զարգանում է
չարորակ սակաւաարիւնութիւն։
Ճարպալուծ A վիտամինը պարունակուում է լեարդում, կարագում,
պանրում, գազարում, կարմիր պղպեղում, ծիրանում, դդմում։ Այս
վիտամինի պակասի դեպքում կարող են զարգանալ մաշկի խոցեր,
հաւկուրութիւն, մթնշաղային տեսողութեան խանգարում։
Ճարպալուծ D վիտամինը պարունակուում է ձկան յիւղում, լերադում,
ձուի դեղնուցում։ D վիտամինը սիթեզուում է նաեւ մաշկուում արեւի
ճառագայթների աւգնութեամբ։ Այս վիտամինի պակասի պատճառով
ոսկրերը կորցնում են ամրութիւնը, ձեւատուում, նուազում է մկանների
լարուածութիւնը, դա «Ռախիտ» հիւանդութիւնն է։
Ճարպալուծ D վիտամինը պարունակուում է ձկան յիւղում, ձուի
դեղնուցում, լերադում, աւոկադոյում, կանաչ ոլորում եւ այլ
մթերքներում։ Այս վիտամինը մասնակցում է աւրգանիզմի աճի եւ
զարգացման գործընթացներին։

You might also like