You are on page 1of 49

Չափագիտության հիմնական հասկացությունները

Չափումները ուղեկցում են մեզ մարդկային գործունեության բոլոր ոլորտներում`


սկսած պարզագույն կենցաղային խնդիրներից, մինչև բարդ ֆիզիկական փորձերի
կատարում: Չափագիտությունը բնության ճանաչման հզոր միջոց է և թույլ է տալիս
չափումների քանակական կախվածությունների միջոցով խորացնել մեր
գիտելիքները բնության երևույթների ճանաչման գործում:
Չափագիտությունը գիտություն է չափումների կատարման և չափման
միջոցների մասին, ինչպես նաև չափումների բարձր ճշտություն ապահովող և
արդյունքների մշակման եղանակների մասին:
Չափումը գործընթաց է, որի օգնությամբ որոշվում է ֆիզիկական մեծության
արժեքը` պահանջվող ճշտությամբ և հայտնի հավանականությամբ: Ինֆորմացիոն
տեխնոլոգիաների ներդրումը չափագիտության մեջ հնարավորություն տվեց
զգալիորեն բարձրացնել չափումների ճշտությունը, արդյունքների հավաստիությունը,
ինչպես նաև մշակել չափման արդյունքների մշակման ավտոմատացման
համակարգեր, ինչը թույլ է տալիս չափումները և արդյունքների մշակումը կատարել
ժամանակի իրական մասշտաբում: Ինֆորմացիոն տեխնոլոգիները
հնարավորություն են տալիս ստեղծել վիրտուալ չափիչ սարքեր, ինչը թույլ է տալիս
չափման գործընթացը, չափումների արդյունքների ստացումը և դրանց մշակումը
կատարել միաժամանակ:
Գիտության և տեխնիկայի զարգացումը նոր խնդիրներ է առաջադրում
չափագիտությանը: Դրանք են.
1. չափումների միասնականության ապահովումը;
2. չափումների բարձր ճշտություն ապահովող եղանակների մշակում;
3. չափումների կատարման և դրանց արդյունքների մշակման
ավտոմատացված համակարգերի մշակում:
Չափումների միասնականությունը նշանակում է, որ չափման արդյունքները
արտահայտված են օրենսդրորեն ընդունված միավորներով, իսկ չափման
արդյունքները հայտնի են տրված հավանականությամբ: Չափումների
միասնականությունը հնարավորություն է տալիս համադրել տարբեր վայրերում և
ժամանակներում կատարված չափումների արդյունքները: Չափագիտության
կարևոր բնութագրերից է ֆիզիկական մեծության հասկացությունը: Ֆիզիկական
մեծությունը հատկությունը է, որը ընդհանուր է որոշակի օբյեկտների համար`
որակական տեսանկյունից և անհատական է առանձին օբյեկտի համար`
քանակական տեսանկյունից: Ֆիզիկական մեծության արժեքը տվյալ հատկության
քանակական պարունակությունն է: Ֆիզիկական մեծության միավորը այն
մեծությունն է, որի արժեքը հավասար է 1 միավորի: Չափումների հիմնական
հավասարումը արտահայտվում է հետևյալ կերպ. x = AeĒ xe, որտեղ x –ը ֆիզիկական
մեծության սիմվոլն է, Ae –ն` ֆիզիկական մեծության արժեքը` արտահայտված x e
միավորով:
Տարբերում են ֆիզիկական մեծության երկու տեսակի արժեք` ստույգ և իրական:
Ստույգ կոչվում է այն արժեքը, որը իդեալականորեն կբնութագրեր տվյալ
ֆիզիկական մեծությունը ինչպես որակական, այպես էլ քանակական տեսանկյունից:
Իրականը այն արժեքն է, որը ստացվում է փորձնական ճանապարհով չափումների
կատարման արդյունքում: Չափումների տեսության հիմնական դրույթներից մեկն
այն է, որ ֆիզիկական մեծության ստույգ արժեքը գոյություն ունի, սական չափել այն
հնարավոր չէ: Ստույգ արժեքին մոտ արժեք կարելի է ստանալ բազմաթիվ անգամ
կատարվող և միջինացվող իրական արժեքների միջոցով:
Չափման սխալանքը (շեղումը) որոշվում է ստույգ արժեքի և իրական արժեքների
տարբերությամբ: Չափման ճշտությունը բնութագրում է չափվող մեծության
մոտիկության աստիճանը ստույգ արժեքին: Ընդ որում սխալանքը և ճշտությունը
հակադարձ մեծություններ են:

Ֆիզիկական մեծությունների միավորների համակարգ

Բոլոր հայտնի ֆիզիկական մեծությունների միջև գոյություն ունեն որոշակի


կախվածություններ, որոնք արտահայտվում են որոշակի անկախ հավասարումների
միջոցով: Իհարկե ֆիզիկական մեծությունների թիվը շատ ավելին է քան հայտնի
հավասարումներինը: Տարբեր մեծությունների միջև կապ հաստատելու համար որոշ
ֆիզիկական մեծություններ ընդունվում են հիմնական, իսկ մյուսները` ածանցյալ:
Հիմնական ընդունվում են այն մեծությունները, որոնք կարելի է չափել և
վերարտադրել շատ բարձր ճշտությամբ: Չափումների վերարտադրելիությունը
ապահովելու համար անհրաժեշտ կլինեն էտալոններ (չափանմուշներ): Էտալոնների
ստեղծման հիմքում ընկած են բնության մեջ ընթացող և պարբերաբար ճշգրիտ
կրկնվող բնական երևույթները: 18 –րդ դարում ընդունված էր ֆիզիկական
մեծությունների միավորների մետրական համակարգը, որը ընդգրկում էր երեք
հիմնական միավոր` մետր, կիլոգրամ, վայրկյան (մ, կգ, վ): Մնացած բոլոր
մեծությունները արտահայտվում էին այս երեք միավորների միջոցով: Օրինակ`
որպես զանգվածի միավոր ընդունված է կգ –ը, որը հավասար է 1 դմ3 մաքուր ջրի
զանգվածին 4˚C –ում: գիտական զարգացման հետ առաջ եկան նոր ֆիզիկական
մեծություններ, որոնք հնարավոր չէր ընդգրկել մետրական համակարգի
շրջանակներում: 1960թ –ին մշակվեց միավորների միջազգային համակարգը, որը
ներառում էր յոթ հիմնական միավորներ, երկու լրացուցիչ միավորներ և տասնինը
ընդունելի միավորներ:
Յոթ հիմական մավորներն են` մետր – մ (երկարություն), կիլոգրամ – կգ
(զանգված), վայրկյան – վ (ժամանակ), Ամպեր – Ա (հոսանքի ուժ), Կելվին – Կ
(ջերմաստիճան), մոլ (նյութի քանակ), կանդելա – կդ (լույսի ուժ): Այս միավորների
սահմանման հիմքում ընկած էին բնության նուրբ երևույթները:
1մ –ը այն հեռավորությունն է, որն անցնում է հարթ էլեկտրամագնիսական
ալիքը (լույսը) վայրկյանի 1/299792458 –րդ մասում:
1կգ –ը հավասար է կգ –ի միջազգային էտալոնի զանգվածին, որն իրենից
ներկայացնում էր 39մմ տրամագծով և նույնքան բարձրությամբ պլատին – իրիդիում
համաձուլվածքից պատրաստված գլան:
1Կ –ը հավասար է ջրի եռակի փուլային անցման ջերմաստիճանի 1/273.16 –րդ
մասին:
1վ –ը սահմանվում է որպես Cs (ցեզիում) մետաղի Cs – 133 իզոտրոպի երկու
գերնեղ էներգետիկ մակարդակների միջև էլեկտրոնների անցման պարբերությանը`
բազմապատկած 9/92631770 թվով:
1մոլը նյութի այն քանակն է, որը պարունակում է այնքան կառուցվածքային
մասնիկ, որքան ատոմ է պարունակում ածխածնի C – 12 իզոտոպի 0.012կգ
զանգվածը: Ցանկացած նյութի 1մոլը պարունակում է 6.022Ē 1023 մասնիկ:
Ածանցյալ միավորը սահմանում են ելնելով հիմնական միավորներից`
օգտագործելով չափողականությունները և ֆիզիկական մեծությունների միջև եղած
կախվածությունները: Օրինակ եթե միավորների որևէ համակարգի հիմնական
միավորներն են Bi (i = 1, 2, …., k), ապա ածանցյալ միավորները կորոշվեն հետևյալ

կերպ. dimX  B1β1  Bβ22 ......B βkk , որտեղ  –ները կոչվում են չափողականության
գործակիցներ: Օրինակ F = ma. ինչպե՞ս որոշենք ուժի չափողականությունը:
dimF = MĒ LĒ T–2, որտեղ M, L, T –ն համապատասխան մեծությունների
չափողականություններն են:
Միավորների միջազգային համակարգի (ՄՀ) երկու լրացուցիչ միավորներն են
հարթ անկյան և մարմնային անկյան միավորները:
Հարթ անկյունը (ռադիանը) սահմանվում է հետևյալ կերպ. շրջանագծի երկու
շառավիղներով կազմված կենտրոնական անկյունը, որի հենման աղեղի
երկարությունը հավասար է շառավղի երկարությանը:
1ռադ = 57˚ 17’ 44.8’’:
Մարմանյին անկյան միավորն է ստեռադիանը: Դա այն
անկյունն է, որի գագաթը գտնվում է R շառավղով գնդի
կենտրոնում, և որը գնդային մակերևույթից հատում է R 2
մակերես:

 α
Ω 2π 1  cos  , որտեղ  –ն կոնի առանցքից հատույթի
 2

գագաթի հարթ անկյունն է:


Ընդունելի են նաև հետևյալ միավորները` ԷՎ, լիտր,
հա, տոննա: Միջազգային համակարգը նշանակում են` SI,
հԼ, ՄՀ:
Աղյուսակի միջոցով բերենք ՄՀ –ի հիմնական միավորները և դրանց
համապատասխան նշանակումները:
աղյուսակ 1.

Ֆիզիկական մեծություն Միջազգային համակարգի միավորներ

անվանումը նշանակումը անվանումը նշանակումը


միջազգային ռուսերեն հայերեն

1. երկարություն L մետր m Վ մ

2. զանգված M կիլոգրամ kg Սչ կգ

3. ժամանակ T վայրկյան s ր վ

4. հոսանքի ուժ I Ամպեր A Ը Ա

5. ջերմաստիճան  Կելվին K Խ Կ

6. նյութի քանակ N մոլ mole ՎՏսՖ մոլ

7. լույսի ուժ I կանդել cd ՍՊ կդ

Մեծ և փոքր մեծությունները արտահայտելու համար օգտագործում են 10 n


բազմապատկիչներ, որտեղ n –ը ամբողջ թիվ է: Մեծացնող մեծություններ են` կիլո –
103 (k, Ս, կ), մեգա – 106 (M, Ծ, Մ), գիգա – 109 (G, թ, Գ), տերա – 1012 (T, Ձ, Տ), պետա –
1015 (P, կ, Պ): Փոքրացնող մեծություններ են` միլի – 10–3 (m, Վ, մ), միկրո – 10–6 (, ՎՍ,
մկ), նանո – 10–9 (n, վ, ն), պիկո – 10–12 (p, տ, պ), ֆեմտո – 10–15 (f, Ւ, ֆ):

Չափումների դասակարգումը

Չափել որևէ ֆիզիկական մեծություն նշանակում է գտնել նրա արժեքը որոշակի


ճշտությամբ և հավանականությամբ` օգտագործելով համապատասխան չափման
միջոցներ: Չափումների միասնականությունը ապահովելու համար անհրաժեշտ է
բարձր ճշտությամբ վերարտադրել ֆիզիկական մեծության միավորը և փոխանցել
համապատասխան չափիչ միջոցը: Այդ նպատակների համար օգտագործվում են
հատուկ միջոցներ, որոնք կոչվում են էտալոններ (չափանմուշներ): Գոյություն ունեն
երկու տեսակի չափանմուշներ` առաջնային և հիմնական:
Առաջնայինը համարվում է տվյալ երկրի ազգային էտալոնը, որը
վերարտադրվում է տվյալ երկրում հնարավոր ամենաբարձր ճշտությամբ, ընդ որում
յուրաքանչյուր ֆիզիկական մեծության միավոր պետք է ունենա իր ազգային
էտալոնները: Ազգային էտալոնները պարբերաբար համեմատվում են միջազգային
էտալոնների հետ: Ազգային էտալոնները պահպանվում են հատուկ պետական
կառույցում, որը մեր երկրում կոչվում է չափագիտության և ստանդարտացման
պետական կոմիտե: Չափագիտության գործնական խնդիրներում առաջնային
էտալոնների փոխարեն օգտագործվում են երկրորդային էտալոնները, որոնք
վերարտադրվում են ազգային էտալոններից:
Երկրորդային էտալոններից վերարտադրվում են այսպես կոչված
աշխատանքային էտալոնները:
Չափումների դասակարգման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել չափման
արդյունքի ստացման եղանակը, ճշտության ապահովումը, չափվող մեծության
ժամանակից կախվածությունը և այլն:
Ըստ չափման արդյունքի ստացման եղանակի, չափումները լինում են.
ա)ուղղակի չափումներ – որի դեպքում չափման արդյունքը ստացվում է
անմիջապես փորձի կատարման արդյունքում: Ուղղակի չափման հավասարումը.
y=cx, որտեղ y –ը չափվող մեծության արժեքն է, c –ն չափիչ սարքի միավոր
բաժանմունքի արժեքն է, և x –ը` բաժանմունքների թիվը:
Թվային չափիչ սարքերում չափման արդյունքը արտահայտվում է անմիջապես
թվային արժեքի տեսքով:
բ)անուղղակի չափումներ – չափման արդյունքը ստացվում է չափվող մեծության
հետ որոշակի կախվածության մեջ գտնվող մեծությունների ուղղակի չափումների
արդյունքում:
գ)համատեղված չափումներ – այս դեպքում ֆիզիկական մեծությունների
միաժամանակյա չափման արդյունքում որոշվում է նրանց միջև եղած
կախվածությունը:

Ըստ չափվող մեծության ժամանակային կախվածության չափումները լինում են.


ա)ստատիկ չափումներ,
բ)դինամիկ չափումներ:
Առաջին դեպքում չափվող մեծությունը ժամանակի ընթացքում չի փոփոխվում:
Այսպիսի չափումները անվանում են ստատիկ, և չափման արդյունքը
համապատասխանում է ժամանակի տվյալ պահին կատարված չափման արդյունքին:
Դինամիկ չափումների ընթացքում չափվող մեքությունը ժամանակի ընթացքում
փոխվում է:
Ըստ չափման արդյունքի արտահայտման եղանակի չափումները լինում են.
ա) բացարձակ,
բ) հարաբերական:
Բացարձակ չափումների դեպքում չափման արդյունքը արտահայտվում է
չափվող մեծության միավորներով:
Հարաբերականի դեպքում չափվող մեծության արժեքը համեմատվում է օրինակ
տվյալ չափվող մեծության առավելագույն արժեքի հետ:
Չափման արդյունքը կարելի է ստանալ միակի և բազմանկի դիտարկումների
արդյունքում: Առաջին դեպքում չափման արդյունքը ստացվում է կատրելով միայն
մեկ չափում: Երկրորդ դեպքում նույն ֆիզիկական մեծության չափումը կատարվում է
բազմակի անգամներ, իսկ չափման արդյունքը ստացվում է` մշակելով ստացված
արժեքները մաթեմատիկական վիճակագրական և հավանականության տեսության
եղանակներով:
Չափագիտության տեխնիկայում լայնորեն տարածված է համեմատման
եղանակը: Այս դեպքում չափիչ սարքին տրվում է չափվող մեծության և նրա
էտալոնային արժեքի տարբերությունը:

Նկարում բերված է
համեմատական եղանակի
դիֆերենցիալ տարբերակի
սխեման: x –ը չափվող
մեծությունն է, x0 –ն նրան համապատասխանող էտալոնային արժեքը:
Այս տարբերակի դեպքում չեզոքացվում է արտաքին գործոնների ազդեցությունը
չափման արդյունքների վրա: Ընդ որում որքան փոքր է x –ը, այնքան բարձր է
չափման ճշտությունը: Համեմատման եղանակի մյուս տարբերակի դեպքում, որը
կոչվում է զրոյական
համեմատում` x  0:
Հատկապես ոչ
էլեկտրական մեծությունների
չափման ժամանակ
նպատակահարմար է այդ մեծությունները ձևափոխել չափումների և հետագա
մշակման համար հարմար տեսքի: Այսպիսի ձևափոխումները կատարվում են
հատուկ սարքերի

օգնությամբ, որոնք կոչվում են կերպափոխիչ, տվիչ (ՊՈՑփՌՍ):

Ջերմազույգը ջերմաէլեկտրական ձևափոխիչի վաղուց տարածված օրինակ է:


Այն իրենից ներկայացնում է մի ծայրում մեխանիկական եղանակով ամրացված
մետաղների զույգ: Երբ ջերմազույգի ծայրեր գտնվում են տարբեր
ջերմաստիճաններում` T1 և T0 –ում, ապա T1 –ի փոփոխության դեպքում ջերմազույգի
ազատ ծայրում առաջանում է ԷլՇՈւ, որի մեծությունը համեմատական է T1
ջերմաստիճանին: Չափելով U լարումը` գաղափար կկազմեմնք ջերմաստիճանի
փոփոխության մասին:

Չափման սխալների դասակարգումը

Չափել որևէ ֆիզիկական մեծություն նշանակում է գտնել նրա արժեքը որոշակի


ճշտությամբ և հավանականությամբ: Ցանկացած չափման պարտադիր և
անհրաժեշտ բաղադրիչներն են`
1) չափման օբյեկտի մոդելը,
2) չափման մեթոդի մոդելը,
3) չափիչ միջոցներ,
4) մարդ:
Նշված բաղադրիչներից յուրաքանչյուրի ոչ կատարյալ լինելը կարող է բերել
չափման սխալի առաջացման: Ընդհանուր դեպքում, չափման ժամանակ առաջացող
սխալը կարելի է գրել.
 = մ1 + մ2 + գործ + անձն
մ1 – չափվող օբյեկտի մոդելավորման սխալն է, քանի որ ոչ մի մոդել համարժեք
չէ (ադեկվատ չէ) իրական օբյեկտին:
մ2 – չափման մեթոդի մոդելավորման սխալն է, քանի որ մոդելավորման հիմքում
ընկած են որոշակի ֆիզիկական մոտարկումներ (ապրոքսիմացիաներ):
գործ – գործիքից սխալներ, որոնք պայմանավորված են չափիչ միջոցներին
բնորոշ սխալներով:
անձն – անձնական սխալներ, որոնք պայմանավորված են չափում կատարողի ոչ
ճիշտ, սուբյեկտիվ գործողություններով:
Սխալների նշված դասակարգումը կարելի է ընդունել, որպես դրանց
առաջացման պատճառներ: Ըստ իրենց բնույթի և առաջացման մեխանիզմի
չափումները լինում են`
ա) սիստեմատիկ կամ հաստատուն սխալներ:
Այս սխալները կարող են լինել հաստատուն կամ էլ փոփոխվել հայտնի
օրինաչափությամբ: Սրանք առաջանում են չափման գործընթացի վրա ազդող
հայտնի կամ անհայտ պատճատներով: Սիստեմատիկ սխալները կարելի է
հայտնաբերել նույն մեծության ավելի ճշգրիտ կատարված չափումների հետևանքով:
Չափման սխալը կարելի է հաշվի առնել` մտցնելով ճշտգրտման գործակիցներ:
բ) պատահական սխալներ:
Տվյալ փորձի կատարման ժամանակ պատահական սխալները կարող են լինել
կամ բացակայել: Սակայն, բազմակի դիտարկումով կատարված չափումների
դեպքում, պատահական սխալները ենթարկվում են որոշակի օրինաչափությունների,
որոնք կարելի է գնահատել սխալների տեսության միջոցով: Պատահական սխալների
պատճառ կարող են լինել սնման լարման կտրուկ տատանումները, ջերմաստիճանի
կտրուկ փոփոխությունները և այլն:
գ) կոպիտ սխալներ:
Այս դեպքում չափվող մեծության արժեքը կտարբերվի սպասվելիք արդարացված
արժեքներից: Կոպիտ սխալները կարելի է հայտնաբերել կրկնակի անգամ
կատարելով չափումները և կոպիտ չափման արդյունքը հաշվի չառնել չափումների
ընդհանուր արդյունքում:
դ) վրիպում (վրիպման սխալներ):
Պայմանավորված է չափում կատարողի սուբյեկտիվ մոտեցումներով:
Վրիպումները չափման ընդհանուր արդյունքի մեջ հաշվի չեն առնվում:
Ըստ իրենց ներկայացման ձևի սխալները լինում են`
1. բացարձակ սխալներ` x = x – x0, որտեղ x0 –ն չափվող մեծության ստույգ
արժեքն է, x –ը` չափման արդյունքն է: Բացարձակ սխալը արտահայտվում է չափվող
մեծության միավորներով և հնարավորություն չի տալիս ճշգրիտ համադրել տարբեր
ֆիզիկական մեծությունների չափման արդյունքները: Այս տեսակետից ավելի
ընդունված է հարաբերական սխալը:
2. հարաբերական սխալներ` x/x կամ x/x0: Անուղղակի չափումների դեպքում
որոշենք հարաբերական սխալը` c = aĒ b

Δc  Δa Δb
   
c  a b 

Դուրս բերենք սա.

 
c  Δc  a  Δa b  Δb 
c  Δc ab  Δab  aΔb  ΔbΔa

c ab
Δc  Δa Δb 
 e   , ab –ն անտեսում ենք շատ փոքր լինելու դեպքում:
c  a b 

Չափման միջոցների դասակարգումը

Չափումներ կատարելու համար անհրաժեշտ են`


1) չափեր,
2) չափիչ ձևափոխիչներ,
3) չափման միջոցներ,
4) չափման համար օժանդակ միջոցներ:
Չափիչ փոխակերպիչը հարմարանք է, որի օգնությամբ չափվող ինֆորմացիոն
ազդանշանը փոխակերպվում է չափման,
մշակման և հետագա պահպանման համար
հարմար տեսքի: Փոխակերպիչները
բնութագրվում են փոխանցման
ֆունկցիայով` y = F(x), որտեղ x –ը փոխակերպվող մուտքից ազդանշանն է, y –ը
փոխակերպված ելքից ազդանշանն է, F(x) –ը` փոխակերպման ֆունկցիան: Ըստ F(x)
–ի տեսքի, փոխակերպիչները լինում են`
ա) գծային` y = kx + b,
բ) ֆունկցիոնալ, երբ F(x) ֆունկցիան գծային ֆունկցիայից տարբեր է,
գ) օպերացիոն, երբ մուտքի և ելքի ազդանշանները իրար հետ կապված են
դիֆերենցիալ հավասարումով:
Կախված մուտքային և ելքային ազդանշանների փոփխման բնույթից,
փոխակերպիչները լինում են`
ա) անալոգային, երբ և մուտքային, և ելքային ազդանշանները փոխվում են
անընդհատ ֆունկցիայի օրենքով;
բ) մոդուլացիոն, երբ ելքային ազդանշանի որևէ պարամետրը (կարող է լինել
լայնույթը, հաճախությունը, իմպուլսի տևողությունը և այլն) փոխվում է մուտքային
ֆունկցիայի օրենքով: Տարբերում են լայնույթային, փուլային, հաճախականային և այլ
մոդուլացիա;
գ) անալոգաթվային ձևափոխիչ (ԱԹՁ, ԸՃկ), երբ մուտքային ազդանշանը
անալոգային է, իսկ ելքայինը` թվային;
դ) թվաանալոգային ձևափոխիչ (ԹԱՁ, ՃԸկ), երբ մուտքային ազդանշանը թվային
է, իսկ ելքայինը` անալոգային;
ե)կոդային, երբ և մուտքը, և ելքը արտահայտված են միմյանցից տարբեր
կոդերով:
Ելքային ազդանշանը տարբերվում է մուտքայինից որևէ գործակցով:

Ելքային ազդանշանների ամպլիտուդան փոխվում է նույն օրենքով, ինչ


մուտքային ազդանշանը:

Չափիչ սարքերի հիմնական բնութագրերը

Չափիչ սարքերի հիմնական բնութագրերը բաժանվում են երկու խմբի`


ա) չափագիտական,
բ) ոչ չափագիտական:
Հիմնական չափագիտական բնութագրերն են`
1. չափիչ սարքի փոխանցման ֆունկցիա, որը բնութագրում է մուտքային և
ելքային ազդանշանների ֆունկցիոնալ կախվածությունը` y = f(x);

2. չափիչ սարքի զգայունություն

Δy dy
S  lim 
Δx0 Δx dx
Ենթադրենք չափիչ սարքի փոխանցման
ֆունկցիան ունի հետևյալ տեսքը`
S –ը բնութագրում է մուտքային ազդանշանի
փոփոխման արագությունը:
Չափիչ սարքի համար ցանկալի է ունենալ
բարձր զգայունություն, որպեսզի այն զգա
մուտքային ազդանշանի հնարավորինս փոքր
փոփոխությունները: Եթե փոխանցման ֆունկցիան գծային է, ապա S = k, հետևաբար
սարքի զգայունությունը հաստատուն մեծություն է և կախված չէ մուտքային
ազդանշանի մեծությունից: Եթե y = kx2 + b, ապա S = 2kx, այսինքն զգայունությունը
կախված է մուտքային ազդանշանի մեծություննից:
3. սարքի հաստատունը, որն իրենից ներկայացնում է զգայունության
1
հակադարձ մեծությունը` C  ;
S
4. զգայունության շեմ: Սա այն նվազագույն ազդանշանի մակարդակն է, որի
դեպքում սարքի ելքում հայտվում է չափվող ազդանշանը;
5. սարքի մուտքային և ելքային ակտիվ կամ կոմպլեքս դիմադրություններ;
6. չափման միջակայք: Սա չափվող մեծության այն միջակայքն է, որի համար
հայտնի են չափման ճշտությունները: Օրինակ` եթե չափող սարքի չափման
միջակայքը 0 –ից 100 ՄՀց է, ապա այդ միջակայքի համար հայտնի է նաև չափման
ճշտությունը: Սարքը կարող է չափել նաև ավելի բարձր հաճախություններ, սակայն
հայտնի չի լինի չափման ճշտությունը;
7. չափիչ սարքի սխալները: Դրանք լինում են հիմնական և լրացուցիչ:
Հիմնական սխալները առաջանում են նորմալ պայմաններում սարքի շահագործման
ժամանակ: Նորմալ համարվում են այն պայմանները, որոնց դեպքում կատարվել է
սարքի ստուգումը (փորձարկումը): Լրացուցիչ սխալները առաջանում են այն
դեպքում, երբ սարքի շահագործման պայմանները տարբերվում նորմալ
պայմաններից:
Չափիչ սարքի ոչ չափագիտական բնութագրերն են`
1. էլեկտրական ամրությունը: Էլեկտրական ամրություն ասելով հասկանում
ենք էլեկտրական դաշտի այն առավելագույն լարվածությունը, որի դեպքում սարքը
դեռ պահպանում է իր աշխատունակությունը;
2. սարքի հուսալիությունը: Դա օբյեկտի կամ սարքի հատկությունն է
պահպանել իր աշխատունակությունը որոշակի սահմաններում տրված
սահմաններում տրված ժամանակահատվածի համար: Անխափան աշխատանքի

λε t
հավանականությունը` pe :

Չափման արդյունքների մշակումը պատահական սխալների դեպքում

Ինչպես գիտենք չափման արդյունքը կարելի է ստանալ ինչպես միակի, այնպես


էլ բազմակի դիտարկումներով: Բազմակի դիտարկումենրի դեպքում անհրաժեշտ է
կատարել չափման արդյունքների մշակում: Արդյունքների մշակման հիմնական
խնդիրն է գտնել չափվող մեծության ստույգ արժեքին ամենամոտ իրական արժեքը`
հնարավորինս բարձր ճշտությամբ: Չափման գործընթացի վրա ազդում են
բազմաթիվ պատահական գործոններ, ընդ որում առանձին գործոնի ազդեցությունը
գործնականում անհնար է գնահատել: Սակայն մեծ թվով չափումների դեպքում
պատահական գործոնների ազդեցություննը ենթարկվում է որոշակի
օրինաչափությունների, որոնք կարելի է գնահատել հավանականության տեսության
և մաթեմատիկական վիճակագրական եղանակներով: Չափումների ժամանակ
պատահական գործոնի ազդեցությունը հիմնականում ենթարկվում է նորմալ
բաշխման օրենքին (Գաուսյան բաշխում): Նորմալ բաշխման օրենքը դիտվում է
հետևյալ պայմանների դեպքում`
1. պատահական գործոնների թիվը շատ մեծ է և դրանք համարժեք են (չկան
գերակշռող գործոններ);
2. պատահական գործոնները ժամանակի ընթացքում չեն փոխվում և
փոխադարձաբար անկախ են;
3. գործոնների թիվը ժամանակի ընթացքում չի փոփոխվում:
Նորմալ բաշխման անալիտիկ արտահայտությունը ունի հետևյալ տեսքը.
2
1  x  x 
 
1 2  σ 
y e ,
σ 2π
որտեղ y –ը կոչվում է հավանականությունների խտություն, որը համարժեք է ni/n

գրառմանը, x –ը չափվող մեծության ընթացիկ արժեքն է, x –ը` չափվող մեծության


միջին թվաբանականը,  –ն` միջին քառակուսային շեղումը:

Բաշխման կորը համաչափ է x –


ի նկատմամբ, ունի երկու շրջման
կետ, որոնք գտնվում են –, +
կետերին համապատասխան
ուղղաձիգի վրա: Առավելագույն
1
արժեքը հավասար է y  :
σ 2π

Շրջման կետին համապատասխանող արժեքը 0.6ymax է:


Նորմալ բաշխումը քանակապես բնութագրվում է հետևյալ երկու
պարամետրերով`
x1  x 2  ...  x n
1) x , կամ ներմուծելով բացարձակ հաճախության
n
m
x i ni
հասկացությունը կարող ենք գրել x   , որտեղ m –ը միջակայքերի թիվն է, ni –ն
i1 n

բացարձակ հաճախությունն է և համապատասխանում է տվյալ միջակայքում


չափումների թվին:
Բացարձակ հաճախությունից բացի կա նաև հարաբերական կրկնության
ni
հաճախություն` fi  , որտեղ n –ը չափումների ընդհանուր թիվն է:
n
2) Քանակային բնութագիր` միջին քառակուսային շեղում ()(դիսպերսիա` 2 =
D):

 n x  x 
m 2

i
σ i1

n
Դիտարկենք այս պարամետրերի ազդեցությունը նորմալ բաշխման կորի վրա:
Չափման միատեսակ (չփոփոխվող) պայմանների դեպքում xմիջ –ի փոփոխությունը
բերում է բաշխման կորի տեղաշարժման աբսցիսների առանցքով` առանց կորի
տեսքի փոփոխության:

3) Միջին քառակուսային շեղման () փոփոխության դեպքում փոխվում է կորի


տեսքը.
 –ի ցանկացած փոփոխության դեպքում բաշխման կորով և աբսցիսների
առանցքով սահմանափակված
մակերեսը մնում է անփոփոխ և
հավասար 1:

Որոշ դեպքերում նպատակահարմար


է բաշխման կորը ներկայացնել
պատահական մեծության բացարձակ
սխալանքի միջոցով: Պատահական
մեծության բացարձակ սխալանքը` Δ  x  x : Այդ դեպքում բաշխման խտությունը
կլինի`
2
1 1 
1   
y e 2  σ

σ 2π

Կորի տեսքից հետևում է, որ


բացարձակ սխալանքի
մաթեմատիկական սպասումը
հավասար է զրոյի, ընդ որում մեծ
բացարձակ սխալանքները հանդես են
գալիս ավելի փոքր
հավանականությամբ: Ավելի բարձր
հավանականությամբ են հանդես գալիս
փոքր պատահական սխալանքները: Այս կորի օգնությամբ կարելի է գնահատել
պատահական սխալանքի որևէ միջակայքում հանդես գալու հավանականությունը.
2
Δ2 1  Δ
  
1
σ
2  σ
p e dΔ
Δ1 2π
Օրինակ` պատահական մեծության (–, +) միջակայքում գտնվելու
հավանականությունը մոտավորապես հավասար է 2/3: Այդ միջակայքը ընդունված է
անվանել վստահության միջակայք, իսկ ստացված հավանականությունը`
վստահության հավանականություն: Նույն ձևով կարելի է ցույց տալ, որ (–3, +3)
միջակայքում պատահական մեծության գտնվելու հավանականությունը հավասար է
0.997: Սա նշանակում է, որ այդ միջակայքից դուրս պատահական մեծության
գտնվելու հավանականությունը գործնականում հավասար է զրոյի: Հետևաբար
չափումների գործնական խնդրում չափվող մեծության ցրման դաշտը կարելի է
ընդունել հավասար 6: Նշված կանոնը ընդունված է անվանել 3 –ի կանոն:
Այսպիսով բազմակի դիտարկումներով կատարված չափումների արդյունքների
մշակումը կատարվում է հետևյալ հերթականությամբ.
1. կատարվում է տվյալ մեծության բազմակի դիտարկումներով չափում;
2. որոշել չափվող պարամետրի ցրման դաշտը` ցր = xmax – xmin;
x max  x min
3. որոշել միջակայքի լայնությունը` Δx  , որտեղ m –ը միջակայքերի
m
թիվն է, սովորաբար m > 10;
4. Յուրաքանչյուր միջակայքում որոշվում է բացարձակ հաճախությունը` ni,
կամ դրան համարժեք հարաբերական կրկնության հաճախությունը` ni/n;
5. կառուցվում է բաշխման կորը. աբսցիսների առանցքի վրա տեղադրվում է
ընտրված միջակայքի արժեքները, իսկ օրդինատների առանցքի վրա` բացարձակ
հաճախությունը (ni) կամ հարաբերական կրկնության հաճախությունը (ni/n):
Միացնելով ստացված կետերը` ստանում ենք բաշխման պոլիգոնը (կորը): Մեծ թվով
չափումների դեպքում բաշխման կորի գիծը (բեկյալը) ձևափոխվում է սահուն
բաշխման կորի;
6. գնահատվում է գործնական ցրման դաշտը:

Այն դեպքում, երբ չափման արդյունքները


խիտ են դասավորված բաշխման կորի փոխարեն
օգտագործվում է բաշխման հիստոգիրը, որը
իրենից ներկայացնում է երկրաչափական
ուղղանկյունների ամբողջություն, որոնց մի
չափը հավասար է միջակայքի լայնությանը, իսկ
մյուսը` բացարձակ հաճախությանը կամ հարաբերական կրկնության
հաճախությունը.

Էլեկտրական ազդանշանը և հիմնական պարամետրերը


Ցանկացած չափման հիմնական նպատակն է գտնել չափվող ֆիզիկական
մեծության արժեքը ընդունված միավորներով: Չափվող մեծության արժեքը
ներկայացվում է չափիչ ինֆորմացիոն ազդանշանի միջոցով: Սա էլեկտրական
ազդանշան է, որը ֆունկցիոնալ կապված է չափվող ֆիզիկական մեծության հետ և
տալիս է նրա քանակական բնութագիրը: Էլեկտրական չափումների ժամանակ
որոշվում են հոսանքը, լարումը, հզորությունը, հաճախությունը, փուլային շեղումը և
այլն: Էլեկտրական մեծությունների չափումները կարող են տարբերվել ըստ
լայնույթի, հաճախության, ժամանակային կախվածությունների և այլն: Էլեկտրական
ազդանշանները լինում են`
ա) դետերմինացված,
բ) պատահական:
Դետերմինացված կոչվում են այն ազդանշանները, որոնց համար հայտնի է
ժամանակային կախվածությունը, այսինքն ակնթարթային արժեքները հայտնի են
ժամանակի ցանկացած պահի համար: Դետերմինացված ազդանշանները լինում են
անընդհատ և դիսկրետ: Անդընդհատ ազդանշանների դեպքում ցանկացած փոքր
միջակայքում կարելի է առանձնացնել ազդանշանի անվեջ մեծ թվով արժեքներ:
Դիսկրետ ազդանշանների դեպքում որևէ միջակայքում ազդանշանների արժեքների
թիվը ընդհատ է:
Դետերմինացված ազդանշանները լինում են պարբերական և ոչ պարբերական:
Պարբերական ազդանշանների օրինակ են ներդաշնակ (հարմոնիկ) ազդանշանները,
որոնք հիմնականում փոխվում են sin –ի կամ cos –ի օրենքով:

 
x  x 0 sin ωt  0 , որտեղ x0 –ն ազդանշանի լայնույթն է, t + 0 –ն` փուլը, 0 –ն`

սկզբնական փուլն է,  –ն` անկյունային հաճախությունը:


Պարբերական ոչ սինուսոիդալ ազդանշանները բնութագրվում են հետևյալ
պարամետրերով`
u(t) – ակնթարթային արժեք;
T – պարբերություն;
U+m – ազդանշանի դրական կիսաալիքի պիկային (առավելագույն) արժեքն է;
U–m – ազդանշանի բացասական կիսաալիքի պիկային արժեքն է
Uլայնք = | U+m | + | U–m |
Սա իրենից ներկայացնում է դրական պիկային և բացասական պիկային
արժեքների մոդուլների գումարը: Հարմոնիկ տատանումների համար այն հավասար
է 2Uլ:
Պարբերական ոչ սինուսոիդալ էլեկտրական ազդանշանները բնութագրվում են
նաև միջին արժեքով և միջին քառակուսային արժեքով: Միջին արժեքը
համապատասխանում է մեկ պարբերության ընթացքում ազդանշանի միջինացված
արժեքին և անվանվում է նաև ազդանշանի հաստատուն բաղադրիչ.
T
1
Ut dt
T 0
Uh 

Հարմոնիկ ազդանշանների համար այն հավասար է զրոյի: Ազդանշանի


փոփոխական բաղադրիչը` U~  Ut   Uh :

Միջին քառակուսային արժեքը որոշվում է այսպես.


T
1 2
Ul t dt , սա անվանվում է նաև գործնական արժեք կամ արդյունարար
T 0
UÙÇç 

êÉ
արժեք, ընդ որում ներդաշնակ ազդանշանների համար  2 , որտեղ Սլ –ը
ê ÙÇç

լայնույթային արժեքն է:
Ինֆորմացիոն ազդանշանները բնութագրվում են նաև հաճախականային
միջակայքով, որը անվանում են նաև հաճախականային սպեկտոր:
Պայմանականորեն ընդունված է հետևյալ դասակարգումը.
1. Ինֆրացածր հաժախությունների միջակայք: Այս ազդանշանների
հաճախությունը ցածր է 20Հց –ից:
2. Ցածր հաճախականությունների միջակայք` 20Հց –ից 200կՀց, ընդ որում
մինչև 20կՀց անվանում են ձայնային հաճախություններ, իսկ 20 – 200կՀց`
գերձայնային հաճախություններ (ուլտրաձայն):
3. Բարձր հաճախականային միջակայք` 200կՀց – 30 ՄՀց:
4. Ուլտրաբարձր հաճախականային միջակայք` 30ՄՀց – 300ՄՀց:
5. Գերբարձր հաճախությունների միջակայք` 300ՄՀց –ից միավոր ԳՀց:
Պայմանականորեն կարելի է ավելացնել նաև հաճախությունների գիգահերցերի
միջակայք:
Չափագիտության մեջ լայնորեն օգտագործում են նաև իմպուլսային
ազդանշանները: Իմպուլսային ազդանշանները որոշակի էներգիայով
դետերմինացված (որոշակի օրենքով բնութագրվող) ազդանշան է, որը ընդունում է
որոշակի արժեքներ` զրոյից տարբեր ժամանակահատվածում: Տարբերում են երկու
տեսակի իմպուլսներ` տեսաիմպուլս և
ռադիոիմպուլս:
Իմպուլսային ազդանշանները
ձևավորվում են հատուկ սարքերի միջոցով,
որոնք կոչվում են ազդանշանների
գեներատորներ: Չափիչ տեխնիկայիում
օգտագործվում են տարբեր տեսքի
իմպուլսներ` ուղղանկյունաձև, սղոցաձև, եռանկյունաձև, սեղանաձև, զանգակաձև և
այլն:
Տեսաիմպուլսը միաբևեռ ազդանշան է, որը ընդունում է դրական կամ
բացասական արժեքներ` պայմանակորեն զրո ընդունված որևէ մակարդակի
նկատմամաբ:
Ռադիոիմպուլսը բարձր հաճախականային տատանումների շարք է, որի որևէ
պարամետրը փոխվում է տեսաիմպուլսի օրենքով:

Իմպուլսները բնութագրվում են հետևյալ պարամետրերով` լայնույթ,


1 T
պարբերություն, հաճախություն( f  ), իմպուլսի տևողություն, միջադադար( ):
t tñ

Ինֆորմացիոն և հեռահաղորդակցության տեխնոլոգիաներում ավելի հաճախ


օգտագործում են ուղղանկյունաձև իմպուլսներ, որի պարզեցված տեսքը հետևյալն է:
Ուղղանկյունաձև
տիրույթի համար գագաթի
հարթ տիրույթի
տևողությունը փոքր
չպետք է լինի իմպուլսի
տևողության 0.7 մասից
(tհարթ  0.7tի):
Պատահական
ազդանշանները ունեն
պատահական բնույթ, այսինքն նրանց համար հայտնի չէ U(t) ֆունկցիան: Նման
ազդանշանների համար որոշվում է ազդանշանի որևէ մակարդակում գտնվելու
հավանականության ֆունկցիան: Բացի օգտակար պատահական ազդանշաններից
տարբերում են նաև աղմուկները: Սրանք պատահական` ոչ օգտակար
ազդանշաններ են և կարող են սահմանափակել օգտակար ազդանշանով
ինֆորմացիայի հաղորդման արագությունը:
Էլեկտրաչափիչ սարքեր

Էլեկտրական ազդանշանների չափումը կատարվում է հաստատուն,


փոփոխական, ցածր և բարձր հաճախականային, ինչպես նաև իմպուլսային
շղթաներում: Չափումների համար օգտագործվող սարքերը բաժանվում են երկու
խմբի.
1. անալոգա – էլեկտրա – մեխանիկական,
2. թվային:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման հետ լայն կիրառություն են
գտնում նաև այսպես կոչված վիրտուալ չափիչ սարքերը:
Չափիչ սարքերի աշխատանքը հիմնված է
հոսանքի այս կամ այն ազդեցությունների վրա
(մագնիսական, ջերմային): Օրինակ էլեկտրական
մեծությունների չափման մագնիսա – էլեկտրական
սարքերում օգտագործվում է հոսանքի
մագնիսական ազդեցությունը: Հաստատուն
մագնիսի բևեռների միջև տեղադրվում է չափիչ
շղթան: Չափիչ շղթայի միջով հոսանք անցնելիս
առաջացող մագնիսական դաշտը փոխազդում է
հաստատուն մագնիսական դաշտի հետ: Սարքի շարժական մասին ամրացված
սլաքը շեղվում է որոշակի անկյան տակ, որի մեծությունը համեմատական է  = SĒ I,
որտեղ S –ը չափիչ սարքի զգայունությունն է: Չափիչ սանդղակը, նորմավորելով
հոսանքի մեծությամբ, կարելի է չափումները կատարել հոսանքի փոփոխման մեծ
սահմաններում:
Թվային սարքերում չափման արդյունքը արձանագրվում է թվային կորի տեսքով:
Թվային չափիչ սարքի բլոկ – սխեման այսպիսինն է.
ՄԱՁ – մուտքային անալոգային ձևափոխիչ, որի օգնությամբ մուտքային
անալոգային ազդանշանը ձևափոխում է հետագա մշակման համար հարմար տեսքի:
ԱԹՁ – անալոգա – թային ձևափոխիչ, որի միջոցով կատարվում է անալոգային
ազդանշանի ձևափոխում թվային ազդանշանի: Փաստորեն տեղի է ունենում
մուտքային X ազդանշանի դիսկրետացում ըստ ժամանակի կամ քվանտացում ըստ
մակարդակի: ԹՀՀ – թվային հաշվարկման համակարգում տեղի է ունենում

մուտքային ազդանշանի արձանագրում թվային կոդի տեսքով:

Թվային չափիչ սարքերը ապահովում են բարձր ճշտություն, բացառում են


վրիպումով պայմանավորված սխալները, չափման արդյունքները ներկայացվում են
կոմպյուտերային մշակման համար հարմար տեսքով:
Վիրտուալ սարքերը իրական, նյութական օբյեկտներ չեն և ձևավորվում են
կոմպյուտերի հիշողության մեջ` ծրագրային միջոցների օգնությամբ: Օրինակ
մշակվել է LabView ծրագրային փաթեթը, որի գրաֆիկական միջավայրում հնարավոր
է ձևափոխել չափիչ սարքեր և կատարել բարձր ճշտությամբ չափումներ: Չափվող
օբյեկտի և կոմպյուտերի միջև կապը իրականացվում է հատուկ միջանկյալ օղակի
միջոցով, որն անվանում են ինտերֆեյս: Վիրտուալ սարքերը հնարավորություն են
տալիս ոչ միայն կատարել բարձր ճշտությամբ չափումներ, այլ նաև կատարել
չափումների մշակում և հետադարձ կապերով ազդել չափվող օբյեկտի վրա
ժամանակի իրական մասշտաբում:
Հոսանքի չափումը
Հոսանքի չափման սարքը կոչվում է ամպերմետր, որը չափվող շղթային
միացվում է հաջորդաբար: Որպեսզի բացառվի ամպերմետրի ազդեցությունը
չափվող հոսանքը մեծության վրա, նրա դիմադրությունը
պետք է շատ անգամ փոքր լինի Rբ դիմադրությունից` Rա
<< Rբ: Որոշ դեպքերում նույն չափիչ սարքի չափման
միջակայքը ընդարձակելու համար օգտագործվում են
լրացուցիչ դիմադրություններ, որոնք սարքին միացվում
են զուգահեռ. դրանց անվանում
են շունտեր:

Համաձայն Կիրխհոֆի օրենքների`


I = Iա + I2
I³ R ³
I³ R ³  I2R 2  I2 
R2

I³ R ³  R 
I  I³   I³  1  ³   I  I³  n ,
R2  R2 
որտեղ n –ը կոչվում է չափման միջակայքի ընդարձակման գործակից.
R³ R
1  n  ³  n 1
R2 R2


R2 
n 1
Շունտերի օգտագործումը փոքրացնում է չափումների ճշտությունը,
միաժամանակ բերելով հզորության լրացուցիչ ցրման: Սովորաբար շունտի
դիմադրությունը հավասար է 10–1 –ից 10–3 Օհմ:

Լարման չափումը

Լարման չափիչ սարքը կոչվում է վոլտմետր և


շղթային միացվում է զուգահեռ: Որպեսզի վոլտմետրի
ցուցմունքը չազդի չափվող լարման մեծության վրա` RV
>> Rբ: Չափումների համար կարելի է օգտագործել հոսանքի չափիչ սարքերը`
չափման շղթային հաջորդաբար միացնելով շատ մեծ դիմադրություն: Լարման
միջակայքը ընդարձակելու համար ևս օգտագործվում են շունտեր, որոնք
վոլտմետրին միացվում են հաջորդաբար:

U  U2  U V
 R 
U  I V  R V  R 2   I V R V 1  2 
 RV 
U  UV  n
R2
n  1
RV
R 2  n  1R V

ՀՏ – հոսանքի տրանսֆորմատոր;
W1 << W2
I1 W2

I2 W1
W2
I1  I2   I2  k I
W1

Հոսանքի տրանսֆորմատորի առաջնային փաթույթը միացվում է չափման


շղթային:
Չափիչ տրանսֆորմատորի երկրորդային փաթույթում չափելով I 2 հոսանքը և
իմանալով kI ձևափոխման գործակիցը` կարելի է հաշվել չափվող I1 հոսանքը: Ընդ
որում I2 –ը կարող է գտնվել 1 – 5Ա միջակայքում, իսկ I1 –ը, կախված ձևափոխման
գործակցի մեծությունից, կարող է հասնել հարյուրավոր ամպերների: Նույն ձևով
կարելի է չափել շատ բարձր լարումներ (տասնյակ կիլովոլտեր և ավելի)
օգտագործելով լարման տրանսֆորմատորներ:
W1 >> W2
U1 W1
  k U , որտեղից`
U2 W2

U1  U2  k U :

Դիմադրության չափումը
Դիմադրության չափումը կարելի է իրականացնել ինչպես ուղղակի, այնպես էլ
անուղղակի եղանակներով: Ուղղակի եղանակով դիմադրության չափման սարքը
անվանում են օհմմետր:
U U U
RX   
IX I  IV U
I
RV

Այստեղից հետևում է, որ չափված


դիմադրության արժեքը` RX –ը, այնքան մոտ
կլինի իրական արժեքին, որքան մեծ կլինի
վոլտմետրի ներքին RV դիմադրությունը: Ընդ
որում չափման այս սխեման նախընտրելի է, եթե RX << RV:
Ավելի բարձր դիմադրություններ չափելու համար.

U  UA  URX  IR A  IR X  IR A  R X 

U
RX  RA
I
Այստեղից հետևում է, որ դիմադրության
U
չափված
I
արժեքը այնքան մոտ է RX –ին, որքան փոքր է RA –ն,
որտեղ RA –ն ամպերմետրի ներքին դիմադրությունն է:
Դիմադրության չափման ավելի տարածված
եղանակ է կամրջակի եղանակը:
Հավասարակշռության վիճակում 1 և 2 կետերի միջև
պոտենցիալների տարբերությունը հավասար է զրոյի, և I6 հոսանքը հավասար է
զրոյի:
I6  0

I1R1  I2R 2

I1R 3  I2R 4
R1 R 2

R3 R4

R 2R 3  R 1R 4

Ստացված արտահայտությունը անվանում են կամրջակի հավասարակշռության


պայման:
Կարմրջակի ճյուղերից մեկում, օրինակ առաջին ճյուղում միացված անհայտ
դիմադրությունը որոշելու համար կգրենք.
R 2R 3  R X R 4

R 2R 3
RX 
R4

Ռեակտիվ տարրերի մեծթյունը չափելու համար օգտագործվում են


փոփոխական հոսանքի կամրջակներ:

Z  R  jx
Z  R2  x2
Փոփոխական հոսանքի կամրջակի
հավասարակշռության պայմանը արտահայտվում է
հետևյալ կերպ`
Z1  Z 4  Z 2  Z 3
Z  R  jx
Կոնդենսատորի ունակության չափման սխեման`
1
Zx  Rx 
jω C x
1
Z3  R3 
jω C 3
Z2  R2
Z4  R4

Չափվող կոնդենսատորը` CxRx, միացվում են


կամրջակի ճյուղերից մեկում, որտեղ Rx –ը
կոնդենսատորի կորուստի դիմադրությունն է:

 1   
R 4 R x    R 2 R 3  1 
   
 jω C x   jω C 3 

1 R  1 
Rx   2  R 3  
jω C x R 4  jω C3 

1 R R R 1
Rx   3 2  2
jω C x R4 R 4 jω C3

R 3R 2
Rx 
R4
1 R2

C x R 4  C3
R4
Cx   C3
R2

Օգտվելով փոփոխական հոսանքի կամրջակի եղանակից` չափենք (հաշվենք


դիոդի ունակությունը):
Կամայական դիոդ (p–n անցում) օժտված է
ունակությամբ: Կախված միացման սխեմայից`
տարբերում են երկու տեսակի ունակություն.
1. դիֆուզիոն ունակություն (ուղիղ միացման դեպքում),
2. արգելքային կամ բարյերային ունակություն (հակառակ միացման դեպքում):
Դիոդի համարժեք սխեման կարելի է ներկայացնել հետևյալ կերպ.
Նկարենք մի սխեմա, որի միջոցով
կչափվի ունակությունը`
1 - փոփոխական հոսանքի գեներատոր,
2 – հաստատուն հոսանքի սնման աղբյուր,
3 - բաժանիչ:
Դիոդի ունակությունը չափելու համար
հաստատուն հոսանքի աղբյուրի միջոցով
տրվում է աշխատանքային կետը, իսկ
բաժանիչով չափիչ ազդանշանը, որի
հաճախությունը միավոր ԿՀց –ից մինչև տասնյակ ՄՀց է:
Դիոդի անջատված վիճակում
չափվում է Z1 ճյուղի ունակությունը,
այնուհետև նույն ճյուղի ունակությունը
չափվում է դիոդի միացված վիճակում:
Արդյունքների տարբերությունը տալիս է
դիոդի ունակության չափը: Դիոդի
ունակությունը բարձր ճշտությամբ կարելի
է չափել նաև հաճախականային
եղանակով: Չափման սխեման
հետևյալն է.

HZ – հաճախաչափ,
1 – սնման աղբյուր:
Անջատիչի բաց վիճակում
չափվում է գեներատորի հաճախությունը. այն որոշվում է տատանողական կոնտուրի
ունակությամբ և ինդուկտիվությամբ:
T  2π L Ï CÏ
1
f1 
2 π L Ï CÏ

Դիոդի միացման դեպքում նրա ունակությունը զուգահեռ միացված է


տատանողական կոնտուրին: Տատանողական կոնտուրի ունակությունը կմեծանա և
չափելով նոր հաճախությունը կարելի է հաշվել դիոդի
ունակությունը:

1
f2 
2π LCÏ  C¹ 
f1 CÏ  C¹ f12 C Ï  C¹
 
f2 CÏ f22 CÏ

 f12 
C¹  CÏ  2  1 :
 f2 

Հզորության չափումը
Հզորության չափումը կատարվում է ինչպես հաստատուն, այնպես էլ
փոփոխական հոսանքի և իմպուլսային շղթաներում: Հզորության չափման
միջակայքը բավական լայն է` 10–6 Վտ –ից մինչև 109 Վտ: Հզորության չափման
սխեմաները կախված են չափվող օբյեկտի առանձնահատկություններից: Այսպես,
հաստատուն հոսանքի շղթաներում չափվում է հետևյալ հզորությունը.

P  UI  I2R
Փոփոխական հոսանքի շղթաներում կարելի է չափել ակնթարթային
հզորությունը` P = UĒ i:
Սինուսոիդալ հոսանքի շղթաներում չափվում են ակտիվ, ռեակտիվ և լրիվ
հզորությունները.
P  UI  cos
Q  UI  sin

 –ն լարման և հոսանքի միջև փուլային շեղումն է:


Հաստատուն հոսանքի շղթայում հզորությունը կարելի է չափել անուղղակի
եղանակով` հոսանքի և լարման չափման միջոցով:
Rx –ը սպառիչն է, որի հզորությունը պետք է
չափել: I = IV + Ix
Չափվող հզորությունը`
P = UI = U (IV + Ix) = UIV + UIx , հետևաբար`
P = Px + PV
Չափվող հզորությունը տարբերվում է Px –ից
վոլտմետրի վրա ցրվող PV հզորության չափով: PV –ն այնքան փոքր է, որքան փոքր է
IV –ն կամ որքան մեծ է վոլտմետրի դիմադրությունը:
Հզորության չափման մեկ ուրիշ սխեմայում օգտագործվում է ուրիշ միացում.

U = U ա + Ux
I ա U = I ա Uա + I ա Ux
P = Pա + Px
Չափվող P հզորությունը Px –ից տարբերվում է
ամպերմետրի վրա ցրվող Pա հզորության չափով: Pա –
ն այնքան փոքր է, որքան փոքր է ամպերմետրի
դիմադրությունը:

Ուղղակի եղանակով հզորության չափման սարքերը


կոչվում են վատտմետրեր: Սարքը բաղկացած է երկու
փաթույթներից, որոնցից մեկը չափվող շղթային
միացվում է հաջորդաբար, մյուսը` զուգահեռ:

Հոսանքի չափումը փոփոխական հոսանքի շղթաներում


Փոփոխական հոսանքի շղթաներում հոսանքը չափելու համար օգտագործվում
են ուղղիչ ամպերմետրեր և ուղղիչ վոլտմետրեր: Սրանք ներառում են շունտեր,
լրացուցիչ դիմադրություններ, մեկ կամ երկ – կիսապարբերական ուղղիչներ, ինչպես
նաև մագնիսաէլեկտրական չափիչ սարքեր: Փաստորեն, փոփոխական հոսանք
չափելու համար այն դարձնում են հաստատունին մոտ, չափում են նրա արժեքը և
ապա որոշում փոփոխական հոսանքի մեծությունը: Սովորաբար այս տիպի սարքերը
արձագանքում են հոսանքի միջինացված արժեքին: Փոփոխական հոսանքի ուղղման
համար օգտագործում են երկու տեսակի ուղղիչներ: Մեկ – կիսապարբերական
ուղղիչի սխեման հետևյալն է.

Լարման կիսապարբերության ժամանակ D2 դիոդը բաց է, իսկ D1 –ը` փակ:


Հակառակ (բացասական) կիսապարբերության դեպքում D2 դիոդը փակ է, իսկ D1 –ը`
բաց, և ամպերմետրի շղթայով հոսանք չի հոսում:

Քանի որ չափիչ սարքերի մեխանիկական հանգույցները իներտ են, ապա նրանք


չեն արձագանքում հոսանքի արագ փոփոխություններին և գրանցում են այդ հոսանքի
միջինացված արժեքը:
T

12 I T I
IÙÇç   it dt  m  sinωtdt  m ,
T0 T0 ω

որտեղ Im –ը հոսանքի լայնույթային արժեքն է: Im  2  I· տեղադրելով նախորդ

արտահայտության մեջ կստանանք. IÙÇç  0.45  I· :

Այսպիսով կարելի է հաշվել փոփոխական հոսանքի գործող և լայնույթային


արժեքը: Չափման ճշտությունը բարձրացնելու համար ավելի հաճախ օգտագործվում
են երկկիսապարբերական ուղղիչները.
Լարման դրական կիսապարբերության
դեպքում հոսանքը փակվում է D3 – mA – D2
շղթայով: Բացասական կիսապարբերության
դեպքում հոսանքը կփակվի D1 – mA – D4
շղթայով: Միկրոամպերմետրի միջով երկու
դեպքում էլ հոսանքը կունենա նույն
ուղղությունը:

Iմիջ = 0.9 Iգ

Ոչ էլեկտրական մեծությունների չափումը

Ոչ էլեկտրական մեծությունների (ճնշում, արագացում, ջերմաստիճան, լուսային


հոսք, մագնիսական դաշտ և այլն) չափումը չափագիտության կարևորագույն
խնդիրներից է:
Ոչ էլեկտրական մեծությունները կարելի է չափել ինչպես ստանդարտ
եղանակով, այնպես էլ դրանք էլեկտրական մեծությունների ձևափոխելու միջոցով:
Ոչ էլեկտրական մեծությունները էլեկտրականների ձևափոխման սարքերը կոչվում
են կերպափոխիչներ կամ տվիչներ կամ սենսորներ (ՊՈՑփՌՍ): Սենսորների
աշխատանքի հիմքում ընկած են տարբեր ֆիզիկական երևույթներ: Ըստ ազդանշանի
ձևափոխման բնույթի, սենսորները լինում են.
ա) պարամետրական,
բ) գեներատորային:
Պարամետրական սենսորներում արտաքին գործոնի ազդեցությունը
փոխակերպվում է սենսորի որևէ պարամետրի փոփոխության. օրինակ`
դիմադրության, ունակության, ինդուկտիվության և այլն: Պարամետրական սենսորի
օրինակ են` ֆոտոդիմադրությունը (ֆոտոռեզիստոր), ջերմադիմադրությունը,
մագնիսադիմադրությունը և այլն:
Գեներատորային սենսորներում արտաքին գործոնի ազդեցությունը
փոխակերպվում է սենսորի ելքում լարման և հոսանքի էլշու–ի: Գեներատորային
տվիչի օրինակ է արևային էլեմենտը, որը արևի լուսային էներգիան փոխակերպում է
էլեկտրական էներգիայի, ինչպես նաև սովորական ջերմազույգը, որը ջերմային
էներգիան փոխակերպում է էլշու–ի: Ժամանակակից տեխնիկայում մշակված են
ցանկացած տեսակի էներգիան էլեկտրականի ձևափոխման սենսորներ:
Օգտագործվում են նաև հակառակ ձևափոխումը կատարող սենսորներ: Օրինակ`
լուսադիոդները, որոնք էլեկտրական էներգիան վերածում են տարբեր ալիքի
երկարությամբ լուսային ճառագայթների: Ամենալայն կիրառությունը գտել են
կիսահաղորդչային սենսորները, որոնք որոնք բնութագրվում են շատ բարձր
զգայունությամբ: Բացի այդ, կիսահաղորդչային տեխնոլոգիայի մեթոդով նույն
նմուշի վրա կարելի է ստանալ ինչպես սենսորը, այնպես էլ էլեկտրական
ազդանշանները մշակող համակարգը (չիպերը):

Ունակային տվիչներ
Սրանց աշխատանքը հիմնված է արտաքին գործոնների ազդեցությամբ
կոնդենսատորի ունակության փոփոխության երևույթի հետ:

εε 0 S
C
d
Այստեղից հետևում է, որ  –ի, S –ի և d –ի փոփոխությունը զգալի է ունակության
փոփոխության վրա:
Տվիչի պարզեցված սխեման.
1 – անշարժ շրջադիր;
2 – շարժական շրդադիր, որը որոշակի d հեռավորության վրա տեղաշարժվում է
անշարժ շրջադիրի նկատմամբ:

εε 0 εε
Cx   S  0 b  x
d d
C(x) = AĒ x
Այստեղից հետևում է, որ ներքևի շրջադիրի տեղափոխման դեպքում
ունակության փոփոխությունը տեղափոխման չափից գծային է: Հետևաբար չափելով
ունակության մեծությունը կարելի է գաղափար կազմել տեղափոխության մասին:
Այսինքն սա կարող է օգտագործվել որպես օբյեկտի տեղափոխության տվիչ: Ընդ
որում տվիչի զգայունությունը`

C εε 0 
S½   A
x d
Այստեղից հետևում է, որ տվիչի զգայունությունը հաստատուն է և կախված է
կոնդենսատորի երկրաչափական չափերից և  –ից: Զգայունությունը կարելի է
բարձրացնել` փոքրացնելով d –ն կամ մեծացնելով շրջադիրի b լայնությունը և
դիէլեկտրիկ թափանցելիությունը :
Ունակության փոփոխությունը կարող է պայմանավորված լինել նաև
շրջադիրների միջև մեկուսիչի տեղափոխումով:
ε 0 S 0 εε 0 Sε ε 0
C  C 0  Cε 
d

d

d
 ε
 
S 0  εS ε  0 S  Sε  ε
d
ε S S
  
 0 1  ε ε  1 
d  S 

Զուգահեռ միացված ունակություններ են,


ունակությունները գումարվում են, որտեղ C0 –
ն մեկուսիչով չլրացված մասի ունակությունն
է, իսկ C –ը` մեկուսիչով պայմանավորված
ունակությունը:
Համեմատելով ունակության հայտնի բանաձևերը` վերը բերվածը կարելի է
ներկայացնել որպես փոփոխվող դիէլեկտրիկ թափանցելիություն.

ε 0S
C ε~
d
Հետևաբար ~ –ը ( փոփոխական)
կախված է շրջադիրների միջև մեկուսիչի
դիրքից, այսինքն կարող է օգտագործվել
որպես տեղափոխության (առկայության)
տվիչ: Ունակության փոփոխությունը շատ
զգայուն է նաև d –ի փոփոխության

εε 0 S εε 0 S
նկատմամբ: C  S ½· 
d d2
Այս տեսակի տվիչը շատ զգայուն է d –ի նկատմամբ:
Ունակային տվիչի առաջին տարբերակի համար ունակության կախումը
տեղափոխությունից գծային է: Իրական կախվածության վրա դիտվում են ոչ
գծայնական տիրույթներ, որոնք պայմանավորված են, այսպես կոչված, եզրային
էֆեկտով:
C »½ñ  C 0»½ñ  P , որտեղ C0եզր –ը գծային ունակությունն է, այսինքն միավոր

երկարության ունակություն, իսկ P –ն շրջադիրների պարագիծն է: Փոքր


ունակությունների հետ գործ ունենալիս եզրային ունակությունը անպայման պետք է
հաշվի առնել: Այդ կախվածության վրա դիտվում է բավական մեծ գծային տիրույթ,
որը կարելի է օգտագործել որպես տեղափոխության գրանցման տիրույթ:
Ունակության փոփոխության չափը կարելի է արձանագրել (գրանցել) ունակության
չափման մեզ հայտնի եղանակներով. օրինակ` փոփոխական հոսանքի կամրջակի
եղանակով:
Տվիչը միացվում է կարմջակի ճյուղերից
մեկում և, ունակության փոփոխության
դեպքում, սխեմայի ելքում առաջանում է
ազդանշան, որը կարելի է նորմավորել
տեղափոխության կոորդինատներով:
Ավելի տարածված է ունակության
չափման ռեզոնանսային սխեման`

Սխեմայի ելքում ստացված լարումը`

Կարգավորվող ունակության միջոցով


ընտրվում է բնութագրի աշխատանքային կետը:
Ունակության փոփոխությունը առաջանում էր տեղափոխության փոփոխությունից:
Հետևաբար, չափելով լարումը` գաղափար ենք կազմում տեղափոխության մասին:
Դիտարկենք ունակային տվիչի միջոցով հեղուկի մակարդակի չափման
սխեման: Այս դեպքում որպես ունակային տվիչ օգտագործվում է գլանաձև
կոնդենսատոր:

2π ε 
C
b
ln 
a

Նկարում բերված է
հեղուկի մակարդակի
չափման սխեման, որում
որպես տվիչ օգտագործվում է
գլանաձև կոնդենսատոր:
Կոնդենսատորի
ունակությունը հավասար է
C = C1 + C2, որտեղ C1 –ը
կոնդենսատորի ազատ մասի ունակությունն է, իսկ C2 –ը հեղուկով լցված մասի
ունակությունն է: Հեղուկի մակարդակի փոփոխության դեպքում փոխվում է
կոնդենսատորի ունակությունը, հետևաբար, հայտնի եղանակներով չափելով
ունակությունը` կարելի է գաղափար կազմել հեղուկի h մակարդակի փոփոխության
մասին:
2 πε 0 2πε 0 ε n 2 πε 0
C  H  R   h  H  R  ε nh  2πε 0 H  h1  ε n 
b b b b
ln  ln  ln  ln 
a a a a
C = f(h)
2π ε 0 H
Երբ h = 0, C  : Սա համապատասխանում է հեղուկի բացակայության
b
ln 
a

դեպքում կոնդենսատորի ունակությանը:


Հեղուկի փոփոխության դեպքում
կփոխվի CH գծի թեքությունը: Գլանաձև
կոնդենսատորի ունակությունը կարելի է
չափել մեզ հայտնի եղանակներով, ինչպես
նաև ձևավորել պահանջվող
արտապատկերման համակարգ:

Ջերմաէլեկտրական տվիչներ
Ջերմաէլեկտրական տվիչները նախատեսված են ջերմային էներգիան
էլեկտրականի վերածելու համար: Ամենապարզ և հայտնի տվիչը մեզ հայտնի
ջերմազույգն է:
Ջերմազույգը երկու մետաղների
(պահանջվող հատկություններով) կոնտակտն
է: Ջերմաստիճանների տարբերության
դեպքում ազատ ծայրերում առաջանում է
կոնտակտային պոտենցիալների
տարբերություն, որի մեծությունը կախված է
մետաղների զույգի տեսակից և
ջերմաստիճանային տարբերությունից.

 
VÏáÝï  α1  α2 T1  T2  ,

որտեղ Vկոնտ –ը ջերմաէլշու –ն է, 1, 2 –ը


դիֆերենցիալ ջերմաէլշու, որը տվյալ մետաղի հատկությունն է (բնութագիրն է): V կոնտ
–ը գծային օրենքով կախված է ջերմաստիճանների տարբերությունից:
Եթե T2 –ը պահենք հաստատուն, նշված
կախվածության միջոցով կարելի է չափել T1
ջերմաստիճանը, որը կարող է լինել հետազոտվող
օբյեկտի ջերմաստիճանը: Ջերմազույգերը թույլ են
տալիս ջերմաստիճանները չափել –200˚C –ից մինչև
1200˚C և ավելի միջակայքում: Ջերմազույգի օրինակ է
պլատին – ռադիում մետաղական զույգը: Վերը նկարագրվածից երևում է, որ
ջերմազույգը գեներատորային տվիչ է: Չափվող լարումները միկրո– և միլիվոլտերի
կարգի են:
Ջերմաէլեկտրական տվիչների մյուս տեսակը ջերմադիմադրությունն է:
Կիսահաղորդչային նյութերից պատրաստված ջերմադիմադրությունները
անվանվում են նաև թերմիստոր: Ջերմառեզիստորի աշխատանքը հիմնված է
ռեզիստորի դիմադրության ջերմային կախվածության վրա. R = R 0 (1 + t), որտեղ R0 –
ն դիմադրությունն է t = 0˚C ջերմաստիճանի դեպքում,  –ն դիմադրության
ջերմաստիճանային գործակիցն է, ընդ որում, այն կարող է լինել ինչպես դրական,
այնպես էլ բացասական: Մետաղական ջերմառեզիստորներն ունեն դրական :
Ավելի լայն կիրառություն են գտել կիսահաղորդչային թերմիստորները, որոնք ունեն
շատ բարձր զգայունություն և տեխնոլոգիապես համատեղելի են ինտեգրալ
սխեմաների տեխնոլոգիաների հետ: Կիսահաղորդչային թերմիստորներն ունեն
բացասական  (կիսահաղորդչի հաղորդականություննէ `  = en, n(T) և (T)):
Մշակվել են նաև դրական  ունեցող ջերմառեզիստորներ, որոնց անվանում են
պոզիստոր ( > 0): Կիսահաղորդչային թերմոռեզիստորների դիմադրությունը
ջերմաստիճանից կախված փոխվում է հետևյալ օրենքով.
B
R  Re T ,

որտեղ R –ը թերմիստորի դիմադրությունն է որևէ անվերջ մեծ ջերմաստիճանում, T –


ն բացարձակ ջերմաստիճանն է, B –ն կոչվում է թերմիստորի ջերմազգայունություն և
E
կախված է կիսահաղորդչի արգելման գոտու լայնությունից, B  , որտեղ E –ն
2k
արգելված գոտու լայնությունն է, k –ն Բոլցմանի հաստատունն է:
Արտահայտությունից հետևում է, որ թերմիստորի
 –ն բացասական է:
Կիսահաղորդչային թերմիստորները
բնութագրվում են հետևյալ պարամետրերով.
1. Թերմիստորի նոմինալի (դիմադրության)
արժեքը որևէ ջերմաստիճանում, օրինակ`
սենյակայինում,
2. Դիմադրության ջերմաստիճանային
գործակից`

 1 dR 1 ΔR
αR     B
 R dT R ΔT  αR  
 B T2
R  R  e T

Այստեղից հետևում է, որ թերմիստորն ունի բացասական R:

3. Թերմիստորի ջերմազգայունությունը իրենից ներկայացնում է որևէ երկու


ջերմաստիճաններում դիմադրությունների հարաբերությունը.
RT1 
B
RT2 

 B B

 1
R  R e T1
e T1
 e BT1 T2 

 B
B B

R 2  R  e
T2 T2
e

lnB  BT1  T2 
lnB
 T1  T2
B
R1 T  T1
ln  B 2
R2 T1  T2

T1  T2 R
B  ln 1
T2  T1 R2

4. Թերմիստորի վոլտ–ամպերային
բնութագիծը:
Թերմիստորի վոլտ–ամպերային
բնութագծի վրա նկատվում է
բացասական դիֆերենցիալ
դիմադրության տիրույթ: Այսինքն` հոսանքի մեծացման հետ լարումը փոքրանում է:

Այս տիրույթը կարող է բազմազան կիրառություններ գտնել ցածր հզորության


գեներատորներում: Նման վոլտ–ամպերային բնութագրերն ընդունված է անվանել n–
աձև: Պոզիստորների մոտ, այսինքն այնպիսի ջերմադիմադրություների, որոնք ունեն
դրական R, դիտվում է S–աձև վոլտ–ամպերային բնութագիծ:

Կիսահաղորդչային բոլոմետր:
Բոլոմետրը թերմիստորի տարատեսակ է, որն օգտագործվում է հեռավորության
վրա էլեկտրամագնիսական ճառագայթման ինտենսիվությունը չափելու համար,
հետևաբար և նրանց ջերմաստիճանը: Սովորաբար բոլոմետրերը զգում են
էլեկտրամագնիսական ճառագայթման ինտենսիվության փոփոխությունը
հաճախության լայն միջակայքում` ինֆրակարմիր ճառագայթումից մինչև գերբարձր
հաճախականային ճառագայթումը:
Բոլոմետրի վրա ընկնող էլեկտրամագնիսական ճառագայթումը կլանվում է
բոլոմետրի նյութի կողմից, որի արդյունքում բարձրանում է բոլոմետրի
ջերմաստիճանը: Մեզ հայտնի եղանակներով չափելով ջերմաստիճանի
փոփոխությունը` կարելի է գաղափար կազմել հեռավոր օբյեկտների ճառագայթման
հզորության, հետևաբարա և ջերմաստիճանի մասին:
Բոլոմետրի միացման սխեման հետևյալն է.
Չափումները կարելի է կատարել երկու հիմական ռեժիմներում.
1. Փոփոխական դիմադրության միջոցով համակարգը բերվում է
հավասարակշռության և չափվում է սխեմայի կողմից ծախսվող հզորությունը` P:
Ճառագայթման առկայության դեպքում փոխվում է բոլոմետրի դիմադրությունը,
հետևաբար խախտվում է կամրջակի հավասարակշռությունը: Կամրջակը նորից
բերվում է հավասարակշռության, P  T:
2. Չափվում է դիմադրության փոփոխությունը, որից հետո անցում է
կատարվում ջերմաստիճանի:
Բոլոմետրի զգայունությունը բարձրացնելու համար, սովորաբար այն
աշխատացնում են կրիոգենային (շատ ցածր ջերմաստիճան) ջերմաստիճանում:
Այսպիսով, ջերմաէլեկտրական տվիչները օգտագործվում են ջերմաստիճանի
չափման, տեխնոլոգիական օբյեկտներում ջերմաստիճանի կարգավորման, հեռավոր
օբյեկտների ճառագայթումների գրանցման համար, ինչպես նաև լայն կիրառություն
են գտել ավտոմատիկայի բնագավառում: Թերմիստորները լայն կիրառություն են
գտել տարբեր սխեմաներում, որոնք աշխատում են այսպես կոչված, ռելեային էֆեկտի
վրա:
Ջերմաստիճանի մեծացման հետ
փոքրանում է թերմիստորի
դիմադրությունը, հետևաբար
մեծանում է ռելեի առաջնային փաթույթով անցնող հոսանքը, որը գերզանցում է
շեմային հոսանքի արժեքը: Արդյունքում աշխատում է ռելեի երկրորդային
փաթույթին միացված համապատասխան համակարգը:
Այս սխեման հանրավորություն է տալիս
պաշտպանել օբյեկտները կարճ միացման
պայմաններից: Ենթադրենք բեռում կարճ միացման
հետևանքով շղթայի հոսանքը (շատ կտրուկ)
մեծանում է: Դրա մեծացման դեպքում աճում է
պոզիստորի վրա ցրվող հզորությունը, հետևաբար նաև ջերմաստիճանը:
U
I
Rµ  Rå

Այսպիսով, պոզիստորը սահմանափակում է շղթայի հոսանքի անցանկալի


մեծացումը (աճը):

Ֆոտոէլեկտրական տվիչներ:
Ֆոտոէլեկտրական տվիչները օգտագործվում են լուսային էներգիան
էլեկտրականի ձևափոխելու համար: Լայնորեն օգտագործվում են հաշվիչ
տեխնիկայում, ավտոմատ կառավարման համակարգերում, ինչպես նաև չափիչ
տեխնիկայում` ոչ էլեկտրական մեծությունների չափման համար: Դրանք ունեն
բարձր զգայունություն, փոքր չափեր և քաշ, տեխնոլոգիապես համատեղելի են
ժամանակակից չիպերի պատրաստման տեխնոլոգիայի հետ:
Դրանք լինում են պարամետրական (օրինակ` ֆոտոռեզիստորները) և
գեներատորային (օրինակ` արևային էլեմենտները): Ընդհանուր դեպքում
ֆոտոձևափոխիչների աշխատանքը հիմնված է ներքին ֆոտոէֆեկտի երևույթի վրա:
Օգտագործվում են հետևյալ տեսակի ֆոտոձևափոխիչներ.
1. ֆոտոռեզիստորներ,
2. ֆոտոդիոդներ,
3. ֆոտոտրանզիստորներ,
4. ֆոտոտիրիստորներ,
5. լիցքային կապով ֆոտոսարքեր, որոնք օգտագործվում են ֆոտոկամերաներ
պատրաստելու համար,
6. օպտրոններ:
Ֆոտոռեզիստորները իրենցից ներկայացնում են մի քանի միկրոմետր
հաստությամբ կիսահաղորդչային նյութի թաղանթ, որը նստեցված է մեկուսիչ հիմքի
վրա և ունի երկու մետաղական կոնտակտեր:

1 – մեկուսիչ հիմք,
2 – կիսահաղորդչային թաղանթ,
3 – մետաղական կոնտակտներ:

Ֆոտոռեզիստորի աշխատանքը հիմնված է լույսի ազդեցությամբ


հաղորդականության փոփոխության (ֆոտոհաղորդականության) երևույթի վրա:
 = en
 = e n  – ֆոտոհաղորդականություն:
Հաղորդականության փոփոխությունը կախված է կիսահաղորդչի արգելման
գոտու լայնությունից, ընկնող լույսի ինտեսիվությունից և, ամենակարևորը, լույսի
հաճախությունից: Այս երևույթը կոչվում է ֆոտոհաղորդականություն:
Ֆոտոռեզիստորները բնութագրվում են հետևյալ պարամետրերով.
1. մթնային դիմադրություն, այսինքն ֆոտոռեզիստի դիմադրությունը լույսի
բացակայության դեպքում – Rմթ,
2. ֆոտոհոսանքի մեծություն – Iֆ և մթնային հոսանքի մեծություն – Iմթ` տրված
լարման դեպքում,
R ÙÃ
3. դիմադրության փոփոխության պատիկության գործակիցը` , ցույց է

տալիս դիմադրության փոփոխության աստիճանը, կարող է հասնել մինչև 1000,


4. սպեկտրալ զգայունությունը, այսինքն` ֆոտոհոսանքի կախումը ընկնող
լույսի հաճախությունից կամ ալիքի երկարությունից,


5. ինտեգրալային զգայունություն` k , որտեղ U –ն ֆոտոռեզիստին

կիրառված լարումն է,  –ն` լուսային հոսքի ինտենսիվությունը,
6. վոլտ–ամպերային բնութագիծը` I = Iմթ + Iֆ.

7. ֆոտոհոսանքի կախումը ընկնող լույսի ինտենսիվությունից (լյուքս–


ամպերային բնութագիծ).
8. իներտություն: Լուսային հոսքի փոփոխության դեպքում ֆոտոռեզիստորի
հոսանքը հասնում է իր հաստատված արժեքին որոշակի ժամանակային
հապաղումով, ինչն էլ բնութագրում է ֆոտոռեզիստորի արագագործությունը:

Ոչ էլեկտրական մեծությունների չափման համար ֆոտոէլեկտրական


եղանակները ունեն որոշակի առանձնահատկություններ, մասնավորապես
հնարավորություն են տալիս չափումները կատարել առանց կոնտակտի ռեժիմում,
որի դեպքում նմուշի վրա մեխանիկական բեռնվածությունները բացակայում են: Ընդ
որում չափումների ճշտությունը բարձրացնելու համար ավելի հաճախ օգտվում են
չափման դիֆերենցիալ եղանակներից:
Քննարկերնք հեղուկի կոնցենտրացիայի չափման սխեման ֆոտոէլեկտրական
եղանակով:

1 – լույսի աղբյուր (օրինակ շիկացման լամպ),


2 – օպտիկական հայելիներ,
3 – օպտիկական սեպ, որի օգնությամբ կարգաբերվում է չափման սխեման,
4 – հեղուկ, որի կոնցենտրացիան կամ փոփոխությունը պետք է չափել:
Չափումը կատարվում է կամրջակային սխեմայի միջոցով:
Սխեմայի աշխատանքը: Լուսային ճառագայթը բաժանվում է երկու մասի,
որոնցից մեկն անցնում է օպտիկական սեպի միջով, իսկ մյուսը` հետազոտվող
հեղուկի միջով: Հեղուկի բացակայության դեպքում կամրջակը գտնվում է
հավասարակշռության վիճակում, այսինքն ելքային լարումը զրո է: Հեղուկի միջով
անցնելու ժամանակ ֆոտոռեզիստորի վրա ընկնող լույսի ինտենսիվությունը
փոքրանում է, փոխվում է ֆոտոռեզիստորի դիմադրությունը, հետևաբար խախտվում
է կամրջակի հավասարակշռությունը: Ելքում առաջանում է լարում, որի մեծությունը
համեմատական է հեղուկի կոնցենտրացիային: Հիշենք, որ հեղուկի
կոնցենտրացիայից կախված` կլանման մեխանիզմների շնորհիվ, փոխվում է հեղուկի
միջով անցնող լույսի ինտենսիվությունը: Օգտագործելով հայտնի
կոնցենտրացիաներով հեղուկներ` սխեման կարելի է նորմավորել և ապա
չափումները կատարել կոնցենտրացիայի ցանկացած փոփոխության դեպքում:
Ֆոտոռեզիստորների հիմնական թերությունը չափման սխեմայում
պարամետրերի ջերմաստիճանային կախվածությունն է, ինչպես նաև ցածր
արագագործությունը: Այս տեսակետից ավելի լավ բնութագրեր ունեն ֆոտոդիոդները
և ֆոտոտրանզիստորները:

You might also like