You are on page 1of 5

Լյարդ

Տիգրան Բաղդասարյան
Լյարդ
• Լյարդ (հուն․՝ ἡπατο կամ լատ.՝ Jecur, iecur), մարսողական համակարգի մաս
կազմող գեղձային օրգան, որն անմիջապես գտնվում
է ստոծանու տակ՝ որովայնի խոռոչի վերին մասի աջ կողմում։
Որպես մասնագիտացված օրգան հայտնաբերվել է
միայն ողնաշարավորների մոտ։ Դետոքսիկացիայի ժամանակ լյարդը
չեզոքացնում է նյութափոխանակության արգասիքները, սինթեզում
սպիտակուցներ (ֆիբրինոգեն և պրոթրոմբին) և արտադրում մարսողության
դյուրացմանը նպաստող կենսաքիմիական կարևոր նշանակության
բազմաթիվ նյութեր։
• Լյարդը, ինչպես մյուս բոլոր օրգանները, կարող է ախտահարվել։ Ամենից
հաճախ հանդիպող հիվանդություններից են հեպատիտները, լյարդի ցիռոզը,
ուռուցքները և թարախակույտերը։
ԴՆԹ-ի վնասում
• ՀԻմնական պատճառն է հանդիսանում մի շարք լյարդային հիվանդությունների
առաջացումն։ Այդպիսի հիվանդություններից են ինֆեկցիաները ՝ հեպատիտ B
կամ C, ալկոհոլային չարաշահումը, ճարպակալումը։
• Վիրուսային ինֆեկցիաները բերում են ռեակտիվ օքսիգենի մեծացմանը։
Ներբջջային Ռեակտիվ օքսիգենի աճը մոտավոր 10000 է խրոնիկ հեպատիտ B-ի
դեպքում և 100000 խրոնիկ հեպատիտ C-ի դեպքում։ Այս փոփոխությունները
պատճառ են հանդիսանում բորբոքման և ավելի է խթանում ռեակտիվ
օքսիգենի աճը։ Վերջինս բերում 20 տեսակից ավելի ԴՆԹ-ների վնասման, որը
մուտագեն է և իր հերթին բերում է էպիգենետիկ փոփոխությունների։
Էպիգենետիկ փոփոխությունները և մուտացիաները ի վերջո հանգեցնում են
նրան, որ բջջի ապոպտոզը ՝ ծրագրավորված մահը, տեղի չի ունենում, որն էլ
նպաստում է լյարդի մի շարք հիվանդությունների առաջացմանը։

You might also like