You are on page 1of 44

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻՊԵՏԱԿԱՆՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆՀԱՄԱԼՍԱՐԱՆ
(ՊՈԼԻՏԵԽՆԻԿ)

Կիբեռնետիկայի ֆակուլտետ
Էլեկտրոնային չափիչ համակարգերի
և չափագիտության ամբիոն

«Չափագիտություն և սերտիֆիկացում» դասընթացի լաբորատոր


աշխատանքների

Մեթոդականցուցումներ

ԵՐԵՎԱՆ
ՃԱՐՏԱՐԱԳԵՏ
2014
ՀՏԴՀրատարակվումէՀայաստանիպետական
ԳՄԴՃարտարագիտականհամալսարանի
Ա--------- գիտականխորհրդինիստում
հաստատված 2013թ. հրատարակչական
պլանիհամաձայն

Կազմողներ` Ա.Ռ. Սահակյան


Ռ.Ռ. Վարդանյան

Գրախոս` Մ.Գ. Տրավաջյան


Օ.Հ. Պետրոսյան

ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՈՒՄ:Դասընթացի լաբորա-


տոր աշխատանքների մեթոդական ցուցումներ, իրականացված Lab VIEW
ծրագրային փաթեթի միջոցով/ Կազմ.`Ա.Ռ. Սահակյան, Ռ.Ռ. Վարդանյան;
ՀՊՃՀ .- Եր:Ճարտարագետ, 2014.-43 էջ:

Սույն աշխատանքում ամփոփված են LabVIEW ծրագրային փաթեթի


միջոցով իրականացված «Չափագիտություն և սերտիֆիկացում»
առարկայի չորս լաբորատոր աշխատանքների մեթոդական ցուցումները:
Ուսանողներին հնարավորություն է տրվում ծանոթանալ և կատարել
լաբորատոր փորձերը նորագույն տեխնիկայով ու մեթոդներով:

ՀՏԴ
ԳՄԴ

ISBN -------------

ՃԱՐՏԱՐԱԳԵՏ 2014

2
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱԲԱՆ......................………………………………………………………....4
Լաբորատոր աշխատանք 1.
Կիսահաղորդչային դիոդների բնութագրերի ուսումնասիրում...........……..5
Լաբորատոր աշխատանք 2.
Մեկ կիսապարբերական ուղղիչի աշխատանքի ուսումնասիրություն.…..13
Լաբորատոր աշխատանք 3.
Կամրջակայինուղղիչի աշխատանքի ուսումնասիրություն...……………..19
Լաբորատոր աշխատանք 4.
Ստաբիլիտրոնի բնութագրերի ուսումնասիրում..…………………………..32
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ....................………………………………………………..43

3
ՆԱԽԱԲԱՆ

Մեթոդական ցուցումներում զետեղվածեն լաբորատոր


աշխատանքներ՝ինֆորմացիոն-չափիչ տեխնիկայի անալոգային տարրերի
ուսումնասիրության համար:Լաբորատոր աշխատանքներն
իրականացվում են LabVIEW միջավայրում, National Instruments
կազմակերպության NI ELVIS II լաբորատոր ստենդի կիրառությամբ:
Ձեռնարկի կազմման համար հիմք է հանդիսացել ռուսերեն լեզվով
հրատարակած՝ В.К.Батоврин, А.С.Бессонов, В.В.Мошкин LabVIEW:
«Практикум по аналоговым элементам информационно-измерительной
техники. Лабораторный практикум» աշխատանքը: Հեղինակների կողմից
կատարվել է նշված աշխատանքի թարգմանություն: Սակայն կատարվել
են նաև նյութի բազմաթիվ ուղղումներ և ճշտումներ, տրվել են
բացատրություններ: Որոշ լաբորատոր աշխատանքներում հեղինակների
կողմից բերվել են լրացուցիչ մեկնաբանություններ, որոնք հեշտացնում են
նյութի ընկալումը:

4
ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ 1

ԿԻՍԱՀԱՂՈՐԴՉԱՅԻՆ ԴԻՈԴՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ


ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ

1. Աշխատանքի նպատակը

Աշխատանքինպատակնէծանոթանալուղղիչևիմպուլսայինկիսահաղո
րդչայինդիոդներիվոլտամպերային (ՎԱԲ) բնութագրերին:

2. Աշխատանքի կատարման համար անհրաժեշտ տվյալներ

Մեկ p-n անցումից և երկու էլեկտրոդից կազմված սարքը կոչվում է


դիոդ: Բոլոր կիսահաղորդչային դիոդները կարելի է բաժանել երկու խմբի`
ուղղիչ և հատուկ: Ուղղիչ դիոդները նախատեսված` են փոփոխական
հոսանքը հաստատունի վերածելու համար: Կախված ուղղվող հոսանքի
հաճախությունից և ձևից`ուղղիչ դիոդները բաժանվում են
ցածրհաճախականային, բարձրհաճախականային և իմպուլսային
տեսակների: Հատուկ տիպիկ իսահաղորդչային դիոդներն օգտագործում են
p-n անցման տարբեր հատկությունները, օրինակ` ֆոտոէֆեկտը, ծակման
երևույթը, բացասական դիմադրությամբ տեղամասերի առկայությունը և
այլն: Դրանք օգտագործում են հաստատուն լարման կարգավորման,
օպտիկական ճառագայթների գրանցման, էլեկտրական ազդանշանների
ձևավորման և այլ նպատակներով:
Ուղղիչ կիսահաղորդչային դիոդները պատրաստում են սիլիցիումից,
գերմանիումից և գալիումի արսենիդից: Դասակարգել դիոդները կարելի
է`ելնելովդրանցպատրաստմանտեխնոլոգիայիցևկառուցվածքից:
Կառուցվածքից կախված`այդ դիոդները լինում են` հարթ և կետային,
պատրաստման տեխնոլոգիայից կախված` դիֆուզիոն, էպիտաքսիալ և
հալման եղանակով պատրաստված:

5
Հարթ դիոդներն ունեն p-n անցման մեծ մակերես և օգտագործվում են
մեծ հոսանքների (մինչև 30Ա) ուղղման համար: Կետային դիոդներն ունեն
p-n անցման փոքր մակերես, հետևաբար օգտագործվում են փոքր
հոսանքների (մինչև 30մԱ) ուղղման համար:
Ուղղիչ կիսահաղորդչային դիոդները հիմնականում լավ են
աշխատում լարման`մինչև 1000Վ արժեքները: Ավելի մեծ լարումներ
ուղղելու համար օգտագործվում են ուղղիչ դիոդների սյուներ, որոնք
կազմված են հաջորդաբար միացված կիսահաղորդչային դիոդներից: Այս
դեպքումուղղվողլարմանարժեքըհնարավորէլինումհասցնելմինչև 15000 Վ:
Մեծ հոսանքների ուղղման համար օգտագործվող դիոդները կոչվում
են ուժային և ուղղում են մինչև 30Ա հոսանքներ: Դրանք պատրաստվում են
սիլիցիումից կամ գալիումի արսենիդից;
Հալման եղանակով ստացված դիոդներն օգտագործվում են մինչև
5կՀց հաճախությամբ փոփոխական հոսանքի ուղղման համար և
պատրաստվում են սիլիցիումից: Սիլիցիումային դիֆուզիոն դիոդները
կարող են աշխատել բարձր` մինչև 100 կՀց հաճախությունը: Մետաղական
հարթակով սիլիցիումային էպիտաքսիալ դիոդները (Շոտկիի դիոդներ)
կարող են օգտագործվել մինչև 500 կՀց հաճախությունների դեպքում:
Իմպուլսային դիոդներն ունեն անցումային երևույթների փոքր
տևողություն և օգտագործվում են մինչև հարյուրավոր մեգահերց բարձր
հաճախականային ազդանշանների ուղղման համար: Իմպուլսային դիոդի
կարևոր պարամետր է հակառակ դիմադրության վերականգնման
տևողությունը: Արագագործության բարձրացման նպատակով
իմպուլսային դիոդները պատրաստում են կետային կառուցվածքով, որը
ապահովում է p-n անցման փոքր մակերես:
Կիսահաղորդչային դիոդի հիմնական բնութագիրը ստանալու համար
պետք է ուսումնասիրել նրա ՎԱԲ-ը: ՎԱԲ-ը ուսումնասիրելիս պետք է
հաշվի առնել, որ p-n անցման I հոսանքի կախվածությունը U լարման
անկումից նկարագրվում է Էբերս –Մոլլի հավասարումով՝
6
I= IS (eU/φT -1 ), (1.1)

որտեղ IS - ը դիոդի հագեցման հակառակ հոսանքն է, φT–ն` ջերմային


պոտենցիալը: Նշենք, որ ուղիղ շեղման դեպքում, երբ p-տիրույթին
կիրառվում է արտաքին լարման աղբյուրի դրական բևեռը, (1.1)
բանաձևում լարումը վերցվում է դրական նշանով (+U), իսկ
հակառակշեղման դեպքում, երբ p-տիրույթին կիրառվում է արտաքին
լարման աղբյուրի բացասական բևեռը, բացասական նշանով (-U):
Ինչպես հայտնի է՝ φT = KT/q, որտեղ K-ն Բոլցմանի հաստատունն է,
T-ն բացարձակ ջերմաստիճանը, իսկ q –ն էլեկտրոնի լիցքն է: Երբ T=300K,
օգտվելով վերջին արտահայտությունից կստանանք, որ ջերմային
պոտենցիալը φT=0,025Վ: Տեղադրելով φT-ի այդ արժեքը (1.1) բանաձևում,
կստանանք, որ արդենլարման U=1Վ արժեքիդեպքում eU/φT= e40: Դա
բավականին մեծ թիվ է ևկարելի է փակագծերում գրված 1-ը անտեսել:
Այսպիսով, ուղիղ շեղման դեպքում դիոդով անցնում է բավականին մեծ
հոսանք, որը պարզեցված տեսքով կարելի է գրել հետևյալ կերպ՝

I= IS eU/φT: (1.2)

Դիոդի հակառակ շեղման դեպքում, երբ լարման արժեքը U=-1Վ ,


կստացվի հետևյալ արտահայտությունը՝ eU/φT= e-40, որը զրոյին ձգտող շատ
փոքր թիվ է: Հետևաբար (1.1) բանաձևը կստանաI= -ISտեսքը: Հաշվի
առնելով այն հանգամանքը, որ հակառակ ուղղությամբ հոսողIS -
հագեցման հոսանքը որպես կանոն շատ փոքր մեծություն ունի, կարող ենք
եզրակացնել, որ դիոդի հակառակ շեղման դեպքում հոսանքը համարյա
բացակայում է, այսինքն՝դիոդն օժտված է «միակողմանի»
հաղորդականությամբ: Այն բաց է թողնում հոսանք մի ուղղությամբ (ուղիղ
շեղում) և չի անցկացնում հոսանք հակառակ ուղղությամբ (հակառակ
շեղում):

7
Դիոդի հատկությունները բնութագրող կարևոր պարամետրերից է p-n
անցման դիֆերենցիալ դիմադրությունը, որը հավասար է դիոդի վրա
լարման անկման աճի և դիոդով անցնող հոսանքի աճի հարաբերությանը.
dU
rДИФ 
dI :(1.3)

Դիֆերենցիալ դիմադրությունը հաշվելու համար օգտվում են (1.2) և


(1.3)արտահայտություններից`

1 dI 1 T
 .  (I  I S ) rДИФ  :
r ДИФ dU  T կամ I  I S (1.4)

p-n անցումով մեծ հոսանք անցնելու դեպքում կիսահաղորդչի վրա


ստեղծվում է զգալի լարման անկում, որը նույնպես պետք է հաշվի առնել:
Այս դեպքում Էբերս –Մոլլի հավասարումը կընդունի հետևյալ տեսքը`

I  I S e (U  IR ) / T , (1.5)
որտեղ R-ը կիսահաղորդչային բյուրեղի ծավալային դիմադրությունն է և
հաջորդական դիմադրությունէ:
Նկ.1.1.ա-ում պատկերված է էլեկտրական սխեմաներում կիսա-
հաղորդչային դիոդի պայմանական գրաֆիկական նշանակումը, իսկ
նկ.1.1.բ-ում` դիոդի կառուցվածքը: Դիոդի p տիրույթին միացված էլեկ-
տրոդը կոչվում է անոդ, իսկ n տիրույթին միացված էլեկտրոդը՝ կատոդ:
Դիոդի ստատիկ վոլտամպերային բնութագիրը ցույց է տրված նկ.1.1.գ-ում:

8
Նկ. 1.1. Կիսահաղորդչային դիոդի պայմանական նշանակումը (ա),
կառուցվածքը (բ) և ստատիկ վոլտամպերային բնութագիրը (գ)

3. Լաբորատոր ստենդի նկարագիրը

Լաբորատոր ստենդը բաղկացած է`


 բազային լաբորատոր ստենդից,
 M1 լաբորատոր մոդուլից:

4. Աշխատանքի առաջադրանք

MS Word-ում պատրաստեք հաշվետվության ձևաթուղթը:


Լաբորատոր ստենդի M1 մոդուլի կցանում տեղադրեք բանալին: Մոդուլի
արտաքին տեսքը ցույց է տրված նկ.1.2-ում: Ներբեռնեք և աշխատացրեք
Lab1(M1).vi. ծրագիրը: Էկրանին կհայտնվի վիրտուալ սարքի (ՎՍ)դիմային
վահանակի պատկերը (նկ.1.3), որն անհրաժեշտ է լաբորատոր
աշխատանքի կատարման համար:

9
Առաջադրանք 1.
Ուղղիչդիոդիվոլտամպերայինբնութագրիուսումնասիրություն
4.1.1.M1 մոդուլի “К” փոխանջատիչը տեղադրեք “1” դիրքում: Այս
դեպքում սխեմային կմիանա S1M տիպի ուղղիչ դիոդ:

Նկ.1.2. M1 մոդուլի արտաքին տեսքը

4.1.2. Կառուցեք ուղղիչ դիոդի ՎԱԲ-ի ուղիղ ճյուղը: Դրա համար ՎՍ-
ի UВХ.min և UВХ.max ղեկավարման տարրերի միջոցով ընտրում եք
մուտքային լարման փոփոխման տիրույթը(խորհուրդ է տրվում 0Վ-ից
մինչև 10Վ սահմանը), որից հետո սեղմում եք ՎՍ-ի վրա գտնվող
«Измерение» կոճակը: ՎՍ-ի գրաֆիկական ինդիկատորի վրա
պատկերվում է ուղղիչ կիսահաղորդչային դիոդի ՎԱԲ-ը, որն էլ պետք է
պատճենահանել հաշվետվության մեջ:

10
Նկ.1.3. ՎՍ-ի դիմային վահանակի պատկերը

4.1.3. Չափեք ստացված ՎԱԲ-ի կետերի կոորդինատները: Դրա


համար անհրաժեշտ էփոփոխել մուտքային լարումը սողնակի միջոցով,
սկզբում հաստատելով դիոդով անցնող հոսանքը մոտավորապես 5մԱ, իսկ
հետո ` մոտավորապես 8մԱ: Տրված կետերի համար հաշվետվության մեջ
գրանցել IДամպերմետրի և UД վոլտմետրի ցուցմունքները:
4.1.4. Օգտագործելով 4.1.3. կետում ստացված արդյունքները` հաշվեք
RСТ  U ПР I ПР բանաձևով տրված կետերում դիոդի ստատիկ
դիմադրությունը և rДИФ  U  I բանաձևով դիոդի դիֆերենցիալ
դիմադրությունը: Համեմատեք ստացված արդյունքները տեղեկատուի
տվյալների հետ: Ստացված արդյունքները գրանցեք հաշվետվության մեջ:

11
4.1.5. Կրկնեք 4.1.3 և 4.1.4 կետերի ուսումնասիրությունները, երբ
դիոդով անցնող հոսանքը հավասար է 1մԱ և 2մԱ:
4.1.6. Դիոդի ՎԱԲ-ից որոշեք լարման բեկման արժեքը: Լարման
բեկման արժեքը որոշվում է բնութագրի ուղիղ ճյուղի այն կետով, որի
դեպքումբնութագիրը կրում է կտրուկ բեկում: Համեմատեք ստացված
արդյունքները տեղեկատուի տվյալների հետ: Ստացված արդյունքները
գրանցեք հաշվետվության մեջ:
4.1.7. Կառուցեք ամբողջ ՎԱԲ-ը, որի համար անհրաժեշտ է մուտքում
տեղադրել լարման փոփոխման տիրույթը` սկսած –10 Վ մինչև 10 Վ և
սեղմեք «Измерение» կոճակը: Պատճենահանեք ստացված ՎԱԲ-ը
հաշվետվության մեջ:
4.1.8. Սողնակի միջոցով տեղադրեքմուտքային լարման
մոտավորապես –8 Վարժեքը: Համեմատեք դիոդի վրա լարման անկման
մեծությունը սխեմայի մուտքի լարման հետ: Ուշադրություն դարձրեք
ամպերմետրի ցուցմունքին: Հարկ է եզրակացություն անել հակառակ
շեղված դիմադրության վերաբերյալ:
Առաջադրանք 2. Իմպուլսային դիոդի վոլտամպերային բնութագրի
ուսումնասիրություն
4.2.1. M1 մոդուլի “К” փոխանջատիչը տեղադրեք “2” դիրքում: Այս
դեպքում սխեմային կմիանա ВАV70 տիպի իմպուլսային դիոդը:
4.2.2. Իմպուլսային դիոդի համար կրկնել առաջադրանք 1-ի 4.1.2 -
4.1.8 կետերի ուսումնասիրությունները:
4.2.3. Անջատեք ՎՍ-ն, որի համար անհրաժեշտ է սեղմել դիմային
վահանակի «Завершение работы» կոճակը:

5. Ստուգիչ հարցեր
 Ո՞ր էլեկտրոնային սարքն է կոչվում կիսահաղորդչային դիոդ:
 Համեմատեք ուղիղ և հակառակ շեղումների դեպքում դիոդով անցնող
հոսանքների մեծությունները: Բացատրեք տարբերությունները:
 Ո՞րն է դիոդի հագեցման հոսանքը:

12
ԼԱԲՈՐԱՏՈՐԱՇԽԱՏԱՆՔ 2

ՄԵԿ ԿԻՍԱՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՈՒՂՂԻՉԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ


ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

1. Աշխատանքի նպատակը

Աշխատանքի նպատակն է ուսումնասիրել մեկ կիսապարբերական


ուղղիչի աշխատանքը:

2. Աշխատանքի կատարման համար անհրաժեշտ տվյալներ

Ուղղիչ անվանում են այն սարքը, որը նախատեսված է փոփոխական


լարումը հաստատունի կերպափոխելու համար: Ուղղիչների հիմնական
նշանակությունը բեռի հոսանքի ուղղության պահպանումն է, երբ ուղղիչի
մուտքում փոխվում է լարման բևեռականությունը: Գոյություն ունեն
կիսահաղորդչային ուղղիչների տարատեսակներ, որոնք տարբերվում են
իրարից դիոդների քանակով և միացման սխեմայով: Նկ.2.1-ում բերված է
պարզ միաֆազ մեկ կիսապարբերական ուղղիչի սխեմայի օրինակ:

Նկ.2.1. Միաֆազ մեկ կիսապարբերական ուղղիչի սխեմա

13
Միաֆազ մեկ կիսապարբերական ուղղիչի աշխատանքն
արտահայտող ժամանակային դիագրամները բերված են նկ.2.2.-ում: Եթե
մուտքային լարումը փոխվում է uВХ =Umsinωt հարմոնիկ օրենքով, ապա
0<t <T/2 ժամանակահատվածում VD կիսահաղորդչային դիոդը շեղված է
ուղիղ ուղղությամբ, և լարումը, ինչպես նաև բեռի վրայի հոսանքը կրկնում
են մուտքային ազդանշանի տեսքը:
T/2<t<T ժամանակահատվածում դիոդը շեղված է հակառակ
ուղղությամբ և ելքային լարումը, ինչպես նաև բեռի վրայի հոսանքը
հավասար է զրոյի: Մուտքային լարման կենտ կիսապարբերությունների
դեպքում ուղղված հոսանքը բեռի վրա ստեղծում է լարում, որի միջին
արժեքը`

1 U
U ВЫХ .СР 
T  U m sin( t )dt  m :

(2.1)

Մեկկիսապարբերականուղղիչիելքումազդանշանիտևողությունըհավ
ասարէմուտքայինազդանշանիտևողությանը: Դիոդիառավելագույն
հակառակլարումըհավասարէմուտքայինլարմանամպլիտուդին:
U max  U m : (2.2)

Մեկ կիսապարբերական ուղղիչի լարման կիսապարբերությունները


(նկ. 2.2) վերածելով Ֆուրյեյի շարքի կստանանք՝

1 1 2
u ВЫХ  U m  U m sin( t )  U m cos( 2t )  .... (2.3)
 2 3

որտեղ U 0  (1  )U m _ ուղղվող լարման հաստատուն բաղադրիչն է,


u1 (t )  (1 2)U m sin( t ) _ելքային լարման առաջին հարմոնիկան է,
u2 (t )  (2 3)U m cos(2t ) _ելքային լարման երկրորդ հարմոնիկան է:

14
Նկ. 2.2. Միաֆազ մեկ կիսապարբերական լարման ուղղիչի
ժամանակային դիագրամները մուտքում (ա) և ելքում (բ)

Դիտարկված սխեմայի համար բաբախման գործակիցը, որը


հավասար է հիմնական հարմոնիկայի և ուղղվող լարման
միջինարժեքի հարաբերությանը, կորոշվի հետևյալ բանաձևով`
U m1 
k   1,57 : (2.4)
U н.ср 2

(2.4) արտահայտությունից երևում է, որ մեկ կիսապարբերական


ուղղիչն ունի ցածր արդյունավետություն ուղղվող լարման մեծ
բաբախման հետևանքով, որի պատճառով սահմանափակ
կիրառություն ունի:

15
3.Լաբորատոր ստենդի նկարագիրը

Լաբորատոր ստենդը բաղկացած է`


 բազային լաբորատոր ստենդից,
 M1 լաբորատոր մոդուլից:

4. Աշխատանքային առաջադրանք

MS Word-ումպատրաստեքհաշվետվությանձևաթուղթը:
Լաբորատորստենդի M1 մոդուլիկցանումտեղադրեքբանալին:
Մոդուլիարտաքինտեսքըցույցէտրվածնկ.2.3-ում:

Նկ.2.3. M1 մոդուլի արտաքին տեսքը

Ներբեռնեք և աշխատացրեք Lab2(M1).vi. ծրագիրը: Էկրանին


կհայտնվի դիմային վահանակի ՎՍ-ի պատկերը (նկ.2.4), որն անհրաժեշտ
է լաբորատոր աշխատանքի կատարման համար:
16
Առաջադրանք. Մեկ կիսապարբերական կիսահաղորդչային ուղղիչի
աշխատանքի ուսումնասիրումը
4.1.M1 մոդուլի “К” փոխանջատիչը տեղադրեք “1” դիրքում:
4.2. Ստացեք մեկ կիսապարբերական ուղղիչի մուտքի և ելքի լարման
օսցիլոգրամները:Դրա համար սեղմեք ՎՍ-ի վրա գտնվող «Измерение»
կոճակը և UВХ.m ղեկավարման տարրի օգնությամբ տեղադրեք UВХ
մուտքային ազդանշանի այնպիսի ամպլիտուդի մեծություն, որելքային
ազդանշանը լինի նվազագույն աղավաղումներով և հարմար լինի
ուսումնասիրման համար: Հաշվետվության մեջ պատճենահանեք
ստացված օսցիլոգրամները:

Նկ.2.4. ՎՍ-իդիմայինվահանակիտեսքը

17
4.3.Չափեքուղղիչիելքումլարմանառավելագույն
UБЫХ.maxարժեքըևգրանցեքհաշվետվությանմեջ:
Չափմանհամարօգտագործեքուղղորդող գծի (визирнаялиния)
հնարավորությունը, որիդիրքըփոփոխվումէՎՍ-
իդիմայինվահանակիվրատեղադրվածսողնակիմիջոցովևստացված
արժեքըգրանցվում է թվայինինդիկատորի վրա (նկ.2.4):
4.4.Չափեքուղղիչիելքումուղղվածլարմանմիջինարժեքըևգրանցեքհաշվ
ետվությանմեջ: Հաշվարկիհամարօգտագործեքհետևյալբանաձևը`
U ВЫХ .СР  U ВЫХ . max  :
4.5.
Օգտագործելովստացվածօսցիլոգրամները`համեմատեքուղղիչիմուտքումև
ելքումազդանշաններիփոփոխմանտևողություններըևչափեքդիոդիհակառ
ակշեղվածառավելագույնլարմանարժեքը:
4.6. ԱնջատեքՎՍ-ն,
որիհամարանհրաժեշտէսեղմելդիմայինվահանակի «Завершениеработы»
կոճակը:

5. Ստուգիչ հարցեր

 Գծեք մեկ կիսապարբերական ուղղիչի սկզբունքային էլեկտրական


սխեման:
 Ինչի՞ է հավասար մեկ կիսապարբերական ուղղիչի հակառակ
շեղված դիոդի վրայի առավելագույն լարումը:
 Միատեսա՞կ են արդյոք մեկ կիսապարբերական ուղղիչի մուտքի և
ելքի լարումների հաճախությունները:
 Ինչի՞ է հավասար մեկ կիսապարբերական ուղղիչի բաբախման
գործակիցը:

18
ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ 3

ԿԱՄՐՋԱԿԱՅԻՆ ՈՒՂՂԻՉԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ


ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

1. Աշխատանքի նպատակը

Աշխատանքինպատակնէծանոթանալկամրջակայինուղղիչիաշխատա
նքին:

2. Աշխատանքի կատարման համար անհրաժեշտ տվյալներ

Միաֆազմեկկիսապարբերականուղղիչիաշխատանքնուսումնա-
սիրելովկարելիէենթադրել`
ուղղիչիբնութագիրըլավացնելուհամարանհրաժեշտէ,
որմուտքայինլարման 2 կիսապարբերություններիժամա-նակէլբեռի
(ռեզիստորի) միջով հոսի էլեկտրական հոսանք:
Այդպիսիուղղիչիսխեմանբերվածէնկ. 3.1.-ում`

19
Նկ. 3.1. Երկֆազ երկկիսապարբերական ուղղիչի սխեման

Երկկիսապարբերական ուղղիչը երկու զուգահեռ միացված միաֆազ


մեկ կիսապարբերական ուղղիչէ, որոնք սնվում են հակառակ
բևեռականությամբ երկու առաջնային լարման սնման աղբյուրներից`
uВХ'=Umsin(ωt) և uВХ''=Umsin(ωt+ π), որոնք ունեն հակառակ ֆազեր: Ուղղիչի
այդպիսի սխեման կոչվում է երկֆազ երկկիսապարբերական: Այդպիսի
ուղղիչի աշխատանքն արտահայտող ժամանակային դիագրամները
բերված են նկ.3.2.-ում:
0<t<T/2 ժամանակահատվածում uВХ ' լարման ազդեցության տակ VD1
դիոդը շեղված է ուղիղ ուղղությամբ, որի հետևանքով բեռի վրա հոսանքը
որոշվում է uВХ' լարմամբ: Նույն ժամանակահատվածում VD2 դիոդը շեղված
է հակառակ ուղղությամբ, և նրա վրա կիրառվում է uН+ uВХ''լարումների
գումարը: Արդյունքում փակ դիոդի առավելագույն հակառակ լարումը`
U Д .ОБР  2U m : (3.1)

T/2<t<TժամանակահատվածումVD1
դիոդըշեղվածէհակառակուղղությամբ, իսկբեռիհոսանքըuВХ''

20
լարմանազդեցությանտակհոսումէուղիղշեղվածVD2 դիոդիմիջով:
Ուղղիչիելքումլարմանմիջինարժեքըորոշվումէհետևյալբանաձևով`

2U m
U ВЫХ .СР  :(3.2)

Նկ.3.2.Երկֆազ երկկիսապարբերական ուղղիչի լարման


ժամանակային դիագրամները մուտքում (ա, բ) և ելքում (գ)

Երկկիսապարբերական ուղղիչի ելքում ազդանշանի պարբերությունը


երկու անգամ ավելի փոքր է, քան նրա մուտքում, այսինքն` առաջին
հարմոնիկան ելքային ազդանշանի սպեկտրում բացակայում է: Երկրորդ
հարմոնիկայի ամպլիտուդը կլինի`

21
4U m
U m2  : (3.3)
3
Օգտագործելով (3.2) և (3.3) արտահայտությունները կարելի է որոշել
երկկիսապարբերական ուղղիչի բաբախման գործակիցը՝

U m2 2
k   0,67 :(3.4)
U н.ср 3

Այսպիսով՝ երկկիսապարբերական ուղղիչի արդյունավետությունը


երկու անգամ ավելի մեծ է, քան մեկ կիսապարբերականինը:
Դիտարկված սխեմայի(նկ. 3.1) հիմնական թերություններն են`
 մուտքային լարման երկու աղբյուրների անհրաժեշտությունը,
 դիոդների հակառակ շեղման դեպքումկիրառվող հակառակ լարման
բարձր արժեքը ( U Д .ОБР  2U m ):
Համեմատաբար մեծ գործնական կիրառություն ունի միաֆազ
կամրջակային ուղղիչը, որի սխեման բերված է նկ. 3.3-ում: Նախորդ
սխեմայի համեմատկամրջակային ուղղիչի աշխատանքի համար
պահանջվում է մեկ մուտքային լարման աղբյուր: Միաֆազ կամրջակային
ուղղիչի աշխատանքը նկարագրող ժամանակային դիագրամները բերված
են նկ.3.4 -ում:

22
Նկ.3.3. Միաֆազ կամրջակային ուղղիչի սխեման

Նկ.3.4. Միաֆազկամրջակայինուղղիչիժամանակային
դիագրամներըմուտքում (ա)ևելքում (բ)

23
0<t<T/2 ժամանակահատվածում u ВХ  U m sin t
մուտքայինլարումըբեռին հաջորդաբարմիացված VD2 և VD3
դիոդներըշեղումէուղիղուղղությամբ: Այդ դեպքում VD1 և VD4
դիոդներըշեղվածենհակառակուղղությամբբեռիվրակիրառված (
U Д .ОБР  U H )լարմանարժեքով: T/2<t<T
ժամանակահատվածումմուտքայինլարումը VD1 և VD4
դիոդներըշեղումէուղիղուղղությամբ, իսկ VD2 և VD3
դիոդներըշեղումէհակառակուղղությամբ: Ասվածիցհետևումէ,
որլարումըկիրառվումէբեռիվրամուտքայինլարմանփոփոխությանամբողջ
տևողությանընթացքում:
Կամրջակային ուղղիչի, ինչպես նաև երկֆազ երկկիսապարբերական
ուղղիչի սխեմայի հիմնական պարամետրերը (uВХ=uВХ'=uВХ'' պայմանի
դեպքում) որոշվում են (3.2), (3.3) և (3.4) բանաձևերով:

Ունակայինհարթեցնողֆիլտր

Հարթեցնող ֆիլտրը նախատեսված է բեռի վրայի ուղղված լարման


բաբախումների փոքրացման համար: Այն պետք է բաց թողնի հարթվող
լարման հաստատուն բաղադրիչը և թուլացնի հարմոնիկ բաղադրիչները:
Ունակային հարթեցնող ֆիլտրն ունի պարզ կառուցվածք և կազմված է
բեռի դիմադրությանը զուգահեռ միացված СФ կոնդենսատորից (նկ. 3.5):

24
Նկ.3.5. Ունակային ֆիլտրով միաֆազ կամրջակային ուղղիչի սխեման

Նկ. 3.6–
ումբերվածենունակայինֆիլտրիաշխատանքընկարագրողժամանակայինդ
իագրամները:
Ընդունենք, որ ուղղիչի սխեմայում օգտագործվում են իդեալական
դիոդներ, որոնց դիմադրությունը և լարման անկումը ուղիղ շեղման
դեպքում հավասար են զրոյի: Սկսած t=0 պահից` մուտքային լարման
ակնթարթային արժեքը u ВХ  U m sin t մեծ է զրոյից, որն էլ բերում է VD2
և VD3 դիոդների բացմանը: Այս դիոդների միջով անցնող հոսանքը
հավասար է բեռի հոսանքի և կոնդենսատորի լիցքի հոսանքի գումարին.

Um
i ВХ  sin( t )  CФU m cos(t ) , (3.5)
RH

որտեղUm–ըմուտքային լարմանամպլիտուդային արժեքն է,   2f -ը`


մուտքային լարման անկյունային հաճախությունը:

25
Նկ.3.6. Ունակային ֆիլտրով միաֆազ կամրջակային ուղղիչի
ժամանակային դիագրամները մուտքում (ա) և ելքում (բ):

Մինչև ժամանակի t1 պահը մուտքային լարման ակնթարթային


արժեքը uC = uВЫХ և uВХ իրար հավասար կլինեն: t1 պահից հետո uВХլարման
արժեքը փոքր է լինում uC-ից: Դա բերում է նախկինում բացված VD2 և
VD3 դիոդների փակմանը և մուտքային լարումից բեռի անջատմանը:
Այնուհետև մինչև ժամանակի t2պահը բեռի վրա լարումը կպահպանվի СФ
կոնդենսատորի վրա կուտակված լիցքի հաշվին: Կոնդենսատորի
լիցքաթափումը տեղի է ունենում ժամանակի t2պահից առաջ, հետևյալ
էքսպոնենցիալ օրենքով`

 (t  t1 ) 
uC  U m sin( t1 ) exp  : (3.6)
 RH CФ 

26
Ժամանակի t2պահին մուտքային լարումը հավասարվում է
կոնդենսատորի լարմանը, և VD1 ու VD4 դիոդները բացվում են: Սկսած
t2պահից մինչև t3պահը` կոնդենսատորը լիցքավորվում է մուտքային
լարման աղբյուրից: Այնուհետև վերը նկարագրված կոնդենսատորի
լիցքավորման ու լիցքաթափման պրոցեսները պարբերաբար կրկնվում են:
Նկ. 3.6- ից երևում է, որ բեռի դիմադրությանը СФ կոնդենսատորի
զուգահեռ միացումը բերում է ուղղիչի ելքային լարման բաբախման
փոքրացման: Գործնականում СФ կոնդենսատորի ունակությունն ընտրում
են այնպես, որ բեռի առաջադրված դիմադրության դեպքում ապահովվի
հետևյալ պայմանը` RH CФ > 1, այս դեպքումկոնդենսատորի լարումը
լիցքաթափման ֆազում համեմատաբար քիչ է նվազում:
Ուղղիչի ելքում բաբախման մակարդակը կարելի է գնահատել
բաբախմանգործակցով.
U ВЫХ max  U ВЫХ min
k , (3.7)
U ВЫХ .СР

որտեղ UВЫХ.max - ելքում մաքսիմալ լարումն է,


UВЫХ.min - ելքում մինիմալ լարումն է,
UВЫХ.СР - ելքում լարման միջին արժեքն է:
Ելքային լարման միջին արժեքը կարելի է որոշել հետևյալ բանաձևով`
t
1 3
2 t1
U ВЫХ .СР  u ВЫХ (t )dt : (3.8)

3.Լաբորատոր ստենդի նկարագիրը

Լաբորատոր ստենդը բաղկացած է`


 բազային լաբորատոր ստենդից,
 M2 լաբորատոր մոդուլից:
27
4. Աշխատանքի առաջադրանք

MS Word-ում պատրաստեք հաշվետվության ձևաթուղթը:


Լաբորատոր ստենդի M2 մոդուլի կցանում տեղադրեք բանալին: Մոդուլի
արտաքին տեսքը ցույց է տրված նկ.3.7-ում:

Նկ.3.7. M2 մոդուլի արտաքին տեսքը

ՆերբեռնեքևաշխատացրեքLab3(M2).vi. ծրագիրը:
ԷկրանինկհայտնվիդիմայինվահանակիՎՍ-իպատկերը (նկ.3.8),
որնանհրաժեշտէլաբորատորաշխատանքիկատարմանհամար:

28
Նկ.3.8.ՎՍ-իդիմայինվահանակիտեսքը

Առաջադրանք 1. Միաֆազ կամրջակային ուղղիչի աշխատանքի


ուսումնասիրություն
4.1.1. M2 մոդուլի “К” փոխանջատիչը տեղադրեք “1” դիրքում, որի
դեպքում С ունակային հարթեցնող ֆիլտրը անջատված է ուղղիչի ելքից:
4.1.2. ՎՍ-ի դիմային վահանակի ղեկավարման տարրերի միջոցով
ընտրեք չափման ռեժիմը. ազդանշանի ձևը- սինուսոիդային, ազդանշանի
հաճախությունը- 100Հց: Տեղադրեք մուտքային ազդանշանիամպլիտուդի
այնպիսի մեծություն, որպեսզի ելքային ազդանշանը լինի նվազագույն
աղավաղումներով և հարմար լինի ուսումնասիրման և չափումների
համար:

29
4.1.3. Գրաֆիկական ինդիկատորների վրա կպատկերվեն ուղղիչի
մուտքային և ելքային ազդանշանների օսցիլոգրամները: Հաշվետվության
մեջ պատճենահանեք ստացված օսցիլոգրամները:
4.1.4. Օգտվելով օսցիլոգրամներից` համեմատեք ուղղիչի
մուտքում և ելքում ազդանշանների պարբերությունները:
Եզրակացությունները գրանցեք հաշվետվության մեջ:
4.1.5. Չափեքև հաշվետվության մեջ գրանցեք ուղղիչի ելքում
UВЫХ.max առավելագույն լարման արժեքը: Չափման համար օգտագործեք
ուղղորդող գծի (визирная линия) հնարավորությունը, որի արժեքը
փոփոխվում է ՎՍ-ի դիմային վահանակի վրա տեղադրված սողնակի
միջոցովև ստացված արժեքըգրանցվում է թվային ինդիկատորի վրա
(նկ.3.8):
4.1.6. Հաշվեք և հաշվետվության մեջ գրանցեք ուղղիչի ելքում
լարման միջին արժեքը: Հաշվարկի համար օգտագործեք
U ВЫХ .СР  2U ВЫХ . max  բանաձևը: Համեմատեք հաշվարկած մեծությունը
ՎՍ -ի դիմային վահանակի վրայի թվային ինդիկատորի UВЫХ.СР
ցուցմունքի հետ:Եզրակացությունները և արդյունքները գրանցեք
հաշվետվության մեջ:

Առաջադրանք 2. Ունակային հարթեցնող ֆիլտրով միաֆազ


կամրջակային ուղղիչի աշխատանքի ուսումնասիրություն
4.2.1.M2 մոդուլի “К” փոխանջատիչը տեղադրեք “2” դիրքում, որի
դեպքում ուղղիչի ելքում բեռի դիմադրությանը զուգահեռ (RH= 2կՕհմ)
միացվում է ունակային հարթեցնող ֆիլտրը (СФ = 4,7մկՖ):
4.2.2.ՎՍ -ի դիմային վահանակի ղեկավարման տարրերի միջոցով
ընտրեք չափման ռեժիմը. ազդանշանի ձևը - սինուսոիդալ, ազդանշանի
հաճախությունը - 100Հց: Տեղադրեք մուտքային ազդանշանիամպլիտուդի
այնպիսի մեծություն, որպեսզի ելքային ազդանշանը լինի նվազագույն

30
աղավաղումներով և հարմար լինի ուսումնասիրման և չափումների
համար:
4.2.3.Գրաֆիկական ինդիկատորների վրա կպատկերվեն ուղղիչի
մուտքային և ելքային ազդանշանների օսցիլոգրամները: Հաշվետվության
մեջ պատճենահանեք ստացված օսցիլոգրամները:
4.2.4. Օգտվելով օսցիլոգրամներից` համեմատեք ուղղիչի մուտքում և
ելքում ազդանշանների փոփոխության պարբերությունները:
Եզրակացությունները գրանցեք հաշվետվության մեջ:
4.2.5. Չափեք և հաշվետվության մեջ գրանցեք ուղղիչի ելքում լարման
առավելագույն UВЫХ.max և նվազագույնUВЫХ.min արժեքները: Չափման համար
օգտագործեք ուղղորդող գծի (визирная линия) հնարավորությունը, որի
արժեքը փոփոխվում է ՎՍ -ի դիմային վահանակի վրա տեղադրված
սողնակի միջոցովև ստացված արժեքըգրանցվում է թվային ինդիկատորի
վրա (նկ.3.8):
4.2.6. Հաշվետվության մեջ գրանցեք ուղղիչի ելքում լարման միջին
արժեքը, որը արտապատկերվում է ՎՍ-ի դիմային վահանակի UВЫХ.СР
թվային ինդիկատորի վրա:
4.2.7. Հաշվարկեք ունակային ֆիլտրով ուղղիչի ելքում բաբախման
գործակիցը հետևյալ բանաձևով`
U ВЫХ max  U ВЫХ min
k :
U ВЫХСР

Համեմատեք ստացված արժեքը երկկիսապարբերական ուղղիչի


բաբախման գործակցի հետ ( k  0,67) : Եզրակացությունները և
արդյունքները գրանցեք հաշվետվության մեջ:
4.2.8. Կրկնեք 4.2.2-4.2.7 կետերի ուսումնասիրությունները
ազդանշանի 400Հց հաճախության դեպքում: Համեմատեք ուղղիչի
աշխատանքը մուտքային ազդանշանի տարբեր հաճախությունների
դեպքում: Եզրակացությունները գրանցեք հաշվետվության մեջ:
31
4.2.9. M2 մոդուլի “К” փոխանջատիչը տեղադրեք “3” դիրքում, որի
դեպքում ուղղիչի ելքում բեռի դիմադրությանը զուգահեռ (RH= 2կՕհմ)
միացվում է ունակային հարթեցնող ֆիլտրը (СФ = 47մկֆ) :
4.2.10. Կրկնեք 4.2.2-4.2.8 կետերի ուսումնասիրությունները ֆիլտրի
կոնդենսատորի նոր արժեքի համար: Կատարեք եզրակացություն այն
մասին, թե ֆիլտրի կոնդենսատորի ունակությունը ինչպես է ազդում
ուղղիչի աշխատանքի վրա:
4.2.11. Ուսումնասիրեք կամրջակային ուղղիչի աշխատանքը
ուղղանկյունաձև, եռանկյունաձև և սղոցաձև ազդանշանների դեպքում:
Արդյունքները գրանցեք հաշվետվության մեջ:
4.2.12. Անջատեք ՎՍ-ն, որի համար անհրաժեշտ է սեղմել դիմային
վահանակի «Завершение работы» կոճակը:

5. Ստուգիչ հարցեր

 Համեմատեք մեկկիսապարբերական և երկկիսապարբերական


ուղղիչների բնութագրերը:
 Ի՞նչ տիպի երկկիսապարբերական ուղղիչների սխեմաներ են
հայտնի: Նկարագրեք նրանց աշխատանքի սկզբունքը:
 Ի՞նչ նպատակով են ուղղիչներում օգտագործվում ֆիլտրերը:
Ինչպե՞ս է կառուցված ունակային ֆիլտրը:
 Ինչպե՞ս կարելի է գնահատել ուղղիչի ելքային լարման
բաբախման աստիճանը առանց հարթեցնող ֆիլտրի և ունակային
հարթեցնող ֆիլտրով:
ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱՇԽԱՏԱՆՔ 4

ՍՏԱԲԻԼԻՏՐՈՆԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ

1. Աշխատանքի նպատակը

32
Աշխատանքի նպատակն է ծանոթանալ կիսահաղորդչային ստաբի-
լիտրոնի բնութագրերին:

2. Աշխատանքի կատարման համար անհրաժեշտ տվյալներ

Ստաբիլիտրոնը կիսահաղորդչայինդիոդէ, որիp-n


անցումնաշխատումէհեղեղայինծակմանռեժիմում:
Այդպիսիռեժիմառաջանումէp-n անցումըհակառակշեղելուդեպքում: Նկ.
4.1, (ա) և (բ) – ումպատ-
կերվածենստաբիլիտրոնիգրաֆիկականպայմանականնշանակումները,
իսկնկ. 4.1. (գ)-ում` ստաբիլիտրոնիՎԱԲ-ը:
Ստաբիլիտրոնիմիացմանսխեմաներըբերվածեննկ. 4.2- ում:
Որպեսզիսահմանափակվիստաբիլիտրոնովանցնողհոսանքը,
նրանհաջորդաբարմիացվումէբալաստային դիմադրություն՝RБ:
Եթեհեղեղայինհոսանքըայնքանէ,
որստաբիլիտրոնիվրացրվողհզորությունըչիգերազանցումթուլատրվածսա
հմանը,
ապաայդպիսիռեժիմումստաբիլիտրոնըկարողէաշխատելտևականժաման
ակ:
Փոքրհզորությանստաբիլիտրոններիդեպքումթուլատրվածցրվողհզորությո
ւնըկարողէկազմելմինչև 100մՎտ,
իսկմեծհզորությանստաբիլիտրոններիդեպքում` մինչև 8Վտ:
Հաճախլարմանկարգավորմանհամարօգտագործումենայնփաստը,
որդիոդիվրաուղիղ ուղղությամբ լարմանանկումըքիչէկախվածp-
nանցմանհոսանքիուժից: Սարքերը, որոնցումօգտագործվումէայսերևույթը,
կոչվումենստաբիստորներ: Ուղիղշեղմանդեպքումp-
nանցմանվրալարմանանկումըսովորաբար 0,7Վ…2Վէ,
ուստիստաբիստորներըօգտագործումենմիայնփոքրլարումներիկարգավոր

33
մանհամար (ոչավել 2Վ-ից):
Որպեսզիստաբիստորովհոսողհոսանքըսահմանափակվի, այս դեպքում
նույնպեսհաջորդաբարմիացվումէբալաստային դիմադրություն:

Նկ.4.1.Ստաբիլիտրոնների սխեմատիկ պատկերումը (ա- միակող-


մանի, բ- երկկողմանի) և նրանց ՎԱԲ-ը, UCT – կարգավորման լարում

Նկ.4.2. Ստաբիլիտրոնի միացման սխեմաները դրական (ա) և


բացասական (բ) լարումների դեպքում
Ստաբիլիտրոնի դիֆերենցիալ դիմադրությունը բնութագրում է դրա
ՎԱԲ-ի թեքվածությունը ծակման տիրույթում: Նկ. 4.3-ում ցույց է տրված

34
ստաբիլիտրոնի ՎԱԲ-ի գծային տեղամասը, որը թույլ է տալիս որոշել
սարքի դիֆերենցիալ դիմադրությունը:

∆UСТ
𝑟Д = ∆IСТ
(4.1)

Նկ.4.3. Ստաբիլիտրոնիգծայինբնութագիրը

Լարմանպարամետրականկայունարար
Նկ. 4.4–
ումբերվածէստաբիլիտրոնովլարմանպարամետրականկայունարարիտիպ
այինսխեման: Այն կայունացման զուգահեռ սխեմա է:
ՄուտքայինuВХլարումըRБբալաստային դիմադրության միջովտրվում է
զուգահեռ միացված VD ստաբիլիտրոնին և RH բեռի դիմադրությանը:

35
Նկ. 4.4. Լարման պարամետրական կայունարարի սխեման

Ստաբիլիտրոնի ՎԱԲ-ի աշխատանքային տեղամասը հակառակ


ճյուղի հեղեղային էլեկտրական ծակման տիրույթն է: Այդ տիրույթում
աշխատելիս ստաբիլիտրոնի վրա հոսանքի զգալի փոփոխության
դեպքում ստաբիլիտրոնի հակառակ լարումը փոխվում է աննշան չափով:
Քանի որ բեռի դիմադրությունը ստաբիլիտրոնին միացված է զուգահեռ,
ապա դրա վրա լարումը նույնպես աննշան է փոփոխվում:
Եթե մուտքային լարումը մեծանա, գործնականորեն լարման ամբողջ
∆uВХաճը կկիրառվի բալաստային դիմադրությանը, ինչն էլ կբերի հոսանքի
մեծացման: Այդ մեծ հոսանքը կանցնի ստաբիլիտրոնի միջով, իսկ բեռի
դիմադրությամբ հոսանքը կմնա համարյա անփոփոխ:
Պարամետրական կայունարարի սխեման կարելի է դիտարկել որպես
հաջորդաբար միացված երկու էլեմենտ, դրանցից առաջինը RБբալաստային
դիմադրությունն է,երկրորդը` իրար զուգահեռ միացված VD
ստաբիլիտրոնը և RH բեռի դիմադրությունը: Նման սխեմայի աշխատանքի
վերլուծության նպատակով հարմար է օգտագործել վոլտամպերային
բնութագրերի փոխհատումների մեթոդը: Այս մեթոդի հիմքում դրված է այն
գաղափարը, որ հաջորդաբար միացված տարրերում լարումների գումարը
որոշվում է արտաքին սնման աղբյուրով և կախված չէ շղթայով հոսող

36
հոսանքից: Ելնելով տարրերի ՎԱԲ-երից` գրաֆիկորեն կարելի է որոշել
շղթայով հոսող հոսանքը: Դրա համար պետք է կառուցել երկու տարրերի
ՎԱԲ-երը:
Նկ. 4.5-ում 1կորը իրար զուգահեռ միացված ստաբիլիտրոնի և բեռի
դիմադրության ՎԱԲ-ն է:

Նկ. 4.5. ՊարամետրականլարմանկայունարարիՎԱԲ-ը

2-րդուղիղըբալաստայինռեզիստորիշրջվածՎԱԲ-ն է:
Այնանցնումէերկուկետերով,
որոնցիցմեկըգտնվումէլարմանառանցքիվրա𝑈 = 𝑈ВХ1 , իսկմյուսը`հոսանքի
37
առանցքի վրա՝ 𝐼1 = 𝑈ВХ1 ⁄𝑅Б :
Բնութագրերիհատմանկետըպարամետրականկայունարարիաշխատանքա
յինկետն է, որնէլթույլէտալիսորոշել RБբալաստային ռեզիստորի
UВЫХ1ելքային լարումը և դրա միջով անցնող IБ1 հոսանքը: Այստեղ
անհրաժեշտ է հիշել, որ𝐼Б1 = 𝐼Н + 𝐼СТ , այսինքն`հոսանքը բաշխվում է բեռի
դիմադրության (𝐼𝐻 = 𝑈ВЫХ ⁄𝑅𝐻 ) և ստաբիլիտրոնի (𝐼СТ = 𝐼Б − 𝐼𝐻 ) միջև:
Եթե սխեմայի մուտքային լարումը փոխվի և հավասարվի UВЫХ2- ի,
ապա դա կբերի բալաստային ռեզիստորի ՎԱԲ-ի դիրքի փոփոխության
(նկ. 4.5-ում կետագծերով բնութագիրը): Այսպիսով, սխեմայի
աշխատանքային կետը կտեղափոխվի, որը կբերի
պարամետրականկայունարարի աշխատանքային ռեժիմի փոփոխության:
Իսկ քանի որ ստաբիլիտրոնի ՎԱԲ-ը ոչ գծային է և տվյալ տեղամասում
ունի մեծ թեքություն, ապա մուտքային լարման մեծ փոփոխությանը
կհամապատասխանի սխեմայի ելքային լարմանհամեմատաբար փոքր
փոփոխություն ( ∆𝑈ВЫХ ≪ ∆𝑈ВХ ):
Լարման կայունարարի կարևորագույն պարամետրերից է
կայունացմանգործակիցը`

K U = (∆UВХ ⁄UВХ )⁄(∆UВЫХ ⁄UВЫХ ), (4.2)

որտեղ 𝑈ВХ = (𝑈ВХ1 + 𝑈ВХ2 )⁄2, 𝑈ВЫХ = (𝑈ВЫХ1 + 𝑈ВЫХ2 )⁄2:


Լարման պարամետրական կայունարարիկայունացման գործակցի
գնահատման համար ընդունենք, որ ∆𝑈ВЫХ ≪ ∆𝑈ВХ և 𝑅𝐻 =const: Այս
դեպքում կարելի է գրել հետևյալ արտահայտությունները.
∆𝐼ВХ = ∆𝑈ВХ ⁄𝑅Б , (4.3)
∆𝑈ВЫХ = ∆𝐼ВХ ∙ 𝑟Д , (4.4)

38
որտեղ 𝑟Д –նստաբիլիտրոնի դիֆերենցիալ դիմադրությունն է, որը որոշվում
է (4.1) արտահայտությունից: (4.3) և (4.4) արտահայտություն-ներից
հետևում է, որ
∆𝑈ВЫХ ⁄∆𝑈ВХ = (∆𝐼ВХ 𝑟Д )⁄(∆𝐼ВХ 𝑅Б ) = 𝑟Д ⁄𝑅Б ∶ (4.5)

Տեղադրելովստացվածարտահայտությունները (4.2)-ում, կստանանք`

𝐾𝑈 = (∆𝑈ВХ ⁄𝑈ВХ )⁄(∆𝑈ВЫХ ⁄𝑈ВЫХ = (𝑈ВЫХ 𝑅Б )⁄( 𝑈ВХ 𝑟Д ):(4.6)

Պարամետրականկայունարարիկայունացմանգործակցիտիպայինարժ
եքը կազմում է` K U = 10-30:
Պարամետրականկայունարարիսխեմայիհաշվարկըվերածվումէբալա
ստայինռեզիստորիդիմադրությանհաշվարկին, մուտքային լարման տրված
փոփոխությունների և հետևյալպայմանիդեպքում` 𝐼СТ.𝑚𝑖𝑛 ≤ 𝐼СТ ≤ 𝐼СТ.𝑚𝑎𝑥 :
Սխեմայի հաշվարկային արտահայտությունները հետևյալն են.

(𝑈ВХ𝑚𝑖𝑛 − 𝑈ВЫХ )⁄𝑅Б = 𝑈ВЫХ ⁄𝑅𝐻.𝑚𝑖𝑛 − 𝐼СТ.𝑚𝑖𝑛 , (4.7)


(𝑈ВХ𝑚𝑎𝑥 − 𝑈ВЫХ )⁄𝑅Б = 𝑈ВЫХ ⁄𝑅𝐻.𝑚𝑎𝑥 − 𝐼СТ.𝑚𝑎𝑥 : (4.8)

3. Լաբորատոր ստենդի նկարագիրը

Լաբորատոր ստենդը բաղկացած է`


 բազային լաբորատոր ստենդից,
 M3 լաբորատոր մոդուլից:

4. Աշխատանքային առաջադրանք

MS Word-ում պատրաստեք հաշվետվության ձևաթուղթը:


Լաբորատոր ստենդի M3 մոդուլի կցանում տեղադրեք բանալին: Մոդուլի

39
արտաքին տեսքը ցույց է տրված նկ.4.6-ում: Ներբեռնեք և աշխատացրեք
Lab4(M3).vi. ծրագիրը: Էկրանին կհայտնվի ՎՍ-ի դիմային վահանակի
պատկերը (նկ.4.7), որն անհրաժեշտ է լաբորատոր աշխատանքի
կատարման համար:
Առաջադրանք 1. Ստաբիլիտրոնի վոլտամպերային բնութագրի
ուսումնասիրություն
4.1.1. Տեղադրեք M3 մոդուլի “К” փոխանջատիչը “1” դիրքում:
4.1.2. Կառուցեք ստաբիլիտրոնի ՎԱԲ-ը: Դրա համար ՎՍ-ի UВХ.min
ևUВХ.max ղեկավարման տարրերի միջոցով տեղադրեք ազդանշանի լարման
փոփոխման -10Վ-ից մինչև 4Վ տիրույթը, որից հետո սեղմեք ՎՍ-ի վրա
գտնվող «Измерение» կոճակը: ՎՍ-ն կկատարի մի քանի չափումներ և նրա
գրաֆիկական ինդիկատորի վրա կպատկերվի ստաբիլիտրոնի ՎԱԲ-ը,
որն էլ պետք է պատճենահանել հաշվետվության մեջ:

Նկ.4.6. M3 մոդուլի արտաքին տեսքը


40
Նկ. 4.7. ՎՍ-ի դիմային վահանակի պատկերը

4.1.3. ՍտացվածՎԱԲ-իցորոշեքկայունացմանլարումը,
որըհամապատասխանումէստաբիլիտրոնովանցնողհոսանքին 𝐼СТ =
−5մկԱ :
Համեմատեքստացվածարդյունքներըտեղեկատուիտվյալներիհետ:Եզրակա
ցություններնուստացվածարդյունքներըգրանցեքհաշվետվությանմեջ:
4.1.4. ՎԱԲ-
իմիջոցովստաբիլիտրոնիդիֆերենցիալդիմադրությունըորոշելուհամարան
հրաժեշտէկատարելհետևյալչափումները՝սողնակիմիջոցովփոփոխելովլա
րումըսխեմայիմուտքում` ստաբիլիտրոնովանցնող

41
հոսանքըհաստատեքսկզբումմոտավորապես-2մկԱ, իսկհետո` -8մկԱ:
Հաշվետվությանմեջգրանցեք𝐼ամպերմետրիև U վոլտմետրիցուցմունքները:
4.1.5.
Հաշվեքստաբիլիտրոնիդիֆերենցիալդիմադրությունըհետևյալբանաձևով`
𝑟Д = ∆𝑈СТ ⁄∆𝐼СТ :
Համեմատեքստացվածարդյունքներըտեղեկատուիտվյալներիհետ:
Եզրակացություններնուստացվածարդյունքներըգրանցեքհաշվետվությանմ
եջ:

Առաջադրանք 2.
Լարմանպարամետրականստաբիլիզատորիաշխատանքիուսումասիրությու
ն
4.2.1. M3 մոդուլի “К” փոխանջատիչըտեղադրեք “2” դիրքում:
Այսդեպքումստաբիլիտրոնինզուգահեռկմիացվիբեռիդիմադրություն`
3կՕհմ:
4.2.2.
ԿառուցեքիրարզուգահեռմիացվածստաբիլիտրոնիևբեռիդիմադրությանՎԱ
Բ-ը: ԴրահամարՎՍ-ի UВХ.min ևUВХ.max
ղեկավարմանտարրերիմիջոցովտեղադրեքազդանշանիլարմանփոփոխմա
ն -10Վ-իցմինչև 4Վտիրույթը, որիցհետոսեղմեքՎՍ-իվրագտնվող
«Измерение» կոճակը: ՎՍ-
նկկատարիմիքանիչափումներևնրագրաֆիկականինդիկատորիվրակպատ
կերվիստաբիլիտրոնիՎԱԲ-ը: Պատճենահանեք ստացված ՎԱԲ-
ըհաշվետվությանմեջ:
4.2.3.
Սողնակիմիջոցովկայունարարիմուտքումտեղադրեքմոտավորապես -8Վ
UВХլարում:
Հաշվետվությանմեջգրանցեքբալաստայինռեզիստորովհոսող𝐼հոսանքիարժ
եքըևելքային U լարմանարժեքը:

42
4.2.4.
Սողնակիմիջոցովկայունարարիմուտքումտեղադրեքմոտավորապես -9Վ
UВХլարում:
Հաշվետվությանմեջգրանցեքբալաստայինռեզիստորովհոսող𝐼հոսանքիարժ
եքըևելքային U լարմանարժեքը:
4.2.5. Օգտագործելով 4.2.3. և
4.2.4.կետերումչափվածլարմանևհոսանքիարժեքները` (4.2) և (4.6)
բանաձևերիմիջոցովհաշվեքկայունացմանգործակիցը:
Հաշվարկիընթացքումօգտագործեք 4.1.5.
կետումստացվածստաբիլիտրոնիդիֆերենցիալդիմադրությանարժեքը:
Համեմատեքտարբերմեթոդներովստացվածկայունացմանգործակցիարժեք
ները:
Եզրակացություններնուստացվածարդյունքներըգրանցեքհաշվետվությանմ
եջ:
4.2.6. ԱնջատեքՎՍ-ն,
որիհամարանհրաժեշտէսեղմելդիմայինվահանակի «Завершениеработы»
կոճակը:

5. Ստուգիչ հարցեր

 Ի՞նչնպատակովենօգտագործվումստաբիլիտրոնները: ՎԱԲ-
իո՞րճյուղնէստաբիլիտրոնիհամարհամարվումաշխատանքային:
 Ի՞նչէստաբիստորը:
 Ի՞նչտարբերությունկաստաբիստորիևստաբիլիտրոնիմիջև:
 Ստաբիլիտրոններըկարելի՞ էմիացնելհաջորդաբար, զուգահեռ:
Ի՞նչլրացուցիչհատկություններկարելիէստանալայդդեպքում:
 Գծագրելլարմանպարամետրականկայունարարիէլեկտրական
սխեման և նկարագրել դրա աշխատանքը:

43
 Ինչպե՞սորոշելլարմանպարամետրականկայունարարիկայունացմ
անգործակիցը:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1. БатовринВ.К., БессоновА.С., МошкинВ.В.: LabVIEW:


Прак-
тикумпоаналоговымэлементаминформационно-
измерительнойтехники: Лабораторныйпрактикум.- М., 2011.
- 116 с.
2. Ռ.Ռ. Վարդանյան, Միկրոէլեկտրոնիկայի հիմունքներ: Ուսումնական
ձեռնարկ.-Եր.: Ճարտարագետ, 2009.-72 էջ:

44

You might also like