You are on page 1of 10

ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ և ՍՊՈՐՏԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ԹԵՄԱ՝ Սոցիալական աշխատանքը հաշմանդամների հետ

ԿԱՏԱՐՈՂ՝ Սոցիալական աշխատանք մագիստրատուրա 1 կուսի ուսանողուհի՝


Խաչատրյան Մարիաննա

ՍՏՈՒԳՈՂ՝ Գյուրջյան Գոհար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ 2022
Հաշմանդամները որպես սոցիալապես խոցելի

Ըստ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության տվյալների


հաշմանդամություն ունեցող մարդիկ կազմում են աշխարհի բնակչության 15 տոկոսը՝
մոտ 1 միլիարդ մարդ: 2014 թվականի տվյալներով ՀՀ-ում կար հաշվառված 193836
հաշմանդամ, որից 8171-ը երեխաներ: 2011 թվականին կատարված ուսումնասիրութ-
յունները ցույց են տվել, որ հաշմանդամության դեպքերի 75,9 տոկոսի համար
պատճառը ընդհանուր հիվանդություններն են, 15,7 տոկոսը մանկուց
հաշմանդամներն են, զինծառայության պատճառով հաշմանդամները 6,2 տոկոս,
աշխատանքային խեղումները 1,7 տոկոսի դեպքում: Հաշմանդամների իրավունքների
մասին ՄԱԿ-ի հռչակագրում/1975 թ./ հաշմանդամ անվանվում է այն անձը, ով
ամբողջությամբ կամ մասնակիորեն ինքնուրույն չի կարող բավարարել նորմալ
անձնական կամ սոցիալական կյանքի պահանջմունքները կարողությունների
սահմանափակության պատճառով/բնածին կամ որևէ ճանապարհով առաջացած/:
Եվրոպայի Խորհրդի պառլամենտական ասամբլեայի 1992 թ. մայիսի 5-ի 44-րդ
սեսիայի երաշխավորություններում հաշմանդամությունը սահմանվում է որպես
հնարավորությունների սահմանափակություն՝պայմանավորված ֆիզիկական,
հոգեբանական, սենսորային, սոցիալական, մշակութային, օրենսդրական և այլ
խոչընդոտներով, որոնք հաշմանդամություն ունեցող մարդուն թույլ չեն տալիս
ինտեգրվել հասարակություն և մասնակցել ընտանիքի կամ հասարակության
կյանքին նույն հիմունքներով, ինչպես հասարակության մյուս անդամները2 :
Հաշմանդամության երևույթի մեկնաբանման ընթացքում նկատվում է երկու տարբեր
մոտեցում՝ բժշկական և սոցիալական: Դրանցից յուրաքանչյուրը շեշտում է, թե ինչն է
որոշիչ <> երևույթի մեջ: Եթե կենտրոնանում ենք միայն առողջական խնդիրների վրա,
ապա նրանց կյանքի բարելավմանն ուղղված միջոցառումները հիմնականում
բժշկական բնույթի են դառնում: Սոցիալական մոտեցման դեպքում խնդիրը
համարվում է միջավայրի անմատչելիությունը և ամեն ինչ արվում է այն
հարմարեցնելու համար: Խոսքը վերաբերում է ոչ միայն ֆիզիկական խոչընդոտներին,
այլև սոցիալական և հոգեբանական:

ՀՀ-ում հաշմանդամության փաստը ճանաչվում և հաստատվում է բժշկա-


սոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից: Հաշմանդամությունը
ճանաչվում է մեկ տարի ժամկետով, երկու տարի ժամկետով, մինչև 18 տարին
լրանալը և անժամկետ: 1-ին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի
ժամկետով, 2-րդ և 3-րդ խմբերինը՝ մեկ, իսկ հաշմանդամ երեխա կարգավիճակը՝
երկու տարի ժամկետով կամ մինչև 18 տարին լրանալը: Հաշմանդամի կարգավիճակ
ունեցող քաղաքացիները ՀՀ-ում ունեն մի շարք արտոնություններ:
Հաշմանդամությունը սերտորեն առնչվում է հիվանդության երևույթին, բայց և
տարբերվում է նրանից: Որոշ հիվանդություններ հանգեցնում են հաշմանդամության:
Օրինակ, ուղեղի և սրտի կաթվածները, շաքարային դիաբետը, երիկամային
անբավարարությունը, օնկոլոգիական հիվանդությունները և այլն: Սակայն ոչ բոլոր
հաշմանդամներն են հիվանդ: Օրինակ, անդամահատված վերջույթներով մարդիկ
ճանաչվում են հաշմանդամ, բայց իրականում նրանք հիվանդ չեն: ՀՀ-ում
խորհրդային տարիներին ձևավորվել և գործում էր հաշմանդամների նկատմամբ
պետական վերաբերմունքի բժշկական մոդելը, որը համարում էր, որ
հաշմանդամները հիվանդեն և նրանց պետք է բուժել: Անկախացումից հետո
հաշմանդամների սոցիալական պաշտպանության համակարգում հասարակության
վերաբերմունքը, հետևաբար և պետության քաղաքականությունը փոխվեց՝ բժշկական
մոտեցումը փոխարինվեց սոցիալականով: Իսկ դա նշանակում էր, որ հիմնական
շետը դրվում էր հաշմանդամների վերականգնման և սոցիալական ինտեգրման վրա:
Հաշմանդամները սոցիալապես խոցելի են, քանի որ կարողությունների
սահմանափակումը դժվարացնում կամ անհնար է դարձնում հիմնական
պահանջմունքների բավարարումը ինքնուրույն:
Հաշմանդամների սոցիալական հիմնախնդիրներն են.

1.Առողջապահական

Որոշ հիվանդություններ խիստ սահմանափակում են մարդու գործունակությունը,


նույնիսկ դարձնում լրիվ անգործունակ, մշտապես կապում
բուժհաստատություններին: Դրանցից են օնկոլոգիական հիվանդությունները,
երիկամային անբարարությունը, շաքարային դիաբետը, հոգեկան
հիվանդությունների որոշ տեսակներ և այլն:

2. Խնամքի կարողությունների

Կորստի կամ սահմափակման չափով պայմանավորված հաշմանադմները մասամբ


կամ ամբողջությամբ կորցնում են ինքնախնամքի կարողությունները և
կախվածության մեջ ընկնում շրջապատից: Կարողությունների լրիվ կորստի դեպքում
հաշմանդամին նշանակվում է խնամող:

3. Հաշմանդամության փաստի ճանաչման

Հաշմանդամության փաստի ճանաչման և կարգի նշանակման համար մարդը պետք է


դիմի համալիր սոցիալական ծառայություն, ներկայացնեի համապատասխան
փաստաթղթեր, որից հետո բժշկասոցիալական հանձնաժողովը ուսումնասիրում ու
հաստատում է փաստը, որոշում կարգը և նշանակում թոշակ: Այն նաև կազմում է
հաշմանդամի սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծրագիր:

4. Հարմարման

Եթե հաշմանդամությունը ձեռքբերովի է,այն անձի մոտ առաջացնում է


ապահարմարում՝ անձն այլևս չի կարողանում կիրառել մինչ այդ կուտակած
գիտելիքներն ու հմտությունները, որովհետև դրան խանգարում են հիվանդության
կամ տրավմատիզմի հետևանքով առաջացած անկարողությունը կամ
կարողությունների սահմանափակումը: Եթե մենք ուզում ենք, որ հաշմանդամները
ինչ-որ չափով ակտիվանան ու մասնակցեն հասարակական կյանքին, վարեն անկախ
ու ինքնուրույն կյանք, չմեկուսանան շրջապատից, պետք է նրանց օգնել հարմարվել
իրենց նոր վիճակին և այդ նոր վիճակով հարմարվեն իրենց միջավայրին: Այդ
ընթացքում նաև աշխատանք է տարվում որ միջավայրը՝ և ֆիզիկական, և
սոցիալական, հարմարեցվի հաշմանդամների կարիքներին:

5. Ֆիզիկական և սոցիալական վերականգնման

Հաշմանդամները ֆիզիկական և սոցիալական վերականգնման կարիք ունեն:


Օրգանիզմն իհարկե օգտագործելով իր վերականգնողական և կոմպենսացիայի
կարողությունները՝մոբիլիզացվում ու ինչ-որ չափով վերականգնում է կորցրած
ֆիզիկական կարողությունները, մնացածը արվում է արտաքին միջամտության
միջոցով: Գործի են դրվում բժշկական բուժամիջոցները, պարագաներն ու
սարքավորումները:

6. Սոցիալական ինտեգրման

Սոցիալական ինտեգրման համար հաշմանդամին օգնում են ձեռք բերել


մասնագիտական ու աշխատանքային հմտություններ, ներառվել աշխատաշուկա,
կապվել տարբեր ծառայությունների ու ինստիտուտների հետ:

Հաշմանդամությունը լինում է բնածին և ձեռքբերովի: Բնածին հաշմանդամությունը


սահմանվում է այն դեպքերում, երբ մարդը ծնվում է արդեն օրգանիզմի
ներարգանդային զարգացման ընթացքում ձեռք բերված որոշ շեղումներով կամ
ժառանգական ճանապարհով ստացած որոշ հիվանդություններով, այսինքն ծննդյան
պահից նա ճանաչվում է հաշմանդամ: Օրինակ, Դաունի համախտանիշով կամ
աուտիզմով ծնված երեխաները, մանկական ուղեղային կաթվածով ծնվածները, սրտի
բնածին արատներով և այլն: Բնածին հաշմանդամության դեպքում երեխան իրեն
վիճակը ի սկզբանե ընկալում է որպես սովորական և համեմատաբար հեշտ է
հարմարվում: Որոշ դեպքերում նույնիսկ օրգանիզմը իր զարգացման արդյունքում
ինչ-որ չափով կոմպենսացնում է կարողությունների սահմանափակությունը: Սակայն
պետք է նշել, որ երեխայի հաշմանդամության փաստը ծնողների մոտ առաջացնում է
շոկ և հաճախ նրանք փորձում են ազատվել նման երեխաներից՝ նրանց հանձնելով
խնամքի հաստատություն: Բնածին հաշմանդամության դեպքում նաև
հասակակիցների մոտ հաշմանդամության փաստն այդքան չի զգացվում ու
ընդգծվում, երեխան չի մեկուսացվում:
Երբ մարդը որևէ տարիքում ինչ-որ պատճառով դառնում է հաշմանդամ, նրա կյանքը
բաժանվում է երկու մասի՝մինչ և հետո: Նա անընդհատ համեմատություն է
կատարում, նրա մոտ շոկայինվիճակ է առաջանում, որը կարող է հանգեցնել կյանքին
վերջ տալո ւցանկության առաջացմանը: Նրա հարմարման գործընթացը շատ դժվար
է ընթանում: Հաշմանդամ դարձած մարդը սովորաբար այլևս չի կարողանում
իրականացնել նախկին գործունեությունը՝ կրթական, աշխատանքային և այլն: Նրան
պետք է սովորեցնել նորից ինչ-որ բաներ անել իր օրգանիզմի նոր վիճակով:
Հետևաբար պետք է լուծվեն ֆիզիոլոգիական, հոգեբանական և սոցիալական
վերականգնման խնդիրները: Սոցիալական վերականգնումը որպես սոցիալական,
սոցիալ-հոգեբանական, մանկավարժական, իրավական և տնտեսական
միջոցառումների համակարգ, ուղղված է հաշմանդամի համար հասարակական
կյանքի բոլոր բնագավառներում հնարավոր չափով մասնակցության
ապահովմանը:Սոցիալական վերականգնումը ենթադրում է հաշմանդամի
իրազեկում, ուսուցում, իրավունքների պաշտպանություն, կրթություն և այլն:
Վերկանգնման արդյունքում հաշանդամը ներառվում է համապատասխան խմբեր ու
միջավայրեր, ձեռք բերում որոշակի կարգավիճակ և համապատասխան դերեր,
հաստատում սոցիալական կապեր ու հարաբերություններ, ինտեգրվում
հասարակությանմեջ: Սոցիալական վերականգնման արդյունքում նրա, որպես
տարբեր համակարգերի և ենթահամակարգերի տարր՝ սոցիալական գործառումը
բարելավվում է: Սոցիալական վերականգնումը ներառում է սոցիալ-միջավայրային
կողմնորոշումը, սոցիալ-կենցաղային հարմարեցումը, սոցիալ-հոգեբանական
խորհրդատվությունը և հարմարեցումը, տեխնիկական միջոցներով ապահովումը,
ինչպես նաև դրանց օգտագործման հմտությունների ուսուցումը:

Վերականգնողական ծառայությունները նպաստում են հաշմանդամություն ունեցող


անձի ինքնուրույն ապրելու հմտությունների պահպանմանն ու վերականգնմանը, նոր
հմտությունների, ունակությունների ձեռք բերմանը, նրանց կրթություն ստանալուն,
աշխատաշուկայում մրցունակությունը բարձրացնելուն, մշակութային, մարզական և
այլ ունակությունների զարգացմանը, ինչպես նաև հասարակական այլ ոլորտներում
մասնակցության հնարավորությանը: Հաշմանդամների հետ սոցիալական
աշխատանքի մոդելը հետխորհրդային Հայաստանում առաջինը ներդրվեց
Միջազգային Կարմիր Խաչի կողմից Երևանում կառուցված հետտրավմատիկ
վերականգնողական կենտրոնում: Այստեղ իրենց բուժումն են ստանում ողնաշարի
վնասվածք ստացած մարդիկ: Վիրաբուժական ծառայություններից հետո հաշմանդամ
դարձած մարդիկ անցնում են հոգեբանական և ֆիզիոլոգիական վերականգնում,
ֆիզիկական և սոցիալական հարմարում, հետո սոցիալական վերականգնում: Ողջ
ընթացքում սոցիալական աշխատողը որպես թիմի անդամ մասնակցում է
գործընթացներին: Աշխատանքի մոդելը ենթադրում է ինքնախնամքի հմտությունների
զարգացում անվասայլակի վրա նստած, որևէ մասնագիտության յուրացում,
վերաինտեգրում ընտանիք, բնակարանային պայմանների հարմարեցում և ի վերջո
վերաինտեգրում համայնք և հասարակություն: Որոշ երկրներում իշխանություններն
օրենքի ուժով գործատուներին պարտադրում է աշխատողների թվին որոշակի
հարաբերակցությամբ հաշմանդամների ընդունել աշխատանքի: Այսօր
աշխատանքներ են տարվում նաև մտավոր խնդիրներ ունեցող հաշմանդամների
վերականգնման և ինտեգրման ուղղությամբ: Սոցիալական քաղաքականությունը
որդեգրել է փոքր տների գաղափարը և հոգեբուժական հաստատություններից
մտավոր խնդիրներ ունեցող մարդիկ տեղափոխվում են համայնքներ, որտեղ փոքրիկ
կենտրոններ են ստեղծվում նրանց ապրելու համար: Միաժամանակ պայմաններ են
ստեղծվում հաշմանդամներին գործունեության որոշ ձևերի՝հիմնականում
ֆիզիկական, մեջ ներգրավելու համար: Փոքրի տները սպասարկվում են
բազմամասնագիտական թիմերի կողմից: Այս մոդելը թույլ է տալիս ոչ միայն
սարդյունավետ իրականացնել հաշմանդամների վերականգնումը, այլև նպաստել
նրանց սոցիալական ինտեգրմանը:

Հաշմանդամների միջազգային օր․

1992-ին ՄԱԿ-ը դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր: 2006-ի


դեկտեմբերին Հայաստանը միացավ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային:
2008թվականի փետրվարին Հայաստանում ստեղծվեց հաշմանդամություն ունեցող
անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը, որի առաջնային նպատակն է
հաշմանդամների իրավունքների պաշտպանությունն ու մատչելի պայմանների
ապահովումը: Այս ոլորտում, սակայն, դեռ չլուծված շատ խնդիրներ կան, որոնց
մասին հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ները բարձրաձայնում են նաեւ
Հաշմանդամների միջազգային օրը: Աշխարհում ապրում է տարբեր տեսակի
հաշմանդամություն ունեցող 650 միլիոն մարդ, Հայաստանում` 177 հազար:

Հայ հաշմանդամները իրենց իրավունքների պաշտպանության միջազգային օրը դուրս


էին եկել Երեւանի փողոցներ` հասարակությանը իրազեկելու ու եւս մեկ անգամ
հիշեցնելու, որ իրենք նույնպես նրա մի մասն են:

Բացօթյա ակցիա էր կազմակերպել «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը:


Հկ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարիաննա Չալիկյանը
ցուցապաստառներից մի քանի մետր հեռու թռուցիկներով մոտենում էր երիտասարդ
անցորդներին ու փորձում պարզել` արդյո՞ք տեղյակ են նրանք հաշմանդամության
օրվա ու հաշմանդամների խնդիրների մասին: Յուրաքանչյուր «այո»-ն կամ «ոչ»-ը
Մարիաննան գրանցում էր հատուկ մատյանում: Այս հարցումը «Ունիսոնը» սկսել է
առավոտյան ժամը 10-ից ու 4 ժամ անց նշումների մատյանում հետեւյալ պատկերն էր.
«այո» պատասխանել էին հարցվածների ընդամենը 3 տոկոսը, մասնակի տեղյակ էին
10 տոկոսը, իսկ «ոչ» էին պատասխանել անորդների 87 տոկոսը:

«Ունիսոնի» անդամները մոտ 2000 են, որոնցից միայն մի քանի տասնյակն են ակտիվ
մասնակիցներ: Հասարակական կազմակերպությունը զբաղվում է հատուկ
կարիքներով մարդկանց աջակցությամբ եւ նրանց իրավունքների պաշտպանությամբ:

Հաշմանդամության մոդելները․

Բժշկական մոդել
Հայաստանում խորհրդային ժամանակներից ի վեր հաշմանդամությունը համարվել է
և համարվում է անձի խնդիրը, որը նշանակում է, որ հաշմանդամությունը
«անկարողություն» է, որի պատճառով անձի կենսագործունեությունը
սահմանափակվում է, և, հետևաբար, ջանքերն ուղղվում են անձի վիճակի
բարելավմանը։ Այսինքն՝ եթե կենտրոնանանք միայն առողջական խնդիրների վրա և
հաշմանդամություն ունեցող մարդուն դիտարկենք առաջին հերթին որպես հիվանդի,
ապա նրա վիճակի բարելավմանն ուղղված գործողությունները կկրեն հիմնականում
բժշկական և բարեգործական բնույթ (ֆիզիկական վերականգնում, բուժում,
բարեգործական օգնություն)։ Այս մոդելի վրա հիմնված մոտեցման արդյունքում
հաշմանդամություն ունեցող մարդը զրկվում է իր կյանքի համար ինքնուրույն
որոշումներ կայացնելու և իր սեփական ընտրությունը կատարելու
հնարավորությունից, դառնում է «հիվանդ», «խնամյալ»։ Նրա փոխարեն որոշում են
կայացնում ուրիշները (խնամողը, ընտանիքը, հասարակությունը)։ Հասարակությունը
սահմանափակում է նրա կրթության, մասնագիտության, աշխատանքի և այլ
հնարավորությունները, քանի որ նա հիվանդ է և ունի հիմնականում բուժման,
խնամքի և հոգածության կարիք։ Հաշմանդամություն ունեցող մարդու կյանքը
կախված է մնում ուրիշների կարծիքներից և եզրակացություններից, որն էլ
հանգեցնում է նրա սոցիալական մեկուսացմանը և խոչընդոտում է նրա լիարժեք
մասնակցությունը հասարակական կյանքին Այսպիսով բժշկական մոդելի
տեսանկյունից հաշմանդամությունը դիտարկվում է որպես անձի խնդիր, և
պետության քաղաքականությունն ու ջանքերն ուղղվում են անձի բուժմանը,
վերականգնմանը, հատուկ խնամքին և աջակցությանը։

Սոցիալական մոդել․

Հաշմանդամության սոցիալական մոդելը հաշմանդամությունը դիտարկում է որպես


հասարակության սոցիալ-մշակութային արժեքների հետևանք։ Հաշմանդամության
սոցիալական մոդելը կենտրոնանում է արգելքների և խոչընդոտների վերացման վրա
և վստահում է հաշմանդամություն ունեցող մարդու՝ որպես երկրի լիարժեք
քաղաքացու կարողություններին և ներուժին։ Ավելին, այս մոդելը կոչ է անում
հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությանը երկրի զարգացման
գործընթացներին։ Հաշմանդամություն ունեցող մարդիկ պետք է առաջնային և
կարևոր մասնակցություն ունենան իրենց խնդիրների լուծմանն ուղղված օրենքների,
քաղաքականությունների, ռազմավարությունների և գործընթացների մշակմանը,
իրականացմանը, մոնիթորինգին և գնահատմանը։ Սոցիալական մոտեցման դեպքում
հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի որակը բարելավելու
գործողություններն ուղղված են այն բանին, որպեսզի վերացվեն բոլոր ներքին ու
արտաքին խոչընդոտները, որոնք խանգարում են հասարակության կյանքին նրանց
ներգրավմանը։ Սոցիալական մոտեցման կիրառումը կհանգեցնի հաշմանդամություն
ունեցող մարդկանց հնարավորությունների հավասարեցմանը մյուս բոլոր մարդկանց
հետ և նրանց համար ճանապարհ կբացի դեպի լիարժեք կյանք։

Այսպիսով, սոցիալական մոդելի տեսանկյունից հաշմանդամությունը սահմանվում է


որպես անձի առողջական խնդիրների հետևանքով ձեռք բերած ֆունկցիոնալ
սահմանափակումների և միջավայրային և վերաբերմունքի,
արգելքների/խոչընդոտների փոխազդեցության հետևանք։ Հետևաբար,
հաշմանդամության խնդիրների լուծմանն ուղղված քաղաքականությունը պետք է
հիմնականում կենտրոնանա միջավայրային խոչընդոտների վերացմանը և հավասար
հնարավորությունների ստեղծմանը։

Կրոնական և բարոյական մոդել․


Բարոյական մոդելը ամենահին, արդեն նաև քիչ տարածվածներից է։ Ինչևէ, շատ
մշակույթներում հաշմանդամությունը ասոցացվում է մեղքի և ամոթի հետ։ Այս մոդելի
հետևանք կարող է լինեն հասարակությունից առանձնացումը, ինքնության հետ
չհաշտվելը և այլն։ Կրոնական մոդելը հաշմանդամությունը դիտում է արտաքին ուժի
կողմից պատիժ, որը հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա ընտանիքի
անդամերի կողմից արված հանցանքի հետևանք է։ Այս մոդելի հետևանքով մարդիկ
կարող են հալածվել իրենց տարբեր լինելու պատճառով և նույնիսկ դատապարտվել
մահվան։ Կա նաև հակառակ պատկերացումը, որ հաշմանդամությունը
հրեշտակային երևույթ է։

You might also like