You are on page 1of 16

Մանկական ստոմատոլոգիա

I կիսամյակ

1. Երեխայի նյարդահոգեբանական վիճակի բնութագիրը տարբեր տարիքային խմբերում.


ինչպես նախապատրաստել երեխային ստոմատոլոգիական հիվանդությունների
ախտորոշմանը և բուժմանը:
2. Երեխայի դիմածնոտային հատվածի անատոմիա-ֆիզիոլոգիական առանձնահատկու-
թյունները տարբեր տարիքային խմբերում:
3. Ատամների կարծր հյուսվածքների կառուցվածքային առանձնահատկությունները
տարբեր տարիքի երեխաների մոտ: Ատամների զարգացումը ռենտգենաբանական
տեսանկյունից:
4. Ատամների ծկթման ժամկետները: Ատամների արմատների ձևավորման և
կաթնատամների արմատների ներծծման տեսակները և ժամկետները:
5. Կանխարգելման հասկացությունը: Ստոմատոլոգիական հիվանդությունների
կանխարգելման համալիր համակարգը: Կանխարգելիչ միջոցառումների պլանավորման
և անցկացման ժամանակակից եղանակները: Սանիտարալուսավորչական աշխատանք:
6. Երկրորդային կանխարգելման սկզբունքները և մոտեցումները: Դիսպանսերիզացում:
7. Կարիեսի անտենատալ, էնդոգեն, էկզոգեն կանխարգելում:
8. Ատամների կարիեսի և պարօդոնտի հիվանդությունների կանխարգելման տեսական
հիմունքները:
9. Հիգիենայի հիմնական օժանդակ միջոցները և պարագաները: Ատամների մաքրման
եղանակները երեխաների մոտ:
10. Ակոսների տեսակները: Ակոսների զմռսում: Ցուցումները և հակացուցումները,
անցկացման եղանակները:
11. Կարիեսի դասակարգումը մանկական հասակում: Կարիեսի զարգացման, կլինիկական
ընթացքի առանձնահատկությունները երեխաների մոտ:
12. Կարիեսի բուժումը մանկական հասակում: Կարիոզ խոռոչի մշակման
առանձնահատկությունները երեխաների մոտ: Պլոմբանյութի ընտրությունը:

II կիսամյակ
1. Պուլպայի կառուցվածքային առանձնահատկությունները տարբեր տարիքի երեխաների
մոտ: Պուլպիտների դասակարգումը և կլինիկական ընթացքի
առանձնահատկությունները:
2. Կաթնատամների պուլպիտների բուժման դեվիտալ և վիտալ եղանակները:
3. Չձևավորված արմատներով մշտական ատամների պուլպիտների բուժում:
Ապեքսոգենեզ, ապեքսֆիկացիա:
4. Էնդօդոնտիկ միջամտությունների առանձնահատկությունները կաթնատամներում և
չձևավորված արմատներով մնայուն ատամներում:
5. Պերիօդոնտի կառուցվածքային առանձնահատկությունները երեխաների մոտ:
Պերիօդոնտիտների դասակարգումը և կլինիկական ընթացքի առանձնա-
հատկությունները:
6. Պերիօդոնտիտների կոնսերվատիվ բուժման ցուցումները մանկական հասակում:
Պերիօդոնտիտների հնարավոր բարդությունները:
7. Ատամների կարծր հյուսվածքների ֆոլիկուլյար զարգացման ընթացքում առաջացող ոչ
կարիեսային ախտահարումներ: Հիպոպլազիա, հիպերպլազիա, ֆլյուորոզ:
8. Պարօդոնտի կառուցվածքային առանձնահատկությունները մանկական հասակում և
պարօդոնտի հիվանդությունների դասակարգումը:
9. Պարօդոնտի հիվանդությունների պատճառագիտությունը և պարօդոնտի
հիվանդությունների կանխարգելումը: Ախտորոշման եղանակները մանկական
հասակում: Ախտորոշման եղանակները CPITN, PI Կուլաժենկոյի փորձը, PMA
ատամների շարժունակության աստիճանը, արյունահոսության ցուցանիշը ըստ
Kolzschke:
10. Բերանի խոռոչի լորձաթաղանթի կառուցվածքային առանձնահատկությունները
մանկական հասակում: Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարման տարրերը:
Բերանի խոռոչի լորձաթաղանթի հիվանդությունների դասակարգումը:
11. Սուր, քրոնիկական հերպետիկ ստոմատիտներ: Հերպանգինա: Կլինիկան,
ախտորոշումը, բուժումը:
12. Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումները մանկական վարակային
հիվանդությունների ժամանակ: Կարմրուկ, կարմրախտ:
13. Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումները մանկական վարակային
հիվանդությունների ժամանակ: Քութեշ, դիֆթերիա, ջրծաղիկ:
14. Բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասվածքային ախտահարումները. մեխանիկական,
քիմիական, ֆիզիկական ախտահարումներ: Կլինիկան, ախտորոշումը, բուժումը:
15. Բերանի խոռոչի լորձաթաղանթի սնկային ախտահարումները մանկական հասակում:
Կաթնախտ: Կլինիկան, ախտորոշումը, բուժումը:
III կիսամյակ
1. Անզգայացումը մանկական հասակում: Ընդհանուր անզգայացման ցուցումները և
հակացուցումները:
2. Ատամի հեռացումը մանկական հասակում: Ցուցումները և հակացուցումները,
հնարավոր բարդությունները:
3. Ծնոտների օդոնտոգեն պերիօստիտը մանկական հասակում: Դասակարգումը, կլինիկան,
բուժման սկզբունքները:
4. Ծնոտների օդոնտոգեն օստիոմիելիտ մանկական հասակում: Դասակարգումը,
կլինիկան, բուժման սկզբունքները:
5. Ատամների և ծնոտների վնասվածքները մանկական հասակում:
6. Բերանի խոռոչի լորձաթաղանթի անոմալիաներ: Վերին շրթունքի և լեզվի կարճ սանձիկ:
Կլինիկան, բուժումը:
7. Քիմքի և շրթունքի բնածին արատներ: Դասակարգումը, կլինիկան, բուժման
սկզբունքները:
8. Թքագեղձերի ռետենցիոն կիստա: Ռանուլա: Կլինիկան, բուժումը:
9. Սուր թարախային լիմֆադենիտը մանկական հասակում: Կլինիկան, բուժումը:
10. Էպուլիս: Կլինիկան, բուժումը:
ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ

I կիսամյակ

1. Բուժիչ պաստառանյութեր: Դրանց ներկայացվող պահանջները: Դրական և բացասական


հատկությունները: Կիրառման ցուցումները:
2. Մեկուսիչ պաստառանյութեր: Ապակեիոնոմերային ցեմենտներ: Դրանց ներկայացվող
պահանջները: Կիրառման ցուցումները:
3. Ամալգամներ: Դրանց դրական և բացասական հատկությունները: Կիրառման
ցուցումները:
4. Կոմպոզիտներ: Դասակարգումը: Դրանց դրական և բացասական հատկությունները:
Կիրառման ցուցումները:
5. Ատամների լեցավորման ժամանակ կիրառվող կաղապարները և սեպերը:
6. Արմատալցման նյութեր: Սիլլերներ: Ներկայացվող պահանջները:
7. Արմատալցման նյութեր: Ֆիլլերներ: Ներկայացվող պահանջները:
8. Հիվանդի հետազոտման եղանակները: Կլինիկական եղանակներ:
9. Հիվանդի հետազոտման եղանակները: Լաբորատոր և ֆունկցիոնալ եղանակներ:
10. Ատամնափառ: Ատամնափառի առաջացման փուլերը: Հեռացման եղանակները
(անհատական հիգիենայի իրականցման միջոցները և պարագաները, խոզանակով
մաքրման եղանակները):
11. Ատամնաքար: Առաջացման տեսությունները: Տեսակները: Հեռացման եղանակները
(ուլտրաձայնային, air-flow, ձեռքի գործիքներով, արմատի մակերեսի հարթեցման
նպատակները):
12. Ոչ կարիեսային ախտահարումներ: Հիպոպլազիա և հիպերպլազիա: Կլինիկան:
Տարբերակիչ ախտորոշումը: Բուժումը:
13. Ոչ կարիեսային ախտահարումներ: Ֆլյուորոզ: Կլինիկան: Տարբերակիչ ախտորոշումը:
Բուժումը:
14. Ոչ կարիեսային ախտահարումներ: Սեպաձև դեֆեկտ: Կլինիկան: Տարբերակիչ
ախտորոշումը: Բուժումը:
15. Ոչ կարիեսային ախտահարումներ: Ախտաբանական մաշվածություն: Կլինիկան:
Տարբերակիչ ախտորոշումը: Բուժումը:
16. Ոչ կարիեսային ախտահարումներ: Վնասվածքներ: Կլինիկան: Տարբերակիչ
ախտորոշումը: Բուժումը:
17. Կարիես բծի շրջանում: Կլինիկան: Տարբերակիչ ախտորոշումը: Բուժումը:
18. Մակերեսային կարիես: Կլինիկան: Տարբերակիչ ախտորոշումը: Բուժումը:
19. Միջին կարիես: Կլինիկան: Տարբերակիչ ախտորոշումը: Բուժումը:
20. Խորանիստ կարիես: Կլինիկան: Տարբերակիչ ախտորոշումը: Բուժումը:
21. Կարիեսի բուժման ժամանակ առաջացած հնարավոր բարդությունները և դրանց
առաջացման պատճառները, սխալների, բարդությունների վերացման տարբերակները:
II կիսամյակ

1. Անզգայացումը թերապևտիկ ստոմատոլոգիայում: Ներսփռական անզգայացման


տեսակները:
2. Անզգայացումը թերապևտիկ ստոմատոլոգիայում: Հաղորդչական անզգայացման
տեսակները:
3. Էնդօդոնտիկ գործիքներ: Դասակարգումը: Նշանակությունը:
4. Արմատախողովակի մեխանիկական մշակման եղանակները (step back):
5. Արմատախողովակի մեխանիկական մշակման եղանակները (crown down):
6. Արմատախողովակի դեղորայքային մշակում: Մշակման համար նախատեսված նյութեր:
7. Արմատախողովակի լեցավորման եղանակները: Արմատալիցք միայն մածուկով և մեկ
գամի եղանակով: Կիրառվող գործիքները:
8. Արմատախողովակի լեցավորման եղանակները: Արմատալիցք լատերալ և վերտիկալ
կոնդենսացիայի եղանակով: Կիրառվող գործիքները:
9. Արմատախողովակի լեցավորման եղանակները: Արմատալիցք թերմաֆիլով:
10. Արմատախողովակի մշակման և լեցավորման ժամանակ առաջացող սխալներն ու
բարդությունները: Վերացման եղանակները:
11. Պուլպիտներ: Էթիոլոգիան: Պաթոգենեզը: Դասակարգումը:
12. Սուր օջախային պուլպիտ: Կլինիկան: Տարբերակիչ ախտորոշումը: Բուժումը:
13. Սուր տարածուն պուլպիտ: Կլինիկան: Տարբերակիչ ախտորոշումը: Բուժումը:
14. Քրոնիկական ֆիբրոզ պուլպիտ: Կլինիկան: Տարբերակիչ ախտորոշումը: Բուժումը:
15. Քրոնիկական գանգրենոզ պուլպիտ: Կլինիկան: Տարբերակիչ ախտորոշումը: Բուժումը:
16. Քրոնիկական հիպերտրոֆիկ պուլպիտ: Կլինիկան: Տարբերակիչ ախտորոշումը:
Բուժումը:
17. Քրոնիկական պուլպիտի սրացում: Կլինիկան: Տարբերակիչ ախտորոշումը: Բուժումը:
18. Պուլպիտների բուժման կենսաբանական մեթոդները, ցուցումները: Անցկացման
եղանակը:
19. Պուլպիտների բուժման վիտալ մեթոդները: Վիտալ ամպուտացիա և էքստիրպացիա:
20. Պուլպիտների բուժման առաջացած սխալներն ու բարդությունները: Դրանց վերացման
եղանակները:
21. Սուր գագաթային պերիօդոնտիտներ: Կլինիկան: Տարբերակիչ ախտորոշումը: Բուժումը:
22. Քրոնիկական գագաթային ֆիբրոզ պերիoդոնտիտ: Կլինիկան: Տարբերակիչ
ախտորոշումը: Բուժումը:
23. Քրոնիկական գագաթային գրանուլացվող պերիօդոնտիտ: Կլինիկան: Տարբերակիչ
ախտորոշումը: Բուժումը:
24. Քրոնիկական գագաթային գրանուլեմատոզ պերիօդոնտիտ: Կլինիկան: Տարբերակիչ
ախտորոշումը: Բուժումը:
25. Քրոնիկական գագաթային պերիօդոնտիտների սրացում: Կլինիկան: Տարբերակիչ
ախտորոշումը: Բուժումը:
26. Սուր և քրոնիկական պերիօդոնտիտների կոնսերվատիվ բուժման սկզբունքները:
27. Պերիօդոնտիտների բուժման կոնսերվատիվ և վիրաբուժական եղանակները:
28. Պարoդոնտի ախտահարումներով հիվանդների հետազոտումը: Ախտորոշումը:
29. Նախնական պարօդոնտալ բուժում, ատամնաքարերի հեռացում և արմատի մակերեսի
հարթեցում, ընտրողական հղկում, բեկակալում:
30. Պարօդոնտի հիվանդությունների համակցված բուժումը:
31. Գինգիվիտներ: Դասակարգումը: Կլինիկան: Բուժումը:
32. Պարoդոնտիտներ: Դասակարգումը: Կլինիկան: Բուժումը:
33. Բերանի խոռոչի լորձաթաղանթի մեխանիկական և քիմիական վնասվածքներ:
Կլինիկան: Բուժման սկզբունքները:
III կիսամյակ

1. Բերանի խոռոչի լորձաթաղանթի սնկային ախտահարումներ: Կլինիկան: Բուժման


սկզբունքները:
2. Բերանի խոռոչի լորձաթաղանթի վիրուսային ախտահարումեր: Սուր և քրոնիկական
հերպես: Հերպանգինա: Կլինիկան: Բուժման սկզբունքները:
3. ՄԻԱՎ-ի դրսևորումները բերանի խոռոչում:
4. Բերանի խոռոչի լորձաթաղանթի բշտախտ: Կլինիկան: Բուժման սկզբունքները:
5. Բերանի խոռոչի լորձաթաղանթի կարմիր տափակ որքին: Կլինիկան: Բուժման
սկզբունքները:
6. Բերանի խոռոչի լորձաթաղանթի վրա կարմիր գայլախտի կլինիկական դրսևորումները:
Կլինիկան: Բուժման սկզբունքները:
7. Բերանի խոռոչի լորձաթաղանթի լեյկոպլակիա: Կլինիկան: Բուժման սկզբունքները:
8. Վենսանի գինգիվոստոմատիտ: Կլինիկան: Բուժման սկզբունքները:
9. Ընդհանուր ստոմատոլոգիական հիվանդությունների բուժումը տարբեր տեսակի
լազերների կիրառմամբ:
10. Տուբերկուլոզի և սիֆիլիսի արտահայտումները բերանի խոռոչում:
11. Քրոնիկական ռեցիդիվող աֆթոզ, ստոմատիտ: Կլինիկան: Բուժման սկզբունքները:
12. Բերանի խոռոչի լորձաթաղանթի փոփոխությունները սիրտանոթային
հիվանդությունների, ստամոքսաղիքային համակարգի հիվանդությունների, արյան
համակարգի հիվանդությունների, հիպո- և ավիտամինոզների ժամանակ:
13. Բազմաձև՝ էքսուդատիվ էրիթեմա:
14. Խեյլիտներ: Կլինիկան: Բուժման սկզբունքները:
15. Գլոսսիտ:
16. Գոտևորող հերպես: Զոստերի հերպես:
ՕՐԹՈՊԵԴԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ

I կիսամյակ
1. Ստորին ծնոտի կենսամեխանիկա: Կառուցվածքային առանձնահատկություններ:
2. Ստորին ծնոտի շարժումներ (սագիտալ և տրանսվերզալ):
3. Արտիկուլացիա և օկլյուզիա:
4. Օկլյուզիայի ձևերը: Կենտրոնական օկլյուզիայի բնութագրումը օրթոգնատիկ կծվածքի
ժամանակ:
5. Հիվանդի հետազոտումը օրթոպեդիկ ստոմատոլոգիայում:
6. Ռենտգենախտորոշում՝ թիրախային, պանորամային պատկեր, համակարգչային
շերտագրություն (КТ):
7. Օրթոպեդիկ ստոմատոլոգիայում կիրառվող գործիքներ: Օկլյուդատոր, արտիկուլյատոր:
8. Դրոշմանյութեր: Դասակարգումը: Ներկայացվող պահանջները:
9. Էլաստիկ դրոշմանյութերի բնութագրող հատկանիշները:
10. Դրոշմի ստացման տեխնիկան ալգինատային և սիլիկոնային դրոշմանյութերով:
11. Դրոշմագդալները, տեսակները, ընտրությունը: Ստանդարտ դրոշմագդալների
անհատականացումը:
12. Ներդիրները: Տեսակները: Առավելությունը լեցանյութերի նկատմամբ:
13. Ներդիրների պատրաստման ուղղակի եղանակ: Ատամի խոռոչի մշակման
առանձնահատկությունները ներդիրների համապատասխան:
14. Ներդիրների պատրաստման անուղղակի եղանակ: Ատամի խոռոչի մշակման
առանձնահատկությունները ներդիրների համապատասխան:
15. Ներդիրների պատրաստման ցուցումներն ու հակացուցումները:
16. Երեսպատիճներ:Դասակարգումը: Պատրաստման եղանակները:
17. Երեսպատիճների (վինիրների) կիրառման ցուցումներն ու հակացուցումները:
18. Երեսպատիճների հղկման սկզբունքները:
19. Գամիկների կիրառումը, ցուցումները, հակացուցումները: Դասակարգում:
20. Ձուլածո ծայրատային գամիկների պատրաստման արտաբերանային եղանակ:
Ատամնախողովակի ձևավորում:
21. Ձուլածո ծայրատային գամիկների պատրաստման եղանակները: Ներբերանային եղանակ:
Ատամնախողովակի ձևավորում:

II կիսամյակ
1. Արհեստական պսակների դասակարգումը: Կիրառման ցուցումներն ու հակացուցումները:
2. Ատամների հղկման սկզբունքները ամբողջաձույլ պսակների պատրաստման դեպքում:
3. Ատամների հղկման սկզբունքները մետաղկերամիկական պսակների պատրաստման
դեպքում:
4. Ատամների հղկման սկզբունքները, ամբողջական գամիկ՝ պսակներ պատրաստելու համար:
5. Հարթակների ձևերը, ցուցումները:
6. ժամանակավոր պսակների տեսակները, նշանակությունը:
7. Ժամանակավոր պսակների պատրաստման ներբերանային եղանակ:
8. Ժամանակավոր պսակների պատրաստման արտաբերանային եղանակ:
9. Մետաղ-պլաստմասե պսակների պատրաստման կլինիկալաբորատոր փուլերը:
10. Մետաղ-կերամիկական պսակների պատրաստման կլինիկալաբորատոր փուլերը:
11. Մետաղ-պլաստմասե և մետաղ-կերամիկական պսակների դրական և բացասական
կողմերը:
12. Մամլված պսակների կամրջաձև պրոթեզների բացասական կողմերը:
13. Ամբողջաձույլ մետաղական պսակների պատրաստման կլինկալաբորատոր փուլերը:
14. Կամրջաձև պրոթեզների տեսակները, կառուցվածքը, դասակարգումը:
15. Կամրջաձև պրոթեզների կիրառման ցուցումներն ու հակացուցումները: Ծամողական
ծանրաբեռնվածություն:
16. Կամրջաձև պրոթեզների պատրաստման ժամանակ հենակետային ատամների
ընտրությունը, հղկման սկզբունքները:
17. Կամրջաձև պրոթեզներով բուժման ժամանակ թույլ տրված սխալներն ու բարդությունները:
18. Պաթոլոգիկ մաշվածություն: Դասակարգումը:
19. Ատամների պաթոլոգիական մաշվածության համալիր բուժում:

III կիսամյակ
1. Մասնակի անատամություն, դասակարգումը, կլինիկան, ախտորոշումը:
2. Շարժական պրոթեզների տեսակները, կառուցվածքը:
3. Մասնակի շարժական թիթեղային պրոթեզներ, կիրառման ցուցումներն ու հակացուցումները:
4. Մասնակի շարժական թիթեղային պրոթեզների պատրաստման կլինիկալաբորատոր փուլերը:
5. Մասնակի շարժական աղեղային պրոթեզներ, կիրառման ցուցումներն ու հակացուցումները:
6. Աղեղային պրոթեզների դիզայնը, զուգահեռաչափություն, նպատակը և եղանակները:
7. Մասնակի շարժական աղեղային պրոթեզների պատրաստման կլինիկալաբորատոր փուլերը:
8. Աղեղային պրոթեզների ֆիքսացիայի մեթոդներ: ՆԵԻ դասակարգումը:
9. Երրորդ բուժայցի առանձնահատկությունները մասնակի անատամության պրոթեզավորման
ժամանակ շարժական պրոթեզներով:
10. Ծնոտների լրիվ անատամության դասակարգումը:
11. Լրիվ շարժական պրոթեզներ: Կիրառման ցուցումներն ու հակացուցումները:
12. Լրիվ շարժական պրոթեզներ: Առաջին բուժայց:
13. Լրիվ շարժական պրոթեզներ: Երկրորդ բուժայց:
14. Լրիվ շարժական պրոթեզներ: Երրորդ բուժայց:
15. Լրիվ շարժական պրոթեզներ: Չորրորդ բուժայց:
16. Լրիվ շարժական պրոթեզներ: Հինգերորդ բուժայց:
17. Լրիվ շարժական պրոթեզների պատրաստման և բուժման ժամանակ թույլ տրված սխալներն ու
բարդությունները:
18. Պրոթեզային դաշտի ռեակցիա (տոկսիկ և պրոթեզային ստոմատիտ ալերգիկ ռեակցիաներ)
19. Վերահենքավորում: Տեսակները:
20. Պրոթեզների վերանորոգում: Ցուցումներն ու հակացուցումները:
21. Իմմիդիատ – պրոթեզներ (ժամանակավոր): Կլինիկալաբորատոր փուլեր:
22. Պարօդոնտի հիվանդությունների օրթոպեդիկ բուժումը:
23. Շինաների դասակարգումը և ներկայացվող պահանջները:
ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱ

I կիսամյակ

1. Ասեպտիկան և անտիսեպտիկան ստոմատոլոգիայիում:


2. Պրեմեդիկացիան ստոմատոլոգիայում: Նպատակը և խնդիրները:
3. Տեղային անզգայացման տեսակները:
4. Ներսփռական անզգայացման տեսակները: Իրականացման եղանակները:
5. Տուբերալ անզգայացում, ցուցումները, իրականացման եղանակը, հնարավոր բարդությունը:
6. Ինֆրաօրբիտալ անզգայացում, ցուցումները, իրականացման եղանակը, հնարավոր
բարդությունը:
7. Քմային անզգայացում, ցուցումները, իրականացման եղանակը, հնարավոր բարդությունը:
8. Կտրիչների անզգայացում, ցուցումները, իրականացման եղանակը, հնարավոր
բարդությունը:
9. Մանդիբուլյար անզգայացում, ցուցումները, իրականացման եղանակը, հնարավոր
բարդությունը:
10. Մանդիբուլյար անզգայացում, արտաբերանային եղանակները, իրականացման եղանակը,
հնարավոր բարդությունը:
11. Տորուսալ անզգայացում, ցուցումները, իրականացման եղանակը, հնարավոր բարդությունը:
12. Ցողունային անզգայացում ըստ Վայսբլատի, ցուցումները, իրականացման եղանակը,
հնարավոր բարդությունը:
13. Ուշագնացություն: Կլինիկան: Տարբերակիչ ախտորոշումը: Առաջին բուժօգնությունը:
14. Կոլլապս: Կլինիկան: Առաջին բուժօգնությունը:
15. Անաֆիլակտիկ շոկ: Կլինիկան: Տեսակները: Առաջին բուժօգնությունը:
16. Ատամների հեռացման ցուցումներն ու հակացուցումները, հեռացման տեխնիկան և
գործիքները:
17. Փափուկ հյուսվածքների վնասումը ատամների հեռացման ժամանակ: Կլինիկան: Բուժումը:
18. Ատամների հեռացման ժամանակ առաջացող բարդությունները: Ստորին ծնոտի
հոդախախտ, կոտրվածք, կլինիկան, բուժումը:
19. Ատամնաբնային ելունի վնասումն ատամների հեռացման ժամանակ: Կլինիկան: Բուժումը:
Ատամնաբնային ալվիոլիտ: Կլինիկան: Բուժումը:
20. Ատամնաբնային օստեոմիելիտ: Էթիոլոգիան: Կլինիկան: Բուժումը:
21. Հայմորյան ծոցի թափածակում: Պատճառները: Կլինիկան: Բուժումը:
22. Ատամների ռետենցիա: Տեսակները: Կլինիկան: Ախտորոշումը: Բուժումը:
23. Ապեկոտոմիա: Ցուցումները: Մեթոդիկան:
24. Պերիկորոնորիտ: Էթիոլոգիան: Կլինիկան: Բուժումը:
25. Պերիօդոնտիտներ: Դասակարգումը: Կլինիկան: Վիրաբուժական բուժումը:
26. Պերիօստիտ: Էթիոլոգիան: Դասակարգումը: Կլինիկան: Բուժումը:
27. Քմային աբսցես: Էթիոլոգիան: Կլինիկան: Բուժումը:
28. Օստեոմիելիտ: Էթիոլոգիան: Դասակարգումը: Կլինիկան: Բուժումը:
II կիսամյակ

1. ԴԾՇ-ի աբսցես-ֆլեգմոնա, ախտորոշումը, բուժման սկզբունքները:


2. ՎԾ-ին կից մակերեսային շրջանի ֆլեգմոնա: Կլինիկան: Բուժումը:
3. ՎԾ-ին կից խորանիստ շրջանների ֆլեգմոնա: Կլինիկան: Բուժումը:
4. ՍԾ-ին կից մակերեսային շրջանների ֆլեգմոնա: Կլինիկան: Բուժումը:`
5. ՍԾ-ին կից խորանիստ շրջանների ֆլեգմոնա: Կլինիկան: Բուժումը:
6. Հայմորիտներ: Էթիոլոգիան: Դասակարգումը: Կլինիկան: Բուժումը:
7. ԴԾՇ պարանոցի սուր քրոնիկական լիմֆադենիտներ: Էթիոլոգիան: Կլինիկան: Բուժումը:
8. Սուր և քրոնիկական սիալոադենիտներ: Հետազոտման եղանակները: Կլինիկան: Բուժման
սկզբունքները:
9. Թքաքարային հիվանդություն: Հետազոտման եղանակները: Կլինիկան: Ենթածնոտային
թքագեղձի ծորանի քարի հեռացում:
10. Ստորին ծնոտի կոտրվածքների ախտորոշումը: Առաջնային բուժօգնությունը:
11. Վերին ծնոտի կոտրվածքների ախտորոշումը: Առաջնային բուժօգնությունը:
12. Քթոսկրերի կոտրվածքներ: Կլինիկան: Առաջին բուժօգնությունը: Քթային
արյունահոսության տամպոնադա:
13. Այտոսկրերի կոտրվածքներ: Կլինիկան: Բուժումը:
14. Ասֆիքսիա: Տեսակները: Առաջին բուժօգնությունը: Սրտի կանգ, անաֆիլակտիկ շոկ,
ալերգիա:
15. Եռվորյակ նյարդի նևրալգիա: Կլինիկան: Տարբերակիչ ախտորոշումը: Բուժումը:
16. Եռվորյակ նյարդի նևրիտ: Կլինիկան: Տարբերակիչ ախտորոշումը: Բուժումը:
17. Քունքստործնոտային հոդի սուր և քրոնիկական արթրիտ: Կլինիկան: Ախտորոշումը:
Բուժումը:
18. Քունքստործնոտային հոդի արթրոզ: Կլինիկան: Ախտորոշումը:
19. Քունքստործնոտային հոդի ցավային դիսֆունկցիա: Կլինիկան: Ախտորոշումը: Բուժումը:
III կիսամյակ

1. Էպուլիս: Ախտորոշումը: Կլինիկան: Բուժումը:


2. Պապիլոմա: Ախտորոշումը: Կլինիկան: Բուժումը:
3. Ֆիբրոմա: Ախտորոշումը: Կլինիկան: Բուժումը:
4. Լնդերի ֆիբրոմատոզ: Կլինիկան: Բուժումը:
5. Էկզօստոս, քմային թմբիկ: Կլինիկան: Առաջացման պատճառները: Բուժումը:
6. Ծնոտների ռադիկուլյար, ֆոլիկուլյար կիստաներ: Կլինիկան: Ախտորոշումը: Բուժման
եղանակները:
7. Հեմանգիոմա: Ախտորոշումը: Կլինիկան:
8. Դիմածնոտային շրջանի փափուկ հյուսվածքների բարորակ ուռուցքներ: Էթիոլոգիան,
կլինիկական տեսակները, ախտորոշումը, բուժումը:
9. Բերանի խոռոչի բարորակ ուռուցքներ: Էթիոլոգիան, կլինիկական տեսակները, ախտորոշումը,
բուժումը:
10. Վերին ծնոտի չարորակ ուռուցքներ: Կլինիկան, ախտորոշումը, բուժումը:
11. Ստորին ծնոտի չարորակ ուռուցքներ: Կլինիկան, ախտորոշումը, բուժումը:
12. Բերանի խոռոչի, լեզվի, շրթունքների, մաշկի չարորակ ուռուցքներ: Դասակարգումը,
էթիոլոգիան, կլինիկան, բուժումը:
13. Դիմածնոտային շրջանի չարորակ ուռուցքների կոմպլեքս բուժումը: Ռեգիոնար լիմֆատիկ
ապարատի վրա կատարվող վիրահատություններ մետաստազների առկայության դեպքում:
14. Իմպլանտացիա: Ցուցումները, հակացուցումները, տեսակները, բարդությունները:
15. Սինուս-լիֆտինգ: Ցուցումները, հակացուցումները, եղանակները:

You might also like