You are on page 1of 7

Քաղցկեղ

Քաղցկեղ, հիվանդությունների խումբ, որի


հիմքում բջջի չկանոնակարգված
բազմացումն է և դեպի այլ օրգաններ
տարածվելու պոտենցիալ ունակությունը
Հնարավոր ախտանիշներն են՝ արյունահոսություն,
ձգձգվող հազ, առանց ակնհայտ պատճառի քաշի կորուստ և
այլն։ Այս ախտանիշները կարող են ի հայտ գալ ինչպես
քաղցկեղի, այնպես էլ այլ հիվանդությունների դեպքում։
Ծխախոտի օգտագործումը քաղցկեղից մահացության 22 %-ի պատճառն
է]։ Եվս 10 % մահացության պատճառն է ճարպակալումը, ոչ ռացիոնալ
սննդակարգը, ցածր ֆիզիկական
ակտիվությունը, ալկոհոլի չարաշահումը:Այլ գործոններից են՝
ինֆեկցիաները, իոնիզացնող ճառագայթումը և միջավայրի
աղտոտվածությունը։ Արդի աշխարհում քաղցկեղի 15 %-ի պատճառը
այնպիսի կենսաբանական ախտածիններն են, ինչպիսիք
են՝ հելիկոբակտեր պիլորին (Helicobacter pylori), հեպատիտ B-ն, հեպատիտ-
C-ն, մարդու պապիլոմա վիրուսը (Human papillomavirus infection), Էպշտեյն-
Բարր վիրուսը (Epstein-Barr virus), մարդու իմունային անբավարարության
վիրուսը (ՄԻԱՎ, HIV)։ Այս գործոններն իրենց ազդեցությունը թողնում են՝
փոփոխելով բջջի գեները։ Գենետիկ փոփոխությունները տեղի են ունենում
նախքան քաղցկեղի զարգանալը։ Մոտ 5-10 % դեպքերում գենետիկ
փոփոխույթունները ժառանգված են լինում ծնողներից։ Քաղցկեղը կարող
է հայտնաբերվել նշաններով, ախտանիշներով և հետազոտություններով։
Ախտորոշմանը նպաստում են նաև բժշկական տեսանակարահանող
միջոցները և բիոպսիան։
Քաղցկեղով կարող են տառապել անգամ չծխող, նորմալ
քաշ ունեցող, ալկոհոլը չչարաշահող, մրգեր ու
բանաջարեղեն օգտագործող, քաղցկեղածին
ինֆեկցաների դեմ պատվաստված մարդիկ։
Սկրինինգի օգնությամբ քաղցկեղի
ախտորոշումը կիրառելի է արգանդի վզիկի և
ուղիղ աղու քաղցկեղի դեպքում[14]։ Սկրինինգ
թեստերի
նպատակահարմարությունը կրծքագեղձի
քաղցկեղի դեպքում հաստատված չէ
Քաղցկեղը հաճախ բուժվում է ճառագայթային
թերապիայի, վիրաբուժական
միջամտության, քիմիոթերապիայի և թիրախային
թերապիայի համակցության միջոցով։ Ցավի և այլ
ախտանիշների թեթևացումը հիվանդի խնամքի
կարևոր բաղադրիչն են։ Պալիատիվ խնամքը կարևոր
է հիվանդության ծանր ընթացքի
դեպքում[2]։ Ապրելիությունը կախված է քաղցկեղի
տեսակից և բուժման սկզբում հիվանդության
փուլից[9]։

You might also like