You are on page 1of 17

Կենսաֆիզիկական պրոցեսների

մոդելավորում. Մոդելավորման
հիմնական տեսակները
Ֆարմակոկինետիկական մոդել
Մոդելը իրական օբյեկտի, պրոցեսի, երևույթի պայմանական
կերպարն է (կրկնօրինակը)՝ ընտրված հետազոտողի կողմից
այնպես, որպեսզի արտահայտի օբյեկտի այն բնութագրիչները
(հատկություններ, փոխադարձ կապեր, կառուցվածքային և
ֆունկցիոնալ պարամետրեր), որոնք կարևոր են հետազոտման
նպատակների համար:

Հետազոտողը մշակելով բուժման, ախտորոշման,


դեղագիտության մեջ մոդել, բարդ համակարգը գիտակցաբար
պարզեցնում է: Մոդելը դա ուսումնասիրման օբյեկտի
պարզեցումն է և՛ կառուցվածքի և՛ ներքին ու արտաքին կապերի
առումով, բայց որը պարտադիր արտացոլում է այն հիմնական
հատկությունները, որոնք հետաքրքրում են հետազոտողին:
Բժշկության և կենսաբանության մեջ օգտագործվող մոդելները, սովորաբար,
բաժանվում են 3 դասի.

•Կենսաբանական առարկայական մոդելներ, որոնց վրա ուսումնասիրվում են


ընդհանուր կենսաբանական օրինաչափություններ, ախտաբանական պրոցեսներ,
տարբեր պրեպարատների ազդեցություն, բուժման մեթոդներ և այլն: Մոդելների այս
դասին են վերագրվում լաբորատոր կենդանիները, մեկուսացված օրգանները, բջջային
կուլտուրաները, կաղամարի հսկայական աքսոնը, բջջային օրգանելների
կախույթները, ֆոսֆոլիպիդային մեմբրանները, լիպոսոմները:

Ֆիզիկական (անալոգային) մոդելներ, այսինքն ֆիզիկական համակարգեր,


որոնք մոդելավորվող օբյեկտի հետ ունեն անալոգային վարք:
Օրինակ՝ ոսկրերում առաջացող դեֆորմացիաները տարբեր
ծանրաբեռնվածությունների ժամանակ կարելի է ուսումնասիրել հատուկ
պատրաստված ոսկորի մակետի վրա: Կամ արյան շարժումը խոշոր
անոթներով մոդելավորվում է կոշտ կամ էլաստիկ խողովակներով հեղուկի
շարժմամբ:

•Մաթեմատիկական մոդելներ- իրենից ներկայացնում է մաթեմատիկական


արտահայտությունների՝ բանաձևերի, ֆունկցիաների, սովորաբար
դիֆֆերենցիալ հավասարումների համակարգ, որը նկարագրում է
հետազոտվող օբյեկտի հատկությունները:
Ֆարմակոկինետիկ մոդելների սխեմաներ
Դեղ ---> աղիներ, մաշկ ---k12--> ա ր յ ու ն ---k23--> թիրախ
օրգան
C1 մկաններ c 2 | k4 <-- k32----- c3
ինակտիվացում և
դեղի դուրս բերում
լյարդ, երիկամներ
ա. երկմաս մոդել դեղի ներծծումով

|
Դեղ ---- > արյուն c(t) ----->k5
Բ. Դեղի ներմուծումը արյան մեջ հաստատուն արագությամբ և mծ.–
ծանրաբեռնման դոզայով.
Սխեմայում յուրաքանչյուր պրոցեսը, որը պատկերված է
սլաքով, կարելի է ներկայացնել որպես մոնոմոլեկուլյար
ռեակցիա, որի արագությունը համեմատական է նյութի
կոնցենտրացիային: 1, 2, 3-րդ բլոկներում նյութի
կենցենտրացիայի փոփոխությունը նկարագրվում է կինետիկայի
համար սովորական դիֆֆերենցիալ հավասրաումներով.

dc1 / dt =- k12 c1
dc2 / dt =- k23 c2 + k32 c3 - k4c2 = k32 c3 - (k4+k23) c2
dc3 / dt = k23 c2 + k32 c3
Մտցնենք նոր փոփոխական՝ U=Q-km

կստանանք

Դեղի ներերակային անընդհատ Q հաստատուն արագությամբ ներմուծման


դեպքում դրա քանակի փոփոխությունը արյան մեջ նկարագրվում է
dm/dt = Q- k5 m
որտեղ
m- ծանրաբեռնման դոզա, k5- արյունից պրեպարատի հեռացման
հաստատունը
Լուծելով այն՝ ինտեգրելով 0-ից t, պայմանով, որ t=0 պահին m=0, կստանանք
dm/dt = Q- k5 m
որտեղ
m- ծանրաբեռնման դոզա, k5- արյունից պրեպարատի հեռացման
հաստատունը
Լուծելով այն՝ ինտեգրելով 0-ից t, պայմանով, որ t=0 պահին m=0, կստանանք

Մտցնենք նոր փոփոխական՝ U=Q-km

կստանանք
Որպեսզի արյան մեջ պրեպարատի քանակից անցնենք նրա
կոնցենտրացիային՝ c=m /v, բաժանենք ծավալի վրա.

Հավասարման վերլուծությունը ցույց է տալիս, որ արյան մեջ


պրեպարատի կոնցենտրացաին աճում է ասիմպտոտիկ ձևով՝ մոտենալով c-ի
հաստատուն արժեքի.
ժամանակի սկզբնական պահին, երբ t=0, c=0
Եթե t--->∞ e-kt--->0 ապա c ---> Q /kv
Դեղը ներմուծելուց որոշ ժամանակ անց արյան մեջ ստեղծվում է դեղի
հաստատուն կոնցենտրացիա
C *=Q / kv
Նկ. 1. Դեղամիջոցի տարբեր եղանակներով օրգանիզմ
ներմուծման ֆարմակոկինետիկ մոդելներ. Ա-մեկանգամյա, բ -
անընդհատ և գ- համադրված, և դրանց համապատասխան
օրգանիզմում դեղամիջոցի կոնցենտրացիայի ժամանակային
կախվածության գրաֆիկները.

You might also like